Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ
ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մինչև Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների շրջանակներում համապատասխան միջպետական համաձայնության կայացումը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերին ամրացված ռազմական գույքի պահպանությունը խստացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն

խորհուրդը   ո ր ո շ ո ւ մ    է.

1. Արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերից ռազմական գույքի (զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի և այլն) դուրս բերումը կամ առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնության դրա տեղաշարժը:

2. Ռազմական գույքի կորստյան, փչացման, ոչնչացման, վնասման, դուրսբերման, առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնության դրա տեղաշարժի մեջ մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

3. Ռազմական գույքի պահպանության վերաբերյալ սույն որոշմանը հակասող բոլոր հրամանները չեղյալ համարել դրանց արձակման պահից:

4. Սույն որոշման խախտման դեպքում դուրս բերվող, փչացվող կամ առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնության տեղաշարժի ենթարկվող ռազմական գույքը ենթակա է ազգայնացման:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարություններին ապահովել սույն որոշման կատարումը:

12 մարտի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
12.03.1992
N ՀՆ-0551-I
Որոշում