Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 մարտի 2011 թվականի N 11

 

36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԳԿՍԾ)» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. մարտի 24-ի

նիստի N 11 արձանագրային

որոշման

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Փոխառություն հմ. 817-AM

Դրամաշնորհ հմ. 1219- AM

Ծրագրի անվանումը` «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» (Ծրագիր)

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (Հիմնադրամ կամ ԳԶՄՀ)

և

Հայաստանի Հանրապետությունը (Փոխառու),

(յուրաքանչյուրը` Կողմ և երկուսը միասին` Կողմեր),

համաձայնում են հետևյալի մասին:

Նկատի ունենալով, որ.

Ա) Հիմնադրամը համաձայն է ֆինանսավորում տրամադրել Հայաստանի Հանրապետությունում «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրին աջակցելու նպատակով,

Բ) Փոխառուն մտադրություն ունի Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ)` միջազգային զարգացման հիմնադրամից (ՕՖԻԴ հիմնադրամ) մոտ քսան միլիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի (20.000.000 ԱՄՆ դոլար) չափով ֆինանսական օժանդակություն ստանալ` Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար,

 

սույնով Կողմերը համաձայնում են հետևյալի մասին:

 

Բաժին Ա
1. Հետևյալ փաստաթղթերը համատեղ կազմում են սույն Համաձայնագիրը. այս փաստաթուղթը, Ծրագրի նկարագրությունը և իրականացումը (Առդիր 1), Բաշխման աղյուսակը (Առդիր 2) և Հատուկ պայմանները (Առդիր 3): 2. 2009 թվականի ապրիլի 29-ով թվագրված` Հիմնադրամի` Գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման ընդհանուր պայմանները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել (այսուհետ` Ընդհանուր պայմաններ), ներկայացված են սույն Համաձայնագրին կից, և դրա բոլոր դրույթները կիրառվում են սույն Համաձայնագրի նկատմամբ: Սույն Համաձայնագրի նպատակներով` Ընդհանուր պայմաններում սահմանված տերմիններն ունեն դրանում ամրագրված իմաստները: 3. Հիմնադրամը Փոխառուին տրամադրում է Փոխառություն և Դրամաշնորհ (ֆինանսավորում), որոնք Փոխառուն օգտագործում է` Ծրագիրը սույն Համաձայնագրում նշված պայմաններին համապատասխան իրականացնելու համար: 4. «Փոխառու» հասկացությունը վերաբերում է ե՛ւ Փոխառությունը վերցնողին, ե՛ւ Դրամաշնորհն ստացողին:

 

Բաժին Բ
1. ա. Փոխառության գումարը կազմում է ութ միլիոն ինը հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունք (8 900 000 ՓՀԻ): Բ. Դրամաշնորհի գումարը կազմում է երեք հարյուր երեսուն հազար Փոխառության հատուկ իրավունք (330 000 ՓՀԻ): 2. Փոխառությունը տրվում է հաստատուն պայմաններով` առանց տոկոսագումարի. տարեկան սպասարկման վճարը կկազմի մեկ տոկոսի երեք քառորդը (0.75%), վճարումները պետք է լինեն կիսամյակային` Փոխառության սպասարկման վճարի արժույթով և (20) տարի ժամկետով` ներառյալ տասը (10) տարի արտոնյալ ժամկետ, որն սկսվում է Հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից Փոխառությունը հաստատվելու պահից: 3. Փոխառության սպասարկման վճարի արժույթը ԱՄՆ դոլարն է: 4. Համապատասխան ֆինանսական տարվա առաջին օրը հունվարի 1-ն է: 5. Հիմնական գումարի և սպասարկման վճարի մարումները պետք է կատարվեն Փոխառության սպասարկման վճարի արժույթով` յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Փոխառուն պետք է Փոխառության հիմնական գումարը Հիմնադրամին վերադարձնի 20 հավասար կիսամյակային մասնաբաժիններով, յուրաքանչյուրը` 445 000 ՓՀԻ` սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից, և կավարտվի 2030 թվականի օգոստոսի 1-ին: 6. Ծրագրի վերլուծությունների և կառավարման գրասենյակը (ԾՎԿԳ) տնօրինում է երեք Ծրագրային հաշիվներ. Ծրագրային հաշիվ գործառնական ծախսերի համար (Ծրագրի գործառնական հաշիվ), Ծրագրային հաշիվ ենթակառուցվածքների ծախսերի համար (Ծրագրի ենթակառուցվածքների հաշիվ) և Ծրագրային հաշիվ պտղի և ընկուզեղենի արտադրության աջակցության համար (Ծրագրի` պտղի և ընկուզեղենի արտադրության ոլորտի աջակցության հաշիվ): ԾՎԿԳ-ն տնօրինում է ևս երկու հաշիվ, որոնք նախատեսված են ԱՄՆ դոլարով նախապես ստացվող միջոցների համար. մեկը` Փոխառության համար, մյուսը` Դրամաշնորհի համար (Նշանակված հաշիվներ): ԾՎԿԳ տնօրենը կամ նրա անունից հանդես եկող` Փոխառուի կողմից լիազորված ցանկացած այլ անձ տնօրինում է Ծրագրային և Հատուկ հաշիվները: 7. Փոխառուն տրամադրում է Ծրագրի ֆինանսավորման իր մասնաբաժինը` մոտավորապես 3 300 000 ԱՄՆ դոլար գումարի չափով, կանխիկ, ենթակառուցվածքների համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ հարկերի վճարման համար` ներառյալ մաքսային և սոցիալական վճարումները:

 

Բաժին Գ
1. Փոխառուի վարչապետի աշխատակազմը Ծրագրի գլխավոր գործակալությունն է (ԾԳԳ) 2. Ծրագրի լրացուցիչ կողմեր են նշանակվում. ա) ԾՎԿԳ-ն, ինչպես նկարագրված է սույն Համաձայնագրի 1-ին առդիրի 6-րդ պարբերությունում, և բ) «Հայկական միրգ»-ը (ՀՄ), ինչպես նկարագրված է սույն Համաձայնագրի 1-ին առդիրի 7-րդ պարբերությունում: 3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա հնգամյակը Ծրագրի ավարտի օրն է:

 

Բաժին Դ
1. Ֆինանսավորումը կառավարվելու է, և Ծրագիրը վերահսկվելու է Հիմնադրամի կողմից:

 

Բաժին Ե
1. Հետևյալը հանդիսանում է սույն Համաձայնագրի կասեցման լրացուցիչ հիմք. Փոխառուն մինչև Ծրագրի առաջին տարվա ավարտը չի ստորագրել Սուբսիդավորման ֆինանսավորման համաձայնագիր, ինչպես դա նկարագրված է 1-ին առդիրի 7.3-րդ պարբերությունում: 2. ա) Ստորև նշված գումարների տրամադրման լրացուցիչ ընդհանուր նախապայմաններ են. I. ԾՎԿԳ-ն հաստատելու մասին Կառավարության որոշումը պետք է ընդունվի 1-ին առդիրի 6.1-ին պարբերության համապատասխան. II. Ծրագրի ղեկավար կոմիտեն (ԾՂԿ), ինչպես նկարագրված է 1-ին առդիրի 5-րդ պարբերությունում, պետք է ստեղծված լինի, և III. Փոխառուն Ծրագրի ենթակառուցվածքների հաշվին պետք է փոխանցած լինի մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլարին (1 100 000 ԱՄՆ դոլար) համարժեք գումար` Ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքներին նպատակաուղղված ներդրումներին օժանդակելու նպատակով: բ) Սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի IV կատեգորիայի շրջանակներում «Հայկական մրգի» ֆինանսավորումը կսահմանափակվի 300 000 ԱՄՆ դոլարով` մինչև Ծրագրի կատարման պայմանագիրը, ինչպես նկարագրված է 1-ին առդիրի 7.4-րդ պարբերությունում, ստորագրվի Փոխառուի և ՀՄ-ի միջև: 3. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Փոխառուի կողմից և ուժի մեջ է մտնում Փոխառուի օրենսդրությանը համապատասխան վավերացման մասին փաստաթուղթը Հիմնադրամի ստանալու պահից: 4. Ստորև նշվածները նշանակված ներկայացուցիչներն են, և հասցեները սահմանվում են սույն Համաձայնագրին վերաբերող ցանկացած հաղորդակցման համար.

 

.______________________________________________________.

|Հիմնադրամի կողմից`          |Փոխառուի կողմից`         |

|Նախագահ                     |Ֆինանսների նախարար       |

|Գյուղատնտեսության զարգացման |Մելիք-Ադամյան, 1         |

|միջազգային հիմնադրամ        |Հանրապետության հրապարակ  |

|Via Paolo di Dono, 44       |Երևան,  0010             |

|00142 Rome                  |Հայաստանի Հանրապետություն|

.______________________________________________________.

 

2010 թվականի նոյեմբերի 30-ով թվագրված սույն Համաձայնագիրը կազմվել է անգլերենով` վեց (6) բնօրինակով, որոնցից երեքը (3) տրվում են Հիմնադրամին, մյուս երեքը (3)` Փոխառուին:

 

.__________________________________________________________.

|Հիմնադրամի կողմից`       |Հայաստանի Հանրապետության կողմից`|

|Քևին  Քլիվեր             |Տիգրան Դավթյան                  |

|ԳԶՄՀ փոխնախագահ          |ՀՀ ֆինանսների նախարար           |

.__________________________________________________________.

 

Առդիր 1

 

Ծրագրի նկարագրությունը և իրականացումը

 

I. Ծրագրի նկարագրությունը

 

1. Թիրախային խումբը: Ծրագրի շահառուներն են` աղքատ կին և տղամարդ մանրածավալ արտադրողները, պտղի և ընկուզեղենի արտադրության հիմնական օղակները, ինչպես նաև Հայաստանի լեռնային անապահով համայնքների ամբողջ բնակչությունը:

Ծրագիրն իրականացվում է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում (Ծրագրի տարածք):

2. Նպատակը: Ծրագրի համընդհանուր նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը Հայաստանում:

3. Խնդիրները: Ծրագրի խնդիրներն են` i) ստեղծել պտղի և ընկուզեղենի տնտեսապես կենսունակ արտադրություն գյուղական մանրածավալ արտադրողների մասնակցությամբ, ii) պտղի և ընկուզեղենի արտադրության համար անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով ստեղծել կառույց` հետագայում ամբողջությամբ մասնավորեցնելու պայմանով, և iii) վերացնել ենթակառուցվածքների խոչընդոտները, որոնք սահմանափակում են տնտեսապես ակտիվ գյուղաբնակների կողմից գյուղական տնտեսության առևտրայնացմանը մասնակցելու հնարավորությունները:

4. Բաղադրիչները: Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչներից. i) Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը, ii) Գյուղական ենթակառուցվածք, iii) Ծրագրի կառավարում:

4.1 Բաղադրիչ 1: Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրության հատվածին: Այս բաղադրիչի նպատակն է ավելացնել աղքատ մանրածավալ արտադրողների կարողությունները և եկամուտը Ծրագրի տարածքում` նրանց կապելով հայկական պտղի և ընկուզեղենի արժեքային շղթային: Այս համատեքստում կստեղծվի «Հայկական միրգ» (ՀՄ) կազմակերպությունը` որպես բաժնետիրական ընկերություն: ՀՄ-ն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) հիմնում է գլխամասային տնկարան, հյուսվածքային լաբորատորիա և մայրուտ` արմատակալների և այլ սորտերի բազմացման համար.

բ) հիմնում է այգիներ, ստեղծում է պտղի և ընկուզեղենի արտադրության հատվածի ֆերմերների հետ պայմանագրային հարաբերություններ և կազմակերպում այգիների կառավարման ոլորտում ուսուցում պայմանագրային հարաբերությունների մեջ ներգրավված ֆերմերների համար.

գ) հիմնում է պտղի և ընկուզեղենի փաթեթավորման և վերամշակման կառույցներ.

դ) աջակցում է շուկայավարմանը տեղական և միջազգային շուկաներում, կազմակերպում է վաճառքի լոգիստիկան և մատուցում բրենդավորման, գովազդի և հետվաճառքային ծառայություններ:

Այս բաղադրիչը կբարելավի հայկական մրգի համբավն ու բարի անունը միջազգային շուկաներում: Այս նպատակով աջակցությունն ուղղվում է. i) գյուղատնտեսական ուղղվածությամբ լաբորատորիաներին, ii) արտահանման խթանմանը Հայաստանի արտահանողների միության միջոցով, և iii) պտղի և ընկուզեղենի արտադրության ոլորտի այն աղքատ մանրածավալ արտադրողների ուսուցմանը, ովքեր պայմանագրային հարաբերությունների մեջ չեն ՀՄ-ի հետ, ինչպես նաև մասնավոր հատվածի տնկարաններին:

4.2 Բաղադրիչ 2. Գյուղական ենթակառուցվածքներ: Այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրամադրվի, ներդրումներ են իրականացվում գյուղական ենթակառուցվածքներին նպատակաուղղված ներդրումներին` i) բարելավելու համար գյուղական խոցելի համայնքների կենսապայմանները և տնտեսական զարգացումը, ii) աջակցելու համար այն խմբերի զարգացմանը և ընդլայնմանը, որոնք օժանդակություն են ստանալու «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» բաղադրիչի ներքո: Այն իրենից ենթադրում է աջակցություն այն հասարակական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերանորոգմանը, որոնք տեղակայված կլինեն լեռնային անապահով համայնքներում, այդ թվում` ջրամատակարարման, գազաֆիկացման սարքերի, հեղեղաջրերի հեռացման սարքերի կառուցումը, ինչպես նաև գյուղական ճանապարհների և այն օժանդակ կառույցների կառուցմանն աջակցումը, որոնք կհամալրեն և կամրապնդեն Ծրագրի ներդրումները:

4.3 Բաղադրիչ 3. Ծրագրի կառավարում: Բաղադրիչի նպատակն է աջակցել Ծրագրի կառավարմանը, ինչպես նկարագրված է ստորև` II բաժնում:

II. Ծրագրի իրականացումը

Ա. Ընդհանուր դրույթներ

5. Ծրագրի ղեկավար կոմիտեն (ԾՂԿ)

5.1 Փոխառուն պետք է հիմնի Ծրագրի ղեկավար կոմիտե, որի կազմը պետք է ընդունելի լինի ԳԶՄՀ համար: ԾՂԿ-ն պատասխանատու է Ծրագրի ընդհանուր կառավարման և իրականացման համար ու հաշվետու է Ծրագրի գլխավոր գործակալությանը:

6. Ծրագրի վերլուծությունների և կառավարման գրասենյակ (ԾՎԿԳ)

6.1 Կառավարության որոշում պետք է ընդունվի, որով պետք է հաստատվի, որ ընթացիկ Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին (ՇՀՖԾ) ԾՎԿԳ-ն, որը մասամբ ֆինանսավորվում է Հիմնադրամի կողմից` 2008 թ. հունվարի 8-ով թվագրված` Ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում, պետք է կրի վարչական, ֆինանսական և գործառնական պատասխանատվություն Ծրագրի իրականացման համար: Այն պետք է վարչական, ֆինանսական և գործառնական ինքնավարություն ունենա և իրավասու լինի երրորդ կողմերի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու: ԾՎԿԳ աշխատակազմի հավաքագրման ու վերջնական ձևավորման հետ կապված հարցերում Հիմնադրամի կողմից որևէ առարկություն չպետք է լինի: ԾՎԿԳ-ն հաշվետու է Ծրագրի գլխավոր գործակալությանը:

6.2 ԾՎԿԳ-ի հիմնական խնդիրներն են` իրականացնել Ծրագրի աշխատանքների մոնիտորինգ, Ծրագրի ընդհանուր պլանավորում և բյուջեի կազմում, ՀՄ-ի հիմնում և ենթակառուցվածքային աշխատանքների վերահսկում:

Բ. Բաղադրիչների կառավարում

7. «Հայկական միրգ» (ՀՄ)

7.1. Փոխառուն ԾՎԿԳ միջոցով Հայաստանի իրավունքի շրջանակներում ստեղծում է ՀՄ բաժնետիրական ընկերություն: ՀՄ հիմնադիր փաստաթղթերի հետ կապված հարցերում Հիմնադրամի կողմից որևէ առարկություն չպետք է լինի և դրանցով, բացի տնտեսական կայունությունից, պետք է նաև սահմանվեն, որ դրա նպատակը Հայաստանի գյուղական տարածքներում տնտեսության զարգացման միջոցով աղքատության նվազեցումն է: ՀՄ-ն կազմում է 3-5 տարվա բիզնես ծրագիր, որի առնչությամբ որևէ առարկություն չպետք է լինի Հիմնադրամի կողմից, որը պետք է ներառի ՀՄ-ում պետական մասնաբաժնի վաճառքի ռազմավարությունը:

7.2. ՀՄ բոլոր բաժնեմասերի սեփականատերը սկզբնական շրջանում պետք է լինի Փոխառուն, սակայն բաժնեմասերը աստիճանաբար պետք է փոխանցվեն ռազմավարական ներդրողներին և ՀՄ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ ընդգրկված ֆերմերներին` ՀՄ բաժնեմասերի վաճառքի միջոցով: Բաժնետերերի միջև համաձայնագիրը, որի առնչությամբ Հիմնադրամի կողմից որևէ առարկություն չպետք է լինի, սահմանում է ՀՄ-ում բաժնետերերի հարաբերությունները:

7.3. Փոխառուն Սուբսիդավորման ֆինանսավորման համաձայնագիր է կնքում ՀՄ-ի հետ, որով սահմանվում է, որ Փոխառուն պայմանագրեր կկնքի ՀՄ-ի հետ վերջինիս ֆինանսավորում տրամադրելու համար` հետևյալ կերպով. i) 1.7 մլն ԱՄՆ դոլար` կապիտալի տեսքով, ii) 1.5 մլն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով, և iii) 7 մլն ԱՄՆ դոլար` փոխառության տեսքով: Թե՛ Սուբսիդավորման ֆինանսավորման համաձայնագրի, թե՛ վերը նշված պայմանագրերի առնչությամբ Հիմնադրամի կողմից որևէ առարկություն չպետք է լինի:

7.4. Փոխառուն Կատարման պայմանագիր է ստորագրում ՀՄ-ի հետ, ի թիվս այլ հարցերի, նաև սահմանելու համար` i) ՀՄ զարգացման, առևտրային խնդիրները և թիրախները, ii) ՀՄ ղեկավարության վարձատրությունը, ինչպես նկարագրված է ստորև` 7.6-րդ պարբերությունում, և iii) ՀՄ կողմից մասնավոր հատվածին տրամադրված ենթապայմանագրային ծառայությունների մեթոդները: Կատարման պայմանագրի բովանդակության առնչությամբ Հիմնադրամի կողմից որևէ առարկություն չպետք է լինի:

7.5. ՀՄ-ն պետք է ունենա Տնօրենների խորհուրդ, որտեղ մեծամասնություն պետք է կազմեն մասնավոր գործարար հատվածի այն ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված կլինեն ՀՄ հաջող զարգացմամբ, ինչպես նաև` Կառավարության ներկայացուցիչներ: ՀՄ Տնօրենների խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիայի կարգով: Փոխառուի կողմից Տնօրենների խորհրդի յուրաքանչյուր անդամի նշանակման մասով Հիմնադրամի կողմից որևէ առարկություն չպետք է լինի:

7.6. Տնօրենների խորհուրդը պետք է մրցակցային կարգով կատարի ՀՄ ղեկավար աշխատակազմի համալրումը, ներառյալ` տեղական ընթացակարգով ընտրված գործադիր տնօրեն, միջազգային ընթացակարգով ընտրված գործադիր փոխտնօրեն, ավագ տեխնիկական խորհրդատու, ֆինանսական տնօրեն, հաշվապահ, իրավաբան, արժեքային շղթայի կառավարիչ և բիզնես զարգացման խորհրդատու: Փոխառուն, որպես ՀՄ բաժնետեր, պետք է հետամուտ լինի, որ ՀՄ աշխատակազմի համալրման, տեխնիկական առաջադրանքի և որակավորումների մասով որևէ առարկություն չլինի Հիմնադրամի կողմից:

7.7. Սկզբնական շրջանում ԾՎԿԳ-ն պետք է աջակցի ՀՄ հիմնադրման հարցում: Այդ աջակցությունը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է օժանդակություն աշխատակազմի համալրման, գնումների, միջոցների փոխանցման և ֆինանսական կառավարման հարցում: Վերջնականապես հիմնադրվելուց հետո ՀՄ-ն պետք է գործի ԾՎԿԳ-ից լիովին անկախ և կառավարվի բացառապես իր Տնօրենների խորհրդի և բաժնետերերի կողմից: ԾՎԿԳ-ն պետք է նաև աջակցի` ա) գյուղատնտեսական ուղղվածությամբ լաբորատորիաներին, բ) արտահանման խթանմանը Հայաստանի արտահանողների միության միջոցով, և գ) պտղի և ընկուզեղենի արտադրության ոլորտի այն աղքատ մանրածավալ արտադրողների ուսուցմանը, ովքեր պայմանագրային հարաբերությունների մեջ չեն ՀՄ-ի հետ, ինչպես նաև` մասնավոր հատվածի տնկարաններին:

7.8. ԾՎԿԳ-ն պատասխանատու է 2-րդ Բաղադրիչի` «Գյուղական ենթակառուցվածքների» իրականացման համար: ԾՎԿԳ հիմնական խնդիրներն են. i) գյուղական ենթակառուցվածքներին նպատակաուղղված ներդրումների նախաորակավորում, ii) գյուղական ենթակառուցվածքներին նպատակաուղղված ներդրումների դիտարկում և գնահատում, iii) գյուղական ենթակառուցվածքներին նպատակաուղղված ներդրումների վերջնական ընտրություն, iv) շինարարական աշխատանքների ձեռքբերում, v) շինարարական աշխատանքների վերահսկման համար անհատ վերահսկողների կամ կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքում, և vi) շինարարական աշխատանքների վերահսկման համար ընտրված անհատներին և կազմակերպություններին ուղեցույցների տրամադրում:

7.9. ԾՎԿԳ-ն պետք է շարունակի աջակցել և մոնիտորինգի ենթարկել ԳԶՄՀ նախկին Ծրագրերի ներքո (Հյուսիսարևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր, Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր և Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր) ստեղծված շրջանառու հիմնադրամների շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ գործունեություն, որը սահմանված է նշված ԳԶՄՀ ծրագրերին վերաբերող` ԳԶՄՀ-ի և Փոխառուի միջև կնքած ֆինանսավորման համաձայնագրերում:

 

Առդիր 2

 

Բաշխման աղյուսակ

 

1. Փոխառության և Դրամաշնորհի գումարների բաշխում: Ստորև նշված աղյուսակում ամրագրվում են ընդունելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք ֆինանսավորվելու են Փոխառությունից և Դրամաշնորհից, և Փոխառության ու Դրամաշնորհի գումարների բաշխումը` ըստ կատեգորիաների, և յուրաքանչյուր կատեգորիայի ծախսերի ֆինանսավորվելիք տոկոսը:

 

._____________________________________________________________________.

|Կատեգորիա                       |Փոխառու-  |Դրամա-   |Փոխառությունից |

|                                |թյունից   |շնորհից  |և  Դրամաշնորհից|

|                                |բաշխված   |բաշխված  |ծախսերի        |

|                                |գումար    |գումար   |ֆինանսավորման  |

|                                |(ՓՀԻ)     |(ՓՀԻ)    |%-ը            |

|________________________________|__________|_________|_______________|

|I. Շինարարական աշխատանքներ      |          |         |               |

|                                |          |         |               |

|ա. Գյուղական տրանսպորտային      |   730 000|         |75%` առանց     |

|ենթակառուցվածքների պայմանագրային|          |         |հարկերի        |

|աշխատանքներ                     |          |         |               |

|                                |          |         |               |

|բ. Գյուղական տրանսպորտային      |    65 000|         |100%` առանց    |

|ենթակառուցվածքների նախագծում և  |          |         |հարկերի        |

|վերահսկում                      |          |         |               |

|________________________________|__________|_________|_______________|

|II. Սարքավորումներ, ապրանքներ և |   110 000|         |100%` առանց    |

|փոխադրամիջոցներ                 |          |         |հարկերի        |

|________________________________|__________|_________|_______________|

|III. ՈՒսուցում, տեխնիկական      |   370 000|         |100%` առանց    |

|աջակցություն և  մասնագետների    |          |         |հարկերի        |

|ծառայություններ                 |          |         |               |

|________________________________|__________|_________|_______________|

|IV. «Հայկական մրգի»             | 6 720 000|  330 000|100%` առանց    |

|ֆինանսավորում                   |          |         |հարկերի`       |

|                                |          |         |բացառությամբ   |

|                                |          |         |հողի համար     |

|                                |          |         |նախատեսված     |

|                                |          |         |Կառավարության  |

|                                |          |         |ներդրումից     |

|________________________________|__________|_________|_______________|

|V. Ընթացիկ ծախսեր               |   755 000|         |50%` առանց     |

|                                |          |         |հարկերի        |

|________________________________|__________|_________|_______________|

|VI. Չբաշխված                    |   150 000|         |               |

|________________________________|__________|_________|_______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                        | 8 900 000|  330 000|               |

._____________________________________________________________________.

 

Առդիր 3

 

Հատուկ պայմաններ

 

Ընդհանուր պայմանների 12.01 (ա)(xxiii) բաժնին համապատասխան` Հիմնադրամը կարող է մասամբ կամ ամբողջովին կասեցնել Փոխառուի(a) վարկային և դրամաշնորհային հաշիվներից օգտվելու իրավունքը, եթե Փոխառուն թերացել է ստորև սահմանված պայմանի կատարման հարցում, և Հիմնադրամը որոշել է, որ նման թերացումը բացասական նյութական ազդեցություն է ունեցել կամ կարող է ունենալ Ծրագրի վրա:

1. ԳԶՄՀ Փոխառության և Դրամաշնորհի միջոցները չպետք է օգտագործվեն Սոցիալական ապահովության հիմնադրամի Ծրագրի աշխատակազմին կատարվող սոցիալական ապահովության վճարումների համար: Այդ բոլոր ծախսերի համար Փոխառուն պետք է օգտագործի ՕՖԻԴ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ինչպես նշված է սույն Համաձայնագրի Նախաբանի Բ պարբերությունում: Պայմանագրային աշխատողները և անհատ ծառայություններ մատուցողները եկամտահարկը պետք է վճարեն ուղղակիորեն. այն չպետք է գանձվի ԾՎԿԳ-ի կամ այլ իրականացնող կազմակերպության կողմից:

 

Գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման

 

Ընդհանուր պայմաններ

 

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ

 

ՀՈԴՎԱԾ 1 ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Բաժին 1.01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 2 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բաժին 2.01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Բաժին 2.02 ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Բաժին 2.03 ՀՂՈՒՄՆԵՐԸ և ՎԵՐՆԱԳՐԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 3 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ

 

Բաժին 3.01 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Բաժին 3.02 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 3.03 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Բաժին 3.04 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 3.05 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՌՈՒԻ (ՍՏԱՑՈՂԻ) և ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

 

ՀՈԴՎԱԾ 4 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎԸ ԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 4.01 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ և ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

Բաժին 4.02 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ և ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԱՍՀԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

Բաժին 4.03 ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 4.04 ՄԱՍՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

Բաժին 4.05 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Բաժին 4.06 ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ

Բաժին 4.07 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ և ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

Բաժին 4.08 ԸՆԴՈՒՆԵԼԻ ԾԱԽՍԵՐԸ

Բաժին 4.09 ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

ՀՈԴՎԱԾ 5 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Բաժին 5.01 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բաժին 5.02 ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՆԱԽԱՎՃԱՐՈՒՄԸ

Բաժին 5.03 ՎՃԱՐՄԱՆ ՎԱՅՐՆ ՈՒ ՁԵՎԸ

Բաժին 5.04 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 6 ԱՐԺՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 6.01 ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԺՈՒՅԹԸ

Բաժին 6.02 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐԺՈՒՅԹԸ

Բաժին 6.03 ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 7 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Բաժին 7.01 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Բաժին 7.02 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին 7.03 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին 7.04 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Բաժին 7.05 ԳՆՈՒՄՆԵՐԸ

Բաժին 7.06 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Բաժին 7.07 ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Բաժին 7.08 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

Բաժին 7.09 ՕԺԱՆԴԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 7.10 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Բաժին 7.11 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Բաժին 7.12 ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ

Բաժին 7.13 ԾՐԱԳՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Բաժին 7.14 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Բաժին 7.15 ՎԵՐԱՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Բաժին 7.16 ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ

 

ՀՈԴՎԱԾ 8 ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 8.01 ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Բաժին 8.02 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

Բաժին 8.03 ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՄԻՋԱՆԿՅԱԼ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԸ

Բաժին 8.04 ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին 8.05 ՊԼԱՆՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Բաժին 8.06 ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 9 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 9.01 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Բաժին 9.02 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 9.03 ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԸ

Բաժին 9.04 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 10 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 10.01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բաժին 10.02 ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Բաժին 10.03 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ և ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

Բաժին 10.04 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԱՈՒԴԻՏԸ

Բաժին 10.05 ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Բաժին 10.06 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 11 ՀԱՐԿԵՐԸ

 

Բաժին 11.01 ՀԱՐԿԵՐԸ

Բաժին 11.02 ՀԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

ՀՈԴՎԱԾ 12 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Բաժին 12.01 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Բաժին 12.02 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ

Բաժին 12.03 ՓՈԽԱՌՈՒԻ (ՍՏԱՑՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Բաժին 12.04 ՀԵՏԿԱՆՉԻ ԿԱՄ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Բաժին 12.05 ՎՃԱՐՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆԵԼԸ

Բաժին 12.06 ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 13 ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Բաժին 13.01 ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Բաժին 13.02 ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ` ՄԻՆՉԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄԸ

Բաժին 13.03 ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ` ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

ՀՈԴՎԱԾ 14 ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

 

Բաժին 14.01 ԿԱՏԱՐՈՒՄԸ

Բաժին 14.02 ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՁԱԽՈՂԵԼԸ

Բաժին 14.03 ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ և ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԱՎԱՔԱԿԱՆ

Բաժին 14.04 ԱՐԲԻՏՐԱԺԸ

 

ՀՈԴՎԱԾ 15 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 15.01 ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Բաժին 15.02 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ

Բաժին 15.03 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին 15.04 ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՒՄԸ

Բաժին 15.05 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 15.06 ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին 15.07 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Բաժին 1.01 Ընդհանուր պայմանների կիրառումը ա) Սույն Ընդհանուր պայմանները կիրառվում են բոլոր ֆինանսական համաձայնագրերի նկատմամբ (ինչպես այդ տերմինը սահմանված է 2.01 բաժնում): Դրանք կիրառվում են այլ համաձայնագրերի նկատմամբ, միայն եթե դա հստակորեն սահմանված է համաձայնագրում: բ) Եթե սույն Ընդհանուր պայմանների որևէ կոնկրետ դրույթ չի կիրառվում համաձայնագրի նկատմամբ, ապա համաձայնագրում պետք է հստակ նախատեսված լինի, որ այն չի կիրառվում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բաժին 2.01 Ընդհանուր սահմանումներ Ստորև նշված տերմինները սույն Ընդհանուր պայմաններում գործածվելիս ունեն հետևյալ իմաստները`

 

    «Համաձայնագիր»              Ֆինանսավորման կամ այլ համաձայնագիր, որը

                                կարգավորվում է սույն Ընդհանուր պայմաններով:

 

    «Տարեկան                    Ծրագրի որոշակի տարում Ծրագրի իրականացման

    աշխատանքային պլան           համար կազմված տարեկան աշխատանքային

    և  բյուջե»                  պլանը և  բյուջեն, որը ներառում է նաև  

    կամ «ՏԱՊԲ» «Փոխառու»        գնումների պլանը:

    «Հարկադրանքի                Համաձայնագրով որպես այդպիսին նշանակված

    գործելակերպ»                կողմ: ՈՒղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ

                                Կողմին կամ Կողմի գույքին վնաս հասցնելը,

                                կամ վնաս հասցնելու սպառնալիքը` Կողմի

                                գործողությունների վրա բացասաբար ներազդելու

                                նպատակով:

 

    «Նախապես գաղտնի             Երկու կամ ավելի կողմերի միջև`  հակաօրինական

    համաձայնեցված               նպատակների` ներառյալ որևէ  այլ Կողմի

    գործելակերպ»                գործողությունների վրա հակաօրինական

                                ներազդեցության հասնելու համար

                                պայմանավորվածություն:

 

    «Համագործակցող              Ֆինանսավորման համաձայնագրով որպես

    կառույց»                    այդպիսին նշանակված կառույց, որը

                                պատասխանատու է Ֆինանսավորման կառավարման և

                                (կամ) Ծրագրի իրականացումը վերահսկելու

                                համար:  

 

    «Համագործակցության          Հիմնադրամի և  Համագործակցող կառույցի միջև  

    համաձայնագիր»               համաձայնագիր կամ համաձայնագրեր, որով

                                Համագործակցող կառույցը համաձայնում է

                                գործել այդ կարգավիճակում:

 

    «Կոռուպցիոն                 Մեկ այլ կողմի գործողությունների վրա

    գործելակերպ»                բացասաբար ազդելու նպատակով որևէ  արժեքավոր

                                բան ուղղակիորեն կամ անուղղակիորեն

                                առաջարկելը, տալը, ստանալն ու պահանջելը:

 

    Պետության կամ               Արժույթ, որը տվյալ պետությունում կամ

    տարածքի «արժույթ»           տարածքում հանդիսանում է պետական ու

                                անձնական պարտքերի օրինական վճարման միջոց:

 

    «Ընդունելի ծախս»            Ծախս, որը համապատասխանում է 4.08 բաժնի

                                պահանջներին:

 

    «Եվրո»                      Եվրոպական արժութային միության արժույթը:

 

    «Ֆինանսավորում»             Դրամաշնորհ, փոխառություն կամ դրանց

                                համադրումը:

 

    «Ֆինանսավորման              Ծրագրի ֆինանսավորման համաձայնագիր կամ

    համաձայնագիր»               Նախագծի ֆինանսավորման համաձայնագիր, որի

                                համաձայն Հիմնադրամը համաձայնում է

                                ֆինանսավորում տրամադրել Փոխառուին

                                (Ստացողին)

 

    «Ֆինանսավորման              Այն ամսաթիվը, երբ ավարտվում է Փոխառուի

    ավարտի օր»                  (Ստացողի) կողմից Փոխառության և  (կամ)

                                Դրամաշնորհի հաշվից մասհանման համար դիմելու

                                իրավունքը, որը Ծրագրի ավարտի օրվանից վեց

                                ամիս հետո է կամ ավելի ուշ ժամանակահատվածն

                                է, որ Հիմնադրամը կարող է նշանակել` այդ

                                մասին ծանուցելով Փոխառուին (Ստացողին)

 

    «Ֆինանսական տարի»           12 ամսյա ժամկետ, ինչպես դա սահմանված է

                                Համաձայնագրով: mislead

 

    «Խարդախ գործելակերպ»        Ցանկացած գործողություն կամ բացթողում`

                                ներառյալ խեղաթյուրումը, որ գիտակցաբար կամ

                                անփութության հետևանքով մոլորեցնում կամ

                                փորձում է մոլորեցնել որևէ Կողմի`

                                ֆինանսական կամ որևէ այլ օգուտ ստանալու

                                կամ պարտավորությունից խուսափելու համար:

 

    «Ազատ փոխարկելի             Հիմնադրամի կողմից ցանկացած պահի այդպես

    արժույթ»                    սահմանված արժույթ:

 

    «Հիմնադրամ»                 Գյուղատնտեսության զարգացման միջազգային

                                հիմնադրամը:

 

    «Դրամաշնորհ»                Ֆինանսավորման կամ այլ համաձայնագրի ներքո

                                Ստացողին տրվող դրամաշնորհ:

 

    «Դրամաշնորհային             Հիմնադրամի կողմից Ստացողի անունով բացվող

    հաշիվ»                      հաշիվը, ուր ուղղվում է Դրամաշնորհը:

 

    «Երաշխիքային                Անդամ պետության և  Հիմնադրամի միջև

    համաձայնագիր»               համաձայնագիր, որով անդամ պետությունը

                                երաշխավորում է որևէ այլ համաձայնագրի

                                կատարումը:

 

    «Երաշխավոր»                 Անդամ պետություն, որին որպես այդպիսին

                                նշանակել է Երաշխիքային համաձայնագրով:

 

    «ԳԶՄՀ գնումների             2004 թվականի դեկտեմբերին Հիմնադրամի

    ուղեցույց»                  գործադիր խորհրդի կողմից հաստատած

                                Գնումների ուղեցույցները` Հիմնադրամի կողմից

                                հնարավոր փոփոխություններով:

 

    «ԳԶՄՀ կողմնորոշիչ           Հիմնադրամի կողմից պարբերաբար սահմանվող

    տոկոսադրույք»               դրույք` որպես կողմնորոշիչ դրույք իր

                                Փոխառության տոկոսավճարները հաշվարկելու

                                համար:

 

    «Ծրագրի գլխավոր             Ֆինանսավորման համաձայնագրում որպես

    գործակալություն»            այդպիսին նշանակված սուբյեկտ, որը ընդհանուր

                                պատասխանատվություն է կրում Ծրագրի կատարման

                                համար:

 

    «Փոխառություն»              Ֆինանսավորման համաձայնագրի համաձայն

                                Հիմնադրամի կողմից Փոխառուին տրամադրվող

                                փոխառություն:

 

    «Փոխառության հաշիվ»         Հիմնադրամի կողմից Փոխառուի անունով բացվող

                                հաշիվը, ուր ուղղվում է փոխառությունը:

 

    «Փոխառության                Ցանկացած վճարում, որը Ֆինանսավորման

    սպասարկման վճար»            համաձայնագրի համաձայն պահանջվում է կամ

                                թույլատրվում է կատարել Փոխառուի կամ

                                Երաշխավորի կողմից Հիմնադրամին` ներառյալ

                                (բայց չսահմանափակվելով) որևէ փոխառության

                                հիմնական գումարի կամ տոկոսադրույքների

                                վճարումը կամ սպասարկման վճարի կատարումը:

 

    «Փոխառության                Ֆինանսավորման համաձայնագրով որպես այդպիսին

    սպասարկման վճարի            սահմանված ազատ փոխարկելի արժույթը:

արժույթ»

 

    «Անդամ պետություն»          Հիմնադրամի անդամ պետություն:

 

    «Ֆունտ ստերլինգ»            Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային Իռլանդիայի

    կամ «ԲՖՍ»                   Միացյալ Թագավորության արժույթը:

 

    «Գնումների պլան»            Փոխառուի (Ստացողի) գնումների պլանը, որն

                                ընդգրկում է Ծրագրի իրականացման սկզբնական

                                տասնութ (18) ամսյա ժամանակահատվածը, որը

                                պարբերաբար թարմացվում է` հաջորդ տասներկու

                                (12) ամսյա ժամանակահատվածն ընդգրկելու

                                համար:

 

    «Ծրագիր»                    Համաձայնագրում նկարագրված

                                գյուղատնտեսության զարգացման ծրագիրը կամ

                                նախագիծը, որը մասամբ կամ ամբողջությամբ

                                ֆինանսավորվում է Ֆինանսավորման միջոցներով:

 

    «Ծրագրի հաշիվ»              7.02 (բ) բաժնում նկարագրված Ծրագրի

                                գործառնությունների համար հաշիվ:

 

    «Ծրագրի համաձայնագիր»       Ծրագրի կամ դրա որևէ  մասի իրականացման

                                վերաբերյալ` Հիմնադրամի և Ծրագրի կողմերի

                                միջև համաձայնագիր:

 

    «Ծրագրի ավարտի օր»          Համաձայնագրում սահմանված ամսաթիվը, երբ

                                Ծրագրի կատարումը պետք է ավարտվի կամ

                                այդպիսի ավելի ուշ ուժ ամսաթիվ, որ

                                Հիմնադրամը կարող է նշանակել` այդ մասին

                                ծանուցելով Փոխառուին (Ստացողին):

 

    «Ծրագրի իրականացման         Այն ժամանակահատվածը, որի ընթացքում

    ժամանակահատված»             Ծրագիրը պետք է իրականացվի` մեկնարկելով

                                Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից և

                                ավարտվելով Ծրագրի ավարտի օրը:

 

    «Ծրագրի անդամ               Անդամ պետությունը, որտեղ իրականացվում է

    պետություն»                 Ծրագիրը:

 

    «Ծրագրի կողմ»               Ծրագրի կամ դրա մի մասի իրականացման համար

                                պատասխանատու յուրաքանչյուր սուբյեկտ:

                                «Ծրագրի կողմ» արտահայտությունը ներառում է

                                (սակայն չի սահմանափակվում) Ծրագրի գլխավոր

                                գործակալությունը և ցանկացած սուբյեկտ, որը

                                Համաձայնագրում նշանակվել է որպես Ծրագրի

                                կողմ:

 

    «Ծրագրի տարի»               i) Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից

                                մեկնարկող և տվյալ Ֆինանսական տարվա վերջին

                                օրն ավարտվող ժամանակահատվածը, և ii)

                                դրանից հետո յուրաքանչյուր Ֆինանսական տարվա

                                առաջին օրվանից մեկնարկող և դրա վերջին օրն

                                ավարտվող ցանկացած ժամանակահատված`

                                պայմանով, այնուամենայնիվ, որ եթե

                                Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը

                                Ֆինանսական տարվա կեսից հետո է, Ծրագրի տարի

                                1-ը պետք է շարունակվի հաջորդող Ֆինանսական

                                տարվա ընթացքում:

 

    «Ստացող»                    Համաձայնագրով որպես այդպիսին սահմանված

                                կողմը:

 

    «ՓՀԻ համարժեք»              Որոշման ժամանակ որևէ  արժույթով

                                արտահայտված ցանկացած գումարի մասով, ՓՀԻ-ով

                                այդ գումարին համարժեքը, ինչպես սահմանված է

                                Հիմնադրամի կողմից` «ԳԶՄՀ հիմնադրման մասին»

                                համաձայնագրի 5.2 (բ) բաժնին համապատասխան:

 

    «Փոխառության հատուկ         Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից

    իրավունք» կամ «ՓՀԻ»         իր հիմնադրման մասին փաստաթղթին

                                համապատասխան ժամանակ առ ժամանակ գնահատվող

                                փոխառության հատուկ իրավունք:

 

    «Օժանդակ                    Ցանկացած համաձայնություն կամ

    համաձայնագիր»               պայմանավորվածություն, որով i)

                                Ֆինանսավորման միջոցները հասանելի են

                                դարձնում Ծրագրի Կողմին, և (կամ) ii)

                                Ծրագրի Կողմը պարտավորվում է ամբողջությամբ

                                կամ մասնակիորեն իրականացնել Ծրագիրը:

 

    «Թիրախ բնակչություն»        Մարդկանց խումբը, որ նախատեսվում է, որ

                                կդառնա Ծրագրի շահառու:

 

    «Հարկեր»                    Ցանկացած ժամանակ անդամ Ծրագրի անդամ

                                պետության կողմից կամ նրա տարածքում

                                սահմանվող, գանձվող, հավաքագրվող, պահվող

                                կամ գնահատվող ցանկացած տեսակի

                                հավաքագրումներ, գանձումներ, վճարներ,

                                սակագներ և տուրքեր:

 

    «ԱՄՆ դոլար» կամ «ԱՄՆԴ»      Ամերիկայի Միացյալ Նահանգների արժույթը

    «Վճարումների                Փոխառության հաշվից ցանկացած մասհանման

    կատարման ժամկետ»            մասով այն ամսաթիվը, երբ 4.06 բաժնին

                                համապատասխան այս մասհանումը համարվում է

                                արված, և, Փոխառության սպասարկման վճարի

                                մասով այն ամսաթիվը, երբ 5.04 բաժնին

                                համապատասխան այդպիսի Փոխառության

                                սպասարկման վճարը համարվում է կատարված:

 

    «Իեն» կամ «ՃԻ»              Ճապոնիայի արժույթը:

 

Բաժին 2.02 Տերմինների օգտագործումը Սույն Ընդհանուր պայմաններում և ցանկացած համաձայնագրում, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, եզակիով գործածված տերմինները ներառում են նաև հոգնակիի իմաստը, հոգնակիի պարագայում` եզակիի իմաստը, արական սեռի դերանուններն ընդգրկում են նաև իգական սեռը:

 

Բաժին 2.03 Հղումները և վերնագրերը Եթե այլ բան նախատեսված չէ, ապա սույն Ընդհանուր պայմաններում հոդվածներին և բաժիններին կատարվող հղումները վերաբերում են սույն Ընդհանուր պայմանների բաժիններին ու հոդվածներին: Հոդվածների և բաժինների վերնագրերը, որ ներկայացված են սույն Ընդհանուր պայմանների բովանդակության մեջ, միայն օգտագործման հարմարության համար են և Ընդհանուր պայմանների բաղկացուցիչ մաս չեն կազմում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ

 

Բաժին 3.01 Համագործակցող կառույցի նշանակումը Ֆինանսավորման համաձայնագրով կարող է սահմանվել, որ Ֆինանսավորումը կառավարելու և Ծրագիրը վերահսկելու համար Համագործակցող կառույց է նշանակվելու:

 

Բաժին 3.02 Համագործակցող կառույցի պարտականությունները Նշանակման պարագայում, Համագործակցող կառույցը պատասխանատու է. ա) Ծրագրի իրականացմանը նպաստելու համար` աջակցելով Փոխառուին (Ստացողին) և Ծրագրի Կողմերին Ֆինանսավորման համաձայնագրի մեկնաբանման և կատարման հարցում. բ) Փոխառուի (Ստացողի)` մասհանման վերաբերյալ դիմումն ուսումնասիրելու համար` այն գումարի չափը որոշելու նպատակով, որ Փոխառուին (Ստացողին) իրավունք ունի մասհանելու Փոխառության (կամ) Դրամաշնորհային հաշվից. գ) Ֆինանսավորման միջոցներով ֆինանսավորվող Ծրագրերի համար ապրանքների, շինարարական աշխատանքների ու ծառայությունների գնումները ուսումնասիրելու և առանց առարկելու հաստատելու համար. դ) Ֆինանսավորման համաձայնագրի կատարումը դիտանցելու, լուրջ անհամապատասխանության պարագայում Հիմնադրամին տեղյակ պահելու և դրա համար լուծումներ առաջարկելու համար, և ե) այնպիսի այլ գործառույթներ իրականացնելու համար` Ֆինանսավորումը կառավարելու և Ծրագիրը վերահսկելու նպատակով, որոնք կարող են ամրագրվել Համագործակցության համաձայնագրով:

 

Բաժին 3.03 Համագործակցության համաձայնագիր Եթե Համագործակցող կառույց է նշանակվում, ապա Հիմնադրամը Համագործակցության համաձայնագիր է կնքում Համագործակցող կառույցի հետ, որտեղ սահմանվում են նշանակման պայմանները:

 

Բաժին 3.04 Համագործակցող կառույցի կողմից ձեռնարկվող գործողությունները Համագործակցող կառույցի կողմից` Համագործակցության համաձայնագրին համապատասխան ձեռնարկված ցանկացած գործողություն պետք է Փոխառուն (Ստացողը), Երաշխավորը և Ծրագրի կողմերը պետք է դիտարկեն և ընդունեն որպես Հիմնադրամի կողմից ձեռնարկված գործողություն:

 

