Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՍՀՄ-Ի
ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից և հիմնվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 98 հոդվածի 5 կետի վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ, քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:

2. Հանրաքվեն անցկացնել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը իրավունք տալ իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրաքվեն ավելի վաղ ժամկետում անցկացնելու մասին:

4. Հանրաքվեի անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

1 մարտի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
01.03.1991
N Ն-0269-I
Որոշում