Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Ռուսաստանյան ֆեդերացիան և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ մյուս երկրները 1992 թվականի հունվարի 2-ից սկսած անցնում են ազատ գների ու սակագների համակարգի,

նկատի ունենալով, որ նման պայմաններում Հայաստանի Հանրապետությունում անխուսափելի է դառնում համանման քայլը` անկախ տնտեսական հարաբերությունների կարգավորման գոյություն ունեցող օրենսդրական հիմքերից.

ձգտելով նպաստել տնտեսության որոշակի կայունացմանը, բնակչության սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը, ինչպես նաև շուկայական հարաբերություններին անցմանը,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության հաղորդումները` Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների համակարգին անցնելու մասին:

Նպատակահարմար համարել Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների համակարգին անցումը 1992 թվականի հունվարի 5-ից:

i

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության նախագահին 1992 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գների արձակման պայմաններում արտադրատնտեսական հարաբերությունների ու սոցիալական ոլորտի հետ առնչվող հարցերի օպերատիվ կարգավորման նպատակով ընդունել համապատասխան հրամանագրեր` անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես կասեցնելով այդ իրավահարաբերությունները կարգավորող օրենքների կամ դրանց առանձին հոդվածների գործողությունը` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից համապատասխան օրենքների կամ որոշումների ընդունումն ու կիրարկումը:

3. 1992 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Գերագույն խորհրդում անդրադառնալ գների արձակման պայմաններում հանրապետության տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում ստեղծված իրավիճակին, այն կարգավորող մեխանիզմներին և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել գործող համակարգում:

1992 թվականի առաջին եռամսյակում յուրաքանչյուր ամսվա արդյունքներով լսել հանրապետության կառավարության հաղորդումը տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակի և կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին:

4. Ազատ գների պայմաններում տնտեսական համակարգի օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության ու տնտեսական զարգացման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովներին` մյուս մշտական հանձնաժողովների և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ նախապատրաստել և Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի քննարկմանը ներկայացնել հրատապ անհրաժեշտության օրինագծերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել հարկային կարգապահությունը ապահովող և սպառման առարկաների իրացումը կանոնակարգող մեխանիզմներ` հատուկ ուշադրություն դարձնելով հանրապետության ներքին շուկայի պաշտպանվածության ամրապնդման խնդրին:

6. Պատգամավորական տեղական խորհուրդներին` քննության առնել ազատ գների և սակագների պայմաններում տեղական միջոցների հաշվին սակավ ապահովված բազմանդամ ընտանիքներին, միայնակ ծերունիներին, հաշմանդամներին ու սուր կարիքի մեջ գտնվող այլ բնակիչներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հարցը և տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով կազմակերպել այդ գործը:

7. Հաշվի առնելով տևական շրջափակման և էներգետիկ ճգնաժամի հետևանքով հանրապետությունում ստեղծված տնտեսական ու ֆինանսական ծանր իրավիճակը, դիմել արտասահմանյան հայերին` գործուն աջակցություն և անմիջական մասնակցություն բերելու արտասահմանյան երկրների կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող հումանիտար օգնության անհրաժեշտ ծավալների ապահովման և տնտեսության կայունացման հատուկ ֆոնդ ստեղծելու գործում:

Հիշյալ ֆոնդի ձևավորման հետ կապված գործնական աշխատանքի իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության նախագահին:

3 հունվարի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
03.01.1992
N ՀՆ-0503-I
Որոշում