Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄ ...

 

 

040.0177.090311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2011 թվականի N 177-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

(9-րդ մաս)

 

10.41. «Լճաշեն» տարածքային հատված

 

1. Հենակետային հատակագիծ

 

2. Համալիր գնահատական

 

3. Գոտևորման նախագիծ

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - գծագրերը չեն բերվում

 

10.41.1. Հատվածի համառոտ նկարագրություն

 

Լճաշեն - Չկալովկա հատվածով անցնում է Մ-10 մայրուղին, որից 3 կմ հատվածը մնում է ջրի տակ: Նախագծով առաջարկվում է ճանապարհը տեղափոխել ավելի բարձրադիր հատված, կառուցելով շրջանցիկ ճանապարհ /ներկայացված է «8. Տրանսպորտային ենթակառուցվածք» բաժնում/:

 

10.41.2. Կառուցապատման չափորոշիչներ

 

._________________________________________________________________________.

|Գոտու |Գոտու    |Գոտու     |Հան- |Կառուցապատում   |Կանաչապատում    |Կառու|

|անվա- |առանձին  |ընդհանուր |գստա-|քմ, %           |քմ, %           |ցապատ|

|նումը |հատված-  |տարածքը քմ|ցող- |                |                |ման  |

|      |ներ      |          |ների |                |                |խտութ|

|      |         |          |քանակ|                |                |յան  |

|      |         |          |     |                |                |գործա|

|      |         |          |     |                |                |կից  |

|______|_________|__________|_____|________________|________________|_____|

|ՀԿԳ-1 |ՀԿԳ-1/1  |  8352.82 |  64 |  1921.15 |20-25| 6431.67  |75-80|0.1- |

|      |         |          |     |          |     |          |     |0.15 |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/2  | 13776.20 | 106 |  3168.53 |     | 10607.68 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/3  | 10697.97 |  82 |  2460.53 |     |  8237.43 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/4  |  1622.16 |  12 |  373.10  |     |  1249.07 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/5  |  4536.38 |  35 |  1043.37 |     |  3493.01 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/6  |  7683.71 |  59 |  1767.25 |     |  5916.46 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/7  | 14037.21 | 108 |  3228.56 |     | 10808.65 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/8  |  6757.95 |  52 |  1554.33 |     |  5203.62 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/9  |  5800.78 |  44 |  1334.18 |     |  4466.60 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/10 |  6598.73 |  51 |  1517.71 |     |  5081.02 |     |     |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀԿԳ-1/11 |  5983.31 |  46 |  1376.16 |     |  4607.15 |     |     |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|Ընդհանուր ՀԿԳ-1 | 85847.23 | 658 | 19744.86 |  -  | 66102.36 |  -  |  -  |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|ՍՊԳ   |ՍՊԳ/1    |  4134.74 | 103 |  2067.37 |  50 |  2067.37 | 50  | 0.5 |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|Ընդհանուր ՍՊԳ   |  4134.74 | 103 |  2067.37 |  -  |  2067.37 |  -  |  -  |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|ՀՍՍԳ-1|ՀՍՍԳ-1/1 |  1946.24 |  15 |  447.64  |20-25|  1498.60 |75-80|0.1- |

|      |         |          |     |          |     |          |     |0.15 |

|      |_________|__________|_____|__________|     |__________|     |     |

|      |ՀՍՍԳ-1/2 |  8246.59 |  63 |  1896.71 |     |  6349.87 |     |     |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|Ընդհանուր ՀՍՍԳ-1| 10192.83 |  78 |  2344.35 |  -  |  7848.48 |  -  |  -  |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|     ՀՕԿԳ       | 45371.12 |  -  |  4537.11 |  10 | 40834.00 |  90 |  -  |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|     ԼԲԳ        | 237662.02|  -  |    -     |  -  | 47532.40 |  20 |  -  |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|      ԼԳ        | 46301.75 |  -  |    -     |  -  |     -    |  -  |  -  |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|      ՏԳ        | 30914.06 |  -  | 23185.54 |  75 |  7728.51 |  25 | 0.15|

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|ՏԳ Մայթեր,      | 10304.69 |  -  | 8243.75  | 80  | 2060.94  | 20  |  -  |

|անցուղիներ      |          |     |          |     |          |     |     |

|________________|__________|_____|__________|_____|__________|_____|_____|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՏԻՆԵՐ| 470728.42| 840 | 60122.98 |  -  | 174174.07|  -  |  -  |

|                |այդ թվում`|     |          |     |          |     |     |

|                |182900 քմ |     |          |     |          |     |     |

|                |տնտեսական |     |          |     |          |     |     |

|                |գոտում    |     |          |     |          |     |     |

._________________________________________________________________________.

 

11. ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման համաձայն, «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս դեպի ցամաք` մինչև 500 մ լայնությամբ շերտի սահմաններում ընդգրկված տարածքները համարվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ և ներառված են երրորդ ենթագոտու մեջ: Ընդ որում, համաձայն նույն որոշման 2-րդ կետի` ենթագոտիների, ինչպես նաև լողափի, բուֆերային և այլ գոտիների տարանջատումն ու դրանց կառուցապատման չափորոշիչները ճշգրտվում և ամրագրվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով:

Սևան քաղաքում որպես հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացվել է 103.2 հա հասարակական նշանակության և հանգստի նպատակներով տրամադրված գոտիներ /տես գծագիր` «Սևան քաղաքի գլխավոր հատակագծում հատուկ կարգավորման օբյեկտի առանձնացում»/:

 

N 1. Հավելված

 

Սևանա լճի ջրհավաք ավազանի երկրաբանական կառուցվածքը և

հիդրոերկրաբանական պայմանները

 

Սևանա լճի ավազանը կառուցվածքային տեսակետից ներկայացնում է բարդ դեպրեսիա: Նրա հարավային մասը, Մեծ Սևանի թասակի սահմաններում իրենից ներկայացնում է խոշոր սինկլինալային իջվածք ժառանգված պալեոգենից, իսկ Փոքր Սևանի թասակը իրենից ներկայացնում է երիտասարդ գրաբեն, որը շարունակվում է մինչև Վերին Հրազդանի և Մարմարիկի դեպրեսիաները: Չորրորդական հասակի լավաներով գրաբենի պատնեշման հետևանքով առաջացել է Սևանա լիճը:

Սևանա լճի ավազանը ունի ոչ միայն բարդ գեոմորֆոլոգիական կառուցվածք, այլ նաև բարդ հետերոգեն տեկտոնական կառուցվածք:

Սևանի ավազանի ամենահին առաջացումները համարվում են բյուրեղային թերթաքարերը, որոնք երկրի մակերևույթին մերկանում են Սևանի ավազանից դուրս` Վերին Ախտա գյուղի շրջանում: Այս ապարների ելքերը զբաղեցնում են ոչ մեծ տարածք: Պալեոզոյան հասակի կրաքարերի, կվարցիտների և կավային թերթաքարերի ելքեր հայտնաբերված են Գեղամա լեռնաշղթայի հարավային ծայրամասերում` Արգիչի գետի վերին հոսանքներում:

Կավճի և Պալեոգենի հասակի հզոր հրաբխա-նստվածքային ապարներով ներկայացված են Սևանի և Արեգունու լեռնաշղթաները: Սևանի լեռնաշղթայի կտրվածքում մեծ տարածում ունեն վերին կավճի հասակի տուֆոկոնգլոմերատները, տուֆոբրեկչիաները, պորֆիրիտները և նրանց կտրող ուլտրահիմքային ինտրուզիաները` սերպենտինիտները, դունիտները, պերիդոտիտները: Բարձրադիր լանջերը և ջրբաժանները ներկայացված են մերգելներով և կրաքարերով, որոնք աններդաշնակ նստած են հրաբխա-նստվածքային կոմպլեքսի վրա:

Արեգունիի լեռնաշղթան հիմնականում կազմված է պալեոգենի հասակի կոնգլոմերատներով, տուֆոավազաքարերով, տուֆոալևրոլիտներով, տուֆոբրեկչաներով և պորֆիրիտների առանձին ծածկոցներով:

