Հավելված
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի
2010 թ. մարտի 30-ի թիվ 10/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009
(Ներկայացվում են 2009 թ. գործունեության տարեկան ծրագրով իրականացրած
վերահսկողության առավել էական խախտումներն ու թերությունները)1
Երևան 2010
--------------------------
1. Վերահսկողության արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկությունը ներկայացված է ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնական կայք էջում (www.coc.am):
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Վերահսկիչ պալատի հաշվետու տարվա ընդհանուր նկարագիրը ...............5
2. Վերահսկողության արդյունքները ......................................7
2.1. ՀՀ մշակույթի նախարարություն .....................................7
2.2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն .......................14
2.3. ՀՀ առողջապահության նախարարություն ..............................19
2.4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ..............22
2.5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ..................................25
2.6. ՀՀ ֆինանսների նախարարություն ...................................33
2.7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ............... ............39
2.8. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ...........................42
2.9. ՀՀ քաղաքաշինության նախարարություն ..............................51
2.10. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ............54
2.11. ՀՀ արդարադատության նախարարություն .............................56
2.12. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ...........59
2.13. ՀՀ բնապահպանության նախարարություն .............................60
2.14. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչություն ...................................................62
2.15. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով............68
2.16. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ...71
2.17. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտե ........................................................75
2.18. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտե ................................................78
2.19. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ..........84
2.20. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման
վարչություն ...................................................91
2.21. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ ..........................97
2.22. «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ ......................98
2.23. Երևանի քաղաքապետարան ........................................103
2.24. Երևան քաղաքի Շենգավիթ համայնք ...............................111
2.25. ՀՀ Շիրակի մարզպետարան ........................................114
2.26. ք. Գյումրի ...................................................119
2.27. ՀՀ Լոռու մարզպետարան .........................................124
2.28. Լոռու մարզի համայնքներ .......................................127
2.29. Արմավիրի մարզպետարան .........................................133
2.30. Արմավիրի մարզի համայնքներ ....................................137
2.31. ՀՀ դատախազություն ............................................144
2.32. ՀՀ դատական դեպարտամենտ .......................................145
2.33. ՀՀ սահմանադրական դատարան .....................................146
2.34. ՀՀ Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի
վերականգնման ծրագիր ..........................................147
2.35. ՀՀ Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի
վերականգնման ծրագիր ..........................................148
2.36. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված
շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր ..............150
2.37. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող
Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման
ծրագիր .......................................................151
2.38. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի
սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր .............152
2.39. ՀՀ արտաքին գործերի նախարարություն.............................154
2.40. ՀՀ պաշտպանության նախարարություն ..............................154
2.41. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն..154
2.42. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետական պահպանության
վարչություն ..................................................154
3. Վերահսկիչ պալատի միջազգային հարաբերությունները................155
4. Հավելված և տեղեկանքներ ......................................158
1. Վերահսկիչ պալատի հաշվետու տարվա ընդհանուր նկարագիրը
._________________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը |
|վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու |
|համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ: Վերահսկիչ պալատի |
|գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը: Վերահսկիչ պալատը |
|տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ |
|պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը: Վերահսկիչ|
|պալատի գործունեության կարգը և իրավասությունը սահմանվում են օրենքով: |
|Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի |
|առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով: Վերահսկիչ |
|պալատի նախագահ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին |
|համապատասխանող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ |
|նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ: |
| |
| ՀՀ Սահմանադրություն |
| |
| ՀՈԴՎԱԾ 83.4 |
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեությունն իրականացվել է` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2009 թվականի գործունեության տարեկան ծրագրին (այսուհետ` Տարեկան ծրագիր) համապատասխան:
Վերահսկողություն իրականացնելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն (այսուհետ` Վերահսկիչ պալատ) առաջնորդվել է Գերագույն վերահսկիչ ատյանների միջազգային կազմակերպության (ԳՎԱՄԿ/ INTOSAI) վերահսկողության սկզբունքներով:
Վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 42 ընթացիկ հաշվետվություններում: Բոլոր ընթացիկ հաշվետվությունները «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն Վերահսկիչ պալատի խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից հաստատվելուց հետո տասն օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն: Ընթացիկ հաշվետվությունները հաստատվելուց հետո 30 օրվա ընթացքում տեղադրվել են Վերահսկիչ պալատի ինտերնետային էջում, բացառությամբ` «ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին», «ՀՀ պաշտպանության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» և «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետական պահպանության վարչությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ընթացիկ հաշվետվությունների, քանի որ դրանք պարունակում են «հույժ գաղտնի» տեղեկատվություն և դրանց կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովում` օրենքով սահմանված կարգով:
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով վերահսկվող օբյեկտների ղեկավարները Վերահսկիչ պալատին տրամադրել են տեղեկատվություն ընթացիկ հաշվետվություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ:
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն (տեղադրվել է նաև Վերահսկիչ պալատի ինտերնետային էջում):
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի ընթացքի մասին.
Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել թվով 11 գործով քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող 5 արձանագրություն և 2 ընթացիկ հաշվետվություն, ինչի արդյունքում հարուցվել է 4 քրեական գործ, 3 գործով որոշումներ են կայացվել քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, իսկ մնացած մասերով շարունակվում է նյութերի նախապատրաստումը քրեական գործեր հարուցելու համար:
Հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է.
. վերականգնման ենթակա գումար` 6,380,600.7 հազ. դրամ,
. անարդյունավետ ծախս` 1,307,446.0 հազ. դրամ:
Վերահսկված կառույցների ղեկավարների Վերահսկիչ պալատին հասցեագրված պաշտոնական նամակներով փաստվել է (հավելված 1).
. 2,619,335.2 հազ. դրամը վերականգնվել է գումարով,
. 608,229.9 հազ. դրամը` աշխատանքով,
. 1,727,039.0 հազ. դրամի մասով նյութերը գտնվում են դատախազությունում և դատարաններում,
. 133,478.9 հազ. դրամ խախտման մասով արդեն ձեռնարկվել են միջոցներ,
. 1.368,199.6 հազ. դրամը դեռևս ենթակա է վերականգնման (հավելված 1):
2. Վերահսկողության արդյունքները
2.1. ՀՀ մշակույթի նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Պետական սեփականության կառավարում և օգտագործում
«Հանքավան» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի կողմից Բագրատունյաց 37 հասցեում գտնվող շենքում իրականացված վերանորոգման աշխատանքներում արձանագրվել է 3,928.2 հազ. դրամի չկատարված աշխատանքներ, որը ենթակա է վերականգնման:
2. ՀՀ մշակույթի նախարարության կարիքների համար կենտրոնացված կարգով սարքերի, սարքավորումների և ապրանքների ձեռք բերում (գնում)
Գառնիի, Զվարթնոցի տաճարների և «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի համար Նախարարության կողմից գնված լուսաձայնային սարքավորումները ստուգման պահին գտնվում էին պահեստում կամ տեղադրված չէին, հետևաբար, այդ նպատակով պետական բյուջեից հատկացված 71,896.0 հազ. դրամ միջոցների ծախսն անարդյունավետ է:
3. «Հուշարձանների վերականգնման» ծրագիր
2006-2009 թթ. «Հուշարձանների վերականգնման» ծրագրի իրականացման համար պատվիրված նախագծահետազոտական աշխատանքների համար կատարված 66,000.0 հազ. դրամի ծախսն անարդյունավետ է, քանի որ այդ նախագծերը չեն օգտագործվել 2008, 2009 և 2010 թվականների վերականգնման (շինարարական) ծրագրերում:
Հուշարձանների վերականգնման գործընթացի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերություններին ավելի է վճարվել 35,924.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Հուշարձանների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին չնախատեսված ծախսերի, տրանսպորտային ծախսերի և շահույթի գծով 2007-2008թթ.-ին սահմանվածից ավելի է վճարվել 5,558.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
«Գուգարք» ՓԲԸ-ն 57,678.8 հազ. դրամն առանց պայմանագրերի հատկացրել է այլ անձանց, այդ թվում` 38,333.8 հազ. դրամ առհաշիվ, որոնց ծախսերը հիմնավորող փաստաթղթերը բացակայում են: Չի հաշվարկվել և չի վճարվել 10,669.1 հազ. դրամի տույժ և չնախատեսված ծախս: «Գուգարք» ՓԲԸ-ի մասով ենթակա է վերականգնման 68,347.9 հազ. դրամ:
Հարուցված է քրեական գործ:
Պայմանագրային պարտավորությունների ժամանակին չկատարման հետևանքով առաջացել, սակայն նախարարության կողմից չեն հաշվարկվել 8,736.5 հազ. դրամի տույժեր, որը ենթակա է վերականգնման:
4. «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացման» ծրագիր
ՀՀ մշակույթի նախարարության կողմից բյուջետային տարում որոշ պայմանագրերի կատարման ժամկետները չեն սահմանվել մինչև բյուջետային տարվա ավարտը, որի արդյունքում չօգտագործված գումարները չեն փոխանցվել ՀՀ պետական բյուջե:
Մշակութային միջոցառումների համար հատկացված 7,116.5 հազ. դրամից 2,122.2 հազ. դրամ ծախսը հիմնավորված չէ, իսկ 4,994.3 հազ. դրամը ծախսված չէ: Գումարները ենթակա են վերականգնման:
5. Գրականության հրատարակման գծով պետական պատվեր
Գրականության հրատարակում իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման համար հաշվարկված տույժը կազմել է 1,420.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
01.01.2009 թ. դրությամբ գրականության շուրջ 210 հազար տպաքանակից, նույնիսկ ցածր գների պայմաններում, իրացվել է մոտ 7%-ը: Գրքերի պահպանումը անմխիթար վիճակում է, դրանց իրացվելիությունը վտանգված է: Անհրաժեշտ է ձեռնարկել կտրուկ միջոցներ` իրավիճակը շտկելու համար:
6. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներ
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական» թատրոն ՊՈԱԿ-ին 2006 թվականին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության իրականացման նպատակով հատկացվել է 14,942.0 հազ. դրամ, սակայն առ 01.04.2009 թ. այն չի բեմականացվել, դեռ ավելին. այդ նպատակով որևէ ծախս չի կատարվել: Գումարը ենթակա է վերականգնման:
2007 և 2008 թվականներին «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ին Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդական աշխատանքների, ինչպես նաև շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացման ու խթանման նպատակով վարպետության դասերին, միջազգային փառատոներին և մրցույթներին նրանց մասնակցության ապահովման նպատակով նախատեսված գումարից ավելի է վճարվել 6,069.3 հազ.դրամ, որը ենթակա է վերականգնման: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին կանոնադրական գործունեության ապահովման նպատակով նախատեսվածից ավելի է վճարվել 400.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
«Հայաստանի ճարտարապետների միություն» հ/կ-ին 2008 թվականին նախատեսվածից 641.4 հազ. դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման:
2009 թ. նախատեսված միջոցառման իրականացման նպատակով 2008 թվականին չօգտագործված 8,600.0 հազ. դրամ բյուջետային միջոցը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն հատկացվել է «Հայաստանի թատերական գործիչների միավորում» հ/կ-ին: Գումարը ենթակա է վերականգնման:
7. Հանդիպակաց ստուգում
Մշակույթի ոլորտում իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով «Ինօրիենթ» ՍՊԸ-ին (հիմնադրվել է Բրիտանական Վերջինյա կղզիներում գրանցված ընկերության կողմից), հատկացված 19,960.0 հազ. դրամի ծախսը հիմնավորված չէ: Գումարն ամբողջությամբ ենթակա է վերականգնման: «Ինօրիենթ» ՍՊԸ-ին առնչվող նյութերով հարուցվել է քրեական գործ:
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հ/կ-ին հատկացված 8,350.0 հազ. դրամի ծախսը հիմնավորված չէ, որը ենթակա է վերականգնման:
Արդյունքում վերահսկողությամբ արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 191,918.2 հազ. դրամ:
Առաջարկություններ
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը` |
| . Ստեղծել հուշարձանների վերականգնման ծրագիր իրականացնող մասնագիտական |
|պետական կառույց: |
| . Պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների գնահատման համար |
|սահմանել կարգ և հաշվառել համապատասխան մարմինների հաշվեկշռում: |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՀՀ մշակույթի նախարարությանը` |
| . Մատակարար կազմակերպության հետ կնքվող պայմանագրերում ապրանքների |
|մատակարարման և դրանց տեղադրման գինը նախատեսել առանձնացված. |
| . «Հուշարձանների վերականգնման» ծրագրի իրականացման համար |
|նախագծահետազոտական աշխատանքներ պատվիրել այն հուշարձանների համար, որտեղ |
|հաջորդ տարում նախատեսվում է իրականացնել վերականգնման աշխատանքներ. |
| . Հուշարձանների վերականգնման նախագծահետազոտական աշխատանքները |
|պատվիրել` այդ բնագավառում առավել մասնագիտացված, ինչպես նաև պեղումներ |
|կատարելու միջոցներ և հնարավորություններ ունեցող կազմակերպություններին. |
| . Մշակութային միջոցառումների նախահաշիվներում ծախսերի նախատեսման |
|հաշվարկների համար մշակել կարգ. |
| . Բյուջետային տարում նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով կնքված |
|պայմանագրերի կատարման ժամկետները սահմանել մինչև բյուջետային տարվա |
|ավարտը: |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը` |
| . Հաշվի առնելով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման |
|նախագծերի կազմման, ինչպես նաև իրականացման առանձնահատկությունները` |
|առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան |
|լրացում` «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծերի |
|կազմման, ինչպես նաև իրականացման համար աշխատանքները» ներառել |
|լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում. |
| . Առաջարկվում է օրենքով ամրագրել պետական սեփականություն հանդիսացող |
|հուշարձանների գնահատման կարգի սահմանման և լիազոր մարմնի (կամ նրա ենթակա |
|կազմակերպության կամ այլ մարմնի) հաշվեկշռում հաշվառման պահանջը: |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` |
| ՀՀ քաղաքաշինության նախարարի 16.06.2008 թ.-ի N 41-Ն հրամանում կատարել |
|փոփոխություններ և լրացումներ` «Հուշարձանների վերականգնման» ծրագրի |
|իրականացման համար տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողներին|
|վերականգնման արժեքից վճարվող տոկոսաչափերի մասով, հաշվի առնելով հուշարձանի|
|վերականգնման աշխատանքների առանձնահատկությունները, ինչպես նաև |
|նախագծանախահաշվային աշխատանքների գինը սահմանել վերականգնողական |
|աշխատանքների արժեքի նկատմամբ տոկոսաչափով: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի 20.01.10 թ. թիվ 02/91, 01.02.10 թ. թիվ 02/212 և 19.02.10 թ. թիվ 01/6/69-10 գրություններով տեղեկացվել է`
. 221.9 հազ. դրամ ավելի վճարված գործուղման գումարը վերականգնվել է պետական բյուջե.
. «Հանքավան» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի կողմից 3,928.2 հազ. դրամի չափով չկատարված վերանորոգման աշխատանքները ըստ նոր պայմանագրի կկատարվեն 2010 թվականի ընթացքում.
. Գառնիի, Զվարթնոցի տաճարների և «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի համար 71,896.0 հազ. դրամ արժողությամբ ձեռք բերված, սակայն չտեղադրված լուսաձայնային սարքավորումների մասով, հաշվի առնելով կազմակերպության գործառույթների առանձնահատկությունը` դահլիճներից կամ տարածքներից դուրս կազմակերպվող համերգներն ու այլ միջոցառումները, որոշվել է սարքավորումների տեղադրումը իրականացնել շարժական /ժամանակավոր/ տարբերակով` առանց ներսում ամրակայման.
. հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունները 15,211.3 հազ. դրամից 12,769.3 հազ. դրամը վերականգնել են աշխատանքով, իսկ մնացած 3,056.8 հազ. դրամից 2,080.0 դրամը վերականգնվել է պետական բյուջե.
. տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների կողմից 20,097.9 հազ. դրամից 2,000.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, իսկ 18,097.9 հազ. դրամը կվերականգնվի աշխատանքով 2010-2011 թվականներին.
. «Հուշարձանների վերականգնման» ծրագրով վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին ավելի վճարված 5,558.4 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե.
. պայմանագրային պարտավորությունների ժամանակին չկատարման համար հաշվարկված 8,736.5 հազ. դրամի տույժերի գումարից 1,325.4 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե.
. «Հայաստանի ազգային Կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին ավելի վճարված 715.3 հազ.դրամի գործուղման գումարը վերականգնվել է պետական բյուջե.
. մշակութային միջոցառումների համար չծախսված և չհիմնավորված 7,116.5 հազ. դրամ գումարից 4,570.9 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, իսկ 2,545.6 հազ. դրամը` աշխատանքով.
. գրականություն հրատարակող կազմակերպությունների կողմից չհաշվարկված և չվճարված 1,420.8 հազ. դրամի տույժերի գումարը վերականգնվել է պետական բյուջե.
. «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության ժամկետ է սահմանվել 2010 թվականի օգոստոսի 30-ը, մինչդեռ ըստ Նախարարության և ՀՀ վերահսկիչ պալատի միջև կնքված ժամանակացույցի այն պետք է ավարտվեր 2009 թվականի դեկտեմբերին.
. «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից չծախսված 6,469.8 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե.
. «Հայաստանի թատերական գործիչների միավորում» հ/կ-ի կողմից 8,600.0 հազ. դրամը վերականգնվել է աշխատանքով.
. «Հայաստանի ճարտարապետների միություն» հ/կ-ին ավելի վճարված 641.4 հազ.դրամը վերականգնվել է աշխատանքով.
. «Ինօրիենթ» ՍՊԸ-ի կողմից վերականգնման ենթակա 19,960.0 հազ. դրամից պետական բյուջե վերականգնվել է 2,000.0 հազ. դրամը: Հարուցված է քրեական գործ.
. «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հ/կ-ի կողմից չհիմնավորված ծախսի 8,350.0 հազ. դրամից 7,350.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, իսկ 1,000.0 հազ. դրամը` աշխատանքով.
. «Հուշարձանների վերականգնման» ծրագրի շրջանակներում 68,347.9 հազ. դրամ խախտում արձանագրված «Գուգարք» ՓԲԸ-ի մասով հարուցված է քրեական գործ:
2.2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 01.01.2007- 01.10.2009 թթ.:
Վերահսկողության արդյունքում արձանագրվեց`
1. «Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» ծրագիր
Մարզպետարանների կողմից դպրոցներին դասագրքերի հատկացումն հավաստող փաստաթղթերի և դպրոցների կողմից տրված տեղեկանքներում նշված ստացված դասագրքերի տվյալների միջև առկա են անհամապատասխանություններ:
Համապատասխան փաստաթղթաշրջանառությամբ չի ապահովվել դպրոց-մարզպետարան-լիազոր մարմին հետադարձ կապը:
Մարզպետարանները նախարարությանը տեղեկատվություն (հաշվետվություն) չեն ներկայացրել չբաշխված դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի մնացորդների վերաբերյալ, իսկ բաշխման հետագա գործընթացը չի համակարգվել և վերահսկվել նախարարության կողմից:
2. Պետական աջակցություն «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին
Խախտելով ՀՀ կառավարության 24.12.2003 թ. N 1937-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի 6-րդ կետի պահանջները, կատարված հաշվարկով պարբերականների հրատարակման համար ավելի սուբսիդիա է նախատեսվել և բյուջեից ֆինանսավորվել 5,088.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
3. Հատուկ կրթություն և արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների հանրակրթության կազմակերպում ծրագիր
Միջին տարեկան աշակերտների թիվը 123 սանով ավելի ցույց տալու հետևանքով ՀՀ պետական բյուջեի հիմքում ընկած հաշվարկային չափաքանակների համաձայն, թվով 5 հատուկ և 2 արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների դպրոցներին ՀՀ պետական բյուջեից ավելի հատկացված միջոցներից չծախսված 30,044.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
4. Պետական աջակցություն «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ին
Նախարարության կողմից 2008 և 2009 թվականներին սաների թիվը ոչ ճիշտ նախատեսելու, ինչպես նաև նրանց հետ տարվող աշխատանքները չտարանջատելու հետևանքով Կենտրոնին ավելի հատկացված ֆինանսական միջոցներից չծախսված 40,311.2 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
5. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» և «Միջին մասնագիտական կրթություն» ծրագրեր
2007-2008 թթ. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսուցման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության ուսումնարանների և քոլեջների հետ նախարարության կնքած պայմանագրերի և նախարարություն ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրությունից պարզվել է, որ պայմանագրերով նախատեսված միջին տարեկան թվաքանակից պակաս սովորողներ են պահվել, որի հետևանքով ծրագրով ավելի է ֆինանսավորվել 2007 թ.-ին` 3,508.7 հազ. դրամ, 2008 թ.-ին` 3,065.3 հազ. դրամ, ընդամենը 6,574.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
Շիրակի մարզի (այսուհետ` մարզ) 4 ուսումնարաններում և 5 քոլեջներում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` ղեկավար, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի տիպային հաստիքներ սահմանված չեն, գործել են ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 17.02.2000 թ.-ի և 14.12.2004 թ.-ի հրամաններով հաստատված տիպային հաստիքները:
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածով նախատեսվել է սահմանել նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք, սակայն, չեն սահմանվել:
Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսվել է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների և կրթական ծրագրերի պետական հավատարմագրում, որը, սակայն, չի իրականացվել:
6. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին տրամադրված սուբսիդիա
Սուբսիդիայի տրամադրման պայմանագրերի շրջանակներում ծառայությունները մատուցվել են նվազագույն շահավետ գնից ցածր գնով, որի արդյունքում նախարարության կողմից ավելի տրամադրված սուբսիդիայի գումարը կազմել է 2007 թ.-ին` 563.6 հազ. դրամ, իսկ 2008 թ.-ին` 671.6 հազ. դրամ, ընդամենը` 1,235.2 հազ. դրամ: Հիմնադրամի 2007-2008 թթ. ծախսերի նախահաշիվներով նախատեսվել և հատկացվել է կապիտալ ակտիվների ձեռք բերման համար ընդամենը 3,410.0 հազ. դրամ, այդ թվում` 2007 թ.-ին` 2,210.0 հազ. դրամ և 2008 թ.-ին` 1,200.0 հազ. դրամ: Այսպիսով, 2007-2008 թթ. տրամադրված սուբսիդիայի ավելի գումարը` 4,645.2 հազ. դրամ, ենթակա է վերականգնման:
7. «Ավագ դպրոցների համակարգի ներդնում» ծրագիր
«Ֆիտոկան» ՍՊԸ-ն 27.12.08 թ. կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման օրվանից հաշված 30 օրվա ընթացքում մատակարարել 28,691.0 հազ. դրամ արժեքով 561 հատ հայերեն և ռուսերեն լեզուներով գրակազմեր, սակայն առ 2009 թ. դեկտեմբերի 1-ը մատակարարումը չէր իրականացրել: 21.10.2009 թ. նախարարության միջնորդությամբ լուծվել է պայմանագիրը: Պայմանագրով նախատեսված տույժի և տուգանքի գումարը կազմում է 3,959.3 հազ. դրամ, որը ենթակա է փոխանցման պետական բյուջե:
«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ-ն 24.09.2009 թ. պայմանագրով պարտավորվել է մատակարարել համակարգչային հավաքածուներ` ընդամենը 104,680.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Մատակարարման ժամկետ է սահմանվել մինչև 2009 թ. հոկտեմբերի 22-ը: Ապրանքների մատակարարումը կատարվել է սահմանված ժամկետի խախտմամբ` 2009 թ. նոյեմբերի 6-ին: Տույժի գումարը կազմել է 890.0 հազ. դրամ, որը վերահսկողության ընթացքում փոխանցվել է պետական բյուջե:
8. Հիմնանորոգման աշխատանքներ
Նախարարության պատվերով կատարվել է 761,852.7 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Ընտրանքային կարգով հսկիչ չափագրման է ենթարկվել 270,700.0 հազ. դրամի աշխատանքները: Արձանագրվել է 41,459.5 հազ. դրամի վերականգնման ենթակա գումար և 48,561.6 հազ. դրամի անարդյունավետ ծախս (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
աղյուսակ 1
հազ. դրամ
._________________________________________________________________________.
|N |Կապալառու |Օբյեկտի |Կատարված |Հատկացված|Ստուգված |Արձանագրված |
| | |անվանումը|աշխատանք-|գումարը |ծավալը |խախտումը |
| | | |ների | | |___________________|
| | | |համառոտ | | |Ծավալային|Անարդյու-|
| | | |նկարագիրը| | |և գնային|նավետ |
| | | | | | |հավելա- |ծախս |
| | | | | | |գրում |(Նախա- |
| | | | | | |(ենթակա է|հաշվային |
| | | | | | |վերական- |գնի թան- |
| | | | | | |գնման) |կացում) |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 1|«Փարվանա- |Թալինի |Տանիքի | 40,500.0| 17,900.0| 7,204.7| 24,502.0|
| |պրոմ» ՍՊԸ |արհեստա- |հիմնանո- | | | | |
| | |գործական |րոգում և | | | | |
| | |ուսում- |ջեռուցման| | | | |
| | |նարան |համակարգի| | | | |
| | | |նորոգում | | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 2|«Փարվանա- |»ԿԳՆ աշ- |Տանիքի և |181,693.0| 53,000.0| 5,245.0| 7,000.0|
| |պրոմ» ՍՊԸ |խատակազմ»|7,8,9 | | | | |
| | |և «Գի- |հարկերի | | | | |
| | |տության |հիմնանո- | | | | |
| | |պետական |րոգում և | | | | |
| | |կոմիտեի |ջեռուցման| | | | |
| | |աշխատա- |համակարգի| | | | |
| | |կազմ» |կառուցում| | | | |
| | |պետական | | | | | |
| | |կառավար- | | | | | |
| | |չական | | | | | |
| | |հիմնարկ- | | | | | |
| | |ներին | | | | | |
| | |ամրացված | | | | | |
| | |տարածքներ| | | | | |
| | |(ք. | | | | | |
| | |Երևան, | | | | | |
| | |Օրբելի | | | | | |
| | |N 22) | | | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 3|«Փարվանա- |Իջևանի |Տանիքի | 72,735.5| 23,500.0| 5,591.8 | |
| | պրոմ» ՍՊԸ|պետական |հիմնանո- | | | | |
| | |քոլեջ |րոգում, | | | | |
| | | |պատուհան-| | | | |
| | | |ների | | | | |
| | | |մասնակի | | | | |
| | | |փոխում և | | | | |
| | | |ջեռուցման| | | | |
| | | |համակարգի| | | | |
| | | |կառուցում| | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 4|«Հարսնա- |Ն. Աճեմ- |Ջեռուցման| 81,830.0| 19,000.0| 5,990.0| |
| |ձոր» ՍՊԸ |յանի |համակարգի| | | | |
| | |անվան |կառու- | | | | |
| | |առևտրի |ցում, | | | | |
| | |և սպա- |պատուհան-| | | | |
| | |սարկման |ների և | | | | |
| | |պետական |հատակի | | | | |
| | |քոլեջ |մասնակի | | | | |
| | | |նորոգում | | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 5|«Յարալշին»|Արմավիրի |Տանիքի | 63,450.0| 23,600.0| 7,397.0| |
| |ՍՊԸ |պետական |հիմնանո | | | | |
| | |գյուղատն-|րոգում և | | | | |
| | |տեսական |ջեռուցման| | | | |
| | |քոլեջ |համակարգի| | | | |
| | | |նորոգում | | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 6|«Շինարար |Երևանի |Տանիքների| 88,000.0| 39,000.0| | 7,284.6|
| |Համակար- |պետական |և մեկ | | | | |
| |գիչ» ՍՊԸ |ճարտարա- |մասնա- | | | | |
| | |գիտական |շենքի | | | | |
| | |քոլեջ |հիմնանո- | | | | |
| | | |րոգում | | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 7|«Շինարար |Արտաշատի |Տանիքի |68,800.0 | 31,000.0| | 6,800.0|
| |Համակար- |պետական |հիմնանո- | | | | |
| |գիչ» ՍՊԸ |քոլեջ |րոգում և | | | | |
| | | |ջեռուցման| | | | |
| | | |համակարգի| | | | |
| | | |կառուցում| | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 8|«Տիրանուն»|Եղեգնա- |Նոր մաս- | 75,157.2| 19,700.0| 6,959.0| |
| |ՓԲԸ |ձորի |նաշենքի | | | | |
| | |պետական |հիմնանո- | | | | |
| | |քոլեջ |րոգում, | | | | |
| | | |ջեռուցման| | | | |
| | | |համակարգի| | | | |
| | | |կառուցում| | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 9|«Նահապետ- |Մարտունու|Ջեռուցման| 46,937.0| 33,000.0| 3,072.0| 2,975.0|
| |յանի |պետական |համակարգի| | | | |
| |Զաիրա» ՍՊԸ|քոլեջ |կառուցում| | | | |
| | | |և մասնա-| | | | |
| | | |շենքի | | | | |
| | | |մասնակի | | | | |
| | | |նորոգում | | | | |
|__|__________|_________|_________|_________|_________|_________|_________|
|10|«Գևորգյան |Գյումրու |Տանիքների| 42,750.0| 11,000.0| | |
| |և |պետական |և մասնա-| | | | |
| |Ներսիսյան»|քոլեջ |շենքերի | | | | |
| |ՍՊԸ | |հիմնանո- | | | | |
| | | |րոգում, | | | | |
| | | |ջեռուցման| | | | |
| | | |համակարգի| | | | |
| | | |կառուցում| | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | |761,852.7|270,700.0|41,459.5 | 8,561.6 |
._________________________________________________________________________.
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ կրթության և գիտության նախարարությանը |
| 1. Մինչև դասագրքերի հրատարակումը հաշվի առնել մարզերից և Երևան |
|քաղաքից ստացված առաջարկությունները, թե դպրոցներից որ հեղինակի դասագիրքն |
|են նախընտրում: |
| 2. Դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի բաշխման գործընթացը տեղերում|
|(մարզպետարաններ, Երևան քաղաք) պատշաճ իրականացնելու նպատակով |
|նախարարության կողմից բաշխումը ավարտել մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը, |
|ինչպես նաև տեղերում բաշխումն (մարզպետարան-դպրոց) իրականացնել |
|հանձնաժողովի միջոցով: |
| 3. Բյուջետային միջոցներով տպագրվող և անվճար տրամադրվող դասագրքերի |
|կազմի և ուսումնաօժանդակ նյութերի վրա, դրանց վաճառքը շուկայում բացառելու |
|նպատակով, տեսանելի մասում առանձին գունաբաժանմամբ նշագրել «Վաճառքի |
|ենթակա չէ»: |
| 4. ՈՒսուցիչների վերապատրաստման և գրականության փորձաքննության |
|նպատակով տրամադրվող բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես|
|նաև այդ աշխատանքների կատարման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացման |
|նպատակով, այս ծրագրի ֆինանսավորումն իրականացնել սուբսիդիայի տրամադրման |
|կարգով: |
| 5. Սահմանել արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական |
|հաստատությունների պետական կրթական չափորոշիչներ, ինչպես նաև ապահովել |
|դրանց մասնագիտությունների և կրթական ծրագրերի պետական հավատարմագրումը: |
._________________________________________________________________________.
2.3. ՀՀ առողջապահության նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1.»Տուբերկուլյոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագիր
2009 թվականին պետական պատվերի շրջանակներում «Տուբերկուլյոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագիրն իրականացնող բուժծառայություն մատուցող կազմակերպություններին պետական բյուջեի միջոցներից 15,166.0 հազ. դրամ ավելի գումար է վճարվել, որը ենթակա է վերականգնման, այդ թվում`
. «Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին` 1,010.9 հազ. դրամ,
. «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին` 7,000.5 հազ. դրամ,
. «Առողջ ապագա ԲԿ» ՓԲԸ -ին` 7,154.6 հազ. դրամ:
2. «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ» ծրագիր
«Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ» ծրագիրն իրականացնող բուժծառայություն մատուցող կազմակերպություններին պետական բյուջեի միջոցներից 15,789.1 հազ. դրամ ավելի գումար է վճարվել, որը ենթակա է վերականգնման, այդ թվում`
. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին` 4,435.9 հազ. դրամ,
. «ԱԿ. Ա. Հայրիյանի անվան Արմաշի ԱԿ» ՓԲԸ-ին` 1,002.0 հազ. դրամ,
. «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ -ին` 10,351.2 հազ. դրամ:
3. «ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր
«ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրն իրականացնող բուժծառայություն մատուցող կազմակերպություններին պետական բյուջեի միջոցներից 24,071.8 հազ. դրամ ավելի գումար է վճարվել, որից ենթակա է վերականգնման 16,123.9, այդ թվում`
. «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ» ՓԲԸ-ին` 13,048.7 հազ. դրամ:
. «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ին` 3,075.2 հազ. դրամ:
4. Ստոմատոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր
Առանձին դեպքերում պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին ստոմատոլոգիական կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցված ծառայությունները կատարվել են 26.01.2007 թ. ՀՀ առողջապահության նախարարի թիվ 121-ա հրամանով հաստատված կարգի խախտմամբ:
Ստոմատոլոգիական կազմակերպություններին պետական պատվերի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պետական բյուջեի միջոցներից 3,152.1 հազ. դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման, այդ թվում`
. «Դենտա-Էլիտա» ՍՊԸ-ին` 369.6 հազ. դրամ,
. «Եվրոդենտ» ՍՊԸ-ին` 445.5 հազ. դրամ,
. «Թիվ 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին` 396.4 հազ. դրամ,
. «Թալինի ԲԿ» ՓԲԸ-ին` 717.6 հազ. դրամ,
. «Վայքի ԲԿ» ՓԲԸ-ին` 441.2 հազ. դրամ,
. «Մեծամորի ԲԿ» ՓԲԸ-ին` 518.0 հազ. դրամ,
. «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ-ին` 263.8 հազ. դրամ:
5. Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ
«Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրն իրականացնող բուժծառայություն մատուցող կազմակերպություններին պետական բյուջեի միջոցներից 22,013.6 հազ. դրամ ավելի գումար է վճարվել, որից 21,021.7 ենթակա է վերականգնման, այդ թվում.
. «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ին` 4,271.1 հազ. դրամ,
. «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ին` 2,164.9 հազ. դրամ,
. «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ին` 1,220.1 հազ. դրամ,
. «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ին` 2,121.3 հազ. դրամ,
. «Թալինի ԲԿ» ՓԲԸ-ին` 953.7 հազ. դրամ,
. «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ին` 586.9 հազ. դրամ,
. «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ին` 1,083.9 հազ. դրամ,
. «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ին` 1,732.9 հազ. դրամ,
. «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ին` 2,512.0 հազ. դրամ,
. «Հրազդանի ծննդատուն» ՓԲԸ-ին` 1,835.6 հազ. դրամ,
. «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ-ին` 148.0 հազ. դրամ,
. «Վայք ԲԿ» ՓԲԸ-ին` 328.1 հազ. դրամ,
. «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ին` 331.7 հազ. դրամ,
. «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ին`1,033.7 հազ. դրամ,
. «Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ-ին` 149.0 հազ. դրամ,
. «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ-ին` 195.3 հազ. դրամ,
. Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին` 353.5 հազ. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված ստուգումներով արձանագրված խախտումների գումարը վերականգնվել է վերահսկողության ընթացքում, և համապատասխան բուժծառայություն մատուցող կազմակերպությունները 80,195.5 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով պակաս են ֆինանսավորվել 2009թ. համար ներկայացված հաշվետվություններով հաշվարկված ծառայությունների փոխհատուցման գումարից:
2.4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատված` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն.
Գործակալության կողմից տրանսպորտային միջոցի քանակի համեմատ վարորդի հաստիքային ավելի միավորի համար կատարված 3,148.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է:
Խախտվել է ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2335 որոշման պահանջը և գործուղման համար վճարվել է 452.5 հազ. դրամ ավելի գումար, որը ենթակա է վերականգնման:
1. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների համար ընկերության կողմից ներկայացված ավելի կատարողականների դիմաց նախարարությունը վճարել է 307.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Վանաձորի տարածքային գործակալի կողմից հաշմանդամին չտրամադրված 633.0 հազ. դրամ արժեքով պրոթեզը չի վերադարձվել ՍՊԸ-ին և այդ գումարի չափով կատարողականից չի պակասեցվել: Գումարը ենթակա է վերականգնման:
Ընկերությունը «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին ոտքի խեղումով հաշմանդամի թվի համեմատ ավելի է հատկացրել 612.0 հազ. դրամի 30 զույգ օրթոպեդիկ կոշիկներ, որը ենթակա է վերականգնման:
«Առողջ մանուկ» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է 35 զույգ օրթոպեդիկ կոշիկ, որից բաշխվել է 11 զույգը, իսկ ՍՊԸ-ին վերադարձված 24 զույգի արժեքը` 540.0 հազ. դրամ ենթակա է վերականգնման:
Ընկերության կողմից ելքագրվել և կատարողական էր ձևակերպվել 1,641.5 հազ. դրամ արժեքի 2 հատ բիոպրոթեզ, սակայն շահառուներին չէին տրամադրվել: Դրանք հատկացվեցին ստուգման ընթացքում:
2.»Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրման հետ կապված ծախսեր» ծրագրերի իրականացում
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրման հետ կապված ծախսեր» ծրագրով 2007-2009 թթ. ընթացքում նախատեսվել է ձեռք բերել 56 բնակարան, սակայն փաստացի ձեռք է բերվել 8 բնակարան:
«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով մանկատների շրջանավարտներին նախատեսվել է 2007-2009 թթ.-ի ընթացքում գնել 145 բնակարան: Սակայն 01.08.2009 թ. դրությամբ ձեռք է բերվել 32-ը:
2008-2009 թթ. այս ծրագրերով բյուջեով նախատեսված միջոցները չեն հատկացվել, և բնակարանների ձեռք բերման որևէ գործընթաց չի իրականացվել, որի հետևանքով փաստացի ձախողվել է վերը նշված պետական ծրագրերի իրագործումը:
3. «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ
ՊՈԱԿ-ը, խախտելով ՀՀ կառավարության 2003 թ.-ի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատված պարտադիր բժշկական հետազոտությունների տեսակների և գործունեության ոլորտների ցանկը, ցանկից դուրս 2007-2008 թթ. իրականացրել է աշխատակիցների 594.0 հազ. դրամի բժշկական հետազոտություններ: Գումարը ենթակա է վերականգնման:
«Երևանի հրշեջ անվտանգություն» ՍՊԸ-ի կողմից ՊՈԱԿ-ի շենքի տանիքի թերի կատարված աշխատանքների և մատակարարված, սակայն տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող կրակմարիչների համար վճարված 317.5 հազ. դրամը ենթակա է վերականգնման:
«Ջի Սթայլ» ՓԲԸ-ի կողմից ՊՈԱԿ-ին չմատակարարված ապրանքի դիմաց վճարված` 542.3 հազ. դրամ գումարը ենթակա է վերականգնման:
ՊՈԱԿ-ի կողմից հաշվետվությամբ ցույց տրված շահառուների տարեկան միջին թվաքանակի համեմատ 210 երեխայի սննդամթերքի համար դուրս է գրվել 129,4 հազ. դրամ ավելի գումար, որը ենթակա է վերականգնման:
4. «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ
2007 թվականին պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարման հետևանքով պետական բյուջեից հատկացված 2,522.0 հազ. դրամն օգտագործվել է անարդյունավետ:
2007 թ.-ին տարածքի վարձակալության համար 479.8 հազ. դրամ, իսկ 2008 թ.-ին գործուղումների համար 25.0 հազ. դրամ ավելի գումար է վճարվել, որոնք ենթակա են վերականգնման:
5. «Ձայնալարերը հեռացվածների միավորում» ՀԿ
Կազմակերպությունում բացակայում են յուրաքանչյուր տարի տրամադրվող 100 հատ ձայնաստեղծ սարքի (2007 թ. 34, 871.4 հազ. դրամ, 2008 թ.-ին 34,800.0 հազ. դրամ) ձեռք բերումը հիմնավորող և մաքսային մարմինների կողմից տվյալ խմբաքանակի ձևակերպման փաստաթղթերը:
Մի շարք դեպքերում կազմակերպությունը տրամադրված ձայնաստեղծ սարքերի դիմաց շահառուներից գանձել է տարբեր չափի գումարներ այն դեպքում, երբ դրանք տրամադրվում են անվճար, ինչպես նաև, բաշխման ցուցակում ընդգրկված որոշ անձանց չի տրամադրվել ձայնաստեղծ սարքեր, իսկ այդ սարքերը ստացած անձանց չեն տրամադրվել տեխնիկական բնութագրով նախատեսված լրացուցիչ պարագաներ, որի հետևանքով նրանք զրկվել են դրանց օգտագործման հնարավորությունից:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` |
| 1. Սահմանել բյուջետային միջոցներից առաջացած ապրանքային պաշարների |
|տարեսկզբի մնացորդների նորմատիվներ: |
| 2. Մշակել և հաստատել մարդասիրական օգնության և բարեգործական կարգով |
|տրամադրվող միջոցների ստացման ու գնահատման կարգ: |
| 3. Սահմանել տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող |
|տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ների ղեկավար աշխատողների, վարչատնտեսական, օժանդակ և |
|սպասարկող անձնակազմի պաշտոնների անվանացանկը, հաստիքային միավորը և |
|դրույքաչափը: |
| 4. Հաշմանդամի պարագաների պատրաստման և վերանորոգման նկատմամբ պատշաճ |
|հսկողության իրականացման և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման |
|նպատակով ծրագրի ֆինանսավորումն իրականացնել սուբսիդիայի տրամադրման կարգով:|
| 5. Սահմանել բուժամարզական պրոթեզը հիմնականով փոխարինելու ժամկետը, |
|ինչպես նաև հիմնականը տրամադրելուց հետո բուժամարզական պրոթեզի հետագա |
|տնօրինումը: |
| 6. Պրոթեզի վերանորոգման համար սահմանել նվազագույն գնային շեմ, որից |
|բարձր գնով վերանորոգումն իրականացնել հանձնաժողովի եզրակացության հիման |
|վրա, սահմանելով օգտագործման երաշխիքային ժամկետ: Երաշխիքային ժամկետ |
|սահմանել նաև տրամադրվող նոր հիմնական պրոթեզի համար: |
| 7. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական |
|կազմակերպությունների շրջանավարտներին» և «Առանց ծնողական խնամքի մնացած |
|երեխաներին բնակարանի տրամադրման հետ կապված ծախսեր» ծրագրերի համար |
|անհրաժեշտ է մշակել ընթացակարգ և իրականացնել ծրագրերի կատարման առավել |
|արդյունավետ գործընթացներ: |
._________________________________________________________________________.
2.5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲ ընկերության կողմից իրականացվող բյուջետային ծրագրեր
«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲ ընկերությունը 4 տարվա ընթացքում իր ֆիրմային անվանման մեջ «հայկական» բառը օգտագործելու դիմաց չի վճարել 15,654.0 հազ. դրամի տուրք, որը ենթակա է վերականգնման:
Ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով տաղավարների վարձակալության և կառուցապատման համար ծախսված 100,000.0 հազ. դրամից 60,000.0 հազ. դրամը փաստաթղթերով հիմնավորված չէ:
Աջակցության կարգով մասնավոր հատվածի և միջազգային ընկերությունների կողմից համաֆինանսավորված 250,000.0 հազ. դրամը հաշվապահորեն չի ձևակերպվել: Նշված եկամտի արտացոլման դեպքում կառաջանար լրացուցիչ հարկային պարտավորություն:
2. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները առևտրային կազմակերպությունների կողմից իրենց ֆիրմային անվանման մեջ օգտագործելու դիմաց պետական տուրքի գանձում
Յուրաքանչյուր տարի շուրջ 100 առևտրային կազմակերպություն իրենց ֆիրմային անվանման մեջ օգտագործելով «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, չեն հաշվառվել և չեն վճարել համապատասխան պետական տուրք: Այսպիսով, նշված պետական տուրքի գծով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե կարող էր լրացուցիչ մուտքագրվել մինչև 700,000.0 հազ. դրամ գումար:
3. Նախարարության «Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության» կողմից կանոնադրական խնդիրների և գործառույթների իրականացում
170 հյուրանոցներից 155-ը փաստացի չունենալով որակավորում, գործնականում օգտագործում են որակավորման կարգի նշաններ` չվճարելով օրենսդրությամբ նախատեսված պետական տուրք: Արդյունքում պետական բյուջե կարող էր գանձվել լրացուցիչ ավելի քան 50,000.0 հազ. դրամի տուրք:
4. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ) հիմնադրամի կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության» ծրագիր
ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրում և սուբյեկտների կապիտալում ներդրում) շրջանակներում 2007, 2008 թթ. և 2009 թ. 1-ին կիսամյակի ընթացքում տրվել է 181 երաշխավորություն` 770,000.0 հազ. դրամի չափով: Ընտրանքային կարգով ստուգված 64 սուբյեկտի մոտ 53-ում արձանագրվել են տարաբնույթ խախտումներ` կազմակերպությունների «ստվերային գործունեության» հիման վրա վարկային երաշխավորությունների տրամադրման, վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործման և չգործող կազմակերպություններին երաշխավորությունների տրամադրման դեպքեր:
Այսպես.
._________________________________________________________________________.
|Տնտեսվարող |Ստացված |Գործու- |Փաստացի իրացման |Փաստացի |Պետական|
|սուբյեկտի |վարկի |նեության |շրջանառություն |աշխատողների|եկամուտ|
|անվանումը |գումարը |տեսակը, |(հազ. դրամ) |թվաքանակը |ների |
| |(հազ. |որով պետք |___________________|___________|կոմիտեի|
| |դրամ) |է զբաղվեին|Ըստ ՓՄՁ |Ըստ |Ըստ |Ըստ |կողմից |
| | |վարկ |մոնիտորին-|հարկային|ՓՄՁ |հարկա|ստուգ- |
| | |ստացած |գի |մարմին- |մոնի-|յին |մամբ |
| | |սուբյեկտ- | |ների |տորին|մար- |արձանա-|
| | |ները | | |գի |մին- |գրված |
| | | | | | |ների |վիճակը |
|_____________|________|__________|__________|________|_____|_____|_______|
|Սամվել | 6,400.0|Հանգստի | 24,000.0| 0 | 5 | 0 |Չի |
|Շուշանյան Ա/Ձ| |կազմակեր- | | | | |գործում|
| | |պում, | | | | | |
| | |մանրածախ | | | | | |
| | |առևտուր | | | | | |
|_____________|________|__________|__________|________|_____|_____|_______|
|Սեդվի-5 ԱԿ | 5,200,0|Քարի | 150,000.0| 500.0| 15 | 2 |Չի |
| | |մշակում | | | | |գործում|
|_____________|________|__________|__________|________|_____|_____|_______|
|Ստեփան |10,000.0|Կարի արտա-| 13,600.0| 0 | 7 | 0 |Չի |
|Համբարձումյան| |դրություն,| | | | |գործում|
|Ա/Ձ | |հագուստի | | | | | |
| | |առևտուր, | | | | | |
| | |տաքսի ծա- | | | | | |
| | |ռայություն| | | | | |
|_____________|________|__________|__________|________|_____|_____|_______|
|«999» ՍՊԸ | 6,000.0|Պլաստիկ | 75,000.0|10,700.0| 7 | 2 |Չի |
| | |իրերի | | | | |գործում|
| | |արտադրու- | | | | | |
| | |թյուն | | | | | |
|_____________|________|__________|__________|________|_____|_____|_______|
|Գալուստ |1,500.0 |Ատամնաբու-| 3,600.0| 0 | 1 | 1 |Չի |
|ՈՒռուտյան Ա/Ձ| |ժական | | | | |գործում|
| | |ծառայութ- | | | | | |
| | |յուն, | | | | | |
| | |մանրամեծա-| | | | | |
| | |ծախ | | | | | |
| | |առևտուր | | | | | |
._________________________________________________________________________.
Այսպիսով, ընտրանքային կարգով թվով 42 սուբյեկտներում իրականացված ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ նրանց իրացման իրական շրջանառությունը կազմել է ընդամենը 204,800.0 հազ. դրամ, մինչդեռ ՓՄՁ հիմնադրամի մոնիտորինգի արդյունքներով ցույց է տրվել 2,839,000.0 հազ. դրամ, կամ 2,634.200.0 հազ. դրամով ավելի: Բացի այդ, համաձայն ՓՄՁ հիմնադրամի մոնիտորինգի արդյունքների, նշված սուբյեկտները ստեղծել են 251 նոր աշխատատեղ, իսկ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվությամբ դրանց թիվը կազմել է 67, կամ 184-ով պակաս:
Գործընկեր կազմակերպությունների միջոցով ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական, ուսուցողական և խորհրդատվական աջակցության շրջանակներում տրվել է 59,062.0 հազ. դրամ: Իրականացված ծրագիրը կրել է ձևական բնույթ` արձանագրվել են չգործող սուբյեկտներին գործարար աջակցության ցուցաբերման դեպքեր: ՓՄՁ կենտրոնի միջոցով գումարները ստանալուց հետո շատ սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը:
5. «Ա. Ի. Ալիխանյանի անվան «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բյուջետային ծրագրեր
Ինստիտուտը 356,107.2 հազ. դրամի դրամաշնորհային ծրագրերից 210,000.0 հազ. դրամի եկամտի փաստը հարկային մարմիններին ներկայացվող հաշվարկներում ցույց չի տվել: Եկամուտները ձևակերպվել են միայն կատարված ծախսի չափով, որն առաջացնում է հարկային պարտավորությունների կատարման խնդիր:
Հաստիքացուցակում առկա են ձևակերպված, սակայն չաշխատող շուրջ 200 աշխատակից, այդ թվում` 0.5 և 0.25 դրույքով ձևակերպված 70-91 տարեկան 183 մասնագետ, հետևաբար աշխատողների վարձատրությանն ուղղված ավելի քան 50,000.0 հազ. դրամի ծախսն անարդյունավետ է:
Ինստիտուտը «Հայբուսակ» համալսարանին 25,000.0 հազ. դրամով պետք է օտարեր իր շենքի 675 քմ տարածքը, սակայն մինչև օտարումը նույն համալսարանի հետ 20,000.0 հազ. դրամի պայմանագիր է կնքում` նշված տարածքը վերանորոգելու համար: Արդյունքում, իրականում ինստիտուտը 675 քմ տարածքը օտարել է ընդամենը 5,000.0 հազ. դրամով: Վերանորոգման դիմաց «Հայբուսակ համալսարան» ՍՊԸ-ին վճարված 20,000.0 հազ. դրամը ենթակա է վերականգնման:
6. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բյուջետային ծրագրեր
Գիտատեխնիկական գրականության ձեռք բերման նպատակով ինստիտուտը ՌԴ ՕՕՕ «ԿԻՏ» և ՕՕՕ «Ինֆորմնաուկա» հրատարակչությունների հետ պայմանագրեր է կնքել` կատարելով 100% կանխավճար, սակայն փաստացի 6,000.0 հազ. դրամի գրականություն չի ստացել, որը ենթակա է վերականգնման:
7. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» ծրագիր
«Տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորամուծությունների և հմտությունների զարգացման կենտրոն» ստեղծելու նպատակով կահույք և համակարգիչներ ձեռք բերելու դիմաց «ԱԹՀԳՕ քորփորեյշն» ՀԿ հայաստանյան մասնաճյուղին վճարվել է 20,000.0 հազ. դրամ, սակայն նշված ապրանքները ստուգման պահի դրությամբ չեն մատակարարվել: Գումարը ենթակա է վերականգնման:
8. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հավատարմագրման գործակալություն
Խախտվել են «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի պահանջները.
Մասնավոր և պետական 20 սերտիֆիկացման մարմիններ հավատարմագրվել և գործել են առանց համապատասխան որակավորված աշխատակազմ ունենալու: Առանձին դեպքերում լաբորատորիաները գործել են նաև առանց անհրաժեշտ պայմաններ ունենալու: Այսպես, «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի սահմանային հսկիչ կետերի լաբորատորիաները գործել են` փորձարկում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չունենալով: «Ստանդարտացման և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հավատարմագրվել և գործել է առանց որակավորված փորձագետներ ունենալու` իրականացնելով անարժանահավատ և ձևական բնույթի լաբորատոր հետազոտություններ և սերտիֆիկացում:
Ընդ որում, Գործակալության կողմից կազմակերպությունների մոտ կատարված ուսումնասիրություններով նշված փաստերի կապակցությամբ որևէ խախտումներ չեն արձանագրվել:
9. «Ստանդարտացման ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Սերտիֆիկացման և լաբորատոր հետազոտությունների աշխատանքները կրել են ձևական բնույթ.
. Լաբորատոր հետազոտության արդյունքները հավաստի չեն և չեն համապատասխանում սահմանված նորմատիվներին, խախտվել են փորձարկման ժամկետները և առանձին ապրանքատեսակների մասով լաբորատոր արձանագրությունը տրամադրվել է մեկ օրվա ընթացքում: Այսպես. կոնյակի սերտիֆիկատ է տրվել մեկ օրում` պահանջվող 3 օրվա փոխարեն, «Արենի» գինու սերտիֆիկատը տրվել է մեկ օրում` 5 օրվա փոխարեն, մեկ օրում է տրվել նաև 41-ժամյա փորձարկման ենթակա ֆրանսիական հարդարաջրերի սերտիֆիկատը:
. Փորձարկման են ենթարկվել անհայտ ծագման և պիտանիության անորոշ ժամկետի արտադրության ապրանքատեսակներ: Այսպես, դրական եզրակացությամբ սերտիֆիկացվել են պիտանիության ժամկետ չունեցող Լիբանանից ներմուծված շոկոլադե կիսապատրաստուկները:
. Լաբորատոր հետազոտության դրական եզրակացություններ են տրվել նաև առանց համապատասխան հետազոտություններ կատարելու: Այսպես, բրազիլական «Պերդիգաո ագրոինդուստրիալ» ֆիրմայից ստացված սառեցված հավի թևերի փորձարկմամբ լաբորատոր դրական արձանագրություններ են տրվել նաև սառեցրած հավի քարաճիկին` առանց որոշելու ծանր մետաղների ու այլ տոքսիկ տարրերի առկայությունը: Առանց լաբորատոր փորձաքննության են սերտիֆիկացվել նաև «Արմ ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հարդարաջրերը:
. Սերտիֆիկատներ են տրվել նախքան ապրանքների ներմուծումը: Այսպես, դեռևս չներմուծված ապրանքները սերտիֆիկացման են ներկայացվել «Գյումրի հաց» և «Սպարտակ և որդիներ» ՍՊԸ-ների կողմից:
. Լիարժեք չեն իրականացվել նաև սննդամթերքի փորձարկումները: Առանձին դեպքերում սերտիֆիկատները տրվել են` առանց որոշելու սննդամթերքում սպիտակուցների, ճարպերի, վիտամինների և այլ հավելումների պարունակությունը` խախտելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պարտադիր պահանջը:
Ինստիտուտի կողմից լիարժեք չի իրականացվել կադրերի մասնագիտացումն ու վերապատրաստումը, որի հետևանքով թե իր, և թե ոլորտում գործող մի շարք ընկերությունների («Նարեկ» ԳՀ ՓԲԸ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ, «Ռեդիկոմ» ՓԲԸ և այլն) փորձագետներ սերտիֆիկացման աշխատանքներն իրականացրել են առանց համապատասխան որակավորում ունենալու:
10. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի ոչ լիարժեք կիրարկման և անհրաժեշտ մեխանիզմների բացակայության հետևանքով ինստիտուտը լիարժեք չի իրականացրել իր գործառույթները:
Այսպես, ստուգաչափված չեն ՀՀ-ում գործող 242 գազալցակայանների կողմից հայտարարագրված շուրջ 515 գազալցման խողովակները, շահագործվող 1313 բենզալցակայանները, կշեռքների գերակշիռ մասը և այլն: Հսկողությունից դուրս է ազգաբնակչության էլեկտրամագնիսական ճառագայթային անվտանգությունը և այլն:
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու ուղղությամբ, որի դեպքում ինստիտուտի կողմից միայն ստուգաչափման ծառայությունների մատուցման դիմաց տարեկան մուտքերը հնարավոր է ավելի քան կրկնապատկել (հաշվետու ժամանակաշրջանում փաստացի մուտքերը կազմել են շուրջ 250,000.0 հազ. դրամ):
11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներ
Հաշվապահական հաշվառման կենտրոնի վերանորոգման նպատակով «Միհրշին» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 43,306.4 հազ. դրամ: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց 4,500.0 հազ. դրամի վճարում: Գումարը ենթակա է վերականգնման:
12. Հանդիպակաց ստուգումներ
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մոտ իրականացված հանդիպակաց ստուգմամբ արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ի կազմում գործող թվով 7 փորձարկման լաբորատորիաներից 6-ը մինչև հավատարմագրումը գործունեություն են իրականացրել` խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները: Լաբորատոր փորձարկման արձանագրությունների մի մասը տրամադրվել է առանց հիմնավորելու լաբորատոր փորձարկման իրականացումը: Ստուգայցերով արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ի սահմանային հսկիչ կետերի փորձարկման լաբորատորիաները չունեն անհրաժեշտ պայմաններ` արժանահավատ և նորմատիվ փաստաթղթերով սահմանված լաբորատոր փորձարկում իրականացնելու համար:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը` |
| 1. Կանոնակարգել հանրապետության տարածքում գործող տնտեսավարող |
|սուբյեկտների կողմից ֆիրմային անվանման մեջ «Հայ», «Հայաստան», «հայկական» |
|բառերի և դրանց թարգմանությունների օգտագործման դիմաց պետական տուրքի |
|հաշվարկման, գանձման և հսկողության խնդիրը: |
| 2. Հստակեցնել զբոսաշրջության ոլորտում ՀՀ էկոնոմիկայի նախարարության |
|լիազորությունները` «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» |
|ՀՀ օրենքում օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ, նրան հսկողություն |
|իրականացնելու հստակ լիազորություններ վերապահելու նպատակով. |
| 3. Քննարկել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում |
|և չափագիտության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության մի շարք որոշումներում|
|փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակահարմարությունը` հաշվի |
|առնելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և չափագիտական |
|վերահսկողություն իրականացնող մարմնի համագործակցության ակտիվացման, |
|ստուգաչափման աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` |
| Իրականացնել համապատասխան ստուգումներ և ուսումնասիրություններ |
|պարզելու` |
| . Ա. Ի. Ալիխանյանի անվան «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից |
|ստացված դրամաշնորհների գումարներից շուրջ 356,1 մլն դրամի ծախսման |
|օրինականությունը և հարկային պարտավորությունների կատարումը: |
| . «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ում` տարբեր|
|ծրագրերի իրականացմանը մասնակցած մասնավոր հատվածի և միջազգային այլ |
|ընկերությունների համաֆինանսավորման գումարներից շուրջ 250 մլն դրամը |
|հաշվապահական հաշվառման փաստաթղթերով չձևակերպելու փաստերը և հարկային |
|պարտավորությունների կատարումը: |
| ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` |
| . Մշակել Նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական |
|զարգացման վարչության կանոնադրությունը, բարձրացնել նրա պատասխանատվությունը|
|գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները օրենսդրական դաշտ բերելու, |
|պետական բյուջեի լրացուցիչ մուտքերն ապահովելու համար: |
| . Արձանագրված խախտումներն ու թերությունները քննարկել Հայաստանի «Փոքր |
|և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի |
|հոգաբարձուների խորհրդի նիստում, պատասխանատվության ենթարկել դրանք թույլ |
|տված պաշտոնատար անձանց: |
| Խստորեն վերահսկել երաշխավորություն ստանալու համար ՓՄՁ սուբյեկտների |
|կողմից ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տրամադրվող |
|տեղեկատվությունը` բացառելով «ստվերային գործավարության» և ֆինանսական ոչ |
|հավաստի ցուցանիշների ընդունումը, ապահովել ստացված վարկային միջոցների |
|ծախսման նպատակայնությունը և գործարար ծրագրերի իրականացումը: |
| . Մշակել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի |
|կիրարկումն ապահովող մեխանիզմներ, ՀՀ կառավարությանն առաջարկություններ |
|ներկայացնել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը արդիականացնելու և |
|կատարելագործելու ուղղությամբ: |
| . Բարձրացնել համապատասխանության հավաստման ոլորտում Նախարարությանը |
|վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացման |
|արդյունավետությունը` հատուկ ուշադրություն դարձնելով ներկայացված |
|փաստաթղթերի փորձաքննությանը, պարբերական դիտարկումներին ու ոլորտում գործող|
|լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից պարտադիր պահանջների |
|պահպանմանը: |
| Միջոցներ ձեռնարկել «Ստանդարտացման ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից |
|իրեն վերապահված ոլորտում աշխատանքների կազմակերպման վերաբերյալ արձանագրված|
|թերությունների ու խախտումների վերացման ուղղությամբ և պատասխանատվության |
|ենթարկել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Ի պատասխան Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 02.02.2010 թ. թիվ 01/19/302-10 գրությամբ տեղեկացվել է.
1. «Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն»
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ նախարարությունների հետ և ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Փոփոխությունները կատարելուց հետո հնարավոր կլինի պետական բյուջե ապահովել շուրջ 50,000.0 հազ. դրամի մուտքեր:
2. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ
Չմատակարարված 6,700.0 հազ. դրամի գրականությունը վերականգնվել է ապրանքային տեսքով:
3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» ծրագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԱԹՀԳՕ քորփորեյշն» ՀԿ հայաստանյան մասնաճյուղի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` 20,000.0 հազ. դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ:
4. «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
15,654.0 հազ. դրամը վերականգնվել է «ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման 2009 թվականի ծրագրի» միջոցներից:
5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
4,500.0 հազ. դրամի չկատարված աշխատանքները վերականգնվել են շինվերանորոգման աշխատանքների կատարման տեսքով:
2.6. ՀՀ ֆինանսների նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունների կատարում
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 50.0 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններից շահաբաժինների գանձման նկատմամբ վերահսկողությունը իրականացվել է ցածր արդյունավետությամբ: Շահաբաժինների գծով գոյացած աճողական ապառքը 01.01.2009 թ. դրությամբ կազմել է 4,981,589.3 հազ. դրամ:
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական բաժնեմաս ունեցող 1170 ընկերություններից իրականում հաշվառվել են 462-ը, այսինքն` անհրաժեշտ վերահսկողություն չի իրականացվել թվով 708 ընկերություններում ներդրած շուրջ 85,000,000.0 հազ. դրամ բաժնեմասի նկատմամբ, որն ամբողջությամբ դուրս է մնացել պետական կառավարման դաշտից:
2. Լիցենզավորման բնագավառում գործառույթների իրականացումը
Շահումով խաղերի և խաղատնային գործունեության լիցենզավորման մասով
Գործող առանձին խաղատներին և խաղասրահներին լիցենզիա է տրամադրվել կեղծ և ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա:
Նախարարության կողմից չեն հաշվառվել փաստացի շահագործվող խաղային ապարատներն ու խաղասեղանները: Ընկերությունները լիցենզիա ստանալուց հետո հարկային մարմիններում փաստացի շահագործվող խաղային ապարատներն ու խաղասեղանները պակաս են հայտարարագրել` այդպիսով նվազեցնելով հարկային վճարումները: Արդյունքում, Նախարարությունում գրանցված 102 խաղասեղաններից հարկային մարմիններում հաշվառվել է ընդամենը 42-ը, իսկ գրանցված 2579 խաղային ապարատներից հարկային մարմիններում հաշվառվել է 2088-ը: Այսպես, Նախարարությունում գրանցված «Ջինո-Լենդ» ՍՊԸ-ի 6 խաղասեղաններից հարկային մարմիններում չեն հաշվառվել 2-ը, «Ագրոպրոմբիզնես» ՍՊԸ-ի 5 խաղասեղաններից հարկային մարմիններում հաշվառված չէր որևէ մեկը, իսկ «Փոքրիկ Քնարիկ» ՍՊԸ-ի 72 խաղային ապարատներից հաշվառված չէր 10-ը, «ՈՒմառ» ՍՊԸ-ի 80 խաղային ապարատներից հաշվառված չէր 15-ը1:
-------------------------------
1. Համաձայն գործող օրենքի յուրաքանչյուր խաղասեղանի համար նախատեսվում է ամսական 4,000.0 հազ. դրամ հաստատագրված վճար, իսկ խաղային ապարատի համար` 125.0 հազ. դրամ:
Բացի այդ, Նախարարության կողմից չի ուսումնասիրվել շահումով խաղերի և խաղատնային գործունեություն իրականացնողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները, չի վերահսկվել հասույթի մեջ շահումների նվազագույն չափի` 86 տոկոսի պահպանման պահանջը, չի ուսումնասիրվել և վերահսկվել գովազդային վիճակախաղերի կազմակերպման գործընթացը:
Ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ «Երեք տուրիստ», «Վալկան», «Միրաժ», «Մինո», «Առնո», «Ջինո-Լենդ», «Ագրոպրոմբիզնես», «Եվրոսերվիս», և խաղային ապարատներ արտադրող «Ֆուլ հաուզ» ու «ՍՊ» ՍՊԸ-ներում առկա են հարկային պարտավորություններ առաջացնող համանման խախտումներ:
Այսպես, խաղասրահում շահումները չեն հաշվառվել և հարկային մարմիններին դրանց վերաբերյալ չեն ներկայացվել համապատասխան տեղեկություններ, շահումով խաղերի կազմակերպման գործունեությունից բացի տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվել է նաև շահույթ հետապնդող այլ գործունեություն, որը հաշվապահական հաշվառմամբ չի ընդգրկվել` խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից և այլն:
«Ագրոպրոմբիզնես» ՍՊԸ-ի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջի խախտմամբ կազմակերպվել են նաև գովազդային վիճակախաղեր, որի համար ընկերության նկատմամբ պետք է կիրառվի տուգանք` իրացման շրջանառության 50%-ի կամ 70,000.0 հազ. դրամի չափով: «Երեք տուրիստ» ՍՊԸ-ի կողմից ՌԴ-ից ձեռք բերված 33 խաղային ապարատները ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել` խախտելով ՀՀ մաքսային օրենսգիրքը, որն առաջացնում է պատասխանատվություն ապրանքի մաքսային արժեքի չափով (շուրջ 23,000.0 հազ. դրամի չափով): Իսկ «Ֆուլ հաուզ» և «ՍՊ» ՍՊԸ-ների կողմից արտադրված թվով 459 խաղային ապարատները սերտիֆիկացման են ներկայացվել որպես արտասահմանյան ծագում ունեցող: Ընդ որում, արտադրական գործընթացը, պահանջվող նյութերի և կոմպլեկտավորող մասերի ձեռք բերումը կատարվել են հարկային օրենսդրության պահանջների խախտմամբ` առաջացրել են զգալի ծավալի չկատարված հարկային պարտավորություններ:
Առաջացած հարկային պարտավորությունների ուսումնասիրման և գանձման անհրաժեշտության մասին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. ՀՀ պետական բյուջեից տրամադրված վարկերի, ինչպես նաև վարկային ծրագրերի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման գծով պարտավորությունների վերաբերյալ
Նախարարության անհետևողականության պատճառով պետական վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերից 12,004,004.1 հազ. դրամը կազմում են անհուսալի վարկային պարտավորությունները, որից միայն 6,780,000.0 հազ. դրամը բաժին է ընկնում «Հայգազարդ» ՓԲԸ-ին:
4. ՀՀ ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչություն
Տեսչությունը թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, օրենսդրությամբ սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացրել է ցածր արդյունավետությամբ:
Մանրածախ առքուվաճառք իրականացնող սուբյեկտների ստուգումները Տեսչության կողմից լիարժեք չեն իրականացվել և զգալի թվով տնտեսավարող սուբյեկտներ դուրս են մնացել հսկողության դաշտից: Մասնավորապես, ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ «Պրիմգոլդ» ՍՊԸ-ում, «ՋԱՍԱ» ՓԲԸ-ում և «Անի Մարկոսյան» ԱՁ-ում ոսկերչական իրերը հարգադրոշմած չէին: Հարկ է նշել, որ նշված սուբյեկտները թաքցրել են իրացման իրական շրջանառությունն ու ներմուծված ապրանքների իրական ծավալները:
Այսպես.
._____________________________________________________________________.
|հ/հ|Ընկերության | Ներմուծում | Ծանոթություն |
| |անվանումը |_______________________________| |
| | | 2007 թ | 2008 թ | |
| | |_______________|_______________| |
| | |տարեկան|միջին |տարեկան|միջին | |
| | |(կգ) |ամսական|(կգ) |ամսական| |
| | | |(գրամ) | |(գրամ) | |
|___|_______________|_______|_______|_______|_______|_________________|
| 1|«Պրիմգոլդ» ՍՊԸ | 2.4 | 200 | 6.5 | 542 |Ոսկյա իրերի վրա |
| |(«ՊՐԻՄԱԳՈԼԴ») | | | | |բացակայում են |
|___|_______________|_______|_______|_______|_______|օրենքով սահմանված|
| 2|«ՋԱՍԱ» ՓԲԸ | 6.3 | 525 | 5.2 | 433 |հարգադրոշմները և |
| |(«ՄԵՐԿՈՒՐԻ») | | | | |տարբերանիշները |
|___|_______________|_______|_______|_______|_______| |
| 3|Ա/Ձ «Անի | 0.2 | 17 | - | - | |
| |Մարկոսյան» | | | | | |
| |(«ՋԻԱՆԻ») | | | | | |
._____________________________________________________________________.
Թերի է իրականացվել հսկողությունը նաև պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում առկա թանկարժեք մետաղների, քարերի, դրանցից պատրաստված իրերի հաշվառման և պահպանման նկատմամբ:
Առաջացած հարկային պարտավորությունների ուսումնասիրման և գանձման անհրաժեշտության մասին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
5.Նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն
Վարչության կանոնադրությունը չի բխել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններից, որի հետևանքով 2007-2008 թթ. ծրագրերում` օրենսդրության խախտմամբ ընդգրկվել են տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների կատարման ստուգման հարցեր: Ընդ որում, 2007-2008 թթ. համայնքներում իրականացվել է 162 ստուգում, որից 31-ում արձանագրվել են մինչև 500 հազ. դրամի խախտումներ: Այսպես, Թումանյանի քաղաքապետարանի ստուգմամբ վերականգնման է առաջադրվել ընդամենը 190.0 հազ. դրամ, Մերձավանի գյուղապետարանի ստուգմամբ` 125.0 հազ. դրամ, Քարակերտի գյուղապետարանի ստուգմամբ` 128.0 հազ. դրամ և այլն:
Տարեկան ծրագրերը կազմելիս հաշվի չեն առնվել ստուգման ենթակա օբյեկտներում առկա ռիսկերը, անհրաժեշտ աշխատանք չի իրականացվել ներքին աուդիտի հնարավորությունների արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Արդյունքում ավելի քան 200 ստուգված օբյեկտներում արձանագրվել են 500.0 հազ. դրամը չգերազանցող խախտումներ: Այսպես, Երևան ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումը կազմում է ընդամենը 81.9 հազ. դրամ, «Որոտան-Արփա ջրառ» ՓԲԸ-ում` 90.6 հազ. դրամ, իսկ «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ում` 223.6 հազ. դրամ:
Վարչությունը չի ապահովել ներքին աուդիտի համակարգի լիարժեք ներդրումը: Օրենսդրության պահանջը և Վարչության կանոնադրությամբ ամրագրված գործառույթները թերի են կատարվել: Համակարգը գործում է աուդիտի ենթակա մարմինների և կազմակերպությունների ընդամենը 60%-ում:
Բավարար հսկողություն չի իրականացվել 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների նկատմամբ: Հաշվառված 462 ՓԲԸ-ներից հսկողությամբ ընդգրկվել են 50%-ը, իսկ շուրջ 700 ձեռնարկություն հաշվառումից առհասարակ դուրս են մնացել:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը` |
| . ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական |
|ռեգիստրի գործակալության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի |
|կառավարման վարչության և պետական կառավարման համապատասխան մարմինների հետ |
|համատեղ քննարկել վերջիններիս ենթակա բաժնետիրական ընկերությունները պատշաճ |
|հաշվառելու ու պետական կառավարման ոլորտ բերելու, նրանցում բաժնեմասերը |
|տնօրինելու խնդիրը: |
| - Խստացնել պահանջները բյուջետային վարկերի տրամադրման, ինչպես նաև ՀՀ |
|ֆինանսների նախարարությանն անցած վարկային պարտավորությունների կատարման և |
|վարկերի վերադարձելիության նկատմամբ: |
| Հստակեցնել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և |
|ֆինանսական վերահսկողության վարչության կողմից իրականացվող հսկողության |
|շրջանակները` համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրության պահանջներին: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումներ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարի 25.12.09 թ. թիվ 1/1-8640 գրությամբ տեղեկացվել է`
1. Շահումով խաղերի և խաղատնային գործունեության լիցենզավորում
Խաղատան և շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք 17,400.0 հազ. դրամի չափով, որից 9,900.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, մնացած գումարի մասով նյութերը ուղարկվել են դատարան: Փաստաթղթային ստուգման արդյունքում կիրառվել է նախազգուշացում (19 դեպք), լիցենզիայի գործողության կասեցում (35 դեպք), լիցենզիայի գործողության դադարեցում (7 դեպք):
Առանց սերիական համարների խաղային ապարատները սկսել են հաշվառվել` հատուկ պիտակների միջոցով:
2. Աուդիտորական գործունեության լիցենզավորում
Ստուգումների արդյունքում կիրառվել է 2,050.0 հազ. դրամի տուգանք, որից 1,352.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, մնացած գումարի մասով նյութերը ուղարկվել են դատարան: Դադարեցվել է թվով 7 և կասեցվել է թվով 6 աուդիտորական կազմակերպության լիցենզիայի գործողությունը, հայտարարվել է 10 նախազգուշացում:
Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
3. Անհուսալի վարկային պարտավորություններ
12,004,004.1 հազ. դրամ անհուսալի վարկային պարտավորություններից 6,780,000.0 հազ. դրամը վերականգնվելու է «Հայգազարդ» ՓԲԸ-ից գույքի ընդունմամբ:
4. Մետաղափորձական վերահսկողության տեսչություն
Իրականացվել է թվով 65 ստուգում` կիրառելով 29,250.0 հազ. դրամի տուգանք, որը վերականգնվել է պետական բյուջե:
Բացի այդ, ի պատասխան Վերահսկիչ պալատի առաջարկությանը` ստուգումներ իրականացնել շահումով խաղերի և խաղատնային գործունեության ոլորտում, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառքի բնագավառում ուսումնասիրություններով և հանդիպակաց ստուգումներով ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների մոտ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 03.12.2009 թ. թիվ 31701/4-4 և 11.03.2010 թիվ 7174/4-4 գրություններով տեղեկացվել է հետևյալ կազմակերպություններում անցկացված ստուգումների արդյունքների մասին.
հազ. դրամ
.________________________________________________________.
|հ/հ|Կազմակերպության անվանումը |Ստուգմամբ |Վերականգնվել|
| | |հայտնաբերված|է պետական |
| | |գումար |բյուջե |
|___|__________________________|____________|____________|
| 1.|Ագրոպրոմբիզնես ՍՊԸ | 1,364.3 | 1,364.3 |
|___|__________________________|____________|____________|
| 2.|«Երեք տուրիստ» ՍՊԸ | 1,199.1 | 1,199.1 |
|___|__________________________|____________|____________|
| 3.|«Վալկան» ՍՊԸ | 1,004.1 | 1,004.1 |
|___|__________________________|____________|____________|
| 4.|«Մինո» ՍՊԸ | 1,117.5 | 1,117.5 |
|___|__________________________|____________|____________|
| 5.|«Առնո» ՍՊԸ | 1,183.2 | 1,183.2 |
|___|__________________________|____________|____________|
| 6.|«Պրիմգոլդ» ՍՊԸ | 1,018.0 | 1,018.0 |
|___|__________________________|____________|____________|
| 7.|«Ջասա» ՓԲԸ | 835.0 | 835.0 |
|___|__________________________|____________|____________|
| 8.|«Անի Մարկոսյան ԱՁ | 12,631.2 |դեռևս |
| | | |գանձված չէ |
|___|__________________________|_________________________|
| 9.|«Ֆուլ հաուզ» ՍՊԸ |Ստուգումը կասեցված է: |
| | |Կատարվում են հանդիպակաց |
| | |ստուգումներ: |
|___|__________________________|_________________________|
|10.|«ՍՊ» ՍՊԸ | 1,724.0 | 1,724.0 |
|___|__________________________|____________|____________|
|11.|«Եվրոսերվիս» ՍՊԸ | 1,232.7 | 1,232.7 |
|___|__________________________|____________|____________|
|12.|«Միրաժ» ՍՊԸ | 316.2 | 316.2 |
|___|__________________________|____________|____________|
|13.|«Ջինո-լենդ» | 228,743.1 |գործը |
| | | |գտնվում է |
| | | |դատարանում |
|______________________________|____________|____________|
|Ընդամենը | 252,368.4 | 10,994.1 |
.________________________________________________________.
2.7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. «Բնական կերհանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում» ծրագիր
2008 թ. ընթացքում իրականացրած 153,185.53 հազ. դրամի շինարարական աշխատանքները ստուգվել են ամբողջությամբ: Արձանագրվել է 11,643.6 հազ. դրամի ծավալային հավելագրում, որը ենթակա է վերականգնման (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|հ/|Օբյեկտի անվանումը |Շին. կազմակեր-|Պայմանագրա-|Հավելագրում|Հավելա-|
|հ | |պության |յին գումարը|(հազ. դրամ)|գրման |
| | |անվանումը |(հազ. դրամ)| |տոկոսը |
| | | | | |պայմա- |
| | | | | |նագրա- |
| | | | | |յին գնի|
| | | | | |նկատ- |
| | | | | |մամբ |
|__|___________________|______________|___________|___________|_______|
| 1|Սպիտակասար |«ՌԿԴ» ՍՊԸ | 40,706.82 | 0 | 0% |
|__|___________________|______________|___________|___________|_______|
| 2|Կարճաղբյուր |«Արտաշես և | 60,350.24 | 6,162.2 | 10.8% |
| |(Նկար 2) |Տաթևիկ» ՍՊԸ | | | |
|__|___________________|______________|___________|___________|_______|
| 3|Գիժ սար-Նոյեմբերյան|«Բդոյան | 8,241.28 | 1,694.0 | 20.5% |
| | |եղբայրներ» ՍՊԸ| | | |
|__|___________________|______________|___________|___________|_______|
| 4|Վարդենուտ (Նկար 1) |«ԿՈՄՈԴՈ» ՍՊԸ | 30,414.90 | 2,340.7 | 7.6% |
|__|___________________|______________|___________|___________|_______|
| 5|Բազում և Սևաբերդ |«Բդոյան | 13,472.29 | 1,446.7 | 10.7% |
| | |եղբայրներ» ՍՊԸ| | | |
|_____________________________________|___________|___________|_______|
|Ընդամենը | 153,185.53| 11,643.6 | 7.6% |
._____________________________________________________________________.
Հարկ է նշել, որ տվյալ ծրագրով ՀՀ վերահսկիչ պալատի կողմից նախորդ ստուգմամբ /2008 թվական/ արձանագրված ծավալագնային հավելագրման տեսակարար կշիռը ընդհանուր ծախսում կազմել է 17%, մինչդեռ նույն ցուցանիշը այս անգամ կազմել է 7.6%:
Նկար 1 (Վարդենուտ) Նկար 2 (Կարճաղբյուր)
------------------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
2. «Պատվաստուկների և հակահամաճարակային այլ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերում» ծրագիր
Ընտրանքային կարգով ստուգվել է «Հակադաբաղային Ա/Օ/Ասիա-1 տիպի բազմավալենտ, հեղուկ, սորբինացված» պատվաստանյութի ձեռք բերման և մատակարարման պրոցեսը:
Արձանագրվել է, որ 2008 թ.-ին «ԿԱՊԴԿ» ՊՀ-ի կողմից արտադրված «Հակադաբաղային /Ա-Իրան-2005/Օ-Վրաստան-2000/Ասիա-1/Վրաստան-2001/ տիպի բազմավալենտ, հեղուկ, սորբինացված» պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չի եղել, իսկ 2009 թ.-ին` գրանցվել է սահմանված կարգի խախտումներով:
Հաշվետու ժամանակաշրջանում, նշված պատվաստանյութերը Նախարարությանը մատակարարելու նպատակով «ԲԻՈ ՈՒնիվերսալ» ՍՊԸ-ին հատկացվել է 1,211,399.6 հազ. դրամ: Պետությանը մատակարարված պատվաստանյութերի գները խիստ չափազանցված են և իրատեսական չեն /աղյուսակներ 2 և 3/: Այլ հավասար պայմաններում, եթե գործարքը կատարվեր առավել շահավետ պայմաններում, այսինքն` պատվաստանյութերը ձեռք բերվեին անմիջապես արտադրող կազմակերպությունից, որի հնարավորությունը գործնականում, ի սկզբանե, եղել է, ապա նշված գումարները չէին ծախսվի ոչ խնայողաբար, նույնիսկ կտնտեսվեր 556,862.1 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներ: «ԲԻՈ ՈՒնիվերսալ» ՍՊԸ-ին հատկացված միջոցներից 556,862.1 հազ. դրամը ստուգմամբ արձանագրվել է որպես անարդյունավետ ծախս:
2008 թվական Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
| Արտադրող |Առևտրային |Մրցույթի|ՀՀ |Արտադրո- |Առևտրա- |«ԲԻՈ |
| |միջնորդ |հաղթող |պետա-|ղից |յին |ՈՒնիվեր- |
|______________|_____________|(մատա- |կան |գնելու |միջնորդից|սալ» ՍՊԸ-|
|Կազմա- |Մեկ |Կազմա |Մեկ |կարար) |բյու-|դեպքում |գնելու |ին ՀՀ պետ|
|կերպ. |դոզայի|կերպ. |դոզայի| |ջեից |ՀՀ |դեպքում |բյուջեից |
|անվա- |գործա-|անվա- |գործա-| |վճա- |պետական |ՀՀ |վճարվել է|
|նում |րանա- |նում |րանա- | |րած |բյուջեից |պետական | |
| |յին | |յին | |գու- |կվճարվեր |բյուջեից | |
| |գինը | |գինը | |մար | |կվճարվեր | |
| |մինչև | |մինչև | |մեկ | | | |
| |Երևան | |Երևան | |դոզա-| | | |
| | | | | |յի | | | |
| | | | | |համար| | | |
|_______|______|______|______|________|_____|_________|_________|_________|
|«ԿԱՊԴԿ»|0,35 $|»Բիո- |0,47 $|»ԲԻՈ |0,95$|1,868,800|1,868,800|1,868,800|
|ՊՀ | |պրոմ- | |ՈՒնիվեր-| |X 0,35= |X 0,47= |X 0,95 = |
|Ռուսաս-| |Իմ- | |սալ» ՍՊԸ| |654,080 $|878,336 $|1,775,360|
|տանի | |պեքս» | | | | | |$ |
|Դաշնու-| |ՍՊԸ, | | | | | | |
|թյուն | |ՌԴ | | | | | | |
._________________________________________________________________________.
2009 թվական Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
| Արտադրող |Առևտրային |Մրցույթի|ՀՀ |Արտադրո- |Առևտրա- |«ԲԻՈ |
| |միջնորդ |հաղթող |պետա-|ղից |յին |ՈՒնիվեր- |
|______________|_____________|(մատա- |կան |գնելու |միջնորդից|սալ» ՍՊԸ-|
|Կազմա- |Մեկ |Կազմա |Մեկ |կարար) |բյու-|դեպքում |գնելու |ին ՀՀ պետ|
|կերպ. |դոզայի|կերպ. |դոզայի| |ջեից |ՀՀ |դեպքում |բյուջեից |
|անվա- |գործա-|անվա- |գործա-| |վճա- |պետական |ՀՀ |վճարվել է|
|նում |րանա- |նում |րանա- | |րած |բյուջեից |պետական | |
| |յին | |յին | |գու- |կվճարվեր |բյուջեից | |
| |գինը | |գինը | |մար | |կվճարվեր | |
| |մինչև | |մինչև | |մեկ | | | |
| |Երևան | |Երևան | |դոզա-| | | |
| | | | | |յի | | | |
| | | | | |համար| | | |
|_______|______|______|______|________|_____|_________|_________|_________|
|«ԿԱՊԴԿ»|0,35 $|»Պոկ- |0,45 $|»ԲԻՈ |0,78$|1,923,700|1,923,700|1,923,700|
|ՊՀ | |րովի | |ՈՒնիվեր-| |X 0,35= |X 0,45= |X 0,78 = |
|Ռուսաս-| |կենսա-| |սալ» ՍՊԸ| |673,295 $|865,665 $|1,500,486|
|տանի | |պատ- | | | | | |$ |
|Դաշնու-| |րաստ. | | | | | | |
|թյուն | |գործա-| | | | | | |
| | |րան» | | | | | | |
| | |ԲԲԸ, | | | | | | |
| | |ՌԴ | | | | | | |
._________________________________________________________________________.
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը. |
| 1. Քննարկել ՀՀ կառավարության 2004 թ.-ի հունվարի 29-ի թիվ 59-Ն |
|որոշմամբ հաստատված` «ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, |
|հաշվառման և գրանցման» կարգով նախատեսված միջոցառումները իրականացնելու |
|նպատակով համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը: |
| 2. Քննարկել պատվաստանյութերի խմբաքանակների` անմիջապես արտադրող |
|գործարանից ձեռքբերման խնդիրը: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արձանագրված խախտումները վերացնելու նպատակով 2009 թ.-ի դեկտեմբերի 23-ին նախարարության կողմից կազմված համապատասխան ժամանակացույցի համաձայն «Բնական կերհանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում» ծրագրի շինարարական աշխատանքներում թույլ տրված 11,643.6 հազ. դրամի ծավալային հավելագրումը կվերականգնվի մինչև 2010 թ.-ի մայիսի 1-ը:
Արձանագրված այլ բնույթի խախտումների վերացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմվել է ևս մեկ ժամանակացույց, համաձայն որի նախարարության համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է մինչև 2010 թ.-ի առաջին եռամսյակի ավարտը վերացնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արձանագրված իրավական և կանոնակարգային խախտումներն ու թերությունները:
2.8. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողությամբ արձանագրվել է
1. Ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ
Հաշվետու ժամանակաշրջանից ընտրանքային կարգով ուսումնասիրվել է 15 կազմակերպության կողմից 16 շինարարական օբյեկտում 5,031,228.2 հազ. դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքը, որից ստուգվել է 972.041.4 հազ. դրամի աշխատանքը:
Արդյունքում արձանագրվել է 345,565.7 հազ. դրամի խախտում, որից 201,090.4 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե, 144,475.3 հազ. դրամն անարդյունավետ ծախս է, այդ թվում` 1,635.4 հազ. դրամն անորակ աշխատանքներ են, իսկ 123,038.1 հազ. դրամը` նախահաշվային թանկացում (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում): Մասնավորապես.
. «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն 2008 թվականին «Ա/Ճ Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան Կամուրջ կմ 24+300» շինարարական օբյեկտում իրականացրել է կամրջի վերանորոգման աշխատանքներ: Հատկացված գումարի չափը կազմել է 89,889.3 հազ. դրամ, որը ստուգվել է ամբողջությամբ: Արձանագրվել են հետևյալ խախտումները.
- Գնային հավելագրում 30,224.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Պատվիրված նոր կամրջի կառուցման փոխարեն կատարվել է հին կամրջի վերանորոգում և աշխատանքները վճարվել են պայմանագրայինից բարձր գներով:
. «Վառմաշ» ՍՊԸ-ին
2008 թվականին ՀՃ «(Հ-31)-Կաթնառատ (Տաշիր) ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտի աշխատանքների համար հատկացվել է 195,004.0 հազ. դրամ, ստուգման ծավալը կազմել է 23,323.2 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալային հավելագրում` 12,452.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Կողնակների կառուցման ծավալները կրկնվել են նաև հողային աշխատանքների ծավալներում:
. «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն`
ա) 2008 թվականին «Տ-9-38 Վայք-Ազատեկ ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում, գաբիոնային շար և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 354,978.8 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 43,081.0 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալային հավելագրում 1,966.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Գաբիոնային շարի աշխատանքները պակաս են կատարվել:
բ) 2009 թվականին «Տ-9-38 Վայք-Ազատեկ ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացվել է ճանապարհածածկի հիմնանորոգում, գաբիոնային շար և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 99,387.0 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 42,594.0 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալային հավելագրում 4,134.3 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով, բացի այդ 1013 գծմ-ը նախատեսված 4 մմ հաստության փոխարեն տեղադրված է 3 մմ հաստությամբ:
. «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին`
ա) 2008 թվականին «Ա-Ճ Հ-21, ՊԽ Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հատված կմ 40+190-կմ52+466 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտի աշխատանքների համար հատկացվել է 626,210.2 հազ. դրամ, որից ստուգվել է 200,000.0 հազ. դրամը: Արձանագրվել է հետևյալ խախտումները.
- Ծավալային հավելագրում` 5,517.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Ծածկի քանդման և կողնակների պատրաստման աշխատանքները պակաս են կատարվել:
- Գնային հավելագրում` 37,741.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Շինարարության ընթացքում կատարվել են աշխատանքների ծավալների փոփոխություն` 30%-ի չափով: Չկատարված և դրանց դիմաց լրացուցիչ կատարված աշխատանքները գնահատել են որպես համարժեք, այնինչ չկատարված աշխատանքների նախահաշվային արժեքները 37,741.5 հազ. դրամով ավելի բարձր են դրանց փոխարեն կատարված աշխատանքների նախահաշվային արժեքներից:
բ) 2009 թվականին «Ա-Ճ Հ-21, ՊԽ Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հատված կմ 40+190-կմ52+466 (Արագած, միաշերտ ասֆալտաբետոն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացվել է ասֆալտբետոնե վերին շերտի կառուցում: Հատկացված գումարի չափը կազմել է 303,434.7 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Անարդյունավետ ծախս` 13,856.0 հազ. դրամ: Նախագծային աշխատանքները երկու փուլով կատարելու հետևանքով ճանապարհածածկույթի թե ստորին և թե վերին ասֆալտբետոնե շերտերը նախագծվել են մանրահատիկ ասֆալտբետոնով, այնինչ համաձայն գործող Շինարարական Նորմերի և Կանոնների ստորին շերտը պետք է նախագծվեր խոշորահատիկ ասֆալտբետոնով, որի 1 տ գինը 1000.0 դրամով էժան է մանրահատիկ ասֆալտբետոնի գնից: Նշվածի արդյունքում աշխատանքների նախահաշվային արժեքը ավելի է հաշվարկվել 13,856.0 հազ. դրամով:
Բացի այդ, «Ա/ճ Մ-1, «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման կմ 78+900-կմ 81+950 ա/ճ-ի հիմնանորոգման աշխատանքներ» շինարարական օբյեկտի աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 180,614.1 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Անարդյունավետ ծախս` (նախահաշվային թանկացում) 21,646.6 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում չկատարված աշխատանքների դիմաց պայմանագրային գինը նվազեցվել է 24,866.3 հազ. դրամով, այնինչ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 46,512.0 հազ. դրամ:
. «Ռուքոստրոյ» ՍՊԸ-ն 2008 թվականին «Սասունիկ-Երևան (Երևանին հարող 2 կմ հատված) ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 95,108.8 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 13,494.2 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալագնային հավելագրում` 5,484.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Պակաս են կատարվել հողային աշխատանքների ծավալները, և արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով:
. «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն 2008 թվականին «Արմավիր-Իսահակյան-Գյումրի կմ2+400-կմ9+425 ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 400,126.2 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 8,761.1 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալագնային հավելագրում` 1,500.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Պակաս են կատարվել ջրթափանց գրունտներով լցովի կողնակների լրացման աշխատանքների ծավալները:
. «Ոսմար» ՍՊԸ-ն 2008 թվականին «Ա-Ճ Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ253+280-կմ260+000 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և գաբիոնային շար: Հատկացված գումարի չափը կազմել է 364,384.4 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 93,580.5 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումները.
- Անարդյունավետ ծախս` 5,945.7 հազ. դրամ: Նախագծով նախատեսված տեղում հողային աշխատանքներ չեն կատարվել այն պատճառաբանությամբ, որ այդ հատվածում հողային աշխատանքներ կատարելը բարդ է և կատարել են լրացուցիչ հողային աշխատանքներ չնախատեսված հատվածներում, ինչի արդյունքում բնահողի հանույթի ծավալը ավելացվել է 2,906 խմ-ով, գումարով 5,945.7 հազ. դրամ:
- Անարդյունավետ ծախս (անորակ աշխատանք)` 1,635.48 հազ. դրամ: Վերանորոգված ճանապարհը «կմ254+000-կմ254+300 հատվածում» շուրջ 60 մ երկարությամբ նստվածք է տվել: Դա հենց այն նույն հատվածն է, որը 09.03.09 թ.-ի ամբողջովին փլուզվեց:
. «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն 2008 թվականին «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Արագածոտն 2.8կմ հատվածի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 40,095.0 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը կազմել է` 8,022.2 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Գնային հավելագրում` 513.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով:
. «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն 2009 թվականին «Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ173+850-կմ180+000 (գ. Գորհայքից դեպի գ. Սառնակունք) միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի, հենապատի վերանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 428,493.8 հազ. դրամ, որից ստուգվել է 92,089.6 հազ. դրամի աշխատանք: Արձանագրվել է հետևյալ խախտումները.
- Ծավալագնային հավելագրում` 10,384.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Հենապատը կառուցվել է պատվիրված ծավալից պակաս ծավալով և արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով:
- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 69,422.6 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում չկատարված աշխատանքները գնահատվել են 11,529.0 հազ. դրամ, սակայն այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 80,951.6 հազ. դրամ:
- Պայմանագրային պարտավորությունների խախտում: Աշխատանքների առնվազն 75%-ը պետք է կատարվեր իր միջոցներով, այնինչ իր միջոցներով կատարվել է ընդամենը 34.3%-ը: Մնացած աշխատանքները կատարվել են ենթակապալառուների միջոցներով: Ընդ որում, ենթակապալառուների («Բարեր» ՍՊԸ, «Սերպանտինա» ՍՊԸ և «Սիսիանի ճանշին» ՍՊԸ) միջոցներով կատարված աշխատանքների համար «Սիսիանի ԲՈՒՏ» ՍՊԸ-ին վճարվել է 398,443.0 հազ. դրամ այն դեպքում, երբ այդ աշխատանքները ենթակապալառուները կատարել են 307,444.6 հազ. դրամով, կամ 90,998.4 հազ. դրամով էժան գներով:
. «Գորիսի ՃՇՇ» ԲԲԸ -ն 2009 թվականին «Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման` կմ 244 սողանքային հատված միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է նոր կառուցվող շրջանցիկ ճանապարհի հողային աշխատանքներ և ինժեներական կառույցներ: Հատկացված գումարի չափը կազմել է 795,896.3 հազ. դրամ: Ստուգման ծավալը կազմել է 337,737.0 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալային և գնային հավելագրում` 71,541.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Հողային աշխատանքներից 30000 խմ-ը 3 կմ տեղափոխելու փոխարեն տեղափոխվել է 1 կմ, բարձր է հաշվարկվել հենապատի գինը, պակաս են կատարվել կամրջի բետոնացման աշխատանքները և 22,507.3 հազ. դրամի աշխատանքները պետք է կատարվեին չնախատեսված աշխատանքների և ժամանակավոր ծախսերի հաշվին, այնինչ վճարվել են որպես առանձին աշխատանք:
. «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ին 2009 թվականին «Մ2-Ագարակ-ՈՒժանիս (հատված Մ2-Ագարակ) /Կապան/» մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նպատակով 2009 թվականին հատկացվել է 192,420.0 հազ. դրամ, որից ստուգվել է 84,148.9 հազ. դրամը: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալագնային հավելագրում` 18,732.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով և 6606 գծմ մետաղակա արգելափակոցներից 5851 գծմ նախատեսված 4 մմ հաստության փոխարեն տեղադրվել են 3 մմ հաստությամբ:
. «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն 2009 թվականին «Հ-199, Գավառ-Նորատուս հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է Ճանապարհի հիմնանորոգում, մայթերի և եզրաքարերի կառուցում: Հատկացված գումարի չափը կազմել է 308,181.9 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 28,900.9 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Ծավալային հավելագրում 898.0 հազ. դրամ, չեն կատարվել դիտահորերի բարձրացման աշխատանքները:
. «Արգիշտի-1» ՍՊԸ-ն 2009 թվականին «Ա/ճ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ0+000-կմ2+000 միջպետական նշանակության ա/ճ-ի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհի հիմնանորոգում, մայթերի և եզրաքարերի կառուցում: Հատկացված գումարի չափը կազմել է 397,354.9 հազ. դրամի աշխատանքներ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 13,584.7 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում պակաս կատարված աշխատանքների դիմաց պայմանագրային գինը նվազեցվել է 89,193.3 հազ. դրամով, այնինչ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում 102,778.0 հազ. դրամ:
. «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ին 2009 թվականին Հ-169, /Մ-3/ - Ջրաշեն-Լեռնավան հանրապետական նշանակության ա/ճ-ի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 252,862.3 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 10,274.0 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում պակաս կատարված աշխատանքների համար պայմանագրային գինը նվազեցվել է 62,073.86 հազ. դրամով, այնինչ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 72,348.0 հազ. դրամ:
. «Անիի ՃՇՇ» ՍՊԸ-ին 2009 թվականին Ա/ճ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստամի սահման կմ 98+000-կմ99+300 միջպետական նշանակության ա/ճ-ի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 93920.3 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.
- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 8,110.25 հազ. դրամ: Կասեցված 22,946.62 հազ. դրամի աշխատանքներ չկատարելու փոխարեն, առանց թույլատվության և համաձայնագրի, պակաս են կատարվել 34,275.23 հազ. դրամի աշխատանքներ, փոխարենը կատարել են համաձայնագրով չնախատեսված կողնակների պատրաստման աշխատանքներ` 11,328.62 հազ. դրամ պայմանագրային գումարով, որոնց նախահաշվային արժեքը կազմում է ընդամենը 3,218.4 հազ. դրամ:
2008 թվական Աղյուսակ 1, հազ. դրամ
._____________________________________________________________________.
|հ/հ|Կապալառու |Հատկացված |Ստուգված | Արձանագրված խախտում |
| | |գումարի |ծավալ |______________________________|
| | |չափը | |վերականգն-|Անարդյու-|Ընդամենը |
| | | | |ման ենթակա|նավետ | |
| | | | |գումար |ծախս | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 1.|«Հրազդանի | 89,889.31| 89,889.3| 30,224.0| | 30,224.0|
| |ՃՇՇՁ» ԲԲԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 2.|«Վառմաշ» ՍՊԸ| 311,304.8| 23,323.2| 12,452.0| | 12,452.0|
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 3.|«Վայքի ՃՇՇ» | 354,978.8| 43,081.0| 1,966.9| | 1,966.9|
| |ՓԲԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 4.|«ԱԱԲ Պրոեկտ»| 626,210.2|200,000.0| 43,259.3| | 43,259.3|
| |ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 5.|«Ռուքոստրոյ»| 95,108.8| 13,494.2| 5,484.0| | 5,484.0|
| |ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 6.|«Կոտայքի | 400,126.2| 8,761.1| 1,500.0| | 1,500.0|
| |ՃՇՇ» ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 7.|«Ոսմար» ՍՊԸ | 364,384.4| | | 7,581.1| 7,581.1|
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 8.|«Ավտոճանա- | 40,095.0| 8,022.2| 513.4| | 513.4|
| |պարհային | | | | | |
| |մեքենաներ» | | | | | |
| |ՓԲԸ | | | | | |
|________________|___________|_________|__________|_________|_________|
|Ընդամենը |2,282,097.5|386,571.0| 95,399.6| 7,581.1|102,980.7|
._____________________________________________________________________.
2009 թվական Աղյուսակ 2, հազ. դրամ
._____________________________________________________________________.
|հ/հ|Կապալառու |Հատկացված |Ստուգված | Արձանագրված խախտում |
| | |գումարի |ծավալ |______________________________|
| | |չափը | |վերականգն-|Անարդյու-|Ընդամենը |
| | | | |ման ենթակա|նավետ | |
| | | | |գումար |ծախս | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 1.|«Սիսիանի | 428,493.8 | 92,089.6| 10,384.2| 69,422.6| 79,806.8|
| |ԲՈՒԱՏ» ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 2.|«ԱԱԲ Պրոեկտ»| 180,614.2| | | 35,502.6| 35,502.6|
| |ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 3.|«Գորիսի ՃՇՇ»| 795,896.3|337,737.0| 71,541.4| | 71,541.4|
| |ԲԲԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 4.|«Կապանի ՃՇՇ»| 192,420.0| 84,148.9| 18,732.9| | 18,732.9|
| |ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 5.|«Վայքի ՃՇՇ» | 99,387.0| 42,594.0| 4,134.3| | 4,134.3|
| |ՓԲԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 6.|«Գավառի ՃՇՇ»| 308,181.9| 28,900.9| 898.0| | 898.0|
| |ԲԲԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 7.|«Արգիշտի-1» | 397,354.9| | | 13,584.7| 13,584.7|
| |ՍՊԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 8.|«Լոռիի ՃՇՇ» | 252,862.3| | | 10,274| 10,274|
| |ՓԲԸ | | | | | |
|___|____________|___________|_________|__________|_________|_________|
| 9.|«Անիի ՃՇՇ» | 93,920.3| | | 8,110.2| 8,110.2|
| |ՍՊԸ | | | | | |
|________________|___________|_________|__________|_________|_________|
|Ընդամենը |2,749,130.7|585,470.4| 105,690.1|136,894.1|242,584.9|
._____________________________________________________________________.
2. Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում
Համաձայն ՀՀ կառավարության 09.12.2004 թ. թիվ 1942-Ն որոշման, յուրաքանչյուր տարվա տարեվերջին պետք է կատարվի ճանապարհի պահպանման մակարդակի գնահատում (նշված գործընթացը գործնականում բավական բարդ և պրոֆեսիոնալ պրոցես է), ինչն էլ հիմք է հանդիսանում պահպանման մակարդակի աստիճանի որոշման համար, որն էլ հաշվի առնելով որոշվում է կատարված աշխատանքի վճարի չափը:
Նախարարությունը նշված գնահատման աշխատանքները փաստացի կատարել է երեք աշխատակցի միջոցով: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ հաշվետու ժամանակաշրջանում գնահատված ճանապարհի երկարությունը առնվազն 3,517.7 կմ է, ուրեմն ստացվում է, որ նախարարության երեք ներկայացուցիչ գնահատել են օրական 117 կմ ճանապարհահատված, որը գործնականում իրատեսական չէ: Հետևաբար, կարելի է փաստել, որ նախարարության կողմից կատարված գործառույթն ուղղակի կրել է ձևական բնույթ:
Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրով ընթացիկ և ձմեռային պահպանության աշխատանքներն իրենց բնույթով նախորդ ժամանակահատվածների փաստացի կատարված աշխատանքներ են, ուստի հնարավոր չէ վերահսկել կատարված աշխատանքների որակը, այն պետք է իրականացվի ամենամսյա օպերատիվ ստուգումների միջոցով: Հետևաբար, Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողությունը ներառել է` 2008-2009 թթ.-ին կատարված պահպանման և շահագործման աշխատանքների միայն փաստաթղթային ուսումնասիրություն-ստուգում:
ՈՒսումնասիրվել է 2008 և 2009 թթ. 2,761.8 կմ երկարությամբ ճանապարհի պահպանման և շահագործման նպատակով փաստացի վճարված 3,976,810.1 հազ. դրամի աշխատանքը: Արձանագրվել է 67,266.0 հազ. դրամի խախտում, որից 45,306.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե, իսկ 21,959.1 հազ. դրամի խախտումը վերաբերում ՀՀ կառավարության թիվ 1942-Ն որոշման պահանջի չկատարմանը1 (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 3-ում և աղյուսակ 4-ում):
_____________________________
1. ՀՀ կառավարության 09.12.2004 թ. թիվ 1942-Ն որոշման 11-րդ կետի համաձայն, պահպանման մակարդակի գնահատման ենթակա չեն այն ճանապարհահատվածները, որոնք գնահատման ժամանակ ենթարկվում են հիմնական նորոգման կամ վերակառուցման, մինչդեռ համապատասխան կազմակերպությունների հետ կնքվել են համաձայնագրեր և նշված աշխատանքների համար կատարվել է վճարում:
2008 թվական Աղյուսակ 3, հազ. դրամ
._____________________________________________________________________.
|հ/|Կապալառու |Սպասարկվող|Կապալառու|Խախտման |Ենթակա է|Կառավա- |
|հ |կազմակերպության |ճանապարհի |կազմակեր-|չափը |վերա- |րության |
| |անվանումը, |երկարութ- |պություն-| |կանգնման|որոշման |
| |սպասարկվող |յունը (կմ)|ներին | |պետական |խախտմամբ|
| |տարածաշրջանը | |փաստացի | |բյուջե |վճարված |
| | | |վճարված | | |գումար |
| | | |գումարը | | | |
| | | |ըստ կատա-| | | |
| | | |րողականի | | | |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 1|«Սիսիանի ճանշին» | 92.5 |174,039.8| 7,156.8| 6,073.3| 1,083.5|
| |ՍՊԸ | | | | | |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 2|«Գավառի ՃՇՇ» ԲԲԸ | 117.2 |223,834.0| 8,328.0| 8,328.0| ---- |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 3|«Տաշիրի ՃՇՇՁ» ՓԲԸ | 43.5 | 44,276.2| 4,113.5| ---- | 4,113.5|
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 4|«Ստեփանավանի ՃՇՇ» | 82.9 | 86,890.2| 3,316.9| 3,316.9| ---- |
| |ՍՊԸ | | | | | |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 5|«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ | 83.4 |151,663.0| 2,718.0| 2,718.0| ---- |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 6|«Արարատ Ճանշին» | 136.0 |219,325.2| 341.7 | ---- | 341.7 |
| |ՍՊԸ | | | | | |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 7|«Անիի ՃՇՇ» ՍՊԸ | 61.2 | 85,791.6| 2,575.3| 2,575.3| ---- |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 8|«Լևոն Երկրորդ» | 103.8 |121,319.7| 2,500.4| 2,500.4| ---- |
| |ՍՊԸ | | | | | |
|__|__________________|__________|_________|________|________|________|
| 9|«Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ | 99.3 |124,609.9| 1,068.8| ---- | 1,068.8|
|__|__________________|__________|_________|________|________|________|
|10|«Ճանապարհ» ՓԲԸ | 46.3 |82,588.07| 1,167.5| 1,167.5| ---- |
|__|__________________|__________|_________|________|________|________|
|11|«Ախուրյանի ՃՇՇ» | 73.0 |112,937.3| 1,760.1| ---- | 1,760.1|
| |ՓԲԸ | | | | | |
|__|__________________|__________|_________|________|________|________|
|12|«Սևանի ՃՇՇ «ՓԲԸ | 85.8 |162,095.8| 1,251.7| ---- | 1,251.7|
|__|__________________|__________|_________|________|________|________|
|13|«Ոսմար» ՍՊԸ | 129.1 |219,924.8| 1,152.9| ---- | 1,152.9|
|__|__________________|__________|_________|________|________|________|
|14|«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ | 133.7 |230,799.8| 8,909.7| 8,909.7| ---- |
|_____________________|__________|_________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 1,287.7 |2,040,095|47,507.3|36,735.1|10,772.2|
._____________________________________________________________________.
2009 թվական Աղյուսակ 4, հազ. դրամ
._____________________________________________________________________.
|հ/|Կապալառու |Սպասարկ- |Կապալառու |Խախտման |Ենթակա է|Կառավա- |
|հ |կազմակերպության |վող |կազմակերպու|չափը |վերա- |րության |
| |անվանումը, |ճանապարհի|թյուններին | |կանգնման|որոշման |
| |սպասարկվող |երկարութ-|փաստացի | |պետական |խախտմամբ|
| |տարածաշրջանը |յունը |վճարված | |բյուջե |վճարված |
| | |(կմ) |գումարը ըստ| | |գումար |
| | | |կատարողակա-| | | |
| | | |նի | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 1|«Սիսիանի ճանշին» | 92.5 | 141,355.2 |2,856.4 | | 2,856.4|
| |ՍՊԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 2|«Սևանի ՃՇՇ «ՓԲԸ| 85.78 | 118,407.6 |3,792.9 | | 3,792.9|
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 3|«Ոսմար» ՍՊԸ | 135.3 | 176,574.7 |3,417.0 | 3,417.0| ---- |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 4|«Ճանշինվարպետ» | 66.1 | 85,754.8 |3,063.8 | 3,063.8| ---- |
| |ՓԲԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 5|«Անիի ՃՇՇ» ՍՊԸ | 61.2 | 80,237.9 | 183.5 | | 183.5 |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 6|«Ճամբարակի ՃՇՇՁ» | 107.7 | 139,767.2 | 462.8 | | 462.8 |
| |ԲԲԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 7|«Ստեփանավանի ՃՇՇ»| 82.9 | 70,073.47 | 273.1 | | 273.1 |
| |ՍՊԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 8|«Տաշիրի ՃՇՇՁ» ՓԲԸ| 38.26 | 32,495.36 |1,024.6 | ---- | 1,024.6|
|__|_________________|_________|___________|________|________|________|
| 9|«Արարատ Ճանշին» | 136 | 182,605.2 |2,090.8 | | 2,090.8|
| |ՍՊԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
|10|«Ավտոճանապարհային| 158.3 | 260849.56 | 170.2 | | 170.2 |
| |մեքենաներ» ՓԲԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
|11|«Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ | 184.6 | 215,835.0 | 497.7 | | 497.7 |
|__|_________________|_________|___________|________|________|________|
|12|«Եղեգնաձորի ՃՇՇ» | 151.7 | 199,550.7 | 198.2 | | 198.2 |
| |ՓԲԸ | | | | | |
|__|_________________|_________|___________|________|________|________|
|13|«Թալինի ԱՏՃ» ՓԲԸ | 81.8 | 79,801.6 |1,442.4 | | 1,442.4|
|__|_________________|_________|___________|________|________|________|
|14|«Լոռի ՃՇՇ» ՓԲԸ | 92 | 153,406.2 | 285.1 | | 285.1 |
|____________________|_________|___________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 1,474.1|1,936,714.8|19,758.5| 8,571.6|11,186.9|
._____________________________________________________________________.
2.9. ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ
Ստուգման ծրագրով ընդգրկվել են մշակութային, մարզական օբյեկտների, ավագ դպրոցների և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարական աշխատանքները` ընդհանուր 7,835,000.0 հազ. դրամ գումարով, այդ թվում` 2008 թ.-ին 4,097,900.0 հազ. դրամ, 2009 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ` 3,737,100.0 հազ. դրամ: Ըստ ծրագրի վերանորոգված օբյեկտների թիվը կազմում է 771, որից ստուգվել է 15-ը: Հսկիչ չափագրման է ենթարկվել 447,000.0 հազ. դրամի շինարարական աշխատանքներ: Ստուգման արդյունքում արձանագրվել է 19,255.4 հազ. դրամի խախտում (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
_____________________________
1. Թվով 77 օբյեկտներից ստուգման ժամկետում ավարտված էին 25-ը:
Աղյուսակ 1 հազ. դրամ
._____________________________________________________________________.
| |Օբյեկտի անվանումը |Կապալառու |Ծավալա- |Անորակ |Վերականգնված է |
| | |կազմակերպու-|յին |աշխա- |________________|
| | |թյուն |հավելա- |տանքներ|Գումարով|Աշխա- |
| | | |գրում | | |տանքով |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 1|ՀՀ Վայոց ձորի մարզի|«Տիրանուն» | 2472.1 | | 259.1 | 2213.0|
| |Զառիթափի ավագ դպրոց|ՓԲԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 2|ՀՀ Վայոց ձորի |«Տիրանուն» | 1997.8 | | 601.4 | 1396.4|
| |Քարագլխի ավագ դպրոց|ՓԲԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 3|Երևանի |«Էրկագա | 1173.3| | 813.0 | 360.3 |
| |արհեստագործական |աստղ» ՍՊԸ | | | | |
| |ուսումնարան | | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 4|Կոտայքի մարզի |«Շինարար» ԱԿ| 799.6 | | 1299.3| 2098.9|
| |Արգելի մշակույթի | | | | | |
| |տուն | | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 5|Կոտայքի մարզի |«Էդ Ռիչ Շին»| 271.0 | 448.5 | | 719.5 |
| |Ծաղկաձորի Օրբելի |ՍՊԸ | | | | |
| |եղբայրների թանգարան| | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 6|Աշտարակի թիվ 5 |«Ագարակ»ԲԲԸ | | 963.2 | | 963.2 |
| |դպրոց | | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 7|Թալինի թիվ 1 դպրոց |«Խապարտշին» | | 347.1 | | 347.1 |
| | |ՍՊԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 8|Լոռու մարզի |«Վահարեգ»ՍՊԸ| 1680.4 | 837.6 | 500.0 | 1290.0|
| |Կաթնաջրի | | | | | |
| |համայնքային կենտրոն| | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
| 9|Գյումրի քաղաքի թիվ |«Ռուսլան | 644.9 | 448.5 | |1093.4 |
| |3 դպրոց |Համբարյան» | | | | |
| | |ՍՊԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
|10|Գյումրի քաղաքի թիվ |«Մ և ԱԱ» | 1121.6 | 201.5 | | 1323.1|
| |12 դպրոց |ՍՊԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
|11|Գյումրի քաղաքի |«Մալաք» ՍՊԸ | 1433.6 | 412.6 | 1433.6 | 412.6 |
| |Աշխատանքային | | | | | |
| |ռեզերվներ | | | | | |
| |մարզադպրոց | | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
|12|Շիրակի մարզի |«ՈՒստիան» | 421.1 | | | 421.1 |
| |Սառնաղբյուր |ԲԲԸ | | | | |
| |համայնքի տանիք | | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
|13|Շիրակի մարզի |«Անդրեաս և | 645.8 | | 645.8 | |
| |Ն. Աղբալյանի անվան |ընկերներ» | | | | |
| |վարժարան |ՓԲԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
|14|Երևանի 112 դպրոց |«Հանքավան | 1231.4 | | | |
| | |ՀՋԳ» ԲԲԸ | | | | |
|__|___________________|____________|________|_______|________|_______|
|15|ՀՀ ՊՆ սպորտային |«Սիլվա և | 404.3 | | 126.8 | 277.5 |
| |ակումբ |Մխիթար» ՍՊԸ | | | | |
|______________________|____________|________|_______|________|_______|
|Ընդամենը | |14,297.1|4,958.3| 4,379.0|12917.0|
._____________________________________________________________________.
2. Նախահաշիվներում կիրառվող վերադիր ծախսերի մասին
Նախահաշիվներում շինարարական աշխատանքների արժեքները հաշվարկվում էին` ուղղակի ծախսերի վրա կիրառելով վերադիր ծախսերի 5.3%-ը:
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թ. հունիսի 16-ի թիվ 41-Ն հրամանով վերադիր ծախսերը հաշվարկվում են 13.3%:
Նոր վերադիր ծախսերը մշակվել են համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության և «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի միջև կնքված 2006 թ. մարտի 14-ի թիվ ՔՆ-ԱՇՁԲ-7 պայմանագրի համաձայն, որում հաշվարկի հիմքում դրված է ամսական 250,000.0 հազ. դրամ և ավելի կատարողական ունեցող կազմակերպությունների կատարած աշխատանքը և կառուցվածքը:
ՈՒսումնասիրություններից պարզվել է, որ հաշվարկի հիմքում ընկած որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն: Օրինակ.
. գովազդի հետ կապված ծախսեր,
. բանկերի հատկացումներ,
. արտադրական լաբորատորիաները պահելու ծախսեր,
. գյուտարարության և ռացիոնալիզացման հետ կապված ծախսեր,
. հակահրդեհային և պահակային խմբի պահում,
. ծառայողական գործուղումների ծախսեր` կապված կազմակերպության արտադրական գործունեության հետ հանրապետության սահմաններից դուրս,
. ծառայողական ուղևորությունների համար, անձնական օգտագործվող մարդատար ավտոտրանսպորտի փոխհատուցման ծախսեր և այլն:
3. Տույժեր և տուգանքներ
Ընտրանքային կարգով ուսումնասիրված կազմակերպությունների պայմանագրային ժամկետների խախտման համար հաշվարկված և չգանձված տույժերի ընդհանուր գումարը կազմում է 3,578.3 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
4. Չվերականգնված կանխավճար
ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կապալառու «Մավիշին» ՓԲԸ-ին փոխանցված 22,395.8 հազ. դրամ կանխավճարի դիմաց ներկայացվել է 12,565.2 հազ. դրամի կատարողական ակտեր` տարբերության 9,830.6 հազ. դրամ գումարը 13.11.2009 թ. դրությամբ մարված չէր, որը ենթակա է վերականգնման:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
.________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը |
| Վերանայել շինարարական աշխատանքների նախահաշիվներում 13.3% վերադիր |
|ծախսերը հաշվելու նպատակահարմարությունը: |
.________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի 15.02.2010 թ. թիվ 01/14.2/384-10 գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումների վերականգնման ենթակա 32,664.3 հազ. դրամ գումարից վերականգնվել է 20,685.4 հազ. դրամը, այդ թվում.
. չկատարված շինարարական աշխատանքների համար կապալառուների կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 4,379.0 հազ. դրամ և աշխատանքի տեսքով վերականգնվել է 12,917.0 հազ. դրամ,
. պայմանագրային պարտավորությունների խախտման համար ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 3,389.4 հազ. դրամ տույժ և տուգանքի գումար:
2.10. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հուլիսի 1-ը:
Վերահսկողության արդյունքները`
1.1. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ
Ընկերության շահույթից մասհանումների հաշվին չի ստեղծվել պահուստային հիմնադրամ, խախտելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջը:
Ընկերության հիմնական միջոցների մաշվածությունը չափազանց բարձր է (81%): Ընկերությունն աշխատում է վնասով, սակայն ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը չի նվազեցվել: Խախտվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջը:
01.11.2009 թ.-ի դրությամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի միջև կազմված փոխադարձ հաշվարկների ակտում չի արտացոլվել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից հաշվարկված տույժերի և տուգանքների գումարը 218,670.7 հազ. դրամի չափով: Ընկերությունը հետևողականություն չի ցուցաբերել պարտքի ստացման ուղղությամբ:
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի թիվ 5 շոգետուրբինի վթարային նորոգման աշխատանքների նպատակով «Էներգոնորոգգարանտ» ՓԲԸ-ն վճարվել է 20%-ի չափով կանխավճար` 1,637.0 հազ. դրամ, որը պայմանագրով նախատեսված չի եղել: Դեռ ավելին. աշխատանքները ստուգման պահին նույնիսկ սկսված չէին: Աշխատանքի ավարտման ժամկետը խախտվել էր: Կանխավճարի գումարը ենթակա է վերականգնման:
1.2. «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ
Մատակարարված սարքավորումների և մոնտաժային աշխատանքների դիմաց «Ապարան ԷՑՇ» ԲԲԸ-ին սահմանվածից ավելի է վճարվել 1,500.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
1.3. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ
ՀՀ կառավարության 13.08.2009 թ. թիվ 924-Ա որոշմամբ Ընկերությանը հատկացվել է 3436.95 քմ մակերեսով շենք (Երևան քաղաք, Աբովյան 27), մինչդեռ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի գրանցման վկայականում նախատեսված մակերեսից 100 քմ-ով պակաս է նշվել:
1.4. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
2008 թ. ընկերության կողմից հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու հետևանքով հաշվետու տարվա հարկվող շահույթը պակաս է արտացոլվել 61,432.0 հազ. դրամի չափով: Հաշվարկված տույժերը և տուգանքները կազմել են 19,388.0 հազ. դրամ: Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական ընկերություններից ձեռք են բերվել 56,432.0 հազ. դրամի նախագծային ու կոնստրուկտորական աշխատանքների անվտանգության հիմնավորման հաշվետվություններ և կարգաբերման ծառայություններ, որոնց արդյունքներով ՀՀ պետական բյուջե չի վճարվել 38,249.0 հազ. դրամ: Այսպիսով, ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել 57,637.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը. |
| 1.»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ |
|մասի համաձայն հայտարարել և սահմանված կարգով գրանցել «Հայգազարդ», |
|«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությունների կանոնադրական կապիտալի |
|նվազումը: |
| Ձեռնարկել համապատասխան միջոցներ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» և |
|«Հայգազարդ» ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մարման |
|ուղղությամբ: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.12.09թ. թիվ 02-ԱՄ-04-3361 գրությամբ տեղեկացվել է.
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունում ստուգմամբ հայտնաբերված 57,637.0 հազ. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
. ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության 13.08.2009 թ. թիվ 924-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությունների կողմից պայմանագրերից չբխող ավելի վճարված 3,321.7 հազ. դրամը հետ է վերադարձվել կազմակերպություններին:
2.11. ՀՀ արդարադատության նախարարություն
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
Քրեակատարողական վարչություն
1. 2007 թվականին «Սննդամթերք» հոդվածով հատկացված գումարի մնացորդը` 14,095.0 հազ. դրամ, վարչությունն ուղղել է աշխատակիցների պարգևատրմանը, այսինքն` գումարը ծախսվել է ոչ նպատակային: Ծախսը դիտվում է անարդյունավետ:
2. Ոստիկանությանը մատակարարած հացի դիմաց Վարչությանը չի վճարվել 85,417.3 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
3. «Ցմահ դատապարտվածների քրեակատարողական հիմնարկի» կապիտալ շինարարության ընթացքում չկատարված աշխատանքների դիմաց «Գոհարիկ» ՍՊԸ-ին վճարվել է 38,679.1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
4. «Նուբարաշեն», «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների կապիտալ նորոգումների ընթացքում չկատարված աշխատանքների դիմաց «Գոհարիկ» ՍՊԸ-ին վճարվել է 27,398.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
1. 2008 թվականին ԴԱՀԿ ծառայությունը «Տրանսպորտային նյութեր» և «Կապի ծառայություններ» հոդվածներով թույլ է տվել 16,733.1 հազ. դրամ բյուջետային միջոցների գերածախս (առաջացել է կրեդիտորական պարտք): Պարտքը ենթակա է վճարման ԴԱՀԿ ծառայության արտաբյուջետային ֆոնդից:
2. ԴԱՀԿ ծառայությունը, խախտելով արտաբյուջետային ֆոնդի համար սահմանված համամասնությունը, պայմանագրային աշխատողներին համակարգի զարգացման բաղադրիչից վճարել է չնախատեսված 38,858.4 հազ. դրամ աշխատավարձ, որը նյութական խրախուսման ֆոնդից ենթակա է վերականգնման զարգացման ֆոնդին:
3. ԴԱՀԿ ծառայությունը չի վճարել ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոմեքենայի եկամտահարկ` 1,190.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
4. ԴԱՀԿ ծառայությունը չի դիմել դատարան ավարտված գործարքներով պետական մարմիններից 2,841.6 հազ. դրամ բռնագանձելու համար, որը ենթակա է վերականգնման ԴԱՀԿ ծառայության արտաբյուջետային ֆոնդ:
ՀՀ փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատը 2008 թվականին հատկացված միջոցների մնացորդը` 2,010.6 հազ. դրամը պետական բյուջե չի փոխանցել, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
Նոտարական գործունեության վերաբերյալ
1. Ի տարբերություն պետական տուրքի, որի դրույքաչափերը հաստատուն են, նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահմանված են նվազագույն և առավելագույն (տարբերությունը` 10 անգամ) գործակիցներով: Մասնավորապես, խառը պայմանագրերի փաստաթղթերի ուսումնասիրման համար սահմանված է 1.0 հազ. դրամից մինչև 10.0 հազ. դրամ, ժառանգական գույքի պահպանության փաստաթղթերի ուսումնասիրման համար` 5.0 հազ. դրամից մինչև 50.0 հազ. դրամ: Նվազագույն և առավելագույն գործակիցներով ծառայության վճարի հաշվարկային տարբերությունը կազմում է 785,832.3 հազ. դրամ, որը նոտարների կողմից կանխիկ դրամով գանձման պայմաններում առաջացնում է հարկային պարտավորությունների հաշվարկման և պետական բյուջե վճարման արժանահավատության ռիսկեր: Ռիսկերը նվազեցնելու ուղղություններից է ՀՀ կառավարության կողմից ծառայության վճարի սակագների կարգի վերանայումը:
2. Գործնականում պետական տուրքը և ծառայության վճարը նոտարների կողմից գանձվում է կանխիկ դրամով, առանց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով ֆինանսական գործառույթների նկատմամբ պահանջվող ձևակերպումների:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը. |
| Բյուջետային մուտքերի թափանցիկությունը և այդ միջոցների նկատմամբ |
|վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է «Նոտարիատի |
|մասին» ՀՀ օրենքով հստակեցնել պետական տուրքի և նոտարների |
|գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայության վճարից հարկային |
|պարտավորությունների գանձման, հաշվառման ու ֆինանսական վերահսկողության |
|իրականացման կարգն ու պայմանները: |
| ՀՀ կառավարությանը. |
| Քննարկել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները |
|«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից տնօրինելու |
|նպատակահարմարությունը: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի 22.12.2009 թ. թիվ Ե-6842 գրությամբ տեղեկացվել է.
Քրեակատարողական վարչություն`
1. «Ցմահ դատապարտվածների քրեակատարողական հիմնարկի» կապիտալ շինարարության չկատարված աշխատանքների դիմաց «Գոհարիկ» ՍՊԸ-ին վճարված 38,679.1 հազ. դրամ գումարից` 14,898.2 հազ. դրամ վերականգնվել է գումարով, իսկ 23,780.9 հազ. դրամը` աշխատանքով:
2. «Նուբարաշեն», «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների կապիտալ նորոգումների չկատարված աշխատանքների դիմաց «Գոհարիկ» ՍՊԸ-ին վճարված 27,398.8 հազ. դրամից 2,807.0 հազ. դրամը վերականգնվել է գումարով, իսկ 24,591.8 հազ. դրամը` աշխատանքով:
ԴԱՀԿ ծառայություն`
Ձեռք բերված ավտոմեքենայի մասով չվճարված եկամտահարկը` 1,190.0 հազ. դրամը, վերականգնվել է պետական բյուջե:
ՀՀ փաստաբանների պալատ`
2008 թվականին հատկացված միջոցների մնացորդից պետական բյուջե չփոխանցված 2,010.6 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե:
Մնացած խախտումների և թերությունների վերացման և հետագայում բացառման ուղղությամբ Նախարարությունը ձեռնարկում է միջոցներ:
2.12. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
Նախարարության կողմից հայտարարված ծրագրային դրամաշնորհների մրցույթներին մասնակցող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի նախահաշիվներում որոշ դեպքերում չեն նախատեսվել մրցույթի հայտարարությունով պահանջված պարտադիր ներդրումը (համաֆինանսավորումը) այլ աղբյուրներից, ինչը փորձագիտական հանձնաժողովի կողմից համատարած անտեսվել է:
Հասարակական կազմակերպությունների և ՊՈԱԿ-ի միջև կնքված թվով 85 պայմանագրերից 3-ը չեն ավարտվել, որի համար ստուգման ընթացքում առաջարկվել է կիրառել պայմանագրերի 3.2.2 կետի պահանջը և պետական բյուջե գանձել 2,265.7 հազ. դրամ, ինչպես նաև վերականգնման պահի դրությամբ հաշվարկված տույժերի գումարը:
2. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամ
Հայկական ծրագրավորման բաց մրցույթի խմբային փուլի առաջին տեղի հաղթողին շնորհվել է մրցանակ` 544.0 հազ դրամ գումարի չափով, սակայն կատարած ծախսը հիմնավորված չէ: Գումարը ենթակա է վերականգնման:
«Միջմշակութային ուսուցման և երկխոսությունների միջազգային կենտրոն» հ/կ-ին անորոշ ծառայությունների մատուցման դիմաց հիմնադրամի կողմից վճարվել է 500.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Վերահսկողությամբ արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 3,309.7 հազ. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 25.01.2010թ. թիվ 1-08/065 գրությամբ տեղեկացվել է.
. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից վերականգնման ենթակա 1,044.0 հազ.դրամ գումարը փոխանցվել է պետական բյուջե:
2.13. ՀՀ բնապահպանության նախարարություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ
Սևանա լճի 1905 մ բացարձակ նիշից ցածր մակարդակի վրա գտնվող տարածքներում 7,700.0 հազ. դրամի չափով իրականացվել է ծառատունկ, որի ծախսը համարվել է անարդյունավետ, քանի որ ջրի մակարդակի բարձրացման պարագայում ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար հետագայում կպահանջվեն պետական բյուջեի միջոցների լրացուցիչ ծախսեր:
ՀՀ պետական բյուջեով հատկացված դրամաշնորհից գիտական ուսումնասիրությունների նպատակով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին հատկացված 6,893.6 հազ. դրամը ծախսվել է բացարձակ այլ նպատակներով, մասնավորապես ձեռք է բերվել աթոռ, DVD, բուսական և կենդանական ցուցանմուշներ և այլն: Ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:
Պատշաճ չի իրականացվել «Սևան» ազգային պարկի հողատարածքների վարձավճարների հավաքագրումը:
2. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ
Կազմակերպության հողատարածքների վարձակալական պայմանագրերում որոշ դեպքերում չեն ընդգրկվել տվյալ տարածքում գտնվող պետական շենքերը և կառույցները, ինչպես նաև ճիշտ չի նկարագրվել բուսական ծածկույթի պատկերը:
Խախտվել է ՀՀ կառավարության 02.02.2002թ. թիվ 96 որոշմամբ սահմանված «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի» պահանջները, ըստ որի մրցույթները պետք է անցկացվեին նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննություն անցած փաստաթղթերով, որը չի կատարվել:
3. «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ
Կազմակերպության կողմից սխալ հաշվարկի հետևանքով կնքված պայմանագրով պետական բյուջեից հատկացվել է 255.5 հազ. դրամ ավելի գումար, որը ենթակա է վերականգնման:
Վայրի կենդանիների միգրացիան կանխելու նպատակով իրականացված 7 աղբյուրների մաքրման և բարեկարգման աշխատանքները հիմնավորված չեն:
Խախտվել է ՀՀ Ջրային Օրենսգրքի 55-րդ հոդվածի պահանջները և Ջրային համակարգի կառավարման մարմնի փոխարեն, առանց ջրօգտագործման թույլտվության, վարձակալության է տրամադրվել ջրային ռեսուրսը (Պարզ լիճը): «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության է տրամադրվել 3.7 հա տարածք, որից 2.2 հա կազմել է Պարզ լճի մակերեսը:
Հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցույթների անցկացման ժամանակ ներկայացված բիզնես-ծրագրերը կրել են ձևական բնույթ, ծրագրերում չեն նշվել ներդրման և կատարվելիք աշխատանքների ժամանակացույցը, որի արդյունքում վարձակալների կողմից ներկայացված բիզնես-ծրագրերով ընդհանուր 2,061.0 մլն դրամ նախատեսված ներդրումից ոչ մի ներդրում չի կատարվել:
4. «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի պահպանություն
Կենդանական ու բուսական աշխարհի մասին բուկլետ տպագրելու փոխարեն պետական բյուջեից հատկացված 550.0 հազ. դրամը ծախսվել է ոչ նպատակային` վայրի խոզի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի աշխատանքներում: Ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
| ՀՀ բնապահպանության նախարարությանը` |
| «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության հանձնված |
|տարածքներում կատարել գույքագրում, կազմել համատեղ հանձնման-ընդունման |
|արձանագրություն` առկա ծառերի և թփերի համար: |
._________________________________________________________________________.
2.14. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Վարչություն
. Վարչական շենքի վերանորոգման աշխատանքներում ծախսվել է 59,069.1 հազ. դրամ, հսկիչ-չափագրմամբ արձանագրվել է ծավալային հավելագրում` 3,917.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
. ՀՀ օրենսդրությամբ օդանավի գրանցման և դրա հետագա շահագործման համար համապատասխան փաստաթղթերի տրամադրման և ծառայությունների մատուցման դիմաց որևէ պարտադիր վճարների գանձում նախատեսված չէ, չնայած որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) «Թռիչքային պիտանիության ուղեցույցով» նախատեսված է նման հնարավորություն:
. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն, օդանավ շահագործողի վկայական տրվում է, եթե հայտատուն ունի ՀՀ օրենսդրությամբ և ՔԱԳՎ կողմից սահմանված կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, սակայն բոլոր հայտատուները ընդամենը ներկայացրել են բանկերում հաշիվների առկայության մասին տեղեկանք: Գործող համակարգը չի կարող ապահովել շահագործողների իրական ֆինանսական վիճակի հիմնավորումը:
. Առանց օդանավի թռիչքային պիտանիության վկայականի, ապահովագրությունների և այլ փաստաթղթերի «Մեգա Էյրլայնզ» ՓԲԸ-ին տրամադրվել է շահագործողի սերտիֆիկատ` խախտելով գործող կարգը:
. Սերտիֆիկացվել են կազմակերպություններ, որոնք չեն հանդիսանում ՀՀ-ում գրանցված քաղաքացիական օդանավ շահագործող ընկերությունների կառուցվածքային ստորաբաժանումներ կամ ՀՀ-ում գրանցված ինժեներատեխնիկական կազմակերպություն` խախտելով ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը:
. Ինժեներատեխնիկական կազմակերպությունների բոլոր 26 սերտիֆիկատների տրամադրման գործընթացում հետազոտական աշխատանքներն իրականացվել են «Ավիա ստանդարտ» ՍՊԸ-ի փորձագետների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են Վարչության աշխատակիցներ: Նշված աշխատակիցները միաժամանակ իրականացրել են տարբեր վայրերում գտնվող տարբեր ինժեներատեխնիկական կազմակերպությունների հետազոտական աշխատանքներ:
. Ընկերությունների կողմից հայտարարագրված իրացման հասույթների և շահագործողների կողմից շահագործվող օդանավերի քանակի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունները շահագործում են տարբեր տիպի օդանավեր` բեռնատար, մարդատար (Բլյու Էյրվեյս ՍՊԸ-ի օրինակը ներկայացված է աղյուսակ 2-ում), ունեն իրացման փոքր հասույթներ և հիմնականում չունեն շահութահարկի գծով կատարված պարտավորություններ1 (Աղյուսակ 1):
____________________________
1. Հաշվապահների համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկությունները
Օդանավ շահագործողների կողմից շահագործվող օդանավերի, դրանց իրացման
հասույթների և վճարված շահութահարկի վերաբերյալ
աղյուսակ 1 հազ. դրամ
._________________________________________________________________________.
|Օդանավ |Շահագործվող |2007 և 2008|Իրացման |Վճարված |
|շահագործողը |օդանավերի |թվականներին |հասույթները |շահութահարկ |
| |տիպերը |շահագործվող | | |
| | |օդանավերի | | |
| | |քանակը | | |
| | |____________|_________________|______________|
| | |2007 | 2008 | 2007 | 2008 |2007 | 2008 |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Էյր Հայնեսսես |AN 12 | - | 2 | 0 | 0 | 0 | 0 |
| |____________|_____|______| | | | |
| |AN 24 | - | 1 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |AN 26 | - | 1 | | | | |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Հայք Ավիա |AN 26 | 1 | - |40,795.3|72,448.0| 0 | 676.6 |
| |____________|_____|______| | | | |
| |AN 32 | 2 | 2 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |AN 74 | 2 | 2 | | | | |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Բլյու Էյրվեյս |Airbus A-300| 4 | 3 |80,543.8|36,034.0|230.1| 2,445.2|
| |____________|_____|______| | | | |
| |Airbus A-320| 1 | - | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |Diamond | 6 | - | | | | |
| |DA-40D | | | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |Diamond | 4 | - | | | | |
| |DA-42D | | | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |CESSNA 525A | 1 | 1 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |BOEING | 2 | 2 | | | | |
| |747-3B3 | | | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |BOEING | 3 | 3 | | | | |
| |747-422 | | | | | | |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Քլիք Էյրվեյզ |AN 12 | 1 | 2 | 0 | 5,450.6| 0 | 167.5|
|ինթ.լ | | | | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |IL 76 | 1 | 3 | | | | |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Միապետ-Ավիա |AN 12 | 6 | 1 | 1,832.4| 900.1 | 0 | 0 |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Ֆենիքս Ավիա |AN 12 | 2 | 2 | 4,819.5| 2,031.8| 0 | 16.0 |
| |____________|_____|______| | | | |
| |AN 24 | 1 | 1 | | | | |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Տարոն Ավիա |AN 12 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Վերթիռ |AN 12 | 1 | 1 | 0 | 691.5 | 0 | 6.9 |
| |____________|_____|______| | | | |
| |AN 26 | 1 | 1 | | | | |
|______________|____________|_____|______|________|________|_____|________|
|Սաութ Էըրլայնզ|AN 12 | 6 | 5 |23,760.0| 9,130.8| 0 | 1,120.0|
| | | | | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |AN 26 | 4 | 3 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |AN 24 | 5 | 5 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |AN 72 | 2 | 2 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |AN 74 | 1 | 1 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |IL 76 | 3 | 3 | | | | |
| |____________|_____|______| | | | |
| |Tu 154 | 1 | 1 | | | | |
._________________________________________________________________________.
