Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈ ...

03.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.2011  -ից մինչեւ   03.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.11.2019 թիվ 176-Ն որոշում)

i

604.0195.150611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60411257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2011 թվականի թիվ 195-Ն

 

i

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, 28-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

i

1. Հաստատել մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի: * 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին» թիվ 66-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության

պետական հանձնաժողովի

2011 թվականի մայիսի 23-ի

թիվ 195-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող (այսուհետ` գերիշխող դիրք ունեցող) տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգը:

2. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները, բացառությամբ առևտրային ցանցերի, պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնել N 1 ձևով (կցվում է) նախատեսված տեղեկատվություն ապրանքների (ծառայությունների) մնացորդների, ձեռքբերումների, արտադրության, ինչպես նաև ապրանքների (ծառայությունների) իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` հունվարի 1-ից 15-ը` նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, ապրիլի 1-ից 15-ը` տվյալ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, հուլիսի 1-ից 15-ը` տվյալ տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, և հոկտեմբերի 1-ից 15-ը` տվյալ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար:

3. Գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերը պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել N 2 ձևով (կցվում է) նախատեսված տեղեկատվություն ապրանքների մնացորդների ձեռքբերման և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` հունվարի 1-ից 15-ը` նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, ապրիլի 1-ից 15-ը` տվյալ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, հուլիսի 1-ից 15-ը` տվյալ տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, և հոկտեմբերի 1-ից 15-ը` տվյալ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար:

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

20.... թվականի .... եռամսյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի

կողմից ապրանքի (ծառայության) իրացման (ձեռքբերման) ծավալների

(անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) և այլ ցուցանիշների

վերաբերյալ` ըստ ամիսների

 

    Տնտեսվարող սուբյեկտի                     ՀՎՀՀ ________________________

անվանումը __________________

    Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու            Հեռախոս _____________________

(բնակվելու) վայրի հասցեն _________

 

    Տնտեսվարող սուբյեկտի գործունեության      Պաշտոնական էլ. փոստ _________

    վայրի հասցեն ___________                 Ֆաքս ________________________

 

.______________________________________________________________________

|Հաշ- |Մնացորդը   |Ներմուծման |ՀՀ տարածքում |Հաշվետու   |Օգտագործվել է|

|վետու|հաշվետու   |ծավալ      |այլ          |ժամանակա-  |որպես հումք  |

|ժամա-|ժամանակա-  |           |տնտեսվարող   |հատվածում  |սեփական արտա-|

|նակա-|շրջանի     |           |սուբյեկտներից|սեփական    |դրությունում |

|շրջան|սկզբին     |           |հաշվետու     |արտադրութ- |կամ սեփական  |

|     |           |           |ժամանակա-    |յան ծավալ  |կարիքների    |

|     |           |           |հատվածում    |           |համար (ներառ-|

|     |           |           |ձեռք         |           |յալ փչացումից|

|     |           |           |բերված ծավալ |           |կորուստները) |

|     |___________|___________|_____________|___________|_____________|

|     |Բնե- |Արժե-|Բնե- |Ինքն-|Բնե- |Ձեռք-  |Բնե- |Արժե-|Բնեղեն (նշել |

|     |ղեն  |քային|ղեն  |արժե-|ղեն  |բերման |ղեն  |քային|չափման       |

|     |(նշել|(հազ.|(նշել|քով  |(նշել|արժեքով|(նշել|(ինքն|միավորը)     |

|     |չափ- |դրամ)|չափ- |(պա- |չափ- |(հազ.  |չափ- |արժե-|             |

|     |ման  |     |ման  |հես- |ման  |դրամ)  |ման  |քով) |             |

|     |միա- |     |միա- |տում)|միա- |       |միա- |(հազ.|             |

|     |վորը)|     |վորը)|(հազ.|վորը)|       |վորը)|դրամ)|             |

|     |     |     |     |դրամ)|     |       |     |     |             |

|_____|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____________|

|  1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |   7   |  8  |  9  |      10     |

.______________________________________________________________________

 

.______  _________________________________________.

