040.1732.121211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 2011 թվականի N 1732-Ա
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ ու 43-րդ հոդվածների և 68-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով 44029586 դրամի չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2387679 դրամ, որը բաժանված է 67 հասարակ անվանական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 35637 դրամ անվանական արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սահմանված կարգով ապահովել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