Ներկայացված ընկերությունները հիմնականում գործունեություն են իրականացնում ՀՀ տարածքից դուրս, ինչն էլ կարող է առաջացնել որոշակի դժվարություններ` նրանց կողմից իրականացված գործարքների մասով ձևավորված իրական հասույթները և բյուջե վճարվող հարկային պարտավորությունները պարզելու համար:
աղյուսակ 2
._________________________________________________________________________.
| Բլյու Էյրվեյս ՍՊԸ | 2007 | 2008 |
|___________________|__________________________|__________________________|
|Ազգային,|Օդանավի |հ |փ|մ|ա|մ|հ |հ |օ|ս|հ|ն|դ|հ |փ|մ|ա|մ|հ |հ |օ|ս|հ|ն|դ|
|գրանցման|տիպը և |ու|ե|ա|պ|ա|ու|ու|գ|ե|ո|ո|ե|ու|ե|ա|պ|ա|ու|ու|գ|ե|ո|ո|ե|
|նիշերը |նշանա- |ն |տ|ր|ր|յ|ն |լ |ո|պ|կ|յ|կ|ն |տ|ր|ր|յ|ն |լ |ո|պ|կ|յ|կ|
| |կությունը |վ |ր|տ|ի|ի|ի |ի |ս|տ|տ|ե|տ|վ |ր|տ|ի|ի|ի |ի |ս|տ|տ|ե|տ|
| | |ա |վ| |լ|ս|ս |ս |տ|ե|ե|մ|ե|ա |վ| |լ|ս|ս |ս |տ|ե|ե|մ|ե|
| | |ր |ա| | | | | |ո|մ|մ|բ|մ|ր |ա| | | | | |ո|մ|մ|բ|մ|
| | | |ր| | | | | |ս|բ|բ|ե|բ| |ր| | | | | |ս|բ|բ|ե|բ|
| | | | | | | | | | |ե|ե|ր|ե| | | | | | | | |ե|ե|ր|ե|
| | | | | | | | | | |ր|ր| |ր| | | | | | | | |ր|ր| |ր|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 30039|AIRBUS | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |A300 b4-c2| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 30044|AIRBUS | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |A300 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |B2K-3c | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 30060|AIRBUS | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |A300 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |B2K-3c | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 31088|AIRBUS | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |A300 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |B2K-3c | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 32075|AIRBUS | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |A320-232 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4131 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-40D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4132 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-40D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4133 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-40D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4134 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-40D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4135 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-40D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4136 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-40D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4351 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-42D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4352 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-42D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4353 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-42D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 4354 |DIAMOND | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |AIRCRAFT | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |DA-42D | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 52526|CESSNA | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |525A | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 74713|BOEING | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |747-3B3 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 74763|BOEING | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |747-422 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 74779|BOEING | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |747-422 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 74780|BOEING | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |747-3B3 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|________|__________|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|__|_|_|_|_|__|__|_|_|_|_|_|
|EK 74783|BOEING | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |747-422 | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
| |մարդատար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2. «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
. Ընկերությանը ալեհավաք սարքավորումների ձեռք բերման նպատակով 3,200.0 ԱՄՆ դոլարի (982.0 հազ. դրամ) չափով ապրանքները չեն մատակարարվել: Գումարը ենթակա է վերականգնման:
. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կապի մալուխային դիտահորերի վերանորոգման նպատակով չկատարված աշխատանքների դիմաց վճարվել է 8,095.0 հազ. դրամ գումար, որը ենթակա է վերականգնման:
. «Զվարթնոց» օդանավակայանում 281,781.83 հազ. դրամ գումարով կառուցված օդային երթևեկության կարգավորման աշտարակը ստուգման պահի դրությամբ պետական գրանցում չէր ստացել:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը` |
| Քննարկել օդանավի գրանցման, թռիչքային պիտանիության սերտիֆիկատի |
|տրամադրման, օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման մասնագետների |
|վկայագրերի և թռիչքային պիտանիության ոլորտում այլ ծառայությունների դիմաց |
|պարտադիր վճարների կիրառման հնարավորությունը: |
| Վարչությանը` |
| Ապահովել ՔԱԳՎ վարչական շենքի վերանորոգման աշխատանքների մասով |
|կապալառուից 3,917.0 հազ. դրամի վերականգնումը: |
| «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին` |
| . Ձեռնարկել միջոցառումներ` չեխական կազմակերպությանն ավելի փոխանցած |
|գումարի վերականգնման, կամ բացակայող ալեհավաքը տեղադրելու ուղղությամբ: |
| . Ապահովել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կապի մալուխային |
|դիտահորերի վերանորոգման աշխատանքների մասով չկատարված աշխատանքների |
|վերականգնումը: |
| . Ձեռնարկել միջոցներ` «Զվարթնոց» օդանավակայանում օդային երթևեկության |
|կարգավորման աշտարակի պետական գրանցման ուղղությամբ: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան Վարչության պետի 28.10.09 թ. թիվ 1.1-871 18.01.2010 թ. թիվ 1.1-15 գրություններով տեղեկացվել է`
ՔԱԳՎ մասով`
. ՔԱԳՎ վարչական շենքի վերանորոգման մասով արձանագրված 3,917.0 հազ. դրամ գումարից 1,125.0 հազ. դրամ գումարը վերականգնվել է ՔԱԳՎ արտաբյուջե, 2,792.0 հազ. դրամը վերականգնվել է աշխատանքով:
. Ձեռնարկվել են միջոցներ` օդանավ շահագործողներին ՔԱԳՎ-ի կողմից փաստաթղթերի տրամադրման և օդանավի շահագործման համար ՔԱԳՎ-ի կողմից իրականացվող գործառույթների համար պարտադիր վճարները կիրառելու հնարավորության ուսումնասիրության և նպատակահարմարության դեպքում համապատասխան նախագծերի մշակման ուղղությամբ:
«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի մասով`
. P3D դիտարկման համակարգի համար չմատակարարված մեկ ալեհավաքը վերականգնվել է:
. Աշխատանքի տեսքով վերականգնվել են «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքադաշտի տարածքում կապի մալուխային դիտահորերի կառուցման մասով արձանագրված 8,095.0 հազ. դրամի հավելագրումները:
2.15. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքները`
Կարգավորման պարտադիր վճարներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2008 թ. IV եռամսյակի համար 25,470.0 հազ. դրամ կարգավորման պարտադիր վճարը գանձվել է ուշացումով` 2009 թ. հունվարի 20-ին, սակայն ընկերության կողմից տույժի հաշվարկ և վճարում 3,056.4 հազ. դրամ գումարով չի կատարվել, որը ենթակա է վերականգնման:
Լիցենզավորման գործունեություն
Հեռահաղորդակցության բնագավառում թվով 132 լիցենզավորված անձանցից պետական տուրքի և հաշվարկված տույժի գումարների մասով ՀՀ պետական բյուջե չի գանձվել 30,136.9 հազ. դրամ: Հանձնաժողովի կողմից չի կատարվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջը: Հաշվարկված պետական տուրքի գումարներն ամբողջությամբ չգանձելու պարագայում լիցենզիաների գործողությունների կասեցում չի եղել: Գումարը ենթակա է վերականգնման:
Ռադիոհաճախականությունների օգտագործման վճարներ
Ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները 01.01.2009թ. դրությամբ ՀՀ պետական բյուջե թերգանձվել է 336,638.8 հազ. դրամ, որը ամբողջությամբ ենթակա է գանձման:
Աղյուսակ
Ռադիոհաճախականությունների օգտագործման վճարներն ըստ ծառայության
տեսակների
հազ. դրամ
.___________________________________________________________________.
| |Ծառայության տեսակը |Ապառքը |2007 թ.|2008 թ.|Ապառքը |
| | |01.01.07 |_______|_______|01.01.2009 թ|
| | | |Վճարող.|Վճարող.| |
| | | |քանակ |քանակ | |
|__|_________________________|_________|_______|_______|____________|
| 1|Արբանյակային կապի մասով | 38 620.2| 39 | 37 | 42 357.3 |
|__|_________________________|_________|_______|_______|____________|
| 2|Ռադիոմոդեմային կապի մասով| 55 008.2| 20 | 14 | 133 109.8 |
|__|_________________________|_________|_______|_______|____________|
| 3|Ռադիոռելեային կապի մասով | 11 103.8| 39 | 40 | 15 801.6 |
|__|_________________________|_________|_______|_______|____________|
| 4|Ռադիոկապի մասով | 30 509.9| 111 | 91 | 50 811.9 |
|__|_________________________|_________|_______|_______|____________|
| 5|Ռադիոկապի մասով (Տաքսի) | 26 466.7| 289 | 316 | 94 558.2 |
|__|_________________________|_________|_______|_______|____________|
| |Ընդամենը |161 708.8| 501 | 501 | 336 638.8 |
.___________________________________________________________________.
Օգտագործման վճարներից ազատում
Հանձնաժողովի 15.06.2007 թ. թիվ 261-Ն որոշմամբ 2006 թվականի հունվարի 1-ից հետո ռադիոհաճախականությունները չօգտագործած և վճարումներ չկատարած 17 կազմակերպություններ ազատվել են վճարման պարտավորությունից: Կազմակերպություններին ազատելով ռադիոհաճախականությունների օգտագործման համար հաշվարկված վճարները վճարելու պարտավորությունից Հանձնաժողովը ՀՀ պետական բյուջե չի գանձել 50,028.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| Հանձնաժողովին` |
| - Մշակել և ներդնել մեխանիզմներ ռադիոհաճախականությունների |
|թույլտվության օգտագործման վճարների մասով ապառքների գոյացումը բացառելու |
|նպատակով: Ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ վարչարարության |
|իրականացումը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն |
|ունեցող, սակայն օգտագործման վճարները ոչ պատշաճ վճարած անձանց նկատմամբ: |
| - Քննարկել կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկում համապատասխան |
|փոփոխություններ իրականացնելու և գերիշխող ճանաչված ընկերություններին |
|ներառելու խնդիրները: |
| - Համապատասխան փոփոխություններ կատարել Հանձնաժողովի որոշումներում` |
|ռադիոհաճախականությունների օգտագործման տրամադրման և օգտագործման վճարների |
|գանձման համար սահմանված ժամկետները համապատասխանեցնելով սահմանված և |
|փաստացի կիրառվող ժամկետներին: Վճարման ներկայացվող հաշվարկային փաստաթղթերը|
|պատշաճ կարգով պատրաստել, հաշվառել և պահպանել լիցենզիա (թույլտվություն) |
|ստացած անձանց գործերում: |
| |
| ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` |
| . Նախապատրաստել համապատասխան իրավական ակտ, որով կկանոնակարգվի |
|կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների տրամադրումն ու |
|օգտագործումը: |
| . Ռադիոհաճախականությունները ապօրինի օգտագործող անձանց նկատմամբ |
|պայքարն ուժեղացնելու նպատակով ներդնել նախարարության |
|ռադիոհաճախականությունների օգտագործման տեխնիկական հսկողություն իրականացնող|
|կազմակերպության և Հանձնաժողովի միջև տեղեկատվության առնվազն եռամսյակային|
|պարբերականությամբ փոխանակման համակարգ: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 27.10.2009 թ. թիվ ՌՆ-2429Հ, 02.12.2009 թ. թիվ ՌՆ-2722Հ, ինչպես նաև 09.03.2010 թ. թիվ ՌՆ-447Հ գրություններով տեղեկացվել է.
. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2008 թ. IV եռամսյակի համար կարգավորման պարտադիր վճարի ուշացման մասով չհաշվարկված և չվճարված 3,056.4 հազ. դրամի տույժն ստուգման ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:
. Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ապառք ունեցող լիցենզավորված անձանց կողմից 30,136.9 հազ. դրամի չափով չվճարված պետական տուրքերի և դրանց մասով հաշվարկված տույժերից պետական բյուջե է վերականգնվել 7,071.0 հազ. դրամ, իսկ մնացած գումարի գանձման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:
. Ռադիոհաճախականությունների օգտագործման վճարների գծով չգանձված 336,638.8 հազ. դրամից պետական բյուջե է վերականգնվել 201,353.7 հազ. դրամ, իսկ մնացած գումարների մասով ձեռնարկվում են միջոցներ:
. Ռադիոհաճախականությունների օգտագործման համար հաշվարկված վճարներից ազատված ընկերությունների մասով 50,028.6 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:
2.16. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Հակամրցակցային համաձայնություններ կնքելու և անբարեխիղճ մրցակցության համար նախատեսված տուգանքների ուսումնասիրություն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) օրենքով վերապահված է նախազգուշացում տալու և տուգանելու իրավասություններ, սակայն հստակեցված չեն Հանձնաժողովի կողմից նախազգուշացում տալու դեպքերն ու պայմանները: Արդյունքում.
. 2008 թվականին գազալցման գործունեություն իրականացնող թվով 188 տնտեսավարող սուբյեկտների մասով կայացված որոշմամբ Հանձնաժողովը սուբյեկտների գործողությունները չի որակել որպես հակամրցակցային համաձայնություն, կիրառել է նախազգուշացում` չնշանակելով տուգանքներ.
. 2008 թվականին թվով 9 առևտրային բանկերի գործողությունները, անշարժ գույքի ապահովագրությունն իրենց կողմից նախընտրած մեկական ապահովագրական ընկերությունների միջոցով իրականացնելու համար, Հանձնաժողովը որակել է որպես հակամրցակցային համաձայնության կնքում (կայացում), սակայն չի նշանակել տուգանքներ (ընդամենը` 969.772.8 հազ. դրամ)` կիրառելով նախազգուշացում.
. 2008 և 2009 թվականներին թվով 10 տնտեսավարող սուբյեկտների գործողությունները Հանձնաժողովը որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն, սակայն չի նշանակել տուգանքներ (ընդամենը` 5.000.0 հազ. դրամ)` կիրառելով նախազգուշացում.
2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նախատեսված տուգանքների ուսումնասիրություն
Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, համակենտրոնացումը չհայտարարագրելու յուրաքանչյուր դեպքով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պետք է նշանակվի տուգանք` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի չորս տոկոսի չափով: Արդյունքում, ընդհանուր առմամբ, հաշվարկվել է շուրջ 1.1 մլրդ դրամ գումար, որը, Հանձնաժողովի կողմից վարչական վարույթներ հարուցելուց հետո որպես հայտարարագրման ենթակա համակենտրոնացում որակելու և համապատասխան տուգանքներ կիրառելու դեպքում, պետք է վճարվի ՀՀ պետական բյուջե (մանրամասն տեղեկությունը ներկայացված է Աղյուսակ 1-ում):
Աղյուսակ 1
2008-2009 թթ. միացման արդյունքում համակենտրոնացած իրավաբանական
անձանց մասին
._____________________________________________________________________.
| |Վերակազմակերպված|Միացման |Միացվող |Նախորդ տարվա |Տուգանքի |
| |տնտեսավարող |ամսաթիվը |տնտեսավարող |հասույթը |չափը` |
| |սուբյեկտի | |սուբյեկտի |(ՀՀ դրամ) |հասույթի 4%|
| |անվանումը | |անվանումը | |(ՀՀ դրամ) |
|_|________________|__________|_____________|_____________|___________|
|1|«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» |10.11.2008|»ԴԵԼԵԳԱՏ» ՍՊԸ|9,725,339.000|389,013.600|
| |ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ | | | | |
| |Հ/Ձ ՍՊԸ | | | | |
|_|________________|__________|_____________|_____________|___________|
|2|«ԷՍՋԻԱՅ-ԻՆՎԵՍՏ» |13.08.2009|»ՄԻՐ- |1,212,566.000| 48,502.600|
| |ՍՊԸ | |ՍԵԳՈԴՆՅԱ» Ա/Կ| | |
|_|________________|__________|_____________|_____________|___________|
|3|«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |27.04.2009|»ԱՐՄԷՔՍՊՈՐՏ» | 329,571.000| 13,182.800|
| |ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ | |ԲԲԸ | | |
| |ՀԱՄԱՏԵՂ | | | | |
| |ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» | | | | |
| |ՓԲԸ | | | | |
|_|________________|__________|_____________|_____________|___________|
|4|«ՌԵԳԻՈՆ» |26.03.2008|»ՌԱՍԿՈ- | --- |308,173.900|
| |ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ | |ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ | | |
| |ՖԻՆԱՆՍԱԿԱՆ | | | | |
| |ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՓԲԸ* | | | | |
|_|________________|__________|_____________|_____________|___________|
|5|«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» |29.08.2008|»ԱԼԷՄ» ՍՊԸ |2,452,382.000| 98,095.300|
| |ՍՊԸ** | | | | |
|_________________________________________________________|___________|
| ԸՆԴԱՄԵՆԸ` ՏՈՒԳԱՆՔ |856,968.200|
._____________________________________________________________________.
2008-2009 թթ. 20% և ավելի բաժնեմաս ձեռք բերելու արդյունքում
համակենտրոնացած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ
._____________________________________________________________________.
| |Բաժնեմաս ձեռք |Բաժնե-|Բաժնեմաս վաճառած |Նախորդ տարվա |Տուգանքի |
| |բերած |մասի |տնտեսավարող |հասույթը |չափը` |
| |տնտեսավարող |ձեռք- |սուբյեկտը |(ՀՀ դրամ) |հասույթի |
| |սուբյեկտը |բերման| | |4% (ՀՀ |
| | |տարե- | | |դրամ) |
| | |թիվը | | | |
|_|________________|______|_________________|_____________|___________|
|1|«ԷԼԻՏ-ՆՆ ՖԻՆԱՆՍ | 2008 |»ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | 518,276.000 | 20,731.000|
| |ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ | |ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» | | |
| | | |ՍՊԸ | | |
|_|________________|______|_________________|_____________|___________|
|2|«ԷԼԻՏ-ՆՆ ՖԻՆԱՆՍ | 2008 |»ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | 409,660.000 | 16,386.400|
| |ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ | |ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» | | |
| | | |ՍՊԸ | | |
|_|________________|______|_________________|_____________|___________|
|3|«ԷԼԻՏ-ՆՆ ՖԻՆԱՆՍ | 2009 |»ԼԵԲԵՆ» ՍՊԸ | 126,185.000 | 5,047.400|
| |ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ | | | | |
|_|________________|______|_________________|_____________|___________|
|7|ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԶԳԵՆ| 2008 |«ԶԱԿՆԵՖՏԵԳԱԶՍՏՐՈՅ| 20,205,000 | 808.200 |
| | | |-ՊՐՈՄԵԹԵՅ» ԲԲԸ | | |
|_|________________|______|_________________|_____________|___________|
|8|ԵՎՐՈՊԱՅԻ | 2008 |«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ |4,877,455.000|195,098.200|
| |ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ | | | | |
| |ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ | | | | |
| |ԲԱՆԿ | | | | |
|_________________________________________________________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ՏՈՒԳԱՆՔ |238,071.200|
._____________________________________________________________________.
Ծանոթություն`
* Հանդիսանալով ներդրումային` տնտեսավարող սուբյեկտները չունեն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ: Սակայն սուբյեկտների միայն այլ ոչ գործառնական շահույթը կազմել է 7,704,348.000 ՀՀ դրամ, ուստի տուգանքի չափը կկազմի առնվազն 308,173,900 ՀՀ դրամ:
** Տուգանքը ենթակա է կիրառման, եթե տնտեսավարող սուբյեկտները գործել են միևնույն շուկայում:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը` |
| |
| . «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարել |
|համապատասխան փոփոխություններ ու լրացումներ` նախատեսելով այն պայմանները, |
|որոնց առկայության դեպքում միայն Հանձնաժողովն իրավասու կլինի տալ |
|նախազգուշացում. |
| . «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարել |
|համապատասխան լրացում` Հանձնաժողովի կողմից տուգանքի կիրառումը |
|պայմանավորելով որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկատվություն |
|չներկայացնելու հետ. |
| . Հանձնաժողովի նշանակած տուգանքների գանձումը պետական բյուջե սահմանված|
|ժամկետներում ապահովելու նպատակով Օրենքում տուգանք նշանակելու հետ մեկտեղ |
|անհրաժեշտ է նախատեսել նաև տուգանքի վճարման ժամկետ սահմանելու |
|Հանձնաժողովի իրավասությունը. |
| . «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և |
|անցկացման մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել համապատասխան լրամշակում`|
|հստակեցնելով Հանձնաժողովի կողմից ստուգումների իրականացման |
|իրավասությունները: |
| Հանձնաժողովին` |
| . Հանձնաժողովի նախագահի 2009 թվականի փետրվարի 25-ի թիվ 08-Ա հրամանում|
|պետք է կատարել համապատասխան փոփոխություններ` բացառելով Հանձնաժողովի |
|անդամների կողմից որոշակի ոլորտի կամ շուկայի մշտական համակարգման |
|գործառույթը. |
| Հանձնաժողովի որոշմամբ հաստատված` գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող |
|սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի վարման կարգում անհրաժեշտ է կատարել |
|համապատասխան փոփոխություններ և լրացումներ` նախատեսելով ռեեստրում |
|գրանցված մնալու որոշակի ժամկետ, որի ավարտից հետո սուբյեկտը կհամարվի |
|գրանցումից հանված. |
| . Անհրաժեշտ է հստակեցնել Հանձնաժողովի կողմից դիտանցումների |
|իրականացման նպատակը` նախատեսելով, որ դրանք անհրաժեշտ են հնարավոր |
|խախտումների բացահայտման և ապացույցների ձեռք բերման համար: Անհրաժեշտ է |
|սահմանել դիտանցումների իրականացման հստակ մեխանիզմներ. |
| . Հստակեցնել «տնտեսական պայմաններ (գործոններ)» հասկացությունը, քանի |
|որ այդ հասկացությունն օգտագործվում է, սակայն սահմանված չէ, թե որոնք են |
|այդ պայմանները (գործոնները). |
| . Ամրագրել դրույթներ, որ հակամրցակցային վարքագիծը կարող է ոչ միայն |
|սահմանափակել, կանխել կամ արգելել մրցակցությունը, այլ վնասել սպառողների |
|շահերին. |
| . Հստակեցնել, թե որ դեպքերում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող |
|սուբյեկտի կողմից կիրառվող գների բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը |
|համարվում չհիմնավորված: Հստակեցման կարիք ունեն նաև «խտրական գների կամ |
|օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների» առկայությամբ պայմանավորված|
|գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը. |
| Նվազեցնել համակենտրոնացման հայտարարագրման համար տնտեսավարող |
|սուբյեկտների կողմից ներկայացվող տեղեկության ծավալները (աուդիտորական |
|եզրակացությունների, ինչպես նաև տվյալ տարում գործունեություն սկսած |
|տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվությունների մասով), քանի որ |
|այդ տեղեկատվությունը համակենտրոնացման գնահատման համար էական նշանակություն|
|չի կարող ունենալ, իսկ անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովն իրավասու է իր|
|որոշմամբ պահանջել անհրաժեշտ տեղեկությունը: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած թերություններին ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 22.03.2010 թ. թիվ ԱՇ-427 գրությամբ տեղեկացվել է, որ Վերահսկիչ պալատի արված բոլոր իրավական բնույթի առաջարկություններն ընդունելի են և արդեն մշակվել են համապատասխան օրենքներում, որոշումներում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն հաստատման: Բացի այդ, ձեռնարկվում են միջոցներ, թույլ տրված բոլոր թերությունները շտկելու ուղղությամբ:
2.17. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտե
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր
2008 թվականին ծախսերը գերազանցող եկամուտների գումարից Կոմիտեի կողմից պետական բյուջե պակաս է փոխանցվել 8,887.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Արտաշատի կադաստրի տարածքային ստորաբաժանման վարչական շենքի վերանորոգման համար կապալառուին հավելյալ վճարվել է 1,300.1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
Կոմիտեի կողմից տրված 22 լիցենզիաների դիմաց չի գանձվել 3,901.3 հազ. դրամ պետական տուրքի և տույժերի գումար, որը ենթակա է վերականգնման:
2. Բյուջեի մուտքերի հավաքագրմանն ուղղված գործառույթներ
. Խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, ըստ որի արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել տվյալ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերը: Ընտրանքային կարգով ստուգված կադաստրային գործերում արձանագրվել է 16 խախտման դեպք, այդ թվում ք. Ալավերդի և ք. Եղեգնաձոր` 4-ական դեպք, ք. Չարենցավան և ք. Դիլիջան` 3-ական դեպք, ք. Գյումրի և ք. Իջևան` 1-ական դեպք: Գույքային իրավունքները ենթակա չէին պետական գրանցման և պետք է անվավեր ճանաչվեն:
. Համայնքների տարածքում կառուցված ինքնակամ շենքերի և շինությունների նպատակային նշանակության սխալ դասակարգմամբ օրինական ճանաչված կառույցները օտարվել են ՀՀ կառավարության 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված գներից 11,732.6 հազ. դրամ պակաս գումարով, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե կամ գործարքները անվավեր ճանաչման:
. Ինքնակամ կառուցված հասարակական, արտադրական նշանակության կառույցները, բնակելի տները, այգետները ճանաչվել են օրինական և օտարվել ՀՀ կառավարության 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված գներից նվազագույնը 39,800.0 հազ. դրամ պակաս գումարով, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե:
. Ընտրանքային կարգով ստուգված գործերում շենքերի, շինությունների արժեքային և ֆիզիկական մեծությունները սխալ հաշվարկելու արդյունքում պակաս է հաշվարկվել գույքահարկով հարկման բազան, որի հետևանքով համայնքային բյուջե գույքահարկի մասով 12.515,9 հազ. դրամ պակաս է հաշվարկվել և վճարվել, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե:
. Պետական գրանցում է իրականացվել գրանցման համար մատիտով, ջնջումներով և ուղղումներով ներկայացված, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթերի հիման վրա (պետական արխիվի կողմից տրամադրված բնօրինակին չհամապատասխանող տեղեկանքներ,նոտարական վավերացումից հետո փոփոխված պայմանագրեր, կեղծված դրամարկղային մուտքի օրդերներ): Ընտրանքային կարգով ստուգված գործերում արձանագրվել է այդ խախտումների 34 դեպք, այդ թվում ք. Ալավերդի` 10, ք. Գյումրի` 9, ք. Չարենցավան` 5, ք. Վեդի` 4, ք. Դիլիջան` 3, ք. Իջևան` 2 և ք. Եղեգնաձոր` մեկ դեպք: Գույքային իրավունքները ենթակա չէին պետական գրանցման և պետք է անվավեր ճանաչվեն:
. Ստուգված կադաստրային 31 գործերով 57.882,7 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների նկատմամբ պետական գրանցում է կատարվել առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, այդ թվում ք.Գյումրի` 18 դեպք, ք. Եղեգնաձոր` 6 դեպք, ք. Չարենցավան` 3 դեպք, ք. Իջևան և ք. Ալավերդի` 2-ական դեպք: Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ պակաս փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ կամ գրանցումը ճանաչել անվավեր:
. Հողերի նպատակային նշանակության սխալ կիրառման հետևանքով կադաստրային արժեքը 307,022.5 հազ. դրամով պակաս է հաշվարկվել, ինչի հետևանքով 3,115.9 հազ.դրամի հողի հարկ չի վճարվել, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե:
. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պայմանով անհատույց ձեռք բերված հողամասերի առքուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ հանձնման ժամանակ ստուգված կադաստրային գործերով չեն վճարվել 42,253.8 հազ. դրամ կադաստրային արժեքը, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե կամ գործարքները անվավեր ճանաչման:
. Ստուգված կադաստրային գործերում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը իրավահաջորդության դեպքում իրականացվել է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և չի գանձվել առնվազն 24.003,1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե կամ գործարքները անվավեր ճանաչման:
. Խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջը` առանձին դեպքերում հողի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել առանց օգտագործվող հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելու, ինչի հետևանքով նվազագույնը 109,300.0 հազ. դրամ ենթակա է վերականգնման համայնքային բյուջե կամ գործարքները անվավեր ճանաչման:
. Պետական գրանցման համար ներկայացվել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանել ՀՀ օրենսդրության պահանջներին և պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների համար, անգամ նվազագույն կադաստրային արժեքով հաշվարկի դեպքում, չի վճարվել 28,703.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե կամ գործարքները անվավեր ճանաչման:
Վերահսկողությամբ արձանագրված խախտումներով համայնքային բյուջե վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 285,514.0 հազ. դրամ կամ գործարքները պետք է ճանաչվեն անվավեր:
2.18. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտե
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. «Համայնքային զարգացման ծրագրի գրասենյակ» պետական հիմնարկ
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» իրականացման նպատակով կատարված ծախսերի ընդհանուր գումարը 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,76 մլն ԱՄՆ դոլար, որից շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը` 2.31 մլն ԱՄՆ դոլար կամ ամբողջ Ծրագրով նախատեսվածի (12.39 մլն ԱՄՆ դոլար) ընդամենը 18.6%-ը:
Շինարարական աշխատանքների ստուգումներից պարզվել է`
. Շինարարական օբյեկտներում սահմանված կարգով պահանջվող տեխնիկական հսկողությունն իրականացվել է թերի` տեխնիկական հսկիչների կողմից պատշաճ կերպով ստուգայցեր չեն կատարվել, խախտվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 28.04.98 թ. թիվ 44` «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի պահանջները:
. Հեղինակային հսկողություն չի իրականացվել:
. Նախագծերը սահմանված կարգով չեն համաձայնեցվել:
. Խախտվել է ՀՀ կառավարության 21.12.98 թ. «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ. 812 որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի` 28.09.98 թ. «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման» թիվ 143 հրահանգի պահանջները:
Ստուգման ծավալը կազմել է 404,967.7 հազ. դրամ: Հսկիչ չափագրման են ենթարկվել 237,594.6 հազ. դրամի աշխատանքները: Ընտրանքային կարգով 13 օբյեկտներում կատարված աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 24,782.1 հազ. դրամի չափով հավելագրում (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
Աղյուսակ 1 հազ. դրամ
._____________________________________________________________________.
|հ/|Շին. կազմա- |Շին. օբյեկտի |Կատարված |Ստուգման |Հսկիչ |Արձանա- |
|հ |կերպության |անվանումը |աշխատանքի|ծավալ |չափագրման|գրված |
| |անվանումը | |համառոտ | |ծավալ |խախտում- |
| | | |նկարագիրը| | |ներ |
| | | | | | |(ծավալա- |
| | | | | | |յին |
| | | | | | |հավելա- |
| | | | | | |գրում) |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 1|«Գրանիտ» ՍՊԸ|Նոր Երզնկայի |Ջրագծի | 22,630.6| 17,832.6| 755.3 |
| | |վերին և |վերակա- | | | |
| | |ներքին |ռուցում | | | |
| | |թաղամասերի | | | | |
| | |ջրագծի | | | | |
| | |վերակառուցում| | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 2|«Շինաշխարհ» |Ֆանարջյան 16,|Ջրագծերի | 42,601.8| 20,483.0| 3,547.5 |
| |ՍՊԸ |17 փողոցների |վերակա- | | | |
| | |ջրագծերի |ռուցում | | | |
| | |վերակառուցում| | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 3|«ՈՒնիվերսալ»|Եղվարդ քաղաքի|Ջրագծի | 38,516.0| 22,745.5| 3,183.3 |
| |ՍՊԸ |Գայի փ. |վերակա- | | | |
| | |ջրագծի |ռուցում | | | |
| | |վերակառուցում| | | | |
| | | | | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 4|«Շինաշխարհ» |Քանաքեռ 2-դ |Ջրատարի | 37,015.6| 23,628.2| 3,040.8 |
| |ՍՊԸ |փ. ջրատարի |վերակա- | | | |
| | |վերակառուցում|ռուցում | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 5|«Գավաթ» ՍՊԸ |Ջրաշենի ցանցի|Ջրատար | 24,831.5| 10,527.3| 2,045.3 |
| | |վերակառուցում|ցանցի | | | |
| | | |վերակա- | | | |
| | | |ռուցում | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 6|«Երևան |Արամուս |Ներքին | 36,672.9| 19,778.0| 2,602.3 |
| |Ջրշին» ՍՊԸ |գյուղի 1000 |ցանցի | | | |
| | |մմ ներքին |ջրագծի | | | |
| | |ցանցի |վերակա- | | | |
| | |վերակառուցում|ռուցում | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 7|«Աստղիկ» ՍՊԸ|Քանաքեռ |Ջրագծերի | 35,486.4| 18,850.3| 2,238.0 |
| | |Ծարավաղբյուրի|վերակա- | | | |
| | |փ. ջրագծերի |ռուցում | | | |
| | |վերակառուցում| | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 8|«Երկնաքեր» |Սարի թաղի |Ջրամատա- | 33,937.4| 24,797.3| 2,197.2 |
| |ՍՊԸ |ջրամատակարար-|կարարման | | | |
| | |ման |բարելա- | | | |
| | |բարելավում |վում | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
| 9|«Ժիլյո» ԱԿ |Զեյթունի |Ջարատարի | 36,502.7| 19,968.4| 2,146.0 |
| | |Վ. Վահյան փ.,|և կոյու-| | | |
| | |Քանաքեռի |ղագծի | | | |
| | |14-րդ, 1-ին |վերակա- | | | |
| | |փ., |ռուցում | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
|10|«ՈՒնիվերսալ»|Եղվարդ քաղաքի|Ինքնահոս | 17,190.2| 9,868.0| 1,301.5 |
| |ՍՊԸ |ինքնահոս |ջրատարի | | | |
| | |ջրատարի |կառուցում| | | |
| | |կառուցում | | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
|11|«Գրանիտ» ՍՊԸ|Զովունի |Ջրագծի | 18,278.0| 12,827.0| 775.4 |
| | |գյուղի 5-րդ |վերակա- | | | |
| | |փ. ջրագծի |ռուցում | | | |
| | |վերակառուցման| | | | |
| | |աշխատանքներ | | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
|12|«Երջրմուղ- |Գալշոյան փ. |Կոյուղա- | 26,979.3| 15,408.5| 566.0 |
| |կոյուղի» ՍՊԸ|կոյուղագծի |գծի | | | |
| | |վերակառուցում|վերակա- | | | |
| | | |ռուցում | | | |
|__|____________|_____________|_________|_________|_________|_________|
|13|«Գրանիտ» ՍՊԸ|Արամուսի |Ջրամատա- | 34,325.3| 20,880.5| 383.5 |
| | |ջրամատակարար-|կարարման | | | |
| | |ման ցանցի |ցանցի | | | |
| | |վերակառուցում|վերակա- | | | |
| | | |ռուցում | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |404,967,7|237,594,6| 24,782,1|
._____________________________________________________________________.
Ծրագրի կատարման դանդաղ տեմպերի և ցածր կատարողական ցուցանիշների պարագայում, ըստ էության, վտանգվում է վարկային համաձայնագրով սահմանված ժամկետում ամբողջ Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հնարավորությունը:
2. Ոռոգման համակարգեր
Ոռոգման գործընթացը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է Ջրային պետական կոմիտեի կազմում գտնվող ՓԲԸ-ների և Ջրօգտագործող ընկերությունների միջոցով: 2007-2008 թթ. ջրօգտագործող ընկերություններին տրվել է 10,811.0 մլն դրամի սուբսիդիա:
Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և դրանց հիման վրա կնքված դրամաշնորհային պայմանագրերի սուբսիդիաները Ջրօգտագործող ընկերություններին պետք է տրամադրվեին սահմանված չափորոշիչների ապահովման դեպքում, սակայն 01.01.09 թ. դրությամբ 52 Ջրօգտագործող ընկերությունից այդ չափորոշիչները ապահովել են ընդամենը 5-ը:
Ոռոգման համակարգերը գտնվում են վատթար տեխնիկական վիճակում, պահանջելով պետության կողմից լուրջ աջակցություն և խոշոր չափերի կապիտալ ներդրումներ, իսկ ջրաչափումները իրականացվում են մեխանիկական եղանակով, որը չի կարող ապահովել անհրաժեշտ ճշտություն:
Ջրօգտագործող ընկերություններում գումարների հավաքագրումը պատշաճ չի իրականացվում` տատանվելով 40-ից 60%-ի սահմաններում և դեբիտորական պարտքերը ընկերություններում տարեց տարի ավելանում են: Մասնավորապես 01.01.2009 թ.-ի դրությամբ «Արմավիր» ՋՕԸ-ում դեբիտորական պարտքը կազմել է 1,250.0 մլն դրամ, իսկ «Խոյ» ՋՕԸ- ում` 521.0 մլն դրամ:
3. «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» ՊՀ
«Արփա-Սևան» թունելի օբյեկտում 2007-2008 թթ. ընթացքում նախատեսված ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 1,899,993.9 հազ. դրամ: Հսկիչ չափագրման է ենթարկվել 214,599.3 հազ. դրամի աշխատանքները: Ստուգման արդյունքում արձանագրվել է 31,151.4 հազ. դրամի խախտում, այդ թվում` 22,751.1 հազ. դրամի չտեղադրված սարքավորումներ և 8,400.3 հազ. դրամի ծավալային հավելագրում (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 2-ում):
Աղյուսակ 2 հազ. դրամ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Օբյեկտի անվանումը |Հսկիչ |Արձանագրված |Ընդամենը |
| | |չափագրման |խախտումը | |
| | |ծավալ |_________________| |
| | | |Չտեղադր-|Չկատար- | |
| | | |ված |ված | |
| | | |սարքավո-|աշխա- | |
| | | |րում |տանք | |
|___|__________________________|__________|________|________|_________|
| 3|Վարչա-կենցաղային մասնաշենք| 71,270.0| 0,00 | 1,630.1| 1,630.1|
|___|__________________________|__________|________|________|_________|
| 4|Բետոնաշաղախային հանգույց | 58,599.6| 0,00 | 0,00 | 0,00 |
|___|__________________________|__________|________|________|_________|
| 5|Ավտոճանապարհ | 12,166.4| 0,00 | 786.0 | 786.0 |
|___|__________________________|__________|________|________|_________|
| 6|Լիցքավորման կայան | 21,212.6| 8,167.2| 423.2 | 8590.4|
|___|__________________________|__________|________|________|_________|
| 7|Ամրանային արտադրամաս | 9,561.6 | 692.1 | 1,291.7| 1,983.9|
|___|__________________________|__________|________|________|_________|
| 8|Մեխանիկական արտադրամաս | 17,121.7 | z124.7 | 1,251.3| 1,376.0|
|___|__________________________|__________|________|________|_________|
| 9|Պահեստ և լաբորատորիա | 13,611.7 | 9,976.8| 217.5 | 10,194.3|
|___|__________________________|__________|________|________|_________|
| 10|Օդաճնշման կայան | 114,464.7| 3,016.6| 2,182.8| 5,199.4|
|___|__________________________|__________|________|________|_________|
| 11|Փայտամշակման արտադրամաս | 11,055.4 | 773.6 | 617.5 | 1,391.1 |
|___|__________________________|__________|________|________|_________|
| |Ընդամենը |214,599.28|22,751.0| 8,400.3| 31,151.4|
._____________________________________________________________________.
4. «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
ՀՀ Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ստուգված թվով 6 օբյեկտների պայմանագրային գումարը կազմում է 652,620.8 հազ. դրամ, ստուգման ծավալը 479,057.3 հազ. դրամ: Ստուգմամբ արձանագրվել է 9,525.1 հազ. դրամի չափով խախտում (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 3-ում):
Աղյուսակ 3 հազ. դրամ
._________________________________________________________________________.
|հ|Շին. |Շին. օբյեկտի|Կատարված|Հատկացված |Ստուգված |Արձանագրված |
|/|կազմակեր- |անվանում |աշխատան-|գումար |ծավալ |խախտումներ |
|հ|պության | |քի | | |________________|
| |անվանում | |համառոտ | | |Անորակ |Ծավա. |
| | | |նկարագիր| | |աշխա- |հավելա |
| | | | | | |տանք |գրում |
|_|___________|____________|________|__________|_________|_______|________|
|1|«Եղվարդ |ՀՀ Արարատի |Ջրանցք- |129,859.5 |109,550.5| 997.74| |
| |արտադրական |մարզի Արարատ|ների | | | | |
| |բազա» ՍՊԸ |Տափերական |վերանո- | | | | |
| | |գյուղերի և |րոգում | | | | |
| | |ք. Վեդիի | | | | | |
| | |երրորդ կարգի| | | | | |
| | |ջրանցքների | | | | | |
| | |վերանորոգում| | | | | |
|_|___________|____________|________|__________|_________|_______|________|
|2|«Վահարեգ» |ՀՀ |Ոռոգման | 93,918.0 | 72,200.4|1,302.0|1,220.7 |
| |ՍՊԸ |Արագածոտնի |համար | | | | |
| | |մարզի |նոր կա- | | | | |
| | |Գեղաձոր, |ռուցվող | | | | |
| | |Նորաշեն, |ջրատար | | | | |
| | |Նիգավան |խողովա- | | | | |
| | |գյուղերի |կաշար | | | | |
| | |երրորդ կարգի|/մետա- | | | | |
| | |ջրանցքների |ղական | | | | |
| | |վերանորոգում|խողովա- | | | | |
| | | |կից/ | | | | |
|_|___________|____________|________|__________|_________|_______|________|
|3|«Եղվարդշին»|ՀՀ Արմավիրի |Ջրանցք- |205,101.3 |178,422.6| |1,142.68|
| |ԲԲԸ |մարզի |ների | | | | |
| | |Արտամետ, |վերանո- | | | | |
| | |Երվանդաշատ |րոգում | | | | |
| | |գյուղերի | | | | | |
| | |երրորդ կարգի| | | | | |
| | |ջրանցքների | | | | | |
| | |վերանորոգում| | | | | |
|_|___________|____________|________|__________|_________|_______|________|
|4|«Սանլորետ» |ՀՀ |Ջրանցք- | 33,963.0 | 30,982.6| 460.0 | |
| |ՍՊԸ |Արագածոտնի |ների | | | | |
| | |մարզի Կոշ |վերանո- | | | | |
| | |գյուղի |րոգում | | | | |
| | |երրորդ կարգի| | | | | |
| | |ջրանցքների | | | | | |
| | |վերանորոգում| | | | | |
|_|___________|____________|________|__________|_________|_______|________|
|5|«Սանլորետ» |ՀՀ |Ջրանցք- | 62,997.3 | 50,958.8| | 508.94|
| |ՍՊԸ |Արագածոտնի |ների | | | | |
| | |մարզի |վերանո- | | | | |
| | |Ոսկեվազ |րոգում | | | | |
| | |գյուղի 3-րդ | | | | | |
| | |կարգի | | | | | |
| | |ջրանցքների | | | | | |
| | |վերանորոգում| | | | | |
|_|___________|____________|________|__________|_________|_______|________|
|6|«ՇՄՇ - 23» |Մասիս քաղաքի|Խմելու |126,781.66| 36,942.4|3,893.1| |
| |ԲԲԸ |ջրամատակա- |ջրի | | | | |
| | |րարման |ջրամատա-| | | | |
| | |համակարգի |կարարման| | | | |
| | |բարելավում |համակար-| | | | |
| | | |գի բարե-| | | | |
| | | |լավում | | | | |
|___________________________________|__________|_________|_______|________|
| ԸՆԴՀԱՆՈՒՐ | 652,620.8|479,057.3|6,652.8| 2,872.3|
._________________________________________________________________________.
