Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ...

 

 

310.0060.200199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 1998 թվական թիվ 01/60

 

i

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101 հոդվածի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հասատատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգչական նամակը` համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

    Համաձայնեցված է                         Հաստատված է

    ՀՀ ֆինանսների և                       ՀՀ հարկային տեսչության պետ

    էկոնոմիկայի նախարար                    ______________ Ս. Այվազյան

    __________Է. Սանդոյան                 հրաման թիվ

    «_____» _________ 1998թ               «_____» _________ 1998թ

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(1-4 կետեր)

 

Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև օրենք) 101 հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել վերը նշված օրենքի դրույթներից բխող Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներով հարկման որոշ առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

 

1. Օրենքի ընդհանուր դրույթների վերաբերյալ

 

1.1. Հաստատագրված վճարը ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է: Ընդ որում, ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) վերջիններիս կողմից ինքնուրույն կերպով հաշվարկման ենթակա եկամտահարկին:

i

1.2. Այն դեպքում, երբ հաստատագրված վճար վճարողը հանդիսանում է նաև հարկային գործակալ (մասնավորապես, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57 հոդվածով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 4-րդ կետով նախատեսված` հարկի գումարի վճարման աղբյուրում պահելու պարտավորության պայմաններում) և նրա վրա է դրված այլ հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) այդ եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտականությունը, այդ հարկային պարտավորությունները հաստատագրված վճար վճարողը կատարում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարներ կատարելու հանգամանքից:

(1.2-րդ կետը փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

1.3. Հաստատագրված վճարներով հարկվելը չի ազատում սահմանված կարգով հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) վարելու, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և դեպքերում հաշվետվություններ, հաշվեկշիռներ, հայտարարագրեր, այլ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելու պարտականությունից:

Այն դեպքում, երբ հաստատագրված վճար վճարողներն իրականացնում են բացառապես հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեություն, ապա այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում հարկային տեսչության մարմնին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

i

1.4. Գործունեության հետևյալ տեսակների` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու, ավտոկանգառների կազմակերպման, արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի, համակարգչային խաղերի կազմակերպման և տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար, Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի առումով, օրենքով նախատեսված գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցների կիրառման համար հիմք են ընդունվում ՀՀ կառավարության 31.07.98թ. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշմամբ սահմանված ուղղիչ գործակիցները` ըստ գոտիականության և գործունեության տեսակի:

Աբովյան, Վաղարշապատ, Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Եղեգնաձոր և Հրազդան քաղաքներում գտնվող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օրենքով նախատեսված գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցների կիրառման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 362 որոշմամբ սահմանված ուղղիչ գործակիցները:

(1.4-րդ կետը փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

1.5. Օրենքի 7 հոդվածի «ա», «բ» և «ե»-»թ» ենթակետերում նշված գործունեության տեսակներ իրականացնողները, գործունեության այդ տեսակների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին տրվող դիմում-հայտարարությունում (հավելված 1) նշում են գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակահատվածը` առանց վերադարձնելու ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության իրենց օրինակը:

Այն դեպքերում, երբ գործունեության ժամանակավորապես դադարեցման դիմում-հայտարարության մեջ նշված բոլոր օրերը (ողջ ժամանակահատվածը) գտնվում են այն ժամանակահատվածում, որի համար վճարողի կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացված է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա գործունեությունը վերսկսելիս վերջինիս կողմից ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն կարող է չներկայացվել (բացառությամբ այն դեպքերի, երբ ակնկալվում են ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների այլ բնույթի փոփոխություններ):

 

Օրինակ 1.1.(Բոլոր օրինակները և նրանցում նշված անվանումները պայմանական են)

«Տիգրան» ՍՊԸ-ն Երևանում ունի 20 մ2 առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութ: ՍՊԸ-ն իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին օգոստոս - դեկտեմբեր ամիսների համար նախօրոք ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ տեղեկացրել է, որ խանութը աշխատելու է առանց հանգստյան օրերի: Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընկերությունը նախատեսում է խանութում իրականացնել շինվերանորոգման աշխատանքներ` այդ ժամանակահատվածում դադարեցնելով առևտրական գործունեությունը:

Տվյալ դեպքում ընկերությունը, նախօրոք (մինչև առևտրական գործունեության դադարեցումը), իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմում-հայտարարություն է ներկայացնում` նշելով գործունեության դադարեցման սկիզբը և ավարտը: Գործունեության վերսկսման հետ կապված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն ընկերությունը չի ներկայացնում, քանի որ գործունեության դադարեցման օրերը գտնվում են այն ժամանակահատվածում, որի համար ընկերության կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել էր ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը և ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների այլ փոփոխություններ չեն նախատեսվել (չեն կատարվել):

(1.5-րդ կետը փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

1.6. Օրենքի 7 հոդվածի «»գ», «դ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերում նշված գործունեության տեսակներ իրականացնողները, գործունեության այդ տեսակների կասեցման (ժամանակավոր դադարեցման) վերաբերյալ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում են դիմում` գործունեությունը կասեցնելու (ժամանակավորապես դադարեցնելու) մասին, և դիմումի հետ վերադարձնում են նաև ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության իրենց օրինակը:

Այն դեպքերում, երբ գործունեության ժամանակավորապես դադարեցման դիմումում նշված ողջ ժամանակահատվածը գտնվում է այն ժամանակահատվածում, որի համար վճարողի կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացված է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա գործունեությունը վերսկսելիս վերջինիս հարկային տեսչության մարմնի կողմից ետ է վերադարձվում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ վճարողի օրինակը` բացառությամբ այն դեպքերի, երբ ակնկալվում են ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փոփոխություններ:

(1.6-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

1.7. Դիմում-հայտարարության մեջ միայն գործունեության դադարեցման սկիզբը նշված լինելու դեպքում, գործունեությունը վերսկսելիս, վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Վճարողի նախկին հայտարարության օրինակը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում:

i

1.8. Այն դեպքերում, երբ օրենքի 7 հոդվածի «ա»-»ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերում նշված գործունեության տեսակների ժամանակավոր դադարեցման (գործունեության կասեցման) ժամանակահատվածը իր մեջ ներառում է օրենքով նախատեսված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր գրանցման (վերագրանցման) ժամկետ (ժամկետներ), ապա ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր գրանցման (վերագրանցման) ժամկետը համարվում է գործունեության փաստացի վերսկսման նախորդ օրը:

(1.8-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

i

1.9. Սույն հրահանգչական նամակի դրույթները չեն տարածվում այն վճարողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կիրառեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ և օրենքի 20-րդ հոդվածի համաձայն չեն համարվի հաստատագրված վճար վճարողներ:»:

(1.9-րդ կետը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

2. ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2.1. Առևտրական տարածքը (մակերեսը) հաշվարկվում է քառակուսի մետրերով և, ըստ էության, օրենքի դրույթները տարածվում են 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների վրա:

2.2. Հաստատագրված վճարով հարկման ենթակա լինելը որոշելու նպատակով պայմաններն ուսումնասիրվում են օրենքի 22 հոդվածի 2-րդ կետում բերված հաջորդականությամբ.

ա) առանձին շինություն (հիմնական (ստացիոնար) կամ ոչ հիմնական տիպի) լինելու հանգամանքը

բ) այդպիսի շինության մեջ առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը

գ) այդպիսի առևտրական գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքի 30 քառակուսի մետրը չգերազանցելու հանգամանքը:

Նշված կարգով հաստատագրված վճարներ կատարող խանութի, կրպակի (տաղավարի) որոշակիացումից հետո հաստատագրված վճարը գանձվում է բուն առևտրական գործունեություն իրականացնողից:

 

Օրինակ 2.1.

Հայաստանի Ջրաշեն գյուղում գտնվող մի շինության մեջ միաժամանակ իրականացվում են կենցաղսպասարկման ծառայություններ, հացաթխում, փոստի ծառայությունների տրամադրում և տեղաբաշխված է սպառողական կոոպերացիայի խանութը: Վերը նշված հաջորդականությունը հաշվի առնելով` պետք է ստուգվի խանութի առևտրական տարածքը (մակերեսը): Այն 30 մ2 չգերազանցելու դեպքում սպառողական միությունների շրջանային համապատասխան միությունը պետք է սահմանված կարգով վճարի հաստատագրված վճար:

 

Օրինակ 2.2.

«Արևիկ» ընկերության հանրախանութը տեղաբաշխված է Երևանում, առանձին եռահարկ շենքում: Առևտրական տարածքը կազմում է 600 մ2 (յուրաքանչյուր հարկում` 200-ական մ2): Տվյալ դեպքում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարներ չեն գործի և ընկերությունը իր հարկերը կհաշվարկի և կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Նույն պայմաններում, եթե «Արևիկ» ընկերությունը այդ շենքի II և III հարկերը վարձակալությամբ տրամադրի առևտրական գործունեություն իրականացնող այլ տնտեսավարող սուբյեկտների, ապա գործունեության այդ մասով ընկերության վրա տարածվում են օրենքի 3 գլխի դրույթները (կհանդիսանա հաստատագրված վճար վճարող` որպես առևտրի իրականացման վայր կազմակերպող):

Ինչ վերաբերում է այդ շենքի II և III հարկերում առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, ապա վերջիններս իրենց հարկերը կհաշվարկեն և կվճարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով:

 

2.3. Այն դեպքում, երբ հարկ վճարողը իր առևտրական գործունեությունը իրականացնում է տարբեր վայրերում տեղաբաշխված մի քանի խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով, ապա հաստատագրված վճարներով հարկվելու ենթակա լինելը որոշվում է դրանցից յուրաքանչյուրի համար առանձին-առանձին:

 

Օրինակ 2.3.

Աբովյանի «Աստղ» ՍՊԸ իր տրամադրության տակ ունի քաղաքի տարբեր մասերում տեղաբաշխված 4 կրպակ, 1 խանութ Երևանում (48 մ2 առևտրական մակերեսով) և 2 տաղավար Եղվարդում: Կրպակներից և տաղավարներից յուրաքանչյուրի առևտրական տարածքը չի գերազանցում 30 մ2-ը, թեև դրանց ընդհանուր առևտրական մակերեսի հանրագումարը կազմում է 176 մ2: Տվյալ դեպքում, բացի Երևանի խանութից, բոլոր կրպակների և տաղավարների համար «Աստղ» ՍՊԸ պետք է կատարի հաստատագրված վճարներ:

 

2.4. Եթե հարկ վճարողը իր առևտրական գործունեությունը իրականացնում է միևնույն վայրում (շենքում, շինությունում, առևտրի իրականացման այլ վայրում) տեղաբաշխված մի քանի խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով, ապա նա հաստատագրված վճարներով կհարկվի իր ողջ առևտրական տարածքի գումարային մեծությունը 30 մ2 չգերազանցելու դեպքում:

 

Օրինակ 2.4.

Օրինակ 2.2-ում բերված պայմաններում «Արևիկ» ընկերությունը կհանդիսանա հաստատագրված վճար վճարող (իր կողմից զբաղեցրած խանութների, կրպակների (տաղավարների) մասով), եթե իր առևտրական գործունեությունը կհամապատասխանի օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի պայմաններին (այսինքն` իր գործունեությունը կիրականացնի այդ եռահարկ շենքի ներսում առանձնացված շինություն հանդիսացող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով) և եթե առևտրական գործունեության իրականացման նպատակով իր կողմից զբաղեցրած առևտրական տարածքների հանրագումարը չի գերազանցի 30 քառ. մետրը (ընդ որում, այդ տարածքների հանրագումարում հաշվի են առնվում նաև նույն վայրում տեղաբաշխված, ընկերության կողմից առևտրական գործունեության նպատակով օգտագործվող այլ տարածքները` վերջիններիս առկայության դեպքում): Այդ տարածքների հանրագումարը 30 քառ. մետրը գերազանցելու դեպքում ընկերությունը իր կողմից իրականացվող առևտրական գործունեության համար հարկերը կհաշվարկի և կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

2.5. Խանութների համար առևտրական տարածքը (մակերեսը) ներառում է առևտրական դահլիճի մակերեսը, որը նախատեսված է ապրանքների ցուցադրման, վաճառքի և գնված ապրանքների գծով լրացուցիչ մանր սպասարկումների համար: Խանութների առևտրական տարածքի (մակերեսի) մեջ չեն ներառվում առևտրական դահլիճից դուրս գտնվող ադմինիստրատիվ, կենցաղային տարածքները, ապրանքների ընդունման, բեռնաթափման, պահեստային և այլ համանման տարածքները: Կրպակների, տաղավարների համար, քանի որ դրանք չունեն առևտրական դահլիճ, որպես առևտրական տարածք հիմք է ընդունվում ընդհանուր մակերեսը: Առևտրական ցանցի հաշվառման գործող կանոնների համաձայն, որոշակի դեպքերում տաղավարների մեջ առևտրական դահլիճի առանձնացման դեպքում հիմք է ընդունվում խանութների համար նախատեսվող առևտրական մակերեսը:

 

Օրինակ 2.5.

Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող Վաղարշապատի խճուղու վրա տեղաբաշխված է խանութ, որի առևտրական տարածքը 20 մ2 է: Միաժամանակ խանութի սեփականատեր անհատական ձեռնարկությունը խանութի դիմաց, անմիջականորեն մուտքի մոտ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված (ըստ էության նույն առևտրի կետում, որի համար վարվում է մեկ միասնական ընդհանուր ապրանքների և դրանց գների (հասույթների) գրանցման (հաշվառման) գիրք) 8 մ2 տարածքի վրա ևս իրականացնում է առևտրական գործունեություն:

Քանի որ առևտրական գործունեության իրականացման համար օգտագործվող առևտրական տարածքը (մակերեսը) չի գերազանցում 30 մ2-ին (28մ2), ուստի ձեռնարկությունն առևտրական տարածքի 28 մ2-ի համար կատարում է հաստատագրված վճար` օրենքով սահմանված չափով և ժամկետներում:

Նույն պայմաններում, եթե անմիջականորեն խանութի մուտքի մոտ առևտրական գործունեությունն իրականացվում է ոչ թե 8 մ2-ի միջոցով, այլ օրինակ 12 մ2-ի միջոցով, ապա վերը նշված անհատական ձեռնարկությունը հաստատագրված վճարներ կատարող չի հանդիսանում: Հարկերը հաշվարկվում և վճարվում են ընդհանուր սահմանված կարգով:

 

Օրինակ 2.6.

Կիևյան փողոցի վրա տեղաբաշխված 10 մ2 մակերես ունեցող կրպակի սեփականատեր անհատ ձեռներեցը նաև կրպակին անմիջականորեն հարող (ըստ էության իրեն տրամադրված) 5 մ2 տարածքի վրա իրականացնում է առևտրական գործունեություն և սահմանված կարգով կատարում հաստատագրված վճար` 15 մ2 հաշվով:

Հետագայում այդ անհատ ձեռներեցը վերը նշված 5 մ2 տարածքը վարձակալական պայմանագրով տրամադրում է այլ տնտեսավարող սուբյեկտի:

Տվյալ դեպքում անհատ ձեռներեցը հաստատագրված վճար կատարում է` ելնելով փաստացի օգտագործվող 10 մ2-ից, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտը 5 մ2 տարածքում իրականացվող առևտրական գործունեության համար հարկերը վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով:

 

2.6. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

i

ՀՎ = Պ x ԱՏ x Օր x Գ x ԼԳ1 x ԼԳ2 x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

ԱՏ - քառակուսի մետրերով արտահայտված առևտրական տարածքը,

Օր - ամսվա ընթացքում առևտրական գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Գ - գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

ԼԳ1 - աղետի գոտում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գտնվող գյուղերի համար կիրառվող լրացուցիչ (0.8) ուղղիչ գործակիցն է,

ԼԳ2 - բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար կիրառվող լրացուցիչ (0.8) ուղղիչ գործակիցն է,

Ա - 1999 թվականի ապրիլ ամսից սկսած (օրենքի 97 հոդվածի համաձայն) յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար հաստատագրված վճարի ամսական չափի և սահմանային չափերի նկատմամբ կիրառվող, նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից:

(2.6-րդ կետը փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

2.7. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար օրենքով նախատեսված է սահմանային չափ` հարկ վճարողների կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 մ2 հաշվով ապրանքաշրջանառության ծավալը 310 հազ. դրամը գերազանցելու դեպքում վերջիններս տվյալ եռամսյակի համար հարկերը կվճարեն ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 2.7.