Փամբակի լեռնաշղթայի արևելյան վերջավորությունը նույնպես կազմված է էոցենի հասակի պորֆիրիտներից և տուֆոգեններից, որոնք Սևան քաղաքի շրջանում ծածկված են նորագույն լավային ծածկոցներով: Նմանատիպ Էոցենի հասակի ապարներից է կազմված նաև Վարդենիսի լեռնաշղթայի լավային ծածկոցի հիմքը: Այդ ապարները մերկանում են խոր ձորերի հովիտներում: Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասում, Արևելյան Սևանի լեռնաշղթայի սահմաններում այդ ապարները զբաղեցնում են մեծ տարածքներ:

Օլիգոցենի հասակի հրաբխային ապարները` պորֆիրիտները, տուֆոբրեկչիաները, Գեղամա լեռնաշղթայում ունեն սահմանափակ տարածում, բայց Վարդենիսի լեռնաշղթայում զբաղեցնում են զգալի տարածքներ, տեղ-տեղ հասնելով մինչև ջրբաժաններ:

Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի նախալեռնային մասերում մինչև ափամերձ տարածքները զգալի տարածում ունեն նեոգենի հասակի նստվածքային առաջացումները` կավերը, մերգելները և սարմատի և միոտիսի հասակի ավազաքարերը: Վերջինները ծածկված են պլիոցենի հասակի տուֆոբրեկչիաների, կոնգլոմերատների և միջֆորմացիոն լավաների հոսքերի հաստաշերտերով: Վերը նշված հաստաշերտերը զբաղեցնում են զգալի տարածքներ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական մասերում:

Վերը նշված բոլոր ապարները ջրամերժ են: Նրանք Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմաններում ծածկված են վերին պլիոցեն-չորրորդական հասակի լավաներով: Միջլավային հոսքերի արտավիժման ժամանակահատվածները բնորոշվում են ձորակառաջացման հողմնահարման երևույթներով, առաջացնելով խորը ձորակներ դեպի Սևանա լիճը, որոնցում կուտակվել են «սարիկաինսկի» սվտայի հասակի առաջացումները ներկայացված ավազաքարերով, կավերով, տուֆոավազաքարերով, գլաքարա-կոնգլոմերատային, լճային գոյացումներով:

Հիդրոերկրաբանական տեսակետից վերը նշված նստվածքները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ իրենց մեջ պարունակում են միջֆորմացիոն ճալաքարերի շերտեր, որոնք հանդիսանում են ջրատար շերտեր: Այս ճալաքարային շերտերի հետ են կապված Սևանի ավազանի արտեզիան և ճնշունային ջրերը:

Սևանի ավազանի հիդրոերկրաբանական պայմանները բնորոշվում են նրա երկրաբանա-ստրուկտուրային, գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններով:

Երկրաբանա-հիդրոերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Սևանի ավազանի տարբեր տեղամասեր ունեն ինքնատիպ երկրաբանական կառուցվածք և դրա հետ կապված տարբեր հիդրոերկրաբանական պայմաններ: Այդ տարբերությունները հիմնականում արտահայտվում են երկրաբանական կառուցվածքով և լիթոլոգիական կազմով, ծագմամբ նստվածքառաջացման պայմաններով, առանձին տեղամասերի գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով: Շնորհիվ դրան որոշ տեղամասերում տարածված են միայն գրունտային ջրեր, որոնք կապված են մինչ չորրորդական ժամանակի հողմնահարման կեղևի հետ: Մի այլ տեղամասերում բացի գրունտային ջրերից, տարածված են նաև ճնշումային և հանքային ջրերը հարուստ ածխաթթու գազով:

Ելնելով վերը նշվածից Սևանի ավազանի սահմաններում առանձնացվում են հետևյալ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ`

Ճամբարակ - Արեգունիի - Սևանի շրջան (1)

Մասրիկի շրջան (2)

Սևանա լճի հարավային ափամերձ տարածքների շրջան (3)

Գեղամա լեռների շրջան (4)

Սևանա լճից ջրերի ժամանակակից ֆիլտրացիայի շրջան (5)

 

1) Ճամբարակ - Արեգունիի - Սևանի շրջան

Շրջանի սահմաններն են արևմուտքից Փամբակի լեռնաշղթան, հյուսիսից և հյուսիս- արևելքից Արեգունի-Սևանի լեռնաշղթայի ջրբաժան գիծը, հարավ-արևելքից Մասրիկի հարթավայրը, հարավից Սևանա լիճը:

