Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.07.2011  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0182.160611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 125-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 125. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`

1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ

2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ

3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ`

ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,

բ) գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա, և չկա իրավունքի հետ կապված վեճ,

գ) հայցն ակնհայտ հիմնավոր է կամ

դ) հայցն ակնհայտ անհիմն է:

2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`

1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.

2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.

4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 127-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 127. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

1. Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 128. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

16 հունիսի 2011 թվականի

ՀՕ-182-Ն

 

 

pin
ՀՀ 25.05.2011
N ՀՕ-182-Ն օրենք