ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Ր Ո Ւ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎԻ ԱՅԳԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի վարչական շենքի առջևի այգին ամեն օր ժամը 8-ից 22-ը տրամադրել քաղաքացիների հանգստի համար` արգելելով այգու տարածքում հանրահավաքների, ցույցերի, երթերի և զանգվածային այլ միջոցառումների անցկացումը:
7 հուլիսի 1991 թվական: