040.01756.170111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1756-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր իշխանության մարմիններին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ը մշակել ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հաստատմանը.
2) ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 30-ի
N 1756 -Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՐՄԱՎԻՐ - 2011 Թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 7
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 8
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 9
2. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 15
3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 21
4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՓՄՁ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 36
4.1. Արդյունաբերության ներկա իրավիճակի վերլուծություն 36
4.2. Արդյունաբերության ոլորտի զարգացման նպատակները և 40
ռազմավարությունը
4.3. ՓՄՁ և մասնավոր հատվածի իրավիճակի վերլուծություն 41
4.4. Զարգացման ծրագրերի արդյունքները և հետագա խնդիրները 46
4.5. ՓՄՁ և մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները 47
4.6. Մասնավոր հատվածի զարգացման 2011-2014 թթ. 49
առաջնահերթությունները
4.7. Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման ծրագրի տրամաբանական 51
հենքը
5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ 53
5.1. Կրթություն 53
5.1.1. Կրթության ոլորտի իրավիճակի վերլուծություն և զարգացման 53
հիմնախնդիրների բացահայտում
5.1.2. Կրթության ոլորտի զարգացման նպատակները և ռազմավարությունը 64
5.1.3. Կրթության ոլորտի ֆինանսավորումը 66
5.2. Մշակույթ 67
5.2.1. Մշակույթի ոլորտի իրավիճակի վերլուծություն 67
5.3. Սպորտ և երիտասարդության հարցեր 77
5.3.1. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 77
5.3.2. Երիտասարդությանն առնչվող հարցեր 80
5.4. Առողջապահություն 82
5.4.1. Առողջապահության ոլորտի իրավիճակի վերլուծություն 82
5.4.2. Առողջապահության ոլորտի հիմնախնդիրները 92
5.4.3. Առողջապահության ոլորտի զարգացման նպատակները և 93
ռազմավարությունը
5.5. Սոցիալական պաշտպանություն 98
5.5.1. Սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի վերլուծություն 98
5.5.2. Սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները 114
5.5.3. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակները և 116
ռազմավարությունը
5.6. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն 121
6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 125
6.1. Գյուղատնտեսության ոլորտի իրավիճակի վերլուծություն 125
6.2. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի նպատակները և 136
ռազմավարությունը
7. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 140
7.1. Ոլորտի իրավիճակի վերլուծություն 140
7.2. Բնապահպանության ոլորտի հիմնախնդիրները և ռազմավարությունը 145
8. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ 150
8.1. Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծությունը 150
8.2. Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը 153
9. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 154
9.1. Քաղաքաշինական ոլորտի իրավիճակի վերլուծություն 154
9.2. Հանրակրթական դպրոցների շինարարություն և հիմնանորոգում 156
9.3. Մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում 158
9.4. Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում 158
9.5. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման 158
բարեփոխումներին ուղղված միջոցառումներ
9.6. Քաղաքացիական պաշտպանության կառույցների հիմնանորոգում 161
10. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ 162
10.1. Ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծություն 162
10.2. Ճանապարհաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ 162
10.3. Ջրամատակարարում 166
10.4. Գազամատակարարում 170
10.5. Էներգետիկա 171
11. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ 173
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
11.1. Տարածքային կառավարում 173
11.1.1. Վարչատարածքային բաժանում 173
11.1.2. Գերակայություններ և հիմնախնդիրներ 175
11.1.3. Մարզպետարանի կառավարում 179
11.1.4. Քաղաքացիական ծառայություն 182
11.1.5. Էլեկտրոնային կառավարում 184
11.2. Տեղական ինքնակառավարում 186
11.2.1. Վարչատարածքային բաժանում և համայնքային կարողություններ 186
11.2.2. Համայնքային ծառայություն 195
11.2.3. Տեխնիկական ապահովվածություն 197
11.2.4. Համայնքային զարգացման ծրագրեր 198
11.3. Քաղաքացիական հասարակություն 200
12. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 203
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
12.1. Մարզի առավել վտանգավոր տարածքներ 203
12.2. Բնական և տեխնածին աղետներ 204
12.3. Բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցում 205
13. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 207
14. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 215
15. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 216
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011 - 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի ժամանակաշրջանի իրողությունները, զարգացման ուղղություններն ու գերակայությունները և դրանց մեջ յուրաքանչյուր մարզի համար զարգացման սեփական ուղենիշներ մշակելու, խնդիրները վերլուծելու և զարգացման գերակայություններն ու առաջնահերթությունները որոշելու անհրաժեշտության հրամայականով է ծնվել այս ծրագիրը:
Մարզի զարգացման ծրագիրն իր կառուցվածքով համահունչ է աղքատության հաղթահարման ռազմավարությանը և հատկապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրին: Ծրագիրը բխում է նաև ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունից (ԱԱՌ), այն կազմվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատված հայեցակարգի: Ծրագրի հիմքում դրվել են մինչև այժմ գործող մարզի ոլորտայի ն զարգացման ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքային ծրագրերով և Արմավիրի մարզի 2008-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կենսագործման փորձը և զարգացման կանխորոշված գերակայությունները:
Ծրագրի մշակմանը, ոլորտային աշխատանքային խմբերում ընդգրկվելու միջոցով, մասնակցել են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ` որպես փորձագետներ: Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործում զգալի է եղել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության դերը: Ոլորտային խնդիրների վերհանմանը և մարզի զարգացման ծրագրում դրանց ընդգրկմանը նպաստել է համագործակցությունը նախարարությունների, հանրապետական գործադիր և պետական կառավարման այլ մարմինների հետ: Ծրագրի մշակման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով հաշվի են առնվել բնակչության տարբեր սոցիալական խմբերի, գործարարների, հասարակական և այլ կազմակերպությունների առաջարկություններն ու դիտողությունները:
Մարզի զարգացման ծրագիրը Արմավիրի մարզում ներդրումներ կատարելու առաջարկ է` ուղղված միջազգային, դոնոր կազմակերպություններին, գործարարներին, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Արմավիրի մարզպետարանն ակնկալում է, որ ծրագրում ընդգրկված խնդիրներն ու առաջարկությունները հետաքրքրություն կներկայացնեն նշված շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների համար և պատրաստ է բոլոր ներդրողների հետ փոխշահավետ համագործակցության` հանուն Արմավիրի մարզի կայուն զարգացման:
Ծրագրի մշակման ողջ գործընթացին մասնակցած Արմավիրի մարզի խորհրդի անդամներին, մարզային զարգացման հանձնաժողովին, ստեղծված աշխատանքային խմբերին և աշխատանքների հաջող իրականացման գործում կարևոր ներդրում ունեցած բոլոր անձանց Արմավիրի մարզպետարանի անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ԿԱԱՌ - Ազգային անվտանգության ռազմավարություն
ԿԶԾ - Կայուն զարգացման ծրագիր
ՄԱԶԾ - ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
ՄԶԾ - մարզի զարգացման ծրագիր
ՄԺԾԾ - միջնաժամկետ ծախսերի ծրագիր
ՄԱԿ - Միացյալ Ազգերի Կազմակերպություն
ԵՄ - Եվրամիություն
ԱՄՆ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՎԾ - Ազգային վիճակագրական ծառայություն
ՄԶՀ - մարզային զարգացման հանձնաժողով
ՏԻՄ - տեղական ինքնակառավարման մարմին
նՀԿ - հասարակական կազմակերպություն
ՆԴՀ - նախադպրոցական հաստատություն
ՊՓԲԸ - պետական փակ բաժնետիրական ընկերություն
ՓԲԸ - փակ բաժնետիրական ընկերություն
ՋՕԸ - ջրօգտագործողների ընկերություն
ՍԾՏԳ - սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
ՍԾՏՄ - սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին
ՊՈԱԿ - պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՓՄԶ - փոքր և միջին ձեռնարկատիրություն
ՓՄՁ ԶԱԿ - փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
ՓՄՁ ԶՄԽ - փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մարզային խորհուրդ
ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան
ԳԲԱ - գյուղական բժշկական ամբուլատորիա
ՀԷԿ - հիդրոէլեկտրակայան
ՈԱԽ - ոլորտային աշխատանքային խումբ
ՏԱՊ - տարեկան աշխատանքային պլան
ՄԳ - մոնիտորինգ և գնահատում
ՄՄԳ - մասնակցային մոնիտորինգ և գնահատում
ՄՎ - մոնիտորինգ և վերլուծություն
ՄԻԱՎ/ՁԻԱՎ - մարդու իմունային անբավարարության վիրուս /ձեռքբերովի
իմունային անբավարարության հիվանդություն
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատվեց Կայուն զարգացման ծրագիրը: Ծրագրի հիմնական ռազմավարական գերակայությունները ներառում են կայուն և արագ տեմպերով տնտեսական աճի ապահովումը, նպատակային սոցիալական քաղաքականությունը և պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը: ԿԶԾ-ն ըստ էության հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր և այստեղ կարևորվում է ոչ միայն աղքատության հաղթահարումը, այլ նաև երկրում տևական տնտեսական աճի քաղաքականության ապահովումը:
2. ԿԶԾ-ում ուշադրության են արժանացել նաև Հայաստանում տնտեսական աճի արագացմանը զուգընթաց խորացող տարածքային զարգացման անհամաչափությունների վերացման խնդիրները: Տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա չվերահսկվող աճը խիստ անցանկալի է, քանի որ անհամաչափ տարածքային զարգացումը խնդիրներ է առաջ բերում ինչպես երկրի ներքին կայունության առումով, այնպես էլ նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության արտահոսքին ու մայրաքաղաքում անվերահսկելի ու անցանկալի կենտրոնացմանը:
3. ԿԶԾ-ի տարածքային զարգացման սցենարն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի էականորեն արագացնել մարզերի տնտեսական զարգացման տեմպերը, դրանք մոտեցնելով Երևանի զարգացման տեմպերին, իսկ 2015 թվականից սկսած այնպես անել, որ դրանք գերազանցեն Երևանի տնտեսական աճի տեմպերին: Նախատեսվում է նաև մարզերի զարգացման տեմպերի մոտեցում, որի արդյունքում կմեղմվեն նաև կենսամակարդակի միջմարզային տարբերությունները: Այդ տեմպերն ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, հատկապես մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր, ինչպես նաև դրանց միջմարզային բաշխման հավասարեցման խրախուսումը: Որպես ելակետ ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ին N 994-Ն որոշմամբ ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»` Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական համապետական զարգացման ծրագրային տրամաբանությունը թելադրում է աղքատության հաղթահարման ռազմավարական խնդրին հասնելու տարածքային համաչափ զարգացման սկզբունքով: Այս առումով Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման սույն ծրագրի նպատակը մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված տևական և կայուն քաղաքականության իրականացման ապահովումն է:
4. Արմավիրի ՄԶԾ-ը կազմվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին հավանության տալու մասին» N 38 արձանագրային որոշման: Ծրագրի մշակման ընթացքում օգտագործվել է մարզպետարանի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2008-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» կազմման ժամանակ Արմավիրի մարզպետարանի կուտակած փորձը:
5. ՄԶԾ առանցքը մարզի բոլոր համայնքների հիմնախնդիրներն են, որոնց լուծմանն է նպատակաուղղված եղել Արմավիրի մարզպետի և մարզպետարանի նախորդ տարիների աշխատանքային գործունեությունը: Մարզպետի դերը զգալի է եղել նաև մարզի զարգացման խնդիրների լուծման մեջ մասնակցության գործընթացի ապահովման ուղղությամբ: 2006-2010 թվականների ընթացքում Արմավիրի մարզպետը մարզի քաղաքային և գյուղական բոլոր համայնքներում անձամբ հանդիպումներ է ունեցել բնակչության տարբեր սոցիալական խմբերի, գործարարների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ, լսել նրանց առաջարկությունները, դիտողությունները, դրանք հանձնարարականների տեսքով ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և պահանջել մշակել հիմնախնդիրների լուծման ծրագրեր: Բացի այդ, մարզում պարբերաբար կազմակերպվել են մարզպետարանի աշխատանքային խմբերի հանդիպումներ համայնքների բնակչության հետ, որոնց հիմնական նպատակն էր մարզի բնակչության իրական սոցիալ-տնտեսական վիճակի բացահայտումը, բնակիչներին մտահոգող և նրանց կողմից առաջ քաշված կարևորագույն հարցերի քննարկումը, հետադարձ կապի ապահովումը, ինչպես նաև մարզի զարգացման խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության մակարդակի բարձրացումը: Արդյունքում մարզի բոլոր համայնքների հիմնախնդիրները վերհանված և վերլուծված ներկայացվել են ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 30-ի ՆԿ-128-Ն կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցում ներառվել են նաև Արմավիրի մարզի մի շարք համայնքներում Նախագահի նախընտրական հանդիպումների ժամանակ արծարծված հիմնախնդիրները, որոնք նույնպես ներկայացված են ՄԶԾ-ում:
6. Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Ոլորտային խնդիրները քննարկվել են ճյուղային նախարարություններում, հանրապետական գործադիր և պետական կառավարման մարմիններում:
7. Մարզի զարգացման ծրագրի մշակման ինստիտուցիոնալ համակարգը ձևավորվել և աշխատանքներն ընթացել են հետևյալ հերթականությամբ. ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզային զարգացման հանձնաժողովը, մարզի զարգացման ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խումբը, ոլորտային աշխատանքային խմբերը:
8. Վերոնշյալ աշխատանքային խմբերը ձեռնամուխ են եղել իրենց հանձնարարված ոլորտների մասով ծրագրի կազմման աշխատանքներին և գործել են հետևյալ ուղղություններով.
1) Արդյունաբերություն
2) Զբոսաշրջություն
3) Առևտուր, մասնավոր հատվածի և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացում
4) Գյուղատնտեսություն
5) Բնապահպանություն
6) Կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր
7) Առողջապահություն
8) Սոցիալական ապահովություն, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն
9) Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում
10) Քաղաքացիական հասարակություն
11) Մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացում
12) Արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանություն:
9. Աշխատանքային խմբերի գործունեության արդյունքում մշակված ոլորտային ռազմավարությունները քննարկվել են Մարզային զարգացման հանձնաժողովի կողմից, ընդգրկվել են ծրագրում և ծրագրի նախնական տարբերակը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի միջոցով ներկայացվել է ճյուղային նախարարություններին ու պետական կառավարման այլ մարմիններին: Նախարարություններից ստացված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա ծրագրի նախագիծը մարզպետարանում լրամշակվել է: ՄԶԾ-ի վերջնական տարբերակը հաստատվել է ՄԶՀ նախագահի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից և ներկայացվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետին: Ծրագրի վերջնական տարբերակը քննարկելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի կողմից 2009 թվականի մայիսի 21-ին կազմակերպվել է Արմավիրի ՄԶԾ քննարկում, որին մասնակցում էին շահագրգիռ նախարարություններ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցները նույնպես ներկայացրեցին իրենց առաջարկությունները և դիտողությունները, որոնք հաշվի են առնվել ծրագրում: Այս քննարկումից հետո լրամշակված ՄԶԾ-ն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: ՄԶԾ-ի իրագործման համար պահանջվող ֆինանսական միջոցները և նրանց ծախսման ուղղությունները գնահատված են: Յուրաքանչյուր տարվա աշխատանքային պլանները կազմելու ժամանակ, երբ հաստատված կլինեն տվյալ տարվա պետական բյուջեից մարզին հատկացված ֆինանսական միջոցները և համայնքային բյուջեները, կվերանայվեն տվյալ տարվա իրականացվելիք միջոցառումների ցանկերը` ըստ ոլորտների և նրանց ֆինանսավորման աղբյուրների:
10. Արմավիրի մարզի զարգացման ծրագրի կառուցվածքը. Ծրագրի սկզբում ներկայացվում է մարզի ընդհանուր համառոտ բնութագիրը, 3-րդ գլխում տրվում է աղքատության գնահատականը, վերլուծվում են դրա հիմնական պատճառները, վերջին տարիների միտումները և նախանշվում են այն ոլորտները, որտեղ ինստիտուցիոնալ բարեփոխումները որոշ ներդրումային ծրագրերի հետ համատեղ, հնարավորություն կտան առավել նպատակային և արդյունավետ ձևով կրճատել աղքատության մակարդակը: Այդ ոլորտներն են` գործարար և ներդրումային միջավայրի զարգացումը, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցումը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, սոցիալական ոլորտները (առողջապահություն, կրթություն, սոցիալական պաշտպանություն), համայնքների զարգացումը (կառավարման ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման ուժեղացում, մասնակցային գործընթացի ակտիվացում, մարզային և համայնքային ենթակառուցվածքներ) և բնապահպանությունը:
11. Մարզի տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման կարևորագույն ուղղությունը գործարար ակտիվության բարձրացումն է, մասնավորապես` արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության և մասնավոր հատվածի աջակցության միջոցով (Գլուխ 4): Այս գլխում վերլուծվում է մարզի տնտեսության իրավիճակը, նրա ուժեղ և թույլ կողմերը, զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները: Մանրամասն ներկայացվում են ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները, դոնորների կողմից աջակցմանն ուղղված միջոցառումները:
12. Մարզի սոցիալական ոլորտներում իրավիճակի վերլուծությունը, հիմնախնդիրները և զարգացման համար առաջարկվող միջոցառումները (Գլուխ 5) նպատակաուղղված են այդ ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը: Այս ուղղությամբ վերջին տարիներին բավականաչափ ծրագրեր են իրագործվել, սակայն ՄԶԾ-ով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրագործելու համար զգացվում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարության ու դոնորների առավել համակարգված գործունեության անհրաժեշտությունը:
13. Մարզի գյուղատնտեսության իրավիճակը և ոլորտի ռազմավարությունը վերլուծված է Գլուխ 6-ում: Այս ոլորտում կարևոր նպատակ է ֆերմերների եկամուտների ավելացումը և որպես արդյունք` գյուղական աղքատության կրճատումը, հիվանդությունների կանխարգելումը, գյուղական ենթակառուցվածքների զարգացումը, ֆերմերներին մատուցվող ուսուցողական խորհրդատվական ծառայությունների բարելավումը, գյուղատնտեսական արտադրանքի ապրանքայնության աճի ապահովումը:
14. 7-րդ գլխում ներկայացված է բնապահպանությունը, որտեղ առաջնային խնդիր է համարվում Արմավիրի մարզում արդյունաբերական և բնապահպանական ռազմավարությունների խորը, այլընտրանքային վերլուծությունը, դրանց համադրումը, միասնական արդյունաբերա-բնապահպանական համալիր ծրագրի ընդունումը և իրականացումը, որը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական հզորացմանը: Այստեղ ներկայացված են բնապահպանական իրավիճակը, ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես` բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկման բարձրացումը:
15. 8-րդ գլխում ներկայացված է Արմավիրի մարզում դեռևս չզարգացած, սակայն զարգացման ներուժ և հեռանկար ունեցող զբոսաշրջության ոլորտը: Այստեղ կարևորվել է մարզի համար զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը: Նշված է, որ արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և ոլորտը կարող է դառնալ առաջնային:
16. 9-րդ գլխում ներկայացված է քաղաքաշինության ոլորտը, որտեղ ընդգրկված են մարզի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հանրակրթական դպրոցների շինարարության և հիմնանորոգման, առողջապահական, մշակութային, մարզական օբյեկտների, բնակֆոնդի և վարչական շենքերի հիմնանորոգման, բնակարանաշինության, բարեկարգման, քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի կառավարման գործի բարելավման և այլ քաղաքաշինական խնդիրներ:
17. 10-րդ գլուխը նվիրված է մարզային և համայնքային ենթակառուցվածքներին: Այստեղ կարևորվել են մարզի և համայնքների ճանապարհային, տրանսպորտային ապահովման, ջրամատակարարման, գազամատակարարման և էներգամատակարարման ցանցերի զարգացումը, մարզի համայնքների գազաֆիկացման գործընթացի ավարտումը, բնակարանաշինության խնդիրները և այլն:
18. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված խնդիրները ներկայացված են 11-րդ գլխում: Այստեղ կարևորվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրության կատարելագործումը, համայնքների, ինչպես նաև մարզպետարանի կարողությունների հզորացումը, քաղաքացիական հասարակությունում մասնակցային գործընթացի ապահովումը` մարզային և համայնքային մակարդակի որոշումների ընդունման, ծրագրերի կազմման և իրագործման գործընթացներում:
19. 12-րդ գլուխը նվիրված է մարզի արտակարգ իրավիճակների ոլորտի վերլուծությանը, ինչպես նաև մարզի բնակչության բնական աղետներից պաշտպանելու վիճակի վերլուծությանը, ոլորտում առկա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին և հեռանկարներին:
20. 13-րդ գլուխը նվիրված է ՄԶԾ իրագործման ընթացքի մոնիտորինգին և գնահատմանը: Այստեղ հիմնավորված է այս գործառույթների անհրաժեշտությունը` ծրագրի արդյունավետ կառավարման, հետագայում նրանում անհրաժեշտ շտկումներ և փոփոխություններ անելու առումով: Ծրագրի արդյունավետ իրագործման երաշխիքը այս գործառույթների գծով մարզպետարանի կարողությունների բարձրացումն է, որի ուղղությամբ նախատեսված են որոշակի միջոցառումներ: Այս գլխում առանձին աղյուսակով ներկայացված են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, դրանց իրագործումից ակնկալվող արդյունքը և արդյունքի մոնիտորինգի ցուցանիշները, ինչպես նաև մարզի տնտեսական զարգացումը և աղքատությունը բնութագրող համալիր ցուցանիշները:
21. Ծրագրի բոլոր հիմնական բաժինները շարադրված են հետևյալ տրամաբանական կառուցվածքով.
1) Ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն
2) Ոլորտի զարգացման հիմնախնդիրների բացահայտում
3) Ծրագրի նպատակները և ռազմավարություն
4) Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումներ:
22. Յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունն ամփոփված է 14-րդ գլխում: Ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 102 մլրդ. դրամ: Համայնքների քառամյա ծրագրերով ոլորտային կապիտալ ծրագրերի ֆինանսավորման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 25.0 մլրդ. դրամ:
23. Մարզի զարգացման ծրագրի գաղափարախոսությունը, ռազմավարությունը համահունչ են ԿԶԾ-ին, Հազարամյակի զարգացման նպատակներին և թիրախներին:
24. Ծրագրի նպատակը մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված տևական և կայուն քաղաքականության իրականացման ապահովման շնորհիվ մարզի կայուն զարգացումն է: Ծրագրի իրագործման ընթացքում ակնկալվում է ստանալ հետևյալ հիմնական արդյունքները.
1) Մարզի տնտեսության աճի տեմպերի արագացում և դրա հիման վրա շոշափելի արդյունքների արձանագրում
2) Բնակչության եկամուտների աճ և մարդկային աղքատության կրճատում
3) Բնակչության զբաղվածության աճ և գործազրկության մակարդակի նվազում
4) Արդյունաբերության զարգացում
5) Գյուղատնտեսական արտադրանքի իրացման ծավալների և ապրանքայնության մակարդակի բարձրացում
6) Մարզի բնապահպանական իրավիճակի բարելավում
7) Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության աստիճանի էական բարձրացում
8) Մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացում
9) Տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում
10) Մարզպետարանի կարողությունների ուժեղացում
11) Կառավարման արդյունավետության բարձրացում` օպտիմալ ապակենտրոնացում
12) Տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների և լիազորությունների հիմնավորված ընդարձակում
13) Հանրային կառավարման համակարգում հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների արմատավորում
14) Քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացի ակտիվացում, մարզային և համայնքային գործընթացներին բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացում
15) Տեղեկատվության ազատության աստիճանի բարձրացում:
2. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
25. Արմավիրի մարզը, որպես առանձին վարչատարածքային միավոր, ձևավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի նախկին շրջանների բազայի վրա:
ՀՀ Արմավիրի մարզի տարածքը - 1242 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը - 4.2%
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը - 96976 հա
այդ թվում`
վարելահողեր - 38786 հա
Մարզկենտրոնը
Քաղաքային համայնքներ - 3
Գյուղական համայնքներ - 94
Բնակչության թվաքանակը - 284.9 հազ.մարդ
(մշտական, 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ)
այդ թվում`
քաղաքային - 101.8 հազ. մարդ
գյուղական - 183.1 հազ. մարդ
26. Մարզը բնակչությամբ միատարր է, հիմնականում բնակեցված է հայերով, ազգային փոքրամասնություններից մարզում ապրում են ասորիներ, եզդիներ, քրդեր և ռուսներ:
27. Արմավիրի մարզը գտնվում է հանրապետության արևմտյան հատվածում: Մարզը հյուսիսից սահմանակից է Արագածոտնի մարզին, արևելքից` մայրաքաղաքին, հարավ-արևելքից ՀՀ Արարատի մարզին, արևմուտքից` պետական սահմանով սահմանակից է Թուրքիային:
28. Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը հանրապետությունը միացնում է Թուրքիային: Սահմանի երկարությունը 130.5 կմ է Թուրքիայի հետ, որն ընդգրկում է 8 համայնք` 13.1 հազար բնակչությամբ:
29. Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում Մեծամորն է (Սևջուրը). սկսվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասախն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասախի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:
30. Մարզի ռելիեֆը տափարակ, գետալճային, չոր նստվածքներից կազմված, տեղ-տեղ ալիքավոր մակերևույթով տարածք է: Մարզի կլիման չոր ցամաքային է, ցուրտ սակավաձյուն, պարզկա ձմեռներով ու շոգ չորային` ամառներով:
31. Մարզի ընդհանուր տարածքը 1242 քառ. կմ է, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքի 4.2%-ը, մշտական բնակչության թվաքանակը 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 284.9 հազ. մարդ կամ Հայաստանի Հանրապետության բնակչության 8.7%-ը:
32. Գյուղական բնակչությունը` 183.1 հազ. մարդ կամ մարզի բնակչության 64.3%, քաղաքայինը` 101.8 հազ. մարդ կամ մարզի բնակչության 35.7%: Բնակչության խտությունը` 229 մարդ` 1 քկմ-ի վրա:
33. ՀՀ Արմավիրի մարզի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 593.9 կմ, որից` միջպետական նշանակության` 109 կմ, հանրապետական նշանակության` 186 կմ, մարզային նշանակության` 209.4 կմ, համայնքային նշանակության` 89.5 կմ:
34. Մարզպետարանի ենթակայությամբ գործում են 120 հանրակրթական դպրոցներ, որից` հանրակրթական (ընդհանուր)` 118 (ավագ` 6, միջնակարգ` 107, հիմնական` 5), հատուկ (ընդհանուր)` 2 և մեկ արհեստագործական ուսումնարան: Մարզպետարանի ենթակայությունից դուրս գործում են «Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» ՊՈԱԿ-ը և Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի միջնակարգ դպրոցը: Մարզում առկա են 2 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ` Արմավիրի «Արարատ» և Էջմիածնի «Գր. Լուսավորիչ» համալսարանները:
35. Արմավիրի մարզում առկա է 99 մշակույթի տուն, 102 գրադարան, 8 թանգարան, 23 երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց, 2 թատերախումբ, 3 տիկնիկային թատրոն:
36. Մարզում գործում են 58 առողջապահական հիմնարկներ, որոնցից 8-ը` մարզպետարանի ենթակայության, 50-ը` համայնքային ենթակայության գյուղական բժշկական ամբուլատորիաներ, որոնց կազմում ընդգրկված են 43 բուժակ-մանկաբարձական կետեր:
37. Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի պատմահնագիտական և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյա) մետաղաձուլարանը: Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները, դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվող հայոց հին մայրաքաղաք Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն: Քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում, նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:
38. Արմավիրի մարզում անտառածածկ տարածքները կազմել են 1840 հա և շուրջ 1000 հա դաշտապաշտպան անտառաշերտեր: 1991-1994 թթ. ընթացքում դաշտապաշտպան անտառաշերտերը լրիվ հատվել են, իսկ անտառածածկ տարածքներից քիչ քանակությամբ մնացել են Արմավիր քաղաքի շրջակայքում և Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքներում: Մարզում անտառներ հիմնվել են խորհրդային տարիներին, բնական անտառածածկ տարածքներ մարզում չեն եղել: Մարզում անտառվերականգնման աշխատանքները վերսկսվեցին 1998 թ.: Սարդարապատի և Արմավիրի անտառտնտեսությունների տարածքներում հիմնվեցին ավելի քան 60 հա, հիմնականում արագաճ բարդիներ: Անտառվերականգնման աշխատանքները մարզի տարածքում հնարավոր է միայն ինքնահոս ոռոգման պայմաններում: Մարզում լուրջ բնապահպանական հիմնախնդիր է հանդիսանում հողերի էռոզիոն պրոցեսների արագացումը: Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը աճում և բազմանում են Արմավիրի մարզի տարածքում: Բուսական և կենդանական աշխարհի հիշյալ ներկայացուցիչների պահպանության հարցերը լուծված չեն:
39. Մարզկենտրոնում գործում է հանրապետությունում եզակի կենդանաբուսաբանական այգին, որտեղ պահպանվող և բազմացվող բույսերի և կենդանիների տեսականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ «Որդան կարմիր» արգելավայրը: Պահպանության օբյեկտն է Հալոֆիտ անապատը, որի վրա ապրում է հայկական Որդան կարմիրը: Որդան կարմիրը էնդեմիկ միջատ է, որը 3 հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար: Արգելավայրը գտնվում է շատ աղետալի վիճակում:
40. Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մարզի վարչական տարածքի 78.1%-ը: Մարզում տարիներ շարունակ զարգանում է պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Այս բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը: Մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է 55325 գյուղացիական տնտեսությունների միջոցով: Մարզում կա գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի հինգ շուկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով:
41. Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ուղղություններում: Նախկինում մարզն ունեցել է նաև հզոր արդյունաբերություն, այնպիսի արդյունաբերական գիգանտներ, ինչպիսիքն են եղել պահածոների մի քանի գործարաններ, կահույքի ֆաբրիկաներ, մի շարք ռազմական ուղղվածության գործարաններ: Այսօր մարզում կան գյուղատնտեսությամբ զբաղվող մանր ու միջին տնտեսություններ, գյուղմթերքներ վերամշակող Արմավիրի «ՄԱՊ», «Սարդարապատ», Էջմիածնի պահածոների գործարաններ: Մարզի տարածքում գտնվում են «Արմավիր», «Վարդան» և «Թալին» փոքր հիդրոէլեկտրակայանները: Մարզի տարածքում գործում են 76 արտադրական փոքր և միջին ձեռնարկություններ:
43. Մարզում թափ է առել շինարարությունը, ամենուր կառուցվում և վերակառուցվում են դպրոցներ, առողջապահական հիմնարկներ և արտադրական փոքր ու միջին ձեռնարկություններ:
44. Մարզում են տեղակայված հանրապետական նշանակության երկու կարևորագույն կառույցներ` ՀԱԷԿ-ը և «Զվարթնոց» օդանավակայանը: Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձինս Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի, որը գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու` Մեծամոր քաղաքում, որն էլ կառուցվել է ատոմային կայանին սպասարկելու համար:
45. Տուրիստական ցանցը մարզում այնքան էլ զարգացած չէ, բայց հատկապես այս ոլորտում մեծ հնարավորություններ կան ներքին տուրիզմը զարգացնելու նպատակով` կապված Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց հնագույն մայրաքաղաքների և այլ պատմամշակութային օբյեկտների մարզում գտնվելու հետ:
46. Մարզն ունի 3 քաղաքային (Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր) և 94 գյուղական համայնք:
47. Արմավիր քաղաքը (33.8 հազ. բնակիչ) մարզկենտրոնն է, նախկինում` Հոկտեմբերյան: Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Արմավիր քաղաքը մարզի ամբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, որը գտնվում է Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության և Հ-17 Մ-5-Արմավիր-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկում: Քաղաքը գտնվում է Երևանից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիմնադրվել է 1931 թվականին: Գտնվում է արգավանդ և բարեբեր Արարատյան դաշտում, եղել է միջազգային քարավանային առևտրական ուղիների խաչմերուկում: Ժամանակի ընթացքում քաղաքը դառնում է ՈՒրարտական պետության վարչատնտեսական կարևոր բերդաքաղաքներից մեկը` մրցակցելով Վան մայրաքաղաքի հետ:
48. Քաղաքում գործում է 7 միջնակարգ դպրոց, 2 ավագ դպրոց, 1 հատուկ դպրոց, 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ, շախմատի դպրոց, 12 մսուր-մանկապարտեզ, մարզադպրոցներ, «Հոբելյանական» մարզադաշտ, բժշկական կենտրոն, 1 համալսարան, 2 մասնավոր հեռուստաընկերություն, տպարան, կապի հանգույց և լայն հեռախոսակապի ցանց, միջազգային կապի կետեր, կենցաղային այլ կոմունիկացիաներ: Երևան քաղաքի հետ հաղորդակցվում է ավտոճանապարհով և դարասկզբին կառուցված երկաթուղով: Արմավիր քաղաքում գործում է մասնավոր բուսակենդանաբանական այգի, ուր պահպանվում են վայրի կենդանիների 80 և բույսերի 40 տեսակներ, որոնց 50%-ը գրանցված է Կարմիր գրքում: Վերջին տարիներին լայն թափով վերելք է ապրում առևտուրը, բնակարանաշինությունը, փոքր ու միջին բիզնեսը: Քաղաքի առաջին հատակագծի վրա աշխատել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
49. Վաղարշապատ-Էջմիածին քաղաքը (57.5 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա: Մարզում համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր-մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է` շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Մայր Տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և Սփյուռքի համար: Քաղաքում գործող արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը: Քաղաքում գործում է համալսարան, 14 միջնակարգ դպրոց, 20 մսուր-մանկապարտեզ, երաժշտական ու արվեստի դպրոցներ, կինոթատրոն, 2 մշակույթի տուն: Վաղարշապատ քաղաքում գործում է ազգագրական թանգարանը, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, Մանուկ Աբեղյանի անվան թանգարանը, նկարիչ-քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի անվան պատկերասրահը: Քաղաքում գործում է երկրագործության գիտահետազոտական ինստիտուտը: Այստեղ է կառուցվել առաջին թղթի գործարանը, բացվել առաջին դպրոցը: Քաղաքի կենտրոնի կառուցապատումը ձևավորվել է Կոմիտասի անվան հրապարակով` քաղաքապետարանի վարչական շենքի և վանքի համալիրի անսամբլային մասնակցությամբ: Վաղարշապատ քաղաքն իր ներկայիս վիճակով հանրապետության գեղեցիկ և ինքնատիպ ճարտարապետական կերպար ունեցող քաղաքներից մեկն է: Այն, շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, դարձել է հանրապետության այցելուների և տուրիզմի ամենահետաքրքիր վայրերից մեկը: Մայր Աթոռ համալիրը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ, Սբ. Աստվածածին եկեղեցիներն ու քաղաքի ճարտարապետական մյուս կառույցները առանձին շուք են հաղորդում քաղաքին:
50. Մեծամոր քաղաքը (10.5 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 38 կմ հեռավորությամբ: Մեծամոր քաղաքի տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա V հազարամյակից մինչև մ.թ. VIII դարը: 1965 թ.-ին սկսվել են Մեծամոր ամրոցի դամբանադաշտի պեղումները: Արքունի քաղաքը նշանավոր էր իր աստղադիտարանով, 7 սրբարաններից կազմված տաճարական համալիրով: Ներկայիս Մեծամորը նշանավոր է ատոմակայանով, որը զբաղեցնում է 300 հա տարածք, իր մեծությամբ և հզորությամբ միակը Հարավային Կովկասում: 1969 թվականից բանվորական ավանը աճել է և դարձել 10.3 հազ. բնակչություն ունեցող քաղաք (1995 թ.-ից)` իր համալսարանով, դպրոցներով, առողջապահական, մշակութային ու սպորտային հաստատություններով: Քաղաքն ունի նաև իր եկեղեցին` շրջապատված հրաշալի զբոսայգով:
3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
51. Հայաստանի Հանրապետության կառավարության երկրի զարգացման կարևորագույն ծրագրերի հենքում ընկած է աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերի իրականացումը, որն էլ կարևոր պայման է քաղաքացիական հասարակության հաստատման ճանապարհին: Մշակված և իրականացվող ԿԶԾ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ պետության քաղաքականությունն ուղղված տնտեսական աճի ապահովմանը, հանրային կառավարման հիմնախնդիրների լուծմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով աղքատության հաղթահարմանը: ՀՀ բնակչության բարեկեցությունը, կենսամակարդակի կայուն աճը և աղքատության դեմ ուղղված պայքարը մնում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության համար գերակա և հրատապ ուղղություններ, որոնք ամրագրված են ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ ընդունված «Կայուն զարգացման ծրագրում»:
52. Աղքատության վերացման հիմնական ուղղությունները տեղ են գտել նաև «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրում, որի գլխավոր նպատակն է մինչև 2015 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունն ու սովը:
53. Աղքատությունը կենսաբանական, սոցիալական, հոգևոր-մշակութային տարրական պահանջմունքները բավարարելու անհնարինությունն է`
1) եկամուտների, սպառման և ծախսերի ցածր մակարդակ, անձնական գույքի անբավարարություն
2) կրթական ցածր ցենզ և առողջական խնդիրներ
3) տարբեր ռիսկերի (աշխատանքի կորուստ, հիվանդություն, բնական աղետներ) նկատմամբ անվտանգության ցածր մակարդակ
4) ազդեցության (ձայնազրկություն) ցածր մակարդակ:
54. Աղքատության հակված են`
1) կանայք և կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունները
2) բազմանդամ, շատ երեխաներից` հատկապես անչափահաս, բաղկացած տնային տնտեսությունները
3) միայն կենսաթոշակառուներից և հաշմանդամներից բաղկացած տնային տնտեսությունները
4) կրթություն, առողջություն չունեցողները
5) գործազուրկներն ու ցածր աշխատավարձով աշխատողները:
55. Աղքատությանը հակված են մայրաքաղաքից և քաղաքներից հեռու գտնվող, սահմանամերձ, ծովի մակերևույթից բարձր, մինչև 500 բնակիչ ունեցող, անբարենպաստ ժողովրդագրական (երեխաներ, ծերեր) կազմով, թերզարգացած ենթակառուցվածքներով համայնքները:
56. Ելնելով աղքատության հասկացության սահմանումից, Արմավիրի մարզի աղքատության գնահատումը կատարվել է երեք հիմնական ուղղություններով`
1) մարզի բնակչության կենսաբանական
2) սոցիալական
3) հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման իրավիճակի վերլուծության միջոցով:
57. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տնային տնտեսությունների կենսամակարդակի իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն աղքատության ցուցանիշներով Արմավիրի մարզը միջին աղքատության շրջանում է (աղյուսակ 3.1): ՈՒսումնասիրության տվյալների վերլուծությամբ փաստվում է, որ աղքատ բնակչության թիվը` 26.7 բարձր է հանրապետական միջինից` 23.5: Արմավիրի մարզում աղքատության խորությունը` 3.2 զիջում է միայն Լոռու` 4.6, Կոտայքի` 4.5 և Շիրակի` 4.2 մարզերին, և գրեթե մոտենում է հանրապետական միջինին` 3.1 է: Նույնպիսի համեմատության դեպքում կարելի է արձանագրել, որ աղքատության սրությունը Արմավիրի մարզում 0.8 է, որը հավասարվում է հանրապետական միջինին` 0.8 և զիջում է Լոռու` 1.4, Շիրակի` 1.1 և Կոտայքի` 1.1 մարզերին:
Աղյուսակ 3.1. Աղքատության հիմնական ցուցանիշներն ըստ մարզերի և ք. Երևան, 2008 թ.
.____________________________________________________________________.
| Մարզեր |Ծայրահեղ|Աղքատ|Տոկոսն |Տոկոսն |Աղքատութ-|Աղքատութ-|
| |աղքատ | |աղքատների|ընդհանուր |յան |յան |
| | | |մեջ |բնակչության|խորութ- |սրացում |
| | | | |մեջ |յուն | |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|ք. Երևան | 3.2 | 19.7| 28.4 | 33.9 | 2.6 | 0.7 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Արագածոտն | 1.5 | 20.7| 3.6 | 4.1 | 1.5 | 0.3 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Արարատ | 2.8 | 24.9| 8.6 | 8.2 | 3.6 | 0.9 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Արմավիր | 2.6 | 26.7| 9.7 | 8.6 | 3.2 | 0.8 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Գեղարքունիք| 1.2 | 24.8| 7.2 | 6.8 | 1.4 | 0.2 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Լոռի | 4.1 | 25.1| 10.1 | 9.5 | 4.6 | 1.4 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Կոտայք | 3.2 | 29.5| 12.3 | 9.7 | 4.5 | 1.1 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Շիրակ | 6.0 | 30.6| 11.7 | 9.0 | 4.2 | 1.1 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Սյունիք | 1.7 | 19.6| 3.6 | 4.4 | 1.8 | 0.4 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Վայոց Ձոր | 1.1 | 16.6| 1.4 | 1.9 | 2.0 | 0.5 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Տավուշ | 2.6 | 19.8| 3.4 | 4.1 | 1.9 | 0.4 |
|___________|________|_____|_________|___________|_________|_________|
|Ընդամենը ՀՀ| 3.1 | 23.5| 100 | 100 | 3.1 | 0.8 |
.____________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», 2009 թ., էջ 35
58. Աղքատության մակարդակի տարբերությունները հանրապետության տարբեր տարածաշրջաններում պայմանավորված են մի շարք գործոններով.
1) տարածքների տնտեսական ներուժի տարբերությամբ
2) ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման տարբեր մակարդակներով
3) բնակչության խիստ տարբեր ժողովրդագրական վիճակով
4) տարբեր բնակլիմայական պայմաններով:
59. Աղքատության մակարդակը տարբեր է անգամ մարզի տարբեր տարածաշրջաններում: Այսպես, Էջմիածնում և Բաղրամյանում չի կարող լինել աղքատության միևնույն մակարդակը:
60. Մարզում աղքատության մակարդակը որոշելիս օգտվել ենք մի շարք հետազոտությունների, ինչպես նաև ԱՎԾ-ի տվյալներից, ըստ որի` Արմավիրում աղքատության մակարդակը ըստ հետազոտությունների տվյալների ունեցել է հետևյալ պատկերը. «Ըստ աղքատության մակարդակի միտումները ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքների, Արմավիրի մարզը զբաղեցնում է 4-րդ տեղը` Երևանից, Արագածոտնից, Արարատից հետո:
Աղյուսակ 3.2. Աղքատության մակարդակի միտումները ՀՀ մարզերում 1998/99,2005-2007թթ. (%-ով) *
.___________________________________________________________________.
|Տարածաշրջան|1998/ | 2005 թ. | 2006 թ. | 2007 թ. |
| | 99 թ. | | | |
|___________|_______|_______________|_______________|_______________|
| |աղքատու|աղքատու|որից |աղքատու|որից |աղքա- |որից |
| |թյան |թյան |չքավո- |թյան |չքավո- |տության|չքավո- |
| |մակար- |մակարդա|րության|մակարդա|րության|մակարդա|րության|
| |դակը |կը |մակարդա|կը |մակարդա|կը |մակար- |
| | | |կը | |կը | |դակը |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|ք. Երևան | 58.4 | 23.9 | 3.6 | 21.0 | 3.5 | 20.0 | 3.2 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Արագածոտն | 60.5 | 32.3 | 3.1 | 27.5 | 2.6 | 22.2 | 3.0 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Արարատ | 52.3 | 30.9 | 7.4 | 27.0 | 5.5 | 25.5 | 3.5 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Արմավիր | 41.7 | 31.6 | 3.8 | 30.8 | 3.4 | 30.7 | 3.8 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Գեղարքունիք| 49.9 | 36.8 | 2.9 | 29.8 | 2.6 | 29.6 | 2.5 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Լոռի | 62.6 | 28.8 | 5.8 | 27.0 | 5.5 | 26.8 | 3.6 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Կոտայք | 61.7 | 34.5 | 8.7 | 32.0 | 8.1 | 30.0 | 6.1 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Շիրակ | 75.8 | 42.5 | 4.3 | 37.3 | 3.7 | 32.1 | 6.0 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Սյունիք | 53.1 | 28.9 | 2.3 | 25.3 | 2.1 | 24.0 | 3.7 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Վայոց Ձոր | 34.7 | 19.2 | 1.8 | 11.4 | 1.3 | 13.7 | 2.3 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Տավուշ | 29.3 | 25.8 | 3.8 | 23.5 | 3.3 | 21.6 | 3.3 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|Հանրապետա- | 56.1 | 29.8 | 4.6 | 26.5 | 4.1 | 25.0 | 3.8 |
|___________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|կան միջինը | | | | | | | |
.___________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Երևան 2008թ. էջ 190, «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Երևան 2009 թ.
61. Աղյուսակ 3.2-ի տվյալները վկայում են, որ չնայած աղքատության մակարդակը ՀՀ Արմավիրի մարզում 2007թ.-ին 11 տոկոսային կետով նվազել է 1998/99թթ. համեմատությամբ, այնուամենայնիվ շարունակում է 5.7 տոկոսային կետով բարձր մնալ աղքատության հանրապետական միջին ցուցանիշից և 10.7 տոկոսային կետով բարձր է Երևանի ցուցանիշից:
62. Աղքատության երևույթի գլոբալ վերլուծությունները վկայում են, որ աշխարհի աղքատ բնակչությունը գլխավորապես գյուղաբնակ է: ՀՀ Արմավիրի մարզի բնակչության 64.3-%-ը (183.1 հազ.մարդ) կենտրոնացած է գյուղերում:
Աղյուսակ 3.3. ՀՀ Արմավիրի մարզի մշտական բնակչությունը
._______________________________________________________________________.
|N|Տարածաշրջան|2008թ.| այդ թվում`|2009թ.| այդ թվում`|2010 թ.| այդ թվում`|
| | | | | | |հուլիսի| |
| | | |___________| |___________|1-ի |___________|
| | | |քաղա-|գյու-| |քաղա-|գյու-|դրութ- |քաղա-|գյու-|
| | | |քային|ղական| |քային|ղական|յամբ |քային|ղական|
|_|___________|______|_____|_____|______|_____|_____|_______|_____|_____|
|1|Արմավիր |120.4 |42.9 |77.5 |120.8 |43.9 |76.9 |121.9 |44.3 |77.6 |
|_|___________|______|_____|_____|______|_____|_____|_______|_____|_____|
|2|Էջմիածին |141.3 |57.3 |84.0 |141.7 |57.3 |84.4 |142.7 |57.5 |85.2 |
|_|___________|______|_____|_____|______|_____|_____|_______|_____|_____|
|3|Բաղրամյան |19.9 | - |19.9 |20.1 | - |20.1 |20.3 | - |20.3 |
|_|___________|______|_____|_____|______|_____|_____|_______|_____|_____|
| |Ընդամենը |281.6 |100.2|181.4|282.6 |101.2|181.4|284.9 |101.8|183.1|
| |մարզում | | | | | | | | | |
|_|___________|______|_____|_____|______|_____|_____|_______|_____|_____|
| |Տեսակարար | 100 |5.6 |64.4 | 100 |35.8 |64.2 | 100 |35.7 |64.3 |
| |կշիռը -ով | | | | | | | | | |
._______________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Երևան 2008 թ., «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թ. հունվար-հունիսին» տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, Երևան 2010 թ.
63. Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մարզի վարչական տարածքի 78.1%-ը: Գյուղատնտեսական նշանակության հողերը 96976.1 հա է, որից վարելահող` 41980.3 հա, բազմամյա տնկարկ` 10917.1 հա, խոտհարք` 263.0 հա, արոտ` 22528.3 հա, այլ հողեր` 21287.4 հա:
64. Մարզի գյուղատնտեսական նշանակության հողերից 50190 հա ոռոգելի են, շուրջ 21000 հա գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր չեն մշակվում հիմնականում ոռոգման ջրի պակասի, ներտնտեսային ցանցերի բացակայության, կրկնակի աղակալված լինելու, ինչպես նաև առանձին գյուղացիական տնտեսությունների ցածր վճարունակության և արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով:
65. 2009 թ. մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվել է 55325 գյուղացիական տնտեսությունների միջոցով: 2004 թ. մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը ընթացիկ գներով հաշվարկված կազմել է 72.6 մլրդ. դրամ, որը ըստ տարիների գնալով ավելացել է և 2009 թ. կազմել 100.6 մլրդ. դրամ:
66. ՈՒսումնասիրության արդյունքում մարզի գյուղատնտեսության ոլորտում առանձնացվել են հետևյալ հիմնախնդիրները.
1) բնական աղետները (երաշտ, կարկուտ) և համապատասխան ծառայությունների բացակայությունը
2) ոռոգման ցանցի և պայմանների անբավարարությունը
3) սերմացու, քիմիկատներ, պեստիցիդներ և դիզելային վառելիք գնելու անկարողությունը
4) գյուղատնտեսական մեխանիզացիայի պակասը
5) գյուղատնտեսական վարկերի անմատչելիությունը
6) ճանապարհների անբարեկարգ վիճակը
7) իրացման ցածր գները և տեղական շուկաների սահմանափակ ծավալները
8) վերամշակման արտադրության սահմանափակությունը
9) անասնաբուժական ծառայությունների անմատչելիությունը
10) տեխնիկական տեղեկատվության և տեխնոլոգիաների անհասանելիությունը:
67. Մարզի եկամուտների հիմնական մասը առաջանում է գյուղատնտեսական գործունեությունից: Չնայած մարզի գյուղացիական տնտեսությունները հիմնականում ունեն սեփական հող, այնուամենայնիվ զիջում են քաղաքային տնտեսություններին և եկամտային, և մարդկային աղքատության առումով, և հիմնական կապիտալի առկայությունը չի նպաստում աղքատության կրճատմանը:
68. Հանրապետության աղքատության առանձնահատկություններից ելնելով, մարզում գյուղական բնակչությունն առավել դանդաղ տեմպերով է հաղթահարում աղքատությունը, քան քաղաքայինը: Անհավասարության աստիճանը գյուղական բնակավայրերում նկատելիորեն բարձր է քաղաքային բնակավայրերի համեմատ, ինչն իր հերթին հանդես է գալիս որպես լուրջ աղքատածին գործոն: Մարզի գյուղերը խիստ տարբերակված են աշխարհագրական դիրքով, կլիմայական պայմաններով, տարբեր կադաստրային գնահատականներ ունեցող հողերով, մի քանիսում ոռոգման ջրի բացակայությամբ, որոնք էլ հանգեցնում են նյութական կամ եկամտային աղքատության հակվածության տարբեր մակարդակների և հանրային ծառայությունների ոչ հավասար մատչելիության: Գյուղերն իրարից տարբերվում են իրենց սահմանային, մայրաքաղաքին, հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհներին մոտ գտնվելու աշխարհագրական դիրքով:
69. ՀՀ Արմավիրի մարզն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները բազմաճյուղ տնտեսություն ստեղծելու համար: Հանրապետության համախառն արտադրանքի ծավալում մեծ է մարզի հատկապես գյուղատնտեսական ծավալների ցուցանիշները: 2008 թ.-ին Արմավիրի մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են` արդյունաբերություն 4.5%, գյուղատնտեսություն 15.1%, շինարարություն 1.0%, մանրածախ առևտուր 2.6%, ծառայություններ 0.8%:
70. Մարզի ոչ գյուղատնտեսական հատվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տնտեսավարող սուբյեկտների գերակշիռ մասը բաժին է ընկնում առևտրին և սպասարկման ոլորտին:
71. Մարզում առկա գործազրկության մակարդակը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական գրանցված մակարդակն է: Խնդիրը ավելի սուր է մարզի քաղաքային համայնքներում, որը հիմնավորվում է քաղաքում չզբաղված աշխատուժի համեմատ աշխատատեղերի խիստ անբավարար քանակով, իսկ գործազուրկների բանակում մեծանում է տղամարդկանց քանակը, որը մտահոգիչ ցուցանիշ է:
72. Աղքատության հաղթահարումը մարզում պահանջում է տարածքային առանձնահատուկ մոտեցում.
1) մարզի տնտեսության ճյուղային կառուցվածքի վերափոխում
2) ոչ գյուղատնտեսական ոլորտում փոքր ու միջին բիզնեսին աջակցում
3) գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացում
4) գյուղատնտեսության տեխնիկական վերազինում և ինտենսիվ զարգացում:
73. Համայնքներում կատարված հետազոտությունների արդյունքներով համայնքներում առանձնացված են հետևյալ խոչընդոտները, որոնք այսօր խանգարում են գյուղի զարգացմանը`
1) ոռոգման համակարգի աշխատանքի կազմակերպման պակաս արդյունավետությունը
2) գյուղի դաշտամիջյան և ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը
3) գյուղտեխնիկայով պակաս ապահովվածությունը
4) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծման դանդաղումը
5) խմելու ջրի համակարգերի կառուցման և վերականգնման առանձին դժվարությունները համայնքներում:
74. Հաճախ համայնքներն իրենց փոքր բյուջեներով ի վիճակի չեն լուծելու իրենց հիմնախնդիրները և որքան փոքր է համայնքը, այնքան ավելի դժվար է նրա համար լուծել իր հիմնախնդիրը:
75. Չնայած նրան, որ սոցիալական ենթակառուցվածքներ կան համայնքներում, սակայն հիմնականում նրանց վիճակն անմխիթար է`
1) կրթությունը մատչելի է բոլորի համար (գոնե հանրակրթության մասով), սակայն վատ է կրթական հաստատությունների վիճակը
2) առողջապահությունը մատչելի է բոլոր համայնքների համար, սակայն մտահոգիչ են դեռևս առողջապահական ծառայությունների բարձր գները
3) արժանավայել կենսամակարդակի ապահովման մատչելիությունը հասանելի չէ բոլորին:
76. ՀՀ Արմավիրի մարզում աղքատության մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի.
1) երկրի աղքատության ընդհանուր առանձնահատկություններից բխող գործոններ
2) մարզի տնտեսական զարգացման առանձնահատկություններից բխող գործոններ
3) մարզի համայնքների զարգացման առանձնահատկություններից բխող գործոններ:
77. Թվարկված գործոններից գրեթե բոլորն առկա են մարզում, որի հետևանքով մարզի աղքատության խնդիրներն ավելի սրված են, որտեղից հետևում է մարզի աղքատության հաղթահարման նպատակային ծրագրի մշակման և իրականացման անհրաժեշտությունը: Փորձենք տալ աղքատության մակարդակի տարբերությունների բացատրությունը` ըստ տարածաշրջանների: Նախ, աղքատության մակարդակի ցուցանիշում բարձր տեղ է զբաղեցնում Բաղրամյանի տարածաշրջանը, որը, որպես վարչական շրջան, խորհրդային տարիներին չհասցրեց իրականացնել այն գործողություններն ու ծրագրերը, որը տարածքում կապահովեր ավելի բարենպաստ պայմաններ, չկազմավորվեցին սոցիալական ենթակառուցվածքները, հողերի մի զգալի մասը մնաց չմելիորացված, ամբողջությամբ չլուծվեց հողը ոռոգելի դարձնելու խնդիրը: Աղքատության համեմատաբար բարձր մակարդակ ունեն բոլոր այն համայնքները, որոնք նախկինում այս կամ այն ձեռնարկության բանվորական ավաններ են եղել` Շահումյանի թ/ֆ, Ջրառատի թ/ֆ, Լեռնագոգ, Քարակերտ, Մյասնիկյան, Դալարիկ, Խանջյան, Մայիսյան, Նորավան, որոնց բնակչությունն առանձնապես չի զբաղվել գյուղատնտեսությամբ, հիմնականում բնակվել են պետական բնակարաններում, չունեն սեփականաշնորհված հողատարածքներ և այժմ պարզապես մատնվել են անգործության: Դրանք այն համայնքներն են, որոնցում բնակվողները ապրելով գյուղում, փորձում էին վարել քաղաքային կենցաղ, որի հնարավորությունը հիմա իսպառ բացակայում է, որովհետև չկան այն հսկա գործարանները, որոնց բազայի վրա գոյատևում էին այդ համայնքները: Լուրջ խնդիրներ ունեն հատկապես այն համայնքները, որոնք ունեն ոռոգման խնդիրներ տարբեր պատճառներով` հեռու են ընկած ջրատարներից, մշակվող հողերը կարիք ունեն գերնորմատիվային ջրի (20 համայնքներում շուրջ 1382.8 հա), չունեն ոռոգման նորմալ ներտնտեսային ցանցեր:
78. Աղքատության բոլոր ուսումնասիրությունները միանշանակ եզրահանգում են, որ աղքատությունը պայմանավորված է նաև բնակչության անբարենպաստ սոցիալ- ժողովրդագրական կազմով` տարեցների, բազմազավակ ընտանիքների, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի բարձր ներկայացվածությամբ, որն այս կամ այն չափով կանխորոշում է բնակչության և համայնքների աղքատության նկատմամբ խոցելիությունը: ՄԱԶԾ-ի կողմից իրականացված հետազոտության շրջանակում «խոցելիությունը հավանականություն է, որ անհատը կամ անհատների խումբն անհրաժեշտ մոտիվացիա, կարողություն և միջոցներ չի ունենա հաղթահարելու ներքին և արտաքին գործոնների հնարավոր բացասական ազդեցությունը»: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է դիտարկել բնակչության սոցիալ-ժողովրդագրական այն բնութագրիչները, որոնք մարդկանց կամ խմբերին դարձնում են խոցելի: ՄԱԶԾ-ի շրջանակներում 2005 թ.-ին իրականացված «Խոցելի բնակչությունը ՀՀ մարզերում» հետազոտության արդյունքները վկայում են, որ Արմավիրի մարզի սոցիալական խոցելիության համաթիվը կազմում է 30.5 է, որը փոքր է անգամ Երևան քաղաքի խոցելիության համաթվից (Աղյուսակ 3.4):
Աղյուսակ 3.4. Խոցելի խմբերի ներկայացվածությունը մարզի բնակչության թվում տոկոսային հարաբերակցությամբ
.________________________________________________________________________.
| |Խոցելի խմբերի ներկայացվածությունը ՀՀ մարզերում, % մարզի |
| | բնակչության թվում |
| |______________________________________________________________|
| |Հաշման-|Ծնողա-|Միայ-|Գործա|Տարեց-|Բազմա|Փախստա-|Նպաստա-|Խոցե- |
| |դամներ,|զուրկ |նակ |զուրկ|ներ |զավակ|կաններ |ռուներ |լիութ-|
| |այդ |երեխա-|ծերեր|ներ | |ընտա-| | |յան |
| |թվում` |ներ | | | |նիք- | | |համա- |
| |երեխա- | | | | |ներ | | |թիվ |
| |ներ | | | | | | | | |
|_________|_______|______|_____|_____|______|_____|_______|_______|______|
|Արմավիրի | 2.9 | 2.8 | 9.6 | 18.3| 10.5 | 13.8| 8.6 | 9.1 |30.5 |
|մարզ | | | | | | | | | |
|_________|_______|______|_____|_____|______|_____|_______|_______|______|
|ք. Երևան | 4.4 | 2.1 | 9.8 | 25.0| 12.9 | 4.9| 4.6 |9.2 |31.7 |
|_________|_______|______|_____|_____|______|_____|_______|_______|______|
|Ընդամենը | 4.2 | 3.2 |10.1 | 24.2| 12.2 | 12.3| 7.2 | 17.3 |36.6 |
|ՀՀ | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
Աղբյուրը` ՄԱԶԾ 2005 թ.
79. Պետք է նշել, որ Արմավիրի մարզի սոցիալական խոցելիության համաթիվը 6.1 տոկոսային կետով ցածր է հանրապետական խոցելիության համաթվից, սակայն բազմազավակ ընտանիքների, փախստականների, միայնակ ծերերի ցուցանիշներով մոտենում է հանրապետական միջին տվյալներին:
80. Ինչ վերաբերում է միգրացիային, ապա առկա տվյալները վկայում են, որ 2008 թ.-ին մարզից մեկնել է բնակչության 0.48%-ը: Չնայած որ եկողների թիվը 2008 թ.-ին աճման միտում ունի, այնուամենայնիվ, մեկնողների թվաքանակի աճը ևս նկատելի է: Միգրացիայի մնացորդը 2006-2008 թթ. համար կազմել է համապատասխանաբար - 282; -75 և 97 մարդ:
._____________________________________________________________________.
| |Եկողների | Մեկնողների | Միգրացիայի |
| |թվաքանակը | թվաքանակը |մնացորդ (+. -) |
| |_________________|_________________|_________________|
| |2006թ|2007թ|2008թ|2006թ|2007թ|2008թ|2006թ|2007թ|2008թ|
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Հայաստանի | 9126| 9795|10399|16087|15935|15871|-6961|-6140|-5472|
|Հանրապետություն| | | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արմավիրի | | | | | | | | | |
|մարզ | 694 | 979 | 1461| 976 | 1054| 1364| -282| -75 | 97 |
._____________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ,Երևան 2009 թ., էջ 21
81. Արմավիրի մարզի աղքատության հաղթահարման այն գերակա խնդիրները, որոնց լուծումները գտնվում են ազգային մակարդակում և, հետևաբար, պահանջում են համընդհանուր պետական մոտեցում, առնչվում են.
1) գյուղի զարգացմանը
2) փոքր ու միջին համայնքների զարգացմանը
3) սահմանամերձ գոտիների սոցիալ-տնտեսական աջակցությանը
4) խոցելի խմբերի սոցիալական օժանդակության պետական ծրագրերի մշակմանը, դրանց կատարելագործմանը և իրագործմանը:
82. Տնտեսական ներուժի առանձնահատկություններով պայմանավորված աղքատության խնդիրները հիմնականում առնչվում են մարզի տնտեսական ավանդույթների, արտադրական կառուցվածքի, համայնքների տիպաբանության, աշխատանքի շուկայի, ներդրումների միջավայրի և այլ տնտեսական զարգացումը կանխորոշող գործոններին:
83. ՀՀ Արմավիրի մարզի տնտեսական ներուժին չափազանց մեծ վնաս հասցրեց նախկինում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր ձեռնարկությունների քայքայումը` սեփականաշնորհման, հումքի և իրացման շուկաների բացակայության և բարոյաֆիզիկական մաշվածության պատճառներով: Ներկայումս մարզի նախկին արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը` հատկապես վերամշակող ձեռնարկությունները, չեն աշխատում կամ աշխատում են ոչ լրիվ հզորությամբ: Դա բացասական ազդեցություն է թողնում հատկապես նախկինում խոշոր արդյունաբերական կենտրոն հանդիսացող Արմավիր, Էջմիածին քաղաքային համայնքների և Բաղրամյանի տարածաշրջանում Դալարիկ և Լեռնագոգ գյուղական համայնքների կենսագործունեության, նրանց բնակչության ապրելակերպի վրա:
84. Մարզում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը 2009 թվականին կազմել է 121.3 հազ. մարդ, որից զբաղվածներ` 117.7 հազ. մարդ:
._____________________________________________________.
|N |Տարեթիվ |Աշխատանք |Պաշտոնապես |Պաշտոնապես |
| | |փնտրողներ| գրանցված |գրանցված |
| | | |գործազուրկներ|գործազրկության|
| | | | |մակարդակ |
|__|___________|_________|_____________|______________|
| 1|2006 թ. | 4097 | 2902 | 3.0 |
|__|___________|_________|_____________|______________|
| 2|2007 թ. | 3688 | 3158 | 3.0 |
|__|___________|_________|_____________|______________|
| 3|2008 թ. | 3863 | 3268 | 3.4 |
|__|___________|_________|_____________|______________|
| 4|2009 թ. | 4598 | 3770 | 2.9 |
|__|___________|_________|_____________|______________|
| 5|2010 թ. | 4969 | 4157 | - |
| |ապրիլի վերջ| | | |
._____________________________________________________.
Աղբյուրը` «ՀՀ մարզերը թվերով 2009» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, 2009 թ., էջ 80-82: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թ. հունվար-դեկտեմբերին», «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցներ, ՀՀ ԱՎԾ, Ե. 2010 թ., էջ 77-79, էջ 40:
85. 2009 թ. մարզի զբաղվածության տարածքային երեք կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 3770, որը մարզի ամբողջ բնակչության թվի 1.3%-ն է կազմում: Ըստ տվյալների, պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը մարզում, որպես խոցելիություն ծնող պատճառ, չնայած շատ ցածր է, սակայն իրականում թե քաղաքային, թե գյուղական համայնքներում առկա է գործազրկության ավելի բարձր մակարդակ:
86. Գործազրկությունը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ մարզում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, ըստ որի` 2008թ. ընթացքում պետական բյուջեից մարզին հատկացվել է 25 մլն. դրամ, որից օգտագործվել է 17 մլն. դրամը, իսկ 2009 թ.-ին` 11 մլն. դրամ, որից օգտագործվել է 4.5 մլն. դրամը: 2010 թվականից սկսած «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերը կիրականացվեն որպես ներդրումային ծրագրեր` համայնքների կողմից անհրաժեշտ համաֆինանսավորմամբ: Դրանք գործազուրկների և աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացման ծրագրեր են և ունեն սոցիալական օգտակար ուղղվածություն:
87. Խորհրդային ժամանակներից Հայաստանը ժառանգել է այնպիսի ենթակառուցվածքներ, որն իր ծավալներով մեծ է և պահանջում է պահպանման մեծ ծախսեր: Համայնքների փոքր բյուջեները և դրանց թերակատարումը թույլ չեն տալիս հոգալ այդ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման ծախսերը: Հետևաբար, ավելի քան 15 տարի է, ինչ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման աշխատանքները կանոնավոր կերպով չեն իրականացվում:
88. ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում վերջին տարիներին որոշ ծրագրեր են իրականացվել ճանապարհաշինության, սոցիալական ենթակառուցվածքների, գազաֆիկացման և բնակարանաշինության բնագավառներում: Մարզային զարգացման ծրագրի շրջանակում ևս մարզում վերանորոգվել և բարեկարգվել են համայնքային ճանապարհներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, խմելու ջրի և ոռոգման համակարգեր:
89. Մանրածախ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ծավալում 2008 թ.-ին չի գերազանցում անգամ 1.0%-ը և միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը կազմել է 65748 դրամ, որը պակաս է հանրապետական միջինից մոտ 5 անգամ, իսկ Երևանի ցուցանիշից` մոտ 12 անգամ: Նույնը կարելի է նշել բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ, որը միջին մեկ բնակչի հաշվով կազմում է 32377 դրամ` պակաս լինելով հանրապետական միջինից մոտ 7 և Երևանի ցուցանիշից մոտ 19 անգամ:
90. Մարզի 97 համայնքներում նշվել են հետևյալ հիմնախնդիրները, որոնք ներառված են համայնքների զարգացման քառամյա ծրագրերում և հրատապ լուծում են պահանջում: Հիմնախնդիրները ներկայացվում են ըստ առաջնահերթությունների.
1) ճանապարհների վերանորոգում
2) ոռոգման համակարգի կառուցում և վերանորոգում
3) խմելու ջրի համակարգի կառուցում և վերանորոգում
4) գործազրկության վերացում, աշխատատեղերի ստեղծում
5) գյուղատնտեսական տեխնիկայով ապահովում
6) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկությունների ստեղծում
7) համայնքների գազաֆիկացում:
91. Համայնքի բնակչության բարեկեցության բարձրացման համար համայնքապետերը առաջարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ: Նախ և առաջ նրանք նշել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացում, աշխատատեղերի ստեղծում: Ստորև բերված ցանկում նշված են Արմավիրի մարզի քաղաքային համայնքների բարեկեցության ապահովման հետևյալ առաջնահերթությունները`
1) նոր աշխատատեղերի ստեղծում
2) սոցիալ-մշակութային օբյեկտների հիմնանորոգում
3) ճանապարհների վերանորոգում
4) բնակարանաշինության զարգացում
5) Էջմիածին քաղաքի համար` նաև խմելու ջրի հիմնախնդրի լուծում
6) Մեծամոր քաղաքի համար` մաքրման կայանի կառուցում:
92. Շատ համայնքներ (հատկապես փոքր) սեփական բյուջեի շրջանակներում չեն կարողանում լուծել համայնքի հիմնախնդիրները: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է միջհամայնքային միավորումների դերը, որոնք կարող են աջակցել համայնքներին համատեղ լուծելու այն խնդիրները, որոնք համայնքներն առանձին-առանձին դժվարանում են լուծել:
93. ՀՀ Արմավիրի մարզի աղքատության հաղթահարման այն գերակա խնդիրները, որոնց լուծումներն անմիջականորեն կապված են համայնքների զարգացման հետ, առնչվում են.
1) մարզային, համայնքային, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը
2) փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքների ներգրավմամբ միջհամայնքային միավորումների ձևավորմանը
3) սահմանամերձ և ոռոգման խնդիրներ ունեցող համայնքների համար նպատակային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը
4) մարզի քաղաքների առաջանցիկ զարգացման քաղաքականությունների և համալիր ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի գյուղական և քաղաքային համայնքների փոխլրացնող և ներդաշնակ զարգացումը:
94. ՀՀ-ում աղքատության ցուցանիշների դինամիկան ներկայացված է աղյուսակ 3.7-ում.
Աղյուսակ 3.7. Աղքատության ցուցանիշների դինամիկան ըստ մարզերի և ք. Երևան, 2004-2008 թ.
._________________________________________________________________________.
|Մարզեր | 2004 թ. | 2005 թ. | 2006 թ. | 2007 թ.| 2008 թ.| 2008 թ./ |
| | | | | | | 2004 թ. |
| |_________|_________|_________|_________|_________|___________|
| |Ծարա|Աղ- |Ծարա|Աղ- |Ծարա|Աղ- |Ծարա|Աղ- |Ծարա|Աղ- |Ծարա-|Աղքատ|
| |հեղ |քատ |հեղ |քատ |հեղ |քատ |հեղ |քատ |հեղ |քատ |հեղ | |
| |աղ- | |աղ- | |աղ- | |աղ- | |աղ- | |աղ- | |
| |քատ | |քատ | |քատ | |քատ | |քատ | |քատ | |
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|ք. Երևան | 6.1|29.2| 3.6|23.9| 3.5|21.0| 3.2|20.0| 3.2|19.7|-47.6|-32.5|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Արագածոտն | 5.6|35.4| 3.1|32.3| 2.6|27.5| 3.0|22.2| 1.5|20.7|-72.8|-41.6|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Արարատ | 6.4|32.7| 7.4|30.9| 5.5|27.0| 3.5|25.5| 2.8|24.9|-55.6|-23.9|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Արմավիր | 6.6|36.0| 3.8|31.6| 3.4|30.8| 3.8|30.7| 2.6|26.7|-60.7|-25.8|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Գեղարքունիք| 4.5|41.9| 2.9|36.8| 2.6|29.8| 2.5|29.6| 1.2|24.8|-73.7|-40.8|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Լոռի | 4.5|31.3| 5.8|28.8| 5.5|27.0| 3.6|26.8| 4.1|25.1| -8.2|-19.7|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Կոտայք | 9.2|39.3| 8.7|34.5| 8.1|32.0| 6.1|30.0| 3.2|29.5|-65.3|-24.8|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Շիրակ |10.4|48.8| 4.3|42.5| 3.7|37.3| 6.0|32.1| 6.0|30.6|-41.9|-37.3|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Սյունիք | 5.9|36.5| 2.3|28.9| 2.1|25.3| 3.7|24.0| 1.7|19.6|-71.6|-46.4|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Վայոց Ձոր | 4.1|28.9| 1.8|19.2| 1.3|11.4| 2.3|13.7| 1.1|16.6|-74.1|-42.6|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Տավուշ | 3.3|30.5| 3.8|25.8| 3.3|23.5| 3.3|21.6| 2.6|19.8|-21.5|-35.0|
|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|
|Ընդամենը` | 6.4|34.6| 4.6|29.8| 4.1|26.5| 3.8|25.0| 3.1|23.5|-51.2|-32.1|
._________________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը - 2009», 2009 թ., էջ 35
95. Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթիվը բաղկացած է կրթության, առողջապահության, անվտանգ խմելու ջրի անհասանելիության ու մշտական կացարանի բացակայության ցուցանիշների համակցությունից: Թվարկված բաղադրիչների հիման վրա կառուցված մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկների (Աղյուսակ 3.8)` մարդկային աղքատության տեսակետից ՀՀ Արմավիրի մարզը չորրորդն է Երևանից հետո: Կրթական և առողջապահական ծառայությունների անմատչելիության ցուցանիշը մարզում կազմում է համապատասխանաբար 0.125 և 0.212:
Աղյուսակ 3.8. Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվերը ՀՀ մարզերում ու դրանց դասակարգումն ըստ մարդկային աղքատության
.______________________________________________________.
|Մարզերի | |ծառայութ-|ծառայութ-|անվտանգ |
|դասակարգումն | |յունների |յունների |աղբյուրների|
|ամենափոքր | |անմատչե- |անմատչե- |ու մշտական |
|մարդկային | |լիություն|լիություն|կացարանի |
|աղքատության | | | |անհասանե- |
|համաթվից | | | |լություն |
|ամենամեծը | | | | |
|______________|_______|_________|_________|___________|
|1 |Երևան | 0.325 | 0.096 | 0.225 | 0.005 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|2 |Սյունիք | 0.361 | 0.106 | 0.220 | 0.036 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|3 |Կոտայք | 0.414 | 0.084 | 0.263 | 0.067 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|4 |Վայոց Ձոր | 0.438 | 0.136 | 0.256 | 0.047 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|5 |Արմավիր | 0.517 | 0.125 | 0.212 | 0.181 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|6 |Շիրակ | 0.520 | 0.092 | 0.256 | 0.172 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|7 |Լոռի | 0.575 | 0.176 | 0.248 | 0.151 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|8 |Տավուշ | 0.624 | 0.169 | 0.263 | 0.195 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|9 |Արարատ | 0.626 | 0.178 | 0.285 | 0.163 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|10|Գեղարքունիք| 0.634 | 0.211 | 0.242 | 0.182 |
|__|___________|_______|_________|_________|___________|
|11|Արագածոտն | 0.753 | 0.215 | 0.283 | 0.256 |
.______________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական միտումները» թիվ 5
96. Նախադպրոցական համակարգում նկատվում է աղքատ և ոչ աղքատ խավերի ընդգրկվածության զգալի անհավասարություն, մինչդեռ հիմնական տարբեր խավերի ընդգրկվածությունը բավական բարձր է ու համասեռ: Մարզում գործում են 57 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որոնք գտնվում են համայնքային ենթակայության ներքո: ՆԴՀ-ներում խմբերի քանակը 152 է, իսկ երեխաների թիվը` 3733: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան մարզի 19 համայնքներում, որտեղ բացակայում են շենքային պայմանները, իսկ 45-ում պահպանվել են շենքերը, սակայն համայնքի ֆինանսական սուղ պայմանների և սակավաթիվ երեխաների պատճառով մանկապարտեզները չեն գործում: Մանկապարտեզների հիմնական մասը գործում է քաղաքային համայնքներում, որտեղ մանկապարտեզների գործունեության համար պայմանները համեմատաբար բարվոք են: Փաստորեն, նախադպրոցական կրթությունը քաղաքային կյանքը բնութագրող չափանիշ է դառնում և գյուղի երեխաները զրկվում են այդ կրթության հնարավորությունից:
97. Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործում են 120 ուսումնական հաստատություններ, որից` հանրակրթական (ընդհանուր)` 118 (ավագ` 6, միջնակարգ` 108, հիմնական` 5), հատուկ (ընդհանուր)` 2 և Էջմիածնի արհեստագործական ուսումնարանը: 2009-2010 ուսումնական տարում 119 դպրոցներում կոմպլեկտավորվել է 1801 դասարան 36713 աշակերտով (2008-2009 ուսումնական տարի` 120 դպրոցներում կոմպլեկտավորվել է 1847 դասարան 39211 աշակերտով): Վերլուծությունը ցույց է տալիս, որ դասարանների թիվը նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ պակասել է 46-ով, իսկ աշակերտների թիվը` 2498-ով: Նման իրավիճակը պայմանավորված է մի կողմից վերջին տարիներին ծնելիության ցածր մակարդակով, արտագաղթով, ինչպես նաև ՄԺԾԾ-ին համաձայն թերհամալրված դասարանների միավորմամբ: Վերջին տարիների ընթացքում շարունակում է նվազել առաջին դասարան ընդունվողների թիվը` կրկին ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի պատճառով:
98. 2009-2010 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են թվով 3533 ուսուցիչներ, աշակերտ-ուսուցիչ թվերի հարաբերակցությունը 10.48 է, աշակերտների միջին խտությունը դասարաններում` 20.9: Իր ընդգրկվածությամբ հանրակրթական ոլորտն ունի ամենամեծ շահառուների խումբը և, ըստ էության, կրթական այս մակարդակում ծառայությունները գրեթե հավասարաչափ մատչելի են բնակչության բոլոր խմբերի համար: Մարզի տարածքում պարտադիր հիմնական կրթությունից դուրս մնացած երեխաներ չկան:
99. Մարզի դպրոցական գրադարանային ֆոնդում գույքագրված գեղարվեստական և մեթոդամանկավարժական գրականության գրեթե կեսը հնամաշ է, իսկ 20%-ը օգտագործման պիտանի չէ` կապված հանրակրթական ծրագրերի փոփոխման հետ:
100. Ակնհայտ է, որ կրթական գործընթացի որակը կախված է ոչ միայն համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունից, այլև ուսուցչական անձնակազմի գիտելիքների մակարդակից: Այսօր մարզի համար արդիական խնդիր է ուսուցիչների գիտելիքների և հմտությունների համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին: Այս առումով կարևորվում է նրանց մասնագիտական և մանկավարժական վերապատրաստումը, ինչը վերջին տարիներին ակտիվ ընթացքի մեջ է:
101. Ներկայումս Արմավիրի մարզում գործում են տարբեր գերատեսչությունների ենթակա հետևյալ միջին մասնագիտական հաստատություններ
1) Արմավիրի պետական գյուղատնտեսական քոլեջ
2) Արմավիրի արվեստի պետական քոլեջ
3) Արմավիրի պետական ինդուստրիալ - մանկավարժական քոլեջ
4) Արմավիրի պետական բժշկական քոլեջ
5) Էջմիածնի պետական քոլեջ:
102. Արմավիրի մարզում գործում են նաև երկու ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ` Արմավիրի «Արարատ» և Էջմիածնի «Գր.Լուսավորիչ» համալսարանները, որոնք ունեն 4-ական ֆակուլտետներ:
103. Մարզում գործում են 58 առողջապահական հիմնարկներ, որոնցից 8-ը` մարզպետարանի ենթակայության, 50-ը` համայնքային ենթակայության գյուղական բժշկական ամբուլատորիաներ, որոնց կազմում ընդգրկված են 43 բուժակ-մանկաբարձական կետեր:
104. Անցումային տարիներին ինչպես հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում կտրուկ նվազել էր բնակչության հաճախելիությունն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ: Վերջին տարիներին հաճախումների թիվը սկսել է աճել, իսկ 2006 թ.-ից սկսած, երբ առաջնային բուժօգնությունը դարձավ անվճար, այդ թիվն ավելի է աճել: Մարզում դեռևս շարունակում է ցածր մնալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ բնակչության մեկ շնչին ընկնող հաճախումները: 2006, 2007, 2008 թվականներին այն կազմել է 4-ից 5 հաճախում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեռևս բարձր է հիվանդացության և մահացության մակարդակները: Արմավիրի մարզում նվազման միտում ունի մանկական մահացությունը և մեռելածնությունը:
105. ՄԱԶԾ-ի 2007 թվականի հետազոտության ընթացքում առանձնացվել են առողջապահական համակարգի հետևյալ հիմնախնդիրները`
1) Տեղական առողջապահական ծառայությունների և դեղամիջոցների սահմանափակ մատչելիությունը
2) Տեղական բուժկետերի ենթակառուցվածքների սահմանափակությունը և ընթացիկ պահպանման խնդիրները
3) Գյուղից դուրս գտնվող առողջապահական հիմնարկներ դիմելու դժվարությունները
4) Տրանսպորտային դժվարությունները և շտապ օգնության մեքենաների անբավարար քանակությունը
5) Առողջապահական ծառայություններից օգտվելու համար ֆինանսական միջոցների պակասը
6) Շտապ օգնության ծառայության հետ կապված խնդիրները:
106. ՀՀ Արմավիրի մարզի բնակարանային ամենացավոտ հարցերից մեկն է քաղաքային և որոշ գյուղական համայնքների բազմաբնակարան շենքերի անմխիթար, կիսավթարային և հակասանիտարական վիճակը: Բազմաբնակարան շենքերի գերակշռող մեծամասնությունը կառուցվել են 20-50 տարի առաջ, և դրանց մեծ մասը ներկայումս ունի տանիքապատման, ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրներ:
107. Մարզում բնակվում են 1062 փախստական ընտանիքներ (1988-1994 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և մարզում բնակություն հաստատած կարիքավոր փախստական ընտանիքների համար 2001-2007 թթ. ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից կառուցվել են 37 քոթեջներ և վերակառուցվել 4 բազմաբնակարան շենքեր` 114 բնակարանով):
108. ՀՀ Արմավիրի մարզի մարդկային աղքատության հաղթահարման գերակայություններն առնչվում են.
1) նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բարելավմանը
2) մոր և մանկան առողջության պահպանմանը
3) խմելու ջրի հասանելիության ապահովմանը
4) քաղաքային տնտեսության բարեկարգմանը, որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի բնակչության համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը, արժանավայել կենսապայմանների ապահովումը:
109. Հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման սահմանափակությունն աղքատության երևույթի թերևս ամենաքիչ ուսումնասիրված բաղադրիչն է: Սակայն որոշակի քանակական տվյալների վերլուծության միջոցով կարելի է պատկերացում կազմել մարզի բնակչության հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման հնարավորությունների մասին: Մշակույթի և սպորտի բնագավառում դեռևս չլուծված են մնում գյուղական համայնքների մշակույթի տների, ակումբ-գրադարանների, մարզական կառույցների վերանորոգման և համապատասխան գույքով ապահովման հարցերը:
110. Վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում մարզամշակութային, երիտասարդական միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, մրցումներ, ինչպես նաև հանրապետական և միջազգային միջոցառումներ, որոնց մասնակցում են մարզի ներկայացուցիչները:
111. ՀՀ Արմավիրի մարզի բնակչության աղքատության հաղթահարման տեսանկյունից հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման խնդրի լուծումը պահանջում է.
1) մարզի բնակչության հոգևոր-մշակութային պահանջմունքների որակական հետազոտությունների իրականացում
2) հոգևոր-մշակութային պահանջմունքների դասակարգում` ըստ բնակչության տարբեր խավերի համար գերակայությունների որոշ համայնքների համար մեկուսացվածության վերացում` թերթերի հասանելիության ապահովման, հեռահաղորդակցության բարելավման միջոցով:
112. ՀՀ Արմավիրի մարզի աղքատության գնահատման վերլուծությունից բխող եզրահանգումների հիման վրա նախանշվում են մարզի տնտեսության հետևյալ գերակա ոլորտները, որոնց առաջանցիկ զարգացումը էապես կնպաստի եկամտային և մարդկային աղքատության հաղթահարմանը.
1) Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացում
2) Գյուղատնտեսության զարգացում
3) Սոցիալական ոլորտի ծառայությունների մատչելիության և որակի բարձրացում
4) Մարզային ենթակառուցվածքների բարելավում
5) Մարզային զարգացման պլանավորման և իրականացման ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդում և հետագա զարգացում
6) Բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծում:
4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՓՄՁ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
4.1. Արդյունաբերության ներկա իրավիճակի վերլուծություն
113. Արդյունաբերությունը հանդիսանում է Արմավիրի մարզի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը: Անկախության տարիների ընթացքում մարզի արդյունաբերությունը ենթարկվել է կառուցվածաքային փոփոխությունների, չնայած առաջատար է մնացել էլեկտրաէներգիայի արտադրությունը, զգալիորեն բարձրացել է սննդի արտադրության տեսակարար կշիռը: Իրենց դիրքերը զիջել են մեքենաշինությունը, հաստոցաշինությունը և հանքարդյունաբերությունը:
114. Մարզում 2009 թ.-ի ընթացքում թողարկվել է 33,520.1 մլն. դրամի (ընթացիկ գներով) արդյունաբերական արտադրանք, որը կազմել է հանրապետությունում արտադրված արտադրանքի 5%-ը, 2008 թվականի համեմատ մարզում ավել է արտադրվել ընդամենը 433.1 մլն. դրամի արտադրանք: 2008 թվականին արտադրված արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը կազմել է հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 4.5%-ը: Ընդհանուր առմամբ վերջին չորս տարիների ընթացքում մարզում արտադրված արդյունաբերական արտադրանքը կազմել է հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 4.5-5%-ը (մարզում 2007-2009 թթ. արտադրված արդյունաբերական արտադրանքի ցուցանիշները հանրապետական միջինի նկատմամբ բերված են աղյուսակ 4.1-ում).
.___________________________________________________________________.
| | Հայաստանի Հանրապետություն| ՀՀ Արմավիրի մարզ |
| |_____________________________|__________________________|
| | 2007թ.| 2008թ. | 2009թ. | 2007թ. | 2008թ. | 2009թ. |
|__________|_________|_________|_________|________|________|________|
|Թողարկված |716,549.3|739,291.9|663,921.1|29,826.6|33,087.0|33,520.1|
|արտադրանքի| | | | | | |
|ծավալը, | | | | | | |
|ընթացիկ | | | | | | |
|գներով | | | | | | |
|մլն. դրամ | | | | | | |
|__________|_________|_________|_________|________|________|________|
|Պատրաստի |720,168.0|729,615.3|667,159.8|29,979.0|33,495.5|35,843.8|
|արտադրանքի| | | | | | |
|իրացումը | | | | | | |
|ընթացիկ | | | | | | |
|գներով | | | | | | |
|մլն. դրամ | | | | | | |
|__________|_________|_________|_________|________|________|________|
|Արդյունա- | | | | | | |
|բերական | 102.6 | 101.7 | 92.2 | 105.8 | 100.3 | 99.3 |
|արտադրանքի| | | | | | |
|ֆիզիկական | | | | | | |
|ծավալի | | | | | | |
|ինդեքսը, %| | | | | | |
|__________|_________|_________|_________|________|________|________|
|Արդյունա- | 100 | 100 | 100 | 4.2 | 4.5 | 5.0 |
|բերական | | | | | | |
|արտադրանքի| | | | | | |
|ծավալը, % | | | | | | |
.___________________________________________________________________.
115. 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընթացիկ գներով մարզում թողարկվել է 8667.6 մլն. դրամի արդյունաբերական արտադրանք, 2009 թվականի նույն ժամանակահատվածում` 8558.8 մլն. դրամի: 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պատրաստի արտադրանքի իրացումը (ընթացիկ գներով) կազմել 9422.9 մլն. դրամ, 2009 թվականի նույն ժամանակահատվածում` 8898.5 մլն. դրամ: Աճ է գրանցվել մշակող արդյունաբերության (շուրջ 407.1 մլն. դրամ), խմիչքների արտադրության (շուրջ 206.9 մլն. դրամ), պոլիգրաֆիկական գործունեության, գրառված կրիչների բազմացման (շուրջ 148.1 մլն. դրամ), ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրության (շուրջ 44.9 մլն. դրամ), համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության (շուրջ 9.5 մլն. դրամ) ոլորտներում, նվազման տեմպեր են նկատվում էլեկտրականության արտադրության (շուրջ 392.8 մլն. դրամ), ջրի հավաքման, մշակման և բաշխման (շուրջ 70 մլն.դրամ) ոլորտներում: Արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 99.4%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2.4%-ով (Աղյուսակ 4.2)
.______________________________________________________________________
|Մարզեր |Թողարկված արտադրանքի |Պատրաստի արտադրանքի |
| |ծավալը, ընթացիկ գներով, |իրացումը, ընթացիկ գներով, |
| |մլն. դրամ |մլն. դրամ |
| |____________________________|____________________________|
| |2009 թ. |2010 թ. |տարբե- |2009 թ. |2010 թ. |տարբե- |
| |I-ին |I-ին |րություն|I-ին |I-ին |րություն|
| |եռամսյակ |եռամսյակ | |եռամսյակ |եռամսյակ | |
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Ընդամենը ՀՀ|133 079,4|177 490,3|44 410,9|129 112,8|175 488,3|46 375,5|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Ք. Երևան | 64 139,5| 76 619,7|12 480,2| 59 383,6| 74 711,9|15 328,3|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Արագածոտն | 2 462,3 | 2 708,7 | 246,4 2| 641,9 2 | 872,8 | 230,9 |
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Արարատ | 10 873,9| 13 641,5| 2 767,6| 12 830,1| 15 058,6| 2 228,5|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Արմավիր | 8 558,8 | 8 667,6 | 108,8 | 8 898,5| 9 422,9| 524,4 |
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Գեղարքունիք| 3 462,0 | 2 709,5 | - 752,5| 2 683,4 | 2 182,4 | - 501,0|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Լոռի | 8 506,9 | 12 494,3| 3 987,4| 7 618,3 | 14 389,8| 6 771,5|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Կոտայք | 16 247,0| 18 971,1| 2 724,1| 15 560,4| 19 239,6| 3 679,2|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Շիրակ | 3 965,4 | 3 583,2 | - 382,2| 4 049,4 | 3 504,0 | - 545,4|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Սյունիք | 12 680,0| 35 461,5|22 781,5| 12 900,3| 31 347,3|18 447,0|
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Վայոց Ձոր | 1 290,1 | 1 409,3 | 119,2 | 1 293,8 | 1 465,1 | 171,3 |
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Տավուշ | 1 264,7 | 1 223,9 | - 40,8 | 1 253,1 | 1 293,9 | 40,8 |
|___________|_________|_________|________|_________|_________|________|
|Արմավիրի | 6,4 | 4,9 | | 6,9 | 5,4 | |
|մարզի | | | | | | |
|տեսակարար | | | | | | |
|կշիռը | | | | | | |
|ՀՀ-ում | | | | | | |
|արտադրված | | | | | | |
|արտադրանքի | | | | | | |
|մեջ | | | | | | |
.______________________________________________________________________
.____________ ______________________________.
|Մարզեր | |Արդյունաբերական արտադրանքի |
| | |ինդեքսը, % |
| | | |
| | |_____________________________|
| | |2009 թ. |2010 թ. |տարբե- |
| | |I-ին |I-ին |րություն |
| | |եռամսյակ |եռամսյակ | |
|___________| |_________|_________|_________|
|Ընդամենը ՀՀ| | 90,5 | 110,4 | 19,9 |
|___________| |_________|_________|_________|
|Ք. Երևան | | 94,3 | 103,1 | 8,8 |
|___________| |_________|_________|_________|
|Արագածոտն | | 70,2 | 117,1 | 46,9 |
|___________| |_________|_________|_________|
|Արարատ | | 97,8 | 115,2 | 17,4 |
|___________| |_________|_________|_________|
|Արմավիր | | 97 | 99,4 | 2,4 |
|___________| |_________|_________|_________|
|Գեղարքունիք| | 125,6 | 74,0 | - 51,6 |
|___________| |_________|_________|_________|
|Լոռի | | 99,1 | 98,4 | - 0,7 |
|___________| |_________|_________|_________|
|Կոտայք | | 72,6 | 107,3 | 34,7 |
|___________| |_________|_________|_________|
|Շիրակ | | 91,2 | 99,6 | 8,4 |
|___________| |_________|_________|_________|
|Սյունիք | | 84,5 | 152,5 | 68 |
|___________| |_________|_________|_________|
|Վայոց Ձոր | | 98,9 | 111,9 | 13 |
|___________| |_________|_________|_________|
|Տավուշ | | 100,6 | 102,9 | 2,3 |
|___________| |_________|_________|_________|
|Արմավիրի | | 107,2 | 90,0 | |
|մարզի | | | | |
|տեսակարար | | | | |
|կշիռը | | | | |
|ՀՀ-ում | | | | |
|արտադրված | | | | |
|արտադրանքի | | | | |
|մեջ | | | | |
.____________ ______________________________.
116. Արմավիրի մարզի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ հանրապետության մարզերի և ք. Երևանի (2009 թ. հունվար-դեկտեմբեր) հետևյալն է.
____________________________
ԻՐՏԵԿ - գծագիրը չի բերվում
117. Մարզի արդյունաբերության մեջ կարևոր նշանակություն ունի մշակող արդյունաբերությունը, որի ծավալը տարեցտարի ավելացել է: Մշակող արդյունաբերությունը ավելացել է ի հաշիվ սննդամթերքի` ներառյալ խմիչքների արտադրության և ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման: Մշակող արդյունաբերությունը 2009 թվականին ներկայացվում է աղյուսակ 4.3-ում.
Աղյուսակ 4.3 Մշակող արդյունաբերությունը 2009 թ.
.___________________________________________________________________.
|Արտադրության տեսակը |Ծավալը |Ծավալը |Աճի |
| |համադրելի |համադրելի |տեմպը, %|
| |գներով, հազ.|գներով, հազ.| |
| |դրամ 2008 թ.|դրամ 2009 թ.| |
|________________________________|____________|____________|________|
|Ընդհանուր մշակվող | 12575300 | 12134079 | 96.5 |
|արդյունաբերություն | | | |
|________________________________|____________|____________|________|
|Սնունդ` ներառյալ խմիչքները | 9682015 | 9727806 | 100.5 |
|________________________________|____________|____________|________|
|Ստվարաթղթի արտադրություն, | 51740 | 51251 | 99.1 |
|հրատարակչություն | | | |
|________________________________|____________|____________|________|
|Քիմիական արտադրություն (ռետինե | 390729 | 282693 | 72.4 |
|և պլաստմասսե իրերի) | | | |
|________________________________|____________|____________|________|
|Ոչ մետաղական հանքանյութերի | 306710 | 233690 | 76.2 |
|վերամշակում | | | |
|________________________________|____________|____________|________|
|Պատրաստի մետաղի արտադրատեսակների| 762671 | 603980 | 79.2 |
|արտադրություն | | | |
|________________________________|____________|____________|________|
|Մեքենաների և սարքավորումների | 285 | 2908 | 10.2 |
|արտադրություն | | |անգամ |
|________________________________|____________|____________|________|
|Էլեկտրոնային և օպտիկական | 291001 | 102979 | 34.5 |
|սարքավորումների արտադրություն | | | |
.___________________________________________________________________.
Աղյուսակ 4.4. Սննդամթերք, ներառյալ խմիչքներ, 2009 թ.
.______________________________________________.
| | 2009 թ.|
|_____________________________________|________|
|Կաթ, հազ. լիտր | 55.0 |
|_____________________________________|________|
|Պաղպաղակ, հազ. կգ | 14.9 |
|_____________________________________|________|
|Ալյուր, տոննա | 1050.7 |
|_____________________________________|________|
|Համակցված կեր, տոննա | 484.4 |
|_____________________________________|________|
|Հաց և հացամթերք, տոննա | 735.0 |
|_____________________________________|________|
|Կոնյակ, հազ. լիտր | 679.5 |
|_____________________________________|________|
|Գինի, հազ. լիտր | 444.0 |
|_____________________________________|________|
|Թույլ ալկոհոլային խմիչքներ, հազ. լիտր| 4.3 |
|_____________________________________|________|
|Բնական հյութեր | 512 |
|_____________________________________|________|
|Միս, տոննա | 1558.8 |
|_____________________________________|________|
|Մսամթերք արտադր. տոննա | 913 |
.______________________________________________.
4.2. Արդյունաբերության ոլորտի զարգացման նպատակները և
ռազմավարությունը
118. Ոլորտի զարգացմանը խթանելու, արտադրական հզորությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) արդյունաբերական ներուժի ճիշտ գնահատում և միջազգային փորձի ուսումնասիրություն
2) մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտահանման ներուժի բացահայտում և խթանում
3) արդյունաբերական ձեռնարկություններին որակյալ աշխատուժի (բանվորական) ապահովման նպատակով մարզում միջին մասնագիտական և արհեստագործական հաստատությունների ստեղծման ուղղությամբ հետազոտությունների իրականացում
4) ոչ արդիական տեխնոլոգիաները նորերով փոխարինում
5) միջազգային շուկայում տնտեսության այլ ճյուղերում ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրում
6) օժանդակել Արմավիրի մարզի մի շարք (որքան հնարավոր է մեծ թվով) համայնքներում պտղի և բանջարեղենի վերամշակման փոքր արտադրությունների հիմնման և զարգացման գործընթացին
7) օժանդակել պահածոների դիվերսիֆիկացիայի և նոր արտադրատեսակների (մսի, ձկնամթերքի, սնկի և այլ պահածոների, մրգի) ներկայացման գործընթացին
8) նախատեսել խաղողի մթերման ծավալների ավելացում (օժանդակել մարզում խաղողագործության ոլորտի զարգացմանն ու ծավալային աճին` շեշտը դնելով հատուկ տեխնիկական տեսակների ավելացման վրա), այս առաջարկությունը բխում է մարզում բազմաթիվ մթերողների առկայությունից և մթերման պատրաստակամությունից
9) ուսումնասիրել Հայաստանում (Արմավիրի մարզում) ձկան կերերի արտադրության հիմնման հնարավորությունը, ինչը թույլ կտա նվազեցնել ձկան ինքնարժեքը
10) օժանդակել Արմավիրի մարզում ձկան վերամշակման (պահածոների արտադրություն, ձկան սառեցում, չորացում, ծխեխաշում և այլն) արտադրության ստեղծմանը` նախապես իրականացնելով իրագործելիության հետազոտությունը:
4.3. ՓՄՁ և մասնավոր հատվածի իրավիճակի վերլուծություն
119. Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՓՄՁ զարգացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի գերակա ուղղություններից մեկը:
120. ՓՄՁ պետական աջակցության 2002 թ. ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 282 որոշմամբ հիմնադրվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը, որպես Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ պետական աջակցություն իրականացնող հիմնական կառույց: ՓՄՁ պետական աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: 2009 թ. ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է 42.5% 2008 թ. 41.7%-ի և 2007 թ. 41.0% դիմաց: Դրա հետ մեկտեղ, ավելացել է նաև ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում` կազմելով 17.7%, 2008 թվականի 17.9%-ի և 2007 թվականի 17.4%-ի դիմաց:
121. Նշանակալի է ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման գործում: 2008 թ. ընթացքում ստեղծված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը Հայաստանի Հանրապետությունում կազմել է ավելի քան 20 հազար, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 27.1 հազար նոր աշխատատեղ, որից 14.0 հազարը կամ 51.7%-ը` ՀՀ մարզերում, իսկ 13.1 հազարը կամ 48.3%` Երևանում:
122. Հայաստանում ՓՄՁ զարգացման ինդեքսը, հաշվարկված ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլգիայով, 2009 թվականին կազմել է 404.7, որը 2002 թ. համեմատությամբ ավելացել է շուրջ 7 անգամ:
123. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ուղղված է.
1) Պետական կառույցների և ՓՄՁ -ների միջև կապի հաստատմանը
2) ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը
3) ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովմանը
4) ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը
5) Նորարարական հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը
6) Նոր ՓՄՁ ստեղծմանն աջակցությանը
7) ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:
124. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն է ցուցաբերում տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի միջոցով:
125. Տեխնիկական աջակցության ծրագրեր.
1) Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետ կապված ցանկացած տեղեկատվության տրամադրում
2) Բիզնես խորհրդատվության և ուսուցման ապահովում
3) Իրացման խթանում
4) Սկսնակ գործարարներին աջակցություն
5) Հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցություն:
126. Ֆինանսական աջակցության ծրագրեր.
1) Վարկային երաշխավորությունների տրամադրում
2) Սեփական կապիտալի ֆինանսավորում
3) Սկսնակների վարկային երաշխավորությունների տրամադրում
4) Վարկային տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում:
127. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի Արմավիրի մասնաճյուղը (ք. Արմավիր) հիմնադրվել է ՓՄՁ պետական աջակցության 2005 թվականի ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում:
128. 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ Արմավի մարզում գրանցված է եղել 8285 ՓՄՁ սուբյեկտ, որը կազմում է հանրապետությունում գրանցված ՓՄՁ սուբյեկտների 6.3%-ը: Միայն 2008 թ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցվել է 1805 ՓՄՁ սուբյեկտ` ապահովելով շուրջ 2079 նոր աշխատատեղեր: Մարզում 1000 բնակչի հաշվով գրանցված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը 2008 թվականին կազմել է 29:
Աղյուսակ 4.5. Գրանցված ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և առևտրային իրավաբանական անձանց 2008 թվականին
._____________________________________________________________.
|Մարզեր | ՓՄՁ սուբյեկտներ |
| |_____________________________________________|
| | | | |
| | Ա/Ձ | ԻԱ | Ընդամենը |
| |_______________|______________|______________|
| | քանակ | [%] | քանակ | [%] | քանակ | [%] |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|ք. Երևան | 26,149 | 41.0%| 35,552| 53.4%| 61,701| 47.3%|
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Ընդամենը մարզեր| 37,640 | 59.0%| 30,986| 46.6%| 68,626| 52.7%|
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Արագածոտն | 2,553 | 4.0% | 1,851 | 2.8% | 4,404 | 3.4% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Արարատ | 4,669 | 7.3% | 3,104 | 4.7% | 7,773 | 6.0% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Արմավիր | 5,356 | 8.4% | 2,917 | 4.4% | 8,273 | 6.3% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Գեղարքունիք | 2,916 | 4.6% | 3,745 | 5.6% | 6,662 | 5.1% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Լոռի | 5,111 | 8.0% | 4,773 | 7.2% | 9,883 | 7.6% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Կոտայք | 5,387 | 8.4% | 5,079 | 7.6% | 10,466| 8.0% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Շիրակ | 3,503 | 5.5% | 3,257 | 4.9% | 6,760 | 5.2% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Սյունիք | 3,352 | 5.3% | 3,226 | 4.8% | 6,577 | 5.0% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Վայոց Ձոր | 1,593 | 2.5% | 893 | 1.3% | 2,487 | 1.9% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Տավուշ | 3,201 | 5.0% | 2,141 | 3.2% | 5,342 | 4.1% |
|_______________|________|______|_______|______|_______|______|
|Ընդամենը ՀՀ | 63,789 | 100% | 66,538| 100% |130,327|100.0%|
._____________________________________________________________.
Աղբյուրը` «ՓՄՁ ոլորտը Հայաստանում» տեղեկագիր 2006-2008 թթ., էջ 23
129. Տվյալները ներկայացված են 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական միասնական գրանցամատյանում առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:
130. ՓՄՁ մարզային քաղաքականության տնտեսական նպատակների անկյունաքարն է հանդիսանում մարզի տարածաշրջանների տնտեսական զարգացման անհամամասնությունների հաղթահարումը` օգտագործելով յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական զարգացման առանձնահատկությունները, ներուժը և տնտեսվարող սուբյեկտների միջև ներմարզային և միջմարզային համագործակցության զարգացումը:
131. 2008 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի կողմից ՓՄՁ պետական աջակցության 2008 թվականի ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով բավարարվել է 360 աջակցության հայտ: Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների բաշխվածքն ըստ գործունեության ոլորտների հետևյալն է.
1) արտադրության ոլորտում -35.3%
2) ծառայությունների ոլորտում -29.8%
3) առևտրի ոլորտում -34.0%
4) շինարարության ոլորտում -0.9%:
132. 2008 թվականի ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում մարզում տրամադրվել է 57.7 մլն. դրամ գումարի երաշխավորություն 13 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 122.4 մլն. դրամի վարկային փաթեթ:
133. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 15 սկսնակ գործարարի: Ծրագրի իրականացման արդյունքում առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 4 սկսնակ գործարարի տրամադրվել է 3.9 մլն. դրամի վարկ, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի երաշխավորությունը կազմել է 4.7 մլն.դրամ (Աղյուսակ 4.6):
Աղյուսակ 4.6. 2008 թ. ՓՄՁ աջակցության հայտերի թիվը
.____________________________________________________________________.
| Աջակցության ուղղությունը |Բավարարված |
| |աջակցության|
| |հայտերի |
| |թվաքանակը |
|________________________________________________________|___________|
|Վարկային երաշխավորությունների տրամադրում | 13 |
|________________________________________________________|___________|
|Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն | 15 |
|________________________________________________________|___________|
|Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն | 4 |
|________________________________________________________|___________|
|ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող | 4 |
|ծառայությունների) առաջմղմանն աջակցություն | |
|________________________________________________________|___________|
|Տեղեկատվական/խորհրդատվական աջակցություն | 270 |
|________________________________________________________|___________|
|ուսուցողական աջակցություն | 52 |
|________________________________________________________|___________|
|Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի| 2 |
|գործունեության շրջանակներում աջակցություն | |
|________________________________________________________|___________|
|Ընդամենը | 360 |
.____________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից 2008 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն», էջ 38
Աղյուսակ 4.7. 2008 թ. ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկային երաշխավորություններն ըստ մարզերի
._______________________________________________________________
|Մարզ |Քա-| Վարկ |Վարկային |Երաշխավորու-|Ապահովվա-|
| |նակ| |պարտավորու-|թյուն |ծության %|
| | | |թյուն | | |
| | | | | | |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Գեղարքունիք| 4 | 30,500,000| 37,533,112| 17,700,000 | 45.1% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Արագածոտն | 4 | 20,250,000| 25,380,415| 16,337,068 | 64.0% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Արմավիր |13 |100,200,000|122,427,102| 57,700,000 | 49.7% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Լոռի | 3 | 26,000,000| 33,626,868| 13,000,000 | 35.4% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Սյունիք | 6 | 25,800,000| 32,484,827| 15,087,083 | 46.2% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Կոտայք | 3 | 19,000,000| 23,313,336| 12,300,000 | 51.0% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Շիրակ |12 | 42,000,000| 52,072,754| 24,700,000 | 47.3% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Վայոց Ձոր | 6 | 41,500,000| 52,334,934| 19,443,750 | 37.7% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Տավուշ | 3 | 69,900,000| 89,505,310| 25,488,976 | 41% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Արարատ | 2 | 16,000,000| 19,453,333| 11,200,000 | 54.3% |
|___________|___|___________|___________|____________|_________|
|Ընդամենը | 56|391,150,000|488,131,991| 212,956,877| 47.2% |
._______________________________________________________________
.____________ __________________.
|Մարզ | |Վարկի |Միջին |
| | |տոկոս |ժամկետայ-|
| | |(միջին)|նություն |
| | | |(ամիս) |
|___________| |_______|_________|
|Գեղարքունիք| | 15% | 36 |
|___________| |_______|_________|
|Արագածոտն | | 16% | 33 |
|___________| |_______|_________|
|Արմավիր | | 15% | 31 |
|___________| |_______|_________|
|Լոռի | | 16% | 36 |
|___________| |_______|_________|
|Սյունիք | | 16% | 36 |
|___________| |_______|_________|
|Կոտայք | | 14% | 36 |
|___________| |_______|_________|
|Շիրակ | | 15% | 35 |
|___________| |_______|_________|
|Վայոց Ձոր | | 15% | 36 |
|___________| |_______|_________|
|Տավուշ | | 16% | 36 |
|___________| |_______|_________|
|Արարատ | | 14% | 36 |
|___________| |_______|_________|
|Ընդամենը | | 15% | 34 |
.____________ __________________.
Աղբյուրը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից 2008 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն», էջ 17
Աղյուսակ 4.8. Սկսնակ գործարարներին 2008 թ. տրամադրված ֆինանսական աջակցությունն ըստ մարզերի
(ՀՀ դրամ)
.______________________________________________.
|Մարզ |Քանակ|Վարկի չափը |Երաշխավորության|
| | | | գումարը |
|____________|_____|___________|_______________|
|Արագածոտն | 3 | 2,900,000 | 3,469,380 |
|____________|_____|___________|_______________|
|Արարատ | 2 | 1,880,000 | 2,248,790 |
|____________|_____|___________|_______________|
|Արմավիր | 4 | 3,920,000 | 4,689,639 |
|____________|_____|___________|_______________|
|Գեղարքունիք | 6 | 4,200,000 | 5,024,550 |
|____________|_____|___________|_______________|
|Լոռի | 4 | 4,000,000 | 4,785,341 |
|____________|_____|___________|_______________|
|Կոտայք | 2 | 1,900,000 | 2,273,040 |
|____________|_____|___________|_______________|
|Շիրակ | 3 | 3,000,000 | 3,588,963 |
|____________|_____|___________|_______________|
|Սյունիք | 9 | 8,450,000 | 10,109,070 |
|____________|_____|___________|_______________|
|Վայոց Ձոր | 4 | 3,470,000 | 4,151,360 |
|____________|_____|___________|_______________|
|Տավուշ | 4 | 3,700,000 | 4,426,434 |
|____________|_____|___________|_______________|
|Ընդամենը | 41 | 37,420,000| 44,766,567 |
.______________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից 2008 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն», էջ 21
134. 2009 թվականի հունիսի 5-ի դրությամբ ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 180.0 մլն ՀՀ դրամի երաշխավորություն 30 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 314.1 մլն. ՀՀ դրամի վարկային փաթեթ: Աջակցություն ստացած 30 ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է 380.5 մլն դրամ:
135. Արմավիրի մարզում 2009 թ. առաջին 5 ամիսների ընթացքում ստացվել է հետևյալ պատկերը.
Աղյուսակ 4.9. 2009 թ. հինգ ամիսների ընթացքում բավարարված աջակցության հայտերի թվաքանակ
.____________________________________________________________________.
|Տրամադրված աջակցության ուղղություն |2009 թ. |
| |բավարարված |
| |աջակցության|
| |հայտերի |
| |թվաքանակ |
|________________________________________________________|___________|
|Տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն| 217 |
|________________________________________________________|___________|
|Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն | 16 |
|________________________________________________________|___________|
|Թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) | 4 |
|շուկաներ առաջմղմանն աջակցություն | |
|________________________________________________________|___________|
|Վարկային երաշխավորությունների տրամադրում | 8 |
|________________________________________________________|___________|
|ՀՀ կառավարության որոշմամբ վարկային երաշխավորությունների | 1 |
|տրամադրում | |
|________________________________________________________|___________|
|Ընդամենը | 246 |
.____________________________________________________________________.
136. Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 2009 թ. առաջին 5 ամիսների ընթացքում աջակցություն է ստացել 8 ՓՄՁ սուբյեկտ, որի արդյունքում ապահովվել է մոտ 28.9 մլն. դրամի վարկային փաթեթ:
137. 2009 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են իրականացվել նաև տնտեսության զարգացմանը նպաստող աջակցության ծրագրերի օպերատիվ շտաբին ներկայացված հայտերի և բիզնես ծրագրերի իրագործմանն աջակցելու ուղղությամբ: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեության շրջանակներում 2009 թվականի հունիսի 8-ի դրությամբ կապիտալի ֆինանսավորման, պետական երաշխիքների և երաշխավորությունների տրամադրման միջոցով աջակցություն են ստացել 10 ընկերություններ` ներգրավելով շուրջ 1.7 մլրդ. դրամ գումարի ֆինանսական ռեսուրսներ: Նշված ընկերությունների գործարար ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է ստեղծել ավելի քան 897 նոր աշխատատեղ և հումքի մթերման գործընթացում ներգրավել շուրջ 530 գյուղացիական տնտեսությունների` ապահովելով արտադրանքի արտահանում Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, ԵՄ երկրներ և ԱՄՆ:
138. Դրանցից Արմավիրի մարզում աջակցություն է ստացել Էջմիածնում գտնվող «Կոնսեր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է պահածոների արտադրությամբ: Ներգրավված ֆինանսական միջոցների չափը կազմում է 395.0 մլն. դրամ: Ընկերության արտադրական պրոցեսի ընթացքում այնտեղ աշխատելու են մոտ 150 մարդ և հումքի մթերման գործընթացում ներգրավված են մոտ 300 գյուղացիական տնտեսություններ:
4.4. Զարգացման ծրագրերի արդյունքները և հետագա խնդիրները
139. Աջակցություն ստացածների տարածքային բաշխվածության մեջ առայժմ գերակշռում են մարզկենտրոնում և քաղաքային համայնքներում գործող ՓՄՁ-ները: Ծրագրի սկզբնական փուլում այս հանգամանքը թերևս հասկանալի է, սակայն հետագայում պետք է տարածաշրջանների ավելի համամասնական ընդգրկում ապահովել: Դա միաժամանակ հնարավորություն կստեղծի ծրագրի աջակցման մեխանիզմները ավելի հասանելի դարձնել գյուղական համայնքների համար, որտեղ գործող ՓՄՁ-ների քանակը դեռևս չնչին է: Անհրաժեշտ է հետևողականորեն մեծացնել գյուղական համայնքներից շահառուների տեսակարար կշիռը ՓՄՁ աջակցության հաջորդ տարիների պլաններում:
140. Ծրագրի շահառուների շրջանակները ընդլայնելու գործում կարևոր դեր ունեն կատարելու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց մասնակցությունը ՓՄՁ աջակցման ծրագրերի պլանավորման և իրագործման գործընթացներում նախատեսված է, սակայն դեռևս թույլ է դրսևորվում:
4.5. ՓՄՁ և մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները
141. ՓՄՁ-ի զարգացման հիմնախնդիրները պայմանականորեն կարող են դասակարգվել ըստ օրենսդրական, ֆինանսական, տեխնիկական և ենթակառուցվածքային գործոնների, որոնք իրենց ազդեցությունն ունեն թե սկսնակ, թե գործող ՓՄՁ սուբյեկտների գործունեության վրա:
142. ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող ֆինանսական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցներից օգտվելու անհնարինությանը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես` արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
143. ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող առանձին հիմնախնդիր է նաև միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակը:
144. ՓՄՁ սուբյեկտների համար լուրջ հիմնախնդիր է իրենց բիզնեսի կազմակերպումն ու կառավարումը: Այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ:
145. Ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարելի է փաստել, որ մարզի տնտեսական զարգացման ներկայիս փուլում ՓՄՁ սուբյեկտների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններն են`
1) ՓՄՁ սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությունը` պայմանավորված դրանց կարճաժամկետությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարուց ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես` արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
2) Սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակասը:
3) Գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարությունները:
4) ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են թողարկվող արտադրանքի որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, ինչին էականորեն խոչընդոտում է ժամանակակից լաբորատորիաների բացակայությունը, որոնց փորձաքննության արդյունքները կընդունվեն արտահանող երկրներում:
5) Միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակը:
6) Տեղեկատվական հոսքերի անմատչելիությունը և դրանց ընկալման, մշակման ու փոխանակման խնդիրները, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը:
7) Շուկայական և մասնավորապես արտարժութային ռիսկերից ապահովագրման և դրանք կառավարելու հետ կապված բարդությունները, ինչը հատկապես խնդիրներ է ստեղծում արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
8) ՓՄՁ սուբյեկտների համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ընձեռվող հնարավորությունների թերի և ոչ բավարար օգտագործման հետևանքով շուկայում թույլ մրցակցային դիրքերը, ինչը մասամբ պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների անմատչելիությամբ և դրանց կիրառման հնարավորությունների վերաբերյալ ոչ բավարար պատկերացումներով:
146. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տնտեսության հետագա զարգացման համար կարևոր է, շարունակելով առանձին ՓՄՁ-ների մակարդակով ցուցաբերվող աջակցությունը, անցում կատարել առանձին ոլորտների և տարածաշրջանների մակարդակով մասնավոր հատվածի զարգացման հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը.
1) ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ծրագրերի մշակում
2) Գերակա ոլորտներում մասնավոր հատվածի զարգացման մարզային հայեցակարգերի ընդունում
3) Մասնավոր ներդրումների խթանման միջոցառումների կազմակերպում
4) Անհրաժեշտ է օժանդակություն ցույց տալ Արմավիրի մարզի ՓՄՁ-ին` շուկայավարման ռազմավարության մշակման և իրականացման հարցում (դա կարող է իրականացվել համապատասխան ծառայության կամ կենտրոնի ստեղծման միջոցով)
5) Օժանդակել Արմավիրի մարզի ՓՄՁ-ին` ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների հայտնաբերման և արտաքին ֆինանսավորման ներգրավման հարցերում
6) Գյուղմթերքներ մթերող կազմակերպությունների համար ստեղծել տարբերակված (երկարաժամկետ և կարճաժամկետ) ֆինանսական (հիմնականում վարկային) ռեսուրսներից մատչելի պայմաններով (ցածր տոկոսադրույք, մարման համապատասխան գրաֆիկ և այլն) օգտվելու հնարավորություններ
7) Օժանդակել արտադրողներին այլընտրանքային ֆինանսավորման կամ լիզինգային ծրագրի իրականացման հարցում
8) Օժանդակել Արմավիրի մարզի տարածքում տեղեկատվական կենտրոնի հիմնադրման գործին
9) ՓՄՁ-ին տեղեկություններ ապահովել ոլորտների ժամանակակից տեխնիկական զարգացումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև շուկայական վերջին զարգացումների վերաբերյալ
10) Հնարավորինս օժանդակել տնտեսություններին արդյունաբերական արտադրություն կազմակերպելու հարցում, միավորելով նրանց միությունների մեջ, ինչը թույլ կտա շուկա (արտաքին) մտնել արտադրանքի ավելի մեծ խմբաքանակով, համապատասխան դիզայնով, փաթեթավորմամբ և գովազդի ռազմավարությամբ:
4.6. Մասնավոր հատվածի զարգացման 2011-2014 թթ.
առաջնահերթությունները
147. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տնտեսության հետագա զարգացման համար կարևոր է, շարունակելով առանձին ՓՄՁ-ների մակարդակով ցուցաբերվող աջակցությունը, անցում կատարել առանձին ոլորտների և տարածաշրջանների մակարդակով մասնավոր հատվածի զարգացման հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը`
1) ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ծրագրերի մշակում: Ծրագրերի մշակման առաջին փուլում պետք է հստակեցվեն գործարարության զարգացման այն ռեսուրսները, որոնք տարածաշրջանի համայնքները պատրաստ են տրամադրել մասնավոր ներդրումները խրախուսելու համար:
2) Գերակա ոլորտներում մասնավոր հատվածի զարգացման մարզային հայեցակարգերի ընդունում: Մասնավոր ներդրումների ներհոսքին նպաստող մեկ այլ կարևոր գործոն է մարզի համար գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի ընդունումը: Հայտնի է, որ մարզի բոլոր տարածաշրջանների համար գերակա ոլորտներ են գյուղմթերքների վերամշակումը և իրացումը, ինչպես նաև զբոսաշրջությունն ու հարակից ծառայությունները: Սակայն, որպեսզի ներդրումներն արդարացված լինեն և նվազի նրանց ռիսկայնությունը, անհրաժեշտ է հստակեցնել այդ ապրանքների և ծառայությունների պահանջարկի ծավալները և իրացման շուկաները:
3) Մասնավոր ներդրումների խթանման միջոցառումների կազմակերպում:
148. Տարածաշրջաններում մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի, ինչպես նաև մարզում գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի հենքի վրա կձևավորվեն մասնավոր ներդրումների ներգրավման առաջարկներ, ինչը էապես կբարելավի գործարար միջավայրը և հատկապես` մասնավոր ներդրումների մրցակցային պայմանները: Հետազոտությունները վկայում են, որ ներդրումներ կատարելու ցանկություն և մտադրություններ ունեն ինչպես տեղացի արտագնա, այնպես էլ այլ արտաքին ներդրողներ, սակայն այդ գործընթացները հաճախ դանդաղում և չեն իրագործվում տեղերում պատշաճ շահագրգռվածության և համագործակցության բացակայության պայմաններում: Այս առումով, մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմել տարածաշրջանային և մարզային ներդրումային առաջարկների փաթեթներ և պարբերաբար կազմակերպել իրազեկման միջոցառումներ տեղացի արտագնա և այլ արտաքին ներդրողների համար:
149. Այստեղ որոշիչ է մարզպետարանի, մարզային խորհրդի, ինչպես նաև ՓՄՁ ԶՄԽ-ի դերը, ընդ որում, ինչպես տարածաշրջանային ծրագրերի մշակման, այնպես էլ տարեկան աշխատանքային պլանների շրջանակներում մասնավոր ներդրողներին խրախուսելու գործում:
150. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեման ներկայացված է ստորև ներկայացված գծապատկերում.
Տարածաշրջանային/ Մարզային մակարդակ
համայնքային մակարդակ
._ .__________________________. .____________________________.
| |Գործարարության զարգացման | |Գերակա ոլորտների ապրանքների |
Փուլ 1 | |ռեսուրսների հաշվառում և |<___>|և ծառայությունների |
| |գնահատում | |իրացման շուկաների |
| | | |ուսումնասիրում |
| .__________________________. .____________________________.
. \/ \/
. .__________________________. .____________________________.
| |Մասնավոր հատվածի զարգացման| |Գերակա ոլորտների զարգացման |
Փուլ 2 | |տարածաշրջանային/ |<___>|հայեցակարգերի մշակում և |
| |համայնքային ծրագրերի | |ընդունում |
| |մշակում և ընդունում | | |
. .__________________________. .____________________________.
\/ \/
._ .__________________________. .____________________________.
| |Տարածաշրջանային/ | |Գերակա ոլորտներում մասնավոր |
Փուլ 3 | |համայնքային մասնավոր |<___>|հայեցակարգերի մշակում և |
| |ներդրումների ներգրավման | |ներդրումների ներգրավման |
| |առաջարկների մշակում | |մարզային առաջարկների մշակում|
. .__________________________. .____________________________.
\/ \/
._ ._______________________________________________________.
Փուլ 4 | |Ներդրումային առաջարկների փաթեթների կազմում և առաջմղման|
| | միջոցառումների իրականացում |
._ ._______________________________________________________.
4.7. Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման ծրագրի տրամաբանական հենքը
._____________________________________________________________________.
|Ռազմավարության նպատակները և | Ցուցանիշ | Ռիսկեր, |
|առաջնահերթ ծրագրերը | | նախադրյալներ |
|_______________________________|____________________|________________|
|Նպատակ 1 |Զարգացումը |ՏԻՄ |
|Մշակել ՓՄՁ աջակցության և |պլանավորվում և |մասնակցություն |
|մասնավոր հատվածի զարգացման |կառավարվում է | |
|տարածաշրջանի ծրագրեր |տարածաշրջանի |Մրցույթների |
|Ծրագիր 1 |մակարդակով |կազմակերպման և |
|ՓՄՁ աջակցության և մասնավոր | |անցկացման համար |
|հատվածի զարգացման |Խորհրդատվական |ֆինանսական |
|տարածաշրջանային ծրագրերի |մրցույթները |միջոցների |
|մշակում |կազմակերպում և |բացակայություն |
|. խորհրդատվական աջակցություն |անցկացնում են | |
|. տարածաշրջանային և |ՏԻՄ-երը, ներգրավվում| |
|համայնքային ծրագրերի ընդունում |են ծրագրերի կազմման | |
| |գործընթացին, | |
| |ընդունվում են 5 | |
| |տարածաշրջանային և | |
| |20 համայնքային | |
| |ծրագրեր | |
| | | |
| |Հստակեցված են | |
| |տեղական ռեսուրսները | |
|_______________________________|____________________|________________|
|Նպատակ 2 |Գերակա ոլորտների | |
|Աջակցել գերակա ճյուղերի |ձեռնարկությունների | |
|գյուղմթերքների վերամշակման և |եկամուտների աճ, | |
|իրացման ձեռնարկությունների |գյուղարտադրանքի | |
|մրցունակության բարձրացումը |արտահանման ծավալների| |
|Ծրագիր 2 |աճ, զբոսաշրջության | |
|Գերակա ոլորտների մասնավոր |զարգացում | |
|հատվածների զարգացման մարզային | | |
|հայեցակարգի ընդունում |Տեղական ապրանքների | |
| |և ծառայությունների | |
| |իրացման շուկաների և | |
| |պահանջարկի ծավալների| |
| |մեծացում | |
|_______________________________|____________________|________________|
|Նպատակ 3 |Ներդրումների ծավալի |Գործարարության |
|Տեղացիների և ներդրողների |աճ |տեղական |
|խթանման կազմակերպումը. | |ռեսուրսների |
|. ներդրումային առաջարկների |Տեղացի և |անբավարար վիճակ |
|վերաբերյալ տեղեկատվական նյութեր|ներդրողների | |
|. ներդրումային |իրազեկման նպատակային|Առաջարկություն- |
|հնարավորությունների ներկայացման|միջոցառումները |ները և դրանց |
|միջոցառումների կազմակերպում |իրագործված են |իրագործման |
| | |պայմանները |
| | |համապատասխանում |
| | |են ներդրողների |
| | |ակնկալիքներին |
._____________________________________________________________________.
5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
5.1. Կրթություն
5.1.1. Կրթության ոլորտի իրավիճակի վերլուծություն և զարգացման
հիմնախնդիրների բացահայտում
151. Պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը, զարգացումը և միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:
152. Ներկայումս Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Հավասարապես մատչելի որակյալ կրթության ապահովման և կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով երկրում իրականացվում են բարեփոխումների ծրագրեր` կրթական բոլոր մակարդակներում: Կրթության ոլորտի բարեփոխումները սկսվել են իրականացվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` սոցիալ-տնտեսական և հասարակական նոր հարաբերությունների պայմաններում, երբ կարևորվեց հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին մեր ինտեգրվելը, կրթության` որպես հիմնարար արժեքները փոխանցող և ազգային հարատևումն ապահովող համակարգի անհրաժեշտությունը:
153. Կրթական համակարգի առջև ծառացած խնդիրները տարաբնույթ են ու պայմանավորված կյանքի հրամայականով, իսկ լուծումները` օրակարգային, ելնելով կրթության արագընթաց գլոբալացման և երկրի մրցունակության ապահովման անհրաժեշտությունից: ՈՒստի, այս ոլորտի զարգացումը ներկայումս երկրի զարգացման առաջնային գերակայություններից է: Ոլորտի զարգացման քաղաքականությունը պետք է համահունչ լինի ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը և ուղղված լինի այն բանին, որ բարեփոխումների արդյունքները նշանակալի ազդեցություն ունենան երկրում տնտեսական աճի, աղքատության կրճատման, անհավասարության մեղմման, էկոլոգիական անվտանգության ապահովման և մարդկային զարգացման գործընթացների վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
154. Արմավիրի մարզի կրթության զարգացման տեսլականն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման համատեքստում.
1) կայուն տնտեսական աճի ապահովում
2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն
3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում
4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում
5) հայապահպանություն:
155. Համաձայն ԿԶԾ-ի` կրթության բնագավառը դիտվում է որպես տնտեսության առաջընթացն ապահովող և մարդկային աղքատության հաղթահարման առաջնային գործոն: Կրթության ոլորտը ներառում է կրթական մի շարք օղակներ, որոնց համագործակցված գործունեությունը հանգեցնում է որակյալ կրթության ապահովմանը: Ստորև ներկայացվում է կրթության տարբեր օղակներում առկա իրավիճակը:
156. Նախադպրոցական կրթությունը. Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական, բաղկացուցիչ մասն է: Ըստ նախադպրոցական կրթության հայեցակարգի և ռազմավարության` պետք է ապահովվի բազմաֆունկցիոնալ նախադպրոցական կրթական հաստատությունների գործարկումը տարբերակված ծրագրերով (այլընտրանքային ծառայություններով), ինչպես նաև խթանվի տարաբնույթ նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրումը քաղաքային և գյուղական համայնքներում:
157. Խիստ արդիական է դարձել նախադպրոցական կրթության չափորոշիչների մշակման և ներդրման հարցը: Նախադպրոցական կրթության որակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կիրականացվի նախադպրոցական կրթության չափորոշիչների մշակում և ներդրում: Ոլորտում գործունեության առաջնային ուղղություններն են եղել օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության մեծացումը:
158. Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Արմավիրի մարզում նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հետևաբար նաև երեխաների թիվը մանկապարտեզներում նվազում էր անկախության առաջին տարիներին: Հետագա տարիներին, թեև հանրապետության տնտեսական վիճակը կայունացման միտում ուներ, այնուամենայնիվ, նախադպրոցական հաստատությունների թիվը կրկին շարունակում էր նվազել: Էներգետիկ ճգնաժամը, ջեռուցման այլընտրանքային միջոցներ (փայտ, կերոսին և այլն) ձեռք բերելու դժվարությունները, իսկ հետո նաև ֆինանսական ռեսուրսների սղությունը մանկապարտեզների և հաճախող երեխաների թվի նվազման պատճառ դարձան: Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում 2003-2010 թթ. ընկած ժամանակահատվածում մեծ տատանումներ են եղել և մանկապարտեզների թվի և մանկապարտեզ հաճախող երեխաների թվերի միջև, պակասել են նախադպրոցական հաստատությունները` 79-ից նվազելով մինչև 57, սակայն աճել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը` 3089-ից դարձել է 3733:
Աղյուսակ 5.1. Նախադպրոցական հաստատությունների (ՆԴՀ) գործունեության ցուցանիշները
.______________________________________________________________________
| |ՆԴՀ- |այդ թվում` ըստ |Խմբերի քանակը, |Տեղերի |
| |ների |աշխատանքային ռեժիմի |միավոր |քանակը,|
| |քանակը,| | |միավոր |
| |միավոր |_____________________|_________________|_______|
| | |շուրջ-|6- |5- |2-3-|ընդամենը|որից 3 | |
| | |օրյա |օրյա|օրյա|օրյա| |և բարձր| |
| | | | | | | |տարիքի | |
| | | | | | | |երեխաներ| |
|_____________________________________________________________________|
| 2007 թ. |
|_____________________________________________________________________|
| ՀՀ | 637 | 7 | 3 | 627| | 2187 | 1837 | 69270|
|_____________|_______|______|____|____|____|________|________|_______|
|Արմավիրի մարզ| 53 | 1 | - | 52 | | 149 | 130 | 5367 |
|_____________________________________________________________________|
| 2008 թ. |
|_____________________________________________________________________|
| ՀՀ | 628 | 4 | 8 | 613| 3 | 2233 | 1,851 | 71271 |
|_____________|_______|______|____|____|____|________|________|_______|
|Արմավիրի մարզ| 52 | 1 | - | 51| | 155 | 139 | 5736 |
|_____________________________________________________________________|
| 2009 թ. |
|_____________________________________________________________________|
| ՀՀ | 622 | 1 | 4 | 613| 4 | 2238 | 1885 | 69639 |
|_____________|_______|______|____|____|____|________|________|_______|
|Արմավիրի մարզ| 57 | | | 57 | | 152 | 139 | 5278 |
.______________________________________________________________________
.______________ __________________.
| | | Երեխաների |
| | | թվաքանակը, մարդ |
| | | |
| | |_________________|
| | |ընդամենը|նրացից` |
| | | |աղջիկներ|
| | | | |
| | | | |
|______________ __________________|
| 2007 թ. |
|______________ __________________|
| | | 50491 | 25382 |
|_____________| |________|________|
| | | 3754 | 1977 |
|______________ __________________|
| 2008 թ. |
|______________ __________________|
| | | 53718 | 26704 |
|_____________| |________|________|
| | | 3975 | 2004 |
|______________ __________________|
| 2009 թ. |
|______________ __________________|
| | | 53877 | 26764 |
|_____________| |________|________|
| | | 3733 | 1814 |
.______________ __________________.
159. Նախադպրոցական համակարգում նկատվում է աղքատ և ոչ աղքատ խավերի ընդգրկվածության զգալի անհավասարություն, մինչդեռ հիմնական կրթությունում տարբեր խավերի ընդգրկվածությունը բավական բարձր է ու համասեռ:
160. Նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան մարզի 19 համայնքներում, որտեղ բացակայում են շենքային պայմանները, իսկ 45-ում պահպանվել են շենքերը, սակայն համայնքի ֆինանսական սուղ պայմանների և սակավաթիվ երեխաների պատճառով մանկապարտեզները չեն գործում: Մանկապարտեզների հիմնական մասը գործում է քաղաքային համայնքներում, որտեղ մանկապարտեզների գործունեության համար պայմանները համեմատաբար բարվոք են: Փաստորեն, նախադպրոցական կրթությունը քաղաքային կյանքը բնութագրող չափանիշ է դառնում և գյուղի երեխաները զրկվում են այդ կրթության հնարավորությունից:
161. Մարզի 3-5 տարեկան երեխաների ճնշող մեծամասնությունն ընդգրկված չէ նախադպրոցական կրթության համակարգում: Ընդ որում, անմատչելիությունը, որպես չընդգրկվածության պատճառ, ավելի սուր է արտահայտված գյուղական բնակչության շրջանում: Նախադպրոցական կրթության անմատչելիության տեսակների մեջ գյուղական բնակավայրերում հատկապես կարևորվում է նախադպրոցական հաստատության բացակայությունը, իսկ քաղաքային բնակավայրերում` բնակչության նյութական անմատչելիությունը, համայնքի բյուջեի սղությունը, որի արդյունքում կրճատվում է խմբերի թիվը:
162. Մանկապարտեզների առջև այսօր ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, մասնավորապես.
1) Կապիտալ վերանորոգում. Նախադպրոցական հաստատությունների գերակշռող մեծամասնության շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում:
2) Անբավարար ջեռուցում. Կենտրոնական ջեռուցման համակարգը գրեթե չի գործում և մանկապարտեզները հիմնականում ջեռուցվում են էլեկտրական սարքերի և վառելափայտի միջոցով, ինչը մեծ տարածքի պայմաններում այդքան էլ արդյունավետ չէ:
3) Մասնագիտական կադրեր. Եթե հանրակրթության բնագավառում վերջին տարիներին իրականացվում են մանկավարժների վերապատրաստման մի շարք ծրագրեր, ապա նախադպրոցական ոլորտում կադրերի վերապատրաստման խնդիրը չափազանց արդիական է:
4) Սնունդ. Չնայած որ նախադպրոցական հաստատությունների գերակշռող մասում, որոնք աշխատում են 8-ժամյա ռեժիմով, երեխաների համար կազմակերպվում է սննդի մատուցում, այնուամենայնիվ, սննդի տեսականին մնում է գրեթե միատարր և անհրաժեշտություն է առաջանում մանկական սննդակարգում առաջնայնություն տալ կալորիականությանը և սննդայնության նորմերի բարձրացմանը:
5) Գույք. Մանկապարտեզներում օգտագործվող գույքը թե բարոյապես, թե ֆիզիկապես մաշված է: Գրեթե բոլոր նախադպրոցական հաստատություններն ունեն փափուկ և կոշտ գույքի, ուսուցողական դիդակտիկ պարագաների, խաղալիքների, խմբասենյակների և դահլիճների կահավորման անհրաժեշտություն:
163. Հանրակրթություն. Միջնակարգ կրթությունը հանդիսանում է կրթության հիմնական օղակը: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը:
164. Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականից և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից ներդրվել է եռամյա ավագ դպրոցի ծրագիրն ու սկսվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ստեղծման գործընթացը: Ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը և արդիականացմանը: Ծրագրի ընդունումը կարևոր է, քանի որ ավագ դպրոցը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Ինչպես նշված է «Հանրակրթության պետական կրթակարգում»` ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի և աշխատանքի շուկա մտնելուն:
165. Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացված միջոցառումները (հանրակրթության կառավարման ապակենտրոնացում, հաստատությունների ինքնավարության աճ, անցում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի, աշխատուժի օգտագործման արդյունավետության բարելավում) ուղղված են համակարգի կառավարման բարեփոխմանը, արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության որակի բարելավմանը: Բարելավվել է նաև հատկացվող պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ի հաշիվ դպրոցների օպտիմալացման և ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածության բարձրացման:
166. Մարզի 97 համայնքներից 94-ում գործում են հանրակրթական դպրոցներ, բացառությամբ` Կողբավան, Ծաղկունք, Շահումյանի թ/ֆ համայնքների:
167. Ներկայումս մարզում գործում են մարզպետարանի ենթակայության թվով 120 հանրակրթական դպրոցներ, որից` հանրակրթական (ընդհանուր)` 118 (ավագ` 6, միջնակարգ` 107, հիմնական` 5) և հատուկ (ընդհանուր)` 2, ինչպես նաև Էջմիածնի արհեստագործական ուսումնարանը: Մարզպետարանի ենթակայությունից դուրս գործում են «Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» ՊՈԱԿ-ը և Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի միջնակարգ դպրոցը:
Արմավիրի մարզի կրթության ոլորտում առկա հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրությունը
168. Հանրակրթական (ընդհանուր) դպրոցներից 23-ը (19.5%-ը) գործում են մարզի 3 քաղաքներում, 95-ը (80.5%-ը)` 91 գյուղերում: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզի հանրակրթական (ընդհանուր) դպրոցներում սովորում են 36331 աշակերտ, հատուկ դպրոցներում` 200 աշակերտ, առաջին դասարանցիների թիվը` 3330 աշակերտ: Քաղաքային դպրոցներում սովորում են 12082 աշակերտ (աշակերտների ընդհանուր թվի 33.3%-ը), գյուղական դպրոցներում` 24249 աշակերտ (աշակերտների ընդհանուր թվի 66.7%-ը): Երկու հատուկ դպրոցները իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր:
169. 2009-2010 ուսումնական տարում 119 դպրոցներում կոմպլեկտավորվել է 1801 դասարան 36713 աշակերտով (նախորդ 2008-2009 ուսումնական տարի` 120 դպրոցներում կոմպլեկտավորվել է 1847 դասարան 39211 աշակերտով): Նման իրավիճակը պայմանավորված է մի կողմից վերջին տարիներին ծնելիության ցածր մակարդակով, արտագաղթով, ինչպես նաև ՄԺԾԾ-ին համաձայն թերհամալրված դասարանների միավորմամբ: 2008-2009 թթ. առաջին և երկրորդ կիսամյակներում տարբեր պատճառներով դպրոցներից դուրս են եկել 73 աշակերտ:
170. 2009-2010. ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են թվով 3533 ուսուցիչներ, աշակերտ-ուսուցիչ թվերի հարաբերակցությունը 10.48 է, աշակերտների միջին խտությունը դասարաններում` 20.9:
171. 2009-2010 ուսումնական տարում ավարտվեց 11-ամյա միջնակարգ կրթության իրականացումը, 3696 աշակերտներ ստացան ընդհանուր միջնակարգ կրթություն:
172. Բարելավվել է նաև հատկացվող պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ի հաշիվ դպրոցների օպտիմալացման և ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածության բարձրացման:
173. Իր ընդգրկվածությամբ հանրակրթական ոլորտն ունի ամենամեծ շահառուների խումբը և, ըստ էության, կրթական այս մակարդակում ծառայությունները գրեթե հավասարաչափ մատչելի են բնակչության բոլոր խմբերի համար: Այսպես, մարզում 2008թ. հունվարի 1-ի դրությամբ զուտ ընդգրկվածությունը տարրական դպրոցում կազմել է 98%:
174. Այնուամենայնիվ, մարզի ազգաբնակչության սակավ ապահովվածության պատճառով կրթական ծառայությունների մատչելիությունը դեռևս խնդիր է: Շատ աշակերտների անվճարունակության պատճառով երբեմն դասագրքերի նույն կոմպլեկտից օգտվում է մի քանի աշակերտ, բավարար չեն նրանց գրենական պիտույքները: Աշակերտները միշտ չէ, որ կարողանում են օգտվել հասարակական տրանսպորտից և հաճախել արտադպրոցական հաստատություններ, որոնք հիմնականում գտնվում են նախկին վարչական կենտրոններում:
175. Մարզի դպրոցական շենքերը և շինությունները` հատկապես հեռավոր համայնքներում, գտնվում են ՀՀ կառավարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր տարի ներդրումների ծավալն ավելացվում է: Դպրոցների մարզադահլիճները և խաղահրապարակները (մոտ 70 դպրոցում) նույնպես կարիք ունեն վերանորոգման (մանրահատակները փոխելու, պաշտպանիչ ցանցեր տեղադրելու, տանիքները վերանորոգելու և այլն):
176. Մարզի հանրակրթության ոլորտում միայն 2006-2009թթ. իրականացվել են մի շարք ծրագրեր (շենքերի վերանորոգման, գույքի թարմացման, ուսուցիչների, տնօրենների և խորհրդի անդամների վերապատրաստման ծրագրեր), որոնք անշուշտ դրական ազդեցություն են ունեցել հանրակրթական ծառայությունների որակի վրա: 2009թ. մարզում մասնակի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել 17 դպրոցներում, 4 դպրոցներում աշխատանքները շարունակվում են, համակարգչային դասարաններ ունեն մարզային դպրոցների 72%-ը:
177. 2008-2009 թթ. ջեռուցման սեզոնում ջերմամատակարարման վերականգնման աշխատանքներ են իրականացվել 23 դպրոցներում: Ներկայումս աշխատանքներ են տարվում գյուղական համայնքների դպրոցների ջերմամատակարարման ուղղությամբ:
178. 2008-2009 թ. մարզի դպրոցները համալրվել են 791 աշակերտական սեղաններով և 1938 նստարաններով: Չնայած իրականացվող միջոցառումներին, ոչ բոլոր կրթական հաստատություններն են ապահովված ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ու նյութերով, դպրոցների մեծ մասը դեռևս աշակերտական, ուսուցողական սեղան-նստարանների, գրատախտակների, փափուկ գույքի խիստ կարիք ունեն, հրատապ է նաև լոկալ ջեռուցում ունենալու խնդիրը:
179. Մարզպետարանի կողմից կատարված կարիքի գնահատման արդյունքների համաձայն, այսօր մարզի դպրոցների համար պահանջվում է.
1) 4500 աշակերտական սեղան-նստարան տարրական դասարանների համար, միջին և բարձր դասարանների համար` 7000
2) 1050 ուսուցչական սեղան, աթոռ
3) 800 գրատախտակ
4) 2500 գրապահարան:
180. Մարզի դպրոցական գրադարանային ֆոնդում գույքագրված գեղարվեստական և մեթոդամանկավարժական գրականության գրեթե կեսը հնամաշ է, իսկ 20%-ը օգտագործման պիտանի չէ` կապված հանրակրթական ծրագրերի փոփոխման հետ:
181. Ակնհայտ է, որ կրթական գործընթացի որակը կախված է ոչ միայն համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունից, այլև ուսուցչական անձնակազմի գիտելիքների մակարդակից: Այսօր մարզի համար արդիական խնդիր է ուսուցիչների գիտելիքների և հմտությունների համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին: Այս առումով կարևորվում է նրանց մասնագիտական և մանկավարժական վերապատրաստումը, ինչը վերջին տարիներին ակտիվ ընթացքի մեջ է: 2006-2009 թթ. հնգօրյա վերապատրաստում են անցել մարզի թվով 2987 ուսուցիչ:
182. Արդիական է նաև դպրոցի կառավարման խնդիրը: Չնայած դպրոցի կառավարման ապակենտրոնացման քաղաքականությանը, շատ դպրոցներում կառավարման խորհուրդները ձևական բնույթ են կրում: Անհրաժեշտ է վերապատրաստել խորհուրդների անդամներին և իրականացնել խորհրդի գործունեության կազմակերպման իրավական փաթեթի լրամշակում: Չնայած 2006 թվականին դպրոցների խորհուրդների մոտ 630 անդամներ անցան վերապատրաստումներ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում, սակայն դրանց կազմի փոփոխության պատճառով խորհուրդների նոր անդամները տեղյակ չեն այդ կառույցի կանոնադրական և գործառնական խնդիրներին:
183. Դպրոցը դեռ չի կայացել որպես ինքնուրույն և ինքնակառավարվող կրթական օղակ: Այսպես, դպրոցի կառավարման գործում աշակերտների, ծնողների մասնակցությունը դեռևս ցածր է կամ ձևական: Համայնքը, տեղական իշխանությունները չեն շտապում աջակցություն ցուցաբերել դպրոցին` համարելով, որ դա պետության խնդիրն է:
184. Մարզի 73 դպրոցներ ունեն համակարգչային դասասենյակներ: «Project Harmony» կազմակերպության աջակցությամբ այսօր մարզի 23 դպրոցներում գործում են ինտերնետային կապով ապահովված համակարգչային սենյակներ, որոնք մատչելի են նաև բնակչության լայն խավերի համար: 2007 թ. հունիսից ՀՀ կառավարության և «Projekt Harmony» կազմակերպության միջև առկա հուշագրի համաձայն, «Դպրոցների փոխկապակցում» ծրագրի շրջանակներում ծրագրի ֆինանսավորումն այսուհետ իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` «Կտակ» ՊՈԱԿ-ի միջոցով:
185. 1997 թ. հիմնադրված «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» շրջանակում դասագրքերով ապահովվածության խնդիրը հիմնականում լուծված է: Հանրակրթական դպրոցներին իրավունք է վերապահված աշակերտների թվի 8%-ի չափով սոցիալապես անապահով աշակերտներին ապահովել անվճար դասագրքերով, իսկ հատուկ դպրոցներն ամբողջությամբ ապահովված են անվճար դասագրքերով:
186. Մարզում կազմակերպվում են մարզամշակութային միջոցառումներ և առարկայական օլիմպիադաներ:
187. Միջին մասնագիտական կրթություն. Ներկայումս Արմավիրի մարզում գործում են տարբեր գերատեսչությունների ենթակայության հետևյալ միջին մասնագիտական հաստատությունները.
1) Արմավիրի պետական գյուղատնտեսական քոլեջ
2) Արմավիրի արվեստի պետական քոլեջ
3) Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ
4) Արմավիրի պետական բժշկական քոլեջ
5) Էջմիածնի պետական քոլեջ:
188. Արմավիրի պետական գյուղատնտեսական քոլեջը, ընդգրկված է հանրապետության 12 բազմագործառութային քոլեջների ցանկում, որտեղ իրականացվել են հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ, նյութատեխնիկական բազայի համալրում նորագույն տեխնիկայով, որոնք բավարարում են ժամանակակից չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստմանը: Եվրոպական չափանիշներին համապատասխան մշակվել ու հաստատվել են թվով 61 մասնագիտությունների չափորոշիչներ, որոնք կներդրվեն 2010-2011 ուսումնական տարվանից: Համակարգի ուսումնական հաստատություններն անցել են խորհուրդներով կառավարման համակարգին: Կառավարման խորհուրդների կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ կազմակերպություններից` գործատուներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ և մանկավարժներ:
189. Վերջին տարիներին հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում կատարվել են զգալի ներդրումներ, ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ: Մարզի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվել է նոր գույք, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի լաբորատոր սարքավորումներ ու համակարգչային տեխնիկա:
190. Մարզում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող Էջմիածնի արհեստագործական ուսումնարանում սովորում են 107 պատանիներ հետևյալ 3 մասնագիտություններով`
1) տրակտորիստ-մեքենավարներ -69
2) էլեկտրաեռակցողներ -20
3) վաճառողներ -18:
191. Բարձրագույն մասնագիտական կրթություն. Արմավիրի մարզում գործում են 2 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ` Արմավիրի «Արարատ» և Էջմիածնի «Գր. Լուսավորիչ» համալսարանները: Համալսարաններն ունեն 4-ական ֆակուլտետներ:
._________________________________.
| Կրթության ոլորտի հիմնախնդիրները |<_______________.
._________________________________. | |
\/ /\ | |
._______________. | | |
._____________>|Կրթության ցածր |<_|______. | |
| .____>|մատչելիություն | | | | |
| | ._______________. | | | |
| | /\ | | | |
.__________..___________.._____________. | .________________. | |
|Դասագրքերը||ՈՒսուցման ||Հատուկ | | |Նախադպրոցական | | |
|մատչելի ||համար ||կրթության և | | |այլընտանքային | | |
|չեն որոշ ||բնակչության||առանձնահատուկ| | |ծառայությունների| | |
|խավերի ||անվճարունա-||պայմանների | | |բացակայություն | | |
|համար ||կություն ||կարիք ունեցող| | |(պակաս) | | |
.__________..___________.|երեխաների | | .________________. | |
|հանրակրթական | | | |
|դպրոցում | | | |
.______________. |ինտեգրման | | | |
|Կենտրոնացված | |խնդիր | | | |
|կառավարում, | ._____________. | | |
|դպրոցի | | | |
|կառավարման | | | |
|ժամանակակից | | | |
|մեթոդների, | | | |
|հմտությունների| | | |
|պակաս | | | |
.______________. | | |
\/ | | |
.________________________. | | |
| Կրթական համակարգի ոչ |<_________________. | |
| արդյունավետ կառավարում |<_________. | |
._______________________________. | | |
/\ /\ | | | |
.__________. ._______________. |._____________. | |
|ՏԻՄ և | |Աշակերտների | ||Ծնող-դպրոց/ | | |
|կրթական | |ընդգրկվածության| ||դպրոց-համայնք| | |
|օղակ | |պակաս դպրոցի | ||թույլ կապ | | |
|համագոր- | |կառավարման | || | | |
|ծակցության| |գործում | |._____________. | |
|պակաս | ._______________. | | |
.__________. .__|_________________________________. |
.___________________________. |
.___________________| Կրթության ցածր որակ |_____________________|.
|| .___________________________. |||
|| .____________..____________..____________.._________..__________. |||
|| |Բազմապրոֆիլ ||Մասնագետ ||Արտադասարա- ||Դպրոցական||Տղամարդ | |||
|| |ուսուցիչների||ուսուցիչների||նական ||և համայն||ուսուցիչ- | |||
|| |բացակայութ- ||ոչ բավարար ||խմբակների ոչ||քային ||ների պակաս| |||
|| |յուն ||քանակություն||արդյունավետ ||գրադարան-|| | |||
|| | || ||գործունեութ-||ների ոչ || | |||
|| | || ||յուն ||հարուստ || | |||
|| | || || ||տեսականի || | |||
|| .____________..____________..____________.._________..__________. |||
|| /\ /\ /\ /\ |||
|| .___________. | | | |||
|| .___________..___________. | | | |||
|| |Որակավորված||Արտադպրո- | | | | |||
|._|կադրերի ||ցական | | | | |||
| |անհամաչափ ||հաստատութ- | | | | |||
| |տեղաբաշխ- ||յունների ոչ| | | | |||
| |վածություն ||արդյունավետ| | | | |||
| | ||գործունեու-| | | | |||
| | ||թյուն | | | | |||
| .___________..___________. | | | |||
| ._______________________________________________. | |||
| | .____________________________________________________|______.||
| |.____________..____________..____________.._________..__________. ||
| ||Դպրոցում ||Տեխնիկական ||Դպրոցական ||Մարզամշա-||Անձնակազմի| ||
| ||սննդի ||սարքավորում-||գույքի և ||կութային ||ցածր | ||
| ||կազմակերպման||ների ||այլ ների ոչ||միջոցա- ||աշխատավարձ| ||
| ||խնդիր ||սակավություն||պարագաների ||ռումների || | ||
| || ||(համակարգիչ-||մաշվածութ- ||սակավութ-|| | ||
| || ||ներ, ||յուն (ոչ ||յուն || | ||
| || ||ինտերնետ ||բավարար || || | ||
| || ||կապ) ||քանակ) || || | ||
| |.____________..____________..____________.._________..__________. ||
| | /\ /\ /\ /\ /\ ||
| | | .________________________________________. | ||
| | ._____| |___. ||
.______________| Ֆինանսական միջոցների սահմանափակություն |_____________.|
._______| |__. |
| .________________________________________. | |
\/ /\ /\ \/ |
._________. ._________. ._____________. .________________. |
|Գործող | |Համայնքի | |Պետական | |Նյութատեխնիկական| |
|մանկապար-| |բյուջեի | |բյուջեից | |անբավարար բազա, |_______.
|տեզների | |սղություն| |անհրաժեշտ | |ջեռուցման |
|աշխատանքի| | | |հատկացումների| |անբավարար |
|սեզոնային| | | |պակաս | |մակարդակ |
|բնույթ | | | | | | |
._________. ._________. ._____________. .________________.
5.1.2. Կրթության ոլորտի զարգացման նպատակները և ռազմավարությունը
192. Կրթության ոլորտի ռազմավարական մոտեցումները կիրառվելու են նաև Արմավիրի մարզում, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ են համարվում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման, հանրակրթական համակարգի արդյունավետության բարձրացման, դպրոցների նյութատեխնիկական բազայի, ուսումնածրագրային և ուսումնամեթոդական նյութերի բարելավման, մասնագիտական կրթության բովանդակության արդիականացման և որակի բարձրացման ռազմավարական ուղղությունները և համապատասխան միջոցառումները: Այդ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել մարզային առանձնահատկությունները:
193. Ելնելով Արմավիրի մարզում կրթության ոլորտի ներկա իրավիճակից` կրթության որակի և մատչելիության բարձրացումը դիտվում է որպես այս ոլորտի զարգացման գերակա նպատակ: Հատկապես ուշադրություն է դարձվելու միջնակարգ կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք ուղղված են դպրոցների ապակենտրոնացմանը և ժողովրդավարացմանը, կառավարման մեխանիզմների կատարելագործմանն ու թափանցիկության ապահովմանը, միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու համար ուսումնական գործընթացը տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցմանը, ինչպես նաև 12-ամյա կրթության, ուսումնական ծրագրերի ու գնահատման նոր համակարգի, դպրոցի ավարտական, բուհական ընդունելության նոր քննական համակարգի ներդրմանը: Անհրաժեշտ է նաև իրականացնել հատուկ կրթական և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանրակրթական համակարգում ինտեգրելուն ուղղված համապատասխան միջոցառումներ:
194. Կարևոր պայման է դպրոցներում հեռահաղորդակցման կենտրոնների ստեղծումը: Դրա միջոցով ակնկալվում է դպրոցը վերափոխել ինտերնետային կապով ապահովված համակարգչային, հեռահաղորդակցման, կրթական համայնքային կենտրոնի` ամրագրելով տեղեկատվություն ստացող և փոխանակող, մշակութային և կրթական բազմապիսի ծառայություններ, ինչպես նաև համայնք-դպրոց շարունակական կապի հնարավորությունները:
195. Մարզի կրթության ոլորտի զարգացման տեսանկյունից չափազանց կարևորվում է նաև նախադպրոցական կրթության համակարգի կատարելագործումը, այլընտրանքային ծառայությունների մշակումն ու մատուցումը, միջազգային, բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցությունը` ուղղված մարզի քաղաքային և գյուղական համայնքների նախադպրոցական հաստատությունների զարգացմանը, մասնավորապես` «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության, «Քայլ առ քայլ» ՀԿ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Բաղրամյան, Շենիկ, Արգինա գյուղական համայնքներում և Արմավիր քաղաքում իրականացվել են վերանորոգման, նյութատեխնիկական բազայի բարելավման, մանկավարժական կադրերի վերապատրաստման աշխատանքներ: Մարզի համայնքներն իրենց ներդրումն են ունենալու «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում` նախադպրոցական կրթության միկրոծրագրերով նախատեսվող հաստատությունների բարեկարգման աշխատանքների իրականացման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն մարզում կապահովվի նախադպրոցական կրթության և ծառայությունների մատչելիության ապահովումն ու երեխաների ընդգրկվածության աճը:
196. Կրթության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները բերված են ստորև ներկայացված գծապատկերում.
Կրթության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները
.____________________________________________________.
| Արմավիրի մարզում հանրակրթության որակի և |
| մատչելիության բարձրացում |
.____________________________________________________.
/\ /\ /\ /\
._____________. ._____________. ._____________. .______________.
|Հանրակրության| |Նախադպրոցական| |Մասնագիտական | |Կրթական և |
._____>|որակի և | |կրթության | |կրթություն | |մշակութային |
| |մատչելիության| |որակի և | | | |միջոցառումների|<.
| |բարձրացում | |մատչելիության| | | |զարգացում | |
| | | |բարձրացում | | | | | |
| ._____________. ._____________. ._____________. .______________. |
| /\ /\ /\ /\/\.|________. .______________. |
| | | | | | |.__. | |
| | .__________.| | ._|___|______________________. | |
| | || .___|___|______. | | |
| ._________________..______________. |.________________. .__________. |
| |Դպրոցների ||Կադրերի | ||Այլընտրանքային | |Շենքային | |
| |նյութատեխնիկական ||վերապատրաստում| ||ծառայությունների| |պայմանների| |
| |բազայի բարելավում|| | ||զարգացում | |բարելավում| |
| ._________________..______________. |.________________. .__________. |
| .________________. ._____________. ._____________. |
|__|Ավագ դպրոցների | |Կահավորում և | |Առարկայական | |
| |ցանցի ձևավորում | |ուսուցողական | |օլիմպիադաներ | |
| .________________. |պարագաներով | |ու |____.
| .___________________. |վերազինում | |արտադպրոցական|
| |Հատուկ կրթության և | | | |միջոցառումներ|
| |առանձնահատուկ | ._____________. ._____________.
.__|պայմանների կարիք |
|ունեցող երեխաների |
|ներառական կրթության|
|կազմակերպում |
.___________________.
197. Անհրաժեշտ է ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման կատարելագործման և ատեստավորման ծրագրերին, բարելավել նախադպրոցական ծառայությունների մատուցման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիությունը հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:
198. Անհրաժեշտ է մշակել լավագույն ուսուցիչների հայտնաբերման արդյունքահեն չափանիշներ, հրապարակայնացնել մանկավարժների լավագույն փորձը և նվաճումները:
199. Անհրաժեշտ է վերապատրաստել խորհուրդների անդամներին և իրականացնել խորհրդի գործունեության կազմակերպման իրավական փաթեթի լրամշակում:
5.1.3. Կրթության ոլորտի ֆինանսավորումը
200. Վերջին տարիներին կրթությանն ուղղվող պետական ծախսերի դինամիկայում արձանագրվել են դրական տեղաշարժեր: 2010 թվականին Արմավիրի մարզի կրթության ոլորտի բյուջետային ծախսերը 2008 թվականի համեմատ աճել են գրեթե 20.5%-ով (Աղյուսակ 5.2).
Աղյուսակ 5.2. Կրթության ոլորտին ՀՀ պետական բյուջեից 2008-09 թթ. և 2011-2013 թթ. հատկացումները
(հազ.դրամ)
.____________________________________________________________________
|Կրթություն |2008 թ. |2009 թ. |2010 թ. | 2011 թ. |
| |փաստացի ֆի- |փաստացի ֆի- |հաստատված | |
| |նանսավորում |նանսավորում | | |
|_________________|____________|____________|____________|__________|
|Հանրակրթություն | 5,066,702.6| 6,196,549.6| 6,115,784.8| 5657596.7|
|_________________|____________|____________|____________|__________|
|Հատուկ կրթություն| 142,443.2 | 165,177.4 | 155,773.8 | 161066.7|
|_________________|____________|____________|____________|__________|
|Ներառական | - | - | 3,062.5 | 10584.2 |
|կրթություն | | | | |
|_________________|____________|____________|____________|__________|
|Նախնական | 33,684.6 | 38,690.3 | 42,634.0 | 46601.2 |
|մասնագիտական | | | | |
|(արհեստագործական)| | | | |
|կրթություն | | | | |
|_________________|____________|____________|____________|__________|
|Ընդամենը | 5,242,830.4| 6,400,417.3| 6,317,255.1| 5875848.8|
|_________________|____________|____________|____________|__________|
|12-ամյա կրթության| 68,704.4 | | | |
|անցման | | | | |
|կապակցությամբ | | | | |
|գույքի ձեռք | | | | |
|բերում | | | | |
.____________________________________________________________________
.__________________ __________________________.
|Կրթություն | | 2012 թ. | 2013 թ. |
| | | | |
| | | | |
| | | | |
|_________________| |____________|____________|
|Հանրակրթություն | | 5,693,010.6| 5,942,926.1|
|_________________| |____________|____________|
|Հատուկ կրթություն| | 158,518.7 | 165,569.7 |
|_________________| |____________|____________|
|Ներառական | | 10,360.6 | 10,510.9 |
|կրթություն | | | |
|_________________| |____________|____________|
|Նախնական | | 47,832.2 | 49,378.2 |
|մասնագիտական | | | |
|(արհեստագործական)| | | |
|կրթություն | | | |
|_________________| |____________|____________|
|Ընդամենը | | 5,909,722.1|6,168,384.9 |
|_________________| |____________|____________|
|12-ամյա կրթության| | | |
|անցման | | | |
|կապակցությամբ | | | |
|գույքի ձեռք | | | |
|բերում | | | |
.__________________ __________________________.
201. Արմավիրի մարզում մեկ աշակերտին ընկնող տարեկան միջին գումարը 2008 թ.-ին կազմել է 125220 դրամ, 2009 թ.-ին` 163340 դրամ, իսկ 2010 թ.-ին` 167510 դրամ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թ.-ին մեկ աշակերտին ընկնող գումարի չափը 33.8%-ով ավել է 2008 թ. ցուցանիշից:
202. 2011-2014 թթ. ծրագրային ժամանակահատվածում կրթության ոլորտի պետական ծախսերի ավելացումները գրեթե ամբողջությամբ ուղղվելու են հանրակրթության ոլորտ: Կրթության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 5.1-ում:
5.2. ՄՇԱԿՈՒՅԹ
5.2.1. Մշակույթի ոլորտի իրավիճակի վերլուծություն
203. Կրթության ոլորտի հետ սերտորեն կապված է նաև մշակույթի ոլորտը: Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում մշակույթի ոլորտում հիմնախնդիրները կապված են հիմնականում գրադարանների, թանգարանների, պատմամշակութային հուշարձանների, ոչ նյութական մշակութային արժեքների, արվեստի ճյուղերի պահպանման և զարգացման հետ: Ոլորտում առկա է նաև մասնագետ կադրերի սակավության և կադրերի վերապատրաստման խնդիր:
204. Արմավիրի մարզում մշակութային կազմակերպությունները, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակություն ապահովող հաստատությունները գործում են լիազորված պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ: Մարզպետարանի ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններ, գեղարվեստական կրթություն և գեղագիտական դաստիարակություն ապահովող հաստատություններ չկան:
205. Մարզում մշակութային կյանքի կազմակերպման գործում մարզպետի և համայնքների ղեկավարների իրավասությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով, որի 23-րդ և 24-րդ հոդվածներում մասնավորապես ամրագրված է, որ մարզպետը և համայնքի ղեկավարն ապահովում են մարզի ու համայնքի տարածքներում պետական մշակութային քաղաքականությունը:
206. Մարզպետը կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը, նպաստում ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, ունի մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում օրենսդրությամբ սահմանված լիազորություններ: Նշված լիազորությունների իրականացման համար ֆինանսական միջոցները հիմնականում հատկացվում են ՀՀ պետական բյուջեից:
207. Համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների (համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ) գործունեությունը, մշակութային օբյեկտների նորոգման և շահագործման աշխատանքները, որպես կամավոր լիազորություն` սատարում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Նախատեսվում է, որ ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն համայնքների բյուջեներից, սակայն համայնքները դեռևս հնարավորություն չունեն լրիվ ծավալով և արդյունավետորեն իրականացնելու նշված լիազորությունները:
208. Վերոնշյալ օրենքներով սահմանված են նաև այլ իրավասություններ (պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտ, պետական և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպում և այլն):
209. 2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեից մշակութային միջոցառումների իրականացման համար Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 2,563.0 հազ. դրամ, սակայն տրամադրված ֆինանսական միջոցները բավարար չեն մշակութային միջոցառումների ծրագրով նախատեսված բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման համար: Տարեցտարի փոխվում են միջոցառումների բնույթն ու որակը: Եթե նախկինում հիմնականում կազմակերպում էին միօրինակ և միաբնույթ միջոցառումներ, ապա վերջին տարիներին ոչ միայն փոխվել է միջոցառումների բնույթը, այլև փորձեր են արվում որակական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ:
210. Մարզպետարանի 2010 թ. մշակութային միջոցառումների ծրագրով նախատեսված է կազմակերպել 11 խոշոր միջոցառում, ինչպես նաև մասնակցել և աջակցություն ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող մի շարք հանրապետական միջոցառումների:
211. Մշակույթի տներ. Պետական մշակութային քաղաքականության իրականացման հիմնական օղակը մշակույթի տներն են, որոնք կոչված են պահպանելու և սերունդներին փոխանցելու հայ մշակույթը, նրա արժեքներն ու ավանդույթները: Սա հենց պետական մշակութային քաղաքականության իմաստն է և պետք է դիտվի որպես աշխատանքները կազմակերպելու կարևորագույն ու հիմնական սկզբունք: Մարզում կան մասնագետ կադրերի, մշակույթի օջախների վերանորոգման և տեխնիկական վերազինման խնդիրներ:
212. Մարզում առկա է համայնքային ենթակայության 99 մշակույթի տուն, որից լիարժեք գործում են 11-ը: Մարզի մշակույթի տները հիմնականում անցյալ դարի 60-70-ական թվականների կառույցներ են, այդ իսկ պատճառով կարիք ունեն վերանորոգման: Համայնքը միայն իր սեփական միջոցներով չի կարող իրականացնել վերանորոգում:
213. Մարզի համայնքներում մշակութային կյանքը աշխուժացնելու, տեղերում մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորություն ստեղծելու նպատակով նախատեսվում է 2011-2013 թվականներին մարզում վերանորոգել 10 մշակույթի տուն (որտեղ նախատեսվում է կազմակերպել ժողովրդական ստեղծագործության, ավանդական արհեստների, ազգագրական երգի ու պարի խմբակներ)`
1) Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատ
2) Ալաշկերտի մշակույթի տուն
3) Խորոնքի մշակույթի տուն
4) Գետաշենի մշակույթի տուն
5) Գրիբոյեդովի մշակույթի տուն
6) Մրգաստանի մշակույթի տուն
7) Գեղակերտի մշակույթի տուն
8) Բաղրամյանի (Էջմ.) մշակույթի տուն
9) Նոր Արտագերսի մշակույթի տուն
10) Բամբակաշատի մշակույթի տուն:
214. Գրեթե բոլոր մշակույթի տները ձմեռային սեզոնին` շուրջ 4-5 ամիս չեն գործում, քանի որ ունեն ջեռուցման խնդիր:
215. Մշակութային գործունեություն կազմակերպելու համար առաջնային է տեխնիկապես վերազինման խնդիրը: Գրեթե բոլոր մշակույթի տներում եղած, ինչ-որ չափով պահպանված տեխնիկական միջոցներն արդեն վաղուց անօգտագործելի են: Շատ համայնքներում դրանք դուրս չեն գրված և, որպես գույք, հաշվառված են:
216. Մշակութային քաղաքականության կարևորագույն խնդիրը համարվում է կադրային խնդիրը:
217. Գրադարաններ. Մարզում առկա 105 գրադարաններից 1-ը Արմավիրի մարզային գրադարանն է, 9-ը` քաղաքային և 92-ը` գյուղական համայնքների, 3-ը` մանկական: Մարզի գրադարանային համակարգի գրքային ֆոնդը կազմում է 1282175 միավոր գիրք: Գրադարաններում տարվա ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես` մարզային գրադարանում կազմակերպվել են գրական միջոցառումներ, գրքային շնորհանդեսներ, մեծարման ու գրական ցերեկույթներ, գրքերի մատենագիտական տեսություններ ու շնորհանդեսներ, գրական ու պոեզիայի երեկոներ, հանդիպումներ գրողների, բանաստեղծների, գիտնականների, արվեստի, գրականության, կրթության ու մշակույթի անվանի գործիչների հետ: Մարզի բոլոր գրադարանները մասնակցում են Գրադարանավարի օրվան, Թարգմանչաց տոնին, Մայրենի լեզվի միջազգային օրվան, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվան, Գիրք նվիրաբերելու օրվան, Գիտելիքի և դպրության օրվան, Հաղթանակի և խաղաղության տոնին, Դպրոցական գրադարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:
218. Գրադարանների անբավարար համալրումը, առանձնացվածությունը (մեկուսացումը) մարզում խոչընդոտում է տեղեկատվական պահանջարկի բավարարմանը, միասնական տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և տարածաշրջանի բնակչության` տեղեկույթի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացմանը:
219. Գրադարանների ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները հետևյալն են`
1) Մարզի գրադարանների մեծ մասը տեղակայված են ոչ բարվոք պայմաններ ունեցող շենքերում, գրապահոցներում բացակայում են հավաքածուների պահպանությունն ապահովող տեխնիկական սարքավորումները, ինչը խիստ վտանգում է գրքային ֆոնդի պահպանությունը և լիակատար օգտագործումը:
2) Մարզում մեծ խնդիր է գրադարանների համալրումը նոր գրականությամբ, ինչը խոչընդոտում է տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և բնակչության` տեղեկատվական մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացմանը:
3) Հիմնախնդիրների լուծման առաջնահերթ քայլեր են համարվում գրադարանների շենքերի և շինությունների վերանորոգումը, նոր գույքով և գրականությամբ համալրումը` առանձնապես գյուղական համայնքներում:
4) Մարզի գրադարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, որպես հենակետային գրադարան, առաջնահերթություն է տրվում «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման խնդրին: Շենքի հիմնանորոգման, լոկալ ջեռուցման համակարգի տեղակայման, ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար համապատասխան ֆինանսական հատկացումներ են ակնկալվում ՀՀ պետական բյուջեից:
5) Անհրաժեշտ է կենտրոնացված կարգով գրադարանների համար պետական բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ համակարգիչների և համակարգչային սարքերի ձեռքբերման համար, քանի որ մարզում գրադարանային ծառայությունների բարելավումը դիտարկվում է նաև գրադարաններում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրմամբ, համացանցի կիրառմամբ: Գրադարանային ծառայությունների բարելավման ուղղություններից է նաև ընդհանուր գրադարանային ցանցի ստեղծումը, որի կենտրոնը «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ն է: Ընդհանուր գրադարանային ցանցում, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն քաղաքային, այնուհետև գյուղական գրադարանները, որոնք նույնպես կիրականացնեն էլեկտրոնային սպասարկում:
6) Մարզի գրադարանային կադրերի պատրաստվածության որակը հետ է մնում ժամանակակից գրադարանների զարգացման դինամիկայից ու պահանջներից, ինչը խոչընդոտում է գրադարանային գործի արդիականացմանը, գրադարանային ծառայությունների որակյալ մատուցմանը:
7) Գրադարանների վիճակի բարելավումը կնպաստի բնակչությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական սպասարկման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գրադարան հաճախելու ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանային ծառայությունների մեջ ներգրավմանը, ինչպես նաև գրադարանային հավաքածուների պահպանությանը:
220. Թանգարաններ. Մարզի տարածքում գործում է 8 թանգարան և 1 պատկերասրահ: Թանգարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարևոր է նախ և առաջ թանգարանների հավաքածուների անվտանգության ապահովումը, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում կայուն ջերմախոնավային պայմանների ստեղծումը: Պետական թանգարաններում ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների կազմակերպմանը, հավաքածուների համալրմանը նպատակաուղղված ֆինանսական միջոցները մեծապես կնպաստեն մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը:
221. 1978 թվականից մարզում սկսել է գործել Հայաստանի ազգագրական պետական թանգարանը, որի հարուստ ցուցանմուշները գրավիչ են ինչպես ՀՀ ազգաբնակչության, այնպես էլ ՀՀ այցելող յուրաքանչյուր օտարերկրացու համար:
222. Մարզի թանգարանների գործունեության բարելավումն ու մշակութային արժեքների անվնաս պահպանությունն ապահովելու համար կարևոր են թանգարանային ոլորտում առկա հիմնախնդիրներից առաջնային համարվող հետևյալ խնդիրների լուծումը առաջիկա չորս տարիների ընթացքում.
1) Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի շենքի հիմնանորոգում
2) Մեծամորի պատմահնագիտական թանգարանի տարածքի և հուշարձան տանող ճանապարհի բարեկարգում:
223. Պատմամշակութային և բնության հուշարձաններ. Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղր լիճը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները: ՀՀ Արմավիրի մարզում հաշվառված են 420 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1589-Ն որոշմամբ: Միաժամանակ Էջմիածին քաղաքի եկեղեցիները և Զվարթնոց հնագիտական վայրը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
224. Պատմամշակութային հուշարձանների պահպանում. Մարզի պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանությունը, վերականգնումը, դրանց հարակից տարածքների բարեկարգումը և զբոսաշրջային երթուղիներում ընդգրկումը, տուրիստական երթուղիներին վերաբերվող գովազդային նկարազարդ գրքույկների, ուղեցույցների հրատարակումը արդիական խնդիրներ են, որոնց լուծումը նախատեսվում է իրականացնել 2011-2014 թթ. ընթացքում, մասնավորապես`
1) Այգեշատ (Էջմիածնի տարածք) գյուղի 7-րդ դարի Թարգմանչաց (Ս. Աստվածածին) եկեղեցու վերականգնում
2) Արգիշտիխինիլի ուրարտական քաղաքատեղի և Արմավիր հին մայրաքաղաքի պահպանական գոտու ճշգրտում, տարածքի ցանկապատում:
225. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում. Այս ոլորտի պետական մշակութային քաղաքականությունն ուղղված է մշակութային ոչ նյութական ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը, ՀՀ ազգային ավանդական ոչ նյութական ժառանգության (բանավոր ստեղծագործություններ և հմտություններ) պահպանմանը, տարածմանը և զարգացմանը` գործընթացին ՀՀ մարզերի ընդգրկվածության ապահովմամբ:
226. Մարզերում ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «4.4.4. Մշակույթ» բաժնի 1.11-րդ և 1.12-կետերում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների մասին» N 17 արձանագրային որոշմամբ ընդունված ժամանակացույցի միջոցառումներում: Այդ միջոցառումների հիմնական խնդիրներն են`
1) ավանդական ժողովրդական արհեստագործական ծրագրերի մշակումը և իրականացումը
2) ազգագրական երգի ու պարի համույթներին աջակցելը
3) ազգային, ավանդական տոների, ծեսերի և ծիսակատարությունների վերականգնումը և իրականացումը
4) ազգային լեզվի և բարբառների պահպանման և զարգացման տարբեր միջոցառումների իրականացումը
5) ազգագրական և արհեստագործական կենտրոնների ստեղծումը:
227. Վերոնշյալ խնդիրների իրականացման ուղղությամբ հիմնական քայլեր են համարվում վերանորոգված և համապատասխան նյութատեխնիկական միջոցներով համալրված մշակույթի տներում արհեստագործական կենտրոնների հիմնումը, գործող ազգագրական երգի ու պարի համույթներին անհրաժեշտ տարազով, երաժշտական գործիքներով և տեխնիկայով պետական աջակցության ցուցաբերումը, նոր ազգագրական համույթների ստեղծումը:
228. Արվեստի և երաժշտական դպրոցներ. Մարզում գործում են շուրջ 23 արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ և մանկապատանեկան մշակութային-հոգևոր 2 կենտրոններ:
229. Գեղարվեստական կրթության մատչելիության, ուսուցման բնականոն ընթացքի և որակի ապահովման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
1) Մրգաշատի երաժշտական դպրոցի տանիքի և շենքի վերանորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում, սանհանգույցի և ջրահեռացման համակարգի վերականգնում, նոր գույքի ձեռքբերում և երաժշտական գործիքների համալրում.
2) Ալաշկերտի (Սովետական) երաժշտական դպրոցի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում, սանհանգույցի և ջրահեռացման համակարգի վերականգնում:
230. Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ). Այս ենթաոլորտի ռազմավարական նպատակն է թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի պահպանումը, զարգացումը և տարածումը, թատերահամերգային կազմակերպությունների գործունեության ապահովումը, ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանությունը, ուսումնասիրությունը, տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման, վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը և խթանումը, տարածքային (Հայաստանի Հանրապետության մարզեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններ) մշակութային համագործակցությունը և մշակութային կյանքի զարգացումը:
231. Շենքային անբավարար պայմանների, ջեռուցման, օդափոխման համակարգերի բացակայության պատճառով վերջին տասնամյակում ընդհանուր առմամբ խաթարված է մշակույթի տների բնականոն գործունեությունը, և դրանց մեծ մասը տարվա 3-4 ամիսներին համարյա չեն գործում:
232. Մարզում մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն են`
1) Մարզի մշակութային կյանքի զարգացում` պետական աջակցության ընդլայնմամբ
2) Ոլորտի կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում
3) Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքածուների համալրում, պահպանություն, պաշտպանություն և հանրահռչակում
4) Մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների հիմնանորոգում
5) Պատմական հուշարձանների պահպանություն, նորոգում, վերականգնում, բարեկարգում և օգտագործում
6) Սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովում, երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար:
233. Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացման ծրագրի հիմնական խնդիրը քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցության և մշակութային գործունեության իրականացման, ինչպես նաև մշակութային ծառայություններից օգտվելու սահմանադրական իրավունքի ապահովումն է: Այդ իրավունքն ամրագրված է նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում:
234. Ծրագրի հիմնական նպատակը Արմավիրի մարզում մշակութային քաղաքականության իրագործման կանոնակարգված և գործուն համակարգի ներդրումն է, որը գործնականում կապահովի օրենքներով սահմանված` նշված իրավունքների կիրառումը:
235. Ծրագրով նախատեսվող խնդիրների կենսագործումն ու լուծումները նախատեսվում են մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների միջնաժամկետ ծախսային, տարեկան, եռամյա և հեռանկարային, ինչպես նաև նպատակային ծրագրերով, որոնց ապահովման ֆինանսական աղբյուրներն են` ՀՀ պետական բյուջեն, համայնքների բյուջեները և օրենսդրորեն չարգելված այլ աղբյուրները:
236. Ծրագրի շրջանակներում լուծման ենթակա խնդիրների բնութագիրը. Ներկայումս մշակույթի ոլորտի խնդիրները մարզում համակարգված լուծում չեն ստանում, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: 1996 թ. հետո մշակութային կազմակերպություններն անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը, սակայն իրավական դաշտի անկատարությունը, ոչ բարվոք տնտեսական վիճակը, համապատասխան մասնագետների արտահոսքը, ընդհանուր ռազմավարական ծրագրերի բացակայությունը հնարավորություն չտվեցին մշակութային կյանքը մարզում արդյունավետ և լիարժեք կազմակերպելու համար:
237. Ապակենտրոնացման գործընթացում հաշվի չէին առնվել նաև համայնքների կարողությունները: Համայնքապետարանների մշակույթի բաժինների, համայնքների մշակութային կազմակերպությունների կողմից մարզպետարան չեն ներկայացվում մշակույթի զարգացման հեռանկարային (համայնքին հատուկ) համագործակցության ծրագրային առաջարկներ, որի արդյունքում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում բավարար չափով չեն արտացոլվում մշակութային կյանքի զարգացման խնդիրները, մարզպետարանի մշակույթի բաժնում սահմանափակ է մշակութային հարցերով զբաղվող մասնագետների թիվը, որի հետևանքով հիմնախնդիր է դարձել մշակութային գործունեությունն արտացոլող տեղեկատվությունը, չեն արվում համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը սահմանափակում է ընդհանրական ծրագրերի մշակման հնարավորությունը:
238. Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարություններ ունենալով նվազագույն աշխատավարձի ապահովման գործում, կատարում են աշխատողների չհիմնավորված կրճատումներ, իսկ մասնագիտական ընտրության չափորոշիչների բացակայության պայմաններում կատարում են չհիմնավորված նշանակումներ: Եղած մասնագետների մեծ մասը վերավորակավորման կարիք ունեն:
239. Թույլ են մշակութային կապերը մարզերի և մայրաքաղաքի միջև, չեն մշակվում և իրագործվում միջմարզային, միջհամայնքային ճանաչողական, մշակութային համագործակցության ծրագրեր:
240. Մարզում ընթերցողների թիվը նվազման միտում ունի: Գրադարանների ընթերցողների թվի նվազումը մարզում պայմանավորված է գրքային ֆոնդի տարիներ շարունակ չհամալրմամբ և խիստ մաշված վիճակով, նաև այն հանգամանքով, որ գյուղական համայնքներում գրադարանների մեծ մասը տեղակայված է լիարժեք չգործող մշակույթի տներում:
241. Մշակույթի տների վերականգնումը դիտվում է առաջնային, քանի որ գյուղական համայնքներում դրանք ունեն բազմաբնույթ գործառույթներ` այնտեղ են տեղակայված գրադարանը, ժամանցի կենտրոնը և ընդհանրապես, դրանք մշակութային ու հասարակական միջոցառումների կազմակերպման հիմնական վայրն են:
242. Մարզում առկա մշակութային կազմակերպությունների մեծ մասի շենքերն ու շինությունները հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Համայնքային ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպությունները խնդիրներ ունեն նյութատեխնիկական միջոցների համալրման և արդիականացման գործում:
243. Ծրագրի նպատակները. Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է`
1) պետական լիազոր մարմնի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեությանը
2) միջմարզային և միջհամայնքային մշակութային համագործակցության զարգացմանը
3) մշակութային կյանքի մարզի բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների մատչելիության ապահովմանը
4) մարզում գործող մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը` նյութատեխնիկական պայմանների բարելավման, շենքերի հիմնանորոգման ծրագրերի կազմման և իրականացման միջոցով, մշակութային զբոսաշրջության զարգացմանը` պատմամշակութային հուշարձանների օգտագործման, մշակութային զբոսաշրջային նոր երթուղիների և ազգային արհեստագործական կենտրոնների ստեղծման միջոցով:
244. Նախատեսվող գործողությունները`
1) մարզային մշակույթի խորհրդի նման համայնքային գեղարվեստական խորհուրդների ստեղծում` դրանցում մարզում և համայնքներում ճանաչված ստեղծագործական աշխատողների, արվեստագետների, մշակույթի գործիչների, բարերարների ու հոգևորականների ընդգրկմամբ
2) մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` մշակույթի ոլորտին առնչվող մասերի քննարկում և համաձայնեցում մշակույթի ոլորտում պետական լիազոր մարմնի հետ
3) մարզում մշակույթի ոլորտի կադրերի հաշվառում, կադրային պահանջարկի ճշգրտում, մասնագիտությունների ցանկի կազմում, տեղեկատվական բազայի ստեղծում
4) աջակցություն մարզի մշակույթի ոլորտի աշխատողների վերապատրաստման և վերավորակավորման ծրագրի իրագործմանը
5) մարզի և մայրաքաղաքի, ինչպես նաև այլ մարզերի միջև թատերահամերգային հյուրախաղերի, ժողովրդական ստեղծագործությունների, կերպարվեստի, կիրառական արվեստի ցուցահանդեսների, միջմարզային, միջհամայնքային մշակութային միջոցառումների, փառատոների, մրցույթների կազմակերպման ծրագրերի կազմում
6) հանրապետական նշանակության միջոցառումների կազմակերպում մարզի քաղաքներում
7) մարզի պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն, վերականգնում, ամրակայում, դրանց հարակից տարածքների բարեկարգում և ընդգրկում զբոսաշրջային երթուղիներում, մշակութային կյանքին, պատմական անշարժ հուշարձանների պահպանությունը, տուրիստական երթուղիներին վերաբերվող գովազդային նկարազարդ գրքույկների, ուղեցույցների հրատարակում
8) մարզի մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների հիմնանորոգման համալիր ծրագրի մշակում
9) որպես ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր` մարզում և համայնքներում մշակութային գործունեությանն աջակցող հիմնադրամների ստեղծում
10) մարզի համայնքներում գեղարվեստական կրթական ծրագրեր իրականացնող հենակետային դպրոցների գործունեությանն աջակցություն
11) անվանի արվեստագետների հետ պարբերաբար հանդիպումների և վարպետության դասընթացների կազմակերպում
12) երեխաների և պատանիների համար մայրաքաղաքի և այլ մարզերի թանգարաններ, պատկերասրահներ և այլ մշակութային օջախներ գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում:
245. Ակնկալվող արդյունքները. Մարզում մշակութային քաղաքականության իրականացման կանոնակարգված և գործուն համակարգի ձևավորում, որի արդյունքում ակնկալվում է.
1) պետական լիազոր մարմնի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեության ապահովում
2) միջմարզային և միջհամայնքային մշակութային համագործակցության զարգացում
3) մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների մատչելիության ապահովումը, մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում
4) մշակույթի ոլորտի շահառումների թվի ավելացում
5) մշակութային միջավայրի զարգացման միջոցով մշակույթի ոլորտի մասնագետների` մարզից դեպի մայրաքաղաք և արտերկիր տեղի ունեցող արտահոսքի նվազեցում
6) մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում
7) կադրային պահանջարկի ապահովում:
246. ՀՀ Արմավիրի մարզի մշակույթի ոլորտի զարգացման 2011-2014 թթ. ծրագրի հիմնական ուղղությունները, իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները և ակնկալվող արդյունքները ներկայացված են հավելված 5.2-ում:
5.3. ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
5.3.1. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
247. Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության մարզական նվաճումներով աչքի ընկնող տարածաշրջաններից է: Մարզի մարզիկները պարբերաբար մասնակցում են տարբեր մարզաձևերից մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնություններին: 2010 թվականին մարզի բռնցքամարտիկներից մեկը դարձել է աշխարհի գավաթակիր, մեկ ծանրամարտիկ` աշխարհի առաջնության չեմպիոն, մեկը` աշխարհի առաջնության արծաթե և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Մարզի մարզիկներից տարբեր մրցանակների են արժանացել` ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի և այլ մարզաձևերում, Եվրոպայի և միջազգային այլ երիտասարդական և պատանեկան առաջնություններում: Մարզի շուրջ 30 մարզիկներ յուրաքանչյուր տարի համալրում են Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականների թիմերը:
248. Մարզում առկա է 3 մարզադաշտ, 97 ֆուտբոլի պարզ տիպի խաղադաշտ, 109 մարզադահլիճ, 110 վոլեյբոլի, 109 բասկետբոլի խաղահրապարակ, 2 լողավազան (չգործող), 4 հրաձգարան (3-ը` չգործող):
249. Մարզում գործում են 10 մարզադպրոց, որից 7-ը համայնքային, 2-ը` «Սևան» ԳՄԸ, 1-ը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության, ինչպես նաև նշված մարզադպրոցների մասնաճյուղեր մարզի տարբեր համայնքներում: Մարզադպրոցներում գործում են 182 խմբեր` 13 մարզաձևերից:
250. 2010 թ. ստեղծվել է վոլեյբոլի տղամարդկանց «Արմավիր» թիմը, որը հաջողությամբ մասնակցում է վոլեյբոլի Հայաստանի առաջնությանը:
251. Մարզի ազգաբնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրան և սպորտը խթանելու և զարգացնելու նպատակով ընդունվել է մարզպետի համապատասխան որոշում, որով սահմանվել են մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ֆիզկուլտուրային առողջարարական և մարզական աշխատանքների առաջնահերթություններն ու ուղղությունները:
252. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնախնդիրները հետևյալն են`
1) Մարզի ազգաբնակչության ֆիզիկական ակտիվության զարգացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովման նպատակով համայնքներում մարզահրապարակների և խաղահրապարակների խիստ սակավությունը:
2) Ֆիզիկական ակտիվության զարգացման ապահովման համար նախակրթարանների և ուսումնական հաստատությունների գերակշիռ մասում անհրաժեշտ պայմանների և մարզագույքի պակասը:
3) Համայնքների հատակագծով նախատեսված շրջակա միջավայրի կանաչապատման, խաղահրապարակների, սպորտով զբաղվելու գոտիների, հետիոտնի համար նախատեսված ճանապարհների ոչ բարվոք վիճակը:
4) Գյուղական և մասնավորապես սահմանամերձ և բարձր լեռնային գոտու համայնքներում մարզական կազմակերպությունների կամ դրանց մասնաճյուղ-խմբերի խիստ սակավությունը, անհրաժեշտ մարզագույքի բացակայությունը, բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:
5) Մարզի բնակչության թվի համեմատ ոտքով և հեծանվով երթևեկողների ցածր տոկոսը:
6) Ոտքով և հեծանվով երթևեկելու համար նախատեսված ճանապարհների, խաղահրապարակների, սահադաշտերի, լողավազանների, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու այլ հնարավորությունների ստեղծման համար ՀՀ պետական բյուջեից, համայնքների բյուջեներից հատկացվող միջոցների, հովանավորչական ծրագրերի սակավությունը:
7) ՈՒսումնական հավաքներ կազմակերպելու, մրցումներին մասնակցելու, մարզագույք և անհրաժեշտ բուժսարքավորումներ, դեղորայք ձեռք բերելու համար մարզական կազմակերպություններում ֆինանսական միջոցների անբավարարությունը:
8) Մարզական, մարզական-զանգվածային և բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպման համար մարզպետարանում ՀՀ պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների չնախատեսումը:
9) Հանրակրթական ուսումնական հաստատություններում` մարզադահլիճների, մարզագույքի և այլ անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված պետական ուսումնական ծրագրի պահանջների ոչ լիարժեք իրականացումը:
10) Հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների սակավությունը:
253. Մարզում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումն ու մասսայականությունը խթանելու նպատակով նախատեսվում է համայնքային բյուջեների միջոցներով իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) ՈՒշադրության կենտրոնում պահել մարզական հաստատություններն ու կառույցները, նախատեսել և համայնքային բյուջեներից ֆինանսական միջոցներ հատկացնել սպորտային, մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման, մարզական գույքի ձեռքբերման համար.
2) Ապահովել ըստ բնակության վայրի բնակչության մասսայական ներգրավումը ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական ուղղվածության ինքնուրույն պարապմունքներին.
3) Հաշմանդամների համար ստեղծել համապատասխան պայմաններ մարզակառույցներից օգտվելու համար:
254. ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ հանձնարարական է տրվել մարզում հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին`
1) Բարելավել ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման վիճակը, նպաստել արտադասարանական մարզական խմբակների գործունեությանը և ապահովել այդ խմբակներում դպրոցահասակ երեխաների մասսայական ընդգրկվածությունը.
2) Յուրաքանչյուր տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների վերջին շաբաթ օրը դպրոցներում կազմակերպել և անցկացնել «Ֆիզկուլտուրայի միասնական օր»` մանկավարժական կոլեկտիվի անդամների և բոլոր աշակերտների ընդգրկմամբ:
255. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման ծրագրի նպատակներն ու ռազմավարությունը. Ծրագրի նպատակն է` մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության արդյունավետ իրագործումը, ազգաբնակչության առողջության ամրապնդման և ֆիզիկական դաստիարակության անընդհատության, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիության ապահովումը, գյուղական, մասնավորապես սահմանամերձ համայնքներից բնակչության արտագաղթի կանխումը, համայնքային ենթակայության մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը:
256. Նախատեսվում է Օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստում, մանկապատանեկան մարզադպրոցների ուսումնամարզական աշխատանքների բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ուսումնական խմբերում ավելի շատ պատանիների և աղջիկների ընդգրկում, մարզի մարզադպրոցների հեռանկարային մարզիկների մարզական վարպետության կատարելագործման նպատակով «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ընդունվելու համար կողմնորոշիչ աշխատանքների կազմակերպում:
257. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կբարելավվի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման վիճակը և արտադասարանական մարզական խմբակների գործունեությունը:
258. Գյուղական համայնքներում կխթանվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքների կազմակերպումը, կապահովվի երիտասարդության զբաղվածությունը:
259.Կստեղծվեն անհրաժեշտ մարզական-կրթական, մարզական-բժշկական հաստատություններ, հիմնանորոգման կենթարկվեն գործող մարզակառույցները, կկառուցվեն ժամանակակից մարզահամալիրներ:
5.3.2. Երիտասարդությանն առնչվող հարցեր
260. Մարզում պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների կողմից: Իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությունը նպատակ ունի ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդների ներուժը ուղղել քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործընթացին: Գործող հասարակական կազմակերպությունների կողքին Արմավիրի մարզում գործում է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզային կենտրոնը, որտեղ իրականացվում են երիտասարդության ակտիվության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ:
261. Ոլորտում առկա խնդիրները տարաբնույթ են և բխում են հիմնականում սոցիալական անապահով պայմաններից` ներառելով հասարակության սոցիալական տարբեր խավերին բնորոշ հիմնական խնդիրները, դրանք են.
1) երիտասարդության բնակարաններով ապահովվածությունը
2) առաջնային առողջության պահպանումը
3) երիտասարդության սոցիալական երաշխիքները
4) երիտասարդության զբաղվածությունը
5) հանգստի և ազատ ժամանցի կազմակերպմանն առնչվող հարցեր
6) երիտասարդական միջոցառումների իրականացմանն ուղղված պետական միջոցների սղություն:
262. Մարզի երիտասարդության տարաբնույթ խնդիրներին լուծումներ տալու առումով կարևորվում է մարզի մի շարք` առավել մեծ քաղաքային համայնքներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի համայնքային երիտասարդական կենտրոնների հիմնումը:
263. Մարզում կրթական և մարզամշակութային միջոցառումների համատեքստում կարևորվում է երիտասարդական քաղաքականության զարգացումը և նրա արդյունավետության բարձրացումը: Պետության քաղաքականությունը այս ոլորտում սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպման պայմանների ու երաշխիքների ապահովումն է երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժը հասարակության շահերին առավել լիարժեք ծառայեցնելու համար:
264. Արմավիրի մարզում կարևորագույն միջոցառումներից մեկը երիտասարդական կենտրոնի ստեղծումն էր, որը ունի հետևյալ նպատակները.
1) Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ
2) Նպաստել մարզային երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգման և հրապարակման կազմակերպմանը
3) Երիտասարդությանը մատուցել սոցիալական, իրավաբանական, կազմակերպչական ծառայություններ
4) Աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը
5) Իրականացնել երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ (ուսումնասիրություններ, հոդվածներ, այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն):
265. Մարզի երիտասարդության համար հաստատել և ամրապնդել արտաքին կապեր, կազմակերպել փորձի փոխանակում:
266. Արմավիրի մարզի սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 5.3-ում:
5.4. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
5.4.1. Առողջապահության ոլորտի իրավիճակի վերլուծություն
267. Անկախացումից հետո, անբարենպաստ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները առողջապահության համակարգի արմատական բարեփոխումների ծրագիր ունենալու նախապայման դարձան: Նախկին ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած համակարգը բնութագրվում էր բուժհիմնարկների ցածր ծանրաբեռնվածությամբ, բուժաշխատողների թվաքանակի ավելացումով, ինչպես նաև առողջապահության ոլորտի վարչական աշխատողների տնտեսագիտական և կառավարչական գիտելիքների և հմտությունների ցածր մակարդակով, որոնք նպաստում էին սահմանափակ ֆինանսական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: Այս բոլորը առողջապահության մի նոր կենսունակ համակարգ ստեղծելու պահանջ էր առաջացրել: Նախատեսվում էր մարզում գործող առողջապահության համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ բարեփոխումների իրականացում, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Համակարգի տարբեր օղակների միջև նախատեսվում էր հստակեցնել և կանոնակարգել ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բուժհիմնարկների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները: Կարևորվում էր նաև առաջնային օղակում ընդհանուր բժշկական պրակտիկայի ամրապնդումը:
268. Մարզի բնակչության բուժսպասարկումը լիարժեք, մատչելի և որակյալ կազմակերպելու համար իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում գերակա է համարվել առաջնային բուժօգնության ոլորտը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրները, որոնց ապահովման հարցում մեծ դեր է վերագրվել առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացմանը, դրանց ներոլորտային վերաբաշխմանը` ի օգուտ առաջնային բուժօգնության օղակի: Ծրագրի իրականացման հիմքում դրված է ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական գերակայությունները:
269. Օպտիմալացման առաջին փուլի արդյունքում ավարտվել է մեծահասակների և մանկական պոլիկլինիկաների միավորումը: Փուլ առ փուլ տեղամասային սկզբունքով գործող պոլիկլինիկական ծառայության փոխարեն ստեղծվել է ընտանեկան բժիշկների համակարգը` նեղ մասնագետներին ինտեգրելով հիվանդանոցներում:
270. Առողջության առաջնային պահպանման համակարգը նպատակ ունի բավարարելու բնակչության հիմնական բժշկա-սոցիալական պահանջները` օգտագործելով սահմանափակ քանակով պարզ, մատչելի և էժան բժշկական տեխնոլոգիաներ` շեշտը դնելով կանխարգելիչ միջոցառումների վրա:
271. 2009 թ. տարեկան գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատություններին հատկացված 1 մլրդ. 948 մլն. 256 հազար 155 դրամից, դեկտեմբերի 31-ի դրությամբ աճողական կարգով ֆինանսավորվել է 1 մլրդ. 936 մլն. 720 հազար 290 դրամ:
272. 2010 թ. տարեկան գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատություններին հատկացված 1 մլրդ. 973 մլն. 933 հազ. 693 դրամից, առ 01.06.2010 թ. դրությամբ աճողական կարգով ֆինանսավորվել է 810 մլն. 582 հազ. 200 դրամ:
273. Մարզի բնակչության առողջության մասին պատկերացում առաջին հերթին կարելի է կազմել այնպիսի դեմոգրաֆիկ ցուցանիշներից, ինչպիսիք են` ծնելիությունը, մահացությունը և բնակչության բնական աճը:
Աղյուսակ 5.3. Առողջության վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկան
Արմավիրի մարզում 2007-2010 թ. I եռամսյակ
.____________________________________________________
| |Ծնվածների թվաքանակը |Մահացածների թվաքանակը|
| | | |
| |____________________|_____________________|
| |2007|2008|2009|2010 |2007|2008|2009|2010 |
| | | | |I եռ.| | | |I եռ. |
|________|____|____|____|_____|____|____|____|______|
|Արմավիրի|3566|3551|3974| 924 |2118|2214|2164| 578 |
|մարզ | | | | | | | | |
.____________________________________________________
._________ __________________________________________.
| | |Բնական հավելաճ |Մինչև 1տ. երեխաների|
| | | |մահվան դեպքերի քանակ|
| | |____________________|____________________|
| | |2007|2008|2009|2010 |2007|2008|2009|2010 |
| | | | | |I եռ.| | | |I եռ.|
|________| |____|____|____|_____|____|____|____|_____|
|Արմավիրի| |1448|1337|1810| 346 | 39 | 33 | 43 | 6 |
|մարզ | | | | | | | | | |
.________. __________________________________________.
Աղբյուրը` «ՀՀ մարզերը թներով 2009» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Ե. 2009 թ. էջ 20: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թ. հունվար-դեկտեմբերին», «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թ. հունվար-մարտին» տեղեկատվական ամսական զեկույցներ, ՀՀ ԱՎԾ, Ե. 2010, էջ 132:
274. Արմավիրի մարզում մանկական մահացության և մեռելածնության 2006-2008 թթ. ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 5.4-ում:
Աղյուսակ 5.4. Մանկական մահացության և մեռելածնության ցուցանիշները 2006-2008 թթ.
._________________________________________________________________.
| |2006 թ.|2007 թ.|2008 թ.|
|_________________________________________|_______|_______|_______|
|0-1 տարեկան երեխաների մահացությունը 1000 | 5.3 | 5.4 | 6.8 |
|կենդանի ծնվածի հաշվով (պրոմիլե) | | | |
|_________________________________________|_______|_______|_______|
|1-5 տարեկան երեխաների մահացությունը 1000 | 0.52 | 0.26 | 0.38 |
|կենդանի ծնվածի հաշվով (պրոմիլե) | | | |
|_________________________________________|_______|_______|_______|
|Մեռածություն (պրոմիլե) | 4 | 4.3 | 3 |
|_________________________________________|_______|_______|_______|
|Մայրական մահացությունը (բացարձակ թվերով) | 0 | 0 | 0 |
._________________________________________________________________.
275. 2009 թ. մարզի հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն են ստացել 6947 հիվանդներ, հատկացված գումարը կազմել է 524 մլն. 745 հազ. դրամ, իսկ 2010 թ. հունիսի 1-ի դրությամբ ընդունվել են 2688 հիվանդներ, հատկացված գումարը` 239 մլն. 519 հազ. դրամ:
276. 2009 թ. վճարովի հիվանդանոցային բուժօգնություն են ստացել 943 հիվանդներ, վճարված գումարի չափը 34 մլն. 764 հազ. դրամ, 2010 թ. 5 ամիսներին 420 հիվանդ, գումարը` 15 մլն. 523 հազ. դրամ:
Աղյուսակ 5.5.
._____________________________________________________.
| 2009 թ. | առ 01.06. 2010 թ. |
|__________________________|__________________________|
|ընդունված |հատկացված |ընդունված |հատկացված |
|դեպքերի թիվ |գումարը |դեպքերի թիվ |գումարը |
|______________|___________|______________|___________|
| 6947 | 524,745.0 | 2688 | 239,519.0 |
|(պետ. պատվեր) | հազ. դրամ |(պետ. պատվեր) | հազ. դրամ |
|______________|___________|______________|___________|
| 943 |34, 764.0 | 420 | 15,523.0 |
|(վճարովի ծառ.)|հազ. դրամ |(վճարովի ծառ.)| հազ. դրամ |
._____________________________________________________.
277. Հիվանդանոցային մահճակալներին էին հայտնվում հիվանդությունների այնպիսի բարդացած դեպքեր, որոնք կարող էին կանխարգելվել ու բուժվել առաջնային բուժօգնության օղակում: Մարզում հիվանդանոցային սպասարկման մահճակալների զբաղվածությունը ըստ տարբեր հիվանդանոցների տատանվում է 29.3-ից 43.8%:
Աղյուսակ 5.6. Մարզում հիվանդանոցային սպասարկման մահճակալների զբաղվածությունը` ըստ տարբեր հիվանդանոցների
.__________________________________________________________________________
|Տարածա- | Մահճակալների թիվը | Ընդունվել են հիվանդներ |
|շրջան | | |
| |_______________________________|______________________________|
| |բացարձակ թվեր |10000 բնակիչ |բացարձակ թվեր | 100 բնակիչ |
| | | հաշվով | | հաշվով |
| |______________|________________|_______________|______________|
| |2006|2007|2008|2006| 2007|2008 |2006|2007 |2008|2006|2007|2008|
|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|
|ԱՐՄԱՎԻՐԻ | 632| 632| 362|22,6| 22,6|12,9 |9481|10008|9555| 3,4| 3,6| 3,4|
|ՄԱՐԶ | | | | | | | | | | | | |
|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|
|Արմավիր | 200| 200| 125|18,3|18,20|11,4 |3573| 3618|3224| 3,3| 3,3| 2,9|
|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|
|Բաղրամյան | 17 | 17 | 17 | 8,6| 8,50| 8,5 | 168| 231| 187| 0,8| 1,2| 0,9|
|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|
|Վաղարշապատ| 325| 325| 160|23,2| 23,1|11,30|4100| 4366|4277| 2,9| 3,1| 3,0|
|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|
|ք. Մեծամոր| 90 | 90 | 60 |88,2| 88,2| 58,3|1640| 1793|1867|16,2|17,6|18,1|
.__________________________________________________________________________
.___________ __________________.
|Տարածա- | |Մահճակալի տարեկան|
|շրջան | |միջին |
| | |զբաղվածությունը |
| | | |
| | | |
| | |_________________|
| | | 2005| 2007| 2008|
|__________| |_____|_____|_____|
|ԱՐՄԱՎԻՐԻ | | 94 | 100 | 172 |
|ՄԱՐԶ | | | | |
|__________| |_____|_____|_____|
|Արմավիր | | 96 | 104 | 166 |
|__________| |_____|_____|_____|
|Բաղրամյան | | 51 | 69 | 55 |
|__________| |_____|_____|_____|
|Վաղարշապատ| | 88 | 90 | 176 |
|__________| |_____|_____|_____|
|ք. Մեծամոր| | 119 | 131 | 208 |
.___________ __________________.
278. Մարզում դեռևս շարունակում է ցածր մնալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ բնակչության մեկ շնչին ընկնող հաճախումները, 2006, 2007, 2008 թվականներին այն կազմել է 4-ից 5 հաճախում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեռևս բարձր են հիվանդացության և մահացության մակարդակները:
279. Վերջին երեք տարիների ընթացքում տարբեր հիվանդություններով հիվանդացությունը ենթարկվել է էական փոփոխությունների: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում ազգաբնակչության համար լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, իսկ ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը սկսել են դասվել հասարակության համար խնդիր դարձած ախտերի շարքում:
280. Սիրտ անոթային համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և խրոնիկական շնչառական հիվանդությունների տարածվածությունը դրսևորում է աճի միտում: Եվ այս առումով առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը, ինչպես նաև բնակչության ոչ լիարժեք տեղեկացվածությունը նշված հիվանդությունների և ռիսկերի վերաբերյալ: Առաջնահերթ խնդիր է դառնում այդ հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումները:
Աղյուսակ 5.7. 2006-2008 թթ. Արմավիրի մարզում շաքարային դիաբետով, նորագոյացություններով, սիրտ անոթային հիվանդությունների համակարգով, հոգեկան խանգարումներով և տուբերկուլյոզով հիվանդացության տվյալները
.______________________________________________________________________.
| Հիվանդություններ | Բացարձակ թվեր |
| |_____________________________|
| | 2006 թ. | 2007 թ. | 2008 թ. |
|________________________________________|_________|_________|_________|
|Շաքարային դիաբետ | 2735 | 3206 | 3814 |
|________________________________________|_________|_________|_________|
|Հոգեկան խանգարումներով հիվանդներ | 3504 | 3628 | 3771 |
|________________________________________|_________|_________|_________|
|Նորագոյացություններ | 1214 | 1423 | 1846 |
|________________________________________|_________|_________|_________|
|Սեռավարակներ | 1016 | 915 | 782 |
|________________________________________|_________|_________|_________|
|Սիրտ անոթային համակարգի հիվանդություններ| 4760 | 5012 | 5234 |
|________________________________________|_________|_________|_________|
|Տուբերկուլյոզ |224, որից|215, որից|211, որից|
| |64-ը` ԲԿ+|58-ը` ԲԿ+|54-ը` ԲԿ+|
.______________________________________________________________________.
281. Դեռևս բարձր է մահացությունը արյան շրջանառության և սիրտ անոթային համակարգի հիվանդություններից, որը կազմում է ընդհանուր մահացության 45-50%, չարորակ նորագոյացություններից, որը կազմում է ընդհանուր մահացության 18%-ը: ՈՒռուցքային և տուբերկուլյոզային հիվանդությունների աճը բացատրվում է նաև ախտորոշման համակարգի կատարելագործմամբ:
Աղյուսակ 5.8. Մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների
._____________________________________________________________________.
|Տարի |Ընդամենը|Նորագոյացու-|Շաքարային|Արյան |Հիպերտոնիկ|Արտա- |
| |մահացած-|թյուններից |դիաբետից |շրջանա- |հիվանդութ-|մկանային |
| |ներ | | |ռության |յունից |ինֆարկտից|
| | | | |հիվանդու-| | |
| | | | |թյունից | | |
|______|________|____________|_________|_________|__________|_________|
|2006թ.| 2161 | 381 | 75 | 1278 | 32 | 254 |
|______|________|____________|_________|_________|__________|_________|
|2007թ.| 2118 | 368 | 84 | 1227 | 65 | 234 |
|______|________|____________|_________|_________|__________|_________|
|2008թ.| 2214 | 381 | 105 | 1297 | 101 | 318 |
._____________________________________________________________________.
282. Տարածված վարակիչ հիվանդությունների շարքում առանձնանում է տուբերկուլյոզը: Անցած տարիների համեմատությամբ նկատվել է հիվանդության աճ, սակայն դա արդյունքն է այն բանի, որ գործում է «Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը», որի միջոցներով մարզի հակատուբերկուլյոզային կաբինետներին տրամադրվել են լաբորատոր ախտորոշիչ սարքեր` խորխի քննությունն իրականացնելու համար, որը նպաստում է հիվանդության վաղ հայտնաբերմանը: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի տուբերկուլյոզային կաբինետներում հաշվառված են 476 հիվանդներ, որից 154-ը` ակտիվ, որից 40-ը` ԲԿ պլյուս:
283. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում մարզի տարածքում ստեղծվել և գործում են 6 կամավոր խորհրդատվության և հետազոտության կետեր: Բոլոր մասնագետներն անցել են համապատասխան վերապատրաստում: Աճել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված անձանց թիվը, այդ թվում նաև հղիների:
284. 2006-2008 թթ. մարզի համաճարակային իրավիճակը եղել է հանգիստ: Չեն արձանագրվել աղիքային խմբի վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքեր, սակայն մարզի Ակնալիճ համայնքում 2007 թ. արձանագրվել է հեպատիտ Ա հիվանդության դեպքերի զգալի բարձրացում, որը, որպես բռնկում, չի կարելի բնութագրել: 2006 թվականին արձանագրվել է աղիքային ընդհանուր խմբի հիվանդության 661 դեպք, 2007 թ.-ին` 647 և 2008 թ.` 629:
285. Հիվանդության դեպքերը հիմնականում կրել են սպորադիկ բնույթ (մեկական դեպքերով):
286. Աղիքային խմբի վարակիչ հիվանդությունների դեռևս բարձր ցուցանիշների արձանագրումը պայմանավորված է ջրամատակարարման գլխամասային կառույցների և ցանցի անբավարար վիճակով, որոնք կարիք ունեն վերանորոգման և վերակառուցման: Ջրամատակարարման ներքին ցանցը մարզի գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում ունի 50-ից 60 տարվա վաղեմություն և ջրատար խողովակները ենթարկվել են ֆիզիկական և բարոյական մաշվածության, որի պատճառով հաճախ արձանագրվում են կոյուղագծերի և ջրագծերի վթարներ:
287. Մարզում խնդիր է նաև խմելու ջրերի վարակազերծումը: Գյուղական բնակավայրերի գլխամասային կառույցներում բացակայում են քլորակայանները, վարակազերծման սարքավորումները և խմելու ջրերը մեծամասամբ չի վարակազերծվում: Բնակավայրերի մեծ մասը ապահովված չէ շուրջօրյա ջրամատակարարմամբ, այդ թվում` նաև մարզի գյուղական համայնքների առողջապահական հիմնարկները:
288. Մարզում դեռևս մեծ խնդիր է կոյուղաջրերի վարակազերծման հարցը: Չի գործում 80-ական թվականներին կառուցված Մեծամորի կոյուղաջրերի մաքրման սարքավորումների կայանը, որտեղ նախագծով նախատեսված էր մաքրել և վարակազերծել Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերը: Կայանը չշահագործվելու պատճառով Արմավիրի կոյուղաջրերը Մեծամորի մաքրման կայանի տարածքում առանց մաքրման և վարակազերծման դուրս են գալիս կոյուղու կոլեկտորից և լցվում հարակից տարածքները և բաց ջրամբարները` մեծ վտանգ ներկայացնելով վարակիչ հիվանդությունների տարածման տեսակետից: Մարզի առողջապահական կազմակերպությունները նույնպես չունեն կոյուղաջրերի մաքրման և վարակազերծման սարքավորումներ:
289. Մարզի քաղաքային համայնքներում գործող առողջապահական կազմակերպություններից 2-ում («Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ) ջեռուցումն իրականացվում է լոկալ կաթսայատների միջոցով, մնացածները ջեռուցվում են էլեկտրական մարտկոցների միջոցով, իսկ ջրամատակարարումն ու ջրահեռացումը` քաղաքային ցանցին միացված կենտրոնացված համակարգով: Գյուղական համայնքներում գործող առողջապահական հիմնարկները ջեռուցվում են տեղային վառարանների և էլեկտրասալիկների միջոցով:
290. Արմավիրի մարզում համաճարակային տեսակետից անհանգստացնող եղել և մնում է բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները: Մարզի քաղաքների կենտրոնական հատվածներում աղբահանությունը և սանիտարական մաքրումը հիմնականում կատարվում է, սակայն լուծված չեն պահանջվող քանակությամբ աղբարկղերի, նրանց տեղակայման, շրջապատի բարեկարգման և ախտահանման խնդիրները:
291. Անմխիթար է աղբաթափման վայրերի սանիտարական վիճակը: Լրացել է նրանց շահագործման ժամկետները: Աղբավայրերը վեր են ածվել անկանոն աղբակույտերի տարածքների, չեն վարակազերծվում և պարբերաբար չեն կոմպոստացվում: Աղբավայրերը չունեն կեղտաջրերի ֆիլտրացվող համակարգեր, որի հետևանքով կեղտաջրերը ֆիլտրվում են դեպի ընդերք` պատճառ դառնալով ստորերկրյա և մակերևութային ջրերի աղտոտման:
292. Առողջապահության համակարգի կառուցվածքային փոփոխությունները և ներկայիս խնդիրները. Սկսած 2001-2002 թվականներից, համայնքները հզորացնելու նպատակով գյուղական բժշկական ամբուլատորիաները հանձնվել են համայնքներին: Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման համակարգի օպտիմալացման նպատակով (առաջին փուլում) պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորումից ազատվել են տարածքներ (7200 քառ.մ), որից 1030 քառ.մ-ը Վաղարշապատի մանկական պոլիկլինիկայի շենքից, մարզի փախստականների համար բնակարաններ կառուցելու նպատակով հատկացվել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ Միգրացիայի և փախստականների վարչությանը:
293. Ազատված, սակայն չօգտագործված տարածքները առաջիկայում ցանկալի է օգտագործել մարզի բժշկական կադրերի համար որպես հանրակացարանային բնակտարածք: Արդիականացման երկրորդ փուլում ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2007 թ. մայիսի 30-ին ընդունվել են «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնադրման մասին N 144 և «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնադրման մասին N 145 որոշումները: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի ծառայություն և ստացել պետական գրանցման վկայականներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության լիցենզիոն կենտրոնի կողմից ստացել լիցենզիաներ: Նորաստեղծ ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթել և նշանակվել են տնօրեններ:
294. «Արմավիրի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» և «Վաղարշապատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ-ները լուծարվել են և դարձել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներ համապատասխանաբար «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի կազմում:
295. Օպտիմալացման աշխատանքներն Արմավիրի մարզում ավարտվել են, արդյունքում մարզում գործում են 58 առողջապահական հիմնարկներ, որոնցից 8-ը` մարզպետարանի ենթակայության, այդ թվում`բժշկական կենտրոններ - 2 (Արմավիր, Մեծամոր) հիվանդանոցներ - 1 (Վաղարշապատ) ծննդատուն - 1 (Վաղարշապատ) պոլիկլինիկա - 2 (Վաղարշապատ, Բաղրամյան) կանանց կոնսուլտացիա - 1 (Վաղարշապատ) արյան փոխներարկման կայան - 1 (Արմավիր):
296. Համայնքային ենթակայության թվով 50 «Գյուղական բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ներ ընդգրկում են 43 բուժակմանկաբարձական կետեր:
297. Մարզի չորս մասնավոր ստոմատոլոգիական կաբինետներում ազգաբնակչության սպասարկման նպատակով տեղադրված են պետական պատվերներ:
298. Արաբկիր բժշկական կենտրոնի բազայի վրա Արմավիր քաղաքում գործում է «Երեխաների զարգացման վերականգնողական կենտրոնը», որտեղ իրականացվում է ֆիզիկական արատ ունեցող երեխաների վերականգնողական բուժումը:
299. Մարզի առողջապահական բնագավառում աշխատում են 390 բժիշկներ, 1315 բուժքույրեր և 422 այլ աշխատողներ: Բուժհաստատությունները հիմնականում ապահովված են մասնագետներով, սակայն ունեն որոշ նեղ մասնագետների պակաս (ուրոլոգ, պատանատոմ, օնկոլոգ, անեսթեզիոլոգ, էնդոկրինոլոգ և վնասվածքաբան): Նշված բժիշկ-մասնագետներով ապահովման վերաբերյալ հայտ է ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն:
.____________________________________________________________
| | Բժիշկներ բոլոր մասնագիտությունների (ներառյալ |
| | ստոմատոլոգներ) |
| |_______________________________________________|
| | 2006 թ. | 2007 թ. | 2008 թ. |
| |_______________|_______________|_______________|
| |բացարձակ|10000 |բացարձակ|10000 |բացարձակ|10000 |
| |թվեր |բնակիչ|թվեր |բնակիչ|թվեր |բնակիչ|
| | |հաշվով| |հաշվով| |հաշվով|
|___________|________|______|________|______|________|______|
|ԱՐՄԱՎԻՐԻ | 410 | 14,6 | 402 | 14.3 | 390 | 17.4 |
|ՄԱՐԶ | | | | | | |
|___________|________|______|________|______|________|______|
|Արմավիրի | 165 | 15 | 164 | 14.90| 126 | 12 |
|տարածաշրջան| | | | | | |
|___________|________|______|________|______|________|______|
|Բաղրամյանի | 12 | 6,00 | 10 | 5 | 20 | 7.6 |
|տարածաշրջան| | | | | | |
|___________|________|______|________|______|________|______|
|Վաղարշապատի| 197 | 14 | 194 | 13.7 | 205 | 14.9 |
|տարածաշրջան| | | | | | |
|___________|________|______|________|______|________|______|
|ք. Մեծամոր | 36 | 33.5 | 34 | 33 | 39 | 35.4 |
.____________________________________________________________
.____________ ________________________________________________.
| | | Միջին բուժանձնակազմ |
| | | |
| | |_______________________________________________|
| | | 2006 թ. | 2007 թ. | 2008 թ. |
| | |_______________|_______________|_______________|
| | |բացարձակ|10000 |բացարձակ|10000 |բացարձակ|10000 |
| | |թվեր |բնակիչ|թվեր |բնակիչ|թվեր |բնակիչ|
| | | |հաշվով| |հաշվով| |հաշվով|
|___________| |________|______|________|______|________|______|
|ԱՐՄԱՎԻՐԻ | | 1116 | 30.7 | 1153 | 32.8 | 1315 | 49.6 |
|ՄԱՐԶ | | | | | | | |
|___________| |________|______|________|______|________|______|
|Արմավիրի | | 484 | 44.1 | 518 | 47.00| 483 | 46 |
|տարածաշրջան| | | | | | | |
|___________| |________|______|________|______|________|______|
|Բաղրամյանի | | 61 |30.70 | 49 | 24.6 | 66 | 25.3 |
|տարածաշրջան| | | | | | | |
|___________| |________|______|________|______|________|______|
|Վաղարշապատի| | 453 | 32.3 | 464 | 32,80| 701 | 51.1 |
|տարածաշրջան| | | | | | | |
|___________| |________|______|________|______|________|______|
|ք. Մեծամոր | | 118 | 15.7 | 122 | 18.4 | 65 | 59 |
.____________ ________________________________________________.
300. Ընտանեկան բժիշկներ. Ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը մեծապես նպաստեց գյուղական համայնքների բուժսպասարկման մատչելիության բարձրացմանը: Համակարգի օպտիմալացման արդյունքում ծառայությունների մատուցման ծավալը թանկ հիվանդանոցային բուժօգնությունից տեղաշարժվել է դեպի ավելի մատչելի և համեմատաբար էժան առաջնային բուժօգնության օղակ: Ընտանեկան բժշկության համակարգի ներդնումը մեծապես նպաստեց գյուղական համայնքների բուժսպասարկման մատչելիության բարձրացմանը: Արդյունքում վերապատրաստվել են թվով 121 բժիշկներ և 127 բուժքույրեր: Մարզում վերապատրաստման ենթակա բժիշկներ չկան, իսկ մնացած բուժքույրերը կընդգրկվեն 2010-2011 թթ. կրթական ծրագրերում: 50 գյուղական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկության ինստիտուտի վերափոխման գործընթացն ավարտվել է:
301. ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ մարզում լիովին գործում է ՀՀ առողջապահության նախարարության և առողջության առաջնային բարեփոխումների ծրագրի օժանդակությամբ առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ բնակչության գրանցման ավտոմատացված համակարգը:
302. Էական արդյունք է տվել միջազգային կազմակերպությունների գործունեությունը մարզի առողջապահության բնագավառում, որի շրջանակներում տարբեր բարեգործական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպվել են «Բաց դռների օրեր», վերապատրաստման դասընթացներ, բժշկախորհրդատվական անվճար ընդունելություններ, շարժական բժշկական խմբերի այցելություններ տարածաշրջանների գյուղական համայնքներ:
303. Նյութատեխնիկական բազա. Սկսած 2001 թվականից մինչ օրս Համաշխարհային բանկի «Առողջապահության համակարգի արդիականացում» թիվ 3920 վարկային ծրագրի շրջանակներում վերանորոգվել են մարզի 39 ամբուլատորիաներ և 40 բուժակմանկաբարձական կետեր, իսկ մնացած 11 ամբուլատորիաները և 3 բուժակ-մանկաբարձական կետերը կվերանորոգվեն 2011-2014 թվականների ընթացքում:
304. «Սի.Օ.էյ.Էֆ» (COAF) Մանուկների Բարեգործական Հիմնադրամը մարզում շարունակում է իրականացնել բազմակողմանի զարգացման ծրագիր մարզի քլաստեր համայնքներում և իր ներդրումների հաշվին օժանդակել է վերանորոգել Քարակերտ, Դալարիկ և Լեռնագոգ համայնքների բուժամբուլատորիաները, ինչպես նաև ապահովել դրանք առաջնային բուժօգնության սարքավորումներով, կահույքով, համակարգչով և տպիչով: Միաժամանակ բուժաշխատողների և բնակչության համար իրականացնում է շարունակական համայնքային առողջապահական կրթական դասընթացներ:
305. «Ապագա սերունդ» բարեգործական կազմակերպությունը վերանորոգել է Շենիկ, Հացիկ և Նոր Արտագերս համայնքների բուժամբուլատորիաները:
306. «Փրկեք երեխաներին» ամերիկյան զարգացման գործակալությունը «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 12 համայնքներում «Նորարարական օժանդակություն վերարտադրողական առողջությանը» ծրագրի շրջանակներում վերանորոգել և շահագործման է հանձնել 12 համայնքների բուժակմանկաբարձական կետերի սենյակները, ինչպես նաև տրամադրել առաջին բուժօգնության անհրաժեշտ բուժպարագաներ:
307. Միաժամանակ վերջին 2-3 տարիների ընթացքում ընկերությունները իրենց եկամուտների հաշվին կատարել են շենքերի կոսմետիկ վերանորոգումներ: Լիարժեք վերագործարկման արդիական մարզային հիվանդանոց ունենալու համար Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում որպես մարզային հիվանդանոց ընտրվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: 2009 թվականի հունիս ամսից Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում սկսվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումը, աշխատանքներն ավարտվել են և ընդունվել: Վերազինված առողջության կենտրոնը կսպասարկի ոչ միայն տարածաշրջանի, այլև մարզի ազգաբնակչությանը, հատկապես նորաբաց հեմոդիալիզի բաժանմունքով:
308. Բարեգործական ծրագրերով «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Աղավնատուն» ԳԲԱ-ին հատկացվել են բժշկական սարքավորումներով հագեցված շտապ օգնության ավտոմոբիլներ:
309. Մարզի առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունները հիմնականում հագեցված են բուժսարքավորումներով: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում գյուղական բժշկական ամբուլատորիաներին տրամադրվել է 5 մլն. դրամի արժողությամբ բուժսարքավորումներ, համակարգիչներ: Տեխնիկական բարելավման կարիք ունի նաև մարզի մյուս հիվանդանոցային ցանցը:
310. Բարեփոխումներ են իրականացվում նաև մարզի հիվանդանոցային համակարգում: Օպտիմալացման հետևանքով որոշ չափով կրճատվել է հիվանդանոցային բուժանձնակազմի թիվը, ինչը բերել է աշխատավարձերի ավելացմանը և ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավմանը: Վերջին 5 տարիների ընթացքում գրեթե երեք անգամ ավելացել է բուժանձնակազմի աշխատավարձը, իսկ մեկ հիվանդին ընկնող պետության կողմից տրամադրված գումարի չափը` հինգ անգամ:
311. Արմավիրի մարզում առողջապահության բնագավառում առկա են հետևյալ հիմնախնդիրները.
1) Ժամանակակից բժշկական սարքավորումներով և պարագաներով ոչ լիարժեք հագեցվածություն
2) Մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության և հիվանդացության դեռևս բարձր մակարդակ
3) Նորածնային և պերինատալ մահացության աճի միտում
4) Մանկական մահացության կառուցվածքում պերինատատալ պատճառներից և վաղ նորածնային շրջանում մանուկների մահացության մեծ տեսակարար կշիռ
5) Կանանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների աճի միտում
6) Երեխաների սնուցման, կրծքով կերակրման ցուցանիշների իջեցում և հավելյալ սնուցման ոչ ճիշտ կազմակերպում
7) Բուժհիմնարկների միջև տեղեկատվական, համակարգչային ցանցի բացակայություն
8) Տարածաշրջանների շտապ օգնության ենթակայանների բժիշկների և տրանսպորտային միջոցների ոչ բավարար հագեցվածություն:
5.4.2. Առողջապահության ոլորտի հիմնախնդիրները
._______________________________________________.
.>|Առողջապահական համակարգի ցածր արդյունավետություն|
| ._______________________________________________.
| .______________________________________.
| .>| Բժշկական ծառայությունների ցածր որակ |<_______________.
| | .______________________________________. | |
| | ._________________________. | |
| .___|Բժշկական ծառայությունների| | |
._______|(երկրորդային օղակ) ցածր |__________________.| |
._________>|մատչելիություն | || |
| ._________________________. || |
| .__________________. || |
| .__________________. ._____________. || |
| |Բնակչության | |Բնակչության | || |
| |անվճարունակություն| |Իրազեկության | || |
| | | |ցածր մակարդակ| || |
| .__________________. ._____________. || |
| .___________________..___________________. || |
| |Հեռավոր շրջաններում||Մասնագետների և | || |
|._____|բուժսպասարկման ||բուժսարքավորումների|_. || |
|| |անմատչելիություն ||որ ճիշտ բաշխում | | || |
|| .___________________..___________________. | || |
|| ._________________________. | || |
|| |Բուժհիմնակրների թույլ կապ|_____________> | || |
|| ._________________________. | .__.| |
|| ._______________________. | | | |
.|________|Առողջապահական համակարգի|<______________. \/ | |
| |կառավարման ցածր | .___________________.| |
| |արդյունավետություն | |Հակահամաճարակային || |
| ._______________________. |միջոցառումների || |
| ._______________________. |իրականացման համար || |
| |Կառավարման ժամանակակից | |եղած միջոցառումների|| |
| |մեթոդների, | |սակավություն || |
| |հմտությունների պակաս | |(փոխադրամիջոց, || |
| ._______________________. |վառելանյութ) || |
| .___________________.| |
| .______________________________. |
.___|______________________________________________________. |
.________..__________.._______. .________..____________..___________. |
|Ընտանե- ||Շրջիկ ||Առանձին| |Կադրերի ||Բժշկական նոր||Հատուկ | |
|կան ||բժշկական ||բուժ. | |վերապատ-||տեխնոլոգիա- ||կարիքներ | |
|բժիշկ- ||խմբերի ||մասնա- |<_|րաստման ||ների ||ունեցողների| |
|ների ||աշխատանքի ||գետների| |դժվարու-||վերաբերյալ ||համար | |
|սակավու-||շարունա- ||պակաս | |թյուններ||նոր ||սարքավո- | |
|թյուն ||կականութ- |._______. .________.|տեղեկատվութ-||րումների | |
.________.|յան անորո-| |յուն ||սակավութ- | |
|շություն | |ստանալու ||յուն | |
.__________. |անմատչելիու-|.___________. |
|թյուն | ._____.
.____________. |
.______________________________________________________________|
.__________..__________.._________..________________..________________.
|Բուժ- ||Անձնակազմի||Դեղորայ- ||Բուժհիմնարկների ||Բուժհիմնարկների |
|անձնակազմի||ցածր ||քային ||նյութատեխնիկական||նյութատեխնիկական|
|սպասարկման||աշխատավարձ||ապահով- ||բազայի ոչ ||բազայի |<_.
|ոչ բավարար||(երկրոդա- ||վածության||բավարար վիճակ ||մաշվածություն | |
|մակարդակ ||յին օղակ) ||պակաս || || | |
.__________..__________.._________..________________..________________. |
._________________________________________________________. |
._____________. .____________________. .______________________> |
|Պետպատվերի | |Բուժհիմնարկների | .__________..____________. |
|ծավալների |<__|(հատկապես | |Շենքային ||Բուժսարքա- | |
|սահմանափակում| |երկրորդային օղակ) | |պայմանների||վորումների |__> |
._____________. |ֆինանսական միջոցների| |ոչ բարվոք ||սակավություն| |
|սահմանափակություն | |վիճակ || | |
.____________________. .__________..____________. |
._____________________. ._________________________.
.__________________. .______________. .__________. .______________.
|Բյուջետային ոչ | |Ստվերայնության| |Շտապ | |Գույքի |
|բավարար | |(ոչ պաշտոնական| |օգնության | |բացակայություն|
|հատկացումներ | |վարձավճարների)| |մեքենաների| | |
|հատկապես | |առկայություն | |վատ վիճակ | | |
|առողջապահության | | | .__________. .______________.
|երկրոդային օղակում| | |
.__________________. .______________.
5.4.3. Առողջապահության ոլորտի զարգացման նպատակները և
ռազմավարությունը
312. ՀՀ կառավարության կողմից հաստատված ԿԶԾ-ի առողջապահության ոլորտի հանրապետական միջոցառումները կունենան անմիջական ազդեցություն Արմավիրի մարզի վրա: Մասնավորապես, կարևորվում են ընտանեկան բժշկության զարգացման, համակարգի ֆինանսավորման մեխանիզմների բարելավման, գյուղական բնակչության բուժօգնության բարելավման, հիվանդանոցային համակարգում պետական միջոցների արդյունավետ օգտագործման, մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի, այլ վարակիչ և մակաբուծային, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների կանխարգելման, հիվանդացության ու մահացության իջեցմանն ուղղված միջոցառումները: Այդ միջոցառումները տարածքային մակարդակով լրացնելու և հետևաբար ուժեղացնելու համար նպատակահարմար է մշակել առողջապահության համակարգի զարգացման միջոցառումները` ուշադրություն դարձնելով մարզային յուրահատկություններին:
313. Թեև 2006 թվականից Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի դեպքեր չեն գրանցվել, սակայն Արմավիրի մարզը համարվում է մալարիայի նախկին էնդեմիկ տարածք: Մալարիայի կանխարգելման նպատակով առաջարկվում են հետևյալ միջոցառումները.
1) Մալարիայի դեպք հայտնաբերելիս` արմատական բուժման ապահովում
2) Բնակչության շրջանում մալարիայի վերաբերյալ բժշկահիգիենիկ կրթության և քարոզչական աշխատանքների կազմակերպում և իրականացում
3) Մալարիա փոխանցող մոծակների դեմ պայքարի նպատակով ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն, մաքրման և վերականգնման ապահովում
4) Մալարիայի մոծակների թրթուրներով սնվող ձկնատեսակների բուծում և տարածում ջրականգերում:
314. Հաշվի առնելով մարզի առողջապահական ոլորտի ներկա իրավիճակը, մարզում բնակչության առողջական վիճակի բարելավման համար զարգացման գերակա նպատակ է համարվում բուժծառայությունների որակի և մատչելիության բարձրացումը: Այս նպատակին է միտված առողջության առաջնային և երկրորդային բուժօգնության հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավման, կադրերի վերապատրաստման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման ուղղությունները: Ստորև ներկայացված է մարզի բնակչության առողջական վիճակի բարելավման գործընթացը:
.______________________________________.
| Արմավիրի մարզի բնակչության առողջական |
| վիճակի բարելավում |
.______________________________________.
.______________________________________.
|Արմավիրի մարզում բուժսպասարկման որակի |
| և մատչելիության բարձրացում |
.______________________________________.
._______________________________________________________.
._____________. ._________________. ._________________. .__________.
|Առաջնային | |Առաջնային և | |Տարափոխիկ | |Համակարգի |
|բուժօգնության| |երկրոդային | |հիվանդությունների| |կառավարման|
|բարելավում | |բուժօգնության | |և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի | |բարելավում|
| | |հաստատությունների| |կանխարգելման | | |
| | |նյութատեխնիկական | |ուժեղացում | | |
| | |բազայի բարելավում| | | | |
._____________. ._________________. ._________________. .__________.
315. Խիստ կարևորվում են հետևյալ խնդիրները`
1) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը որակյալ կադրային և տեխնիկական ներուժով հագեցման կարիք ունի: Բուժօգնության որակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նպատակահարմար է կազմակերպել ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համատեղ վերապատրաստման դասընթացներ:
2) Մարզի տարածքի հիվանդանոցների կազմում գործող մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքները նորագույն ժամանակակից տեխնիկայով վերազինման և կահավորման խիստ կարիք ունեն
3) Մայրական մահացության մակարդակի իջեցում
4) Մանկական մահացության իջեցում
5) ՄԻԱՎ-ի նկատմամբ սկրինինգի իրականացում
6) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման ուժեղացում
7) Բնակչության ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և մահացության կրճատում
8) Ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակի և մատչելիության շարունակական բարձրացում
9) Բուժհաստատությունները մասնագետներով և սարքավորումներով հագեցվածության ապահովում
10) Տեղային և մարզային մակարդակներում կառավարման մոնիտորինգի և վերահսկողության բարելավում
11) Շտապ բուժօգնության մատչելիություն և սպասարկման որակի բարելավում
12) Երեխաներին և դեռահասներին ցուցաբերվող բուժօգնության որակի և մատչելիության շարունակական բարձրացում
13) Վաղ հասակի երեխաների հիվանդացության իջեցում
14) Նորածինների առողջության բարելավում, նորածնային հիվանդացության և մահացության կրճատում:
316. Հաշվի առնելով մարզի առողջապահության ոլորտի ներկա իրավիճակը մարզում բնակչության առողջական վիճակի բարելավման զարգացման գերակա նպատակն է.
1) Հզորացնել համակարգի ֆինանսավորման աղբյուրները (պետական բյուջե, ապահովագրական հիմնադրում, ուղղակի վճարումներ), չնայած վերջին տարիներին նկատվում է ֆինանսական հատկացումների աճ
2) Բարձրացնել բուժօգնության մատչելիությունը աղքատ և սոց.անապահով խավի համար
3) Առողջապահության համակարգում կրճատել ստվերային շրջանառությունը
4) Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդնումը
5) Վերարտադրողական առողջության բարելավումը:
317. Կարևորագույն գերակայություն է համարվում ամբուլատոր պոլիկլինիկական օղակի հետագա զարգացումը: Այդ օղակի հիմնական ուղղությունը ընտանեկան բժշկության համակարգի ներդրումն ավարտին հասցնելն է, որով կիրականացվեն մեծ ծավալի կանխարգելիչ և բուժական միջոցառումներ:
Առողջապահության ոլորտի տրամաբանական հենքը
._____________________________________________________________________.
| Ամփոփ նկարագիր | Արդյունքային ցուցանիշ | Ռիսկեր |
|_______________________|___________________________|_________________|
|Ոլորտային նպատակ` |1. Մինչև 1 տարեկան | |
| |երեխաների մահացություն, | |
|Բարելավել |1000 կենդանածինների հաշվով | |
|բուժսպասարկման |2. Մինչև 5 տարեկան | |
|մատչելիությունը և |երեխաների մահացություն` | |
|որակը Արմավիրի մարզում |1000 կենդանածինների հաշվով | |
| |3. Մայրական մահացություն, | |
| |100 000 կենդանածինների | |
| |հաշվով | |
| |4. Հաճախումների քանակը | |
| |ամբուլատոր-պոլիկլինիկական | |
| |հիմնարկներում` 1000 մարդ | |
| |5. Որակյալ բժշկական | |
| |միջամտությամբ ընթացած | |
| |ծնունդները | |
| |6. Բնակչության | |
| |հիվանդացությունը սեռական | |
| |ճանապարհով փոխանցվող | |
| |հիվանդություններով` դեպքերի| |
| |թիվը 100 000 բնակչի հաշվով | |
| |7. ՄԻԱՎ տարածվածության | |
| |աստիճանը, վարակակիրների | |
| |թիվը` 100 000 բնակչի հաշվով| |
| |8. Բնակչության | |
| |հիվանդացությունը ակտիվ | |
| |տուբերկուլյոզով` դեպքերի | |
| |թիվը 100 000 բնակչի հաշվով | |
| |9. Կանխարգելիչ | |
| |պատվաստումներում երեխաների | |
| |ընդգրկվածության բարձրացում | |
|_____________________________________________________________________|
|1. Մարզում առողջության պահպանման առաջնային բուժօգնության |
|ծառայությունների բարելավում, ինչը կնպաստի բուժօգնության որակի |
|բարելավմանը, մայրական և մանկական հիվանդացությունների և մահացության |
|նվազմանը, ծնելիության և բնակչության բնական աճի բարձրացմանը |
|_____________________________________________________________________|
|1.1 Բժշկական անձնակազմի|Վերապատրաստված բժիշկների և |Առողջության |
|վերապատրաստում` |բուժքույրերի թիվը |պահպանման |
|ներառելով նեղ |ամբուլատոր-պոլիկլինիկական |առաջնային օղակի |
|մասնագետներին |մակարդակի անձնակազմի |անձնակազմը |
| |ընդհանուր թվում` 98% |կանոնավոր կերպով |
| | |մասնակցում է |
| | |դասընթացների և |
| | |կիրառում է |
| | |վերապատրաստումից |
| | |ստացած |
| | |գիտելիքները: |
| | |Մասնագետների |
| | |արտահոսքը ցածր է:|
|_______________________|___________________________|_________________|
|1.2. Վերարտադրողական |Մինչև 1 տարեկան երեխաների |Երեխաներ ունեցող |
|առողջության բարելավում,|մահացություն` 1000 |կանայք և հղի |
|մոր և մանկան |կենդանածինների հաշվով |կանայք ցանկանում |
|առողջության վերաբերյալ | |են մասնակցել |
|կանանց համար |Մինչև 5 տարեկան երեխաների |դասընթացների և |
|դասընթացների |մահացություն` 1000 |օգտվել խնամքի |
|կազմակերպում |կենդանածինների հաշվով |ծառայություններից|
| | | |
|1.2.1 Բարելավել մարզի |Մայրական մահացություն, | |
|ազգաբնակչության շտապ |100 000 կենդանածինների | |
|անհետաձգելի օգնության |հաշվով | |
|ծառայությունների որակը | |Բուժանձնակազմը և |
|_______________________|___________________________|ծնողները |
|1.3. Հղի կանանց համար |Որակյալ բժշկական |համագործակցում են|
|նախածննդյան խնամքի |միջամտությամբ ընթացած |միմյանց հետ |
|կազմակերպում |ծնունդների տեսակարար կշիռը,|(Մայրական դպրոցի |
| |% |կատարելագործում) |
| | | |
| |Մայրական մահացություն` | |
| |100 000 կենդանածինների | |
| |հաշվով | |
|_____________________________________________________________________|
|2. Գյուղական բնակավայրերում առողջության պահպանման առաջնային |
|ծառայությունների մատչելիության բարձրացում, որի արդյունքում մարզի |
|բնակչության գերակշռող մեծամասնությունը հնարավորություն կունենա |
|օգտվելու որակյալ առաջնային բուժօգնության ծառայություններից |
|_____________________________________________________________________|
|2.1 Գյուղական |Գյուղական համայնքների |Կառավարության |
|համայնքներում, նեղ |բնակչության 90%-ը օգտվել է |հաստատած |
|մասնագետների կանոնավոր |այդ ծառայությունից |առողջապահական և |
|այցելություններ | |միջազգային |
| |Ծառայությունների որակից |կազմակերպություն-|
| |գյուղական բնակչության |ների ծրագրերը |
| |բավարարվածության աստիճանը |իրագործել |
| | |գյուղական |
| | |բնակավայրերում |
| | |(COAF, NOVA) |
|_____________________________________________________________________|
|3. Բուժսպասարկման ենթակառուցվածքի (առաջնային և երկրորդային) և |
|նյութատեխնիկական բազայի բարելավում, ինչը կնպաստի ծառայությունների |
|արդյունավետության և որակի բարձրացմանը |
|_____________________________________________________________________|
|3.1 Բժշկական |Վերանորոգված |Շենքերի, |
|հաստատությունների |բուժհիմնարկների տեսակարար |սարքավորումների, |
|(հատկապես գյուղական) |կշիռը, % |շրջիկ |
|շենքային պայմանների | |բուժսպասարկման |
|բարելավում | |պարագաների |
|_______________________|___________________________|պահպանման և |
|3.2 Պոլիկլինիկաների |Ախտորոշիչ սարքավորումներով |կառավարման |
|հագեցում ախտորոշիչ |ապահովված հիմնարկների |կարողությունները |
|սարքավորումներով |(պոլիկլինիկական-ամբուլատոր,|մարզում առկա են |
| |հիվանդանոցային) տեսակարար | |
| |կշիռը, % | |
|_______________________|___________________________| |
|3.3 Գյուղական |Առաջին օգնության | |
|համայնքների (հատկապես |պարագաներով ապահովված | |
|հեռավոր և սահմանամերձ)|պոլիկլինիկական-ամբուլատոր | |
|ամբուլատորիաների, |հիմնարկների տեսակարար | |
|բուժկետերի համալրում |կշիռը` 98-99% | |
|առաջին օգնության | | |
|պարագաներում | | |
|_______________________|___________________________| |
|3.4 Հիվանդանոցների |Ժամանակակից | |
|ապահովում ժամանակակից |սարքավորումներով ապահովված | |
|սարքավորումներով |հիվանդանոցների տեսակարար | |
| |կշիռը, % | |
| | | |
| |Երևան ուղեգրված հիվանդների| |
| |տեսակարար փոքր կշիռը | |
| |բուժօգնություն ստացածների | |
| |ընդհանուր թվում, % | |
|_____________________________________________________________________|
|4. Բուժհաստատությունների կառավարման բարելավում, կառավարման |
|արդյունավետության բարձրացում |
|_____________________________________________________________________|
|4.1. Բուժհաստատություն-|Վերապատրաստումների |Բուժհիմնարկների |
|ների ղեկավար անձնակազմի|մասնակցած ղեկավար |ղեկավար |
|ուսուցում ժամանակակից |անձնակազմի տեսակարար կշիռը`|անձնակազմը |
|կառավարման մեթոդների և |99% |կիրառում է նոր |
|այլընտրանքային | |գիտելիքներ |
|ֆինանսական աղբյուրների |Բուժհաստատությունների | |
|ներգրավման |կողմից մատուցվող մասնավոր |Բուժհիմնարկների |
|հմտությունների |ծառայություններից գոյացող |ղեկավար |
|վերաբերյալ |միջոցների տեսակարար կշիռն |անձնակազմը |
| |ընդհանուր բյուջեում, % |կանոնավոր |
|4.2. Առողջապահական | |մասնակցում է |
|հաստատությունների |Վերամիավորված |դասընթացների |
|օպտիմալացման ծրագրի |բուժհաստատությունների թիվը | |
|շարունակում: | | |
|Հիվանդանոցային | | |
|համակարգի օպտիմալացման | | |
|արդյունքում համակարգի | | |
|ներքին աուդիտի | | |
|կազմակերպում` | | |
|նյութատեխնիկական բազայի| | |
|ուսումնասիրման և | | |
|գույքագրման նպատակով: | | |
|_____________________________________________________________________|
|5. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման պայքարի |
|ուժեղացում, ինչը կնպաստի սեռավարակակիրների թվի կրճատմանը |
|_____________________________________________________________________|
|5.1 Անվտանգ սեռական |Սեռական ճանապարհով |Տեղական |
|վարքագծի վերաբերյալ |փոխանցվող |իշխանությունները,|
|դպրոցներում |հիվանդություններով վարակված|դպրոցները, |
|դասընթացների |հիվանդների թիվը` 100 000 |բուժհիմնարկները |
|կազմակերպում |բնակչի հաշվով |շահագրգռված են |
| | |կանխարգելման |
| |Դասընթացների ներգրավված |միջոցառումների |
| |դպրոցականների տեսակարար |շարունակելիության|
| |կշիռը, % |մեջ |
|_______________________|___________________________|_________________|
|5.2 ԶԼՄ-ների միջոցով |ՄԻԱՎ վարակակիրների թիվը |Մշակութային |
|տարփոխիկ |100 000 բնակչի հաշվով |արժեքները չեն |
|հիվանդությունների | |խոչընդոտում |
|(հատկապես պալարախտի), |ՄԻԱՎ տարածվածությունը հղի |անվտանգ |
|ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ |կանանց շրջանում |միջոցների, ՁԻԱՀ-ի|
|բնակչության լայն | |վերաբերյալ |
|շերտերի իրազեկում |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ այլ |տեղեկատվության |
| |հիվանդությունների |տարածմանը |
| |վերաբերյալ իրազեկված | |
| |բնակչության տեսակարար | |
| |կշիռը, % | |
._____________________________________________________________________.
318. Մարզի առողջապահության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 5.4-ում:
5.5. Սոցիալական պաշտպանություն
5.5.1. Սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի վերլուծություն
319. Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արդեն իրողություն դարձած տնտեսական աճի մակարդակի և ՀՀ կառավարության կողմից սոցիալական ապահովության համակարգում իրականացվող անընդհատ բարեփոխումների պայմաններում երկրում և մասնավորապես Արմավիրի մարզում առկա է աղքատության և սոցիալական անհավասարության մակարդակի նվազում:
320. Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) փաստում է, որ մեր երկրում աղքատության հաղթահարումը հնարավոր է մարդկանց կենսաբանական (սնունդ, բնակարանի առկայություն, ջրի, էլեկտրաէներգիայի սպառում և այլն), սոցիալական (առողջություն, կրթություն, աշխատանք, նվազագույն տեղեկացվածություն և այլն) և հոգևոր (կարդալու, մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն) պահանջմունքների համակցված բավարարման ճանապարհով:
321. Հիմնվելով այդ տրամաբանության վրա, նշենք, որ Արմավիրի մարզի բնակչության աղքատության հաղթահարման և բարեկեցության բարելավման կարևոր պայմաններից է մարզի սոցիալական բնագավառների` առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության համակարգերի լիարժեք ու արդյունավետ գործունեությունն ու զարգացումը:
322. Սոցիալական ապահովության բնագավառում պետական ծախսերի ծրագրումն իրականացվում է հիմք ընդունելով ԿԶԾ գերակայությունները, ընդ որում բնակչության սոցիալական աջակցության ոլորտում կարևորվել է ընտանեկան նպաստների համակարգի հասցեականության բարձրացումը` այն օգտագործելով որպես բնակչության ամենաանապահով շերտի աղքատության կրճատման առաջնային գործոն:
323. Աղքատության վերլուծության տվյալները փաստում են, որ աղքատ են բնակչության հետևյալ սոցիալական խմբերը.
1) Բազմանդամ, հատկապես բազմազավակ ընտանիքների անդամները
2) Գործազուրկները և ցածր աշխատավարձով աշխատողները (ներառյալ մշակույթի և արվեստի աշխատողները)
3) Փախստականները և հատկապես հանրակացարաններում և ժամանակավոր կացարաններում բնակվողները
4) Միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների այն մասը, որոնք բացի կենսաթոշակային ապահովումից, եկամտի այլ աղբյուրներ չունեն
5) Չաշխատող երիտասարդ ընտանիքները (այդ թվում` ամուսնալուծված, միայնակ մայրերի և ծնողազուրկ):
324. Պետության կողմից ճանաչված և որոշ խոցելի խմբերի ներկայացվածությունը Արմավիրի մարզում բերված է աղյուսակ 5.10-ում.
Աղյուսակ 5.10
._____________________________________________________________________.
| N | Խոցելի խմբեր |2008 թ.|2009 թ.|2010 թ.|
| | | | |ապրիլի |
| | | | |վերջ |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 1 |Ընտանեկան նպաստ ստացող տ/տ-եր | 5456 | 5379 | 5326 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 2 |1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներ | 9887 | 9923 | 9962 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 3 |Հաշմանդամ երեխաներ, այդ թվում մանկուց | 856 | 871 | 880 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 4 |Պատերազմի հաշմանդամներ և նրանց | 287 | 287 | 239 |
| |հավասարեցված անձինք | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 5 |Կենսաթոշակառուներ | 38458 | 39192 | 39342 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 6 |Ծնողազուրկ երեխաներ | 2524 | 2316 | 2097 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 7 |Գրանցված գործազուրկներ | 3930 | 3687 | 4157 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 8 |Ժամանակավոր կացարաններում բնակվող տ/տ-եր | 367 | 388 | 394 |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 9 |Հողազուրկ գյուղական տ/տ-եր | 1500 | 1584 | 1608 |
._____________________________________________________________________.
325. Խոցելիությունը բավականին լայն հասկացություն է, տարբեր են նրա առաջացման պատճառները, դրսևորման ձևերը: Արմավիրի մարզում առկա առանձնահատուկ խոցելի խմբերը, խոցելիության հիմնահարցերն ու քանակական և որակական դրսևորումները պարզելու համար 2005թ. հուլիս ամսին անցկացվեց խոցելի խմբերի փորձագիտական հետազոտություն 19 փորձագետների մասնակցությամբ: Փորձագետներն ընտրված էին պետական կառավարման համակարգից (մարզպետարան) և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներից` հաշվի առնելով նրանց աշխատանքային փորձը և մարզի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների իմացությունը: Փորձագետները նշել են 17 խոցելի խմբեր, որոնք առանձնանում են թե իրենց կառուցվածքով, թե տվյալ խմբին խոցելի դարձնող գործոններով:
Աղյուսակ 5.11. Փորձագետների կողմից նշված խոցելի խմբեր.
._____________________________________________________________________.
| N | Խոցելի խումբ |Նշումների|Տոկոսը|
| | |քանակը | |
|___|________________________________________________|_________|______|
| 1.|Գործազուրկներ | 18 | 9.9 |
|___|________________________________________________|_________|______|
| 2.|Հաշմանդամներ | 18 | 9.9 |
|___|________________________________________________|_________|______|
| 3.|Միայնակ ծերեր | 18 | 9.9 |
|___|________________________________________________|_________|______|
| 4.|Ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներ | 16 | 8.8 |
|___|________________________________________________|_________|______|
| 5.|Կենսաթոշակառուներ | 16 | 8.8 |
|___|________________________________________________|_________|______|
| 6.|Զոհված ազատամարտիկների ընտանիքներ | 14 | 7.7 |
|___|________________________________________________|_________|______|
| 7.|Միայնակ մայրեր, կին գլխավոր ունեցող ընտանիքներ | 13 | 7.2 |
|___|________________________________________________|_________|______|
| 8.|Ծնողազուրկ երեխաներ | 13 | 7.2 |
|___|________________________________________________|_________|______|
| 9 |Հողազուրկ գյուղաբնակներ | 12 | 6.6 |
|___|________________________________________________|_________|______|
|10.|Բազմանդամ ընտանիքներ | 12 | 6.6 |
|___|________________________________________________|_________|______|
|11.|Երիտասարդ ընտանիքներ | 9 | 4.9 |
|___|________________________________________________|_________|______|
|12.|Բազմազավակ ընտանիքներ | 7 | 3.8 |
|___|________________________________________________|_________|______|
|13.|Բյուջետային աշխատողներ | 5 | 2.7 |
|___|________________________________________________|_________|______|
|14.|Կացարան չունեցողներ | 5 | 2.7 |
|___|________________________________________________|_________|______|
|15.|Աղետից տուժած ընտանիքներ | 3 | 1.6 |
|___|________________________________________________|_________|______|
|16.|Կարճաժամկետ վարկ ունեցող ընտանիքներ | 2 | 1.1 |
|___|________________________________________________|_________|______|
|17 |Այլ | 1 | 0.6 |
|___|________________________________________________|_________|______|
| |Ընդամենը | 182 | 100 |
._____________________________________________________________________.
326. Հարցման արդյունքում պետության կողմից ընդունված և համապատասխան հոգածություն ստացող խմբերից բացի առանձնացան այնպիսի խմբեր, որոնք բնորոշ են տվյալ ժամանակահատվածին, օրինակ` բնական աղետից տուժված ընտանիքներ, որոնց առաջացման պատճառ են դարձել մարզում վերջին տարիներին` գարնանը և ամռանը անբարենպաստ բնակլիմայական պայմանները, մոնոկուլտուրա արտադրող գյուղատնտեսական տնային տնտեսություններ, գյուղարտադրության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքներ չունեցողներ, ֆինանսական պարտավորություններ ունեցող ընտանիքներ, որոնք վերջին հաշվով դառնում են խոցելի և ենթարկված են մարդկային կամ եկամտային աղքատության վտանգին, որովհետև չունեն մնացած մարդկանց կամ խմբերի հետ հավասար մեկնարկային պայմաններ:
327. Աղքատությունը անմիջական ազդեցություն է ունեցել բնակչության ոչ միայն ավանդաբար կարիքավոր խմբերի (ծերեր, հաշմանդամներ, երեխաներ), այլև աշխատունակ զանգվածի վրա, մասնավորապես` բյուջետային հիմնարկներում (կրթության և մշակույթի ոլորտներում զբաղված) և արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների վրա:
328. ԿԶԾ-ի համաձայն առաջիկա տարիներին կշարունակվեն սոցիալական ապահովության բնագավառի հետագա կատարելագործման և դրամական փոխատվությունների բարձրացման միջոցառումները:
329. Այս առումով Արմավիրի մարզի համար սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում են հետևյալ միջոցառումները.
1) հաշմանդամներին (հատկապես հաշմանդամ երեխաներին) վերականգնողական և տեխնիկական այլ միջոցներով ապահովումը, ինչպես նաև նրանց հասարակության մեջ ինտեգրելու ծրագրերի իրականացումը
2) ծերերի համար ցերեկային խնամքի կենտրոնների և տնային պայմաններում խնամքի ծառայության գործարկումը և կատարելագործումը
3) փախստականներին հասարակությանը ինտեգրվելու ծրագրերի իրագործումը
4) խնամատար ինստիտուտի կայացումը
5) սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով ընտանիքների, որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական հմտությունների ուսուցմամբ)
6) գործազուրկների մասնագիտական վերապատրաստումները և նրանց առնվազն ժամանակավոր զբաղվածության ապահովումը` վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի ընդլայնումը
7) սոցիալական և այլ իրավունքների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների զարգացումը:
330. Սոցիալական պաշտպանության ոլորտում մարզի զարգացման գերակա նպատակն է համարվում սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը, որի համար հարկավոր են`
1) Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում, որի համար նախատեսվում է մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերի մեջ:
2) Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստումներ. Ծրագրերի իրականացման արդյունավետության հիմնական գործոն է կադրերի մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Կարևորվում է պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը, դոնորներ, հովանավորներ որոնելու հմտությունների զարգացումը, խնամվողների վերապատրաստումը հաշմանդամներին, ծերերին խնամելու, այդ թվում տան պայմաններում խնամք կազմակերպելու համար:
3) Սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով ընտանիքների, որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական հմտությունների ուսուցմամբ). Սա ենթադրում է երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն, բազմամասնագիտական (սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման աշխատանքների իրականացում) աջակցության ցուցաբերում:
4) Սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների նյութատեխնիկական պայմանների բարելավում և արդիականացում. ՍԾՏՄ-ների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է բարելավել նաև այդ կենտրոնների նյութատեխնիկական բազան:
5) Սոցիալական ծառայությունների համակարգի կառավարման բարելավումը. Այստեղ կարևորվում են` ՀԿ-ների, ՏԻՄ-երի և ՍԾՏՄ-ների միջև տեղեկատվության փոխանակման, մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակումը և ներդնումը, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացումը, սոցիալապես խոցելի բնակչության տվյալների շտեմարանի ստեղծումը:
331. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները ներկայացված է գծապատկերում.
.______________________________________________.
| Արմավիրի մարզում սոցիալական ծառայությունների |
._______| (ՍԾ) մատչելիության և որակի բարձրացում |_____.
| .______________________________________________. |
| | | | | |
.___________..___________.._________..__________..__________..___________.
|Սոցիալապես ||Սոցիալական ||ՍԾ-ներ ||Սոցիալական||ՍԾ-ների ||Սոցիալական |
|խոցելի ||ծրագրերի ||մատուցող ||սպասարկման||տեխնիկական||ծառայութ- |
|խմբերին ||մասին ||կադրերի ||համակարգի ||միջոցներով||յուններ |
|ուղղված ||բնակչության||շարունա- ||կառավարման||ապահովում ||մատուցող |
|սոցիալական ||իրազեկվա- ||կական ||բարելավում|| ||սուբյեկտ- |
|աջակցության||ծության ||վերապատ- || || ||ների |
|ծառայութ- ||բարձրացում ||րաստում- || || ||համագործակ-|
|յունների || ||ների իրա-|| || ||ցություն |
|ընդլայնում || ||կանացում || || || |
.___________..___________.._________..__________..__________..___________.
332. Պետական նպաստներ. Պետական նպաստների տրամադրման բնագավառը կանոնակարգվում է «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև օրենքների կիրառությունն ապահովող ՀՀ կառավարության մի շարք որոշումներով և իր մեջ ներառում է հետևյալ համակարգը և ծրագրերը.
1) ընտանեկան նպաստի համակարգ
2) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագիր
3) երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի ծրագիր:
333. Ընտանեկան նպաստների համակարգը հանդիսանալով Հայաստանում աղքատության մեղմացման պետական քաղաքականության գլխավոր լծակ, աջակցում է սոցիալապես առավել անապահով ընտանիքներին և խոցելի բնակչությանը` գնահատելով իր շահառուների սոցիալական վիճակը` ըստ որոշակի օբյեկտիվ ցուցանիշների և բալային համակարգի: Իրականացվող ծրագիրն այս տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների ինչպես ընտանիքների անապահովության գնահատման, այնպես էլ համակարգի վարչարարության բարելավման առումով:
334. Տարաբնույթ է բնագավառի գործունեությունը, որում կենտրոնացվածը թերևս պետության կողմից երաշխավորված ընտանեկան նպաստն է:
335. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են ցուցանիշներ ու չափորոշիչներ, որոնց կշիռը որոշվում է տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ամենամյա հետազոտությունների տվյալների հիման վրա: Յուրաքանչյուր տարի այդ հետազոտությունների արդյունքների օգտագործմամբ ամբողջ հանրապետության համար վերանայվում է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, ինչպես նաև սահմանվում են նպաստի բազային չափը, երեխաների համար տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը:
336. Համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է Արմավիրի մարզի տվյալները վերլուծել ՀՀ-ի մյուս մարզերի հետ մեկ ամբողջությունում (Աղյուսակ 5.12): Եթե համադրենք տվյալները, ապա 2005 թ.-ի համեմատությամբ 2009 թ. նպաստառուների թվի կրճատում է նկատվում:
Աղյուսակ 5.12. Նպաստառու ընտանիքների քանակը (2005-2009 թթ.)
._________________________________________________________.
|Մարզեր | Նպաստառու ընտանիքների քանակը |
| |____________________________________________|
| |2005 թ. |2006 թ. |2007 թ. |2008 թ. |2009 թ. |
|____________|________|________|________|________|________|
|ք. Երևան | 25340 | 25122 | 23829 | 22802 | 19358 |
|____________|________|________|________|________|________|
|Արագածոտն | 5619 | 5991 | 5911 | 5798 | 4939 |
|____________|________|________|________|________|________|
|Արարատ | 7244 | 7690 | 7876 | 8293 | 7712 |
|____________|________|________|________|________|________|
|Արմավիր | 5412 | 5664 | 5574 | 5738 | 5316 |
|____________|________|________|________|________|________|
|Գեղարքունիք | 11721 | 12834 | 12983 | 13307 | 12732 |
|____________|________|________|________|________|________|
|Լոռի | 22652 | 23312 | 21929 | 20744 | 18704 |
|____________|________|________|________|________|________|
|Կոտայք | 8583 | 9232 | 9161 | 9577 | 8944 |
|____________|________|________|________|________|________|
|Շիրակ | 25263 | 25067 | 23005 | 20942 | 18108 |
|____________|________|________|________|________|________|
|Սյունիք | 5669 | 5673 | 5324 | 5038 | 4257 |
|____________|________|________|________|________|________|
|Վայոց Ձոր | 2466 | 2557 | 2509 | 2581 | 2138 |
|____________|________|________|________|________|________|
|Տավուշ | 6977 | 7050 | 6588 | 6339 | 5284 |
|____________|________|________|________|________|________|
|Ընդամենը` ՀՀ| 126945 | 130190 | 124689 | 121160 | 107493 |
._________________________________________________________.
337. Թե ինչպիսի ազդեցություն կարող է թողնել ընտանեկան նպաստը աղքատության մակարդակի վրա, ներկայացված է աղյուսակ 5.13-ում:
Աղյուսակ 5.13. Ընտանեկան նպաստի ներգործությունն աղքատության մակարդակի վրա ըստ մարզերի և ք. Երևանի, 2008 թ, %.
._____________________________________________________________________.
|Մարզեր |Հետտրանսֆերտային |Նախքան ընտանեկան |Ընտանեկան նպաստի |
| |մակարդակ (վճարվել |նպաստի (ԸՆ) |չվճարման |
| |են կենսաթոշակները |վճարումը (նախա-ԸՆ,|ազդեցությունը |
| |և սոցիալական |հետկենսաթոշակային |(անգամ) |
| |աջակցությունը) |և այլ սոց. | |
| | |աջակցություն) | |
|____________|__________________|__________________|__________________|
| |Ծայրահեղ|Աղքատու- |Ծայրահեղ|Աղքատութ-|Ծայրահեղ|Աղքատութ-|
| |աղքատու-|թյան |աղքատու-|յան |աղքատու-|յան |
| |թյան |մակարդակ |թյան |մակարդակ |թյան |մակարդակ |
| |մակարդակ| |մակարդակ| |մակարդակ| |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|ք. Երևան | 3.2 | 19.7 | 4.7 | 20.7 | 31.9 | 4.8 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Արագածոտն | 1.5 | 20.7 | 3.3 | 22.0 | 54.5 | 5.9 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Արարատ | 2.8 | 24.9 | 8.0 | 26.7 | 65.0 | 6.7 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Արմավիր | 2.6 | 26.7 | 6.6 | 27.5 | 60.6 | 2.9 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Գեղարքունիք | 1.2 | 24.8 | 5.8 | 32.0 | 79.3 | 22.5 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Լոռի | 4.1 | 25.1 | 11.9 | 30.6 | 65.5 | 18.0 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Կոտայք | 3.2 | 29.5 | 8.1 | 33.1 | 60.5 | 10.9 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Շիրակ | 6.0 | 30.6 | 13.8 | 38.5 | 56.5 | 20.5 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Սյունիք | 1.7 | 19.6 | 3.2 | 19.7 | 46.9 | 0.5 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Վայոց Ձոր | 1.1 | 16.6 | 3.8 | 19.7 | 71.1 | 15.7 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Տավուշ | 2.6 | 19.8 | 5.8 | 21.9 | 55.2 | 9.6 |
|____________|________|_________|________|_________|________|_________|
|Ընդամենը` ՀՀ| 3.1 | 23.5 | 7.0 | 26.3 | 55.7 | 10.6 |
._____________________________________________________________________.
«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը -2009», 2009 թ., էջ 139
338. Արմավիրի մարզում, նախքան ընտանեկան նպաստի վճարումը, առկա է 6.6% ծայրահեղ աղքատության և 27.5% աղքատության մակարդակ: Աղքատության ցուցանիշները կտրուկ իջնում են հետտրանսֆերտային մակարդակում, այսինքն ընտանեկան նպաստը անմիջական ազդեցություն է թողնում աղքատության մակարդակի վրա` համապատասխանաբար դառնալով 2.6% և 26.7%:
339. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ. Վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են հայտնվել երեխաները, որոնցից շատերի ընտանիքները չեն ընդգրկված ընտանեկան նպաստի համակարգում և, փաստորեն, դեռևս լիարժեք չի ապահովվում հատկապես դեռահասների սոցիալական պաշտպանվածությունը: Տարեցտարի ավելացվեցին ընտանեկան նպաստների չափերը և ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումները: Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող 35.000 դրամ նպաստը և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի 3000 դրամ նպաստը 2009 թ. դարձան համապատասխանաբար` 50.000 դրամ և 18.000 դրամ: Իսկ 2005 թ.-ից սահմանվեցին նպաստի իրավունք ունեցող ընտանիքում միանվագ դրամական օգնություններ` երեխայի ծննդյան կապակցությամբ (2009 թ. ծննդյան նպաստի նույն չափով` 50.000 դրամ) և ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում (2009 թ.` 25.000 դրամ) տրվող միանվագ դրամական օգնություն, իսկ 2006 թ.-ից ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50.000 դրամ (եթե այդ անդամը կենսաթոշակառու աշխատող կամ գործազուրկ չէ):
340. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ. 2005թ. սահմանվել է 35.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել: Մասնավորապես, 2007 թ. հունվարի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներում (որոնց անապահովության միավորը բարձր է 0-ից), այդ թվում` նպաստառու, երրորդ և ավելի երեխա ծնվելու դեպքում վճարվել է 200.000 դրամ միանվագ դրամական օգնություն, որը 2008 թ. հունվարի 1-ից դարձել է 300.000 դրամ, իսկ 2009 թ. հունվարի 1-ից` 430.000 դրամ:
341. 2004 թ. ՀՀ պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված միջոցներին զուգահեռ, տարբերակվեց նաև ընտանեկան նպաստի չափը` այն պայմանավորելով ընտանիքի անապահովության միավորով: ՀՀ ԱՎԾ-ի իրականացրած տնային տնտեսությունների բյուջեների հետազոտության տվյալներով այս միջոցառումների արդյունքում բարձրացել է ծրագրի հասցեականությունը: Միաժամանակ այդ հետազոտության արդյունքներով երեխաները մնում են աղքատության տեսակետից ամենախոցելի խումբը և որպես առավել խոցելի խումբ առանձնանում են բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում ապրող, նաև բազմազավակ (չորս և ավելի մինչև 18 տարին չլրացած անդամ ունեցող) ընտանիքները: «Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներով կանոնակարգվող ընտանեկան նպաստի համակարգը շրջադարձային ուղղություն վերցրեց դեպի երեխաները:
342. 2006-2009 թթ. Արմավիրի մարզում նպաստ ստացողների բաշխումն ըստ մարզի տարածաշրջանների և նպաստի տեսակների բերված է աղյուսակ 5.14-ում:
Աղյուսակ 5.14. Նպաստ ստացողների բաշխումն ըստ մարզի տարածաշրջանների և նպաստի տեսակների
._____________________________________________________________________.
| N |Նպաստի տեսակը (տարածաշրջանը) |2006 թ.|2007 թ.|2008 թ.|2009 թ.|
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
| 1 |Ընտանեկան նպաստ ստացողների թիվը, | 5716 | 5718 | 5569 | 5371 |
| |այդ թվում` | | | | |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|1.1|Արմավիր | 2585 | 2600 | 2551 | 2308 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|1.2|Էջմիածին | 2461 | 2429 | 2386 | 2415 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|1.3|Բաղրամյան | 670 | 689 | 632 | 648 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
| 2 |Միանվագ դրամական օգնություն | 358 | 450 | 282 | 622 |
| |ստացողների թիվը, այդ թվում` | | | | |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|2.1|Արմավիր | 164 | 204 | 94 | 290 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|2.2|Էջմիածին | 165 | 186 | 108 | 267 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|2.3|Բաղրամյան | 29 | 60 | 80 | 65 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
| 3 |Մինչև երկու տարեկան երեխայի | 227 | 358 | 328 | 432 |
| |խնամքի նպաստ ստացողների թիվը, այդ| | | | |
| |թվում` | | | | |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|3.1|Արմավիր | 99 | 239 | 214 | 242 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|3.2|Էջմիածին | 114 | 107 | 101 | 168 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|3.3|Բաղրամյան | 14 | 12 | 13 | 22 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
| 4 |Երեխայի ծննդյան միանվագ նպաստ | 4227 | 3548 | 2787 | 4642 |
| |ստացողների թիվը, այդ թվում` | | | | |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|4.1|Արմավիր | 1275 | 1554 | 1298 | 2114 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|4.2|Էջմիածին | 2754 | 1747 | 1261 | 2224 |
|___|_________________________________|_______|_______|_______|_______|
|4.3|Բաղրամյան | 198 | 247 | 228 | 304 |
._____________________________________________________________________.
343. 2010 թվականի ապրիլ ամսվա դրությամբ հաշվառված ընտանիքների թիվը կազմում է 6280, նպաստառու ընտանիքների թիվը` 5299, հրատապ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը` 680, երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացողների թիվը` 320, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացող ընտանիքների թիվը` 85, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող ընտանիքների թիվը` 627 և ավանդի փոխհատուցման գումար ստացածների թիվը` 44:
344. ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 6-ի N 510-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում սկսվել է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման նպատակով փաստաթղթերի հավաքագրման գործընթացը: Թվով 171 վետերաններից 142-ն ունեն ներդրած ավանդներ, որոնցից 8-ն արդեն ստացել են փոխհատուցում 2006 թվականին: Այս պահի դրությամբ 128 վետերաններից ընդունվել են փաստաթղթերը, իսկ մնացած 6-ի հետ աշխատանքներն ընթացքի մեջ են:
345. Կենսաթոշակային համակարգ. Համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է Արմավիրի մարզի տվյալները վերլուծել ՀՀ-ի մյուս մարզերի հետ մեկ ամբողջությունում: Արմավիրի մարզում 2009 թ. դրությամբ 38900 կենսաթոշակառու է հաշվառված, Երևանից հետո կենսաթոշակառուների առումով չորրորդ ցուցանիշ ունեցողն է, և նման պատկերը փաստվել է վերջին չորս տարիների վերլուծության արդյունքում: Դիտելով կենսաթոշակառուների թիվը բնակչության ամբողջ թվաքանակի հետ համեմատության արդյունքում խոցելի բնակչության համատեքստում, ապա կարելի է փաստել, որ 1000 բնակչին ընկնող հաշվարկով Արմավիրի մարզի թիվը` 139.0 (2008 թ.) է:
Աղյուսակ 5.15. Կենսաթոշակառուների թվաքանակը` ըստ մարզերի և ք. Երևանի (2006-2009 թթ.)
.__________________________________________________________________.
| | 2006 թ. | 2007 թ. | 2008 թ. | 2009 թ.|
| |______________|______________|______________|________|
| |Ընդամենը|1000 |Ընդամենը|1000 |Ընդամենը|1000 |Ընդամենը|
| | |բնակ-| |բնակ-| |բնակ-| |
| | |չի | |չի | |չի | |
| | |հաշ- | |հաշ- | |հաշ- | |
| | |վով | |վով | |վով | |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|ք. Երևան | 178049 |161.2| 177274 |160.2| 179546|161.8| 180777 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Արագածոտն | 22743 |162.8| 22544 |160.8| 22636|160.9| 22174 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Արարատ | 42005 |152.9| 41796 |151.5| 4 1769|150.7| 41589 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Արմավիր | 39698 |141.9| 39353 |140.1| 39216|139.0| 38900 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Գեղարքունիք | 37701 |157.4| 37300 |155.5| 37281|155.1| 37140 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Լոռի | 54258 |191.7| 53401 |189.2| 52998|188.0| 52613 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Կոտայք | 39538 |143.5| 39041 |140.9| 38941|139.8| 39036 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Շիրակ | 49977 |177.6| 49525 |176.2| 49514|176.2| 49197 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Սյունիք | 26303 |172.0| 25916 |169.6| 25750|168.5| 25610 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Վայոց Ձոր | 10665 |191.1| 10478 |187.8| 10433|187.0| 10371 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Տավուշ | 26559 |197.8| 26034 |194.0| 25755|191.9| 25428 |
|____________|________|_____|________|_____|________|_____|________|
|Ընդամենը` ՀՀ| 527496 |163.8| 522662 |162.0| 523839|162.0| 522835 |
.__________________________________________________________________.
Աղյուսակ 5.16. Կենսաթոշակառուների թվաքանակի և նրանց նշանակված կենսաթոշակի միջին չափի բաշխվածությունը ըստ կենսաթոշակի տեսակի, 2009 թ. տարեվերջ
.__________________________________________________________________.
| |Կենսաթոշա-| այդ թվում` |Կենսա-|
| |կառուների |__________________________________|թոշակի|
| |թվաքանակը,|ապահովա-|սոցիա-|զինծառա-|որից` |միջին |
| |մարդ |գրական |լական |յության |երկրորդ |չափը, |
| | | | |հետ |կենսա- |դրամ |
| | | | |կապված |թոշակ | |
| | | | | |ստացողներ| |
|_____________|__________|________|______|________|_________|______|
|Արմավիրի մարզ| 38900 | 34039 | 4503 | 534 | 176 | 22576|
.__________________________________________________________________.
346. 2007-2009 թթ. ընթացքում գրեթե նույնն են մնացել կենսաթոշակ ստացողների թիվը, իսկ ամսական հատկացումները մեծացել են, սակայն կենսաթոշակառուների բոլոր խմբերի համար դեռևս առկա է աղքատության ռիսկը:
347. Ոլորտի առաջիկա տարիների զարգացման միտումները պայմանավորված կլինեն նաև բարեփոխումների շարունակական իրականացման ապահովմամբ, մասնավորապես` ապահովագրական կենսաթոշակների չափերը` համակարգին կատարված վճարումների չափերով պայմանավորելու և բոլոր կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացում ապահովելու ուղղությամբ:
348. Համաձայն «Կայուն զարգացման ծրագրի» հիմնադրույթների փաստվում է, որ առաջնային նպատակներից է միջին ժամկետ հեռանկարում զգալիորեն նվազեցնել աղքատության ռիսկը կենսաթոշակառուների բոլոր խմբերի համար: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում են հետևյալ թիրախները` ապահովագրական կենսաթոշակների ծրագրված միջին մակարդակը 2012 թ.-ից հասցնելով այն առնվազն սպառողական զամբյուղի 100%-ին, իսկ 2018 թվականից սկսած` 150%-ի:
349. Հաշմանդամներ. Հաշմանդամների նկատմամբ պետության քաղաքականությունն իրականացվում է հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ապահովման սկզբունքի հիման վրա: Հաշմանդամությունը դիտարկելով որպես առավել խոցելի, միշտ ուղեկցվում է մի շարք հիմնախնդիրներով` կապված ինչպես անձնական, այնպես էլ հասարակական հարաբերությունների հետ: Այստեղ կարևորվում են հաշմանդամի փոխհարաբերությունները հասարակության կողմից նրա համար ստեղծված սոցիալական ինստիտուտների և ծառայությունների հետ: Հաշմանդամների բուժօգնությունը իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում, ըստ գործող կարգի հաշմանդամներն օգտվում են առողջարանային բուժման անվճար ուղեգիր ստանալու իրավունքից:
350. Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հաշմանդամների պրոթեզավորումը և վերականգնողական պարագաներով ապահովումը կատարվում է անվճար: Հաշմանդամները սահմանված կարգով անվճար ապահովվում են սայլակներով, լսողական սարքերով, օրթոպեդիկ կոշիկներով, հենակներով, ձեռնափայտերով և վերականգնողական այլ պարագաներով:
351. ՀՀ Արմավիրի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Արմավիրի մարզային հանձնաժողով, որի կողմից և կազմակերպվում և համակարգվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության, նրանց իրավունքների ապահովման և հասարակությանն ինտեգրվելուն ուղղված ծրագրերը: Այս ուղղությամբ կարևորվում են մարզի տարածքում գործող հասարակական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:
352.»Նաիրի» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը մարզում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում հաշմանդամ երեխաներին հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները ներգրավելու ուղղությամբ, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Կազմակերպության ջանքերով մարզ է ներկրվում և հատուկ հաշմանդամ երեխաներին հատկացվում զանազան օգնություններ: Կազմակերպությունը բավականին լուրջ դերակատարություն ունի հաշմանդամ երեխաներին սայլակներ տրամադրելու հարցում: Ներկայումս կազմակերպությունը ընդգրկում է Արմավիրի մարզի 450 հաշմանդամ երեխա: Կազմակերպվել է նաև երեխաների ամառային հանգիստը Հայաստանում գործող ճամբարներում:
353. Արաբկիր բժշկական համալիրի, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և «Առաքելություն արևելք» դանիական կազմակերպության համագործակցության արդյունքում Արմավիր քաղաքում կառուցված Արմավիրի երեխայի զարգացման վերականգնողական կենտրոնում 2009 թ. ընթացքում վերականգնողական բուժում են ստացել 50 հաշմանդամ երեխաներ:
354. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական ռազմավարական նպատակը նրանց առավելագույնս և համակողմանի ինտեգրումն է հասարակայնության լիարժեք կյանքին, նրանց մասնակցության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Ի տարբերություն մայրաքաղաքում եղած հնարավորությունների, մարզում դեռևս լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Հիմնախնդիր է մնում այնպիսի տարրական հարցերի կարգավորումը, ինչպիսին շարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների մուտքի մատչելիության ապահովումն է դեպի պետական ու տեղական ինքնակառավարման հիմնարկներ, հասարակական, մշակութային, մարզական կառույցներ, ընտրատեղամասեր և այլն:
355. Աշխատանքի և զբաղվածության ոլորտ. Զբաղվածության մարզային կենտրոնի հիմնական խնդիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումն
է, որոնք ուղղված են բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը:
356. Հանրապետության բոլոր մարզերում (այդ թվում` Արմավիրի մարզում) զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով իրականացվում են հետևյալ ծրագրերը.
1) «Մասնագիտական ուսուցման կազմակերպում»
2) «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին»
3) «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»
4) «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն»:
357. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների` գործազրկության մակարդակի ցուցանիշներով Արմավիրի մարզը ցածր աղքատության շրջանում է`
Աղյուսակ 5.17. Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը, ըստ մարզերի և ք. Երևանի, %
._____________________________.
|Մարզեր |Գործազրկության |
| |մակարդակը |
| |_______________|
| |2008 թ.|2009 թ.|
|_____________|_______|_______|
|ք. Երևան | 5.2 | 6.5 |
|_____________|_______|_______|
|Արագածոտն | 2.0 | 2.0 |
|_____________|_______|_______|
|Արարատ | 2.5 | 2.7 |
|_____________|_______|_______|
|Արմավիր | 2.8 | 2.9 |
|_____________|_______|_______|
|Գեղարքունիք | 5.3 | 5.6 |
|_____________|_______|_______|
|Լոռի | 11.1 | 11.3 |
|_____________|_______|_______|
|Կոտայք | 7.7 | 9.2 |
|_____________|_______|_______|
|Շիրակ | 12.6 | 12.9 |
|_____________|_______|_______|
|Սյունիք | 12.3 | 11.6 |
|_____________|_______|_______|
|Վայոց Ձոր | 3.9 | 4.1 |
|_____________|_______|_______|
|Տավուշ | 8.7 | 8.9 |
|_____________|_______|_______|
|Ընդամենը` | 6.3 | 6.9 |
._____________________________.
358. 2010 թ. ապրիլի վերջի դրությամբ մարզում գործազուրկների թիվը կազմում է 4157 մարդ (մարզի բնակչության 1.5%-ը), որից` Արմավիրի տարածաշրջանում` 2073 մարդ, Էջմիածնի տարածաշրջանում` 1350 մարդ և Բաղրամյանի տարածաշրջանում` 734 մարդ:
359. Գործազրկության մակարդակը մարզում, որպես խոցելիություն ծնող պատճառ, ըստ պաշտոնական տվյալների չնայած շատ ցածր է, սակայն իրականում թե քաղաքային, թե գյուղական համայնքներում առկա է գործազրկության ավելի բարձր մակարդակ: Հարկ է նշել, որ մարզում 2010 թ. ապրիլի դրությամբ գրանցված են 1608 հողազուրկ տնային տնտեսություններ:
360. Գործազրկությունը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ մարզում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, ըստ որի 2008 թ. ընթացքում պետական բյուջեից մարզին հատկացվել է 25 մլն. դրամ, որից օգտագործվել է 17 մլն. դրամը, իսկ 2009 թ. ընթացքում` 11 մլն.952 հազ. դրամ, որից օգտագործվել է 4 մլն. 145 հազ. դրամը: «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերը իրականացվում են գյուղական համայնքներում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են համայնքների բարեկարգման, սանիտարական մաքրման և վերանորոգման օժանդակ աշխատանքներ, որը ծրագրի մասնակիցներից չի պահանջվում հատուկ մասնագիտական գիտելիքներ:
361. Գյուղատնտեսական համարվող Արմավիրի մարզում այսօր առկա է մի երևույթ, որը կոչվում է հողազրկություն: Չնայած նրան, որ այս երևույթի առաջացման պատճառները տարբեր են, արդյունքում այսօր գյուղաբնակը չունի հող, որը համարվում է նրա գոյատևման աղբյուրը.
1) Հողազուրկ բնակչության հիմնական մասը մարզի տարածքում նախկին բանավանների հիմքի վրա կառուցված ավանների բնակիչներն են: Դեռևս 2002 թվականին մարզում անցկացված առավել աղքատ համայնքների հետազոտության արդյունքում 10 առավել աղքատ համայնքների շարքում 5-ը հողազուրկ համայնքներն էին նշվել (Ջրառատի թ/ֆ, Մերձավան, Լեռնամերձ, Լեռնագոգ և Ջրաշեն):
2) 1991 թվականին արագ սեփականաշնորհման պայմաններում շատ տնային տնտեսություններ, որոնք մինչ այդ զբաղված լինելով տնտեսության այլ ոլորտներում և հողը չդիտելով որպես եկամտի աղբյուր, չմասնակցեցին սեփականաշնորհմանը և այսօր չունենալով եկամտի այլ աղբյուր` չունեն նաև հող մշակելու հնարավորություն:
3) Տնային տնտեսություններ, որոնք ֆինանսական կամ գույքային պարտավորություններից ելնելով ստիպված ցածր գներով վաճառում են հողը և զրկվում եկամտի հիմնական աղբյուրից:
362. Մարզում վերջին տարիներին իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարում` աճուրդ-վաճառքների միջոցով: Չնայած դրան, վերը նշված տնային տնտեսությունները ունենալով ցանկություն, չեն կարողանում գնել հողամասեր, քանի որ չունեն շրջանառու միջոցներ:
363. Ըստ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալների, ստորև ներկայացվում են վերջին երեք տարիներին մարզում գրանցված «Աշխատանք փնտրողների», «Գործազուրկների» և «Գործազրկության մակարդակի» վերաբերյալ թվային տվյալները:
Աղյուսակի 5.18. Աշխատանքի առաջարկն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի, 2010 թ. ապրիլի վերջի դրությամբ
(հազ. դրամ)
.__________________________________________________________________.
| |Աշխատանք |նրանցից` |որոնցից` |
| |փնտրողներ |չզբաղվածներ |գործազուրկներ |
| |_________________|_________________|_________________|
| |ընդա-|նրանցից` |ընդա-|նրանցից` |ընդա-|նրանցից` |
| |մենը |երիտասարդ- |մենը |երիտասարդ- |մենը |երիտասարդ- |
| | |ներ | |ներ | |ներ |
| | |___________| |___________| |___________|
| | |16-24|25-30| |16-24|25-30| |16-24|25-30|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ընդամենը |101.7| 8.2 |12.8 |86.8 | 6.0 | 10.4| 85.2| 5.8 | 10.1|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ք. Երևան | 31.6| 1.2 | 3.0 |29.1 | 1.1 | 2.7| 28.9| 1.0 | 2.6|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արագածոտն | 2.6| 0.4 | 0.4 | 1.5 | 0.2 | 0.2| 1.4| 0.2 | 0.2|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արարատ | 4.5| 0.5 | 0.6 | 3.5 | 0.3 | 0.4| 3.5| 0.3 | 0.4|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արմավիր | 5.0| 0.4 | 0.6 | 4.2 | 0.2 | 0.4| 4.1| 0.2 | 0.4|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Գեղարքունիք | 8.3| 0.6 | 1.3 | 6.3 | 0.4 | 0.9| 6.1| 0.4 | 0.9|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Լոռի | 13.4| 1.4 | 1.9 |11.9 | 1.2 | 1.8| 11.7| 1.1 | 1.8|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Կոտայք | 9.1| 0.7 | 1.3 | 8.1 | 0.5 | 1.1| 8.0| 0.5 | 1.1|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Շիրակ | 11.9| 1.3 | 1.4 |10.0 | 0.9 | 1.1| 9.4| 0.9 | 1.1|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Սյունիք | 8.0| 0.7 | 1.2 | 6.3 | 0.5 | 0.8| 6.1| 0.5 | 0.8|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Վայոց Ձոր | 1.6| 0.2 | 0.2 | 1.2 | 0.1 | 0.2| 1.2| 0.1 | 0.2|
|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Տավուշ | 5.7| 0.7 | 0.9 | 4.8 | 0.6 | 0.7| 4.7| 0.5 | 0.6|
.__________________________________________________________________.
Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, Երևան 2010 թ.
364. 2010 թ. ապրիլի վերջի դրությամբ Արմավիրի մարզի զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողները կազմում են 4969 մարդ (Արմավիրի տարածաշրջան` 2418 մարդ, Վաղարշապատի տարածաշրջան` 1523 մարդ, Բաղրամյանի տարածաշրջան` 1028 մարդ):
Մարզում աշխատանք փնտրողներ Մարզում աշխատանքի
տեղավորվածներ
._________________.
|2009 թ. |512|
|_____________|___|
|2010 թ. ապրիլ|206|
._________________.
365. Արմավիրի մարզում զբաղված բնակչության թիվը կազմում է 119200 մարդ, որից գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմում է 87100 մարդ, արդյունաբերության ոլորտում` 5200 մարդ, շինարարության ոլորտում` 3000 մարդ և ծառայությունների ոլորտում` 24000 մարդ:
366. Զբաղվածության ոլորտի գերակայություններ են.
1) աշխատուժի մրցունակության շարունակական բարձրացում
2) աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամամասնությունների մեղմում
3) երիտասարդների (այդ թվում` գյուղական երիտասարդության) զբաղվածության ապահովման աջակցություն
4) աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ծավալների մեծացում
5) սոցիալական գործընկերության ամրապնդում և զարգացում:
367. Փախստականներ. Որպես առանձնահատկություն ունեցող սոցիալապես անապահով առանձին խումբ, փախստականները սոցիալական օժանդակության խնդիր ունեն: Արմավիրի մարզը մեծաթիվ փախստականներ է ընդունել, որոնցից մեծ մասը կրկնակի արտագաղթի են ենթարկվել:
368. Ըստ պաշտոնական տվյալների 1988-1992 թթ. մարզում հաշվառվել է Ադրբեջանից բռնագաղթած 27812 փախստական: Միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից Արմավիրի մարզում 1995 թ-ից սկսած ավելի քան 700 փախստական ընտանիքների համար կառուցվել են քոթեջատիպ բնակարաններ: 2004 թ-ին ՀՀ կառավարության N 747-Ն որոշմամբ հաստատված առաջնահերթ ծրագրով սահմանված չափանիշների համաձայն մարզի 130 փախստական ընտանիքներ ցանկություն են հայտնել ձեռք բերելու բնակարաններ` վկայագրի միջոցով: Նշված ծրագիրը իրականացվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին: Ծրագրի շրջանակներում մարզի 70 փախստական ընտանիք ձեռք է բերել բնակարան:
369. Չնայած վերը նշված ծրագրերի իրականացման փաստին, մարզում դեռևս մեծ թիվ են կազմում փախստական ընտանիքները, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում, վարձով կամ հարազատների տանը և կարիք ունեն բնակարանային ապահովության: Այդ ընտանիքների թիվը մարզում կազմում է 263: Փախստականներով համեմատաբար խիտ են բնակեցված մարզի երեք քաղաքները և Ոսկեհատ, Լուկաշին, Լեռնագոգ և Բաղրամյան գյուղական համայնքները:
370. Ժողովրդագրական առումով փախստականները բնութագրվում են որպես`
1) Բնական վերարտադրության խաթարումներով ու ինտենսիվ «ծերացող համակցություն»: Փախստականների 60-69 տարեկանների տեսակարար կշիռը մոտ 1.5-3.5 անգամ ավելի մեծ է, քան 0-4 տարեկան երեխաներն ու 25-29 տարեկան երիտասարդներինը: Փախստականների մոտ տեղաբնակների համեմատ 3-4 անգամ շատ են միայնակ ընտանիքները, հատկապես միայնակ ծերերը: 1.5 անգամ պակաս են երիտասարդ տղամարդիկ, 2-3 անգամ պակաս են 5-14 տարեկան երեխաները:
2) Միգրացիոն մեծ ակտիվությամբ, փախստականների միգրացիան 2-3 անգամ բարձր է տեղաբնակներից, որով և բացատրվում է նրանց թվաքանակի նվազումը:
3) Փախստականների ամենաբնութագրական հատկանիշներից մեկը ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների մեծ տոկոսը
4) Տնային գույքի աղքատիկությունը կամ բացակայությունը
5) Զբաղվածության ցածր մակարդակը
6) Աղքատության ավելի մեծ խորությունը
7) Բարեկամական-ազգակցական թույլ կապերը
8) Լեզվական տարբերությունները
9) Աշխարհընկալման և ծիսասովորութային տարբերությունները:
371. Փախստականների համար ամենահրատապ լուծում պահանջող հարցը բնակարանային հիմնահարցն է, քանի որ այսօր մարզում 113 փախստական ընտանիքներ բնակվում են անբարեկարգ ժամանակավոր կացարաններում, հանրակացարաններում:
372. Զոհված (մահացած) կամ հաշմանդամ (վիրավոր) ազատամարտիկների բնակարանային ապահովության հիմնահարցեր. 1999-2008 թթ. աջակցություն են ստացել զոհված (մահացած) կամ հաշմանդամ (վիրավոր) ազատամարտիկների 256 ընտանիքներ:
373. Արմավիրում մի քանի ընտանիքների բնակարանային հիմնահարցը լուծվել է ՀՀ ՊՆ-ի բնակֆոնդը համայնքին տրամադրման հաշվին` համայնքային միջոցներով բնակարանները վերանորոգելով և դրանք շահառուներին հատկացնելով:
374. 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արմավիրի մարզում հաշվառված են բնակարանի կարիքավոր 206 ընտանիքներ (անօթևան, բնակարանի բարելավում).
1) զոհված զինծառայողի 67 ընտանիքներ (որից` 26 անօթևան)
2) հաշմանդամ զինծառայողի 139 ընտանիքներ (որից` 73 անօթևան):
375. ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 9-ի N 947-Ն որոշման պահանջներով մարզի համայնքներից պարբերաբար (ամեն տարի) հավաքագրվել է մարզի զոհված (մահացած) կամ հաշմանդամ (վիրավոր) զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային հիմնախնդիր ունեցող ընտանիքների փաստաթղթերը: ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնախմբի հետ համատեղ ուսումնասիրվել է հիշյալ բնակարանի կարիքավոր ընտանիքների փաստաթղթերը, կատարվել են տունայցեր:
5.5.2. Սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները
376. Բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներն են`
1) Սոցիալական պաշտպանության ոլորտի դեռևս ցածր արդյունավետությունը
2) Սոցիալական ծառայությունների ցածր մատչելիությունը
3) Սոցիալական ծառայությունների ցածր որակը
4) Ֆինանսական միջոցների սահմանափակ լինելը
5) Սոցիալական ծառայությունների ոչ արդյունավետ կառավարումը:
377. Մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները և նրանց միջև փոխկապվածությունը ներկայացված է գծապատկերում:
Սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների «ծառը»
.___________________________________________________________________.
.__| Սոցիալական պաշտպանության համակարգի ցածր արդյունավետություն|______.|
| .___________________________________________________________. ||
.___________________. .____________________________________.||
|Սոցիալական | ._________..____________.._______________.|||
|ծառայությունների | |Երկարատև ||Ոչ նյութական||Սոցիալական ||||
|ցածր մատչելիություն| |շարունա- ||աջակցության ||ծառայութ- ||||
.___________________. |կական ||ծառայութ- ||յուններ ||||
.____________________. |խնամքի ||յունների ||մատուցող, այդ ||||
.____________..___________. | |համակարգի||պակաս ||թվում` խնամքի, ||||
|Բնակչության ||Սոցիալապես | | |բացակա- || ||որակյալ կադրերի||||
|և իրազեկման||խոցելի | | |յություն || || ||||
|պակասը ||խմբերի հիմ-| | ._________..____________.._______________.|||
|սոցիալական ||նախնդիրների|_| .__________. |||
|ծրագրերի և ||լուծմանն | | .______________________. |||
|իրենց ||ուղղված | | |Սոցիալական խնամքի, | .______________.|||
|իրավունքների||ծրագրերի | | |գնահատման և | |Վերապատրաստման||||
|մասին ||պակաս | |_|սոցիալական ծրագրերի |__|ծրագրերի ||||
.____________..___________. | |մշակման և իրականացման| |սակավություն ||||
.____________..___________. | |վերաբերյալ գիտելիքների| .______________.|||
|Սոցիալական ||Տվյալների | | |պակաս | | |||
|ծառայութ- ||թերի բազա | | .______________________. | |||
|յունների ոչ |.___________. | | |||
|բավարար |._________________________. | |||
|հասցեակա- ||Երեխաների, հաշմանդամների,| | |||
|նություն ||տարեցների կարիքների ոչ | | |||
.____________.|լիարժեք ուսումնասիրում | | |||
._________________________. | |||
._______________________________________. | |||
| Սոցիալական ծառայությունների ցածր որակ |__________|__||.
| |__________|__|.
.__________________________________________________|__|_.
.__________________________________________________. | | |
._______________. .______________. ._______________. ._________. | | |
|Տեխնիկական | |ՀԿ-ները թույլ | |Վերականգնողական| |Մասնագետ | | | |
|սարքավորումների| |են իրենց | |կենտրոնների | |կադրերի | | | |
|սակավություն | |գործունեության| |բացակայություն | |պակաս | | | |
|(համակարգիչներ,| |շարունակական | | | | | | | |
|ինտերնետ կապ) | |բնույթն | | | | | | | |
| | |ապահովելու | | | | | | | |
| | |առումով | | | | | | | |
._______________. .______________. ._______________. ._________. | | |
|_____________________________________________________. | | |
| .______________________. | | |
| | Ֆինանսական միջոցների |_________________________. |
| | սահմանափակություն | | |
| .______________________. | |
| .___________________________. | |
| .___________________. .______________________. | |
| |Սոց. աշխատողների | |Պետական տրանսֆերտների | | |
| |ցածր վարձատրություն| |(թոշակների, ընտանեկան,| | |
| | | |գործազրկության | | |
| | | |նպաստների) ցածր լինելը| | |
| .___________________. .______________________. | |
| .___________________________. | |
._______________|Սոցիալական ծառայությունների|_____________. |
| ոչ արդյունավետ կառավարում | |
.___________________________. |
|____________________________________.
._______________________________________________.
.______________. .______________________. .____________________.
|Սոցիալական | |Սոցիալական ծրագրերի | |Սոցիալական |
|ծրագրերի | |ներդրման ժամանակ | |գործակալությունների,|
|թափանցիկության| |տարածաշրջանի | |ՏԻՄ, ՀԿ-ների |
|սակավություն | |առանձնահատկությունները| |համագործակցության |
| | |հաշվի չառնելը | |պակաս |
.______________. .______________________. .____________________.
5.5.3. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակները և
ռազմավարությունը
378. Սոցիալական պաշտպանության ոլորտում մարզի զարգացման գերակա նպատակն է համարվում սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը: Այն կարող է իրագործվել.
1) սոցիալական խոցելի խմբերին ուղղված սոցիալական աջակցության միջոցառումների ընդլայնման
2) սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման
3) սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների համագործակցության
4) սոցիալական ծառայությունների գործակալությունների նյութատեխնիկական բազայի բարելավման
5) սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստման միջոցով:
379. Ընտանեկան նպաստների համակարգի, որպես սոցիալական օժանդակության ոլորտի բաղկացուցիչներից մեկի նկատմամբ ԿԶԾ ծրագրային գերակայությունը համակարգի առավել հասցեական ու արդյունավետ օգտագործումն է` բնակչության աղքատ խավերի կենսամակարդակի բարձրացման և աղքատության ու անհավասարության հաղթահարման նպատակով:
380. ԿԶԾ-ի համաձայն ընտանեկան նպաստների ծրագրի և կենսաթոշակային ապահովության համակարգի հետագա կատարելագործման և միանվագ դրամական օգնության վճարների բարձրացման միջոցառումները կշարունակվեն և ուղղված կլինեն մարզի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:
381. Մարզի համար սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում է սոցիալապես խոցելի խմբերին ուղղված սոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնումը: Այդպիսի ծառայություններից են.
1) գործազուրկների մասնագիտական վերապատրաստումները և նրանց առնվազն ժամանակավոր զբաղվածության ապահովումը վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի միջոցով
2) փախստականներին հասարակությանն ինտեգրելու ծրագրերի իրագործումը
3) խնամատար ինստիտուտի ներդրումը
4) հաշմանդամներին վերականգնողական և տեխնիկական այլ միջոցներով ապահովումը, ինչպես նաև նրանց հասարակության մեջ ինտեգրելու ծրագրերի իրականացումը
5) սոցիալական և այլ իրավունքների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների զարգացումը:
382. Սոցիալական աջակցության սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը նախատեսում է մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերի մեջ:
383. Սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավումը ենթադրում է.
1) Կ-ների, ՏԻՄ-երի, ՍԾՏԳ-ների միջև տեղեկատվության փոխանակման, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակումը և ներդրումը
2) պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացումը, սոցիալապես խոցելի բնակչության տվյալների բազայի ստեղծումը:
384. Տվյալ ոլորտի զարգացման գերակա ուղղությունները պատկերված են գծապատկերում.
.______________________________________________.
| Արմավիրի մարզում սոցիալական ծառայությունների |
| մատչելիության և որակի բարձրացում |
.______________________________________________.
.___________________________________________________________.
.__________..__________..__________..__________..__________..__________.
|Սոցիալապես||Սոցիալական||Սոցիալական||Սոցիալական||Սոցիալական||Սոցիալական|
|խոցելի ||ծրագրերի ||ծառայութ- ||ծառայութ- ||սպասարկման||ծառայութ- |
|խմբերին ||մասին ||յուն ||յունների ||համակարգի ||յուններ |
|ուղղված ||բնակչութ- ||մատուցող ||ապահովում ||կառավարման||մատուցող |
|սոցիալական||յան ||կադրերի ||տեխնիկական||բարելավում||սուբյեկտ- |
|աջակցութ- ||իրազեկութ-||շարունա- ||միջոցներով|| ||ների համա-|
|յան ||յան ||կական || || ||գործակ- |
|ծառայութ- ||բարձրացում||վերա- || || ||ցություն |
|յունների || ||պատրաստում|| || || |
|ընդլայնում|| || || || || |
.__________..__________..__________..__________..__________..__________.
385. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը. Սոցիալական ապահովության դեռևս բարեփոխումների փուլում գտնվող համակարգի պայմաններում և ԿԶԾ շրջանակներում անհրաժեշտություն կա.
1) բարձրացնել սոցիալական ապահովության համակարգի հասցեականությունը
2) պարզել սոցիալական ապահովության կարիք ունեցող բնակչության շրջանում առավել խոցելի խմբերին և հասարակության այն շերտերին, որոնք ամենատարբեր գործոնների ազդեցությամբ տվյալ պահին ունեն սոցիալական աջակցության խիստ կարիք, բայց դուրս են մնացել ուշադրությունից և անհրաժեշտ հոգածությունից:
386. Ստորև ներկայացվում է տեղեկատվություն մարզում առավել ակտիվ գործող հասարակական կազմակերպությունների վերաբերյալ.
1) «Մայրության օրրան» հասարակական կազմակերպությունն իր աշխատանքային գործունեության առանցքն է դարձրել բազմազավակ ընտանիքների օրախնդիր հարցերի լուծումը, կանանց իրավունքների պաշտպանությունը, առողջապահական, կրթական, իրավական, մշակութային հարցեր: Տնային տնտեսության չափը ուղղակիորեն կապված է աղքատության մակարդակի հետ, որքան շատ են ընտանիքի անդամները, այնքան տվյալ խումբը առավել խոցելի է դառնում, հետևաբար և աղքատության ռիսկը ավելի մեծ է: ՈՒղղակի կապ գոյություն ունի նաև աղքատության մակարդակի և երեխաների թվի միջև, որքան շատ են երեխաները այնքան մեծ է աղքատության և ծայր աստիճան աղքատության մեջ հայտնվելու ռիսկը: Մեծ ուշադրություն է դարձվում այդ ընտանիքների երեխաներին, որոնց անմիջական մասնակցությամբ կազմակերպվում են ամենատարբեր ցերեկույթներ, կազմակերպվում է այդ երեխաների ամառային հանգիստը բակային ճամբարներում: Երեխաներն իրենց օրը լցնում են հատուկ խմբակներում` նկարչական, կար ու ձևի, մակրամեի, երգի և այլն:
2) «Արմավիրի Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման գործում: Այն կոչված է ծառայելու համայնքի յուրաքանչյուր անհատի և համայնքի` որպես ամբողջության կարիքների և խնդիրների բացահայտմանը, վերհանմանը և լուծման ուղիներ որոնելուն: Մարզում կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել նպաստել երկխոսության, համագործակցության և գործընկերության ձևավորմանն ու զարգացմանը մարզի` պետական, հասարակական և գործարար հատվածների միջև: Սոցիալ-տնտեսական բնագավառում իրականացվում են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, աղքատության կրճատմանը նպաստելու, փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանելու, մարզի համայնքներում առկա առողջապահական, կրթական, սոցիալական, այդ թվում` զբաղվածության, գենդերային հիմնահարցերը վերհանելու, պատճառները վերլուծելու և հիմնավորված լուծումներ առաջարկելու աշխատանքներ:
Սոցիալական պաշտպանության ոլորտի տրամաբանական հենքը
._____________________________________________________________________.
|Ամփոփ նկարագիր | Արդյունքային ցուցանիշներ | Նախադրյալներ |
|______________________|___________________________|__________________|
|Ոլորտային նպատակ` |1. Սոցիալական |Սոցիալական |
| |ծառայությունների |պաշտպանության |
|Բարձրացնել սոցիալական |հասցեականությունից |ոլորտը ՀՀ |
|ծառայությունների |սոցիալապես խոցելի |կառավարության |
|մատչելիությունը և |բնակչության |ուշադրության |
|որակը Արմավիրի մարզում|բավարարվածության աստիճանը |կենտրոնում է |
| | | |
| |2. Ծառայության որակից |Ֆինանսական |
| |սոցիալապես խոցելի խմբերի |միջոցները բաշխված |
| |բավարարվածության աստիճանը |են և ժամանակին |
| | |հատկացված |
| |3. Աշխատանքի տեղավորված | |
| |գործազուրկների տեսակարար | |
| |կշիռը, % | |
| | | |
| |4. Ոչ նյութական | |
| |աջակցություն ստացած | |
| |հաշմանդամների, ծերերի | |
| |տեսակարար կշիռը, % | |
| | | |
| |5. Սոցիալական պաշտպանության| |
| |ծրագրերում ընդգրկված խոցելի| |
| |խմբերի ներկայացուցիչների | |
| |տեսակարար կշիռը, % | |
|_____________________________________________________________________|
|1. Մարզում սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության |
|բարձրացում, ինչը կնպաստի մարզում սոցիալական ծառայությունների |
|գործունեության հրապարակայնության, նրանց հաշվետվողականության աճին և |
|հետևաբար աշխատանքի նպատակայնության բարձրացմանը |
|_____________________________________________________________________|
|1.1. Մարզում |Հրապարակային |Մարզում գործող |
|սոցիալական |ներկայացումների թիվը |սոցիալական |
|ծառայություններ | |ծառայություններ |
|մատուցող |Սոցիալական ծրագրերի և |մատուցողները |
|կազմակերպությունների |ծառայություն մատուցողների |շահագրգռված են |
|(պետական, հասարակական,|մասին իրազեկված խոցելի |տրամադրել |
|միջազգային) և նրանց |բնակչության տեսակարար |տեղեկատվություն |
|կողմից իրականացվող |կշիռը, % |իրենց սոցիալական |
|ծրագրերի վերաբերյալ | |ծրագրերի մասին |
|տեղեկատվության |Հասարակական կարծիքի | |
|հրատարակում և |հարցումների ժամանակ | |
|տարածում բնակչության |սոցիալական ծառայությունների| |
|լայն շերտերում |նպատակայնությունից և | |
|______________________|հասցեականությունից |__________________|
|1.2. Մարզպետարանի |բավարարված հարցվողների | |
|սոցիալական |տեսակարար կշիռը հարցվողների| |
|ապահովության |ընդհանուր թվում, % | |
|վարչության, ՍԾՏԳ-ների | | |
|կանոնավոր | | |
|հաշվետվությունների | | |
|հրապարակային | | |
|ներկայացում | | |
|բնակչությանը | | |
|սոցիալական աջակցության| | |
|բնագավառում ընթացող | | |
|ծրագրերի, նրանց մեջ | | |
|ընդգրկման չափանիշների | | |
|վերաբերյալ | | |
|_____________________________________________________________________|
|2. Սոցիալական ծառայությունների բնագավառի մասնագետների շարունակական |
|վերապատրաստում |
|_____________________________________________________________________|
|2.1. Սոցիալական |Մատուցվող ոչ նյութական | |
|ծառայություններ |ծառայությունների թիվը | |
|մատուցող | | |
|կազմակերպությունների |Դոնորների և մասնավոր | |
|համար դոնորներ և |բարերարների կողմից | |
|հովանավորներ որոնելու |ֆինանսավորվող կարիքավոր | |
|հմտությունների |խմբերին ուղղված աջակցության| |
|զարգացում |ծառայությունների թիվը | |
|(դասընթացներ, | | |
|միջազգային փորձ և | | |
|այլն) | | |
|______________________|___________________________|__________________|
|2.2. Սոցիալական |Կարիքի գնահատման | |
|ծառայություններ |դասընթացներին մասնակցածների| |
|մատուցող |թիվը (մարզպետարան և | |
|կազմակերպությունների |ՍԾՏԳ-ներ, ՏԻՄ-եր, ՀԿ-ներ) | |
|(պետական և ոչ | | |
|պետական) կադրերի | | |
|վերապատրաստում | | |
|կարիքների գնահատման | | |
|հմտությունների | | |
|զարգացման վերաբերյալ | | |
|_____________________________________________________________________|
|3. Սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավում, ինչի |
|արդյունքում կավելանան խոցելի բնակչության սոցիալական սպասարկման |
|համատեղ իրականացվող ծրագրերը |
|_____________________________________________________________________|
|3.1. ՀԿ-ների, ՏԻՄ-երի,|ՀԿ-ների և ՏԻՄ-երի համատեղ |Միջոցառումների |
|ՍԾՏԳ-ների միջև |սոցիալական ծրագրերի թիվը |իրականացման համար |
|տեղեկատվության | |ակնկալվում է |
|փոխանակման, մարզի | |ֆինանսավորում |
|մակարդակով իրականացվող| |դոնոր կազմակեր- |
|սոցիալական ծրագրերի | |պություններից |
|համակարգման | | |
|մեխանիզմների մշակում | | |
|և ներդնում | | |
|______________________|___________________________|__________________|
|3.2. Պետական և ոչ | | |
|պետական կառույցների | | |
|համատեղ ջանքերով | | |
|խոցելի խմբերի | | |
|կարիքների գնահատման | | |
|միջոցառումների | | |
|կանոնավոր իրագործում | | |
|______________________|___________________________|__________________|
|3.3 Մարզի խոցելի |Խոցելի խմբերի վերաբերյալ | |
|խմբերի քարտեզագրում, |տվյալների բազայի | |
|տվյալների բազայի |առկայություն | |
|ստեղծում` նրանց | | |
|սոցիալական |Խոցելի խմբերի համար | |
|պաշտպանությանն ուղղված|իրականացված ծրագրերի և | |
|միջոցառումների |միջոցառումների թիվը | |
|ընդլայնման և | | |
|հասցեականության | | |
|բարձրացման նպատակով | | |
|______________________|___________________________|__________________|
|3.4 Կամավորների |Սոցիալական աջակցության |Երիտասարդությունը |
|շարժման (կենտրոնի) |ծրագրերում ընդգրկված |ցանկանում է |
|զարգացում, |կամավորների թիվը |հասարակական |
|երիտասարդների շրջանում| |հիմունքներով |
|կամավորական շարժման | |ծառայություն |
|խթանում | |մատուցել խոցելի |
| | |խմբերին |
|_____________________________________________________________________|
|4. Երեխաների խնամքի կենտրոնների ստեղծում` ապահովելով |
|սոցիալ-հոգեբանական, մանկավարժական և իրավաբանական ծառայություններ |
|կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների |
|համար |
|_____________________________________________________________________|
|4.1 Դժվարին |Մարզում դժվարին իրավիճակում|Կյանքի դժվարին |
|իրավիճակում հայտնված |հայտնված երեխաների թիվը |իրավիճակում |
|երեխաների վերաբերյալ | |հայտնված երեխաների|
|տվյալների բազայի |Խնամքի և սոցիալ- |պաշտպանությունը |
|ստեղծում |հոգեբանական վերականգնողական|գտնվում է ՀՀ |
| |աջակցության |կառավարության |
|4.2 Ժամանակավոր խնամքի|ծառայություններից օգտված |ուշադրության |
|կարիք ունեցող |երեխաների թիվը |կենտրոնում |
|երեխաների ցերեկային | | |
|կենտրոնների ստեղծում | | |
|_____________________________________________________________________|
|5. Մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների |
|նյութատեխնիկական պայմանների բարելավում` համակարգի գործունեության |
|արդյունավետության և որակի բարձրացման նպատակով |
|_____________________________________________________________________|
|5.1. Սոցիալական |Սոցիալական | |
|ծառայություններ |ծառայություններում նոր | |
|մատուցող կառույցների |համակարգիչների տեսակարար | |
|(պետական և ոչ |կշիռը, % | |
|պետական) համակարգչային|Կայուն ինտերնետ կապ ունեցող| |
|տեխնիկայով հագեցում և |սոցիալական ծառայությունների| |
|ինտերնետ կապով |թիվը, % | |
|ապահովում | | |
|_____________________________________________________________________|
|6. Բնակչության սոցիալական ծառայությունների ընդլայնում, որը կնպաստի |
|խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների բազմազանությանը |
|_____________________________________________________________________|
|6.1. Խնամողների |Մարզում խնամողների |Միջոցառումների |
|վերապատրաստում |մասնագիտական վերապատրաստում|իրականացման համար |
|հաշմանդամների, ծերերի |անցած կամավորների թիվը |ակնկալվում է |
|խնամք, այդ թվում | |ֆինանսավորում |
|տնային խնամք | |դոնոր կազմակեր- |
|իրականացնելու համար | |պություններից |
|______________________|___________________________| |
|6.2. Սոցիալապես |Հումանիտար ճաշարանների |Անհրաժեշտ փորձ և |
|անապահով ընտանիքների |կողմից սպասարկվող |հմտություններ |
|անդամների |բնակչության թվաքանակը, % |ունեցող պետական և |
|սննդապահովում | |ոչ պետական |
|______________________|___________________________|սոցիալական |
|6.3. Ծերերի խնամքի |Բացի պետական տրանսֆերտներից|ծառայություններ |
|ծառայությունների (տան |խնամքի ծառայություններից |մատուցողների |
|պայմաններում խնամք, |օգտվող ծերերի թիվը |առկայություն |
|ցերեկային կենտրոն) | | |
|կազմակերպում և | |Պետական և ոչ |
|զարգացում | |պետական |
|______________________|___________________________|կազմակերպություն- |
|6.4. Հաշմանդամների |Վերականգնողական և |ների միջև |
|(հատկապես հաշմանդամ |տեխնիկական անհրաժեշտ այլ |համագործակցության |
|երեխաների և նրանց |միջոցներ ստացած |բարձր աստիճան |
|ծնողների) ապահովում |հաշմանդամների թիվը | |
|վերականգնողական և | | |
|տեխնիկական այլ |Կենտրոնի ծառայությունից | |
|միջոցներով |օգտվող հաշմանդամ երեխաների | |
| |թիվը | |
|Հաշմանդամ երեխաների | | |
|առողջա-վերականգնողական| | |
|ցերեկային կենտրոնի | | |
|ստեղծում | | |
|______________________|___________________________|__________________|
|6.5. Խնամատար ընտանիքի|Հաշվառված խնամատար |ՀՀ կառավարությունն|
|ինստիտուտի զարգացում |ընտանիքների թիվը |աջակցում է |
| |Խնամատար ընտանիքներում |խնամատար ընտանիքի |
| |տեղավորված ծնողազուրկ |ինստիտուտի |
| |երեխաների թիվը |կայացմանը |
| | |հանրապետությունում|
|______________________|___________________________|__________________|
|6.6. Գործազուրկների |Մասնագիտական ուսուցումն |Մասնագիտական |
|համար մասնագիտական |ավարտածների թվաքանակը, |ուսուցում |
|ուսուցման կազմակերպում|նրանցից աշխատանքի |կազմակերպելու |
|(վերամասնագիտացում, |տեղավորվածները |համար ակնկալվում է|
|որակավորման բարձրացում| |ֆինանսավորում |
|և նախնական | |դոնոր կազմակեր- |
|արհեստագործական, | |պություններից |
|մասնագիտական | | |
|պատրաստում) | |Գյուղական |
| | |բնակավայրերի |
| | |բնակչության |
| | |զբաղմունքների |
| | |բազմազանեցում, ոչ |
| | |գյուղական ոլորտի |
| | |ճյուղերի առաջանցիկ|
| | |զարգացման |
| | |խրախուսում և ոչ |
| | |գյուղատնտեսական |
| | |աշխատատեղերի |
| | |ստեղծում պետական |
| | |և մասնավոր |
| | |ֆինանսական |
| | |ռեսուրսների |
| | |արդյունավետ |
| | |օգտագործման |
| | |մեխանիզմների ու |
| | |ուղղությունների |
| | |մշակման և |
| | |կիրարկման միջոցով |
._____________________________________________________________________.
