041.0519.060611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2011 թվականի N 519-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քատարի Պետության կառավարության միջև Քատարի Պետության տարածքում աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի հունիսի 5-10-ը Դոհա (Քատարի Պետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Դոհա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դոհա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հունիսի 6-ի
N 519-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-10-Ը ԴՈՀԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գրիգորյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության պետ
Մ. Ալլահվերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի
բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական
թերակղզու երկրների բաժնի խորհրդական