Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.07.2014  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 614-Ն որոշում)

i

040.0051.240112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2012 թվականի N 51-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

(նախաբանը փոփ. 03.07.14 թիվ 724-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունվարի 19-ի

N 51-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Ի լրումն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`

1) մասնակցի սեռը.

2) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

3) մահվան դեպքում` մահվան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

4) կոնտակտային տվյալները, այդ թվում`

ա. բնակության վայրի հասցեն (բնակության, հաշվառման, օտարերկրյա, այլ),

բ. քաղաքային կամ բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում),

գ. էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

2. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տեղեկությունները ներկայացվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում` բացառապես էլեկտրոնային տարբերակով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2012
N 51-Ն
Որոշում