Շրջանի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են մեզոզոյի, պալեոգենի և չորրորդականի հասակի ապարները: Մինչ չորրորդական հասակի ապարները ներկայացված են կրաքարերով, մերգելային կրաքարերով, պորֆիրիտներով, ֆելզիտային պորֆիրիտներով, տուֆոգենավազաքարերով, տուֆոբրեկչաներով, ինչպես նաև տարբեր ուլտրահիմքային ինտրուզիվներով:

Չորրորդական հասակի ապարները ներկայացված են հիմնականում էլուվիալ, դելուվիալ, պրոլյուվիալ-ալյուվիալ և լճային ափամերձ նստվածքներով:

Հիդրոերկրաբանական տեսակետից Արեգունիի և Սևանի լեռնաշղթաների հարավ-արևմտյան լանջերը սակավաջուր են, ստորգետնյա ջրերը ունեն սահմանափակ տարածում: Հանդիպում են սակավաթիվ աղբյուրներ, որոնք կապված են հրաբխա-նստվածքային, կրաքարա-մերգելային և ինտրուզիվ ապարների ճեղքավորման հողմնահարման գոտիների հետ: Շրջանի գրունտային ջրերի սակավությունը պայմանավորված է լանջերի խիստ կտրտվածությամբ, մեծ թեքությամբ, բնահողի բացակայությամբ, որի պատճառով տեղումները առաջացնում են ժամանակավոր մակերևույթային հոսքեր:

Այս հատվածի 80%-ի արագացումները կազմում են 0.25-0.38 g, ինչը նպաստում է բարենպաստ պայմանների կառուցապատման և այլ քաղաքաշինական բարեփոխումների համար, մնացած 20% տատանվում են 0.40 - 0.50 g, ինչը սահմանափակում է կառուցապատումները տվյալ հատվածներում: Օրինակ` նմանատիպ հատված կա Սևանի քաղաքային հատվածում, որտեղ նախագծով նախատեսվել են մեկ հարկանի թեթև կոնստրուկցիաներով կառուցապատում:

2) Մասրիկի շրջան

Շրջանը սահմանափակված է` հյուսիսից Սևանի, արևելքից Զանգեզուրի, հարավից Վարդենիսի լեռնաշղթաներով, իսկ արևմուտքից Սևանա լճով:

Մասրիկի շրջանը մորֆոստրուկտուրային տեսակետից իրենից ներկայացնում է միջլեռնային իջվածք, լցված լճա-լագունային հաստաշերտերով և պրոլյուվիալ-ալլյուվիալ նստվածքներով, որոնց հզորությունը գերազանցում է 500 մ: Ափամերձ տարածքները ճահճակալած են: Մասրիկ գետը հանդիսանում է շրջանի հիմնական ջրային արտերիան գետի ստորին հունը ճահճակալած է: Ափամերձ տարածքներում կան մի քանի ավազեթմբեր որոնց լայնությունը հասնում է մինչև 30 մ: Թմբերը տեղադրված են տերասաների տեսքով և ունեն լճային ծագում, տեղ-տեղ ցեմենտացած են կարբոնատային նյութով:

Երկրաբանա-գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանը իրենից ներկայացնում է միջլեռնային իջվածք լցված լիոցեն-չորրորդական հասակի հզոր լճա-գետային նստվածքներով: Լիթոլոգիական կազմով և տեղադրման բնութագրով փուխր ապարների կոմպլեքսը դասում է պրոլյուվիալ, ալյուվիալ, լճային ծագման առաջացումների դասին:

Մասրիկի իջվածքի հիմքում նստած են վերին միոցենի հասակի կավա-ալևրոլիտային ավազաքարերը:

Հարթավայրային մասերում արմատական ապարների ելքեր չեն նկատվում: Նրանք մերկանում են հարթավայրի հյուսիսային և հյուսիս-արևելյան ծայրամասերում և ներկայացված են կրաքարերով և տուֆոգեն ապարներով կավճի և երկրորդական հասակի: Հարթավայրի արևելյան և հարավ-արևելյան ծայրամասերում զարգացած են լիպարիտները, չորրորդական լավաները իսկ հարավային մասերում մերկանում են էոցենի տուֆոգեն ապարները և չորրորդական հասակի լավաները: Նկարագրվող հարթավայրի երկրաբանական առանձնահատկությունները պայմանավորված են Մասրիկի իջվածքի զարգացման երկրաբանական պատմությամբ: Նստվածքների առաջացման մեջ մեծ դեր են խաղացել Մասրիկ, Շիշկայա և Ծովակ գետերի գործունեությունը, որոնք ունեն ընդարձակ արտաբերման կոներ:

