Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1297.291211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1297-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2012 թվականի մարտի 4-7-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների և շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպվող կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` ապահովել կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը:

3. Առաջարկել Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաև ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների և հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց միջոցների հաշվին:

4. Առաջարկել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ցուցանմուշների, ցուցափեղկերի և այլ նյութերի պատրաստումը` ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1297-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Մովսիսյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Կ. Ղահրամանյան     - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի ղեկավար

 

    Ե. Հովհաննիսյան    - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                         նախարարության աշխատակազմի ընդերքի պետական

                         տեսչության պետ

 

    Վ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի ընդերքի վարչության պետ

        

Ռ. Հարությունյան   - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան       - Հայ-կանադական առևտրաարդյունաբերական  պալատի

                         տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

          

    Գ. Հովսեփյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Շ. Քերոբյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների

                         և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ

                         (աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2011
N 1297-Ա
Որոշում