Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ» (ԱԻՄ)...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ» (ԱԻՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ» (ԱԻՄ)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Նախազգուշացնել «Ազգային ինքնորոշում միավորմանը» (ԱԻՄ) իր կողմից թույլ տրված հակաօրինական գործողությունների համար, որոնք նպաստում են հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմանը, հանրապետության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձախողմանը և հղի են վտանգավոր հետևանքներով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` այսուհետև նման անօրինական գործողություններ կատարելու դեպքում քննության առնել «Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) կանոնադրության գրանցման մասին իր որոշումը չեղյալ համարելու հարցը:

3. Հավանություն տալ հանրապետությունում իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ձեռնարկած միջոցառումներին:

19 մարտի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
19.03.1991
N Ն-0270-I
Որոշում