Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2011  -ից մինչեւ   19.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.18 թիվ 423-Ն որոշում)

i

040.1145.180811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1145-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների ղեկավարներին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում երաշխիքը պահանջել սույն որոշմամբ հաստատված երաշխիքի օրինակելի ձևին համապատասխան:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում երաշխիք պահանջելիս հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված երաշխիքի օրինակելի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1145-Ն որոշման

 

ԵՐԱՇԽԻՔ N __________

 

1. Սույն երաշխիքը (այսուհետ` երաշխիք) հանդիսանում է __________________

(անունը, ազգանունը

կամ անվանումը)

 

(այսուհետ` բենեֆիցիար) և _________________________________ (այսուհետ`

(անունը, ազգանունը կամ անվանումը)

 

պրինցիպալ) միջև ____________________ կնքված N ________________պայմանագրից

                 (ամիսը, ամսաթիվը,              (պայմանագրի

                     տարեթիվը)                     համարը)

 

բխող պրինցիպալի պարտավորությունների (այսուհետ` երաշխավորված պարտավորություններ) կատարման ապահովում:

 

2. Երաշխիքով _____________________________(այսուհետ` երաշխիք տվող անձ)

(երաշխիք տվող բանկ, այլ

վարկային հաստատություն կամ

ապահովագրական կազմակերպություն)

 

անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի` սույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով (այսուհետ` պահանջ) բենեֆիցիարին

    վճարել _________________ (_____________)    _____________________

(այսուհետ`

(գումարը` թվերով)  (գումարը` տառերով) (դրամ կամ այլ արժույթ)

 

երաշխիքի գումար)` պահանջն ստանալուց հետո _______________ (_______________)

(օրերը` թվերով) (օրերը` տառերով)

 

աշխատանքային օրվա ընթացքում: Վճարումը կատարվում է բենեֆիցիարի ______________________ բանկում բացված_____________________________

   (բանկի անվանումը)                     (բանկային հաշվի համարը)

 

բանկային հաշվին փոխանցման միջոցով:

 

3. Սույն երաշխիքն անհետկանչելի է:

4. Սույն երաշխիքից բխող բենեֆիցիարի` երաշխիքի գումարի վճարումը պահանջելու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի երաշխիք տվող անձի գրավոր համաձայնության դեպքում:

5. Երաշխիքը գործում է ________________ մինչև _______________ներառյալ:

                          (ամիսը, ամսաթիվը,       (ամիսը, ամսաթիվը,

                           տարեթիվը)                տարեթիվը)

 

6. Բենեֆիցիարը պահանջը ներկայացնում է երաշխիք տվող անձին գրավոր ձևով: Պահանջին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) _________________________________________________________________

2) _________________________________________________________________

3) ________________________________________________________________:

 

7. Երաշխիք տվող անձը բենեֆիցիարի կողմից ներկայացված պահանջը և կից փաստաթղթերն ստանալուց հետո առավելագույնը ________________(_______________)

(օրերը` թվերով) (օրերը` տառերով)

 

աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված պահանջը և կից փաստաթղթերը` սույն երաշխիքի պայմաններին դրանց համապատասխանությունը պարզելու համար:

 

8. Այն դեպքում, երբ բենեֆիցիարը ներկայացրել է սույն երաշխիքի պայմաններին համապատասխանող պահանջ և կից փաստաթղթեր, իսկ երաշխիք տվող անձը երաշխիքով սահմանված ժամկետում չի վճարում երաշխիքի գումարն ամբողջությամբ, ապա բենեֆիցիարն իրավունք ունի երաշխիք տվող անձի բանկից պահանջելու երաշխիք տվող անձի հաշվից իրեն վճարել երաշխիքի գումարը` ներկայացնելով սույն երաշխիքի իր օրինակը:

9. Այն դեպքում, երբ բենեֆիցիարը ներկայացրել է սույն երաշխիքի պայմաններին համապատասխանող պահանջ և կից փաստաթղթեր, իսկ երաշխիք տվող անձը երաշխիքով սահմանված ժամկետում չի վճարում երաշխիքի գումարն ամբողջությամբ, այդ թվում` երբ բենեֆիցիարի կողմից սույն երաշխիքի 8-րդ կետում ամրագրված իր իրավունքից օգտվելու դեպքում` երաշխիք տվող անձի բանկային հաշվում առկա չեն բավարար միջոցներ, ապա երաշխիք տվող անձը, իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար բենեֆիցիարին վճարում է տուժանք` յուրաքանչյուր ուշացված օրվա համար` _______ չափով: Ընդ որում, երաշխիքի գումարի վճարման իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար երաշխիք տվող անձի պատասխանատվությունը չի սահմանափակվում երաշխիքի գումարով:

10. Երաշխիք տվող անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե`

1) պահանջը կամ կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն երաշխիքի պայմաններին.

2) պահանջը ներկայացվել է երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:

11. Երաշխիք տվող անձը պահանջը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան նույն աշխատանքային օրը, մերժման մասին տեղեկացնում է բենեֆիցիարին:

12. Սույն երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:

13. Սույն երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գործադիր տնօրեն _______________________

 

Գլխավոր հաշվապահ _____________________

___________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2011
N 1145-Ն
Որոշում