Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՐ ...

 

 

100.0039.260111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011045

 

    ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ     ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ             ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ                ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ    ՆԱԽԱՐԱՐ

    28 դեկտեմբերի 2010 թ.  11 հունվարի 2011 թ.     11 հունվարի 2011 թ.

    N 39-Ն                 N 05-Ն                  N 2-Ն

 

    ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ           ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

    ՆԱԽԱՐԱՐ                      ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

                                 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

                                 ՆԱԽԱԳԱՀ

    29 դեկտեմբերի 2010 թ.        29 դեկտեմբերի 2010 թ.

    N 357-Ն                      N 412-Ն

 

ՀՆԳԱԿՈՂՄ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն» 2-րդ բաժնի, 1)-ին ռազմավարության, 3-րդ կետի պահանջները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, արտակարգ իրավիճակների վերաբերյալ տվյալների բազայի հիման վրա կազմակերպչական, ղեկավարման գործառույթների իրագործման, բնակչության առողջության պահպանման հսկման, վերլուծության, մեկնաբանության, օպերատիվ արձագանքման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել «Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակին արձագանքման միջոցառումների իրականացման մասին զեկույցի ներկայացման օրինակելի ձևը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության

նախարարի

2010 թ. դեկտեմբերի 28-ի

թիվ 39-Ն

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարի

2011 թ. հունվարի 11-ի

թիվ 05-Ն

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի

2011 թ. հունվարի 11-ի

թիվ 2-Ն

ՀՀ բնապահպանության

նախարարի

2010 թ. դեկտեմբերի 29-ի

թիվ 357-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2010 թ. դեկտեմբերի 29-ի

թիվ 412-Ն

համատեղ հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

I. ԶԵԿՈՒՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ

 

i

1. Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակին արձագանքման միջոցառումների մասին զեկույցը ներկայացվում է քիմիական, ճառագայթային և կենսաբանական գործոններով պայմանավորված վնասվածքների, թունավորումների, հիվանդությունների, այդ թվում` վարակիչ և ախտաբանական վիճակների, անսովոր և անսպասելի դեպքերի, զանգվածային արձանագրման դեպքում, հետազոտություն իրականացրած` տվյալ ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից: Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդումը, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդումը և գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման համաձայն:

2. Զեկույցի նպատակն է`

1) ներկայացնել տեղեկատվություն դեպքի, դրանց արձագանքման ուղղությամբ, կատարված աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային Առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային Առողջապահական Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, շահագրգիռ կառույցներին, բուժկանխարգելիչ կազմակերպություններին,

2) բացահայտել երկրում առկա հիմնախնդիրները և իրականացնել կանխարգելման աշխատանքներ` հետագա բռնկումներից, համաճարակներից, ինչպես նաև առանձին հիվանդությունների հիվանդացության սեզոնային բարձրացումներից խուսափելու համար,

3) հետազոտության արդյունքները կիրառել օրենսդրական դաշտի և կրթական ծրագրերի բարելավման համար,

4) բռնկումների, համաճարակների, զանգվածային երևույթների բացահայտման կարողությունների զարգացման համար,

5) առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերը զարգացնելու և կատարելագործելու համար:

 

II. ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3. Զեկույցն իր մեջ ներառում է հետևյալ հիմնական բաժինները`

1) Ներածություն, որը ներառում է`

ա. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի տեսակի (կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված), ծավալների, արձանագրման վայրի և ժամանակի մասին,

բ. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի արձանագրման օրվա և ժամի (տեղական ժամանակով) մասին,

գ. տուժածների (զոհերի) թվի, հիվանդացության կտրուկ բարձրացման, բարձր մահաբերության, բարձր մահացության, ախտորոշիչներ չլինելու, բուժման անհնարինության, անսպասելի և անսովոր դեպքերի մասին,

դ. տվյալ հիվանդության, թունավորման, վթարի կամ ախտաբանական վիճակի, նախկինում արձանագրման, շարժի (բազմամյա) մասին,

ե. քարտեզ` վերջին տարիների տվյալների ներկայացմամբ,

զ. տվյալ տարածաշրջանում դեպքի առաջացմանը նպաստող պայմանների առկայության մասին,

է. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի` այլ ոլորտների աշխատանքների վրա ազդեցության մասին,

ը. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հետևանքները սեփական ուժերով վերացնելու, լրացուցիչ, այդ թվում` միջազգային ուժերի և միջոցների անհրաժեշտության մասին,

թ. զեկույցը ներկայացնող կազմակերպության տվյալների մանրամասներ (գերատեսչություն/կազմակերպություն, հեռախոսի համարներ, կապի հնարավոր միջոցներ և այլն):

2) Մեթոդաբանություն, ներառում է`

ա. հետազոտության (այդ թվում` համաճարակաբանական) մեթոդաբանություն,

բ. իրավիճակի գնահատման, դիտարկման մեթոդաբանություն,

գ. շրջակա միջավայրի հետազոտության մեթոդաբանություն,

դ. լաբորատոր հետազոտության մեթոդաբանություն:

3) Արդյունքներ, ներառում է`

ա. հաղորդման համապատասխանությունն իրականությանը,

բ. իրականացված միջոցառումների լիարժեքությունը, արդյունավետությունը,

գ. ակնկալվող արդյունքների հասանելիությունը:

4) Քննարկում/վերլուծություն, ներառում է`

ա. հանրային առողջապահության համակարգի գնահատման վերլուծությունը (համակարգի թափանցիկությունը/պարզությունը, ճկունությունը, զգայունությունը, կանխատեսման դրական ցուցանիշը, պատեհաժամ լինելը),

բ. բռնկման փաստի հաստատումը,

գ. բռնկման ծագումնաբանության, այդ թվում` լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ստացված տվյալների վերլուծությունը,

դ. ախտորոշման ճշգրտումը,

ե. նպաստող պայմանների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծությունը,

զ. դեպքի սահմանումը և դեպքերի հաշվարկը,

է. դեպքերի դասակարգումը,

ը. ռիսկի ենթակա բնակչության որոշումը,

զ. հավաքագրված տվյալների վերլուծությունը, այդ թվում` բաշխումն ըստ սեռի, տարիքի, մասնագիտության և այլն,

է. վարկածի (մշակում և գնահատում) կառուցման և հաստատման վերլուծությունը,

ը. իրականացված պատասխան կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության վերլուծությունը,

թ. համաճարակաբանական, շրջակա միջավայրի և լաբորատոր լրացուցիչ հետազոտությունների իրականացումը` ըստ անհրաժեշտության,

ժ. հսկողական և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

ժա. արդյունքների հաղորդումը,

ժբ. հետազոտման հիմնական քայլերը,

ժգ. տեղական, տարածքային, ինչպես նաև միջազգային կառույցների հետ խորհրդակցություն և նրանց իրազեկում,

ժդ. ներգրավված անհատների և կազմակերպությունների դերերի և պարտականությունների հստակ սահմանում:

5) Եզրակացություններ և առաջարկություններ:

i

4. Ազգային համակարգող մարմնի կողմից, եթե դեպքը բնորոշվում է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», վերջինիս մասին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 913-Ն որոշման, հաղորդվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետին:

5. Դեպքի մասին տվյալները գրանցվում են լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
28.12.2010
N 39-Ն
Հրաման