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետության կառավարությանը |
| . Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի |
|ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով իրականացվող աշխատանքների |
|մրցույթների կազմակերպումը վերապահել ՀՀ կառավարության կողմից ստեղծված |
|«Համայնքային զարգացման ծրագրի գրասենյակ» պետական հիմնարկին: |
| . Սահմանել մոնիտորինգի իրականացման ընթացակարգ Երևանի ջրամատակարարման|
|և ջրահեռացման համակարգերի վարձակալության պայմանագրով նախատեսված |
|«Համայնքային զարգացման ծրագրի գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցների |
|պարտականությունների կատարման վերաբերյալ: |
| . Հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել կեղտաջրերի մաքրման նոր |
|կայանների տեղադրման կամ գոյություն ունեցող կայանների վերականգնման |
|աշխատանքները: |
| . Ոռոգման համակարգի բարելավման, այդ թվում հոսակորուստների կրճատմանն |
|ուղղված միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ է ներդնել կապիտալ խոշոր |
|միջոցներ և օգտագործվող ջրաքանակի ճշգրիտ վերահսկողություն իրականացնելու |
|նպատակով ներդնել ժամանակակից էլեկտրոնային չափիչ գործիքներ: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 29.01.2010 թ. թիվ 02-ԱԱ06/106 և 09.03.2010 թ. թիվ 02-ԱԱ06/379 գրություններով տեղեկացվել է, որ վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով վերականգնվել է 42,707.6 հազ. դրամ, այդ թվում`
1. «Համայնքային զարգացման ծրագրի գրասենյակ» պետական հիմնարկի մասով`
. Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շինարարական աշխատանքներում կատարված խախտումների համար ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցվել է 24,782.1 հազ. դրամ.
2. «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասով`
. «ՇՄՇ-23» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է 3,893.1 հազ. դրամի ասֆալտապատման աշխատանքներ.
. չկատարված աշխատանքների դիմաց 5 կապալառուների կողմից իրականացվել են 1,358.3 հազ. դրամի աշխատանքներ, 2,773.7 հազ. դրամը վերականգնվել է պետական հիմնարկի հաշվին, իսկ 1,500.0 հազ. դրամը` ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին.
3. «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի մասով`
. «Արփա-Սևան» ՓԲԸ-ի կողմից 8,400.4 հազ. դրամ փոխանցվել է պետական բյուջե.
22,751.1 հազ. դրամի չտեղադրված սարքավորումները ընկերությունը պարտավորվել է տեղադրել մինչև Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքների սկիզբը:
2.19. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը`
. հարկային ծառայության և նրա ստորաբաժանումների համար` 2008 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի դեկտեմբերի 20-ը,
. մաքսային ծառայության Արարատյան մաքսատան համար` 2008 թվականի հուլիսի 1-ից` 2009 թվականի դեկտեմբերի 20-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
Հարկային ծառայություն
2008 թ. ծրագրավորված 477,701,500.0 հազ. դրամի դիմաց ՀՀ պետական բյուջե փաստացի հավաքագրվել է 412, 734,096.0 հազ. դրամ, կամ 86.4%:
Գերավճարները 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 162, 619,900.0 հազ. դրամ, իսկ 2009 թ. նոյեմբերի 1-ի տվյալներով` 136,600,000.0 հազ. դրամ:
Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել մի շարք հարկային (տարածքային) տեսչություններում (այսուհետ` Տեսչություն):
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է.
Սևանի տարածքային հարկային տեսչություն
. 01.12.2009 թ. դրությամբ հաշվառվել են 3279 սուբյեկտներ, որոնցից հաշվարկ-հաշվետվություններ են ներկայացրել 959-ը (29.2%): Ընդ որում, կրկնակի աճել է 0-ական հաշվետվություն ներկայացնող տնտեսավարող սուբյեկտների թիվը: Արդյունքում, հաշվարկ-հաշվետվություններ չներկայացրածները հսկողությունից դուրս են մնացել` նրանց մոտ ուսումնասիրություններ և ստուգումներ չեն իրականացվել, պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:
. 2008 թ. պետական բյուջեի մուտքերի հավաքագրումը կատարվել է 92.5%, իսկ 2009 թ. 9 ամիսներին` 76.5%, մինչդեռ հարկային պարտավորություններն աճել են 99%-ով: Արդյունքում, հարկային պարտավորությունները ավելացել են կրկնակի, իսկ հարկերի հավաքագրման պլանային առաջադրանքը և փաստացի հավաքագրված գումարները գրեթե մնացել են նույնը: Այսպիսով, հարկերի հավաքագրման և չկատարված հարկային պարտավորությունների մարման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունավետությունը խիստ ցածր է:
. Կտրուկ աճել է նաև գերավճարների ծավալը` նախորդ տարվա 381,988.5 հազ. դրամի դիմաց 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմելով 671,556.2 հազ. դրամ (աճ` 75.8%), որը Տեսչության անբավարար հսկողության արդյունք է:
Այսպես, «Սևանի հացամթերքների արտադրական միավորում» ՍՊԸ-ն 2007 թ. տարեսկզբին հաշվետվություններով ցույց է տվել 27,639.3 հազ. դրամի չափով գերավճար: ՈՒնենալով մեծածավալ իրացման շրջանառություն և ապրանքային մնացորդ` 2007 թվականից մինչև 2009 թ. նոյեմբերը Տեսչությանը որևէ հաշվարկ կամ հաշվետվություն չի ներկայացրել, իսկ Տեսչության կողմից Ընկերության մոտ որևէ ստուգում կամ ուսումնասիրություն չի կատարվել:
«Կապույտ ալիք» ՍՊԸ-ի մոտ 205,300.0 հազ. դրամի չափով գերավճարն առաջացել է շինություն ձեռք բերելու արդյունքում: Շինությունը վարձակալությամբ հանձնվել է 39,100.0 հազ. դրամ վճարով, սակայն 2009 թ. մայիսից պայմանագրի փոփոխությամբ վարձավճարը նվազեցվել է մինչև 4,000.0 հազ. դրամի: Տեսչության կողմից ընկերությունը ստուգման չի ենթարկվել:
«Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ի կողմից 2007 թ. ընթացքում կատարվել է 200,000.0 հազ. դրամի չափով ձեռքբերում` ներկայացնելով 40,000.0 հազ. դրամի չափով ԱԱՀ-ի մասով գերավճար: Ընդ որում, նրա ձեռքբերումները փաստաթղթերով չեն հիմնավորվել:
. Տեսչության կողմից առանձին դեպքերում ստուգումներն ու ուսումնասիրությունները ժամանակին և պատշաճ կերպով չեն կատարվել, միջոցներ չեն ձեռնարկվել խախտումները կանխելու ուղղությամբ: Արդյունքում, արձանագրվել է, որ «Վահրամ Մարգարյան», «Լեվ-Ալ», «Նորայր Էրիկ», «Գրանգո-շին», «Գարման», «Գալ-Մենալ», «Ստալ-Լենդ», «Աստար» ՍՊԸ և այլ ընկերությունների կողմից իրականացվել են անապրանք գործարքներ (կեղծ փաստաթղթերի տրամադրում): Այսպես, օրինակ, «Վահրամ Մարգարյան» ՍՊԸ-ն հաշվարկ-հաշվետվությունները ներկայացրել է ոչ ամբողջությամբ, սակայն առկա հաշվետվությունների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ սուբյեկտը հարկային տեսչությանը չի ներկայացրել շուրջ 155,100.0 հազ. դրամի արտահանման մասին տեղեկություն, իսկ 264,000.0 հազ. դրամի իրացման շրջանառությունն ու 100,000.0 հազ. դրամի ձեռքբերումները չեն հիմնավորվել` արհեստականորեն առաջացնելով 17,900.0 հազ. դրամի գերավճար:
Նույն կերպ, «Նորայր Էրիկ» ՍՊԸ -ի կողմից չեն հիմնավորվել արտահանված 355,000.0 հազ. դրամի ապրանքների ձեռքբերումները, շուրջ 650,000.0 հազ. դրամի իրացման շրջանառությունը, ինչպես նաև ներմուծված 47,000.0 հազ. դրամի ապրանքների իրացումը: Հարկային պարտավորությունների վճարումից խուսափելու նպատակով, մեկ այլ սուբյեկտի` «Գրանգո-շին» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված հայցով նշված ընկերությունը ճանաչվել է սնանկ:
«Նորայր Էրիկ» ՍՊԸ-ի գործունեության դադարեցումից անմիջապես հետո Տեսչությունում հաշվառվել է մեկ այլ ընկերություն` «Լեվ-Ալ» ՍՊԸ-ն, որի կողմից ծավալվել է նույնանման գործունեություն: Արդյունքում, չեն հիմնավորվել արտահանված 26,000.0 հազ. դրամի ապրանքների ձեռքբերումներն ու ներմուծված 33,000.0 հազ. դրամի ապրանքների իրացումը` արհեստականորեն առաջացնելով 5,000.0 հազ. դրամի գերավճար: Հարկ է նշել, որ 07.07.2009 թ. սուբյեկտի մոտ կատարվել է ուսումնասիրություն, համաձայն որի «...»Լեվ-Ալ» ՍՊԸ-ն կասկածվում է անապրանք գործարքներ կատարելու և կեղծ մաքսազերծումով զբաղվելու մեջ»: Սակայն ուսումնասիրությամբ արձանագրված խախտումների առկայության պայմաններում Տեսչության կողմից միջոցներ չեն ձեռնարկվել հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու համար:
Նշենք, որ «Գրանգո-շին» ՍՊԸ-ի հիմնական գործընկեր կազմակերպություններն են «Գարման», «Գալ-Մենալ», «Ստալ-Լենդ» և «Աստար» ՍՊԸ-ները, որոնք կասկածվում են անապրանք գործարքներ կատարելու մեջ: Բացի այդ, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, կազմակերպությունը կատարել է նաև իրացման շրջանառությունների ճշտում` 45,800.0 հազ. դրամով: Ընդ որում, չի հիմնավորվել նաև 26,000.0 հազ. դրամի իրացման շրջանառությունը` ցույց տալով 1,600.0 հազ. դրամի գերավճար:
Այսպիսով, նշված ընկերությունները համարվել են փոխկապակցված, կասկածվում են անապրանք գործարքներ կատարելու և արհեստական գերավճարներ առաջացնելու մեջ, որը Տեսչության կողմից չի ուսումնասիրվել, կամ կատարված ուսումնասիրություններով ու ստուգումներով խախտումներ չի արձանագրվել:
. Տեսչության կողմից ժամանակին և պատշաճ կերպով ստուգումներ ու ուսումնասիրություններ չկատարելու, հարկային օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցները չկիրառելու մասին են վկայում նաև այլ դեպքեր: Այսպես, «Շուշան և Շահնուր» ՍՊԸ-ի 16,000.0 հազ. դրամի չափով ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորվել` 2008 թ. ծախսերը ներկայացվել են 42,000.0 հազ. դրամի չափով, սակայն փաստաթղթերով հիմնավորվել է ընդամենը 26,000.0 հազ. դրամը:
«Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի 24,600.0 հազ. դրամի չափով ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորվել` 2008 թ. կատարված ծախսերը հաշվետվություններով ներկայացվել են 32,500.0 հազ. դրամի չափով, սակայն փաստաթղթերով հիմնավորվել է ընդամենը 7,900.0 հազ. դրամը: Ընդ որում, ընկերությունը համարվել է վնասով աշխատող և շահութահարկի նվազագույն վճարումներ չի կատարել: Նրա միջին տարեկան շրջանառությունը կազմել է 40,000.0 հազ. դրամ` ունենալով 34 աշխատող: Հիմնական ֆինանսավորումը ստացել է Սևանի քաղաքապետարանից: Ընկերությունը որևէ ստուգման կամ ուսումնասիրության չի ենթարկվել:
«Ճամբարակի ՃՇՇ» ԲԲԸ-ի հաշվետվություններում չեն արտացոլվել 32,000.0 հազ. դրամի չափով կատարված աշխատանքները, որը չի արձանագրվել նաև Տեսչության կողմից կատարված «բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտման» ստուգմամբ: Ընդ որում, հարկային օրենսդրության կոպիտ խախտմամբ ընկերության կողմից կատարվել է ստուգված ժամանակաշրջանի իրացման շրջանառության ճշտում 77,000.0 հազ. դրամով` խուսափելով հարկային պատասխանատվությունից:
Հաշվետվություններով չի հիմնավորվել շուրջ 41,000.0 հազ. դրամի չափով ԱԱՀ-ի գծով կատարված պակասեցումը: Բացի այդ, փաստաթղթերով չի հիմնավորվել նաև շուրջ 117,400.0 հազ. դրամի ծախսը` շահութահարկի հաշվարկով ներկայացված 335,500.0 հազ. դրամի ծախսից փաստաթղթերով հիմնավորվել է ընդամենը 65%-ը:
Հարկ է նշել, որ 2009 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ընկերության մոտ առկա է 17,800.0 հազ. դրամի գերավճար:
«Ծովաօրոր» ՍՊԸ-ն Սևանի Տեսչությունում հաշվառված է որպես ափամերձ բացօթյա սրճարան, որն, ըստ ներկայացված դիմումի, իբրև գործունեություն պետք է իրականացներ միայն օգոստոս ամսին: Մինչդեռ, ուսումնասիրությամբ և ստուգայցով պարզվում է, որ վերջինս գործունեություն է իրականացնում ոչ միայն օգոստոս ամսին: Դեռ ավելին. ընկերությունն ապօրինաբար իրականացնում է նաև հյուրանոցային գործունեություն (ավելի քան 20 առանձնատուն և ճաշարան): Հարկ է նշել, որ 2007 թ. նրա վճարումները կազմել են 2,400.0 հազ. դրամ, իսկ 2008 թ.` ընդամենը 500.0 հազ. դրամ: Այսպիսով, Ընկերության կողմից խախտվել են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, որի համար նրա նկատմամբ Տեսչության կողմից պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:
«Գագիկ-Կարեն» ՍՊԸ-ի 80,000.0 հազ. դրամի չափով ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորվել, այսինքն` ծախսերը ներկայացվել են 237,400.0 հազ. դրամի չափով, սակայն փաստաթղթերով հիմնավորվել է ընդամենը 155,300.0 հազ. դրամ:
«Նանարեկ» ՍՊԸ-ի 78,200.0 հազ. դրամի չափով ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորվել` ծախսերը ներկայացվել են 105,200.0 հազ. դրամի չափով, սակայն փաստաթղթերով հիմնավորվել է ընդամենը 27,000.0 հազ. դրամը:
«Գազ և ԱՄԱ» ՍՊԸ-ի 2008 թ. հաշվետվությունների համաձայն` ԱԱՀ-ի հաշվարկով ներկայացված իրացման շրջանառության և հաշվիչ դրամարկղային մեքենաների համապատասխան հաշվետվության միջև հայտնաբերվել է 12,700.0 հազ. դրամի տարբերություն:
Տեսչության կողմից նշված ընկերություններում ուսումնասիրություններ չեն կատարվել, իսկ հարկ վճարողը պատասխանատվության չի ենթարկվել:
. Հսկողությունից դուրս է մնացել նաև ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը: Այսպես, խախտելով հարկային օրենսդրության պահանջները «Վ.Սարգսյան և ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված 70,000.0 հազ. դրամի ապրանքներն իրացվել են մաքսային արժեքից ցածր գնով` առանց գերավճարը պակասեցնելու:
Նույն կերպ, առանց գերավճարը պակասեցնելու, ներմուծված ապրանքները մաքսային արժեքից ցածր գներով են իրացվել նաև «Բաբ Նարեկ» ՍՊԸ-ի և «Նորիկ Եղիազարյան» ԱՁ-ի կողմից:
. Տեսչությունը պահանջվող ուշադրություն չի հատկացրել նաև մեծածավալ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների գործունեությանը` 265,400.0 հազ. դրամի տարեկան իրացման շրջանառություն ունեցող թվով 34 կազմակերպությունից 19-ը ստուգմամբ չեն ընդգրկվել 3 տարի անընդմեջ, որը սահմանված է որպես փաստաթղթերի վաղեմության ժամկետ:
Համանման և այլ բնույթի խախտումներ են արձանագրվել նաև Վանաձորի, Աշտարակի, Խոշոր հարկ վճարողների, ինչպես նաև «Սպանդարյան 1» հարկային տեսչություններում, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացված է վերահսկողության արդյունքների մասին ընթացիկ հաշվետվությունում:
Մաքսային ծառայության
Արարատյան տարածաշրջանային մաքսատուն
Մաքսատանը ընտրանքային կարգով կատարված ստուգմամբ պարզվել է, որ թվով 17 տնտեսավարող սուբյեկտների մաքսային գործերում առկա են մաքսային օրենսդրության հետևյալ խախտումները: Այսպես.
. Առանձին դեպքերում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին տեղեկությունները չեն հայտարարագրվել կամ հայտարարագրվել են ոչ իրենց անվանմամբ, որն առաջացնում է տուգանքի կիրառում այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:
. ՀՀ մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ հայտարարատուն չի հայտարարագրել տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը:
. Խախտվել են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը սահմանող դրույթները,
. Մաքսատան կողմից թույլ են տրվել ներմուծած ապրանքների և տրանսպորտային միջոցների թերի ձևակերպման դեպքեր` առաջացնելով տուգանքի նշանակում դրանց մաքսային արժեքի չափով:
. Մաքսավճարների դրույքաչափերը հաշվարկելիս մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների համար մաքսավճարը գանձվել է կրկնակի պակաս:
. Հայտնաբերվել են ՀՀ մաքսային սահմանով ապրանքների ներմուծման ռեժիմի առանձնահատկության սխալ ընտրության փաստեր:
Գործող օրենսդրությամբ Արարատյան մաքսատանն ավելի արդյունավետությամբ և խորությամբ ստուգումներ գործնականում հնարավոր չէր իրականացնել, քանի որ տնտեսավարող սուբյեկտների մոտ Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրություններ չեն իրականացվել` «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ՀՀ վերահսկիչ պալատի իրավասությունների սահմանափակման պատճառով:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը` |
| |
| Քննարկել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում |
|փոփոխություն կատարելու նպատակահարմարության հարցը` կապված ՀՀ վերահսկիչ |
|պալատին հարկ, տուրք, պարտադիր վճար, վարչական տուգանք, վարչարարությամբ |
|պայմանավորված այլ վճար վճարողի մոտ ստուգում իրականացնելու իրավասության |
|ամրագրման հետ: |
| |
| ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` |
| |
| . Հետևողականորեն բարելավել բյուջետային մուտքերի ծրագրավորման |
|աշխատանքները, ապահովել դրանց իրատեսականությունը: |
| . ՈՒսումնասիրել համապատասխան հարկային տեսչություններում արձանագրված |
|փաստերի պատճառները և միջոցներ ձեռնարկել հայտնաբերված խախտումներն ու |
|թերությունները վերացնելու համար: Վերահսկողության արդյունքներով |
|ծառայողական քննություն իրականացնել Սևանի և Վանաձորի տարածքային հարկային|
|տեսչություններում: |
| . Առանձնակի ուշադրություն դարձնել գործող տնտեսավարող սուբյեկտների |
|կողմից գերավճարներն ու հարկային պարտավորությունները նվազեցնելուն ուղղված |
|միջոցառումների արդյունավետության բարձրացմանը: |
| . Ստուգմամբ ընդգրկել խոշոր չափերի հարկային պարտավորություններ ու |
|գերավճարներ ունեցող և 3 տարի անընդմեջ վերահսկողությունից դուրս մնացած |
|հարկ վճարողներին: |
| . Բացառել ստուգումների ընթացքում ՀՀ օրենսդրության պահանջների |
|խախտումները: |
| . Քննարկել վերահսկողության շրջանակներում հայտնաբերված հարկային |
|օրենսդրության խախտումները և թերությունները, արձանագրված փաստերի շուրջ |
|թվով 48 տնտեսավարող սուբյեկտների մոտ կազմակերպել և իրականացնել |
|ուսումնասիրություններ, ստուգումներ կամ կրկնակի ստուգումներ: |
| Ապահովել մաքսային կանոնների խախտման դեմ մաքսատան կողմից իրականացվող |
|միջոցառումների արդյունավետությունը, բարձրացնել նրա պատասխանատվությունը |
|իրավախախտումների կանխարգելման ու վերացման, վարչական տուգանքների լիարժեք |
|գանձման գործում: Միջոցներ ձեռնարկել ուսումնասիրությունների ընթացքում թվով|
|17 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրված խախտումները վերացնելու և ՀՀ |
|պետական բյուջե վճարման ենթակա գումարները վերականգնելու ուղղությամբ: |
._________________________________________________________________________.
2.20. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման
վարչություն
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Մասնավորեցում
Հաշվետու ժամանակաշրջանում վերահսկվել է 24 ընկերությունների և գույքի մասնավորեցման արդյունքում գոյացած 405,683.0 հազ. դրամի գործընթացը: Արձանագրվել է 53,714.0 հազ. դրամի խախտում, որը ստուգման ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե: Վարչության կողմից խախտվել է օրենքով նախատեսված ընթացակարգը. մասնավորեցման, կամ օտարման են ներկայացվել Վարչության տնօրինությանն անցած շենքերից տարածքներ` առանց նախապես այդ տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու:
2. Վարձակալություն
01.05.2009 թ. դրությամբ գործել են 260 վարձակալության պայմանագրեր, որոնցով վարձակալության է տրամադրվել 45,062.0 քառ.մ տարածք: Դրանցից 62 վարձակալներ` 24%-ը, այդ տարածքների համար չեն ունեցել օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում և փաստացի ապօրինի օգտագործել են 6,808.3 քառ.մ տարածք, թեև վճարել են վարձավճարը: Պետական գույքի վարձակալության վճարների և տույժերի մասով 01.05.2009 թ. դրությամբ ՀՀ պետական բյուջե 129 վարձակալների կողմից չի մուտքագրվել 138,516.7 հազ. դրամ: Գումարը ենթակա է վերականգնման:
3. Պայմանագրային պարտավորություններ
Ընտրանքային կարգով ստուգված պայմանագրային պարտավորություններ ունեցող ընկերություններից 3-ը ստանձնած պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասամբ: Չկատարված ներդրումային պարտավորությունների տուգանքները կազմել են 74,873.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման: Սոցիալական երաշխիքների մասով գնորդների կողմից չեն ստեղծվել շուրջ 200 աշխատատեղեր:
Մի շարք դեպքերում Վարչության և պայմանագրային պարտավորություններ ստանձնած գնորդների միջև կնքված պայմանագրերում չի պահպանվել ՀՀ կառավարության 23.08.2004 թ. թիվ 1955-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձևի պահանջը:
Արձանագրվել են Վարչության կողմից կնքված անիրատեսական բազմաթիվ պայմանագրեր: Վարչությունն համարել է ընդունված գնորդի կողմից իրականացված ներդրումների պայմաններն ու չափերը, սակայն իրականում արդյունք չկա:
Այսպես.
._________________________________________________________________________.
|Հ|Անվանումը |Գնորդ/ |Գնման |Ներդրու-|Պարտավո-|Ծանոթություն |
|/| |ձեռքբերման |գինը |մային |րության | |
|Հ| |տարեթիվը | |պարտա- |կատարման| |
| | | | |վորութ- |ժամկետ | |
| | | | |յուններ | | |
| | | | |և սո- | | |
| | | | |ցիալական| | |
| | | | |երաշխիք-| | |
| | | | |ներ | | |
| | | | |(աշխատա-| | |
| | | | |տեղերի | | |
| | | | |ստեղ- | | |
| | | | |ծում) | | |
|_|_______________|___________|________|________|________|________________|
|1|«Ծաղկաձոր» |»Կինոթատրոն|10.0 |100.0 |21.02.07|Վարչությունը |
| |կինոթատրոն |Մոսկվա» ՍՊԸ|հազ. |հազ. | |պարտավորությունը|
| |618.0 քմ տարածք|21.02.05 |դոլար |դոլար | |համարել է |
| |և գույք: | | | | |կատարված: |
| | | | | | |Նպատակը` |
| | | | | | |կինոթատրոն: |
|_|_______________|___________|________|________|________|________________|
|2|«Ատոմսեյսմա- |»Իտարկո |27,800.0|1,200.0 |28.04.05|Ներդրումային |
| | նախագիծ» ՓԲԸ |Քոնսթրաքշն»|հազ. |հազ. | |պարտավորություն-|
| | ինժեներա- |ՓԲԸ |դրամ |դոլար և | |ների պայմանագիրը|
| | լաբորատոր |07.04.03 | |50 աշխա-| |կնքվել է |
| | մասնաշենքի | | |տատեղ | |07.04.03 թ., |
| | համար | | | | |որից հետո |
| | նախատեսված | | | | |կատարվել է |
| | ԱՇՕ | | | | |պայմանագրի |
| | | | | | |փոփոխություն |
| | | | | | |(2005, 2006 և |
| | | | | | |2008 թթ.), |
| | | | | | |սակայն առ այսօր |
| | | | | | |փաստացի կատարված|
| | | | | | |չէ: Փոփոխման |
| | | | | | |արդյունքում |
| | | | | | |պարտավորություն-|
| | | | | | |ները կազմում են |
| | | | | | |3,0 մլն դոլար և |
| | | | | | |100 աշխատատեղ: |
|_|_______________|___________|________|________|________|________________|
|3|«Հանրախանութ» |Մերուժան |2035.0 |8,000.0 |29.03.07|Մինչև |
| |ԱՇՕ |Իսոյան |հազ. |հազ. | |29.03.2007 թ. |
| | |03.12.03 |դրամ |դրամ և | |պետք է ավարտվեին|
| | | | |15 աշխա-| |շինարարական |
| | | | |տատեղ | |աշխատանքները, |
| | | | | | |որից հետո պետք է|
| | | | | | |ստեղծվեին |
| | | | | | |աշխատատեղերը: |
| | | | | | |Պարտավորությունը|
| | | | | | |կատարված չէ: |
|_|_______________|___________|________|________|________|________________|
|4|«Պուլմոնոլո- |Հասմիկ |548.0 |15,000.0|11.10.06|Օբյեկտի |
| | գիայի ԳՀԻ» |Սարգսյան |հազ. |հազ. | |շինարարական |
| | անավարտ |03.06.04 |դրամ |դրամ և | |աշխատանքներն |
| | շինարարության | | |10 աշխա-| |ավարտել |
| | օբյեկտ | | |տատեղ | |մասնավորեցման |
| | | | | | |պայմանագրի |
| | | | | | |կնքումից հետո 2 |
| | | | | | |տարվա ընթացքում:|
| | | | | | |Պայմանագրով |
| | | | | | |նպատակ |
| | | | | | |նախատեսված չէ: |
| | | | | | |05.10.2006 թ. |
| | | | | | |օբյեկտը օտարվել |
| | | | | | |է երրորդ անձի: |
._________________________________________________________________________.
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ - կազմակերպված աճուրդներում գույքը հիմնականում վաճառվել է մեկնարկային գնի նվազումով իրականացվող աճուրդների ընթացքում: Վաճառքի գինը նվազել է 65%-ով, որը գումարային տեսքով կազմել է 317,389.1 հազ. դրամ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը |
| |
| 1. Սեփականաշնորհման և օտարման պայմանագրերում ներդրումային |
|պարտավորություններ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ներդրումների |
|կատարման չափաբաժիններն ըստ տարիների, ծախսման ուղղությունները, |
|ներդրումների ձևը և վերջնական արդյունքը: |
| Տրանսպորտային միջոցների աճուրդների արդյունավետությունը բարձրացնելու |
|նպատակով «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել համապատասխան տարածք, որտեղ |
|կկայանեն և կպահպանվեն աճուրդով օտարման ներկայացված տրանսպորտային |
|միջոցները: Իսկ աճուրդով օտարված տրանսպորտային միջոցների առք ու վաճառքի |
|պայմանագրերը պետք է կնքվեն աճուրդի հաղթողների և Վարչության միջև: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ.
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան Վարչության պետի 28.01.2010 թ. թիվ Ե1-55, 21.01.2010 թ. թիվ Ե1-134 և 12.02.2010 թ. թիվ Ե1-483 և 11.03.2010 թ. թիվ Են1-902 գրություններով տեղեկացվել է`
1. Պետական գույքի գնորդների կողմից 74,873.0 հազ. դրամ չկատարված պայմանագրային պարտավորությունների մասով գործերը գտնվում են դատական վարույթում և դատական վճիռների առկայության դեպքում կտրվի համապատասխան ընթացք:
2. «Ռեմդիզել» ՓԲԸ մասնավորեցման գործարքով բաժնետոմսերի ձեռք բերման համար չվճարված 53,714.0 հազ. դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:
3. Վարձակալությամբ տրամադրված տարածքներից չգանձված վարձավճարները կազմել են 138,516.7 հազ. դրամ, որից 57,468.3 հազ. դրամը 31.12.2009թ. դրությամբ վերականգնվել է պետական բյուջե, իսկ չվճարված վարձակալների գծով հայցեր են ներկայացվել դատարան:
2.21. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
. Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող «Քաղաքացիական ծառայության համակարգի հզորացում» ծրագրի բաղադրիչի շրջանակներում 2006-2009 թթ. տրամադրվել է 78,047.537 հազ. դրամի սարքավորումներ` հիմնականում տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսվել են խորհրդի խորհրդակցությունների սենյակի և տպագրատան համար, որոնց վերանորոգման համար անհրաժեշտ միջոցները Համաշխարհային բանկի կողմից հատկացվել է 2009 թ. նոյեմբերին: Արդյունքում` այդ սարքավորումները չէին օգտագործվում և գտնվում են պահպանման համար ոչ նպաստավոր պայմաններում:
. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում բացակայում է օրենսդրորեն սահմանված կարգով ներքին աուդիտի համակարգը, իսկ գլխավոր աուդիտորի պարտականությունները կատարում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին և թերություններին ի պատասխան ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 17.03.2020 թ. թիվ 3/1-317 գրությամբ տեղեկացվել է.
. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված սարք-սարքավորումների տեղադրման կապակցությամբ արդեն ձեռնարկվել են միջոցներ և չօգտագործված սարքավորումները (տպագրատանը և խորհրդակցությունների սենյակում) ամբողջությամբ տեղադրվել են:
2.22. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային
կազմակերպություն
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Պարբերական մրցույթներ
Բաց պարբերական մրցույթի հանձնաժողովները պատշաճ չեն կատարել իրենց վերապահված լիազորությունները, չեն իրականացրել համապատասխան աշխատանքներ` շուկան ուսումնասիրելու ուղղությամբ:
Մատակարար կազմակերպությունները ապրանքները պետությանը վաճառել են ավելի բարձր գներով, քան այլ կազմակերպություններին:
2007-2008 թթ. ընթացքում պետության կարիքների համար ապրանքներ են գնվել շուկայականից բարձր գներով այն դեպքում, երբ շուկան առավել հանգամանալից ուսումնասիրման դեպքում, ապրանքների ձեռք բերման համար հնարավոր կլիներ տնտեսել պետական բյուջեի միջոցներ: Մասնավորապես.
. «Սմարթլայն» ՍՊԸ-ն գնման պայմանագրի շրջանակներում 2007-2008 թթ. ընթացքում մատակարարել է 374,000.0 հազ. դրամի գրենական պիտույքներ:
Շուկայում առկա գրենական պիտույքների գների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում մի շարք ապրանքների գները զգալիորեն ավելի ցածր են եղել, քան ընկերության կողմից պետական հիմնարկներին մատակարարված ապրանքների գները:
Արդյունքում պետությանը վաճառված գրենական պիտույքների մասով չի տնտեսվել 98,400.0 հազ. դրամ:
. «Նոեմա ֆարմ» ՍՊԸ-ն 2007 թ. ՀՀ առողջապահության նախարարությանը մատակարարել է դեղորայք շուկայում նույն ժամանակահատվածում առկա գնից 17,005.4 հազ. դրամ ավելի բարձր գնով, իսկ 2008 թ. 36,622.4 հազ. դրամով ավելի բարձր գնով:
. 2007-2008 թթ. համաձայնագրերով պետության մատակարարված ապրանքները «Հինգերորդ անիվ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մեծ անիվ» ՍՊԸ-ից: Ի դեպ, երկու ընկերություններում 100% բաժնետոմսերը պատկանում են միևնույն հիմնադրին: Արդյունքում, «Մեծ անիվ» ՍՊԸ-ից ձեռք բերելով 26,731.5 հազ. դրամի ապրանքներ և ըստ համաձայնագրերի 52,446.9 հազ. դրամով վաճառել պետական համապատասխան գերատեսչություններին: Ձեռք բերման և մատակարարման գնի տարբերությունը կազմել է 25,815.4 հազ. դրամ:
2007-2008 թթ. գործող շուկայական գների ուսումնասիրությունից պարզվել է, որ կնքված համաձայնագրերով անվադողերի, յուղերի, քսայուղերի և այլ նշանակության հեղուկների գները էականորեն տարբերվում են տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գներից: Հետևաբար, պետական բյուջեից վերոնշյալ ապրանքների գնման համար կարելի էր տնտեսել 45,451.5 հազ. դրամ:
. Շինանյութերի մատակարարման համար «Ավանգարդ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրային գները զգալիորեն բարձր են եղել տվյալ ամսվա գնագոյացման «Ինֆորմացիոն տեղեկագրի» տվյալներով այդ շինանյութերի (ցեմենտ, գիպս) շուկայական արժեքից, ինչի հետևանքով դրանք պետությանը վաճառվել են բարձր գներով:
2. Միջնորդավորված ձևով գնումների իրականացում
«Ֆրիգեյթ» ՍՊԸ-ն կատարել է միջնորդի դեր և պետությունը վերավաճառումների շղթայում հանդիսացել է որպես 5-րդ գնորդ, օրինակ` դրսի շուկա - տեղական շուկա «Բյուրակն» ՍՊԸ1 - «Սիլվի Էյ Ջի» ՍՊԸ - «Ֆրի Գեյթ» ՍՊԸ - Պետություն:
«Ֆրի Գեյթ» ՍՊԸ պետական կարիքների համար մատակարարել է գրասենյակային տեխնիկա, համակարգչային և պատճենահանման օժանդակ սարքավորում` 322,000.0 հազ. դրամ արժեքով: Սակայն տվյալ ժամանակահատվածում շուկայի ուսումնասիրությունից պարզվել է, որ շուկայում համապատասխան ապրանքների գործող գների և վաճառքի տարբերությունը կազմում է 35,625.5 հազ. դրամ, որն ուղղակի չի տնտեսվել:
____________________________
1. Գործարքը կատարելուց հետո «Սիլվի Էյ Ջի» ՍՊ և «Բյուրակն» ՍՊԸ ընկերությունները հայտարարություններ են տվել, որ կորել է հաշվապահական ամբողջ փաստաթղթերը:
3. Մրցույթների պայմանագրի կողմ հանդիսացող մասնակիցների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարում
Պետական գնումների գործակալության կողմից կազմակերպված պարբերական մրցույթների մրցակցային գործընթացի գնման ընթացակարգերի օրենսդրության պահանջներին համապատասխանության և գնահատման նպատակով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ պայմանագրի մասնակիցների կողմից պայմանագրային պարտավորությունները կատարվել են բազմաթիվ խախտումներով: Արդյունքում` չկատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարվել է ավելի գումարներ: Մասնավորապես.
. ՊԱՇՁԲ -07/1 գլխավոր գնման պայմանագրի շրջանակներում ակցիզային դրոշմանիշների տպագրման աշխատանքների դիմաց «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին ավելի է հաշվարկվել և վճարվել 87,700.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
Կամրջային կառույցների վերականգնման-ամրացման (Երևան-Սևան էստակադա) կառուցման նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների դիմաց «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ին վճարման ենթակա նախահաշվային արժեքը կազմել էր 306,073.0 հազ. դրամ, սակայն կապալառուին պայմանագրով վճարվել է 330,803.7 հազ. դրամ, այսինքն` գինը փորձաքննություն անցած նախահաշվային արժեքից գերազանցել է 24,730.7 հազ. դրամով: Աշխատանքներում եռաշերտ բիտումով և երկշերտ ապակեգործվածքով սոսնձվող ջրամեկուսացման աշխատանքների փոխարեն «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ն իրականացրել է մեկ շերտ: Ընդ որում, նորի փոխարեն տեղադրել է ապամոնտաժված հենարաններ:
Արդյունքում, «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ի կողմից պետական բյուջե ենթակա է վերականգնման 45,052.1 հազ. դրամ, որից 14,060.8 հազ. դրամ` խախտումներով կատարված աշխատանքների հետևանքով ընկերությանը ավելի վճարված գումար և 30,991.3 հազ. դրամ` պակաս հաշվարկված և վճարված շահութահարկի գումար:
4. Բաց նպատակային մրցույթ
Արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված ոչ արդյունավետ գնումներ: Մասնավորապես.
ՀՀ մշակույթի նախարարության համար «Մուրան» ՍՊԸ-ից 8,403.0 հազ. դրամ գումարով ձեռք է բերվել հին` մինչև 2005թ. արտադրված և 40000 կմ վազք կատարած ավտոմեքենա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում նոր արտադրված և չշահագործված ավտոմեքենայի արժեքը մոտ երկու անգամ էժան էր:
5. Բողոքարկում և գնումներին մասնակցելու հավասարություն
Գնումների գործընթացը հաճախ գործել է անարդար սկզբունքներով` հովանավորչության, խտրականության, կիրառվող երկակի մոտեցումների և այլ տեսակի չարաշահումների դեպքերով, որի արդյունքում ոչ բոլոր դեպքերում է գնման պայմանագիր կնքելու իրավունքը շնորհվում այն մասնակցին, ով առաջարկում է լավագույն պայմանները:
Ընկերությունների կողմից մրցույթներին մասնակցելու համար ներկայացված հայտերը հանձնաժողովները բազմիցս մերժել են ձևական նկատառումներով, բովանդակային առումով նշանակություն չունեցող թերությունների համար, որի արդյունքում մրցույթների հաղթող են ճանաչվել ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցները:
«Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից պայմանագրեր են կնքվել մրցույթի բողոքարկման արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունների հետ, սակայն հետագայում այդ մրցույթները և պայմանագրերը չեղյալ են հայտարարվել, այնուհետև նույն աշխատանքների համար, մեկ անձից գնման ձևով, ավելի բարձր գներով պայմանագրեր է կնքվել մինչև բողոքարկումը հաղթող ճանաչված ընկերությունների հետ: Մասնավորապես`
. բողոքարկման արդյունքում հաղթող ճանաչված և հետագայում չեղյալ հայտարարված «Արագածի բերրիություն» ՓԲԸ-ի պայմանագրի գումարը կազմել է 99,938.9 հազ. դրամ, իսկ հետագայում մեկ անձից գնման ձևով «Ագարակ» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրի գումարը` 118,000.0 հազ. դրամ կամ 18,061.0 հազ. դրամով ավելի:
. բողոքարկման արդյունքում հաղթող ճանաչված և հետագայում չեղյալ հայտարարված «ՍՄԱԼԱ» ՍՊԸ-ի պայմանագրի գումարը կազմել է 73,856.4 հազ. դրամ, իսկ հետագայում մեկ անձից գնման ձևով «Նաիրիշին» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրի գումարը` 88,900.0 հազ. դրամ կամ 15,043.6 հազ. դրամով ավելի և այլն:
Խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` ընտրանքային կարգով ստուգված փաթեթներով գնման միևնույն գործընթացին մասնակցել են միևնույն անձի կողմից հիմնադրված և ավելի քան հիսուն տոկոս նրան պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպություններ` «Կարկոմավտո» ՍՊԸ, «Գալոպեր» ՍՊԸ, «Մեգնա» ՍՊԸ, «Մուրան» ՍՊԸ, «Վեկար» ՍՊԸ և «Ֆորա» ՍՊԸ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը` |
| . Անհրաժեշտ է ստեղծել գներն ուսումնասիրող խումբ, որը մանրակրկիտ |
|կուսումնասիրի շուկայում առկա գներն ու եռամսյակային պարբերականությամբ |
|կհրապարակի հսկիչ գների ցուցակ: |
| . Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և վաճառվող ապրանքների (գաջ,|
|ցեմենտ, սննդամթերք և այլն) միջնորդավորված գնումները բացառելու համար և |
|պետության միջոցների ծախսման արդյունավետությունն ապահովելու նպատակով |
|անհրաժեշտ է շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններից գնվող |
|ապրանքներն ընդգրկել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 25.01.2005 թ. |
|թիվ 426-Ն հրամանով հաստատված անվանացանկում: |
._________________________________________________________________________.
2.23. Երևանի քաղաքապետարան
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Համաքաղաքային նշանակության ծախսեր
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության, կրթության վարչության, տրանսպորտի վարչության կողմից 7 ծրագրով իրականացված 12 օբյեկտի և 216 կանգառի շինարարության նպատակով հատկացված 1,115,323.5 հազ. դրամի աշխատանքներից հսկիչ չափագրման է ենթարկվել 834,843.6 հազ. դրամի աշխատանքներ:
Արձանագրվել է վերականգնման ենթակա գումար` 83,189.6 հազ. դրամ, այդ թվում` ծավալային հավելագրում` 80,072.5 հազ. դրամ, սխալ հաշվարկված նախահաշվային գումարի արդյունքում կատարվող աշխատանքների թանկացում` 2,494.2 հազ. դրամ, անորակ կատարված աշխատանքներ` 622.9 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1).
Աղյուսակ 1 հազ. դրամ
._________________________________________________________________________.
| |Շին. կազմա-|Շին. օբյեկտի |Կատարված |Հատկացված |Հսկիչ |Արձանագր-|
| |կերպության |անվանումը |աշխատանքների|ծավալ |չափագրման|ված վերա-|
| |անվանումը | |համառոտ | |ծավալ |կանգնման |
| | | |նկարագիրը | | |ենթակա |
| | | | | | |գումար |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 1|«Սերժ |Երևան քաղաքի|հենապատի | 68,221.7| 55,333.1| 23,179.4|
| |Մկրտչյան» |Հրազդան |վերակառու- | | | |
| |ՍՊԸ |փողոցի |ցում | | | |
| | |հենապատի | | | | |
| | |վերակառուցում| | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 2|«Տոպինո»ՍՊԸ|Երևան քաղաքի|հենապատի | 33,001.0| 28,213.1| 3,182.2 |
| | |Հալաբյան |վերակառու- | | | |
| | |փողոցի |ցում | | | |
| | |հենապատի | | | | |
| | |վերակառուցում| | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 3|«Նաիրիշին» |Երևան քաղաքի|շենքի | 111,974.4| 49,843.2| 7,908.3|
| |ՍՊԸ |Հալաբյան |վերականգնում| | | |
| | |փողոցի թիվ 49|- ամրացում | | | |
| | |շենքի | | | | |
| | |վերականգնում-| | | | |
| | |ամրացում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 4|«Փարվանա- |Երևան քաղաքի|շենքի | 82,942.6| 56,423.1| 2,560.9|
| |պրոմ» ՍՊԸ |Կիևյան |վերականգնում| | | |
| | |փողոցի թիվ 22|- ամրացում | | | |
| | |շենքի | | | | |
| | |վերականգնում-| | | | |
| | |ամրացում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 5|«Էներջի- |Երևան քաղաքի|փողոցների | 183,514.5|125,756.9| 11,227.9|
| |Բիլսթեյշն» |Աջափնյակ |լուսավորութ-| | | |
| |ՓԲԸ |թաղամասի թվով|յան ցանցի | | | |
| | |10 փողոցների |վերակառու- | | | |
| | |լուսավորութ- |ցում | | | |
| | |յան ցանցի | | | | |
| | |վերակառուցում| | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 6|«Էներջի- |Երևան քաղաքի|փողոցների | 82,285.3| 62,518.1| 5,944.2|
| |Բիլսթեյշն» |Աջափնյակ |լուսավորութ-| | | |
| |ՓԲԸ |թաղամասի թվով|յան ցանցի | | | |
| | |10 փողոցների |«Էներջի- | | | |
| | |լուսավորութ- |Բիլսթեյշն» | | | |
| | |յան ցանցի |ՓԲԸ վերակա- | | | |
| | |վերակառու- |ռուցում | | | |
| | |ցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 7|«Մանի և |Երևան քաղաքի|շենքի | 72,099.9| 51,856.1| 2,494.2|
| |Արմինե» ՍՊԸ|Գրիբայեդովի |վերականգնում| | | |
| | |փողոցի թիվ 5ա|ամրացում | | | |
| | |շենքի | | | | |
| | |վերականգնում-| | | | |
| | |ամրացում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 8|«ՄԻԼԱՔՍ |Երևան քաղաքի|ջեռ. | 19,280.1| 15,342.1| 726.9|
| |ԳՐՈՒՊ» ՍՊԸ |թիվ 2 դպրոցի |համակարգի և | | | |
| | |ջեռ. |կաթսայատան | | | |
| | |համակարգի և |կառուցում | | | |
| | |կաթսայատան | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| 9|«ՄԻԼԱՔՍ |Երևան քաղաքի|ջեռ. | 29,065.8| 14,864.2| 1,490.1|
| |ԳՐՈՒՊ» ՍՊԸ |թիվ 139 |համակարգի և | | | |
| | |դպրոցի ջեռ. |կաթսայատան | | | |
| | |համակարգի և |կառուցում | | | |
| | |կաթսայատան | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
|10|«Փարվանա- |Երևան քաղաքի|ջեռ. | 52,533.43| 32,415.0| 3,315.4|
| |պրոմ» ՍՊԸ |թիվ 36 դպրոցի|համակարգի և | | | |
| | |ջեռ. |կաթսայատան | | | |
| | |համակարգի և |կառուցում | | | |
| | |կաթսայատան | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
|11|«Փարվանա- |Երևան քաղաքի|ջեռ. | 22,158.0| 14,721.6| 1,321.2|
| |պրոմ» ՍՊԸ |թիվ 29 դպրոցի|համակարգի և | | | |
| | |ջեռ. |կաթսայատան | | | |
| | |համակարգի և |կառուցում | | | |
| | |կաթսայատան | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
|12|«Լիգա Շին» |Երևան քաղաքի|ջեռ. | 29,982.3| 16,452.9| 3,093.8|
| |ՍՊԸ |թիվ 124 |համակարգի և | | | |
| | |դպրոցի ջեռ. |կաթսայատան | | | |
| | |համակարգի և |կառուցում | | | |
| | |կաթսայատան | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
|13|«ՇԵԳ» ՍՊԸ |Երևանի |կանգառների | 194,956.5|186,345.1| 9,949.6|
| |2007 թ. |քաղաքային |կառուցում | | | |
| | |տրանսպորտի | | | | |
| | |թվով 133 | | | | |
| | |կանգառների | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
|14|«ՇԵԳ» ՍՊԸ |Երևանի |կանգառների | 133,308.1|124,756.8| 6,795.6|
| |2008 թ. |քաղաքային |կառուցում | | | |
| | |տրանսպորտի | | | | |
| | |թվով 83 | | | | |
| | |կանգառների | | | | |
| | |կառուցում | | | | |
|__|___________|_____________|____________|___________|_________|_________|
| |ԸՆԴՀԱՆՈՒՐ | | |1,115,323.5|834,843.6|83,189.61|
._________________________________________________________________________.
2. «Ավտոբուս» ՓԲԸ
2005-2007 թթ. ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջոցներով գնվել է 167 հատ «Բոգդան» մակնիշի ավտոբուս` վճարվել է 2,101,926.3 հազ. դրամ:
2005-2006 թթ. գնվել է ՊԱԶ մակնիշի 50 հատ ավտոբուս` վճարվել է 435,491.4 հազ. դրամ:
2007 թ.-ին վերոհիշյալ ավտոբուսները 6 տարի ժամկետով հանձնվել են 12 մասնավոր կազմակերպության (աղյուսակ 2): Մեկ ավտոբուսի տարեկան վարձավճարը կազմում է հաշվեկշռային արժեքի 8%-ը:
2009 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ վարձավճար չէր գանձվել 186,718.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Ըստ պայմանագրի մասնավոր ընկերությունները ավտոբուսների հաշվեկշռային արժեքներից քաղաքապետարանի բյուջե չեն վճարել 543,327.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման: Քաղաքապետարանը հարկային պարտավորությունները մարելու նպատակով, որպես ֆինանսական օգնություն «Ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացրել է 33,504.8 հազ. դրամ` վերադարձնելու նպատակով: Ստուգման պահին գումարի վերադարձման ժամկետը լրացել էր. 33,504.8 դրամը ենթակա է վերականգնման:
Աղյուսակ 2
ՀՀ կառավարության 02.08.07 թ. թիվ 894-Ն որոշմամբ Երևանի
քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ-ի
աշխատողների մասնակցությամբ «Ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 167 միավոր
«Բոգդան» մակնիշի և 50 միավոր «ՊԱԶ- 32054» մակնիշի ավտոբուսները
2007 թ. նոյեմբերի 1-ից 6 տարի ժամկետով 12 մասնավոր
կազմակերպություններին հանձնված վարձակալության համամասնությունը
.________________________________________________.
|Հ/Հ|Վարձակալների անվանումը |Ավտոբուսի |Ավտո- |
| | |մակնիշը |բուսի |
| | | |թվա- |
| | | |քանակը|
| | | |/հատ/ |
|___|________________________|____________|______|
| 1|«ԻՍԱՎ» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 6 |
|___|________________________|____________|______|
| 2|«Լյուդվիգ և որդի» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 22 |
|___|________________________|____________|______|
| 3|«Մ Գ Հաուզինգ» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 10 |
|___|________________________|____________|______|
| 4|«Արշակյան եղբայրներ» ՍՊԸ|Բոգդան ԱՕ-92| 10 |
|___|________________________|____________|______|
| 5|«Ռին Արտ» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 10 |
|___|________________________|____________|______|
| 6|«Արարատ Նազարեթյան» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 10 |
|___|________________________|____________|______|
| 7|«ՌՌՄ փոխադրումներ» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 10 |
|___|________________________|____________|______|
| 8|«Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 10 |
|___|________________________|____________|______|
| 9|«Հերաթ» ՍՊԸ | ՊԱԶ 32054 | 8 |
|___|________________________|____________|______|
| 10|«Տիգրան» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 14 |
|___|________________________|____________|______|
| 11|«ՄՈՒԱՏ» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 15 |
|___|________________________|____________|______|
| 12|«Գասմեն» ՍՊԸ |Բոգդան ԱՕ-92| 50 |
| | |____________|______|
| | | ՊԱԶ 34054 | 42 |
|_________________________________________|______|
|Ընդամենը | 217 |
.________________________________________________.
3. Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն
Վարչության հիմնական գործառույթներից է` քաղաքաշինության և հողի վերահսկողությունը, առանց համապատասխան իրավական փաստաթղթերի Երևան քաղաքի վարչական տարածքում հողօգտագործման, հողազավթման, անօրինական շինարարության կանխումը և դադարեցումը, դրանց վերաբերյալ արձանագրությունների կազմումը և քաղաքապետին տրամադրումը, սահմանված կարգով շինարարության ավարտի փաստագրման աշխատանքների ապահովումը (ավարտական ակտի տրամադրում) և այլն:
Ընտրանքային կարգով իրականացված ստուգմամբ արձանագրվել է.
Շինարարության ավարտի փաստագրման աշխատանքներ
Վարչության կողմից 2007 թվականի ընթացքում ձևակերպվել է 514, իսկ 2008 թ.-ին` 554 օբյեկտների շինարարության շահագործման փաստագրման ակտեր: Ընտրանքային կարգով ստուգվել է դրանցից 76-ը, որոնցից 56-ում հայտնաբերվել են խախտումներ: Հայտնաբերված խախտումները հետևյալ բնույթի են`
. 24 դեպքում շինարարությունը իրականացվել է առանց կապալի պայմանագրի: Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ կետի և 2-րդ կետի 17-րդ ենթակետի, արտադրական տարածքներում շինարարությունը պետք է իրականացվեր կապալի պայմանագրով: ՈՒսումնասիրություններից պարզվել է նաև, որ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման հիմնական մասը կատարվում է տնտեսական եղանակով կամ առանց կապալի պայմանագրի, անմիջականորեն կառուցապատողի կողմից: Տվյալ դեպքում շինարարության ամբողջ գործընթացը դուրս է մնում հարկային դաշտից:
. Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 157-7 հոդվածի, կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, որը կազմում է 7,200.0 հազ. դրամ, որը չի կատարվել:
. 47 դեպքում շինարարության նախագծային փաստաթղթերը համալիր փորձաքննության փոխարեն անցել են պարզ փորձաքննություն: Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 882 որոշման 1-ին և 2-րդ հավելվածների, արտադրական նշանակության, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարության նախագծային փաստաթղթերը պետք է անցնեին համալիր փորձաքննություն: Սակայն խախտվել է ՀՀ կառավարության նշված որոշման պահանջը: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 157-2 հոդվածի` սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, որը կազմում է 2,850.0 հազ. դրամ:
ՈՒսումնասիրվել է նաև շինարարության թույլտվություն ստացած, սակայն շինարարության շահագործման փաստագրման ակտեր չստացած 184 գործ: Շինարարության նախագծային փաստաթղթերը անցել են պարզ փորձաքննություն` համալիր փորձաքննության փոխարեն, որը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, որը կազմում է 9,200.0 հազ. դրամ: Հիշյալ դեպքերում պաշտոնատար անձ հանդիսանում է ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը, որը տրամադրել է շինարարության թույլտվությունը:
. 12 դեպքում չի իրականացվել շինարարության տեխնիկական վերահսկողություն:
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 157-14 հոդվածի կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, որը կազմում է 600.0 հազ. դրամ:
Մինչդեռ, ՀՀ կառավարության 08.05.2003 թ. «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշման և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կանոնադրության համաձայն, վարչությունը պարտավոր էր հայտնաբերել վերոգրյալ թերությունները և ձեռնարկել համապատասխան միջոցներ` այն վերացնելու ուղղությամբ:
Առանց համապատասխան իրավական փաստաթղթերի հողօգտագործման և հողազավթման կանխում
Երևան քաղաքի տարածքում գործում է 23 հանքավայր, որոնցից երկուսում կատարվել է հողօգտագործման օրինականության ուսումնասիրություն: ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ «Ամելիա Մայնինգ Քամփնի» ընկերությունը Աջափնյակի վարչական տարածքում շահագործում է բազալտի հանքավայր և համաձայն անշարժ գույքի կադաստրի վկայականի և Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի թիվ 5618-Ա որոշման, այն զբաղեցնում է 56,283 քառ.մ տարածք, սակայն համաձայն «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված չափումների և տրամադրված տեղեկանքի, ընկերության զբաղեցրած տարածքը կազմում է 79,752 քառ.մ:
Այսպիսով, հողի վարձակալության պայմանագրում նշված մակերեսից ընկերությունն ավելի է օգտագործել 29,469 քառ.մ հողատարածք:
. «Իքս-Իգրեկ» ընկերությունը Շահումյան թիվ 2 տեղամասում շահագործում է բազալտի հանքավայր և համաձայն անշարժ գույքի կադաստրի վկայականի և Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի թիվ 5617-Ա որոշման զբաղեցնում է 53,830 քառ.մ տարածք, սակայն համաձայն «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված չափումների և տրամադրված տեղեկանքի ընկերության զբաղեցրած տարածքը կազմում է 177,779 քառ.մ:
Այսպիսով, հողի վարձակալության պայմանագրում նշված մակերեսից ընկերությունն ավելի է օգտագործել 133,949 քառ.մ հողատարածք:
Արդյունքում, միայն երկու հանքավայրերի զբաղեցրած տարածքների ուսումնասիրությունից պարզվել է, որ երկու ընկերություն հողի վարձակալության պայմանագրում նշված մակերեսներից ավելի են օգտագործել 163,418 քառ. մետր հողատարածք, որի դիմաց վարձավճարը վերահսկվող ժամանակահատվածի համար` 2007 և 2008 թթ. կկազմեր 9,256.0 հազ. դրամ:
Նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ վարչությունը չի իրականացրել հողի վերահսկողության բնագավառում իրեն վերապահված գործառույթը:
Անօրինական շինարարության կանխում և դադարեցում
. Երևանի քաղաքապետի կողմից ինքնակամ կառույցների քանդման կամ ապամոնտաժման վերաբերյալ 2007-2008 թթ. կայացվել է 31 որոշում: Դրանցից 13-ի ուսումնասիրությունից պարզվեց, որ 9 դեպքում այդ որոշումները չեն կատարվել, մեկը կատարվել է մասամբ, իսկ 3-ը կատարվել է ամբողջությամբ: Հարկ է նշել, որ գրեթե բոլոր որոշումներում նշվում է, որ քանդման նպատակով կատարված ծախսերը ենթակա են վերականգնման կառուցապատողի կողմից, մինչդեռ ոչ մի անգամ որոշման այդ պահանջը վարչության կողմից չի կատարվել:
. Երևանի խորհրդի 13.06.2008 թ. թիվ 12/1 որոշմամբ «Երևան» հիմնադրամին հատկացվել է 40,000.0 հազ. դրամ` ինքնակամ շինությունների քանդման աշխատանքները իրականացնելու համար: Վարչությունը այդ նպատակով «Սահակյանշին» ՓԲԸ-ի և «Երևան» հիմնադրամի հետ կնքել է 04.08.2008 թ. թիվ 16 շինարարական աշխատանքների կատարման կապալի պայմանագիր` 30,500.0 հազ. դրամի չափով:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ գրեթե բոլոր դեպքերում ներկայացված կատարողական ակտերը և ամփոփ հաշվարկները արժանահավատ չեն, իսկ դրանցից 6-ի դեպքում քանդման աշխատանքների ծավալները շատ ցույց տալու հետևանքով կատարվել է ծավալային հավելագրում` 6,941.2 հազ. դրամ գումարի չափով, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե (մանրամասն տեղեկությունը ներկայացված է Աղյուսակ 2-ում):
Աղյուսակ 2 հազ. դրամ
._____________________________________________________________________.
| |Քանդման աշխ. վայրը և |Քանդման |Քանդման |Հավելագրման |Հավելա-|
| |անվանումը |աշխ. |աշխ. իրական|չափը |գրման |
| | |ծավալը ըստ|ծավալը | |գումարը|
| | |ներկ. | | | |
| | |փաստա- | | | |
| | |թղթերի | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| 1|Մոլդավական 2/3 շենքի |221 խոր. մ|94,5 խոր. մ|126,5 խոր. մ|5,507.5|
| |դիմաց` 16 ավտոտնակների| | | | |
| |քանդում | | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| 2|Նորք Մարաշ, |13,2 խոր.մ| 6,4 խոր. մ| 6,8 խոր. մ| 339.8 |
| |Գ. Հովսեփյան 26/8, | | | | |
| |ինքնակամ շինության | | | | |
| |քանդում | | | | |
| | | | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| 3|Տարոնցի փ. 3 շենքի | 1,6 տ | 0,083 տ | 1,52 տ | 267.1 |
| |բակում 4 հատ մետաղական| | | | |
| |սյուների ապամոնտաժում | | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| 4|Տարոնցի փ. 4 շենքի | 1,8 տ | 0,083 տ | 1,72 տ | 302.3 |
| |բակում 4 հատ մետաղական| | | | |
| |սյուների ապամոնտաժում | | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| 5|Չարենցի 1բ հասցեում | 1,46 տ | 0,63 տ | 0,85 տ | 148.9 |
| |մետաղական կարկասի | | | | |
| |ապամոնտաժում | | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| 6|Ծարավ աղբյուր 55/4 |24,4 խոր.մ|10,05 խոր.մ|14,35 խոր. մ| 375.5 |
| |հասցեում կցակառույցի | | | | |
| |քանդում | | | | |
|__|______________________|__________|___________|____________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | |6,941.1|
._____________________________________________________________________.
ՀՀ կառավարության 25.01.2007 թ. թիվ 108-Ն որոշման 2 կետի դ) ենթակետի հիման վրա քաղաքապետի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրային պարտավորությունների կատարում
ՀՀ կառավարության 25.01.2007 թ. թիվ 108-Ն որոշման հիման վրա կնքվել է պայմանագրեր, համաձայն որի 00 նիշից վերև կառուցվող յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար կառուցապատողը պետք է վճարի պայմանագրով նախատեսվող գումարը (20 ԱՄՆ դոլարից մինչև 21.0 հազ. դրամ): ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ 2007 թ. և 2008 թ. կնքվել է այդպիսի 7 պայմանագիր` 1,557,991.0 հազ. դրամ ընդհանուր գումարով, որից գանձվել է ընդամենը 380,868.0 հազ. դրամ, պարտքը կազմում է 1,177,123.0 հազ. դրամ: Պարտքից 136,800.0 հազ. դրամը այն կառուցապատողների պարտքերն են, որոնք արդեն ստացել են շինարարության շահագործման փաստագրման ակտեր: Ակնհայտ է, որ եթե վերոհիշյալ գումարը ևս գանձվեր շինարարության շահագործման փաստագրման ակտերի տրման ժամանակ, այն կգանձվեր ամբողջությամբ:
Կառուցապատողների կողմից կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման գործընթաց
ՈՒսումնասիրվել է նաև կառուցապատողների կողմից կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման գործընթացը: ՈՒսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ գործընթացը չափազանց բարդ է և երկար ժամանակ պահանջող: Անկախ կառուցապատման տիպից և ծավալից, կառուցապատողը 5 անգամ դիմում է քաղաքապետարան` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծի համաձայնեցման, շինթույլտվության, շինարարության շահագործման փաստագրման ակտի (2 անգամ) ձեռք բերման համար` ներկայացնելով քաղաքապետարան շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Նաև սա է պատճառը, որ Երևան քաղաքում չափազանց մեծ թիվ է կազմում ինքնակամ, անօրինական շինությունների քանակը և մեծ է դժգոհությունը կառուցապատողների կողմից: Անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, այդ գործընթացի առավելագույնս պարզեցման և հեշտացման նպատակով:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| Երևանի քաղաքապետարանին |
| . Խիստ հսկողություն սահմանել ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության |
|որոշումների պահանջների կատարման նկատմամբ, միջոցներ ձեռնարկել թույլ տված |
|խախտումներն ու բացթողումները վերացնելու, իրականացվող ծրագրերը արդյունավետ|
|և նպատակային դարձնելու ուղղությամբ: |
| . Միջոցներ ձեռնարկել Քաղաքաշինության և հողի վերահսկողության |
|վարչության կողմից կանոնադրությամբ սահմանված գործառույթները լիարժեք, |
|արդյունավետ և նպատակային իրականացնելու ուղղությամբ: |
| Վերահսկողությամբ արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու|
|և վերականգնման ենթակա գումարները գանձելու ուղղությամբ ողջամիտ |
|ժամկետներում կազմել ժամանակացույց: |
._________________________________________________________________________.
2.24. Երևան քաղաքի Շենգավիթ համայնք
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
. Տեղական տուրք վճարողների կողմից չի վճարվել տեղական տուրք` 45,345.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007 թ. գույքահարկից գոյացած ապառքը` 106,342.0 հազ. դրամ, 2008 թ.` 155,338.5 հազ. դրամ, իսկ հողի հարկից 2007թ. ընթացքում գոյացած ապառքը` 60,105.0 հազ. դրամ, 2008 թ.` 54,344.9 հազ. դրամ չի գանձվել: Արդյունքում` 376,130.4 հազ. դրամը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Համայնքի վարչական տարածքում գտնվող 24 շենք-շինություններ ուղղակի դուրս են մնացել գույքահարկի և հողի հարկի բազայից:
. Համայնքի հողի հարկի բազայում գտնվող 9 կազմակերպություններ քաղաքապետարան ընդհանրապես չեն ներկայացրել հաշվետվություններ և չեն վճարել հողի հարկ` 21,245.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007-2009 թթ. չի սահմանվել և գանձվել գովազդային վահանակների 171 հատ հենասյուների գծով 1,032 քմ տարածքով հողի վարձավճար:
. Հողօգտագործողները խախտում են վարձակալության պայմանագրի պահանջները: Այդ մասով չի հաշվարկվել և չի գանձվել 86,000.1 հազ. դրամ վարձավճար և 166,000.1 հազ. դրամ տույժ: Արդյունքում, 252,000.2 հազ. դրամը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 17 վարձակալ առանց համայնքի հետ կնքված վարձակալության պայմանագրի և որևէ վճարի օգտագործում են 75473 քմ հողատարածք:
. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ 2007-2009 թթ. ընթացքում օտարվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 9 մանկապարտեզ (3-ը` մասնակի, 6-ը` լրիվ), որից 6-ը` նվիրատվության ձևով, 2-ը` անժամկետ անհատույց օգտագործման, 1-ը` ուղղակի վաճառքով:
. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ 2007 թ. Շենգավիթ թաղային համայնքի հաստիքացուցակով ավագանին սահմանել է համայնքի ղեկավարի 5 տեղակալ, 2008 թ.` թաղապետի 3 տեղակալ, 2009 թ. մինչև հունիս ամիսը թաղապետի տեղակալի 4 հաստիք:
. 2007-2009 թթ. համար համայնքում կատարվող շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 354,600.0 հազ. դրամ: Ընտրանքային կարգով նախագծային ծավալների, նախահաշիվների և փաստացի կատարած աշխատանքների ծավալների համապատասխանության ստուգման արդյունքում (հսկիչ չափագրում` 210,096.7 հազ. դրամ), արձանագրվել է 37,886.6 հազ. դրամի խախտում, որից գնային արհեստական թանկացում` 9,381.9 հազ. դրամ, իսկ ծավալային հավելագրում` 28,504.7 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2008 թ. ընթացքում Շենգավիթի թաղապետարանի «Կանաչ» ՓԲԸ-ն աղբահանության աշխատանքների համար, կնքված պայմանագրերին համապատասխան համատիրություններից գանձել է կանխիկ գումար և չի մուտքագրել ընկերության դրամարկղ գումարով` 6,965.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. «Արայ» համատիրությունը 2009 թ.-ի ընթացքում աղբահանության համար բնակչությունից հավաքագրել է 4,961.4 հազ. դրամ, սակայն «Կանաչ» ՓԲԸ-ին վճարվել է 1,850.0 հազ. դրամ, կամ պակաս է վճարել 3,111.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007-2009 թթ. վարչական շենքի ջրագծերի և կոյուղագծերի սպասարկման աշխատանքների համար առանց կատարողական ակտերի` «Սերժ» կոոպերատիվին վճարվել է 10,230.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
Այսպիսով, Շենգավիթ համայնքում արձանագրված ընդհանուր խախտումը կազմել է 757,414.6 հազ. դրամ, այդ թվում` 748,032.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Ի պատասխան Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 05.03.2010 թ. թիվ 22/01-664 գրությամբ տեղեկացվել է.
. 45,345.6 հազ. դրամ չվճարված տեղական տուրքից վերականգնվել է 28,332.3 հազ. դրամ,
. 114,449.7 հազ. դրամ հողի հարկի չգանձված ապառքից համայնքի բյուջե է վերականգնվել 23,343.8 հազ. դրամ,
. 261,680.5 հազ. դրամ գույքահարկի չգանձված ապառքից համայնքի բյուջե է վերականգնվել 175,438.8 հազ. դրամ,
. 252,000.2 հազ. դրամ չգանձված հողի վարձավճարի և դրա գծով առաջացած տույժից համայնքի բյուջե է վերականգնվել 7,748.0 հազ. դրամ,
. Ոչ բնակելի տարածքների վարձակալության գծով չվճարված 4,500.0 հազ. դրամից համայնքի բյուջե է վերականգնվել 2,341.4 հազ. դրամ:
Մնացած խախտումների մասով վերականգնման ենթակա գումարների, ինչպես նաև բոլոր թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:
2.25. Շիրակի մարզպետարան
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Քաղաքաշինության բնագավառ
Շինարարության ընդհանուր ծավալը կազմում է 2,849,000.0 հազ. դրամ, օբյեկտների ընդհանուր քանակը կազմում է 58, որից ստուգվել են 17-ը: Հսկիչ չափագրումներով ընդգրկված աշխատանքների գումարը կազմել է 688,841.8 հազ դրամ:
Հսկիչ չափագրումների արդյունքում արձանագրված ծավալային հավելագրումները կազմել են 49,161.1 հազ. դրամ, պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների և փաստացի կատարված աշխատանքների չհաշվարկված, սակայն վճարված գնային տարբերությունները` 2,885.7 հազ. դրամ, անորակ կատարված աշխատանքները` 2,763.4 հազ. դրամ: Արդյունքում վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 54,810.2 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
Աղյուսակ 1 հազ. դրամ
._________________________________________________________________
| |Օբյեկտի |Կապալառու |Ստուգված |Ծավալային |Ծավալային|
| |անվանումը |կազմակեր- |ծավալ |հավելա- |հավելա- |
| | |պություն | |գրում |գրում |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 1|Մուսայելյան |«Մալաք» ՍՊԸ| 104,402.20 | 65,333.1 | 8156.14 |
| |գյուղի | | | | |
| |դպրոցի կապ. | | | | |
| |շինարարություն | | | | |
| |2007-2008 թթ. | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 2|Մեղրաշեն գյուղի|«Փարվանա» | 106,637.37 | 60,783.3 | 3200.8 |
| |դպրոցի |ԱԿ | | | |
| |հիմնանորոգում | | | | |
| |2007-2008 թթ. | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 3|Շիրակի |«Մ.Սիսակյան| 85,661.03 | 52,415.0 | 504.8 |
| |մարզպետարանի |ՍՊԸ | | | |
| |վարչական շենք | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 4|Սպանդարյանի |«ԿՍՎՇԻՆ» | 41,366.60 | 21,215.00| 724.3 |
| |դպրոցի |ՍՊԸ | | | |
| |հիմնանորոգում | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 5|Պեմզաշեն գյուղի|«Շինարար» | 236,470.70 |141,683.00| 8452.3 |
| |դպրոցի |ՍՊԸ | | | |
| |հիմնանորոգում | | | | |
| |2007-2008 թթ. | | | | |
| |և 2009 թ. | | | | |
| |օգոստոս ամիսը | | | | |
| |ներառյալ | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 6|Արթիկ քաղաքի |«Շինարար» | 17,310.53 | 14,820.00| 701.1 |
| |թվով 2 բնակելի |ՍՊԸ | | | |
| |շենքերի | | | | |
| |տանիքների | | | | |
| |հիմնանորոգում | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 7|Թորոս գյուղի |«Արման Մեծ»| 53,797.91 | 26,815.20| |
| |դպրոցի |ՍՊԸ | | | |
| |հիմնանորոգում | | | | |
| |2007 թ. | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 8|Թորոս գյուղի |«Շինկարկաս»| 52,661.91 | 28316.1 | 894.7 |
| |դպրոցի |ՍՊԸ | | | |
| |հիմնանորոգում | | | | |
| |2008 թ. | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| 9| Ամասիա գյուղի |«Շինկարկաս»| 175,900.62 |95,284.20 | 6526.81 |
| |դպրոցի |ՍՊԸ | | | |
| |հիմնանորոգում | | | | |
| |2007-2008 թթ. | | | | |
| |և 2009 թ. | | | | |
| |օգոստոս ամիսը | | | | |
| |ներառյալ | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|10|Մայիսյան և |«Մ և Ա. Ա»| 29,945.05 | 23,418.30| 3696.54 |
| |Կամո գյուղերում|ՍՊԸ | | | |
| |անհատական | | | | |
| |բնակելի թվով 4 | | | | |
| |տների կառուցում| | | | |
| |(2007 թ. | | | | |
| |Պայմանագրերով) | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|11|Գյուղական |«ՈՒստիան» | 47,234.92 | 26,428.10| 2926.68 |
| |վայրերում |ԲԲԸ | | | |
| |անհատական | | | | |
| |բնակելի թվով 6 | | | | |
| |տների կառուցում| | | | |
| |(2008 թ. | | | | |
| |Պայմանագրերով) | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|12|Արթիկ քաղաքի |«Ճանշին» | 7,684.94 | 5,435.10 | 537.23 |
| |«Մովրովի» |ՓԲԸ | | | |
| |սելավատարի | | | | |
| |հունի | | | | |
| |հիմնանորոգում | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|13|Գյումրի քաղաքի |«Մ.Սիսակյան| 50,000.00 | 31,865.20| 2047.4 |
| |թվով 30 |ՍՊԸ | | | |
| |բազմաբնակարան | | | | |
| |բնակելի շենքերի| | | | |
| |հիմնանորոգում | | | | |
| |2007 թ. | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|14|Արթիկ քաղաքի |«անհատական | 36,522.24 | 28,153.60| 1575.9 |
| |բազմաբնակարան |բնակելի | | | |
| |բնակելի շենքերի|թվով 4 | | | |
| |տանիքների |տների | | | |
| |հիմնանորոգում |կառուցում | | | |
| |2007 թ. |պշին» ՍՊԸ | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|15|Գյուղական |«Նահապետյան| 50,789.90 | 28,445.30| 4716.7 |
| |վայրերում |Զարիհա» ՍՊԸ| | | |
| |անհատական | | | | |
| |բնակելի թվով 6 | | | | |
| |տների կառուցում| | | | |
| |(2008 թ. | | | | |
| |Պայմանագրերով) | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|16|Գյուղական |«Կ.Ս.Վ Շին»| 40,832.62 | 28,615.40| 2048.49 |
| |վայրերում |ՍՊԸ | | | |
| |անհատական | | | | |
| |բնակելի թվով 6 | | | | |
| |տների կառուցում| | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
|17|«Գյումրու |»Գկորիա» ԱԿ| 11,642.43 | 9,815.40 | 2451.16 |
| |Էնրիկո» Մատտեի | | | | |
| |անվան | | | | |
| |պոլիկլինիկա» | | | | |
| |ՓԲԸ Տարածքի | | | | |
| |գազաֆիկացում | | | | |
|__|_______________|___________|____________|__________|_________|
| |Ընդամենը | |1,148,860.97|688,841.30| 49,161.1|
._________________________________________________________________
.___ ___________________________.
| | |Նախա- |Վերականգնված է |
| | |տեսված |_________________|
| | |և փաստ |Գումարով|Աշխատան-|
| | |կատար- | |քով |
| | |ված աշխ | | |
| | |գնային | | |
| | |տարբե- | | |
| | |րութ- | | |
| | |յուն և | | |
| | |անորակ | | |
| | |աշխա- | | |
| | |տանքներ | | |
|__| |________|________|________|
| 1| |2,272.00| 1,000.0| 9,428.1|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 2| | | 1,300.0| 1,918.8|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 3| | | | 504.8 |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 4| | | | 724.7 |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 5| | | 1,264.0| 7,198.9|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 6| | | | 701.1 |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 7| | 1964.3 | | 1964.3|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 8| | 921.4 |1,816.1 | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| 9| | |1,504.7 | 5,025.5|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|10| | 491.4 |1,491.5 | 2,696.4|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|11| | |1,763.7 | 1,164.2|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|12| | | 100.0 | 438.0 |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|13| | | 800.0 | 1,247.8|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|14| | | 884.5 | 692.2 |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|15| | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|16| | | 800.0 | 1,257.3|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
|17| | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__| |________|________|________|
| | | 5,649.1|13,425.6|34,261.0|
.___ ___________________________.
2. 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի կառավարում
50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարվելիք շահութաբաժինը կազմում է 791.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
3. Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ
Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների ընտրանքային ստուգումների (6,032 գործից ստուգվել է 1,266-ը) արդյունքում արձանագրվել է կենդանիների իրական թիվը թաքցնելու` 29, հողերի իրական չափերը թաքցնելու` 21, ընտանիքի կազմը սխալ ներկայացնելու` 45 և ծածկագրերը ոչ ճիշտ կիրառելու` 7 դեպք, որի հետևանքով 8,467.0 հազ.դրամի նպաստ ավելի է վճարվել, որից պետական բյուջե ենթակա է վերականգնման 7,788.0 հազ. դրամ:
4. Հանրակրթական ուսումնական հաստատություններ
Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների համար 11,800.0 հազ. դրամի չափով ավելի գումար է ֆինանսավորվել, որը ենթակա է վերականգնման:
5. Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի օգտագործում
Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի վարձավճարների գծով ՀՀ պետական բյուջե վճարվելիք պարտքը կազմում է 2,962.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
6. Հիմնադրամների միջոցներով կառուցված բնակարանների մասնավորեցում
2007 թ-ի հունվարի 1-ից մինչև 2009 թ.-ի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում բնակարանների մասնավորեցման նպատակով շահառուներից ստացված թվով 659 դիմումներից ընդունվել և պայմանագրեր են կնքվել ընդամենը 297 քաղաքացիների հետ: Մնացած 362 դիմումները մերժվել կամ պայմանագրեր չեն կնքվել տարբեր պատճառաբանություններով այն դեպքում, երբ տվյալ շահառուները 2003-2004 թթ.-ից սկսած բնակվում են իրենց հատկացված բնակարաններում:
8. Շիրակի մարզպետարանի կողմից մարզի տարածքում գտնվող հանքավայրերում հողօգտագործման օրինականության վերահսկողություն
27 ընդերքօգտագործողների հետ կնքած հողի վարձակալության պայմանագրերում վարձավճարները սխալ են հաշվարկվել, որի արդյունքում մարզի համապատասխան համայնքային բյուջեները 2007 թվականից մինչև 2009 թվականի նոյեմբերի 1-ը պակաս է մուտքագրվել 11,249.2 հազ. դրամ:
Արդյունքում` արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 78,152.0 հազ. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան Շիրակի մարզպետի 11.01.2010 թ. թիվ 1-01/36 գրությամբ տեղեկացվել է`
1. Շինարարական աշխատանքներում ծավալային հավելագրումների համար կապալառուների կողմից փոխանցվել է 13,425.6 հազ. դրամ և աշխատանքի տեսքով վերականգնվել է 34,261.0 հազ. դրամ (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
2. 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 791.6 հազ. դրամ շահութաբաժնի գումար:
3. Վերականգնվել է 9,745.4 հազ. դրամի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների համար ավելի ֆինանսավորված գումար:
4. Վերականգնվել է 2,565.5 հազ. դրամի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից ավելի վճարված նպաստի գումար:
5. Հողերի վարձավճարների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնվել է 2,649.0 հազ. դրամ:
2.26. Քաղաք Գյումրի
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է.
. Տեղական տուրք վճարողների կողմից համայնքի բյուջե չի վճարվել տեղական տուրքի գումար` 38,954.6 հազ. դրամ, ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007 թ. և 2008 թ. ընթացքում հողի հարկի գծով գոյացած ապառքներ, գումարով 6,240.6 հազ. դրամ, ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007-2008 թթ. ընթացքում գույքահարկից գոյացած ապառքներ, գումարով 30,604.1 հազ. դրամ, ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Համայնքի վարչական տարածքում գտնվող 44 շենք-շինություններ դուրս են մնացել գույքահարկի բազայից:
. Համայնքի գույքահարկի բազայում գտնվող թվով 10 շենք-շինությունների կադաստրային արժեքը պակաս է հաշվել, որի արդյունքում պակաս է հաշվարկվել նաև գույքահարկի գումար` 2,297.3 հազ. դրամ, ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Համայնքի հողի հարկի բազայում գտնվող 21 կազմակերպություններ քաղաքապետարան ընդհանրապես չեն ներկայացրել հաշվետվություններ և չեն վճարել համայնքի բյուջե 30,534.0 հազ. դրամ հողի հարկ: Գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. «Վերելակային տնտեսություն» ԲԲԸ-ին կատարողական ակտերով ավելի է վճարվել 1,656.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Ներքաղաքային երթուղիներից պետական բյուջե չվճարված գումարներ (Հարկային տեսչություն ելակետային տվյալներ պակաս ներկայացնելու հետևանքով) 82,052.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
. Ներքաղաքային երթուղիներից համայնքի բյուջե չվճարված գումարներ (պայմանագրերով նախատեսված, սակայն չվճարված գումարներ) 23,130.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Թույլ են տրվել հողի նպատակային օգտագործման պայմանագրային խախտումներ` 48,000 քմ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին տրվել է տարածք` գործարան կառուցելու նպատակով` 63,000.0 հազ. դրամով, սակայն մեկ տարի անց նշված հողից 2000 քմ մասնատվել է և 24,500.0 հազ. դրամի չափով վաճառվել: Ստուգման պահին գործարանը կառուցված չէր:
. ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի պահանջների խախտումներով Իսահակյան պուրակում օտարվել է 185 քմ հողատարածք` 450.0 հազ. դրամի չափով:
. 22.10.2009 թ. դրությամբ չի գանձվել հողերի վարձավճարների գծով` 18,110.3 հազ. դրամ և տույժերի գծով` 5,217.3 հազ. դրամ, որոնք ենթակա են վերականգնման համայնքի բյուջե:
. 01.09.2009 թ. դրությամբ չի գանձվել ֆիզիկական անձանց աղբահանության գումարներ` 45,522.6 հազ. դրամ, իսկ իրավաբանական անձանց աղբահանության գծով` 15,168.4 հազ. դրամ, որոնք ենթակա են վերականգնման համայնքի բյուջե:
. Նպատակային նշանակության խախտմամբ հասարակական նշանակության ինքնակամ շինության գծով վճարը հաշվարկվել է արտադրական նշանակությամբ, արդյունքում պակաս է վճարվել 11,958.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Ինքնակամ շինություններից չհաշվառված և չձևակերպված գումար 769.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Գյումրի-1 սոցիալական ծառայությունում հաշվառված 5866 նպաստառու ընտանիքներից ստուգվել է 780 գործ, որից 136-ում հայտնաբերվել է 16,971.5 հազ. դրամի չափով խախտում (եկամուտների ստացման վերաբերյալ տեղեկությունը թաքցվել է), որից 5,468.5 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
. Գյումրի-2 սոցիալական ծառայությունում հաշվառված 6315 նպաստառու ընտանիքներից ստուգվել է 1064 գործ, որից 193-ում հայտնաբերվել է 21,743.5 հազ. դրամի խախտում (եկամուտների ստացման վերաբերյալ տեղեկությունը թաքցվել է), որից 7,478.5 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
. 2007-2009 թթ. աճուրդով օտարվել է 723 հողակտոր, որից 93-ը վաճառվել է կադաստրային արժեքից ցածր գնով (տարբերությունը` 30,342.4 հազ. դրամ), ընդ որում` 111-ի վերավաճառման արդյունքում 1-ին ու 2-րդ օտարման գնային տարբերությունը կազմել է 291,231.9 հազ. դրամ (մասնավոր օրինակները ներկայացված են աղյուսակ 1-ում):
. Չի սահմանվել և գանձվել 145 գովազդային վահանակների հենասյուների գծով հողերի վարձավճարները 2,610.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
Աղյուսակ 1
.______________________________________________________________________
|Հողամասի հասցեն| Գնորդ |Պետ. |Հողա|Գինը |II |II |I և |
| | |գրանցման|մասի|/հազ.|օտարման |օտարման|II |
| | |ամսաթիվ |մակե|դրամ/|պետ. |գինը |օտա- |
| | | |րես | |գրանցման|/հազ. |րում-|
| | | |/քմ/| |ամսաթիվը|դրամ/ |ների |
| | | | | | | |օրերի|
| | | | | | | |տևո- |
| | | | | | | |ղութ-|
| | | | | | | |յունը|
|_______________|__________|________|____|_____|________|_______|_____|
|Սպանդարյան 26/1|Մուրադյան |13.05.09| 80 | 350 |05.06.09| 12,950| 19 |
| |Գարիկ | | | | | | |
|_______________|__________|________|____|_____|________|_______|_____|
|Սարգսյան 1թ, |Բարսեղյան |18.09.08|400 | 500 |21.10.08| 3,500 | 34 |
|111ա |Արա | | | | | | |
|_______________|__________|________|____|_____|________|_______|_____|
|Մարմաշենի 11/7 |Քյուլախյան|23.07.08|2000|1,800|29.08.08| 4,000 | 36 |
| |Հակոբ | | | | | | |
|_______________|__________|________|____|_____|________|_______|_____|
|Մարմաշենի 9/7 |Հակոբյան |23.07.08|1000|1,000|29.08.08| 2,000 | 36 |
| |Համլետ | | | | | | |
|_______________|__________|________|____|_____|________|_______|_____|
|Ա. Մանուկյան |Քալաշյան |01.10.07| 90 | 550 |21.12.07| 2,000 | 71 |
|2/3 |Մամիկոն | | | | | | |
|_______________|__________|________|____|_____|________|_______|_____|
|Սարգսյան 10/1 |Հունանյան |14.11.07| 64 | 100 |06.03.08| 2,626 | 112 |
| |Սրապիոն | | | | | | |
.______________________________________________________________________
.________________ _______________________________.
|Հողամասի հասցեն| |I և II | II գնորդ |
| | |օտարումների| |
| | |գների | |
| | |տարբերութ- | |
| | |յուն /հազ. | |
| | |դրամ/ | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______________| |___________|__________________|
|Սպանդարյան 26/1| | 12,600 |Ազատյան Նառա |
| | | | |
|_______________| |___________|__________________|
|Սարգսյան 1թ, | | 3,500 |Աբրահամյան Լուսինե|
|111ա | | | |
|_______________| |___________|__________________|
|Մարմաշենի 11/7 | | 2,200 |Ափոյան Հասմիկ |
| | | | |
|_______________| |___________|__________________|
|Մարմաշենի 9/7 | | 1,000 |Ափոյան Հասմիկ |
| | | | |
|_______________| |___________|__________________|
|Ա. Մանուկյան | | 1,450 |Վարդանյան Հայկ |
|2/3 | | | |
|_______________| |___________|__________________|
|Սարգսյան 10/1 | | 2,526 |Քալաշյան Հայկուշ |
| | | | |
.________________ _______________________________.
. 2007-2009 թթ. աճուրդային օտարման դեպքում պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել 30,140.0 հազ. դրամի տույժ և տուգանք, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. «Պինգվին» ՍՊԸ -ն 1.266 քմ վարձակալած տարածքի դիմաց չի վճարել 5,423.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Գյումրու քաղաքապետարանը «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ 2007-2009 թվականների ընթացքում օտարել է թվով 6 մանկապարտեզ:
. 2007 թ.-ից Գյումրու քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող երկու մանկապարտեզ առանց նախադպրոցական ծառայության համապատասխան պայմանագրի «Թոռնիկ Մանուշակ» և «Հուսո Առագաստ» ՍՊԸ-ներին տվել է 99 տարով անհատույց օգտագործման, ընդ որում, նշված ՍՊԸ-ների աշխատակիցների աշխատավարձը և մանկապարտեզի երեխաների սննդի գումարը` 70,742.3 հազ. դրամ, վճարել է քաղաքապետարանը: Ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:
. Քաղաքի արտաքին լուսավորությունը իրականացնելիս քաղաքապետարանը չի առաջնորդվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15.06.07 թ.-ի թիվ 279-ն և 27.02.09 թ.-ի թիվ 70-ն որոշումներով, արդյունքում քաղաքապետարանի կողմից երկտարիֆ հաշվիչներ չտեղադրելու հետևանքով էլեկտրաէներգիայի հոդվածով կատարվել է 27,600.0 հազ. դրամի անարդյունավետ ծախս, այսինքն` այլ հավասար պայմաններում համայնքը կարող էր ունենալ նույն գումարի չափով տնտեսում:
Այսպիսով, Գյումրու քաղաքապետարանում արձանագրված ընդհանուր խախտումը կազմել է 512,137.4 հազ. դրամ, որից անարդյունավետ ծախսը` 98,342.3 հազ. դրամ, իսկ վերականգնման ենթակա գումարը` 363,336.1 հազ. դրամ, այդ թվում` 268,336.3 հազ. դրամ` համայնքի բյուջե, իսկ 94,999.8 հազ. դրամը` ՀՀ պետական բյուջե:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Ի պատասխան վերահսկողությամբ արձանագրված խախտումների, Գյումրու քաղաքապետի 15.03.2010 թ. թիվ 1/1-04/907 գրությամբ տեղեկացվել է, որ վերականգնվել է 112,759.5 հազ. դրամ, որից համայնքային բյուջե` 110,673.0 հազ. դրամ և պետական բյուջե` 2,086.5 հազ. դրամ: Մասնավորապես.
. Վերականգնվել է 35,394.3 հազ. դրամի տեղական տուրքի գումար, մնացած գումարների համար գործերն ուղարկվել են դատարան:
. Գույքահարկի գոյացած ապառքից վերականգնվել է 29,000.0 հազ. դրամ, մնացած գումարների համար գործերը ուղարկվել են դատարան:
. Հողի հարկի գոյացած ապառքից վերականգնվել է 5,848.4 հազ. դրամ, մնացած գումարների համար գործերն ուղարկվել են դատարան:
. Հողի վարձավճարների գծով պարտքերի գումարից վճարվել է 11,952.3 հազ. դրամ, մնացած գումարների համար գործերն ուղարկվել են դատարան:
. Հողի վարձավճարների գծով տույժերի գումարից վճարվել է 3,832.0 հազ. դրամ, մնացած գումարների համար գործերն ուղարկվել են դատարան:
. Իրավաբանական և ֆիզիկական անձանց աղբահանության գծով պարտքերի գումարից վճարվել է 22,305.0 հազ. դրամ, մնացած գումարների համար գործերն ուղարկվել են դատարան:
. Վերելակ ԲԲԸ-ին` քաղաքապետարանի ունեցած պարտքերից պակասեցվել է 1,656.0 հազ. դրամ:
. Նպաստառու ընտանիքների գծով խախտումների գումարից Գյումրի-1 ՍԾՏԲ կողմից վերականգնվել է 852.7 հազ.դրամ, մնացած գումարների համար կազմվել է վերականգնման ժամանակացույց:
. Նպաստառու ընտանիքների գծով խախտումների գումարից Գյումրի-2 ՍԾՏԲ կողմից վերականգնվել է 1,233.8 հազ. դրամ, մնացած գումարների համար կազմվել է վերականգնման ժամանակացույց:
. Իսահակյան պուրակում օտարված հողատարածքի կառուցապատման իրավունքները կասեցվել են և քաղաքապետի որոշումը չեղյալ է համարվել:
. Վարձակալած տարածքի դիմաց չվճարված գումարների մասով «Պինգվին» ՍՊԸ -ի գործը գտնվում է դատարանում:
. «Թոռնիկ Մանուշակ» և «Հուսո Առագաստ» ՍՊԸ-ներին անհատույց օգտագործման տրամադրված մանկապարտեզների պայմանագրերը լուծվել են: Մանկապարտեզները գործելու են որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ:
. Ինքնակամ շինություններից չհաշվառված և չձևակերպված գումարից գանձվել է 685.0 հազ. դրամ:
2.27. ՀՀ Լոռու մարզպետարան
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հունիսի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Քաղաքաշինության բնագավառ
Շինարարության ընդհանուր ծավալը կազմում է 3,170,600.0 հազ. դրամ, օբյեկտների ընդհանուր քանակը կազմում է 106, որից ստուգվել են 19-ը: Հսկիչ չափագրումներով ընդգրկված աշխատանքների գումարը կազմել է 598,415.1 հազ. դրամ:
Հսկիչ չափագրումների արդյունքում ծավալային հավելագրումները կազմել է 43,858.2 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
Աղյուսակ 1, հազ. դրամ
._________________________________________________________________________.
| |Օբյեկտի |Կապալառու|Հատկացված |Ստուգված |Ծավալա- |Վերականգնված է |
| |անվանումը |կազմակեր-|գումարի |ծավալ |յին |________________|
| | |պություն |չափը | |հավելա- |Գումա- |Աշխատան-|
| | | | | |գրում |րով |քով |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 1|ք. Թուման- |«Արեգ» | 40,440.3 |32,562.1 | 2,215.3| 201.4 | 2013.9 |
| |յանի, |ՍՊԸ | | | | | |
| |Ախթալայի, | | | | | | |
| |Շամլուղի | | | | | | |
| |թվով 15 | | | | | | |
| |բ/շենքերի | | | | | | |
| |տանիքների | | | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 2|Օձունի թիվ 1|«Վ.Աղաբա-| 147,663.9 | 85,275.1| 7,021.2| 544.2 | 6477 |
| |դպրոցի հիմ- |բյան» ՍՊԸ| | | | | |
| |նանորոգում | | | | | | |
| |(2007- | | | | | | |
| |2008 թթ.) | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 3|Ախթալայի թիվ|«Վ.Աղաբա-| 120,794.7 | 65,339.1| 4,079.0| 200 | 3879 |
| |1 դպրոցի |բյան» ՍՊԸ| | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում (2007- | | | | | | |
| |2008 թթ.) | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 4|Մարզային |«Վ.Աղաբա-| 47,937.6 |36,934.0 | | | |
| |գրադարանի |բյան» ՍՊԸ| | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 5|Վանաձորի |«Արտադրա-| 20,188.8 |15,743.9 | 547.8 | | 547.8 |
| |թվով 4 |կան Բազա»| | | | | |
| |բ/շենքերի |ԲԲԸ | | | | | |
| |տանիքների | | | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 6|Վանաձորի |«Արտադրա-| 39,300.0 | 25,243.0| 2,119.3| 333.4 | 1785 |
| |դիահերձարանի|կան Բազա»| | | | | |
| |կառուցում |ԲԲԸ | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 7|Անհատական |«Այպոշին»| 27,100.0 |20,412.6 | 2,109.4| 200 | 1909.4 |
| |բնակելի |ՍՊԸ | | | | | |
| |տների | | | | | | |
| |կառուցում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 8|Ստեփանավանի |«Վարդան» | 34,903.6 | 23,272.9| 1,842.4| 202.6 | 1639.8 |
| |թվով 4 |ՍՊԸ | | | | | |
| |բ/շենքերի | | | | | | |
| |տանիքների | | | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| 9|ՈՒռուտ ու |«Փյունիկ»| 54,614.8 | 45,634.9| 1,532.6| 300 | 1232.6 |
| |Սվերդլով |ՍՊԸ | | | | | |
| |գյուղերի | | | | | | |
| |դպրոցների և | | | | | | |
| |Վանաձորի թիվ| | | | | | |
| |2 և 9 | | | | | | |
| |դպրոցների | | | | | | |
| |ջեռ. | | | | | | |
| |համակարգ. | | | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|10|Ախթալայի միջ|«Տիտանյան| 52,834.6 | 22,753.9| 3,899.0| 1523 | 2376 |
| |համայնքային,|եղբայր- | | | | | |
| |ք. Ալավերդու|ներ» ՍՊԸ | | | | | |
| |ներհամայնքա-| | | | | | |
| |յին, ք. Թու-| | | | | | |
| |մանյանի | | | | | | |
| |կենտրոնական | | | | | | |
| |ճանապարհի | | | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|11|Ստեփանավանի |«Ստեփանա-| 28,699.2 | 20,124.0| 833.2 | | 833.2 |
| |Ռումինական |վանի ՃՇՇ»| | | | | |
| |փողոցի |ՍՊԸ | | | | | |
| |նորոգում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|12|Անհատական |«Ստեփանա-| 26,242.0 | 12,854.8| 2,010.1| | 2010.1 |
| |բնակելի |վանի ՃՇՇ»| | | | | |
| |տների |ՍՊԸ | | | | | |
| |կառուցում | | | | | | |
| |գյուղերում | | | | | | |
| |(2007 թ. | | | | | | |
| |պայմանագրե- | | | | | | |
| |րով) | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|13|Սպիտակի |«Վահարեգ»| 56,318.0 | 22,768.2| 3,876.0| 1300 | 1796.7 |
| |Աճեմյան |ՍՊԸ | | | | | |
| |փողոցի | | | | | | |
| |վերանորոգում| | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|14|ք. Սպիտակի |«Վահարեգ»| 52,662.0 |31,597.2 | 4,049.4| | 3234.6 |
| |Ալեք |ՍՊԸ | | | | | |
| |Մանուկյան | | | | | | |
| |1-ին | | | | | | |
| |նրբանցքի վե-| | | | | | |
| |րանորոգում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|15|ք. Ստեփանա- |«Մարգա- | 28,600.0 | 15,444.0| 1,600.0| 818.5 | 781.5 |
| |վանի 4-րդ |լատ» ՍՊԸ | | | | | |
| |միկրոշրջանի | | | | | | |
| |4 փողոցների | | | | | | |
| |և Սպիտակի | | | | | | |
| |Գր. | | | | | | |
| |Լուսավորիչ | | | | | | |
| |թաղամասի | | | | | | |
| |գազաֆիկացում| | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|16|ք. Վանաձորի |«Նիկվար» | 77,000.0 | 46,970.0| 1,100.0| 400 | 502.7 |
| |շախմատի |ՍՊԸ | | | | | |
| |դպրոցի | | | | | | |
| |կառուցում և | | | | | | |
| |ջեռուցում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|17|Ծաղկաբեր |«Սուրշին»| 38,100.0 |19,050.0 | 2,093.1| 211 | 1688.3 |
| |գյուղի |ՍՊԸ | | | | | |
| |սելավատարի | | | | | | |
| |կառուցում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|18|Սպիտակի 8 բն|«Սուրշին»| 32,200.0 | 13,673.7| 1,605.2| | 1605.2 |
| |բնակելի |ՍՊԸ | | | | | |
| |շենքի շինա- | | | | | | |
| |րարություն, | | | | | | |
| |արտաքին | | | | | | |
| |ցանցեր և | | | | | | |
| |բարեկարգում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
|19|Վանաձորի |«Մավր» | 79,920.0 | 42,761.7| 1,325.2| | 1325.2 |
| |Բազում |ՍՊԸ | | | | | |
| |թաղամասի | | | | | | |
| |մանկապարտեզի| | | | | | |
| |հիմնանորո- | | | | | | |
| |գում | | | | | | |
|__|____________|_________|___________|_________|________|_______|________|
| | |Ընդամենը |1,005,519.5|598,415.1|43,858.2|6,234.1|35,638.0|
._________________________________________________________________________.
Բացի այդ, «Ստեփանավանի ՃՇՇ» ՍՊԸ-ի պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների և փաստացի կատարված աշխատանքների և չհաշվարկված, սակայն վճարված գնային տարբերության գումարը կազմել է 1,167.4 հազ. դրամ: Արդյունքում` քաղաքաշինության բնագավառի վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 45,025.6 հազ. դրամ:
2. ՀՀ Լոռու մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կատարած աշխատանքներ
Մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների ընտրանքային ստուգումների արդյունքում արձանագրվել է կենդանիների իրական թիվը թաքցնելու` 12, հողերի իրական չափերը թաքցնելու` 19, ընտանիքի անդամի աշխատելու փաստը թաքցնելու` 430, ընտանիքի կազմը սխալ ներկայացնելու` 14 և ծածկագրերը սխալ կիրառելու` 24 դեպք, որի հետևանքով պետական բյուջեից ավելի վճարված նպաստի չափը կազմում է 66,001.3 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
3. ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի տրամադրում և օգտագործում
Հողի վարձակալության պարտքը 20.05.2009թ.-ի դրությամբ կազմել է 4,628.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
4. Ընդերքօգտագործում
Մարզի տարածքում 6 կազմակերպություններ առանց հողի վարձակալության պայմանագրերի իրականացնում են հանքարդյունահանման կամ երկրաբանահետախուզական աշխատանքներ, իսկ 3 կազմակերպություններ ըստ վարձակալության պայմանագրերի գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու փոխարեն իրականացնում են հանքարդյունահանման աշխատանքներ:
Արդյունքում արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 49,654.4 հազ. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան Լոռու մարզպետի 22.02.2010 թ. թիվ 001/421-01 գրությամբ տեղեկացվել է`
1. Շինարարական աշխատանքներում ծավալային հավելագրումների համար կապալառուների կողմից փոխանցվել է 6,234.1 հազ. դրամ և աշխատանքի տեսքով վերականգնվել է 35,638.0 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
2. «Ստեփանավանի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 202.4 հազ. դրամ շինարարական աշխատանքների գնային տարբերության գումար:
2.28. Լոռու մարզի համայնքներ
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է
ք. Վանաձոր
. 2007 թ. հունվարին «Արցախ պուրակում» 2500 քմ հողամաս աճուրդով օտարվել է «Կ/Թ Մոսկվա» ՍՊԸ-ին կինոթատրոն կառուցելու նպատակով, սակայն ստուգման պահի դրությամբ աշխատանքներ չեն իրականացվել:
. «ՈՒկրշին» ՍՊԸ-ն պայմանական սեփականության իրավունքով հատկացված 3,707 քմ հողը օտարել է «Երուկրշին» ՓԲԸ-ին, որի համար չի վճարվել 7,095. 2 հազ. դրամ գումարի հողի կադաստրային արժեքը, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
. Աճուրդների ընթացքում ձևավորված օտարումից 548.0 հազ. դրամ պակաս է վճարվել, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
. Գույքահարկի գծով առաջացել է 103,185.2 հազ. դրամի, իսկ հողի հարկի գծով` 5,387.3 հազ. դրամի ապառքներ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
. Տեղական տուրքերից համայնքի բյուջե չի վճարվել 10,155.1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
. Վարձակալությունից համայնքի բյուջե չվճարված վարձավճարի և տույժերի ընդհանուր գումարը կազմել է 11,435.3 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
. «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից ծնողներից հավաքվել է 1,299.0 հազ. դրամի ուսման վարձ, որը չի մուտքագրվել դրամարկղ: Գումարը ենթակա է վերականգնման,
. «Կոմունսերվ» ՍՊԸ-ի, «Վանաձորի սանմաքրում» ԲԲԸ-ի, «ԲԷԴԷՄԷԼՍՏ» ՍՊԸ-ի և «Վանսան» ՍՊԸ-ի կողմից չեն կատարվել 6,217.1 հազ. դրամ ընդհանուր գումարի աշխատանքներ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
. «Կայծակ բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» ԲԲԸ-ին կատարված աշխատանքների համար ավելի է վճարվել 1,623.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե,
- Կատարվել է 343,170.0 հազ. դրամի շինարարական աշխատանք, որից հսկիչ չափագրում է իրականացվել 226,000.0 հազ. դրամի չափով:
Արձանագրվել է.
. ծավալային հավելագրում` 8,510.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 8,400.0 հազ. դրամի անորակ աշխատանքներ և 11,961.4 հազ. դրամի գնային արհեստական թանկացում:
. Վանաձորի սոցիալական ծառայությունում 6762 գործից ընտրանքային կարգով ստուգվել է 1643-ը, որից 403-ում արձանագրվել է 53,049.1 հազ. դրամի խախտում, ընդ որում 41,903.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
Նշված 403 գործում թույլ են տրվել հետևյալ բովանդակությամբ խախտումներ.
. 14 գործ` թաքցրել են կենդանիների և հողերի իրական թվաքանակն ու ծավալը,
. 19 գործ` թաքցրել են ընտանիքում միասին ապրելու փաստը,
. 118 գործ` թաքցրել են եկամուտներ ունենալու փաստը,
. 179 գործ` թաքցրել են գործազրկության նպաստ ստանալու փաստը,
. 14 գործ` թաքցրել են մաքսային մուծումների մասին տեղեկությունը,
. 33 գործ` թաքցրել են ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկությունը,
. 26 գործ` թաքցրել են ավտոմեքենա ունենալու փաստը:
ք. Ստեփանավան
. Գույքահարկի գծով առաջացել է 11,199.4 հազ. դրամի, իսկ հողի հարկի գծով 4,768.8 հազ. դրամի ապառքներ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Պակաս է վճարվել 167.3 հազ. դրամի տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Հողի վարձակալության վճարների ապառքը տույժերի հետ միասին կազմել են 2,751.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Սանմաքրման աշխատանքների համար հավելյալ վճարվել է 1,151.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. ՀՀ պետական բյուջե չվճարված եկամտահարկի գումարը կազմել է 112.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով վճարվել է հավելյալ գումար 182.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007 թվականին իրականացվել է 4,802.8 հազ. դրամի վերանորոգման աշխատանքների չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Հսկիչ չափագրումների արդյունքում արձանագրված ծավալային հավելագրումների ընդհանուր գումարը կազմել է 5,208.7 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Մարգահովիտ
. Պակաս է վճարվել 569.0 հազ. դրամի տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Չկատարված շինարարության և վերանորոգման աշխատանքների գումարը կազմում է 955.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Ավագանու որոշմամբ չհաստատված հաստիքների և տրանսպորտի չհիմնավորված փոխհատուցման համար վճարվել է 666.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Հողի վարձակալության համար չի վճարվել 3,648.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Առանց հողի նպատակային նշանակության փոփոխման օգտագործվել է 1.5 հա հողատարածք, որտեղ կառուցվել է ինքնակամ շինություն: Արդյունքում 2,672.5 հազ. դրամ գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Շնող
. Հողի վարձակալությունից չի գանձվել 246.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 185.954 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը փոխելու հետևանքով Շնողի գյուղապետարանին «Թեղուտ» ՓԲԸ կողմից, որպես հողերի կադաստրային արժեքների տարբերություն, 295,406.4 հազ. դրամի փոխարեն վճարվել է 49,930.0 հազ. դրամ, կամ 245,476.4 հազ. դրամով պակաս, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Չեն կատարվել 645.5 հազ. դրամի շինարարական աշխատանք, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Թեղուտ
. 53.476 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը փոխելու հետևանքով Թեղուտ գյուղապետարանին «Թեղուտ» ՓԲԸ կողմից, որպես հողերի կադաստրային արժեքների տարբերություն, 91,371.2 հազ. դրամի փոխարեն վճարվել է 14,518.8 հազ. դրամ, կամ 76,852.4 հազ. դրամով պակաս, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
Լոռու մարզի համայնքներում արձանագրված խախտումների վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 573,789.7 հազ. դրամ, այդ թվում համայնքային բյուջե` 530,519.4 հազ. դրամ, ՀՀ պետական բյուջե` 43,270.3 հազ. դրամ (աղյուսակ 1).
Աղյուսակ 1 հազ. դրամ
.___________________________________________________.
|Հ/հ|Համայնքի անվանումը| Վերականգնման ենթակա գումար |
| | |____________________________|
| | |Ընդամենը | Այդ թվում |
| | | |__________________|
| | | |Համայնքի |Պետական |
| | | |բյուջե |բյուջե |
|___|__________________|_________|_________|________|
| 1|ք. Վանաձոր |197,360.1|155,456.5|41,903.6|
|___|__________________|_________|_________|________|
| 2|ք. Ստեփանավան | 30,344.5| 30,050.5| 294.0 |
|___|__________________|_________|_________|________|
| 3|գ. Մարգահովիտ | 8,511.7 | 8,511.7 | |
| | | | | |
|___|__________________|_________|_________|________|
| 4|գ. Շնող |246,367.9|246,367.9| |
|___|__________________|_________|_________|________|
| 5|գ. Թեղուտ | 76,852.4| 76,852.4| |
|___|__________________|_________|_________|________|
| 6|գ. Գարգառ | 2,566.4 | 2,461.4 | 105.0 |
|___|__________________|_________|_________|________|
| 7|գ. Գյուլագարակ | 9,497.7 | 8,530.0 | 967.7 |
|___|__________________|_________|_________|________|
| 8|գ. Ամրակից | 2,289.0 | 2,289.0 | |
|______________________|_________|_________|________|
|Ընդամենը |573,789.7|530,519.4|43,270.3|
| | | | |
.___________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Լոռու մարզի համայնքների ղեկավարների համապատասխան գրություններով տեղեկացվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով վերականգնվել է 262,688.7 հազ. դրամ, այդ թվում` 9,289.9 հազ. դրամ պետական բյուջե և 237,699.2 հազ. դրամ` համայնքային բյուջե, ինչպես նաև աշխատանքով` 15,699.6 հազ. դրամ: Մասնավորապես.
ք. Վանաձոր
. Չվճարված 7,095.2 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը փոխանցվել է համայնքի բյուջե:
. Պակաս վճարված հողի օտարման 548.0 հազ. դրամ գումարը վճարվել է համայնքի բյուջե:
. 103,185.2 հազ. դրամ գույքահարկի, 10,155.1 հազ. դրամ տեղական տուրքի և 5,387.3 հազ. դրամ հողի հարկի մասով ապառքների գումարները վճարվել են համայնքի բյուջե:
. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի և հողի վարձակալությունից համայնքի բյուջե վճարվել է 7,347.4 հազ. դրամ վարձավճար և տույժի գումար:
. 1,299.0 հազ. դրամ ուսման վարձի գումարից համայնքի բյուջե մուտքագրվել է 470.0 հազ. դրամը: Գործը գտնվում է դատարանում:
. 6,217.1 հազ. դրամ չկատարված աշխատանքների գումարից 5,688.1 հազ. դրամը վերականգնվել է աշխատանքով, իսկ 529.0 հազ. դրամը «Կոմունսերվ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է համայնքի բյուջե:
. Շինարարության բնագավառում ծավալային հավելագրման 8510.9 հազ. դրամ գումարից կապալառուների կողմից համայնքի բյուջե վճարվել է 7,790.3 հազ. դրամ:
. Սոցիալական ծառայության 41,903.6 հազ. դրամից 9,063.9 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, 5,066.0 հազ. դրամը մարվել է աջակցության խորհրդի կողմից, 5,101.5 հազ. դրամի մասով գործերը գտնվում են դատարանում, մնացած գումարի մասով գործընթացը շարունակվում է:
ք. Ստեփանավան
. Գույքահարկի մասով 11,199.4 հազ. դրամից համայնքի բյուջե վճարվել է 4,147.5 հազ. դրամ:
. Հողի հարկի մասով 4,768.8 հազ. դրամից համայնքի բյուջե վճարվել է 3,794.1 հազ. դրամ:
. Հողի վարձավճարների և տույժերի մասով 2,751.9 հազ. դրամից համայնքի բյուջե վճարվել է 2,739.8 հազ. դրամ:
. Սանմաքրման աշխատանքների համար հավելյալ վճարված 1,151.6 հազ. դրամը վերականգնվել է համայնքի բյուջե:
. Չվճարված եկամտահարկի 112.0 հազ. դրամ գումարը վճարվել է ՀՀ պետական բյուջե:
. 2007 թվականին իրականացված 4,802.8 հազ. դրամի չհիմնավորված ծախսը վերականգնվել է աշխատանքով:
. Ծավալային հավելագրումների 5,208.7 հազ. դրամ գումարը վերականգնվել է աշխատանքով:
գ. Մարգահովիտ
. Տեղական տուրքի մասով պակաս վճարված 569.0 հազ. դրամից համայնքի բյուջե վճարվել է 100.0 հազ. դրամ:
. Հողի վարձակալության համար չվճարված 3,648.0 հազ. դրամից համայնքի բյուջե վճարվել է 2,130.0 հազ. դրամ:
. Առանց հողի նպատակային նշանակության փոփոխման 1.5 հա հողատարածքի օգտագործման մասով գործը գտնվում է դատարանում:
գ. Շնող
. Հողի վարձակալությունից 246.0 հազ. դրամ վճարվել է համայնքի բյուջե:
. Հողերի կադաստրային արժեքների տարբերության 245,476.4 հազ. դրամ գումարից «Թեղուտ» ՓԲԸ կողմից համայնքի բյուջե վճարվել է 60,000.0 հազ. դրամ:
. Չկատարված շինարարության համար 645.5 հազ. դրամ վճարվել է համայնքի բյուջե:
գ. Թեղուտ
. Հողերի կադաստրային արժեքների տարբերության 76,852.4 հազ. դրամ գումարից «Թեղուտ» ՓԲԸ կողմից համայնքի բյուջե վճարվել է 10,000.0 հազ. դրամ:
2.29. Արմավիրի մարզպետարան
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է
1. Քաղաքաշինության բնագավառ
Շինարարության ընդհանուր ծավալը կազմում է 2,342,715.2 հազ. դրամ, օբյեկտների ընդհանուր քանակը կազմում է 38, որից ստուգվել են 22-ը: Հսկիչ չափագրումներով ընդգրկված աշխատանքների գումարը կազմել է 906,618.5 հազ դրամ:
Հսկիչ չափագրումների արդյունքում արձանագրված ծավալային հավելագրումները կազմել են 70,658.5 հազ. դրամ, պայմանագրով նախատեսված շին. աշխատանքների և փաստացի կատարված աշխատանքի չհաշվարկված, սակայն վճարված գնային տարբերությունները` 9,439.6 հազ. դրամ, անորակ կատարված աշխատանքը` 1,600.0 հազ. դրամ: Արդյունքում վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 81,698.1 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
Աղյուսակ 1 հազ. դրամ
._____________________________________________________________________.
| |Օբյեկտի |Կապալառու |Ծավալա- |Նախատեսված |Վերականգնված է |
| |անվանումը |կազմակեր- |յին |և փաստ. |________________|
| | |պություն |հավելա- |կատարված |Գումա- |Աշխատան-|
| | | |գրում |աշխ. գնային|րով |քով |
| | | | |տարբերութ- | | |
| | | | |յուն | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 1|Մի շարք գյուղերի|Խաչատրյանի | 7,606.9| | 757.5| 7,256.6|
| |դպրոցներ |Բիլդինգ | | | | |
| | |Գրուպ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 2|Շենիկ համայնքի |Ջրհան ՊՓԲԸ |14,700.0| | | |
| |խորքային հոր | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 3|Բաղրամյան գյուղի|Միսակ Մեծ | 6,087.3| | 391.4 | 4,903.6|
| |միջ. դպրոց |ՍՊԸ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 4|Վաղարշապատի թիվ |Կառուցապա- | 1,095.1| | | 1,095.1|
| |12 դպրոցի տանիք |տում և | | | | |
| | |սպասարկում | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 5|Այգեկ գյուղի |Արա և | 6,144.1| | | 6,312.5|
| |միջ. դպրոց |Այծեմնիկ | | | | |
| | |ԲԲԸ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 6|Արտամետ գյուղի |Տագատե ՍՊԸ |11,403.4| | |11267.6 |
| |միջ. դպրոց | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 7|Խանջյան գյուղի |Տագատե ՍՊԸ | 1,308.1| | | 1446.6 |
| |մշակույթի տուն | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 8|Ջանֆիդա և |Տագատե ՍՊԸ |3,658.20| | | 3,749.2|
| |Մարգարա | | | | | |
| |համայնքների | | | | | |
| |տարածքում Արաքս | | | | | |
| |գետի ափերի | | | | | |
| |ամրացում | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| 9|Երվանդաշատ |Տագատե ՍՊԸ |8,206.00| | | 8,528.5|
| |համայնքի | | | | | |
| |տարածքում Արաքս | | | | | |
| |գետի ափերի | | | | | |
| |ամրացում | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
|10|Դալարիկի շենքերի|Լեռ-Նառ ՍՊԸ| 1,220.1| | | 1311.0 |
| |տանիքներ | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
|11|Հանրապետության |Լեգենդա ՍՊԸ| 2,063.8| | | 2013.0 |
| |թիվ 1 շենքի | | | | | |
| |ուժեղացում | | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
|12|Ամասիա դպրոցի |Միլաքս | 1,410.8| 5,353.0 | 277.8 | 6,297.7|
| |հիմնանորոգում |Գրուպ ՍՊԸ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
|13|Փշատավանի դպրոցի|Միլաքս | 1,273.6| 604.8 | 53.1 | 1,635.8|
| |հիմնանորոգում |Գրուպ ՍՊԸ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
|14|Գեղակերտի դպրոցի|Միլաքս | 1,525.0| 935.6 | 90.9 | 2,397.0|
| |հիմնանորոգում |Գրուպ ՍՊԸ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
|15|Ձերժինսկի գյուղի|Էրկագա | 2,956.1| 4,146.2 * |2,881.6| 4297.4|
| |դպրոց |Աստղ ՍՊԸ | | | | |
|__|________________|___________|________|___________|_______|________|
| |Ընդամենը | |70,658.5| 11,039.6 *|4,452.3|62,611.6|
._____________________________________________________________________.
* Ներառված է Ձերժինսկի գյուղի դպրոցում 1,600.0 հազ. դրամի անորակ կատարված աշխատանքների գումարը:
2. 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի կառավարում
Իրացման ծավալը պակաս ցույց տալու հետևանքով 3 ընկերությունում չի հաշվարկվել և չի վճարվել 640.6 հազ. դրամի շահութաբաժին, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար` 303.2 հազ. դրամ գումարի չափով անհրաժեշտ որոշ դեղամիջոցներ և բուժպարագաներ գնվել են հիվանդների կողմից: Գումարը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
3. Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ
Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների ընտրանքային ստուգումների արդյունքում արձանագրվել է նպաստառու ընտանիքների կողմից կենդանիների իրական թիվը թաքցնելու 14, հողերի իրական չափերը թաքցնելու 3, եկամուտների չափերը թաքցնելու 267, ընտանիքի կազմը սխալ ներկայացնելու 15 և ավտոմեքենա ունենալու փաստը թաքցնելու 3 դեպք, որի հետևանքով 46,032.0 հազ. դրամ ավելի նպաստ է վճարվել, որը ենթակա է վերականգնման:
4. Հանրակրթական ուսումնական հաստատություններ
Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների համար 1,665.0 հազ. դրամի չափով ավելի գումար է ֆինանսավորվել, որը ենթակա է վերականգնման:
Դպրոցական համազգեստ գնելու նպատակով կատարվել է 2,449.0 հազ. դրամի ոչ նպատակային ծախս և 3,508.3 հազ. դրամի աշխատավարձի ավելի վճարում:
5. Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի օգտագործում
Մարզպետարանը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի օգտագործողներից համապատասխան վճարներ պետբյուջե վճարելու հարցում: Արդյունքում 2007 և 2008 թվականների համար Մեծամորի քաղաքապետարանին սխալմամբ վճարվել է 17,465.8 հազ. դրամ գույքահարկի և հողի հարկի գումար, որը ենթակա է վերականգնման պետբյուջե:
Արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 147,804.7 հազ. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան Արմավիրի մարզպետի 06.08.2009 թ. թիվ 2049, 30.11.2009 թ. թիվ 3300 և 25.02.2010 թ. թիվ 442 գրություններով տեղեկացվել է`
1. Շինարարական աշխատանքներում ծավալային հավելագրումների համար կապալառուների կողմից փոխանցվել է 4,452.3 հազ. դրամ և աշխատանքի տեսքով վերականգնվել է 62,611.6 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):
2. 2007 թվականին հատկացված 14,700.0 հազ. դրամի շրջանակներում Բագարանի գյուղական համայնքում հորատվել էր խորքային հոր, մինչդեռ այն սխալմամբ նախատեսվել էր հորատել Շենիկի գյուղական համայնքում: Թերությունը վերացվել է ՀՀ կառավարության 17.12.2009 թ. թիվ 1461-Ն որոշմամբ:
3. 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից 943.8 հազ. դրամ փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:
4. Հանրակրթական ուսումնական հաստատությունների մասով վերականգնվել է 1,665.0 հազ. դրամ, որից Քարակերտի թիվ 2 դպրոցի մասով` 580.9 հազ. դրամ, Հացիկի միջնակարգ դպրոցի մասով` 713.5 հազ. դրամ և Արմավիրի վարժարանի մասով` 370.6 հազ. դրամ:
5. Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից ավելի վճարված 46,032.0 հազ. դրամ նպաստի գումարից 42,884.0 հազ. դրամը ՀՀ կառավարության 26.06.2009 թ. թիվ 723-Ն որոշմամբ համարվել է մարված, 342.0 հազ. դրամը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, իսկ մնացած գումարը համարվել է մարված աջակցության խորհրդի կողմից:
6. Մեծամորի քաղաքապետարանին ավելի վճարված գումարը Արմավիրի մարզպետարանի կողմից առաջարկվել է նվազեցնել 2010 թ. բյուջեի նախագծով Մեծամոր քաղաքին տրվելիք դոտացիայից:
2.30. Արմավիրի մարզի համայնքներ
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
ք. Արմավիր
. Օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո համայնքային սեփականություն հանդիսացող հողերի անհատույց օտարումից չի վճարվել 26,445.3 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Չի հաշվարկվել և վճարվել 6,596.4 հազ. դրամ տեղական տուրք և 655.3 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Համայնքի 2009 թ. դոտացիան 12,206.9 հազ. դրամով ավելի է հաշվարկվել, որը ենթակա է պակասեցման համայնքին հասանելիք 2009 թ. համահարթեցման դոտացիայից:
ք. Էջմիածին
. Չի հաշվարկվել և չի վճարվել 6,834.0 հազ. դրամ տեղական տուրք և 576.0 հազ. դրամ գույքի վարձավճար, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 15,835.7 հազ. դրամի կատարված շինարարական աշխատանքներում թույլ է տրվել ծավալային հավելագրում, որը կազմում է 1,652.0 հազ. դրամ: Գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Համայնքի բյուջեի հաշվին գնված ավտոմեքենաների համար չի փոխանցվել 460.0 հազ. դրամի եկամտահարկի գումար, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
գ. Տալվորիկ
. Գյուղապետարանի գանձապահի որդուց 4,158.0 հազ. դրամի չափով «մեկ անձից» գնման ձևով ձեռք է բերվել գյուղգործիքներ, այդ թվում` դիզել 1,045.0 հազ. դրամ, գութան` 484.0 հազ. դրամ, լաֆետ` 462.0 հազ. դրամ, պլանիրովկա` 1,155.0 հազ. դրամ, շարքացան` 550.0 հազ. դրամ, գութան պերվեի` 462.0 հազ. դրամ և այլն: Հարկ է նշել, որ վերը նշված գույքը գնելուց հետո նույն բնակչին նշված գույքը տրվել է վարձակալության:
Նույն եղանակով այլ անձանցից ձեռք է բերվել ՄՏԶ-80 տրակտոր /1990 թ. արտադրության/` 3,102.0 հազ. դրամ, T-150 տրակտոր /1988 թ. արտադրության/` 5,126.0 հազ. դրամ, ինչպես նաև խոտի հակավորման սարքավորում /1990 թ. արտադրության/ 2,640.0 հազ. դրամ:
ա. տրակտոր
բ. խոտի հակավորման սարքավորում գ. լաֆետ
. 2007 թ. համայնքում օտարվել է 106.4 հա և 2008 թ-ին` 39.38 հա գյուղնշանակության հողեր: Դրանց հողի հարկի 2,081.9 հազ. դրամ գումարը տարեկան հաշվարկային ցուցանիշների մեջ չի հաշվառվել, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար գանձված 380.0 հազ. դրամ գումարը չի մուտքագրվել դրամարկղ և գանձապետական համապատասխան հաշվին, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Հողի վարձավճարների գծով 2007-2008 թթ. ժամանակահատվածի համար չէր հաշվարկվել 1,316.0 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2007-2008 թթ. համայնքի բնակչությունից խորքային հորերի էլեկտրական հոսանքի համար հավաքագրվել է 964.0 հազ. դրամ, որից 856.0 հազ. դրամի վերաբերյալ բացակայում են ծախսը հիմնավորող փաստաթղթերը:
. Ստուգվող ժամանակահատվածում մեխանիզացիայի վարձակալության պարտքը կազմում է 1,070.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Բացակայում էր 300.0 հազ. դրամի դիզ. վառելիքի ծախսը հիմնավորող փաստաթղթերը, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. Շինարարության բնագավառում արձանագրվել է նախահաշվով ավելի հաշված գումար և ծավալային հավելագրում 8,063.3 հազ. դրամի չափով, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե: Հարուցվել է քրեական գործ:
գ. Նոր Կեսարիա
. Հողերի վարձակալությունից առաջացած ապառքների նկատմամբ չի հաշվարկվել 4,704.0 հազ. դրամ գումարի տույժեր, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 3,750.0 հազ. դրամի կատարված շինարարական աշխատանքներում թույլ է տրվել ծավալային հավելագրում 584.0 հազ դրամի, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Արևիկ
. Տեղական տուրքերից համայնքի բյուջե չի վճարվել 442.0 հազ. դրամ:
. 01.01.2009 թ.-ի դրությամբ հաշվարկվել է համայնքի բնակիչների խմելու և ոռոգման ջրի պարտք` 4,803.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
. 13,400.0 հազ. դրամի կատարված շինարարական աշխատանքներում թույլ է տրվել ծավալային հավելագրում 1,333.2 հազ դրամի, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Քարակերտ
. Տեղական տուրքերի գծով համայնքի բյուջե չի վճարվել 600.0 հազ. դրամ:
. Հողերի օտարումից 5,936.1 հազ. դրամ չի մուտքագրվել գյուղապետարանի դրամարկղ և համապատասխան հաշվին, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Հայթաղ
. Համայնքի բյուջե պակաս է գանձվել 11,630.1 հազ.դրամի հողի հարկ, 130.0 հազ. դրամի տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:
. Ստուգվող ժամանակահատվածում չի հաշվարկվել 1,265.9 հազ. դրամի չափով հողի վարձակալության գումարը:
. 2008 թ.-ի ընթացքում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում նախատեսված ոռոգման համակարգերի աշխատանքները «Խոյ» ՋՕԸ-ի կողմից չեն կատարվել, որի համար փոխանցված 3,000.0 հազ. դրամ գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Արգինա
. Հողի հարկի գծով համայնքի բյուջե պակաս է գանձվել 3,549.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 01.01.2009 թ.-ի դրությամբ հողի վարձավճարների գծով պարտքը տույժերի հետ միասին կազմել է 4,907.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
. 2008 թ.-ի ընթացքում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում նախատեսված ոռոգման համակարգերի աշխատանքները «Թալին» ՋՕԸ-ի կողմից չեն կատարվել, որի համար փոխանցված 2,800.0 գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:
գ. Սարդարապատ
. Սարդարապատի գյուղապետարանի կողմից 2007-2008 թթ. ընթացքում աճուրդով օտարված 17.3 հա հողի դիմաց համայնքի բյուջե չի մուտքագրվել 34,548.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
. Սարդարապատ գյուղական համայնքի խմելու ջրի թվով 4 հատ ջրամբարների, մետաղյա տարողությունների և ներքին ցանցի վերանորոգման համար «ՏՆԱ-Շին ԱՇՈՏ» ՍՊԸ-ին տրամադրվել է 20,000.0 հազ. դրամ, սակայն աշխատանքները կատարված չեն և գումարը ենթակա է վերականգնման:
գ. Փարաքար
. 2007 թվականին ուղղակի վաճառքով Երևան-Էջմիածին մայրուղուն անմիջապես կից գյուղապետի որոշումներով օտարվել է 930 քմ տարածք` 6,286 դրամով, այսինքն` 1 քմ վաճառվել է 6.7 դրամով, մասնավորապես.
. 24.07.07 թ. գյուղապետի թիվ 12 որոշմամբ Վ. Թորոսյանին է օտարվել 152 քմ հողատարածք, արժեքը` 1,027 դրամ:
. 24.07.07 թ. գյուղապետի թիվ 13 որոշմամբ Լ.Բարեղամյանին է օտարվել 168 քմ հողատարածք, արժեքը` 1,134 դրամ:
. 13.12.07 թ. գյուղապետի թիվ 16 որոշմամբ Ա. Ղազարյանին է օտարվել 90 քմ հողատարածք, արժեքը` 610 դրամ:
. 12.11.07 թ. գյուղապետի թիվ 3 որոշմամբ Ռ. Պապյանին է օտարվել 134 քմ հողատարածք, արժեքը` 905 դրամ
. 13.12.07 թ. գյուղապետի թիվ 15 որոշմամբ Գ. Հակոբյանին է օտարվել 386 քմ հողատարածք, արժեքը` 2,610 դրամ:
. Երևան - Էջմիածին մայրուղու հարակից տարածքում մայրաքաղաքային 10 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը օտարվել է Է. Մկրտչյանին գյուղապետի 05.12.07 թ. թիվ 14 որոշմամբ: Օտարման արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 889.7 հազ. դրամ: Երեք ամիս անց, այն վերավաճառվել է Հ. Միրզախանյանին 15,500.0 հազ. դրամով, այսինքն` համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը օտարվել է շուկայականից գրեթե 17.5 անգամ ցածր գնով:
. Երևան-Էջմիածին մայրուղու աջ և ձախ կողմերի օբյեկտների համար չի հաշվարկվել և չի վճարվել 14,602.4 հազ. դրամի գույքահարկի գումար, որը ենթակա է վերականգնման:
. Չի հաշվարկվել և չի վճարվել 6,523.0 հազ. դրամի տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:
գ. Մերձավան
. Համայնքում հողերի օտարման ժամանակ հողերի կատեգորիաների սխալ կիրառման հետևանքով որպես կադաստրային արժեք համայնքի բյուջե պակաս է վճարվել 45,712.6 հազ. դրամ:
գ. Մարգարա
. Համայնքի ավագանու որոշումներով «Արաքսի ավազան» և «Վինեկա» ՍՊԸ-ներին վարձակալական հիմունքներով տրամադրվել է 8 հա գյուղատնտեսական նշանակության հող` բացառապես գյուղմթերքների արտադրության նպատակով, սակայն 2007 թվականից այդ հողատարածքում իրականացվում են ավազաարդյունահանման աշխատանքներ: Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ նյութերն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Մարզի տարբեր համայնքներում հողերի հետ կապված գործարքները կնքվել են անարդյունավետ պայմաններում: Առանձին օրինակները ներկայացված են հետևյալ աղյուսակում.
._____________________________________________________________________.
|Համայնքը |Սեփականատեր|Ընդա-|Ընդհանուր| II գնորդ |II օտարման|I և II |
| | |մենը |գումարը | |ընդհանուր |օտարում-|
| | |(հա) |/դրամ/ | |գումարը |ների |
| | | | | |/դրամ/ |միջև |
| | | | | | |ընկած |
| | | | | | |ժամանակա|
| | | | | | |հատվածը |
|_____________________________________________________________________|
| 2007 թվական |
|_____________________________________________________________________|
|Վանանդ |Ավետիսյան | 14 | 485,494 |Մանուկյան | 4,000,003|1.5 ամիս|
| |Աննա | | |Ռոման | | |
|_________|___________|_____|_________|___________|__________|________|
|Վանանդ |Վարդևանյան | 20 | 708,750 |Մուրադյան | 7,000,000|6.5 ամիս|
| |Արայիկ | | |Արթուր | | |
|_____________________________________________________________________|
| 2008 թվական |
|_____________________________________________________________________|
|Հուշակերտ|Օսսեփյան | 10 |354,375 |Մխիթարյան | 3,900,000| 1 օր |
| |Գարաբետ- | | |Սամվել | | |
| |Կարնիգ | | | | | |
|_________|___________|_____|_________|___________|__________|________|
|Բագարան |Պողոսյան | 40 |850,500 |Մահդեսսյան |21,000,000| 26 օր |
| |Սամվել | | |Կևորկ | | |
|_________|___________|_____|_________|___________|__________|________|
|Արտամետ |Ավետիսյան | 60 |6,075,000|Օսսեփյան |23,400,000| 5 օր |
| |Սամվել | | |Գարաբետ- | | |
| | | | |Կարնիգ | | |
._____________________________________________________________________.
Այսպիսով, Արմավիրի մարզի համայնքներում արձանագրված խախտումների վերականգնման ենթակա գումարը կազմել է 192,991.1 հազ. դրամ, այդ թվում 180,011.2 հազ. դրամ` համայնքային բյուջե, իսկ 12,979.9 հազ. դրամ` պետական բյուջե (աղյուսակ 1):
Աղյուսակ 1 հազ. դրամ
._______________________________________________________________________.
|Հ/|Համայնքի | Վերականգնման ենթակա գումար | Վերականգնված գումարներ |
|հ |անվանումը |____________________________|_________________________|
| | |Ընդամենը | Այդ թվում |Ընդամենը| Այդ թվում |
| | | |__________________| |________________|
| | | |Համայնքի |Պետական | |Համայնքի|Պետական|
| | | |բյուջե |բյուջե | |բյուջե |բյուջե |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 1|ք. Արմավիր | 45,903.8| 33,696.9|12,206.9| 6,883.2| 6,883.2| |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 2|ք. Էջմիածին | 9,522.0 | 9,062.0 | 460.0 | 9,522.0| 9,062.0| 460.0 |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 3|գ. Տալվորիկ |14,067.2 | 14,067.2| | 380.0 | 380.0 | |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 4|գ. Նոր Կեսարի| 5,288.0 | 5,288.0 | | 1,359.0| 1,359.0| |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 5|գ. Արևիկ | 6,578.6 | 6,578.6 | | 3,457.3| 3,457.3| |
|__|_____________|_________|_________|________|_________________________|
| 6|գ. Քարակերտ | 6,536.1 | 6,536.1 | |Հարուցվել է քրեական գործ |
|__|_____________|_________|_________|________|_________________________|
| 7|գ. Հայթաղ | 16,072.0| 16,072.0| | | | |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 8|գ. Արգինա | 11,331.4| 11,306.4| 25.0 | | | |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
| 9|գ. Վանանադ | 60.0 | 60.0 | | 60.0 | 60.0 | |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
|10|գ. Մյասնիկյան| 468.0 | 180.0 | 288.0 | 468.0 | 180.0 | 288.0 |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
|11|գ. Սարդարապատ| 54,548.6| 54,548.6| | | | |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
|12|գ. Փարաքար | 21,125.4| 21,125.4| |11,405.0|11,405.0| |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
|13|գ. Նորակերտ | 1,065.0 | 1,065.0 | | 1,065.0| 1,065.0| |
|__|_____________|_________|_________|________|________|________|_______|
|14|գ. Արգավանդ | 425.0 | 425.0 | | 150.0 | 150.0 | |
|________________|_________|_________|________|________|________|_______|
|Ընդամենը |192,991.1|180,011.2|12,979.9|34,749.1|34,001.1| 748.0 |
._______________________________________________________________________.
Առաջարկություններ
._________________________________________________________________________.
| ՀՀ կառավարությանը |
| Հաշվի առնելով համայնքների կողմից հողային պաշարների անարդյունավետ |
|կառավարումը, քննարկել ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու |
|հարցը, առաջարկելով աճուրդով օտարվող հողերի մեկնարկային գինը սահմանել հողի|
|կադաստրային արժեքի 100 տոկոսից ոչ պակաս: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների համապատասխան գրություններով տեղեկացվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով վերականգնվել է 34,749.5 հազ.դրամ, որից համայնքային բյուջեներ` 34,001.5 հազ. դրամ և պետական բյուջե` 748.0 հազ. դրամ: Մասնավորապես.
