Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.07.2012  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1905.110112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1905-Ն

 

i

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունն առաջին անգամ հրապարակվում է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը, որը պարունակում է 2011 թվականի օգոստոսի 6-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 1-ից մինչև 10-ը (ներառյալ) սյունակներով նախատեսված տեղեկատվությունը.

2) N 1 հավելվածի օրինակելի ձևն ամբողջությամբ լրացվում և հրապարակվում է` սկսած 2013 թվականի հունվարի 20-ից.

3) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը լրացվում և հրապարակվում է Microsoft Office Excel ձևաչափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1905-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ

ստորաբաժանման անվանումը)

 

        ԿՈՂՄԻՑ 20    ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ

                    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

                                                      

Հայաստանի Հանրապետության

 

(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը կամ ստորաբաժանումների անվանումները, եթե ստուգումը կատարվել է համատեղ)

կողմից 20  թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, վերստուգումներ և ուսումնասիրություններ:

    (քանակը)                (քանակը)             (քանակը)

 

._________________________________________________________________________.

|NN |Տնտեսավարող    |Պետական|Հարկ   |Ստուգում, վերստուգում   |Իրա- |Նշում`|

|ը/կ|սուբյեկտի լրիվ |գրանց- |վճարողի|կամ ուսումնասիրություն  |վական|բողո- |

|   |անվանումը կամ  |ման    |հաշվառ-|________________________|նոր- |քարկ- |

|   |անունը ազգա-   |(հաշվառ|ման    |տե-|քա-|սկիզ-|ավար-|անց-|մերը,|ման/  |

|   |նունը (անհատ   |ման)   |համարը |սա-|նա-|բը   |տը   |կաց-|որոնց|գանգա-|

|   |ձեռնարկատիրոջ  |համարը |       |կը |կը |(օրը,|(օրը,|ման |պա-  |տարկ- |

|   |դեպքում)       |       |       |   |   |ամի- |ամի- |հիմ-|հանջ-|ման   |

|   |_______________|       |       |   |   |սը,  |սը,  |քը  |ները |վերա- |

|   |անվա-  |կազմա- |       |       |   |   |տարե-|տարե-|    |չեն  |բերյալ|

|   |նումը  |կերպա- |       |       |   |   |թիվը)|թիվը)|    |կա-  |(Բ`   |

|   |կամ    |իրավա- |       |       |   |   |     |     |    |տար- |եթե   |

|   |անունը,|կան    |       |       |   |   |     |     |    |վել  |բողո- |

|   |ազգա-  |ձևը    |       |       |   |   |     |     |    |     |քարկ- |

|   |նունը  |       |       |       |   |   |     |     |    |     |վել է,|

|   |       |       |       |       |   |   |     |     |    |     |Գ` եթե|

|   |       |       |       |       |   |   |     |     |    |     |գանգա-|

|   |       |       |       |       |   |   |     |     |    |     |տարկ- |

|   |       |       |       |       |   |   |     |     |    |     |վել է)|

|___|_______|_______|_______|_______|___|___|_____|_____|____|_____|______|

| 1 |   2   |   3   |   4   |   5   | 6 | 7 |  8  |  9  | 10 |  11 |  12  |

|___|_______|_______|_______|_______|___|___|_____|_____|____|_____|______|

|   |       |       | | | | | | | | |   |   | | | | | | |    |     |      |

|___|_______|_______|_|_|_|_|_|_|_|_|___|___|_|_|_|_|_|_|____|_____|______|

|   |       |       | | | | | | | | |   |   | | | | | | |    |     |      |

|___|_______|_______|_|_|_|_|_|_|_|_|___|___|_|_|_|_|_|_|____|_____|______|

|   |       |       | | | | | | | | |   |   | | | | | | |    |     |      |

|___|_______|_______|_|_|_|_|_|_|_|_|___|___|_|_|_|_|_|_|____|_____|______|

|   |       |       | | | | | | | | |   |   | | | | | | |    |     |      |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 12.07.12 թիվ 841-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1905-Ն որոշման

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացվող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ Microsoft Office Excel ձևաչափով լրացված հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն):

2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ ստուգված կամ ուսումնասիրված տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:

3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`

1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.

2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.

3) 3-րդ սյունակում` տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը.

4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը.

5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե տվյալ ստուգում իրականացնող մարմինը տիրապետում է այդ տեղեկությանը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.07.12 թիվ 841-Ն որոշում)

7) 6-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.

8) 7-րդ սյունակում նշվում է նույն տնտեսավարողի մոտ անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների քանակը, սակայն 8-12 սյունակները լրացվում են յուրաքանչյուր միջոցառման համար առանձին.

9) 8-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.

10) 9-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը (Այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ տարվա հաշվետվության մեջ).

11) 10-րդ դաշտում գրանցում է անցկացված ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.

 

._____________________________________________________________________.

|       Ստուգման կամ ուսումնասիրության հիմքը                 | Կոդը   |

|____________________________________________________________|________|

|Պլանով նախատեսված ստուգում                                  |    1   |

|____________________________________________________________|________|

|«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և   |        |

|անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով        |        |

|նախատեսված ստուգումներ                                      |        |

|____________________________________________________________|________|

|1-ին ենթակետով նախատեսված                                   |   21   |

|____________________________________________________________|________|

|2-րդ ենթակետով նախատեսված                                   |        |

|____________________________________________________________|________|

|ՀՀ վարչապետի հանձնարարական                                  |  221   |

|____________________________________________________________|________|

|Քաղաքացու դիմում                                            |  222   |

|____________________________________________________________|________|

|Իրավաբանական անձի դիմում                                    |  223   |

|____________________________________________________________|________|

|Անհատ ձեռնարկատիրոջ դիմում                                  |  224   |

|____________________________________________________________|________|

|Պետական մարմնից գրավոր տեղեկատվություն                      |  225   |

|____________________________________________________________|________|

|Տեղական ինքնակառավարման մարմնից գրավոր տեղեկատվություն      |  226   |

|____________________________________________________________|________|

|3-րդ ենթակետով նախատեսված                                   |   23   |

|____________________________________________________________|________|

|4-րդ ենթակետով նախատեսված                                   |   24   |

|____________________________________________________________|________|

|5-րդ ենթակետով նախատեսված                                   |        |

|____________________________________________________________|________|

|Ակցիզային դրոշմանիշների ստուգում                            |  251   |

|____________________________________________________________|________|

|Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ստուգում                   |  252   |

|____________________________________________________________|________|

|Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում             |  253   |

|____________________________________________________________|________|

|Ելակետային տվյալների և  դրանց ուղղիչ գործակիցների ստուգում  |  254   |

|____________________________________________________________|________|

|Չձևակերպված  աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգում      |  255   |

|____________________________________________________________|________|

|6-րդ ենթակետով նախատեսված                                   |   26   |

|____________________________________________________________|________|

|7-րդ ենթակետով նախատեսված                                   |   27   |

|____________________________________________________________|________|

|8-րդ ենթակետով նախատեսված                                   |   28   |

|____________________________________________________________|________|

|9-րդ ենթակետով նախատեսված                                   |   29   |

|____________________________________________________________|________|

|«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և   |        |

|անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված         |        |

|վերստուգումներ                                              |        |

|____________________________________________________________|________|

|«ա» ենթակետով նախատեսված                                    |   31   |

|____________________________________________________________|________|

|«բ» ենթակետով նախատեսված                                    |   32   |

|____________________________________________________________|________|

|«գ» ենթակետով նախատեսված                                    |   33   |

|____________________________________________________________|________|

|«դ» ենթակետով նախատեսված                                    |   34   |

|____________________________________________________________|________|

|«ե» ենթակետով նախատեսված                                    |   35   |

|____________________________________________________________|________|

|«զ» ենթակետով նախատեսված                                    |   36   |

|____________________________________________________________|________|

|«ը» ենթակետով նախատեսված                                    |   37   |

|____________________________________________________________|________|

|«թ» ենթակետով նախատեսված                                    |   38   |

|____________________________________________________________|________|

|«ժ» ենթակետով նախատեսված                                    |   39   |

|____________________________________________________________|________|

|ՈՒսումնասիրություն                                          |    4   |

._____________________________________________________________________..

 

12) 11-րդ դաշտում նշվում են ստուգաթերթի համարը և այն հարցերի համարները, որոնք ստուգման ընթացքում նշվել են որպես անհամապատասխանություն: Այն մարմինները, որոնք ստուգումներն իրականացնում են առանց ստուգաթերթերի, կոդավորում են իրենց պահանջներն ու նորմերը յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն.

13) 12-րդ դաշտում նշվում է «Բ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է կամ «Գ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը գանգատարկվել է:

(2-րդ հավելվածը փոփ. 12.07.12 թիվ 841-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1905-Ն
Որոշում