Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2011  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1759.170111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1759-Ն

 

i

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1759-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Համաձայն սույն կարգի` տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում նշված` ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմինները (այսուհետ` ստուգում իրականացնող մարմին), որոնք իրականացնում են`

1) տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն ուղղված (համալիր) ստուգումներ.

2) գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումներ:

2. Սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ստուգում իրականացնող մարմինները տեղեկությունները ներկայացնում են միայն տնտեսավարող սուբյեկտների կողմից առանց համապատասխան լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի վերաբերյալ:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն ուղղված (թեմատիկ) ստուգումներ իրականացնող մարմինների վրա` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքի:

4. Ստուգում իրականացնող մարմինը հաշվետու ամսում իրականացրած համալիր ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում տեղեկությունները ներկայացվում են այդպիսի փաստն արձանագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Սույն կարգով նախատեսված` ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` MS Excell («էմ էս էքսել») ֆայլով:

6. Ներկայացվող տեղեկություններն ստորագրվում են տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից` էլեկտրոնային ստորագրությամբ:

7. Սույն կարգով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են անվճար:

8. Սույն կարգին համապատասխան ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.__________________________________________________________________________

|I.  |Տեղեկություններ     |                                               |

|    |ներկայացնող մարմնի  |                                               |

|    |անվանումը           |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|II. |ՀՎՀՀ-ն              |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|III.|Հեռախոսահամարը      |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|IV  |Ամսաթիվը            |                                               |

|____|____________________________________________________________________|

|NN  |                           Ստուգված                                 |

|ը/կ |____________________________________________________________________|

|    |կազմակերպության     |անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր         |

|    |                    |չհանդիսացող ֆիզիկական անձի                     |

|    |____________________|_______________________________________________|

|    |անվա-|ՀՎՀՀ-ն|հաշվառ-|անունը|ազգա-|հայրա-|հաշվառ-|անձնա-|սոցիա|ՀՎՀՀ-ն|

|    |նումը|      |ման    |      |նունը|նունը |ման    |գրային|լական|      |

|    |     |      |վայրը  |      |     |      |վայրը  |տվյալ-|քարտի|      |

|    |     |      |       |      |     |      |       |ները  |հա-  |      |

|    |     |      |       |      |     |      |       |      |մարը |      |

|    |     |      |       |      |     |      |       |      |(առկա|      |

|    |     |      |       |      |     |      |       |      |յու- |      |

|    |     |      |       |      |     |      |       |      |թյան |      |

|    |     |      |       |      |     |      |       |      |դեպ- |      |

|    |     |      |       |      |     |      |       |      |քում)|      |

|____|_____|______|_______|______|_____|______|_______|______|_____|______|

| 1  |  2  |   3  |   4   |   5  |  6  |   7  |   8   |   9  |  10 |  11  |

|____|_____|______|_______|______|_____|______|_______|______|_____|______|

|____|_____|______|_______|______|_____|______|_______|______|_____|______|

|____|_____|______|_______|______|_____|______|_______|______|_____|______|

|____|_____|______|_______|______|_____|______|_______|______|_____|______|

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|I.  |Տեղեկություններ     |                                               |

|    |ներկայացնող մարմնի  |                                               |

|    |անվանումը           |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|II. |ՀՎՀՀ-ն              |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|III.|Հեռախոսահամարը      |                                               |

|____|____________________|_______________________________________________|

|IV  |Ամսաթիվը            |                                               |

|____|____________________________________________________________________|

|NN  |                                                                    |

|ը/կ |____________________________________________________________________|

|    |                    |Ստուգման-|Ստուգման|Ստուգված|Իրավական |Ծանոթա-  |

|    |                    |ակտի     |ակտի    |ժամա-   |նորմերը, |գրություն|

|    |                    |համարը   |կազմման |նակա-   |որոնց    |         |

|    |                    |         |ամսաթիվը|շրջանը  |պահանջը  |         |

|    |                    |         |        |        |չի       |         |

|    |                    |         |        |        |կատարվել |         |

|____|____________________|_________|________|________|_________|_________|

| 1  |  2  |   3  |   4   |    12   |   13   |   14   |    15   |   16    |

|____|_____|______|_______|_________|________|________|_________|_________|

|____|_____|______|_______|_________|________|________|_________|_________|

|____|_____|______|_______|_________|________|________|_________|_________|

|____|_____|______|_______|_________|________|________|_________|_________|

|____|_____|______|_______|_________|________|________|_________|_________|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1759-Ն
Որոշում