Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի 15 հոդվածի պահանջը` հանրապետությունում կրթա-գիտական ինքնուրույն համակարգի ստեղծման մասին և նպատակ ունենալով միջազգային չափանիշներին մերձեցնել Հայաստանում ճարտարագիտական կրթության որակական ցուցանիշներն ու կառավարման համակարգը,  որոշում եմ.

1. Վերակազմավորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել համապատասխան որոշում համալսարանի կազմակերպման վերաբերյալ:

 

29 նոյեմբերի 1991 թ.

ՆՀ-4

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.11.1991
N ՆՀ-4
Հրամանագիր