Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌ ...

11.04.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2012  -ից մինչեւ   11.04.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.2019 թիվ 20-Ն որոշում)

i

603.0008.161211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311550

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2011 թվականի թիվ 08-Ն

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հունվարի 25-ի ««Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումը:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2011 թ. նոյեմբերի 15-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՁԵՎ 6-Ֆ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

20 թ. __________________ եռամսյակի վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված    |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի»  |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը      |

|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                  |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                            ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_____________________________________________________________________|

|   Ներկայացվում է      |  Ներկայացնում են   |Հաշվետվության           |

|                       |                    |ներկայացման ժամկետը`    |

|_______________________|____________________|________________________|

|1. Ազգային վիճակագրական|Հայաստանի           |I, II և  III            |

|ծառայություն           |Հանրապետության      |եռամսյակների համար`     |

|2. Ազգային վիճակագրական|առևտրային           |մինչև  հաշվետու         |

|ծառայության մարզային   |կազմակերպությունները|եռամսյակին հաջորդող     |

|գործակալություն        |                    |երկրորդ ամսվա 1-ը, IV   |

|(տարածքային բաժին)     |                    |եռամսյակի համար` ոչ     |

|                       |                    |ուշ, քան հաշվետու       |

|                       |                    |տարվան հաջորդող տարվա   |

|                       |                    |ապրիլի 15-ը:            |

|____________________________________________|________________________|

| ՈՒմ է ներկայացվում _____________________   |         ՁԵՎ ԹԻՎ        |

|                        (անվանումը)         |           6-Ֆ          |

| Փաստացի          _______________________   |     (եռամսյակային)     |

| գործունեության        (անվանումը)          |     «Հաստատված է»      |

| հիմնական տեսակը                            |Հայաստանի Հանրապետության|

| _________________________________________  |վիճակագրության պետական  |

|                                            |խորհրդի                 |

| Գտնվելու վայրը ____________ /__/__/__/__/  |15 նոյեմբերի 2011 թ.    |

|                           (փոստային դասիչ) |թիվ 08-Ն որոշմամբ       |

| Մարզը ___________ Համայնքը _______________ |                        |

|                                            |                        |

| Պետական ռեգիստրում գրանցման համար          |________________________|

| /__/__/__/__/__/__/__/__/__/__/__/         |________________________|

|                                            |        Չլրացնել  |     |

| Նույնականացման (իդենտիֆիկացիոն)            |                  \/    |

| ծածկագիրը /__/__/__/__/__/__/__/__/        |________________________|

|                                            |                        |

| Հարկ վճարողի հաշվառման համարը              |ՏԳՏՀԴ /__/__/__/__/__/  |

| /__/__/__/__/__/__/__/__/                  |                        |

|                                            |Մարզը /__/__/           |

| Պետական ռեգիստրում գրանցման համարը և       |                        |

| նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  |Համայնքը /__/__/__/     |

| լրացվում է Հայաստանի Հանրապետության        |                        |

| արդարադատության նախարարության իրավաբանական |                        |

| անձանց պետական ռեգիստրի գործակալության     |                        |

| կողմից տրված գրանցման վկայականից           |                        |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և

փոխառություններ

 

հազար դրամ (ամբողջ թվերով)

 

._____________________________________________________________________.

|     Ցուցանիշների անվանումը     |Տողի|Տարվա| որից` |Հաշվետու | որից` |

|                                |ծած-|սկզբի|_______|տարվա    |_______|

|                                |կա- |մնա- |ժամկետ-|(ժամանա- |ժամկետ-|

|                                |գիրը|ցորդը|անց    |կաշրջանի)|անց    |

|                                |    |     |       |վերջի    |       |

|                                |    |     |       |մնացորդը |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|              Ա                 |  Բ |  1  |   2   |    3    |   4   |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Դեբիտորական պարտքեր, ընդամենը   |    |     |       |         |       |

|(տող110+տող120+տող130+տող140)   | 100|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Ընդամենը դեբիտորական պարտքերից` |    |     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|պարտքեր վաճառքների գծով         | 110|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ       | 111|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|տրված ընթացիկ կանխավճարներ      | 120|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ       | 121|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|պարտքեր բյուջեի գծով            | 130|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|այլ դեբիտորական պարտքեր         | 140|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ       | 141|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Կրեդիտորական պարտքեր, ընդամենը  |    |     |       |         |       |

|(տող210+տող220+տող230+տող240+   |    |     |       |         |       |

|տող250)                         | 200|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Ընդամենը կրեդիտորական պարտքերից`|    |     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|պարտքեր գնումների գծով          | 210|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին     | 211|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|ստացված ընթացիկ կանխավճարներ    | 220|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին     | 221|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|պարտքեր բյուջեին                | 230|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|պարտքեր աշխատավարձի և           |    |     |       |         |       |

|աշխատակիցներին այլ կարճաժամկետ  |    |     |       |         |       |

|հատկացումների գծով              | 240|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|այլ կրեդիտորական պարտքեր        |    |     |       |         |       |

|(ներառյալ պարտադիր սոցիալական   |    |     |       |         |       |

|ապահովագրության գծով և          |    |     |       |         |       |

|մասնակիցներին պարտքերը)         | 250|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին     | 251|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|                                |    |     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Պարտքեր բանկերի վարկերի և       |    |     |       |         |       |

|փոխառությունների գծով, ընդամենը | 300|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին     | 301|     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|                                |    |     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Հարկային հաշվառման նպատակներով  | 400|  X  |   X   |         |   X   |

|դուրս գրված դեբիտորական պարտքեր |    |     |       |         |       |

|(տարվա սկզբից, աճողական կարգով) |    |     |       |         |       |

|________________________________|____|_____|_______|_________|_______|

|Հարկային հաշվառման նպատակներով  |    |     |       |         |       |

|դուրս գրված կրեդիտորական պարտքեր|    |     |       |         |       |

|(տարվա սկզբից, աճողական կարգով) | 500|  X  |   X   |         |   X   |

._____________________________________________________________________.

 

2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների

 

հազար դրամ (ամբողջ թվերով)

 

._____________________________________________________________________.

|         Անվանումը         |Տողի|Դեբիտո- | որից`  |Կրեդիտո- | որից`  |

|                           |ծած-|րական   |_______ |րական    |_______ |

|                           |կա- |պարտքեր |ժամկետ- |պարտքեր  |ժամկետ- |

|                           |գիրը|        |անց     |         |անց     |

|___________________________|____|________|________|_________|________|

|            Ա              |  Բ |   1    |   2    |    3    |   4    |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ընդամենը (տող700+տող800+   | 600|=տող100 |=տող100 |=տող200  |=տող200 |

|տող900+տող1000)            |    |(սյուն3)|(սյուն4)|(սյուն3) |(սյուն4)|

|___________________________|____|________|________|_________|________|

|այդ թվում`                 |    |        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Հայաստան                   | 700|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|ԱՊՀ երկրներ, ընդամենը      | 800|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|այդ թվում`                 |    |        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ադրբեջան                   | 801|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Բելառուս                   | 802|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ղազախստան                  | 803|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ղըրղըզստան                 | 804|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Մոլդովա                    | 805|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ռուսաստանի Դաշնություն     | 806|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Տաջիկստան                  | 807|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Թուրքմենիա                 | 808|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|ՈՒզբեկստան                 | 809|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|ՈՒկրաինա                   | 810|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|ԵՄ երկրներ                 | 900|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|որից`                      |    |        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ավստրիա                    | 901|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Բելգիա                     | 902|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ֆրանսիա                    | 903|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ֆինլանդիա                  | 904|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Գերմանիա                   | 905|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Նիդեռլանդներ               | 906|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Իռլանդիա                   | 907|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Միացյալ Թագավորություն     | 908|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Իտալիա                     | 909|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Հունաստան                  | 910|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Շվեդիա                     | 911|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Դանիա                      | 912|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Լյուքսեմբուրգ              | 913|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Իսպանիա                    | 914|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Բուլղարիա                  | 915|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ռումինիա                   | 916|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Լատվիա                     | 917|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Լիտվա                      | 918|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Էստոնիա                    | 919|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Այլ երկրներ                |1000|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|որից`                      |    |        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Իրան                       |1001|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Իսրայել                    |1002|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Թուրքիա                    |1003|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Միացյալ Արաբական           |    |        |        |         |        |

|Էմիրություններ             |1004|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|ԱՄՆ                        |1005|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Չինաստան                   |1006|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Ճապոնիա                    |1007|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Շվեյցարիա                  |1008|        |        |         |        |

|___________________________|____|________|________|_________|________|

|Վրաստան                    |1009|        |        |         |        |

._____________________________________________________________________.

 

Կազմակերպության ղեկավար ____________________  _____________________

                              անուն, ազգանուն          ստորագրություն

 

Կատարող`

(գլխավոր հաշվապահ կամ

    այլ լիազորված անձ)     ___________  _______________  _________________

                             պաշտոնը    անուն, ազգանուն    ստորագրություն

 

Հեռախոս` _______________ էլ. փոստ` _____________  «___» ______ 20 թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» (ձև թիվ 6-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

3. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

4. Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

5. Կազմակերպությունները հաշվետվությունները կազմում են եռամսյակային պարբերականությամբ: Հաշվետվությունում լրացվում են հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ մնացորդները:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից`

1) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ»,

2) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների»:

 

III. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ» բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում են հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները, որոնցից պետք է առանձնացնել ժամկետանց պարտքերի մնացորդները (սյունակ 2 և սյունակ 4):

10. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի` հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները:

11. Ընդամենը դեբիտորական պարտքերից`

1) «Պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2) «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռքբերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):

3) «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավելի վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):

4) «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց է տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):

5) Առանձին տողերով (111, 121 և 141) ցույց են տրվում նաև ՀՀ ոչ ռեզիդենտների գծով դեբիտորական պարտքերի համապատասխան մնացորդները: Ընդ որում, սույն հրահանգի իմաստով կառուցվածքային միավորը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե դրա տնտեսական շահերի հիմնական շրջանը (կենտրոնը) այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավելի ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավելի, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ:

12. Ընդամենը կրեդիտորական պարտքերից`

1) «Պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):

2) «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):

3) «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):

4) «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):

5) «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):

6) Առանձին տողերով (211, 221, և 251) ցույց են տրվում նաև ՀՀ ոչ ռեզիդենտների (տես` 11-ի 5-րդ կետը) գծով կրեդիտորական պարտքերի համապատասխան մնացորդները:

7) «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ՀՀ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքերը` տող (301):

8) «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (400) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 931 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):

9) «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 932 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):

 

IV. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների

 

13. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների» բաժնի լրացման ժամանակ պետք է հաշվի առնել, որ 600-րդ տողի 1, 2, 3 և 4-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն համապատասխանաբար 100 և 200-րդ տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալներին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
15.11.2011
N 08-Ն
Որոշում