Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻ ...

05.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.11.2011  -ից մինչեւ   05.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 թիվ 13 արձանագրային որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 43

 

i

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգին և համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 3-ի նիստի

N 43 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ

 

Բովանդակություն

I. Ներածություն

II. Հայեցակարգում օգտագործված հասկացությունները

III. Իրավիճակի վերլուծություն

IV. Օրենսդրական խնդիրներ

V. Ընդհանուր դրույթներ

VI. Համակարգի գործողության սկզբունքը և գործառույթների իրականացումը` ըստ հաջորդական փուլերի

VII. Ֆինանսական ապահովում

 

I. Ներածություն

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է քաղաքաշինական գործընթացների օպտիմալացմանն ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի համաձայն:

2. Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների համակարգի (այսուհետ` համակարգ) ներդրման միջոցով կապահովվի կառուցապատման գործընթացի իրականացման ընթացքում օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման մատչելիությունը` արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` քաղաքաշինական թույլտվությունների (այսուհետ` կառուցապատման թույլտվություններ) տրամադրման լիազորությունները վերապահված են համայնքների ղեկավարներին (այսուհետ` իրավասու մարմին):

3. Համակարգի ներդրումը կարևորվում է կառուցապատման գործառույթներից օգտվողների սպասարկման որակի բարձրացման, գործընթացի թափանցիկության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից, ապահովելով թույլատվական ընթացակարգերի վերահսկելիությունը (այդ թվում` շահագրգիռ օգտագործողների կողմից)` ողջ գործընթացի իրականացման ընթացքում: Նշված խնդիրների պատշաճ մակարդակով լուծումն էապես կնպաստի կառուցապատման ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

 

II. Հայեցակարգում օգտագործված հասկացությունները

 

4. Սույն հայեցակարգի իմաստով`

1) կառուցապատման թույլտվություններ` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատողի հայտի (դիմումի) հիման վրա համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող փաստաթուղթ, այդ թվում`

ա. ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշման համապատասխան,

բ. նախագծի համաձայնեցում և միաժամանակ շինարարության (քանդման) թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշումներին համապատասխան,

գ. ավարտված շինարարության շահագործման փաստագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման համապատասխան.

2) մատակարարող կազմակերպություններ` շինարարական օբյեկտի ինժեներական սպասարկում (էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում և ջրահեռացում) իրականացնող ծառայություններ.

3) հայեցակարգում օգտագործված այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված բնորոշումների իմաստով:

 

III. Իրավիճակի վերլուծություն

 

5. Համակարգի ներդրման առավել արդյունավետ ուղիների բացահայտման նպատակով իրականացվել են հայրենական և միջազգային փորձի ուսումնասիրություններ, կատարվել է Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության ներկայիս հնարավորությունների (ապահովվածության) գնահատում, բացահայտվել են գործընթացի իրականացմանը խոչընդոտող գործոնները և մշակվել դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ:

6. Այս համատեքստում առավել կարևորվում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` ՏՀԶՎԿ) կողմից` (2006-2009 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության մասնագիտական և տեխնիկական աջակցությամբ, «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (այսուհետ` ՀԿՏՀ) ներդրումը` հանրապետության 915 համայնքներից 250-ում: Այն իրենից ներկայացնում է Ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված միասնական տեղեկատվական համակարգ, որի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող գործառույթների (այդ թվում նաև քաղաքաշինական) ավտոմատացումը, բարձրացնելով կառավարման որակը և ապահովելով աշխատանքների թափանցիկությունը: Նույն կազմակերպության կողմից մշակվել է «Տեղական տուրքերի և վճարների կառավարման համակարգի օգտագործողի ձեռնարկը» (այսուհետ` ձեռնարկ), որում` ըստ քայլերի հաջորդականության ներկայացված մեխանիզմները, կարող են օգտագործվել հայեցակարգի գործնական ներդրման փուլում: Միաժամանակ հարկ է նշել, որ ձեռնարկում լիարժեքորեն չեն արծարծված կառուցապատման ոլորտում գործող օրենսդրության պահանջները, ուստի ՀԿՏՀ անհրաժեշտ է կատարելագործել և զարգացնել, համալրել նոր գործառույթներով և հնարավորություններով, այդ թվում` թույլատվական ընթացակարգի շղթայի բացակայող օղակների լրացման միջոցով, ամբողջությամբ համապատասխանեցնել սույն հայեցակարգով նախատեսված ընթացակարգերին և պահանջներին:

7. Դրան զուգընթաց հանրապետության թվով 11 քաղաքային համայնքներում «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության աջակցությամբ ՏՀԶՎԿ հասարակական կազմակերպության կողմից գործարկվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ` ի նպաստ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացման: Այդ գրասենյակները մեկ ընդհանուր սպասարկման սրահից քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրում են տարբեր բնույթի 20-25 ծառայություններ (այդ թվում` քաղաքաշինական):

8. Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության հնարավորությունների ներկայիս հագեցվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետներին կատարված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ ներկայումս հանրապետության ոչ բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հաղորդակցության պատշաճ մակարդակի ապահովվածություն, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության հնարավորությունները սահմանափակ են, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ինտերնետային կայքը գտնվում է արդիականացման և վերակառուցման ավարտական փուլում` մարզի քաղաքային և գյուղական համայնքների հետ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ չեն գործում: Հանրապետության համայնքների մի մասն ունեն էլեկտրոնային հասցեներ, սակայն նման կապը դեռևս չունի անհրաժեշտ հուսալիություն: Չկա էլեկտրոնային կապ նաև մատակարարող կազմակերպությունների և համայնքների միջև, ինչն իր հերթին բարդություններ է առաջացնում նշված կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հարցում: Այսօր դեռևս սակավաթիվ համայնքապետարաններ կան, որոնք կարող են համարվել ամբողջությամբ զինված համակարգիչներով: Այս հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու, և հայեցակարգով նախատեսված նպատակներին հասնելու համար, ուստի հայեցակարգի ներդրման փուլում անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս գույքագրել և անհրաժեշտության դեպքում` վերազինել համայնքներում առկա ռեսուրսները, ինչպես նաև կազմակերպել ծառայություններն իրականացնող համապատասխան կադրերի վերապատրաստման դասընթացներ:

9. Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է համակարգի ներդրման սկզբնական փուլում գործառույթներն իրականացնել Երևանում և հանրապետության այն քաղաքային համայնքներում, որտեղ ստեղծվել և գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, իրականացվում են ներքին և արտաքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, գործում են պաշտոնական կայքերն ու տրամադրվում առցանց ծառայություններ, ինչպես նաև առկա են զգալի թվով վերապատրաստում անցած համայնքային ծառայողներ և համապատասխան տեխնիկական միջոցներ: Այդ համայնքներից կարելի է առանձնացնել Դիլիջան, Վայք, Ջերմուկ, Ապարան, Սիսիան, Գորիս, Վեդի, Եղեգնաձոր, Էջմիածին քաղաքային համայնքները: Ընդ որում նման ծառայություններից օգտվելու հնարավորությունը պետք է իրականացվի կառուցապատողի (այսուհետ` հայտատու) հայեցողությամբ` կամավոր սկզբունքով: Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի սույն հայեցակարգին հավանություն տալուց հետո 6-ամսյա ժամկետում:

10. Համայնքների և մատակարարող կազմակերպությունների հետ էլեկտրոնային հաղորդակցության կապի ներդրման գործընթացի իրականացումը հնարավոր կլինի համապատասխան ծրագրային ապահովվածության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

 

IV. Օրենսդրական խնդիրներ

 

11. Կառուցապատման թույլատվական ընթացակարգերը սահմանված են բնագավառի օրենսդրական դաշտը կարգավորող իրավական ակտերով: Հետևաբար համակարգի ներդրումն անհրաժեշտություն կառաջացնի համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել կառուցապատման ընթացակարգերը կարգավորող մի շարք իրավական ակտերում: Նշված գործընթացի իրականացման ժամանակացույցը ներկայացված է սույն որոշման N 2 հավելվածում:

 

V. Ընդհանուր դրույթներ

 

12. ՈՒսումնասիրելով Հայաստանի Հանրապետության համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության ներկայիս հնարավորությունները, առաջարկվում է իրականացնել համակարգի ներդրմանն ուղղված հետևյալ միջոցառումները`

1) համակարգի ավտոմատացմանն ուղղված միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել երեք հիմնական ուղղություններով`

ա. գործառույթների ներքին ավտոմատացում (այսուհետ` կորպորատիվ ցանց),

բ. կորպորատիվ ցանցի միացումն այն ցանցերին, որոնց տվյալներն անհրաժեշտ են կառուցապատման թույլտվությունների տրամադրման համար (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց),

գ. արտաքին ցանցի միջոցով հայտատուներին իրենց հայեցողությամբ առցանց (on-line) ծառայությունների մատուցման ավտոմատացում (օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարման հնարավորության ապահովմամբ):

13. Համակարգի արտաքին գործառույթներն իրականացվում են հայտատուների հայեցողությամբ` իրենց մատուցվող «Մեկ պատուհանի» ծառայության միասնական վեբ-կայքի «Էլեկտրոնային ընդունարանի» (այսուհետ` «Էլեկտրոնային ընդունարան») միջոցով: Այն հանդիսանում է հայտատու-իրավասու մարմին շղթայի միջանկյալ օղակ, որի գործառույթները սահմանափակվում են հայտատուից դիմումներ ընդունելու (համակարգում գրանցելու, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տրամադրելու) և գործընթացի ավարտից հետո` համապատասխան փաստաթղթերը հայտատուին տրամադրելու պարտականություններով: Գրանցման համարը հայտատուի համար կարող է հանդիսանալ դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց, ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ողջ ընթացքում:

