Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1076.161111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2011 թվականի N 1076-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված` «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքներն զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու առկա իրավիճակի տեղում ուսումնասիրման և նախագծային փաստաթղթերի (կառուցապատման սխեմա, կառուցապատման ենթակա անհատական բնակելի տների և հասարակական սպասարկման օբյեկտների ծավալային և ժամկետային լուծումներ) մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրները և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի նոյեմբերի 16-ի

N 1076-Ա որոշման

 

«ՏԱԹԵՎ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության

                         պետ

 

    Լ. Ներսիսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         քաղաքաշինական պետական տեսչության Սյունիքի

                         տարածքային բաժնի պետ

 

    Մ. Ապրեսյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         զբոսաշրջության վարչության պետ

        

    Ս. Շաքարյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության

                         և մշակույթի հուշարձանների պահպանության

                         գործակալության հուշարձանների պահպանության և

                         օգտագործման բաժնի պետ

         

    Ֆ. Եգորյան         - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության

                         բաժնի պետ

                    

    Մ. Նալբանդյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         կենսառեսուրսների կառավարման գործակալության

                         բնության հստակ պահպանվող տարածքների բաժնի գլխավոր

                         մասնագետ

                      

    Ա. Խաչատրյան       - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

                        

    Է. Պիրումով        - «Տաթև»  բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ

                         (համաձայնությամբ)

                          

    Ա. ՈՒստաբաշյան     - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության պետ

                              

    Մ. Սիմոնյան        - ՀՀ Սյունիքի մարզի Տաթև  գյուղական համայնքի

                         ղեկավար (համաձայնությամբ)

                                

    Ս. Ասրյան          - ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի

                         ղեկավար (համաձայնությամբ)

          

    Ս. Մկրտչյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         ճարտարապետության վարչության պետ (աշխատանքային

                         խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.11.2011
N 1076-Ա
Որոշում