Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԱՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԱՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0706.021298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 706

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված ավարտական միջոցառումներն օպերատիվ իրականացնելու և պատվիրակությունների ու առանձին հյուրերի պատշաճ ընդունելություն կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարական շտաբ հետևյալ կազմով`

 

   Դ. Զադոյան             - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ

                            հարցերի նախարար (շտաբի պետ)

 

   Ե. Զախարյան            - ՀՀ տրանսպորտի նախարար

 

   Լ. Մկրտչյան            - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

   Հ. Նիկողոսյան          - ՀՀ առողջապահության նախարար

 

   Ռ. Շառոյան             - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի

                            և սպորտի նախարար

 

   Ֆ. Փիրումյան           - ՀՀ քաղաքաշինության նախարար

 

   Է. Թադևոսյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

   Ա. Ասլիկյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                            առաջին տեղակալ

 

   Գ. Գրիգորյան           - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                            նախարարի առաջին տեղակալ

 

   Ա. Պետրոսյան           - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                            տեղակալ

 

   Հ. Վարյան              - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                            նախարարի տեղակալ

 

   Հ. Կարապետյան          - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության

                            և գրահրատարակչության վարչության պետ

 

   Ի. Սեյրանյան           - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր

                            վարչության պետ

 

   Վ. Դալլաքյան           - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

 

   Ա. Գևորգյան            - ՀՀ Նախագահի առաջին օգնական

 

   Ս. Աբրահամյան          - Երևանի  քաղաքապետ

 

   Պ. Ասատրյան            - Տավուշի մարզպետ

 

   Ա. Գոմցյան             - Շիրակի մարզպետ

 

   Հ. Քոչինյան            - Լոռու մարզպետ

 

   Հ. Կարապետյան          - Արագածոտնի մարզպետ

 

   Վ. Ղազարյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                            կապերի վարչության պետ

 

   Ս. Օհանյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության

                            ենթակառուցվածքների վարչության պետ

 

   Ռ. Ճարակյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի

                            կառավարիչ

 

   Տ. Նաղդարլյան          - Հայաստանի ազգային հեռուստաընկերության

                            գլխավոր տնօրեն

 

   Ս. Դանիելյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության

                            ենթակառուցվածքների վարչության պետի

                            տեղակալ

 

   Ա. Մանուկյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր

                            քարտուղար

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարական շտաբին`

ա) ապահովել պատվիրակությունների և առանձին պաշտոնական հյուրերի կցումը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին.

բ) պատվիրակություններին և առանձին պաշտոնական հյուրերին կցված Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջոցով ապահովել պատվիրակությունների անդամների և առանձին պաշտոնական հյուրերի դիմավորումը, տեղավորումը համապատասխան հյուրանոցներում, սննդի հարցերի լուծումը, ուղեկցումը Հայաստանի Հանրապետության տարածքում և մասնակցությունն ավարտական միջոցառումներին` անհրաժեշտության դեպքում նաև առանձին ծրագրերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.12.1998
N 706
Որոշում