14. Հետագա գործընթացն իրականացվում է կորպորատիվ ցանցի միջոցով` հայտատուի կողմից ներկայացված հայտն (կից փաստաթղթերով) ուղղելով գործառույթի կատարման լիազորություն ունեցող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

15. Համակարգի միջոցով կառուցապատման համապատասխան թույլտվություններ ստանալու հայտը (դիմումը) մերժվում է` կից փաստաթղթերը անհրաժեշտ ծավալով չներկայացվելու կամ դրանցում ամրագրված տվյալների իսկությունը չհաստատվելու պատճառաբանմամբ: Մերժման մասին հայտատուն տեղեկացվում է (նշելով մերժման պատճառները) այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Հայտատուն կարող է կրկնակի հայտ (դիմում) ներկայացնել իրավասու մարմնին նշված անհամապատասխանությունները վերացնելուց հետո:

16. Կանխամտածված կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում հայտատուն կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

17. Համակարգի միջոցով կառուցապատման համապատասխան թույլտվություններ ստանալու մասին հայտատուն տեղեկացվում է այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում (դիմումում) կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն (sms) ուղարկելու միջոցով:

 

VI. Համակարգի գործողության սկզբունքը և գործառույթների իրականացումը` ըստ հաջորդական փուլերի

 

18. Կառուցապատման գործընթացի իրականացման ընթացքում իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հայտատուին տրամադրվող թույլտվությունների առաջին փուլը` ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն է.

1) համակարգի միջոցով ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ` առաջադրանք) ստանալու ընթացակարգի գծապատկերը ներկայացված է սույն հայեցակարգի N 1 ձևում.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրանք ստանալու համար հայտատուն գրանցվում է «էլեկտրոնային ընդունարանի» վեբ-կայքում ու հայտ ներկայացնում իրավասու մարմնին` սահմանված կարգով լրացված էլեկտրոնային ձևաթղթով (ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման Ձև N 1)` կցելով տեսաներածված անհրաժեշտ փաստաթղթերը (կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և այլն).

3) հետագա գործընթացը (ներքին փաստաթղթաշրջանառությունը) շարունակելու նպատակով հայտատուի հայտը կորպորատիվ ցանցի միջոցով ուղղվում է իրավասու մարմնի համապատասխան ստորաբաժանմանը, որն իր հերթին ինստիտուցիոնալ ցանցի միջոցով դիմում է մատակարարող կազմակերպություններին` առաջադրանքը սահմանված կարգով կազմելու համար անհրաժեշտ ելակետային տվյալներն ու քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) ստանալու նպատակով: Գործառույթն իրականացվում է իրավասու մարմնի և մատակարարող կազմակերպության միջև էլեկտրոնային հաղորդակցության (ինստիտուցիոնալ ցանցի) միջոցով.

4) գործառույթն ավարտվելուն պես` սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված առաջադրանքը (ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման Ձև N 2) ելքագրվում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակը (բնօրինակը) տրամադրվում է հայտատուին` սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածված պատճենների հետ տեղում համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին.

5) սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իրավասու մարմնի կողմից տրված առաջադրանքն ուժը կորցրած է ճանաչվում:

19. Իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հայտատուին տրամադրվող թույլտվությունների երկրորդ փուլը` նախագծի համաձայնեցումը և շինարարության (քանդման) թույլտվության տրամադրումն է.

1) համակարգի միջոցով քաղաքաշինական օբյեկտի նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագիծ) համաձայնեցման և միաժամանակ շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման ընթացակարգի գծապատկերը ներկայացված է սույն հայեցակարգի N 2 ձևում.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով նախագիծը համաձայնեցնելու և միաժամանակ շինարարության (քանդման) թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն առաջադրանքի փուլում ստացված գրանցման համարով մուտքագրվում է «էլեկտրոնային ընդունարանի» վեբ-կայքում և սահմանված կարգով լրացված էլեկտրոնային ձևաթղթով (ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման Ձև NN 1 և 2) դիմում ներկայացնում իրավասու մարմնին, կցելով տեսաներածված անհրաժեշտ փաստաթղթերը (նախագծային փաստաթղթերը, ներառյալ շինարարության տևողության ժամկետը) նախագծային աշխատանքներ իրականացնողի և փորձագետների լիցենզիաները, փորձաքննության դրական եզրակացությունը (կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` երաշխավորագիրը) և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Օրենսդրությամբ սահմանված կարգով` փուլերով մշակվող նախագծի դեպքում դիմումին կից ներկայացվում են միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը.