Լճա գետային նստվածքները իրենց մեջ ընդգրկում են տարբեր առաջացումներ: Լճա-գետային կոմպլեքսի ուղղաձիգ կտրվածքում կարելի է առանձնացնել 4 հորիզոններ: ...սխեմա

. Հողաբուսական շերտը հանդիսանում է Մասրիկի ավազանի կտրվածքի վերին հորիզոնը: Ներկայացված է կավավազա-խճա-մանրախճային, կավավազա-ավազակավային և տիղմա-տորֆային տարբեր հզորության առաջացումներով: Տարածված է ամբողջ հարթավայրի տարածքում, բացառությամբ Մասրիկ գետի գետաբերանային մասերի: Մեծամասամբ գրունտները փուխր են, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում մթնոլորտային տեղումների համար, ներթափանցելու ավելի խորը հորիզոնները: Լայն տարածում ունեն տորֆային առաջացումները,որոնք վաղուց շահագործվում են:

. Ճալաքարա-կոպճային գրունտներ. պարունակում են չնչին քանակությամբ ավազակավային լցանյութ, հերթափոխվում են ալևրոլիտա-ավազային և կավային շերտերով: Կտրվածքի վերին մասերում գերակշռում են խոշորաբեկոր առաջացումները, իսկ ստորին մասերում այն փոխվում է մանրահատիկ ավազների, որոնք հերթափոխվում են կավերի և ալևրոլիտների ենթաշերտերով:

. Լճային, լագունա-ցամաքային նստվածքների շերտախումբ. ներկայացված է Ճալաքարաճկոպճային գրունտներով, ավազա-տիղմային լցանյութով: Ճալաքարերը լավ հղկված են, ունեն տափակ կլորավուն տեսք: Լցանյութի քանակը շատ քիչ է, այդ պատճառով այս շերտախումբը հանդիսանում է ջրատար:

. Կավային ավազաքարերի շերտախումբ:

3) Սևանա լճի հարավային ափամերձ շրջան

Շրջանը զբաղեցնում է Սևանա լճի ափամերձ տարածքը և ընդգրկում է Ծակքար-Ծովակգյուղերի միջև ընկած տարածքը: Հյուսիսից շրջանը շրջափակված է Սևանա լճով, իսկ հարավից Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային նախալեռնային հատվածներով:

Ափամերձ տարածքների երկրաբանական կտրվածքին մասնակցում են պրոլյուվիալ-ալլյուվիալ և լճային ափամերձ առաջացումները, որոնք ներկայացված են անդեզիտա-բազալտներով և դիատոմիտային կավերով: Պրոլյուվիալ-ալլյուվիալ առաջացումները ներկայացված են կավերով, տարահատիկ կավերով, կավավազներով, վատ հղկված մանր հրաբխածին առաջացումներով, որոնք լցված են քիչ քանակությամբ կավավազային լցանյութով: Այս շրջանում լայն տարածում ունեն գրունտային և ճնշումային ջրերը, որոնք տեղադրված են լճի ափամերձ տարածքներում փուխր բեկորային առաջացումների մեջ: Այս շերտախումբը հանդիսանում է կտրվածքի վերին ծածկոցը, որը կլանում է մթնոլորտային տեղումները և որի մեջ հավաքվում են գրունտային ջրերը: Ճնշումային ջրերը հիմնականում կապված են հին խորասուզված ձորերի հետ, որոնք ափամերձ տարածքներում միանալով միմյանց հետ կազմում են մի ընդհանուր ջրային հորիզոն:

Ջրատար շերտի վերևի և ներքևի ջրամերժ շերտերը ներկայացված են կավային ավազներով, խճի և մանրախճի պարունակությամբ:

4) Գեղամա լեռների շրջան

Հյուսիսից շրջանը սահմանակից է ժամանակակից ֆիլտրացիայի շրջանի հետ, արևմուտքից սահմանափակվում Գեղամա լեռնաշղթայի նախալեռներով, հարավից` Կիզիլ-դագ-Ջան-տապա-Այրիվանք գյուղ գծով, հյուսիս-արևելքից` Սևանա լճով:

Սևանա լճի ափամերձ գծի և Գեղամա լեռնաշղթայի ջրբաժանի միջև անցնում են հրաբխային ձագարների երկու շղթաներ: Ներկայացվող շրջանի ռելիեֆը ունի համեմատաբար փոքր թեքություն դեպի Սևանա լիճը, խորդուբորդ է: Երիտասարդ լավաները լավ պահպանել են իրենց սկզբնական մակերևույթը: Տեղ-տեղ հողմնահարման և դիագենեզի հետևանքով լավաները վեր են ածվել քարակույտերի:

Նկարագրվող շրջանում մակերևույթային հոսքերը բացակայում են, ինչը հետևանք է քարակույտերի առկայության, լավաների խիստ ճեղքավորվածության և ռելիեֆի առանձնահատկությունների: Միայն առատ ձնհալոցքների ժամանակ որոշ տեղամասերում առաջանում են ժամանակավոր մակերևույթային ջրային հոսքեր: Երկրաբանական տեսակետից շրջանը կազմված է հիմնականում չորրորդական հասակի մեծ հզորության լավաներով: Ավելի հին հասակի ապարները այս շրջանում չեն մերկանում: Նրանք ներկայացված են էոցենի հասակի դոլերիտային բազալտներով, կավա-ավազաքարերով և տուֆոբրեկչաներով: Նրանք ջրամերժ են:

Լավային հոսքերի մեծ ճեղքավորվածության հետևանքով ինֆիլտրացվող ջրերը կուտակվում են հին հովիտների գետերի հուներում, առաջացնելով հզոր ստորգետնյա հոսքեր: Տարածքում հայտնաբերված է գրունտային ջրերի, անդեզիտա-բազալտների շերտով միմյանցից մեկուսացված, երկու հորիզոններ: Վերին ջրային հորիզոնը տեղադրված է ճեղքավորված ծակոտկեն բազալտների մեջ: Երկրորդ հորիզոնի ջրերը նույնպես տեղադրված են խիստ ճեղքավորված բազալտների մեջ:

5) Սևանա լճից ջրերի ժամանակակից ֆիլտրացիայի շրջան

Շրջանը գտնվում է Սևանա լճի ավազանի հյուսիս-արևմտյան մասում և ընդգրկում է Հրազդան գետի նախկին հունի և Չկալովկա գյուղի միջև ընկած տարածքը:

Երկրաբանա-գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանը իրենից ներկայացնում է փոքր խորդուբորդություններով պլատո, լցված լավաների բեկորներով և քարակտորներով (չինգիլներով), տեղ-տեղ ծածկված էլյուվիալ-դելյուվիալ և ալյուվիալ առաջացումների ծածկոցով:

Արմատական ապարները շրջանում չեն մերկանում: Նրանք հայտնաբերված են միայն հորատանցքերով: Նրանք ներկայացված են վերին պլիոցենի հասակի դոլերիտային բազալտներով: Նկարագրվող շրջանը հիմնականում ծածկված է չորրորդական հասակի լավաներով, ներկայացված է վերին պլեյստոցենի-հոլոցենի հասակի անդեզիտա-բազալտներով: Մեծ տարածում ունեն վերին պլեյստոցենի հասակի հրաբխային ավազները և մոխիրը, ինչպես նաև հոլոցենի հասակի ալյուվիալ-դելյուվիալ առաջացումները:

Ստրուկտուրային տեսակետից շրջանը իրենից ներկայացնում է տեկտոնական-էրոզիոն կիրճ: Կիրճի տեկտոնական ծագման մասին են վկայում լավատակի ապարների դիսլոկացիան և դիաբազների դայկաների առկայությունը: Կիրճի առաջացման մեջ մեծ դեր է ունեցել Պալեոհրազդանի էրոզիոն գործունեությունը:

Շրջանում առանձնացվում են գրունտային ջրերի երեք հորիզոններ, որոնք միմյանցից առանձնացված են ջրամերժ կավային շերտերով: Առաջին երկու ջրային շերտերը տեղադրված են վերին չորրորդականի հասակի օլիվինային բազալտների և շլակների մեջ: Երրորդ ջրային հորիզոնը տեղադրված է էոցենի հասակի հիմնականում քայքայված տուֆոբրեկչիաների մեջ:

 

Համաձայն «Գեոտեստ» ՍՊԸ-ի հաշվետվության, 2008 թ.

 

Աղյուսակ N Հ1-1

 

._____________________________________________________________________.

|խոշոր միջլեռնային դեպրեսիա        |լեռների միջև  ընկած խոշոր իջվածք  |

|__________________________________|__________________________________|

|երկրաբանա-մորֆոլոգիական           |երկրաբանա - կառուցվածքային        |

|__________________________________|__________________________________|

|երկրաբանա- գեոմորֆոլոգիական       |երկրաբանա - երկրակառուցվածքային   |

|__________________________________|__________________________________|

|ջրամերժ նստվածքային, հրաբխա       |նստվածքային և  ինտրուզիվ ապարներով|

|                                  |ակումուլյատիվ առաջացումներով      |

|__________________________________|__________________________________|

|ալյուվիալ-պրոլյուվիալ             |բերվածքային առաջացումներ          |

|__________________________________|__________________________________|

|սառցադաշտային                     |սառույցների հալման ընթացքում      |

|                                  |առաջացող նստվածքներ               |

|__________________________________|__________________________________|

|բարդ դեպրեսիա                     |բարդ իջվածք                       |

|__________________________________|__________________________________|

|սինկլինալային իջվածք ժառանգված    |գոգավոր իջվածք պալեոգենի          |

|պալեոգենից                        |ժամանակաշրջանի                    |

|__________________________________|__________________________________|

|երիտասարդ գրաբեն                  |երիտասարդ ուղղանկյունաձև  իջվածք  |

|__________________________________|__________________________________|

|հետերոգեն տեկտոնական կառուցվածք   |տարբեր կազմի ապարներով ձևավորված  |

|                                  |խզվածքային կառուցվածք             |

|__________________________________|__________________________________|

|բյուրեղային թերթաքարերը           |բյուրեղային փոփոխված թերթավոր     |

|                                  |ապարներ վերին կավճի հասակի        |

|                                  |տուֆոկոնգլոմերատները,             |

|                                  |տուֆոբրեկչիաները, պորֆիրիտները և  |

|                                  |նրանց կտրող ուլտրահիմքային        |

|                                  |ինտրուզիաները` սերպենտինիտները,   |

|                                  |դունիտները, պերիդոտիտները -       |

|                                  |հրաբխային ապարների անվանումներ են,|

|                                  |որոնք առաջացել են կավճի           |

|                                  |ժամանակաշրջանում:                 |

|__________________________________|__________________________________|

|մերգելներով և  կրաքարերով         |նստվածքային ապարների անվանումներ  |

|                                  |են պալեոգենի հասակի               |

|                                  |կոնգլոմերատներով,                 |

|                                  |տուֆոավազաքարերով,                |

|                                  |տուֆոալեվրոլիտներով,              |

|                                  |տուֆոբրեկչաներով և  պորֆիրիտների  |

|                                  |առանձին ծածկոցներով - պալեոգենի   |

|                                  |ժամանակաշրջանի հասակի տարբեր տիպի |

|                                  |նստվածքային և  հրաբխային          |

|                                  |առաջացումներ են                   |

|__________________________________|__________________________________|

|Օլիգոցենի                         |երկրաբանական ժամանակաշրջան        |

|__________________________________|__________________________________|

|Նեոգենի                           |երկրաբանական ժամանակաշրջան        |

|__________________________________|__________________________________|

|մերգելները և  սարմատի և  միոտիսի  |նստվածքային ապարներ               |

|երկրաբանական ժամանակաշրջանի հասակի|                                  |

|ավազաքարերը                       |                                  |

|__________________________________|__________________________________|

|պլիոցենի                          |երկրաբանական ժամանակաշրջան        |

|__________________________________|__________________________________|

|կոնգլոմերատների                   |գետային նստվածքներ և  միջֆորմացիոն|

|                                  |լավաների - տարբեր հասակի ապարների |

|                                  |միջև  տեղադրված լավային հոսքեր    |

|__________________________________|__________________________________|

|պլիոցեն-չորրորդական երկրաբանական  |երկրաբանական ժամանակաշրջան        |

|ժամանակաշրջանի հասակի լավաներով   |                                  |

|«սարիկաինսկի» սվտայի              |                                  |

|__________________________________|__________________________________|

|գլաքարա-կոնգլոմերատային           |գետային նստվածքներ                |

|__________________________________|__________________________________|

|միջ ֆորմացիոն ճալաքարերի          |տարբեր հասակի ապարների միջև       |

|                                  |տեղադրված գլաքարեր                |

|__________________________________|__________________________________|

|ճալաքարային                       |գլաքարային                        |

|__________________________________|__________________________________|

|մերգելային կրաքարերով             |նստվածքային ապարներ               |

|__________________________________|__________________________________|

|պորֆիրիտներով, ֆելզիտային         |նստվածքային և  հրաբխային ապարների |

|պորֆիրիտներով, տուֆոգեն           |անվանումներ                       |

|ավազաքարերով, տուֆոբրեկչաներով,   |                                  |

|ինչպես նաև  տարբեր ուլտրահիմքային |                                  |

|ինտրուզիվներով                    |                                  |

|__________________________________|__________________________________|

|էլուվիալ, դելուվիալ,              |տարբեր գործոնների հետևանքով       |

|պրոլյուվիալ-ալյուվիալ             |առաջացած կրաքարա-մերգելային և     |

|                                  |ինտրուզիվ ապարների ճեղքավորման    |

|                                  |հողմնահարման լճա-լագւնային -      |

|                                  |լճա-ծանծաղաջրային պրոլյուվիալ-    |

|                                  |ալլյուվիալ                        |

|__________________________________|__________________________________|

|միոցեն                            |չորրորդական երկրաբանական          |

|                                  |ժամանակաշրջանի հասակի             |

|__________________________________|__________________________________|

|միոցենի                           |երկրաբանական ժամանակաշրջան        |

|__________________________________|__________________________________|

|կավա-ալևրոլիտային  ավազաքարերը    |երկրաբանական տերմիններ,           |

|                                  |նստվածքային ապարների անվանումներ  |

|__________________________________|__________________________________|

|կավավազա - խճա - մանրախճային,     |երկրաբանական տերմիններ,           |

|կավավզա-ավազակավային և            |նստվածքային ապարների անվանումներ  |

|տիղմա-տորֆային տարբեր հզորության  |                                  |

|առաջացումներով                    |                                  |

|__________________________________|__________________________________|

|ալևրոլիտա-ավազային                |երկրաբանական տերմիններ,           |

|                                  |նստվածքային ապարների անվանումներ  |

|                                  |ալևրոլիտների  ենթաշերտերով -      |

|                                  |երկրաբանական տերմիններ,           |

|                                  |նստվածքային ապարների անվանումներ  |

|__________________________________|__________________________________|

|լագունա-ցամաքային                 |ծանծաղ լիճ                        |

|__________________________________|__________________________________|

|ավազա-տիղմային                    |շերտ, որը կազմված է ավազներից և   |

|                                  |տիղմից                            |

|__________________________________|__________________________________|

|դոլերիտային                       |հրաբխային ապարի անվանում է        |

|                                  |տուֆոբրեկչաներով                  |

|__________________________________|__________________________________|

|հոլոցենի                          |երկրաբանական ժամանակաշրջան        |

|__________________________________|__________________________________|

|դիաբազների դայկաների              |հրաբխային ապարի անվանում է        |

|__________________________________|__________________________________|

|Պալեոհրազդանի էրոզիոն             |երկրաբանական նախորդ               |

|գործունեությունը                  |ժամանակաշրջաններում գոյություն    |

|                                  |ունեցող Հրազդան գետի ունի         |

|                                  |հողմնահարման գործունեությունը     |

|__________________________________|__________________________________|

|օլիվինային                        |հրաբխային ապարի անվանում է        |

|__________________________________|__________________________________|

|արգիլիտներ                        |նստվածքային ապարի անվանում է      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2011
N 177-Ն
Որոշում