Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ...

 

 

040.1024.290711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) լրացման և տրամադրման կանոնները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ձևի անաշխատունակության թերթիկը քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթուղթ է:

(2-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

(3-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

4. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում (այդ թվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում) անաշխատունակության թերթիկները տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների բուժող բժիշկները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

5. Անաշխատունակության թերթիկները տրամադրվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող, ինչպես նաև «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց` հետևյալ դեպքերում`

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության,

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության:

(5-րդ կետը փոփ. 17.04.14 թիվ 452-Ն, 30.07.15 թիվ 872-Ն որոշումներ)

5.1. Հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է նաև «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` չաշխատող, սակայն մայրության նպաստի իրավունք ունեցող անձանց:

(5.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ II. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն տրվում է (բացվում է) այն ստանալու համար քաղաքացու դիմելու (ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու) օրը:

(6-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

7. Անաշխատունակության թերթիկները լրացվում են հայերեն` ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: «Եզրափակիչ ախտորոշում» սյունակում պարտադիր նշվում է հիվանդի ախտորոշումը` ելնելով հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչով սահմանված եզրույթներից` այն չփոխարինելով հիվանդության ախտանշաններով կամ համախտանիշներով:

(7-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

7.1. Սույն կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները համարվում են սխալ լրացված:

(7.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

7.2. Սխալ լրացված և քաղաքացուն չտրված կամ տրված, սակայն նրա կողմից վճարման չներկայացված անաշխատունակության թերթիկն ուղղման ենթակա չէ: Դրա փոխարեն սույն կարգով սահմանված կարգով տրվում է նոր անաշխատունակության թերթիկ:

(7.2-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

7.3. Եթե սխալ լրացված և քաղաքացուն տրված անաշխատունակության թերթիկը քաղաքացու կողմից արդեն ներկայացվել է վճարման, ապա կատարված ուղղումները հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ` նշելով ուղղման հիմքերը:

(7.3-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

8. Եթե ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում հիվանդը հոսպիտալացվում է, ապա հիվանդին և (կամ) նրան խնամող անձին տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշելով հոսպիտալացմանը նախորդող օրը, իսկ աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է` «Հիվանդը հոսպիտալացվել է»:

(8-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

9. 15 օրվանից ավելի տևողությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի կամ նրան խնամող անձի պահանջով, յուրաքանչյուր 15-րդ օրվանից հետո ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, որի աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարվում է «Շարունակելի» նշումը:

(9-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

10. Սույն կարգի 9-րդ կետում և 12.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը, «Անաշխատունակության սկիզբը» սյունակում` նախորդ անաշխատունակության թերթիկի «Անաշխատունակության վերջը» սյունակում նշված օրվան հաջորդող օրը:

(10-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

10.1. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները չեն համարվում ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար տրված (շարունակելի չեն):

(10.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

11. Անաշխատունակության թերթիկը կորցնելու դեպքում` անաշխատունակության թերթիկ տվող մարմինը քաղաքացուն տալիս է կրկնօրինակ` հիմք ընդունելով գործատուի կամ սոցիալական ապահովության պետական ծառայության տված` տվյալ ժամանակահատվածի համար քաղաքացուն ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանքը:

(11-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

11.1. Տնային կանչի կամ ամբուլատոր այցի հիման վրա անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրվում է (բացվում է) մինչև 5 օրացուցային օրվա համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժշկի կողմից, որից հետո անաշխատունակության ժամկետի յուրաքանչյուր երկարաձգում կատարվում է տվյալ հաստատության` սույն կետում նշված հանձնաժողովի, իսկ դրա բացակայության դեպքում` տնօրենի համաձայնությամբ` նկարագրելով տվյալ հիվանդության ախտորոշման հիմնավորումը, ընթացքը և կատարված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունում տվյալ հիվանդին բուժող բժիշկը, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը, փորձաքննության գծով տնօրենի տեղակալը, իսկ այդ պաշտոնի բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենը (այսուհետ` հանձնաժողով):

