Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(93-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(93-րդ մաս)

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`          260100 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

 

    Որակավորման աստիճանը`      Ճարտարագիտության բակալավր

 

I. 260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թ. 10/38-Ն որոշմամբ:

 

2. Շրջանավարտի որակավորումը` Ճարտարագիտության բակալավր

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը ուսուցման առկա ձևի դեպքում 4 (չորս) տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել տիպային անվանացանկով սահմանված ճարտարագիտական և վարչական պաշտոններ սննդամթերքի արտադրության, վերամշակման տեխնոլոգիական գործընթացներ իրագործող, սննդամթերքի պահպանման ու դրա որակի վերահսկման կազմակերպություններում, ճյուղի տեխնոլոգիական մեքենաներ ու սարքավորումներ նախագծող և պատրաստող կազմակերպություններում և գործարաններում, հասարակական սննդի կազմակերպություններում, սննդարդյունաբերության ոլորտի նախագծային բյուրոներում, գիտա-հետազոտական կազմակերպություններում ու ուսումնական հաստատություններում:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությանը, որն ուղղված է սննդարդյունաբերության տարբեր ոլորտներում իրականացվող տեխնոլոգիական գործընթացների, դրանց կենսագործման համար օգտագործվող տեխնոլոգիական մեքենասարքավորումների ուսումնասիրման, հետազոտման, ինչպես նաև գործող օրենսդրական նորմաներին համապատասխան դրանց տեխնոլոգիական ու տեխնիկական մակարդակի վերահսկման խնդիրների լուծմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտներն են սննդամթերքի արտադրության, մշակման ու վերամշակման, սննդարդյունաբերության արտադրանքի պահպանման ու պահեստավորման, տեղափոխման, որակի վերահսկման ու վաճառքի կազմակերպման, ինչպես նաև հասարակական սննդի կազմակերպությունները:

 

6. Մասնագիտական գործունեության տեսակները

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտա - հետազոտական;

2) արտադրական - տեխնոլոգիական;

3) վերահսկման-սերտիֆիկացման,

4) շահագործողական-սպասարկման,

5) կազմակերպակառավարական:

Գործունեության կոնկրետ ձևերը սահմանվում են ըստ բուհի կողմից մշակված կրթամասնագիտական ծրագրի բովանդակությամբ: Շրջանավարտը սահմանված կարգով կարող է աշխատել նաև ուսումնական հաստատություններում:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

1) մասնագիտական գործունեության`

ա. տիրապետել սննդարդյունաբերության ոլորտի տեխնոլոգիական գործընթացների նախագծման, կիրառման, տեխնիկական առաջադրանքների կազմման ու տեխնիկական առաջարկությունների մշակման մեթոդիկային,

բ. կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների տեխնիկական սպասարկման, նորոգման և այլ ծառայությունների արտադրական ծրագրերի որոշում,

գ. թողարկվող սննդամթերքի ու կիսապատրաստվածքների, իրագործվող տեխնոլոգիական գործընթացների, մատուցվող ծառայությունների որակի արտադրական վերահսկման կազմակերպում,

դ. կատարել սննդամթերքի արտադրության, վերամշակման, պահպանման, պահեստավորման ու վաճառքի գործընթացների տնտեսական արդյունավետության հաշվարկներ,

ե. սննդամթերքի արտադրության, վերամշակման, պահեստավորման ու վաճառքի գործընթացների իրականացման ժամանակ հումքի, նյութերի, էներգառեսուրսների խնայողության, սննդամթերքի որակի պահպանման միջոցառումների գործուն համակարգի մշակում,

զ. տեխնիկական փաստաթղթերի, տեխնոլոգիական գործընթացների նախագծում և կատարելագործում,

է. սննդամթերքի պատրաստման, վերամշակման ու պահպանման ժամանակակից տեխնոլոգիական գործընթացների տիրապետում,

ը. մասնագիտական գործունեության ոլորտի մեքենասարքավորումների շահագործում, նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան,

թ. մասնագիտական գործունեության ոլորտի մեքենաների և սարքավորումների անխափան ու հուսալի շահագործման կազմակերպում,

ժ. շահագործվող տեխնոլոգիական սարքերի ու նրանց տարրերի և համակարգերի փոփոխման համար անհրաժեշտ սարքավորումների ընտրում,

ժա. շահագործական փաստաթղթերի մշակում,

ժբ. օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների պլանային ընթացիկ և հիմնական նորոգումների կազմակերպում,

 

2) փորձարարական-հետազոտական գործունեության`

ա. սննդամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ուսումնասիրում ու հետազոտում,

բ. մասնակցություն մասնագիտական գործունեության օբյեկտների բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտություններին,

 

գ. հետազոտման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվական որոնում և կուտակված տեղեկատվության վերլուծություն,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտի հետազոտման պլանի ու մեթոդիկայի մշակում,

ե. հետազոտությունների արդյունքների ուսումնասիրում և արդյունաբերությունում դրանց ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակում,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների հիմնական հատկությունների կանխատեսման համար տեսական մոդելների ստեղծում,

է. սննդարդյունաբերության տեխնոլոգիական մեքենաների, սարքավորումների, համակարգերի ու սարքերի կառուցվածքային վերլուծության իրականացում,

ը. մասնագիտական գործունեության օբյեկտների մեքենասարքավորումների, համակարգերի և դրանց տարրերի ստեղծման ու շահագործման հետ կապված խնդիրների առաջադրում ու ձևակերպում,

թ. մասնագիտական գործունեության օբյեկտների մեքենաների և սարքավորումների նախագծման, տեխնիկական շահագործման ու ախտորոշման աշխատանքների, ճարտարագիտական ու տնտեսական հաշվարկների կատարում համակարգիչների օգտագործումով,

ժ. լիարժեք մասնակցություն մասնագիտական գործունեության ոլորտի մրցունակ, ժամանակակից տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով տեխնոլոգիական գործընթացների նախագծային աշխատանքներին,

ժա. մասնագիտական գործունեության օբյեկտներում, տնտեսություններում օգտագործվող բազմաբնույթ տեխնոլոգիական սարքավորումների նախագծում,

ժբ. սննդամթերքի մշակման տեխնոլոգիայի տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում,մասնակցություն մասնագիտական գործունեության նոր օբյեկտների տեխնիկական պայմանների, պահանջների, ստանդարտների, նորմատիվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին,

ժգ. մասնագիտական գործունեություն սննդարդյունաբերության օբյեկտների նախագծերի մշակման գործընթացին, հաշվի առնելով տեխնոլոգիական, էսթետիկական, բնապահպանական ու տնտեսական պահանջները,

 

3) կազմակերպական-կառավարչական գործունեության`

ա. կատարողական կոլեկտիվի աշխատանքի կազմակերպում, կառավարման ոլորտի որոշումների ընդունում, հիմնավորում ու կենսագործում,

բ. մասնագիտական գործունեության ոլորտի կազմակերպության կազմակերպա-կառավարման կառուցվածքի կատարելագործում,

գ. հաշվառման և փաստաթղթերի շրջանառության համակարգերի կազմակերպում ու կատարելագործում,

դ. ոլորտի մեքենասարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման նորմատիվների ընտրում, անհրաժեշտության դեպքում` նաև հաշվարկ,

ե. սննդամթերքի արտադրանքի ու մատուցվող ծառայության որակի ապահովման համար արտադրական և ոչ արտադրական ծախսումների գնահատում,

զ. մասնագետների և սպասարկող անձնակազմի ուսուցում ու ատեստավորում:

 

8. Որակավորման պահանջները.

 

1) Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար ճարտարագիտության բակալավրը պատրաստ է`

 

ա. մասնակցելու մասնագիտական գործունեության ոլորտի մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

բ. կազմակերպելու ոլորտի նյութերի, միջոցների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,

գ. մասնակցելու սննդամթերքի տեխնոլոգիայի ոլորտի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,

դ. ուսումնասիրելու սննդամթերքի տեխնոլոգիայի ոլորտին առնչվող մասնագիտական գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,

ե. օգտվելու սննդամթերքի տեխնոլոգիայի ոլորտի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,

զ. կազմակերպելու իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:

 

2) Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի`

ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

բ. գործող չափորոշիչներին, բնագավառի ինֆորմատիկայի միջոցների տեխնիկատնտեսական ցուցանիշներին, տեխնոլոգիաներին, դրանց կենսագործման կարգացույցներին,

գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

դ. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:

 

3) Մասնագիտական հարմարման հնարավորությունը: Ճարտարագիտության բակալավրը կարող է հարմարվել հարակից մասնագիտական գործունեության հետևյալ տեսակներին`

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

 

260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան, 2-րդ մասնագիտության գծով»

2) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի կրթությունը նախորդող մակարդակը`

միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`

միջնակարգ կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:

 

III. 260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Որակավորման պահանջները: ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:

 

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնին, նրա իրականացման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

 

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասերից, դասընթացների բուհական բաղադրամասերից, ուսանողի կողմից ընտրության դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:

 

15. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկների ուսումնասիրումը ուսանողի կողմից`

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ - տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ - Ընդհանուր հումանիտար և սոցիալ - տնտեսագիտական առարկաներ,

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ- Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ,

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ- Ընդհանուր մասնագիտական առարկաներ,

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ - տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի - տարբերակային առարկայական մասնաբաժիններ,

5) ֆակուլտատիվ դասընթացներ:

 

IV. 260100 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|                  ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                  |Կրեդիտ |

|_____|_______________________________________________________|_______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ - տնտեսագիտական - ԸՀՍՏ  |   34  |

|_____|_______________________________________________________|_______|

|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական - ԸՄԲ            |   49  |

|_____|_______________________________________________________|_______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                          |   33  |

|_____|_______________________________________________________|_______|

|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ                               |   24  |

|_____|_______________________________________________________|_______|

|05.00|Մասնագիտական - Մ                                       |   76  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Արտադրական պրակտիկա                                    |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                 |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                   |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն         |   12  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |   240 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|   Դասընթացների անվանումը և  նրանց հիմնական բաժինները  |Կրեդիտ |

|_____|_______________________________________________________|_______|

|  1  |                           2                           |   3   |

|_____|_______________________________________________________|_______|

|ԸՀՍՏԴ|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ           |  34   |

|ԿԲ   |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                                  |       |

|01.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.01|Հայոց պատմություն                                      |    4  |

|     |Հայոց պատմության առարկան, դերն ու նշանակությունը: Հին  |       |

|     |և  միջնադարյան Հայաստանի պետականությունները:           |       |

|     |Քրիստոնեությունը` որպես պետական կրոնի ճանաչման և       |       |

|     |հայոց գրերի գյուտի քաղաքական և  պատմամշակութային       |       |

|     |նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի օջախները:      |       |

|     |Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և                   |       |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի Ռուսաստանին      |       |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական |       |

|     |հոսանքները:  Ազատագրական խմբակներն ու                  |       |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:  |       |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը:    |       |

|     |Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և         |       |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի   |       |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը:       |       |

|     |1918թ.  մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի              |       |

|     |խորհրդայնացումը: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական   |       |

|     |համակարգը: Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի         |       |

|     |տարիներին: Հասարակական-քաղաքական կյանքը հետպատերազմյան |       |

|     |տարիներին: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը:         |       |

|     |Արցախյան շարժման նոր փուլը: Հայաստանի և  ԼՂՀ-ի         |       |

|     |անկախության հռչակումը: Հայաստանի երրորդ հանրապետության |       |

|     |կայացման ներքին և  արտաքին դժվարությունները, քաղաքական |       |

|     |համակարգը:                                             |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.02|Հայոց լեզու և  հայ գրականություն                       |    4  |

|     |«Հայոց լեզու և  հայ գրականություն» դասընթացի նպատակն է |       |

|     |ընդլայնել և  խորացնել ուսանողների գիտելիքներն ու       |       |

|     |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և     |       |

|     |մշակույթի դարավոր հարստության և  զարգացման արդի        |       |

|     |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր   |       |

|     |և  գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական        |       |

|     |հմտություններ` փաստաթղթավարության մասնագիտական         |       |

|     |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով:      |       |

|     |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և |       |

|     |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից:      |       |

|     |Հայ գրականության դասախոսությունները կրում են           |       |

|     |ակնարկային բնույթ, ընդգրկում են գրականագիտական         |       |

|     |երևույթներ  ու առանձին հեղինակների                     |       |

|     |ստեղծագործություններ` իբրև  հայ գրականության զարգացման |       |

|     |օրինաչափությունների դրսևորումներ:                      |       |

|     |Հայոց լեզվի դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով |       |

|     |մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես  |       |

|     |նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների    |       |

|     |ձևավորմանը,  մյուս` առավել ծավալուն մասը նվիրված է     |       |

|     |շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական      |       |

|     |կապակցման, ոճաբանության, թարգմանության և               |       |

|     |տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը`    |       |

|     |իբրև  հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և          |       |

|     |փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն       |       |

|     |ստեղծելու կարողությունների զարգացման համար:            |       |

|     |Հայոց լեզվի գործնական պարապմունքներն ուղղված են        |       |

|     |ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը`       |       |

|     |գործնական գրություններ և  ճարտարագիտական փաստաթղթեր    |       |

|     |կազմելու, ինչպես նաև  թարգմանություններ կատարելու,     |       |

|     |տերմիններ գործածելու, մասնագիտական գրականություն       |       |

|     |խմբագրելու նպատակով:                                   |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.03|Ռուսաց լեզու                                           |    4  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական      |       |

|     |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և                |       |

|     |ոճաբանությանը, գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել    |       |

|     |գրավոր խոսքի հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել    |       |

|     |գիտատեխնիկական տեքստերի թարգմանություն և  ծանոթացնել   |       |

|     |հիմնական հասկացություններին, ինչպես նաև  տեսության և   |       |

|     |տեխնիկայի հիմունքներին:                                |       |

|     |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական, ճանաչողական և      |       |

|     |վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի տեքստեր      |       |

|     |գրելու և  կազմելու հմտություն (ռեֆերատ, անոտացիա,      |       |

|     |ամփոփագիր), տեխնիկական այլ տեքստեր կազմելու            |       |

|     |հմտություն:                                            |       |

|     |Թարգմանչական համարժեքություն և  փոխարինում,            |       |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական      |       |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր`           |       |

|     |զեկուցագիր, պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն,  |       |

|     |աշխատանքային պլան, գործարար նամակագրություն`           |       |

|     |արտադրական, վարչական հարցերով,առևտրական                |       |

|     |նամակագրություն:                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.04|Օտար լեզու                                             |   10  |

|     |Ճարտարագիտության բակալավրի պատրաստման գործընթացում     |       |

|     |նախատեսված ծրագրում օտար լեզվի ուսուցումը դիտվում է    |       |

|     |որպես բուհական ինքնուրույն դասընթաց:  Շարունակելով     |       |

|     |դպրոցական դասընթացը և  ապահովելով ապագա մասնագետների   |       |

|     |նախապատրաստումը հետագա աշխատանքներին, ինչպես օտար      |       |

|     |լեզվի գործածություն պահանջող մասնագիտության, այնպես էլ |       |

|     |օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է «դպրոց-հետբուհական  |       |

|     |ուսուցում» համակարգի օղակներից մեկը (ասպիրանտական      |       |

|     |դպրոց, որակավորման բարձրացում, ինքնակրթություն):       |       |

|     |Առաջին կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական,   |       |

|     |իսկ երկրորդ և  երրորդ կիսամյակներում` ընդհանուր        |       |

|     |տեխնիկական ուսուցում:                                  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                           |    4  |

|     |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք:       |       |

|     |Փիլիսոփայության առարկան:                               |       |

|     |Փիլիսոփայության ծագման նախադրյալները: Փիլիսոփայության  |       |

|     |հիմնական հարց հասկացությունը: Դավիթ Անհաղթի            |       |

|     |փիլիսոփայության սահմանումները:  Փիլիսոփայության        |       |

|     |գործառույթները: Փիլիսոփայության և  մյուս               |       |

|     |գիտությունների կապը: Փիլիսոփայական հավատ               |       |

|     |հասկացությունը:                                        |       |

|     |Փիլիսոփայության հանրակրթական և  մասնագիտական           |       |

|     |նշանակությունը:                                        |       |

|     |Մտքի ձև  և  բովանդակություն:                           |       |

|     |Մտքի ձևերը.  հասկացություն, դատողություն, մտահանգում:  |       |

|     |Բառ-հասկացություն, նախադասություն-դատողություն:        |       |

|     |Տրամաբանության օրենքները:                              |       |

|     |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության   |       |

|     |տեսակները:                                             |       |

|     |«Մատերիա» կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի մասին      |       |

|     |ժամանակակից գիտական պատկերացումները: Շարժում: Շարժման  |       |

|     |ձևերը:  Տարածություն և  ժամանակ:  Տարածության,         |       |

|     |ժամանակի և  շարժվող մատերիայի կապը:                    |       |

|     |Զարգացման գաղափարը: Օրենք կատեգորիան: Օրենքի           |       |

|     |տեսակները: Համակարգայնության և  պատճառականության       |       |

|     |սկզբունքները: Դինամիկական և  վիճակագրական              |       |

|     |օրինաչափություններ (Մեծ թվերի օրենքը): Որակաքանակական  |       |

|     |փոփոխությունների դիալեկտիկան: Դիալեկտիկական            |       |

|     |հակասություններ:                                       |       |

|     |Բնության ըմբռնումը մշակույթի պատմության մեջ: Բնական և  |       |

|     |արհեստական միջավայր: Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: |       |

|     |Կյանքը որպես արժեք:                                    |       |

|     |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը |       |

|     |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի         |       |

|     |հիմնահարցը: Մահվան «իրավունք»:  Պրակտիկ գործունեության |       |

|     |ձևերը:                                                 |       |

|     |Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն:            |       |

|     |Ճանաչողություն և  գիտելիք:  Ստեղծագործություն և        |       |

|     |բնազդ: Ճշմարտության հիմնահարցը: Գիտության              |       |

|     |գործառույթները:                                        |       |

|     |Գիտական և  առօրյա ճանաչողություն: Գիտական գիտելիքի     |       |

|     |կառուցվածքը: Աշխարհի գիտական պատկերը: Գիտական          |       |

|     |ճանաչողության մեթոդները: Գիտության բարոյականությունը:  |       |

|     |Նյութական և  գաղափարական հարաբերություններ:            |       |

|     |Հասարակական գիտակցություն.  կառուցվածքը և  ձևերը:      |       |

|     |Պետության հատկանիշները և  գործառույթները: Իրավունքի    |       |

|     |փիլիսոփայական ըմբռնումը: Մարդկային հանրույթներ         |       |

|     |(ազգեր): Ազգ-Պետություն-Մարդկություն:                  |       |

|     |Ժողովրդավարություն և  իրավական պետություն:             |       |

|     |Ազատություն և  անհրաժեշտություն: Մարդ, անհատ, անձ      |       |

|     |հասկացությունները: Անհատի բարոյական հիմքերը:           |       |

|     |Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը: Մարդկության ապագան:   |       |

|     |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի          |       |

|     |առաջացման պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և  գիտական  |       |

|     |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը):     |       |

|     |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը:             |       |

|     |Արտադրական սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի        |       |

|     |գիտական կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ),        |       |

|     |Մարդկային հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և    |       |

|     |«Y» տեսություններ:                                     |       |

|     |Մարդը և  աշխատանքը: Անհատի սոցիոլոգիական նկարագիրը:    |       |

|     |Մարդկային պահանջմունքների համակարգը: Հույզերի          |       |

|     |ինֆորմացիոն-պահանջմունքային տեսությունը:               |       |

|     |Պահանջմունքների բավարարման սոցիալական և  հոգեբանական   |       |

|     |գործոնները: Աշխատողի և  արտադրության պահանջներ.        |       |

|     |համատեղելիություն և  հակադրություն (հակասություններ):  |       |

|     |Աշխատանքային խմբի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը:        |       |

|     |Պաշտոնական և  ոչ պաշտոնական հարաբերություններ:         |       |

|     |Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ:             |       |

|     |Աշխատանքային շարժառիթներ:                              |       |

|     |Կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը:     |       |

|     |Կառավարման հիմնական ոճերը: Լիդերության հարցը: Ղեկավարի |       |

|     |էթիկան: Ձեռնարկության սոցիալական ծառայություն:         |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.06|Իրավագիտություն                                        |    2  |

|     |Պետությունը և  իրավունքը. նրանց դերը հասարակական       |       |

|     |կյանքում: Իրավունքի նորմերը և  չափորոշիչ-իրավական      |       |

|     |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը:     |       |

|     |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ:   |       |

|     |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը |       |

|     |և  ենթաօրենսդրական ակտերը:  Հայաստանի Հանրապետության   |       |

|     |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:               |       |

|     |Իրավախախտումը և  իրավական պատասխանատվությունը:         |       |

|     |                                                       |       |

|     |Օրինականության և  կարգուկանոնի տեղը ժամանակակից        |       |

|     |հասարակությունում:  Իրավական պետություն. քաղաքացիական  |       |

|     |հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը |       |

|     |որպես պետության հիմնական օրենք: Մարդու և  քաղաքացու    |       |

|     |հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի     |       |

|     |Հանրապետությունում, նրանց երաշխիքները: Պետական         |       |

|     |իշխանության օրգանների համակարգը և  տեղական             |       |

|     |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում:         |       |

|     |Պետության տարածքային կազմավորման հիմունքները.          |       |

|     |տարածքային կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում:  |       |

|     |Քաղաքացիական իրավահարաբերություն հասկացությունը:       |       |

|     |Ֆիզիկական և  իրավաբանական անձ: Սեփականության իրավունք: |       |

|     |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և       |       |

|     |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում:  Ժառանգական |       |

|     |իրավունք: Ամուսնա-ընտանեկան հարաբերություններ:         |       |

|     |Ամուսինների, ծնողների և  երեխաների փոխադարձ            |       |

|     |իրավունքներն ու պարտավորությունները:                   |       |

|     |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի:           |       |

|     |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային       |       |

|     |կարգապահությունը և  պատասխանատվությունը այն խախտելու   |       |

|     |դեպքում: Վարչական իրավախախտումները և  վարչական         |       |

|     |պատասխանատվությունը:                                   |       |

|     |Հանցագործություն հասկացությունը: Քրեական               |       |

|     |պատասխանատվություն կատարած հանցանքի համար: Էկոլոգիական |       |

|     |իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության իրավական   |       |

|     |կարգավորման յուրահատկությունները: Պետական գաղտնիքի     |       |

|     |պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և          |       |

|     |նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և  պետական       |       |

|     |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում:                 |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.07|Քաղաքագիտություն                                       |    2  |

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:        |       |

|     |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և       |       |

|     |իշխանավարման հարաբերությունները: Քաղաքականության դերն  |       |

|     |ու տեղը ժամանակակից հասարակության կյանքում:            |       |

|     |Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական     |       |

|     |ուսմունքների պատմությունը: Հայկական քաղաքական          |       |

|     |սովորույթները, ակունքները, սոցիալ մշակութային          |       |

|     |հիմնավորումները, պատմական դինամիկա: Ժամանակակից        |       |

|     |քաղաքագիտական դպրոցները:                               |       |

|     |Քաղաքացիական հասարակությունը, նրա ծագումն ու           |       |

|     |առանձնահատկությունը:                                   |       |

|     |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները      |       |

|     |Հայաստանում:                                           |       |

|     |Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական   |       |

|     |իշխանություն:  Քաղաքական համակարգ: Քաղաքական           |       |

|     |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ  |       |

|     |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու            |       |

|     |գործընթացները:Քաղաքական բախումներն ու նրանց լուծման    |       |

|     |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական          |       |

|     |մենեջմենթ: Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական          |       |

|     |կազմակերպություններն ու շարժումները: Քաղաքական         |       |

|     |ընտրախավեր: Քաղաքական լիդերություն:                    |       |

|     |Քաղաքականության սոցիալ մշակութային ասպեկտները:         |       |

|     |Համաշխարհային քաղաքականություն և  միջազգային           |       |

|     |հարաբերություններ:  Համաշխարհային քաղաքական գործընթացի |       |

|     |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության       |       |

|     |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական            |       |

|     |իրավիճակում:  Քաղաքական իրականության իմացության        |       |

|     |մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի մոդելները:       |       |

|     |Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական վերլուծություն  |       |

|     |և  կանխատեսում:                                        |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.08|Տնտեսագիտություն                                       |    4  |

|     |Տնտեսագիտության առարկան և  մեթոդները: Խնայողության     |       |

|     |պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և  եկամտի      |       |

|     |շրջապտույտը:                                           |       |

|     |Անհատական շուկաների վերլուծությունը: Պահանջարկ և       |       |

|     |առաջարկ: Պետության տնտեսական դերը: Մակրոտնտեսական      |       |

|     |ցուցանիշներ:                                           |       |

|     |Մակրոտնտեսական անկայունություն. գործազրկություն և      |       |

|     |ինֆլյացիա:  Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական  |       |

|     |պահանջարկ և  ամբողջական առաջարկ:                       |       |

|     |Ամբողջական ծախսերի մոդելը: Արտադրության հավասարակշռված |       |

|     |ծավալը:  Բյուջետային դեֆիցիտը և  պետական պարտքը:       |       |

|     |Գանձարանային քաղաքականություն:  Փողը: Բանկերը:         |       |

|     |Վարկա-դրամական քաղաքականություն: Տնտեսական աճ:         |       |

|     |Միջազգային առևտուր:                                    |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.09|Ֆիզիկական կուլտուրա                                    |       |

|     |ՀՊՃՀ-ում ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում     |       |

|     |ուսանողի ուսումնառության բոլոր տարիներին և             |       |

|     |իրականացվում է հետևյալ  ձևով`                          |       |

|     |ուսումնական պարտադիր պարապմունքներ»                    |       |

|     |ուսանողության ինքնուրույն պարապմունքներ;               |       |

|     |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին, 2-րդ և    |       |

|     |3-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով;             |       |

|     |Բժշկական քննության անցնելուց հետո ուսանողները          |       |

|     |տեղավորվում են մարզական մասնագիտական խմբերում ըստ      |       |

|     |մասնագիտությունների` Վ/բոլ» Բ/բոլ» Ս/թենիս» ատլետիզմ»  |       |

|     |ծանրամարտ» լող» ռիթմիկ մարմնամարզություն» ձեռնամարտ;   |       |

|     |Վատառողջ ուսանողները տեղավորվում են հատուկ և  բուժական |       |

|     |խմբերում;                                              |       |

|     |Առավել լավ պատրաստականություն ունեցող» ինչպես նաև      |       |

|     |բարձր կուրսերի ուսանողները մարզվում են մարզական        |       |

|     |կատարելագործման խմբերում շաբաթը 6-12 ժամ ժամաքանակով;  |       |

|     |Գնահատման համակարգը ընդգրկում է ուսանողի տեսական մասի  |       |

|     |յուրացման աստիճանը մինչև  20 միավոր:                   |       |

|     |Տեսական հարցումը համապատասխանում է կիսամյակում         |       |

|     |կարդացված դասախոսական դասընթացին:                      |       |

|     |Գործնական մասնագիտացված դասերից ուսանողը պարտավոր է    |       |

|     |հավաքել 30-50 միավոր:                                  |       |

|     |ՈՒսանողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը           |       |

|     |գնահատվում է ԸՖՊ, ՀՖՊ, տեխնիկական և  տակտիկական        |       |

|     |գնահատման համալիր վարժությունների միջոցով, որը         |       |

|     |գնահատվում է մինչև  30 միավոր:                         |       |

|     |Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ` 40-60    |       |

|     |գնահատվում է բավարար, 61-80` լավ և  81-100` գերազանց:  |       |

|     |Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները                 |       |

|     |հնարավորություն ունեն 100% հաճախման և  տեսական բաժնի   |       |

|     |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել   |       |

|     |լավ:                                                   |       |

|     |Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները պետք է       |       |

|     |լրացվեն:                                               |       |

|_____|_______________________________________________________|_______|

|ԸՄԲ. |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ     | 48+1  |

|ԴԿ   |ԿՐԹԱԲԼՈԿ                                               |       |

|02.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.01|Մաթեմատիկա                                             |   18  |

|     |Գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության տարրերը   |       |

|     |Մաթեմատիկական անալիզի ներածումը                        |       |

|     |Մեկ փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ            |       |

|     |(կիրառություններով) Մեկ փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ |       |

|     |հաշիվ Մի քանի փոփոխականի ֆունկցիաների դիֆերենցիալ      |       |

|     |հաշիվ Սովորական դիֆերենցիալ հավասարումներ; Օպերացիոն   |       |

|     |հաշիվ Թվային, ֆունկցիոնալ և  Ֆուրյեի շարքեր            |       |

|     |Բազմապատիկ, կորագիծ և  մակերևութային  ինտեգրալներ      |       |

|     |Վեկտորական անալիզ                                      |       |

|     |Հավանականությունների տեսություն և  մաթեմատիկական       |       |

|     |վիճակագրություն:                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.02|Ֆիզիկա                                                 |   12  |

|     |ՄԵԽԱՆԻԿԱ: Կինեմատիկայի հիմնական հասկացությունները:     |       |

|     |Նյութական կետի կինեմատիկա: Դինամիկայի հիմնական         |       |

|     |հասկացությունները: Նյութական կետի դինամիկա:  Նյուտոնի  |       |

|     |օրենքները: Նյութական կետերի համակարգ, նրա դինամիկան:   |       |

|     |Պահպանման օրենքները: Համակարգի ազատության աստիճանների  |       |

|     |թիվը: Պինդ մարմնի կինեմատիկայի և  դինամիկայի տարրերը:  |       |

|     |Գալիլեյի հարաբերականության սկզբունքը:                  |       |

|     |Հարաբերականության հատուկ տեսության տարրերը:            |       |

|     |ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱԴԻՆԱՄԻԿԱ:                  |       |

|     |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները:     |       |

|     |Մաքսվելի բաշխումը: Իդեալական և  իրական գազեր,          |       |

|     |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային                   |       |

|     |անցումներ: Բարոմետրական բանաձև,  Բոլցմանի բաշխումը:    |       |

|     |Ջերմադինամիկայի առաջին օրենքը: Աշխատանքը               |       |

|     |ջերմադինամիկայում, իդեալական գազի աշխատանքը տարբեր     |       |

|     |իզոպրոցեսներում:  Մոլեկուլների ազատության աստիճանների  |       |

|     |թիվը: Ադիաբատ պրոցեսի հավասարումը:  Ջերմունակություն,  |       |

|     |նրա կապը նյութի քվանտային հատկությունների հետ: Ոչ      |       |

|     |հավասարակշիռ պրոցեսներ: Ջերմադինամիկայի երկրորդ        |       |

|     |օրենքը:                                                |       |

|     |Էնտրոպիան ջերմադինամիկայում և  վիճակագրական            |       |

|     |ֆիզիկայում: Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման |       |

|     |երևույթների  տեսության տարրերը:                        |       |

|     |Էլեկտրաստատիկ դաշտը, նրա պոտենցիալային բնույթը և  այն  |       |

|     |բնորոշող մեծությունները: Էլեկտրական դիպոլ:             |       |

|     |Էլեկտրաստատիկ դաշտը նյութում, բևեռացման                |       |

|     |մեխանիզմները: Գաուսի թեորեմը: Էլեկտրաստատիկ դաշտի      |       |

|     |էներգիան:                                              |       |

|     |Հաղորդականության էլեկտրոնային տեսություն: Օհմի օրենքը  |       |

|     |շղթայի անհամասեռ տեղամասի համար, էլեկտրաշարժ ուժ:      |       |

|     |Ջոուլ-Լենցի օրենքը:                                    |       |

|     |Մագնիսական դաշտ, այն բնորոշող մեծությունները:          |       |

|     |Բիո-Սավար-Լապլասի օրենքը:  Լորենցի ուժ, Ամպերի ուժ,    |       |

|     |Հոլի էֆեկտը: Գաոսի թեորեմը և  շրջապտույտի թեորեմը      |       |

|     |մագնիսական դաշտի ինդուկցկայի համար: Նյութի մագնիսական  |       |

|     |հատկությունները:  Ինդուկտիվություն: Մագնիսական դաշտի   |       |

|     |էներգիան:                                              |       |

|     |Փոփոխական դաշտեր և  անընդհատության հավասարում:         |       |

|     |Էլեկտրամագնիսական ինդուկցիա, ինքնինդուկցիա: Շեղման     |       |

|     |հոսանք: Մաքսվելի հավասարումները դիֆերենցիալ և          |       |

|     |ինտեգրալային տեսքով:                                   |       |

|     |Տատանումներ, նրանց առաջացման պայմանները, պարզագույն    |       |

|     |տատանողական համակարգեր: Մարող և  ստիպողական            |       |

|     |տատանումներ, ռեզոնանս:                                 |       |

|     |Մեխանիկական ալիքներ: Խմբային արագություն:              |       |

|     |Էլեկտրամագնիսական ալիքներ, նրանց սանդղակը:             |       |

|     |Էլեկտրամագնիսական ալիքի էներգիան և  էներգիայի հոսքը:   |       |

|     |Ինտերֆերենց: Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի        |       |

|     |սկզբունքը, դիֆրակցիա:                                  |       |

|     |Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը:                |       |

|     |Ջերմային ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման     |       |

|     |օրենքը: Պլանկի քվանտային վարկածը և  Պլանկի բաշխումը:   |       |

|     |Լուսաէֆեկտը և  Կոմպտոնի երևույթը,  դրանց մեկնաբանումը  |       |

|     |ըստ քվանտային տեսության: Միկրոմասնիկների ալիքային      |       |

|     |հատկությունները, դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի        |       |

|     |հավասարումը, ալիքային ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: |       |

|     |Ատոմի կառուցվածքը և  ճառագայթման սպեկտրը:  Շրյոդինգերի |       |

|     |հավասարման լուծումը պարզագույն համակարգերի համար:      |       |

|     |Միկրո-մասնիկների դիֆրակցիան և  նրա կիրառությունները:   |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.03|Քիմիա                                                  |    3  |

|     |Տարրերի ատոմների կառուցվածքը և  պարբերական համակարգը:  |       |

|     |Քիմիական կապ (կովալենտ կապ, վալենտական կապերի մեթոդը,  |       |

|     |հիբրիդացում, իոնական, ջրածնական և  դոնորաակցեպտորային  |       |

|     |կապեր): Ջերմաքիմիա: Ռեակցիաների ուղղությունը որոշող    |       |

|     |գործոնները: Ռեակցիայի արագությունը, քիմիական           |       |

|     |հավասարակշռություն: Լուծույթներ, նրանց բաղադրությունը  |       |

|     |և  կոնցենտրացիան:                                      |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.04|Ինֆորմատիկա                                            |   11+1|

|     |Դասընթացի նպատակը համակարգչային համակարգերի տեխնիկական |       |

|     |միջոցների օգտագործման հմտություններին տիրապետելը,      |       |

|     |ծրագրավորման տրամաբանության յուրացումն ու կիրառումն է: |       |

|     |Դասընթացը բաղկացած է հետևյալ  բաժիններից.  ԷՀՄ-երի     |       |

|     |զարգացման փուլերը; ԷՀՄ-երի կառուցվածքը; ժամանակակից    |       |

|     |համակարգիչների կառուցվածքը; ծրագրային ապահովումը       |       |

|     |(բաղադրիչները); ժամանակակից օպերացիոն համակարգերը և    |       |

|     |օպերացիոն միջավայրերը; կիրառական ծրագրերի փաթեթները;   |       |

|     |ծրագրավորման լեզուներ, ծրագրավորման PASCAL լեզուն.     |       |

|     |լեզվի տարրերը, տիպերը, արտահայտությունները, ստանդարտ   |       |

|     |ֆունկցիաները, օպերատորները, թվարկելի տիպերը,           |       |

|     |ենթածրագրերը, մոդուլները:                              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.05|Բնապահպանություն                                       |    4  |

|     |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը    |       |

|     |որպես ոչ հավասարաշռային թերմոդինամիկ համակարգ:         |       |

|     |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր       |       |

|     |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, ադապտացում: |       |

|     |Էկոլոգիական համակարգի բեռնվածությունը, հիմնական        |       |

|     |լիմիտավորող էկոլոգիական գործոնները, օպտիմումի օրենքը:  |       |

|     |Կենսաերկրաքիմիական ցիկլեր, նյութերի շրջապտույտը        |       |

|     |բնության մեջ: Բիոգեն տարրերի շրջապտույտը:              |       |

|     |Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության վրա, շրջակա |       |

|     |միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները:               |       |

|     |Արդյունաբերական և  կենցաղային թափոններ, նրանց          |       |

|     |վնասազերծումը և  թաղումը: Կեղտաջրերի մաքրումը:         |       |

|     |Անթափոն արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի   |       |

|     |աղտոտումը հանքավայրերի հետախուզման և  հանքավայրերի     |       |

|     |շահագործման աշխատանքների դեպքում և  միջավայրի          |       |

|     |պաշտպանության միջոցները:                               |       |

|     |Միջավայրի պաշտպանությունը սև  և  գունավոր              |       |

|     |մետալուրգիայի արտադրություններում, վերահսկումը,        |       |

|     |պաշտպանության միջոցները:                               |       |

|     |Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, ռացիոնալ        |       |

|     |բնօգտագործում:                                         |       |

|     |Բնօգտագործման կառավարման կազմակերպաիրավական հիմքերը:   |       |

|_____|_______________________________________________________|_______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման