Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵ ...

17.01.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.03.2017  -ից մինչեւ   17.01.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 17.01.2020 թիվ 50-Ա որոշում)

i

041.0265.010411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2011 թվականի N 265-Ա

 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 334-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

i

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 19.01.17 թիվ 34-Ա, 09.03.17 թիվ 228-Ա որոշումներ)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Հանձնաժողովի նախագահին`

1) գումարել հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի աշխատանքային նիստը երեք ամսվա ընթացքում.

2) բանակցություններ սկսել կիպրական կողմի հետ հանձնաժողովի անդրանիկ նիստը 2011 թվականին անցկացնելու վերաբերյալ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 7-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնախմբի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 334-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2011 թվականի ապրիլի 1-ի

N 265-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

(հավելվածը փոփ. 19.01.17 թիվ 34-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.04.2011
N 265-Ա
Որոշում