«Արամ» ՍՊԸ Վաղարշապատում ունի 26 մ2 առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութ և մի կրպակ` 6 մ2 տարածքով (մակերեսով) Վաղարշապատի շրջանի Առատաշեն գյուղում: «Արամ» ՍՊԸ-ն հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ տեղեկացրել է, որ Վաղարշապատի խանութի համար չեն նախատեսված հանգստյան օրեր, իսկ Առատաշեն գյուղում գտնվող կրպակը չի աշխատելու շաբաթ և կիրակի օրերին (հուլիս ամսին` 8 օր, օգոստոսին` 10 օր, սեպտեմբերին` 8 օր): 1998թ. հուլիս - օգոստոս - սեպտեմբեր ամիսների համար անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարի մուծում հետևյալ չափերով.

ա) Վաղարշապատ քաղաքի խանութի համար.

-հուլիս ամսվա համար` ՀՎ = ՍՆԱ2.5% x ԱՏ x Գ x Օր = 25 x 26մ2 x 1.0 x 31օր = 20150 դրամ (համաձայն ՀՀ կառավարության 03.06.97թ. N166 որոշմամբ հաստատված կարգի, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 1998թ. օգոստոսի 1-ից),

-օգոստոս ամսվա համար` ՀՎ = Պ x ԱՏ x Օր x Գ x Ա = 32 x 26մ2 x 31օր x 1,2 (*) x 1.0 = 30950,4 դրամ,

-սեպտեմբեր ամսվա համար` ՀՎ = 32 x 26մ2 x 30օր x 1,2 x 1.0 = 29952 դրամ:

բ) Առատաշեն գյուղի կրպակի համար.

-հուլիս ամսվա համար` ՀՎ = ՍՆԱ2.5% x ԱՏ x Գ x Օր = 25 x 6մ2 x 0.5 x 23օր = 1725 դրամ (համաձայն ՀՀ կառավարության 03.06.97թ. N166 որոշմամբ հաստատված կարգի),

-օգոստոս ամսվա համար` ՀՎ = Պ x ԱՏ x Օր x Գ x ԼԳ3 x Ա = 32 x 6մ2 x 21օր x 0,5(**) x 0.7(***) x 1.0 = 1411,2 դրամ,

-սեպտեմբեր ամսվա համար` ՀՎ = 32 x 6մ2 x 22օր x 0,5 x 0.7 x 1.0 = 1478,4 դրամ,

-----------------------

* Համաձայն օրենքի 25 հոդվածի 1-ին կետի վերջին մասի, մինչև ՀՀ

կառավարության կողմից սահմանելը, ընդունվում է նույն հոդվածի 1-ին

կետի «բ» և «գ» ենթակետով նախատեսված ուղղիչ գործակցի առավելագույն

չափը:

** Համաձայն օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի:

*** Համաձայն օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի:

 

Եռամսյակն ավարտվելուց հետո ընկերությունը օրենքի 13 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունները (խանութի և կրպակի համար առանձին-առանձին)` ՀՀ հարկային տեսչության կողմից հաստատված ձևերով, որոնցում կատարված հաշվարկներից պարզվում է, որ Վաղարշապատի խանութի ապրանքաշրջանառության ծավալը եռամսյակի համար կազմել է 7254,0 հազ. դրամ: Քանի որ տվյալ դեպքում եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով կազմում է 279.0 հազ. դրամ (չի գերազանցում օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված սահմանային չափը), ուստի` որևէ վերահաշվարկ խանութի առումով չի կատարվում և շահութահարկի և ԱԱՀ-ի հարկային պարտավորություններն այդ եռամսյակի համար կազմում են հաստատագրված վճարի գումարի չափը:

Առատաշեն գյուղի կրպակին վերաբերող հաշվարկները ցույց են տալիս, որ վերջինիս ապրանքաշրջանառությունը եռամսյակի համար կազմել է 2736,0 հազ. դրամ: Քանի որ 1 մ2-ի հաշվով եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է սահմանային չափը (կազմել է 342,0 հազ. դրամ), ուստի` կրպակի միջոցով իրականացված առևտրական գործունեության մասով ՍՊԸ հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Տվյալ դեպքում, անցած եռամսյակի համար վճարված 4614,6 (1725 + 1411,2 + 1478,4) դրամ հաստատագրված վճարների գումարը ենթակա է հաշվանցման հետևյալ կերպ,

- 1998թ. հուլիս ամսվա համար` 690 դրամը (1725 դրամի 40%-ը) ԱԱՀ-ի և 1035 դրամը (1725 դրամի 60%-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (ՀՀ կառավարության 03.06.97թ. N166 որոշմամբ հաստատված կարգի համաձայն):

- օգոստոս - սեպտեմբեր ամիսների համար` 1733,8 դրամը (1411,2 դրամ + 1478,4 դրամ = 2889,6 դրամի 60%-ը) ԱԱՀ-ի և 1155,8 դրամը (2889,6 դրամի 40%-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (օրենքի 16 հոդվածի համաձայն):

Հաջորդ ամիսների համար ընկերությունն ամեն դեպքում կատարում է հաստատագրված վճարներ` հաջորդ եռամսյակի արդյունքներով, նորից վերը նշված կարգով կատարելով համեմատություն:

 

2.8. Այն վճարողները, որոնց ապրանքաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակաշրջանի համար կգերազանցի օրենքով նախատեսված սահմանային չափը, և որոնք իրենց հարկային պարտավորությունները կկրեն ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` կարող են իրականացնել ավելացված արժեքի հարկի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտում` ճշտանցման (ստորնոյի) եղանակով:

 

Օրինակ 2.8.

«Նուբար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Երևան քաղաքի կենտրոնական մասում գտնվող (ուղղիչ գործակիցը` 2,75) 21 մ2 առևտրական տարածք ունեցող խանութի ապրանքաշրջանառությունը եռամսյակի համար կազմել է 6920,0 հազ. դրամ: Քանի որ 1 մ2-ի հաշվով եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է օրենքով նախատեսված սահմանային չափը` 310 հազ. դրամը (կազմել է 329.5 հազ. դրամ (6920,0 հազ.դրամ: 21մ2 = 329.5 հազ.դրամ)), ապա խանութի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով ընկերությունը այդ եռամսյակի համար հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ վճարված 170,0 հազ.դրամ հաստատագրված վճարի գումարը (57.3 հազ.դրամ + 55.4 հազ.դրամ + 57.3 հազ.դրամ = 170,0), օրենքի 16 հոդվածի համաձայն, ենթակա է հաշվանցման, ընդ որում` 102,0 հազ.դրամը (170,0 հազ.դրամի 60%-ը) ԱԱՀ-ի և 68,0 հազ.դրամը (170,0 հազ.դրամի 40%-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (օրենքի 6 հոդվածով սահմանված համամասնությամբ):

Տվյալ եռամսյակում խանութի միջոցով իրականացված առևտրական գործունեությունից ստացված հասույթից, ընկերությունը 16,67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկում է ԱԱՀ` կատարելով հետևյալ հաշվապահական ձևակերպումը.

Դտ 50 Կտ 46 6920,0 հազ.դրամ.

Դտ 46 Կտ 68/3 1153,6 հազ.դրամ:

Ավելացված արժեքի հարկի մասով (102,0 հազ.դրամ) կատարվում է եռամսյակի համար հաստատագրված վճարի հաշվարկման հաշվապահական ձևակերպումների ճշգրտում` ճշտանցման (ստորնոյի) եղանակով.

Դտ 80 Կտ 68 102.0 հազ.դրամ. (կարմիր «ստորնո»):

Ընդունենք, որ այդ եռամսյակում իրացված ապրանքների արժեքը ձեռք բերման գներով կազմել է 4320,0 հազ.դրամ, այդ թվում ԱԱՀ-ը կազմում է 720,0 հազ.դրամ:

Դտ 68/3 Կտ 41 720 հազ.դրամ

Տվյալ եռամսյակում շրջանառության ծախսերը (էլ.էներգիայի, ջրամատակարարման և այլն) կազմել են 120,0 հազ.դրամ, այդ թվում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը` 20,0 հազ.դրամ:

Դտ 68/3 Կտ 44 20,0 հազ.դրամ

Տվյալ եռամսյակի բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը կկազմի 311,6 հազ.դրամ (1153,6-720,0-20,0-102,0 = 311.6 հազ.դրամ):

 

2.9. Եռամսյակի ընթացքում խանութի, կրպակի (տաղավարի) ելակետային տվյալ հանդիսացող առևտրական տարածքի փոփոխության դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս եռամսյակի համար հիմք է ընդունվում կշռված միջինի միջոցով հաշվարկված առևտրական տարածքը (մակերեսը), որը որոշվում է գործունեության իրականացման օրերի թվին համապատասխան:

 

Օրինակ 2.9.

4 մ2 մակերես ունեցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացրած ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունով 1998թ. 3-րդ եռամսյակի համար գործունեության իրականացման օրերի թիվը, ըստ ամիսների, հայտարարել է հետևյալ կերպ.

-հուլիս ամսվա համար` 27 օր,

-օգոստոս ամսվա համար` 26 օր,

-սեպտեմբեր ամսվա համար` 26 օր:

Սեպտեմբերի 1-ից, անհատ ձեռներեցը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, կրպակի մակերեսն ավելացրել է 2 մ2-ով (դարձել է 6 մ2): Տվյալ եռամսյակի համար սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս անհատ ձեռներեցը ըստ գործունեության իրականացման օրերի թվի միջին կշռված առևտրական տարածքը (մակերեսը) հաշվարկում է հետևյալ կերպ.

 

4 x (27օր + 26օր) + 6 x 26օր

ԱՏ = ---------------------------- = 4,7 մ2:

27օր + 26օր + 26օր

 

2.10. Հաշվետու եռամսյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար օրենքով նախատեսված են լրացուցիչ ուղղիչ գործակիցներ, կապված.

-օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը (ապրանքաշրջանառությունը) ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը գերազանցելու հանգամանքի հետ,

-ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառության) տեսակարար կշիռը ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը գերազանցելու հանգամանքի հետ:

Հարկային տեսչության մարմին ներկայացվող սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունում (համապատասխան տողերում) արտացոլման են ենթակա սույն կետում բերված համամասնությունները հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները: Հաշվետու եռամսյակի համար նշված համամասնությունները գերազանցելու դեպքում տվյալ եռամսյակի համար հաշվարկված հաստատագրված վճարի մեծությունը վերահաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀՎ1 = ՀՎ x ԼԳ4 x ԼԳ5 որտեղ`

ՀՎ1 - հաշվետու եռամսյակի համար հաշվարկված (վերահաշվարկված) հաստատագրված վճարի չափն է,

ՀՎ - հաշվետու եռամսյակի ամիսների համար հաշվարկված հաստատագրված վճարների գումարային մեծությունն է,

ԼԳ4 - օրենքով ԱԱՀ-ից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը (ապրանքաշրջանառությունը) ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

ԼԳ5 - առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից ՀՀ ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառության) տեսակարար կշիռը ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակիցն է:

2.11. 1998թ. օգոստոսի 1-ից հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում նաև առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) տեղադրված 30 մ2 մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողները:

2.12. Սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնողները վճարում են նաև հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ «այլ ապրանքների» վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառության) տեսակարար կշիռը ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) մեջ գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում` 50 տոկոսը:

Անկախ «այլ ապրանքների» վաճառքից ստացված հասույթի 10 (կամ մամուլի կրպակներում 50) տոկոս տեսակարար կշիռը գերազանցելու փաստից, ՀՀ տարածքում գործող բոլոր այդ հարկ վճարողները (սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնողները, դեղատները, գազի վաճառքի կետերը և մամուլի կրպակները) լրացնում և հաշվետու եռամսյակի ավարտից հետո (մինչև հաջորդող ամսվա 25-ը ներառյալ) հարկային տեսչության մարմին են ներկայացնում ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված «Տեղեկանքը», որում արտացոլված տվյալների համաձայն կորոշվի (կպարզվի) տվյալ հարկ վճարողի հաստատագրված վճարով հարկման ենթակա լինել կամ չլինելը:

 

Օրինակ 2.10.

«Արսեն» ՍՊԸ Վանաձորում ունի 18 մ2 առևտրական տարածք (մակերես) ունեցող դեղատուն, որում բացի դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից 1*) իրականացվում է նաև այլ ապրանքների վաճառք:

Եռամսյակն ավարտվելուց հետո ընկերությունը օրենքի 13 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում ապրանքաշրջանառության համամասնությունների մասին տեղեկանքը` ՀՀ հարկային տեսչության կողմից հաստատված ձևերով, որում կատարված հաշվարկից պարզվում է, որ դեղատան համար տվյալ (հաշվետու) եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալի մեջ այլ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը կազմել է 14,3 տոկոս:

Քանի որ տեղի է ունեցել օրենքի 22 հոդվածի 4-րդ կետով սահմանված համամասնության գերազանցում, ապա այդ եռամսյակի համար «Արսեն» ընկերությունը կվճարի նաև հաստատագրված վճար: Հաստատագրված վճարի մեծությունը հաշվարկվում է համաձայն սույն հրահանգի 2.6. կետում բերված բանաձևի, ընդ որում, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ընկերության կողմից, օրենքով սահմանված կարգով, հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացրած չլինելու դեպքում, բանաձևում

- ԱՏ - ընդունվում է փաստացի զբաղեցրած առևտրական տարածքը,

- Օր - ընդունվում է հաշվետու եռամսյակի օրացուցային օրերի թվին հավասար:

------------------------

1*) դեղանյութեր, դեղամիջոցներ և բժշկական այլ պարագաներ հանդիսանալը

որոշվում է հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի

համապատասխան հրահանգը:

 

2.13. Այն բնակավայրերի համար, որոնք գտնվում են աղետի գոտում և (կամ) հանդիսանում են հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր, գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներից կիրառվում է օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված 0,5 մեծության ուղղիչ գործակիցը, իսկ նրանցում գտնվող գյուղերի համար կիրառվում է նաև լրացուցիչ 0,8 ուղղիչ գործակիցը:

2.14. Խանութի, կրպակի (տաղավարի) համար օրենքի 25 հոդվածի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ վերջինիս ողջ առևտրական տարածքը տեղադրված (տեղակայված) է բացառապես նկուղային հարկերում (առաստաղի վերին կետը գտնվում է գետնի մակերեսից ցածր):

 

Օրինակ 2.11.

Երևանի «Արման» փակ բաժնետիրական ընկերությունը Աբովյան քաղաքի բնակելի շենքի նկուղային հարկում ունի 17 մ2 առևտրական տարածք ունեցող խանութ, որի առաստաղի վերին կետը գտնվում է գետնի մակերեսից 0,1 մետր ցածրության վրա: Խանութը աշխատում է առանց հանգստյան օրերի: Տվյալ դեպքում, խանութի միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը 1998թ. սեպտեմբեր ամսվա համար կկազմի.

ՀՎ = Պ x ԱՏ x Օր x Գ x ԼԳ2 x Ա = 32 x 17մ2 x 30օր x 1,2 x 0,8 x 1,0 = 15667,2 դրամ

 

Օրինակ 2.12.

Աբովյանի «Հասմիկ» բաց բաժնետիրական ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում է առևտրական գործունեություն երկու հարկ զբաղեցնող խանութի միջոցով, որի 28 մ2 ընդհանուր առևտրական տարածքի մի մասը (20 մ2 առևտրական տարածք ունեցող մեկ դահլիճը) գտնվում է շենքի նկուղային հարկում: Տվյալ խանութը բացառապես նկուղային չի համարվի և հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս բացառապես նկուղային հարկերում տեղադրված լինելու հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակից (ԼԳ2) չի կիրառվի` անկախ խանութի ոչ նկուղային մասում գործունեության իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից:

 

3. ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

3.1. Առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրով արտահայտված ընդհանուր մակերեսը (տարածքը) այն մակերեսն է, որն ըստ էության որոշակիորեն առանձնացված (հատկացված) է և (կամ) փաստորեն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար: Ընդհանուր մակերեսը ներառում է փաստացի օգտագործվող մակերեսը ու անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող շինությունների, սարքավորումների զբաղեցրած մակերեսները (մասնավորապես` անցուղիների, պահեստների, աստիճանների, աստիճանահարթակների, սառնարանների, պահարանների, հիգիենայի սենյակների, հանդերձարանների, սանհանգույցների և այլն):

Փաստացի օգտագործվող մակերեսը (տարածքը) ներառում է առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված տարածքը: Ընդ որում, կազմակերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը չի կարող փոքր լինել այդ անձանց կողմից փաստացի զբաղեցրած (օգտագործվող) տարածքի մակերեսից:

Հաստատագրված վճարի հաշվարկման համար անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող մակերեսները ներառելու համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից:

(3.1-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

3.2. Կրպակաշարերի և համանման այլ վայրերի կազմակերպումը դիտարկվում է որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպում, եթե առևտրի իրականացման վայրի կազմակերպման նպատակով է կատարվել այդ տարածքների տրամադրումը (հատկացումը) կազմակերպչին (մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմնի կողմից): Այլ դեպքում առևտրի իրականացման վայրի կազմակերպում դիտարկելու համար անհրաժեշտ է կողմնորոշվել` ելնելով աշխատանքների իրականացման մասշտաբներից, պարբերականությունից, կազմակերպչի կողմից այլ անձանց համար առևտրի կազմակերպման գործառույթներ ըստ էության իրականացնելուց և տարածքը որոշակիորեն առանձնացված լինելու հանգամանքից:

3.3. Անկախ առևտրի իրականացման վայրի հողի (գույքի) օգտագործման ձևից (մասնավորապես, ՀՀ կառավարության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձակալություն, սեփական հողատարածքի, գույքի օգտագործում) առևտրի իրականացման վայր կազմակերպողները հաստատագրված վճարները հաշվարկում են օրենքի 3 գլխի դրույթներին համապատասխան:

3.4. Այն դեպքում, երբ առևտրի իրականացման վայրերում առևտուրն իրականացվում է նաև ավտոմեքենաների միջոցով (վրայից), ապա այդ ավտոմեքենաների զբաղեցրած մակերեսները (տարածքները) ևս ներառվում են առևտրի իրականացման վայրի մակերեսի (տարածքի) մեջ:

i

3.5. Առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրի իրականացման վայրերի համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է նաև 0.7 գործակից: Սույն հրահանգի կիրառման առումով առևտրական դահլիճ ունեցող մշտական (հիմնական) շինություն է համարվում կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից կազմված փակ ծավալ կազմող շինարարական համակարգը, որն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար:

Միևնույն վայրում (հասցեում) առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և միաժամանակ այդ շինությունից դուրս (ոչ մշտական շինություն) առևտրի իրականացման վայր կազմակերպելու դեպքում` կազմակերպիչը փաստացի օգտագործվող մակերեսները (տարածքները) հաշվառում է առանձին:

Օրինակ 3.1

Աբովյանում կազմակերպությունը, իրեն տրամադրված տարածքում կազմակերպում է տոնավաճառ (առևտրի իրականացման վայր): Կազմակերպության կողմից տոնավաճառի կազմակերպման համար առևտրական գործունեություն իրականացնողներին հատկացվել է 800 քառ. մետր տարածք (փաստացի օգտագործվող մակերես), որից 500 քառ. մետր տարածքը` առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում: Կազմակերպության կողմից իր հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ առանձին-առանձին նշվում են առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և շինության հարակից տարածքում հատկացված փաստացի օգտագործվող մակերեսները: Հաստատագրված վճարի հաշվարկման համար փաստացի օգտագործվող մակերեսների (300 քառ. մետր և 500 քառ. մետր) նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ 0.7 գործակիցը կիրառվում է միայն առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում հատկացված փաստացի օգտագործվող մակերեսի (500 քառ. մետր) նկատմամբ:

(3.5-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

3.6. Առևտրի իրականացման վայրի տարածքը, որպես այդպիսին որոշակիորեն առանձնացված չլինելու, ինչպես նաև տարածքի սահմանները կազմակերպչի կողմից գերազանցելու դեպքում, որպես առևտրի իրականացման վայրի տարածք դիտարկվում է այն տարածքը, որտեղ փաստորեն կազմակերպչի կողմից իրականացվում է առևտրի կազմակերպումը:

i

3.7. Առևտրի կազմակերպումը շաբաթվա տարբեր օրերին առևտրի իրականացման վայրի տարբեր տարածքներում (մասերում) ծավալելու դեպքում կազմակերպչի կողմից յուրաքանչյուր տարածքի համար վարվում է առանձին հաշվառում:

 

Օրինակ 3.2.

Երևանի տարածքում կազմակերպությունը իրավասու մարմնի կողմից իրեն տրամադրված հողատարածքում, կազմակերպում է տոնավաճառ: Տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը 8000 քառ. մետր է, որից կազմակերպության կողմից առայժմ 1700 քառ. մետրն է առանձնացվել (հատկացվել) առևտրի իրականացման վայրի կազմակերպելու համար (ներառյալ օժանդակող շինություններն և այլն), ընդ որում, փաստացի օգտագործվող մակերեսը կազմում է 1200 քառ. մետր: Կազմակերպությունը առևտուր է կազմակերպում տարբեր աշխատանքային ռեժիմներով` տոնավաճառը որոշակիորեն բաժանելով երկու տարբեր տարածքների: Առաջին տարածքում (փաստացի օգտագործվող մակերեսը` 800 քառ. մետր) առևտուր է կազմակերպվում միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ երկրորդ տարածքում (փաստացի օգտագործվող մակերեսը 400 քառ. մետր)` շաբաթվա բոլոր օրերին (այդ թվում նաև շաբաթ և կիրակի): Յուրաքանչյուր տարածքում առևտրի իրականացման վայրի կազմակերպումը դիտարկվում է առանձին-առանձին` որպես տարբեր տարածքներում առևտրի կազմակերպման գործունեություն: Տվյալ դեպքում կազմակերպությունը հարկային տեսչությանը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ 2 հայտարարություն է ներկայացնում և հաստատագրված վճարների հաշվարկները կատարում է յուրաքանչյուր փաստացի օգտագործվող տարածքի համար առանձին-առանձին:

(3.7-րդ կետի 3.2 օրինակը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

3.8. Այն դեպքում, երբ կազմակերպիչը հանդիսանում է նաև առևտուր իրականացնող (իր (հատկացված) տարածքներում (տեղերում) ինքը ևս իրականացնում է առևտուր), ապա առևտրի իրականացման վայրի այդ տարածքների մասով առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար սահմանված հաստատագրված վճարներ չեն գործում: Կազմակերպչի կողմից այդ տարածքում առևտուր իրականացնելու համար հարկերը հաշվարկվում և վճարվում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` բացառությամբ այն դեպքերի, երբ իր առևտրական գործունեությունը նա իրականացնում է այդ նույն վայրում տեղաբաշխված խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով և իր ողջ առևտրական տարածքի գումարային մեծությունը չի գերազանցում 30 մ2 (այսինքն` համապատասխանում է օրենքի 2 գլխի դրույթներին): Գործունեության մի քանի տեսակ իրականացնելու դեպքում իրականացվում է եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում:

i

3.9. Առևտրի իրականացման վայր կազմակերպողների կողմից յուրաքանչյուր ամսվա համար հարկային տեսչության մարմնին նախօրոք հայտարարված առևտրի իրականացման վայրի մակերեսին (տարածքին) վերաբերող ելակետային տվյալները ամսվա ընթացքում (այդ ամսվա համար) նվազեցման ենթակա չեն բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

