Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրից և նպատակ ունենալով ապահովել հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանությունը, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկարությամբ կազմավորել հետևյալ սահմանային տարածքները.

հարավ-արևմտյան սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Իրանի, Նախիջևանի Հանրապետության և Թուրքիայի հետ).

հյուսիսային սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Վրաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ).

արևելյան սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ):

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կառուցվածքը և սահմանային տարածքների կանոնադրությունը:

 

19 դեկտեմբերի 1991 թվական

ՆՀ-37

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.12.1991
N ՆՀ-37
Հրամանագիր