Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջարկը «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրությունների գործարկման վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին շահագործել «Նաիրիտ» ԳԱՄ-ի քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրությունները` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը առկա հզորությունների սահմաններում, պահպանելով գործող բնապահպանական նորմաները:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` 1991 թվականի ընթացքում լուծել «Նաիրիտ» ԳԱՄ-ը ամբողջովին հանրապետությանը ենթարկելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` մեկ տարվա ընթացքում հաստատել միավորման վերամասնագիտացված ծրագիր` 1992 թվականից սկսած հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերում նախատեսելով համապատասխան միջոցառումներ:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ենթակայության տակ գործող բնապահպանական մարմին:

Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել վերոհիշյալ մարմնի կառուցվածքն ու ֆունկցիաները:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` «Նաիրիտ» ԳԱՄ-ի գործունեությունից ստացվող ամբողջ շահութահարկն ուղղել Երևան քաղաքի հարավային արդյունաբերական շրջանի և հարակից բնակավայրերի բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը: Այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ծրագիրը 3-ամսյա ժամկետում ներկայացնել Գերագույն խորհրդի հաստատմանը:

6. Ուժը կորցրած համարել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի որոշումը «Նաիրիտ» ԳԱՄ-ին վերաբերող մասում:

17 ապրիլի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
17.04.1991
N Ն-0300-I
Որոշում