(11.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

12. Հիվանդանոցային պայմաններում բուժման անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կամ հիվանդ երեխա խնամող անձին բուժման ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:

(12-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

12.1. Հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելիս ժամանակավոր անաշխատունակության թերթիկում որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշվում է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակվում է)`

1) դուրս գրվելու օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «առողջացում» գրառմամբ, գործնականում առողջ է` լրիվ ապաքինվել է: Եթե «առողջացում» գրառմամբ դուրս գրվելիս հիվանդը կարիք ունի ամբուլատոր պայմաններում ևս մի քանի օր բուժումը շարունակելու կամ, բուժող բժշկի գնահատմամբ` միջավայրին հարմարվելու, ապա որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր կարող է նշվել առավելագույնը հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվան հաջորդող 3-րդ օրացուցային օրը.

2) դուրս գրվելու օրվան հաջորդող առավելագույնը` 7-րդ օրացուցային օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «լավացմամբ» գրառմամբ և կարիք ունի հետագա վերականգնողական բուժման.

3) դուրս գրվելու օրը` աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարելով «Շարունակելի» նշումը, եթե նա կարիք ունի ամբուլատոր բուժման: Այս դեպքում «Շարունակելի» նշում կատարելու անհրաժեշտությունը որոշում է հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հիվանդին ստացիոնարում բուժող բժիշկը, տվյալ բաժնի վարիչը և բուժական գծով տեղակալը):

(12.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

12.2. Եթե հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվանից հետո մինչև սույն կարգի 12.1-ին կետում նշված` հիվանդանոցային բժշկական հաստատության (ստացիոնարի) կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու օրն ընկած ժամանակահատվածում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հիվանդանոցային կամ հետհիվանդանոցային բուժման բարդություններով պայմանավորված ախտանիշներ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժիշկն իրավասու է անաշխատունակության ժամկետը երկարաձգել սույն կարգի 11.1-ին կետով սահմանված կարգով, իսկ անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:

(12.2-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

12.3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության կողմից բուժում ստանալու դեպքում քաղաքացու ախտաբանական վիճակի, դրա հետևանքների կամ բարդությունների վերացման օրն անաշխատունակության թերթիկը փակում է բուժող բժիշկը և ներկայացնում է փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի հաստատմանը:

(12.3-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

13. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկն ստորագրվում է բուժող բժշկի կողմից` բաժնի վարիչի հետ համատեղ:

(13-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

13.1. Այլ երկիր ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու դեպքում այն հաստատում է բժշկական հաստատության տնօրենը:

(13.1-ին կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

14. Սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձվում են սոցիալական ապահովության պետական ծառայություն:

15. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության, անաշխատունակության թերթիկներ տալուն, պահելուն և հաշվառելուն վերաբերող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար պատասխանատու է բժշկական հաստատության ղեկավարը:

16. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելու մասին բժշկական հաստատության որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

17. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելուն վերաբերող իրավական ակտերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ III. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

18. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

(18-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

18.1. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում` հաշմանդամություն ունեցող աշխատող անձին, բացառությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում ունեցող անձի, անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության ամբողջ ժամանակաշրջանի համար` մինչև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի վերականգնումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը`առավելագույնը 3 ամիս ժամկետով:

(18.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

19. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքերի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) դեպքում, բացառությամբ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը), եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել: Հիվանդը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:

(19-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքում` բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:

21. Եթե, ըստ բժշկափորձագիտական եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:

(21-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն, 08.05.14 թիվ 482-Ն որոշումներ)

22. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի:

23. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, եթե բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, անաշխատունակության թերթիկը տալիս է անձին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը:

24. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է ոչ իր բնակության վայրում, ապա անաշխատունակության թերթիկ տրամադրվում է նրա ժամանակավորապես գտնվելու վայրում` բժշկական հաստատության ղեկավարի հաստատմամբ: Ընդ որում, անաշխատունակության թերթիկ է տրամադրվում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բնակության վայր տեղափոխվելը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգել հիվանդի կյանքը կամ վնասել առողջությունը կամ բուժման գործընթացը:

Սույն կետով սահմանված դեպքում` անաշխատունակության ժամանակահատվածը 7 օրացուցային օրը գերազանցելու դեպքում դրա մասին եզրակացությունը տալիս է տվյալ տարածքի բժշկական հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովը:

(24-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն, 08.05.14 թիվ 482-Ն որոշումներ)

25. Եթե շարունակվում է անձի` ոչ իր հաշվառման վայրում առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը, բայց հիվանդը կարող է տեղափոխվել իր բնակության վայրը, ապա աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է «Մեկնել է մշտական բնակության վայր»:

26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում` անձի բնակության վայրի բժշկական հաստատության կողմից տրվող անաշխատունակության թերթիկը, որպես ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկ, լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:

(26-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

28. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան` լիաբուժման ուղեգրվելու դեպքում անաշխատունակության թերթիկում դրա մասին կատարվում է նշում:

 

ԳԼՈՒԽ IV. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԱՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

29. Ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում` խնամող անձին անաշխատունակության թերթիկ է տրվում բժշկի եզրակացության հիման վրա:

30. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրվանից ոչ ավելի.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրվանից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրվանից ոչ ավելի.

3) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ.

5) մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի` տնային (ամբուլատոր) պայմաններում խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, համապատասխան բժշկական փաստաթղթի առկայության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա` հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

31. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

1) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

2) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

32. Իր հաշվառման վայրում չգտնվող անձի հիվանդության դեպքում նրան խնամող անձին ևս տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

ԳԼՈՒԽ V. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

33. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկներ են տրամադրում կանանց կոնսուլտացիաների բժիշկները, իսկ եթե այդպիսիք չկան` ընդհանուր բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգները: Այդպիսի մասնագետներ չլինելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրում ընդհանուր ընդունելություն կատարող բժիշկը:

34. Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`

ա) 140 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).

բ) 155 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.

գ) 180 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որպես 140 օրացուցային օր տևողությամբ տրված նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու, կամ փոխնակ (սուրոգատ) մորից երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի կենսաբանական մորը` մինչև նորածինների 110 օրական դառնալը):

Փոխնակ (սուրոգատ) մորն անաշխատունակության թերթիկ է տրվում սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամանակաշրջանի համար:

Անաշխատունակության թերթիկով վավերացված` հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 180 օրացուցային օրը:

(34-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն, 08.05.14 թիվ 482-Ն, 30.07.15 թիվ 872-Ն որոշումներ)

35. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը: Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը սկսելուց) հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբը մնում է անփոփոխ:

(35-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1524-Ն որոշում)

36. Հղիության 154-րդ օրը և 154 օրվանից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

(36-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

37. Մինչև հղիության 154-րդ օրը և հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է անաշխատունակության թերթիկ` հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:

38. Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո:

 

ԳԼՈՒԽ VI. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

39. Առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև հակատուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին, եթե ստացիոնարում գտնվելու պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը վերականգնվելուց անցել է առավելագույնը մեկ ամիս:

40. Սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

41. Անաշխատունակության թերթիկը տրամադրում է առողջարանի գլխավոր բժիշկը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար անձին տրամադրված` առողջարանային լիաբուժման անհրաժեշտության մասին նշում պարունակող անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

42. Անաշխատունակության թերթիկում նշվում են այն տրամադրելու համար հիմք հանդիսացած անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

 

ԳԼՈՒԽ VII. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

43. Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:

 

ԳԼՈՒԽ VIII. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

44. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանն է տրամադրում նախորդ եռամսյակի ընթացքում հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) անաշխատունակության թերթիկը տվող բուժհաստատությունը.

2) անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը.

3) անաշխատունակության թերթիկն ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան ու համարը.

4) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածն ըստ անաշխատունակության թերթիկի:

45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mսllbery» համակարգի միջոցով:

46. Բժշկական հաստատությունները հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրած անաշխատունակության թերթիկների մասին անձնավորված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն են տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավերական են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ

 

1. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):

2. Քաղաքացին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը:

2.1. Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն առանց զինանշանի պատկերով կնիքի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բժշկական փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզում է գրավոր հարցումով` հարցում կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը դիմումատուի տված` նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա:

(2.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի (այդ թվում` սույն կարգի 2.1-ին կետում նշված հարցմանն ի պատասխան` Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրի բժշկական հաստատությունից բժշկական փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը հավաստող փաստաթղթի) հիման վրա տալիս է քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու մասին գրավոր թույլտվություն:

(3-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

4. Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆ ՍՏԱՑՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Նշանակված, սակայն ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չստացված նպաստը (այսուհետ` չստացված նպաստ) վճարվում է նրա ընտանիքի չափահաս անդամին:

(1-ին կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքում չստացված նպաստն ստանալու համար` նպաստ նշանակող մարմին են ներկայացվում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան վկայականը, ընտանիքի` չստացված նպաստն ստացող չափահաս անդամի դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը: Ընդ որում, չստացված նպաստը վճարվում է անձի մահվան օրվանից սկսած վեցամսյա ժամկետում փաստաթղթերի ներկայացման դեպքում:

3. Չնշանակված նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար մահացածի ընտանիքի չափահաս անդամը նպաստ նշանակող մարմին է ներկայացնում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:

4. Նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վարձու աշխատողին վճարված մայրության նպաստը (այսուհետ` նպաստ) վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

1.1. Եթե վարձու աշխատողի նպաստը հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսից, ապա հետպահում չի կատարվում:

(1.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

2. Վարձու աշխատողին վճարված նպաստը վերահաշվարկում և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարում է նպաստը հաշվարկող գործատուն (այսուհետ` գործատու), իսկ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի դեպքում` լիազոր մարմինը, սույն կարգով գործատուի համար սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

3. Անձին ավելի վճարված նպաստի գումարն արձակուրդն ընդհատվելուց մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար վճարված նպաստի գումարն է (հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը):

(3-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն որոշում)

4. Գործատուն, վարձու աշխատողի համաձայնությամբ, վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից կատարում է ավելի վճարված նպաստի գումարի հետպահում, եթե վարձու աշխատողն ավելի վճարված նպաստի գումարը միանվագ չի վերադարձնում:

5. Վարձու աշխատողին ավելի վճարված նպաստի դիմաց վճարվող աշխատավարձից պահվող գումարն արտացոլվում է գործատուի` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատելու ներքին իրավական ակտում` վարձու աշխատողի դիմումի հիման վրա:

6. Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը չի կարող պակաս լինել հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսից:

7. Հետպահվող գումարի չափը, բացառությամբ սույն կարգի 9.2-րդ կետում նշված դեպքի, որոշվում է հետևյալ կարգով`

1) հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձը (որից հաշվարկվել է նպաստը)` վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` արձակուրդի առաջին օրվանից մինչև արձակուրդն ընդհատվելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.

2) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:

(7-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն, 30.07.15 թիվ 872-Ն որոշումներ)

8. Գործատուն աշխատավարձից հետ պահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:

(8-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն որոշում)

9. Գործատուն, սույն կարգով սահմանված կարգով վերահաշվարկում է վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը նաև այն դեպքում, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով:

9.1. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է, եթե`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է (այդ թվում` աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով) գործատուներից որևէ մեկի մոտ.

2) միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը վերսկսում է ժամանակավորապես դադարեցված ձեռնարկատիրական գործունեությունը կամ դադարեցնում է ձեռնարկատիրական գործունեությունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) կամ որպես նոտար ավարտում է պաշտոնավարելը կամ ընդհատում է հղիության և ծննդաբերության արձակուրդը:

(9.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

9.2. Սույն կարգի 9.1-ին կետում նշված դեպքերում հետպահվող գումարի չափը որոշվում է հետևյալ կարգով`

1) վերահաշվարկվում է (համամասնորեն նվազեցվում է) միջին ամսական աշխատավարձը: Համամասնությունը որոշվում է նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելը կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելը) օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը նպաստ հաշվարկած ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) բոլոր օրերի թվին բաժանելու միջոցով.

2) վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելու) օրն ընկած ժամանակահատվածի օրերի համար.

3) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:

(9.2-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

9.3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի մոտ սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներից որևէ մեկն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը հիմնական գործատուին տրամադրում է հարկային մարմինը` գործատուի կողմից գրանցման հայտ կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից համապատասխան հայտարարություն ներկայացվելուց հետո` էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը ներառում է`

1) վարձու աշխատողի նույնականացման տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

2) ըստ անհրաժեշտության` գործատուի նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի մոտ ընդհատվել է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը, հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) ըստ անհրաժեշտության` որպես անհատ ձեռնարկատեր դադարեցրած ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու կամ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) ըստ անհրաժեշտության` որպես նոտար պաշտոնավարելն ավարտելու կամ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրը, ամիսը, տարեթիվը:

(9.3-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

9.4 Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է նաև, եթե նա ներկայացրել է սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներն ի հայտ գալը հավաստող փաստաթղթեր:

(9.4-րդ կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում գործատուն ապահովում է միանվագ եղանակով ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը:

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1024-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) գումարի հետպահումը կատարելու և պակաս վճարած նպաստի գումարը վճարելու կարգը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում (բացառությամբ պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնելու և գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքի)` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի ավելի վճարված գումարի հետպահումը կատարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

1.1. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսից, ապա հետպահում չի կատարվում:

(1.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 872-Ն որոշում)

2. Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվության (հայտարարագրի) հիման վրա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացած եկամուտը (այսուհետ` եկամուտ) փոփոխվելու դեպքում ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

3. Եթե հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է, ապա հետպահվող նպաստի գումարի չափն արտացոլվում է ստուգման ակտում:

4. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը վերահաշվարկում է նպաստը և հետպահվող գումարի մասին, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների մասին հարկ վճարողներին ծանուցելու համար սահմանված կարգով, տեղեկացնում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին:

5. Սույն կարգով սահմանված` հետպահվող նպաստի գումարը (նախկինում հաշվարկված և վերահաշվարկված նպաստի չափերի տարբերությունից հանած եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը), որպես եկամտային հարկի գումար, վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(5-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն, 30.07.15 թիվ 872-Ն որոշումներ)

6. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտն ավելացել է հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է տրամադրում եկամտի մասին ճշտող տեղեկանք, անձի` հարկային լրացուցիչ պարտավորությունները կատարելուց հետո:

(6-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն որոշում)

7. Վճարված նպաստը վերահաշվարկելու և պակաս վճարված նպաստի գումարն ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը դիմում է ներկայացնում տարածքային բաժին` ներկայացնելով սույն կարգի 6-րդ կետում նշված` ճշտող տեղեկանքը:

8. Տարածքային բաժինը մեկամսյա ժամկետում վերահաշվարկում և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է վճարում պակաս վճարված նպաստի գումարը` վերահաշվարկված և նախկինում հաշվարկված նպաստի չափերի տարբերությունը, կատարելով նաև եկամտային հարկի վերահաշվարկը:

(8-րդ հավելվածը փոփ. 16.01.14 թիվ 22-Ն որոշում)

9. Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը: Հետպահվող նպաստի գումարը նախկինում հաշվարկված և մինչև օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատիրոջն օրենքով սահմանված կարգով հաշվառումից հանելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտվելու (գործունեությունը դադարեցնելու) օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի չափերի տարբերությունն է:

(9-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 872-Ն որոշում) ֆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2011
N 1024-Ն
Որոշում