|Հաշ- |  |ՀՀ-ում իրացման  |Արտահանում |Մնացորդը   |

|վետու|  |ծավալը (ծառա-   |           |հաշվետու   |

|ժամա-|  |յությունների    |           |ժամանակա-  |

|նակա-|  |դեպքում         |           |շրջանի     |

|շրջան|  |լրացվում է միայն|           |վերջի      |

|     |  |տվյալ սյունակը) |           |դրությամբ  |

|     |  |                |           |           |

|     |  |                |           |           |

|     |  |                |           |           |

|     |  |________________|___________|___________|

|     |  |Բնե- |Արժեքային,|Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|

|     |  |ղեն  |վաճառքի   |ղեն  |քային|ղեն  |քային|

|     |  |(նշել|փաստացի   |(նշել|(հազ.|(նշել|(հազ.|

|     |  |չափ- |գնով      |չափ- |դրամ)|չափ- |դրամ)|

|     |  |ման  |(ներառյալ |ման  |     |ման  |     |

|     |  |միա- |ԱԱՀ հազ.  |միա- |     |միա- |     |

|     |  |վորը)|դրամ)     |վորը)|     |վորը)|     |

|     |  |     |          |     |     |     |     |

|_____|  |_____|__________|_____|_____|_____|_____|

|  1  |  | 11  |    12    |  13 |  14 |  15 |  16 |

.______  _________________________________________.

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար ________________________

 

Կ. Տ.

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

20.... թվականի .... եռամսյակի ընթացքում առևտրային ցանցերի կողմից

ապրանքների իրացման ծավալների վերաբերյալ` ըստ ամիսների

 

    Տնտեսվարող սուբյեկտի                     ՀՎՀՀ ________________________

անվանումը ________________________

    Առևտրային  ցանցի                         Հեռախոս _____________________

անվանումը   ______________________

    Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու            Պաշտոնական էլ. փոստ _________

(բնակվելու) վայրի հասցեն _________

Տնտեսվարող սուբյեկտի գործունեության

    վայրի հասցեն _____________________       Ֆաքս ________________________

Հաշվետու ժամանակաշրջանը

(ամիսը) __________________________

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ապրանքի  |Չափման |Մնացորդը   |Ձեռքբերման |Իրացման    |Մնացորդը   |

|   |անվանումը|միավորը|հաշվետու   |ծավալը     |ծավալը     |հաշվետու   |

|   |         |       |ժամանակա-  |           |           |ժամանակա-  |

|   |         |       |շրջանի     |           |           |շրջանի     |

|   |         |       |սկզբին     |           |           |վերջի      |

|   |         |       |           |           |           |դրությամբ  |

|   |         |       |___________|___________|___________|___________|

|   |         |       |Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|

|   |         |       |ղեն  |քային|ղեն  |քային|ղեն  |քային|ղեն  |քային|

|   |         |       |(նշել|(հազ.|(նշել|(հազ.|(նշել|(հազ.|(նշել|(հազ.|

|   |         |       |չափ- |դրամ)|չափ- |դրամ)|չափ- |դրամ)|չափ- |դրամ)|

|   |         |       |ման  |     |ման  |     |ման  |     |ման  |     |

|   |         |       |միա- |     |միա- |     |միա- |     |միա- |     |

|   |         |       |վորը)|     |վորը)|     |վորը)|     |վորը)|     |

|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

| 1 |      2  |   3   |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  | 10  |  11 |

|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   |         |       |     |     |     |     |     |     |     |     |

|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   |         |       |     |     |     |     |     |     |     |     |

|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   |         |       |     |     |     |     |     |     |     |     |

|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   |         |       |     |     |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար ________________________

 

Կ. Տ.

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - * սույն որոշման 2-րդ կետի համաձայն ուժը կորցրած ճանաչվել Հայաստանի

Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող

տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի)

վարման կարգի մասին» թիվ 66-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ

հաստատված հավելվածը: Քանի որ փաստորեն սույն փոփոխությունը

կատարելու դեպքում միայն պահապանվում է 66-Ն որոշման 2-րդ կետը,

որով միայն ուժը կորցրած ճանաչվել նախորդ որոշումը, ապա ըստ,

էության 66-Ն որոշումն ամողջությամբ դադարել է գործելուց, որի

վերաբերյալ ԻՐՏԵԿ-ի կողմից կատարվել է համապատասխան նշում:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
23.05.2011
N 195-Ն
Որոշում