ք. Արմավիր
. Համայնքի բյուջե վճարվել է 6,263.7 հազ. դրամ տեղական տուրք և 619.5 հազ. դրամ վարձավճար:
ք. Էջմիածին
. Համայնքի բյուջե վճարվել է 6,834.0 հազ. դրամ տեղական տուրք և 576.0 հազ. դրամ վարձավճար:
. Կապիտալ շինարարության և նորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված 1,652.0 հազ. դրամ խախտումների գումարը վերականգնվել է համայնքի բյուջե:
. Գնված ավտոմեքենաների եկամտահարկի 460.0 հազ. դրամը վճարվել է պետական բյուջե:
գ. Տալվորիկ
. Օտարված գյուղնշանակության հողերի 2,081.9 հազ. դրամի հողի հարկի գումարը չի վերականգնվել համայնքի բյուջե` հարուցվել է քրեական գործ:
. Մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար գանձված 380.0 հազ. դրամը մուտքագրվել է գանձապետական համապատասխան հաշվին:
գ. Նոր Կեսարիա
. Հողի վարձավճարների գծով տույժերի գումարից վճարվել է 1,359.0 հազ. դրամ:
գ. Արևիկ
. 442.0 հազ. դրամ տեղական տուրքի գումարը վճարվել է համայնքի բյուջե:
. Խմելու և ոռոգման ջրի պարտքի համար վճարվել է 3,015.3 հազ.դրամ:
գ. Քարակերտ
. Տեղական տուրքերի գծով համայնքի բյուջե չվճարված 600.0 հազ. դրամի և հողերի օտարումից համապատասխան հաշվին չմուտքագրված 5,936.1 հազ. դրամի մասով հարուցված է քրեական գործ:
գ. Վանանդ
. Աճուրդի մասնակցության վճարը` 60.0 հազ. դրամ վերականգնվել է ստուգման ընթացքում:
գ. Փարաքար
Վերականգնվել է 7,559.1 հազ. դրամի գույքահարկի և 3,845.9 հազ. դրամի տեղական տուրքի գումար` մնացած գումարների համար դատարանի կողմից կազմվել է վերականգնման ժամանակացույց:
2.31. ՀՀ դատախազություն
Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Ներքին աուդիտ
2007 և 2008 թվականներին աուդիտորի հաստիքը թափուր լինելու պատճառով, Դատախազությունում ներքին աուդիտ չի իրականացվել: Չի պահպանվել «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջը:
2. Գնումների գործընթացի նկատմամբ իրականացված համապատասխանության վերահսկողություն
Գնումները կատարվել են նույն ընկերություններից և նույն ժամանակահատվածում, բաժանվել են առանձին չափաբաժինների և իրականացվել են գնման առանձին ընթացակարգեր անցկացնելու եղանակով: Խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:
3. Շինարարական աշխատանքներ
Անտեսելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները` նախագծեր մշակող կազմակերպությունների համար հեղինակային հսկողության գումարներ չեն նախատեսվել և պայմանագրեր չեն կնքվել:
Շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացվել է ֆիզիկական անձանց միջոցով, մինչդեռ ըստ սահմանված կարգի այն պետք է կատարեն իրավաբանական անձինք:
Դատախազության 4 վարչական շենքերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 2008 թվականի ապրիլի 15-ից` 16-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն նախագծային աշխատանքների կատարման հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրված է 2008 թվականի մայիսի 12-ին: Փորձաքննությունը պետք է անցկացվեր նախագծային աշխատանքների ավարտից հետո:
2.32. ՀՀ դատական դեպարտամենտ
Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. ՀՀ վճռաբեկ դատարանի և Դեպարտամենտի նոր շենքային համալիրի նախագծային աշխատանք
Շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնելու նպատակով «Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարան» ՊՈԱԿ-ին վճարվել է 3,236.9 հազ. դրամ, մինչդեռ շենքի շինարարությունը սկսված չէ: Գումարը ենթակա է վերականգնման:
2. Շինարարական աշխատանքներ
ՀՀ հարավային վարչական տարածքի քաղաքացիական ու քրեական դատարանների ժամանակավոր շենքային համալիրների շինվերանորոգման համար հատկացված 45,320.0 հազ. դրամ գումարից հսկիչ չափագրման է ենթարկվել 24,085.3 հազ. դրամի աշխատանքներ: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց վճարում` 1,764.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
ՀՀ հյուսիսային վարչական տարածքի քաղաքացիական և քրեական դատարանների ժամանակավոր շենքային համալիրների շինվերանորոգման համար հատկացված 68,529.33 հազ. դրամ գումարից հսկիչ չափագրման է ենթարկվել 68,529.33 հազ. դրամի աշխատանք: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց վճարում` 988.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Երևան քաղաքի քաղաքացիական և քրեական դատարանների շենքային համալիրի շինվերանորոգման համար հատկացված 206,500.6 հազ. դրամ գումարից հսկիչ չափագրման է ենթարկվել 60,241.1 հազ. դրամի աշխատանքներ: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց վճարում` 988.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
3. Պետական տուրք
2007-2008 թթ.-ներին և 2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ դատարանների կողմից ԴԱՀԿ ծառայությանն է ուղարկվել 12972 կատարողական թերթ` 724,612.7 հազ. դրամ ընդհանուր գումարով: ԴԱՀԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե որպես տուրք փաստացի բռնագանձվել է 398,205.7 հազ. դրամ, կամ 54.9%-ը: Տվյալ ցուցանիշը նախկինում եղել է բավականին ցածր` մոտ 12-13%: Բացի այդ, 110,220.7 հազ.դրամ հարկադիր կատարման ենթակա գումարների բռնագանձումն անհնարին է համարվել, որը կազմում է ընդհանուրի 15%-ը:
4. Դատական համակարգի ֆինանսավորումը
ՀՀ դատարանների ֆինանսավորման հարցում առկա է օրենսդրական հակասություն` ՀՀ դատական օրենսգրքի և «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջև. մի դեպքում ֆինանսավորումը պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի միջոցով, իսկ մյուս դեպքում` ըստ առանձին Դատարանների:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը |
| ՀՀ դատարանների ֆինանսավորման գործընթացի մասին դրույթները կարգավորելու|
|նպատակով վերացնել ՀՀ օրենսդրությունում առկա հակասությունը, քանի որ ՀՀ |
|դատական օրենսգրքով դատարանները ֆինանսավորվում են Դեպարտամենտի միջոցով, |
|իսկ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով` ըստ առանձին դատարանների: |
._________________________________________________________________________.
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 19.02.2010 թ. թիվ ԴԴ-1-ե-950 և 16.03.2010 թ. թիվ Ե-1676 գրություններով տեղեկացվել է.
. Հեղինակային հսկողության իրականացման համար վճարված 3,236.9 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:
ՀՀ հարավային վարչական տարածքի քաղաքացիական և քրեական դատարանների ժամանակավոր շենքային համալիրում չկատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարված 3,741.0 հազ. դրամից 3,505.3 հազ. դրամը վերականգնվել է աշխատանքով, իսկ 235.7 հազ. դրամը` պետական բյուջե:
2.33. ՀՀ սահմանադրական դատարան
Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով էական խախտումներ և թերություններ չեն արձանագրվել:
2.34. ՀՀ Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի
վերականգնման ծրագիր
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2006 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1.Ջրաչափերի դետալները չեն համապատասխանում մրցութային առաջարկում ներկայացված դետալների որակական, տեխնիկական պայմաններին` իտալական արտադրության դետալների փոխարեն մատակարարվել են չինական արտադրության դետալներ:
2. Խախտվել է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետները, չի պահվել ուշացման տույժ` 4,549 եվրո գումարի չափով: Նշված գումարը ենթակա է վերականգնման:
3. «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 04.02.08թ.-ին 141,923 եվրո գումարի չափով ձեռք բերված ջրաչափերի անհրաժեշտությունը տվյալ պահին հիմնավորված չէր, քանի որ դեռևս դրանից առաջ ձեռք բերված առաջին խմբաքանակի ջրաչափերից 30.05.09 թ.-ի դրությամբ տեղադրված էր 30,1 տոկոսը: Ջրաչափերը գտնվում էին պահեստում և ստուգման պահի դրությամբ տեղադրված չէին: 141,923 եվրո գումարի չափով ջրաչափերի ձեռք բերումը մինչև ստուգման ավարտը համարվում էր անարդյունավետ: Հատկանշական է նաև, որ բնակիչները պարտադրված չեն ջրաչափական հանգույցներ ձեռք բերել ընկերությունից, նրանք կարող են ձեռք բերել սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ջրաչափեր, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում վարկային միջոցներով ձեռք բերված ջրաչափերի ամբողջական իրացումը:
4. Ստուգման պահի դրությամբ պահեստից բացակայում էր 218 հատ ջրաչափ` 2,288.4 հազ. դրամ արժեքով: Ջրաչափերը կամ դրանց արժեքը ենթակա է վերականգնման:
5. «Կարկոմավտո» ՍՊԸ-ի հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի պահանջների չկատարման հետևանքով 15,056 եվրո տույժ չի հաշվարկվել և չի գանձվել: Գումարը ենթակա է վերականգնման:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 29.01.2010 թվականի թիվ 02-ԱԱ06/106 գրությամբ տեղեկացվել է.
. Վերականգնվել են պահեստից բացակայող 218 հատ ջրաչափերը` 2,288.4 հազ. դրամ արժեքով:
. Չհաշվարկված և չգանձված 15,056 եվրո տույժերը վերականգնվել են:
2.35. ՀՀ Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի
վերականգնման ծրագիր
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հուլիսի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1.31.9 մլն դրամի (67.1 հազ. եվրո) չափով իրականացվել է ավտոտնակների վերանորոգման աշխատանքներ: Սակայն շինարարական սխալ նախագծերի արդյունքում մեքենաները հնարավոր չէ կայանել: Ծախսը դիտվում է անարդյունավետ:
2. Ջրաչափերի դետալները չեն համապատասխանում մրցութային առաջարկում ներկայացված դետալների որակական, տեխնիկական պայմաններին` իտալական արտադրության դետալների փոխարեն մատակարարվել են չինական արտադրության դետալներ:
3. Մատակարարված ջրաչափերից «Արազեն» ՀՁ ՍՊԸ-ի կողմից հետ է վերցվել թվով 5000 ջրաչափ` ստուգաչափման անճշտության պատճառով, որոնք մինչև ստուգման ավարտը չէին վերադարձվել «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Նշված ջրաչափերը ենթակա են վերադարձման:
4. Ջրաչափերի ձեռք բերման համար նախատեսված միջոցներից 1,636.9 հազ. դրամ գումարը օգտագործվել է ոչ նպատակային` ուղղվել է ընկերության ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Գումարը ենթակա է վերականգնման:
5. «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 04.02.2008թ.-ին 227.2 հազ. եվրո գումարի չափով ձեռք բերված ջրաչափերի անհրաժեշտությունը տվյալ պահին հիմնավորված չէր, քանի որ դեռևս դրանից առաջ ձեռք բերված առաջին խմբաքանակի ջրաչափերից 01.08.2009 թվականի դրությամբ տեղադրված էր 51,14 տոկոսը: Ջրաչափերը գտնվում էին պահեստում և ստուգման պահի դրությամբ տեղադրված չէին: 227.2 հազ. եվրո գումարի չափով ջրաչափերի ձեռք բերումը մինչև ստուգման ավարտը համարվում էր անարդյունավետ: Հատկանշական է նաև, որ բնակիչները պարտադրված չեն ջրաչափական հանգույցներ ձեռք բերել ընկերությունից, նրանք կարող են ձեռք բերել սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ջրաչափեր, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում վարկային միջոցներով ձեռք բերված ջրաչափերի ամբողջական իրացումը:
6. Ստուգման պահի դրությամբ պահեստից բացակայում էր 689 հատ ջրաչափ` 7,579.0 հազ. դրամ արժեքով: Ջրաչափերը կամ դրանց արժեքը ենթակա է վերականգնման:
7. «Կարկոմավտո» ՍՊԸ-ի հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի պահանջների չկատարման հետևանքով 10.3 հազ. եվրո տույժ չի հաշվարկվել և չի գանձվել: Գումարը ենթակա է վերականգնման:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 29.01.2010 թվականի թիվ 02-ԱԱ06/106 գրությամբ տեղեկացվել է.
. Պահեստից բացակայող 689 հատ ջրաչափի (7,579 հազ. դրամ արժեքով) մասով Ընկերությունը դիմել է դատարան:
. Ջրաչափերի ձեռք բերման համար նախատեսված միջոցներից ոչ նպատակային օգտագործված 1,636.9 հազ. դրամը վերականգնվել է:
. Պահեստում բացակայող 5000 հատ ջրաչափերը վերադարձվել են:
. Չհաշվարկված և չգանձված 10.3 հազ. եվրո տույժերը վերականգնվել են:
2.36. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված
շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` Ծրագրի սկզբից մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
1. Էապես տարբերվում են էներգաբլոկի կառուցման արժեքի գնահատականները կապալի պայմանագրի արժեքից: Փաստացի կնքված վարկային համաձայնագրով էներգաբլոկի կառուցման աշխատանքների համար նախատեսվել է 130,554.5 հազ. ԱՄՆ դոլար, սակայն կապալի պայմանագրի արժեքը ստորագրվել է 208,323.1 հազ. ԱՄՆ դոլարով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ (նախապես տրված վարկային միջոցների 66%-ի չափով):
2. Բացակայում է կապալի պայմանագրի մաս կազմող «Mitsui&Co.» Ltd և «GS Engineering and Construction Corp.» կոնսորցիումի համաձայնագիրը:
3. Հայաստան ներկրված մետաղական ամրանների (956,080 կգ քաշով) հարկազատման տեղեկանքներով որպես ծագման երկիր նշված է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սակայն իրականում դրանք արտադրված են Թուրքիայում:
4. Ստուգման պահի դրությամբ բացակայում էին 6,127,461.0 հազ. իեն ընդհանուր արժեքով առաքված ապրանքների մաքսազերծման (հարկազատման) փաստաթղթերը:
5. Կապալառուն «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ին ներկայացրել է 40,763.5 հազ. դրամ ընդհանուր գումարով կոմունալ վճարների հաշիվներ` պահանջելով, որ վերջինս փոխհատուցի դրանք: Սակայն կապալի պայմանագրով ամրագրված է, որ փաստացի օգտագործած քանակությունների համար կոմունալ ծախսերի վճարումը պետք է կատարի կապալառուն:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
| «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` |
| Չփոխհատուցել կապալառուի կողմից ներկայացված 40,763.5 հազ. դրամ |
|ընդհանուր գումարով կոմունալ վճարների հաշիվները: |
._________________________________________________________________________.
2.37. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող
Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր
Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`
110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքների մասով`
1. «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայկական Էլեկտրական ցանցերի» և կապալառուի միջև եռակողմ ստորագրված Հանձնման Ակտերը չեն հանդիսանում աշխատանքների ավարտման մասին կապալի պայմանագրով նախատեսված Վկայագրեր:
2. Շինարարական նախագծերով նախատեսված հողային աշխատանքների և հիմքերի կառուցման ծավալները տարբերվում են կապալի պայմանագրի գնային աղյուսակով սահմանված ծավալներից (54,471.5 հազ. իենով): Նշված աշխատանքների մասով պայմանագրի գումարը ենթակա է նվազեցման:
SCADA/Կապի համակարգի առաջին փուլի իրականացման աշխատանքների մասով`
3. 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ Կապալառուն Պատվիրատուին չի ներկայացրել կապի ամբողջական նախագիծն այն դեպքում, երբ կապի պայմանագիրը նախատեսում է ընդամենը 4 ամիս այդ աշխատանքների համար:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._________________________________________________________________________.
| «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ին` |
| Հողային աշխատանքների և հիմքերի կառուցման ծավալների մասով կապալի |
|պայմանագրի գումարը նվազեցնել 54,471.5 հազ. իենով (234,663.3 հազ. դրամ)` |
|համապատասխանեցնելով այդ աշխատանքների իրականացման նախագծերին: |
._________________________________________________________________________.
2.38. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի
սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2006 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հունվարի 1-ը:
Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`
1. Հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ
Կապալառուների կողմից իրականացված հիմնանորոգման և շինարարության աշխատանքների գումարը առ 01.01.2009թ. դրությամբ` կազմում է 5,236,500.0 հազ. դրամ, որից չափագրված ծավալներ` 519,135.8 հազ. դրամ: Հիմնանորոգման և շինարարական աշխատանքները կատարվել են թվով 117 օբյեկտում, որից ընտրանքային կարգով ստուգվել է 19: Արձանագրվել է վերականգնման ենթակա 19,572.1 հազար դրամի խախտում (աղյուսակ 1):
Աղյուսակ 1 հազ. դրամ
._____________________________________________________________________.
| |Օբյեկտի անվանումը |Կապալառու |Պայմանագրա|Չափագրված|Ծավալային|
| | |կազմակերպութ- |յին գումար|ծավալներ |հավելա- |
| | |յուն | | |գրում |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 1|Այգաբացի դպրոց |«Փարվանապրոմ» | 104,928.4| 45,325.0| 5,454.3 |
| | |ՍՊԸ | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 2|Գյումրիի |«Փարվանա» ԱԿ | 108,001.2| 43,965.0| 4,683.0 |
| |հաշմանդամների | | | | |
| |կենտրոն | | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 3|Շիրակավանի դպրոց |«Մարդակ» ՍՊԸ | 73,596.2 | 27,819.0| 2,740.8 |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 4|Երևանի 163 դպրոց |«Գոհարիկ» ՍՊԸ | 54,108.7 | 36,905.7| 783.8 |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 5|Մարտունու մշակույթի |«ՄԹ Մեյնկամ» | 105,079.7| 56,736.8| 2,850.7 |
| |տուն |ՍՊԸ | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 6|ՀՀ մաշկ. և սեռավ. |«Արևիկ» ՍՊԸ | 25,798.1 | 13,019.4| 192.4 |
| |բժշկագիտական շենք | | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 7|Երևանի թիվ 1 |«Կարեն-93» ՍՊԸ| 66,058.9 | 32,125.4| 397.6 |
| |ինտերնատի մասնաշենք | | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 8|Երևանի թիվ 36 դպրոց|«Վ և Ա» ՍՊԸ | 29,803.7 | 15,429.2| 542.8 |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| 9|ՈՒրցաձորի |«ԻԳԼ ԱՍԱ» ՍՊԸ | 100,958.1| 47,623.0| 749.5 |
| |համայնքային կենտրոն | | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
|10|Արարատի քաղաքային |«Ա.Ռ.Մ.Է. | 74,477.7 | 24,350.3| 84.0 |
| |այգի |ֆիրմա» ԱԿ | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
|11|Այգեպատի դպրոց |«Սպառշինարդ» | 45096,0 | 19,797.5| 842.4 |
| | |ՍՊԸ | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
|12|Աբովյանի թիվ 4 դպրոց|«Վ. Վարդանյան»| 24,697.9 | 5,087.1 | 74.8 |
| | |ՍՊԸ | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
|13|Նոր գեղիի |«Բազալտշին» ԱԿ| 100,958.1| 47,623.0| 175.7 |
| |համայնքային կենտրոն | | | | |
|__|____________________|______________|__________|_________|_________|
| |Ընդամենը | |921,607.24|385,811.6|19,572.06|
._____________________________________________________________________.
2. Տեխնիկական հսկողություն
Որոշ դեպքերում տեխնիկական հսկիչների կողմից օբյեկտների ամենօրյա այցելությունը իրատեսական չէ և տեխնիկական հսկողություն կրում է ձևական բնույթ: Մասնավորապես, 2007 թ. հուլիսից մինչև 2008 թ. մարտ ամիսը «Դուրգաբշին» ՍՊԸ-ի մեկ տեխնիկական հսկիչի կողմից հսկողություն է իրականացվել Երևանում և տարբեր մարզերում գտնվող 12-ից 17 օբյեկտներում, իսկ «Արստակ-Իմպեկս» ՍՊԸ-ի մեկ տեխնիկական հսկիչի կողմից` 7-ից 14 օբյեկտներում:
3. Բանկային տոկոսներ
Ծրագրի շրջանակներում բանկերում բացված հաշիվների մնացորդից ստացված վրաեկ տոկոսները` 6,736.1 հազ. դրամ, Հիմնադրամի կողմից չէր փոխանցվել կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին: Գումարը ենթակա է վերականգնման:
4. Նախագծահետազոտական աշխատանքների իրականացում
Նախագծերում պահպանված չեն պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոնները և նորմերը, գծագրերը մեծամասամբ կատարվել են գրաֆիկական թերություններով և բացթողումներով: Կապալառուի կողմից նախագծային կազմակերպության բանավոր թույլտվությամբ շինարարության ընթացքում նախագծերում կատարվել են էական փոփոխություններ առանց սահմանված կարգով վերանախագծման և համաձայնեցման: Մի շարք դեպքերում կապալառուների կողմից ներկայացված քանդման աշխատանքների միավոր գները մի քանի անգամ գերազանցում են վերանորոգման նմանատիպ աշխատանքների միավոր գներին:
5. Խորհրդատվական ծառայություն
Պայմանագրեր էին կնքվել երկու տեղական խորհրդատուների հետ, որոնց կատարված աշխատանքը չի ներառվել ՀՍՆՀ-3 ծրագրում: Արդյունքում ծրագրի շրջանակներում այդ աշխատանքների համար վճարված գումարը (3,654.7 հազ. դրամ), ըստ էության, օգտագործվել է ոչ նպատակային:
Վերահսկողությամբ արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 26,308.2 հազ. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
. ՀՀ պետական բյուջե չփոխանցված 6,736.1 հազ. դրամ բանկային տոկոսների գումարը փոխանցվել է ստուգման ընթացքում:
. ՀՀ վերահսկիչ պալատ հասցեագրված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի 26.10.2009 թ. թիվ 1319 գրությամբ շինարարական աշխատանքներում թույլ տրված 19,572.1 հազ. դրամ ծավալային հավելագրումներից «Գոհարիկ» ՍՊԸ-ի մասով վերականգնվել է 783.8 հազ. դրամ գումար, իսկ մնացած թվով 12 կազմակերպության մասով արձանագրված 18,788.3 հազ. դրամի խախտումը վերականգնվել է աշխատանքով:
2.39. ՀՀ արտաքին գործերի նախարարության (ընթացիկ հաշվետվությունը
պարունակում է «հույժ գաղտնի» տեղեկատվություն)
2.40. ՀՀ պաշտպանության նախարարություն (ընթացիկ հաշվետվությունը
պարունակում է «հույժ գաղտնի» տեղեկատվություն)
2.41. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
(ընթացիկ հաշվետվությունը պարունակում է «հույժ գաղտնի»
տեղեկատվություն)
2.42. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետական պահպանության
վարչություն (ընթացիկ հաշվետվությունը պարունակում է «հույժ գաղտնի»
տեղեկատվություն)
3. Վերահսկիչ պալատի միջազգային հարաբերությունները
Միջազգային համագործակցության շրջանակներում Վերահսկիչ պալատը հաշվետու տարում շարունակել է իր ակտիվ գործունեությունը` ընդլայնվել և խորացվել են միջազգային կապերը, ինչպես նաև ստեղծվել են նոր հնարավորություններ` հետագա զարգացումների համար:
Արտաքին հարաբերություններում Վերահսկիչ պալատի տարբեր պատվիրակություններ և աշխատակիցներ համագործակցության խորացման, ուսուցման և վերապատրաստման նպատակով մասնակցել են հետևյալ միջոցառումներին.
. 2009 թ. հունվարի 25-29, Քաթար, ք.Դոհա, INTOSAI «Բնապահպանական աուդիտի աշխատանքային խումբ»:
. 2009 թ. մարտի 2-6, Լեհաստանի գերագույն վերահսկիչ պալատի նախագահի հրավերք, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնական այցը Լեհաստան:
. 2009 թ. մարտի 29-ից` ապրիլի 1, ք. Փարիզ, Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական (EUROSAI) և արաբական (ARABOSAI) կազմակերպությունների 2-րդ համաժողով:
. 2009 թ. մայիսի 4-5, ք. Ֆրանկֆուրտ, Ճանապարհաշինարարության բնագավառում իրականացվող վերահսկողության ժամանակ կիրառվող հատուկ տեխնոլոգիաների ճանաչողական այց:
. 2009 թ. հուլիսի 6-8, ք. Հաագա, Նիդերլանդների Թագավորության Հաշվիչ դատարանի նախագահի հրավերք, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնական այցը Հաագա:
. 2009 թ. հուլիսի 14-17, ք. Բոնն, Հայ-գերմանական միջկառավարական բանակցություններ (որտեղ քննարկվել են նաև ՀՀ ՎՊ-ին ցուցաբերվող բազմակողմանի օգնության մի շարք այլ ծրագրեր):
. 2009 թ. սեպտեմբերի 3-5, ք. Դուշանբե, ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 9-րդ համագումար:
. 2009 թ. նոյեմբերի 29-ը, ք. Մոսկվա, «Առանցքային ազգային ցուցանիշներ» աշխատանքային խումբ:
1. Միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքներում նույնպես արձանագրվել են էական հաջողություններ: Այսպես.
Վերահսկիչ պալատի և Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) հայաստանյան գրասենյակի միջև հարաբերությունները տեղափոխվել են որակապես նոր փուլ: Բոննում անցկացված հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում, այլևս Վերահսկիչ պալատի աջակցության շրջանակները հաջորդ տարիների համար ավելի են ընդլայնվելու: Դեկտեմբեր ամսին ՀՀ վերահսկիչ պալատի և ԳՏՀԸ գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն ճանապարհային շինարարության վերահսկողության բնագավառում ՀՀ վերահսկիչ պալատի աշխատանքներին աջակցելու նպատակով հատկացվել է GEORADAR հատուկ համակարգ` տեղակայված համապատասխան ավտոմեքենայում: Համակարգն, ըստ էության, բացահայտում է ճանապարհների կառուցման աշխատանքներում տեղի ունեցած գրեթե բոլոր խախտումներն ու թերությունները: Հայաստան է ժամանել նաև գերմանացի փորձագետ, ով պետք է վերապատրաստի հայ մասնագետներին` համակարգը հետագայում ինքնուրույն աշխատացնելու նպատակով:
2. Օտարերկրյա բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ համագործակցության մասով.
. Մարտի 2-6-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի գերագույն վերահսկիչ պալատի նախագահի հրավերով գտնվում էր Լեհաստանում: Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահը 2008 թվականից մինչև 2011 թվականը հանդիսանում է ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների եվրոպական կազմակերպության` EUROSAI նախագահը: Այցելության ընթացքում Հայաստանի և Լեհաստանի վերահսկիչ պալատների նախագահները համագործակցության շրջանակներում ստորագրեցին մտադրությունների արձանագրություն: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր մոդելը` EUROSAI շրջանակներում:
. Մարտի 29-ից` ապրիլի 1-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Բարձրագույն վերահսկիչ մարմինների Եվրոպական (EUROSAI) և Արաբական (ARABOSAI) կազմակերպությունների II համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 34 և արաբական 23 պետությունների ներկայացուցիչներ: Փարիզյան համաժողովի շրջանակներում քննարկվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վերահսկիչ բարձրագույն մարմինների աշխատանքի առանձնահատկությունները:
Վերահսկիչ բարձրագույն մարմինների փարիզյան համաժողովի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը առանձնազրույց ունեցավ Ֆրանսիայի հաշվիչ պալատի նախագահ Ֆիլիպ Սեգանի հետ: Ֆիլիպ Սեգանը միաժամանակ նաև Եվրախորհրդի գլխավոր աուդիտորն է: Երկու նախագահները պայմանավորվեցին համագործակցության պայմանագիր ստորագրել մոտ ապագայում:
. Հուլիսի 6-8-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Հաագայում հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Հաշվիչ դատարանի նախագահի հետ: Կողմերն այցի ընթացքում ստորագրել են համագործակցության պայմանագիր: Կլինի տեխնիկական աջակցություն, իսկ ՀՀ հարկային և մաքսային, բնապահպանական, շինարարական ոլորտներում երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինները կիրականացնեն համատեղ ստուգումներ:
. Սեպտեմբերի 29-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկեց ԱՊՀ ֆինանսական վերահսկիչ բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը, որը նվիրված էր ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում վերահսկիչ մարմինների դերին: Նստաշրջանի ավարտին խորհուրդն ընդհանուր բանաձև ընդունեց, որով որոշվեց` 10-րդ հոբելյանական նստաշրջանն անցկացնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:
. Նոյեմբերի 19-ին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի, եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության նախագահ Յացեկ Յեժիերսկուն: Հանդիպումից հետո Լեհաստանի գերագույն ՎՊ-ի և Հայաստանի ՎՊ-ի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է փորձի փոխանակում արտաքին պետական վերահսկողության մեթոդաբանության և ընթացակարգերի ոլորտում, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, համատեղ և զուգահեռ վերահսկողության, սեմինարների, կոնֆերանսների և խարհրդակցությունների անցկացում, արտաքին պետական վերահսկողությանն առնչվող ազգային օրենսդրությունների, մասնագիտական տեղեկատվության, ուղեցույցների և ձեռնարկների փոխանակում:
4. Հավելված և տեղեկանքեր1
_____________________
1 «Հավելված և տեղեկանքներ» բաժնի ցուցանիշները ներկայացված են որոշ փոփոխություններով, քանի որ սույն հաշվետվությունը 2010 թվականի մարտի 30-ին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո վերահսկվող մի շարք օբյեկտներ ներկայացրել են վերահսկողությամբ արձանագրված վերականգնման ենթակա գումարների վերաբերյալ լրացուցիչ էական նշանակություն ունեցող տեղեկություն:
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|Հ/|Վերահսկվող օբյեկտ |Անարդյու-|Արձանագրված | Վերականգնված է |
|Հ | |նավետ |խախտման |______________________|
| | |ծախս |չափը, որը |գումարով |աշխատանքով|
| | | |ենթակա է | | |
| | | |վերականգնման| | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 1|ՀՀ դատական | | 6,977.9 | 3,472.6 | 3,505.3 |
| |դեպարտամենտ | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 2|ՀՀ արդարադատության |14,095.0 | 69,442.2 | 21,069.5 | 48,372.7|
| |նախարարություն |(տեղեկանք| | | |
| | |7) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 3|ՀՀ էներգետիկայի և | | 60,774.0 | 60,958.7 | |
| |բնական պաշարների | | | | |
| |նախարարություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 4|ՀՀ աշխատանքի և |5,670.0 | 12,452.2 | 10,024.2 | 2,428.0 |
| |սոցիալական հարցերի |(տեղեկանք| | | |
| |նախարարություն |3) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 5|ՀՀ ֆինանսների | | | 51,496.1 | |
| |նախարարություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 6|ՀՀ կառավարությանն | | | 23,685.9 | |
| |առընթեր պետական | | | | |
| |եկամուտների կոմիտե | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 7|ՀՀ առողջապահության | | 71,252.8 | 71,252.8 | |
| |նախարարություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 8|ՀՀ բնապահպանության |15,143.6 | 255.5 | 255.5 | |
| |նախարարություն |(տեղեկանք| | | |
| | |8) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| 9|ՀՀ կառավարությանն | | 12,994.0 | 1,125.0 | 11,869.0 |
| |առընթեր քաղաքացիական| | | | |
| |ավիացիայի գլխավոր | | | | |
| |վարչություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|10|Համաշխարհային |3,654.7 | 26,308.2 | 7,519.9 | 18,788.3 |
| |բանկի աջակցությամբ |(տեղեկանք| | | |
| |իրականացվող |15) | | | |
| |Հայաստանի սոցիալական| | | | |
| |ներդրումների | | | | |
| |հիմնադրամի երրորդ | | | | |
| |ծրագիր | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|11|ՀՀ էկոնոմիկայի |50,000.0 | 66,154.0 | 35,654.0 | 11,200.0 |
| |նախարարություն |(տեղեկանք| | | |
| | |4) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|12|ՀՀ կրթության և |48,561.6 | 134,771.0 | 89,634.1 | 15,561.6 |
| |գիտության |(տեղեկանք| | | |
| |նախարարություն |2) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|13|ՀՀ մշակույթի |137,896.0| 191,918.2 | 55,600.7 | 25,556.3 |
| |նախարարություն |(տեղեկանք| | | |
| | |1) | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|14|ՀՀ սպորտի և | | 3,309.7 | 2,054.7 | |
| |երիտասարդության | | | | |
| |հարցերի | | | | |
| |նախարարություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|15|ՀՀ գյուղատնտեսության|556,862.1| 11,643.6 | 6,441.9 | 5,201.7 |
| |նախարարություն |(տեղեկանք| | | |
| | |5) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|16|ՀՀ տրանսպորտի |144,475.3| 246,397.3 | 65,038.1 | 164,635.2|
| |նախարարություն |(տեղեկանք| | | |
| | |6) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|17|ՀՀ քաղաքաշինության | | 32,664.3 | 18,395.0 | 14,269.3 |
| |նախարարություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|18|ՀՀ հանրային | | 419,860.7 | 274,765.6 | |
| |ծառայությունները | | | | |
| |կարգավորող | | | | |
| |հանձնաժողով | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|19|ՀՀ կառավարությանն | | 285,514.1 | 3,285.9 | |
| |առընթեր անշարժ | | | | |
| |գույքի կադաստրի | | | | |
| |պետական կոմիտե | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|20|ՀՀ տարածքային | | 65,458.6 | 37,456.2 | 28,002.4 |
| |կառավարման | | | | |
| |նախարարության | | | | |
| |ջրային տնտեսության | | | | |
| |պետական կոմիտե | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|21|ՀՀ կառավարությանն | | 267,103.7 | 111,182.3 | |
| |առընթեր պետական | | | | |
| |գույքի վարչություն | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|22|Երևանի | | 2,030,804.0| 558,090.7 | 51,898.7 |
| |քաղաքապետարան | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|23|ք. Երևան Շենգավիթ | | 748,032.9 | 349,873.8 | 28,504.7 |
| |համայնք | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|24|«Պետական գնումների |8,403.0 | 132,752.1 | | |
| |գործակալություն» |(տեղեկանք| | | |
| |ՊՈԱԿ |9) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|25|Շիրակի մարզպետարան | | 78,152.0 | 33,440.0 | 39,650.5|
| | | | | | |
| | | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|26|ք. Գյումրի |98,342.3 | 363,336.1 | 122,767.0 | |
| | |(տեղեկանք| | | |
| | |10) | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|27|Լոռու մարզպետարան | | 102,573.4 | 16,414.5 | 35,638.0 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|28|Լոռու մարզի |20,361.4 | 573,789.7 | 508,027.0 | 15,699.6|
| |համայնքներ |(տեղեկանք| | | |
| | |11) | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|29|Արմավիրի մարզպետարան|2,449.0 | 147,804.7 | 7,403.1 | 62,611.6 |
| | |(տեղեկանք| | | |
| | |12) | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|30|Արմավիրի մարզի | | 192,991.6 | 59,517.6 | 22,548.6 |
| |համայնքներ | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|31|Գերմանիայի Զարգացման|65,121.4 | 11,080.7 | 6,980.3 | 2,288.4 |
| |վարկերի բանկի |(տեղեկանք| | | |
| |աջակցությամբ |13) | | | |
| |իրականացվող ՀՀ Լոռու| | | | |
| |մարզի | | | | |
| |ջրամատակարարման և | | | | |
| |ջրահեռացման | | | | |
| |համակարգի | | | | |
| |վերականգնման ծրագիր | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
|32|Գերմանիայի Զարգացման|136,410.6| 14,031.5 | 6,452.5 | |
| |վարկերի բանկի |(տեղեկանք| | | |
| |աջակցությամբ |14) | | | |
| |իրականացվող ՀՀ | | | | |
| |Շիրակի մարզի | | | | |
| |ջրամատակարարման և | | | | |
| |ջրահեռացման | | | | |
| |համակարգի | | | | |
| |վերականգնման ծրագիր | | | | |
|__|____________________|_________|____________|___________|__________|
| |Ընդամենը | | 6,380,600.7|2,619,335.2| 608,229.9|
| | | | | | |
.______________________________________________________________________
.___ ________________________________________________________________.
|Հ/| |Դեռևս |Ներկայացված |Գործն | Ծանոթություն |
|Հ | |ենթակա է |ժամանակա- |ուղարկվել է| |
| | |վերականգնման|ցույցի |դատախազութ-| |
| | | |համաձայն |յուն կամ | |
| | | |կատարվելու է |դատարան | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 1| | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 2| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 3| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 4| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 5| | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 6| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 7| | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 8| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| 9| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|10| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|11| | | | 20,000.0 | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|12| | 25,616.8 |25,438.5 հազ.| 3,959.3 | |
| | | |դրամ մինչև | | |
| | | |01.09.10 թ. | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|13| | 41,427.8 |26485.8 հազ. | 69,333.4 | |
| | | |դրամը` 2010թ.| | |
| | | |ընթացքում, | | |
| | | |14,942.0 հազ.| | |
| | | |դրամ` «Սայաթ-| | |
| | | |Նովա» օպերայի| | |
| | | |բեմադրության | | |
| | | |գումար, | | |
| | | |երկարաձգվել է| | |
| | | |մինչև | | |
| | | |30.12.2010 թ.| | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|14| | | | 1,255.0 | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|15| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|16| | 16,724.0 |մինչև | | |
| | | |01.10.10 թ. | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|17| | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|18| | 145,095.1 |ժամկետ | | |
| | | |սահմանված չէ | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|19| | 282,228.2 |ժամկետ | | |
| | | |սահմանված չէ | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|20| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|21| | | | 155,921.4 | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|22| | 29,705 |ժամկետ |1,391,109.4| |
| | | |սահմանված չէ | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|23| | 369,654.3 |Մինչև | | |
| | | |01.06.2010 թ.| | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|24| | 132,752.1 |ժամկետ | | |
| | | |սահմանված չէ | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|25| | | | |5,061.5 հազ. դրամ` |
| | | | | |մարվել է աջակցության |
| | | | | |խորհրդի կողմից |
|__| |____________|_____________|___________|________________________|
|26| | 183,660.2 |01.03.2010 թ.| 56,908.9 | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|27| | 3,902.6 |25.12.2009 թ.| 2,331.3 |44,223.0 հազ. դրամ` |
| | | | | |նպաստի գումար մարվել է |
| | | | | |ՀՀ կառավարության |
| | | | | |որոշմամբ և սոցիալական |
| | | | | |ծառայության տարածքային |
| | | | | |գործակալություններին կից|
| | | | | |աջակցության խորհրդի |
| | | | | |կողմից 64.0 հազ. դրամ` |
| | | | | |ԴԱՀԿ-ի կողմից վարույթը |
| | | | | |ավարտվել է, պարտապանը |
| | | | | |գույք կամ եկամուտ չունի |
| | | | | |որի վրա կարելի է |
| | | | | |բռնագանձում տարածել |
|__| |____________|_____________|___________| |
|28| | 33,314.1 |25.12.2009 թ.| 10,024.0 |Գ. Գարգառ` 241.0 հազ. |
| | | | | |դրամ` զիջվել է: 6,484.0 |
| | | | | |հազ. դրամ նպաստի գումար`|
| | | | | |մարվել է սոցիալական |
| | | | | |ծառայության տարածքային |
| | | | | |գործակալություններին |
| | | | | |կից աջակցության խորհրդի |
| | | | | |կողմից |
|__| |____________|_____________|___________|________________________|
|29| | |ժամկետ | |17,465.8 հազ. դրամ` |
| | | |սահմանված չէ | |Մեծամորի քաղաքապետարանին|
| | | | | |սխալմամբ վճարված |
| | | | | |գույքահարկի և հողի |
| | | | | |հարկի գումար 14,700.0 |
| | | | | |հազ. դրամ` 2007 թվականին|
| | | | | |Բագարանի գյուղական |
| | | | | |համայնքում հորատված |
| | | | | |խորքային հորի գումար, |
| | | | | |որը սխալմամբ նախատեսվել |
| | | | | |էր հորատել Շենիկի |
| | | | | |գյուղական համայնքում: |
| | | | | |Թերությունը վերացվել է |
| | | | | |ՀՀ կառավարության |
| | | | | |17.12.2009 թ. թիվ 1461-Ն|
| | | | | |որոշմամբ: 45,624.2 հազ. |
| | | | | |դրամը մարված, է համաձայն|
| | | | | |ՀՀ կառավարության |
| | | | | |26.06.09 թ. N 723-N |
| | | | | |որոշման: |
|__| |____________|_____________|___________|________________________|
|30| | 102,307.4 |ժամկետ | 8,618.0 | |
| | | |սահմանված չէ | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|31| | 1,812.0 |ժամկետ | | |
| | | |սահմանված չէ | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
|32| | | | 7,579.0 | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |____________|_____________|___________|________________________|
| | | 1,368,199.6| | 1,727,039 |133,863.5 հազ. դրամ` |
| | | | | |զիջված, մարված գումարներ|
.___ ________________________________________________________________.
տեղեկանք 1
ՀՀ մշակույթի նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Նախարարության կողմից գնված լուսաձայնային | 71,896.0|
| |սարքավորումները տեղադրված չէին կամ գտնվում էին պահեստում| |
|__|________________________________________________________|_________|
|2.|«Հուշարձանների վերականգնման» ծրագրի համար պատվիրված | 66,000.0|
| |նախագծերը չեն օգտագործվել վերականգնման (շինարարական) | |
| |ծրագրերում | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 2
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Արհեստական թանկացված և ապրանքների նախահաշվային գները | 48,561.6|
| |գերազանցող գումարներ | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 3
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Տրանսպորտային միջոցի քանակի համեմատ վարորդի հաստիքային | 3,148.0 |
| |ավելի միավորի ծախս | |
|__|________________________________________________________|_________|
|2.|Պայմանագրով նախատեսված աշխատանքների փոխարեն գումարը | 2,522.0 |
| |օգտագործվել է այլ աշխատանքների համար | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 4
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Հաստիքացուցակում ձևակերպված, սակայն չաշխատող շուրջ 200 | 50,000.0|
| |աշխատակիցների վարձատրում | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 5
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Արտադրող կազմակերպությունից գնման դեպքում |556,862.1|
| |(հնարավորությունը գործնականում եղել է) չափազանցված | |
| |գներով մատակարարված պատվաստանյութերի հնարավոր տնտեսման | |
| |գումար | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Շինարարական աշխատանքների նախահաշիվների թանկացման և |144,475.3|
| |անորակ աշխատանքների գումար` | |
| |«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ` 35,502.6 հազ. դրամ, | |
| |«Ոսմար» ՍՊԸ` 7,581.2 հազ.դրամ, | |
| |«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ` 69,422.6 հազ. դրամ, | |
| |«Արգիշտի-1» ՍՊԸ` 13,584.7 հազ. դրամ, | |
| |«Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ` 10,274.0 հազ. դրամ, | |
| |«Անիի ՃՇՇ» ՍՊԸ` 8,110.2 հազ. դրամ, | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 7
ՀՀ արդարադատության նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|«Սննդամթերք» հոդվածով հատկացված գումարը ուղղվել է | 14,095.0|
| |աշխատակիցների պարգևատրմանը | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 8
ՀՀ բնապահպանության նախարարություն
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Սևանա լճի 1905 մ բացարձակ նիշից ցածր մակարդակի վրա | 7,700.0 |
| |գտնվող տարածքներում իրականացվել է ծառատունկ | |
|__|________________________________________________________|_________|
|2.|«Սևան» ազգային պարկի կենդանական և բուսական աշխարհի | 6,893.6 |
| |գույքագրման, դրանց մասին գրքույկի հրապարակման, | |
| |էտալոնային հավաքածուների լրացման ու էքսպոզիցիաների | |
| |թարմացման համար նախատեսված աշխատանքների փոխարեն ձեռք է | |
| |բերվել աթոռ, DVD, բուսական և կենդանական ցուցանմուշներ | |
| |և այլն | |
|__|________________________________________________________|_________|
|3.|Կենդանական և բուսական աշխարհի մասին բուկլետ տպագրելու | 550.0 |
| |փոխարեն ծախս է կատարվել վայրի խոզի աֆրիկյան ժանտախտի դեմ| |
| |պայքարի համար | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 9
«Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|ՀՀ մշակույթի նախարարության համար ձեռք բերված հին | 8,403.0 |
| |արտադրության ավտոմեքենայի արժեքը, որը մոտ երկու անգամ | |
| |թանկ է այդ ժամանակահատվածում նոր արտադրված ավտոմեքենայի | |
| |արժեքից | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 10
ք. Գյումրի
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Մասնավոր ընկերություններին անհատույց վարձակալությամբ | 70,742.3|
| |տրամադրված երկու մանկապարտեզների աշխատակիցների | |
| |աշխատավարձի և երեխաների սննդի գումար, որը վճարվել է | |
| |Գյումրու քաղաքապետարանի կողմից | |
|__|________________________________________________________|_________|
|2.|Երկտարիֆ հաշվիչներ չտեղադրելու հետևանքով | 27,600.0|
| |էլեկտրաէներգիայի չտնտեսված գումար | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 11
Լոռու մարզի համայնքներ
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|ք. Վանաձոր Շինարարական աշխատանքների գնային արհեստական | 20,361.4|
| |թանկացման և անորակ աշխատանքների գումար | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 12
Արմավիրի մարզպետարան
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Դպրոցական համազգեստ գնելու նպատակով կատարվել է ոչ | 2,449.0 |
| |նպատակային ծախս | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 13
Գերմանիայի Զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ
Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնման
ծրագիր
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Ձեռք բերված ջրաչափերը չեն տեղադրված և գտնվում էին | 65,121.4|
| |պահեստում | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 14
Գերմանիայի Զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ
Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնման
ծրագիր
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Վերանորոգված ավտոտնակների դարպասները չեն համապատասխանում| 31,900.3|
| |ձեռքբերված փոխադրամիջոցների չափերին | |
|__|________________________________________________________|_________|
|2.|Ձեռք բերված ջրաչափերը չեն տեղադրված և գտնվում էին |104,510.3|
| |պահեստում | |
._____________________________________________________________________.
տեղեկանք 15
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական
ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|1.|Ծրագրում չներառված խորհրդատվական աշխատանքների համար | 3,654.7 |
| |վճարված գումար | |
._____________________________________________________________________.