Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 1993 թ. թիվ 136

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի միջև Երևան քաղաքում Համաշխարհային բանկի Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն բացելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

 

1. Համաշխարհային Բանկի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը անվճար հատկացնել 300 քառ. մ. տարածք` Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության զբաղեցրած տարածքից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությանը` մինչև 1993 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ավարտել նշված տարածքի վերանորոգման աշխատանքները` դրանց պլանը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային Բանկի ներկայացուցչության հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.1993
N 136
Որոշում