Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍ ...

 

 

040.0124.240211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2011 թվականի N 124-Ա

 

i

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողով:

2. Հաստատել`

1) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 124-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մյուս աշխատակարգով:

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը որսորդական տնտեսություններ ստեղծելն է:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք որսորդական տնտեսության ստեղծման վերաբերյալ իրենց մասնագիտական եզրակացությունը ներկայացնում են հանձնաժողովին:

6. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, կազմում արձանագրություն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը:

7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

9. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) քննարկման ենթակա հարցերը.

2) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.

3) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը:

10. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի և օրակարգի նախագիծը նիստի անդամներին փոխանցվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերն արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը: Արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

12. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`

1) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը.

2) նիստի օրակարգը.

3) նիստի մասնակիցների ցանկը.

4) նիստում քննարկված հարցերի, երևույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները:

13. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը: Հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի մասին տեղեկությունները, այդ թվում` հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի անդամներին են տրամադրվում էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև փոստային եղանակով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

i

14. Հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարն է:

(14-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)

15. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը.

2) մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին.

3) առանձին հարցերի քննարկման նպատակով հրավիրում է մասնագետների և այլ անձանց.

4) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հանձնաժողովի անդամները`

1) լսում են հրավիրված անձանց հիմնավորումները, բարձրացված հարցերի կամ ծագած խնդիրների վերաբերյալ ներկայացումները.

2) հանձնաժողովում անցկացված քննարկումների հիման վրա քվեարկությունների միջոցով մասնակցում են համապատասխան որոշումների ընդունմանը.

3) առանձին հարցերի քննարկման նպատակով առաջարկություններ են ներկայացնում մասնագետների, փորձագետների և այլ անձանց հրավիրելու վերաբերյալ:

17. Հրավիրված անձինք`

1) ներկայացնում են նիստի օրակարգում ընդգրկված առաջարկներ.

2) պատասխանում են հանձնաժողովի անդամների հարցերին:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 124-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ (քարտուղար)

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

6. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ

9. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

10. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ

11. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչության պետ

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)

13. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-գլխավոր անտառապետ

14. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ

15. Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

16. Հայաստանի Հանրապետության «Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

17. Հայաստանի Հանրապետության «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2011
N 124-Ա
Որոշում