041.0019.150199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 1999 թվականի թիվ 19
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՍՐԵԴԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վ. Սրեդինի և նրան ուղեկցող անձանց (2 մարդ) 1998 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 92260 (իննսուն երկու հազար երկու հարյուր վաթսուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: