Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 1993 թ. թիվ 77

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը և Սիսիանի պոլիտեխնիկումը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի:

2. Սահմանել, որ Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի ուսանողների ուսումնառությունն ըստ մասնագիտությունների ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բարձրագույն ուսումնառության պետական պատվերի ցանկում` 60 տեղ, համաձայն հավելվածի, միաժամանակ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերի ցանկում պակասեցնելով 72 տեղ:

3, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերում նախատեսել ընդունելության պետական պատվերով Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջ ընդունվողների թվաքանակը:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` հաստատել Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի մասին ժամանակավոր կանոնադրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.1993
N 77
Որոշում