3) հայտատուի դիմումը` կից փաստաթղթերով կորպորատիվ ցանցով ուղղվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանմանը: Իրավասու,մարմինը մինչև նախագծի համաձայնեցումը օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրազեկել հասարակայնությանը կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.

4) իրավասու մարմնի կողմից համաձայնեցված նախագիծը համարվում է հաստատված (հաստատման վերաբերյալ հայտատուի առարկության բացակայության դեպքում) և միաժամանակ տրվում է շինարարության թույլտվություն.

5) գործառույթն ավարտվելուն պես` սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված շինարարության (քանդման) թույլտվությունը (ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման Ձև NN 3 և 4) ելքագրվում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակը (բնօրինակը) տրամադրվում է հայտատուին` սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածված պատճենների հետ տեղում համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին: Շինարարության թույլտվության հետ մեկտեղ հայտատուին տրվում է իրավասու մարմնի կողմից դրոշմակնքված շինարարության վարման մատյանը.

6) սույն կետի 5-րդ ենթակետի համաձայն անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իրավասու մարմնի կողմից տրված շինարարության (քանդման) թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում.

7) սահմանված կարգով և ժամկետում իրավասու մարմինը շինարարության (քանդման) թույլտվության պատճենները համակարգի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային ծառայության համապատասխան տարածքային տեսչություն, իրազեկելով նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին.

8) հայտատուն` նախքան շինարարության (քանդման) աշխատանքները սկսելը, սահմանված կարգով և ժամկետում համակարգի միջոցով տեղեկացնում է իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը (ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման Ձև N 5):

20. Իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հայտատուին տրամադրվող թույլտվությունների երրորդ փուլը` ավարտված շինարարության շահագործման ակտի փաստագրումն է.

1) համակարգի միջոցով քաղաքաշինական օբյեկտի ավարտված շինարարության շահագործման ակտի տրամադրման ընթացակարգի գծապատկերը ներկայացված է սույն հայեցակարգի N 3 ձևում.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով հայտատուն առաջադրանքի փուլում ստացված գրանցման համարով մուտքագրվում է «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ-կայքում և դիմում ներկայացնում իրավասու մարմնին, կցելով տեսաներածված անհրաժեշտ փաստաթղթերը` ընդունող հանձնաժողովի ակտը կամ երկկողմանի ակտը (երկկողմանի ակտի դեպքում` տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացությունները), կատարողական փաստաթղթերի ցանկը, ակտի ձևակերպման համար օրենսդրությամբ սահմանված վճարի մուծման անդորրագիրը.

3) հետագա գործընթացը շարունակելու նպատակով, հայտատուի դիմումը` կից փաստաթղթերով, կորպորատիվ ցանցով ուղղվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը.

4) գործառույթն ավարտվելուն պես` սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված շահագործման ակտը (ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման Ձև N 1) ելքագրվում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակները (բնօրինակները` չորս օրինակ) սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածված պատճենների հետ տեղում համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո տրամադրվում են` մեկական օրինակից` հայտատուին ու կապալառուին, ինչպես նաև ինստիտուցիոնալ ցանցի միջով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմնին: Շահագործման ակտի մեկ օրինակը մնում է իրավասու մարմնի մոտ: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին.

5) սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված շահագործման ակտն ուժը կորցրած է ճանաչվում.

6) իրավասու մարմինը սահմանված կարգով և ժամկետում ինստիտուցիոնալ ցանցի միջոցով ծանուցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային բաժնին` կցելով շահագործման ակտի պատճենը:

 

VII. Ֆինանսական ապահովումը

 

21. Համակարգի գործնական ներդրումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների, ինչպես նաև. օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 3-ի նիստի

N 43 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N/|Միջոցառման       |Իրակա- |Կատարողը |Ֆինանսա- |Ակնկալվող արդյունքը |

|N |անվանումը        |նացման |(կամ     |վորման   |                    |

|  |                 |ժամկետը|պատասխա- |աղբյուրը |                    |

|  |                 |       |նատու    |         |                    |

|  |                 |       |մարմինը) |         |                    |

|__|_________________|_______|_________|_________|____________________|

|1.|«Հայաստանի       |2011 թ.|ՀՀ քաղաքա|չի պահանջ|ՀՀ կառավարության    |

|  |Հանրապետության   |դեկտեմ-|շինության|վում     |15.04.2010 թ.       |

|  |կառավարության    |բերի   |նախարա-  |         |«Հայաստանի          |

|  |2010 թվականի     |3-րդ   |րություն |         |Հանրապետության      |

|  |ապրիլի 15-ի      |տասնօր-|         |         |համայնքներում       |

|  |N 440-Ն որոշման  |յակ    |         |         |(բնակավայրերում)    |

|  |մեջ փոփոխու-     |       |         |         |անհատական բնակելի   |

|  |թյուններ         |       |         |         |տների բազմակի       |

|  |կատարելու մասին» |       |         |         |օգտագործման         |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |օրինակելի նախագծերի |

|  |որոշման նախագիծը |       |         |         |և  դրանց կատալոգի   |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |ներդրման ու կիրառման|

|  |քննարկմանը       |       |         |         |կարգը հաստատելու    |

|  |ներկայացնելը     |       |         |         |մասին» N 440-Ն      |

|  |                 |       |         |         |որոշմամբ սահմանված  |

|  |                 |       |         |         |դրույթների          |

|  |                 |       |         |         |համապատասխանեցումը  |

|  |                 |       |         |         |Հայեցակարգով        |

|  |                 |       |         |         |նախատեսված          |

|  |                 |       |         |         |քաղաքաշինական       |

|  |                 |       |         |         |էլեկտրոնային        |

|  |                 |       |         |         |թույլտվությունների  |

|  |                 |       |         |         |գործընթացների       |

|  |                 |       |         |         |պարզեցմանն ուղղված  |

|  |                 |       |         |         |սկզբունքներին       |

|__|_________________|_______|_________|_________|____________________|

|2.|«Հայաստանի       |2012 թ.|ՀՀ քաղաքա|չի պահանջ|ՀՀ կառավարության    |

|  |Հանրապետության   |մարտի  |շինության|վում     |29.08.2001 թ.       |

|  |կառավարության    |2-րդ   |նախարա-  |         |«Ճարտարապետահատակա- |

|  |2001 թվականի     |տասնօր-|րություն |         |գծային առաջադրանք   |

|  |օգոստոսի 29-ի    |յակ    |         |         |տալու կարգը         |

|  |N 1473-Ն         |       |         |         |հաստատելու մասին»   |

|  |որոշման մեջ      |       |         |         |N 1473-Ն            |

|  |փոփոխություններ  |       |         |         |որոշմամբ սահմանված  |

|  |կատարելու մասին» |       |         |         |դրույթների          |

|  |ՀՀ               |       |         |         |համապատասխանեցումը  |

|  |կառավարության    |       |         |         |Հայեցակարգով        |

|  |որոշման նախագիծը |       |         |         |նախատեսված համակարգի|

|  |ՀՀ               |       |         |         |ներդրման            |

|  |կառավարության    |       |         |         |սկզբունքներին,      |

|  |քննարկմանը       |       |         |         |ուղղված`            |

|  |ներկայացնելը     |       |         |         |քաղաքաշինական       |

|  |                 |       |         |         |գործընթացների       |

|  |                 |       |         |         |պարզեցմանն ու       |

|  |                 |       |         |         |օպտիմալացմանը       |

|__|_________________|_______|_________|_________|____________________|

|3.|«Հայաստանի       |2012 թ.|ՀՀ քաղաքա|չի պահանջ|ՀՀ կառավարության    |

|  |Հանրապետության   |ապրիլի |շինության|վում     |21.12.1998 թ.       |

|  |կառավարության    |2-րդ   |նախարա-  |         |«Բնակելի,           |

|  |1998 թվականի     |տասնօր-|րություն |         |հասարակական,        |

|  |դեկտեմբերի 21-ի  |յակ    |         |         |արտադրական շենքերի  |

|  |N 812 որոշման    |       |         |         |ու շինությունների   |

|  |մեջ փոփոխություն-|       |         |         |նախագծերի մշակման,  |

|  |ներ կատարելու    |       |         |         |փորձաքննության,     |

|  |մասին» ՀՀ        |       |         |         |համաձայնեցման,      |

|  |կառավարության    |       |         |         |հաստատման և         |

|  |որոշման նախագիծը |       |         |         |փոփոխման կարգը      |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |սահմանելու մասին»   |

|  |քննարկմանը       |       |         |         |N 812 որոշմամբ      |

|  |Ներկայացնելը     |       |         |         |սահմանված դրույթների|

|  |                 |       |         |         |համապատասխանեցումը  |

|  |                 |       |         |         |հայեցակարգով        |

|  |                 |       |         |         |նախատեսված համակարգի|

|  |                 |       |         |         |ներդրման            |

|  |                 |       |         |         |սկզբունքներին,      |

|  |                 |       |         |         |ուղղված`            |

|  |                 |       |         |         |էլեկտրոնային        |

|  |                 |       |         |         |թույլտվությունների  |

|  |                 |       |         |         |տրամադրման          |

|  |                 |       |         |         |մեխանիզմների միջոցով|

|  |                 |       |         |         |քաղաքաշինական       |

|  |                 |       |         |         |գործընթացների       |

|  |                 |       |         |         |կանոնակարգմանն ու   |

|  |                 |       |         |         |պարզեցմանը          |

|__|_________________|_______|_________|_________|____________________|

|4.|«Հայաստանի       |2012 թ.|ՀՀ քաղաքա|չի պահանջ|»Հայաստանի          |

|  |Հանրապետության   |մայիսի |շինության|վում     |Հանրապետությունում  |

|  |կառավարության    |2-րդ   |նախարա-  |         |շինարարության       |

|  |2001 թվականի     |տասնօր-|րություն |         |թույլտվության և     |

|  |փետրվարի 2-ի N 91|յակ    |         |         |քանդման             |

|  |որոշման մեջ      |       |         |         |թույլտվության կարգը |

|  |փոփոխություններ  |       |         |         |հաստատելու մասին»   |

|  |կատարելու մասին» |       |         |         |N 91 որոշմամբ       |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |սահմանված դրույթների|

|  |որոշման նախագիծը |       |         |         |համապատասխանեցումը  |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |հայեցակարգով        |

|  |քննարկմանը       |       |         |         |նախատեսված          |

|  |ներկայացնելը     |       |         |         |քաղաքաշինական       |

|  |                 |       |         |         |էլեկտրոնային        |

|  |                 |       |         |         |թույլտվությունների  |

|  |                 |       |         |         |համակարգի ներդրման  |

|  |                 |       |         |         |սկզբունքներին,      |

|  |                 |       |         |         |ուղղված`            |

|  |                 |       |         |         |թույլատվական        |

|  |                 |       |         |         |ընթացակարգերի       |

|  |                 |       |         |         |տրամադրման          |

|  |                 |       |         |         |մեխանիզմների        |

|  |                 |       |         |         |կանոնակարգմանն ու   |

|  |                 |       |         |         |պարզեցմանը          |

|__|_________________|_______|_________|_________|____________________|

|5.|«Հայաստանի       |2012 թ.|ՀՀ քաղաքա|չի պահանջ|ՀՀ կառավարության    |

|  |Հանրապետության   |հունիսի|շինության|վում     |08.05.2003 թ.       |

|  |կառավարության    |2-րդ   |նախարա-  |         |«Ավարտված           |

|  |2003 թվականի     |տասնօր-|րություն |         |շինարարության       |

|  |մայիսի 8-ի N 626 |յակ    |         |         |շահագործման         |

|  |որոշման մեջ      |       |         |         |փաստագրման կարգը    |

|  |փոփոխություններ  |       |         |         |հաստատելու մասին»   |

|  |կատարելու մասին» |       |         |         |N 626 N 91 որոշմամբ |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |սահմանված դրույթների|

|  |որոշման նախագիծը |       |         |         |համապատասխանեցումը  |

|  |ՀՀ կառավարության |       |         |         |հայեցակարգով        |

|  |քննարկմանը       |       |         |         |նախատեսված          |

|  |ներկայացնելը     |       |         |         |քաղաքաշինական       |

|  |                 |       |         |         |էլեկտրոնային        |

|  |                 |       |         |         |թույլտվությունների  |

|  |                 |       |         |         |համակարգի ներդրման  |

|  |                 |       |         |         |սկզբունքներին       |

._____________________________________________________________________.

 

Ձև N 1

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

._________________.

|    ՀԱՅՏԱՏՈՒ     |

._________________.

|         /|\

\|/         |

._______________________________________________.     .______________.

|«Մեկ պատուհանի» ծառայության «Էլեկտրոնային      | |   |2.1.(3.1)     |

|ընդունարան» (տարանջատում` քաղ. Երևան,          | |<__|Մատակարարող   |<__|

|ՀՀ մարզեր և  այլ համայնքներ)                   | |   |կազմակերպու-  |   |

|_______________________________________________| |__>|թյուն         |__>|

|1. Հայտատուի մուտքը      |4. Սահմանված կարգով  | |   |(տեխնիկական   |   |

|«Էլեկտրոնային ընդունարան»|կազմված և  կնքված    | |   |պայմանների    |   |

|                         |Առաջադրանքի          | |   |ստացում       |   |

|                         |առաքում Հայտատուին   | |   |ինստիտուցիոնալ|   |

|ա. գրանցման համարի       |                     | |   |ցանցի միջոցով)|   |

|տրամադրում Հայտատուին    |ա. Առաջադրանքի       | |   |ա. Էլեկտրա-   |   |

|(առաքում` sms-ով,        |բնօրինակի տրամադրում | |   |մատակարարում  |   |

|e-mail-ով կամ հեռախոսով),|Հայտատուին           | |   .______________.   |

|բ. Հայտի էլեկտրոնային    |բ. տեղեկացում        | |   .______________.   |

|ձևաթղթի  լրացում         |Հայտատուին` sms-ով,  | |   |2.2.(3.2)     |   |

|Հայտատուի կողմից կից     |e-mail-ով կամ        | |   |Մատակարարող   |   |

|փաստաթղթերով` ՀՀ         |հեռախոսով Առաջադրանքի| |   |կազմակերպու-  |   |

|կառավարության 2002       |բնօրինակը ստանալու   | |<__|թյուն         |<__|

|թվականի օգոստոսի 29-ի    |մասին.               | |   |(տեխնիկական   |   |

|N 1473-Ն որոշման համաձայն|գ. բնօրինակի ստացման | |__>|պայմանների    |__>|

|(տեսաներածում, ֆայլեր)   |պայմանները`          | |   |ստացում       |   |

|                         |- դիմումին կից       | |   |ինստիտուցիոնալ|   |

|                         |ներկայացված          | |   |ցանցի միջոցով)|   |

|                         |փաստաթղթերի          | |   |բ. գազամատակա-|   |

|                         |բնօրինակների         | |   |րարում        |   |

|                         |համեմատում դրանց     | |   .______________.   |

|                         |տեսաներածված         | |   .______________.   |

|                         |պատճենների հետ       | |   |2.3. (3.3.)   |   |

._______________________________________________. |   |Մատակարարող   |   |

|                     /|\            |<__|կազմակերպու-  |<__|

\|/                     |             |   |թյուն         |   |

.___________________________________________.     |__>|(տեխնիկական   |__>|

|2. Համայնքի կառուցվածքային ստորաբաժանումներ|_____.   |պայմանների    |   |

|(ներքին փաստաթղթաշրջանառություն` կորպորատիվ|         |ստացում       |   |

|ցանցի միջոցով)                             |         |ինստիտուցիոնալ|   |

.___________________________________________.         |ցանցի միջոցով)|   |

|                      /|\                |գ. ջրամատակա- |   |

\|/                      |                 |րարում,       |   |

.___________________________________________.         |ջրահեռացում   |   |

|3. Սահմանված դեպքերում` Երևանի  վարչական   |         .______________.   |

|շրջաններ (արտաքին փաստաթղթաշրջանառություն` |____________________________.

|ինստիտուցիոնալ ցանցի միջոցով)              |

.___________________________________________.

 

Ձև N 2

 

ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ` ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՔԱՆԴՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

._________________.  ._____________________________________.

|    ՀԱՅՏԱՏՈՒ     |_>|Տեղեկացում Իրավասու մարմնին և  ՀՀ    |

._________________.  |քաղաքաշինական պետական տեսչությանը    |

|         /|\    |շինարարության (քանդման) աշխատանքները |

|          |     |սկսելու մասին                        |

\|/         |     ._____________________________________.

._______________________________________________.     ._______________.

|«Մեկ պատուհանի» ծառայության «Էլեկտրոնային      | |   |Շինարարության  |

|ընդունարան» (տարանջատում` քաղ. Երևան,          | |   |(քանդման)      |

|ՀՀ մարզեր և  այլ համայնքներ)                   | |   |թույլտվության  |

|_______________________________________________| |   |պատճենի        |

|1. Հայտատուի մուտքը      |4. Սահմանված կարգով  | |__>|տրամադրում ՀՀ  |

|«Էլեկտրոնային ընդունարան»|կազմված և  կնքված    | |   |քաղաքաշինական  |

|Առաջադրանքի փուլում      |Շինարարության        | |   |պետական        |

|ստացված գրանցման համարի  |(քանդման)            | |   |տեսչությանը    |

|միջոցով                  |թույլտվության առաքում| |   |(ինստիտուցիոնալ|

|                         |Հայտատուին           | |   |ցանցի միջոցով) |

|ա. Հայտատուի կողմից      |ա. Շինարարության     | |   |               |

|Դիմումի Էլեկտրոնային     |(քանդման)            | |   ._______________.

|ձևաթղթի  լրացում կից     |թույլտվության        | |   ._______________.

|փաստաթղթերով` ՀՀ         |բնօրինակի տրամադրում | |   |Շինարարության  |

|կառավարության 2002       |Հայտատուին           | |   |(քանդման)      |

|թվականի փետրվարի 2-ի     |բ. տեղեկացում        | |   |թույլտվության  |

|N 91 որոշման համաձայն    |Հայտատուին` sms-ով,  | |   |պատճենի        |

|(տեսաներածում, ֆայլեր)   |e-mail-ով կամ        | |__>|տրամադրում ՀՀ  |

|                         |հեռախոսով Առաջադրանքի| |   |կառավարությանն |

|                         |բնօրինակը ստանալու   | |   |առընթեր        |

|                         |մասին.               | |   |հարկային       |

|                         |գ. բնօրինակի ստացման | |   |ծառայության    |

|                         |պայմանները`          | |   |համապատասխան   |

|                         |- դիմումին կից ներկա-| |   |տարածքային     |

|                         |յացված փաստաթղթերի   | |   |տեսչությանը    |

|                         |բնօրինակների         | |   |(ինստիտուցիոնալ|

|                         |համեմատում դրանց     | |   |ցանցի միջոցով) |

|                         |տեսաներածված         | |   |               |

|                         |պատճենների հետ       | |   ._______________.

|                         |դ. Հայտատուին        | |   ._______________.

|                         |դրոշմակնքված         | |   |Իրազեկում ՀՀ   |

|                         |շինարարության վարման | |   |համապատասխան   |

|                         |մատյանի տրամադրում   | |__>|մարզպետներին`  |

._______________________________________________.     |Շինարարության  |

|                      /|\              |(քանդման)      |

\|/                      |               |թույլտվության  |

.___________________________________________.         |տրամադրման     |

|2. Համայնքի կառուցվածքային ստորաբաժանումներ|         |մասին          |

|(ներքին փաստաթղթաշրջանառություն` կորպորատիվ|         |(ինստիտուցիոնալ|

|ցանցի միջոցով)                             |         |ցանցի միջոցով) |

.___________________________________________.         ._______________.

|                      /|\

\|/                      |

.___________________________________________.

|3. Սահմանված դեպքերում` Երևանի  վարչական   |

|շրջաններ (արտաքին փաստաթղթաշրջանառություն` |

|ինստիտուցիոնալ ցանցի միջոցով)              |

.___________________________________________.

 

Ձև N 3

 

ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

._________________.

|    ՀԱՅՏԱՏՈՒ     |

._________________.

|         /|\

/|\         |

._______________________________________________.     .__________________.

|«Մեկ պատուհանի» ծառայության «Էլեկտրոնային      | |   |Շահագործման ակտի  |

|ընդունարան» (տարանջատում` քաղ. Երևան,          | |__>|բնօրինակի         |

|ՀՀ մարզեր և  այլ համայնքներ)                   | |   |տրամադրումը       |

|_______________________________________________| |   |Կապալառուին       |

|1. Հայտատուի մուտքը      |4. Սահմանված կարգով  | |   .__________________.

|«Էլեկտրոնային ընդունարան»|կազմված և  կնքված    | |   .__________________.

|Առաջադրանքի փուլում      |Շահագործման ակտի     | |   |Շահագործման ակտի  |

|ստացված գրանցման համարի  |առաքում Հայտատուին   | |   |բնօրինակի         |

|միջոցով                  |ա. Շահագործման ակտի  | |   |տրամադրումը       |

|                         |բնօրինակի տրամադրում | |__>|կառավարությանն    |

|ա. Հայտատուի կողմից      |Հայտատուին           | |   |առընթեր անշարժ    |

|Դիմումի էլեկտրոնային     |բ. տեղեկացում        | |   |գույքի կադաստրի   |

|ձևաթղթի  լրացում կից     |Հայտատուին` sms-ով,  | |   |պետական կոմիտեի   |

|փաստաթղթերով` ՀՀ         |e-mail-ով կամ        | |   |համապատասխան      |

|կառավարության 2003       |հեռախոսով Շահագործման| |   |տարածքային մարմնին|

|թվականի մայիսի 8-ի N 26-Ն|ակտի բնօրինակը       | |   |(ինստիտուցիոնալ   |

|որոշման համաձայն         |ստանալու մասին       | |   |ցանցի միջոցով)    |

|(տեսաներածում, ֆայլեր)   |գ. Հայտատուին        | |   .__________________.

|                         |բնօրինակի տրամադրման | |   .__________________.

|                         |պայմանները`          | |   |Իրազեկում ՀՀ      |

|                         |- դիմումին կից ներկա-| |   |համապատասխան      |

|                         |յացված փաստաթղթերի   | |   |մարզպետներին և  ՀՀ|

|                         |բնօրինակների         | |__>|քաղաքաշինական     |

|                         |համեմատում դրանց     |     |պետական տեսչության|

|                         |տեսաներածված         |     |տարածքային բաժնին`|

|                         |պատճենների հետ       |     |կցելով Շահագործման|

|                         |դ. Շահագործման ակտի  |     |ակտի պատճենը      |

|                         |մեկ օրինակը          |     |(ինստիտուցիոնալ   |

|                         |(բնօրինակը) մնում է  |     |ցանցի միջոցով)    |

|                         |Իրավասու մարմնի մոտ  |     .__________________.

._______________________________________________.

|                      /|\

\|/                      |

.___________________________________________.

|2. Համայնքի կառուցվածքային ստորաբաժանումներ|

|(ներքին փաստաթղթաշրջանառություն` կորպորատիվ|

|ցանցի միջոցով)                             |

.___________________________________________.

|                      /|\

\|/                      |

.___________________________________________.

|3. Սահմանված դեպքերում` Երևանի  վարչական   |

|շրջաններ (արտաքին փաստաթղթաշրջանառություն` |

|ինստիտուցիոնալ ցանցի միջոցով)              |

.___________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2011
N 43
Արձանագրային որոշում