Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ...

 

 

040.1024.290711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է:

(1-ին կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

2. Հաստատել`

1) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար հիմք համարվելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստն ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վարձու աշխատողին վճարված մայրության նպաստը վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների հետպահումը կատարելու և պակաս վճարված նպաստի գումարը վճարելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում համատեղ հաստատել բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը և բժշկական հաստատության` անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու ներքին կանոնները:

(2.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Տուբերկուլյոզ

Հետինֆարկտային վիճակներ

Ստամոքսի, տասներկումատնյա աղիքի հետվիրահատական վիճակներ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ I.
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` անաշխատունակության նպաստ) և մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ): Սույն կարգը չի կարգավորում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված անձանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն: Եթե վարձու աշխատողը միաժամանակ նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար է (այսուհետ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ), ապա անաշխատունակության նպաստը, անկախ այլ գործատուների կողմից նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից, հաշվարկում, նշանակում և վճարում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` իր տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով:

3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու օրը` անկախ աշխատանքային պայմանագիրը լուծվելու հանգամանքից:

4. Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:

5. Գործատուն անաշխատունակության նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:

6. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի համար անաշխատունակության նպաստ վճարվում է, եթե այդ օրերը չեն համընկնում ընդհանուր հանգստյան օրերի հետ:

7. Եթե աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեղափոխվել է ընդհանուր հանգստյան օր, ապա ընդհանուր հանգստյան օրը դիտարկվում է որպես աշխատանքային օր, իսկ տեղափոխված աշխատանքային օրը` ընդհանուր հանգստյան օր:

8. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է մայրության նպաստ վճարելու մասին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:

9. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի` սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:

10. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում (միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` նաև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը):

11. Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդը տրամադրում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:

12. Անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:

13. Անաշխատունակության և մայրության նպաստների գումարից եկամտային հարկը հաշվարկվում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:

14. Վարձու աշխատողը`

1) անաշխատունակության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար գործատուին է ներկայացնում`

ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի` սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը),

բ. մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու հետևանքով ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ ստանալու դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը,

գ. առողջարանային բուժման նպաստի դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը.

2) մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին է ներկայացնում`

ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը,

բ. եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը.

3) համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին, բացի սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է`

ա. այլ գործատուի տված փաստաթուղթը (տեղեկանքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու հրամանի քաղվածքը) հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի մասին (գործատուի տված փաստաթղթում ներառվում են աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված), պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով, նաև պայմանագրի ժամկետի ավարտը` անկախ լուծվելու հանգամանքից), ինչպես նաև տարածքային բաժնի տված` օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկանքը,

բ. եթե հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այլ գործատուի տված տեղեկանքը խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին,

գ. ըստ անհրաժեշտության (եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ վարձու աշխատողը նաև անհատ ձեռնարկատեր է)` հարկային մարմնի տված, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:

15. Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված տեղեկանքներն ստանալու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում նշվում են վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, գործատուի (գործատուների) նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի (որոնց) վճարած եկամուտների մասին տեղեկանքը ցանկանում է ստանալ.

2) վարձու աշխատողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե դիմումում չի նշվել վարձու աշխատողի հանրային ծառայությունների համարանիշը).

3) անաշխատունակության թերթիկի` սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:

16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այդ դեպքում, բացի սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև դիմողի անձնագիրը, ինչպես նաև վարձու աշխատողի կողմից ստորագրված լիազորագիր:

17. Տարածքային բաժինը օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը դիմումատուին տրամադրում է` հիմք ընդունելով հարկային մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը: Տեղեկանքը տրամադրվում է փոստային առաքմամբ կամ առձեռն (ստորագրությամբ) վարձու աշխատողին կամ նրա լիազորած անձին տրամադրելու միջոցով: Տեղեկանքում նշվում է.

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողի համար այլ գործատուի հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները` ըստ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների և դիմումում նշված գործատուների.

3) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ըստ դիմումում նշված գործատուների.

4) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում` ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը և ավարտը, այդ ժամանակահատվածի համար վճարված անաշխատունակության (մայրության, իսկ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի գումարը:

18. Գործատուն լրացնում է անաշխատունակության թերթիկի (սույն կարգով նախատեսված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի) համապատասխան տողերը և ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը:

19. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության կամ մայրության նպաստը` մինչև իր կողմից անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը լրացնելը` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարելով «Բնօրինակը գտնվում է --------------------- կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, որը`

1) այլ գործատուի կամ տարածքային բաժնի համար հիմք է տվյալ վարձու աշխատողին անաշխատունակության նպաստ նշանակելու համար.

2) այլ գործատուի համար հիմք է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպելու համար.

3) ըստ անհրաժեշտության` վարձու աշխատողը ներկայացնում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքներն ստանալու համար:

(19-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

20. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

21. Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.

2) անաշխատունակության և մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:

22. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի` հաշվարկային ժամանակահատված ներառված օրերի համար հաշվարկված չափը որոշելու համար անձին վճարված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի ընդհանուր գումարը բաժանվում է ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկվում է հաշվարկային ժամանակահատվածի ու ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի համընկնող օրացուցային օրերի թվով:

23. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:

24. Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (անկախ այդ ժամանակահատվածում իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը` բացառությամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերի:

25. Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական աշխատավայրի գործատուն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքում հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) վճարած եկամուտը հաշվառում է` անկախ տվյալ ժամանակահատվածում այդ գործատուի և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից:

26. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Եթե միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:

27. Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում` մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:

28. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն եկամտում հաշվառում է նաև`

1) հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է.

2) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` խնամքի արձակուրդի` հաշվարկային ժամանակահատվածի հետ համընկնող յուրաքանչյուր ամսվա հաշվով այլ գործատուի կողմից վարձու աշխատողի համար սահմանած օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմնական աշխատավարձի չափով գումար.

3) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա` օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ և ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:

29. Սույն կարգի 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված` միջին ամսական աշխատավարձում հաշվառվող գումարը համամասնորեն նվազեցվում է, եթե համաձայն ներկայացված տեղեկատվության`

1) վարձու աշխատողն այլ գործատուի հետ կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է ավելի վաղ, քան հղիության և ծննդաբերության արձակուրդը (անկախ պայմանագիրը լուծելու հանգամանքից).

2) գործատուի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում.

3) այլ գործատուի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը:

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված համամասնությունը որոշվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի կամ ժամկետից շուտ լուծելու օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի թվին բաժանելու միջոցով:

31. Վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Եթե վարձու աշխատողի` սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:

32. Եթե գործատուն (մայրության նպաստի դեպքում` հիմնական աշխատավայրի) օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա անաշխատունակության նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները և մայրության նպաստը վարձու աշխատողին նշանակում և վճարում է ծառայությունը` հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը: Եթե հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի) իր հայեցողությամբ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակում և վճարում է գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի)` ընդհանուր հիմունքներով:

 

ԳԼՈՒԽ II.
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողին տրվող անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց համար սահմանված ընդհանուր հիմունքներով:

34. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից (այդ թվում` ժամանակավոր դադարեցումից) կամ նոտարի պաշտոնավարման ավարտի օրվանից հետո: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում` գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից: Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը գործունեությունը դադարեցնելու պետական գրանցման օրն է, ժամանակավոր դադարեցման օրը` իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրած` անորոշ կամ որոշակի ժամկետով գործունեություն չիրականացնելու (գործատու չհանդիսանալու` վարձու աշխատող չունենալու և ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները փաստացի չօգտագործելու, ինչպես նաև` որպես հարկային գործակալ ֆիզիկական անձանց կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին եկամուտներ փաստացի չվճարելու) մասին հայտարարությունում նշված օրը: Նոտարի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը հղիության և ծննդաբերության հիմքով նոտարի գործունեությունը կասեցնելու առաջին օրն է: Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է նրանում նշված ժամկետից հետո, սակայն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, նոտարի գործունեությունը կասեցվում է սկսած այն օրվանից, երբ նոտարը չի ներկայացել աշխատանքի, սակայն ոչ ավելի վաղ, քան անաշխատունակության թերթիկում նշված` հղիության և ծննդաբերության պատճառով ծագած ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը:

35. Ծառայությունը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ վճարելիս, եկամտային հարկը հաշվարկում և գանձում է հարկային գործակալի կողմից եկամտային հարկը հաշվարկելու և գանձելու համար սահմանված կարգով:

36. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իրեն տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել անաշխատունակության կամ մայրության նպաստի գումարը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).

3) հարկային մարմնի տված` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը:

37. Ծառայությունը, հիմք ընդունելով ներկայացրած փաստաթղթերը, դրանք ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում հաշվարկում, նշանակում և վճարում է անաշխատունակության կամ մայրության նպաստ: Եթե ներկայացված փաստաթղթերը բավարար չեն անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակելու համար, կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը միաժամանակ նաև վարձու աշխատող է, ապա անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու որոշման մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին` նշելով պատճառները: Եթե անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու պատճառները վերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա դիմելու օր (սույն կետում նշված մեկամսյա ժամկետը կիրառելու առաջին օր) է համարվում այդ փաստաթղթերը ներկայացնելու դիմումը ծառայություն ներկայացնելու օրը:

38. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` սույն կարգի 36-րդ կետի 1-ին ենթակետում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:

39. Ծառայությունը, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրը, նախորդ ամսվա ընթացքում իր նշանակած (հաշվարկած, վերահաշվարկած) նպաստների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`

1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի ազգանունը, անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի սերիան ու համարը, գրանցման վայրի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը.

2) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա (հաշվարկային ժամանակահատվածի)` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի չափը, հաշվարկված նպաստի չափը:

40. Հարկային մարմինը սույն կարգի 39-րդ կետով սահմանված տեղեկատվությունն արտացոլում է համապատասխան տեղեկատվական բազայում:

41. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի (այդ թվում` միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող) միջին ամսական եկամտի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից: Եթե այդ եկամուտը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

42. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը չունի ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ կամ միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:

 

ԳԼՈՒԽ III.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) համար հաշվարկվում և վճարվում են միայն հիվանդության, մայրության նպաստներ` ընդհանուր հիմունքներով:

44. Դատապարտյալին անաշխատունակության թերթիկ տալիս է քրեակատարողական հիմնարկի կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպությունը:

45. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ IV.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստի կամ մայրության նպաստի (հղիության և ծննդաբերության արձակուրդի) իրավունքն առաջացել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, ապա անաշխատունակության (մայրության) նպաստը և այն հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-206-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):

 

Ձև

 

___________________________________

                     (Հարկային տեսչության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ______ _____ ________ 20 ____ թ.

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՐՎԱ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)|     |   |   |   |   |   |   |

|_____________________________________________________________________|

|2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի         |                          |

|անունը, ազգանունը                         |                          |

|__________________________________________|__________________________|

|3. Անձը հաստատող փաստաթղթի սերիան,        |                          |

|համարը                                    |                          |

|__________________________________________|__________________________|

|4. Հանրային ծառայությունների համարանիշը   |                          |

|կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի   |                          |

|համարը                                    |                          |

|__________________________________________|__________________________|

|5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը  |                          |

|__________________________________________|__________________________|

|6. Գործունեությունն սկսելու (վերսկսելու)  |                          |

|օրը, ամիսը, տարեթիվը                      |                          |

|__________________________________________|__________________________|

|7. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակավոր   |                          |

|անաշխատունակության դեպքին նախորդող տարին) |                          |

|__________________________________________|__________________________|

|8. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական         |                          |

|գործունեությունը ժամանակավորապես          |                          |

|դադարեցնելու օրը, ամիսը                   |                          |

|__________________________________________|__________________________|

|9. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական         |                          |

|գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը  |                          |

|__________________________________________|__________________________|

|10. Հաշվետու ժամանակաշրջանի եկամտային     |                          |

|հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի   |                          |

|(բացառությամբ «Եկամտային հարկի մասին»     |                          |

|Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ      |                          |

|հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների) |                          |

