Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կոլեգիայի 1991 թվականի մարտի 15-ի «Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին որոշման կատարման ընթացքը և հետագա խնդիրները» որոշումը ռուսական հանրակրթական դպրոցներում հայերեն ուսուցման անցնելու մասում տարածել 1-4-րդ դասարանների վրա:

2. Ռուսական հանրակրթական դպրոցների 5-րդ և բարձր դասարաններում ապահովել հայերեն ուսուցմանը կամավոր անցնելու սկզբունքը, դրա կիրառման համար ստեղծելով նպաստավոր պայմաններ:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
20.07.1991
N ՆԽ-295-I
Որոշում