040.0846.281298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 846
i
ՎԱՀԱԳՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախմբի մենակատար Վահագն Հովհաննիսյանի երաժշտական բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք անվանի արվեստի գործիչների ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վահագն Արտուշի Հովհաննիսյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից: