Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից, որոշում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության նախկին պետական անվտանգության կոմիտեի շենքերը, շինությունները, տեխնիկական, տրանսպորտային ու կապի միջոցները, ռազմական գույքն ու հանդերձանքը, այլ գույքը, փաստաթղթերը, արխիվը և այլ նյութերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և հանձնվում են օգտագործման Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության գործունեությունը կանոնակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, նրա գործունեության հիմնական ուղղությունները համարել.

հետախուզական աշխատանքը` Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության մշակման համար քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական անհրաժեշտ ինֆորմացիայով ապահովելու նպատակով.

հակահետախուզական աշխատանքը` այլ պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու նպատակով.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին վնաս հասցնող կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարելը.

հետաքննություն և նախաքննություն կատարելը օրենքով իր իրավասությանը հանձնված գործերով:

i

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ֆինանսավորման, նյութատեխնիկական մատակարարման և աշխատողների սոցիալական ապահովության հարցերը:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

19 դեկտեմբերի 1991 թվական:

ՆՀ-43

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.12.1991
N ՆՀ-43
Հրամանագիր