Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հռչակած Հայաստանի Հանրապետության` որպես անկախ պետության կարգավիճակից,

ձգտելով դառնալ աշխարհի պետությունների ընկերակցության, մասնավորապես Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության լիիրավ անդամ,

պարտավորվելով իր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցել միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

 

1. Միանալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության կողմից ընդունված 1975 թվականի Հելսինկյան խորհրդակցության եզրափակիչ ակտին, 1980 թվականի Մադրիդյան հանդիպման եզրափակիչ փաստաթղթին, 1986 թվականի Վիեննայի հանդիպման եզրափակիչ փաստաթղթին, 1990 թվականի կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթին, 1990 թվականի Փարիզյան խարտիային և այլ փաստաթղթերին:

2. Ստանձնել վերոհիշյալ փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունները:

24 սեպտեմբերի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
24.09.1991
N Ն-0397-I
Որոշում