Սեղմել Esc փակելու համար:
ԽՍՀՄ-ՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԽՍՀՄ-ՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԽՍՀՄ-ՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Քննության առնելով ԽՍՀՄ-ում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը և հավաստելով իր հավատարմությունը անկախ պետականության հաստատման գործին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Անցման շրջանի ԽՍՀՄ պետական իշխանության մարմիններում Հայաստանի Հանրապետության մասնակցության, դրա ձևերի ընտրության հարցը քննության առնել Հայաստանի Հանրապետության քաղաքական կարգավիճակը սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով որոշելուց հետո:

2. Նպահակահարմար համարելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջհանրապետական տնտեսական կառույցներին, հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին և Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին` շարունակել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և նախապատրաստել ու Գերագույն խորհրդին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին մասնակցելու ԽՍՀՄ պետական խորհրդի առաջիկա նիստերին և կոնսուլտացիաներ վարելու հանրապետությունների ղեկավարների հետ` միջհանրապետական իշխանության և կառավարման մարմիններում հանրապետությունների համագործակցության ձևերի շուրջ:

11 սեպտեմբերի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
11.09.1991
N Ն-0377-I
Որոշում