Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(44-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(44-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը`  140300, «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ»

_____________________________________________

                                 դասիչ, անվանումը

 

Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր

___________________________

              

I 140300, «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել ճարտարագետի պաշտոն էներգետիկայի բնագավառի կոնստրուկտորանախագծային, գիտահետազոտական և արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև բնապահպանական կազմակերպություններում:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտը էներգետիկան է: Էներգետիկան գիտության և տեխնիկայի այն բնագավառն է, որն առնչվում է գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների այն բնագավառներին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունը, որն ուղղված է`

1) ջերմային էլեկտրակայանների,

2) ատոմային էլեկտրակայանների,

3) էլեկտրաէներգետիկական համակարգերի,

4) արդյունաբերական էներգետիկական տեղակայանքների`

էներգախնայողական տեխնոլոգիաների մշակման, շահագործման և էներգետիկական մենեջմենթի խնդիրների լուծմանը:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

1) ջերմային էներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման տեխնոլոգիական տեղակայանքներ և համակարգեր,

2) էլեկտրական էներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման տեխնոլոգիական տեղակայանքներ և համակարգեր,

3) էներգաբլոկներ,

4) տարբեր նշանակության շոգե- և ջրատաքացուցչային կաթսաներ,

5) շոգե- և գազային տուրբիններ,

6) ջերմային ցանցեր,

7) արդյունաբերական ջերմա և էլեկտրաէներգետիկական տեղակայանքներ,

8) նորմատիվային-տեխնիկական փաստաթղթեր և համօրինակման համակարգեր:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) կոնստրուկտորա-տեխնոլոգիական,

2) գիտահետազոտական,

3) շահագործողական,

4) մոնտաժային- կարգաբերական,

5) կազմակերպա-կառավարչական:

Մասնագիտական գործունեության որոշակի ձևերը որոշվում են բուհի կողմից մշակված մասնագիտական կրթական ծրագրի (պլանի) բովանդակությամբ:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությամբ բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

1) կոնստրուկտորա-տեխնոլոգիական գործունեություն,

ա. Էներգախնայողական տեխնոլոգիաների և էներգետիկական մենեջմենթի կիրառման շրջանակներում էներգետիկական և ջերմատեխնիկական սարքավորումների տարրերի կոնստրուկտորավորման ընթացքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործում,

բ. էներգետիկական մենեջմենթում ինֆորմացիոն տեխնոլոգիաների լայն օգտագործում,

գ. մասնակցություն էներգախնայողությանն ուղղված տեխնիկական մշակումների, էներգախնայողական տեխնոլոգիական գործընթացների և կանոնակարգերի նկարագրմանը,

դ. գծագրերի, սխեմաների, կարգագրերի, բացատրագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի կատարում, տեխնիկական և տեխնիկատնտեսական հաշվարկների իրականացում,

2) գիտահետազոտական գործունեություն.

ա. գործունեության օբյեկտի վիճակի վերլուծություն,

բ. մասնակցություն տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների փորձարկումների կատարման մեթոդների մշակմանը,

գ. իր մասնագիտական ոլորտին վերաբերող հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների մասին ինֆորմացիայի հավաքում, ուսումնասիրում և վերլուծություն,

դ. արդյունքների մշակում համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ.

3) մենեջերական գործունեություն.

ա. կատարողների կոլեկտիվի աշխատանքների կազմակերպում,

բ. արտադրանքի որակի` տրված մակարդակի ապահովման պայմաններում արտադրական և ոչ արտադրական ծախսերի գնահատում և դրանց նվազմանն ուղղված միջոցների մշակում և կազմակերպում,

գ. տեխնիկական վերահսկողության և կոլեկտիվի գործունեության մենեջմենթի իրականացում.

4) շահագործողական գործունեություն.

ա. էներգետիկական օբյեկտների աշխատանքի արդյունավետության բարձրացում,

բ. էներգետիկական օբյեկտների աշխատանքային ռեժիմների օպտիմալ կառավարում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների և միջոցների ընտրություն:

8. Որակավորման պահանջները.

1) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ճարտարագիտության բակալավրը կատարում է հետևյալ գործառույթները`

ա. մասնակցում է ջերմային էլեկտրակայանների (ՋԷԿ-երի), ատոմային էլեկտրակայանների, էլեկտրաէներգետիկական համակարգերի (ԷԷՀ-երի) և արդյունաբերության բնագավառի մասնագիտական և էներգախնայողական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

բ. կազմակերպում է նյութերի, միջոցների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ և էներգախնայողական օգտագործման գործառույթներ,

գ. մասնակցում է ՋԷԿ-ների, ԱԷԿ-ների, ԷԷՀ-երի և արդյունաբերության բնագավառի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,

դ. ուսումնասիրում է ՋԷԿ-ների, ԱԷԿ-ների և արդյունաբերության բնագավառին առնչվող էներգախնայողական տեխնոլոգիաների և էներգետիկական մենեջմենթի մասնագիտական գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,

ե. օգտվում է ՋԷԿ-ների, ԱԷԿ-ների և ԱՋԷ-ի բնագավառի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,

զ. կազմակերպում է իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:

2) Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի`

ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

բ. գործող չափորոշիչներին, բնագավառի սարքավորման, ինֆորմատիկայի միջոցներին, տեխնիկատնտեսական ցուցանիշներին, տեխնոլոգիաներին, դրանց շահագործման կարգացույցներին,

գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

դ. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:

3) Մասնագիտական հարմարման հնարավորությունը.

Ճարտարագիտության բակալավրը կարող է հարմարվել հարակից մասնագիտական գործունեության հետևյալ տեսակներին`

ա. նախագծային,

բ. գիտահետազոտական,

գ. կազմակերպա-կառավարչական,

դ. շահագործողական:

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

140300, «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մագիստրատուրայում` ստանալու ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

Միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`

Միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:

 

III 140300 «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրաիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

15. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`

1) ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսաիտական` ԸՀՍՏ,

2) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական` ԸՄԲ,

3) ընդհանուր ճարտարագիտական` ԸՃ,

4) ընդհանուր մասնագիտական` ԸՄ,

5) ֆակուլտատիվ` Ֆ,

ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը:

 

140300, «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|ԴԱՍԻՉ|                 ԿՐԹԱԲԼՈԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                 |ԿՐԵԴԻՏ|

|_____|________________________________________________________|______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ         |  40  |

|_____|________________________________________________________|______|

|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական - ԸՄԲ             |  43  |

|_____|________________________________________________________|______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                           |  26  |

|_____|________________________________________________________|______|

|04.00|Ընդհանուր մասնագիտական - ԸՄ                             | 107  |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական պետական քննություն (ՄՊՔ)                   |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 240  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|   Դասընթացների անվանումը և  նրանց հիմնական բաժինները   |Կրեդիտ|

|     |                                                        |ներ   |

|_____|________________________________________________________|______|

|ԸՀՍՏ.|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ            |  34  |

|ԿԲ   |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                                   |      |

|01.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.01|Հայոց պատմություն                                       |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու             |      |

|     |նշանակությունը: Հին և  միջնադարյան Հայաստանի            |      |

|     |պետականությունները: Քրիստոնեության` որպես պետական կրոնի |      |

|     |ճանաչման և  հայոց գրերի գյուտի քաղաքական և              |      |

|     |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի|      |

|     |օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և          |      |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի` Ռուսաստանին      |      |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական  |      |

|     |հոսանքները: Ազատագրական խմբակներն ու                    |      |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:   |      |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը: Հայ |      |

|     |քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և              |      |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի    |      |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը: 1918 թ.|      |

|     |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը:      |      |

|     |Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ      |      |

|     |ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին:              |      |

|     |Հասարակական-քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին:  |      |

|     |Ազգային ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր|      |

|     |փուլը:  Հայաստանի և  ԼՂՀ-ի անկախության հռչակումը:       |      |

|     |Հայաստանի երրորդ հանրապետության կայացման ներքին և       |      |

|     |արտաքին դժվարությունները, քաղաքական համակարգը:          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.02|Հայոց լեզու և  հայ գրականություն                        |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |«Հայոց լեզու և  գրականություն» դասընթացի նպատակն է      |      |

|     |ընդլայնել և  խորացնել ուսանողների գիտելիքներն ու        |      |

|     |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և      |      |

|     |մշակույթի դարավոր հարստության և  զարգացման արդի         |      |

|     |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և  |      |

|     |գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական            |      |

|     |հմտություններ փաստաթղթավարության և  մասնագիտական        |      |

|     |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով:       |      |

|     |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և  |      |

|     |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից: Հայ   |      |

|     |գրականության դասախոսությունները կրում են ակնարկային     |      |

|     |բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ  ու      |      |

|     |առանձին հեղինակների ստեղծագործություններ` իբրև  հայ     |      |

|     |գրականության զարգացման օրինաչափությունների              |      |

|     |դրսևորումներ:  Հայոց լեզվի դասախոսությունների`          |      |

|     |սահմանափակ ժամաքանակով մասն ունի ընդհանուր հայագիտական  |      |

|     |բնույթ, ինչը նույնպես նպաստում է ուսանողի               |      |

|     |աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը,  մյուս`     |      |

|     |առավել ծավալուն մասը նվիրված է շարահյուսական            |      |

|     |կառուցվածքների, խոսքի շարահյուսական կապակցման,          |      |

|     |ոճաբանության, թարգմանության և  տերմինաբանության         |      |

|     |առանձնահատկությունների ուսուցմանը` իբրև  հիմք ուսանողի  |      |

|     |գրավոր խոսքի բարձրացման և  փաստաթղթավարության ու        |      |

|     |մասնագիտական գրականություն ստեղծելու կարողությունների   |      |

|     |զարգացման համար: Հայոց լեզվի գործնական պարապմունքներն   |      |

|     |ուղղված են ուսանողների գործնական հմտությունների         |      |

|     |զարգացմանը` գործնական գրություններ և  ճարտարագիտական    |      |

|     |փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև  թարգմանություններ      |      |

|     |կատարելու, տերմիններ գործածելու, մասնագիտական           |      |

|     |գրականություն խմբագրելու նպատակով:                      |      |

|_____|________________________________________________________|______|

|01.03|Ռուսաց լեզու                                            |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական       |      |

|     |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և  ոճաբանությանը, |      |

|     |գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել  գրավոր խոսքի      |      |

|     |հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական   |      |

|     |տեքստերի թարգմանություն և  ծանոթացնել հիմնական          |      |

|     |հասկացություններին, ինչպես նաև  տեսության և  տեխնիկայի  |      |

|     |հիմունքներին:                                           |      |

|     |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական, ճանաչողական և       |      |

|     |վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի տեքստեր գրելու|      |

|     |և  կազմելու հմտություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր),  |      |

|     |տեխնիկական այլ տեքստեր կազմելու հմտություն:             |      |

|     |Թարգմանչական համարժեքություն և  փոխարինում,             |      |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական       |      |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր` զեկուցագիր,|      |

|     |պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն, աշխատանքային  |      |

|     |պլան, գործարար նամակագրություն` արտադրական, վարչական    |      |

|     |հարցերով, առևտրական  նամակագրություն:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.04|Օտար լեզու                                              |  10  |

|_____|________________________________________________________|______|

|     |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար   |      |

|     |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն   |      |

|     |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և  ապահովելով|      |

|     |ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին,|      |

|     |ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության,|      |

|     |այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է            |      |

|     |«դպրոց-հետբուհական ուսուցում» համակարգի օղակներից մեկը  |      |

|     |(ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում,            |      |

|     |ինքնակրթություն): Առաջին կիսամյակում նախատեսվում է      |      |

|     |ընդհանուր լեզվական, իսկ երկրորդ կիսամյակում` ընդհանուր  |      |

|     |տեխնիկական ուսուցում:                                   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                            |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք:        |      |

|     |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման         |      |

|     |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց            |      |

|     |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայական             |      |

|     |սահմանումները:  Փիլիսոփայության գործառույթները:         |      |

|     |Փիլիսոփայության և  մյուս գիտությունների կապը:           |      |

|     |Փիլիսոփայական հավատ հասկացությունը: Փիլիսոփայության     |      |

|     |հանրակրթական և  մասնագիտական նշանակությունը: Մտքի ձև  և |      |

|     |բովանդակություն: Մտքի ձևերը.   հասկացություն,           |      |

|     |դատողություն, մտահանգում: Բառ-հասկացություն,            |      |

|     |նախադասություն-դատողություն: Տրամաբանության օրենքները:  |      |

|     |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը:Կեցության     |      |

|     |տեսակները: «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի  |      |

|     |մասին ժամանակակից գիտական պատկերացումները: Շարժում:     |      |

|     |Շարժման ձևերը:  Տարածություն և  ժամանակ: Տարածության,   |      |

|     |ժամանակի և  շարժվող մատերիայի կապը: Զարգացման գաղափարը: |      |

|     |Օրենք կատեգորիան: Օրենքի տեսակները: Համակարգայնության և |      |

|     |պատճառականության սկզբունքները: Դինամիկական և            |      |

|     |վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը):     |      |

|     |Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան:            |      |

|     |Դիալեկտիկական հակասություններ: Բնության ըմբռնումը       |      |

|     |մշակույթի պատմության մեջ: Բնական և  արհեստական միջավայր:|      |

|     |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք:   |      |

|     |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը  |      |

|     |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի          |      |

|     |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ գործունեության   |      |

|     |ձևերը:  Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն:     |      |

|     |Ճանաչողություն և  գիտելիք:  Ստեղծագործություն և  բնազդ: |      |

|     |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները:        |      |

|     |Գիտական և  առօրյա ճանաչողություն: Գիտական գիտելիքի      |      |

|     |կառուցվածքը: Աշխարհի գիտական պատկերը:  Գիտական          |      |

|     |ճանաչողության մեթոդները: Գիտության բարոյականությունը:   |      |

|     |Նյութական և  գաղափարական հարաբերություններ: Հասարակական |      |

|     |գիտակցություն. կառուցվածքը և  ձևերը:  Պետության         |      |

|     |հատկանիշները և  ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական   |      |

|     |ըմբռնումը: Մարդկային հանրույթներ (ազգեր):               |      |

|     |Ազգ-Պետություն-Մարդկություն: Ժողովրդավարություն և       |      |

|     |իրավական պետություն:  Ազատություն և  անհրաժեշտություն:  |      |

|     |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձի բարոյական      |      |

|     |հիմքերը: Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը: Մարդկության   |      |

|     |ապագան:                                                 |      |

|     |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի առաջացման |      |

|     |պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և  գիտական             |      |

|     |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը):      |      |

|     |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական   |      |

|     |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական            |      |

|     |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային       |      |

|     |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և  «Y»          |      |

|     |տեսությունները:  Մարդը և  աշխատանքը: Անհատի             |      |

|     |սոցիոլոգիական նկարագիրը:  Մարդկային պահանջմունքների     |      |

|     |համակարգը: Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային         |      |

|     |տեսությունը: Պահանջմունքների բավարարման սոցիալական և    |      |

|     |հոգեբանական գործոնները: Աշխատողի և  արտադրության        |      |

|     |պահանջներ. համատեղելիություն և  հակադրություն           |      |

|     |(հակասություններ): Աշխատանքային խմբի սոցիալ-հոգեբանական |      |

|     |մթնոլորտը: Պաշտոնական և  ոչ-պաշտոնական                  |      |

|     |հարաբերություններ: Հասարակական կարծիքը որպես բարոյական  |      |

|     |հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ: Կառավարման             |      |

|     |սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը: Կառավարման      |      |

|     |հիմնական ոճերը:  Լիդերության հարցը: Ղեկավարի էթիկան:    |      |

|     |Կազմակերպության սոցիալական ծառայություն:                |      |

|_____|________________________________________________________|______|

|01.06|Իրավագիտություն                                         |   2  |

|_____|________________________________________________________|______|

|     |Պետությունը և  իրավունքը. նրանց դերը հասարակական        |      |

|     |կյանքում: Իրավունքի նորմերը և  չափորոշիչ-իրավական       |      |

|     |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը:      |      |

|     |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ:    |      |

|     |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը  |      |

|     |և  ենթաօրենսդրական ակտերը:  Հայաստանի Հանրապետության    |      |

|     |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:  Իրավախախտումը |      |

|     |և  իրավական պատասխանատվությունը: Օրինականության և       |      |

|     |կարգուկանոնի տեղը ժամանակակից հասարակությունում:        |      |

|     |Իրավական պետություն.  քաղաքացիական հասարակարգ: Հայաստանի|      |

|     |Հանրապետության Սահմանադրությունը որպես պետության        |      |

|     |հիմնական օրենք:Մարդու և  քաղաքացու հիմնական իրավունքներն|      |

|     |ու ազատությունները Հայաստանի Հանրապետությունում, նրանց  |      |

|     |երաշխիքները: Պետական իշխանության օրգանների համակարգը և  |      |

|     |տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում:  |      |

|     |Պետության տարածքային կազմավորման հիմունքները.           |      |

|     |տարածքային կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում:   |      |

|     |Քաղաքացիական իրավահարաբերություն հասկացությունը:        |      |

|     |Ֆիզիկական և  իրավաբանական անձ:  Սեփականության իրավունք: |      |

|     |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և        |      |

|     |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում: Ժառանգական   |      |

|     |իրավունք:  Ամուսնաընտանեկան հարաբերություններ:          |      |

|     |Ամուսինների, ծնողների և  երեխաների փոխադարձ իրավունքներն|      |

|     |ու պարտավորությունները: Պատասխանատվությունը ըստ         |      |

|     |ընտանեկան իրավունքի: Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ):|      |

|     |Աշխատանքային կարգապահությունը և  պատասխանատվությունը այն|      |

|     |խախտելու դեպքում: Վարչական իրավախախտումները և  վարչական |      |

|     |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը:   |      |

|     |Քրեական պատասխանատվություն` կատարած հանցանքի համար:     |      |

|     |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության |      |

|     |իրավական կարգավորման յուրահատկությունները: Պետական      |      |

|     |գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և  |      |

|     |նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և  պետական        |      |

|     |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.07|Քաղաքագիտություն                                        |   2  |

|_____|________________________________________________________|______|

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:         |      |

|     |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և        |      |

|     |իշխանավարման հարաբերությունները:  Քաղաքականության դերն  |      |

|     |ու տեղը ժամանակակից հասարակության կյանքում:             |      |

|     |Քաղաքականության սոցիալական գործառույթները: Քաղաքական    |      |

|     |ուսմունքների պատմությունը: Հայկական քաղաքական           |      |

|     |սովորույթները, ակունքները, սոցիալ մշակութային           |      |

|     |հիմնավորումները, պատմական դինամիկա: Ժամանակակից         |      |

|     |քաղաքագիտական դպրոցները: Քաղաքացիական հասարակությունը,  |      |

|     |նրա ծագումն ու առանձնահատկությունը: Քաղաքացիական        |      |

|     |հասարակության առանձնահատկությունները Հայաստանում:       |      |

|     |Քաղաքականության ինստիտուցիոնալ տեսակետները: Քաղաքական   |      |

|     |իշխանություն: Քաղաքական համակարգ: Քաղաքական             |      |

|     |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ   |      |

|     |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու             |      |

|     |գործընթացները: Քաղաքական բախումներն ու նրանց լուծման    |      |

|     |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ:|      |

|     |Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն |      |

|     |ու շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական         |      |

|     |լիդերություն: Քաղաքականության սոցիալ-մշակութային        |      |

|     |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և  միջազգային|      |

|     |հարաբերություններ: Համաշխարհային քաղաքականության        |      |

|     |գործընթացի առանձնահատկությունները: Հայաստանի            |      |

|     |հանրապետության ազգային-պետական շահերը նոր               |      |

|     |աշխարհաքաղաքական իրավիճակում: Քաղաքական իրականության    |      |

|     |իմացության մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի        |      |

|     |մոդելները:  Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական      |      |

|     |վերլուծություն և  կանխատեսում:                          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.08|Տնտեսագիտություն                                        |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Տնտեսագիտության առարկան և  մեթոդները: Խնայողության      |      |

|     |հիմնահարցի ներածություն: Զուտ կապիտալիզմը և  եկամտի     |      |

|     |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը:       |      |

|     |Պահանջարկ և  առաջարկ: Պետության տնտեսական դերը:         |      |

|     |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական              |      |

|     |անկայունություն. գործազրկություն և  ինֆլյացիա:          |      |

|     |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և   |      |

|     |ամբողջական առաջարկ: Ամբողջական ծախսերի մոդելը:          |      |

|     |Արտադրության հավասարակշռված ծավալը: Բյուջետային դեֆիցիտը|      |

|     |և  պետական պարտքը: Գանձարանային քաղաքականություն: Փողը: |      |

|     |Բանկերը: Վարկադրամական քաղաքականություն: Տնտեսական աճ:  |      |

|     |Միջազգային առևտուր:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|01.09|Տնտեսագիտ. ուսմունքի պատմություն                        |   2  |

|_____|________________________________________________________|______|

|     |Սույն դասընթացում ի լրումն աշնանային կիսամյակի նյութի,  |      |

|     |ուսումնասիրվում են գործազրկության, սղաճի, տնտեսական     |      |

|     |ցիկլերի, ամբողջական պահանջարկի ու ամբողջական առաջարկի,  |      |

|     |գանձարանային քաղաքականության ու պետական բյուջեի, պետական|      |

|     |պարտքի և  նրա կառավարման, փողի, բանկային գործի,         |      |

|     |դրամավարկային քաղաքականության,տնտեսական աճի ու          |      |

|     |միջազգային առևտրի,  տնտեսական ուսմունքների պատմության մի|      |

|     |շարք այլ հարցեր:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.10|Ֆիզիկական կուլտուրա                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|     |«Ֆիզիկական կուլտուրա» առարկան անցկացվում է ուսանողի     |      |

|     |ուսումնառության 1-ից 3-րդ կուրսերում և  իրականացվում է  |      |

|     |հետևյալ  ձևերով`  ուսումնական պարտադիր պարապմունքներ և  |      |

|     |ուսանողության ինքնուրույն պարապմունքներ: Վատառողջ       |      |

|     |ուսանողները ընդգրկվում են հատուկ և  բուժական խմբերում:  |      |

|     |Առավել լավ պատրաստականություն ունեցող» ինչպես նաև  բարձր|      |

|     |կուրսերի ուսանողները մարզվում են մարզական               |      |

|     |կատարելագործման խմբերում:                               |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԲ  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ      | 48+1 |

|ԿԲ   |ԿՐԹԱԲԼՈԿ                                                |      |

|02.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.01|Մաթեմատիկա                                              |  18  |

|_____|________________________________________________________|______|

|     |Գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության տարրերը:   |      |

|     |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի         |      |

|     |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ   |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի փոփոխականի|      |

|     |ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական դիֆերենցիալ   |      |

|     |հավասարումներ: Օպերացիոն հաշիվ: Թվային, ֆունկցիոնալ և   |      |

|     |Ֆուրյեի շարքեր:  Բազմապատիկ, կորագիծ և  մակերևութային   |      |

|     |ինտեգրալներ: Վեկտորական անալիզ:  Հավանականությունների   |      |

|     |տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն:            |      |

|_____|________________________________________________________|______|

|02.02|Ֆիզիկա                                                  |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |1. ՄԵԽԱՆԻԿԱ: Կինեմատիկայի հիմնական հասկացությունները:   |      |

|     |Նյութական կետի կինեմատիկա: Դինամիկայի հիմնական          |      |

|     |հասկացությունները: Նյութական կետի դինամիկա:  Նյուտոնի   |      |

|     |օրենքները: Նյութական կետերի համակարգ, նրա դինամիկան:    |      |

|     |Պահպանման օրենքները: Համակարգի ազատության աստիճանների   |      |

|     |թիվը: Պինդ մարմնի կինեմատիկայի և  դինամիկայի տարրերը:   |      |

|     |Գալիլեյի հարաբերականության սկզբունքը: Հարաբերականության |      |

|     |հատուկ տեսության տարրերը:                               |      |

|     |2. ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ ԵՎ ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱ:                |      |

|     |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները:      |      |

|     |Մաքսվելի բաշխումը: Իդեալական և  իրական գազեր,           |      |

|     |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ:         |      |

|     |Բարոմետրական բանաձև,  Բոլցմանի բաշխումը:                |      |

|     |Թերմոդինամիկայի առաջին օրենքը: Աշխատանքը                |      |

|     |թերմոդինամիկայում, իդեալական գազի աշխատանքը տարբեր      |      |

|     |իզոպրոցեսներում:  Մոլեկուլների ազատության աստիճանների   |      |

|     |թիվը: Ադիաբատ պրոցեսի հավասարումը:  Ջերմունակություն,   |      |

|     |նրա կապը նյութի քվանտային հատկությունների հետ: Ոչ       |      |

|     |հավասարակշիռ պրոցեսներ: Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը: |      |

|     |Էնտրոպիան թերմոդինամիկայում և  վիճակագրական ֆիզիկայում: |      |

|     |Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման երևույթների  |      |

|     |տեսության տարրերը: Տատանումներ, նրանց առաջացման         |      |

|     |պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր: Մարող և  |      |

|     |ստիպողական տատանումներ, ռեզոնանս:                       |      |

|     |Մեխանիկական ալիքներ: Խմբային արագություն:               |      |

|     |Էլեկտրամագնիսական ալիքներ, նրանց սանդղակը:              |      |

|     |Էլեկտրամագնիսական ալիքի էներգիան և  էներգիայի հոսքը:    |      |

|     |Ինտերֆերենց: Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի         |      |

|     |սկզբունքը, դիֆրակցիա:  Տատանումներ, նրանց առաջացման     |      |

|     |պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր:  Մարող և |      |

|     |ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական ալիքներ:  |      |

|     |Խմբային արագություն: Էլեկտրամագնիսական ալիքներ, նրանց   |      |

|     |սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի էներգիան և  էներգիայի |      |

|     |հոսքը: Ինտերֆերենց: Կոհերենտություն:  Հյույգենս-Ֆրենելի |      |

|     |սկզբունքը, դիֆրակցիա: Լույսի դիսպերսիայի դասական        |      |

|     |տեսությունը: Ջերմային ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը:     |      |

|     |Վինի շեղման օրենքը:  Պլանկի քվանտային վարկածը և  Պլանկի |      |

|     |բաշխումը: Լուսաէֆեկտը և  Կոմպտոնի երևույթը,  դրանց      |      |

|     |մեկնաբանումը ըստ քվանտային տեսության: Միկրոմասնիկների   |      |

|     |ալիքագյին հատկությունները, դը-Բրոյլի վարկածը:           |      |

|     |Շրյոդինգերի հավասարումը, ալիքային ֆունկցիան, նրա        |      |

|     |ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և  ճառագայթման      |      |

|     |սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը պարզագույն     |      |

|     |համակարգերի համար: Միկրոմասնիկների դիֆրակցիան և  նրա    |      |

|     |կիրառությունները:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|02.03|Քիմիա                                                   |   3  |

|_____|________________________________________________________|______|

|     |Տարրերի ատոմների կառուցվածքը և  պարբերական համակարգը:   |      |

|     |Քիմիական կապ (կովալենտ կապ, վալենտական կապերի մեթոդը,   |      |

|     |հիբրիդացում, իոնական, ջրածնական և  դոնորաակցեպտորային   |      |

|     |կապեր): Ջերմաքիմիա: Ռեակցիաների ուղղությունը որոշող     |      |

|     |գործոնները: Ռեակցիայի արագությունը, քիմիական            |      |

|     |հավասարակշռություն:  Լուծույթներ, նրանց բաղադրությունը  |      |

|     |և  կոնցենտրացիան: Էլեկտրոլիտների լուծույթներ, աղերի     |      |

|     |հիդրոլիզը: Ջուր, հատկությունները: Օքսիդավերականգնման    |      |

|     |ռեակցիաներ: Էլեկտրաքիմիա (գալվանական էլեմենտների        |      |

|     |տեսություն, էլեկտրոլիզ, կոռոզիա): Պարբերական համակարգի  |      |

|     |խմբերի տարրերի հատկությունները:                         |      |

|_____|________________________________________________________|______|

|02.04|Ինֆորմատիկա                                             |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |«Ինֆորմատիկա» դասընթացը մշակված է ՀՊՃՀ-ի բոլոր          |      |

|     |մասնագիտությունների համար: Դասընթացի արդիականությունը և |      |

|     |կարևորությունը  ընդհանուր մասնագիտական ծրագրերում       |      |

|     |պայմանավորվում է հետևյալ  հիմնական գործոններով:         |      |

|     |Համակարգչային մեթոդները և  միջոցները նյութականանում են  |      |

|     |և  հասնում շահագործողին որպես նոր տեղեկատվական          |      |

|     |համակարգեր և  տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դասընթացը     |      |

|     |ընդգրկում է հետևյալ  թեմաները: Համակարգիչների           |      |

|     |կառուցվածքը և  աշխատանքի սկզբունքները.  համակարգիչների  |      |

|     |ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, հիմնական    |      |

|     |սարքերը, համակարգիչների դասակարգումը, համակարգիչների    |      |

|     |ծրագրային ղեկավարման սկզբունքը, գործառական              |      |

|     |համակարգեր:NORTON COMMANDER Ալգորիթմ, սահմանումը,       |      |

|     |ներկայացման եղանակները, ալգորիթմի ներկայացումը          |      |

|     |բլոկ-սխեմայի տեսքով:  Ալգորիթմների դասակարգումը /գծային,|      |

|     |ճյուղավորված, ցիկլային/: Պասկալ լեզվի հիմնական          |      |

|     |օբյեկտները. Պասկալ լեզվի այբուբենը: Տվյալներ,           |      |

|     |գործողություններ, Փոփոխականների, հաստատունների          |      |

|     |ներկայացման ձևերը,  տիպերը: Ստանդարտ ֆունկցիաները:      |      |

|     |Արտահայտություններ, նրանց հաշվման կանոնները, Պասկալ     |      |

|     |լեզվի կառուցվածքը: Տիպային ծրագրերի կազմակերպում,       |      |

|     |գծային, ճյուղավորված և  ցիկլային ծրագրերի կազմակերպում  |      |

|     |/պայմանական, անպայման անցման և  CASE, WHILE, REPEAT, FOR|      |

|     |(tօ, down to) օպերատորները: Զանգվածների մշակման         |      |

|     |կազմակերպում:  Զանգվածի տարրերի մուտքի-ելքի: Միաչափ և   |      |

|     |երկչափ զանգվածների մշակում:  WINDOWS:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|02.05|Բնապահպանություն                                        |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը     |      |

|     |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ:         |      |

|     |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր        |      |

|     |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա,              |      |

|     |հարմարողունակություն: Էկոլոգիական համակարգի             |      |

|     |բեռնվածությունը, հիմնական լիմիտավորող էկոլոգիական       |      |

|     |գործոնները, օպտիմումի օրենքը: Կենսաերկրաքիմիական ցիկլեր,|      |

|     |նյութերի շրջապտույտը բնության մեջ: Բիոգեն տարրերի       |      |

|     |շրջապտույտը:  Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության|      |

|     |վրա, շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները:    |      |

|     |Արդյունաբերական և  կենցաղային թափոններ, նրանց           |      |

|     |վնասազերծումը և  թաղումը: Կեղտաջրերի մաքրումը: Անթափոն  |      |

|     |արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի աղտոտումը  |      |

|     |հանքավայրերի հետախուզման և  հանքավայրերի շահագործման    |      |

|     |աշխատանքների դեպքում և  միջավայրի պաշտպանության         |      |

|     |միջոցները: Միջավայրի պաշտպանությունը սև  և  գունավոր    |      |

|     |մետալուրգիայի արտադրություններում, վերահսկումը,         |      |

|     |պաշտպանության միջոցները: Շրջակա միջավայրի վիճակի        |      |

|     |հսկողությունը, արդյունավետ բնօգտագործում: Բնօգտագործման |      |

|     |կառավարման կազմակերպա-իրավական հիմքերը:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՃԴ. |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ          |  32  |

|ԿԲ   |                                                        |      |

|03.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.01|Համակարգչային գրաֆիկա                                   |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և          |      |

|     |ճարտարագիտական գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության    |      |

|     |գրաֆիկական մոդելների կառուցումը գրաֆիկական              |      |

|     |արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և  համալիր      |      |

|     |գծագիր:  Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ,  մարմին) |      |

|     |գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը: Ֆիգուրների    |      |

|     |ինցիդենտային փոխհարաբերությունները (դիրքային խնդիրներ): |      |

|     |Կազմածո մարմինները և  դրանց գրաֆիկական մոդելավորման     |      |

|     |առանձնահատկությունները: Կտրվածքների և  հատույթների      |      |

|     |կիրառությունը: Հիմնական մետրական խնդիրները: Ֆիգուրի     |      |

|     |պարամետրավորումը որպես նրա առաջադրման մեթոդ:            |      |

|     |Ճարտարագիտական գծագրերի ձևավորման                       |      |

|     |առանձնահատկությունները: Էսքիզներ: Միացումներ, հավաքման  |      |

|     |գծագրեր: Սխեմաներ և  դիագրամներ:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                      |   3  |

|_____|________________________________________________________|______|

|     |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար     |      |

|     |գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային         |      |

|     |պայմանների բնութագրերը:  Կենսագործունեության            |      |

|     |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական և  |      |

|     |կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի կառուցվածքային  |      |

|     |և  ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պաշտպանություն   |      |

|     |անբավարար լուսավորությունից:  Պաշտպանություն անբարենպաստ|      |

|     |օդերևութաբանական  պայմաններից: Պաշտպանություն վնասակար  |      |

|     |նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն   |      |

|     |աղմուկից, ինֆրա և  ուլտրաձայներից: Պաշտպանություն       |      |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթների     |      |

|     |ներգործությունից: Պաշտպանություն իոնացնող ճառագայթների  |      |

|     |ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական հոսանքի       |      |

|     |ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և             |      |

|     |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից:             |      |

|     |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում առաջացող |      |

|     |վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական սարքավորումների |      |

|     |շահագործման ընթացքում առաջացած վտանգներից:              |      |

|     |Արդյունաբերական կազմակերպությունների ու արտադրամասերի   |      |

|     |կառուցվածքի պահպանմանը ներկայացվող կենսագործունեության  |      |

|     |պահանջները: Պաշտպանություն հրդեհներից:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանություն և  արտակարգ իրավիճակների    |   2  |

|     |հիմնահարցեր (ԱԻՀ)                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ   |      |

|     |իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և  կանխարգելման |      |

|     |միջոցառումները: Արտակարգ իրավիճակների և  քաղաքացիական   |      |

|     |պաշտպանության համակարգի խնդիրներն ու գործառույթները:    |      |

|     |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և  քիմիական           |      |

|     |իրադրությունների գնահատման մոդելները:  Բնակչության      |      |

|     |պաշտպանության կազմակերպումը խաղաղ և  պատերազմական       |      |

|     |ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում: Խաղաղ և |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության|      |

|     |ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: Խաղաղ և      |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում անհետաձգելի վթարային վերականգնողական     |      |

|     |աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական        |      |

|     |միջոցների բնութագրերը:  Արտակարգ իրավիճակների ռիսկի     |      |

|     |գնահատումը:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|03.04|Էլեկտրատեխնիկա-1 (Էլեկտրատեխնիկա, արդյունաբերական       |   5  |

|     |էլեկտրոնիկա)                                            |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը,   |      |

|     |էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և       |      |

|     |հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի        |      |

|     |օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, կոնտուրային |      |

|     |հոսանքների, համարժեք գեներատորի և  համարժեք             |      |

|     |ձևափոխությունների  մեթոդները):  Փոփոխական հոսանքի       |      |

|     |շղթաներ: Սինուսոիդական մեծությունների ստացումը, գործող  |      |

|     |և  միջին արժեքները և  նրանց արտահայտումը պտտվող         |      |

|     |վեկտորներով ու կոմպլեքս թվերով: Ռեզիստիվ, ինդուկտիվ և   |      |

|     |ունակային տարրերով ուսումնասիրությունը:  Էլեկտրական     |      |

|     |շղթաների հիմնական օրենքները փոփոխական հոսանքի դեպքում և |      |

|     |հաշվարկը: Եռաֆազ շղթաներ: Աստղաձև  և  եռանկյունաձև      |      |

|     |միացված սիմետրիկ և  ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների         |      |

|     |հետազոտումը և  հաշվարկը: Անցումային պրոցեսների          |      |

|     |հետազոտումը պարզագույն էլեկտրական շղթաներում: Մագնիսական|      |

|     |շղթաներ:  Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց հատկությունները |      |

|     |և  կիրառությունը տարբեր նշանակության մագնիսական         |      |

|     |շղթաներում: Պարզագույն մագնիսական շղթաների հաշվարկը:    |      |

|     |Տրանսֆորմատորներ: Միաֆազ և  եռաֆազ տրանսֆորմատորների    |      |

|     |կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: Ավտոտրանսֆորմատորներ,|      |

|     |չափման և  եռակցման տրանսֆորմատորներ: Կիսահաղորդչային    |      |

|     |սարքեր, բնութագծերը և  կիրառման բնագավառները:           |      |

|     |Կիսահաղորդչային ուղղիչներ և  ուժեղացուցիչներ: Ասինխրոն  |      |

|     |շարժիչներ:Եռաֆազ և  միաֆազ շարժիչների կառուցվածքը,      |      |

|     |աշխատանքը, բնութագծերը և  կիրառման բնագավառները: Սինխրոն|      |

|     |մեքենաներ: Մեքենայի կառուցվածքը, բնութագծերը և  կիրառման|      |

|     |բնագավառները: Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը, |      |

|     |աշխատանքը որպես գեներատոր և  որպես շարժիչ, բնութագծերը  |      |

|     |և  կիրառման բնագավառները:  Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական |      |

|     |շարժիչների տիպի և  հզորության ընտրությունը:  Էլեկտրական |      |

|     |ապարատներ, կառավարման սխեմաներ: Էլեկտրամատակարարման     |      |

|     |հիմունքները:                                            |      |

|     |Էլեկտրոնային սարքեր: Կիսահաղորդչային դիոդներ,           |      |

|     |տրանզիստորներ և  տիրիստորներ: Դրանց տարատեսակները,      |      |

|     |կառուցվածքները, աշխատանքի սկզբունքը, բնութագրերն ու     |      |

|     |պարամետրերը: Ինտեգրալ միկրոսխեմաներ: Էլեկտրական         |      |

|     |ազդանշանների ուժեղարարների հիմնական տեսակները,          |      |

|     |բնութագրերը և  պարամետրերը: Գործութային ուժեղարար և  դրա|      |

|     |կիրառությունները: Միկրոպրոցեսորային համակարգի           |      |

|     |կառուցվածքը և  կազմությունը: Ցածր հզորության            |      |

|     |էլեկտրասնման աղբյուրներ: ՈՒղղիչներ և  հարթեցնող ֆիլտրեր:|      |

|     |Լարման և  հոսանքի կայունարարներ:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.05|Կիրառական մեխանիկա-1                                    |   5  |

|_____|________________________________________________________|______|

|     |«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները,      |      |

|     |հիմնախնդիրները և  դերը ճարտարագիտական կրթության         |      |

|     |բնագավառում: ՈՒսումնասիրվող օբյեկտների և  դրանց տարրերի |      |

|     |մոդելները: Բացարձակ և  դեֆորմացվող պինդ մարմիններ:      |      |

|     |Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն: Պինդ մարմնի |      |

|     |կինեմատիկայի տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ             |      |

|     |վերլուծություն: Ստատիկայի և  դինամիկայի տարրեր:         |      |

|     |Մեխանիզմների դինամիկ վերլուծություն: Մեխանիզմների և     |      |

|     |մասերի ամրության հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և  |      |

|     |միացությունների հաշվարկների հիմունքներ: Մեխանիզմների    |      |

|     |նախագծման հիմունքներ: Մեքենաների և  սարքերի մասերի և    |      |

|     |հանգույցների կառուցվածքն ու նախագծումը:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|03.06|Նյութագիտություն                                        |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին,   |      |

|     |կապերի տեսակները, պինդ մարմինների կառուցվածքը և         |      |

|     |արատները: Դիէլեկտրիկներ, դիէլեկտրիկների բևեռացում,      |      |

|     |էլեկտրահաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ,    |      |

|     |դիէլեկտրիկների ծակում: Դիէլեկտրիկների ջերմային,         |      |

|     |քիմիական, մեխանիկական հատկություններ:                   |      |

|     |Էլեկտրամեկուսիչ նյութեր. բնական, արհեստական, սինթետիկ   |      |

|     |նյութեր, նրանց դասակարգումը ըստ ագրեգատային վիճակների,  |      |

|     |քիմիական բաղադրության և  ֆունկցիոնալ պատկանելիության,   |      |

|     |վերջիններիս հատկությունների կախումը արտաքին գործոններից,|      |

|     |ստացման տեխնոլոգիան և  կիրառումը էլեկտրաէներգետիկական,  |      |

|     |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Ակտիվ              |      |

|     |դիէլեկտրիկներ: Մագնիսական նյութեր` ընդհանուր            |      |

|     |տեղեկություններ նյութերի մագնիսական հատկությունների     |      |

|     |մասին: Մագնիսափափուկ և  մագնիսակոշտ նյութեր, պատրաստման |      |

|     |տեխնոլոգիան և  կիրառումը էլեկտրաէներգետիկական,          |      |

|     |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում:  Հաղորդիչ և        |      |

|     |կիսահաղորդիչ նյութեր` դասակարգումը, ընդհանուր           |      |

|     |տեղեկություններ և  հիմնական հատկություններ, պատրաստման  |      |

|     |տեխնոլոգիան և  կիրառումը էլեկտրաէներգետիկական,          |      |

|     |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում:                    |      |

|_____|________________________________________________________|______|

|03.07|Չափագիտություն, ստանդարտացում և  սերտիֆիկացում          |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Չափագիտության դերն ու նշանակությունը գիտության ու       |      |

|     |տեխնիկայի զարգացման հարցում: Չափագիտության հիմնական     |      |

|     |հասկացությունները: Միավորների միջազգային համակարգ:      |      |

|     |Չափումների և  դրանց սխալների դասակարգումը: Պարբերական և |      |

|     |պատահական սխալների բնութագրերը: Չափիչ սարքերի սխալների  |      |

|     |նորմավորումը, ճշտության դասերը և  հիմնական չափագիտական  |      |

|     |բնութագրերը: Չափումների միասնականության չափագիտական     |      |

|     |ապահովում, չափագիտական պետական ծառայություն:            |      |

|     |Էլեկտրամեխանիկական չափիչ սարքերի հիմնական բնութագրերը և |      |

|     |շահագործման առանձնահատկությունները: Համեմատող սարքեր: Ոչ|      |

|     |էլեկտրական մեծությունների չափիչ կերպափոխիչներ և         |      |

|     |հիմնական տեխնոլոգիական մեծությունների չափիչ սարքեր:     |      |

|     |Ստանդարտացման հիմնական հասկացությունները, նրա դերն ու   |      |

|     |նշանակությունը արտադրանքի որակի բարձրացման հարցում:     |      |

|     |Ստանդարտացման ազգային և  միջազգային կազմակերպություններ,|      |

|     |ստանդարտացման ազգային համակարգ: Ստանդարտների տեսակները  |      |

|     |և  դրանց առանձնահատկությունները: Սերտիֆիկացման հիմնական |      |

|     |հասկացությունները, արտադրանքի որակը, սերտիֆիկացման      |      |

|     |համակարգերը: Սերտիֆիկացման փորձարկումներ,               |      |

|     |համապատասխանության նշանի և  սերտիֆիկատի ստացման կարգը:  |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման