Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ՖԱԿՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմնադրույթներով,

ձգտելով Հայաստանում ամրապնդել ժողովրդավարության սկզբունքներն ու միջազգայնորեն ճանաչված մարդասիրական նորմերը,

վստահ լինելով, որ պետության ու անհատի շահերի ներդաշնակությունն է Հայաստանի հետագա վերելքի հիմնական երաշխիքը,

ընդունելով, որ որևէ պետության անկախություն հնարավոր է այդ պետության յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական, քաղաքական, հոգևոր, ազգային-մշակութային ազատություններն ապահովելու միջոցով,

ձգտելով Հայաստանի Հանրապետությունը տեսնել համաշխարհային հանրության երկրների շարքում որպես այդ հանրության իրավական ու բարոյական նորմերը ճանաչող ու դրանցով ղեկավարվող պետություն,

հայտնելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ու համընդհանուր հռչակագրի դրույթներին,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Միանալ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին:

2. Միանալ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին կից ֆակուլտատիվ արձանագրությանը:

3. Հայաստանի Հանրապետության բոլոր օրենսդրական ակտերը համապատասխանեցնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի դրույթներին:

4. Մինչև վերոհիշյալ համապատասխանեցումը ճանաչել այդ դրույթների գերակայությունը հանրապետության օրենքների նկատմամբ:

5. Սույն որոշման տեքստն ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող բոլոր պետություններին:

1 ապրիլի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
01.04.1991
N Ն-0275-I
Որոշում