Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական տնտեսական տարածքի պաշտպանության անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը իրականացնում է մաքսային գործի պետական կառավարումը հանրապետության տարածքում, կոորդինացնում է մաքսային մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը համապատասխան միջազգային կազմակերպություններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը.

i

բ) ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշումներ.

գ) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի կարգավորման մասին անհրաժեշտ օրենսդրական ակտերի ընդունման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ նշանակել Երջանիկ Ավետիսի Աբգարյանին:

5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:

 

4 հունվարի 1992 թվական

ՆՀ-58

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.01.1992
N ՆՀ-58
Հրամանագիր