(3.9-րդ կետը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

3.10. Հաստատագրված վճարի ամսական չափը առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլ) կազմակերպչի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա, որտեղ`

 

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի

բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

ՓՄ - առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրով արտահայտված փաստացի

օգտագործվող մակերեսն է,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի

թիվն է,

Գ1 - գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Գ2 - անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող

մակերեսների հաշվառման գործակիցն է,

Գ3 - առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում առևտրի

իրականացման վայր կազմակերպողների համար կիրառվող գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

(3.10-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

3.11. Վճարողները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, օրենքով սահմանված ժամկետներում, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում են ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված ձևի հայտարարություն` սահմանային չափերի հաշվարկման ցուցանիշների վերաբերյալ:

Կազմակերպչի կողմից տվյալ ամսվա համար գանձվող վճարների գումարներն առևտրի իրականացման վայրի 1 մ2 հաշվով այդ ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի մեծության հնգապատիկը գերազանցելու դեպքում, հաստատագրված վճարի մեծության նկատմամբ լրացուցիչ կիրառվում է 2,0 ուղղիչ գործակից (օրենքի 31 հոդվածի 2-րդ կետ):

Տվյալ սահմանային չափը գերազանցելու դեպքում ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի չափը ճշգրտվում է ՀՎ x ԼԳ բանաձևով, որտեղ ԼԳ - լրացուցիչ ուղղիչ գործակիցն է:

 

Օրինակ 3.3.

i

Օրինակ 3.2-ում նշված կազմակերպությունը օգոստոս ամսվա ընթացքում առաջին տարածքում (800 քառ. մետր) առևտուր է կազմակերպել 10 օր, իսկ երկրորդ տարածքում (400 քառ. մետր)` 31 օր: Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս վերջիններից գանձված վճարների գումարները կազմել են.

- առաջին տարածքի համար` 7500,0 հազ. դրամ,

- երկրորդ տարածքի համար` 5600,0 հազ. դրամ:

Տվյալ ամսվա համար դրանց մեծությունը 1 մ2 հաշվով կկազմի համապատասխանաբար`

- 9375 դրամ (7500,0 հազ. դրամ: 800 = 9375 դրամ),

- 14000 դրամ (5600,0 հազ. դրամ: 400 = 14000 դրամ):

Կազմակերպչի կողմից ամսվա համար վճարվող հաստատագրված վճարի չափը հաշվարկված է`

- առաջին տարածքի համար` 1200,0 հազ. դրամ

(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 800 մ2 x 10 օր x 1.25 x 1,2 x 1,0 x 1,0 = 1200,0 հազ. դրամ).

- երկրորդ տարածքի համար` 1860,0 հազ. դրամ.

(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 400 մ2 x 31 օր x 1,25 x 1,2 x 1,0 x 1,0 = 1860,0 հազ. դրամ):

Հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված 0.7 գործակիցը չի կիրառվում, քանի որ տոնավաճառը չի գտնվում առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում:

Մեկ քառ.մետրի հաշվով ամսվա համար այն համապատասխանաբար կազմում է.

- 1500 դրամ (1200,0 հազ. դրամ: 800 մ2 = 1500 դրամ),

- 4650 դրամ (1860,0 հազ. դրամ: 400 մ2 = 4650 դրամ):

1 մ2 հաշվով «Արմեն» ՍՊԸ-ի կողմից օգոստոս ամսվա համար գանձվող վճարների գումարների և նույն ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի մեծության հարաբերակցությունը ըստ տարածքների համապատասխանաբար կազմում է`

- 6,25 (9375 դրամ: 1500 դրամ = 6,25),

- 3,01 (14000 դրամ: 4650 դրամ = 3,01):

Հետևաբար հաստատագրված վճարի գումարն առաջին տարածքի համար կավելացվի 2 անգամ և կկազմի 2400,0 հազ. դրամ (1200,0 հազ. դրամ x 2,0), իսկ երկրորդ տարածքի համար, քանի որ չկա սահմանային չափի գերազանցում, կմնա անփոփոխ:

Այսպիսով, կազմակերպության տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը կկազմի 4260,0 հազ. դրամ (2400,0 հազ. դրամ + 1860,0 հազ. դրամ):

(3.11-րդ կետի 3.3 օրինակը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

3.12. Գյուղատնտեսական արտադրանքի շուկա հանդիսացող առևտրի իրականացման վայրի համար հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս կիրառվում է 0,4 ուղղիչ գործակիցը: Եթե գյուղատնտեսական արտադրանքի շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից բացի առկա է նաև այլ ապրանքների վաճառք, ապա 0,4 ուղղիչ գործակիցը կիրառվում է միայն գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար առանձնացված (փաստացի օգտագործվող) տարածքի մասով:

 

Օրինակ 3.4.

Երևանում գտնվող գյուղատնտեսական արտադրանքի երկհարկանի շուկայում (որի տարածքը կազմում է 600 քառ. մետր) առևտուր իրականացնողների մի մասը, շուկայի մի հատվածում` 150 քառ. մետր մակերեսի վրա, առևտուր է իրականացնում ոչ գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող (մասնավորապես տնտեսական բնույթի) ապրանքների գծով:

Տվյալ դեպքում, կազմակերպիչը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացվող ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ձևի մեջ, այդ տարածքները (մակերեսները) արտացոլում է յուրաքանչյուր մասով առանձին-առանձին (երկու սյունակով):

Օրինակում բերված դեպքում շուկայի 450 մ2 (600 մ2-150 մ2 = 450 մ2) կազմող այն մասի համար, որտեղից իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառք կիրառվում է 0,4 ուղղիչ գործակից, իսկ մյուս 150 մ2 կազմող մասի համար` 1,25 ուղղիչ գործակիցը:

 

4. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

4.1. Օրենքի գործողությունը չի տարածվում հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղադրված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա` սովորողներին (դպրոցականներին, ուսանողներին) և աշխատավորական կոլեկտիվի անդամներին մատուցված հանրային սննդի ծառայությունների մասով:

 

Օրինակ 4.1.

Միջնակարգ դպրոցի բուֆետում (որն ունի 60 քառ. մետր սպասարկման սրահ) կազմակերպվում է խոհարարական արտադրանքի իրացում (սպառում) դպրոցականների և դպրոցի աշխատավորական կոլեկտիվի անդամների համար:

Համաձայն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, այստեղ հաստատագրված վճարներ չեն գործում և հարկումն իրականացվում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 4.2.

i

Օրինակ 4.1-ում նշված դպրոցի բուֆետը (ճաշարանը) վարձակալությամբ տրամադրվել է «Պապյան» ընկերությանը` հանրային սննդի ոլորտում (ոչ դպրոցական կարիքների համար, մասնավորապես, ամառային արձակուրդների ընթացքում) տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Այս դեպքում հարկումը կատարվում է հաստատագրված վճարների ձևով:

 

i

4.2. Հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):

Բացօթյա վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում սպասարկման ընդհանուր մակերես է համարվում`

- որևէ կերպ սահմանազատված (պատ, պարիսպ, ցանկապատ, հարթակ կամ համանման այլ ձևերով) տարածքի, կամ

- ծայրամասային (եզրային) սեղանների, տաղավարների (բեսեդկա) կամ համանման ժամանակավոր այլ կառույցների (ներառյալ դրանցում մեկ կամ քանի սեղաններ ներառող), ինչպես նաև այլ օժանդակ կառույցների (խոհանոց, հաճախորդների ժամանցի համար նախատեսված կառույցների (հարթակներ, խաղահրապարակներ, շատրվաններ և այլն) եզրակետերով տարված առավելագույն շրջագծում ընդգրկվող տարածքի`

մակերեսներից առավելագույնը:

Բացօթյա վայրում երկու և ավելի հարթակների (կառույցի հարկերի) վրա կամ միաժամանակ` սահմանազատված և չսահմանազատված տարածքներում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում` որպես սպասարկման սրահի մակերես ընդունվում է յուրաքանչյուր հարթակի համար բացօթյա վայրերի համար սույն կետում նշված կարգով որոշված մակերեսների հանրագումարը:

(4.2-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

4.3. Հանրային սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀՎ = Պ x ՍՄ x Գ1 x Գ2 x ԼԳ1 x ԼԳ2 x ԼԳ3 x ԼԳ4 x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի

բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

ՍՄ - քառակուսի մետրերով արտահայտված սպասարկման մակերեսը,

Գ1 - բացօթյա վայրերի համար` տարածքի օգտագործման գործոնի հետ կապված

ուղղիչ գործակիցն է,

Գ2 - սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների)

համար ուղղիչ գործակիցն է,

ԼԳ1 - բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ

վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից

մինչև 600) աշխատող բարերի համար լրացուցիչ կիրառվող ուղղիչ

գործակիցն է,

ԼԳ2 - բացօթյա վայրերի համար` ապրիլ-հոկտեմբեր ամիսների համար կիրառվող

լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

ԼԳ3 - հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի)

զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսը 50 քառակուսի մետրը

չգերազանցելու դեպքում կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

ԼԳ4 - Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տաուշի մարզերում գտնվող

հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների)

համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

(4.3-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

4.4. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված է սահմանային չափ` հարկ վճարողների կողմից 1մ2 հաշվով եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը 200 հազ. դրամը գերազանցելու դեպքում վերջիններս հաշվետու եռամսյակի համար հարկերը կվճարեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 4.3.

Երևան քաղաքում գտնվող կազմակերպությանը պատկանող սրճարանում իրականացվում է հանրային սննդի գործունեություն: Սրճարանում սպասարկման մակերեսը կազմում է 70 մ2: Հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարների մուծում հետևյալ չափով.

ՀՎ = Պ x ՍՄ x Ա = 2000 x 70 մ2 x 1,0 = 140 000 դրամ:

Հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված ուղղիչ գործակիցներ չեն կիրառվում այն պատճառով, որ`

ա) սրճարանը չի հանդիսանում բացօթյա վայր,

բ) սրճարանը սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող օբյեկտ չէ,

գ) սրճարանը չի համարվում բար-վարիետեի, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայր, ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից մինչև 600) աշխատող բար,

դ) սրճարանի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը գերազանցում է 50 քառակուսի մետրը,

ե) սրճարանը գտնվում է Երևանում:

Համաձայն օրենքի 19 հոդվածի 3-րդ կետի` շահութահարկի գծով կանխավճարային մուծումներ նշված ամիսների համար չեն կատարվելու:

Եռամսյակն ավարտվելուց հետո կազմակերպությունը օրենքի 13 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունը` ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից հաստատված ձևով, որում կատարված հաշվարկներից պարզվում է, որ սրճարանի ապրանքաշրջանառության ծավալը եռամսյակի համար կազմել է 11450,0 հազ. դրամ: Քանի որ տվյալ դեպքում եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով կազմում է 163,6 հազ. դրամ (չի գերազանցում օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված սահմանային չափը), ապա, տվյալ դեպքում, որևէ վերահաշվարկ չի կատարվում և շահութահարկի և ԱԱՀ-ի հարկային պարտավորություններն այդ եռամսյակի համար կազմում է հաստատագրված վճարի գումարի չափը:

 

Օրինակ 4.4.

Կազմակերպությունը Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող իրեն պատկանող երկհարկանի տան առաջին հարկի 2 սենյակներում և տնամերձ այգու մի մասում իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Սենյակներից մեկում տեղաբաշխված է խոհանոցը, իսկ մյուս` 17 քառ. մետր մակերես ունեցող սենյակը և այգու 15 քառ. մետր մակերես ունեցող հատվածը հանդիսանում են սպասարկման սրահ: Տվյալ դեպքում, ապրիլ-հունիս ամիսների համար, անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարի մուծում հետևյալ չափերով`

ապրիլ ամսվա համար

- 17 մ2 տարածքի (ոչ բացօթյա վայրի) համար`

ՀՎ = Պ x ՍՄ x ԼԳ3 x Ա = 2000 x 17 մ2 x 0.75 x 1,0 = 25500 դրամ,

- 15 մ2 տարածքի (բացօթյա վայրի) համար`

ՀՎ = Պ x ՍՄ x Գ1 x ԼԳ2 x ԼԳ3 x Ա = 2000 x 15 մ2 x 0,7 x 1,5 x 0,75 x 1,0 = 23625 դրամ:

Օրենքի 36-րդ հոդվածի «ե» ենթակետով սահմանված 0.75 լրացուցիչ ուղղիչ գործակիցը (ԼԳ3) կիրառվում է, քանի որ հանրային սննդի վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահների մակերեսը (17+15=32) չի գերազանցում 50 մ2:

Կազմակերպության կողմից ապրիլ ամսվա համար վճարվող հաստատագրված վճարի ընդհանուր գումարը կկազմի 49125 դրամ (25500+23625=49125):

Քանի որ եռամսյակի մյուս 2 ամիսների համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փոփոխություն չի կատարվել, ապա եռամսյակի համար հաստատագրված վճարների ընդհանուր գումարը կկազմի 147375 դրամ (3x49125):

Հանրային սննդի օբյեկտի ապրանքաշրջանառությունը կազմել է 6800,0 հազ. դրամ: Քանի որ 1 մ2-ի հաշվով եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է սահմանային չափը` 200 հազ. դրամը (կազմել է 212,5 հազ. դրամ (6800,0: 32 = 212,5)), ապա հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով կազմակերպությունը անցած եռամսյակի համար հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ վճարված 147375 դրամ հաստատագրված վճարի գումարը օրենքի 16 հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման, ընդ որում` 88425 դրամը (147375 դրամի 60 %-ը) ԱԱՀ-ի և 58950 դրամը (147375 դրամի 40 %-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8. կետի և օրինակի համանմանությամբ):

Հաջորդ ամիսների համար կազմակերպությունն ամեն դեպքում կատարում է հաստատագրված վճարներ` հաջորդ եռամսյակի արդյունքներով, նորից վերը նշված կարգով կատարելով համեմատություն:

(4.4-րդ կետի օրինակներ 4.3 և 4.4 խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

4.5. Եռամսյակի ընթացքում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի ելակետային տվյալ հանդիսացող սպասարկման մակերեսի փոփոխության դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս եռամսյակի համար հիմք է ընդունվում միջին ամսական սպասարկման մակերեսը:

 

Օրինակ 4.5.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացրել է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն: Հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի մակերեսը ապրիլ ամսվա համար հայտարարել է 31 մ2: Մայիսի 12-ին ներկայացրել է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն, որում սպասարկման սրահի մակերեսը հայտարարել է 40 մ2: Իսկ հունիսի 20-ին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարությունով հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի մակերեսը հայտարարվել է 30 մ2:

Տվյալ եռամսյակի համար սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս միջին ամսական սպասարկման սրահի մակերեսը հաշվարկվում է հետևյալ կերպ``

 

31 + 40 +40

ՍՄ = ----------- = 37 մ2

3

Տվյալ դեպքում, ելնելով այն հանգամանքից, որ օրենքով հանրային սննդի համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար և գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում, ինչպես մայիս ամսվա, այնպես էլ հունիս ամսվա համար սպասարկման սրահի մակերեսը ընդունվում է 40 մ2:

(4.5-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

4.6. Սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրի (օբյեկտի) համար նախատեսված 0.5 ուղղիչ գործակիցը կիրառվում է այն դեպքում, երբ տվյալ վայրում (օբյեկտում) հանրային սննդի սպասարկումը իրականացվում է բացառապես կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի անդամներին:

 

Օրինակ 4.6.

Սյունիքի մարզի գործարանի տարածքում տեղաբաշխված ճաշարանը, որն ունի 47 քառ. մետր սպասարկման սրահ, սպասարկում է սահմանափակ քանակակազմով սպառողների` աշխատավորական կոլեկտիվի անդամներին: Տվյալ դեպքում ճաշարանի համար հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`

 

ՀՎ = Պ x ՍՄ x Գ2 x ԼԳ3 x ԼԳ4 x Ա = 2000 x 47 մ2 x 0,5 x 0,75 x 0,7 x 1,0 = 24675 դրամ:

(4.6-րդ կետը խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

4.7. Արտաքին բուֆետների միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար, անկախ վերջիններիս բացօթյա լինելու կամ չլինելու հանգամանքից, բացօթյա վայրերի համար նախատեսված ուղղիչ գործակիցներ չեն կիրառվում:

Արտաքին բուֆետների, որոնց սպասարկման մակերեսը համաձայն օրենքի ընդունվում է 20 քառակուսի մետր, հաստատագրված վճարները հաշվարկելիս հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի (50 քառակուսի մետրը չգերազանցելու) հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակիցը չի կիրառվում:

Հանրային սննդի մեկ վայրում (օբյեկտում) արտաքին բուֆետի միջոցով իրականացվող հանրային սննդի սպասարկման տարբեր ձևերի առկայության դեպքում (մասնավորապես, շարժական պաղպաղակային սարքեր, «Գրիլ» սարքեր), հաստատագրված վճարի հաշվարկումը կատարվում է յուրաքանչյուրի համար առանձին, իսկ հարկային տեսչության մարմնին ներկայացվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ մեկ (միասնական) հայտարարություն` հանրային սննդի վայրի համար (կատարվում է համապատասխան նշում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության «Սպասարկման մակերես» տողի վերջին սյունակում):

(4.7-րդ կետը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

i

4.8. Հանրային սննդի կազմակերպումը մի քանի վայրերում իրականացնելու դեպքում հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին և յուրաքանչյուր օբյեկտի համար հարկային տեսչության մարմիններին ներկայացվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:

 

Օրինակ 4.7.

Կազմակերպությունը տոնավաճառի շենքում տեղաբաշխված շարժական վայրի (արտաքին բուֆետ) միջոցով, հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն:

Քանի որ, հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է արտաքին բուֆետի միջոցով, ուստի օրենքի 35 հոդվածի 2-րդ կետի համաձայն, սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառ. մետր: Ըստ էության, հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ:

Հաստատագրված վճարի չափը կկազմի`

ՀՎ = Պ x ՍՄ x Ա = 2000 x 20 մ2 x 1,0 = 40000 դրամ:

Միաժամանակ կազմակերպությունը Վայոց ձորի մարզում շահագործում է «Գրիլ» սարք (հավի խոհարարական մշակում): Հաստատագրված վճարի չափը այս դեպքում, կիրառելով հանրային սննդի օբյեկտի գտնվելու վայրի հետ կապված օրենքով սահմանված 0.7 լրացուցիչ ուղղիչ գործակիցը (ԼԳ4), կկազմի`

ՀՎ = Պ x ՍՄ x ԼԳ4 x Ա = 2000 x 20 մ2 x 0.7 x 1,0 = 28 000 դրամ:

Քանի որ, կազմակերպությունը հանրային սննդի ոլորտում գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում գտնվող երկու առանձին արտաքին բուֆետների միջոցով, ապա իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ երկու առանձին հայտարարություն:

(4.8-րդ կետը փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

4.9. Հանրային սննդի ոլորտում իրականացվող արտադրական գործունեության համար հարկերը հաշվարկվում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 4.9.

i

Կազմակերպությունը հանրային սննդի ոլորտում արտադրական գործունեության իրականացման համար Շիրակի մարզում ունի խոհարարական նախապատրաստվածքի արտադրամաս:

Կազմակերպությունը, վերը նշած արտադրական գործունեությունից բացի, 40 մ2 սպասարկման սրահից (ոչ բացօթյա) իրականացնում է խոհարարական արտադրանքի պատրաստման և սպառման կազմակերպում (օրենքի շրջանակներում ներառվող գործունեության իրականացում):

Քանի որ, ըստ էության հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ, հաստատագրված վճարի գումարը տվյալ ամսվա համար կկազմի`

ՀՎ = Պ x ՍՄ x ԼԳ3 x ԼԳ4 x Ա = 2000 x 40 մ2 x 0.75 x 0.7 x 1,0 = 42 000 դրամ:

Իսկ արտադրական գործունեության մասով, կազմակերպությունը հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

(4.9-րդ կետի օրինակ 4.9 խմբ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

4.10. Այն հարկ վճարողները, որոնք հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար չունեն համապատասխան սպասարկման սրահներ (բացառությամբ օրենքի 35 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի) հարկերը հաշվարկում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 4.10.

«Բերդ» կոոպերատիվը հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն և այդ նպատակով ընդունում է պատվերներ այլ տնտեսավարող սուբյեկտներից` կազմակերպելու միանգամյա ճաշկերույթներ (այդ թվում` այդ տնտեսավարող սուբյեկտների կողմից ընտրված համապատասխան վայրերում): Կոոպերատիվը գործունեության այդ մասով հարկերը հաշվարկում և վճարում է հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

i

4.11. Հայաստանի Հանրապետության «Հանրային սնունդ. Տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 112-95 ստանդարտում սահմանված են հանրային սննդի վայրերի (օբյեկտների) տիպերը (մասնավորապես ռեստորան, սրճարան, բար, ճաշարան, նախաճաշարան, բուֆետ հասկացությունները), իսկ նշված տիպերից ելնող (տիպերին բնորոշ) մասնագիտացումները, դասակարգման չափանիշները, ինչպես նաև ներկայացվող պահանջները ամրագրված են «Հանրային սնունդ. Ձեռնարկությունների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները» Հայաստանի Հանրապետության ՀՍՏ 176-98 ստանդարտում:

Օրինակ 4.11.

Երևան քաղաքում գտնվող հանրային սննդի օբյեկտում (վայրում) կազմակերպությունը իրականացնում է հանրային սննդի գործունեություն երկու տարբեր սպասարկման սրահների միջոցով: Դրանք 4.11-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության ստանդարտների պահանջներից ելնելով համապատասխանում են`

առաջինը` ռեստորանի (սպասարկման սրահը` 48 մ2),

իսկ երկրորդը` բար-վարիետեի (սպասարկման սրահը` 48 մ2):

Քանի որ հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահների մակերեսը գերազանցում է 50 մ2 (48+48=96 մ2), ապա սպասարկման սրահներից ոչ մեկի նկատմամբ օրենքի 36 հոդվածի «ե» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառելի չէ:

Տվյալ դեպքում, բար-վարիետեի համար հաստատագրված վճարը հաշվարկելիս կիրառվում է օրենքի 36 հոդվածի «բ» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը:

(4.11-րդ կետը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

4.12. Օրենքի 36-րդ հոդվածի «բ» ենթակետով նախատեսված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառվում է բար-վարիետեների նկատմամբ, ինչպես նաև հանրային սննդի վայրի (օբյեկտի) այն սպասարկման սրահի նկատմամբ, որտեղ իրականացվում (նախատեսվում) են հեստապար (ստրիպտիզ) և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ:

Նշված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառվում է նաև այն բարերի համար, որոնց աշխատանքի տևողության որևիցե հատվածը ներառվում է 2400-ից մինչև 600-ը ընկած ժամանակահատվածում:

(4.12-րդ կետը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

---------------------------------------------

հեղինակների կողմից- շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հարկային տեսչություն
30.12.1998
N 01/60
Հրաման