|չափը                                      |                          |

|__________________________________________|__________________________|

|11. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի     |                          |

|Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ  |                          |

|մասով սահմանված դրույքաչափով եկամտային    |                          |

|հարկ վճարելու դեպքում` հաշվետու           |                          |

|ժամանակաշրջանում`                         |                          |

|__________________________________________|__________________________|

|- վճարված եկամտային հարկի գումարը         |                          |

|(թվերով և  տառերով)                       |                          |

|__________________________________________|__________________________|

|- եկամտային հարկ վճարած ամիսների թիվը     |                          |

|__________________________________________|__________________________|

|12. Անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա    |                          |

|դրությամբ հարկային պարտավորությունները    |                          |

|կատարած լինելու կամ չլինելու մասին նշում  |                          |

._____________________________________________________________________.

 

ՀՏ-ի պետ _______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կատարող ________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը խմբ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

(2-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԾԱԽՍԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

1. Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:

2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:

4. Հարկային մարմինը 10 օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա գումարը կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:

5. Տեղեկանքը հաստատելը մերժվում է, եթե`

1) փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները թերի են.

2) տեղեկանքում ներկայացված տեղեկություններում առկա է թվաբանական սխալ.

3) նպաստը հաշվարկվել, նշանակվել և վճարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ կամ նպաստի հաշվարկման մեջ առկա է թվաբանական սխալ, և հարկային մարմնի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա չէ փոխհատուցման ենթակա գումար կամ առկա է այլ գումար:

6. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` մերժման հիմքերը վերացվելուց ու հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո 5 օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմինը հաստատում (կնքում) ու գործատուին է վերադարձնում տեղեկանքը:

7. Գործատուն հարկային մարմնի հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացնում է ծառայություն:

8. Ծառայությունը, հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, գործատուին փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվեհամարին:

 

Ձև

 

Փաստաթղթի հերթական համարը _________

_____________ 20 ____ թ.

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)         |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________|_______________________|

|Կազմակերպության անվանումը (անհատ             |                       |

|ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)  |                       |

|_____________________________________________|_______________________|

|Գտնվելու (բնակության) վայրը                  |                       |

|_____________________________________________|_______________________|

|Հեռախոսահամարը                               |                       |

|_____________________________________________|_______________________|

|Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը,        |                       |

|տարեթիվը)                                    |                       |

|_____________________________________________|_______________________|

|Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի |                       |

|գումարը, որի հաշվին վճարվել են ժամանակավոր   |                       |

|անաշխատունակության և  մայրության նպաստները   |                       |

|(թվերով և  տառերով)                          |                       |

|_____________________________________________|_______________________|

|ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման  |                       |

|ենթակա (վճարված) ժամանակավոր                 |                       |

|անաշխատունակության և  մայրության նպաստների   |                       |

|հանրագումարը (թվերով և  տառերով), այդ թվում` |                       |

|_____________________________________________|_______________________|

|ա) մայրության նպաստ (թվերով և  տառերով)      |                       |

|_____________________________________________|_______________________|

|բ) ժամանակավոր անաշխատունակության նպաստներ   |                       |

|(թվերով և  տառերով)                          |                       |

|_____________________________________________|_______________________|

|Փոխհատուցման ենթակա գումարը (թվերով և        |                       |

|տառերով)                                     |                       |

._____________________________________________________________________.

 

    Առդիր _______ թերթ     ___ _______20 ____ թ.

 

Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր ___________________ Կ.Տ.

(անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

ՈՒսումնասիրվել է ներկայացված տեղեկատվությունը և նպաստի հաշվարկման համապատասխանությունն օրենքին:

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է __________ դրամ:

(թվերով և

տառերով)

 

ՀՏ-ի մասնագետ ___________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

ՀՏ-ի պետ _______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ ___________ 20 ____ թ.

 

Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր ____________________

(անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

(3-րդ հավելվածը խմբ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 29.12.11 թիվ 1863-Ն, 16.01.14 թիվ 22-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ՁԵՎ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ

                                                          Սերիա    N

                        ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԱԽՆԱԿԱՆ-ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N ___________ ԹԵՐԹԻԿԻ Տրված է ___________20 թ.

