Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային դրամի ստեղծման հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքներից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության ազգային դրամը անվանել «դրամ», մանրադրամը` «լումա»: Սահմանել, որ մեկ դրամը հավասար է հարյուր լումայի:

2. Սահմանել, որ ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու մեխանիզմը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (որպես Հայաստանի Հանրապետության պետական բանկի բանկային տոմս):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային դրամի նմուշը.

բ) պատվիրել անհրաժեշտ քանակի ազգային դրամ:

25 մարտի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
25.03.1992
N ՀՆ-0579-I
Որոշում