Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0085.240299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 1999 թվական թիվ 85

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը և նպատակները

 

Երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, տեխնիկական առաջընթացը, քաղաքակենտրոնացումը (ուրբանիզացիա), արտաքին միջավայրի աղտոտումը, ապրելակերպի պայմանների փոփոխությունները հանգեցնում են մարդկանց ֆիզիկական և հոգեկան լրացուցիչ ծանրաբեռնվածության: Այս և այլ բացասական ռիսկի գործոններն ավելացնում են մարդու օրգանիզմի վրա սթրեսային ճնշումների ազդեցությունը և դառնում այնպիսի հիվանդությունների թվի աճին, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, դիաբետը, հոգեկան հիվանդությունները, ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը և այլն:

Նշված հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալ-հիգիենիկ և տնտեսական մեծ խնդիր են հասարակության ու պետության համար: Դրանք պահանջում են երկարատև բուժում, հաշմանդամության պատճառ են դառնում, ինչի համար անհրաժեշտ է լինում գործադրել զգալի ֆինանսական և կադրային ներուժ:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և աշխարհի երկրների մեծ մասում, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին դիտվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զգալի աճ: Դրանք այժմ երկրորդ տեղն են գրավում հիվանդացության և առաջին տեղը` մահացության պատճառների կառուցվածքում: Առաջնային հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության դիմողների մոտավորապես 25 տոկոսը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապողներն են:

Դիտվում է նաև չարորակ նորագոյացություններով հիվանդությունների աճ: Հատկապես զգալի չափով աճել է ուշացած և բարձիթողի շրջանում հայտնաբերված հիվանդների թիվը: 1997 թվականին չարորակ նորագոյացություններով առաջին անգամ գրանցված հիվանդների ընդհանուր թվում բարձիթողի շրջանում հայտնաբերված դեպքերի տեսակարար կշիռը կազմել է 42 տոկոս` 1992 թվականի 30 տոկոսի դիմաց: Մահացության պատճառների կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը շարունակում է գրավել երկրորդ տեղը:

Անհանգստացնող է նաև դիաբետով հիվանդացության ցուցանիշը, որի տարեկան աճը կազմում է 4-5 տոկոս, իսկ դիաբետից մահացության ցուցանիշը վերջին 4 տարվա ընթացքում բարձրացել է մոտ 20 տոկոսով:

Հանրապետությունում զգալի թիվ են կազմում հոգեկան հիվանդները: Հիվանդությունների այս խմբին բաժին է ընկնում հաշմանդամության ընդհանուր թվի մոտավորապես 6 տոկոսը, ընդ որում, դեպքերի մոտավորապես երեք քառորդը գրանցվում է ծանր` առաջին և երկրորդ խմբերի, հաշմանդամություն: Վիճակն ավելի է բարդանում ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի ազդեցությունից առաջացող հոգեկան սուր խանգարումների հետևանքով: Այդ գործոնները, հատկապես ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործման աճը, հանգեցնում են ալկոհոլամոլության, թմրամոլության, թունամոլության (տոկսիկոմանիա) տարածվածության բարձրացմանը` սոցիալ-տնտեսական և առողջապահական համապատասխան հետևանքներով:

Ծրագրի նպատակն է իրականացնել համալիր միջոցառումներ` ուղղված սոցիալական հատուկ նշանակություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և շարունակական հսկողությանը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական

բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

 

Ա. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների

դեմ պայքարի ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապևտների (մանկաբույժների) և ընտանեկան բժիշկների կողմից, ըստ գործող կարգի, սիրտ- անոթային հիվանդությունների կանխարգելման միջոցառումների և բժշկական օգնության իրականացումը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում սրտաբանական կաբինետների նախատեսումը` սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների մասնագիտացված բուժօգնությունը և շարունակական հսկողությունը կազմակերպելու նպատակով:

2. Անհետաձգելի բժշկական օգնության գծով`

ա) սիրտ-անոթային հիվանդություններով տառապող անձանց արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության իրականացումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով.

բ) հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող` հիվանդանոցային բժշկական օգնության պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

գ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, մարզերում սիրտ-անոթային հիվանդությունների գծով բարձրորակ նեղ մասնագիտացված պլանային և անհետաձգելի բուժխորհրդատվական օգնության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:

3. Բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և երեխաների բժշկական օգնության գծով`

ա) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 15 տարեկան երեխաների լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

բ) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված և մինչև 8 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտացված բնույթ (պրոֆիլ) ունեցող հիվանդանոցներում և բաժանմունքներում.

գ) սիրտ-անոթային հիվանդությունների գծով մասնագիտացված մանկական առողջարաններում բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված երեխաների վերականգնողական բուժման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղորայքով ապահովումը` տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և ընտանեկան բժշկի միջոցով:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող սիրտ-անոթային հիվանդների որոշակի խմբերի համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Բ. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության այլ մասնագետների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի և զգոնության բարձրացման ու նորագոյացությունների վաղ հայտնաբերմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտական կաբինետների, դրանց կողմից չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հակաուռուցքային դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև, ըստ գործող կարգի, հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը.

գ) հակաուռուցքային դիսպանսերներում նորագոյացություններով հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

դ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, մարզերում ուռուցքաբանական նեղ մասնագիտացված բուժխորհրդատվական օգնությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրաբուժական, ախտանշանային, քիմիաթերապևտիկ, ճառագայթային բուժման ապահովումը մասնագիտացված հակաուռուցքային դիսպանսերում և ուռուցքաբանական գիտական կենտրոնում, իսկ անհետաձգելի դեպքերում նաև հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներում:

3. Դեղորայքի ապահովման գծով`

հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի, մարզերի հակաուռուցքային դիսպանսերների ուռուցքաբանական կաբինետների միջոցով չարորակ նորագոյացություններով հիվանդներին անհրաժեշտ քիմիաթերապևտիկ և ցավազրկող դեղամիջոցներով ապահովումը կենտրոնացված գումարների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

հակաուռուցքային դիսպանսերում և ուռուցքաբանական գիտական կենտրոնում ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի հիվանդների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Գ. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում դիաբետի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների նախատեսումը, դրանց կողմից դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հիվանդանոցների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը.

գ) բնակչության առանձին խմբերի շրջանում դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

ա) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված դիաբետով հիվանդների համապատասխան բուժօգնության կազմակերպումը` հիվանդանոցների ընդհանուր թերապիայի և էնդոկրինոլոգիական բնույթի բաժանմունքներում.

բ) դիաբետով հիվանդների հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող հիվանդանոցային բժշկական օգնության պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի:

3. Դեղորայքի ապահովման գծով`

պոլիկլինիկաների էնդոկրինոլոգիական կաբինետների միջոցով դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հակադիաբետիկ դեղամիջոցներով ապահովումը կենտրոնացված գումարների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի դիաբետով հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության կողմից սահմանված կարգի:

 

Դ. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված հոգեկան հիվանդությունների վաղ հայտնաբերմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հոգենյարդաբանական նեղ մասնագիտական կաբինետների նախատեսումը, դրանց միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հոգեբուժական դիսպանսերների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.

գ) հոգեբուժական դիսպանսերներում և կենտրոններում հոգեկան հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը:

2. Հիվանդանոցային օղակում`

ա) հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

բ) հոգեկան հիվանդների հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

գ) հոգեկան հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը` ըստ գործող կարգի.

դ) հոգեբուժական հիվանդանոցներում և նյարդահոգեբուժական դիսպանսերներում քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված հիվանդանոցների և դիսպանսերների ցանկի.

ե) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը:

3. ԴԵղորայքի ապահովման գծով`

պոլիկլինիկաների հոգենյարդաբանական նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդներին անհրաժեշտ հոգեմետ դեղամիջոցներով ապահովումը` կենտրոնացված գումարների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի հոգեկան հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Ե. Թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության այլ մասնագետների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման բացասական ազդեցությունների վերաբերյալ գիտելիքների մակարդակի և զգոնության բարձրացմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) նախատեսումը, դրա միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը, նարկոլոգիական դիսպանսերների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները.

գ) նարկոլոգիական դիսպանսերներում հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

դ) հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի մասնագետների ուժերով մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

նարկոլոգիական դիսպանսերներում թմրամոլությամբ, թունամոլությամբ, ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը:

3. Այլ միջոցների գծով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ կիրականացնի թմրամոլության, թունամոլության և ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումներ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը և նպատակները

 

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակով, սթրեսային գործոնների ավելացմամբ, կյանքի ընդհանուր ռիթմի արագացմամբ պայմանավորված` տարեցտարի ավելացնում է հիվանդությունների և վիճակների թիվը, որոնց դեպքում անհրաժեշտ է հիվանդներին ցույց տալ անհետաձգելի բժշկական օգնություն: Դրանք են սիրտ-անոթային համակարգի, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները (սրտամկանի սուր ինֆարտ, ինսուլտ), վիրաբուժական միջամտություն և վերակենդանացման միջոցառումներ պահանջող սուր վիճակները և այլն: Նշված դեպքերի շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում վնասվածքները, որոնք ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմում են 15 տոկոս, իսկ մահացության ցուցանիշը մահվան պատճառների կառուցվածքում գրավում է երրորդ տեղը: Ընդ որում, վնասվածքներից մահանում են երիտասարդ տարիքի աշխատունակ անձինք, որոնց մահացության ցուցանիշը մահացության պատճառների կառուցվածքում հասնում է 60 տոկոսի և զբաղեցնում առաջին տեղը: Առաջնային հաշմանդամության կառուցվածքում վնասվածքները զբաղեցնում են երկրորդ տեղը` սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից հետո, իսկ ընդհանուր հաշմանդամության կառուցվածքում կազմում են 20 տոկոս:

Անհետաձգելի վիճակներն առանձնանում են մարդու ախտաբանական այլ վիճակներից, քանի որ դրանք մեծ մասամբ ի հայտ են գալիս անսպասելի, և որպես կանոն, հանգեցնում են ծանր հետևանքների, հաշմանդամության, զգալի դեպքերում` նաև մահվան: Այդ խնդիրները ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական հիմնահարցեր են, ու դրանց լուծման հետ կապված բոլոր հոգսերը պետությունը վերցնում է իր վրա:

Ծրագրի նպատակն է` բժշկական բոլոր օղակներում բնակչության էտապային (մինչբժշկական, բժշկական, մասնագիտացված) բուժօգնության ապահովումը:

Անհետաձգելի վիճակների առաջնային կանխարգելման և բժշկական օգնության բոլոր միջոցառումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, բնակչության բոլոր խավերի համար` անկախ տարիքից և սոցիալական պատկանելիությունից:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից

ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Առողջության առաջնային պահպանման գծով`

ա) բնակչության` բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով` ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված ինչպես առաջնային (միջոցառումներ վնասվածքներից, թունավորումներից և այլ անհետաձգելի վիճակներից խուսափելու համար), այնպես էլ երկրորդային կանխարգելմանը (առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով).

բ) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջնային բժշկական օգնության ապահովումը.

գ) բոլոր պոլիկլինիկաներում վիրաբուժական, վնասվածքաբանակական, սրտաբանական և այլ համապատասխան մասնագիտացված օգնության ապահովումը.

դ) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը` հատուկ ամբուլատոր ծառայության օղակում` վնասվածքաբանական կետերում:

2. Շտապ բժշկական օգնության գծով`

ա) հանրապետության ամբողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով` նեղ մասնագիտացված, ընդհանուր բժշկական (գծային), ֆելդշերական բրիգադների միջոցով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների և հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում:

3. Հիվանդանոցային օգնության գծով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի տարաբնույթ բոլոր հիվանդանոցներում (բաժանմունքներում) անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժօգնություն ստացող որոշակի խմբերի հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1997 թվականի սեպտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև ստորագրվեց զարգացման վարկի համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման մեխանիզմների և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի վերաբերյալ: Նշված համաձայնագիրը 1998 թվականի մարտի 2-ի վավերացրած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Ծրագիրը կաջակցի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) գծով իրականացվող բարեփոխումներին:

Ծրագրի խնդիրներն են`

առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը` ԱԱՊ իրականացնողներին` ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման և վերակրթման, նրանց պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակման ու ներդրման, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման հիմնարկների ենթակառուցվածքային փոփոխությունների և սարքավորումներով հագեցվածության բարելավման միջոցով.

պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը, դրանց վերահսկման մեխանիզմների կատարելագործումը` ներդնելով ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդներ, որոնք հիմնված են բուժծառայողների փաստացի կատարած աշխատանքների դիմաց վճարման նոր մոտեցումների վրա.

պետական ֆինանսական միջոցների ծախսման նպատակայնության և արդյունավետության բարձրացումը` հիմնական ծառայությունների փաթեթի մշակման միջոցով.

տեղային առողջապահական խնդիրների գերակայությունների որոշման և առողջապահական հիմնական ծառայությունների պահպանման խնդրում համայնքների ակտիվ մասնակցության ապահովումը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք հիմնական ենթածրագրերից.

Ա. Առողջության առաջնային պահպանման իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) կրթում և վերապատրաստում` ընտանեկան բժշկության հիմունքներով.

Բ. Առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգում և վերազինում.

Գ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում:

 

1999 թվականին ծրագրի շրջանակներում իրականացվող

միջոցառումները

 

1999 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն են`

 

Ա ենթածրագրի գծով`

 

ա) Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ՊԲՀ), առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) ընտանեկան բժշկության ամբիոնների և բազային բժշկական ուսումնարանի (ԲԲՈՒ) ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգումը, կահավորումը և սարքավորումներով հագեցնելը, ինչպես նաև հմտությունների զարգացման լաբորատորիաների և գրադարանների ստեղծումը և դրանց դասավանդման նյութերով հագեցնելը.

բ) նշված ամբիոնների դասախոսական կազմի պատրաստումը` սահմանված կարգով ընտրված արտասահմանյան համալսարանների ընտանեկան բժշկության ամբիոններում.

գ) ընտանեկան բժշկության ամբիոններում և բազային բժշկական ուսումնարանում բազային, հետդիպլոմային ու շարունակական կրթության ծրագրերի մշակումը` արտասահմանյան խորհրդատուների աջակցությամբ.

դ) հանրապետության ԱԱՊ հաստատություններում ընտանեկան բժշկության պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակումը, տպագրությունը և դրանց տարածումը:

Նշված գործունեության արդյունքում 1999 թվականի սեպտեմբերից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առաջին բժիշկ շրջանավարտները կսկսեն ընտանեկան բժշկության ծրագրով հետդիպլոմային մասնագիտացման` կլինիկական օրդինատուրայի երկամյա դասընթացը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բազային կրթության համակարգում կսկսվի ընտանեկան բժշկության հիմունքների դասավանդումը, առողջապահության ազգային ինստիտուտում գործող բժիշկներից և բուժքույրերից ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր պատրաստելու մեկամյա դասընթացները, բազային բժշկական ուսումնարանում դասավանդման ծրագրերի համապատասխանեցումն ընտանեկան բուժքույրերի պատրաստման պահանջներին:

 

Բ. ենթածրագրի գծով`

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում կշարունակվեն 8 ամբուլատորիայի վերանորոգման, կահավորման, բժշկական սարքավորումներով ու այլ անհրաժեշտ միջոցներով ապահովման աշխատանքները` ընտրված ծրագրի իրականացման առաջին տարվա համար: Միևնույն ժամանակ հանրապետության մյուս 9 մարզերում և Երևանում միաժամանակ կսկսվի վերակառուցման և վերազինման ենթակա ընտանեկան բժիշկների գրասենյակների և գյուղաբժշկական ամբուլատորիաների ընտրության գործընթացը` ըստ նախապես մշակված ընտրության չափանիշների: Այդ թվում` 4 մարզերում կսկսվեն ընտրված շուրջ 30 գյուղաբժշկական ամբուլատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքները:

1999 թվականի այս ենթածրագրով իրականացված գործունեության արդյունքում շուրջ 150 000 գյուղական բնակչության բարեկարգված և վերազինված առողջության առաջնային պահպանման հաստատություններում կօգտվի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններից:

 

գ. ենթածրագրի գծով`

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման բարելավման ենթածրագիրը ներառում է 4 բաղադրիչ`

ա) պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) հիմնում.

բ) հիմնական ծառայությունների փաթեթի (ՀԾՓ) մշակման մեթոդոլոգիայի բարելավում.

գ) բժշկական օգնության իրականացնողների վճարման մեխանիզմների բարելավում.

դ) առողջապահության ֆինանսական-տեղեկատվական համակարգի բարելավում: Նշված բաղադրիչների գծով բոլոր կառույցներն ու աշխատանքային խմբերն արդեն ստեղծված են:

1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատությունները կֆինանսավորի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը, որի կենտրոնական և մարզային կառույցներն արդեն ձևավորված են: 1999 թվականին կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության շենքի նորոգման, կահավորման, ֆինանսական-տեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային և ցանցային սարքերի ձեռքբերման ու տեղադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական առողջապահական գործակալության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման աշխատանքները:

Ենթածրագրի այլ բաղադրիչների շրջանակներում 1999 թվականին իրականացվելու են`

ա) պետության կողմից երաշխավորված և բնակչությանն անվճար մատուցվող բժշկական ծառայությունների ցանկի մշակում.

բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտ փաստաթղթերի և հիմնավորումների մշակում.

գ) բուժօգնություն իրականացնողների վճարման մեխանիզմների կանոնակարգմանն ուղղված մշակումները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.1999
N 85
Որոշում