                           (համապատասխանն                 (ամսաթիվը,

                            ընդգծել)                       ամիսը)

 

Հիվանդության պատմություն (քարտ) N ____

 

____________________________________________________________________

(թերթիկը տրամադրող բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

____________________________________________________________________

               (բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

 

____________________________ ____|_____|____|  |_|_|_|_|_|_|_|_|_|_|

   (անաշխատունակի ազգանունը,    (ծննդյան օրը,    (հանրային ծառայության

   անունը, հայրանունը)           ամիսը, տարին)      համարանիշը

 

____________________________________________________________________

                           (բնակության վայրը)

 

____________________________________________________________________

                               ՀԱՏՄԱՆ ԳԻԾ

 

            ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ  Սերիա    N   Բուժհիմնարկի Կ.Տ.

 

ՆԱԽՆԱԿԱՆ-ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N ________ ԹԵՐԹԻԿԻ

(համապատասխանն ընդգծել)

 

____________________________________________________________________

               (բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

 

Տրված է ____________________ 20__ թ.

(ամսաթիվը, ամիսը)

 

____________________________ ____|_____|____|  |_|_|_|_|_|_|_|_|_|_|

   (անաշխատունակի ազգանունը,    (ծննդյան օրը,    (հանրային ծառայության

   անունը, հայրանունը)           ամիսը, տարին)      համարանիշը

 

_______________________________________________________________________

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ                    |      ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

_______________________________________________________________________

Անաշխատունակության [] հիվանդություն [] առողջարանային բուժում

    պատճառը            [] հղիության և  ծննդաբերության արձակուրդ

                       [] հիվանդի խնամք [] պրոթեզավորում

                       __________________________________________________

                                   (համապատասխանը նշել)

______________________________________________________________________

(խնամքի անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր

անաշխատունակության դեպքում նշել հիվանդի ա.ա.հ., ծննդ. օրը, ամիսը,

տարին ու դիագնոզը)

 

ՌԵԺԻՄ                      |Նշում` ռեժիմի խախտման մասին _____________

|Բուժող բժշկի ստորագրությունը ____________

 

[] ամբուլատոր

[] ստացիոնար

__________________________

             (համապատասխանը նշել)

_______________________________________________________________________

Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը|ՈՒղարկված է ԲՍՓՀ «__ «_____20 թ.

|ՈՒղեգրված բժշկի ________________

20__թ.____ -ի ___-ից                 |     (ԱԱՀ, ստորագրությունը) Կ.Տ.

մինչև  ___ 20__ թ. ___-ի ____ -ը     |

|ԲՍՓՀ եզրակացությունը __________

Գլխավոր բժշկի ստորագրությունը ______ |______________________________

Կ.Տ. |ԲՍՓՀ նախագահ _________________

|     (ԱԱՀ, ստորագրությունը) Կ.Տ.

|

 

._____________________________________________________________________.

|ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ |ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ               |

|                                   |ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՆՁԻ   |

|                                   |(ԱՆՁԱՆՑ)                         |

|___________________________________|_________________________________|

|սկիզբը            |վերջը           |պաշտոնը և  ա.ա.հ.|ստորագրությունը|

|(օրը, ամիսը,      |(օրը, ամիսը,    |                 |               |

|տարին)            |տարին` բառերով) |                 |               |

|__________________|________________|_________________|_______________|

|                  |                |                 |               |

|__________________|________________|_________________|_______________|

|                  |                |                 |               |

._____________________________________________________________________.

 

    Անաշխատունակության թերթիկ                    Սերիա N

 

Կ.Տ.

 

   ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ____________________     _________________________

                        (ամսաթիվը և  ամիսը`       (բժշկի պաշտոնը և

                        բառերով կամ այլ նշումներ)  ստորագրությունը)

________________________________________________________________________

ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԴԵՊՔՈՒՄ)

 

Բացակայել է __________________ից __________________-ը (ներառյալ)

                օրը, ամիսը, տարին    օրը, ամիսը, տարին

______________________________________________

(անմիջական ղեկավարի ա.ա.հ. և ստորագրությունը)

 

    Աշխատանքային պայմանագրի տեսակը`    Աշխատանքային շաբաթի

                                       տևողությունը`

    [] անորոշ ժամկետով                 [] հնգօրյա

    [] որոշակի ժամկետով                [] վեցօրյա

____________________________________________________________________

                          (համապատասխանը նշել)

 

Տվյալ կազմակերպությունում աշխատում է 20 __ թ. ____________-ի_____ -ից:

 

.____________________________________________________________________.

|    |                                 |ԹՎԵՐՈՎ|       ԲԱՌԵՐՈՎ        |

|____|_________________________________|______|______________________|

|1.  |Միջին ամսական աշխատավարձը        |      |                      |

|    |հաշվարկելու համար հիմք հանդիսացող|      |                      |

|    |եկամտի չափը (դրամ), այդ թվում`   |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|1.1.|նպաստը հաշվարկող գործատուի       |      |                      |

|    |(մայրության նպաստի դեպքում, ըստ  |      |                      |

|    |անհրաժեշտության, բոլոր           |      |                      |

|    |գործատուների) կողմից             |      |                      |

|    |վճարված (հաշվարկած) եկամտի չափը  |      |                      |

|    |(դրամ)                           |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|1.2.|այլ գործատուի կողմից վճարված     |      |                      |

|    |(հաշվարկած) եկամտի չափը (դրամ)   |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|1.3.|Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով  |      |                      |

|    |ապահոված անձի եկամտի չափը (դրամ) |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|2.  |Միջին ամսական աշխատավարձի չափը   |      |                      |

|    |(դրամ)                           |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|3.  |Աշխատանքային կամ օրացուցային     |      |                      |

|    |օրերի քանակը, որոնց              |      |                      |

|    |համար հաշվարկվել է նպաստը        |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|4.  |Հաշվարկված (վճարված) նպաստի չափը |      |                      |

|    |(դրամ), այդ թվում`               |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|4.1.|գործատուի միջոցների հաշվին (դրամ)|      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|4.2.|ՀՀ պետական բյուջեի միջոցների     |      |                      |

|    |հաշվին (դրամ)                    |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|5.  |Հաշվարկված եկամտային հարկի չափը  |      |                      |

|    |(դրամ)                           |      |                      |

.____________________________________________________________________.

 

______________________________________________________________________

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ԱՁ-Ի ԿԱՄ ՆՈՏԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ)

 

.____________________________________________________________________.

|    |                                 |ԹՎԵՐՈՎ|       ԲԱՌԵՐՈՎ        |

|____|_________________________________|______|______________________|

|1.  |Միջին ամսական եկամուտը           |      |                      |

|    |հաշվարկելու համար հիմք հանդիսացած|      |                      |

|    |տարեկան եկամտի չափը (դրամ)       |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|2.  |Հաշվարկված միջին ամսական եկամուտը|      |                      |

|    |(դրամ)                           |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|3.  |Օրացուցային օրերի քանակը, որոնց  |      |                      |

|    |համար հաշվարկվել է նպաստը        |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|4.  |Հաշվարկված նպաստի չափը (դրամ)    |      |                      |

.____________________________________________________________________.

_________________________________________________________________

(նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը, և

                            ստորագրությունը)                       Կ.Տ.

 

______________________________________________________________________

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ---------------------------------------------------------------------

.____________________________________________________________________.

|    |                                 |ԹՎԵՐՈՎ|       ԲԱՌԵՐՈՎ        |

|____|_________________________________|______|______________________|

|1.  |Վերահաշվարկված նպաստի չափը դրամ  |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|2.  |Վերահաշվարկված նպաստից հաշվարկված|      |                      |

|    |եկամտային հարկի չափը (միայն      |      |                      |

|    |վարձու աշխատողի դեպքում), դրամ   |      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|3.  |Վճարման ենթակա գումարի չափը, դրամ|      |                      |

|____|_________________________________|______|______________________|

|4.  |Հետպահվող գումարի չափը, դրամ     |      |                      |

.____________________________________________________________________.

____________________________________________________________________

         (նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և

                              ստորագրությունը)

                                                                   Կ.Տ.

 

(4-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն, 30.07.15 թիվ 872-Ն որոշումներ)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2011
N 1024-Ն
Որոշում