Բաժին 3.05 Համագործակցությունը Փոխառուի (Ստացողի) և Ծրագրի Կողմերի միջև Փոխառուն (Ստացողը), Երաշխավորը և Ծրագրի Կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ և համապատասխան բոլոր քայլերը` հնարավորություն տալու Համագործակցող կառույցին սահուն ու արդյունավետ կերպով իրականացնելու իր պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎԸ ԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 4.01 Փոխառության և դրամաշնորհային հաշիվները Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հիմնադրամը Փոխառուի (Ստացողի) անունով բացում է Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներ և մուտքագրում է համապատասխանաբար Փոխառության և (կամ) Դրամաշնորհի հիմնական գումարները:

 

Բաժին 4.02 Փոխառության և Դրամաշնորհի հաշիվներից մասհանում կատարելը ա) Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի և Ֆինանսավորման ավարտի ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում Փոխառուն (Ստացողը) կարող է դիմել Ընդունելի ծախսերի համար վճարված կամ վճարվելիք գումարներ Փոխառության հաշվից և (կամ) Դրամաշնորհային հաշվից մասհանելու համար: Հիմնադրամը Փոխառուին (Ստացողին) ծանուցում է մասհանումների նվազագույն չափի մասին: բ) Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից որևէ մասհանում չպետք է իրականացվի, մինչև Հիմնադրամը չհաստատի ՏԱՊԲ-ն և չորոշի, որ մյուս բոլոր պայմանները, որոնք Ֆինանսավորման համաձայնագրում սահմանվել են որպես մասհանմանը նախորդող լրացուցիչ ընդհանուր պայմաններ, կատարվել են: Ֆինանսավորման համաձայնագրով կարող են նաև մասհանմանը նախորդող որոշակի կատեգորիաների և գործառույթների նկատմամբ կիրառվող լրացուցիչ ընդհանուր պայմաններ սահմանվել: Ծրագրի սկզբնավորման ծախսերն իրականացնելու նպատակով կատարվող մասհանումները կարելի է կատարել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` պահպանելով Ֆինանսավորման համաձայնագրում սահմանված ցանկացած սահմանաչափ:

 

Բաժին 4.03 Հատուկ պարտավորությունները Փոխառուի (Ստացողի) խնդրանքով, Հիմնադրամը կարող է համաձայնել` ստանձնել անբեկանելի պարտավորություն վճարելու գումարներ, որոնք անհրաժեշտ են Ընդունելի ծախսերը ֆինանսավորելու համար օգտագործվող ակրեդիտիվները երաշխավորելու համար (Հատուկ պարտավորություն) այնպիսի պայմաններով, որոնց շուրջ Փոխառուն (Ստացողը) ու Հիմնադրամը կարող են համաձայնություն ձեռք բերել:

 

Բաժին 4.04 Մասհանման կամ Հատուկ պարտավորության համար դիմելը ա) Եթե Փոխառուն (Ստացողը) ցանկանում է դիմել մասհանման կամ Հատուկ պարտավորության համար Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից, ապա Հիմնադրամը պետք է ներկայացնի Հիմնադրամին վերջինիս կողմից մասհանման կամ Հատուկ պարտավորության համար սահմանված ձևով դիմում` այնպիսի փաստաթղթերի և այդ դիմումը հիմնավորող փաստերի հետ մեկտեղ, որ Հիմնադրամը կարող է հիմնավոր կերպով պահանջել: բ) Փոխառուն (Ստացողը) պետք է Հիմնադրամին բավարար փաստեր ներկայացնի այդպիսի դիմումները ստորագրելու իրավասություն ունեցող անձի կամ անձանց իրավասության վերաբերյալ, ինչպես նաև յուրաքանչյուր այդպիսի անձի վավեր ստորագրության օրինակը: գ) Նման յուրաքանչյուր դիմում և կից փաստաթղթերն ու այլ փաստերը, պետք է բավարար լինեն Հիմնադրամի համար, որ Փոխառուն (Ստացողը) իրավունք ունի այդպիսի մասհանման կամ Հատուկ պարտավորության: դ) Եթե Փոխառուն (Ստացողը) Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից գումարների մասհանման դիմում է ներկայացնում` դրանից հետո Ընդունելի ծախսերի դիմաց վճարումներ կատարելու համար, Հիմնադրամը կարող է, Փոխառուին (Ստացողին) գումարը փոխանցելուց առաջ, պահանջել, որ Փոխառուն (Ստացողը) Հիմնադրամի համար բավարար փաստեր ներկայացնի, որ նախկին մասհանումները պատշաճ կերպով են օգտագործվել Ընդունելի ծախսերի համար: Հիմնադրամը կարող է հիմնավոր սահմանափակումներ կիրառել այն գումարների մասով, որ Փոխառուն (Ստացողը) կարող է մասհանել նախապես, կամ նախապես մասհանման ընդհանուր հաշվեկշռի մասով, և կարող է պահանջել, որ նման գումարները պահվեն ազատ փոխարկելի արժույթով և (կամ) պահվեն այդ նպատակի համար նշանակված` Հիմնադրամի համար ընդունելի բանկում:

 

Բաժին 4.05 Հիմնադրամի կողմից փոխանցումը Փոխառուի (Ստացողի) կողմից մասհանման վավեր և ընդունելի դիմում ստանալուց հետո Հիմնադրամը փոխանցում է Փոխառուի (Ստացողի) մատնանշած հաշվին դիմումում նշված գումարը:

 

Բաժին 4.06 Մասհանումները կատարելու ամսաթիվը Մասհանումը համարվում է կատարված այն օրը, երբ համապատասխան ֆինանսական հաստատությունը փոխանցում է կատարում Հիմնադրամի այն հաշվին, որն ընտրել է նման մասհանումները տրամադրելու համար:

 

Բաժին 4.07 Ֆինանսական միջոցների բաշխումը և վերաբաշխումը ա) Ֆինանսավորման համաձայնագրով Ֆինանսավորման գումարը կարող է բաշխվել ըստ Ընդունելի ծախսերի կատեգորիաների և սահմանվել այդ Ընդունելի ծախսերի տոկոսները, որոնք պետք է ֆինանսավորվեն Ֆինանսավորման միջոցներից: բ) Հիմնադրամը պետք է վերահսկի Ֆինանսավորման օգտագործումը` որոշելու համար, թե երբ է բաշխումն իրականացվել կամ նախատեսվում է իրականացվել: գ) Եթե Հիմնադրամը որոշում է, որ Ֆինանսավորման համաձայնագրի ներքո ընդունելի ծախսերի կատեգորիայում բաշխված գումարները բավարար չեն կամ չեն լինի, Հիմնադրամը կարող է, Փոխառուին (Ստացողին) ուղղված ծանուցման միջոցով, i) Ֆինանսավորման այլ կատեգորիայում բաշխված գումարները վերաբաշխել այդ կատեգորիային այն չափով, որքան անհրաժեշտ է գնահատված պակասը լրացնելու համար, և (կամ) ii) եթե նման վերաբաշխումը բավարար չի լինի գնահատված պակասը լրացնելու համար, նվազեցնել նման Ընդունելի ծախսերի տոկոսը, որ պետք է ֆինանսավորի Ֆինանսավորման միջոցներից:

 

Բաժին 4.08 Ընդունելի ծախսերը ա) Ֆինանսավորումը պետք է օգտագործվի բացառապես այն ծախսերի ֆինանսավորման համար, որոնք համապատասխանում են ընդունելիության պահանջներից յուրաքանչյուրին` i) Ծախսը պետք է համապատասխանի Ծրագրի համար պահանջվող և անդամ պետության տարածքից մատակարարվող և Հիմնադրամի Գնումների ուղեցույցներին համապատասխան ձեռք բերված համապատասխան ՏԱՊԲ-ով ծածկվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խելամիտ արժեքին: ii) Ծախսերը պետք է իրականացվեն Ծրագրի իրականացման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Ծրագրի ավարտը հոգալու համար են, որ կարող է կատարվել Ծրագրի ավարտի օրվա և Ֆինանսավորման ավարտի օրվա միջև ընկած ժամանակահատվածում. iii) Ծրագրի Կողմերը ծախսերը պետք է կատարեն անդամ պետությունում: iv) Եթե Համաձայնագրով Ֆինանսավորման գումարները բաշխվել են ըստ Ընդունելի ծախսերի կատեգորիաների և սահմանվել այդ Ընդունելի ծախսերի տոկոսները, որոնք պետք է ֆինանսավորվեն Ֆինանսավորման միջոցներից, տվյալ ծախսը պետք է վերաբերի այն կատեգորիաներին, որտեղ բաշխումները չեն սպառվել և ընդունելի կլինեն միայն մինչև այդպիսի կատեգորիայի նկատմամբ կիրառվող տոկոսի չափով: v) Ծախսերը պետք է այլ կերպ ընդունելի լինեն Ֆինանսավորման համաձայնագրի պայմաններին համապատասխան: բ) Հիմնադրամը կարող է ժամանակ առ ժամանակ ծախսերի որոշակի տեսակներ հանել ընդունելիության ցանկից: գ) Յուրաքանչյուր վճարում, որ արգելված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ` ընդունված ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի համաձայն, չպետք է ընդունելի լինի Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվելու համար: դ) Որևէ անձի կամ սուբյեկտի ուղղված, կամ որևէ ապրանքի, աշխատանքի և ծառայության համար նախատեսված ցանկացած վճարում, եթե նման վճարում կատարելը կամ ստանալը նախնական գաղտնի հանդիսանում է Փոխառուի (Ստացողի) ներկայացուցչի կամ Ծրագրի որևէ Կողմի հարկադրանքի, նախապես գաղտնի համաձայնեցված, կոռուպցիոն կամ խարդախ գործելակերպ, չպետք է ֆինանսավորվի Ֆինանսավորման միջոցներից:

 

Բաժին 4.09 Մասհանումների վերադարձը Եթե Հիմնադրամը որոշում է, որ Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից կատարված որևէ մասհանում չի օգտագործվել նշված նպատակներով, կամ այլևս անհրաժեշտ չի լինի Ընդունելի ծախսեր ֆինանսավորելու, Հիմնադրամի ցուցումով Փոխառուն (Ստացողը) պետք է արագ վերադարձնի այդ գումարը Հիմնադրամին: Եթե Հիմնադրամն այլ համաձայնություն չի տալիս, այդ վերադարձն իրականացվելու է նույն արժույթով, ինչ Հիմնադրամն օգտագործել է` մասհանումը վճարելու համար: Հիմնադրամը վերադարձվող գումարը փոխանցում է Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներին` ՓՀԻ համարժեքով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Բաժին 5.01 Փոխառության պայմանները Հիմնադրամը Փոխառությունը տրամադրում է արտոնյալ, միջանկյալ կամ սովորական պայմաններով, ինչպես նախանշվում է Ֆինանսավորման համաձայնագրում: ա) Արտոնյալ պայմաններ. արտոնյալ պայմաններով տրամադրման պարագայում, Փոխառությունը տոկոսավճար չի նախատեսում, սակայն ունի սպասարկման վճար` տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի (0.75%) չափով, որը վճարվում է կիսամյակային եղանակով` Փոխառության սպասարկման վճարի արժույթով. Փոխառության ժամկետը քառասուն (40) տարի է` ներառյալ տասը (10) տարվա արտոնյալ ժամկետը` սկսած Հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից Փոխառությունը հաստատելու օրվանից: բ) Միջանկյալ պայմաններ. միջանկյալ պայմաններով տրամադրվող փոխառությունները` հիմնական գումարի բաշխված չափաբաժնի վրա ԳԶՄՀ կողմնորոշիչ տոկոսադրույքի կեսի չափով տոկոսավճար են ենթադրում, որը վճարվում է կիսամյակային եղանակով` Փոխառության սպասարկման արժույթով. դրանց ժամկետն է քսան (20) տարի` հինգ (5) տարի արտոնյալ ժամկետով` սկսած այն օրվանից, երբ Հիմնադրամը որոշել է, որ մասհանմանը նախորդող բոլոր ընդհանուր պայմանները կատարվել են 4.02 (բ) բաժնի պահանջներին համապատասխան: գ) Սովորական պայմաններ. սովորական պայմաններով տրամադրվող փոխառությունները` հիմնական գումարի բաշխված չափաբաժնի վրա ԳԶՄՀ կողմնորոշիչ տոկոսադրույքին համապատասխան տոկոսավճար են ենթադրում, որը վճարվում է կիսամյակային եղանակով` Փոխառության սպասարկման վճարի արժույթով. դրանց ժամկետն է տասնհինգից (15) տասնութ (18) տարի` երեք (3) տարի արտոնյալ ժամկետով` սկսած այն օրվանից, երբ Հիմնադրամը որոշել է, որ մասհանմանը նախորդող բոլոր ընդհանուր պայմանները կատարվել են 4.02 (բ) բաժնի պահանջներին համապատասխան: դ) Տոկոսավճարներն ու սպասարկման վճարներն ավելացվում են Փոխառության հիմնական գումարին և հաշվարկվում են 360 օր-տարվա, կամ 30 օրանոց 12 ամիսների սկզբունքով: Հիմնադրամը պետք է Փոխառուին ներկայացնի վճարվելիք տոկոսավճարի և սպասարկման վճարի վերաբերյալ տեղեկանք` վճարումը պարտադիր կատարելու ամսաթվից առնվազն չորս (4) շաբաթ առաջ: ե) Հիմնադրամը պետք է հրապարակի ԳԶՄՀ կողմնորոշիչ տոկոսադրույքը, որ կիրառվելու է յուրաքանչյուր տոկոսային ժամանակահատվածի համար: զ) Արտոնյալ ժամկետի ընթացքում տոկոսավճարներն ու սպասարկման վճարները պետք է հավելագրվեն Փոխառության հիմնական գումարին և կատարվեն կիսամյակային կտրվածքով, սակայն հիմնական գումարի վճարումները չեն կատարվելու:

 

Բաժին 5.02 Հիմնական գումարի վճարումը և նախավճարումը ա) Փոխառուն պետք է վճարի Փոխառության հաշվից մասհանված` Փոխառության ընդհանուր հիմնական գումարը կիսամյակային վճարումների տեսքով` հաշվարկված Փոխառության ողջ տևողության ընթացքի համար` հանած արտոնյալ ժամանակահատվածը: Հիմնադրամը պետք է տեղեկացնի Փոխառուին վճարումների ամսաթվերի և չափի մասին հնարավորինս շուտ` Փոխառության վճարման ժամանակահատվածի մեկնարկից հետո: բ) Փոխառուն իրավունք ունի նախավճարելու Փոխառության ամբողջ հիմնական գումարը կամ դրա մի մասը` պայմանով, որ Փոխառուն վճարի նախավճարվելիք գումարի վրա հավելագրված և չվճարված այն տոկոսները և սպասարկման գանձումները, որոնք ենթակա են վճարման նախավճարման ամսաթվի օրվա դրությամբ: Բոլոր նախավճարումները պետք է հաշվարկվեն նախ տոկոսավճարների ու սպասարկման վճարների, հետո միայն Փոխառության մնացած վճարումների դիմաց: գ) Փոխառության ցանկացած մասնակի կասեցում համաչափորեն կիրառվում է նաև Փոխառության հիմնական գումարի մնացած վճարումների նկատմամբ: Հիմնադրամը պետք է տեղեկացնի Փոխառուին այդ կիրառման մասին` մատնանշելով մնացած վճարումների ամսաթվերն ու գումարի չափերը դրանք կիրառելուց հետո:

 

Բաժին 5.03 Վճարման վայրն ու ձևը Փոխառության սպասարկման բոլոր վճարները պետք է կատարվեն այն Բանկում կամ ֆինանսական հաստատությունում այն հաշվին կամ հաշիվներին, որոնք Հիմնադրամը կարող է նշանակել` ծանուցելով այդ մասին Փոխառուին:

 

Բաժին 5.04 Փոխառության սպասարկման վճարների կատարման ժամկետները Փոխառության սպասարկման վճարները համարվում են կատարված այն օրը, երբ համապատասխան ֆինանսական հաստատությունը փոխանցում է կատարում դրա համար նշանակված Հիմնադրամի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՐԺՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 6.01 Մասհանումների արժույթը ա) Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշվից մասհանումները կատարվում են համապատասխան այն արժույթով, որով վճարվել կամ պետք է վճարվեն Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվելիք ծախսերը, կամ այն արտարժույթով կամ արտարժույթներով, որ Հիմնադրամ կարող է որոշել: բ) Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվները դեբետավորվում են ՓՀԻ-ի համարժեքով այն մասհանված գումարով, որը որոշվել է մասհանման վճարման ամսաթվի դրությամբ: Եթե մասհանվող գումարի արժույթը ձեռք է բերվել Հիմնադրամի կողմից այլ արտարժույթով, ապա Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվները դեբետավորվում են այդ արտարժույթի ՓՀԻ համարժեքով:

 

Բաժին 6.02 Փոխառության սպասարկման վճարի արժույթը Փոխառության սպասարկման բոլոր վճարները կատարվում են Ֆինանսավորման համաձայնագրում սահմանված` Փոխառության սպասարկման վճարի արժույթով: Փոխառության սպասարկման վճարի գումարը պետք է համարժեք լինի, Փոխառության սպասարկման վճարի արժույթի մասով, վճարման ենթակա ամսաթվի դրությամբ, Փոխառության սպասարկման այդպիսի վճարի ՓՀԻ-ի գումարին, որը կարող է որոշվել Հիմնադրամի կողմից ԳԶՀՄ-ի հիմնադրման մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի 2 (բ) բաժնին համապատասխան:

 

Բաժին 6.03 Արժույթների գնահատումը Եթե անհրաժեշտ լինի որոշել մեկ արժույթի արժեքը մյուսի հանդեպ, Հիմնադրամը պետք է որոշի այդ արժեքը ԳԶՀՄ-ի հիմնադրման մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի 2 (բ) բաժնին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Բաժին 7.01 Ծրագրի իրականացումը ա) Փոխառուն և Ծրագրի Կողմերից յուրաքանչյուրը պետք է իրականացնի Ծրագիրը` i) պատշաճ ջանադրությամբ և արդյունավետ կերպով, ii) համապատասխան կառավարման, ինժեներական, ֆինանսական, տնտեսական, գործառնական, բնապահպանական և գյուղատնտեսական զարգացման գործելակերպի (ներառյալ գյուղական զարգացման գործելակերպը) և արդյունավետ կառավարման համաձայն, iii) համաձայն Փոխառու (Ստացողի) և Հիմնադրամի միջև համաձայնեցված պլանների, նախագծային ստանդարտների, բնութագրերի, գնումների և աշխատանքային պլանների և շինարարական մեթոդների, iv) համապատասխան Համաձայնագրի, ՏԱՊԲ-ի և Գնումների պլանի դրույթներին համապատասխան, v) ԳԶՄՀ Ղեկավար Խորհրդի և Գործադիր մարմնի կողմից` գյուղատնտեսական զարգացման ֆինանսավորման վերաբերյալ ժամանակ առ ժամանակ սահմանվող քաղաքականությանը, չափորոշիչներին և կանոնակարգերին համապատասխան, և vi) այնպես, որ ապագայում ապահովվի ձեռքբերումների հարատևությունը: բ) i) Ծրագրերը պետք է իրականացվեն Տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի (ՏԱՊԲ) հիման վրա: Ծրագրի գլխավոր գործակալությունը պետք է բոլոր Ծրագրերի համար ՏԱՊԲ ծրագիր կազմի, որքանով հնարավոր է, հիմնված Ծրագրի տարբեր Կողմերի ներկայացրած ՏԱՊԲ-ների վրա: Ծրագրի ՏԱՊԲ յուրաքանչյուր ծրագիր պետք է, ի թիվս այլ հարցերի, ընդգրկի գալիք տարում նախատեսված Ծրագրերի աշխատանքների մանրամասն նկարագրություն, Գնումների պլան, ինչպես նաև միջոցների աղբյուրներն ու դրանց օգտագործումը: ii) Յուրաքանչյուր Ծրագրի տարվանից առաջ, Ծրագրի գլխավոր գործակալությունը, եթե անհրաժեշտ է, ՏԱՊԲ ծրագիրը ներկայացնում է Փոխառուի (Ստացողի) նշանակած վերստուգիչ մարմնին` ուսումնասիրման համար: ՈՒսումնասիրելուց հետո Ծրագրի գլխավոր գործակալությունը, պետք է համապատասխան Ծրագրի տարվա սկզբից առնվազն վաթսուն (60) օր առաջ, Ծրագրի ՏԱՊԲ ծրագիրը ներկայացնի Հիմնադրամին` կարծիքի: Եթե Հիմնադրամը երեսուն (30) օրվա ընթացքում մեկնաբանություններ չի ուղարկում, ՏԱՊԲ համարվում է Հիմնադրամի համար ընդունելի: iii) Ծրագրի գլխավոր գործակալությունը պետք է ընդունի Ծրագրի ՏԱՊԲ-ն` Հիմնադրամի համար ընդունելի ձևով: iv) Ծրագրի գլխավոր գործակալությունը կարող է համապատասխան տարվա ընթացքում ՏԱՊԲ-ում փոփոխություններ առաջարկել, որոնք ուժի մեջ են մտնում Հիմնադրամի կողմից ընդունվելուց հետո:

 

 

Բաժին 7.02 Ֆինանսավորման միջոցների հասանելիությունը ա) Փոխառուն (Ստացողը) Ֆինանսավորման միջոցները հասանելի է դարձնում Ծրագրի կողմերի համար Ֆինանսավորման համաձայնագրի կամ Հիմնադրամի կողմից հավանության արժանացած այլ պայմաններով` Ծրագիրն իրականացնելու համար: բ) Ֆինանսավորման համաձայնագիրը կարող է սահմանել, որ Փոխառուն (Ստացողը), Ծրագրի գործառույթների համար, Ծրագրի մեկ կամ մի քանի հաշիվ է բացում և տնօրինում Հիմնադրամի համար ընդունելի Բանկում և սահմանում է, թե Ծրագրի որ Կողմն է վարելու այդ հաշիվը կամ հաշիվները: Այդ հաշիվների վարումը, եթե Ֆինանսավորման համաձայնագրում այլ կերպ չի նախատեսված, իրականացվում է պատասխանատու Կողմի կիրառելի կանոններին և կանոնակարգերին համապատասխան:

 

Բաժին 7.03 Լրացուցիչ ռեսուրսների հասանելիությունը ա) Ի լրումն Ֆինանսավորման միջոցների` Փոխառուն (Ստացողը) Ծրագրի Կողմերին հասանելի է դարձնում այնպիսի միջոցներ, կարողություններ, ծառայություններ և այլ ռեսուրսներ, որոնք կարող են պահանջվել` 7.01 բաժնի պահանջներին համապատասխան Ծրագիրն իրականացնելու համար: բ) Ի լրումն Ֆինանսավորման միջոցների` Ֆինանսավորման համաձայնագիրը կարող է սահմանել, որ Փոխառուն (Ստացողը) Ծրագրի իրականացման ընթացքում Ծրագրի կողմերին սեփական միջոցների հաշվին տրամադրի համաֆինանսավորում` զարգացման աջակցության ազգային կանոնակարգերին համապատասխան:

 

Բաժին 7.04 Աշխատանքների համակարգումը Երաշխավորելու համար, որ Ծրագիրն իրականացվի 7.01 բաժնի պահանջներին համապատասխան, Փոխառուն (Ստացողը) պետք է ապահովի, որ իր նախարարությունները, վարչությունները ու գործակալությունները, ինչպես նաև յուրաքանչյուր Ծրագրի Կողմ համապատասխան աշխատանքները իրականացնեն և համակարգեն վարչական ճկուն քաղաքականության և ընթացակարգերին համապատասխան:

 

Բաժին 7.05 Գնումները ա) Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներն իրականացվում են Փոխառուի (Ստացողի)` գնումների կանոնակարգերին համապատասխան, այնքանով, որքանով դրանք համապատասխանում են ԳԶՄՀ գնումների ուղեցույցներին: Գնումների յուրաքանչյուր պլանով նախանշվում են այն ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն Փոխառուի (Ստացողի) կողմից` ԳԶՄՀ գնումների ուղեցույցներին համապատասխանությունն ապահովելու համար: բ) Փոխառուին (Ստացողին) ծանուցելու միջոցով` Հիմնադրամը կարող է պահանջել, որ Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մրցութային փաստաթղթերը և պայմանագրերը դրույթներ ներառեն, որոնք կպարտավորեցնեն մրցույթի մասնակիցներին, մատակարարներին, կապալառուներին, ենթակապալառուներին և խորհրդատուներին` i) թույլատրել, որ Հիմնադրամն ամբողջությամբ ստուգի մրցութային բոլոր փաստաթղթերն ու առնչվող գրառումները, ii) մրցույթի կամ պայմանագրի ավարտից հետո երեք տարի պահպանել մրցույթին կամ պայմանագրին առնչվող բոլոր փաստաթղթերն ու գրառումները, iii) համագործակցել Հիմնադրամի ներկայացուցիչների և գործակալների հետ` աուդիտ կամ ուսումնասիրություն իրականացնելու համար:

 

Բաժին 7.06 Ապրանքների և ծառայությունների օգտագործումը Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորված բոլոր ապրանքները, ծառայություններն ու կառույցները պետք է օգտագործվեն միայն Ծրագրի իրականացման համար:

 

Բաժին 7.07 Ապահովումը Փոխառու (Ստացողը) պետք է ապահովի, որ Ծրագրի նպատակների համար օգտագործվող բոլոր սարքավորումներն ու շինարարական աշխատանքները մշտապես կատարվեն և պահպանվեն պատշաճ կերպով և, անհրաժեշտության դեպքում, պատշաճ կերպով կատարվեն այդ սարքավորումների նորոգման բոլոր աշխատանքները:

 

Բաժին 7.08 Ապահովագրումը ա) Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի գլխավոր գործակալությունը պետք է ապահովագրեն Ծրագրի նպատակներով օգտագործվող բոլոր ապրանքներն ու շինությունները այն վտանգներից և այն չափով, որքանով պահանջում է առևտրային գործելակերպը: բ) Փոխառուն (Ստացողը) կամ Ծրագրի հիմնական գործակալությունը պետք է ապահովագրեն Ֆինանսական միջոցներից ֆինանսավորվող` Ծրագրի նպատակներով ներկրվող ապրանքները վտանգներից, որ կարող են առաջանալ ձեռքբերման, դեպի օգտագործման կամ տեղակայման վայր տեղափոխման և առաքման պարագայում` այն չափով, որքանով պահանջում է առևտրային գործելակերպը:

 

Բաժին 7.09 Օժանդակ համաձայնագրերը ա) Փոխառուն (Ստացողը) պետք է ապահովի, որ Ծրագրի ոչ մի Կողմ չկնքի որևէ Օժանդակ համաձայնագիր կամ համաձայնություն տա դրանում որևէ փոփոխություն կատարելու, որը կհակասի Ֆինանսավորման համաձայնագրին կամ Ծրագրի համաձայնագրին: բ) Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի յուրաքանչյուր Կողմ իրականացնում են այն Օժանդակ համաձայնագրի ներքո իրենց իրավունքները, որի Կողմ են նրանք հանդիսանում, ապահովելու համար, որ Փոխառուի (Ստացողի) և Հիմնադրամի շահերը ամբողջությամբ պաշտպանվեն և Ծրագիրն իրականացվի 7.01 բաժնի պահանջներին համապատասխան: գ) Օժանդակ համաձայնագրի ոչ մի դրույթ, որի կողմ է հանդիսանում Փոխառուն (Ստացողը), չպետք է հաստատվի, հանվի, կասեցվի, փոփոխվի կամ այլ ձևափոխության ենթարկվի առանց Հիմնադրամի նախնական համաձայնության: դ) Փոխառուն (Ստացողը) կրում է Օժանդակ համաձայնագրի ներքո, որին այն Կողմ է հանդիսանում, արտարժույթի փոխանակման հետ կապված բոլոր ռիսկերը, եթե Հիմնադրամը այլ համաձայնություն չի տվել:

 

Բաժին 7.10 Համաձայնագրերի կատարումը ա) Փոխառուն (Ստացողը) Հիմնադրամի առջև լիարժեք պատասխանատվություն է կրում իրեն, Ծրագրի գլխավոր գործակալությունը և Ծրագրի բոլոր Կողմերին վերապահված պարտավորությունները պատշաճ և ժամանակին իրականացնելու համար: Այնքանով, որքանով Ծրագրի որևէ Կողմ Փոխառուից (Ստացողից) առանձին իրավասուբյեկտություն ունի, այդպիսի Ծրագրի Կողմի մասով պարտավորությանը կատարված ցանկացած հղում պետք է համարվի Փոխառուի (Ստացողի) պարտավորություն, ապահովելու համար, որ Ծրագրի այդ Կողմն իրականացնի այդ պարտավորությունը: Ծրագրի Կողմի` Համաձայնագրով իրեն վերապահված պարտավորությունների ընդունումը չի ազդում Փոխառուի (Ստացողի) պատասխանատվության և պարտավորությունների վրա: բ) Փոխառուն (Ստացողը), իր իրավասության սահմաններում, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ կամ համապատասխան միջոցները հնարավորություն տալու և օժանդակելու Ծրագրի գլխավոր գործակալությանը և Ծրագրի այլ Կողմերին` իրականացնելու Համաձայնագրով սահմանված իրենց պարտավորությունները: Փոխառուն (Ստացողը) չպետք է կատարի կամ թույլ տա որևէ երրորդ կողմի այնպիսի գործողություններ, որոնք կարող են միջամտել այդ պարտավորությունների իրականացմանը:

 

Բաժին 7.11 Ծրագրի հիմնական աշխատակազմը

 

Փոխառուն (Ստացողը) կամ Ծրագրի գլխավոր գործակալությունը նշանակում են Ծրագրի տնօրենին և մնացած հիմնական աշխատակազմին` Համաձայնագրում նշված կամ Հիմնադրամի կողմից այլ կերպ հաստատված եղանակով: Աշխատակազմի բոլոր անդամները պետք է համապատասխան որակավորումներ և փորձառություն ունենան, ինչպես դա սահմանված է Համաձայնագրով կամ այլ կերպ հաստատված է Հիմնադրամի կողմից: Փոխառուն (Ստացողը) պետք է ջանքեր գործադրի ապահովելու հիմնական աշխատակազմի աշխատանքների շարունակականությունը Ծրագրի իրականացման ընթացքում: Փոխառուն (Ստացողը) կամ Ծրագրի գլխավոր գործակալությունը պետք է ապահովագրի Ծրագրի հիմնական աշխատակազմին առողջության և պատահարների ռիսկից, այն չափով, որքանով պահանջում է առևտրային գործելակերպը կամ սովորական գործելակերպը` ազգային քաղաքացիական ծառայության մասով, որն ավելի նպատակահարմար կլինի:

 

Բաժին 7.12 Ծրագրի կողմերը

 

Ծրագրի յուրաքանչյուր Կողմ պարտավոր է, ինչպես 7.01 բաժնի համապատասխան պահանջվում է իրականացնել Ծրագիրը,

ա) Անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ կամ համապատասխան քայլեր` ապահովելու իր կորպորատիվ ներկայությունը և ձեռք բերելու, պահպանելու և երկարաձգելու իր իրավունքները, սեփականությունը, իրավասությունները, արտոնություններն ու առավելությունները.

բ) Աշխատանքի ընդունել կոմպետենտ և փորձառու ղեկավար կազմ ու աշխատակազմ,

գ) օգտագործել, պահպանել և փոխարինել իր արտադրամասը, սարքավորումներն ու այլ գույքը.

դ) չվաճառել, վարձակալությամբ տալ կամ այլ կերպ օտարել Ծրագրի ակտիվները, բացառությամբ, եթե դա է պահանջում գործունեության բնականոն ընթացքը կամ համաձայնեցված է Հիմնադրամի հետ:

 

Բաժին 7.13 Ծրագրի ռեսուրսների բաշխումը

 

Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի Կողմերը պետք է ապահովեն, որ Ծրագրի ռեսուրսներն ու օգուտները հնարավորինս լիարժեք կերպով բաշխվեն Թիրախ բնակչության շրջանում` կիրառելով գենդերային համամասնության սկզբունքը:

 

Բաժին 7.14 Բնապահպանական գործոնները

 

Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր խելամիտ միջոցները, ապահովելու, որ Ծրագիրն իրականացվի պատշաճ ջանադրությամբ բնապահպանական գործոնների մասով, բնապահպանության վերաբերյալ ազգային օրենքներին և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց Ծրագրի անդամ պետությունը կարող է կողմ հանդիսանալ: Մասնավորապես Ծրագրի Կողմերը պետք է Ծրագրի ներքո պեստիցիդների կառավարման համապատասխան գործելակերպ ապահովեն, և այդ առումով, պետք է պահպանեն ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պեստիցիդների օգտագործման ու բաշխման միջազգային կանոնագրքի սկզբունքները, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել, և ապահովել, որ Ծրագրի ներքո գնվող պեստիցիդները չընդգրկեն պեստիցիդային այնպիսի միացություններ, որոնք դասակարգվում են որպես 1ա (չափազանց վտանգավոր) և 2բ (բարձր վտանգավորություն ունեցող)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Ըստ վտանգավորության աստիճանի և դասակարգման` պեստիցիդների առաջարկվող դասակարգմանը համապատասխան:

 

Բաժին 7.15 Վերավարկավորման տոկոսադրույքները

 

Ծրագրի իրականացման ընթացքում, Փոխառուն (Ստացողը) և Հիմնադրամը պարբերաբար վերանայելու են Թիրախ բնակչությանը տրամադրվող այն վարկային ծրագրերի տոկոսադրույքները, որոնք (ուղղակի կամ անուղղակիորեն) ֆինանսավորվում են Ֆինանսավորման միջոցներից: Վերանայումներն իրականացվում են համատեղ և նպատակ ունեն ժամանակի ընթացքում որոշելու օպտիմալ տոկոսադրույքը: Փոխառուն (Ստացողը) ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, իր և Հիմնադրամի ընդհանուր քաղաքականությանը համապատասխան, այդ նպատակն իրագործելու համար: Այդ միջոցների շրջանակներում, Փոխառուն (Ստացողը) և այդպիսի վարկեր տրամադրող Ծրագրի Կողմերը պետք է փորձեն նվազագույնի հասցնել ծախսերը: Սույն բաժնի իմաստով` «օպտիմալ տոկոսադրույք» նշանակում է այնպիսի տոկոսադրույք, որը հնարավորություն է տալիս Ծրագրի Կողմին վերադարձնելու իր կատարած ծախսերը և հասնելու կայունության:

 

Բաժին 7.16 Ծրագրի ավարտը

 

Փոխառուն (Ստացողը) պետք է ապահովի, որ Ծրագրի կողմերը ավարտեն Ծրագրի իրականացումը Ծրագրի ավարտի օրը: Հիմնադրամը և Փոխառուն (Ստացողը) Ծրագրի ավարտին համաձայնություն են ձեռք բերում Ծրագրի ակտիվների օտարման շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 8.01 Իրականացմանն առնչվող գրառումները Փոխառուն (Ստացողը) պետք է ապահովի, որ Ծրագրի կողմերը պահպանեն Ծրագրի իրականացման ընթացքում կատարված իրենց գործառնությունները արտացոլող գրառումներն ու փաստաթղթերը (ներառյալ կամ չսահմանափակվելով, ամբողջ նամակագրության բնօրինակները կամ պատճենները, ժողովների արձանագրությունները և գնումներին վերաբերող բոլոր փաստաթղթերը) մինչև Ծրագրի ավարտի օրը, և պետք է պահպանեն այդ փաստաթղթերը դրանից հետո առնվազն տասը (10) տարի:

 

Բաժին 8.02 Ծրագրի իրականացման մոնիտորինգը Ծրագրի գլխավոր գործակալությունը պարտավոր է. ա) Հիմնադրամի` Ծրագրի մոնիտորինգի և գնահատման ուղեցույցին համաձայն ստեղծել և հետագայում պահպանել տեղեկատվության համապատասխան կառավարման համակարգ, որի միջոցով այն պետք է շարունակական մոնիտորինգի ենթարկի Ծրագիրը. բ) Ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրել ամբողջ տվյալները և այլ համապատասխան տեղեկատվություն (ներառյալ ցանկացած և ամբողջական տեղեկատվություն, որ կարող է պահանջել Հիմնադրամը), որ անհրաժեշտ է Ծրագրի իրականացման առաջընթացը և Ծրագրի նպատակներն իրագործելու գործընթացը մոնիտորինգի ենթարկելու համար, և գ) Ծրագրի իրականացման ընթացքում և դրանից հետո առնվազն տասը (10) տարի պահպանել այդ տեղեկատվությունը, և պահանջի դեպքում, անմիջապես նման տեղեկատվությունը ներկայացնել Հիմնադրամին կամ նրանց ներկայացուցիչներին ու գործակալներին:

 

Բաժին 8.03 Առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը և Միջանկյալ վերանայումները ա) Ծրագրի գլխավոր գործակալությունը, կամ համապատասխան Ֆինանսավորման համաձայնագրում նշված այլ կողմ, պարտավոր է Հիմնադրամին ծրագրի իրականացման վերաբերյալ պարբերական հաշվետվություններ ներկայացնել այն ձևով և բովանդակությամբ, ինչպես հիմնավոր կերպով կարող է պահանջել Հիմնադրամը: Նման հաշվետվությունը պետք է առնվազն ներառի i) Ծրագրի իրականացման և նպատակների իրագործման քանակական և որակական առաջընթացը, ii) հաշվետու ժամանակահատվածում ծագած խնդիրները, iii) ձեռնարկվելիք կամ առաջարկվող քայլերը` այս խնդիրները լուծելու համար և iv) առաջարկվող աշխատանքների ծրագիրն ու ակնկալվող առաջընթացը հաջորդ հաշվետու ժամանակահատվածի համար: բ) Եթե Համաձայնագրով սահմանված է, Ծրագրի գլխավոր գործակալությունը և Հիմնադրամը համատեղ վերանայում են Ծրագրի իրականացման գործընթացը, Ծրագրի իրականացման միջնաժամկետից ոչ ուշ (Միջանկյալ վերանայում)` Ծրագրի գլխավոր գործակալության կազմած և Հիմնադրամի հաստատած առաջադրանքի պայմաններին համապատասխան: Այլ հարցերի թվում, Միջանկյալ վերանայումը պետք է անդրադառնա Ծրագրի խնդիրներին հասնելու և այդ ճանապարհին խոչընդոտների հարցին և առաջարկի այնպիսի փոփոխություններ, որոնք կպահանջվեն այդ խոչընդոտները վերացնելու համար: գ) Փոխառուն (Ստացողը) պետք է ապահովի, որ Միջանկյալ վերանայման արդյունքում առաջացած առաջարկություններն իրականացվեն այնտեղ նշված ժամանակացույցին համապատասխան և Հիմնադրամի համար ընդունելի ձևով: Այդ առաջարկությունների արդյունքում կարող են փոփոխություններ կատարվել Համաձայնագրում կամ կասեցվի ֆինանսավորումը:

 

Բաժին 8.04 Ավարտական հաշվետվությունը Ծրագրի ավարտի օրից հետո, որքան հնարավոր է շուտ, բայց ոչ մի պարագայում ավելի ուշ, քան Ֆինանսավորման ավարտի օրը, Փոխառուն (Ստացողը) պետք է հաշվետվություն ներկայացնի Հիմնադրամին Ծրագրի ընդհանուր իրականացման վերաբերյալ, այնպիսի բովանդակությամբ ու ձևով, ինչպես դա կարող է սահմանվել Ֆինանսավորման համաձայնագրում, կամ ինչպես Հիմնադրամը հիմնավոր կերպով կպահանջի: Նման հաշվետվությունը պետք է առնվազն ներառի i) Ծրագրի ծախսերն ու օգուտները, ii) նպատակների իրագործման արդյունքները, iii) Փոխառուի (Ստացողի), Ծրագրի կողմերի, Հիմնադրամի կողմից Ծրագրի ներքո իրենց պարտավորությունների կատարումը և iv) Ծրագրի ընթացքում քաղած դասերը:

 

Բաժին 8.05 Պլաններն ու ժամանակացույցը Ծրագրի Կողմերը պետք է ներկայացնեն Հիմնադրամին` վերջինիս պահանջով, Ծրագրին վերաբերող պլանները, նախագծային ստանդարտները, հաշվետվությունները, պայմանագրային փաստաթղթերը, բնութագրերը ու ժամանակացույցը և դրանց մեջ հետագայում կատարված համապատասխան բոլոր էական փոփոխությունները` դրանք պատրաստ լինելուց անմիջապես հետո:

 

Բաժին 8.06 Իրականացման վերաբերյալ այլ հաշվետվություններ և տեղեկատվություն Ի լրումն սույն հոդվածի վերը նշված դրույթներով պահանջվող հաշվետվությունների և տեղեկատվության` ա) Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի Կողմերը պետք է անմիջապես ներկայացնեն Հիմնադրամին Ծրագրին կամ Ծրագրի որևէ Կողմին առնչվող այնպիսի այլ հաշվետվություններ և տեղեկատվություն, ինչպիսիք Հիմնադրամը հիմնավոր կերպով կպահանջի: բ) Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի կողմերը պետք է անմիջապես տեղեկացնեն Հիմնադրամին այն պայմանների մասին, որոնք միջամտում կամ կարող են միջամտել Ծրագրի իրականացման աշխատանքներին կամ նպատակների իրագործմանը: Մասնավորապես, Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի կողմերը պետք է Հիմնադրամին տեղյակ պահեն խարդախության և (կամ) կոռուպցիայի վերաբերյալ ստացված ցանկացած վկայակոչման վերաբերյալ, որոնք ստացվում են Ծրագրի ցանկացած աշխատանքի մասով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 9.01 Ֆինանսական գրառումները Ծրագրի Կողմերը պետք է պահպանեն առանձին հաշվետվություններ ու գրառումներ` համաձայն հաշվապահական գործելակերպի ընդունված և կիրառվող չափորոշիչների, Ծրագրին առնչվող գործառնությունները, գնումներն ու ռեսուրսները և ծախսերն արտացոլելու համար մինչև Ֆինանսավորման ավարտի օրը, և դրանից հետո էլ տասը (10) տարի պետք է պահպանեն այդ հաշվետվություններն ու գրառումները:

 

Բաժին 9.02 Ֆինանսական հաշվետվությունները Փոխառուն (Ստացողը) պետք է Հիմնադրամին մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնի Ծրագրին առնչվող գործառնությունների, ռեսուրսների և ծախսերի վերաբերյալ յուրաքանչյուր Ֆինանսական տարվա համար, որը պետք է պատրաստվի Հիմնադրամի համար ընդունելի չափանիշների ու ընթացակարգերի համաձայն, և նման ֆինանսական հաշվետվությունները Հիմնադրամին ներկայացնի յուրաքանչյուր Ֆինանսական տարվա ավարտից հետո չորս (4) ամսվա ընթացքում:

 

Բաժին 9.03 Հաշիվների աուդիտը Փոխառուն (Ստացողը) պետք է` ա) յուրաքանչյուր Ֆինանսական տարի, Ծրագրին առնչվող հաշիվները Հիմնադրամի համար ընդունելի անկախ աուդիտորի և աուդիտորական չափանիշներին և Հիմնադրամի` Ծրագրերի աուդիտի ուղեցույցներին (Փոխառուների օգտագործման համար) համապատասխան աուդիտի ենթարկի. բ) յուրաքանչյուր Ֆինանսական տարվա ավարտից հետո վեց (6) ամսվա ընթացքում Հիմնադրամին ներկայացնի աուդիտի հաշվետվության հաստատված օրինակը: Փոխառուն (Ստացողը) պետք է ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Հիմնադրամին ներկայացնի աուդիտորների` կառավարման նամակի պատասխանը. գ) եթե Փոխառուն (Ստացողը) բավարար ձևով և ժամանակին չի ներկայացնում պահանջվող աուդիտի որևէ հաշվետվություն, և Հիմնադրամը որոշում է, որ հավանական չէ, ոչ Փոխառուն (Ստացողը) դա կանի խելամիտ ժամկետներում, Հիմնադրամը, սեփական ընտրությամբ, անկախ աուդիտոր կարող է նշանակել` Ծրագրին առնչվող հաշիվները աուդիտի ենթարկելու համար: Հիմնադրամը կարող է նման աուդիտը ֆինանսավորել Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշվից մասհանման միջոցով:

 

Բաժին 9.04 Ֆինանսական այլ հաշվետվություններ և տեղեկատվություն Ի լրումն սույն հոդվածի վերը նշված դրույթներով պահանջվող հաշվետվությունների և տեղեկատվության` ա) Փոխառուն (Ստացողը) ու Ծրագրի Կողմերը Հիմնադրամին պետք է անմիջապես ներկայացնեն Ծրագրին կամ Ծրագրի որևէ Կողմին առնչվող այնպիսի այլ հաշվետվություններ և տեղեկատվություն, ինչպիսիք հիմնավոր կերպով կպահանջի Հիմնադրամը` Ֆինանսավորման, Ծրագրի կամ Ծրագրի ցանկացած Կողմի վերաբերյալ: բ) Փոխառուն (Ստացողը) և Երաշխավորը պետք է անմիջապես տեղեկացնեն Հիմնադրամին այն պայմանների մասին, որոնք միջամտում կամ սպառնում են միջամտել Փոխառության սպասարկման վճարների ապահովմանը: գ) Ծրագրի անդամ պետությունը պետք է անհապաղ տրամադրի Հիմնադրամին երկրի տարածքում ֆինանսական ու տնտեսական դրության, այդ թվում` վճարումների հաշվեկշռի ու արտաքին պարտքի մասին այն ամբողջ տեղեկատվությունը, որ Հիմնադրամը կարող է հիմնավոր կերպով պահանջել:

 

ՀՈԴՎԱԾ 10 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 10.01 Ընդհանուր համագործակցություն Հիմնադրամը, Համագործակցող կառույցը, Ծրագրի յուրաքանչյուր Կողմ պետք է համագործակցեն Ծրագրի նպատակներն իրագործելու համար:

 

Բաժին 10.02 Տեսակետների փոխանակումը Հիմնադրամը, Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի գլխավոր գործակալությունը կարող են, ժամանակ առ ժամանակ որևէ կողմի հարցման դեպքում, տեսակետներ փոխանակել Ծրագրի, Ֆինանսավորման ու Ծրագրի ցանկացած Կողմի վերաբերյալ:

 

Բաժին 10.03 Այցելությունները, ստուգումները և հարցումները Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի Կողմերը պետք է հնարավորություն տան Հիմնադրամի ներկայացուցիչներին ու գործակալներին. ա) այցելելու և ստուգելու Ծրագիրը` ներառյալ շինարարական որևէ կամ բոլոր տարածքները, աշխատանքները, սարքավորումները և այլ ապրանքներ, որ օգտագործվում են Ծրագրին առնչվող նպատակներով, բ) ուսումնասիրելու Ֆինանսավորմանը, Ծրագրին ու Ծրագրի որևէ Կողմի վերաբերող բոլոր տվյալների, հաշիվների, գրառումների և փաստաթղթերի բնօրինակներն ու վերցնել կրկնօրինակները, և գ) այցելելու, հաղորդակցվելու ու հարցումներ կատարելու Ծրագրի աշխատակազմի և Ծրագրի ցանկացած Կողմի ցանկացած աշխատակազմի անդամի մասին:

 

Բաժին 10.04 Հիմնադրամի նախաձեռնած աուդիտը Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի Կողմերը պետք է թույլատրեն Հիմնադրամի նշանակած աուդիտորներին` աուդիտի ենթարկելու Ծրագրին առնչվող գրառումներն ու հաշվետվությունները: Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի Կողմերը պետք է լիարժեք կերպով աջակցեն այդ աուդիտի անցկացմանը և 10.03 բաժնի պահանջներին համապատասխան աուդիտորներին Հիմնադրամի գործակալությունների և ներկայացուցիչների լիակատար իրավունքները տրամադրեն: Բացառությամբ 9.03 (գ) բաժնում նկարագրված դեպքերի` նման աուդիտների հետ կապված ծախսը կրում է Հիմնադրամը:

 

Բաժին 10.05 Ծրագրի գնահատումը ա) Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի յուրաքանչյուր Կողմ պետք է նպաստեն Ծրագրի այն գնահատման և վերանայման աշխատանքներին, որ Հիմնադրամը կարող է իրականացնել Ծրագրի իրականացման ընթացքում և դրանից հետո տասը (10) տարվա ընթացքում: բ) «նպաստել» տերմինը, ինչպես որ այն գործածվում է սույն բաժնում, ի լրումն VIII, IX հոդվածների և սույն X հոդվածի պահպանման` այդպիսի գնահատումների և վերանայումների մասով, ներառում է ժամանակին լոգիստիկ աջակցության տրամադրումը` Ծրագրի աշխատակազմն ու սարքավորումները նրանց մատչելի դարձնելու միջոցով, ինչպես նաև անհապաղ այնպիսի քայլերի ձեռնարկումը, ինչպիսիք Հիմնադրամը կարող է պահանջել` նման գնահատումների և վերանայումների մասով, որը սակայն չի կարող ներառել սեփական միջոցներից կատարվող ծախսերը:

 

Բաժին 10.06 Տարածաշրջանային ղեկավարի ուսումնասիրությունը Ծրագրի անդամ պետությունը պետք է թույլատրի Հիմնադրամի գործակալներին ներկայացուցիչներին, Ծրագրի անդամ պետության հետ խորհրդակցելով, ժամանակ առ ժամանակ այցելելու իր տարածք, տեսակետներ փոխանակելու տարբեր մարդկանց հետ, այցելելու շինարարական վայրերը, ուսումնասիրել այն տվյալները, գրառումներն ու փաստաթղթերը, որ Հիմնադրամը կարող է հիմնավոր կերպով պահանջել` իր տարածքում մասնակիորեն կամ ամբողջությամբ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերի կամ նախագծերի, ինչպես նաև Հիմնադրամի կողմից Ծրագրի անդամ պետությանը հատկացված ամբողջ ֆինանսավորման վերանայում իրականացնելու համար: Ծրագրի անդամ պետությունը պետք է ապահովի, որ բոլոր առնչվող կողմերը լիովին համագործակցեն այդ վերանայման հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՐԿԵՐԸ

 

Բաժին 11.01 Հարկերը ա) Ֆինանսավորումը և Փոխառության սպասարկման բոլոր վճարները պետք է լիովին ազատված լինեն հարկերից, և Փոխառության սպասարկման բոլոր վճարները պետք է կատարվեն` ազատված լինելով ցանկացած տեսակի հարկերից: բ) Համաձայնագիրը պետք է ազատված լինի բոլոր հարկերից` ստորագրման, առաքման կամ գրանցման մասով: գ) Ֆինանսավորման միջոցների օգտագործումը հարկեր վճարելու համար կարգավորվում է Հիմնադրամի` Ֆինանսավորման միջոցները, խնայողաբար և արդյունավետ ծախսելու քաղաքականությամբ: Այդ իսկ պատճառով, եթե Հիմնադրամը ցանկացած ժամանակ որոշում է, որ նման հարկը գերազանցված է, խտրական է կամ ոչ խելամիտ, ապա Հիմնադրամը կարող է, ծանուցելով այդ մասին Փոխառուին (Ստացողին), նվազեցնել Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող այն Ընդունելի ծախսերի տոկոսը, որոնք նշված են Ֆինանսավորման համաձայնագրում:

 

Բաժին 11.02 Հարկերի վերադարձը Եթե Հիմնադրամը որոշում է, որ Ֆինանսավորման միջոցներից որևէ գումար օգտագործվել է այնպիսի հարկեր վճարելու համար, որոնք գերազանցված են, խտրական կամ ոչ խելամիտ, այն կարող է գրավոր պահանջել, որպեսզի Փոխառուն (Ստացողը) անհապաղ վերադարձնի այդ գումարը Հիմնադրամին: Այն ստանալուն պես` Հիմնադրամը վերադարձված գումարի չափով գումար կփոխանցի Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Բաժին 12.01 Հիմնադրամի կողմից կասեցումը ա) Ցանկացած ժամանակ, երբ կատարվում է հետևյալ իրադարձություններից որևէ մեկն ու շարունակական բնույթ կրում, Հիմնադրամը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշվից մասհանումներ կատարելու վերաբերյալ հարցման` Փոխառուի իրավունքները` i) եթե Փոխառուն (Ստացողը) ժամանակին չի կատարել Փոխառության սպասարկման վճարը, անկախ այն հանգամանքից, Երաշխավորը թե որևէ երրորդ կողմ է կատարել այդ վճարը. ii) եթե Փոխառուն (Ստացողը) ժամանակին չի կատարել որևէ այլ Ֆինանսավորման համաձայնագրի, Երաշխիքային համաձայնագրի ներքո վճարումը, կամ Փոխառուի (Ստացողի)` Հիմնադրամի առջև ունեցած ցանկացած տեսակի որևէ այլ ֆինանսական պարտավորություն, անկախ այն հանգամանքից, որևէ երրորդ կողմ է կատարել այդ վճարումը, թե ոչ. iii) Երաշխավորը ժամանակին չի կատարել Փոխառության սպասարկման վճարը. iv) Երաշխավորը չի կատարել Հիմնադրամի ու Երաշխավորի միջև որևէ այլ Ֆինանսավորման համաձայնագրի Երաշխիքային համաձայնագրի ներքո վճարումը, կամ Երաշխավորի` Հիմնադրամի առջև ունեցած ցանկացած տեսակի որևէ այլ ֆինանսական պարտավորություն. v) Հիմնադրամը որոշել է, որ Ծրագիրը չի ծառայել, կամ դժվար թե սահմանված ժամանակին ծառայի իր նպատակներին, ինչպես սահմանված է Համաձայնագրում. vi) Հիմնադրամը որոշել է, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը կարող է անհավանական դարձնել Ծրագրի հաջող իրականացումը կամ Ծրագրի որևէ Կողմի` Համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների կատարումը. vii) Ծրագրի անդամ պետության անդամակցությունը Հիմնադրամին կասեցվել է կամ այն դադարել է անդամ պետություն լինելուց, կամ Ծրագրի անդամ պետությունը Հիմնադրամից դուրս գալու վերաբերյալ մտադրության ծանուցում է ուղարկել. viii) Փոխառուի (Ստացողի), Երաշխավորի կամ Ծրագրի ցանկացած Կողմի` որևէ Համաձայնագրում ներկայացված ցանկացած փաստաթուղթ կամ դրանց մասով ներկայացված ցանկացած հայտարարություն, որոնք հիմք են ծառայել Հիմնադրամի համար Ֆինանսավորում կատարելու համար, էական սխալ կամ մոլորեցնող տեղեկություններ են. ix) եթե Փոխառուն (Ստացողը) անդամ պետություն չի հանդիսանում, և Հիմնադրամը որոշել է, որ էական բացասական փոփոխություն է տեղի ունեցել Փոխառուի (Ստացողի). x) Փոխառուն (Ստացողը) կամ Երաշխավորը սովորաբար չի կարողացել ժամանակին վճարել իր պարտքերը. xi) որևէ իրավասու մարմին քայլեր է ձեռնարկում Ծրագրի գլխավոր գործակալության լուծարման կամ դրա աշխատանքների կասեցման ուղղությամբ. xii) որևէ իրավասու մարմին քայլեր է ձեռնարկում Ծրագրի որևէ Կողմի (Ծրագրի գլխավոր գործակալությունից բացի) լուծարման կամ դրա աշխատանքների կասեցման ուղղությամբ, և Հիմնադրամը որոշել է, որ նման լուծարումը կամ կասեցումը կարող է էական վնաս հասցնել Ծրագրին. xiii) Փոխառուն (Ստացողը) Ծրագրի մասնակիցներին չի տրամադրել որևէ միջոցներ, հարմարություններ, ծառայություններ կամ այլ ռեսուրսներ` 7.02 և 7.03 բաժիններին համապատասխան. xiv) Հիմնադրամը Համաձայնագրում սահմանված ժամկետում չի ստացել որևէ աուդիտորական հաշվետվություն կամ VIII հոդվածում (Իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ու տեղեկատվությունը) կամ IX հոդվածում (Ֆինանսական հաշվետվությունը և տեղեկատվությունը) նշված այլ փաստաթուղթ, կամ աուդիտորական հաշվետվությունը լիարժեք կերպով չի գոհացնում Հիմնադրամին, կամ Փոխառուն (Ստացողը) կամ Ծրագրի որևէ այլ Կողմ չի կատարել VIII կամ IX հոդվածների ներքո ստանձնած իր պարտավորությունները. xv) Ծրագրի գլխավոր գործակալությունը կամ Ծրագրի որևէ այլ Կողմ չի կատարել Ծրագրի համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը. xvi) Փոխառուն (Ստացողը) կամ Ծրագրի գլխավոր գործակալությունը կամ Ծրագրի որևէ այլ Կողմ չի կատարել Օժանդակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը. xvii) Ծրագրի որևէ կողմ (Ծրագրի գլխավոր գործակալությունից բացի) չի կատարել Օժանդակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը, և Հիմնադրամը որոշել է, որ նման ձախողումը ունի կամ կարող է ունենալ էական բացասական ազդեցություն. xviii) որևէ Օժանդակ համաձայնագիր կամ դրա որևէ դրույթ փոխվել, կասեցվել, դադարեցվել կամ որևէ այլ կերպ ձևափոխվել է առանց Հիմնադրամի նախնական համաձայնության, և Հիմնադրամը որոշել է, որ նման փոփոխությունն ունի կամ կարող է ունենալ էական բացասական ազդեցություն. xix) Հիմնադրամն ամբողջությամբ կամ մասամբ կասեցրել է Փոխառուի (Ստացողի) կամ Երաշխավորի` Հիմնադրամի հետ այլ համաձայնագրի շրջանակներում հաշվից մասհանում կատարելու վերաբերյալ հարցում կատարելու կամ մասհանում կատարելու իրավունքը: xx) Փոխառուն (Ստացողը) կամ Ծրագրի որևէ այլ Կողմ չի կատարել Ֆինանսավորման համաձայնագրի կամ որևէ այլ համաձայնագրի ներքո ստանձնած որևէ այլ պարտավորություն. xxi) Հիմնադրամը որոշում է, որ Ֆինանսավորման որևէ գումար օգտագործվել է Ընդունելի ծախսերից բացի այլ ծախսեր ֆինանսավորելու համար. xxii) Հիմնադրամը, Փոխառուի (Ստացողի) հետ խորհրդակցելուց հետո, որոշել է, որ Ծրագրի նյութական օգուտները համարժեք կերպով չեն հասնում Թիրախ բնակչությանը, կամ ուղղվում են Թիրախ բնակչությունից բացի այլ անձանց` ի վնաս Թիրախ բնակչությանը. xxiii) Փոխառուն (Ստացողը) ձախողել է կատարել Համաձայնագրում ամրագրված որևէ Հատուկ պայման և նման ձախողումը շարունակվել է երեսուն (30) օր, և Հիմնադրամը որոշել է, որ նման ձախողումը ունեցել է կամ կարող է ունենալ էական բացասական ազդեցություն Ծրագրի վրա. xxiv) Հիմնադրամը ծանուցել է Փոխառուին (Ստացողին), որ Հիմնադրամը Ծրագրի մասով հավաստի տեղեկատվություն է ստացել հարկադրանքի, նախապես գաղտնի համաձայնեցված գործելակերպի, կոռուպցիոն կամ խարդախ գործելակերպի վերաբերյալ և, որ Փոխառուն (Ստացողը) չի ձեռնարկել ժամանակին ու համապատասխան քայլեր` հարցը կարգավորելու համար այնպիսի եղանակով, որ կգոհացներ Հիմնադրամին. xxv) գնումները չեն կատարվել կամ չեն կատարվում ԳԶՄՀ գնումների ուղեցույցներին համապատասխան. xxvi) համապատասխան Համաձայնագրում նշված որևէ այլ հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը, ըստ կոնկրետ դեպքի, կարող է կասեցման լրացուցիչ հիմք հանդիսանալ: Նման կասեցումն ուժի մեջ է մտնում Հիմնադրամի կողմից Փոխառուին (Ստացողին) և Երաշխավորին ծանուցումն ուղարկելուց հետո: Այդ կասեցումը գործում է այնքան ժամանակ, մինչև Հիմնադրամը տեղեկացնում է Փոխառուին (Ստացողին) և Երաշխավորին, որ մասհանումներ կատարելու վերաբերյալ հարցում ներկայացնելու Փոխառուի (Ստացողի) իրավունքը մասնակիորեն կամ ամբողջությամբ վերականգնվել են: բ) Եթե 9.03 բաժնում պահանջվող աուդիտորական հաշվետվությունը սահմանված ժամկետից հետո վեց (6) ամսվա ընթացքում Հիմնադրամին չի ներկայացվել, Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից մասհանումներ կատարելու վերաբերյալ հարցում ներկայացնելու Փոխառուի (Ստացողի) իրավունքը կասեցվում է:

 

Բաժին 12.02 Հիմնադրամի կողմից հետկանչումը ա) Ցանկացած ժամանակ, երբ կատարվում է հետևյալ իրադարձություններից որևէ մեկը, Հիմնադրամը կարող է լիովին կամ մասամբ հետ կանչել Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներում մնացած գումարները` i) Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից մասհանումներ կատարելու վերաբերյալ հարցում ներկայացնելու Փոխառուի (Ստացողի) իրավունքը 12.01 բաժնի համաձայն կասեցվել է Ֆինանսավորման ցանկացած գումարի մասով` առնվազն երեսուն (30) օր շարունակ տևող ժամանակահատվածի ընթացքում: ii) եթե Հիմնադրամը, Փոխառուի (Ստացողի) հետ խորհրդակցելուց հետո, որոշում է, որ Ֆինանսավորման որևէ գումար չի պահանջվում Ծրագիրը ֆինանսավորելու համար. iii) Փոխառուի (Ստացողի) հետ խորհրդակցելուց հետո, որոշում է, որ հարկադրանքի, նախապես գաղտնի համաձայնեցված գործելակերպի, կոռուպցիոն կամ խարդախ գործելակերպ է առկա Փոխառուի (Ստացողի) կամ Ծրագրի որևէ այլ կողմի ներկայացուցիչների արարքներում` կապված ցանկացած գնումներին առնչվող ծախսերի հետ և որ Փոխառուն (Ստացողը) ժամանակին և համապատասխան քայլեր չի ձեռնարկել դրությունը շտկելու համար. iv) եթե Հիմնադրամը որոշել է, որ Ֆինանսավորման որևէ գումար ծախսվել է Ընդունելի ծախսերից բացի այլ ծախսեր ֆինանսավորելու համար և որ Փոխառուն (Ստացողը) անհապաղ չի վերադարձրել այդ գումարները Հիմնադրամին` վերջինիս ցուցումից հետո. v) եթե Հիմնադրամը Երաշխավորից որևէ ծանուցում է ստացել` Երաշխիքային համաձայնագրի ներքո իր պարտավորությունները դադարեցնելու մասին. vi) եթե Միջանկյալ վերանայման արդյունքում առաջարկել է դադարեցնել Ծրագիրը. vii) համապատասխան Համաձայնագրում նշված որևէ այլ հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը, ըստ կոնկրետ դեպքի, կարող է հետկանչի լրացուցիչ հիմք հանդիսանալ: Նման հետկանչն ուժի մեջ է մտնում Փոխառուին (Ստացողին) ծանուցում ուղարկելուց հետո: բ) Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներին մնացած ցանկացած գումար պետք է հետ կանչվի Ֆինանսավորման ավարտի օրը` բացառությամբ մինչև Ֆինանսավորման ավարտի օրը ստացված մասհանման համար հարցումների շրջանակում չմասհանված գումարների և այնպիսի չկատարված Հատուկ պարտավորությունների, որոնք հետ պետք է կանչվեն այդպիսի Հատուկ պարտավորությունների լիարժեք կատարումից հետո:

 

Բաժին 12.03 Փոխառուի (Ստացողի) կողմից հրաժարումը Հիմնադրամի հետ խորհրդակցելուց և Երաշխավորի հետ համաձայնեցնելուց հետո, Փոխառուն (Ստացողը) կարող է, ծանուցելով Հիմնադրամին, հրաժարվել Ֆինանսավորման չմասհանված գումարից, բացի այն գումարներից, որոնք կարգավորվում են Հատուկ պարտավորություններով: Նման հրաժարումն ուժի մեջ է մտնում Հիմնադրամի կողմից այն հաստատելուց հետո:

 

Բաժին 12.04. Հետկանչի կամ կասեցման կիրառումը ա) Ոչ մի հետկանչ կամ կասեցում չի կիրառվում Հիմնադրամի կողմից ստանձնած Հատուկ պարտավորության շրջանակներում կարգավորվող գումարների նկատմամբ, բացառությամբ եթե Հատուկ պարտավորությունով այլ բան չի պահանջվում: բ) Բացառությամբ եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, Ֆինանսավորման համաձայնագրի բոլոր դրույթները, բոլոր պայմանները պետք է շարունակեն ամբողջությամբ մնալ ուժի մեջ` անկախ որևէ հետկանչի կամ կասեցման:

 

Բաժին 12.05 Վճարումն արագացնելը Ցանկացած ժամանակ, երբ կատարվում է հետևյալ իրադարձություններից որևէ մեկը, դրանք շարունակվելու ընթացքում ցանկացած իրար հաջորդող ժամանակահատվածում, Հիմնադրամն կարող է հայտարարել, որ Փոխառության չվճարված հիմնական գումարը, դրան հավելագրված տոկոսներն ու մյուս գանձումները պետք է անհապաղ վճարվեն` ա) եթե տեղի է ունեցել (v) - (xii) պարբերություններով, այդ թվում` 12.01 բաժնով սահմանված որևէ դեպք. բ) եթե Հիմնադրամը հայտարարել է, որ Փոխառուին (Ստացողին) կամ Երաշխավորին հատկացված որևէ այլ փոխառության չվճարված հիմնական գումարը պետք է անհապաղ վճարվի. գ) եթե տեղի է ունեցել (i) - (iv) պարբերություններով, այդ թվում` 12.01 բաժնով սահմանված որևէ դեպք և շարունակվում է երեսուն (30) օր. դ) եթե տեղի է ունեցել (xiii) - (xxvi) պարբերություններով, այդ թվում` 12.01 բաժնով սահմանված որևէ դեպք և շարունակվում է Հիմնադրամի կողմից այդ մասին Փոխառուին (Ստացողին) և Երաշխավորին ծանուցելուց հետո վաթսուն (60) օր, կամ ե) սույն հոդվածի նպատակներով Ֆինանսավորման համաձայնագրում սահմանված որևէ այլ դեպք է տեղի ունեցել և շարունակվել Ֆինանսավորված համաձայնագրով սահմանված, եթե առկա է, ժամանակահատվածում: Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում Փոխառուին (Ստացողին) և Երաշխավորին ծանուցում ուղարկելուց հետո, որ այդպիսի հիմնական գումարը, տոկոսադրույքները և այլ գանձումները պետք է անմիջապես վճարվեն:

 

Բաժին 12.06 Իրավական պաշտպանության այլ միջոցներ Այս հոդվածում նշված Հիմնադրամի իրավական պաշտպանության միջոցները, չպետք է սահմանափակեն կամ որևէ այլ կերպ վնաս հասցնեն Հիմնադրամի որևէ իրավունքին կամ այլ կերպ Հիմնադրամին մատչելի իրավական պաշտպանության միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Բաժին 13.01 ՈՒժի մեջ մտնելը Համաձայնագիրը կամ դրանում կատարված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ և Հիմնադրամը, և Փոխառուն (Ստացողը) ստորագրել են այն, եթե Համաձայնագրով չի սահմանվում, որ այն ենթակա է վավերացման, ինչի դեպքում Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հիմնադրամի կողմից վավերացման մասին փաստաթուղթն ստանալու օրվանից:

 

Բաժին 13.02 Դադարեցումը` մինչև մասհանումը Հիմնադրամը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը, դրանով ստանձնած կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, եթե ա) մինչև Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից առաջին մասհանման օրը տեղի ունեցել է 12.01 բաժնով սահմանված կասեցման որևէ դեպք, կամ բ) մինչև Փոխառության և (կամ) Դրամաշնորհային հաշիվներից առաջին մասհանումը Փոխառուն (Ստացողը), Երաշխավորը կամ Ծրագրի որևէ այլ Կողմ Համաձայնագրի նպատակներին ու խնդիրներին հակասող գործողություններ են իրականացրել:

 

Բաժին 13.03 Դադարեցումը` պարտավորությունների ամբողջական կատարումից հետո Համաձայնագիրը և Կողմերի` դրանով ստանձնած բոլոր պարտավորությունները դադարում են, երբ Փոխառության հաշվից մասհանված Փոխառության ամբողջ հիմնական գումարը, Փոխառությանը հավելագրված բոլոր տոկոսները և մյուս գանձումները մարվել են և ամբողջությամբ կատարվել են Կողմերի մյուս բոլոր պարտավորությունները, կամ երբ համաձայնություն է ձեռք բերվել Կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

 

Բաժին 14.01 Կատարումը Համաձայնագիրը և դրանով ստանձնած կողմերի իրավունքներն ու պարտավորությունները վավեր են և կատարման ենթակա` դրանց պայմաններին համապատասխան, անկախ Ծրագրի անդամ պետության տարածքում հակառակը սահմանող այլ օրենքի:

 

Բաժին 14.02 Իրավունքների իրականացումը ձախողելը Համաձայնագրի ներքո որևէ կողմի իրավունքների, լիազորությունների կամ իրավական պաշտպանության միջոցների իրականացման ոչ մի ձգձգում կամ ձախողում, չպետք է վնաս հասցնի այդպիսի իրավունքին, լիազորություններին կամ իրավական պաշտպանության միջոցներին, կամ դիտարկվի դրանցից հրաժարում: Որևէ կողմի ոչ մի գործողություն կամ բացթողում` Համաձայնագրի ներքո պարտականությունների որևէ չկատարում չպետք է վնաս հասցնի այդպիսի կողմի որևէ իրավունքի, լիազորությունների կամ իրավական պաշտպանության միջոցների` պարտավորությունների որևէ հետագա չկատարման մասով:

 

Բաժին 14.03 Իրավունքներ և իրավական պաշտպանության միջոցները` հավաքական Համաձայնագրի ներքո ստանձնած ցանկացած կողմի իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները հավաքական բնույթ են կրում, և (եթե որևէ այլ բան հստակ սահմանված չէ) և չեն բացառում Մասնակցի ունեցած այլ իրավունքները ու իրավական պաշտպանության միջոցները:

 

Բաժին 14.04 Արբիտրաժը ա) Համաձայնագրի Կողմերը պետք է ջանքեր գործադրեն այդպիսի Համաձայնագրի առնչությամբ բարեկամական կարգավորման հասնելու ուղղությամբ: բ) Եթե չի հաջողվում հասնել հակասությունների բարեկամական կարգավորման, ապա պետք է դիմել արբիտրաժ` կարգավորման նպատակով: Արբիտրաժի կողմերը խնդրո առարկա Համաձայնագրի Կողմերն են, բացառությամբ երբ Երաշխավորը կարող է միջամտել կամ հայց ներկայացնել որևէ հակասության մասով, որը կարող է վտանգել Համաձայնագրի ներքո իր իրավունքներն ու պարտավորությունները: գ) Արբիտրաժային տրիբունալը կազմված է մեկ արբիտրից, որ նշանակվում է Կողմերի համաձայնությամբ, կամ եթե նրանք ստորև նշված (դ) պարբերության համաձայն վարույթը հարուցվելուց հետո երեք (3) ամսվա ընթացքում չեն կարողանում համաձայնության գալ, արբիտրը նշանակվում է Արդարադատության միջազգային դատարանի նախագահի կողմից, իսկ եթե վերջինս չի նշանակում` ապա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Արբիտրի հրաժարականի, մահվան կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան հաջորդող դատավորը կարող է ստանձնել նրա իրավունքները և պարտականությունները: դ) Սույն բաժնի համաձայն արբիտրաժային վարույթը կարող է հարուցվել, երբ այն Կողմը, որը հարուցում է արբիտրաժային վարույթը, ծանուցում է դրա մասին մյուս կողմին կամ կողմերին: Նման ծանուցումը պետք է ներառի հակասության բնույթը ներկայացնող պնդում, կամ արբիտրաժին ներկայացվող պահանջ: ե) Արբիտրաժային վարույթը պետք է կայանա այնպիսի վայրում և ժամանակ, որ կսահմանի արբիտրը: զ) Պահպանելով սույն բաժնի դրույթները, և բացառությամբ եթե կողմերն այլ համաձայնություն ձեռք բերեն, արբիտրը պետք է որոշի իր իրավասությանը վերաբերող բոլոր հարցերը և սահմանի վարույթի անցկացման ընթացակարգը: է) Արբիտրը պետք է բոլոր կողմերի համար արդար լսումներ անցկացնի և գրավոր ներկայացնի իր որոշումը: Որոշումը կարող է հեռակա կայացվել: Որոշման ստորագրված կրկնօրինակները պետք է ուղարկվեն յուրաքանչյուր կողմին: Սույն բաժնի դրույթներին համապատասխան կայացված յուրաքանչյուր որոշում վերջնական է և Կողմերի համար պարտադիր: Յուրաքանչյուր կողմ պետք է ենթարկվի և կատարի արբիտրի կողմից կայացված այդպիսի ցանկացած որոշում` սույն բաժնի դրույթներին համապատասխան: ը) Կողմերը պետք է ամրագրեն արբիտրի, ինչպես նաև ցանկացած այլ անձի վարձատրության չափը, ով կպահանջվի արբիտրաժային վարույթի անցկացման համար: Եթե Կողմերը համաձայնություն ձեռք չեն բերում վարձատրության չափի վերաբերյալ, ապա արբիտրն ինքն է սահմանում վարձատրության չափը` ելնելով հիմնավոր պայմաններից: Յուրաքանչյուր Կողմ արբիտրաժային վարույթում հոգում է իր ծախսերը: Արբիտրի վարձատրության գումարը հավասարապես բաշխվում է մի կողմից Հիմնադրամի վրա և մյուս կողմից` մյուս Կողմերի վրա: Կողմերի միջև ցանկացած խնդիր` կապված արբիտրի վարձատրության բաշխման կամ այդ վարձատրության վճարման կարգի հետ, որոշվում է արբիտրի կողմից: թ) Սույն բաժնով ամրագրված արբիտրաժի վերաբերյալ դրույթները պետք է գործեն կողմերի միջև հակասությունների կարգավորման որևէ այլ ընթացակարգի, ինչպես նաև այդպիսի այլ ընթացակարգի ներքո կողմերից որևէ մեկի` մյուս կողմին ներկայացված պահանջի փոխարեն: ժ) Եթե որոշման կրկնօրինակները կողմերին ուղարկելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում որոշումն ի կատար չի ածվում, յուրաքանչյուր կողմ կարող է որևէ այլ կողմի դեմ` որոշման վերաբերյալ վճիռը հասցեագրել իրավասու դատարան կամ վարույթ սկսել այդ իրավասու դատարանում` որոշումը կատարելու պահանջով: Նման Կողմը կարող է մյուս կողմի դեմ այդպիսի վճռի կատարումն ապահովել կամ հարկադրանքի միջոցով կամ այլ համապատասխան իրավական պաշտպանության միջոցով` որոշման կատարումն ապահովելու նպատակով: ժա) Սույն բաժնի ներքո որևէ վարույթի կամ (այնքանով, որքանով իրավական պաշտպանության միջոցը հասանելի է) կամ սույն բաժնի համաձայն կայացված որոշման կատարման վերաբերյալ վարույթի առնչությամբ որևէ ծանուցման կամ փաստաթղթի հանձնում կարող է իրականացվել 15.01 բաժնում նշված եղանակով: Կողմերը կարող են հրաժարվել ծանուցման կամ փաստաթղթի այդպիսի հանձնման համար որևէ կամ բոլոր պահանջներից:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 15.01 Հաղորդակցման միջոցները Բոլոր ծանուցումները, հարցումները և հաղորդակցության այլ փաստաթղթերը, որոնք կատարվել են Համաձայնագրի շրջանակներում, պետք է լինեն գրավոր: Բացառությամբ եթե այլ կերպ հստակ սահմանված չէ Համաձայնագրում, ծանուցումը, հարցումը կամ հաղորդակցության այլ փաստաթղթերը համարվում են պատշաճ կերպով հանձնված, եթե առաքվել են առձեռն, հեռագրով, ֆաքսով, մալուխային կապով, ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով այն կողմին, որին հասցեագրված է, կամ ուղարկված է տվյալ կողմի Համաձայնագրում նշված հասցեով կամ մեկ այլ հասցեով, որի մասին կողմը կարող է ծանուցել մյուս կողմերին:

 

Բաժին 15.02 Հաշվետվությունների լեզուն Փոխառուն (Ստացողը) և Ծրագրի կողմերը պետք է բոլոր հաշվետվություններն ու գրություններն ուղարկեն Հիմնադրամին Համաձայնագրում գործածվող լեզվով, կամ այլ լեզվով, որի շուրջ կողմերը համաձայնություն ձեռք բերեն:

 

Բաժին 15.03 Գործողություն ձեռնարկելու իրավասությունը Յուրաքանչյուր Համաձայնագրում նշանակված գործակալներն ու ներկայացուցիչները, կամ այդ գործակալների ու ներկայացուցիչների կողմից պատշաճ կերպով գրավոր լիազորված այլ անձ, կարող է այդ կողմի անունից ցանկացած գործողություն ձեռնարկել և այդպիսի Համաձայնագրին վերաբերող ցանկացած փաստաթուղթ ստորագրել:

 

Բաժին 15.04 Իրավասության փաստումը Հիմնադրամի կողմից հարցման դեպքում, Փոխառուն (Ստացողը), Երաշխավորը կամ Ծրագրի որևէ Կողմ պետք է Հիմնադրամին ներկայացնի 15.03 բաժնում նշված անձի կամ անձանց իրավասության հաստատման բավարար փաստարկներ և յուրաքանչյուր անձի հաստատված ստորագրության օրինակը:

 

Բաժին 15.05 Համաձայնագրի փոփոխությունները Կողմերը կարող են համաձայնել` ժամանակ առ ժամանակ փոփոխել Համաձայնագրի պայմանները (ներառյալ, բայց չսահմանափակվելով սույն Ընդհանուր պայմանների դրույթները` այնտեղ կիրառվող հոդվածներով ու կետերով) կամ Համաձայնագրի կիրարկման պայմանները: Եթե Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերում, Համաձայնագրում կատարված յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում սույն փաստաթղթի 13.01 բաժնի պայմաններին համապատասխան:

 

Բաժին 15.06 Սուբյեկտների կամ ներկայացուցիչների փոփոխությունը Եթե Կողմը ցանկանում է իրավահաջորդ նշանակել, փոխանցել իր պարտականությունները, փոփոխել Համաձայնագրում նշված սուբյեկտների նշանակումը կամ հասցեն, այդ Կողմը այդ մասին ծանուցում է մյուս կողմերին: Կողմերի ընդունումից հետո, այդպիսի նոր սուբյեկտը լիիրավ պատասխանատվություն է կրում սույն Համաձայնագրի ներքո իր նախորդին վերապահված գործառույթներն իրականացնելու համար:

 

Բաժին 15.07 Համաձայնագրի ստորագրումը Համաձայնագրի ստորագրումը հավաստում է, որ ստորագրած կողմի համար այդ համաձայնագիրը պարտադիր է, որը միայն ենթակա է վավերացման կամ հաստատման, որը պահանջվում է միջազգային իրավունքի նորմերով, և որը պահանջվում է գրավոր բացահայտել մյուս կողմերին մինչև այն ստորագրելը:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2011
N 11
Արձանագրային որոշում