5.6. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն
387. Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխաների իրավունքների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 269-Ն, 2004 թ. ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը և դրանց միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 645-Ն, 2003 թ. օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն, 2003 թ. դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշումների և այլ իրավական ակտերի համաձայն:
388. Այսօր սոցիալական քաղաքականության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման հիմնական ուղղվածություններն են`
1) ընտանիքի, կանանց և երեխաների խնամքի և պաշտպանության միասնական համակարգի ստեղծում
2) երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում երեխաների թվի նվազեցում և այդ հաստատություններում երեխաների մուտքի կանխարգելում
3) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարելավում
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հիմնախնդիրներ
5) պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների հիմնախնդիրներ
6) մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործության կատարման մեջ մեղադրվող երեխաների հիմնախնդիրներ
7) ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության հիմնախնդիրներ:
389. «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրում» կարևորվում է նաև երեխային մատուցվող ծառայությունների ապակենտրոնացման և համայնքների ներգրավվման սկզբունքը` խնամքի ցերեկային կենտրոնների ստեղծման միջոցով: Ներկայումս մարզում գործընթացի իրականացման համար խոչընդոտ են հանդիսանում շենքային պայմանների և ֆինանսական միջոցների բացակայությունը:
390. Նշված միջոցառումների իրականացումը մարզում չափազանց կարևոր է, քանի որ 2006-2010 թթ. մարզում հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 44 երեխա, որից 6-ը որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք: Ըստ մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների դիտարկումների` մարզում քիչ չեն նաև սոցիալական տարբեր հիմնախնդիրներ ունեցող երեխաները:
391. Մարզում հաշվառված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների թիվը ըստ կարգավիճակի ներկայացված է աղյուսակ 5.19-ում:
Աղյուսակ 5.19. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների թիվը` ըստ կարգավիճակի, 2008-2010 թ. հուլիս
.___________________________________________________________________.
| |Գրանց-| Գնահատ- |Մշակված|Իրականաց-|Ընթացքի|
| |ված | ված |անհատա-|ված |մեջ |
| |թիվը | կարիքներ|կան |անհատական|գտնվող |
| | | |ծրագրեր|ծրագրեր |անհատա-|
| | | | | |կան |
| | | | | |ծրագրեր|
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Մուրացիկ, թափառաշրջիկ | 2 | 2 | 2 | 2 | - |
|երեխաներ | | | | | |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Հանրակրթությունից դուրս | 13 | 13 | 7 | 3 | 1 |
|մնացած երեխաներ | | | | | |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Ապօրինի աշխատող երեխաներ| - | - | - | - | - |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Օրինազանց երեխաներ | 63 | 63 | 48 | 15 | 33 |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Միակողմանի ծնողազուրկ | 208 | - | - | - | - |
|երեխաներ | | | | | |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Առանց ծնողական խնամքի | 13 | 13 | 13 | 8 | 6 |
|մնացած երեխաներ, որից` | | | | | |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|- երկկողմանի ծնողազուրկ | 13 | 13 | 13 | 8 | 6 |
|(որբ) երեխաներ | | | | | |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|- ընկեցիկ երեխաներ | - | - | - | - | - |
|________________________|______|_________|_______|_________|_______|
|Հաշմանդամ երեխաներ | 139 |74 | 74/65 | 65 | 74 |
| | |մտավոր, | | | |
| | |65 | | | |
| | |ֆիզիկական| | | |
.___________________________________________________________________.
392. Վերոհիշյալ բոլոր խոցելի խմբերի նկատմամբ այսօր պետության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ:
393. Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում (մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամ, անապահով, սոցիալական և բարոյահոգեբանական դժվարություններ կրող ընտանիքների երեխաների նկատմամբ) նախատեսվում է իրականացնել հետևյալ բարեփոխումները.
1) երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացնող բոլոր պետական և ոչ պետական կառույցների սերտ համագործակցության ապահովում
2) մանկապարտեզների շենքերի վերանորոգում
3) երեխաների ազատ ժամանցի կազմակերպման նպատակով խաղահրապարակների ստեղծում
4) ներառական կրթության կազմակերպում
5) թեքահարթակների առկայության ապահովում:
394. Սոցիալական պաշտպանության համակարգը թե հանրապետության, թե Արմավիրի մարզի կտրվածքով այսօր ներառում է.
1) պետական սոցիալական օժանդակության ծրագրեր, ինչպիսիք են` պետական նպաստները (ընտանեկան, ծննդյան միանվագ (50 հազար դրամ, 3 և 4 երեխաների դեպքում` 430 հազար դրամ), մինչև 2 տարեկան երեխաների խնամքի, ինչպես նաև հուղարկավորության նպաստներ), ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման և այլ աջակցությունների ուղղված ծրագրերը, ապահովագրական և սոցիալական կենսաթոշակները.
2) սոցիալական ապահովության ծրագրեր երեխաների համար, մասնավորապես բժշկասոցիալական վերականգնման ծրագրեր, մանկատների և հատուկ օժանդակ դպրոցների պահպանման ծրագրեր:
395. Մարզում իրականացվում են նաև կանանց հիմնախնդիրներին վերաբերվող նպատակային ծրագրեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 8-ի «Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը և դրա միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 645-Ն որոշումը նպաստում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանը, օժանդակում է կանանց սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորմանը:
396. «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագրով» նախանշված խնդիրների շարունակականությունն ապահովելու նպատակով 2010 թ. փետրվարի 11-ի ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Գենդերային քաղաքականության հայեցակարգը», իսկ մինչև տարվա վերջ ՀՀ կառավարություն է ներկայացվելու 2011-2015 թթ. համապատասխան միջոցառումների ծրագիրը, որում ներառվելու են նաև մարզերի ծրագրերը:
397. Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Արմավիրի մարզում 2010 թ. մշակվել և իրականացվում են հետևյալ ծրագրերը.
1) Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման մասին համայնքներում իրազեկման բարձրացում
2) Մարզի մի քանի կազմակերպություններում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների իրական պատկերի ուսումնասիրությանն ուղղված ծրագիր
3) Կանանց զբաղվածության ապահովում (վճարովի հասարակական աշխատանքներում կանանց ներգրավում)
4) Համայնքի ավագանու կին անդամների և համայնքի կին ղեկավարների համար դասընթացների կազմակերպում:
6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
6.1. Գյուղատնտեսության ոլորտի իրավիճակի վերլուծություն
398. ՀՀ Արմավիրի մարզի բնակչության զբաղվածության մեծ մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը եղել է 284.9 հազ. մարդ, որից 183.1 հազ. մարդը կամ մարզի բնակչության 64.3%-ը հանդիսանում է գյուղական բնակչությունը:
399. Մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է 55325 գյուղացիական տնտեսությունների միջոցով: Մարզում կա գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի 5 շուկաներ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մարզի վարչական տարածքի 78.1%-ը:
._____________________________________________________________________.
|Արմավիրի|Մարզի |Գյուղա- | այդ թվում` |
|մարզ |վարչական|տնտեսական|_________________________________________|
| |տարածք |նշանակու-|վարելա- |բազմամյա|խոտհարք|արոտ |այլ |
| |(հա) |թյան |հող (հա)|տնկարկ |(հա) |(հա) |հողեր |
| | |հողեր | |(հա) | | |(հա) |
| | |(հա) | | | | | |
|________|________|_________|________|________|_______|_______|_______|
|2009 թ. |124182.1| 96976.1| 41980.3| 10917.1| 263.0 |22528.3|21287.4|
._____________________________________________________________________.
400. Գյուղատնտեսական նշանակության հողերի 43.3%-ը վարելահող է, 11.3%-ը` բազմամյա տնկարկ, 0.3%-ը` խոտհարք, 23.2%-ը` արոտ և 21.9%-ը` այլ հողեր:
401. 2009 թ.-ին մարզում պտղի և հատապտղի տարածությունը կազմել է 7622 հա, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 273.8 հա-ով, խաղողի ցանքատարածությունները ավելացել են 4.1 հա-ով, կազմելով` 6489.7 հա:
402. 2009 թ. աշնանը 2010 թ.-ի բերքի տակ կատարվել է աշնանացան 7300 հա-ի չափով նախորդ տարվա 7900 հա-ի դիմաց: 2010 թ. նախատեսվում է մարզում ցանքատարածությունները նախորդ տարվա 43148 հա-ից հասցնել 43350 հա-ի:
403. 2008 թվականին Արմավիրի մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքը (ընթացիկ գներով) կազմել է 105.7 մլրդ. դրամ` հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 19%-ը (բուսաբուծության մասով 87.1 մլրդ. դրամ (25%), անասնաբուծության մասով 18.6 մլրդ դրամ (9%): 2009 թ.-ին մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 109.1 մլրդ. դրամ` հանրապետության գյուղատնտեսական արտադրանքի 19.6%-ը (բուսաբուծության մասով` 91.8 մլրդ. դրամ (26.5%), իսկ անասնաբուծության մասով` 17.3 մլրդ. դրամ (8.2%): 2008-2009 թթ. գյուղատնտեսական արտադրանքի արտադրության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև համեմատականը մյուս մարզերի հետ ներկայացված է աղյուսակ 6.2-ում:
.______________________________________________________________________
| |Համախառն արտադրանք 2008 թ. |Համախառն արտադրանք 2009 թ. |
| |դրությամբ (մլրդ. դրամ) |դրությամբ (մլրդ. դրամ) |
| |____________________________|____________________________|
| |Ընդամենը| այդ թվում` |Ընդամենը| այդ թվում` |
| | |___________________| |___________________|
| | |Բուսաբու-|անասնապա-| |Բուսաբու-|անասնապա-|
| | |ծություն |հություն | |ծություն |հություն |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Ընդամենը ՀՀ| 555,993| 348,694 | 207,299 | 555,698| 346,375 | 209,323 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|ք. Երևան | 6,226 | 3,249 | 2,977 | 4,986 | 2,335 | 2,650 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Արագածոտն | 50,153 | 28,685 | 21,468 | 54,628 | 31,563 | 23,066 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Արարատ | 89,371 | 72,377 | 16,994 | 89,117 | 74,422 | 14,696 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Արմավիր | 105,755| 87,112 | 18,644 | 109,062| 91,803 | 17,259 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Գեղարքունիք| 96,473 | 63,418 | 33,056 | 94,631 | 60,132 | 34,499 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Լոռի | 35,330 | 14,535 | 20,795 | 37,295 | 13,958 | 23,337 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Կոտայք | 43,247 | 15,353 | 27,894 | 39,874 | 14,057 | 25,817 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Շիրակ | 57,785 | 30,315 | 27,470 | 56,412 | 26,873 | 29,538 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Սյունիք | 34,678 | 18,727 | 15,951 | 33,778 | 15,693 | 18,085 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Վայոց ձոր | 11,586 | 4,037 | 7,549 | 11,494 | 3,904 | 7,591 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Տավուշ | 25,387 | 10,886 | 14,501 | 24,421 | 11,635 | 12,786 |
|___________|________|_________|_________|________|_________|_________|
|Արմավիրի | 19.0 | 25.0 | 9.0 | 19.6 | 26.5 | 8.2 |
|մարզի | | | | | | |
|տեսակարար | | | | | | |
|կշիռը | | | | | | |
|հանրապետու-| | | | | | |
|թյունում | | | | | | |
|արտադրված | | | | | | |
|արտադրանքի | | | | | | |
|մեջ (%) | | | | | | |
.______________________________________________________________________
.____________ _____________________________.
| | |2009 թ.-ը 2008 թ.-ի |
| | |նկատմամբ, % |
| | |____________________________|
| | |Ընդամենը| այդ թվում` |
| | | |___________________|
| | | |Բուսաբու-|անասնապա-|
| | | |ծություն |հություն |
|___________| |________|_________|_________|
|Ընդամենը ՀՀ| | 99.9 | 99.3 | 101 |
|___________| |________|_________|_________|
|ք. Երևան | | 80.1 | 71.9 | 89 |
|___________| |________|_________|_________|
|Արագածոտն | | 108.9 | 110 | 107.4 |
|___________| |________|_________|_________|
|Արարատ | | 99.7 | 102.8 | 86.5 |
|___________| |________|_________|_________|
|Արմավիր | | 103.1 | 105.4 | 92.6 |
|___________| |________|_________|_________|
|Գեղարքունիք| | 98.1 | 94.8 | 104.4 |
|___________| |________|_________|_________|
|Լոռի | | 105.6 | 96 | 112.2 |
|___________| |________|_________|_________|
|Կոտայք | | 92.2 | 91.6 | 92.6 |
|___________| |________|_________|_________|
|Շիրակ | | 97.6 | 88.6 | 107.5 |
|___________| |________|_________|_________|
|Սյունիք | | 97.4 | 83.8 | 113.4 |
|___________| |________|_________|_________|
|Վայոց ձոր | | 99.2 | 96.7 | 100.5 |
|___________| |________|_________|_________|
|Տավուշ | | 96.2 | 106.9 | 88.2 |
|___________| |________|_________|_________|
|Արմավիրի | | | | |
|մարզի | | | | |
|տեսակարար | | | | |
|կշիռը | | | | |
|հանրապետու-| | | | |
|թյունում | | | | |
|արտադրված | | | | |
|արտադրանքի | | | | |
|մեջ (%) | | | | |
.____________ _____________________________.
404. Բուսաբուծություն. Ներկայումս մարզի գյուղացիական տնտեսությունները հակված են զբաղվելու այգեգործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ, քանի որ նշված ճյուղերը ապահովում են առավել բարձր եկամտաբերություն:
405. Արմավիրի մարզի գյուղատնտեսական արտադրության մեջ տարեցտարի պակասել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, փոխարենը ավելացել է խաղողի և բոստանային ու բանջարանոցային մշակաբույսերի տարածությունը:
406. 2009 թ. բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի գծով համախառն բերքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները (Աղյուսակ 6.3.): 6.3).
Աղյուսակ 6.3. ՀՀ Արմավիրի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվության մասին 2008-2009 թթ.
.___________________________________________________________________.
|Մշակաբույսը |Տարեթիվը|Տարածությունը|Միջին |Համախառն բերքը|
| | |(հա) |բերքատվությունը|(հազ. տոննա) |
| | | |(ց/հա) | |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Հացահատիկ | 2008 թ.| 7849 | 36.96 | 29.01 |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 7502 | 34.5 | 25.9 |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Հատիկընդեղեն | 2008 թ.| 304 | 52.2 | 1.59 |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 300 | 51.6 | 1.55 |
|_____________|________|_____________|_______________|______________|
|կարտոֆիլ | 2008 թ.| 1875.1 | 335.7 | 62.95 |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 1453.4 | 342.4 | 53.2 |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Բանջարեղեն | 2008 թ.| 8453 | 397.8 | 360.0 |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 8502 | 391.4 | 363.5 |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Բոստան | 2008 թ.| 3916.8 | 316.5 | 123.95 |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 4132.8 | 340.0 | 140.5 |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Բազմամյա խոտ | 2008 թ.| 8899.6 | 140.45 | 128.96 |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 8462.5 | 135.4 | 131.2 |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Պտուղ | 2008 թ.|7895.8/5339.2| 129 | 68.89 |
| | |բերքատու | | |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.| 7622/5057.5 | 174.1 | 88.0 |
| | |բերքատու | | |
|_____________|________|_____________|_______________|______________|
|Խաղող | 2008 թ.|6485.6/4846.1| 165.4 | 80.14 |
| | |բերքատու | | |
| |________|_____________|_______________|______________|
| | 2009 թ.|6489.7/5107.7| 179.3 | 91.6 |
| | |բերքատու | | |
.___________________________________________________________________.
407. Բազմամյա տնկարկների տարածքների ավելացմանը զուգընթաց բարելավվել և երիտասարդացվել է բազմամյա տնկարկների կազմը: Ծերացած, նոսր և խառը պտղատու և խաղողի այգիները քանդվել են և նրանց փոխարեն հիմնվել երիտասարդ, լիարժեք և մաքրասորտ այգիներ: Մարզն իր ուրույն տեղն ունի նաև վաղահաս կարտոֆիլի արտադրության բնագավառում:
408. Բազմամյա տնկարկների ավելացումը նպաստել է տնկարանային տնտեսությունների աշխուժացմանը, ներկայումս մարզում գործում են 40-ից ավել մեծ ու փոքր տնկարանային տնտեսություններ, որոնք գրեթե ապահովում են մարզում անհրաժեշտ խաղողի արմատակալների և պտղի տնկիների պահանջարկը: Եթե 2004-2005 թթ. տնկիները վաճառվում էին 800-1200 դրամի սահմաններում, ապա ներկայումս այն չի գերազանցում 100-200 դրամը:
409. Գնալով մեծ թափ է ստանում վաղահաս բանջարեղենի արտադրությունը: Մարզում շուրջ 1040 հեկտարի վրա ապակյա և պոլիէթիլենային թաղանթե ծածկոցների տակ աճեցվում է բանջարեղենի տարբեր տեսակներ և ելակ, որը հնարավորություն է տալիս գրեթե ողջ տարին ազգաբնակչությանը մատակարարել թարմ բանջարեղեն:
410. Մարզում շուրջ 15000 հա գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր չեն մշակվում հիմնականում ոռոգման ջրի պակասի, ներտնտեսային ցանցերի բացակայության, կրկնակի աղակալված լինելու, ինչպես նաև առանձին գյուղացիական տնտեսությունների ցածր վճարունակության և արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով:
411. Բուսաբուծական ճյուղի արդյունավետության բարձրացման կարևորագույն պայմանը սերմնաբուծությունն է: Հողերի սեփականաշնորհումից հետո մարզում եղած գրեթե բոլոր սերմնաբուծական տնտեսությունները լուծարվել են, ինչի հետևանքով դեռևս ցածր է մշակաբույսերի բերքատվությունը` դրա հետ մեկտեղ գյուղացիական տնտեսությունների ֆինանսական կարողությունները:
412. Մարզի գյուղատնտեսությունը գտնվում է ռիսկային գոտում և էապես կախված է բնակլիմայական պայմաններից: Երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, գարնանային հեղեղումներ, ահա ոչ լրիվ ցանկը, որոնց հետևանքով գրեթե ամեն տարի տուժում են մարզի գյուղացիական տնտեսությունները:
413. 2009 թվականին մարզի 25 համայնքների 2195 հեկտար ցանքատարածություններ վնասվել են կարկուտի և ուժեղ քամու հետևանքով, որոնց հասցված վնասը կազմել է 1.75 մլրդ. դրամ: Պատճառված վնասները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից գրեթե յուրաքանչյուր տարի տրամադրվել են համապատասխան օգնություններ, որը իհարկե ամբողջությամբ չի կարող փոխհատուցել տարերային աղետների պատճառած վնասները`
1) Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2005 թ. մարզի 13 համայնքների 2589 շահառուներին տրամադրվել է 150 տոննա ցորենի սերմացու:
2) Կարկտահարությունից վնասված 8 համայնքներին, օգնության կարգով պետական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր հեկտարի դիմաց, որպես ոռոգման ջրի վարձավճար, փոխանցվել է 42.46 մլն. դրամ:
3) Տարերային աղետներից տուժած 11 համայնքների 5708 շահառուների բաժանվել է 114.16 տոննա շաքարավազ և 285.4 տոննա ալյուր, մեկ շահառուի հաշվով` 50 կգ ալյուր և 25 կգ շաքարավազ:
4) 2002-2003 թթ. ձմռան սաստիկ ցրտահարության հետևանքով վնասված 93 համայնքներին 2005 թ. տրամադրվել են 73980 հատ պտղատու տնկիներ:
5) Մարզի մի շարք համայնքներում տեղադրվել են 32 հակակարկտային կայանք, 2010 թվականին նախատեսված է կառուցել 41 հակակարկտային կայանք:
414. Արաքս գետի գարնանային վարարումների հետևանքով ափամերձ տարածքները հեղեղումներից պաշտպանելու նպատակով ՀՀ կառավարության կողմից մարզին տրամադրվել է 1.0 մլրդ. դրամ, իսկ Մարգարա համայնքի հողատարածքները գարնանային հեղեղումներից պաշտպանելու համար կառուցվել է 1.2 կմ երկարությամբ փակ դրենաժային համակարգ, որի համար հատկացվել է 48 մլն. դրամ գումար:
415. Մարզում եգիպտացորենի մշակության աշխատանքները խրախուսելու համար 2008 թ. 15 համայնքների 462 շահառուների անվճար տրամադրվել է 11478 կգ վեց տեսակի եգիպտացորենի սերմացու, միաժամանակ եգիպտացորենի ցանք կատարած 20 համայնքների 278 շահառուների 458.5 հա-ի հաշվով տրամադրվել է սուբսիդիա` 1 հա-ի հաշվով 35 հազ. դրամ:
416. Վերջին տարիներին մկնանման կրծողների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար գրեթե ամեն տարի անվճար տրամադրվել է ցինկի ֆոսֆիդ տեսակի մկնասպան պրեպարատ:
417. ՊԳԿ գյուղատնտեսական ներդրանքի մատակարարումը բնակչությանը պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության ծրագրի սահմաններում 2008 թվականի մարզի 22 համայնքների 430 շահառուների անվճար տրամադրվել է 64500 կգ ցորենի սերմացու: Այս ամենը հրամայաբար թելադրում են, որպեսզի մարզում ներդրվի ապահովագրական համակարգ և շարունակվի հակակարկտային կայանքների տեղադրումը:
418. Անասնաբուծություն. Արմավիրի մարզի անասնաբուծության ուղղվածությունը կաթի և մսամթերքի արտադրությունն է: Մարզում կենտրոնացված է հանրապետության խոշոր եղջերավոր անասունների շուրջ 7.3%-ը (41538 գլուխ տավար, որից 16498-ը` կովեր), ոչխարների և այծերի` գրեթե 11.5%-ը (58858 գլուխ) և խոզերի` 14.1%-ը (15913 գլուխ): Բացառությամբ կովերի, ոչխարների, այծերի մարզում աճ է գրանցվել խոզերի գլխաքանակի առումով (Աղյուսակ 6.4.):
Աղյուսակ 6.4. Անասունների գլխաքանակը հանրապետությունում, ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի (2009-2010 թթ. հունվարի 1-ի դրությամբ)
._________________________________________________________
| |Խոշոր եղջերավոր |որից` կով |
| |անասուն (գլուխ) | |
| | | |
|____________|_____________________|_____________________|
| |01.01.10 թ|01.01.10 թ|01.01.10 թ|01.01.10 թ|
| | |01.01.09 թ| |01.01.09 թ|
| | |նկատմամբ, | |նկատմամբ, |
| | |%-ով | |%-ով |
|____________|__________|__________|__________|__________|
|Ք. Երևան | 2,259 | 90.9 | 1,323 | 119.6 |
|____________|__________|__________|__________|__________|
|Արագածոտն | 70,157 | 99.6 | 33,773 | 96.6 |
|____________|__________|__________|__________|__________|
|Արարատ | 41,171 | 101.1 | 16,940 | 97.5 |
|____________|__________|__________|__________|__________|
|Արմավիր | 41,538 | 94.6 | 16,498 | 94.0 |
|____________|__________|__________|__________|__________|
|Գեղարքունիք | 101,910 | 97.5 | 50,617 | 94.7 |
|____________|__________|__________|__________|__________|
|Լոռի | 69,040 | 94.2 | 35,138 | 94.8 |
|____________|__________|__________|__________|__________|
|Կոտայք | 48,305 | 92.2 | 24,164 | 93.2 |
|____________|__________|__________|__________|__________|
|Շիրակ | 95,934 | 102.5 | 46,100 | 101.9 |
|____________|__________|__________|__________|__________|
|Սյունիք | 50,659 | 94.7 | 25,265 | 95.2 |
|____________|__________|__________|__________|__________|
|Վայոց ձոր | 15,909 | 96.5 | 7,716 | 96.5 |
|____________|__________|__________|__________|__________|
|Տավուշ | 33,751 | 101.2 | 16,320 | 102.9 |
|____________|__________|__________|__________|__________|
|Ընդամենը | 570,633 | 97.6 | 273,854 | 96.8 |
._________________________________________________________
___________________________________________________________________.
|Խոզ (գլուխ) | Ընդամենը ոչխար | այդ թվում |
| | և այծ (գլուխ) |______________________|
| | | ոչխար |
|_____________________|_____________________|______________________|
|01.01.10 թ|01.01.10 թ|01.01.10 թ|01.01.10 թ| 01.01.10 թ|01.01.10 թ|
| |01.01.09 թ| |01.01.09 թ| |01.01.09 թ|
| |նկատմամբ, | |նկատմամբ, | |նկատմամբ, |
| |%-ով | |%-ով | |%-ով |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 5,621 | 218.4 | 1,510 | 60.1 | 1,497 | 59.9 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 9,557 | 145.0 | 71,387 | 90.5 | 68,015 | 90.1 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 15,279 | 112.9 | 65,874 | 94.7 | 62,503 | 94.3 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 15,913 | 125.0 | 58,858 | 98.4 | 58,381 | 98.7 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 8,416 | 124.2 | 85,242 | 85.1 | 81,692 | 84.8 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 9,525 | 158.7 | 28,515 | 81.8 | 26,524 | 81.5 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 12,707 | 102.6 | 35,192 | 89.0 | 31,530 | 88.9 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 14,528 | 140.5 | 68,366 | 95.5 | 65,723 | 95.1 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 6,321 | 155.0 | 64,964 | 95.2 | 62,112 | 97.0 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 1,393 | 119.9 | 16,966 | 94.2 | 10,921 | 93.5 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 13,348 | 154.7 | 14,155 | 87.8 | 12,444 | 88.7 |
|__________|__________|__________|__________|___________|__________|
| 112,608 | 132.8 | 511,029 | 91.4 | 481,342 | 91.4 |
___________________________________________________________________.
419. 2009 թ. արտադրվել է շուրջ 9.7 հազ. տոննա միս, 40.4 հազ.տոննա կաթ և 92.4 մլն. ձու (համապատասխանաբար հանրապետության անասնաբուծական արտադրանքի շուրջ 7.7%, 6.2% և 14.7%-ը): 2008-2009 թթ. մարզում արտադրված անասնաբուծական մթերքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը, ինչպես նաև դրանց համեմատականը այլ մարզերի հետ ներկայացված է աղյուսակ 6.5-ում:
._____________________________________________________________________.
|Մարզը, |Իրացվել է անասուն |Արտադրվել է կաթ, |Արտադրվել է ձու, |
|քաղաքը |և թռչուն սպանդի |հազ. տոննա |մլն. հատ համար |
| |քաշով)1, հազ. տոննա| |(կենդանի |
| |___________________|__________________|__________________|
| |2009 թ. |2009 թ. |2009 թ. |2009 թ. |2009 թ. |2009 թ. |
| |հունվար- |հունվար- |հունվար-|հունվար- |հունվար-|հունվար- |
| |դեկտեմբեր|դեկտեմբե-|դեկտեմ- |դեկտեմբե-|դեկտեմ- |դեկտեմբե-|
| | |րը 2008թ.|բեր |րը 2008թ.|բեր |րը 2008թ.|
| | |հունվար- | |հունվար- | |հունվար- |
| | |դեկտեմբե-| |դեկտեմբե-| |դեկտեմբե-|
| | |րի | |րի | |րի |
| | |նկատմամբ,| |նկատմամբ,| |նկատմամբ,|
| | |% | |% | |% |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|ք. Երևան | 0.5 | 71.4 | 2.1 | 58.3 | 32.0 | 94.1 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Արագածոտն | 14.0 | 102.2 | 80.5 | 105.4 | 47.1 | 161.9 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Արարատ | 8.5 | 76.6 | 40.4 | 81.6 | 56.3 | 127.6 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Արմավիր | 9.7 | 81.5 | 40.4 | 94.4 | 92.4 | 110.0 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Գեղարքունիք| 21.7 | 110.2 | 123.5 | 105.1 | 60.5 | 82.8 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Լոռի | 14.8 | 118.4 | 85.7 | 110.2 | 34.4 | 113.2 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Կոտայք | 13.1 | 84.0 | 59.0 | 86.6 | 181.4 | 109.5 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Շիրակ | 19.4 | 112.8 | 104.6 | 105.8 | 41.9 | 99.3 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Սյունիք | 11.6 | 119.6 | 61.9 | 109.8 | 24.8 | 118.7 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Վայոց Ձոր | 5.3 | 120.5 | 18.2 | 72.8 | 15.0 | 107.9 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Տավուշ | 7.6 | 80.9 | 36.7 | 80.0 | 44.3 | 118.4 |
|___________|_________|_________|________|_________|________|_________|
|Ընդամենը ՀՀ| 126.2 | 100.2 | 653.0 | 98.7 | 630.1 | 109.6 |
._____________________________________________________________________.
__________________________
1 Ներառյալ ներքին սպառումը
420. 2010 թվականի հունվար-ապրիլի ընթացքում հանրապետությունում արտադրված մսի (կենդանի քաշով) քանակը փոքր-ինչ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (կազմել է 93.6%), մարզում այդ ցուցանիշը նույնպես նվազել է (կազմել է 81.5%): Մարզում փոքր-ինչ նվազել է նաև արտադրված կաթի քանակը` (հանրապետական ցուցանիշը կազմել է 96.7%) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 94%, աճել է արտադրված ձվի քանակը` (հանրապետական ցուցանիշը կազմել է 131.7 %) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 198.6%:
421. Վերջին տարիներին մարզում լայն թափ է ստացել նաև թռչնաբուծությունը, որն հիմնականում կենտրոնացված է Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայի և Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի Եղեգնուտի մասնաճյուղում:
422. 2008 թվականի սկզբից թեև մարզում կատարվել են անասնաբուժական հակահամաճարակային բոլոր միջոցառումները, սակայն որոշ համայնքներում արձանագրվեց խոզերի «Աֆրիկյան ժանտախտ» հիվանդությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին անվճար հատկացվեցին բուժանյութերը, պատվաստանյութեր և ախտահանիչներ: Հսկողություն սահմանվեց կենդանիների շարժի, սպանդի, շուկաներում մսի իրացման վրա:
423. ՀՀ կառավարության 2007 թվականին ՀՀ պետական բյուջեի հաշվին մարզի անասնաբուժության ոլորտում ներդրվել է շուրջ 90.0 հազար ԱՄՆ դոլար, նորոգվել և կահավորվել է անասնաբուժական կենտրոնի շենքը: Տեսչությանը հատկացվել է երկու նոր մարդատար ավտոմեքենա, 2007-2009թթ. համայնքային անասնաբուժարաններին հատկացվել է թվով 69 հատ սառնարան: Զգալի միջոցներ են ներդրվել պատվաստանյութերի, բուժանյութերի և ախտահանիչ նյութերի ձեռքբերման համար:
424. 2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեի շրջանակներում կատարվել է 658.5 հազար խոշոր եղջերավոր անասունների պատվաստում (4 տեսակի հիվանդության դեմ), 453.3 հազար մանր եղջերավոր անասունների պատվաստում (երկու տիպի հիվանդությունների դեմ), 170.4 հազար խոզերի պատվաստում (3 հիվանդությունների դեմ), 592.7 հազար թռչունների պատվաստում ժանտախտ հիվանդության դեմ:
425. Վերջին տարիներին մարզում լայն թափ է ստացել ձկնաբուծությունը, մարզում գործում է 130 ձկնաբուծական տնտեսություններ, որից 9-ը` 623 հա մակերեսով, գործում է ջրածածկ տարածքների, իսկ 121 տնտեսություններ` 312 հա տարածքով տարբեր նպատակային նշանակությամբ հողատարածքների վրա: Մարզում տարեկան արտադրվում է շուրջ 1600-1200 տ կարպ, սազան, կողակ, թառափ, իշխան և այլ տեսակի ձկներ: Կերի կայուն բազա ունենալու և համապատասխան վարկավորման միջոցով մարզում հնարավոր է արտադրել մինչև 3000 տ ձուկ:
426. Ոռոգման համակարգ. Արմավիրի մարզում ոռոգումն իրականացվում է արհեստական եղանակով, առանց որի հնարավոր չէ երկրագործության վարումը: Մարզում 96976 հեկտար գյուղ. նշանակության հողերից 50190 հեկտարը ոռոգելի են: 2009 թվականին մարզի 49360 ջրօգտագործողներին ոռոգման ջուր է մատակարարվել «Ախուրյան-Արաքս» և «Սևան-Հրազդանյան» ջրառ ՓԲԸ-ի, 2004 թ.-ին կազմակերպված 10 ՋՕԸ-երի, 5181 կմ երկարությամբ միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցի, 77 ջրամղիչ կայանքների և 318 խորքային հորերի միջոցով: 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին մատակարարվել է 189.79 մլն. մ3 ոռոգման ջուր` 1708 մլն. դրամ հասույթով, որի դիմաց գանձվել է 1404 մլն. դրամ, կամ 82.2%:
427. Ոռոգման համակարգում վերջին հինգ տարիների ընթացքում կատարված բարեփոխումները դրական ազդեցություն են ունեցել ոռոգման ջրի մատակարարման բարելավման և հողերի օտարման գործընթացի վրա, որի արդյունքում տարեցտարի գնալով ավելացել են գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված հողատարածքները:
428. Եթե գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումը լավ է իրականացվում Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, ապա նույնը չի կարելի ասել Բաղրամյանի տարածաշրջանի համար, որտեղ աճուրդ-վաճառքով գնված և գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված, ինչպես նաև ոռոգման ջրի նկատմամբ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածությունների ոռոգումը նոր խնդիրներ է առաջացնում, ինչպես ոռոգման նոր համակարգի կառուցման, այնպես էլ եղած ոռոգման ցանցերի վերանորոգման ուղղությամբ:
429. 2005-2009 թթ. «Ոռոգման համակարգերի զարգացման և բարեփոխումների» ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համայնքների կողմից կատարվող համաֆինանսավորմամբ, ինչպես նաև մյուս դոնոր կազմակերպությունների միջոցներով մարզի մի շարք համայնքներում կատարվել են հետևյալ շինարարական աշխատանքները`
1) Կողբավան համայնք - 2272 մ երկարությամբ ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 42.39 մլն. դրամ
2) Արտամետ համայնք - 4580 մ երկարությամբ ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 84.2 մլն. դրամ
3) Շենիկ-Արտամետ համայնքներ - 3710 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 132.88 մլն. դրամ
4) Վանանդ համայնք - 7072 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 148.8 մլն. դրամ
5) Շենիկ համայնք - 2820 մ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 63.68 մլն. դրամ
6) Բագարան համայնք - 4090 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 71.59 մլն. դրամ
7) Քարակերտ համայնք - 4.5 կմ երկարության ներտնտեսային ցանցի
կառուցում` 49.4 մլն. դրամ
8) Դալարիկ համայնք - 4.4 կմ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 67.47 մլն. դրամ
9) Մյասնիկյան համայնք - 1.8 կմ երկարության ներտնտեսային ցանցի
կառուցում` 41.5 մլն. դրամ
10) Սարդարապատ համայնք - 1510 մ երկարության ջրանցքի
վերակառուցում` 11.33 մլն. դրամ
11) Հուշակերտ համայնք - 2153 մ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում 39.95 մլն. դրամ
12) Արաքս (Արմ.) համայնք - 1731 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 22.0 մլն. դրամ
13) Խանջյան համայնք - 4.4 կմ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 26.23 մլն. դրամ
14) Մայիսյան համայնք - 4.1 կմ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 63.44 մլն. դրամ
15) ք. Էջմիածին-Նորակերտ - 3.5 կմ ոռոգման փակ խողովակաշարի
կառուցում` 59.0 մլն. դրամ
16) Խորոնք համայնք - 1.4 կմ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 18.4 մլն. դրամ
17) Գրիբոյեդով համայնք - 4 կմ երկարության ներտնտեսային ցանցի
վերանորոգում` 60 մլն. դրամ
18) Արաքս (Էջմ.) համայնք - 2.34 կմ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 34.5 մլն. դրամ
19) Զարթոնք համայնք - 2.0 կմ երկարության ներտնտեսային ցանցի
կառուցում` 24.47 մլն. դրամ
20) Երվանդաշատ-Արտամետ - 5652 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 205 մլն. դրամ
21) Պտղունք համայնք - 1242 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 15.08 մլն. դրամ
22) Մուսալեռ համայնք - 990 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 13.18 մլն. դրամ
23) Արևաշատ համայնք - 1405 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 16.36 մլն դրամ
24) Ոսկեհատ համայնք - 1375 մ երկարության ներտնտեսային ցանցի
վերակառուցում` 19.0 մլն. դրամ
25) Խորքային հորեր են - գ. Գրիբոյեդով` 1 հատ, գ. Գայ` 2 հատ,
հորատվել գ. Արաքս` 2 հատ, գ. Ակնաշեն` 1 հատ
(շահել են մրցույթները և շուտով
կսկսվեն շինարարական աշխատանքները)
26) Նորավան համայնք - 4 կմ երկարության ներտնտեսային ցանցի
կառուցում` 79.0 մլն. դրամ
27) Ակնալիճ համայնք - 2.44 կմ երկարության ներտնտեսային
ցանցի վերակառուցում` 49.5 մլն. դրամ
28) Մարգարա համայնք - միջտնտեսային ջրանցքի վթարված հատվածի
վերանորոգում` 8 մլն. դրամ
29) Տալվորիկ (անավարտ)-Շենիկ - ինքնահոս համակարգ կառուցում` 1.3
մլն. ԱՄՆ դոլար:
430. 2009 թվականի աշնանից սկսվել են ներքոհիշյալ ջրանցքների վերականգնման աշխատանքները. Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների վերանորոգում` 9.67 միլիարդ դրամ Մրգաշատի միջտնտեսային ջրանցքի վերակառուցում (8.5 կմ հատված)` 100 մլն. դրամ
431. Վերը նշված աշխատանքները ոչ միայն բարելավելու են ոռոգման ջրի մատակարարումը, այլ նաև էականորեն կրճատելու են համակարգում գոյություն ունեցող ահռելի կորուստները:
432. Գյուղատնտեսական արտադրության մեջ գնալով նորանոր հողատարածությունների ընդգրկումը, ինչպես նաև հողատեսքերի կառուցվածքային փոփոխությունները պահանջում են որպեսզի ներդրումները ոռոգման համակարգում լինեն մշտական և կանոնավոր: ՀՀ կառավարության կողմից կիրականացվեն համապատասխան միջոցառումներ` մարզի ոռոգման համակարգերի վերականգնման և նորերի կառուցման համար:
433. «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ոռոգման ենթակառուցվածքների» բաղադրիչով մինչև 2010-2011 թթ. մարզում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
1) Ստորին - Հրազդան մայր ջրանցքի վերականգնում` 1.2 մլրդ. դրամ արժեքով
2) 34 համայնքներում ներտնտեսային ցանցի վերականգնում` 2.243 մլրդ. դրամ արժեքով
3) Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի ուսումնասիրություն, նախագծում, վերահսկում և շինարարություն` 1.8 մլրդ. դրամ արժեքով:
434. Գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածությունը. Մարզի բուսաբուծության զարգացման համար շատ կարևոր է նաև գյուղատնտեսական մեքենաներով և գործիքներով ապահովվածության աստիճանը: Չնայած մարզում հաշվառված է 1780 տրակտոր, 63 հացահատիկահավաք կոմբայն, 862 տրակտորային կցասայլ, 122 տրակտորային հնձիչ, 102 հավաքիչ-մամլիչ և գյուղատնտեսական տեխնիկա, սակայն ցածր է դրանց սարքինության մակարդակը` կազմելով միջինը շուրջ 90% (Աղյուսակ 6.6.)
._____________________________________________________________________.
|Գյուղտեխնիկայի |Առկա քանակը |Որից սարքին |Առկա և սարքին |
|անվանումը | |վիճակում (հատ) |գյուղ. տեխնիկայի |
| | | |հարաբերակցությունը,%|
| |_______________|_______________|____________________|
| |Արմավիրի|ՀՀ-ում|Արմավիրի|ՀՀ-ում|Արմավիրի |ՀՀ-ում |
| |մարզ | |մարզ | |մարզ | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Տրակտորներ բոլոր| 1780 | 14777| 1498 | 11692| 84.2 | 79.1 |
|մակնիշների | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Հացահատիկահավաք | 63 | 1412 | 52 | 1174 | 82.5 | 83.1 |
|կոմբայններ | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Տրակտորային | 862 | 6134 | 752 | 5346 | 87.2 | 87.2 |
|կցասայլեր | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Տրակտորային | 122 | 1866 | 110 | 1619 | 90.2 | 86.8 |
|խոտհնձիչներ | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Կերահավաք | 27 | 307 | 25 | 240 | 92.6 | 78.2 |
|կոմբայններ | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Հատիկազտիչ | 31 | 445 | 29 | 365 | 93.5 | 82.0 |
|մեքենաներ | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Տրակտորային | 201 | 1839 | 188 | 1616 | 93.5 | 87.9 |
|շարքացաններ | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Տրակտորային | 532 | 3772 | 490 | 3207 | 92.1 | 85.0 |
|գութաններ | | | | | | |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Կուլտիվատորներ | 368 | 2129 | 319 | 1880 | 86.7 | 88.3 |
|________________|________|______|________|______|__________|_________|
|Հավաքիչ- | 102 | 1432 | 100 | 1288 | 98.0 | 89.9 |
|մամլիչներ | | | | | | |
._____________________________________________________________________.
435. Վերջին 20 տարիներին մարզի գյուղատնտեսական տեխնիկան գրեթե մնացել է նույնը, կամ շատ դանդաղ է նորացվել: 1997 թվականից 2008 թվականը ներառյալ մարզին սկզբում վարձակալության հիմունքներով և այնուհետև շուկայական գներից զգալիորեն ցածր աճուրդ-վաճառքի գներով հատկացվել է 9 հատ հացահատիկահավաք կոմբայն և 107 անիվավոր տրակտոներ` իրենց անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով, սակայն այն բնավ չի մեղմացրել մեխանիկական պարկի նկատմամբ մարզում եղած պահանջարկը և տարեցտարի ավելացվում են գյուղացիական տնտեսություններին մեխանիզատորների կողմից մատուցած ծառայությունների վարձավճարները, որը և հիմնական պատճառներից մեկն է արտադրվող գյուղատնտեսական մթերքների բարձր ինքնարժեքի:
436. Գյուղատնտեսական մթերքների իրացումը. Գյուղատնտեսության կայուն զարգացման, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման և վերարտադրության համար կարևոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդրի լուծումը: Այն եղել և մնում է գյուղատնտեսության զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը:
437. Մարզում գյուղատնտեսական մթերքների իրացումն իրականացվում է 5 մեծածախ ու մանրածախ շուկաներում և վերամշակող 8 կազմակերպությունների միջոցով: Մարզի գյուղացիական տնտեսություններից 2009 թ. մթերվել է 50206 տոննա խաղող (նախորդ տարվա 45895 տոննայի դիմաց) և 1022 տոննա պտուղ (հանրապետությունում մթերված խաղողի 39.3%-ը և պտղի 9.08%-ը), 10271 տոննա բանջարեղեն` որից լոլիկ 8537 տոննա, վարունգ 256 տոննա և այլ բանջարեղեն 1478 տոննա:
438. Գյուղատնտեսության վարկավորում. Ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված գյուղացիական տնտեսությունները արտադրության գործընթացում ունենում են շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտություն, բացի այդ գյուղատնտեսության մեջ հաճախ անհրաժեշտ է լինում կատարելու խոշոր ներդրումներ, որը իրականացվում է վարկավորման միջոցով: Մարզում վարկավորումն իրականացվում է հիմնականում «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ» և «Արեգակ» բանկերի միջոցով:
6.2. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի նպատակները և
ռազմավարությունը
439. Մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գլխավոր նպատակն է բուսաբուծության` խաղողագործություն, բանջարաբուծություն, պտղաբուծության ճյուղերի և անասնապահության հետևողական ինտենսիվացման շնորհիվ գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացումը, որը կբերի գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճին և աղքատության կրճատմանը: Նախատեսված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.
1) Հետևողական և արդյունավետ օգտագործել մարզի հողային և մարդկային ռեսուրսները` ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման, ոռոգելի հողերի ընդարձակման, անմշակ հողերը ցանքաշրջանառության մեջ ներառելու միջոցով:
2) Հնարավորինս ավելացնել բուսաբուծական մթերքների, հատկապես խաղողի, պտղի հիմնական տեսակների` ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի, և այլն, բոստան-բանջարանոցային և կերային մշակաբույսերի արտադրության ծավալները և նրանց ապրանքայնության մակարդակը:
3) Էապես ընդլայնել հատկապես խաղողի, պտղի և բոստան-բանջարանոցային մշակաբույսերի տարածքները և արտադրվող մթերքների արտահանման ծավալները:
4) Ընդլայնել բոստան-բանջարանոցային մշակաբույսերի բարձր բերքատու սորտերի սերմերի արտադրության և ներկրման, ինչպես նաև մշակության նոր արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ոռոգման ջրի, հանքային և օրգանական պարարտանյութերի արդյունավետ օգտագործման միջոցով:
5) Բարելավվել ոռոգման համակարգը, մասնավորապես` վերանորոգել ստորին Հրազդանի ջրանցքը, վերանորոգել պոմպակայանները, բարելավել ոռոգման ներտնտեսային ցանցը և վերացնել ջրօգտագործման բնագավառում առկա թերություններն ու բացթողումները:
6) Անասնաբուծական ծառայությունների բարելավման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը, անասնապահական մթերքների որակը, արտադրության արդյունավետությունը և ապրանքայնության մակարդակը:
7) Արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով պահպանել և կատարելագործել կենդանիների տոհմային հատկանիշները:
8) Հետևողական աշխատանքներ տանել մարզում հակակարկտային կայանքների թվի ավելացման ուղղությամբ, պայմանով, որպեսզի մարզի ողջ տարածքը ներառվի հակակարկտային կայանքների վերահսկողության տակ:
9) Ապահովել գյուղատնտեսական վարկերի հասանելիությունը աղքատ գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական ձեռնարկություններին:
10) Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու ռիսկը մեղմելու նպատակով մարզում ներդնել և զարգացնել գյուղատնտեսության ապահովագրական համակարգը:
11) Հետևողական աշխատանք իրականացնել մարզում գյուղատնտեսական մթերքների` բանջարեղենի, պտղի, խաղողի, կաթի, մսի, ձկան, վերամշակվող ձեռնարկությունների թվի ավելացմանը` այն հնարավորինս մոտեցնելով բուն արտադրողին:
12) Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում կառուցել մսի մթերման և վերամշակման 2-ական արտադրամասեր:
13) Հետևողական աշխատանքներ տանել մարզում հողերի կատեգորիաների ուսումնասիրման, ճշգրտման և վերահսկողություն իրականացման բնագավառում:
14) Մարզում շուկայական հարաբերությունների աշխուժացման նպատակով բարելավել միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների վիճակը, վերացնել կապի և հաղորդակցության համակարգում եղած թերությունները:
15) Բարձրացնել գյուղտեխնիկայով ապահովվածության մակարդակը և տեխնիկայի օգտագործման արդյունավերտությունը` կոոպերացայի և այլ կազմակերպչական ձևերով համատեղ օգտագործման մեխանիզմների ներդրման միջոցով:
16) Մարզում շահագրգռել հողերի խոշորացումը և գյուղացիական տնտեսությունների միավորումը:
17) Ապահովել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների
մասին բնակչության իրազեկումը:
440. Գյուղատնտեսության ռազմավարության ֆինանսավորումը
._____________________________________________________________________.
|N |Միջոցառման անվանումը |Ֆինանսավորման աղբյուրը | Նշումներ |
| | |__________________________| |
| | |ՀՀ |Դոնոր |Ֆինանսա-| |
| | |կառավա- |կազմա- |վորման | |
| | |րություն|կերպու- |կարիքը | |
| | | |թյուններ| | |
| | |__________________________| |
| | | Գումարը (մլն. դրամ) | |
|__|________________________|__________________________|______________|
|1 |Բանջար-բոստանային | | | 250.0 |3000 կգ |
| |կուլտուրաների բարձր | | | |տարեկան |
| |բերքատու սորտերի սերմերի| | | | |
| |ներկրում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|2 |Սուբսիդավորված ազոտական | | | 400.0 |4000 տ տարեկան|
| |պարարտանյութերի ներկրում| | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|3 |Թունաքիմիկատների | | | 3.0 |տարեկան |
| |ներկրում մորեխների և | | | |հատկացում |
| |մկների դեմ պայքար | | | | |
| |կազմակերպելու համար | | | | |
| | | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|4 |Գյուղ. մթերքների | | | 1800.0 | |
| |վերամշակող ձեռնարկության| | | | |
| |կառուցում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|5 |Ցանքաշրջանառության համար| | | 20.0 |100 տ տարեկան |
| |բարձր բերքատու ցորենի | | | | |
| |սերմացուի ներկրում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|6 |Մայր ջրանցքների և | | 3443.0 | |«ՀՄՀ» |
| |ներտնտեսային ցանցերի | | | |(2010-2011թթ.)|
| |վերականգնում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|7 |Գյուղ. կենդանիների | 110.0 | | | |
| |համաճարակների դեմ | | | | |
| |պատվաստում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|8 |Արհեստական սերմնավորման | | | 15.0 | |
| |պարագաների ձեռքբերում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|9 |Անասնաբուժական | | | 10.0 | |
| |պրեպարատների և այլ | | | | |
| |պարագաների ձեռքբերում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|10|Գյուղ. տրակտորների և | | | 70.0 |տարեկան 15 |
| |կոմբայնների ձեռքբերում | | | |տրակտոր, 5 |
| | | | | |կոմբայն |
|__|________________________|________|________|________|______________|
|11|Հակակարկտային կայանքների| | | 902.0 |82 հատ |
| |տեղադրում | | | | |
|__|________________________|________|________|________|______________|
|12|Դրենաժային համակարգի | | 1800.0 | |«ՀՄՀ» |
| |ուսումնասիրություն, | | | |(2010-2011թթ.)|
| |նախագծում և | | | | |
| |շինարարություն | | | | |
|___________________________|________|________|________|______________|
| Ընդամենը | 110.0 | 5243.0 | 3470.0 | |
._____________________________________________________________________.
441. Մարզի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 6-ում:
Գյուղատնտեսության ոլորտի տրամաբանական հենքը
._____________________________________________________________________.
|Ոլորտային նպատակը|Արդյունքային ցուցանիշներ, թիրախներ| Նախապայմաններ |
|_________________|__________________________________|________________|
|Ավելացնել |1. Գյուղատնտեսության համախառն |Առկա |
|գյուղատնտեսության|արտադրանքը, մլն. դրամ |նյութատեխնիկական|
|համախառն | |և ֆինանսական |
|արտադրությունը, |2. Գյուղացիական տնտեսությունների |ռեսուրսների |
|նվազեցնել |աղքատության մակարդակը |արդյունավետ |
|ազգաբնակչության | |օգտագործում |
|աղքատությունը | | |
| | |Բնակլիմայական |
| | |գործոնի |
| | |ազդեցությունը |
|_________________|__________________________________|________________|
|Արդյունք 1. |1.1. Օգտագործվող վարելահողերի |Ֆինանսական, |
|Մարզի հողային և |մակերեսը, հա |մարդկային և |
|մարդկային |1.2. Չօգտագործվող վարելահողերի |տեխնիկական |
|ռեսուրսների |տարածքը, հա |ռեսուրսների |
|արդյունավետ |1.3. Ոռոգելի մշակաբույսերի |առկայությունը |
|օգտագործում |ցանքատարածությունների մակերեսը, հա| |
| |1.4. Գյուղատնտեսության ոլորտում | |
| |զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը,| |
| |% | |
|_________________|__________________________________|________________|
|Արդյունք 2. |1.1. Բանջար-բոստանային |Ֆինանսական |
|Գյուղատնտեսական |մշակաբույսերի բերքատվությունը, |ռեսուրսների |
|մշակաբույսերի |ց/հա |առկայություն |
|բերքատվության և |1.2. Խաղողի բերքատվությունը, ց/հա | |
|համախառն |1.3. Պտղի բերքատվությունը, ց/հա |Որակյալ |
|արտադրանքի |1.4. Բանջար-բոստանային |սերմերի, |
|ծավալների |կուլտուրաների, խաղողի, պտղի |տնկանյութի |
|բարձրացում |ցանքաատարածությունները, հա առկայություն |
| | | |
| | |Բնակլիմայական |
| | |գործոնի |
| | |ազդեցություն |
|_________________|__________________________________|________________|
|Արդյունք 3. |3.1. Ոռոգվող գյուղատնտեսական |Ֆինանսական և |
|Ոռոգման համակարգի|նշանակության հողերի մակերեսը, հա |տեխնիկական |
|բարելավում |Թիրախ 2011-2013 թթ. ոռոգելի հողերը|ռեսուրսների |
| |մարզում ընդարձակել 2000 հա-ով |առկայություն |
| |3.2. Մարզում վերականգնված ոռոգման | |
| |ցանցերի ընդհանուր երկարությունը, | |
| |կմ | |
| |3.3. Էլեկտրաէներգիայի ծախսի | |
| |տեսակարար կշիռը, % | |
| |3.4. Ոռոգման ջրի կորուստների | |
| |տեսակարար կշիռը, % | |
| |3.5. ՋՕԸ-ների ոռոգման աշխատանքների| |
| |կազմակերպման համար ՀՀ պետական | |
| |բյուջեից հատկացումների չափը, մլն. | |
| |դրամ | |
|_________________|__________________________________|________________|
|Արդյունք 4. |4.1. Կաթի արտադրության ծավալները, |Անասնաբուժական |
|Գյուղատնտեսական |հազ.տոննա |կանոնների ճիշտ |
|կենդանիների |4.2. Մսի արտադրության ծավալը, հազ.|և ժամանակին |
|մթերատվության |տոննա |կիրառում |
|ավելացում, որակի |4.3. Կաթի իրացման ծավալները, հազ. | |
|բարելավում և | տոննա |Գյուղ. |
|հիվանդությունների|4.4. Մսի իրացման ծավալները, հազ. |կենդանիների |
|կանխում |տոննա |հիվանդություն- |
| |4.5. Բրդի իրացման ծավալները, հազ. |ների բռնկման |
| |տոննա |կանխարգելում |
| |4.6. Ձվի իրացման ծավալները, մլն. | |
| | հատ | |
| |4.7. Արհեստականորեն սերմնավորված | |
| |խոշոր և մանր եղջերավոր | |
| |անասունների գլխաքանակը, հազ. գլուխ| |
| |4.8. Համաճարակների դեմ պատվաստված | |
| |անասնագլխաքանակը, հազ. գլուխ | |
|_________________|__________________________________|________________|
|Արդյունք 5. |5.1. Մարզում գյուղատնտեսական |Ֆինանսական և |
|Գյուղատնտեսական |արտադրանքի շուկաների թիվը |տեխնիկական |
|արտադրական ենթա- |5.2. Մարզում առևտրային |միջոցների |
|կառուցվածքների |կազմակերպությունների թիվը |առկայություն |
|բարելավում |5.3. Մարզում գյուղացիական | |
| |տնտեսությունների թիվը | |
| |5.4. Սառնարանային տնտեսությունների| |
| |թիվը | |
| |5.5. Սպանդանոցների թիվը | |
| |5.6. Կաթի ընդունման և նախնական | |
| |վերամշակման կետերի թիվը | |
| |5.7. Մսի և մսամթերքի վերամշակման | |
| |կետերի թիվը | |
|_________________|__________________________________|________________|
|Արդյունք 6. |6.1. Առևտրային բանկերից և |Վարկերի |
|Գյուղատնտեսության|միկրոֆինանսավորման կառույցներից |հասանելիություն |
|վարկավորման |վարկային միջոցներ ստացած |գյուղացիական |
|մատչելիության |գյուղացիական տնտեսությունների |տնտեսությունների|
|բարձրացում |(ձեռնարկությունների) թիվը |ձեռնարկություն- |
| | |ների համար |
._____________________________________________________________________.
7. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
7.1. Ոլորտի իրավիճակի վերլուծություն
442. Արմավիրի մարզի բնապահպանական հիմնախնդիրները կապված են մարզի 1242 քառ. կմ անտառազուրկ և վարչական տարածքում գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի, «Զվարթնոց» օդանավակայանի, գյուղատնտեսական նշանակության 43500 հա-ի վրա 55325 գյուղացիական մասնատված տնտեսությունների արտադրական գործունեության, 17 համայնքների 420 հա հողատարածքներում 35 հանքավայրերից օգտակար հանածոներ արդյունահանող 21 ընդերքօգտագործողների, 16 համայնքներում 943 հա հողատարածքի վրա` 725 հա լճակային մակերեսով 216 հա ինքնաբուխ խորքային հորերի միջոցով 310-320 մլն. մ3 տարեկան ստորգետնյա քաղցրահամ ջրեր օգտագործող 130 ձկնաբուծական տնտեսությունների, 97 բնակավայրերում ապրող 284.5 հազ. բնակիչների տարաբնույթ սոցիալ-տնտեսական գործունեության հետ:
443. Մարզի վարչական տարածքում նախկինում հիմնված շուրջ 1900 հա դաշտապաշտպան անտառաշերտերը հատվել են անցյալ դարի 90-ական թվականներին, իսկ 2500 հա հողատարածքների վրա գործող անտառտնտեսությունները գոյատևել են մինչև 2005 թվականը:
444. ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում», որպես աղքատության նվազեցման քաղաքականության իրականացման երաշխիք, կարևորվել է բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը, բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում, որպես ներքին սպառնալիք, գնահատվել է բնապահպանական խնդիրները և բնական պաշարների արդյունավետ կառավարումը:
445. Աղքատության հաղթահարման ռազմավարական տեսանկյունից բնապահպանական և շրջակա միջավայրի խնդիրները դասակարգվել են 4 խմբի, որոնցից 3-ը` հողերի դեգրադացիայի կանխում, անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում և օգտագործում: Կենցաղային աղբի հեռացման և արդյունաբերական վնասակար թափոնների խնդիրներն ամբողջությամբ կամ մասնակի վերաբերում են նաև Արմավիրի մարզին:
446. Մինչև այժմ մարզի բնապահպանական ծրագրերը նպատակամղված են եղել ապահովելու շրջակա միջավայրի մաքրությունը, ընդերքի օգտակար հանածոների արդյունավետ օգտագործումը և բարելավելու բնապահպանական գործընթացները.
1) հողերի դեգրադացիայի կանխում, մելիորատիվ վիճակի բարելավում
2) ջրային պաշարների, առանձնապես ստորգետնյա ջրերի արդյունավետ օգտագործում, ձկնաբուծության զարգացում
3) օգտակար հանածոների արդյունահանման և հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների արդյունավետ կառավարում
4) բնապահպանական հիմնախնդիրներին ազգաբնակչության իրազեկում և հասարակական կազմակերպությունների գործունեության աջակցություն:
447. Մարզի բնապահպանական հիմնախնդիրների լուծման ծրագրերը և միջոցառումների գործընթացները մշակվել են շահագրգիռ կողմերի, հասարակական կազմակերպությունների առաջարկությունների և համատեղ քննարկումների արդյունքում, որոնց մասին իրազեկվել է հանրությանը: Անցած ժամանակահատվածում գործուն միջոցառումներ են ձեռնարկվել մարզում ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 1840-Ն և 2005 թվականի հունիսի 16-ի N 880-Ն որոշումներով երեք գլոբալ «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող խնդիրների իրականացման ուղղությամբ:
448. ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատված բնության հուշարձաններից է Մեծամոր լիճը` որպես ջրագրական հուշարձան, և Մեծամոր լճի ջրաճահճային բուսականությունն ու ք. Էջմիածնի Զվարթնոց տաճարի մոտ ավազասեր (պսամոֆիլ) բուսականությունը` որպես կենսաբանական հուշարձան: Մշակվել է բնության հուշարձանների պահպանման, լուսաբանման և հանրությանն իրազեկման գործընթացների իրականացման միջոցառումների ծրագիր:
449. Առանձնակի հետևողականություն է ցուցաբերվել մարզում առկա քաղցրահամ ջրային պաշարները աղտոտվածությունից պաշտպանելու և արդյունավետ օգտագործելու կառավարման համակարգ մշակելու գործընթացներին: Ստորգետնյա ջրային պաշարների հետախուզման մոնիտորինգի իրականացման, արդյունահանված ջրերի օգտագործման արդյունավետության զարգացման, Մեծամոր լճի, Մեծամոր գետի ավազանի ջրային աղբյուրների, տարածքի ֆաունայի և ֆլորայի բազմազանության ուսումնասիրման և պահպանման ծրագրերի մշակման աշխատանքներին:
450. Ծրագրեր են մշակվել մարզի տարածքում աճող, բազմացող, անհետացման եզրին հայտնված, հազվագյուտ հանդիպող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ուսումնասիրման ու պահպանության միջոցառումներին:
451. «Հայաստան ծառատունկ» ծրագրի հետ համատեղ ուսումնասիրվել է մարզի բնակավայրերի կանաչապատման համալիր ծրագիր և անցած տարիների ընթացքում 42 համայնքներում հիմնվել են ավելի քան 670 հազար գեղատեսիլ և պտղատու ծառատեսակներ ու թփեր, կանաչապատվել է 28 դպրոցների, 12 մանկապարտեզների, 17 մշակույթի տների, 19 պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների հարակից տարածքներ, շուրջ 37 կմ երկարությամբ փողոցներ: Մարզում վերջին տարիներին հիմնվել են ավելի քան 8000 հեկտար խաղողի և պտղատու այգիներ, բազմամյա տնկարկների տարածքը հասցվել է 14.1 հազ. հա-ի:
452. Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում կարևոր ներդրում էր ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին Արաքս գետի ափապատնեշի վերականգնման, ամրացման, Քասախ և Մեծամոր գետերի հունի մաքրման և ափերի ամրացման մեծածավալ աշխատանքների իրականացումը, որը կանխեց վարարումների հետևանքով ցանքատարածությունների և բնակավայրերի ողողումները:
453. Գետերի գարնանային ողողումներից մարզի գյուղատնտեսական արտադրությունը, բնակավայրերին ու շրջակա միջավայրին տարեկան վնասը կազմում է 60-80 մլն. դրամ. ցանքատարածությունների և բնակավայրերի ջրածածկման, բերքի կորուստի, ափապատնեշի տեղահանման ճանապարհով 2004-2008 թթ. ծրագրերով պետական բյուջեից այդ նպատակով ծախսվել են 1.55 մլրդ. դրամ: Այդ աշխատանքները շարունակական են:
454. ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 657 որոշմամբ հաստատված ծրագրին համապատասխան մարզպետարանին վերապահված իրավասությունների շրջանակում համակարգվել և վերահսկվել են մարզի վարչական տարածքում ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները:
455. Հողերի էռոզիայի կանխման, ոռոգման ջրի կորուստների կրճատման, արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ մեծ ներդրումներ են իրականացվել 2008-2009 թթ.: Ոռոգման ցանցերի վերակառուցման և վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դրամներ:
456. Մարզի զարգացման ծրագրերով հողերի մելիորատիվ վիճակի բարելավման համար ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցներով մաքրվում և վերանորոգվում են ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման համար խորհրդային տարիներին կառուցված շուրջ 290 կմ երկարության ջրահեռացման բաց ցանցը (դրենաժ): Դրենաժի մաքրման աշխատանքների համար պետական բյուջեից միջոցների հատկացումը սկսվել է 1998 թ.: Համակարգի նորմալ գործունեությունն ապահովելու, հողերի ճահճացման և աղակալման պրոցեսները կանխելու համար, ջրահեռացման ցանցի ընդհանուր երկարությունը բաժանվել է երեք մասի և նույն տարածքի հաջորդ վերանորոգումը և մաքրումն իրականացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ, որը միանգամայն բավարար է:
457. Տարեկան մաքրվում է 90-100 կմ երկարության ջրահեռացման ցանց` ծախսելով 100-120 մլն. դրամ: Մարզում կա 280 կմ երկարության փակ ջրահեռացման ցանց, որը խորհրդային կարգերի փլուզումից հետո թալանվել է: Վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ չեն տարվել: Համակարգի վերականգնումը կնպաստի 2000-2500 հա մելիորացված հողատարածքների վիճակի և շրջակա միջավայրի բարելավմանը:
458. Անհրաժեշտ է արձանագրել, որ ձեռնարկված ու մշակված միջոցառումների էական մասը և ընդհանրապես բնապահպանության բնագավառի բարեփոխումները դեռևս բավարար չեն մարզի հիմնախնդիրներին լուծում տալու համար, որն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերը:
459. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրությամբ հաստատված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի որոշման հիման վրա ՀՀ կառավարության 2003 թ. հուլիսի 3-ի N 830-Ն և 2008 թ. նոյեմբերի 20-ի N 1371-Ն որոշումներով հաստատված «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությամբ` արգելավայրը ստեղծվել է ՀՀ Արմավիրի մարզի աղուտ հողերի վրա, զբաղեցնում է 219.85 հա տարածք, բաղկացած երկու առանձին տեղամասերից` Արազափի գյուղական համայնքի հյուսիս-արևմտյան մասում (198.33 հա) և Ջրառատի գյուղական համայնքի հյուսիսային մասում (21.52 հա)` Արարատյան հարթավայրում, ծովի մակերևույթից 835-850 մ բարձրության վրա: Հատուկ պահպանության օբյեկտ հանդիսանում է Հայաստանի համար էնդեմիկ արժեքավոր միջատ` որդան կարմիրը:
460. Պետական արգելավայրերի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը, պետության բացառիկ սեփականությունն են, որի հիմնական խնդիրն է «Որդան կարմիր» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնական զարգացման ապահովումը և պահպանումը: Լիազորված մարմնի կողմից գործնական քայլեր չեն ձեռնարկվում արգելավայրն իր նպատակին ծառայեցնելու համար. տարածքը արոտավայր է դարձել:
461. Մարզում գրանցված 100-ից ավել հասարակական կազմակերպություններից և մասնաճյուղերից միայն 3-ն ունեն բնապահպանական ուղղվածություն, որոնք, մեղմ ասած, չեն կարող ապահովել ազգաբնակչության տեղեկատվության կազմակերպման և բնապահպանական հիմնախնդիրներին ու միջոցառումներին հանրության մասնակցությունը: Այդ գործին չի ծառայեցվում նաև մարզում գործող երկու հեռուստակայանների և «Հայրենականչ» թերթի ընձեռած հնարավորությունները:
462. Շարունակվում է ինքնաբուխ հորերի միջոցով ստորգետնյա քաղցրահամ ջրերի տնտեսապես չհիմնավորված արդյունահանում ձկնաբուծական նպատակներով: Մարզում հորատված 600-ից ավելի խորքային հորերի միջոցով տարեկան արդյունահանվում է 450-460 մլն. մ3 ջուր, որը միանգամայն պիտանի է խմելու և կենցաղային կարիքների օգտագործման համար, որի պակասը շատ է մեր հանրապետության և մարզի բնակավայրերում, օգտագործվում է 1500-1600 տոննա ձկի արտադրության համար: Եթե երևույթը գնահատենք տնտեսական արդյունավետության տեսանկյունից, ներկա շուկայական գներով, արտադրված ձկան արժեքը կկազմի 1.5-2.0 մլրդ. դրամ, իսկ ջրինը` 55-60, այսինքն` 30 անգամ պակաս: Այս ամենին գումարվում է նաև այն, որ հորերի հորատումը այս նպատակով իրականացվում է առանց ջրային պաշարների ճիշտ հաշվարկման, որի արդյունքում գնալով նվազում է ինքնաբուխ հորերից ջրի ելքը: Գրիբոյեդով, Պետ. տնկարան, Երասխահուն, Եղեգնուտ բնակավայրերը անցյալ դարում իրենց խմելու ջրի հիմնական աղբյուրը են ծառայեցրել ինքնաբուխ հորերը, ներկայումս այն ձեռք են բերվում այլ ջրաղբյուրներից: Նման վտանգ է սպառնում ևս 8 համայնքների:
463. Մտահոգում է նաև այն հանգամանքը, որ չհիմնավորված ձևով ձկնաբուծական նպատակներով օգտագործվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, անգամ վարելահողերը, խաղողի և պտղատու այգիները: Դա այն դեպքում, երբ մարզի ավելի քան 3.0-3.5 հազ. հա հողատարածքներ (մերձարաքսյան գոտում) ջրածածկ են կամ վերածվել են ճահիճների (նախկինում ավազ արդյունահանված հողակտորներ):
464. Հողերի դեգրադացիայի երևույթը առկա է և այն գնալով մեծ ծավալներ է ընդունում: Գյուղատնտեսական արտադրության մեջ մասնատված փոքր հողակտորների (0.1-1.0 հա) մշակությունը, ցանքաշրջանառությունների ու պարարտացման համակարգի բացակայությունը, ոռոգման առկա եղանակները ու մեթոդները ոռոգման ջրի մեծ ծախսը (1 հա` 10-20 հազ. մ3) հողերի բերրիության անկման, կառուցվածքի քայքայման և անապատացման նախապայմաններ են ստեղծում:
465. Շրջակա միջավայրի վայրի ֆաունայի և ֆլորայի առանձին տեսակների պահպանությանը մեծ չափով վնաս հասցվեց անօգտագործելի շուրջ 10 հազ. հա հողատարածքների վաճառքը մասնավոր անձանց: Չունենալով կանոնավորված հայեցակարգ` անօգտագործելի հողատարածքների տնօրինման, կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից սեփականացնողի կողմից այդ տարածքների զգալի մասը ներգրավվեց գյուղատնտեսական արտադրության մեջ, կատարվեց հարթեցման, վար ու ցանքի, հողի մշակության աշխատանքներ, առանց ուսումնասիրելու այդ տարածքներում առկա բուսական և կենդանական աշխարհը, կարելի է ասել` այն ոչնչացվեց: Այդ գործելակերպը շարունակվում է:
466. Դեռևս չեն կանոնակարգվել ՀԱԷԿ-ի և «Զվարթնոց» օդանավակայանի և մարզում գործող տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերի մասին մարզային կառույցների հետ համագործակցման, արդյունքների քննարկման և տեղեկատվության տրամադրման համակարգը:
467. Մարզում իրականացվող բնապահպանական բնագավառի բարեփոխումները դեռևս բավարար չեն օգտակար հանածոների և բնական մյուս պաշարների պահպանության և վերարտադրության կազմակերպման համար: Գործող օրենսդրությունը և կիրարկման գործուն մեխանիզմները բավարար չեն մշակված, վերահսկողության իրականացման համար հակակոռուպցիոն ռիսկերը հաղթահարված չեն:
468. 2008-2009 թթ. մարզային զարգացման միջոցառումներից ամբողջությամբ չեն իրականացվել նաև կենցաղային կոշտ թափոնների կենտրոնացված կառավարման պլանների մշակման, արտադրական և կենցաղային աղբի տեղադրման համակարգի կատարելագործումը:
469. Անհրաժեշտ է նշել, որ մարզի օդային ավազանի, հողերի և ջրերի աղտոտման մակարդակը գնահատվում է որպես լավ, առկա է բնական և պատմամշակութային ավելի քան 55 հուշարձաններ: Կան նպաստավոր միջավայր ու պայմաններ օրգանական գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման համար:
470. Մարզի էկոհամակարգերի շահագործման նվազեցման համար անհրաժեշտ է համալիր միջոցառումների ծրագիր, քանի որ հողերի և բնական պաշարների շահագործման վրա հիմնված տնտեսվարման համակարգը հանգեցնում է հողերի դեգրադացիային և բնական պաշարների սպառմանը:
7.2. Բնապահպանության ոլորտի հիմնախնդիրները և ռազմավարությունը
471. Մարզի բնապահպանական հիմնախնդիրները կապված են աղակալված և դեգրադացված հողերի դեմ պայքարի միջոցառումների, հողերի էռոզիայի դեմ պայքարի, կենսաբազմազանության պահպանման, օգտակար հանածոների և ջրային պաշարների տարբեր տեսակի թափոնների վերամշակման, կենցաղային աղբաթափության կազմակերպման ու պահպանման և բնակչությանը խմելու մաքուր ջրով ապահովելու պլանի արդյունավետ իրականացման հետ, որը կարող է երաշխավորել մարզում բնապահպանական իրավիճակի բարելավման կայուն հիմքերը:
472. Մարզի տարածքը մի միասնական ամբողջության է, բնասոցիալտնտեսական համալիր, որի բաղադրիչներն են բնությունը, տնտեսությունը և բնակչությունը, որոնք պետք է փոխներգործեն: Սոցիալ-տնտեսական զարգացումը մեծապես կախված է բնապաշարային բազայից և շրջակա միջավայրի վիճակից: Բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար ֆինանսական միջոցներ են պետք, որը կարող է տալ զարգացած տնտեսությունը:
473. Վերը նշված նպատակների ու ծրագրերի իրականացման համար լուծում են պահանջում հետևյալ խնդիրները. Հողերի մելիորացիա`
1) Մարզի զարգացման ծրագրով անհրաժեշտ է շուրջ 5000 հա աղուտ-ալկալի հողերի աղազերծում, որի իրագործումն ընթանալու է մի քանի փուլերով.
ա) տարածքների գույքագրում
բ) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
գ) աղազերծման աշխատանքների իրականացում:
2) Մերձարաքսյան ենթագոտու 2000 հա նախկին ավազահանքերի տարածքների վերականգնողական աշխատանքների իրականացում և այդ բազայի վրա ձկնաբուծության զարգացում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է.
ա) տարածքների գույքագրում
բ) հողատարածքների վերականգնման և ձկնաբուծարանների ստեղծման աշխատանքային ծրագրերի մշակում
գ) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:
3) Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից նախկինում գյուղատնտեսական արտադրության մեջ չընդգրկված տարածքների մշակության տեխնոլոգիաների հետազոտում և ներդրում, այդ նպատակով անհրաժեշտ է.
ա) տարածքների գույքագրում
բ) վայրի ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրում
գ) հողերի էռոզիոն պրոցեսները կանխարգելող միջոցառումների մշակում
դ) տարածքների ոռոգման ջրի աղբյուրների հետազոտում և մշակաբույսերի ընտրություն:
4) Հողերի մելիորատիվ վիճակի բարելավման կարևոր ծրագիր է նաև անասնաբուծության բնագավառում արտադրված գոմաղբը` որպես կենսավառելիքի ու օրգանական պարարտանյութի օգտագործումը:
474. Մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը հասնել է 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ 41.3 հազար, մանրինը` 58.4 հազար, թռչնաֆաբրիկաներում թռչնի գլխաքանակը` 845.8 հազար: Արտադրված գոմաղբի ծավալները հասնում են 200-250 հազ. տոննայի, որը ներկայումս օգտագործվում է անարդյունավետ և անգամ հակասանիտարական վիճակ ստեղծում բնակավայրերում:
475. Առկա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գոմաղբի ճիշտ կուտակման, պահպանման և վերամշակման միջոցով ստանալ կենսավառելիք` գազի տեսքով, որը կարելի է օգտագործել էլեկտրաէներգիայի արտադրության և ջեռուցման նպատակով և բարձրարժեք պարարտանյութ, որի օգտագործումը էապես կբարելավի հողերի ֆիզիոմեխանիկական հատկանիշները և բերրիությունը: Նշված քանակության գոմաղբի օգտագործումը որպես պարարտանյութ, բիոգազի ստացումից հետո համարժեք է մարզի գյուղատնտեսության համար պահանջվող ազոտական պարարտանյութերի 35-40%-ի կալիումականի` 30-35%-ի և ֆոսֆորականի` 15-20%-ի բավարարմանը, կամ այն համարժեք է 8-9 հազ. տոննա ֆիզիկական քաշով պարարտանյութի, որն ամբողջությամբ ներ է կրվում արտասահմանից` վճարելով 4-5 մլն. ԱՄՆ դոլար: Այս ծրագրի իրականացմամբ հիմք կդրվի մարդու առողջության և շրջակա միջավայրի բարելավման օրգանական մրցունակ գյուղատնտեսական արտադրության զարգացմանը:
476. Ոռոգման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրում, ոռոգման համակարգերի կատարելագործում. Ներկայումս մարզում ոռոգման համար օգտագործվում է 200-300 մլն.մ3 ոռոգման ջուր, նշված ջրի քանակի 45-55%-ը կորչում է ջրատարներում` մինչև ջրօգտագործողին մատակարարելը, որը տնտեսական մեծ վնասից բացի իրենից լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի աղտոտվածության և հողերի էռոզիոն պրոցեսների ուժեղացման տեսանկյունից: Միավոր բերքի ստացման համար ներկայումս ծախսվում է նախատեսված նորմայից կրկնակի և եռակի ավել ոռոգման ջուր, որը հանգեցնում է հողերի դեգրադացիայի, ջրային էռոզիայի ուժեղացման, որը կտանի հողերի անապատացման:
477. Երևույթի կանխման համար անհրաժեշտ է մարզում ներդնել ոռոգման նոր մեթոդներ` կաթիլային եղանակ, ստորգետնյա ոռոգման ցանցի անցկացում, անձրևացման եղանակի կիրառում: Ոռոգման համակարգերի կառավարման նոր պլանների մշակումը հատկապես կարևոր է նախալեռնային ենթագոտու նոր իրացվող հողատարածքների և գերնորմատիվային ոռոգման ջուր օգտագործող համայնքների համար:
478. Այս տեսանկյունից շատ կարևոր է նաև մերձարաքսյան ենթագոտու համայնքներում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման և հողերի կրկնակի ճահճացման և աղակալման երևույթների կանխման համար շուրջ 280 կմ երկարությամբ ջրահեռացման փակ ցանցի վերականգնման ծրագրի մշակումը, որը հնարավորություն կտա շուրջ 2500 հա հողատարածքների մելիորատիվ վիճակի բարելավմանը: Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև գետերի գարնանային հեղեղումների դեմ պայքարի համար ափապատնեշների ամրացման, հունի մաքրման, հեղեղատների հաշվառման, չափագրման և, ըստ պատկանելության, ճշգրտման, վերջինիս մաքրման ու վերանորոգման աշխատանքների պլանավորումը:
479. ԲՆական պաշարների ռացիոնալ օգտագործում. Մարզի զարգացման ծրագրում հրատապ է դարձել բնական ռեսուրսների` ընդերքին օգտակար հանածոների արդյունահանման արդյունավետ, անթափոն օգտագործման, ջրային պաշարների խնայողաբար տնօրինման կառավարման համակարգերի մշակումը: Այն հնարավոր է իրականացնել`
1) բնօգտագործման կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման տարբեր մակարդակների ֆունկցիաների հստակ սահմանազատմամբ
2) բնական պաշարների տնտեսական գնահատման, հաշվառման, բնօգտագործման լիմիտավորման և արտոնագրային համակարգերի զարգացմամբ և բարեփոխմամբ
3) բնական պաշարների մոնիտորինգի համակարգի զարգացման և բնական պաշարների օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության կատարելագործմամբ
4) բնական պաշարների պահպանության, վերարտադրության և ռացիոնալ օգտագործման բնագավառներում նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացման և թափոնների ուտիլացման աստիճանի բարձրացմամբ
5) հարկային համակարգի բարեփոխումների իրականացմամբ (հանածոների արժեքի ճիշտ գնահատման և վաճառքի իրական գների հաշվառման սկզբունքով)
6) տուֆ և բազալտ քարերի արդյունահանման ժամանակ թափոնների վերամշակման ծրագրերի մշակմամբ
7) ստորգետնյա քաղցրահամ ջրերի ձկնաբուծության մեջ օգտագործելու արգելման մեխանիզմների մշակմամբ
8) ձկնաբուծության նպատակով հորատված հորերի արդյունահանված ջրերի կրկնակի օգտագործման մեթոդների և մեխանիզմների մշակմամբ:
480. Կենցաղային և արտադրական թափոնների կառավարման բարելավում. Մարզի համար հրատապ հիմնախնդիր է կոշտ կենցաղային և արտադրական թափոնների հավաքման, տեղափոխման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդիրը, որը բացասական ազդեցություն է թողնում բնակավայրի էկոլոգիական վիճակի, շրջակա միջավայրի աղտոտվածության և մարզի ռեկրեացիոն գոտու հեռանկարի վրա: Համակարգը պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի բնագավառներում` քաղաքների և խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, աղբավայրերի ցանկապատման աշխատանքների իրականացում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման տեխնիկական միջոցների տրամադրում, ՏԻՄ-երին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում` աղբահանման գործընթացը կազմակերպելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը բնակավայրերի և մարզի ամբողջ վարչատարածքի սանիտարական վիճակի նկատմամբ:
481. Մարզի քաղաքների և Փարաքար համայնքի համար հիմնախնդիր է դարձել կոյուղու ցանցի քայքայված վիճակը, որը հղի է մեծ վտանգներով շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության համար: Մարզի ջրային աղբյուրների, ոռոգման ջրատարների և գետերի աղտոտվածության հիմնական աղբյուրը կենցաղային կեղտաջրերն են: Անհրաժեշտ է ուսումնասիրել կեղտաջրերի մաքրման ոչ ծախսատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:
482. Կենսաբազմազանության և կենսառեսուրսների պահպանման կառավարման կատարելագործում. Բավականին հրատապ է դարձել «Որդան կարմիր» պետական արգելավայրի` որպես բնության հատուկ պահպանվող տարածքի, ստեղծման իր նպատակին ծառայեցնելու ծրագրի մշակումը.
1) առանձնացված տարածքներում մոնիտորինգի իրականացում
2) տարածքի ցանկապատի վերականգնում
3) Որդան կարմիրի, որդանախոտի, ինչպես նաև էկոհամակարգերի այլ կենդանական և բուսական տարրերի էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրության իրականացում
4) արգելավայրի վարման կանոններին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպում
5) տարածքին հարակից բնակավայրերում արգելավայրի նշանակության և նրա պահպանության ու դերի վերաբերյալ բացատրական և լուսաբանման միջոցառումների իրականացում
6) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների փոխհամագործակցված աշխատանքների իրականացում
7) մարզի տարածքում աճող, բազմացող բուսական և կենդանական աշխարհի անհետացման եզրին հայտնված, հազվագյուտ հանդիպող, Կարմիր գրքում գրանցված տեսականների պահպանման, բազմացման և ազգաբնակչության տեղեկացման միջոցառումների ծրագրերի մշակում
8) Հայկական ատոմային էլեկտրակայանին հարակից անմշակ հողատարածքների վրա 200 հա արհեստական անտառի հիմնման աշխատանքային ծրագրերի կազմում
9) Մարզում առկա բնական հուշարձանների «Մեծամորի լիճ», «Ճահճային բուսականություն», Զվարթնոց տաճարին հարակից տարածքում «Ավազային բուսականություն» պահպանության և զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպում
10) «Որդան կարմիր» արգելավայրի հարակից համայնքների ղեկավարների և բնակչության իրազեկում` բնության հատուկ պահպանվող տարածքներում պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների վերաբերյալ:
483. Շահագրգիռ կողմերի համագործակցության խթանում բնապահպանական ծրագրերի իրականացման համար. Արդիական պահանջ է բնապահպանական հիմնախնդիրների լուծումն իրականացնել համաֆինանսավորման սկզբունքով` պետական, համայնքային և մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով: Այդ սկզբունքով կարող են իրականացվել անտառապատման, ձկնաբուծության, օգտակար ֆաունայի և ֆլորայի տարածման, բազմացման, հավաքման և վերամշակմանն ուղղված զարգացման ծրագրերը: Նման ծրագրերը կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը:
484. Հաշվի առնելով տարերային աղետների հետևանքով` կարկտահարություն, ուժեղ քամիներ, հեղեղումներ, մարզի գյուղատնտեսական արտադրության և բնակավայրին հասցված վնասները, անհրաժեշտ է մշակել և ապահովել հուսալի կանխատեսումների և նախազգուշացումների ծառայությունների գործուն համակարգ, հակակարկտային համակարգի ներդրում, դաշտապաշտպան անտառաշերտի հիմնում: Ջրհեղեղների հետևանքով հասնող վնասների նվազեցման համար պետք է ուսումնասիրվեն առավել խոցելի տարածքները, մշակվեն մարզային և համայնքային միջոցառումների պլաններ:
485. Առաջնային լուծման հարց է դարձել խմելու ջրի մատակարարման և որակի բարելավումը: Այս ոլորտում կատարվող ներդրումային ծրագրերը շահագրգիռ կողմերի համատեղ քննարկման և կարգավորման պահանջ ունեն: Կատարված և կատարվելիք ներդրումների նպատակային նշանակության ծառայելու վերահսկողության մեխանիզմների և կառավարման համակարգը պետք է կատարելագործել, այն դարձնել հասարակության համար թափանցիկ և մատչելի:
486. «Ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան 2011-2013 թթ. միջնաժամկետ ծրագրի հիման վրա Մեծամոր քաղաքին պետական բյուջեից մասնահանման կարգով բնապահպանական և առողջապահական միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 7.8 մլն. դրամ: ՀԱԷԿ-ի և «Զվարթնոց» օդանավակայանի գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող Զարթոնք, Տարոնիկ և Արևաշատ համայնքները չեն ընդգրկված ծրագրերում և էապես տուժում են հիշյալ ձեռնարկությունների գործունեությունից:
487. ՀՀ Արմավիրի մարզի բնապահպանության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 7-ում:
8. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
8.1. Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծությունը
488. Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է:
489. ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին, մինչև 2008 թ. համաշխարհային զբոսաշրջային այցելուների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5%, 2007 թ. այն անցել է 6%-ի սահմանագիծը: 2008 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում համաշխարհային զբոսաշրջության այցելուների այցի տեմպը 2007 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.7%, իսկ տարեկան տեմպի կանխատեսումը 2-3% է, 2009 թ. ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների մինչև 2% աճ:
490. Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է քանակական և որակական աճ: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհները, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայանը, հյուրանոցային տնտեսությունը, սննդի ու զվարճանքի օբյեկտները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը:
491. Զբոսաշրջությունը երկրում արձանագրել է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2008 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելուների թիվը կազմել է 402000` 2007 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10.1%, 2009 թ. այն կազմել է 700000:
492. Արմավիրի մարզում ոլորտի դինամիկան դեռևս համահունչ չէ Հայաստանի Հանրապետության զարգացումներին և երկրում ոլորտի զարգացմանը զուգընթաց կարևորվում է մարզում առկա զբոսաշրջային ներուժի հիման վրա զբոսաշրջության զարգացման ապահովումը, որը մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարցում զգալի դեր կխաղա:
493. Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները:
494. Պատմական հուշարձանների առատությունը, որն ունի տուրիստներին հետաքրքրելու որոշակի ներուժ, կարիք ունի վերանորոգման և ամենակարևորը` գովազդի:
495. Մարզում կազմակերպվում են մի շարք ազգային տոնակատարություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում տուրիզմի տեսանկյունից` գարնանը տոնում են «Տերն Ընդ Առաջ» և «Սուրբ Զատիկ» տոնակատարությունները, ամռանը` «Ծաղկի տոն»-ը և «Վարդավառ»-ը, աշնանը` «Խաղողօրհներք» և «Բերքի տոն» տոնակատարությունները, որոնք կարող են հետաքրքրել արտերկրյա տուրիստներին, հատկապես հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք այցելում են Հայաստան` իրենց պատմական հայրենիքի պատմությանը և մշակույթին ծանոթանալու համար:
496. Բավական է միայն նշել այն, որ Արմավիրի մարզում է գտնվում համայն հայության հոգևոր կենտրոնը. Սուրբ Էջմիածինը պատմական կենտրոն է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ուր և գտնվում է Աթոռը Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Սուրբ Էջմիածինը ի սկզբանե և դարեր շարունակ եղել է նաև մշակույթի ու դպրության կենտրոն: Այստեղ է, որ Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթև Կաթողիկոսի գործակցությամբ թարգմանել է Սուրբ Գիրքը հայերեն դասական լեզվով հունարեն բնագրից:
497. Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի գահակալության 40 տարիներին (1955-1995 թթ.) Սբ. Էջմիածնի վանքի շրջակայքում բարձրացել են նոր կառույցներ` վանքի գլխավոր մուտքն ու պարիսպները, տպարանի շենքը, ժամացույցի աշտարակը, Վանատուն-հյուրանոցը և «Ալեք-Մարի Մանուկյան» թանգարանը: Մոտ հազար յոթ հարյուրամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը իր ճարտարապետական ինքնատիպ ոճով հանդիսանում է աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկն ու նաև սրբատեղին և ուխտավայրը` Հայաստանում և արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:
498. Մարզում առկա բնական տեսարժան վայրերը և պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն է ստեղծում կազմակերպելու տուրիզմի հետևյալ ձևերը`
1) էկոտուրիզմ
2) գիտական տուրիզմ
3) բնական տուրիզմ
4) պատմամշակութային
5) գյուղատնտեսական:
499. Մարզում զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն են`
1) զբոսաշրջային տնտեսության բացակայությունը
2) գործող զբոսաշրջային կազմակերպությունների բացակայությունը
3) զբոսաշրջության կտրվածքով մարզի վերաբերյալ գովազդային նյութերի սակավությունը
4) մասնավոր հատվածի շահագրգռման մեխանիզմների բացակայությունը:
500. Մարզում տուրիզմը թերևս թույլ է զարգացած, պատճառը տուրիզմի հիմնական ենթակառուցվածքների բացակայությունն է և մարզի տուրիստական ռեսուրսների վատ ուսումնասիրությունը: Անհրաժեշտ է իրականացնել մարզի զբոսաշրջության վարկանիշը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ` ստեղծել մարզը ներկայացնող եռալեզու բուկլետ, մշակել մարզի տուրիստական պոտենցիալը ներկայացնող տուր-փաթեթներ և դրանք առաջադրել տուրիստական միջազգային կազմակերպություններին:
501. Մարզի գյուղատնտեսական մասնագիտացումը հետաքրքիր առավելություն է ներկայացնում գյուղական տուրիզմի զարգացման համար: Էկոլոգիապես մաքուր և համային բարձր արժեքներով օժտված գյուղատնտեսական մթերքները առանձնակի նշանակություն ունեն տուրիզմի տեսանկյունից, որը կարող է դառնալ տուրիստների սպասարկման կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը:
502. Տուրիզմի զարգացման համար խոչընդոտ է հանդիսանում ինչպես համապատասխան տարածքներում հյուրանոցային հարմարությունների և հյուրընկալական տների սակավությունը, կենցաղային ոչ բավարար պայմաններով, այնպես էլ ճանապարհների անբարեկարգ վիճակն ու տրանսպորտի բացակայությունը:
503. Մարզում չկան տուրիզմի հիմնական ենթակառուցվածքներ` տուր-օպերատորներ և տուր-գործակալություններ:
8.2. Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը
504. Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներից է զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որի հեռանկարում Հայաստանը, մասնավորապես` Արմավիրի մարզը, հետաքրքրություն կառաջացնի միջազգային կազմակերպությունների կողմից մարզում ներդրումներ իրականացնելու համար, որն իր անմիջական դրական ներգործությունը կունենա մարզի տնտեսական զարգացման վրա:
505. Հաշվի առնելով մարզի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնախնդիրները, նախատեսվում է Արմավիրի մարզի 2011-2014 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) Ստեղծել այցելուների կենտրոն, որը այցելուներին կտրամադրի տեղեկություններ Արմավիրի մարզի տուրիստական հնարավորությունների վերաբերյալ, կհամագործակցի Հայաստանի և արտերկրի տուր-օպերատորների հետ` գործունեությունը կազմակերպելով պրոակտիվ հիմունքներով: Կենտրոնի կողմից կկազմակերպվեն փառատոններ և միջոցառումներ, գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառներ, կիրականացվեն ուսումնական ծրագրեր: Կենտրոնը կիրականացնի նաև ինտերնետային կայքի վարում, քարտեզների, գրքույկների, տեղեկատվական բուկլետների հրատարակում, կհանդիսանա մարզում տուրիզմի խթանման առաջնային պատասխանատուն:
2) Առանձնացնել հենակետային տուրիստական կենտրոններ և դրանց շուրջ ստեղծել ենթակառուցվածքներ (ավտոկանգառներ, սննդի օբյեկտներ, հուշանվերների խանութներ)
3) Ընդլայնել ամենամյա կազմակերպվող Բերքի, Խաղողօրհներքի, Տերն Ընդ Առաջի և Զատկի տոնակատարությունները
4) Կազմակերպել ուսուցում գիդերի, տուր-օպերատորների, ուղեկցողների, «Մահճակալ և նախաճաշ» հյուրընկալական տների տերերի, սպասարկման ոլորտի աշխատողների համար
5) Կազմակերպել հեծանվավազքի, ձկնորսության միջոցառումներ
6) Կազմել և հրատարակել քարտեզներ` ըստ թեմատիկ երթուղիների
7) Ստեղծել Արմավիրի մարզի տուրիստական ինտերնետային կայք
8) Տեսարժան վայրերը տանող ճանապարհի երկարությամբ տեղադրել մարզի տեսարժան վայրերի նկարները, տեղադրել հուշանվերների կրպակներ, կառուցել փոքրիկ սրճարաններ
9) Կազմակերպել մարզի գովազդը արտաքին և ներքին տուրիստական
շուկաներում:
506. ՀՀ Արմավիրի մարզի զբոսաշրջության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 8-ում:
9. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
9.1. Քաղաքաշինության ոլորտի իրավիճակի վերլուծություն
507. Մարզի քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները կապված են բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հանրակրթական դպրոցների, առողջապահական, մշակութային, նախադպրոցական, մարզական օբյեկտների, բազմաբնակարան և վարչական շենքերի հիմնանորոգման, բնակարանաշինության, բնակավայրերի բարեկարգման, բազմաբնակարան շենքերի կառավարման գործին պետական աջակցության, ինչպես նաև քաղաքաշինական այլ խնդիրների հետ:
508. Մարզի համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումների հաշվարկի հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի հիմնադրույթները:
509. Համաձայն ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի 8-րդ բաժնի 38-րդ կետով սահմանված հիմնադրույթների` մարզի գյուղական համայնքների գերակշիռ մասի համար օպտիմալացման սկզբունքով պետք է մշակվեն պարզեցված գլխավոր հատակագծեր, որի արդյունքում զգալիորեն կնվազեն դրանց մշակման արժեքները:
510. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 34-րդ կետով սահմանված է, որ պետության կողմից համայնքներին, որպես սեփականություն, փոխանցված հողերի իրացումից առաջացած ֆինանսական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների և այլ փաստաթղթերի մշակմանը:
511. Յուրաքանչյուր երկրի կենսատարածության ձևավորումը և կենսագործունեության ծավալումը տեղի է ունենում քաղաքաշինությամբ կազմավորված միջավայրում: Հազարամյակներ շարունակ ապրելով իր զարգացումը և մշտապես լինելով մարդկության քաղաքակրթության էական բաղադրիչ, քաղաքաշինությունը լուծել է ձեռակերտ շրջակա միջավայրի ձևավորման հիմնարար խնդիրներ:
512. Ներառելով տարածական պլանավորման, ճարտարապետության, շինարարության, բնակարանային-կոմունալ ոլորտները և առնչվելով բազմաթիվ այլ բնագավառների հիմնախնդիրներին, քաղաքաշինությունը, ըստ էության, կոչված է ապահովելու պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումը` կապված երկրի տարաբնակեցման համակարգերի հավասարակշռման և տարածական կազմակերպման, տարածքային, բնական, պատմամշակութային ռեսուրսների կայուն օգտագործման, ազգաբնակչության համար անվտանգ ու մատչելի բնակելի տարածություն ունենալու և կոմունալ ծառայություններ ստանալու հնարավորության ընձեռնման, վտանգավոր երկրաբանական ու տեխնածին երևույթներից պաշտպանության, շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության ապահովման ու անվտանգ շահագործման խնդիրների հետ:
513. Նշված հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումներն ամրագրվում են տարածական զարգացման հենքը հանդիսացող` ազգային, տարածքային և տեղական մակարդակների հիերարխիկ կառուցվածք ունեցող պլանավորման փաստաթղթերով` առկա իրավիճակի համալիր գնահատականի և համակարգային վերլուծության արդյունքում: ՈՒստի, տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորումն այն հիմնական նախադրյալն է, որը միարժեքորեն պետք է գնահատվի որպես տարածական զարգացման ծրագրերի և կառավարման գործառույթների իրականացման հիմք և երաշխավոր:
514. Արմավիրի մարզի 97 համայնքներից 8-ը սահմանամերձ են, ուստի տարածական պլանավորման կարևոր ուղղություններից մեկը սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման և զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման և ներդաշնակ կենսագործունեության ապահովման խնդիրն է:
515. Բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծման տեսանկյունից հատկապես կարևորվում է տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի, այն է` հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի կազմման անհրաժեշտությունը: Վերջիններիս առկայությունը, ի լրումն վերը նշված խնդիրների, մեծապես կնպաստի տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացմանը, քանի որ կառավարման ապակենտրոնացման պայմաններում կառուցապատմանն առնչվող գրեթե բոլոր թույլտվական գործառույթները վերապահված են համայնքների ղեկավարներին: Նշված փաստաթղթերի կազմումը, լինելով համայնքի օրենքով սահմանված պարտադիր լիազորություն, տեղական ինքնակառավարման դեռևս ոչ կատարյալ ինստիտուտի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում` դժվար իրագործելի խնդիր է դարձել: Նշված բնագավառում առկա պետական աջակցության և դրա շարունակականության ապահովումն էապես կնպաստեն քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթների թափանցիկությանը, սուբյեկտիվ որոշումների բացառմանը, կառուցապատման ոլորտում ներդրումային գործընթացների խթանմանը, մարզի բնակավայրերում անվտանգ կենսամիջավայրի ձևավորմանը:
516. Մինչև 1998 թ. մարզի 97 համայնքներից ընդամենը 43-ն ունեին գլխավոր հատակագծեր, որոնցում արդեն սպառվել էր տարածքային զարգացման հնարավորությունները և լրացել է հաշվարկային ժամկետները (20 տարի): Այժմ 3 քաղաքային համայնքների համար կազմվել են նոր գլխավոր հատակագծեր, իսկ Փարաքար ու Մերձավան գյուղերում նոր գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներն ընթացքի մեջ են, մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր համայնքներն ունենան գլխավոր հատակագծեր:
9.2. Հանրակրթական դպրոցների շինարարություն և հիմնանորոգում
517. Մարզի 95 համայնքներում գործում է 120 հանրակրթական դպրոց: Կրթական օբյեկտները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Դրանց հիմնանորոգման և պահպանման համար տարեցտարի մեծանում են պետական միջոցների ներդրումները: Այսպես, 2005 թվականին մարզի կրթական օբյեկտների հիմնանորոգման համար հատկացվել է 511.9 մլն. դրամ, որից 293.2 մլն. դրամը մարզպետարանին, 218.7 մլն. դրամը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Արմավիրի մարզպետարանի ծրագրերով իրականացվել է 8 կրթական օբյեկտներում մասնակի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերով` 6 օբյեկտներում:
518. 2006 թ. պետական բյուջեից մարզին հատկացվել է 876.76 մլն. դրամ գումար, որից 340.46 մլն. դրամը ՀՀ Արմավիրի մարզպետարանին, իսկ 536.3 մլն. դրամը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: ՀՀ Արմավիրի մարզպետարանի ծրագրերով իրականացվել է թվով 4 հանրակրթական դպրոցների և ՀՀ Արմավիրի մարզպետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերով հիմնանորոգման աշխատանքները են իրականացվել թվով 6 միջնակարգ դպրոցներում և սկսվել են նոր դպրոցների կառուցման աշխատանքները 2 համայնքներում:
519. 2007 թ. պետական բյուջեից մարզին տարբեր ծրագրերով հատկացվել է շուրջ 2237.518 մլն. դրամ, որից քաղաքաշինության նախարարության ծրագրերով իրականացվող օբյեկտներում 483.3 մլն. դրամ, մարզպետարանի կողմից իրականացվող օբյեկտների համար 1754.218 մլն. դրամ, որոնցով իրականացվել է մարզի դպրոցների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:
520. 2008 թ. պետական բյուջեով մարզին հատկացվել է 1138.43 մլն. դրամ, որից 639.47 մլն. դրամը մարզպետարանի ծրագրերով և 498.96 մլն. դրամը քաղաքաշինության նախարարության ծրագրերով: Դպրոցների հիմնանորոգման գործում զգալի աջակցություն են ցուցաբերվել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, որի միջոցներով մասնակի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել և փոխվել են 13 դպրոցական շենքերի տանիքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով փոխվել է Վաղարշապատի թիվ 5 միջնակարգ դպրոցի տանիքը:
521.»Արմավիր-Դար 21» հիմնադրամի միջոցներով ջեռուցման համակարգ է ներդրվել 4 դպրոցներում:
522. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ծրագրերով լոկալ ջեռուցման համակարգ ներդրվել է 19 դպրոցներում:
523. «Աջակցություն մանուկներին» հիմնադրամի միջոցներով ամբողջովին հիմնանորոգվել են Դալարիկ, Լեռնագոգ, Շենիկ և Քարակերտ գյուղերի միջնակարգ դպրոցները:
524. 2009 թ. պետական բյուջեով մարզին հատկացվել է 1,216,584.0 հազ. դրամ, որից 718282.6 հազ. դրամը` ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերով, իսկ 498571.44 հազ. դրամը ՀՀ Արմավիրի մարզպետարանի ծրագրերով:
525. Այսպիսով, հստակ երևում է, որ տարեցտարի պետության կողմից մեծանում է կատարվող ներդրումների չափը, որի շնորհիվ մարզում 26 դպրոց ամբողջությամբ հիմնանորոգված է:
526. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով մարզում նախատեսվում է իրականացնել Վանանդի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
527. Մեծամոր, Նորավան, Նորակերտ, Հովտամեջ և Արտամետ գյուղական համայնքներում նոր դպրոցներ են կառուցվել: 2010 թ. կավարտվեն Գայ գյուղի նոր դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ 2011 թ. Այգեկի նոր դպրոցը շահագործման կհանձնվի: 35 դպրոցներում վերը նշված ծրագրերով վերջին տարիների ընթացքում մասնակի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքում դպրոցները համեմատաբար լավ վիճակում են գտնվում, իսկ մարզի 58 դպրոցներ ընդհանրապես երբևէ չեն հիմնանորոգվել և գտնվում են խիստ անմխիթար վիճակում, չունեն սանհագույցներ, մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, 6 դպրոցներ վթարային վիճակում են և անհրաժեշտ է առաջնահերթ ամրացման աշխատանքներ իրականացնել, իսկ 5 համայնքներում էլ դպրոցական շենքերը խիստ քայքայված են և անհրաժեշտ է ոչ թե հիմնանորոգել, այլ նոր դպրոց կառուցել (Լուսագյուղ, Ծաղկալանջ, Լեռնամերձ, Պտղունք, Ջրառատի թ/ֆ): Մարզի կրթական օբյեկտների ամբողջությամբ հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 23018115.0 հազ. դրամ:
9.3. Մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում
528. Մարզի մշակութային կյանքի բնականոն զարգացման ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել պատմամշակութային արժեքների պահպանում և վերականգնում: Մարզի գյուղական համայնքների 85 մշակութային օբյեկտներից 7-ը հիմնանորոգվել են, իսկ մնացածը ամրացման, հիմնանորոգման և վերանորոգման կարիք ունեն: Մարզի 12 համայնքներ մշակույթի տներ չունեն և անհրաժեշտ է կառուցել նորերը:
9.4. Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում
529. 2001 թվականից մինչև օրս Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից վերանորոգվել են 39 գյուղական ամբուլատորիաներ և 40 բուժակմանկաբարձական կետեր: Մնացած 11 համայնքային ամբուլատորիաները և 3 բուժակմանկաբարձական կետերն ընդգրկված են 2010-2011 թթ. վերանորոգման ծրագրերում:
530. 2009 թվականի հուլիս ամսից Համաշխարհային բանկի վարկային ծրագրով սկսվել են «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ վերանորոգման և վերազինման աշխատանքները: Վերանորոգման աշխատանքներն ավարտված են, բուժսարքավորումները տեղադրված են և 2010 թ. հունիս ամսվա վերջին հանձնվել է շահագործման:
531. «ՆՕՎԱ» կազմակերպությունը ամերիկյան միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ Արմավիրի տարածաշրջանի 22 համայնքներում ավարտել և շահագործման են հանձնել 22 բուժակմանկաբարձական կետերի սենյակներ, տեղադրել առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ:
532. «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունը ամերիկյան միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2009-2010 թթ. Վաղարշապատի տարածքում իրականացրել է 20 բուժակմանկաբարձական կետերի շենքերի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են:
9.5. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման բարեփոխումներին
ուղղված միջոցառումներ
533. Մարդկային աղքատության հետ առնչվող հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ Արմավիրի մարզում խնդիրն առնչվում է խմելու ջրի հասանելիության, բնակչության բնակարանային ապահովման, աշխատատեղով ապահովման, բնակավայրերի բարեկարգման և ենթակառուցվածքների ապահովման հիմնախնդիրների լուծմանը, որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի բնակչության համար արժանավայել կենսապայմանների ապահովումը:
534. Մարզում դեռևս առկա են բավական մեծ թվով անօթևանի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներ, որոնք չեն կարող այդ խնդիրները ինքնուրույն կարգավորել. անհրաժեշտ է պետական աջակցություն այս ոլորտի կարգավորման համար:
535. Հաշվի առնելով սեյսմակայուն շինարարությանը ներկայացվող արդի պահանջները և այն հանգամանքը, որ վերջին 15-20 տարիներին մարզում բազմաբնակարան բնակելի շենքերի շահագործման ընթացքում գրեթե չեն իրականացվել հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքում զգալիորեն աճել է շենքերի ֆիզիկական մաշվածությունը: Կարևորվում է բնակության համար վտանգավոր համարվող շենքերի նկատմամբ համակարգված մոտեցումների ձևավորումը և համապատասխան միջոցառումների իրականացումը:
536. Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն, պահանջում է լուրջ պետական միջամտություն և վերահսկողություն, քանի որ նշված շենքերի հետագա տևական շահագործումն առանց ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարման կբերի կոնստրուկտիվ տարրերում վնասվածքների և դեֆորմացիաների հետագա զարգացման, նորերի առաջացման, շենքերի սեյսմակայունության կտրուկ նվազման և այդ առումով հետագայում վերակառուցման աշխատանքների իրականացման համար ֆինանսական զգալի միջոցների լրացուցիչ պահանջի, վթարայնությամբ պայմանավորված դրանց քանդման անհրաժեշտության, ինչպես նաև հնարավոր անկանխատեսելի հետևանքների:
537. Նոր բնակարանաշինության հետ մեկտեղ անհրաժեշտ է պահպանել բնակֆոնդը: Արմավիրի մարզի 3 քաղաքային համայնքներում առկա 373 շենքերի ավելի քան 70 տոկոսը, հատկապես դրանց ընդհանուր սեփականություն հանդիսացող մասերը (տանիքներ, աստիճանավանդակներ, վերելակներ և այլն) երբևէ չեն հիմնանորոգվել և գտնվում են խիստ անբարվոք վիճակում:
538. Շենքերի մեծ մասում անձրևաջրերը թափվում են ներս, թուլացնում կրող պատերի և կոնստրուկցիաների ամրությունը, որի հետևանքով`
1) Մարզում կան 3-րդ աստիճանի վնասվածության ավելի քան.
ա. 10 բազմաբնակարան բնակելի շենք Արմավիր քաղաքում
բ. 6 բազմաբնակարան բնակելի շենք Էջմիածին քաղաքում
գ. 3 շենք Նորապատ համայնքում (կառուցված 1930-ական թվականներին)
դ. 9 բազմաբնակարան բնակելի շենք Մյասնիկյան համայնքում (կառուցված 1960-ական թվականներին)
ե. 1 բազմաբնակարան բնակելի շենք Ակնալիճ համայնքում (կառուցված 1960-ական թվականներին)
զ. 7 բազմաբնակարան բնակելի շենք Դալարիկ համայնքում (կառուցված 1960-ական թվականներին):
2) Մարզում 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն.
ա. 1 բազմաբնակարան բնակելի շենք Ոսկեհատ համայնքում (կառուցված 1930-ական թվականներին), որտեղ բնակվում են 17 ընտանիք, շենքը ենթակա է քանդման, իսկ բնակիչները` վերաբնակեցման:
բ. 1 բազմաբնակարան բնակելի շենք Ակնալիճ համայնքում (կառուցված 1960-ական թվականներին): Շենքը ենթակա է քանդման, իսկ բնակիչները` վերաբնակեցման: Այս շենքում ապրող 18 ընտանիքներից 9-ի բնակարանային խնդիրները արդեն լուծվել են, իսկ մնացած 9-ը ընտանիքների խնդիրների լուծումը ընթացքի մեջ է:
գ. 3 բազմաբնակարան բնակելի շենքի Լենուղի համայնքում (կառուցված 1940-ական թվականներին), որը 1988 թ. երկրաշարժից հետո վթարային է դարձել, որտեղ բնակվում են 29 ընտանիքներ:
539. Աղյուսակ 9.1-ում ներկայացված են ՀՀ Արմավիրի մարզի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերը.
Աղյուսակ 9.1 ՀՀ Արմավիրի մարզի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի
._____________________________________________________________________.
|N |Մարզ, | Հասցե |Բազմա- |Կառուց- |Հարկայ- |Բնակարանների|
| |համայնք| |բնակարան|ման |նությունը|քանակը |
| | | |շենքերի |տարեթիվը| | |
| | | |քանակը | | | |
|__|_________________________|________|________|_________|____________|
| |ՀՀ Արմավիրի մարզ-ընդամենը| 5 | x | x | 82 |
|__|_________________________|________|________|_________|____________|
|1 | այդ թվում ըստ | | | | |
| | համայնքների` | | | | |
| | գ. Ակնալիճ` | 1 | x | x | 9 |
|__|_________________________|________|________|_________|____________|
|2 | |Նաիրյան թաղ. | | 1960 | 3 |18 (որից 9 |
| | |թ. 1 շենք | | | |ընտանիքների |
| | | | | | |բնակարանային|
| | | | | | |խնդիրները |
| | | | | | |լուծվել են) |
|__|_________________________|________|________|_________|____________|
|3 |գ. Լենուղի - ընդամենը, | 3 | x | x | 29 |
| |այդ թվում` | | | | |
| |_________________________|________|________|_________|____________|
| | |Բազմաբնակարան | | 1940 | 2 | 8 |
| | |շենք | | | | |
| |_______|_________________|________|________|_________|____________|
| | |Բազմաբնակարան | | 1940 | 2 | 8 |
| | |շենք | | | | |
| |_______|_________________|________|________|_________|____________|
| | |Բազմաբնակարան | | 1940 | 2 | 13 |
| | |շենք | | | | |
|__|_________________________|________|________|_________|____________|
|4 |գ. Ոսկեհատ | 1 | x | x | 16 |
| |_________________________|________|________|_________|____________|
| | |Բազմաբնակարան | | 1934 | 2 | 16 |
| | |շենք | | | | |
|__|_________________________|________|________|_________|____________|
| |գ. Խանջյան - ընդամենը, | 7 | | | 28 |
| |այդ թվում` | | | | |
| |_________________________|________|________|_________|____________|
| | |4-րդ փողոց թիվ 1 | 2 | 1960 | 2 | 8 |
| | |և 2 բ/շ | | | | |
| |_______|_________________|________|________|_________|____________|
| | |5-րդ փողոց թիվ 5 | 1 | 1960 | 2 | 4 |
| | |բ/շ | | | | |
| |_______|_________________|________|________|_________|____________|
| | |13-րդ փողոց թիվ | 4 | 1960 | 2 | 16 |
| | |6, 8, 9 և 10 բ/շ| | | | |
._____________________________________________________________________.
540. Մարզում 2007 թ. և 2008 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 92790.0 հազ. դրամ, որով իրականացվել են ներքոհիշյալ վերանորոգման աշխատանքները.
1) Արմավիր քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
2) Էջմիածին քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
3) Դալարիկ գյուղի թվով 12 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում
4) Մեծամոր քաղաքի թվով 14 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և 8 բնակելի շենքերի մուտքերի աստիճանավանդակների վերանորոգում:
541. Սակայն այս ամենը շատ քիչ է իրավիճակը կարգավորված և կայուն համարելու համար և անհրաժեշտ է խոշորացված հաշվարկներով շուրջ 7.8 մլրդ դրամ:
542. Քաղաքաշինության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 9-ում:
9.6. Քաղաքացիական պաշտպանության կառույցների հիմնանորոգում
543. Նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
1) Մարզային պահեստային կառավարման կետերի հիմնանորոգում, տեխնիկական զինվածությամբ և գույքով ապահովում
2) Առկա քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերանորոգում, անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով կահավորում
3) Բնակչության պատսպարման համար անհրաժեշտ պաշտպանական կառույցների նախագծում և կառուցում
4) ՀԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով տարածքում (նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի) տեղակայված պաշտպանական կառույցների մշտական պատրաստականության ապահովում:
544. Անհրաժեշտ է ժամանակակից հրշեջ տեխնիկական միջոցներով հրշեջ փրկարարական ջոկատները վերազինելու նպատակով` գոյություն ունեցող հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի վերակառուցում և նորերի կառուցում:
10. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10.1. Ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծություն
545. Ինչպես ԿԶԾ-ում, այնպես էլ մարզի զարգացման ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որովհետև առանց նորմալ ենթակառուցվածքների գոյության ու ոլորտների ապահովման նորմալ կենսապայմաններ ապահովելը հնարավոր չէ: Մարզում ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրները կապված են մարզային անբարեկարգ ճանապարհների, հատկապես գյուղական բնակավայրերի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների, խմելու ջրի մատակարարման (ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և որակի բարելավման), կոյուղագծերի (ներառյալ մաքրման կայանների վերակառուցման և կառուցման), ինչպես նաև գազամատակարարման խնդիրների հետ: Այս խնդիրները հատկապես գերակա են այն համայնքների համար, որոնց բնակչությունը փոքրաթիվ է և բնակչությունը չունի աշխատանք:
546. Մարզի տարածաշրջանները բոլոր 97 համայնքներով, նորմալ խմելու ջրով ապահովելը, կոյուղու, մաքրման կայանների նորմալ աշխատանքների ապահովման, գյուղական անմխիթար ճանապարհների նորոգման, համայնքների գազաֆիկացման աշխատանքների կազմակերպման աշխատանքները գերակա են զարգացման ուղղություններում:
10.2. Ճանապարհաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ
547. Ճանապարհաշինության ոլորտի խնդիրները. Հայաստանում աղքատության մակարդակը ուղղակիորեն կապված է Երևանից և մարզկենտրոնից հեռավորության հետ և հատկապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակի հետ: Այս առումով աղքատության աստիճանը ուղղակիորեն կապվում է ճանապարհային ցանցի վիճակի հետ:
548. Արմավիրի մարզի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 593.9 կմ, որից` միջպետական նշանակության` 109 կմ, հանրապետական նշանակության` 186 կմ, մարզային նշանակության` 209.4 կմ, համայնքային նշանակության` 89.5 կմ:
549. Արմավիրի մարզի միջպետական նշանակության ճանապարհները համեմատաբար բարվոք վիճակում են, բացառությամբ Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 10 կմ Մարգարա-Ջրարբի (Ջրառատի թ/ֆ) հատվածի:
550. Մարզի հանրապետական նշանակության ճանապարհից անմխիթար վիճակում են.
1) Հ-12 Հ-8-Այնթափ-Մասիս-Ռանչպար-Մ-3 ճանապարհի Արմավիրի մարզով անցնող ամբողջ հատվածը - 11.2 կմ
2) Հ-18 Մ-5-Բագարան ճանապարհը - 23.0 կմ
3) Հ-282 Մ-3-Գրիբոյեդով ճանապարհը - 2.0 կմ
4) Հ-283 Ապագա-Լուսագյուղ ճանապարհը - 3.3 կմ
5) Հ-284 Մ-3-Ջրառատ-Գայ-Ակնաշեն ճանապարհը - 10.0 կմ
6) Հ-290 Մ-5-Լենուղի-Այգեվան-Մ-5 ճանապարհը - 6.2 կմ
7) Հ-292 Արմավիր-Մրգաշատ-Արևիկ-Երասխահուն ճանապարհը -18.9 կմ
8) Հ-293 Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհը - 7 կմ
9) Հ-294 Մ-5-Նոր Կեսարիա-Շենավան-Գետաշեն ճանապարհը - 5.8 կմ
10) Հ-296 Եղեգնուտ-Զարթոնք-Արտաշար ճանապարհը - 8.5 կմ,
Բաղրամյանի տարածաշրջանի մնացած 12 կմ հանրապետական նշանակության ճանապարհները բարվոք վիճակում են:
551. Արմավիրի մարզի մարզային նշանակության 209.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներից անմխիթար վիճակում են`
1) Տ-3-1 Արևաշատ-Արբաթ - 2.0 կմ
2) Տ-3-3 Մ-5 - Հովտամեջ - 3.2 կմ
3) Տ-3-4 Մ-5 -ռուս զինվորի հուշարձան - 4.0 կմ
4) Տ-3-6 Ոսկեհատ - Մուսալեռ - 5.0 կմ
5) Տ-3-7 Գրիբոյեդով-Խորոնք - 2.9 կմ
6) Տ-3-8 Մ-5 -Մեծամորի թանգարան -1.2 կմ
7) Տ-3-10 Մ-5-Մայիսյան -Հ-289 - 11.0 կմ
8) Տ-3-11 Լուկաշին-Հ-17 -3.2 կմ
9) Տ-3-12 Հայկավան - Հ-15 -2.6 կմ
10) Տ-3-13 Նոր Արտագերս-Նալբանդյան-Գետաշեն -7.0 կմ
11) Տ-3-15 Հ-293-Բամբակաշատ -1.6 կմ
12) Տ-3-17 Մ-5-Մրգաշատ-Ալաշկերտ-Նոր Արտագերս - 10.8 կմ
13) Տ-3-18 Ալաշկերտ-Հ-15 -1.0 կմ
14) Տ-3-19 Արևիկ-Ջանֆիդա-պետ.սահման -11.7 կմ
15) Տ-3-20 Արևիկ-Զարթոնք -5.9 կմ
16) Տ-3-21 Արևիկ-Տանձուտ - 3.4 կմ
17) Տ-3-23 Մ-5-Երվանդաշատ-Բագարան -25.3 կմ
18) Տ-3-25 Մ-9-Արգինա - 9.2 կմ
19) մոտեցում Նորապատ գյուղին -1.6 կմ:
552. Ֆիզիկական մեկուսացվածությունը ԿԶԾ-ում սահմանված է որպես կարևորագույն գործոն, որը խոչընդոտում է ազգաբնակչության կենսաբանական, սոցիալական ու մշակութային կարիքները հոգալուն:
553. Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է ռեսուրսներն ուղղել մարզային (տեղական) նշանակության ճանապարհների վերանորոգմանը:
554. Մարզային (տեղական) նշանակության ճանապարհների զգալի մասը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով տասնյակ տարիներ նորոգման չեն ենթարկվել, որի արդյունքում դրանք քանդվել ու դարձել են տրանսպորտային միջոցների երթևեկության համար դժվարանցանելի:
555. Նորոգման ենթակա ճանապարհների վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճանապարհների ժամանակից շուտ շարքից դուրս գալու պատճառ է հանդիսանում վատ կազմակերպված ջրահեռացումը:
556. Բավական աշխատանք կա կատարելու կամուրջների նորոգման բնագավառում: Նորոգման կարիք ունեն հանրապետական նշանակության Հ-15 Մ-5-Արմավիր-Արգավանդ-Մարգարա ճանապարհի Նորապատի կամուրջը, նույն ճանապարհի Հայկավան-Արմավիր կամուրջը, Հ-279 Մ-5-Գեղակերտ-Արշալույս-Հայթաղ-Ակնալիճ-Մ5 ճանապարհի Ծաղկունքի կամուրջը, Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 23 կմ (Հարավսլավացի օդաչուների հուշարձան) կամուրջը: Իսկ ընդհանրապես բոլոր կամուրջների պահպանման համար անհրաժեշտ է գումար նախատեսել:
557. Անհրաժեշտ է շրջանցիկ ճանապարհների և գետանցերի կառուցման համար նախօրոք կուտակել և պահեստավորել շինանյութեր և տեխնիկական միջոցներ:
558. Աղյուսակ 10.1-ում ներկայացված են 2008 թ. Արմավիրի մարզի ճանապարհաշինության ոլորտում իրականացված շինարարական աշխատանքները` ըստ ֆինանսավորման աղբյուրների.
Աղյուսակ 10.1
._____________________________________________________________________.
|Ֆինանսավորման | Աշխատանքի անվանումը |Գումարը | Ծանոթություն |
|աղբյուրը | |(մլն. | |
| | |դրամ) | |
|_________________|_______________________|________|__________________|
| | 2008 թվական | | |
|_________________|_______________________|________|__________________|
|ՀՀ պետական բյուջե|Մարգարա-Վանաձոր-Տաշիր- | 55.0 | |
| |Վրաստանի սահման-Մ-3 | | |
| |(5+300 կմ) կամուրջի | | |
| |նորոգում | | |
|_________________|_______________________|________|__________________|
|ՀՀ պետական բյուջե|Հ-17 Մ-5-Արմավիր- | 472.0 | |
| |Իսահակյան-Գյումրի-Մ-7 | | |
| |ճանապարհի (Արմավիր- | | |
| |Հացիկ) հատվածի 7.2 կմ | | |
| |նորոգում | | |
|_________________|_______________________|________|__________________|
|Ասիական Զարգացման|Հ-15 Մ-5-Արմավիր- |1355.367|Աշխատանքներն |
|բանկի ծրագիր |Արգավանդ-Մարգարա 19.9 | |ավարտվել են 2009 |
| |կմ երկարությամբ | |թվականին |
| |ճանապարհի նորոգում | | |
|_________________|_______________________|________|__________________|
|«Հազարամյակի |Հ-295 Մ-5-Ամասիա- | 319.424|Աշխատանքներն |
|մարտահրավեր- |Ջանֆիդա-Արգավանդ | |ավարտվել են 2009 |
|Հայաստան» ծրագրով|ավտոճանապարհի Մ-5- | |թվականին |
|նախատեսված, |Ամասիա-Ջանֆիդա-Փշատավան| | |
|սակայն ՀՀ պետական|ճանապարհահատվածի | | |
|բյուջեի |կմ6+300-կմ10+846 | | |
|միջոցներով |հատվածի հիմնանորոգում | | |
|իրականացված | | | |
| |_______________________|________| |
| |Հ-291 Սարդարապատ- | 413.744| |
| |Բամբակաշատ-Նոր Արտագերս| | |
| |ավտոճանապարհի 5.6 կմ | | |
| |հատվածի հիմնանորոգում | | |
|_________________|_______________________|________|__________________|
|ՀՀ պետական բյուջե|Տ-3-28 Բաղրամյան | 16.0 | |
| |(Բաղր.)-Հ-17, | | |
| |Տ-3-19 Արևիկ-Ջանֆիդա- | | |
| |պետ.սահման, | | |
| |Տ-3-30 Վաղարշապատ- | | |
| |Արտիմետ-Խորոնք- | | |
| |Առատաշեն-Տարոնիկ | | |
| |ավտոճանապարհների | | |
| |փոսային նորոգումներ, | | |
| |9.2 կմ | | |
|_________________|_______________________|________|__________________|
|ՀՀ պետական բյուջե|Մարզային նշանակության | 5.5 | |
| |ճանապարհների ձմեռային | | |
| |պահպանություն | | |
|_________________|_______________________|________|__________________|
|Համայնքի բյուջե |ք. Արմավիրի փողոցների | 45.0 | |
| |փոսային նորոգում | | |
|_________________|_______________________|________|__________________|
|ՀՀ պետական բյուջե|ք. Վաղարշապատի | 98.0 | |
| |փողոցների փոսային | | |
| |նորոգում | | |
._____________________________________________________________________.
559. ՀՀ Արմավիրի մարզի ճանապարհաշինության ոլորտում պետական բյուջեի միջոցներով 2009 թ. իրականացված և 2010 թ. նախատեսված աշխատանքները ներկայացված են աղյուսակ 10.2-ում`
Աղյուսակ 10.2 (մլն. դրամ)
.___________________________________________________________________.
|Ֆինանսավորման | Աշխատանքի անվանումը |2009 թ.|2010 թ. |
|աղբյուրը | | |նախատեսված|
|_________________|______________________________|_______|__________|
|ՀՀ պետական բյուջե|ՀՀ տրանսպորտի և կապի | | |
| |նախարարության պատվիրատվությամբ| | |
| |______________________________|_______|__________|
| |Միջպետական և հանրապետական | 291.3 | 299.06 |
| |նշանակության ավտոճանապարհների | | |
| |ձմեռային, ընթացիկ պահպանության| | |
| |և շահագործման աշխատանքների | | |
| |իրականացում | | |
|_________________|______________________________|_______|__________|
|ՀՀ պետական բյուջե|ՀՀ Արմավիրի մարզպետարանի | | |
| |պատվիրատվությամբ | | |
| |______________________________|_______|__________|
| |Մարզային նշանակության | 36.463| 35.619 |
| |ավտոմոբիլային ճանապարհների | | |
| |ձմեռային, ընթացիկ պահպանության| | |
| |և շահագործման աշխատանքներ | | |
|_________________|______________________________|_______|__________|
|ՀՀ պետական բյուջե|Մարզային նշանակության | 1094.0| |
| |ճանապարհների հիմնանորոգում, | | |
| |11 կմ | | |
| |______________________________|_______|__________|
| |Երկու կամուրջի նորոգում | 99.8 | |
.___________________________________________________________________.
560. 2009 թ. Ասիական Զարգացման բանկի ծրագրով մարզում իրականացվել են 19.9 կմ երկարությամբ` 135.937 մլն. դրամի, իսկ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ պետական բյուջեի միջոցներով` 18.65 կմ, 988.702 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:
561. Ընդհանուր առմամբ 2009 թ. մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, համայնքային ենթակայության ճանապարհների, արհեստական կառուցվածքների (կամուրջներ, հենապատեր և այլն) հիմնանորոգման, վերանորոգման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների իրականացման նպատակով ներդրվել է 4500.0 մլն. դրամ գումար (2008 թ. մարզում ճանապարհաշինության ուղղությամբ ներդրումների չափը կազմել է 670.0 մլն դրամ):
562. Տրանսպորտի բնագավառ. Մարզի թվով 95 համայնքներ ապահովված են տրանսպորտային կապով մարզկենտրոնի հետ: Մարզկենտրոնի հետ տրանսպորտային կապ չունի միայն Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը, որի միկրոավտոբուսային երթուղու համար բազմիցս հայտարարվել է մրցույթ, սակայն մրցույթին մասնակցության հայտ չի ներկայացվել:
563. Մարզի համայնքներից մարզկենտրոն և տարածքային կենտրոններ գործում են 14 ավտոբուսային երթուղիներ և 9 միկրոավտոբուսային երթուղիներ: Մարզի համայնքներից դեպի մայրաքաղաք գործում է 13 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներ:
564. 2010-2011 թթ. ծրագրվում է ավելացնել և թարմացնել երթուղիները սպասարկող շարժակազմը, իսկ ճանապարհաշինության բնագավառում` ավարտել ամբողջ ճանապարհային ցանցի նորոգումը:
565. Մարզի ճանապարհաշինության ոլորտի 2011-2014 թթ. ռազմավարության ֆինանսավորումը ներկայացված է հավելված 10.1-ում:
10.3. Ջրամատակարարում
566. Անվտանգ խմելու ջրի աղբյուրների մատչելիությունը ոչ միայն հազարամյակի զարգացման նպատակների և ԿԶԾ-ի կարևոր թիրախներից մեկն է, այլև մարդկային աղքատությունը պայմանավորող գործոններից է:
567. Ջրամատակարարումը մարզում իրականացվում է`
1) «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի (33 համայնք)
2) «Նոր Ակունք» ՓԲԸ-ի (12 համայնք)
3) «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (2 համայնք)
4) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
568. «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքների բնակավայրերի ջրամատակարարման ցուցանիշները 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ներկայացված են աղյուսակ 10.3-ում:
Աղյուսակ 10.3.
.___________________________________________________________________.
|N |Կազմակերպության | Ջրամատակարարում (մ3) |Գանձման|Ջրա- |
| |անվանումը/ համայնքը |__________________________|տոկոսը |մատա- |
| | |Արտադրութ-|Իրացում |Կոր- | |կարար-|
| | |յուն | |րուստ| |ման |
| | | | |% | |միջին |
| | | | | | |ժ/օր |
| | | | | | |ռեժիմը|
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| |«Նոր Ակունք» ՓԲԸ | 4052917.0|1347399.0| 66.8| 86.5 | |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| |այդ թվում` | | | | | |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 1|ք. Արմավիր | 2589962.0| 823742.0|68.21| 90.5 | 24 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 2|ք. Մեծամոր | 563711.0 |205950.0 |63.47| 91.9 | 24 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 3|Նորավան | 52474.0 | 21264.0 |59.48| 56.7 | 24 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 4|Ակնալիճ | 139229.0 | 35182.0 |74.73| 92.1 | 12 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 5|Մրգաշատ | 187886.0 | 23226.0 |87.64| 61.6 | 12 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 6|Մայիսյան | 49498.0 | 33058.0 |33.21| 87.7 | 18.1 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 7|Խանջյան | 44092.0 | 24284.0 |44.92| 93.5 | 14 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 8|Լեռնագոգ | 155649.0 | 79419.0 |48.98| 62.3 | 15.1 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 9|Բաղրամյան | 99743.0 |14258.0 |85.71| 93.4 | 18 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
|10|Դալարիկ | 57135.0 |33844.0 |40.76| 27.2 | 10 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
|11|Մյասնիկյան | 80031.0 |49500.0 |38.15| 70.1 | 15 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
|12|Նորապատ | 33507.0 | 3942.0 |88.24| 43.0 | 8 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| |«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ| 6101280.0|1497280.0| 75.5| 82.5 | |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| |այդ թվում` | | | | | |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 1|ք. Էջմիածին | 3447290.0| 858810.0| 75.1| 87.0 | 24 |
|__|______________________|__________|_________|_____|_______|______|
| 2|թվով 32 համայնքներ | 2653990.0| 638470.0| 75.9| 78.0 | 20-24|
.___________________________________________________________________.
569. Մարզի ջրամատակարարման ընթացիկ վիճակի վերլուծության համար հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները.
1) տեխնիկական և տնտեսական տվյալները
2) հիդրոտեխնիկական կառույցների վերաբերյալ տվյալներ (ծավալ, հզորություն և այլն)
3) ջրագծի վերաբերյալ տվյալներ (երկարություն, ինժեներական պարամետրեր)
4) կարիքներ (օրական ծավալներ խմելու ջրի համար)
5) սակագներ
6) որակ
7) ջրահեռացման ծավալներ:
570. Ջրամատակարարման բարձր մակարդակի ապահովումը կապված է նաև մատակարար-սպառող և ներդնող-շահառու ճիշտ համագործակցության հետ: Փոխհարաբերությունները ճիշտ պատկերացնելու համար կարևոր է ճիշտ գնահատել փոքր համայնքների կարիքները և դրանցում ներդրումների տնտեսական նպատակահարմարությունը: Այստեղ պարզ «ծախսերի և օգուտների» վերլուծությունը բավարար չի կարող լինել ներդրման կենսունակությունը գնահատելու համար:
571. Ոլորտի քաղաքականությունը հիմնականում ուղղված է բնակչության կայուն, հուսալի, մատչելի և որակյալ խմելու ջուր մատակարարելու խնդրին, որը ուղղակիորեն կնպաստի աղքատության կրճատմանը մարզում: Հետևաբար, ոլորտում անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ներառյալ ջրամատակարարման առկա համակարգի պահպանման և վերականգնման, ոլորտում գործող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի բարելավման և արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում: Այնուամենայնիվ, սակագնային քաղաքականություն մշակելիս պետք է խուսափել սակագների և սպառողական վարձերի չափազանց բարձրացման միջոցով կապիտալ ներդրումների ծախսածածկումից:
572. Ջրամատակարարող ընկերությունների կառավարման համակարգի բարելավումը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ ընկերությունների ֆինանսական կենսունակությունը պայմանավորված է շահագործման ծախսերի արդյունավետությամբ և վճարների հավաքագրման մակարդակի բարելավմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել ջրի կորստի մակարդակը, որը հիմնականում ջրամատակարարման ցանցերի անմխիթար վիճակի հետևանք է:
573. Տարեցտարի բարելավում են խմելու ջրի վարձավճարների գանձման վիճակը:
574. Խմելու ջուրը ռազմավարական ռեսուրս է և ոլորտի խնդիրները հետևյալն են`
1) ջրամատակարարման համակարգի պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայություն
2) ջրի կորուստ
3) համայնքի կողմից ուշադրության պակաս
4) ջրի հաշվառման համակարգի ներդնում
5) գանձումների ցածր մակարդակ
6) որակի խնդիրներ
7) մատակարարվող ջրի քանակի հետ կապված խնդիրներ:
575. Ոլորտի քաղաքականությունը հիմնականում ուղղված է բնակչությանը կայուն, հուսալի, մատչելի և որակյալ խմելու ջուր մատակարարելու խնդրին, որն ուղղակիորեն կնպաստի աղքատության կրճատմանը մարզում: Հետևաբար, ոլորտում անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ներառյալ` համակարգերի պահպանման, վերականգնման ոլորտում գործող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման համար:
576. Ջրամատակարարող ընկերությունների կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավումը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացման: Այդ ընկերությունների ֆինանսական կենսագործունեությունը պայմանավորված է շահագործման ծախսերի արդյունավետությամբ և վճարների հավաքագրման մակարդակի բարելավմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել ջրի կորուստները, որը հիմնականում ջրամատակարարման համակարգի անմխիթար վիճակի, մաշվածության և քայքայվածության հետևանքն է: Ջրի հաշվառման համակարգի բարելավումը նույնպես հանդիսանում է ոլորտի քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:
577. ԿԶԾ-ն կարևորվում է խմելու ջրի մատչելիությունն ու հասանելիություն, ինչպես նաև ջրի որակի խնդիրները, որոնք էապես ազդում են բնակչության կենսամակարդակի վրա:
578. Մարզի 3 քաղաքային և 94 գյուղական համայնքներից միայն 3 քաղաքները (Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր) և 48 համայնքները խմելու ջուրը ստանում են կենտրոնացված ջրամատակարարման համակարգերից, որտեղ սահմանված կարգով կատարվում է ջրի վարակազերծում:
579. Ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների հիմնական նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի շարունակական աղտոտումը համայնքներից եկող կեղտաջրերով, ինչպես նաև բարձրացնել առողջապահական ցուցանիշները` կեղտաջրերի մաքրման համակարգի բարելավման միջոցով` կիրառելով աէրացման և մաքրման մեխանիկական եղանակներ մարզի բոլոր համայնքներում:
580. Մյուս բնակավայրերում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերը հանդիսանում են համայնքային սեփականություն և գտնվում են անբարվոք և մաշված վիճակում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բնակչության ջրամատակարարման հարցում: Գլխամասային կառույցները չունեն սանիտարական պահպանման գոտիներ, բնակչությանը տրվող ջուրը մասամբ չի վարակազերծվում:
581. Արմավիրի մարզի որոշ գյուղական համայնքներում տնային տնտեսությունների մեծ մասը օգտվում է ընդհանուր ծորակից: Արգինա, Շենիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան համայնքների ջրամատակարարումն իրականացվում է ավտոցիստեռնների միջոցով: Արևադաշտ և Հուշակերտ համայնքների խորքային հորերից ստացվող ջուրն օգտագործում են ոռոգման համար, խմելու ջուր ստանում են Սարդարապատ գյուղից:
582. Մարզի 76 համայնքներ կարիք ունեն խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման, ցանցերի հիմնանորոգման և ՕԿՋ-ների (օրվա կանոնավորիչ ջրավազան) կառուցման: Բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի հիմնանորոգման, ջրահեռացման ցանցերի (կոյուղագծերի), կոյուղաջրերի մաքրման ավազների (սեպտիկների) կառուցման համար կպահանջվի շուրջ 9 մլրդ. դրամ:
583. Ջրահեռացման բնագավառում առաջնահերթ խնդիր է հանդիսանում մաքրման կայանի կառուցումը, կոյուղու համակարգի հիմնանորոգումը և փոխումը: Այդ առումով հրատապ է խնդիրը Մեծամոր քաղաքում, որն ընդգրկված է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի ծրագրում և Փարաքար համայնքում, որի լուծմանն աջակցելու նպատակով մարզպետարանը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
584. Անհրաժեշտ է վերանորոգել (վերականգնել) բնակավայրերում տեղադրված հրշեջ հիդրանտները, ինչպես նաև տեղադրել նորերը` ըստ նորմատիվ պահանջների:
585. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 10.2-ում:
10.4. Գազամատակարարում
586. Արմավիրի մարզը համարվում է հանրապետությունում ամենագազաֆիկացված մարզերից մեկը: Մարզի 97 համայնքներից 85-ը գազաֆիկացված են: Մնացել է գազաֆիկացնելու Երվանդաշատ, Բագարան, Շենիկ, Ֆերիկ, Բերքաշատ, Արտամետ, Լեռնամերձ, Արգինա, Արաքս (Էջմ.), Մեծամոր, Հայկաշեն, Կողբավան համայնքները, ինչպես նաև Արմավիր քաղաքի 107 և 108 թաղամասերը և Բաղրամյան համայնքի «Ծածկ» թաղամասը, որոնց գազաֆիկացման համար անհրաժեշտ է 2,652.3 մլն. դրամ գումար: Աղյուսակ 10.4-ում ներկայացվում է գազաֆիկացման ենթակա համայնքների ցանկը.
Աղյուսակ 10.4.
.____________________________________________________________.
|N | Օբյեկտի անվանումը |Հզորություն|
| | |(տնտեսութ- |
| | |յունների |
| | |քանակ) |
|__|_____________________________________________|___________|
| 1|Երվանդաշատ գյուղի գազաֆիկացում | 160 |
|__|_____________________________________________|___________|
| 2|Բագարան գյուղի գազաֆիկացում | 150 |
|__|_____________________________________________|___________|
| 3|Շենիկ գյուղի գազաֆիկացում | 180 |
|__|_____________________________________________|___________|
| 4|Ֆերիկ գյուղի գազաֆիկացում | 110 |
|__|_____________________________________________|___________|
| 5|Բաղրամյան գյուղի «Ծածկ» թաղամասի գազաֆիկացում| 36 |
|__|_____________________________________________|___________|
| 6|Արմավիր քաղաքի 107 թաղամասի գազաֆիկացում | 153 |
|__|_____________________________________________|___________|
| 7|Արմավիր քաղաքի 108 թաղամասի գազաֆիկացում | 96 |
|__|_____________________________________________|___________|
| 8|Բերքաշատ գյուղի գազաֆիկացում | 120 |
|__|_____________________________________________|___________|
| 9|Արտամետ գյուղի գազաֆիկացում | 70 |
|__|_____________________________________________|___________|
|10| Լեռնամերձ գյուղի գազաֆիկացում | 80 |
|__|_____________________________________________|___________|
|11|Արգինա գյուղի գազաֆիկացում | 150 |
|__|_____________________________________________|___________|
|12|Արաքս (Էջմ.) գյուղի գազաֆիկացում | 450 |
|__|_____________________________________________|___________|
|13|Մեծամոր գյուղի գազաֆիկացում | 230 |
|__|_____________________________________________|___________|
|14|Հայկաշեն գյուղի գազաֆիկացում | 350 |
|__|_____________________________________________|___________|
|15|Կողբավան գյուղի գազաֆիկացում | 34 |
.____________________________________________________________.
587. Մարզի մի շարք համայնքներում գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար նախատեսված ֆինանսավորումը ներկայացված է հավելված 10.3-ում:
588. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 08.07.2010 թ. N 859-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով Արմավիրի մարզի գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեով ֆինանսական միջոցներ չեն հատկացված, ուստի, կիրականացվեն այլ միջոցների հաշվին:
10.5. Էներգետիկա
589. Համակարգի հեռանկարային զարգացման, էներգիայի աճող ներքին պահանջարկի բավարարման, էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդրում կարևորվում են էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հետևյալ ուղղությունները.
1) Սեփական աղբյուրների` հատկապես վերականգնող էներգառեսուրսների առավելագույն օգտագործում-Հայաստանում փոքր հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատար ուղղություն: ՀՀ կառավարությունը դոնորների աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ծրագիրը: Ներկայումս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված արտադրության լիցենզիաների համաձայն մարզում էլեկտրական էներգիա են արտադրում 3 փոքր հիդրոէլեկտրակայաններ 8890 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 17.5 մլն. կՎտժ տարեկան արտադրությամբ (Աղյուսակ 10.5):
Աղյուսակ 10.5
._____________________________________________________________________.
| N|Շահագործող |Փոքր |Լիցենզիայի |Լիցենզիայի |Դրված- |Տարե- |
| |ընկերությունը |ՀԷԿ-իը |տրամադրման |գործողության|քային |կան |
| | |անունը |ամսաթիվը |ժամկետի |հզորու-|արտադ-|
| | | | |ավարտը |թյունը,|րանքը,|
| | | | | |կՎտ |մլն. |
| | | | | | |կՎտժ |
|__|_______________|_________|____________|____________|_______|______|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|_______________|_________|____________|____________|_______|______|
| 1|«Արմավիր Լույս»|»Արմավիր»|25.06.1999թ.|25.06.2014թ.| 2040 | 3,7 |
| |ՓԲԸ | | | | | |
|__|_______________|_________|____________|____________|_______|______|
| 2|«Գ.Գ.Վ.» ՍՊԸ |»Վարդան» |06.07.2005թ.|06.07.2020թ.| 1710 | 4,88 |
|__|_______________|_________|____________|____________|_______|______|
| 3|«Թի ԷՅ ԷՅՉ» ՍՊԸ|»Թալին» |09.07.2008թ.|09.07.2023թ.| 5140 | 8,92 |
|__|_______________|_________|____________|____________|_______|______|
| |Ընդամենը | | | | 8890 | 17,5 |
._____________________________________________________________________.
590. 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզում 2005-2012 թթ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվում են ևս 3 փոքր ՀԷԿ-եր` 10305 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և տարեկան 21.4 մլն. կՎտժ արտադրանքով (Աղյուսակ 10.6):
Աղյուսակ 10.6
._____________________________________________________________________.
|N|Շահագործող |Փոքր |Լիցենզիայի գործողության |Դրված- |Տարե- |
| |ընկերությունը |ՀԷԿ-իը |ժամկետը |քային |կան |
| | |անունը | |հզորու-|արտադ-|
| | | | |թյունը,|րանքը,|
| | | |_________________________|կՎտ |մլն. |
| | | | Սկիզբ | Ավարտ | |կՎտժ |
|_|_______________|__________|____________|____________|_______|______|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_|_______________|__________|____________|____________|_______|______|
|1|«Բուռ Գրուպ» |Եղվարդ 2.1|03.06.2005թ.|03.06.2011թ.| 9310 | 16,2 |
| |ՍՊԸ | | | | | |
|_|_______________|__________|____________|____________|_______|______|
|2|«Քարե հովիտ ՍՊԸ|Շենիկ1 |21.12.2007թ.|14.10.2011թ.| 595 | 3,3 |
|_|_______________|__________|____________|____________|_______|______|
|3|«Միտք» |Բաղրամյան1|21.10.2009թ.|21.10.2011թ.| 400 | 1,9 |
| |հաշվառման | | | | | |
| |միջազգային | | | | | |
| |ակադեմիա» ՍՊԸ | | | | | |
|_|_______________|__________|____________|____________|_______|______|
| |Ընդամենը | | | | 10305 | 21,4 |
._____________________________________________________________________.
1 Ներկայացված են գործարար ծրագրի տեխնիկատնտեսական ցուցանիշները:
591. Ատոմային էներգետիկայի զարգացում - Մարզում նախատեսվում է կառուցել 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ: Նոր միջուկային էներգաբլոկի թողարկումը կապահովի Հայաստանի էներգետիկ անվտանգության ու անկախության, ինչպես նաև բնապահպանական անհրաժեշտ մակարդակ: Առաջիկա տարիներին կմեկնարկվի նոր էներգաբլոկի շինարարությունը, որն էլ իր հերթին կնպաստի մարզում հարյուրավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը:
592. Էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացում և տարածաշրջանային ինտեգրում:
593. Էներգաարդյունավետության խթանում և խրախուսում` էներգետիկ ռեսուրսներ օգտագործող բոլոր բնագավառներում:
594. Ղեկավարվելով էներգետիկ անվտանգության ապահովման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով և հիմնվելով «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006թ. ծրագրի» եզրակացությունների վրա, պետական քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու պետական և մասնավոր ներդրումների համակցմամբ էլեկտրաէներգիայի արտադրական կարողությունների արդիականացմանը: էներգահամակարգի ամբողջությամբ ներդրումը, նորացումն ու արդիականացումը զգալիորեն կնպաստի աղքատության հաղթահարմանը և կբարձրացնի բնակչության կենսամակարդակը:
595. Անցած տարիների ընթացքում մարզի էներգետիկայի ոլորտը բարեփոխումների դժվարին ճանապարհ է անցել: Ներկայումս էներգահամակարգը ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը: Չնայած դրան, այժմ ժամանակի հրատապ պահանջ է դարձել առկա հզորությունների սերնդափոխության, նորացման, արդիականացման անհրաժեշտությանը և էլեկտրական էներգիայի արտադրության, բնական գազի բաշխման և հաղորդման համակարգերում:
596. Համակարգի հիմնական միջոցների վերագնահատման ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ ժամանակի հրատապ պահանջ են դարձել արտադրող հզորությունների սերնդափոխության և արդիականացման հետ կապված հարցերը: Սարքավորումների սերնդափոխության և արդիականացման անհրաժեշտություն է առաջացել նաև էլեկտրաէներգիայի ու բնական գազի հաղորդման և բաշխման ցանցերում: Իրավիճակը բարելավելու ուղղությամբ էներգետիկայի բնագավառում շարունակվել և խստացվել են կառուցվածքային բարեփոխումները:
597. Մասնավորեցվել են գազամատակարարման համակարգը և բաշխիչ էլեկտրացանցը: Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում առավելագույնի է հասել բաժանորդներից վարձավճարների գանձման մակարդակը. սպառողներն այժմ ամբողջությամբ կատարում են սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց վճարումները:
11. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
11.1 Տարածքային կառավարում
11.1.1 Վարչատարածքային բաժանում
598. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ներկայիս համակարգը սահմանվել և ձևավորվել է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված և 2005 թվականի նոյեմբերի 27-ին որոշակի փոփոխությունների ենթարկված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի 11.1-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները, և որով անցում կատարվեց վարչատարածքային նոր երկաստիճան համակարգին` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում:
599. Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` ՀՀ Ազգային ժողովը 1995 թվականի նոյեմբերի 7-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը: Արմավիրի մարզում ընդգրկվեցին նախկին Արմավիրի, Էջմիածնի և Բաղրամյանի վարչական շրջանները, որի արդյունքում մարզն ունի 97 համայնք, որից 3-ը` քաղաքային (Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր), 94-ը` գյուղական (ցանկը ներկայացված է աղյուսակ 11.1-ում):
Աղյուսակ 11.1
._______________________________________________________________________.
|1 |ք. Արմավիր|23|Հացիկ |45|Այգեկ |67|Հայկաշեն |89|Երվանդաշատ|
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|2 |ք. Մեծամոր|24|Մայիսյան |46|Այգեշատ |68|Հովտամեջ |90|Լեռնագոգ |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|3 |Ալաշկերտ |25|Մարգարա |47|Ապագա |69|Մեծամոր |91|Կողբավան |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|4 |Ամասիա |26|Մրգաշատ |48|Առատաշեն |70|Մերձավան |92|Հուշակերտ |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|5 |Այգեշատ |27|Նալբանդյան |49|Արագած |71|Մրգաստան |93|Մյասնիկյան|
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|6 |Այգեվան |28|Նոր Արմավիր |50|Արաքս |72|Մուսալեռ |94|Շենիկ |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|7 |Արազափ |29|Նոր Արտագերս|51|Արշալույս |73|Նորակերտ |95|Վանանդ |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|8 |Արաքս |30|Նոր Կեսարիա |52|Արտիմետ |74|Շահումյան |96|Տալվորիկ |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|9 |Արգավանդ |31|Նորապատ |53|Արևաշատ |75|Շահումյանի|97|Քարակերտ |
| | | | | | | |թ/ֆ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|10|Արմավիր |32|Նորավան |54|Բաղրամյան |76|Ոսկեհատ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|11|Արտաշար |33|Շենավան |55|Գայ |77|Պտղունք | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|12|Արևիկ |34|Ջանֆիդա |56|Գեղակերտ |78|Ջրառատ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|13|Բամբակաշատ|35|Ջրաշեն |57|Գրիբոյեդով|79|Ջրարբի | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|14|Բերքաշատ |36|Սարդարապատ |58|Դաշտ |80|Տարոնիկ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|15|Գետաշեն |37|Վարդանաշեն |59|Դողս |81|Փարաքար | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|16|Եղեգնուտ |38|Տանձուտ |60|Լեռնամերձ |82|Ֆերիկ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|17|Երասխահուն|39|Փշատավան |61|Լուսագյուղ|83|Բաղրամյան | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|18|Զարթոնք |40|ք. Էջմիածին |62|Խորոնք |84|Արգինա | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|19|Լենուղի |41|Ակնալիճ |63|Ծակալանջ |85|Արտամետ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|20|Լուկաշին |42|Ակնաշեն |64|Ծաղկունք |86|Արևադաշտ | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|21|Խանջյան |43|Աղավնատուն |65|Ծիածան |87|Բագարան | | |
|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|
|22|Հայկավան |44|Ամբերդ |66|Հայթաղ |88|Դալարիկ | | |
._______________________________________________________________________.
600. ՀՀ Սահմանադրության 88.1-րդ հոդվածի համաձայն, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ և իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: ՀՀ տարածքային կառավարման գործող համակարգի մեջ, մարզի կտրվածքով, մարզպետից և մարզպետարանից բացի, մտնում են նաև մարզային ենթակայության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները: Վերջինները մի կողմից ուղղակիորեն ենթարկվում են համապատասխան վերադաս մարմիններին, մյուս կողմից` հանդիսանալով պետական կառավարման մարմիններ, միաժամանակ գտնվում են մարզպետի համակարգման ոլորտում:
601. ՀՀ մարզպետների ինստիտուտի ստեղծումը իրականացվեց ՀՀ Նախագահի 1996 թ. հունվարի 25-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրով: Այնուհետև Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն` մարզպետները մարզերում իրականացնում են պետական կառավարում, որը ենթադրում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացում և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգում:
602. Մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունը մարզպետն իրականացնում է ֆինանսների, քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի ու սպորտի, բնության ու շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում` մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, որոնց ցանկերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
603. Մարզպետը կառավարության տարածքային քաղաքականության իրականացման գործընթացում միաժամանակ համակարգում է նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերույթունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ: 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման գործող համակարգը, ըստ էության, փոփոխության չենթարկվեց:
11.1.2. Գերակայություններ և հիմնախնդիրներ
604. ՀՀ տարածքային կառավարման համակարգի ներդրումն իր էությամբ իշխանության ապակենտրոնացում է նշանակում, որը ենթադրում է ճյուղային նախարարությունների այնպիսի լիազորությունների փոխանցում մարզպետներին, որոնց իրականացումը տվյալ տարածքում անկասկած ավելի արդյունավետ կկատարվի:
605. Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Արմավիրի մարզում տարածքային կառավարման ներկա համակարգի օրենսդրական հիմքը կազմում է հիմնականում հետևյալ առանցքային իրավական ակտերը.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (փոփոխություններով)
2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (հետագա փոփոխություններով և լրացումներով)
3) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
4) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքը (ընդունված 2002 թվականի մայիսի 7-ին, հետագա փոփոխություններով ու լրացումներով)
5) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
6) «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
7) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
8) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով)
9) «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
10) «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
11) «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1999 թ. մարտի 3-ին)
12) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1998 թ. սեպտեմբերի 16-ին)
13) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1997 թ. մայիսի 29-ին)
14) «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը (ընդունված 2003 թ. դեկտեմբերի 17-ին լրացումներով և փոփոխություններով)
15) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1998 թ. դեկտեմբերի 29-ին)
16) «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 2002 թ. մարտի 5-ին)
17) ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
18) ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N713 որոշումը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
19) ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշումը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)
20) ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795 որոշումը (հետագա փոփոխություններով)
21) ՀՀ վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Վարչապետի` հանրապետական գործադիր մարմնի համապատասխան մարզի տարածքային ծառայությունից տեղեկատվություն ստանալու կարգի մասին» N 543 որոշումը
22) այլ իրավական ակտեր:
606. Վերը թվարկված իրավական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածքային կառավարման բնագավառում դեռևս չլուծված կարևոր խնդիրներից մեկը մարզպետարանների իրավասությունների ոչ հստակ սահմանումն է: Մարզպետների գործունեությունը հիմնականում կարգավորող «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն մարզպետներին իրավասություններ են վերապահված տնտեսական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, սակայն դրանց իրականացումը պարզաբանող դրույթների ձևակերպումը հստակ չէ:
607. Հաշվի առնելով խնդրի համապետական բնույթը` մարզպետների լիազորությունների հստակ սահմանումը պետք է դիտարկել ընդհանուր օրենսդրության բարեփոխման համատեքստում: Անհրաժեշտություն է զգացվում տարածքային կառավարման բնագավառի հարաբերությունների կարգավորումն իրականացնել առանձին օրենքի միջոցով, քանզի օրենքով կարգավորումը կամրապնդի տարածքային կառավարման իրավական հիմքերը, կհստակեցնի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխումը, թույլ կտա խուսափել կրկնվող գործառույթներից, կապահովի մարզերում սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացումը:
608. Կարևոր հիմնախնդիրներից է նաև մարզպետին կից գործող մարզի խորհրդի դերի ակտիվացումը, հաշվի առնելով այն, որ մարզպետարանի և ՏԻՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման, առկա հիմնախնդիրների քննարկման, գերակայությունների սահմանման, մարզի բնակչության բոլոր հատվածների հետ անմիջական կապ հաստատելու, ինչպես նաև զարգացման պլանավորման ու ծրագրերի իրականացման հետ կապված գործընթացները քննարկող ու հաստատող կարևոր խորհրդակցական մարմին է («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով նախատեսված է, որ մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է նաև ՀՀ Նախագահի հրամանագրով):
609. Տարածքային կառավարման բնագավառում 2011-2014 թթ. գործունեության կարևորագույն ուղղություններն են.
1) Կանոնակարգել մարզպետարանի, ՏԻՄ-երի, ինչպես նաև ոչ պետական հատվածի փոխհարաբերությունները: Սա ենթադրում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքի փոփոխություններ, ստորաբաժանումների գործառույթների, առանձին պաշտոնների անձնագրերի դրույթների հստակեցում, ստորաբաժանումների վերակազմակերպում կամ նոր ստորաբաժանումների ստեղծում, որը պետք է հաշվի առնի երկրում և մարզում տեղի ունեցող հանրային ոլորտի բարեփոխումները և դրանց շրջանակներում տարածքային կառավարման մարմինների գործառույթների արդյունավետ իրականացումը: Քաղաքացիական կամ համայնքային ծառայության անալոգիայով անհրաժեշտ է ունենալ նաև մարզպետի, մարզպետի տեղակալների և այլ հայեցողական պաշտոնների հաստատված անձնագրեր: Իրականում այս պաշտոնների` օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, իրավասությունների թվարկումը հենց այդ պաշտոնների անձնագրերի տվյալներն են: Անհրաժեշտ է համակարգել դրանք մեկ փաստաթղթի մեջ:
2) Մասնագիտական հսկողության արդյունավետ կազմակերպման համար կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել և սահմանել պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգերն ու չափորոշիչները, ինչը կնպաստի ինչպես այդ լիազորությունների արդյունավետ իրականացմանը, այնպես էլ դրանց կատարման նկատմամբ պատշաճ հսկողության սահմանմանը:
3) Վերահսկողության գործառույթի հստակեցմանը զուգահեռ` ավելի մեծ կարևորություն տալ մարզպետարանի համակարգման գործառույթին, ելնելով ԿԶԾ-ով ամրագրված զարգացման ու աղքատության հաղթահարման գերակայությունների տրամաբանությունից:
4) Վերանայել մարզային զարգացման պլանավորման բնագավառում մարզպետարանի գործառույթները, պարտականություններն ու իրավասությունները:
5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնորոշել «Տարածքային կառավարման մարմին» հասկացությունը, որը դեռևս հստակեցված չէ:
6) Մշակել մարզպետարանի և մարզում գործող պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական հոսքերի կարգավորման հայեցակարգ, որը թույլ կտա միասնականացնել սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին վերաբերող տվյալները, ստեղծել միասնական տվյալների բանկ, որը կհանդիսանա մարզային կյանքի բոլոր բնագավառների համար պաշտոնական տեղեկատվության աղբյուր: Այս ուղղությամբ հատկապես կարևորվում է ԱՎԾ-ի տարածքային ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացումը:
7) Հստակեցնել, պարզեցնել և արդյունավետ դարձնել մարզպետարանի կողմից ՏԻՄ-երին տրամադրվող մեթոդաբանական օգնությունը, դրա տրամադրման մեխանիզմը:
8) Մարզային զարգացման գործընթացներում Արմավիրի մարզի խորհրդի դերը բարձրացնելու անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր ապահովելու նպատակով, ուսումնասիրել Արմավիրի մարզի խորհրդի գործող իրավասությունների շրջանակը: Արմավիրի մարզպետարանում կուտակվել է մեծ փորձ, որը հիմք է դնում մարզպետարանի և մարզի հասարակության միջև համատեղ գործողությունների իսկապես արդյունավետ իրականացման և դրանց հետագա զարգացման համար:
9) Մշակել ոլորտային աշխատանքային խմբերի, մարզային զարգացման հանձնաժողովների, մարզի ՓՄՁ ԶՄԽ-ի կազմավորման մեխանիզմները, մշակել և հաստատել նրանց անդամների պարտականությունների և իրավասությունների ցանկը:
10) Պարզեցնել և արդյունավետ դարձնել մարզպետարանի կողմից ՏԻՄ-երին տրամադրվող մեթոդաբանական օգնությունը, դրա տրամադրման մեխանիզմը:
11.1.3. Մարզպետարանի կառավարում
610. ՀՀ Արմավիրի մարզպետարանի կազմակերպական կառուցվածքը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793 որոշմամբ (հետագա փոփոխություններով ու լրացումներով): Համաձայն վերջին փոփոխությունների, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 329-Ն որոշմամբ, ներկայումս ձևավորվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի կազմակերպչական նոր կառուցվածքը:
611. Մարզպետարանի գոյություն ունեցող կառավարման կազմակերպական կառուցվածքը հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ լուծելու առկա հիմնախնդիրները և արդյունավետ կերպով իրականացնելու մարզպետի լիազորությունները: Հասարակական հարաբերությունների անընդհատ փոփոխությունները և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները թելադրեցին նոր կառավարման կազմակերպական կառուցվածքի հաստատումը:
612. Հետագայում այս փոփոխությունների դինամիկան կարող է շարունակվել, քանի որ համակարգը պետք է հարմարեցվի գոյություն ունեցող զարգացումներին: Ընդհանուր կառուցվածքային փոփոխությունները պետք է դիտարկել օպտիմալության, ընդհանուր մոտեցումների պահպանման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից:
613. Մարզի զարգացման ծրագրի իրականացումը դիտարկելու և հսկելու համար մարզպետարանում ձևավորվում է մոնիտորինգի և գնահատման համակարգ: Այդ համակարգի յուրահատկություններից է այն, որ հաշվետվությունները պատրաստելիս մարզպետարանի ՄԳ խումբը պարտադիր պետք է համագործակցի հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված քաղաքացիական հասարակության սուբյեկտների, ինչպես նաև տարբեր ոլորտների անկախ փորձագետների հետ, որոնք իրականացնում են տվյալ տարվա համար ընտրված ոլորտում իրականացվող` ազդեցության գնահատումներ: ՄԶԾ-ի գործողության ընթացքում անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական բնույթի հեռուստահաղորդումներ, մարզային և կենտրոնական մամուլում հրապարակել հոդվածներ, նկարահանել ՄԶԾ-ի իրականացման փուլերը լուսաբանող ֆիլմ: Գործը պետք է շարունակական բնույթ կրի և դրա իրականացնողը պետք է լինի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս առումով կարևորվում է նշված ստորաբաժանման կարողությունների ուժեղացումը, կադրային, տեխնիկական ու ֆինանսական հագեցվածությունը:
614. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր է նաև մարզպետարանի և նրանում յուրաքանչյուր աշխատատեղի համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին` հագեցնելով մարզպետարանը համապատասխան տեխնիկայով, համակարգչային ծրագրերով և տեղեկատվության ստացման ժամանակակից միջոցներով: Վերջինս ենթադրում է նաև նոր որակական պահանջներ մարզպետարանի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար միայն քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման շրջանակներում իրականացվող ուսուցումը բավարար չէ: Այս նպատակին կարելի է հասնել նաև լրացուցիչ ուսուցման շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը
._________________.
._______________________________| ՄԱՐԶՊԵՏ |______________.
\/ \/ \/ | ._________________. |
.________. .________. .________. \/ \/ |
|Մարզպետի| |Մարզպետի| |Մարզպետի| ._________________. .________. |
|տեղակալ | |տեղակալ | |տեղակալ | | Աշխատակազմի |_|Գլխավոր | |
.________. .________. .________. .___| ղեկավար | |աուդիտոր| |
.___________. | ._________________. .________. |
|Աշխատակազմի|<_. | .__|_________________|_.
|ղեկավարի | | ._________________|_|_.
|տեղակալ | | | | |
.___________. | | | |
.____________________________________________. | | |
|._______________. ._______________. .___________________. | | |
||Ֆինանսական և | |Քաղաքաշինության| |Գյուղատնտեսության | | | |
||սոցիալտնտեսական| |վարչություն | |և բնապահպանության | | | |
||զարգացման | | | |վարչություն | | | |
||վարչություն | | | | | | | |
||_______________. |_______________. |___________________. | | |
|| .____________. | ._____________. | ._________________. | | |
||_|Ֆինանսատնտե-| |_|Ճարտարապետա- | |_|Գյուղատնտեսության| | | |
|| |սագիտական | | |շինարարական | | |բաժին | | | |
|| |բաժին | | |խումբ | | | | | | |
|| .____________. | ._____________. | ._________________. | | |
|| .____________. | ._____________. | ._________________. | | |
|._|Հաշվապահական| |_|Տրանսպորտի և | ._|Բնապահպանության | | | |
| |հաշվառման | | |ճանապարհաշի- | |բաժին | | | |
| |բաժին | | |նության խումբ| | | | | |
| .____________. | ._____________. ._________________. | | |
.________________. | .__________________. | | |
|Քարտուղարություն| ._|Բնակարանային և | | | |
.________________. |ենթակառուցվածքների| | | |
| .______________. |գործունեության | | | |
|_|Ընդհանուր | |խումբ | | | |
| |բաժին | .__________________. | | |
| .______________. .__________________________________________. | |
| .______________. .__________..__________..__________..__________. | |
._|Վարչատնտեսական| |Մարզպետի ||Մարզպետի ||Մարզպետի ||Մարզպետի | | |
|բաժին | |խորհրդական||խորհրդական||խորհրդական||խորհրդական| | |
.______________. .__________..__________..__________..__________. | |
.___________________________________________. |
._______________. .___________. .____________. |
|Առողջապահության| |ՏԻՄ և ՀԳՄ | |Կրթության, | |
|և սոցիալական | |հարցերով | |մշակույթի և | |
|ապահովության | |վարչություն| |սպորտի |_. |
|վարչություն | | | |վարչություն | | |
|_______________. |___________. .____________. | |
| ._______________. | ._____________. ._________. | |
|_|Առողջապահության| |_|ՏԻ և | |Կրթության|_| |
| |խումբ | | |համայնքային | |բաժին | | |
| ._______________. | |ծառայության | ._________. | |
| | |հարցերի բաժին| ._________. | |
| | ._____________. |Մշակույթի|_. |
| ._______________. | .______________. |և սպորտի| |
._|Սոցիալական | ._|ՀԳՄ տարածքային| |բաժին | |
|ապահովության | |ստորաբաժանում-| ._________. |
|խումբ | |ների | |
._______________. |գործունեության| |
|համակարգման | |
|բաժին | |
.______________. |
._____________________________________________.
.________________________________________________________________.
._______..___________.._________.._________..______..________..___________.
|Իրավա- ||Հողաշինութ-||Երեխաների||Զարգացման||Անձնա-||Տեղեկա- ||Առանձնաց- |
|բանական||յան և հող-||իրավունք-||ծրագրերի ||կազմի ||տվության||ված |
|բաժին ||օգտագործման||ների ||և վերլու||կառա- ||և ||ստորաբա- |
| ||բաժին- ||պաշտպա- ||ծության ||վարման||հասարա- ||ժանումներ |
| ||մարզային ||նության ||բաժին ||բաժին ||կայնութ-|| |
| ||հողային ||բաժին || || ||յան հետ ||1. Արմավիրի|
| ||պետական || || || ||կապերի ||ՍԾՏԳ |
| ||տեսչություն|| || || ||բաժին ||2. Վաղար- |
| || || || || || ||շապատի ՍԾՏԳ|
| || || || || || ||3. Բաղրամ- |
| || || || || || ||յանի ՍԾՏԳ |
._______..___________.._________.._________..______..________..___________.
11.1.4. Քաղաքացիական ծառայություն
615. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետ գործունեության երաշխիքներից մեկը քաղաքացիական ծառայության համակարգն է: Ներկայումս կարելի է արձանագրել, որ այն հիմնականում կայացել է: 2001 թվականից տարածքային կառավարման համակարգում ներդրվեց քաղաքացիական ծառայությունը, որը հնարավորություն տվեց տարանջատելու քաղաքական, հայեցողական և սպասարկող պաշտոնները քաղաքացիական` մասնագիտական ծառայողներից` օրենքի ուժով քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմին հռչակելով նաև աշխատակազմի ղեկավարներին: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան դասակարգվեցին և նկարագրվեցին մարզպետարանի, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների` մարզում գործող տարածքային ծառայությունների քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը դեռևս առաջին քայլերն են մասնագիտական քաղաքացիական ծառայության կայացման ճանապարհին:
616. ՀՀ-ում քաղաքացիական ծառայության համակարգը վերջին հինգ տարիներին անցնում է զարգացման ակտիվ գործընթաց: Քաղաքացիական ծառայողների մասնագիտական ունակությունների և գիտելիքների աճին զուգընթաց, իրականացվում է առաջխաղացում` համապատասխան ատեստավորման համակարգի միջոցով, ինչպես նաև թափուր տեղերի համար հայտարարվող բաց մրցույթների միջոցով:
617. Ըստ պաշտոնների խմբերի և ենթախմբերի հստակ են վարձատրության սկզբունքները. չնայած լրացուցիչ հստակեցման կարիք ունեն քաղաքացիական ծառայության ստաժին հավասարեցվող պետական կառավարման ոլորտի ստաժի հաշվարկման մեխանիզմները և դեռևս ամբողջականացված չեն քաղաքացիական ծառայողների սոցիալական պաշտպանվածության` կենսաթոշակային, կյանքի և բժշկական ապահովագրության և սոցիալական ապահովության մյուս խնդիրները:
618. Ծառայության մյուս տեսակների համար համապատասխան օրենսդրության ստեղծումը և այդ համակարգերի կայացումը խնդիր է առաջադրում վերանայելու քաղաքացիական, համայնքային և ընդհանրապես հանրային ծառայության հայեցակարգը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել այդ ծառայությունների միջև ներդաշնակեցումը, ձևավորել կապ` ծառայության մեկ տեսակից մյուսին անցնելու համար: Այս իրավիճակը պահանջում է հանրային ծառայության մասին օրենսդրության ստեղծում` ապահովելով հանրային ծառայության միասնական սկզբունքներ: Այս ենթատեքստում անհրաժեշտ է ունենալ նաև պետական ծառայության համակարգի ամբողջական նկարագիրը, որտեղ նաև պետք է սահմանվեն քաղաքական և հայեցողական պաշտոնյաներին ներկայացվող պահանջները: Դրա հետ կապված` նախատեսվում է ընդունել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն այս ոլորտում կամբողջականացնի իրավական դաշտը: Այս կարգավորումը հնարավորություն կտա նաև ունենալու հստակ դասակարգված պաշտոնյաների ցանկ` ըստ ծառայության տեսակների և խմբերի, համապատասխան պաշտոնների անվանումներով: Մասնագիտական պաշտոնները կկապվեն կատարվող աշխատանքի բովանդակության հետ, իսկ նրանց անվանումը կհամապատասխանեցվի կատարվող աշխատանքի բնույթին: Վարչական պաշտոնները կտարանջատվեն մասնագիտականից, որը հնարավորություն կտա մշակելու անձնակազմի կառավարման տարբերակված քաղաքականություն:
619. Պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունավետության, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրագործման համատեքստում կարևորագույն դեր ունի պետական ծառայողների վարձատրության և խրախուսման համակարգը: Ներկայումս քաղաքացիական ծառայողների աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ անմրցունակ է, որը հանգեցնում է բարձր որակավորման մասնագետների արտահոսքին դեպի մասնավոր ոլորտ: Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի համակարգն ու մակարդակը չեն նպաստում որակյալ աշխատակազմի պահպանմանը, չնայած աշխատավարձերի մակարդակի որոշակի բարձրացմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը` պետական ծառայողների պաշտոնական դրույքաչափերը անհրաժեշտ է բարձրացնել տնտեսության միջին աշխատավարձի աճի համեմատ ավելի առաջանցիկ տեմպերով: Դրա հետ մեկտեղ, կարևոր նշանակություն ունի նաև պետական ծառայողների համար որոշակի սոցիալական երաշխիքների ապահովումը: Այդ նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ է ներդնել պետական ծառայողների բժշկական և կենսաթոշակային ապահովագրության մասին համապատասխան օրենքները:
620. Քաղաքացիական ծառայության համակարգի կայացման կարևոր ուղղություն է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգի կատարելագործումը: Վերապատրաստման նոր հայեցակարգի ընդունումը, վերապատրաստման ազատականացումը, վարչական կանոնակարգումներից ձերբազատումը հնարավորություն կընձեռեն քաղաքացիական ծառայությունը հագեցնելու բանիմաց կադրերով և շահագրգռելու անձնակազմերին ստանալու մասնագիտական վերապատրաստման հնարավորություն:
621. Քաղաքացիական ծառայության մեջ ատեստավորման համակարգը քիչ է տարբերվում մրցութային համակարգ մուտք գործելու գործընթացից: Անհրաժեշտ է այն դարձնել ավելի արդյունավետ և համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառել ավելի տարբերակված մոտեցում` հաշվի առնելով նրանց քաղաքացիական ծառայության ստաժը, փորձը:
622. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետությունը պահանջում է բարելավել մարզպետի և գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, մեխանիզմներ մշակել, համաձայն որոնց` գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունները պետք է տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնեն մարզպետին իրենց գործունեության, ինչպես նաև տվյալ ոլորտը բնութագրող ցուցանիշների մասին: Միաժամանակ մարզպետը պետք է հնարավորություն ունենա հանձնարարականներ տալ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը պետք է ամրագրված լինի նրանց պաշտոնների անձնագրերում:
11.1.5. Էլեկտրոնային կառավարում
623. Մարզպետարանում մասնակիորեն իրականացվել են տարածքային էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Ներկայումս մարզպետարանն ունի էլեկտրոնային կառավարման համակարգ: Հայաստանի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում Արմավիրի մարզն ինտերնետում ներկայացված է պաշտոնական էջով (http://armavir.region.am): Դա հնարավորություն է տալիս որոշակիորեն հրապարակային դարձնել տարածքային կառավարման մարմինների գործունեությունը` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Իհարկե, սա միայն առաջին քայլն է, որին պետք է հետևի կայքերում տեղադրված տեղեկատվության անընդհատ թարմացումը, ինչպես նաև համակարգիչներից օգտվելու` մարզպետարանի և ներուժային սպառողների գիտելիքների բարձրացումը:
624. Մարզպետարանի աշխատակիցների մեծ մասին համակարգչային բավարար գիտելիքներ ապահովելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վերջնականապես լուծել մարզպետարանի` համակարգիչներով և ժամանակակից կապի միջոցներով հագեցվածության հարցը, ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բնագավառում արհեստավարժ թիմ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում տեղեկատվության արհեստավարժ ընդունման, ստացման մշակման և փոխանցման անհրաժեշտությունն էլ ավելի է ուժեղանում: Պետական կառավարման ոլորտում ներկայումս տեղեկատվությունը դարձել է հզոր ռեսուրս, որն անհրաժեշտ է ճիշտ կառավարել: Այս առումով անհրաժեշտություն է դարձել ամբողջ փաստաթղթաշրջանառությունը տարածքային էլեկտրոնային կառավարման համակարգով իրականացնելը:
625. 2011-2014 թվականների ընթացքում անհրաժեշտ է.
1) Ապահովել մարզպետարանի ֆունկցիոնալ գործունեության ապահովման տեսանկյունից կարևոր, ներքին փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և այդ գործընթացում համակարգչային տեխնոլոգիաների պարտադիր կիրառումը:
2) Մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության շրջանառությունն առավելագույն չափով իրականացնել էլեկտրոնային տարբերակով:
3) ՈՒնենալ համապատասխան ծրագրային ապահովում, հատկապես` լիցենզավորված հակավիրուսային ծրագրեր, որոնք առավել անվտանգ կդարձնեն տվյալների պահպանումն ու օգտագործումը, կնվազեցնեն դրանց վնասն ու կորուստը:
4) Ստեղծել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բաժին:
5) Մշակել պաշտոնական տեղեկատվության արխիվացման, պահպանման և դրանից հետագայում օգտվելու հստակ մեխանիզմ:
6) Քաղաքացիներից ստացվող նամակների գործընթացում կիրառել «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել հատկապես բնակչության հետ մարզպետարանի փոխհարաբերությունները:
7) Ստեղծել միասնական տեղեկատվական ցանց Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի միջև: Մարզին առնչվող մի շարք գործընթացներ, այդ թվում նաև գնումների գործընթացը կազմակերպել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
626. ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գերակա խնդիրների ծրագրով գերակա խնդիր է համարվել նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի լուծման քայլ է հանդիսանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգի ներդրումը ՀՀ մարզպետարաններում, ծրագրերի և փաստաթղթերի կազմումը, համակարգողների և օգտվողների ուսուցումը, շահագործման ընթացքում խորհրդատվությունը, ինտերնետ կապով ապահովված ՀՀ համայնքների թվի մեծացումը, այդ համայնքների կայքերում ավագանիների որոշումների տեղադրման գործընթացի վերահսկողությունը:
11.2. Տեղական ինքնակառավարում
11.2.1. Վարչատարածքային բաժանում և համայնքային կարողություններ
627. Մարզային զարգացումը դժվար է պատկերացնել առանց տեղական ինքնակառավարման համակարգի և համայնքային զարգացման: Ավելին, մարզի զարգացումը պետք է դիտարկել համայնքների զարգացման տեսանկյունից: Այսինքն, մի դեպքում մարզում առկա հիմնախնդիրները պետք է լուծվեն պետության աջակցությամբ` պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք կրում են հատվածական բնույթ և կարող են պայմանավորված լինել կառավարության ծրագրերով, մյուս կողմից` համայնքային հիմնախնդիրների լուծման հիմնական և արդյունավետ համակարգը պետք է տեսնել համայնքային կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների արդյունավետ իրականացման համատեքստում:
628. Հարկ է նկատել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի` տեղական ինքնակառավարումը դա ոչ միայն համայնքի տեղական նշանակության հարցերը լուծելու իրավունքն է, այլև կարողությունը: Այսինքն, համայնքները պետք է բավարար կարողություն ունենան լուծելու տեղական ինքնակառավարման օրենսդրությամբ իրենց վերապահված հարցերը և իրականացնել լիազորությունները:
629. Հայաստանում ներկայիս ապակենտրոնացման քաղաքականությունը հիմնականում ուղղված է տարածքային և տեղական կառավարման մարմիններին լիազորությունների և իրավասությունների փոխանցմանը: Այս գործընթացը զգալիորեն դանդաղում է երկու հիմնական պատճառներով: Առաջինը, շատ համայնքներ փոքր են և մասնատված: Ապակենտրոնացման քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է խոշորացնել համայնքները` կրճատելով դրանց թիվը և միավորելով մի քանի բնակավայր մեկ համայնքի մեջ: Սա շատ նուրբ քաղաքական հարց է և կառավարության կողմից խրախուսվող միջհամայնքային միավորումների ստեղծումն առաջին քայլն է այս ուղղությամբ:
630. Միջհամայնքային միավորումներին աջակցելու նպատակը հայտարարագրված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, որը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այն նախատեսված է նաև ԿԶԾ-ում: Նոր կազմավորվելիք միջհամայնքային միավորումները պետք է ստանան պետության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել նաև միջազգային կազմակերպությունների ջանքերն ու կարողությունները:
631. Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի` Արմավիրի մարզում կազմավորվել են 97 համայնքներ, որոնցից 3-ը` քաղաքային, իսկ 94-ը` գյուղական: Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում համայնքները հիմնականում կազմավորվել են «մեկ բնակավայր-մեկ համայնք» սկզբունքով: Արմավիրի մարզում մեկից ավելի բնակավայրեր է ընդգրկում Փարաքար և Մայիսյան (երկու բնակավայր) գյուղական համայնքները: Գյուղական համայնքների թիվն ըստ բնակչության թվաքանակի ներկայացված է աղյուսակ 11.2-ում.
Աղյուսակ 11.2. Արմավիրի մարզի գյուղական համայնքներն ըստ բնակչության թվի
.______________________________________________________________.
|Համայնքներ |Արմավիրի|Հայաստանի |
| |մարզ |Հանրապետություն|
|_____________________________________|________|_______________|
|Մինչև 100 բնակիչ ունեցող | - | 27 |
|_____________________________________|________|_______________|
|101-ից մինչև 200 բնակիչ ունեցող | 1 | 79 |
|_____________________________________|________|_______________|
|201-ից մինչև 500 բնակիչ ունեցող | 4 | 181 |
|_____________________________________|________|_______________|
|501-ից մինչև 1000 բնակիչ ունեցող | 8 | 189 |
|_____________________________________|________|_______________|
|1001-ից մինչև 3000 բնակիչ ունեցող | 59 | 309 |
|_____________________________________|________|_______________|
|3001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող | 18 | 57 |
|_____________________________________|________|_______________|
|5001-ից մինչև 10000 բնակիչ ունեցող | 4 | 29 |
|_____________________________________|________|_______________|
|Ընդամենը | 94 | 871 |
.______________________________________________________________.
632. ՀՀ Արմավիրի մարզի համայնքները օրենսդրության շրջանակներում ենթարկվել են նաև որոշակի դասակարգման: Այսպես, ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ (հետագա փոփոխություններով ու լրացումներով) հաստատված սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկում Արմավիրի մարզից ընդգրկված է 8 համայնք (8 բնակավայր): Այդ համայնքներն են` Փշատավան, Բագարան, Երվանդաշատ, Մարգարա, Բերքաշատ, Արազափ, Արաքս (Էջմ.) և Ջանֆիդա:
633. Համայնքային բյուջեների ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջնային խնդիրներն են համայնքների կարողությունների բարձրացումը և բյուջեների հավաքագրման ապահովումը: Մասնավորապես, մարզում բնակչության մեկ շնչի հաշվով համայնքի բյուջեների ընդհանուր եկամուտները (ներառյալ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները) կազմում են 14494 դրամ: Ընդ որում, 64 համայնքներում (կամ ընդհանուրի մոտ 66%-ում) այդ ցուցանիշը ցածր է միջինից:
Աղյուսակ 11.3.
._________________________________________________________________.
| N |Համայնքի | 2009 թ. բյուջե |Բնակ- |Եկամուտը|
| |անվանումը |____________________________|չության|մեկ շնչի|
| | |ծրագիր | փաստ. |կատ. |թիվը |հաշվով |
| | |տարեկան | |%-ը | | |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 1.|ք. Արմավիր | 568047.5 | 575932.6 | 101.4| 32584 | 17,433 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 2.|ք. Մեծամոր | 166339.0 | 166762.0 | 100.3| 10297 | 16,154 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 3.|Ամասիա | 15454.2 | 13862.0 | 89.7 | 1030 | 15,004 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 4.|Այգեշատ | 31552.1 | 30073.6 | 95.3 | 1665 | 18,950 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 5.|Արազափ | 21678.6 | 21675.7 | 100.0| 1807 | 11,997 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 6.|Արաքս | 19858.7 | 17537.8 | 88.3 | 1791 | 11,088 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 7.|Արգավանդ | 38334.6 | 35100.6 | 91.6 | 2406 | 15,933 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 8.|Արմավիր | 45813.3 | 45652.0 | 99.6 | 3572 | 12,826 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
| 9.|Արտաշար | 17596.4 | 17583.3 | 99.9 | 1437 | 12,245 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|10.|Արևիկ | 37141.6 | 36267.9 | 97.6 | 2681 | 13,854 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|11.|Բամբակաշատ | 41000.0 | 41590.9 | 101.4| 3396 | 12,073 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|12.|Բերքաշատ | 13987.1 | 8575.7 | 61.3 | 593 | 23,587 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|13.|Գետաշեն | 29291.0 | 22542.6 | 77.0 | 2246 | 13,041 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|14.|Եղեգնուտ | 30444.3 | 24849.5 | 81.6 | 2059 | 14,786 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|15.|Երասխահուն | 25205.1 | 26158.7 | 103.8| 2084 | 12,095 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|16.|Վարդանաշեն | 17786.3 | 15918.6 | 89.5 | 1220 | 14,579 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|17.|Զարթոնք | 29959.1 | 28900.0 | 96.5 | 2296 | 13,048 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|18.|Լենուղի | 24744.8 | 25975.2 | 105.0| 1763 | 14,036 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|19.|Լուկաշին | 47938.1 | 32313.2 | 67.4 | 2730 | 17,560 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|20.|Խանջյան | 24321.9 | 23120.1 | 95.1 | 2097 | 11,598 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|21.|Հայկավան | 20045.1 | 19781.7 | 98.7 | 1565 | 12,808 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|22.|Հացիկ | 29930.2 | 29954.1 | 100.1| 2484 | 12,049 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|23.|Սարդարապատ | 64173.9 | 57957.2 | 90.3 | 6242 | 10,281 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|24.|Այգեվան | 20877.4 | 21213.7 | 101.6| 1618 | 12,903 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|25.|Մայիսյան | 27203.4 | 24974.9 | 91.8 | 1960 | 13,879 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|26.|Մարգարա | 19000.0 | 18978.2 | 99.9 | 1480 | 12,838 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|27.|Մրգաշատ | 79931.9 | 76113.5 | 95.2 | 6362 | 12,564 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|28.|Նալբանդյան | 60910.0 | 57902.9 | 95.1 | 5450 | 11,176 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|29.|Նոր Արմավիր | 23765.7 | 18130.8 | 76.3 | 2134 | 11,137 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|30.|Նոր Արտագերս | 22014.5 | 22291.2 | 101.3| 1843 | 11,945 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|31.|Նոր Կեսարիա | 27998.5 | 30038.0 | 107.3| 1503 | 18,628 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|32.|Նորապատ | 30134.7 | 25749.6 | 85.4 | 2819 | 10,690 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|33.|Նորավան | 26569.5 | 26700.1 | 100.5| 1111 | 23,915 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|34.|Շենավան | 28240.1 | 16141.2 | 57.2 | 1804 | 15,654 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|35.|Ջանֆիդա | 39038.6 | 38369.3 | 98.3 | 3170 | 12,315 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|36.|Ջրաշեն | 11170.1 | 6355.0 | 56.9 | 828 | 13,490 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|37.|Ալաշկերտ | 28309.0 | 27348.8 | 96.6 | 1789 | 15,824 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|38.|Տանձուտ | 28472.2 | 27849.5 | 97.8 | 1923 | 14,806 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|39.|Փշատավան | 34753.1 | 35599.4 | 102.4| 2827 | 12,293 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|40.|ք. Էջմիածին | 891704.6 | 921586.9 | 103.4| 57267 | 15,571 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|41.|Ակնալիճ | 41000.0 | 40846.2 | 99.6 | 3300 | 12,424 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|42.|Ակնաշեն | 23025.5 | 22679.0 | 98.5 | 1674 | 13,755 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|43.|Աղավնատուն | 43492.7 | 44649.6 | 102.7| 3477 | 12,509 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|44.|Ամբերդ | 17314.0 | 17045.1 | 98.4 | 1800 | 9,619 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|45.|Այգեկ | 19091.8 | 19167.9 | 100.4| 1593 | 11,985 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|46.|Այգեշատ | 28710.0 | 25318.6 | 88.2 | 1828 | 15,706 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|47.|Ապագա | 33928.0 | 31980.5 | 94.3 | 1916 | 17,708 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|48.|Առատաշեն | 37648.9 | 43684.0 | 116.0| 2997 | 12,562 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|49.|Արագած | 42810.0 | 42045.0 | 98.2 | 3228 | 13,262 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|50.|Արաքս | 28300.2 | 25155.8 | 88.9 | 1823 | 15,524 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|51.|Արշալույս | 79329.2 | 44274.6 | 55.8 | 4374 | 18,137 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|52.|Արտիմետ | 26137.6 | 26386.2 | 101.0| 2118 | 12,341 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|53.|Արևաշատ | 25415.0 | 25157.7 | 99.0 | 2044 | 12,434 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|54.|Բաղրամյան | 38680.9 | 39029.7 | 100.9| 3086 | 12,534 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|55.|Գայ | 45914.0 | 46372.5 | 101.0| 3501 | 13,115 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|56.|Գրիբոյեդով | 25767.6 | 23675.0 | 91.9 | 1996 | 12,910 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|57.|Դաշտ | 13630.3 | 12568.0 | 92.2 | 997 | 13,671 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|58.|Դողս | 18245.0 | 18773.6 | 102.9| 1485 | 12,286 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|59.|Լեռնամերձ | 7308.3 | 6853.0 | 93.8 | 474 | 15,418 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|60.|Լուսագյուղ | 16518.1 | 16867.8 | 102.1| 1184 | 13,951 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|61.|Խորոնք | 34093.1 | 38201.8 | 112.1| 2783 | 12,250 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|62.|Ծաղկալանջ | 20447.3 | 16103.6 | 78.8 | 1487 | 13,751 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|63.|Ծաղկունք | 18166.5 | 18618.1 | 102.5| 1290 | 14,083 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|64.|Ծիածան | 16739.2 | 15928.1 | 95.2 | 1311 | 12,768 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|65.|Հայթաղ | 32380.4 | 33257.6 | 102.7| 3080 | 10,513 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|66.|Հայկաշեն | 17715.5 | 17288.6 | 97.6 | 1445 | 12,260 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|67.|Հովտամեջ | 18211.5 | 15676.1 | 86.1 | 1378 | 13,216 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|68.|Մեծամոր | 18163.0 | 18475.3 | 101.7| 1363 | 13,326 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|69.|Մերձավան | 44716.6 | 43817.9 | 98.0 | 3244 | 13,784 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|70.|Մրգաստան | 19578.4 | 19273.6 | 98.4 | 1535 | 12,755 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|71.|Մուսալեռ | 32497.2 | 34059.7 | 104.8| 2740 | 11,860 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|72.|Նորակերտ | 39536.3 | 43154.6 | 109.2| 3224 | 12,263 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|73.|Շահումյան | 18505.6 | 17262.9 | 93.3 | 1545 | 11,978 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|74.|Շահումյանի թ/ֆ | 14091.5 | 13282.9 | 94.3 | 1199 | 11,753 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|75.|Ոսկեհատ | 41709.4 | 42218.2 | 101.2| 3427 | 12,171 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|76.|Պտղունք | 28521.1 | 29978.6 | 105.1| 1854 | 15,384 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|77.|Ջրառատ | 37988.5 | 36914.1 | 97.2 | 3078 | 12,342 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|78.|Ջրարբի | 21155.0 | 21502.0 | 101.6| 1650 | 12,821 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|79.|Գեղակերտ | 38841.7 | 38935.0 | 100.2| 3172 | 12,245 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|80.|Տարոնիկ | 27002.5 | 26246.7 | 97.2 | 2121 | 12,731 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|81.|Փարաքար-Թաիրով | 143400.0 | 155463.2 | 108.4| 8510 | 16,851 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|82.|Ֆերիկ | 6000.0 | 5048.7 | 84.1 | 615 | 9,756 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|83.|Մյասնիկյան | 50564.7 | 48386.5 | 95.7 | 4447 | 11,371 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|84.|Բաղրամյան | 17962.8 | 15418.9 | 85.8 | 1115 | 16,110 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|85.|Դալարիկ | 50046.9 | 49114.0 | 98.1 | 4137 | 12,097 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|86.|Շենիկ | 20346.3 | 20136.5 | 99.0 | 1049 | 19,396 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|87.|Երվանդաշատ | 12942.0 | 12944.5 | 100.0| 828 | 15,630 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|88.|Լեռնագոգ | 26478.9 | 24966.2 | 94.3 | 2187 | 12,107 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|89.|Քարակերտ | 54452.6 | 46651.1 | 85.7 | 4489 | 12,130 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|90.|Արգինա | 9617.0 | 6370.2 | 66.2 | 533 | 18,043 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|91.|Վանանդ | 24684.8 | 24618.2 | 99.7 | 1029 | 23,989 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|92.|Կողբավան | 8074.0 | 7084.4 | 87.7 | 110 | 73,400 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|93.|Բագարան | 15277.6 | 11668.2 | 76.4 | 569 | 26,850 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|94.|Տալվորիկ | 14329.7 | 13847.5 | 96.6 | 370 | 38,729 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|95.|Արտամետ | 27394.2 | 15882.9 | 58.0 | 205 |133,630 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|96.|Հուշակերտ | 16656.0 | 14925.6 | 89.6 | 1082 | 15,394 |
|___|_______________|__________|__________|______|_______|________|
|97.|Արևադաշտ | 14682.6 | 9001.0 | 61.3 | 338 | 43,440 |
|___________________|__________|__________|______|_______|________|
|Ընդամենը մարզում | 4425973.7| 4307680.8| 97.3 | 305367| 305367 |
._________________________________________________________________.
634. Վերջին տարիների դրական տեղաշարժերից մեկը պետք է համարել այն, որ պետական բյուջեով նախատեսված դոտացիաները բոլոր համայնքներին հատկացվում են 100%-ով: Սակայն չլուծված հիմնախնդիրներից մեկը մնում է համայնքի բյուջեի հավաքագրման ապահովումը: Մասնավորապես, մարզի կտրվածքով համայնքային բյուջեները հավաքագրվել են 89.7%-ով: Այդ միջին ցուցանիշից ցածր մակարդակի վրա են գտնվում 45 համայնքներ (կամ ընդհանուրի շուրջ 46.4%-ը): Սա նշանակում է, որ այդ հարաբերականորեն բարձր ցուցանիշն ապահովվել է 52 համայնքների հաշվին:
635. Ապակենտրոնացմանը խոչընդոտող երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների բացակայությունն է, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորությունները և առավել արդյունավետ կառավարել տեղերում: Այդ իսկ պատճառով կարողությունների բարձրացումը ապակենտրոնացման ընթացքում կարևոր նախապայման է: Կարողությունների զարգացման տարբեր մեթոդներ կան: Նախ և առաջ դա ուսուցողական դասընթացներն են, որոնք կազմակերպվում են տեղական և կենտրոնական մակարդակով թե ՀՀ կառավարության, թե դոնորների կողմից: Դրանք հիմնականում ուղղված են կարողությունների զարգացմանը բյուջետավարման, համայնքային և մարզային զարգացման պլանավորման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև բնակչությանը որակյալ ծառայությունների մատուցման բնագավառներում: Կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, անշուշտ, պետք է շարունակվեն և ընդլայնվեն:
636. Համայնքների բյուջեների հավաքագրման կարևոր նախապայմաններից մեկը պլանավորվող բյուջեների իրատեսությունն է և բազաների հստակությունը: Ծրագրավորվող ժամանակաշրջանում անհրաժեշտ է շարունակել համայնքների բյուջեներում հատկապես գույքահարկի, հողի հարկի, տուրքերի բազաների ճշգրտման աշխատանքները: Այս բնագավառում մարզպետարանի կարևորագույն խնդիրներից է պետական մակարդակում ընթացող նոր նախաձեռնությունների մասին ՏԻՄ-երին տեղեկացնելը և համապատասխան մեթոդաբանական օգնություն տրամադրելը: Սա նշանակում է, որ մարզպետարանը պետք է նախաձեռնի լայնածավալ հանրային ու մասնագիտական քննարկումներ պատրաստելու համար ՏԻՄ-երի համապատասխան մասնագետներին դոտացիաների հաշվարկման նոր բանաձևերի ու մոտեցումների կիրառմանը:
637. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման վարչատարածքային կարևոր խնդիրներից են համայնքների սահմանների նկարագրումն ու քարտեզագրման աշխատանքները, համայնքների գլխավոր հատակագծերի կազմումը կամ դրանք ժամանակակից պայմաններին հարմարեցումը, համայնքների բյուջետային կարողությունների ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև բյուջեների հավաքագրման մակարդակի բարձրացումը` այն հասցնելով ծրագրավորված մակարդակին:
638. Կարողությունների ներկա վիճակը տեղական ինքնակառավարման մարմիններում. Մարզի համայնքների կայացման կարևորագույն խնդիր է համայնքների կարողությունների բարձրացումը: Չնայած համայնքները իրավական հարթության վրա գոյություն ունեցող սուբյեկտներ են, բայց նրանց կարողությունները դեռևս թույլ են և ենթակա են հզորացման:
639. Համայնքների կարողությունների բարձրացման կարևոր նախապայման է դոտացիաների տրամադրումը: Դրական տեղաշարժերից է նաև, որ վերջին տարիներին պետական բյուջեով նախատեսված դոտացիաները բոլոր համայնքներին հատկացվում են 100%-ով: Սակայն չլուծված հիմնախնդիրներից մեկը մնում է համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ապահովումը: Երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների ապահովումն է կադրերի հարցում, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորություններ և առավել արդյունավետ կառավարել տեղերում:
640. Կարողությունների զարգացման մեթոդներից են ուսուցողական դասընթացները, որոնք պետք է կազմակերպվեն տեղական և կենտրոնական մակարդակով կառավարության կամ դոնորների կողմից:
641. Համայնքների բյուջեների հավաքագրման կարևոր նախապայմաններից մեկը պլանավորվող բյուջեների իրատեսականությունն է և բազաների հստակեցումը: Պլանավորվող ժամանակաշրջանում անհրաժեշտ է շարունակել համայնքների բյուջեներում հատկապես գույքահարկի, հողի հարկի, տուրքերի բազաների ճշգրտման աշխատանքները:
642. Հայաստանում ՏԻՄ-երն ունեն բազմաթիվ խնդիրներ` կապված կարողությունների և ռեսուրսների լուրջ պակասի հետ, որը մասնավորապես վերաբերվում է ինչպես ֆիսկալ և ֆիզիկական կարողություններին, այնպես էլ մարդկային ռեսուրսներին: Ներկայումս տեղական ինքնակառավարման համակարգում բարձրորակ մասնագետների ընդգրկման հսկայական կարիք կա: Հմտությունների պակասն այդ ոլորտում չի կարող խթանել տնտեսության զարգացումը և սոցիալական ծառայությունների մատուցումը: ՈՒսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման ոլորտում ցածր աշխատավարձը պատճառ է ցածր մոտիվացիայի և ցածր արդյունավետության, որը բերում է աշխատակազմի հաճախակի փոփոխության և բացակայությունների` լուրջ խոչընդոտներ ստեղծելով ՏԻՄ-երի կարողությունների ձևավորման գործընթացում: Աշխատողների զգալի մասը` հատկապես գյուղական համայնքներում, ստանում է չնչին աշխատավարձ: Գոյատևելու նպատակով նրանցից շատերը ներգրավվում են առևտրի և սպասարկման ոլորտում:
643. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների լիարժեք իրականացման տեսանկյունից անչափ կարևորվում է կառավարման տարբեր մակարդակների միջև լիազորությունների ճիշտ տեղաբաշխումը: Դա իր հերթին կարող է նպաստել գործառույթների կատարման և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը: ՏԻՄ-երի լիազորությունների ընդլայնումը և համապատասխան պատասխանատվության սահմանումը կնպաստի նրանց հզորացմանը և զարգացմանը:
644. Տեղական ինքնակառավարման մարմիններին նոր պարտադիր լիազորությունների տրամադրումն անհրաժեշտ է հետևյալ բնագավառներում.
1) կադաստրի, նոտարների կողմից կատարվող գործողությունները կատարվեն համայնքների կողմից տրված տեղեկանքների հիման վրա
2) հասարակական կարգի պահպանում
3) սոցիալական ապահովություն
4) բնակչության հաշվառում և գրանցում:
645. Տեղական ինքնակառավարման մարմինների դերի և հեղինակության բարձրացման առումով կարևոր է համայնքային ոստիկանության ստեղծումը:
646. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգը պետական է: Բնակչությանը սոցիալական ծառայություններ են մատուցում կենտրոնական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ-երին վերապահված համայնքի տարածքում սոցիալական օգնության ծառայության կազմակերպումը, որպես պատվիրակված լիազորություն է, սակայն, դրա փոխանցումը համայնքներին կատարվում է շատ դանդաղ: Անհրաժեշտ է ներկայումս գործող ընտանեկան նպաստների բաշխման հարցը պատվիրակել ՏԻՄ-երին: Կառավարությունը պետք է սահմանի միայն նպաստառու ընտանիքների որոշման կարգը, պետական բյուջեից տրամադրվող ֆինանսների չափը, ինչպես նաև իրականացնի վերահսկողությունը:
647. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ-երին է պատվիրակվել քաղաքացիության կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպումն այն համայնքներում, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները: Դրանք հիմնականում այն քաղաքային համայնքներում են, որոնք խորհրդային տարիներին շրջկենտրոններ կամ հանրապետական քաղաքներ են եղել: Գյուղական համայնքների բնակչությունը տարբեր պատճառներով ոչ միշտ է օգտվում դրանց ծառայություններից: Շատ են դեպքերը, երբ ծնունդներն ու մահերը չեն գրանցվում: Ճիշտ կլինի, եթե այդ լիազորությունը ծնունդների ու մահերի գրանցման մասով տրվի բոլոր ՏԻՄ-երին: Դրա արդյունքում ավելի ճիշտ կկատարվի բնակչության հաշվառումը, ինչպես նաև բոլոր համայնքները կգտնվեն հավասար պայմաններում և դրանցից շատերը կունենան բյուջեի լրացուցիչ եկամուտներ: ՏԻՄ-երին նոր լիազորությունների փոխանցումը պետք է ուղեկցվի համապատասխան ֆինանսական միջոցների տրամադրմամբ: Այդ խնդիրը կարելի է լուծել երկու ճանապարհով`
1) Տվյալ լիազորության իրականացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հստակեցում համայնքներին նպատակային սուբսիդիաների տրամադրում
2) Առկա հարկերից մասնահանումների ամրագրում համայնքների բյուջեներում:
648. Առաջին լիազորությունը համայնքներին փոխանցելու դեպքում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները փոխանցվում են համայնքների բյուջեներին, պայմանով, որ դրանք ծախսվելու են միայն այդ նպատակով: Հետագա տարիներին այդ միջոցները կարող են ավելացվել անհրաժեշտության դեպքում:
649. Երկրորդ լիազորությունը անհրաժեշտ է անգամ առանց նոր լիազորությունների փոխանցման, քանի որ ներկայումս համայնքներն իրենց ունեցած բյուջեներով չեն կարողանում իրականացնել շատ լիազորություններ:
650. Համայնքների բյուջեների եկամուտների ավելացում կարելի է ապահովել նաև տեղական տուրքերի և վճարների շրջանակի ընդլայնման միջոցով: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները և շատ քիչ համայնքներ են կիրառում գործող տեղական տուրքերի ու վճարների լայն շրջանակ:
651. Անհրաժեշտ ենք համարում տեղական տուրքերի և վճարների ստորև ներկայացվող տեսակները ամրագրել համապատասխան օրենքում:
652. Տրանսպորտը կայանելու վճար: Յուրաքանչյուր համայնք կարող է ունենալ տրանսպորտի կայանման համար հատուկ տեղեր:
653. Տեղական ինքնակառավարման համակարգը պետական հատվածի մի մասն է և նույնպես ունի որոշակի ինքնուրույնություն: Իրենց իրավասությունների շրջանակում ՏԻՄ-երը ինքնուրույն են ընտրում իրենց գործընկերներին և ծավալում համագործակցություն: Համագործակցության շրջանակներում կարող են ընդգրկվել համայնքային ռազմավարության, ծրագրերի և բյուջեի մշակման, դրանց իրականացման ու վերահսկման, տարբեր հիմնախնդիրների լուծման, հանրային ծառայությունների մատուցման և այլ բնույթի աշխատանքները:
654. Որոշակի հաջողություններ կան համայնքների և տեղական ինքնակառավարման ոլորտում գործող ՀԿ-ների փոխհարաբերություններում: Այս կազմակերպությունները ամենօրյա խորհրդատվություն են տրամադրում համայնքներին, պաշտպանում են դրանց շահերը, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ծրագրեր են իրականացնում համայնքների կարողությունների ձևավորման ու ամրապնդման ուղղությամբ: Համայնքների քաղաքացիական հասարակության մյուս սուբյեկտների ու մասնավոր հատվածի համագործակցությունը տեղական ինքնակառավարման կարողությունների լրացման առումով բավականին թույլ է: Այս ոլորտում դեռևս չեն ձևավորվել մասնագիտացված խորհրդատվական կազմակերպություններ, որի հիմնական պատճառներից է դրանց նկատմամբ պահանջարկի բացակայությունը:
655. Տեղեկատվական վերլուծական կենտրոնների ստեղծումը համայնքներում: Տեղական ինքնակառավարման կարողությունների ձևավորման ու ամրապնդման գործում կարևոր դեր ու նշանակություն ունի համայնքային տեղեկատվական-վերլուծական կենտրոնների ստեղծումը: Այն մի կողմից կարելի է դիտարկել որպես տեղական ինքնակառավարման կարողություն և մյուս կողմից որպես դրա ամրապնդման կարևոր միջոց:
656. ՏԻՄ-երի կառավարումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական բանկ, որն իր մեջ կներառի հետևյալ ցուցանիշները`
1) համայնքների բյուջեների կանխատեսում, պլանավորում և վարում
2) համայնքի էլեկտրոնային քարտեզի և հատակագծի մշակում
3) համայնքի բնակչության ռեգիստր
4) անշարժ գույքի և հողի ռեգիստր
5) գործավարություն և արխիվացում
6) տեղեկատվական համակարգ
7) կառավարման ապարատի աշխատանքների ավտոմատացում
8) տեղեկատվական բազայի ստեղծում` կառավարման խնդիրների հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովելու համար:
657. ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ անհրաժեշտ է ձևավորել տեղական ինքնակառավարման աշխատակազմի գործունեության գնահատման նոր արժեքային համակարգ, խրախուսման նոր մեթոդներ, բարձրացնել վերջիններիս պաշտպանվածությունը:
658. Ամփոփելով այս բնագավառը, առաջարկվում է մի շարք ռազմավարական նպատակներ ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
1) Մշակել վերապատրաստման պարտադիր նվազագույն փաթեթ` տեղական ինքնակառավարման համակարգ մուտք գործող մարդկանց համար:
2) Աջակցել տեղական իշխանություններին վերապատրաստման սեփական հնարավորությունների ստեղծման գործընթացում: Այս ոլորտում պետք է օժանդակել համայնքների մարդկային ռեսուրսների կառավարման բաժինների զարգացմանը, որոնք աշխատակազմին կօգնեն մշակել պաշտոնների ժամանակակից նկարագրեր գործունեության գնահատման ձևեր, վերապատրաստման անհատական ծրագրեր, ինչպես նաև կապահովեն աշխատանքային առաջխաղացման մասին խորհրդատվությունը:
3) ՈՒժեղացնել ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսդրական դաշտը: Ներկայումս արտահայտված անհամապատասխանություն գոյություն ունի տեղական ինքնակառավարման կարողությունների, համայնքային ծառայությունների մատակարարման որակի և գործող իրավական նորմատիվ դաշտի միջև:
4) Զարգացնել կարողությունների ամրապնդման մեթոդները: Տեղական ինքնակառավարման կարողությունների ամրապնդման և ուսուցման ցանցի ընդլայնման կարևոր մեթոդներից է «Դասավանդողների ուսուցանման» մեթոդը:
5) Մարդկային ռեսուրսների կառավարումը համայնքներում: Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել մարդկային ռեսուրսների համակարգը, վերջինիս գնահատման, արժևորման, աշխատակիցների միջև փոխադարձ հավատի ձևավորման արժեհամակարգը կամ սխեման:
659. Ամփոփելով վերոնշյալը, տեղական ինքնակառավարման բնագավառի 2011-2014թթ. գերակայություններն են.
1) ամրապնդել ու զարգացնել համայնքների բյուջետային կարողությունները, ինչպես նաև բարձրացնել բյուջեների հավաքագրման մակարդակը
2) ավարտել համայնքների սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքները
3) նպաստել միջհամայնքային միավորումների ստեղծմանը
4) մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել համայնքներին բյուջեների կազմման ու բազաների ճշգրտման աշխատանքներում:
11.2.2. Համայնքային ծառայություն
660. 2002 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենք «Համայնքային ծառայության մասին», համաձայն որի` Հայաստանի Հանրապետության կառավարության և տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատվել են օրենքից բխող բոլոր նորմատիվ-իրավական փաստաթղթերը: Համայնքների ղեկավարների կողմից կազմվել են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի նախագծեր, որոնք վերջնական հաստատմանն են ենթարկվել տարածքային կառավարման նախարարի կողմից: Համայնքների ղեկավարների որոշմամբ հաստատվել են նաև համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերը և համապատասխան նշանակումներ են կատարվել այդ պաշտոններում: 2009թ. աշնանն ավարտվեց համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը: Ներկայումս մարզում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման աշխատանքները:
661. ՀՀ Արմավիրի մարզի թվով 97 համայնքների ղեկավարների աշխատակազմերում հաստատված համայնքային ծառայության պաշտոնների թիվը 2010 թվականի փետրվարի դրությամբ ներկայացված է աղյուսակ 11.4-ում:
Աղյուսակ 11.4. ՀՀ Արմավիրի մարզի համայնքային ծառայության պաշտոններ
._______________________________________________.
| N |Պաշտոնների խմբերի, ենթախմբերի |Պաշտոնների|
| | անվանումը |քանակը |
|___|________________________________|__________|
| 1 |Գլխավոր պաշտոններ | 99 |
|___|________________________________|__________|
| |Այդ թվում` | |
|___|________________________________|__________|
|1.1|Առաջին ենթախումբ | 2 |
|___|________________________________|__________|
|1.2|Երկրորդ ենթախումբ | 95 |
|___|________________________________|__________|
|1.3|Երրորդ ենթախումբ | 2 |
|___|________________________________|__________|
| 2 |Առաջատար պաշտոններ | 83 |
|___|________________________________|__________|
| |Այդ թվում` | |
|___|________________________________|__________|
|2.1|Առաջին ենթախումբ | 21 |
|___|________________________________|__________|
|2.2|Երկրորդ ենթախումբ | 5 |
|___|________________________________|__________|
|2.3|Երրորդ ենթախումբ | 57 |
|___|________________________________|__________|
| 3 |Կրտսեր պաշտոններ | 500 |
|___|________________________________|__________|
| |Այդ թվում` | |
|___|________________________________|__________|
|3.1|Առաջին ենթախումբ | 224 |
|___|________________________________|__________|
|3.2|Երկրորդ ենթախումբ | 184 |
|___|________________________________|__________|
|3.3|Երրորդ ենթախումբ | 92 |
|___|________________________________|__________|
| |Ընդամենը համայնքային ծառայության| 682 |
| |պաշտոններ | |
._______________________________________________.
662. Տեղական ինքնակառավարման համակարգի կենսագործունեությունը էապես պայմանավորված է համայնքային ծառայության համակարգի արդյունավետ իրականացմամբ: Նոր կազմավորվող համակարգը իր հետ առաջ է բերում խնդիրներ, որոնց լուծումը պետք է նախատեսել 2011-2014 թվականներին: Պլանավորվող ժամանակաշրջանում, համաձայն օրենսդրության պահանջների, պետք է շարունակվեն համայնքային ծառայողների վերապատրաստումները, ատեստավորումները, թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթները, ինչպես նաև օպտիմալացման շրջանակներում իրականացվող համայնքային ծառայողների պաշտոնների կրճատումները:
663. Անհրաժեշտ է համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովներին ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, համակարգչային ծրագրերով, ատեստավորման կազմակերպման համար անհրաժեշտ հարցաշարերով, տեղեկատվական նյութերով և փաստաթղթերով:
664. Համայնքային ծառայության համակարգի սահուն ներդրման ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) կազմակերպել համայնքային մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամների վերապատրաստումը
2) ապահովել համայնքային ծառայության օրենսդրական փաստաթղթերի և հարցաշարերի տրամադրումը համապատասխան հանձնաժողովներին
3) մարզում ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը տեղեկություններ կպարունակի այս կամ այն պաշտոնին համապատասխան կադրերի վերաբերյալ` թափուր պաշտոնները հնարավորինս արագ համալրելու նպատակով
4) խորհրդատվական աջակցություն ցուցաբերել համայնքներին արդյունավետ գործող և օպտիմալ կառուցվածքներ սահմանելու, ինչպես նաև դրանց համապատասխան համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու ուղղությամբ
5) միջոցներ ձեռնարկել համայնքային ծառայողների վարձատրության միասնական համակարգ սահմանելու ուղղությամբ
6) համայնքներին ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներով և համակարգչային ծրագրերով:
665. Հիշյալ աշխատանքների կատարմանը զուգահեռ, հաշվի առնելով գործնականում առաջացած խնդիրները, կմշակվեն օրենսդրական փոփոխություններին վերաբերվող առաջարկություններ և դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
11.2.3. Տեխնիկական ապահովվածություն
666. Տեղական ինքնակառավարման համակարգում կարևոր և դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը շարունակում է մնալ համայնքների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը, որը կակտիվացնի նաև ապակենտրոնացման գործընթացը: Սակայն համայնքները ժամանակակից տեխնիկայով և հեռահաղորդակցության համակարգերով (ինտերնետային կապ, ցանցային ծրագրեր և այլն) ապահովելը բավարար չէ այդ գործընթացի արդյունավետ իրականացման համար:
667. Հարկավոր է նաև բարձրացնել ՏԻՄ-երի կարողությունները` ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեխնիկական աջակցություն այս բնագավառում տրամադրվում է բազմաթիվ դոնոր կազմակերպությունների կողմից: 2012 թ.-ին բոլոր համայնքները պետք է ապահովված լինեն ժամանակակից համակարգիչներով և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով: Համակարգչին տիրապետելու հմտությունները պետք է ներառվեն համապատասխան համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերում` իրականացնելով ծրագրերի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:
668. Ցավալի իրողություն է այն, որ համայնքների մեծ մասը պատշաճ կերպով տեղեկացված չէ օրենսդրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ: Պաշտոնական տեղեկագրերի ոչ մատչելի գները հնարավորություն չեն տալիս համայնքներին կազմակերպել բաժանորդագրություն և տեղեկանալ իրականացվող զարգացումներին ու փոփոխություններին: Այս խնդրի լուծման նպատակով մարզային թերթերի միջոցով պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող իրավական ակտերի ոչ պաշտոնական հրապարակում:
669. Համայնքների մեծ մասը պատշաճ կերպով տեղեկացված չէ օրենսդրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ: Խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը Հայաստանի Իրավական Տեղեկատվական համակարգի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պաշտոնական էլեկտրոնային հրապարակումից օգտվելն է` ինտերնետային կայքի միջոցով: Ներկայում գործում է http://www.arlis.am կայքը: Համակարգի բաց տեղադրումը ինտերնետում հնարավորություն է տալիս ունենալ ցանկացած իրավական ակտի ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակը, որը համայնքների կողմից գործող օրենսդրության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման կարևոր գործոն է:
11.2.4. Համայնքային զարգացման ծրագրեր
670. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային բյուջեները կրում են ծրագրային բնույթ, այսինքն` դրանք ընդունվում են նախապես հաստատված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիման վրա, 2011-2014 թթ. անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել համայնքային զարգացման ծրագրերի մշակման և հաստատման գործընթացին: Ցավոք, տեղական ինքնակառավարման օրենսդրությունը համայնքային զարգացման ծրագրերի մշակման միասնական մոտեցումներ և պահանջներ չի սահմանում, ինչի հետևանքով շատ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը չունեն իրատեսական հիմնավորումներ և չեն իրականացնում իրենց հիմնական ֆունկցիան:
671. Մարզային և համայնքային զարգացման ծրագրերի ներդաշնակության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` 2011-2014 թթ. անհրաժեշտ է մշակել համայնքի զարգացման ծրագրերի միասնական մեթոդաբանական ուղեցույցներ և դրանց հիման վրա համայնքային զարգացման ծրագրերը համապատասխանեցնել միասնական կառուցվածքային չափանիշներին: Սա կպահանջի վերապատրաստման դասընթացներ, որոնց պետք է մասնակցեն ՏԻՄ-երի համապատասխան ծառայողները: Կարևորն այն է, որ միասնականությունը թույլ կտա խուսափել կրկնողություններից և բարձրացնել սուղ միջոցների օգտագործման արդյունավետությունը:
672. Համայնքային զարգացման ծրագրերի որակը էապես պայմանավորված է դրանց առկա հիմնախնդիրների և համայնքի բնակչության ցանկությունների համապատասխանությունից: Հաշվի առնելով այն իրողությունը, որ դեռևս ձևավորված չէ բնակչության ակտիվ մասնակցությամբ ծրագրերի քննարկման և հաստատման ավանդույթ, նպատակահարմար է, որ մարզի տարածքում գոյություն ունեցող առավել ակտիվ հասարակական կազմակերպությունների և տեղեկատվական-վերլուծական կենտրոնների մասնակցությամբ, սկզբնական շրջանում պետության աջակցությամբ, սակայն հետագայում համայնքների և միջհամայնքային միավորումների միջոցներով, համայնքներում իրականացվեն հարցումներ և ուսումնասիրություններ` պարզելու համար բնակչության կարիքները, ցանկությունները, դժգոհությունները, ինչպես նաև սահմանելու համայնքային հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները: Այս ուսումնասիրությունները պետք է հիմք հանդիսանան սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման համար:
673. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը հատկապես լուրջ դժվարությունների է հանդիպում փոքր համայնքներում, որոնք զրկված են բավարար ֆինանսական միջոցներից և որտեղ առավել ցածր մակարդակի վրա են գտնվում բյուջեների հավաքագրման ցուցանիշները 2011-2014 թթ. անհրաժեշտ է քննարկել և համայնքների առանձնահատկություններից ելնելով առաջարկություններ ներկայացնել համայնքների խոշորացմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումներ իրականացնելու իմաստով:
674. Մնացյալ բոլոր դեպքերի համար 2011-2014 թթ. գործուն ջանքեր պետք է ներդրվեն միջհամայնքային համագործակցության ամրապնդման և խորացման ուղղությամբ: Հաշվի առնելով համայնքների միությունների արդեն իսկ կուտակած որոշ փորձն ու համագործակցության որոշ դրսևորումները, պետք է միջոցներ ձեռնարկվեն միջհամայնքային միավորումների ստեղծման ուղղությամբ: Միջհամայնքային միավորումների կազմավորման համար էական են համարվում հետևյալ նախադրյալները.
1) Նոր վարչատարածքային բաժանման ժամանակ, որպես կանոն, հիմք է ընդունվել «մեկ բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը: Արդյունքում գյուղական համայնքների մի զգալի մասը փոքր են, սեփական միջոցները չեն բավարարում նույնիսկ ՏԻՄ աշխատակազմի աշխատավարձի ապահովմանը:
2) Բնակչությանը մատուցվող ծառայությունների մի զգալի մասն իրականացվում է նախկին շրջանների տարածքներում, ապակենտրոնացում իրականացնելիս դրանք հնարավոր չէ տրոհել առանձին համայնքների միջև:
3) Համայնքների մասնագիտական և ֆինանսական ռեսուրսների սակավության պատճառով դժվարանում է համայնքներին նոր խնդիրներ վերագրելու գործընթացը, դանդաղում է կառավարման ապակենտրոնացման իրականացումը:
4) Միջհամայնքային միավորումների ձևավորումը կապահովի ռեսուրսների համակենտրոնացում, որը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել արդեն իսկ մատուցվող ծառայությունների որակը, այլև մատուցել նոր ծառայություններ և այլն:
675. Համայնքների զարգացման խնդիրների լուծմանն օգնում է նաև համայնքների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտ գործողություններ իրականացնել թույլ կողմերը վերացնելու կամ նվազագույնի հասցնելու համար:
676. Համայնքների ընդհանուր նպատակները և խնդիրները.
1) պաշտպանել բնակիչների իրավունքներն ու շահերը
2) բարելավել բնակչության կոմունալ-կենցաղային պայմանները
3) ապահովել շենքերի և շինությունների շահագործումը
4) նպաստել կրթության օջախների նորմալ գործունեությունը
5) աջակցել մշակույթի և մարզական օջախներին
6) ստեղծել նոր աշխատատեղեր
7) բարելավել բնակչության սոցիալական պայմաններ:
677. Համայնքների զարգացման ռազմավարությունը. Մարզի համայնքների զարգացման ռազմավարության առաջնահերթություններն են.
1) Տարածքային կառավարման բարելավում, տարածքային կառավարման թափանցիկության ապահովում
2) Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, միջհամայնքային համագործակցության խթանում
3) Տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների ու ունակությունների բարձրացում, հանրային ծառայությունների տեղեկատվական կենտրոնների ստեղծում
4) Մարզի համայնքների համար տեղեկատվական միասնական բանկի ստեղծում
5) Միջհամայնքային միավորումների ստեղծում
6) Մարզի բոլոր գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերին համակարգիչներով և տպող սարքերով ապահովում:
11.3. Քաղաքացիական հասարակություն
678. Քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանի Հանրապետությունում ունի իր առանձնահատկությունները: Ըստ փորձագետների կարծիքի` քաղաքացիական հասարակության երեք կարևոր բաղադրիչներն են պետության տնտեսական համակարգը, գաղափարախոսությունը և քաղաքական կառուցվածքը:
679. Արդյունավետ կառավարման նախապայմաններից մեկն անշուշտ ակտիվ քաղաքացիական հասարակության կայացումն ու որոշումների ընդունման գործընթացում բնակչության և քաղաքացիական ակտիվ խմբերի մասնակցության ապահովումն է: Քաղաքացիական հասարակության տարբեր խավերի մասնակցությունը կառավարման գործընթացներում ոչ միայն ժողովրդավարության ամրապնդման երաշխիքն է, այլև կարողությունների զարգացման բնագավառում կարևորագույն ուղիներից մեկը: Համայնքային և մարզային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում մասնակցային մոտեցումը կնպաստի տեղական մարմինների կարողությունների բարձրացմանը` համայնքների զարգացմանն ուղղված այլընտրանքային կարծիքների հավաքագրման և համապարփակ ծրագրերի կազմման աշխատանքներում: Միևնույն ժամանակ, ՏԻՄ-երի ղեկավարները պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները` մասնակցային գործընթացները արդյունավետ համակարգելու նպատակով:
680. 2011-2014 թթ. ընթացքում տարածքային կառավարման մարմինների առավել թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով, մարզպետարանի աշխատակազմի, մարզի հասարակական կազմակերպությունների ջանքերով, նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) լոկալ հեռուստաընկերությունների միջոցով պարբերաբար հեռարձակել հաղորդումներ` ներկայացնելով մարզպետի, մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեությունը, գոյություն ունեցող հիմնախնդիրները և կատարվող ծրագրերը
2) մարզային թերթերում պարբերաբար հրապարակել առավել լայն կիրառություն ունեցող օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, դրանցում կատարվող փոփոխությունները` տալով համապատասխան պարզաբանումներ
3) պատրաստել և համայնքներին առաքել հանրամատչելի տեղեկատվական թերթիկներ մարզի զարգացման ծրագրի, ինչպես նաև մարզի տարածքում պետական բյուջեի և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին
4) հասարակության հետ հարաբերությունները, այդ թվում տեղեկատվության տարածումը, կազմակերպել ոչ միայն մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, այլև մարզի տարածքում գոյություն ունեցող հասարակական կազմակերպությունների ջանքերով
5) հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակից դարձնել մարզխորհրդի նիստերին, ինչպես նաև մարզպետարանում ձևավորվող ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներին:
681. Մարզպետարանի, մարզում գործող պետական մարմինների գործունեությունը հնարավորինս հրապարակային, թափանցիկ և պատասխանատու դարձնելու նպատակով, անհրաժեշտ է ներդնել պատասխանատու մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվության նոր համակարգ: Այս համակարգի ձևավորումը նույնպես պետք է իրականացվի մարզում գործող ոչ պետական կազմակերպությունների գործուն մասնակցությամբ:
682. Մարզում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդյունավետ կլինի.
1) առավելագույնս կատարելագործել և հստակեցնել պետական ծառայության հիմքերը
2) հետևողականորեն բարձրացնել զանգվածային լրատվական միջոցների և հասարակական միավորումների դերը պետական հակակոռուպցիոն ռազմավարության քարոզչության խնդրում:
683. Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի հրապարակային հասարակության իրազեկման և նրա կողմից վերահսկման պայմաններում: Դա պետք է արտահայտվի ինչպես կոռուպցիայի հետևանքների, այնպես էլ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ իրազեկմամբ, ինչը կօգնի վերականգնել հասարակության վստահությունն ու հավատն արդարացի և անաչառ պետական ծառայության նկատմամբ:
684. 2011-2014 թթ. ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) ավարտել քաղաքային համայնքների պաշտոնական ինտերնետային էջերի ստեղծման աշխատանքները, որոնք հետագայում նախատիպ կհանդիսանան գյուղական համայնքների պաշտոնական ինտերնետային էջերի ստեղծման համար
2) փորձնական ծրագրեր իրականացնել մի քանի համայնքներում` կազմակերպելու համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի կամ գլխավոր հատակագծի հրապարակային քննարկումներ
3) համայնքների հնարավորություններից ելնելով` հրապարակել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և համայնքի բյուջեի հանրամատչելի և վերլուծական ձեռնարկներ և դրանք անվճար տարածել համայնքի բնակչությանը
4) հասարակական կազմակերպությունների և համայնքի ակտիվ հասարակական խմբերի ներկայացուցիչներին հրավիրել համայնքի ավագանու նիստերին
5) համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու որոշումների մեկական օրինակ տեղադրել համայնքի ղեկավարի նստավայրի հանրության համար մատչելի վայրերում
6) հասարակական կազմակերպությունների ջանքերով կազմակերպել բնակչության իրազեկման ծրագրեր, որոնց արդյունքում բնակչությանը իրավական տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրվի գույքային իրավունքների գրանցման, պայմանագրային հարաբերությունների հաստատման և բանկային վարկերի ստացման վերաբերյալ
7) նախաձեռնել և իրականացնել համայնքային հանրաքվե` ստեղծելով դրա նախադեպը, և համայնքային հետաքրքրություն ունեցող հարցի քննարկում հանրաքվեի միջոցով:
12. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
12.1. Մարզի առավել վտանգավոր տարածքներ
685. ՀՀ Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում, տարածքը կազմում է 1242 քառ. կմ, մարզկենտրոնը Արմավիր քաղաքն է:
686. Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Արագածոտնի մարզին, արևելքից` մայրաքաղաքին, հարավ-արևելքից` ՀՀ Արարատի մարզին և արևմուտքից` պետական սահմանով, սահմանակից է Թուրքիային:
687. Մարզի մշտական բնակչությունը կազմում է 284900 մարդ, բնակչության խտությունը 1 քառ.կմ վրա կազմում է 229 մարդ:
688. Մարզի ռելիեֆը տափարակ, գետալճային, չոր նստվածքներից կազմված, տեղ-տեղ ալիքավոր մակերևույթով տարածք է: Մարզի կլիման չոր ցամաքային է, ցուրտ սակավաձյուն, պարզկա ձմեռներով ու շոգ, չորային ամառներով:
689. Մարզի տարածքում գտնվում են 3 քաղաքային և 94 գյուղական համայնքներ: Բնակելի տների քանակը կազմում է 36179, իսկ բազմաբնակարան շենքերի քանակը` 4141 միավոր:
690. Մարզի տարածքում գտնվում է «Արմավիրի կաթ» գործարան քիմիապես վտանգավոր օբյեկտը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը: ՀԱԷԿ-ը գտնվում է Երևան քաղաքից 28 կմ դեպի արևմուտք: ՀԱԷԿ-ից 16 կմ դեպի հարավ անցնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: ՀԱԷԿ-ի հարակից տարածքով հոսում է Սևջուր գետը: ՀԱԷԿ-ի հզորությունը կազմում է մոտ 400 ՄՎտ: ՀԱԷԿ-ի նախահարձակ և շտապ պաշտպանական միջոցառումների գոտիներում գտնվող 25 համայնքներից միայն 22 համայնքներն են գտնվում Արմավիրի մարզում, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 92734 մարդ, մասնավորապես`
1) նախահարձակ պաշտպանական
միջոցառումների իրականացման գոտի - 1 քաղաքային և 4 գյուղական
համայնքներ (բնակչության թիվը` 19911
մարդ)
2) շտապ պաշտպանական միջոցառումների
պլանավորման գոտի - 1 քաղաքային և 16 գյուղական
համայնքներ (բնակչության թիվը` 72823
մարդ):
691. Մարզի տարածքով անցնում են Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Մ-5` Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման և Մ-9 Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները:
692. Մարզի տարածքում առկա են ներքոհիշյալ ճանապարհների վրա գտնվող կամուրջները.
1) Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման ճանապարհի 24-րդ կմ և 43.25-րդ կմ
2) Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 7-րդ և 11.4-րդ կմ
3) Հ-17 Մ-5-Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 0.7-րդ և 2.26-րդ կմ
4) Հ-280 Ամբերդ-Այգաշատ (Էջմ.) - Դաշտ ճանապարհի 3-րդ կմ
5) Հ-284 Մ-3-Ջրառատ-Գայ-Ակնաշեն ճանապարհի 0.5-րդ կմ
6) Հ-279 Մ-5-Գեղակերտ-Արշալույս-Հայթաղ-Ակնալիճ-Մ-5 ճանապարհի 0.8-րդ կմ
7) Հ-289 Հացիկ-Լուկաշին -Արմավիր ճանապարհի 1.4-րդ կմ
8) Հ-292 Արմավիր-Մրգաշատ-Արևիկ-Երասխահուն ճանապարհի 7-րդ կմ
693. Մարզի տարածքում են գտնվում «Արմավիր», «Վարդան» և «Թալին» փոքր հիդրոէլեկտրակայանները:
694. Մարզի տարածքում գործում են կարևորագույն նշանակության թվով 150 կազմակերպություններ:
12.2. Բնական և տեխնածին աղետներ
695. Արմավիրի մարզում հնարավոր են հետևյալ վտանգավոր բնական երևույթները`
1) Երկրաբանական վտանգավոր երևույթներ` երկրաշարժեր, սողանքներ, փլուզումներ, ջրակայուն և այլ անբարենպաստ գրունտների զանգվածային դեֆորմացիաներ:
2) Օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ` փոթորիկներ, մրրիկներ, մրրկասյուներ, ամպրոպ, խոշոր կարկուտ, ուժեղ անձրև, ուժեղ ձյունատեղում, ուժեղ սառնամանիք, ուժեղ շոգ, մառախուղ, երաշտ, խորշակ, ցրտահարություն:
3) Հիդրոլոգիական վտանգավոր երևույթներ` վերգետնյա ջրերի բարձր հորիզոններ (ջրհեղեղ, վարարում), վերգետնյա ջրերի ցածր հորիզոններ (սակավաջուր)
4) Հիդրոերկրաբանական վտանգավոր երևույթներ` գրունտային ջրերի բարձր հորիզոններ, գրունտային ջրերի ցածր հորիզոններ:
5) Բնական հրդեհներ` հացահատիկի զանգվածների և չոր խոտածածկերի հրդեհներ:
696. Մարզում տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուր են ավտովթարները, կենցաղային հրդեհները, պայթյունները, շենքերի, շինությունների հանկարծակի փլուզումները, ինչպես նաև մարզի տարածքում տեղաբաշխված վտանգավոր օբյեկտները («Արմավիրի կաթի գործարան» ՓԲԸ և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ):
697. Մարզում տեխնածին աղետների պատճառ են հանդիսանում հիմնականում բնակչության կողմից անվտանգության կանոնների չիմացությունը և ոչ ճիշտ կիրառությունը:
12.3. Բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցում
698. Առաջին և ամենակարևոր պայմանը ռիսկերի նվազեցման գործընթացում հասարակության պատրաստվածությունն է բնական և տեխնածին աղետներին:
699. Բնական և տեխնածին աղետների ժամանակ բնակչության պաշտպանվածության խնդիրը պետք է միշտ լինի բարձր մակարդակի վրա: Բնակչության պաշտպանվածության բարձրացման նպատակով իրականացվում են ուսումնական պարապմունքներ, սեմինարներ, ուսումնական հավաքներ, օբյեկտային վարժանքներ, շտաբային ուսումնավարժություններ` համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 30-ի N 134-Ն որոշման:
700. Լավ տեղեկացված բնակչությունը մեծ պատասխանատվությամբ է արձագանքում անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով իրականացվող ամեն մի գործողության:
701. Գարնանային հնարավոր հեղեղումները կանխարգելելու նպատակով մարզի տարածքում պետք է կատարվեն հետևյալ միջոցառումները. հեղեղավտանգ տեղամասերի հետախուզում, վտանգավոր տեղամասերի հայտնաբերում, կանխարգելիչ աշխատանքների գնահատում, գետի հունի մաքրում և ափերի ամրացում, սելավատարի հունի մաքրում և ափերի ամրացում:
702. Շենքերի և շինությունների փլուզումից, հնարավոր հետևանքներից խուսափելու համար իրականացնել դրանց ամրացման աշխատանքներ:
703. Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով իրականացնել վթարային կամուրջների ամրացում և վերականգնում: Ձմեռային սեզոնի համար ավազի և աղի պաշարների կուտակում, համապատասխան տեխնիկայի նախապատրաստում:
704. Կարկուտի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի մնացած համայնքներում շարունակել հակակարկտային կետերի տեղադրման աշխատանքները:
705. Հրդեհների մարման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար բնակավայրերում իրականացնել հիդրանտների տեղադրում և մշտական ջրով ապահովված ջրավազանների կառուցում:
706. Անհրաժեշտ է իրականացնել նաև կոմունալ-էներգետիկ համակարգի վթարային տեղամասերի վերականգնում:
707. Անհրաժեշտ է ՀԱԷԿ-ին հարակից 10 կմ շառավղով տարածքում (նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (5 կմ) և շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման (5-10 կմ) գոտիներ) բնակվող բնակչությանն ապահովել կալիում-յոդի հաբերով և անհատական պաշտպանական միջոցներով:
ՀԱԷԿ-ի հարակից 10 կմ գոտու համայնքների բնակչության կենսապահովման համար անհրաժեշտ է ձեռք բերել`
1) կայուն յոդի հաբեր 1 օրվա հաշվարկով` 10255 գրամ
2) Հ-2 տիպի անհատական պաշտպանության միջոցներ` 92734 հատ
3) սնունդ 10 օրվա հաշվարկով` շուրջ 575.2 մլն. դրամ արժողությամբ
4) հագուստեղեն` շուրջ 6956.8 մլն. դրամ արժողությամբ
5) առաջին անհրաժեշտության ապրանքներ` շուրջ 1887.2 մլն. դրամ արժողությամբ:
708. Ռիսկերի նվազեցման գործընթացում կարևորվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները, մարզին սպառնացող համաճարակը, աղետների վերաբերյալ տեղեկատվական, վերլուծական, ինչպես նաև ազդարարման, իրազեկման աշխատանքների կազմակերպման և իրագործման դերը:
709. 2011-2014 թթ. մարզում բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) մարզին սպառնացող տարաբնույթ ռիսկերի գնահատում և հնարավորինս վերահսկում, համապատասխան տվյալների բազաների ստեղծում
2) մարզի բնակչության ազդարարման համակարգի վերականգնում և շահագործում
3) մարզում, համայնքներում, ինչպես նաև վտանգ ներկայացնող օբյեկտներում պահեստային կառավարման կետերի ստեղծում
4) պոտենցիալ վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործում, անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաների կիրառում:
13. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
710. ՄԶԾ առաջընթացի տեսանկյունից չափազանց կարևորվում է իրականացվող միջոցառումների մոնիտորինգը և գնահատումը, որն անհրաժեշտ է նաև նպատակային շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի պահպանման և նրանց տեսակետներն ու կարիքները հաշվի առնելու համար:
711. Մոնիտորինգի և գնահատման հայեցակարգի մշակման, իսկ հետագայում նաև դրա իրականացման նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ հաստատվել է մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբի կազմը, որտեղ ընդգրկվել են մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խմբի ղեկավարը Արմավիրի մարզպետի տեղակալն է:
712. ՄԳ համակարգով նախատեսված խմբի գործունեության արդյունքները ամփոփվում են զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի կողմից:
713. ՄԶԾ ՄԳ-ն մի համակարգ է, որը
1) համապատասխանում է ԿԶԾ մոնիտորինգի համակարգին
2) ուշադրության կենտրոնում է պահում առաջնայնություններն արտացոլող ցուցանիշները
3) Ճկուն է
4) նպաստում է կարևոր ցուցանիշների համար համայնքային մակարդակի տվյալների ստեղծմանը
5) թափանցիկ է:
714. Տարեկան աշխատանքային պլան (ՏԱՊ). ՄԶԾ-ի իրականացմանն աջակցելու, աշխատանքները համակարգելու, ինչպես նաև ՄԳ իրականացման համար պլանավորված միջոցառումները, արդյունքները և ֆինանսական ներդրումները ամփոփ ներկայացնող փաստաթղթի առկայության նպատակով մշակվում է տարեկան աշխատանքային պլան, որի նպատակն է.
1) Համախմբել բոլոր նախատեսվող միջոցառումները ՄԶԾ նպատակների իրականացման համար
2) Ներառել միջոցառումների իրականացման ցուցանիշները և արդյունքները տրամաբանական հենքում
3) Սահմանել այն կազմակերպությունները, որոնք պատասխանատու են կոնկրետ միջոցառումների իրականացման համար
4) Կոնկրետացնել միջոցառումների իրականացման ժամկետները
5) Սահմանել ֆինանսական միջոցներով չապահովված միջոցառումների համար ֆինանսավորման ռազմավարությունը:
715. Ընդհանուր առմամբ ՏԱՊ-ում ներկայացվում են այն միջոցառումները, որոնց իրականացման համար պատասխանատու է մարզպետարանը, ինչպես նաև արձանագրվում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվելու են մոնիտորինգի աշխատանքները: Այս փաստաթղթում ներկայացվում է նաև ֆինանսական խնդիրների նկարագիրը, ինչպես նաև ֆինանսական միջոցներով դեռևս չապահովված միջոցառումների իրականացման համար ֆինանսական աղբյուրների բացահայտման ռազմավարությունը:
716. ՏԱՊ-ի բոլոր նախատեսվող միջոցառումները ամփոփված են տրամաբանական հենքում: Տրամաբանական հենքն օգնում է.
1) Նկարագրել այն խնդիրները, որոնց իրականացմանն ուղղված է տվյալ միջոցառումը
2) Բացահայտել այն կարևոր նկատառումները, որոնք պետք է հաշվի առնել արտաքին գործոնների առումով, քանի որ դրանք կարող են ազդել դրված գերակա նպատակների իրականացման վրա
3) Սահմանել այն ցուցանիշները, որոնք կիրառվելու են տվյալ նպատակի իրականացումը չափելու համար
4) Բացահայտել, թե որ աղբյուրներից են ստացվելու յուրաքանչյուր ցուցանիշը չափելու համար անհրաժեշտ տվյալները
5) Հատկորոշել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել, ինչպես նաև սահմանել այն ժամկետները, որոնց սահմաններում պետք է իրականացվեն տվյալ նպատակները
6) Բացահայտել անհրաժեշտ միջոցները և ներդրումները:
717. ՄԶԾ մոնիտորինգի համակարգը համապատասխանեցված է ՀՀ ԿԶԾ-ի մոնիտորինգի համակարգին և ներառում է այն բոլոր ցուցանիշները, որոնք հնարավոր կլինի գնահատել մարզային մակարդակով:
718. ԿԶԾ մոնիտորինգի համակարգում տեղ են գտել 177 ցուցանիշ, որոնցից 36-ը համարվում են հիմնական և վերաբերում են վերջնական ցուցանիշներին, 141-ը` համարվում են գործոնային և վերաբերում են միջանկյալ ցուցանիշներին: Այդ ցուցանիշները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների`
1) Աղքատության կրճատումն և բարեկեցության աճ
2) Կրթություն
3) Առողջապահություն
4) Հիմնական հանրային ծառայություններ
5) Քաղաքացիական մեկուսացվածություն և անհավասարություն
6) Քաղաքաշինության հիմնախնդիրներ
7) Բնակարանային հիմնախնդիրներ
8) Բնապահպանական կայուն զարգացում
9) Ենթակառուցվածքներ:
719. ՄԶԾ ՄԳ իրականացման փուլում կարևոր է նաև, որ մարզպետարանը համագործակցի ԿԶԾ քարտուղարության հետ, քանի որ ՄԶԾ-ներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց իրականացումը պետք է ապահովեն հենց մարզպետարանները: Դրանք են.
1) ԿԶԾ-ով նախատեսված մարզում իրականացվող միջոցառումների մոնիտորինգ
2) Մարզերի մակարդակով ԿԶԾ-ի ցուցանիշների մոնիտորինգ և վերլուծություն
3) Պետական աջակցության կարիք ունեցող ընտանիքների մոնիտորինգ և գնահատում
4) Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացում
5) ԿԶԾ-ի մասին հանրության իրազեկության բարձրացում:
720. Մոնիտորինգի և գնահատման հայեցակարգի մշակման, իսկ հետագայում նաև դրա իրականացման նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ հաստատվել է մարզային զարգացման հանձնաժողովի կազմը` մարզպետի նախագահությամբ: Նույն որոշմամբ հաստատվել են նաև մարզային զարգացման ծրագրի ոլորտային աշխատանքային խմբերի, մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբի կազմը և ծրագրի ժամանակացույցը:
721. Ծրագրի կազմման համար ստեղծվել են յոթ ոլորտային աշխատանքային խմբեր`
1) կրթության, մշակույթի և սպորտի
2) առողջապահության
3) սոցիալական ապահովության
4) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքացիական հասարակության
5) համայնքային ենթակառուցվածքների զարգացման
6) արդյունաբերության, առևտրի, մասնավոր հատվածի և փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման
7) գյուղատնտեսության և բնապահպանության:
722. Ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարները մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն են:
723. Խմբերում ընդգրկվել են մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և համայնքների միությունների ներկայացուցիչներ:
724. Ոլորտային աշխատանքային խմբերի աշխատանքները համակարգվում են Արմավիրի մարզպետի տեղակալի կողմից:
725. ՄԳ համակարգով նախատեսված խմբի գործունեության արդյունքներն ամփոփվում են ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության կողմից:
726. ՄԶԾ-ի իրականացմանն աջակցելու, աշխատանքները համակարգելու, ինչպես նաև ՄԳ իրականացման համար պլանավորված միջոցառումները, արդյունքները և ֆինանսական ներդրումները ամփոփ ներկայացնող փաստաթղթի առկայության նպատակով մշակվում է Տարեկան աշխատանքային պլան (ՏԱՊ):
727. Ընդհանուր առմամբ ՏԱՊ-ում ներկայացվում են այն միջոցառումները, որոնց իրականացման համար պատասխանատու է մարզպետարանը, ինչպես նաև արձանագրվում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվելու են մոնիտորինգի աշխատանքները: Այս փաստաթղթում ներկայացվում է նաև ֆինանսական խնդիրների նկարագիրը, ինչպես նաև ֆինանսական միջոցներով դեռևս չապահովված միջոցառումների իրականացման համար ֆինանսական աղբյուրների բացահայտման ռազմավարությունը:
728. ՄԶԾ ՄԳ համակարգի կառուցվածքը. ՄԶԾ մոնիտորինգի և գնահատման համակարգը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից.
1) Քաղաքականության ուսումնասիրում
2) ՄԶԾ ցուցանիշների և թիրախների վերանայում
3) Մասնակցային մոնիտորինգ և գնահատում
4) Ազդեցության գնահատում:
729. Քաղաքականության վերլուծության հիմքը ՏԱՊ-ի տրամաբանական հենքն է և մոնիտորինգի այս տեսակի ժամանակ ՄԳ խումբը քննության է առնում նախատեսված միջոցառումների առաջընթացը, բացահայտում է խոչընդոտները և հետազոտում անելիքները:
730. ՄԶԾ-ի ցուցանիշները և ոլորտները վերանայվում, խմբավորվում են ըստ ՄԶԾ-ի կարևորագույն թեմաների, այն է`
1) Տնտեսական զարգացում
2) Կենսամակարդակ
3) ՓՄՁ զարգացում
4) Գյուղատնտեսության զարգացում
5) Առողջապահություն
6) Կրթություն
7) Մշակույթ
8) Սպորտ
9) Սոցիալական պաշտպանություն
10) Քաղաքաշինություն
11) Ենթակառուցվածքներ
12) Համայնքային զարգացում
13) Շրջակա միջավայրի պաշտպանություն:
731. Հաստատված ժամանակացույցի համաձայն ՀԿ-ների կողմից իրականացվում է մասնակցային մոնիտորինգի և գնահատման միջոցառում` մասնակցային որևէ մեթոդաբանության կիրառմամբ:
732. Մասնագիտական անկախ գնահատում իրականացնելու նպատակով, կազմակերպվում է ՄԶԾ որևէ ոլորտի միջոցառումների ազդեցության գնահատում: Այս հետազոտությունները թույլ են տալիս.
1) Անցկացնել քաղաքականության ուսումնասիրության ու ցուցանիշների մոնիտորինգի եզրակացությունների համադրում
2) Ստանալ ՄԶԾ-ի իրականացման ու արդյունքների խորացված պատկեր` ըստ առանձին կարևորագույն ոլորտների և ունենալ մի մեխանիզմ, որի շնորհիվ կարելի է տեղերից ստանալ ՄԶԾ-ի արդյունավետության վերաբերյալ կարծիքներ (օրինակ` աղքատների համար առանձին ծառայությունների մատչելիությունը):
733. ՄԳ համակարգի առաջին և երկրորդ տարրերն իրականացվում են մարզպետարանի ՄԳ խմբի կողմից: Այս երկու տարրերը կարելի է համարել ներքին մոնիտորինգ և գնահատում: Իսկ երրորդ և չորրորդ տարրերը համարվում են արտաքին ՄԳ տեսակ, քանի որ դրանք հիմնականում իրականացվում են քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անկախ մասնագետների կողմից` ապահովելով նաև ՄԳ համակարգի համապարփակությունը և չեզոքությունը: Բացի այդ այս տարրերի առկայությունը թույլ է տալիս հանրության լայն շրջանակներին մասնակցելու և վերահսկելու մարզային մակարդակում զարգացման նախաձեռնությունների պլանավորման, իրականացման և գնահատման գործընթացները: Կարևոր է նշել նաև, որ վերջին երկու տարրերը հնարավորություն են տալիս քանակական տվյալները համալրել որակական գնահատականներով, ինչն ամբողջական է դարձնում ՄԳ ընդհանուր պատկերը և օգնում բարձրացնել պլանավորման արդյունավետությունը:
734. Այնուամենայնիվ, ՄՄԳ և ազդեցության գնահատումը ևս համակարգվում է մարզպետարանի ՄԳ խմբի կողմից, քանի որ վերջինս պատասխանատու է ողջ համակարգի գործառնության համար: Սակայն, այս պարագայում մարզպետարանի ՄԳ խմբի մասնակցությունը սահմանափակվում է իրականացնողներին ցուցաբերվող տեխնիկական աջակցությամբ և տեղեկատվության տրամադրմամբ: Այսպիսով, ամրապնդվում է նաև կապը մարզպետարանի և մարզի քաղաքացիական հասարակության խմբերի հետ:
735. ՄԶԾ-ի մոնիտորինգի ցիկլը. Յուրաքանչյուր տարվա ընթացքում, սկսած հունվարից մոնիտորինգի տվյալները օգտագործվում են ՄԶԾ-ի տարեկան վերանայման և ՏԱՊ-ի մշակման նպատակով: Ընդհանուր առմամբ, ՄԳ ցիկլը ենթադրում է.
1) Միջանկյալ (կիսամյակային) ընթացիկ հաշվետվություն, որը պատրաստվում է հուլիս-օգոստոս ամիսներին և հիմնվում է քաղաքականությունների ուսումնասիրության վրա.
2) Տարեկան հաշվետվություն, որը պատրաստվում է տարվա վերջում և հաջորդ տարվա սկզբին: Այն կազմվում է ՄԳ համակարգի բոլոր տարրերի վերաբերյալ առկա հաշվետվությունների ամփոփ վերլուծության արդյունքում.
3) Մոնիտորինգի սեմինար-խորհրդակցություն, որը անց է կացվում հաջորդ տարվա մարտ ամսին, որի ընթացքում բոլոր ներգրավված կողմերի հետ միասին քննության են առնվում մոնիտորինգի տարեկան ընթացիկ հաշվետվությունը և սահմանվում են հաջորդ տարվա հիմնական խնդիրները:
736. ՄԳ հաշվետվությունները. Մոնիտորինգի միջանկյալ և տարեկան հաշվետվությունները պատրաստվում են մարզպետարանի ՄԳ խմբի կողմից:
737. Միջանկյալ հաշվետվությունը ներառում է տրամաբանական հենքի հիման վրա կատարած քաղաքականությունների վերլուծության արդյունքները: Այն մշակվում է ՏԱՊ-ի տարվա առաջին կիսամյակում իրականացված և իրականացվելիք միջոցառումների առաջընթացի գնահատման արդյունքում: Միջանկյալ հաշվետվությունը պատրաստվում է հուլիս-օգոստոս ամիսներին:
738. Տարեկան հաշվետվությունը ամփոփում է տարվա ընթացքում ՏԱՊ-ով նախատեսված բոլոր միջոցառումների վերաբերյալ ՄԶԾ ՄԳ համակարգի չորս տարրերի իրականացումից ստացված արդյունքների ամփոփ վերլուծությունները: Այն պատրաստվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին և ներառում է հետևյալ բաժինները.
1) ԿԶԾ-ի մոնիտորինգի պետական համակարգի ամփոփագիրը` շեշտը դնելով մարզին հատուկ հիմնախնդիրների վրա
2) ՄԶԾ-ի շրջանակներում իրականացված միջոցառումները և դրանց գծով կատարված ծախսերը
3) Տարվա ընթացքում իրականացված գնումները
4) ՄԶԾ-ով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքի ամփոփումը, քաղաքականությունների ուսումնասիրության արդյունքները` տարվա կտրվածքով
5) Տարեկան առաջընթացը` ՄԶԾ-ի մոնիտորինգի ցուցանիշների նկատմամբ
6) Մասնակցային մոնիտորինգի և գնահատման ամփոփ արդյունքները
7) Ազդեցության գնահատման ամփոփ արդյունքները
8) Հաջորդ տարվա հիմնախնդիրներ, այդ թվում` քաղաքականությունների ուրվագծում:
739. ՄԳ տարեկան հաշվետվությունը պատրաստելուց հետո կազմակերպվում է ՄԳ արդյունքները ամփոփող տարեկան սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում են ինչպես մարզային խորհրդի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Տարեկան սեմինար-խորհրդակցությունը կազմակերպվում է մոնիտորինգային գործունեության վերաբերյալ եզրակացությունների քննարկման և տարածման համար:
740. Սեմինար-խորհրդակցությունը պետք է դիտվի նաև որպես կարևոր մի նախաձեռնություն քաղաքացիական հասարակությունը ՄԶԾ-ի մոնիտորինգի մեջ ընդգրկելու, ինչպես նաև ՄԶԾ-ի հաջողությունները ցուցադրելու և նոր դոնորներ ներգրավելու համար:
741. Մոնիտորինգի խմբի աշխատանքներին պարբերաբար պետք է հետևի Մարզային խորհրդի կազմում ընդգրկված մարզային զարգացման հանձնաժողովը: Նրա դերը վճռորոշ է մոնիտորինգի համակարգի կայացման և արդյունավետ գործառնության ապահովման գործում:
742. Չափազանց կարևոր է ՄԶԾ ՄԳ համակարգի ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերի իրականացումը: Խոսքը վերաբերում է հատկապես մասնակցային ՄԳ-ին և ազդեցության գնահատմանը:
743. Այս համակարգի կենսունակության և հետագա զարգացման երաշխիքը կլինի ՄԳ-ի որպես մարզային զարգացման ինստիտուցիոնալ համակարգի անբաժանելի մասի ամրագրումը ՄԶԾ մոդելի բաղադրիչների կազմում: Այս համակարգի արմատավորումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել ԿԶԾ-ի ՄԳ համակարգը մարզային մակարդակում, բարձրացնել տարբեր դոնորների կողմից այս բնագավառում իրականացվող միջոցառումների հասցեականությունը:
Աղյուսակ 13.1. ՄԶԾ մոնիտորինգի և գնահատման ընթացակարգը
._____________________________________________________________________.
|Մոնիտորինգի |Իրականացման | Իրականացման |Արդյունքը |Իրականացնող|
|և գնահատման| նպատակը | ընթացակարգը | |կողմը |
|բաղադրիչը | | | | |
|____________|____________|____________________|__________|___________|
|Քաղաքականու-|Տարին երկու |1. ՏԱՊ-ի |Կիսամյակա-|Մարզպետարա-|
|թյան |անգամ` ՏԱՊ-ի|տրամաբանական հենքով |յին հաշվե-|նի ՄԳ խումբ|
|վերանայում |նկատմամբ |նախատեսված |տվություն | |
| |առաջընթացը |միջոցառումների, | | |
| |չափելու |դրանց արդյունքների | | |
| |նպատակով |և թիրախների | | |
| | |վերլուծություն | | |
| | |2. ՏԱՊ-ի իրականացման| | |
| | |ընթացքում ծագած | | |
| | |հիմնախնդիրների | | |
| | |բացահայտում | | |
| | |3. Հաշվետու հաջորդ | | |
| | |ժամանակաշրջանում | | |
| | |իրականացվելիք | | |
| | |միջոցառումների | | |
| | |արդյունավետության | | |
| | |բարձրացմանն ուղղված | | |
| | |հանձնարարականների | | |
| | |մշակում | | |
| | |4. Արդյունքների | | |
| | |վերլուծություն և | | |
| | |հաշվետվության | | |
| | |պատրաստում | | |
| | |5. Շահագրգիռ բոլոր | | |
| | |կողմերի իրազեկում | | |
|____________|____________|____________________|__________|___________|
|ՄԶԾ |ՄԶԾ-ի |1. ՄԶԾ և մարզային |Մոնիտորին-|Մարզպետարա-|
|ցուցանիշների|ցուցանիշների|մակարդակում ԿԶԾ |գի և |նի ՄԳ խումբ|
|և թիրախների|վերլուծութ- |առաջընթացը գնահատող |գնահատման | |
|վերլուծութ- |յուն և |ելակետային |տարեկան | |
|յուն |ցուցակի |ցուցանիշների |հաշվե- | |
| |թարմացում |հավաքագրում |տվություն | |
| | |2. Վերոհիշյալ | | |
| | |ցուցանիշների | | |
| | |թարմացում | | |
| | |3. Ցուցանիշների | | |
| | |համեմատական | | |
| | |վերլուծություն` ՄԶԾ | | |
| | |ազդեցությունը | | |
| | |գնահատելու նպատակով | | |
| | |4. Արդյունքների | | |
| | |վերլուծություն և | | |
| | |հաշվետվության | | |
| | |պատրաստում | | |
| | |5. Շահագրգիռ բոլոր | | |
| | |կողմերի իրազեկում | | |
|____________|____________|____________________|__________|___________|
|Մասնակցային |ՄԶԾ-ի |1. ՄԶԾ համապատասխան |Մասնակցա- |Քաղաքացիա- |
|մոնիտորինգ |առաջընթացի |ոլորտի/ների |յին մոնի- |կան հասարա-|
|և գնահատում|վերաբերյալ |ընտրություն |տորինգի և |կության |
| |հանրության |2. ՄՄԳ |գնահատման |խմբեր, |
| |կարծիքների |մեթոդաբանության |հաշվե- |տեղական |
| |և |ընտրություն |տվություն |ՀԿ-ներ |
| |արձագանքների|3. Հետազոտական | | |
| |վերլուծութ- |գործիքների մշակում, | | |
| |յուն |մեթոդների և | | |
| | |ընթացակարգերի | | |
| | |հստակեցում | | |
| | |4. Հետազոտական խմբի | | |
| | |ձևավորում | | |
| | |5. Դաշտային | | |
| | |աշխատանքների | | |
| | |իրականացում | | |
| | |6. Արդյունքների | | |
| | |վերլուծություն և | | |
| | |հաշվետվության | | |
| | |պատրաստում | | |
| | |7. Շահագրգիռ բոլոր | | |
| | |կողմերի իրազեկում | | |
|____________|____________|____________________|__________|___________|
|Ազդեցության |ՄԶԾ որևէ |1. ՄԶԾ համապատասխան |Ազդեցութ- |Անկախ |
|գնահատում |ոլորտում |ոլորտի/ների |յան |փորձագետներ|
| |մասնագիտական|ընտրություն |գնահատման | |
| |հետազոտութ- |2. ՄՄԳ |հաշվե- | |
| |յուն |մեթոդաբանության |տվություն | |
| | |ընտրություն | | |
| | |3. Հետազոտական | | |
| | |գործիքների մշակում, | | |
| | |մեթոդների և | | |
| | |ընթացակարգերի | | |
| | |հստակեցում | | |
| | |4. Հետազոտական խմբի | | |
| | |ձևավորում | | |
| | |5. Դաշտային | | |
| | |աշխատանքների | | |
| | |իրականացում | | |
| | |6. Արդյունքների | | |
| | |վերլուծություն և | | |
| | |հաշվետվության | | |
| | |պատրաստում | | |
| | |7. Շահագրգիռ բոլոր | | |
| | |կողմերի իրազեկում | | |
._____________________________________________________________________.
14. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
744. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներն ու միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոտավոր հաշվարկները ըստ ոլորտների և առաջնահերթությունների ներկայացված են հավելվածներում: Ընդ որում, հավելվածներում ներառված են աշխատանքներ, որոնք ընդգրկված չեն ՀՀ կառավարության 2010 թ. հուլիսի 8-ի N 859-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ում, նախատեսված է իրականացնել այլ ֆինանսական աղբյուրներով: Հավելվածներում 2014 թ. համար պետական բյուջեի միջոցներով իրականացվելիք աշխատանքների համար նախնական վերցվել են 2013 թ. համապատասխան գումարները, բնականաբար, բոլոր ծրագրերը կվերանայվեն և կներկայացվեն տարեկան աշխատանքային պլաններում` ելնելով տվյալ տարվա համար ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված ֆինանսական միջոցների չափերից:
745. Սոցիալական ոլորտում իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար կպահանջվի 40,476.2 մլն. դրամ (ընդհանուր ֆինանսավորման 39.5%-ը), որից`
պետական բյուջե - 26,153.2 մլն. դրամ
այլ աղբյուրներ - 14,322.9 մլն. դրամ,
մասնավորապես`
- Կրթություն - 38,178.1 մլն. դրամ
- Մշակույթ - 954,8 մլն. դրամ
- Սպորտ և երիտասարդության
հարցեր - 671.1 մլն. դրամ
- Առողջապահություն - 672.0 մլն. դրամ:
746. Գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար կպահանջվի 8,823.0 մլն. դրամ (ընդհանուր ֆինանսավորման 8.6%-ը), որից`
պետական բյուջե - 110.0 մլն. դրամ
դոնորներ - 5,243.0 մլն. դրամ
այլ աղբյուրներ - 3,470.0 մլն. դրամ:
747. Բնապահպանության ոլորտում այլ աղբյուրներով իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար կպահանջվի 33,000.0 մլն. դրամ (ընդհանուր ֆինանսավորման 32.3%-ը):
748. Զբոսաշրջության ոլորտում այլ աղբյուրներով իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար կպահանջվի 52.0 մլն. դրամ (ընդհանուր ֆինանսավորման 0.1%-ը):
749. Քաղաքաշինության ոլորտում այլ աղբյուրներով իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար կպահանջվի 3,692.8 մլն. դրամ (ընդհանուր ֆինանսավորման 3.6%-ը):
750. Մարզային և համայնքային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար կպահանջվի 16,280.8 մլն. դրամ (ընդհանուր ֆինանսավորման 15.9%-ը), որից`
պետական բյուջե - 142.5 մլն. դրամ
այլ աղբյուրներ - 16,138.3 մլն. դրամ,
մասնավորապես`
- Ճանապարհաշինություն - 2,950.5 մլն. դրամ
- Խմելու ջրամատակարարում
և ջրահեռացում - 10678.1 մլն. դրամ
- Գազաֆիկացում - 2,652.2 մլն. դրամ:
751. ՀՀ Արմավիրի մարզի 2011-2014 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված ոլորտների ռազմավարության ամփոփ ֆինանսավորումը ներկայացված է հավելված 14-ում, ընդհանուր գումարը կազմում է 102,324.7 մլն. դրամ, որից`
պետական բյուջե - 26,405.7 մլն. դրամ
դոնորներ - 5,243.0 մլն. դրամ
այլ աղբյուրներ - 70,676.0 մլն. դրամ:
15. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 5.1 - կրթության ոլորտ
Հավելված 5.2 - մշակույթի ոլորտ
Հավելված 5.3 - սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտ
Հավելված 5.4 - առողջապահության ոլորտ
Հավելված 6 - գյուղատնտեսության ոլորտ
Հավելված 7 - բնապահպանության ոլորտ
Հավելված 8 - զբոսաշրջության ոլորտ
Հավելված 9 - քաղաքաշինության ոլորտ
Հավելված 10.1 - ճանապարհաշինության ոլորտ
Հավելված 10.2 - խմելու ջրամատակարարում և ջրահեռացում
Հավելված 10.3 - գազաֆիկացում
Հավելված 14 - ամփոփ ֆինանսավորում
Հավելված 5.1
ՀՀ Արմավիրի մարզի կրթության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը
2011-2014 թթ.
._________________________________________________________________________.
|N |Ծրագրի |Նախահաշվա-| 2010 թ. |Մնացորդը |Պլանավորված|Ընդամենը |
| |անվանումը |յին արժեքը| |առ |ֆինանսավո- |պլանավորված|
| | | | |01.01.2011թ.|րում |ֆինանսավո- |
| | | | | |___________|րում |
| | | | | | 2011թ. | |
| | | | | |___________| |
| | | | | | 2012թ. | |
| | | | | |___________| |
| | | | | | 2013թ. | |
| | | | | |___________| |
| | | | | | 2014թ. | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 7 8 9| 10 |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ՀՀ ՊԵՏԱԿԱՆ | | | | | |
| |ԲՅՈՒՋԵ | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1|Հանրա- | | | | 5657596.7 | 23236459.5|
| |կրթություն | | | |___________| |
| | | | | | 5693010.6 | |
| | | | | |___________| |
| | | | | | 5942926.1 | |
| | | | | |___________| |
| | | | | | 5942926.1 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 2|Հատուկ | | | | 161066.7 | 650724.8 |
| |կրթություն | | | |___________| |
| | | | | | 158518.7 | |
| | | | | |___________| |
| | | | | | 165569.7 | |
| | | | | |___________| |
| | | | | | 165569.7 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 3|Ներառական | | | | 10584.2 | 41966.6 |
| |կրթություն | | | |___________| |
| | | | | | 10360.6 | |
| | | | | |___________| |
| | | | | | 10510.9 | |
| | | | | |___________| |
| | | | | | 10510.9 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 4|Նախնական | | | | 46601.2 | 193189.8 |
| |մասնագիտական| | | |___________| |
| |(արհեստա- | | | | 47832.2 | |
| |գործական) | | | |___________| |
| |կրթություն | | | | 49378.2 | |
| | | | | |___________| |
| | | | | | 49378.2 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | 5875848.8 | 24122340.7|
| | | | | |___________| |
| | | | | | 5909722.1 | |
| | | | | |___________| |
| | | | | | 6168384.9 | |
| | | | | |___________| |
| | | | | | 6168384.9 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |Կրթական | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |հիմնանորո- | | | | | |
| |գում /շարու-| | | | | |
| |նակական/ | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ՀՀ քաղաքա- | | | | | |
| |շինության | | | | | |
| |նախարարութ- | | | | | |
| |յուն | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1|Հայկաշեն | 294281.0 | 20803.9 | 194000.0 | 50000.0 | 194000.0 |
| |համայնքի | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 70000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 74000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 2|ք. Վաղարշա- | 281868.1 | 20179.1 | 198000.8 | 50000.0 | 198000.8 |
| |պատի | | | |___________| |
| |Խ. Աբովյանի | | | | 60000.0 | |
| |անվան թիվ 4 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 88000.8 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 3|ք. Վաղարշա- | 177514.9 | 20384.5 | 114000.0 | 50000.0 | 114000.0 |
| |պատի թիվ 1 | | | |___________| |
| |երաժշտական | | | | 64000.0 | |
| |դպրոց | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 4|ք. Վաղարշա- | 405772.3 | 20207.2 | 366000.0 | 120000.0 | 366000.0 |
| |պատի թիվ 3 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 120000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 126000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 5|գ. Խանջյանի | 237917.0 | 20000.0 | 192137.5 | 60000.0 | 192137.5 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 70000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 62137.5 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 6|գ. Ակնաշենի | 190958.1 | 50000.0 | 140958.1 | 45000.0 | 140958.1 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 45000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 50958.1 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 7|գ. Ալաշկերտի| 430694.0 | 100000.0| 330694.0 | 45000.0 | 330694.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 135694.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |2019005.3 |251574.70| 1535790.3 | 420000.0 | 1535790.3 |
| | | | | |___________| |
| | | | | | 579000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 536790.3 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |Արմավիրի | | | | | |
| |մարզպետարան | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1|գ. Բամբակա- | 268640.0 | 26415.0 | 101336.0 | 50000.0 | 101336.00 |
| |շատի միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 25000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 26336.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 2|գ. Սարդարա- | 263250.0 | 25500.0 | 91924.0 | 50000.0 | 91924.00 |
| |պատի | | | |___________| |
| |/Հոկտեմբեր/ | | | | 20000.0 | |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 21924.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 531890.0 | 51915.0 | 193260.0 | 100000.0 | 193260.0 |
| | | | | |___________| |
| | | | | | 45000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 48260.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |Ծրագիր -Ավագ| | | | | |
| |դպրոցներ | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1|ք. Արմավիրի | 339610.7 | 20446.4 | 183764.3 | 20446.3 | 183764.3 |
| |թիվ 1 դպրոց | | | |___________| |
| | | | | | 85318.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 78000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 3|գ. Մուսալեռի| 243759.8 | 20493.7 | 107866.1 | 20493.4 | 107866.1 |
| |Ֆ. Վերֆելի | | | |___________| |
| |անվ. դպրոց | | | | 39506.6 | |
| | | | | |___________| |
| | | | | | 47866.07 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 583370.5 | 40940.1 | 291630.4 | 40939.7 | 291630.4 |
| | | | | |___________| |
| | | | | | 124824.6 | |
| | | | | |___________| |
| | | | | | 125866.1 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ` | 3134265.7| 344429.8| 2020680.6 | 6436788.5 | 26143021.4|
| |պետ. բյուջեի| | | |___________| |
| |միջոցներով | | | | 6658546.7 | |
| | | | | |___________| |
| | | | | | 6879301.3 | |
| | | | | |___________| |
| | | | | | 6168384.9 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԱՅԼ | | | | | |
| |ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |Կրթական | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |շինարարութ- | | | | | |
| |յուն | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1|գ. Ջրարբիի | | | | 0.0 | 165680.0 |
| |/ջրառատի | | | |___________| |
| |թ/ֆ/ միջն. | | | | 100000.0 | |
| |դպրոց | | | |___________| |
| | | | | | 65680.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 2|գ. Պտղունքի | 230000.0 | | | 100000.0 | 230000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 130000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 3|գ. Լուսա- | | | | 50000.0 | 213000.0 |
| |գյուղի միջն.| | | |___________| |
| |դպրոց | | | | 50000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 113000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 4|գ.Լեռնամերձի| | | | 0.0 | 150000.0 |
| |հիմն. դպրոցի| | | |___________| |
| |նոր | | | | 70000.0 | |
| |մասնաշենքի | | | |___________| |
| |կառուցում | | | | 80000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 5|Նոր Արմավիրի| | | | 0.0 | 150000.0 |
| |միջն. դպրոց,| | | |___________| |
| |կիսակառույց | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 230000.0 | 0.0 | 0.0 | 150000.0 | 908680.0 |
| | | | | |___________| |
| | | | | | 350000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 408680.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |Կրթական | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |հիմնանորո- | | | | | |
| |գում | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 1|ք. Արմավիրի | | | | 90000.0 | 90000.0 |
| |թիվ 5 միջն. | | | | | |
| |դպրոց | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 2|գ. Նորապատի | | | | 60000.0 | 182000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 122000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 3|գ. Շենավանի | | | | 60000.0 | 60000.0 |
| |միջն. Դպրոց | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 4|գ. Բերքաշատի| | | | 50000.0 | 140800.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 40800.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 50000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 5|ք. Վաղարշա- | | | | 60000.0 | 448400.0 |
| |պատի թիվ 12 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 88400.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 6|գ. Արաքսի | | | | 60000.0 | 210000.0 |
| |/Էջմ./ միջն.| | | |___________| |
| |դպրոց | | | | 110000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 40000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 7|գ. Ծիածանի | | | | 50000.0 | 50000.0 |
| |միջն. դպրոց | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 8|գ. Հայթաղի | 235590.0 | | | 70000.0 | 235590.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 65590.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| 9|գ. Ջրառատի | | | | 60000.0 | 360000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 50000.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|10|գ. Բագարանի | | | | 50000.0 | 50000.0 |
| |միջն. դպրոց | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|11|գ. Երվանդա- | | | | 50000.0 | 50000.0 |
| |շատի միջն. | | | | | |
| |դպրոց | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|12|գ.Հուշակերտի| | | | 60000.0 | 180000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 60000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 60000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|13|գ. Արազափի | | | | 60000.0 | 190000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 40000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 90000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|14|գ. Նալբանդ- | | | | 90000.0 | 570000.0 |
| |յանի միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 230000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 250000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|15|գ. Արևաշատի | 65000.0 | | | 65000.0 | 65000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|16|գ. Գետաշենի | | | | 65000.0 | 250000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 85000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|17|գ. Այգեշատի | | | | 20000.0 | 20000.0 |
| |/Արմ./ | | | | | |
| |մանկապարտեզ | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|18|գ. Լուկաշինի| | | | 50000.0 | 250000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 50000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|19|ք. Վաղարշա- | 450000.0 | | | 150000.0 | 450000.0 |
| |պատի թիվ 2 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 50000.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|20|ք. Վաղարշա- | 479150.0 | | | 100000.0 | 479150.0 |
| |պատի թիվ 7 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 179150.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|21|ք. Վաղարշա- | | | | 50000.0 | 150000.0 |
| |պատի թիվ 5 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 50000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 50000.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|22|գ. Արևիկի | 190920.0 | 45000.0 | 45000.0 | | 45000.0 |
| |միջն. դպրոց | | | | | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|23|գ. Տարոնիկի | | | | 80000.0 | 195000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 60000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 55000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|24|գ. Առատաշենի| | | | 50000.0 | 300000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 120000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 130000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|25|ք. Վաղարշա- | | | | 80000.0 | 350600.0 |
| |պատի թիվ 10 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 70600.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|26|գ.Բաղրամյանի| | | | 60000.0 | 275000.0 |
| |/Բաղր./ միջն| | | |___________| |
| |դպրոց | | | | 120000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 95000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|27|ք. Արմավիրի | | | | 0.00 | 340000.0 |
| |թիվ 4 միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 240000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|28|ք. Արմավիրի | | | | 0.00 | 298800.0 |
| |թիվ 6 միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 140000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 58800.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|29|ք. Արմավիրի | | | | 0.00 | 495940.0 |
| |թիվ 8 միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 200000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 200000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 95940.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|30|ք. Արմավիրի | 291200.0 | | | 0.00 | 291200.0 |
| |թիվ 9 միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 140000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 151200.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|31|ք. Արմավիրի | 258500.0 | | | 0.00 | 258500.0 |
| |թիվ 10 միջն.| | | |___________| |
| |դպրոց | | | | 158500.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|32|գ. Տանձուտի | | | | 0.00 | 250000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 130000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 120000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|33|գ. Վարդանա- | | | | 0.00 | 167000.0 |
| |շենի միջն. | | | |___________| |
| |դպրոց | | | | 80000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 87000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|34|գ. Մայիսյանի| | | | 0.00 | 149000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 49000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|35|գ. Վանանդի | | | | 0.00 | 130000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 60000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 70000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|36|գ. Փշատավանի| | | | 0.00 | 273000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 160000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 113000.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|37|ք. Վաղարշա- | | | | 0.00 | 450000.0 |
| |պատի թիվ 1 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 200000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 250000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|38|ք. Վաղարշա- | | | | 0.00 | 291200.0 |
| |պատի թիվ 8 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 115980.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 75220.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|39|ք. Վաղարշա- | | | | 0.00 | 258500.0 |
| |պատի թիվ 11 | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 108500.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|40|ք. Վաղարշա- | | | | 0.00 | 469800.0 |
| |պատի | | | |___________| |
| |Ներսիսյան | | | | 200000.0 | |
| |վարժարան | | | |___________| |
| | | | | | 200000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 69800.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|41|ք. Վաղարշա- | | | | 0.00 | 270000.0 |
| |պատի թ.2 | | | |___________| |
| |գ/օթ դպրոց | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 120000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|42|գ. Գեղակերտի| | | | 0.00 | 351000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 150000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 101000.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|43|գ. Դաշտի | | | | 0.00 | 30000.0 |
| |միջն. դպրոց | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 30000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|44|գ. Արաքսի | | | | 0.00 | 210000.0 |
| |/Արմ./ միջն.| | | |___________| |
| |դպրոց | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 110000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|45|գ.Բաղրամյանի| | | | 0.00 | 324000.0 |
| |/Էջմ./ միջն.| | | |___________| |
| |դպրոց | | | | 200000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 124000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
|46|գ. Նոր | | | | 0.00 | 172000.0 |
| |Արտագերսի | | | |___________| |
| |միջն. դպրոց | | | | 100000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 72000.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 0.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 1970360.0| 0.0 | 45000.0 | 1685000.0 | 11126480.0|
| | | | | |___________| |
| | | | | | 4084450.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 4375770.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 981260.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |Ընդամենը` | 2200360.0| 0.0 | 45000.0 | 1835000.0 | 12035160.0|
| |այլ աղբյուր.| | | |___________| |
| | | | | | 4434450.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 4784450.0 | |
| | | | | |___________| |
| | | | | | 981260.0 | |
|__|____________|__________|_________|____________|___________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |5334,625.7|344,429.8| 2065680.6 |8,271,788.5|38178,181.4|
| | | | | |___________| |
| | | | | |11092,996.7| |
| | | | | |___________| |
| | | | | |11663,751.3| |
| | | | | |___________| |
| | | | | |7,149,644.9| |
._________________________________________________________________________.
Հավելված 5.2
ՀՀ մշակույթի ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ.
(հազ.դրամ)
._________________________________________________________________________.
|N |Միջոցառման/ | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| |օբյեկտի անվանումը |_____________________________________|պլանավորված|
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ.|ֆինանսավո- |
| | | | | | |րում |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Մշակութային | | | | | |
| |միջոցառումների | | | | | |
| |իրականացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 1|Սարդարապատի | 1550.0 | 1550.0 | 1550.0 | 1550.0| 6200.0 |
| |հերոսամարտի և հայոց| | | | | |
| |պետականության | | | | | |
| |վերականգնման օրվան | | | | | |
| |նվիրված միջոցառում | | | | | |
| |(մայիսի 28) | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 2|Հայաստանի | 1013.6 | 1013.6 | 1013.6 | 1013.6| 4054.4 |
| |Անկախության օրվան | | | | | |
| |նվիրված` Սարդարապատի| | | | | |
| |հուշահամալիրի | | | | | |
| |տարածքում անցկացվող | | | | | |
| |տոնակատարություն | | | | | |
| |(սեպտեմբերի 21) | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Ընդամենը | 2563.6 | 2563.6 | 2563.6 | 2563.6| 10254.4 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Մշակութային | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 1|Էջմիածնի Կոմիտասի | 0.00 | 120000.0| 0.0 | 0.0 | 120000.00 |
| |անվան մշ. տուն | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 2|Բամբակաշատի մշ.տուն | 80000.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 80000.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 3|Ալաշկերտի մշ. տուն |120000.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 120000.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 4|Գետաշենի մշ. տուն | 0.00 | 94600.0 | 0.0 | 0.0 | 94600.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 5|Գրիբոյեդովի մշ. տուն| 0.00 | 90000.0 | 0.0 | 0.0 | 90000.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 6|Խորոնքի մշ. տուն | 0.00 | 80000.0 | 0.0 | 0.0 | 80000.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 7|Նոր Արտագերսի մշ. | 90000.0 | 0 | 0.0 | 0.0 | 90000.00 |
| |տուն | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 8|Մրգաստանի մշ. տուն | 0.00 | 90000.0 | 0.0 | 0.0 | 90000.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 9|Գեղակերտի մշ. տուն | 0.00 | 0.0 | 100000.0| 0.0 | 100000.00 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
|10|Բաղրամյանի (Էջմ.) | 0.00 | 0.0 | 80000.0 | 0.0 | 80000.00 |
| |մշ. տուն | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Ընդամենը` այլ | 290000.0| 474600.0| 180000.0| 0.0 | 944600.0 |
| |աղբյուրներ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |292,563.6|477,163.6|182,563.6|2,563.6| 954,854.4 |
._________________________________________________________________________.
Հավելված 5.3
ՀՀ Արմավիրի մարզի սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի
ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|N |Միջոցառման/ | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| |օբյեկտի անվանումը |_____________________________________|պլանավորված|
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ.|ֆինանսավո- |
| | | | | | |րում |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Սպորտային | | | | | |
| |միջոցառումների | | | | | |
| |իրականացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 1|Ազգային մարզաձևերի | 0.0 | 145.0 | 145.0 | 145.0 | 435.0 |
| |մարզային փառատոն | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 2|Սպորտլանդիա (մարզի | 0.0 | 150.0 | 150.0 | 150.0 | 450.0 |
| |հանրակրթական | | | | | |
| |դպրոցների միջին | | | | | |
| |դասարանների | | | | | |
| |աշակերտների | | | | | |
| |մասնակցությամբ) | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 3|Հեծանվավազքի մարզի | 0.0 | 75.0 | 75.0 | 75.0 | 225.0 |
| |բաց առաջնություն | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 4|Երիտասարդների արշավ | 0.0 | 230.0 | 230.0 | 230.0 | 690.0 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Ընդամենը | 0.0 | 600.0 | 600.0 | 600.0 | 1800.0 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Մարզական օբյեկտների | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 1|գ. Գեղակերտի | 125780.0| 0.0 | 0.0 | 0.0 | 125780.0 |
| |(Սամաղարի) | | | | | |
| |ծանրամարտի | | | | | |
| |մարզադպրոց | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| 2|Էջմիածնի | 0.0 | 200000.0| 343550.0| 0.0 | 543550.0 |
| |մարզահամալիր | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |Ընդամենը |125780.0 | 200000.0| 343550.0| 0.0 | 669330.0 |
|__|____________________|_________|_________|_________|_______|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |125,780.0|200,600.0|344,150.0| 600.0 | 671,130.0 |
._________________________________________________________________________.
Հավելված 5.4
ՀՀ Արմավիրի մարզի առողջապահության ոլորտի ռազմավարության
ֆինանսավորումը 2011-2014 թթ.
(հազ.դրամ)
._________________________________________________________________________.
|N |Միջոցառման | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| |անվանումը |______________________________________|պլանավորված|
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ. |ֆինանսավո- |
| | | | | | |րում |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Առողջապահական | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 1|«Վաղարշապատի | 70000.0 | 100000.0| 100000.0| 0.0 | 270000.0 |
| |հիվանդանոց» ՊՓԲԸ | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 2|«Վաղարշապատի | 60000.0 | 65000.0 | 0.0 | 0.0 | 125000.0 |
| |ծննդատուն» ՊՓԲԸ | | | | | |
| |(մանկաբարձական | | | | | |
| |բաժանմունք) | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 3|«Մեծամորի բժշկական | 37000.0 | 100000.0| 0.0 | 0.0 | 137000.0 |
| |կենտրոն» ՓԲԸ | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Ընդամենը | 167000.0| 265000.0| 100000.0| 0.0 | 532000.0 |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 1|Մարզին սպառնացող | 35000.0 | 35000.0 | 35000.0 |35000.0 | 140000.0 |
| |համաճարակային | | | | | |
| |իրավիճակի | | | | | |
| |կանխարգելման | | | | | |
| |միջոցառումներ | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |202,000.0|300,000.0|135,000.0|35,000.0| 672,000.0 |
._________________________________________________________________________.
Հավելված 6
ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության
ֆինանսավորումը 2011-201 4թթ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|N |Աշխատանքի անվանումը| Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| | |______________________________________|պլանավորված|
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ. |ֆինանսավո- |
| | | | | | |րում |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Գյուղ. կենդանիների | 27500.0 | 27500.0 | 27500.0 | 27500.0| 110000.0 |
| |համաճարակների դեմ | | | | | |
| |պատվաստում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Ընդամենը` պետ. | 27500.0 | 27500.0 | 27500.0 | 27500.0| 110000.0 |
| |բյուջե | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Դոնոր | | | | | |
| |կազմակերպություն` | | | | | |
| |«Հազարամյակի | | | | | |
| |մարտահրավեր | | | | | |
| |հիմնադրամ-Հայաստան»| | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 1|Ստորին-Հրազդան մայր| 600000.0| 600000.0| 0.0 | 0.0 | 1200000.0 |
| |ջրանցքի | | | | | |
| |վերականգնում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 2|Թվով 34 |1000000.0|1243000.0| 0.0 | 0.0 | 2243000.0 |
| |համայնքներում | | | | | |
| |ներտնտեսային ցանցի | | | | | |
| |վերականգնում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 3|Արարատյան | 800000.0|1000000.0| 0.0 | 0.0 | 1800000.0 |
| |հարթավայրի | | | | | |
| |դրենաժային | | | | | |
| |համակարգի | | | | | |
| |ուսումնասիրություն,| | | | | |
| |նախագծում, | | | | | |
| |վերահսկում և | | | | | |
| |շինարարություն | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Ընդամենը` դոնոր. |2400000.0|2843000.0| 0.0 | 0.0 | 5243000.0 |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 1|Բանջար-բոստանային | 70000.0 | 60000.0 | 60000.0 | 60000.0| 250000.0 |
| |կուլտուրաների բարձր| | | | | |
| |բերքատու սորտերի | | | | | |
| |սերմերի ներկրում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 2|Սուբսիդավորված | 100000.0| 100000.0| 100000.0|100000.0| 400000.0 |
| |ազոտական | | | | | |
| |պարարտանյութերի | | | | | |
| |ներկրում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 3|Թունաքիմիկատների | 750.0 | 750.0 | 750.0 | 750.0 | 3000.0 |
| |ներկրում մորեխների | | | | | |
| |և մկների դեմ | | | | | |
| |պայքար | | | | | |
| |կազմակերպելու համար| | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 4|Գյուղ. մթերքներ | 900000.0| 900000.0| | | 1800000.0 |
| |վերամշակող | | | | | |
| |ձեռնարկության | | | | | |
| |կառուցում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 5|Ցանքաշրջանառության | 5000.0 | 5000.0 | 5000.0 | 5000.0 | 20000.0 |
| |համար բարձր | | | | | |
| |բերքատու ցորենի | | | | | |
| |սերմացուի ներկրում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 6|Արհեստական | 4000.0 | 4000.0 | 3500.0 | 3500.0 | 15000.0 |
| |սերմնավորման | | | | | |
| |պարագաների | | | | | |
| |ձեռքբերում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 7|Անասնաբուժական | 2500.0 | 2500.0 | 2500.0 | 2500.0 | 10000.0 |
| |պրեպարատների և այլ| | | | | |
| |պարագաների | | | | | |
| |ձեռքբերում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 8|Գյուղ. տրակտորների | 17500.0 | 17500.0 | 17500.0 | 17500.0| 70000.0 |
| |և կոմբայնների | | | | | |
| |ձեռքբերում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| 9|Հակակարկտային | 230000.0| 232000 | 220000.0|220000.0| 902000.0 |
| |կայանքների | | | | | |
| |տեղադրում | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |Ընդամենը` այլ |1329750.0|1321750.0| 409250.0|409250.0| 3470000.0 |
| |աղբյուր. | | | | | |
|__|___________________|_________|_________|_________|________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |3757250.0|4192250.0|436,750.0|436750.0|8,823,000.0|
._________________________________________________________________________.
Հավելված 7
ՀՀ Արմավիրի մարզի բնապահպանության ոլորտի ռազմավարության
ֆինանսավորումը 2011-2014 թթ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|N |Ծրագրի | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| |անվանումը |____________________________________________|պլանավոր- |
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ. |ված |
| | | | | | |ֆինանսավո-|
| | | | | | |րում |
|__|______________|__________|___________|__________|__________|__________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|______________|__________|___________|__________|__________|__________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ| | | | | |
|__|______________|__________|___________|__________|__________|__________|
| 1|5000 հա | 6000000.0|6,000,000.0|6000,000.0|6000,000.0|24000000.0|
| |աղուտ-ալկալի | | | | | |
| |հողերի | | | | | |
| |աղազերծում | | | | | |
|__|______________|__________|___________|__________|__________|__________|
| 2|Մերձարաքսյան |1,500000.0|1,500,000.0|1,500000.0|1500,000.0|6,000000.0|
| |ենթագոտու 2000| | | | | |
| |հա նախկին | | | | | |
| |ավազահանքերի | | | | | |
| |տարածքների | | | | | |
| |վերականգնողա- | | | | | |
| |կան | | | | | |
| |աշխատանքների | | | | | |
| |իրականացում և | | | | | |
| |այդ բազայի վրա| | | | | |
| |ձկնաբուծության| | | | | |
| |զարգացում | | | | | |
|__|______________|__________|___________|__________|__________|__________|
| 3|Կենցաղային | 0.0 | 0.0 | 0.0 |3000,000.0|3,000000.0|
| |աղբի | | | | | |
| |վերամշակման | | | | | |
| |կազմակերպում | | | | | |
| |(օգտագործված | | | | | |
| |պոլիէթիլենային| | | | | |
| |թաղանթների, | | | | | |
| |պլաստմասսե | | | | | |
| |իրերի և | | | | | |
| |ապակյա | | | | | |
| |տարաների | | | | | |
| |վերամշակման | | | | | |
| |արտադրամասերի | | | | | |
| |ստեղծում) | | | | | |
|__|______________|__________|___________|__________|__________|__________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |7,500000.0| 7,500000.0|7,500000.0|10500000.0|33000000.0|
._________________________________________________________________________.
Հավելված 8
ՀՀ Արմավիրի մարզի զբոսաշրջության ոլորտի ռազմավարության
ֆինանսավորումը 2011-2014 թթ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|N |Ծրագրի անվանումը | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| | |_____________________________________|պլանավորված|
| | | 2011 թ.| 2012 թ. | 2013 թ. |2014 թ. |ֆինանսավո- |
| | | | | | |րում |
|__|____________________|________|_________|_________|________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|____________________|________|_________|_________|________|___________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|____________________|________|_________|_________|________|___________|
| 1|Արտաքին և ներքին | 5000.0 | 5000.0 | 5000.0 | 5000.0 | 20000.0 |
| |շուկաներում | | | | | |
| |գոյություն ունեցող | | | | | |
| |զբոսաշրջության | | | | | |
| |ոլորտի | | | | | |
| |կազմակերպությունների| | | | | |
| |հետ սերտ | | | | | |
| |համագործակցության | | | | | |
| |կազմակերպում` մարզի | | | | | |
| |գովազդի կազմակերպման| | | | | |
| |ինտերնետային կայքի | | | | | |
| |վարման նպատակով | | | | | |
|__|____________________|________|_________|_________|________|___________|
| 2|Թանգարանների կողմից | 5000.0 | 5000.0 | 5000.0 | 5000.0 | 20000.0 |
| |գիդերի, | | | | | |
| |տուր-օպերատորների, | | | | | |
| |ուղեկցողների | | | | | |
| |ուսուցման, | | | | | |
| |քարտեզների, | | | | | |
| |գրքույկների, | | | | | |
| |տեղեկատվական | | | | | |
| |բուկլետների | | | | | |
| |հրատարակման | | | | | |
| |կազմակերպում | | | | | |
|__|____________________|________|_________|_________|________|___________|
| 3|Ազգային | 3000.0 | 3000.0 | 3000.0 | 3000.0 | 12000.0 |
| |տոնակատարությունների| | | | | |
| |ընդլայնված | | | | | |
| |կազմակերպում | | | | | |
|__|____________________|________|_________|_________|________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |13,000.0| 13,000.0| 13,000.0|13,000.0| 52,000.0 |
._________________________________________________________________________.
Հավելված 9
ՀՀ Արմավիրի մարզի քաղաքաշինության ոլորտի ռազմավարության
ֆինանսավորման կանխատեսումը 2011-2014 թթ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|N |Ծրագրի անվանումը | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| | |______________________________________|պլանավոր- |
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ. |ված |
| | | | | | |ֆինանսավո-|
| | | | | | |րում |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ | | | | | |
| |ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ | | | | | |
| |ԱՄՐԱՑՈՒՄ- | | | | | |
| |ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ | | | | | |
| |(շենքերի և | | | | | |
| |շինությունների | | | | | |
| |սեյսմիկ | | | | | |
| |խոցելիության | | | | | |
| |նվազեցում) | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 1|ք. Էջմիածին, | 65000.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 65000.0|
| |Վր. Կոստանյանի 1 | | | | | |
| |բնակելի շենք | | | | | |
| |ամրացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 2|ք. Արմավիր, | 92000.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 92000.0|
| |Երևանյան 38Ա | | | | | |
| |բնակելի շենք | | | | | |
| |ամրացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 3|ք. Արմավիր, | 0.0 | 0.0 | 89000.0 | 0.0 | 89000.0|
| |Բաղրամյան 7 բնակելի | | | | | |
| |շենքի ամրացում | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 4|ք. Արմավիր, | 0.0 | 0.0 | 118000.0| 0.0 | 118000.0|
| |Բաղրամյան 9 բնակելի | | | | | |
| |շենքի ամրացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 5|ք. Էջմիածին, Չարենցի| 0.0 | 65300.0 | 0.0 | 0.0 | 65300.0 |
| |17 բնակելի շենքի | | | | | |
| |ամրացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 6|ք. Արմավիր, | 0.0 | 92000.0 | 0.0 | 0.0 | 92000.0 |
| |Երևանյան 40Ա | | | | | |
| |բնակելի շենք | | | | | |
| |ամրացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 7|գ. Ակնալիճ, Նաիրյան | 0.0 | 200000.0| 0.0 | 0.0 | 200000.0|
| |թաղամասի թիվ 2 | | | | | |
| |եռահարկ | | | | | |
| |բազմաբնակարան | | | | | |
| |բնակելի շենքերի | | | | | |
| |ուժեղացում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |Ընդամենը |157000.0 | 357300.0| 207000.0| 0.0 | 721300.0 |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |Բնակֆոնդի նորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 1|Արմավիր քաղաքի 126 |400000.0 | 450000.0| 450000.0|477000.0| 1777000.0|
| |բազմաբնակարան | | | | | |
| |շենքերի տանիքների | | | | | |
| |վերանորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 2|Մեծամոր քաղաքի | 30000.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 30000.0|
| |բազմաբնակարան | | | | | |
| |շենքերի տանիքների | | | | | |
| |վերանորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 3|Վաղարշապատ քաղաքի 50|180000.0 | 180000.0| 180000.0|182000.0| 722000.0|
| |բազմաբնակարան | | | | | |
| |շենքերի տանիքների | | | | | |
| |վերանորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |Ընդամենը |610000.0 | 630000.0| 630000.0|659000.0| 2529000.0|
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ԲԳՎ ծրագիր | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 1|գ. Ոսկեհատի քանդման | 60000.0 | 79000.0 | 0.0 | 0.0 | 139000.0|
| |ենթակա վթարային | | | | | |
| |շենքի բնակիչների | | | | | |
| |բնակարանային | | | | | |
| |խնդիրների լուծման | | | | | |
| |ծրագիր | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 2|գ. Մայիսյանի | 45000.0 | 45000.0 | 0.0 | 0.0 | 90000.0 |
| |հրդեհված բնակելի | | | | | |
| |շենքի բնակիչների | | | | | |
| |բնակարանային | | | | | |
| |խնդիրների լուծման | | | | | |
| |ծրագիր | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 3|Էջմիածին քաղաքի | 3500.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 3500.0 |
| |հրդեհի հետևանքով | | | | | |
| |այրված Զվարթնոց թաղ.| | | | | |
| |Պռոշյան փողոցի թիվ | | | | | |
| |14 բնակելի տան | | | | | |
| |վերականգնում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |Ընդամենը |108500.0 | 124000.0| 0.0 | 0.0 | 232500.0|
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 1|Նախագծային աշխատանք | 30000.0 | 30000.0 | 30000.0 | 0.0 | 90000.0|
| |(նախատեսվում է | | | | | |
| |համայնքների գլխավոր | | | | | |
| |հատակագծերի և | | | | | |
| |օբյեկտների | | | | | |
| |նախագծանախահաշվային | | | | | |
| |փաստաթղթերի կազմման | | | | | |
| |համար) | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 2|Արմավիր քաղաքի |120000.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 120000.0|
| |Նորապատ թաղամասում | | | | | |
| |օդերևութաբանական | | | | | |
| |կայանի շենքի | | | | | |
| |կառուցում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |1025500.0|1141300.0|867,000.0|659000.0|3,692800.0|
._________________________________________________________________________.
Հավելված 10.1
ՀՀ Արմավիրի մարզի ճանապարհաշինության ոլորտի ռազմավարության
ֆինանսավորումը 2011-2014 թթ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|N |Ծրագրի անվանումը | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| | |______________________________________|պլանավոր- |
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014 թ. |ված |
| | | | | | |ֆինանսավո-|
| | | | | | |րում |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 1|Մարզային | 35619.0 | 35619.0 | 35619.0 | 35619.0| 142476.0 |
| |նշանակության | | | | | |
| |ավտոճանապարհների | | | | | |
| |ձմեռային պահպանում, | | | | | |
| |ընթացիկ պահպանում և | | | | | |
| |շահագործում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |Ընդամենը` պետ.բյուջե| 35619.0 | 35619.0 | 35619.0 | 35619.0| 142476.0 |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| 1|Ճանապարհների և | 702000.0| 702000.0| 702000.0|702000.0| 2808000.0|
| |կամուրջների | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |Ընդամենը` այլ | 702000.0| 702000.0| 702000.0|702000.0| 2808000.0|
| |աղբյուր. | | | | | |
|__|____________________|_________|_________|_________|________|__________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |737,619.0|737,619.0|737,619.0|737619.0|2,950476.0|
._________________________________________________________________________.
Հավելված 10.2
ՀՀ Արմավիրի մարզի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման
համակարգերի բարելավման 2011-2014 թթ. ծրագրի ֆինանսավորում
(հազ. դրամ)
._______________________________________________________________________.
|N |Ծրագրի անվանումը | Պլանավորված ֆինանսավորում |Ընդամենը |
| | |___________________________________|պլանավոր- |
| | | 2011 թ. | 2012 թ. | 2013 թ. |2014թ|ված |
| | | | | | |ֆինանսավո-|
| | | | | | |րում |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 1|Մեծամոր քաղաքում |1389600.0| | | | 1389600.0|
| |կեղտաջրերի մաքրման |_________|_________|_________|_____|__________|
| |կայանի կառուցում |3.0 մլն. | | | | 0.0 |
| | |եվրո | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 2|Դալարիկ համայնքում | 60000.0 | | | | 60000.0 |
| |խմելու ջրի խորքային | | | | | |
| |հորի հորատում | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 3|Դալարիկ համայնքի | | 40000.0 | | | 40000.0 |
| |ներտնտեսային ցանցի | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 4|Մրգաշատ համայնքի | | 90000.0 | | | 90000.0 |
| |ներտնտեսային ցանցի | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 5|Տարոնիկ համայնքի | | | 50000.0 | | 50000.0 |
| |ներտնտեսային ցանցի | | | | | |
| |հիմնանորոգում | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 6|Նորապատ համայնքի | 33000.0 | | | | 33000.0 |
| |ներտնտեսային ցանցի, | | | | | |
| |ինչպես նաև | | | | | |
| |Նորապատից Արմավիր | | | | | |
| |քաղաքին հանձնված | | | | | |
| |թվով 5 բազմաբնակարան | | | | | |
| |շենքերի ներքին | | | | | |
| |ցանցերի հիմնանորոգում| | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 7|ք. Մեծամորում | 4168.8 | | | | 4168.8 |
| |քլորացման կայանի |_________|_________|_________|_____|__________|
| |կառուցում |9 հազ. | | | | 0.0 |
| | |եվրո | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 8|ք. Մեծամորում | 3000.0 | | | | 3000.0 |
| |ռեզերվային ավազանի | | | | | |
| |կառուցում | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| 9|Քլորակայանների | 2779.2 | | | | 2779.2 |
| |կառուցում |_________|_________|_________|_____|__________|
| | |6 հազ. | | | | 0.0 |
| | |եվրո | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
|10|Խորքային հորերի | | 5558.4 | | | 5558.4 |
| |հորատում |_________|_________|_________|_____|__________|
| | | |12 հազ. | | | 0.0 |
| | | |եվրո | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
|11|Թվով 76 համայնքների |3000000.0|3000000.0|3000000.0| | 9000000.0|
| |(այդ թվում` Տարոնիկ, | | | | | |
| |Արգինա, Շենիկ, | | | | | |
| |Քարակերտ, Մյասնիկյան,| | | | | |
| |Կողբավան, Արևադաշտ, | | | | | |
| |Հուշակերտ) խմելու | | | | | |
| |ջրամատակարարման | | | | | |
| |ցանցերի հիմնանորոգում| | | | | |
| |ջրահեռացման ցանցերի | | | | | |
| |(կոյուղագծերի), | | | | | |
| |կոյուղաջրերի մաքրման | | | | | |
| |ավազների (սեպտիկների)| | | | | |
| |կառուցում | | | | | |
|__|_____________________|_________|_________|_________|_____|__________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |4492548.0|3135558.4|3050000.0| 0.0 |10678106.4|
._______________________________________________________________________.
Հավելված 10.3
ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում գազաֆիկացման աշխատանքների
ֆինանսավորում 2011-2014 թթ.
(հազ. դրամ)
.________________________________________________________________.
|N |Օբյեկտի անվանումը |Հզորություն| Պլանավորված |Ընդամենը |
| | |(տնտեսութ- |ֆինանսավորում|պլանավորված |
| | |յունների |_____________|ֆինանսավորում|
| | |քանակը) | 2011 թ. | |
| | | |_____________| |
| | | | 2012 թ. | |
| | | |_____________| |
| | | | 2013 թ. | |
| | | |_____________| |
| | | | 2014 թ. | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 1| 2 | 3 | 4 5 6 7 | 8 |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| |ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ | | | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 1|Երվանդաշատ գյուղի | 160 | 697300.0 | 697300.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 2|Բագարան գյուղի | 150 | 121400.0 | 121400.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 3|Շենիկ գյուղի | 180 | 280000.0 | 280000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 4|Ֆերիկ գյուղի | 110 | 65000.0 | 65000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 5|Բաղրամյան գյուղի | 36 | 15000.0 | 15000.0 |
| |«Ծածկ» թաղամասի | |_____________| |
| |գազաֆիկացում | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 6|Արմավիր քաղաքի 107 | 153 | 73600.0 | 73600.0 |
| |թաղամասի գազաֆիկացում| |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 7|Արմավիր քաղաքի 108 | 96 | 184900.0 | 184900.0 |
| |թաղամասի գազաֆիկացում| |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 8|Բերքաշատ գյուղի | 120 | 0.0 | 125000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 125000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| 9|Արտամետ գյուղի | 70 | 0.0 | 130000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 130000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
|10|Լեռնամերձ գյուղի | 80 | 0.0 | 85000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 85000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
|11|Արգինա գյուղի | 150 | 0.0 | 160000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 160000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
|12|Արաքս գյուղի | 450 | 0.0 | 210000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 210000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
|13|Մեծամոր գյուղի | 230 | 0.0 | 145000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 145000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
|14|Հայկաշեն գյուղի | 350 | 0.0 | 320000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 320000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
|15|Կողբավան գյուղի | 34 | 0.0 | 40000.0 |
| |գազաֆիկացում | |_____________| |
| | | | 0.0 | |
| | | |_____________| |
| | | | 40000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
|__|_____________________|___________|_____________|_____________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | |1,437,200.0 | 2,652,200.0 |
| | | |_____________| |
| | | | 125,000.0 | |
| | | |_____________| |
| | | |1,090,000.0 | |
| | | |_____________| |
| | | | 0.0 | |
.________________________________________________________________.
Ծանոթություն` Վերը նշված ծրագրերը նախատեսվում է իրականացնել այլ ֆինանսական միջոցների հաշվին` քանի որ ՀՀ 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով Արմավիրի մարզի գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեով գումարներ նախատեսված չեն:
* Աղյուսակում նշված ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան համայնքների և Արմավիր քաղաքի 107 և 108 թաղամասերի գազաֆիկացման համար անհրաժեշտ կապիտալ ներդրման ծավալները համապատասխանում են նախագծանախահաշվային փաստաթղթերով հաշվարկված արժեքներին, իսկ մնացած` թվով 11 համայնքների ներդրումները մոտավոր են, որոնց ճշգրտված ծավալները հնարավոր կլինի ներկայացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումից հետո:
Հավելված 14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹԹ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
(հազ.դրամ)
._____________________________________________________________.
| N | Ոլորտը | Պլանավորված |Ընդամենը |
| | |ֆինանսավորում |պահանջվող |
| | | |ֆինանսավորում |
|____|________________________|________________|______________|
| | | 2011 թ. | |
| | |________________| |
| | | 2012 թ. | |
| | |________________| |
| | | 2013 թ. | |
| | |________________| |
| | | 2014 թ. | |
|____|________________________|________________|______________|
| 1 | 2 |3 4 5 6 | 7 |
|____|________________________|________________|______________|
| I.|ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ | 8,892,132.1 | 40,476,165.8 |
| | |________________| |
| | | 12,070,760.3 | |
| | |________________| |
| | | 12,325,464.9 | |
| | |________________| |
| | | 7,187,808.5 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 6,439,352.1 | 26,153,275.8 |
| | |________________| |
| | | 6,661,110.3 | |
| | |________________| |
| | | 6,881,864.9 | |
| | |________________| |
| | | 6,170,948.5 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 2,452,780.0 | 14,322,890.0 |
| | |________________| |
| | | 5,409,650.0 | |
| | |________________| |
| | | 5,443,600.0 | |
| | |________________| |
| | | 1,016,860.0 | |
|____|________________________|________________|______________|
| 1.1|Կրթություն | 8,271,788.5 | 38,178,181.4 |
| | |________________| |
| | | 11,092,996.7 | |
| | |________________| |
| | | 11,663,751.3 | |
| | |________________| |
| | | 7,149,644.9 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 6,436,788.5 | 26,143,021.4 |
| | |________________| |
| | | 6,658,546.7 | |
| | |________________| |
| | | 6,879,301.3 | |
| | |________________| |
| | | 6,168,384.9 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 1,835,000.0 | 12,035,160.0 |
| | |________________| |
| | | 4,434,450.0 | |
| | |________________| |
| | | 4,784,450.0 | |
| | |________________| |
| | | 981,260.0 | |
|____|________________________|________________|______________|
| 1.2|Մշակույթ | 292,563.6 | 954,854.4 |
| | |________________| |
| | | 477,163.6 | |
| | |________________| |
| | | 182,563.6 | |
| | |________________| |
| | | 2,563.6 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 2,563.6 | 10,254.4 |
| | |________________| |
| | | 2,563.6 | |
| | |________________| |
| | | 2,563.6 | |
| | |________________| |
| | | 2,563.6 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 290,000.0 | 944,600.0 |
| | |________________| |
| | | 474,600.0 | |
| | |________________| |
| | | 180,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| 1.3|Սպորտ և երիտասարդության| 125,780.0 | 671,130.0 |
| |հարցեր |________________| |
| | | 200,600.0 | |
| | |________________| |
| | | 344,150.0 | |
| | |________________| |
| | | 600.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 125,780.0 | 671,130.0 |
| | |________________| |
| | | 200,600.0 | |
| | | 344,150.0 | |
| | |________________| |
| | | 600.0 | |
|____|________________________|________________|______________|
| 1.| Առողջապահություն | 202,000.0 | 672,000.0 |
| | |________________| |
| | | 300,000.0 | |
| | |________________| |
| | | 135,000.0 | |
| | |________________| |
| | | 35,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 202,000.0 | 672,000.0 |
| | |________________| |
| | | 300,000.0 | |
| | |________________| |
| | | 135,000.0 | |
| | |________________| |
| | | 35,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| II.|ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | 3,757,250.0 | 8,823,000.0 |
| | |________________| |
| | | 4,192,250.0 | |
| | |________________| |
| | | 436,750.0 | |
| | |________________| |
| | | 436,750.0 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 27,500.0 | 110,000.0 |
| | |________________| |
| | | 27,500.0 | |
| | |________________| |
| | | 27,500.0 | |
| | |________________| |
| | | 27,500.0 | |
|____|________________________|________________|______________|
| |դոնորներ | 2,400,000.0 | 5,243,000.0 |
| | |________________| |
| | | 2,843,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 1,329,750.0 | 3,470,000.0 |
| | |________________| |
| | | 1,321,750.0 | |
| | |________________| |
| | | 409,250.0 | |
| | |________________| |
| | | 409,250.0 | |
|____|________________________|________________|______________|
|III.|ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ | 7,500,000.0 | 33,000,000.0 |
| | |________________| |
| | | 7,500,000.0 | |
| | |________________| |
| | | 7,500,000.0 | |
| | |________________| |
| | | 10,500,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 7,500,000.0 | 33,000,000.0 |
| | |________________| |
| | | 7,500,000.0 | |
| | |________________| |
| | | 7,500,000.0 | |
| | |________________| |
| | | 10,500,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| IV.|ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ | 13,000.0 | 52,000.0 |
| | |________________| |
| | | 13,000.0 | |
| | |________________| |
| | | 13,000.0 | |
| | |________________| |
| | | 13,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 13,000.0 | 52,000.0 |
| | |________________| |
| | | 13,000.0 | |
| | |________________| |
| | | 13,000.0 | |
| | |________________| |
| | | 13,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| V.|ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ | 1,025,500.0 | 3,692,800.0 |
| | |________________| |
| | | 1,141,300.0 | |
| | |________________| |
| | | 867,000.0 | |
| | |________________| |
| | | 659,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| ա|լ աղբյուրներ | 1,025,500.0 | 3,692,800.0 |
| | |________________| |
| | | 1,141,300.0 | |
| | |________________| |
| | | 867,000.0 | |
| | |________________| |
| | | 659,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| VI.|ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ | 6,667,367.0 | 16,280,782.4 |
| | |________________| |
| | | 3,998,177.4 | |
| | |________________| |
| | | 4,877,619.0 | |
| | |________________| |
| | | 737,619.0 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 35,619.0 | 142,476.0 |
| | |________________| |
| | | 35,619.0 | |
| | |________________| |
| | | 35,619.0 | |
| | |________________| |
| | | 35,619.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 6,631,748.0 | 16,138,306.4 |
| | |________________| |
| | | 3,962,558.4 | |
| | |________________| |
| | | 4,842,000.0 | |
| | |________________| |
| | | 702,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| 6.1|Ճանապարհաշինություն | 737,619.0 | 2,950,476.0 |
| | |________________| |
| | | 737,619.0 | |
| | |________________| |
| | | 737,619.0 | |
| | |________________| |
| | | 737,619.0 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 35,619.0 | 142,476.0 |
| | |________________| |
| | | 35,619.0 | |
| | |________________| |
| | | 35,619.0 | |
| | |________________| |
| | | 35,619.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 702,000.0 | 2,808,000.0 |
| | |________________| |
| | | 702,000.0 | |
| | |________________| |
| | | 702,000.0 | |
| | |________________| |
| | | 702,000.0 | |
|____|________________________|________________|______________|
| 6.2|Խմելու ջրամատակարարում | 4,492,548.0 | 10,678,106.4 |
| |և ջրահեռացում |________________| |
| | | 3,135,558.4 | |
| | |________________| |
| | | 3,050,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 4,492,548.0 | 10,678,106.4 |
| | |________________| |
| | | 3,135,558.4 | |
| | |________________| |
| | | 3,050,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| 6.3|Գազաֆիկացում | 1,437,200.0 | 2,652,200.0 |
| | |________________| |
| | | 125,000.0 | |
| | |________________| |
| | | 1,090,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 1,437,200.0 | 2,652,200.0 |
| | |________________| |
| | | 125,000.0 | |
| | |________________| |
| | | 1,090,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ 2| 27,855,249.1 | 102,324,748.2|
| | |________________| |
| | | 28,915,487.7 | |
| | |________________| |
| | | 26,019,833.9 | |
| | |________________| |
| | | 19,534,177.5 | |
|____|________________________|________________|______________|
| |պետական բյուջե | 6,502,471.1 | 26,405,751.8 |
| | |________________| |
| | | 6,724,229.3 | |
| | |________________| |
| | | 6,944,983.9 | |
| | |________________| |
| | | 6,234,067.5 | |
|____|________________________|________________|______________|
| |դոնորներ | 2,400,000.0 | 5,243,000.0 |
| | |________________| |
| | | 2,843,000.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
| | |________________| |
| | | 0.0 | |
|____|________________________|________________|______________|
| |այլ աղբյուրներ | 18,952,778.0 | 70,675,996.4 |
| | |________________| |
| | | 19,348,258.4 | |
| | |________________| |
| | | 19,074,850.0 | |
| | |________________| |
| | | 13,300,110.0 | |
._____________________________________________________________.