040.0084.100212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2012 թվականի N 84-Ա
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵՐՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0064, քաղ. Երևան, Րաֆֆու 111) և «ԵՐՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0033, քաղ. Երևան, Հակոբ Հակոբյան 3) տարածքներում, ըստ հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում` «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար, իսկ «ԵՐՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար` տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներն սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ ոլորտում.
2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.
3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 10 տարի:
3. Ճանաչել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության (պետական ռեգիստրի վկայական` 03 Ա 085957, գրանցման համար` 264.120.08766) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.
2) «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ-ի ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 6-ամսյա ժամկետում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 2-ի
N 84-Ա որոշման
_____________________________
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 2-ի
N 84-Ա որոշման
ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐ
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ազատ տնտեսական
գոտիներ ստեղծելու
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռեզյումե
Նախաբան
Ծրագրի Նախաձեռնողները
Ծրագրի էությունը և համառոտ նկարագիրը
Հայաստանում ԱՏԳ ստեղծելու նախադրյալները
Ազատ տնտեսական գոտիներն աշխարհում
Աշխարհում ԱՏԳ-ների ստեղծման ծրագրերի հաջողության առանցքային
գործոնները
ԱՏԳ նպատակները, խնդիրները և ուղղվածությունը
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ ստեղծման
հիմնական նպատակները և խնդիրները
«Մարս» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ստեղծվող ԱՏԳ-ների
ուղղվածությունը
Մարկետինգային ռազմավարություն
ԱՏԳ միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումներ
ԱՏԳ-ի առաջնային ուղղվածություններին համապատասխան հիմնական շահագործողների ներգրավմանն ուղղված միջոցառումներ
Աջակցություն ԱՏԳ շահագործողներին արտադրության/
ծառայությունների արտահանման ավելացման գործում
Ծրագրի իրականացման գործառնական պլան
ԱՏԳ պոտենցիալ (ենթադրվող) շահագործողների`
ինֆրաստրուկտուրայի հիմնական պահանջները
Ընդհանուր տեղեկություններ ծրագրվող ԱՏԳ-ների
տեղակայվածության մասին
ԱՏԳ-ի ենթակառուցվածքը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ում
«ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ հիմքի վրա ԱՏԳ-ի ենթակառուցվածքը
Ներդրումային ծրագիրը և հիմնական ֆինանսական ցուցիչները
Կազմակերպչի կողմից ԱՏԳ գործարկմանն ու զարգացմանն ուղղված
միջոցառումների ընդհանրացված պլան-գրաֆիկ
ԱՏԳ տարածքում Կազմակերպչի կողմից տրամադրվող ծառայությունների
ցանկը և դրանց բազային արժեքը
ԱՏԳ պոտենցիալ շահագործողներին ներկայացվող պահանջները
ԱՏԳ շահագործողի կարգավիճակի ձեռքբերում
Համագործակցությունը ԱՏԳ շրջանակներում
ԱՏԳ շրջանակներում հարաբերությունների հիմնական մասնակիցները
և նրանց գործառույթները
Պետության մասնակցությունը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ»
ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ ստեղծման և արդյունավետ գործունեության
գործընթացում
Տեղային խնդիրներ
Գլոբալ խնդիրներ և առաջարկներ
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ԱՏԳ ստեղծման
առավելությունները և շահերը
Ակնկալվող առավելությունները և շահերը ՀՀ համար
Այլ երկրների ԱՏԳ ստեղծման հաջող փորձի օրինակներ
Պոտենցիալ ռեզիդենտների և ներդրողների համար կանխատեսվող
առավելություններն ու օգուտները
Հնարավոր ռեզիդենտի համար ԱՏԳ գրավչությունը
ԱՏԳ ստեղծման ակնկալվող արդյունավետությունը «ՌԱՕ ՄԱՐՍ»ՓԲԸ-ի
և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի համար
Ծրագրի SWOT վերլուծություն
Հիմնական եզրահանգումներ
Ռեզյումե
Նախաբան
2011 թ. հուլիսի ութին Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ վարչապետ Տ. Ս. Սարգսյանի (Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) և ՌԴ տրանսպորտի նախարար Ի. Ե. Լեվիտինի (Հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ) նախագահությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին քննարկվեց «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ի կառավարմամբ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցը:
Այս գոտիների ստեղծման նպատակով և հաշվի առնելով 2011 թ-ի մայիսի 25-ին ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» N ՀՕ-193-Ն ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) (ստորագրվել է 18.06.2011 թ., ուժի մեջ է մտել 04.07.2011 թ.)` կողմերը պայմանավորվել են, որ «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ` ՀՀ Կառավարության կողմից «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ին` որպես «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչ հաստատելու համար:
Հետագայում, 2011 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունվեց N 1521-Ն Որոշումը (ուժի մեջ է մտել 19.11.2011 թ.), որը լրացնում է Օրենքը և նրա հետ միասին կարգավորում է ՀՀ տարածքում ազատ տնտեսական գոտիների (այսուհետ` ԱՏԳ) ստեղծումը (Կառավարության որոշմամբ):
Վերոնշյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքին և նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստել է սույն Բիզնես-ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որպես անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի բաղկացուցիչ մաս` «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ին որպես «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչ հաստատելու համար:
Ծրագրի Նախաձեռնողները
«Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն` որպես կազմակերպիչ (այսուհետ` Կազմակերպիչ կամ Օպերատոր. սույն Ծրագրի շրջանակներում Կազմակերպիչ և Օպերատոր հասկացությունները հավասարազոր են) ծրագրում է վերոնշյալ ԱՏԳ-ների ստեղծումը` համագործակցելով «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հետ (այսուհետ` բոլոր կազմակերպությունները միասին Նախաձեռնողներ):
«Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն (իրավաբանական անձ, գրանցված և գործող ՀՀ օրենսդրությանը համապատասխան) հանդիսանում է «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի հարյուր տոկոսանոց դուստր կազմակերպությունը և ստեղծվել է 2009 թ. ծրագրվող ԱՏԳ-ների կառավարման համար:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ն և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն 2008 թ-ից գտնվում են «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի կառավարման ներքո: Կազմակերպությունների սեփականատերը հանդիսանում է ՌԴ-ն` ի դեմս Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության (Ռօսիմուշեստվօ):
ՍԻՏՐՈՆԻԿՍ
«Սիտրոնիկս» ԲԲԸ-ն (ԱՖԿ «Սիստեմա»-ի կազմի մեջ մտնող) Արևելյան Եվրոպայում բարձր տեխնոլոգիական նորարարական Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի զարգացող շուկաներում լուրջ ներկայացվածությամբ խոշորագույն կազմակերպություն է` գործող տելեկոմունիկացիոն լուծումների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնային արտադրանքի ոլորտում:
ՈՒնենալով ցանկացած մասշտաբի բարձր տեխնոլոգիական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները` կազմակերպությունը մշակում, արտադրում, ներդնում և ինտեգրում է ինչպես սեփական, այնպես էլ գործընկերների հետ միասին արտադրվող ապրանքներ:
Ռուսական և համաշխարհային շուկաներում կազմակերպության զարգացման առանցքային գործոն են հանդիսանում նորարարությունները: Կոնցեռնը իրականացնում է ակտիվ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ (Աթենքում R&D կենտրոններում, Պրահայում, Նյու-Դելիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Զելենոգրադում):
«Սիտրոնիկս» ԲԲԸ-ն առաջատար դիրք է գրավում ինֆորմացիոն-կոմունիկացիոն տեխնոլոգիաների ռուսական շուկայում: 2009 և 2010 թթ. ՌԱ «Էկսպերտ»-ի ցուցանիշներով կազմակերպությունը զբաղեցրել է 2-րդ տեղը ինֆորմացիոն-կոմունիկացիոն տեխնոլոգիաների առաջատար ռուսական շուկաներում, ինչպես նաև, ըստ Cnews-ի ընդգրկվել է 2009 և 2010 թթ. Ռուսաստանի խոշորագույն ԻՏ կազմակերպությունների TOP 5-ի կազմում:
Կոնցեռնը դարձավ ռուսական երեք կազմակերպություններից մեկը, որն ընդգրկվեց European Commission-ի կողմից պատրաստված Monitoring Industrial research-ի TOP-1000 R&D կազմակերպությունների ցուցակում, որն իր մեջ ներառում է հետազոտությունների և մշակումների ոլորտում համաշխարհային առաջատար կազմակերպություններին:
«Սիտրոնիկս»-ն ունի ներկայացուցչություններ և մասնաճյուղեր աշխարհի 30 երկրներում, իրականացնում է արտահանում ավելի քան 60 երկիր: Կազմակերպության պաշտոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է մոտ 8000 մարդ, որոնցից ավելի քան 1000-ը աշխատում են հետազոտությունների և մշակումների ոլորտում:
Կազմակերպության հասույթը 2010 թ-ին կազմել է 1,167 միլիարդ ԱՄՆ դոլար:
Նկ. 1 Աշխարհում «Սիտրոնիկս»-ի տեղակայվածության աշխարհագրություն
__________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1988 թ., որպես էլեկտրոնիկայի և ռոբոտատեխնիկայի գործարան, բարձր տեխնոլոգիական սարքավորումների, մասնավորապես` արտադրական արդյունաբերության տարբեր ոլորտներում օգտագործվող ղեկավարման սարքավորումների, կոմպլեքսային արտադրության համար: Գործարանը ստեղծվել էր որպես պետական ձեռնարկություն և հիմնադրման ժամանակ համալրված էր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից և Շվեյցարիայից ներկրված, տվյալ ժամանակի համար առաջատար տեխնոլոգիաներով:
ԽՍՀՄ փլուզման, Հայաստանում և տարածաշրջանում դժվար, քաղաքական և սոցիալ-տնտեսական անկայուն իրավիճակի հետևանքով` պլանավորված արտադրությունն այդպես էլ չթողարկվեց: Հաջորդող 20 տարիների ընթացքում ձեռնարկությունը փաստացի չի թողարկել բարձր տեխնոլոգիական արտադրանք և հիմնականում վարձակալությամբ էր տրամադրում արտադրական տարածքները:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի համաձայն 2002 թ. ընկերությունը փոխանցվել է Ռուսաստանի սեփականությանը:
2008 թ-ից (երբ ընկերության կառավարումն անցավ «Սիտրոնիկս» ԲԲԸ-ին) ընկերությանը միացավ բարձրորակ մասնագետ-ինժեներների մի խումբ, ինչը հնարավորություն տվեց սկսելու հաստատուն մագնիսով համընթաց (սինխրոն) գծային շարժիչների, մագնիսային հաղորդակով ֆրեզերային վերամշակող հաստոցների, ինչպես նաև լազերային մետաղամշակող հաստոցների արտադրության տեխնոլոգիայի մշակմանը: Վերջին երկու մշակումները հանդիսանում են բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և գործարանի նոու-հաուն:
Ներկայումս ընկերությունը արդեն սկսել է վաճառել բարձր տեխնոլոգիական արտադրանքի առաջին օրինակները և զարգացնում է իր երկարաժամկետ ռազմավարությունը այդ ուղղությամբ:
«ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵՐՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956 թ-ին: Նրա գործունեության հիմնական ուղղություններ են եղել ժողովրդական տնտեսության մեջ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, ինչպես նաև ԽՍՀՄ ՊՆ-ի պատվերով ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարմամբ համալիրների և համակարգերի մշակումը և ներդրումը:
«ԵրԱԿՀԳԻ» ավտոմատ կառավարման համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 1992 թ-ին «ԵՐՄՄԳՀԻ» մի շարք ստորաբաժանումների հիման վրա, որոնց հիմնական ուղղությունն էր բարձր հուսալիության հաշվողական համալիրների և գլոբալ (տարածաշրջանային) կառավարման համակարգերի մշակումը:
«Նյութագիտություն գիտաարտադրական ձեռնարկություն»-ը ստեղծվել է 1970 թ-ին ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության շրջանակներում` նպատակ ունենալով մշակել հատուկ նշանակության ոչ ավանդական նյութերի բաղադրությունը, ստեղծման տեխնոլոգիան և արտադրության կազմակերպումը: 2010 թ-ին ինստիտուտները կոնսոլիդացվել են` «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ին միանալու միջոցով: Ինստիտուտը շարունակում է իր պրոֆիլային գործունեությունը, ավելի ակտիվորեն զարգանում է հատուկ նյութերի մշակման և արտադրության հետ կապված ուղղությունը:
Ներկայումս «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում վերակառուցվում է Անդրկովկասի մասշտաբներով առավել ժամանակակից Էքսպոկենտրոն` 4700 քմ տարածքով, խորհրդակցությունների և կոնֆերանսների համար սարքավորումներով վերազինված սրահներով:
Ծրագրի էությունը և համառոտ նկարագիրը
Ծրագիրն առաջարկում է Հայաստանում` «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքներում, ստեղծել երկու ազատ տնտեսական գոտի` համապատասխանաբար արդյունաբերաարտադրական և տեխնիկակիրառական» «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ի (Կազմակերպիչ) ընդհանուր ղեկավարման ներքո: «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվող ԱՏԳ-ի համար առաջարկվող գլոբալ ուղղվածություն է հանդիսանում բարձր-գիտատար տեխնոլոգիաների և արտադրության (High Tech) զարգացումը, իսկ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվող ԱՏԳ-ի համար` նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (R&D) և ԻՏ (IT) զարգացումը:
Քննարկվող ԱՏԳ-ների գլոբալ մասնագիտացվածության նշված տիպերն ու ուղղությունները առաջարկվում են` հաշվի առնելով ձեռնարկությունների նյութատեխնիկական, գիտատեխնիկական, արդյունաբերաարտադրական բազաները, Հայաստանի Կառավարության կողմից սահմանված տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև սույն Ծրագրում ստորև ուսումնասիրվող այլ փաստեր:
Ծրագիրն իրականացնելու համար Նախաձեռնողների կողմից նախատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թ-ի վերջին կգերազանցի 10 մլն. դոլարը, որից 1.7 մլն-ը արդեն իսկ ներդրված է: Տվյալ ներդրումները կուղղվեն ինչպես ԱՏԳ-ների ենթակառուցվածքների ստեղծմանն ու բարելավմանը, այնպես էլ` ԱՏԳ-ների միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումների իրականացմանը և ԱՏԳ-ներում պրոֆիլային շահագործողների ներգրավմանը:
ԱՏԳ-ների գործունեության սկսման և դրա գործարկման անհրաժեշտ պայմանների ապահովման համար միջոցառումների ու աշխատանքների համալիրի առաջին էտապը նախատեսվում է ՀՀ Կառավարության կողմից ԱՏԳ-ների ստեղծման մասին որոշում ընդունելուց հետո 6 ամսվա ընթացքում, ինչպես նաև «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա» ՓԲԸ-ին ԱՏԳ-ի «Կազմակերպչի» կարգավիճակ շնորհելուց հետո:
Բացի օրենքով պահանջվող ԱՏԳ-ի ենթակառուցվածքային բաղադրիչներից, նախատեսվող ԱՏԳ-ներում կապահովվի նաև շահագործողների արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածք` տրանսպորտային, ինժեներակոմունալ, գործարար, սպասարկման և այլն:
Մանրամասն տեղեկատվությունը Ծրագրի և դրա իրականացման մասին ներկայացված է հաջորդիվ սույն փաստաթղթում:
Հայաստանում ԱՏԳ ստեղծելու նախադրյալները
Խորհրդային Միության փլուզումից հետո ՀՀ-ն, ինչպես և հետխորհրդային պետությունների մեծամասնությունը, բախվեց տնտեսական օբյեկտիվ բարդությունների. փլուզվում էին ձեռքբերված տնտեսական կապերը և իրացման շուկաները, բազմաթիվ կադրեր դառնում էին ոչ պահանջված և հեռանում երկրից և այլն: Հայաստանի դեպքում այս խնդիրները տարաբնույթ կոնֆլիկտների հետևանքով լրացվեցին փաստացի տրանսպորտային շրջափակմամբ, էներգետիկ ռեսուրսների պակասով, բազմաթիվ արտադրությունների փակմամբ: Այս ամենի արդյունքում Հայաստանը, որը խորհրդային ժամանակաշրջանում հանդիսանում էր գիտատար և բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոններից մեկը, զրկվեց իր հսկայական ներուժի մեծ մասից:
Համաշխարհային բանկի տվյալներով գիտատար և բարձր տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանից 2009 թ. կազմել է ամբողջ արտահանվող արտադրանքի ընդամենը 3,7%-ը: Տարածքով համեմատելի այլ երկրների նման ցուցանիշները կազմել են. Սինգապուր-49%, Իսրայել-23%, Լիբանան-7,2%, Դոմինիկյան Հանրապետություն-5,4%, Սլովակիա-5,3%, Սլովենիա-6,5%, Էստոնիա-10%, Վրաստան-2,68% (այս երկրի վերաբերյալ` ըստ 2008 թ. տվյալների):
Անխոս, Հայաստանն ունի օբյեկտիվ մի շարք էական մրցակցային սահմանափակումներ, այդ թվում, օրինակ` նավահանգիստների բացակայությունը, փակ սահմանները հարևան երկրների հետ, բարձր տրանսպորտային ծախսերը: Սակայն, առանձին դեպքերում, այդ սահմանափակումները կարելի է օգտագործել սեփական մրցունակության բարձրացման համար: Այս դեպքերում ապրանքների/ծառայությունների բարձրարժեք արտադրությունը հանդիսանում է այն ռազմավարական առաջնայնությունը, որին անհրաժեշտ է հետևել: Մասնավորապես, սա վերաբերում է բարձր (գիտատար) տեխնոլոգիաների ոլորտի ապրանք/ծառայություններին, նորարարական լուծումներին: Երկրի մրցակցային առավելությունների շարքում կարելի է նշել նաև հարմար աշխարհաքաղաքական դիրքը Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև, որակավորված աշխատանքային ռեսուրսների առկայությունը, տրադիցիոն ուժեղ գիտական հիմքը:
Շատ կարևոր է թույլ չտալ բարձր տեխնոլոգիաների, արտադրությունում գիտության և տեխնիկայի ձեռքբերումների ներդրման, ինովացիոն զարգացման, ինտելեկտուալ ներուժի բարձրացման ոլորտում ՀՀ-ի կրիտիկական չափով ետ ընկնելը: Կարևոր է պահպանել գոյություն ունեցող որակյալ ռեսուրսները, կրճատել այսպես կոչված «ուղեղների արտահոսքը»` նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ: Կարևոր է նաև կրթության և նոր կադրերի պատրաստման այն համակարգերի օպտիմալիզացումը, որոնք թերի են բավարարում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության պահանջները:
Մեր ժամանակներում տնտեսության զարգացման և սոցիալական առաջընթացի առանցքային գործոններ են հանդիսանում նորարարությունը, գիտությունը, կրթությունը: Գիտատեխնիկական բուռն առաջընթացի, գլոբալիզացիայի և միջպետական ու միջտարածաշրջանային մրցակցության սրման պայմաններում, ինչպես առաջատար, այնպես էլ` զարգացող պետությունների (հատկապես զարգացող) առաջնային խնդիրներից մեկն է հանդիսանում տնտեսության մրցունակության և արտադրվող ապրանքների և ծառայությունների պահանջարկի բարձրացումը համաշխարհային տնտեսական համակարգում: Նաև անհրաժեշտ է ակտիվացնել երկրի մասնակցությունը աշխատանքի միջազգային բաժանմանը, զարգացնել տնտեսության արտահանման ուղղությունները: Ներկայումս էկսպորտային ուղղվածությունը դառնում է դոմինանտ դոկտրինա երկրների մեծամասնության տնտեսական ռազմավարություններում:
Այս հարցը առավել սրվեց գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Ճգնաժամի հետևանքների մեղմման համար ամենաառանցքային խնդիրներից մեկը բազմաթիվ երկրների հակաճգնաժամային ծրագրերում հանդիսանում է արտահանման ավելացումը, նորարարական տնտեսության ստեղծումը/պահպանումը, հեռանկարային ուղղություններում օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Ներդրումների ներգրավմանը նպաստող միջոցառումների լայն շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում տարածքային կառույցներին, որոնք ստացել են ընդհանրացնող «Ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) անվանումը:
Սակայն, ներկայումս համաշխարհային տնտեսությունում պետությունների միջև նկատվում է նաև սուր մրցակցություն այլ երկրներից կապիտալ ներդրումների ներգրավման համար տրամադրվող հարկային և այլ արտոնությունների ոլորտում: Արտոնությունների և պրեֆերենցիաների տրամադրումը պետք է դիտել որպես հաջողության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման: Հարկային արտոնությունների տրամադրումը դա միայն առաջին քայլն է գոտու գրավչության ապահովման և օտարերկրյա կապիտալի ներհոսքի համար: Այս ուղղությամբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լուծել նաև համատնտեսական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, գիտատեխնոլոգիական և այլ խնդիրներ:
Ելնելով այս նախադրյալներից, ՀՀ Կառավարությունը մտադիր է իրականացնել ակտիվ արդյունաբերական քաղաքականություն` տնտեսության էկսպորտային սեկտորի ընդլայնման համար: Այս քաղաքականության նպատակն է հանդիսանում Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրության և ծառայությունների աճը, աստիճանաբար անցումը ռեսուրսային արտադրությունից գիտատար արտադրության:
ՀՀ տնտեսական ռազմավարության առաջնահերթ ուղղություններից մեկը տնտեսության արդյունաբերական սեկտորի զարգացումն է հետևյալ շեշտադրությամբ`
. հայկական արտադրանքի մրցունակության մեծացումը համաշխարհային շուկայում,
. արտահանման դիվերսիֆիկացիան,
. ՀՆԱ-ում արտահանման չափաբաժնի մեծացումը,
. գիտատար արտադրության զարգացումը:
Սույն Ծրագրով առաջարկվող համապատասխան տիպի և գլոբալ ուղղվածությամբ ԱՏԳ-ների ստեղծումը «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում ամբողջությամբ համապատասխանում է նշված պարամետրերին:
Ազատ տնտեսական գոտիներն աշխարհում
Ազատ տնտեսական գոտիները իրենցից ներկայացնում են ազգային տնտեսական տարածության մի մասը, որտեղ կիրառվում է արտոնությունների և խրախուսումների հատուկ համակարգ, որը չի կիրառվում երկրի մնացած մասերում:
ԱՏԳ զարգացման միջազգային ասոցիացիայի սահմանմամբ դրանք, որպես կանոն, հանդիսանում են տնտեսական, գիտատեխնիկական, էկոլոգիական և սոցիալական զարգացմանը նպաստող տարածքային-տնտեսական կազմավորումներ, որոնք բաց են յուրաքանչյուր երկրի ֆինանսատնտեսական գործունեության համար:
Ներկայումս արտասահմանում առավել լայն տարածում ունի ԱՏԳ-ների սահմանումը` որպես այնպիսի տարածքների, որոնցում տնտեսական և կազմակերպչական կարգավորիչների օգնությամբ և առանց մաքսատուրքի ռեժիմի ներդրման շնորհիվ խթանվում է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ արտաքին տնտեսական գործունեությունը:
Սակայն պաշտոնապես ընդունվում է 1973 թ. Կիոտոյի կոնվենցիայի Հավելված VII-ով տրված սահմանումը, համաձայն որի` ազատ գոտի ասելով` հասկացվում է երկրի տարածքի մաս, որում ապրանքները դիտարկվում են որպես ազգային մաքսային տարածքից դուրս գտնվող օբյեկտներ («մաքսային էքստերիտորիալության» սկզբունք), որի պատճառով էլ չեն ենթարկվում ընդհանուր մաքսային հսկողության և հարկման:
ԱՏԳ տեսակները կարելի է տարանջատել տարբեր չափանիշներով: Օրինակ` տնտեսական ուղղվածությունից կախված առանձնացվում են.
Աղ. 1 ԱՏԳ դասակարգումը տնտեսական ուղղվածության համապատասխան
_______________________________________________________________________
Առևտրային Արդյունաբերա- Տեխնիկա- Սպասարկման Կոմպլեքսային
արտադրական կիրառական
_______________________________________________________________________
1. Ազատ 1. ներմուծումը 1. Տեխնոպո- 1. Օֆշորային 1. Ազատ
մաքսային փոխարինող լիսներ ձեռնարկատիրության
գոտիներ
2. Անմաքս 2. Արտահանման 2. Տեխնո- 2. Բանկային 2. Մասնագիտացված
պահեստներ ուղղվածությամբ պարկեր և ապահովա- տնտեսական գոտիներ
գրական
ծառայու-
թյունների
3. Ազատ 3. Արդյունա- 3. Նորարա- 3. Տուրիս- 3. Հատուկ ռեժիմի
նավա- բերական րական տական տարածքներ
հանգիստներ պարկեր կենտրոններ ծառայու-
թյունների
4. Առևտրա- 4. Գիտաարդյու- 4.Հատուկ տնտեսական
արտադրական նաբերական պարկեր գոտիներ
5. Արտահանման
և ներմուծումը
փոխարինող
_______________________________________________________________________
. Առևտրի գոտիներ - հիմնված են մաքսատարիֆային ռեժիմի և արտաքին առևտրի գործառնություններում արտահանման-ներմուծման նկատմամբ հսկողության մեղմման վրա:
. Արդյունաբերաարտադրական գոտիներ - տեղակայվում են այն տարածքներում, որտեղ արտահանվող կամ ներմուծման փոխարինող արտադրանք արտադրող կազմակերպություններին տրամադրվում են հարկային և մաքսային արտոնություններ:
. Տեխնիկակիրառական (տեխնոլոգիական գոտիներ) - այսպիսի գոտիների տարածքում կոնցենտրացված են նորարարական, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ ծավալող, ԻՏ (ինֆորմացիոն տեխնոլոգիաների) ոլորտում գործող ազգային և օտարերկրյա կազմակերպություններ:
. Սպասարկման գոտիներ - առանձնանում են ֆինանսական, բանկային և այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար նախատեսված արտոնյալ ռեժիմով («հարկային թաքստոցներ»):
. Համալիր գոտիներ - տարբեր գոտիների տարրեր համադրող ազատ կամ «բաց» քաղաքներ, հատուկ տարածքներ:
Հատկապես զարգացող երկրներում լայն տարածում են ստացել արտահանման ուղղվածությամբ արտադրական գոտիները:
Տեխնիկակիրառական գոտիները ձևավորվում են ինքնաբերաբար (ԱՄՆ) կամ ստեղծվում են հատուկ` պետության աջակցությամբ խոշոր գիտական կենտրոնների շրջակայքում (Ճապոնիա, Չինաստան): Դրանցում կենտրոնացված են միասնական հարկային և ֆինանսական արտոնությունների համակարգից օգտվող ազգային և արտասահմանյան հետազոտական, նախագծային, գիտաարտադրական կազմակերպություններ:
Տեխնիկակիրառական գոտիների ավելի մեծ քանակություն գործում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում: ԱՄՆ-ում դրանք անվանվում են տեխնոպարկեր, Ճապոնիայում` տեխնոպոլիսներ, Չինաստանում` նոր, բարձր տեխնոլոգիաների զարգացման գոտիներ: Աշխարհում ամենահայտնի և ԱՄՆ-ում ամենախոշոր տեխնոպարկը` Silicon Valley-ը, տալիս է հաշվողական տեխնիկայի և համակարգիչների համաշխարհային արտադրության 20%-ը:
80-ական թթ-ից գիտական պարկերի ստեղծմանը միացան Հնդկաստանը, Մալազիան, Թայլանդը և այլք: Արդյունքում 90-ականներին աշխարհում գործում էին ավելի քան 7 հազար գիտական պարկեր` ընդգրկող հենց գիտական պարկերը, գիտական ռեգիոնները, տեխնոպոլիսները և «բիզնես ինկուբատորները»:
Տնտեսապես զարգացած երկրներում ԱՏԳ-ները ներկայացված են բոլոր տեսակներով: Սակայն լայն տարածում են ստացել հատկապես ազատ առևտրի և գիտատեխնիկական գոտիները: Ինչպես վերը նշվեց զարգացող երկրներում առավել տարածված են արտահանման ուղղվածությամբ արտադրական գոտիները:
Այս փաստի պատճառները կապված են այդ երկրներում ԱՏԳ-ների կողմից իրականացվող հիմնական գործառույթների հետ: Դրանք են` երկրի տնտեսական աճի ապահովումը, երկրի տնտեսության ավելի բարձր մակարդակի ինդուստրալիզացիայի ձեռքբերումը, երկրի ներգրավումը աշխատանքի համաշխարհային բաժանմանը և միջազգային առևտրին կամ նրա տեղի փոփոխությունը` հաշվի առնելով առանձին ոլորտների կամ ամբողջ տնտեսության տրանսֆորմացիան:
Արտահանման ուղղվածությամբ արտադրական գոտիների ձևավորման տրամաբանությունը կանխորոշված էր զարգացող պետությունների ռազմավարությամբ, երբ 60-ականների կեսերին առաջացավ ի հաշիվ օտարերկրյա կապիտալի արդյունաբերական արտահանման և զբաղվածության խթանման անհրաժեշտություն:
ԱՏԳ-ն բազմաթիվ զարգացող երկրներում հաճախ հանդիսանում է տնտեսական աճի հիմնական կոնցեպցիան` նախատեսված երկարաժամկետ ժամանակահատվածի համար (20-30 տարի):
ԱՏԳ-ները զարգացող երկրներում առանձնանում են նաև ներգրավվող կապիտալի աղբյուրների համակարգով: Զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում դա հիմնականում ազգային մասնավոր կապիտալն է, իսկ զարգացողներում` հիմնականում օտարերկրյա մասնավոր կապիտալը: Այստեղից բխում է զարգացող երկրների ԱՏԳ-ների առանձնահատկությունը` պայմանավորված օտարերկրյա ներդրողների ներգրավման համար պետության կողմից սահմանված առավել բարենպաստ ներդրումային կլիմայով:
Չնայած առաջին ազատ տնտեսական գոտիները հայտնվել են Արևմտյան Եվրոպայում` ներկայումս դրանք բավականին տարածվել են ամբողջ աշխարհում: Համաշխարհային բանկի գնահատականի համաձայն` աշխարհում հաշվվում է ավելի քան երեք հազար հատուկ տնտեսական գոտիներ 130 երկրներում, որը վկայում է նման տնտեսական կազմավորումների հսկայական հանրաճանաչության մասին:
Աշխարհում ԱՏԳ-ների ստեղծման ծրագրերի հաջողության առանցքային
գործոնները
Ինչպես նշվեց, ներկայումս աշխարհում սուր մրցակցություն է ընթանում շատ երկրների միջև (հատկապես զարգացող) ֆինանսական ռեսուրսների և ներդրողների, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ներգրավման համար: Նման պայմաններում հարկային արտոնությունների տրամադրումը հանդիսանում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման ԱՏԳ-ի արդյունավետ գործունեության համար:
Ավելին, համաշխարհային տնտեսությունում ազատ գոտիների տարածման ներկայիս մասշտաբներում հարկային արտոնությունները դա միայն առաջին քայլն է գոտու գրավչության ապահովման և օտարերկրյա կապիտալի ներհոսքի համար: Այդ առումով ոչ պակաս կարևոր կարող են թվալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են` քաղաքական կայունությունը, ներդրումային երաշխիքները, ենթակառուցվածքի որակը, աշխատուժի որակավորումը, վարչական ընթացակարգերի պարզեցումը և այլն:
ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության համաշխարհային փորձը շատ հաջողությունների կողքին ունի նաև մի շարք անհաջող փորձեր: Հիմնականում անհաջողության պատճառ հանդիսանում են որոշակի սխալ հաշվարկները, որոնք թույլ են տրվում դեռևս նախագծման փուլում, և ԱՏԳ-ի վերաբերյալ կառավարության կողմից որդեգրված թերի քաղաքականությունը: Ամենատարածված սխալները և թերություններն են.
. ոչ բավարար ուշադրությունը բազային ենթակառուցվածքին (անհրաժեշտ մակարդակի հաղորդակցման ուղիների բացակայությունը. ավտոմոբիլային ճանապարհներ, օդային հաղորդակցություն, հեռահաղորդակցման և էլեկտրամատակարարման զարգացվածության ոչ բավարար մակարդակը),
. արտոնյալ ռեժիմների ստեղծման հետ կապված պետական կառույցների (ֆինանսների նախարարության, մաքսային մարմինների, էկոնոմիկայի նախարարության և այլն) և գոտու վարչակազմի միջև ոչ բավարար ինստիտուցիոնալ կապերը,
. գոտու տեղակայվածության անհաջող ընտրությունը (բնական և աշխատանքային ռեսուրսների փոքր ծավալ, շուկայի ոչ բավարար տարողունակություն),
. գոտու ոչ ռացիոնալ չափերի որոշումը: Առաջին անգամ ԱՏԳ ստեղծող և այդ գործում փորձ չունեցող երկրների համար բավականին դժվար է կազմակերպել մեծ գոտու կառավարումը: Բացի այդ, մեծ ԱՏԳ-ները` հատկապես մասնավոր բիզնեսի հետ համագործակցությամբ ստեղծվող, պահանջում են սկզբնական մեծ կապիտալ ներդրումներ, որոնք դժվար է ներգրավել,
. ԱՏԳ-ների ռազմավարական ուղղվածության հստակ պահանջների բացակայությունը,
. ԱՏԳ-ների գործունեության օրենսդրական կարգավորվածության անկայունությունը և ոչ թափանցիկությունը, ինչը, որպես կանոն, բերում է ներդրումների ցածր մակարդակի, կոռուպցիայի, արտոնությունների չարաշահման և այլն:
Միևնույն ժամանակ, ընդհանրացնելով համաշխարհային մասշտաբով ԱՏԳ-ների զարգացման հաջողակ փորձը (օրինակ` այնպիսի երկրների, ինչպիսիք են` ԱՄՆ, Իռլանդիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Թայվանը, Ֆինլանդիան, Թայլանդը և այլն), կարելի է անել հետևություններ ԱՏԳ-ների ստեղծման ծրագրերի հաջողության հետևյալ առանցքային գործոնների վերաբերյալ.
. Պոտենցիալ ներդրողների երկրային, ԱՏԳ-ի ճյուղային և նրա մասնակիցների առանձնահատկությունները հաշվի առնող պետական քաղաքականության հստակ կողմնորոշվածությունը ԱՏԳ-ների նկատմամբ, որոնք ձևակերպվում են ԱՏԳ-ների զարգացման երկարաժամկետ ծրագրերում, հայեցակարգերում (ընդգրկումը երկրի ռազմավարությունում),
. ԱՏԳ-ի հիմնական մասնակիցների` մասնավոր ձեռնարկությունների, պետական մարմինների, գիտակրթական համակարգերի, ֆինանսական ինստիտուտների և այլոց միջև տնտեսական կապերի (այդ թվում արտադրական, տեխնոլոգիական, ինովացիոն և այլն) զարգացումը,
. պետության կողմից ԱՏԳ-ի ձեռնարկությունների (ներդրողների)` տնտեսական զարգացման հետ կապված նախաձեռնություններին աջակցումը, մասնավորապես` հարկային և մաքսային արտոնությունների, պետական ներդրումների կամ վարկերի (արտոնյալ) ակտիվ օգտագործումը, վենչուրային ֆինանսավորման ինստիտուտի զարգացումը` որպես ԱՏԳ-ների աջակցության գործիքներ,
. գիտակրթական բազայի զարգացումը, օտարերկրյա գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներին ինտեգրման հնարավորության մեծացումը, այս ոլորտում միջազգային համագործակցության խթանումը,
. մարկետինգային քաղաքականության իրականացումը և ԱՏԳ-ի ներկայացումը արտաքին շուկաներում (ազգային և միջազգային)
. նորարարական տրանսֆերտը արտերկրից ստացված կամ գոտու սահմաններից դուրս ԱՏԳ ձեռնարկությունների կողմից մշակված տեխնոլոգիաների
. երկրի քաղաքական կայունությունը,
. ներդրումային երաշխիքները,
. ենթակառուցվածքի որակը,
. աշխատուժի որակավորումը,
. վարչարարական համակարգի պարզեցումը (բիզնեսի վարման համար վարչարարական խոչընդոտների բացակայություն),
. զարգացած բազային և հատուկ ծառայությունները ԱՏԳ շահագործողների համար,
. ԱՏԳ-ի մասնագիտացված կառավարումը (կառավարող կազմակերպություն, կազմակերպիչ):
Այսպիսով, ԱՏԳ հաջող գործունեության հիմքում ընկած է համազգային և ներգոտիային շահերի, ինչպես նաև ԱՏԳ տարածքում տեղակայված տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային շահերի հավասարակշռության ձևավորումը և ԱՏԳ տարածքում զարգացող կազմակերպությունների, տարաբնույթ ԱՏԳ-ների ձեռնարկությունների, ԱՏԳ-ից դուրս` ազգային տնտեսությունում և արտասահմանում ձեռնարկությունների փոխհամագործակցության համակարգի կառուցումը` հաշվի առնելով այդ հավասարակշռությունը:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը` Հայաստանի տարածքում ԱՏԳ ստեղծման դեպքում կարելի է հուսալ ապագա հաջողության և այն դրական արդյունքների ձեռքբերման վրա, որոնք ակնկալվում են ԱՏԳ գործարկումից թե՛ պետության, և թե՛ ԱՏԳ Կազմակերպչի կողմից:
Մեր կարծիքով, պետության համար` որպես ԱՏԳ հաջող գործունեության ցուցանիշներ, կարող են ծառայել հետևյալ հիմնական չափանիշները`
. ներգրավված ներդրումների ծավալը,
. բնակչության զբաղվածության մակարդակի փոփոխությունը,
. արտահանման ծավալների և համակարգի փոփոխությունը,
. բնակչության կենսամակարդակի բարձրացումը,
. ԱՏԳ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության և արտադրության ծավալների աճը,
. բիզնեսի մրցունակությունը համեմատած այլ տարածքի համանման գործունեության հետ` ի հաշիվ կազմակերպման նոր ձևերի և մեթոդների օգտագործման,
. նպատակներին հասնելը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ` երկարաժամկետ ժամանակահատվածում,
. բարձր տեխնոլոգիաների օգտագործման մակարդակը և այլն:
ԱՏԳ նպատակները, խնդիրները և ուղղվածությունը
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ ստեղծման
հիմնական նպատակները և խնդիրները
Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը շատ երկրների կողմից դիտարկվում և կիրառվում է որպես միջոց` ունակ ներգրավելու զգալի ներդրումներ, ընդլայնելու արտադրության (աշխատանք, ծառայություն) արտահանումը, փոփոխելու արտահանման համակարգը, ձեռք բերելու հասանելիություն նոր տեխնոլոգիաներին, ավելացնելու բնակչության զբաղվածությունը, նոր հնարավորություններ ձեռք բերելու կադրերի պատրաստման և վերապատրաստման համար, ներմուծելու համաշխարհային առաջավոր փորձը կազմակերպման և ղեկավարման ոլորտ և այլն:
Ելնելով Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններից` ՀՀ Կառավարության համար ԱՏԳ-ի ստեղծման հիմնական խնդիրներն ու նպատակներն են հանդիսանում.
Տնտեսությունում`
. մրցունակ արտադրանքի թողարկման նպատակով արտադրական հզորությունների ստեղծման համար ներդրումների ներգրավումը` հատուկ, արտոնյալ տնտեսական մեխանիզմների, կայուն օրենսդրական հիմքի, տարբեր կազմակերպչական ընթացակարգերի պարզեցման միջոցով,
. ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացումը,
. արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծումը,
. արտահանման համակարգի դիվերսիֆիկացիան` բարձր տեխնոլոգիաների արտադրանքի մասնաբաժնի ավելացմամբ, բարձր մակարդակի վերամշակմամբ և բարձրարժեք արտադրանքով,
. բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը:
Սոցիալական ոլորտում`
. նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության զբաղվածության բարձրացումը,
. աշխատուժի որակավորման բարձրացումը` կազմակերպման, կառավարման, ֆինանսների ոլորտներում համաշխարհային փորձի հետազոտման և ներդրման հաշվին,
. աշխատանքային և մտավոր ներուժի պահպանումը և զարգացումը,
. մենեջմենտի մշակույթի ձևավորումը` ուղղված կառավարման տեխնոլոգիայի համաշխարհային պահանջներին,
. բնակչության եկամուտների ավելացումը,
Գիտատեխնիկական ոլորտում`
. առաջատար տեխնոլոգիաների ներգրավումը,
. նորարարական պրոցեսների արագացումը:
ԱՏԳ-ի ստեղծումը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա թույլ կտա մաքսիմալ օգտագործել տվյալ կազմակերպությունների գիտատեխնիկական և արտադրական պոտենցիալը, որոնք իրենց ոլորտում ՀՀ-ում հանդիսանում են լավագույններից մեկը:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ԱՏԳ-ի ստեղծման հիմնական նպատակները Ծրագրի Նախաձեռնողների համար հանդիսանում են`
. ԱՏԳ-ում գործունեության համար շահագործողների ներգրավումը և ձեռնարկությունների եկամտի ավելացումը,
. ձեռնարկությունների տարածքի և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը,
. ձեռնարկությունների արտադրատեխնիկական բազայի արդյունավետ օգտագործումը,
. ձեռնարկությունների ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի զարգացումը:
ԱՏԳ Կազմակերպչի հիմնական խնդիրներն են հանդիսանում`
. ԱՏԳ-ի օպերատիվ արդյունավետ կառավարումը,
. Անհրաժեշտ ենթակառուցվածքի և աշխատանքային պայմանների ապահովումը,
. Շահագործողների ներգրավումը,
. Արգասաբեր համագործակցությունը պետության հետ` ԱՏԳ զարգացման համար:
«Մարս» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ստեղծվող ԱՏԳ-ների
ուղղվածությունը
Այս կամ այն մասնագիտացմամբ ԱՏԳ ստեղծելիս պետք է հաշվի առնել ոչ միայն պետական գերակա ուղղությունները, այլև լոկալ գործոնները, օբյեկտիվ սահմանափակումները, տարածքի (օբյեկտների) բազան և ռեսուրսները, որոնց վրա պլանավորվում է ստեղծել ԱՏԳ-ն, աշխարհաքաղաքական դիրքը և այլն:
Այսպես, օրինակ, տրանսպորտային ԱՏԳ-ների համար անհրաժեշտ է տրանսպորտային խոշոր հանգույցի առկայություն: Դրանք, որպես կանոն, տեղակայվում են առափնյա քաղաքներում, որոնք ունեն ծովային նավահանգիստներ, երկաթուղային հաղորդակցություն, օդանավակայան: Այս պայմանները ցանկալի են նաև առևտրային, բանկային և այլ գոտիների համար: Զբոսաշրջության և ռեկրեացիոն գոտիների կազմակերպումը պահանջում է մշակութային և պատմական կենտրոնների, զբոսաշրջության համար գրավիչ լանդշաֆտների, զարգացած համապատասխան ենթակառուցվածքի և այլնի առկայություն:
ԱՏԳ-ի ռազմավարական ուղղվածությունն ընտրելիս ոչ պակաս կարևոր գործոն է հանդիսանում Կազմակերպչի (ԱՏԳ-ի կառավարող կազմակերպության) փորձը և իրավասությունը գործունեության այն ուղղություններում, որոնք պետք է ստեղծվող ԱՏԳ-ների համար հանդիսանան ռազմավարական: Հակառակ դեպքում ԱՏԳ-ի հետագա հաջող գործունեության հարցում ԱՏԳ-ի Կազմակերպչի աշխատանքի էֆեկտիվության գործոնը դժվար է գնահատել:
Այսպիսով` ԱՏԳ-ի ռազմավարական ուղղվածության (մասնագիտացման) ընտրությունը մեր կողմից հանգել է հետևյալ հիմնական չափանիշներին.
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության ռազմավարական առաջնահերթությունները` տնտեսական զարգացման ոլորտում,
2. «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի գիտաարտադրական, տեխնիկական, ենթակառուցվածքային բազան, տվյալ ձեռնարկությունների ներուժը, ինչպես նաև ՀՀ աշխարհագրական և ռեսուրսային հնարավորությունները և սահմանափակումները,
3. ԱՏԳ-ի Կազմակերպչի իրավասությունները և մասնագիտացումը (Արևելյան Եվրոպայի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ներդրումային ընկերություն հանդիսացող «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ի հիմնական պրոֆիլը, որը հանդիսանում է «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքներում ստեղծվող ԱՏԳ-ների Կազմակերպիչ «ՍԻՏՐՈՆԻԿՍ Արմենիա «ՓԲԸ-ի մայր ընկերությունը):
Մեր օրերում տնտեսական զարգացման և սոցիալական առաջընթացի հիմնական գործոնները հանդիսանում են նորամուծությունները, գիտությունը, կրթությունը: Հենց գիտության նորագույն ձեռքբերումների, տեխնոլոգիաների, նոու-հաուի մշտական արագ ներմուծումը կյանք ունակ է ապահովելու պետության մրցակցային առավելությունը ժամանակակից գլոբալ տնտեսությունում: Միևնույն ժամանակ, խոսքը վերաբերում է տնտեսության տարբեր ոլորտներում նորամուծությունների մշտական ներմուծմանը և օգտագործմանը:
Չնայած նրան որ գլոբալ տնտեսական ճգնաժամն ազդեցություն չի թողել աշխարհի սակավաթիվ մասերում միայն` այն ընդգծել է ոչ խոշոր խումբ կազմող երկրների երկարատև ճկունությունը և աճը, որոնք կարողացան տարբերվել` ի շնորհիվ առողջ նորամուծական համակարգերի օգտագործման: Այս կապակցությամբ, ինչպես նաև գլոբալիզացիայի, աշխարհի փոխկապակցվածության աճի հետևանքով` երկրները և տարածաշրջանները բախվում են ինչպես էական խոչընդոտների, այնպես էլ` հանդիպում հաջողության համար աճող հնարավորությունների հետ: Ապագայում այնքանով, որքանով գլոբալ տնտեսությունը կհաղթահարի հերթական անկման փուլը, նորամուծությունները կշարունակեն կարևոր դեր խաղալ, քանի որ երկրները ձգտում են ապահովել իրենց մրցակցային առավելությունը համաշխարհային շուկայում:
ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնայնությունների վրա իրենց անդրադարձն են ունեցել նաև վերոնշյալ արդիական համաշխարհային տենդենցները: Պատահական չէ, որ մինչև 2020 թ-ը երկրի արտահանման ներուժի իրացման հեռանկարային ուղղությունների շարքում դերակատարում ունեն բիոտեխնոլոգիաները, դեղագործությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ճյուղերը ուղղակիորեն կապված են «բարձր» և «գիտատար» տեխնոլոգիաների հասկացության հետ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ավելի վաղ բերված փաստարկները` կապված երկրի գլոբալ մրցունակությունը հենց այդպիսի տեխնոլոգիաների և արտադրության ճանապարհով մեծացնելու հետ:
Բարձրարժեք արտադրանքի (ինչի թվին են դասվում գիտատար, բարձր տեխնոլոգիական սեկտորի ապրանքները) արտադրության շեշտադրման գործում իր դերն է խաղում նաև հայկական ապրանքների արտահանման գրավչությունը էականորեն նվազեցնող տրանսպորտային բարձր ծախսերի գործոնը:
Հիմնվելով վերոնշյալ չափանիշների և փաստարկների վրա` Նախաձեռնողները առաջարկում են ստեղծել.
- «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքում- արդյունաբերաարտադրական տիպի ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների և արտադրության (High Tech (1)) զարգացման ռազմավարական ուղղվածությամբ,
___________________
1. Բարձր տեխնոլոգիաներ (անգլ. high technology, high tech, hi-tech) - ներկայիս իրականությունում հնարավորինս նորագույն և պրոգրեսիվ տեխնոլոգիաներ: Բարձր տեխնոլոգիաների շարքում դասում են արդյունաբերության ամենագիտատար ոլորտները: Այս ծրագրի շրջանակներում ի նկատի են ունեցվող`
- «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում-տեխնիկա-կիրառական տիպի ԱՏԳ` high-tech ոլորտի նորարարությունների (2), գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (R&D) և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղվածությամբ:
___________________
2. Նորարարությունը դա ներդրված նորույթ է, որն ապահովում է շուկայում պահանջվող պրոցեսների և արտադրանքի արդյունավետության որակական աճը: Այն հանդիսանում է մարդու մտավոր գործունեության, երևակայության, ստեղծագործական գործընթացի, հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզացիաների վերջնական արդյունք:
ԱՏԳ-ում գործունեության ուղղվածությունների շարքում կլինեն.
. էլեկտրոնիկա (էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ, միկրոէլեկտրոնիկա, թվային տեխնոլոգիաներ),
. Ճշգրիտ ճարտարագիտություն (այդ թվում ճշգրիտ մեքենաշինություն),
. դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ,
. տեղեկատվական տեխնոլոգիաներ,
. այլընտրանքային էներգետիկա (այդ թվում էներգախնայողական տեխնոլոգիաներ),
. արդյունաբերական դիզայն,
. հեռահաղորդակցություններ (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն),
. և այլ ուղղություններ բարձր և գիտատար տեխնոլոգիաների ոլորտում:
ԱՏԳ գործունեության և զարգացման գործընթացում (ԱՏԳ-ն ռեզիդենտներով համալրելը, կոնկրետ խոշոր շահագործողների ներգրավումը` ունակ իրենց շուրջ հավաքելու գործունեության հարակից ուղղություններից շահագործող-ընկերությունների (հեռանկարային կլաստերների առաջացման ներուժ), ԱՏԳ գործունեության կոնկրետ
________________________________________________________________________
. Էլեկտրոնիկա;
. Ծրագրային ապահովում, այդ թվում`
- Արհեստական ինտելեկտ;
. Անլար տեխնոլոգիաներ;
. Ռոբոտատեխնիկա;
. Նանոտեխնոլոգիաներ;
. Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, էներգոխնայողական և այլընտրանքային էներգետիկա, այդ թվում`
- Թափոնների վերամշակում,
- Ատոմային էներգետիկա,
- Արևային էներգետիկա,
- Ջրածնային էներգետիկա;
. Անվտանգության համակարգեր, այդ թվում
- Բիոմետրիա,
- Ցուցիչներ ([][][][][][][]), դետեկտորներ, էլեկտրոնային անալիզատորներ;
- Գաղտնի վերահսկողության համակարգեր;
. Նավիգացիոն տեխնոլոգիաներ;
. Բիոտեխնոլոգիաներ, այդ թվում`
- Գենետիկ ինժեներիա և գենոթերապիա,
- Միկրոբիոլոգիական արդյունաբերություն.
ուղղություններում ներդրումային հոսքերի ռեգուլյար վերլուծությունը, շահագործողների միջև կապերի առաջացումը, դրանց փոխլրացումը, սիներգիան, Կառավարության կողմից ռազմավարական առաջնահերթությունների սահմանումը և այլն), հեռանկարում համապատասխան նպատակահարմարության առաջացման դեպքում ՀՀ Կառավարության հետ համատեղ Կազմակերպչի կողմից կարող է սահմանվել վերոնշյալ ԱՏԳ-ների առավել նեղ մասնագիտացում, ուղղվածություն:
ԱՀԿ-ի տվյալներով 2010 թ-ին համաշխարհային առևտրի ծավալը հասել է ավելի քան 15 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Միևնույն ժամանակ, համաձայն European Information Technology Observatory (EITO) գնահատականի` գիտատար և բարձր տեխնոլոգիական արտադրանքի շուկայի ծավալը 2010 թ-ին գերակշռել է 2 տրիլիոն եվրոն, իսկ բրիտանական կառավարության Department for Business, Innovation & Skills -ի տվյալներով R&D-ում առավել ակտիվ հազար ընկերություններ 2010-ին ծախսել են 344 միլիարդ ֆունտ ստերլինգ:
Հայաստանին անհրաժեշտ է փորձել զբաղեցնել իր տեղը այս աճող և երկրի ռազմավարական զարգացման համար ամենահեռանկարային դարձող շուկաներում:
Մարկետինգային ռազմավարություն
ԱՏԳ միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումներ
Ծրագրվող ԱՏԳ-ներին անհրաժեշտ է նպատակային լսարանի սեգմենտների` պոտենցիալ ճյուղային և այլ վարձակալների, ներդրողների, ներգրավված պետական վարչությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների և այլնի, հետ մարկետինգային հաղորդակցության, կոմունիկացիաների դիվերսիֆիկացված կազմավորումը:
Երկրի արդյունաբերական և տնտեսական զարգացման պետական ռազմավարության շրջանակներում ԱՏԳ մեխանիզմների ստեղծման բացառիկության տեսակետից նպատակահարմար է պետության և ԱՏԳ Կազմակերպչի միջև առավելագույն սերտ համագործակցությունը ԱՏԳ բրենդի և շահագործող-կազմակերպությունների ապրանքների, ծառայությունների առաջխաղացման շրջանակներում:
Նախևառաջ անհրաժեշտ է պետական պաշտոնական կապերի (տեղեկատվական, դիվանագիտական և այլն) լիակատար օգտագործումը գործընկեր պետությունների արդյունաբերական միություններին ԱՏԳ-ի մասին (մասնագիտացման ոլորտը, առավելությունները, պայմանները և այլն) տեղեկացնելու համար:
Պետության տեղեկատվական օժանդակությունը կարող է նաև ներառել.
. օտարերկրյա պետությունների գործարար համագործակցության գործակալությունների հետ աշխատանքը,
. Պոտենցիալ շահագործողների համար Հայաստանի երկրային պրոֆիլի պատրաստումը,
. ԱՏԳ-ի վերաբերյալ տեղեկատվություն հասցնելու նպատակով դեսպանությունների առևտրային (կոմերցիոն) բաժինների մասնակցությամբ շնորհանդեսները,
. Ճյուղային նախարարությունների պաշտոնական նամակները օտարերկրյա գործընկերներին,
. Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումները տեղական և արտասահմանյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ,
. ԶԼՄ-ների հաղորդագրությունները,
. ԱՏԳ-ի մասին գործընկերների տեղեկացումը պաշտոնական այցերի գործընթացում,
. աշխատանքը սուվերեն ֆոնդերի հետ,
. սփյուռքի ներգրավումը:
ԱՏԳ Կազմակերպիչն իր հերթին սերտորեն կհամագործակցի պետական մարմինների հետ ԱՏԳ բրենդի առաջխաղացման գործընթացում` լրացուցիչ իրականացնելով հետևյալ միջոցառումները.
. մասնագիտացված, պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների հետ համագործակցություն (ներառյալ ինտերնետային հրապարակումները),
. պրոֆեսիոնալ ճյուղային համաժողովներին և ցուցադրումներին մասնակցություն,
. հանրային հաղորդակցության ուղիղ ալիքի բացում (web կայք + ԱՏԳ մամուլի ծառայություն + ԱՏԳ տեղեկատվական ծառայություն),
. մասնակցություն տարբեր միջոցառումների, ֆորումների, համաժողովների, ցուցահանդեսների, պրեզենտացիաների և այլն,
. հայկական և արտասահմանյան ճյուղային միավորումների և արդյունաբերական միությունների հետ փոխգործակցություն:
ԱՏԳ հանրային տեղեկատվական պատկերը պետք է ներկայացնի նրանց որպես շուկայական և վճարովի ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս բարձր տեխնոլոգիական և R&D կազմակերպություններին Հայաստանում ստանալ մրցակից պետություններին չզիջող աշխատանքի պայմաններ: Բացի այդ, մարկետինգային մարտավարությունից առավելագույն արդյունքի ստացման համար մարկետինգային նպատակները կհարմարեցվեն յուրաքանչյուր ԱՏԳ-ի կոնկրետ առանձնահատկություններին: Ընդ որում հստակ ուշադրություն կհատկացվի ԱՏԳ առաքելության ձևավորմանը, նպատակային լսարանին, գնագոյացման հիմնական սկզբունքներին և մրցակցային առավելություններին, ԱՏԳ արդյունավետ դիրքորոշմանը` որպես շահագործողին գրավող հարթակի` նախատեսող հարկային և մաքսային արտոնություններ և գործունեության հարմարավետ պայմաններ նաև լրացուցիչ ծառայությունների լայն համալիր ինչպես կազմակերպությունների, այնպես էլ` դրա աշխատակիցների համար:
Անհատական մարկետինգային մարտավարության ձևավորման համար կներգրավվեն որակավորված մասնագետներ և ԱՏԳ կոնկրետ սեկտորի աշխատանքներում որակավորված բարձրակարգ մարկետինգային և գովազդային կազմակերպություններ:
Այս ամենը թույլ կտա «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ստեղծելու ԱՏԳ-ի ճանաչելի բրենդ, միջազգային աուդիտորիայի մոտ ձևավորելու հստակ ճանաչելի երկրային ասոցիացիա, խթանելու «ԱՏԳ շահագործող»-ի կարգավիճակ ձեռք բերելու պահանջարկին` հայկական սփյուռքի և բարձր տեխնոլոգիաների և գիտատար արտադրության ոլորտում գիտահետազոտական և գործարարական գործունեության մասնակիցների ներգրավմամբ:
ԱՏԳ-ի առաջնային ուղղվածություններին համապատասխան հիմնական
շահագործողների ներգրավմանն ուղղված միջոցառումներ
ԱՏԳ բազային շահագործողների ներգրավմանն ուղղված մարկետինգային ռազմավարության առաջին մակարդակի առաջնահերթությունները կլինեն բարձր տեխնոլոգիաների և R&D սեգմենտում համաշխարհային առաջատարների ներգրավմանն ուղղված ջանքերը (անդրազգային կորպորացիաների, որոնք պատրաստ են ոչ միայն դառնալ ԱՏԳ շահագործող, այլև ի վիճակի են իրենց ետևից ներգրավելու արտասահմանյան և հայկական կազմակերպություններ հարակից ոլորտներից): ԱՏԳ-ներից յուրաքանչյուրում առաջին տարիներին համաշխարհային մասշտաբի երկու-երեք հայտնի (բրենդային) կորպորացիաների առկայությունը հնարավորություն կտա ստեղծվելիք ԱՏԳ-ներին պոտենցիալ պրոֆիլային շահագործողների (ներդրողների) աչքերում ձեռք բերել վարկունակ այնպիսի հիմք, որը հետագայում հնարավորություն կստեղծի Հայաստանում համապատասխան կլաստերների հաջող զարգացման համար:
Բարձր տեխնոլոգիաների և R&D ոլորտի հայտնի բրենդների հաջող ներգրավման համար անհրաժեշտ է պետության և ԱՏԳ Կազմակերպչի սերտ համագործակցությունը: Հենց նրանց համաձայնեցված աշխատանքը կտա ցանկալի արդյունք:
Մասնավորապես, նպատակահարմար են համարվում և կիրականացվեն հետևյալ քայլերը.
. Կազմակերպությունների և դրանց հիմնական պրոֆիլի ուսումնասիրությունը,
. Հայկական սփյուռքի ներկայացուցիչների (այդ թվում` այդպիսի կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարների) միջոցով ճյուղային կազմակերպությունների հետ աշխատանքի հնարավորությունների ուսումնասիրությունը,
. Բանակցություններում հետաքրքրված կազմակերպությունների short-list-ի կազմումը,
. Ռoadshow-ի անցկացումը Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի առանցքային երկրներում,
. Կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անմիջականորեն և պրոֆիլային ներդրումային ֆորումներում մասնակցության ընթացքում և այլ միջոցներով կապերի հաստատում,
. Բանակցությունների անցկացումը և ԱՏԳ-ում կազմակերպությունների մասնակցության պայմանների սահմանումը:
Քննարկվող կազմակերպությունների ցանկում առաջին հերթին կմտնեն հետևյալ առաջին էշելոնի համաշխարհային բրենդները:
Աղ. 2 Բարձր տեխնոլոգիաների և ԻՏ ոլորտում կազմակերպությունների ցանկ
_____________________________________________________________________
Կազմակերպություն Ոլորտ Երկիր
_____________________________________________________________________
LG կենցաղային էլեկտրոնիկա Հարավային Կորեա
Motorola կենցաղային էլեկտրոնիկա ԱՄՆ
Panasonic կենցաղային էլեկտրոնիկա Ճապոնիա
Philips կենցաղային էլեկտրոնիկա Նիդեռլանդներ
Sony կենցաղային էլեկտրոնիկա Ճապոնիա
Toshiba կենցաղային էլեկտրոնիկա Ճապոնիա
Acer համակարգչային տեխնիկա Թայվան
Dell Inc. համակարգչային տեխնիկա ԱՄՆ
համակարգչային տեխնիկա,
ծրագրային
Fujitsu ապահովում Ճապոնիա
համակարգչային տեխնիկա,
ծրագրային
IBM ապահովում ԱՄՆ
համակարգչային տեխնիկա,
ծրագրային
Sun Microsystems ապահովում ԱՄՆ
համակարգչային տեխնիկա,
ծրագրային
Apple Inc. ԱՄՆ
ապահովում, կենցաղային
էլեկտրոնիկա
համակարգչային տեխնիկա,
ծրագրային
Hewlett-Packard Company ԱՄՆ
ապահովում, կենցաղային
էլեկտրոնիկա
համակարգչային տեխնիկա,
ծրագրային
Microsoft ԱՄՆ
ապահովում, կենցաղային
էլեկտրոնիկա
AMD Կիսահաղորդիչներ ԱՄՆ
Intel Corporation կիսահաղորդիչներ,
համակարգչային տեխնիկա ԱՄՆ
Adobe ծրագրային ապահովում ԱՄՆ
Oracle Corporation ծրագրային ապահովում ԱՄՆ
SAP AG ծրագրային ապահովում Գերմանիա
Symantec ծրագրային ապահովում ԱՄՆ
Google ծրագրային ապահովում ԱՄՆ
Yahoo ծրագրային ապահովում ԱՄՆ
Veritas Software ծրագրային ապահովում ԱՄՆ
Computer Associates ծրագրային ապահովում ԱՄՆ
Borland ծրագրային ապահովում ԱՄՆ
Samsung ծրագրային ապահովում,
կենցաղային էլեկտրոնիկա Հարավային Կորեա
Hitachi Global
Storage Technologies տեղեկատվության պահպանում ԱՄՆ
_____________________________________________________________________
Աղ. 3 Կազմակերպությունների ցանկը R&D ոլորտում
_____________________________________________________________________
Կազմակերպություն Ոլորտ Երկիր
_____________________________________________________________________
Toyota ավտոմեքենաներ և պահեստամասեր Ճապոնիա
Daimler ավտոմեքենաներ և պահեստամասեր Գերմանիա
Robert Bosch ավտոմեքենաներ և պահեստամասեր Գերմանիա
Roche դեղագործություն և բիոտեխնիկա Շվեյցարիա
Pfizer դեղագործություն և բիոտեխնիկա ԱՄՆ
Novartis դեղագործություն և բիոտեխնիկա Շվեյցարիա
Johnson&Johnson դեղագործություն և բիոտեխնիկա ԱՄՆ
Sanofi-Aventis դեղագործություն և բիոտեխնիկա Ֆրանսիա
GlaxoSmithKline դեղագործություն և բիոտեխնիկա Մեծ Բրիտանիա
Merck դեղագործություն և բիոտեխնիկա ԱՄՆ
Tekeda
Pharmaceutical դեղագործություն և բիոտեխնիկա Ճապոնիա
Siemens էլեկտրոնային և էլեկտրական Գերմանիա
սարքավորումներ
_____________________________________________________________________
Սակայն աշխատանքներ կտարվեն նաև ոլորտի այլ առաջատար կազմակերպությունների հետ:
Կազմակերպչի և պետության ներդաշնակ համատեղ աշխատանքը հիմքեր կտա կանխորոշելու ԱՏԳ պրոֆիլային վարձակալների ներգրավման հետևյալ նպատակային ուղենիշները.
Աղ. 4 ԱՏԳ վարձակալների ներգրավման առաջարկվող նպատակային ուղենիշները
._____________________________________________________________________.
| |ԱՏԳ աշխատանքների |
| |ժամանակահատվածը «ՌԱՕ ՄԱՐՍ»|
| |ՓԲԸ-ում «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ում |
| |__________________________|
| |2012- |2016- |2018- |
| |2015 թթ.|2017 թթ.|2020 թթ.|
|___________________________________________________|________|________|
| Հիմնական վարձակալների ներգրավում | | |
|___________________________________________________|________|________|
|Ներգրավված առաջին և երկրորդ էշելոնի բարձր| 1 | 1 | 1 |
|տեխնոլոգիական և ԻՏ կազմակերպությունների | | | |
|քանակը | | | |
| | | | |
|Ներգրավված խոշոր R&D կազմակերպությունների | 1 | 2 | 1 |
|քանակը | | | |
|_____________________________________________________________________|
| Պրոֆիլային վարձակալներով ԱՏԳ զբաղեցման մակարդակը |
|_____________________________________________________________________|
|ԱՏԳ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ում | 40% | 70% | 90% |
| | | | |
|ԱՏԳ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ում | 40% | 60% | 90% |
._____________________________________________________________________.
ԱՏԳ-ների շահագործողներով աստիճանաբար զբաղեցման բերված կանխատեսումը հիմնավորված է նրանով, որ Կազմակերպչի առաջնահերթությունը շահագործողների ներգրավման գործընթացում կլինի ուղղվածությունը դեպի առավել որակյալ պրոֆիլային շահագործողներ: Սա հատկապես կարևոր է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստեղծվող ԱՏԳ-ների «պիլոտային» բնույթով պայմանավորված, երբ կարևոր է հաջողության պատմությունը` ունակ երկրի բարենպաստ վարկ ստեղծելու ընդհանրապես և բազա, ոլորտի հետագա զարգացման համար մասնավորապես:
«Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները արդեն սկսել են նախնական բանակցությունները մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ ծրագրավորվող ԱՏԳ-ներում նրանց աշխատելու կապակցությամբ: Այժմ նախնական բանակցությունների արդյունքում որպես գործընկեր ներկայանում են`
. GlaxoSmithKline (բրիտանական դեղագործական կազմակերպություն, աշխարհում խոշորներից մեկը),
. PARAVAN կազմակերպությունների խումբ (ռուսական շուկայում առաջատարներից մեկը անվտանգության համակարգերի, արդյունաբերական ավտոմատիզացման և համակարգային ինտեգրացիայի ոլորտում),
. CargoMatrix, Inc. (ամերիկյան կազմակերպություն, բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում ԻՏ լուծումների և ծրագրերի մշակման առաջատարներից մեկը),
. Fabtech (միջազգային կազմակերպություն. բիոտեխնոլոգիական և դեղագործական, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների նախագծման, ինժեներիայի և հագեցման ծառայություններ մատուցող),
. Bystronic Laser (կազմակերպություն, շերտային մետաղի և այլ հարթ նյութերի լազերային մշակման ոլորտում լուծումներ առաջարկող) և այլն:
Պոտենցիալ շահագործողների հետ բանակցության գործընթացն ավելի արդյունավետ և առարկայական կլինի «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ԱՏԳ Կազմակերպչի կարգավիճակ ստանալուց հետո, քանի որ Կազմակերպչի իրավասությունների իրական հավաստումը շատ կարևոր է առաջատար միջազգային ընկերությունների հետ բանակցությունների ընթացքում:
Ներկայումս դժվար է կանխատեսումներ անել ԱՏԳ պոտենցիալ շահագործողների ներդրումների ծավալի մասին, դրանք կհամապատասխանեն նրանց զարգացման ռազմավարական ծրագրերին:
Նախնական կանխատեսումներով զբաղեցման վերոնշյալ տեմպերի դեպքում, «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող ԱՏԳ-ները կապահովեն նոր աշխատատեղերի զգալի ծավալ:
Աղ. 5 ԱՏԳ-ում նոր աշխատատեղերի ստեղծման կանխատեսում
._____________________________________________________________________.
| |ԱՏԳ աշխատանքների |
| |ժամանակահատվածը «ՌԱՕ ՄԱՐՍ»|
| |ՓԲԸ-ում «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ում |
| |__________________________|
| |2012- |2016- |2018- |
| |2015 թթ.|2017 թթ.|2020 թթ.|
|_____________________________________________________________________|
| Աշխատատեղեր (մարդ) |
|_____________________________________________________________________|
|Ստեղծվելիք նոր աշխատատեղերի կանխատեսելի | 1500 | 3500 | 5000 |
|քանակ | | | |
._____________________________________________________________________.
Աջակցություն ԱՏԳ շահագործողներին արտադրության/
ծառայությունների արտահանման ավելացման գործում
ԱՏԳ գործունեության ընթացքում Կազմակերպիչը պետության հետ համատեղ անհրաժեշտ ջանքեր կգործադրի աջակցելու ԱՏԳ շահագործող կազմակերպություններին արտադրության/ծառայությունների իրացման և արտահանման պոտենցիալ շուկաներ գտնելու գործում:
Ի թիվս այլ բաների, շահագրգիռ պետական նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ շահագործողներին կտրամադրվեն հետևյալ ծառայությունները.
. պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող արտահանման շուկաների մասին տեղեկացում, այդ թվում` արտահանման պայմաններ,
. կոնկրետ ապրանքների շուկաների մասնագիտացված հետազոտություն,
. միջազգային սերտիֆիկացման հայկական կազմակերպությունների ծախսերի պետական սուբսիդավորման հնարավորության սահմանում,
. հիմնական միջազգային ցուցահանդեսներում հայկական շահագործող-կազմակերպությունների մասնակցության ապահովում,
. հայկական շահագործող-կազմակերպությունների արտադրանքի և ծառայությունների առաջխաղացում արտասահմանյան առևտրային ներկայացուցչությունների միջոցով,
. լայնամասշտաբ PR ակցիայի անցկացում օտարերկրյա ԶԼՄ-ներում և այլն:
Ծրագրի իրականացման գործառնական պլան
ԱՏԳ պոտենցիալ (ենթադրվող) շահագործողների` ինֆրաստրուկտուրայի
հիմնական պահանջները
Այլ երկրների փորձից ելնելով, հիմնական գործոնները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ԱՏԳ-ի ստեղծման ժամանակ նախևառաջ, բացի հարկային և այլ արտոնություններից, կարելի է բաժանել 4 խոշոր խմբի`
1. Բարենպաստ գործարար միջավայր ԱՏԳ գործունեության համար, այդ թվում`
. հարմարավետ գրասենյակային տարածքներ,
. տրանսպորտային հասանելիություն և տրանսպորտային ցանցերի բարձրորակ մակարդակ`
- ընդունելի հեռավորության վրա միջազգային օդանավակայանի առկայություն (20-80 կմ),
- որակյալ ավտոմոբիլային ճանապարհների առկայություն (նաև նախընտրելի է միջազգային մայրուղիների առկայությունը):
. տարածքային մոտիկությունը խոշոր բնակավայրի,
. որակյալ կոմունալ ենթակառուցվածքի առկայությունը (այդ թվում` անխափան էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, աղբահանություն և այլն),
. կրթական (ԲՈՒՀ, համալսարան) և տեխնոլոգիական (ԳՀԻ) կենտրոնների որպես ինտելեկտուալ ռեսուրսի մատակարարների առկայությունը (համատեղ արտադրական ծրագրեր, որակավորված կադրերի պատրաստումը և այլն),
. իշխանությունների պատրաստակամությունը ակտիվորեն աջակցել ԱՏԳ գործունեությանը,
. ԱՏԳ տարածքի ընդլայնման հնարավորությանը ճկուն արձագանքումը:
2. ԱՏԳ որակյալ ենթակառուցվածքը, այդ թվում`
. գործարար ենթակառուցվածք (գրասենյակային տարածքներ, կոնֆերանս-կենտրոններ և այլն),
. պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածք (պահեստներ, պահեստային և լոգիստիկ ծառայություններ),
. «մեկ պատուհանի» ծառայություններ (պետական մարմինների կողմից գրանցման, թույլատվական և այլ փաստաթղթերի արագացված ձևակերպում),
. մաքսային ենթակառուցվածք (մաքսային ձևակերպումների և ընթացակարգի անցկացում տեղում),
. արդյունաբերական ենթակառուցվածք (արդյունաբերական տարածքներ, ինժեներական ցանցեր և այլն);
3. Աշխատուժի ապահովում (ինչպես ԱՏԳ պրոֆիլային ճյուղերի, այնպես էլ օժանդակ ծառայությունների աշխատուժով ապահովում)
4. Հանրային ծառայությունների ենթակառուցվածքի ապահովում (սոցիալական և կոմունալ)
. բժշկական ծառայությունները,
. ճաշարաններ, սրճարաններ, ռեստորաններ,
. դեղատներ,
. սպասարկման կետեր,
. խանութներ,
. բանկեր, ապահովագրական կազմակերպություններ,
. հսկվող ավտոկանգառ մարդատար ավտոմեքենաների համար,
. հակահրդեհային ծառայություն,
. անվտանգության ծառայություն, տարածքի և շինությունների տեսահսկողություն.
Հիմնվելով վերոնշյալ չափանիշների վրա և հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները, ռազմավարական ուղղվածությունը, օբյեկտների բնույթը և այլ գործոններ, սահմանել ենք «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ ենթակառուցվածքի ապահովման անհրաժեշտությունը:
Ընդհանուր տեղեկություններ ծրագրվող ԱՏԳ-ների տեղակայվածության
մասին
Նախևառաջ անհրաժեշտ է նշել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ-ի շահեկան տեղակայվածությունը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվելու տեսանկյունից: Երևանը հանդիսանում է երկրի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, կրթական և մշակութային կենտրոնը:
Այս ամենը ապահովում է զարգացած սոցիալ-կենցաղային, գործարար, ֆինանսական, սպասարկման և այլ ենթակառուցվածքների առկայությունը, անհրաժեշտ ինչպես պոտենցիալ շահագործողների արդյունավետ գործունեության համար, այնպես էլ դրանց աշխատակիցների բազմազան ժամանցի համար:
Երևանը նաև հանդիսանում է Հայաստանի մեծագույն տրանսպորտային հանգույցը: Բացի Երևանով անցնող ռեգիոնալ և պետական նշանակության ավտոմայրուղիներից, քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա է տեղակայված ժամանակակից միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը, որը լավագույնն է Հարավային Կովկասում: 2011 թ. սեպտեմբերին բացվել է օդանավակայանի նոր տերմինալը 34 քառ. մ ընդհանուր մակերեսով: Նոր տերմինալի շահագործման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել տարեկան 3,5 միլիոն ուղևոր (նախկին 1,6 միլիոնի փոխարեն): Ավելին, մոտ ժամանակներս օդանավակայանում կկազմավորվի ԱՏԳ, որը հնարավորություն կտա օգտագործելու լոգիստիկայի լրացուցիչ սիներգետիկ հնարավորություններ:
Հայաստանի համար հիմնական նավահանգիստները, որոնցով իրականացվում է ապրանքաշրջանառությունը դեպի երկիր և երկրից դուրս, վրացական Փոթիի (մոտ 560 կմ) և Բաթումի (մոտ 700 կմ) նավահանգիստներն են: Բեռնափոխադրումը իրականացվում է բեռնատար մեքենաների և երկաթուղային տրանսպորտի միջոցով:
Հայաստանի համար տրանսպորտային ևս մեկ միջանցք հանդիսանում է բեռների տրանզիտը Իրանով:
Հեռանկարում, մի շարք առկա խնդիրների կարգավորումից և երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացումից հետո, հնարավոր է նաև Հայաստանից Ռուսաստան, ՈՒկրաինա, ԱՊՀ և Եվրոպայի այլ պետություններ երկաթուղու վերաբացում, որն իրականացվում էր նախկինում խորհրդային ժամանակներում:
Գոյություն ունեցող տրանզիտ միջանցքների բարելավման նպատակով գործընկերների հետ համատեղ Հայաստանի Կառավարության կողմից նախատեսվում է բեռնափոխադրման իրավիճակը զգալիորեն բարելավվող մի շարք ռազմավարական նախագծերի իրականացում:
Մասնավորապես, Հայաստանի Կառավարության մոտակա պլաններում նախատեսված է միջազգային նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման հաստատված ծրագրի իրականացման սկիզբը: Ըստ էության դա կլինի տրանսպորտային միջանցք, որը կապահովի Հայաստանի Վրաստանի տարածքով դեպի Սև ծով ելքը (սևծովյան և միջերկրածովյան տարածաշրջան հետագա ելքով). կձգվի Հայաստանի հարավից` Մեղրիի շրջանից մինչև Սև ծովում վրացական նավահանգիստներ: Պլանավորվում է կառուցել Հայաստանի հյուսիսից հարավ ժամանակակից բազմուղի, արագընթաց մայրուղի, որը թույլ կտա բառացիորեն հաշված ժամերի ընթացքում անցնելու երկրի ամբողջ տարածքը:
Հայկական մայրաքաղաքից մինչև Բաթումի ճանապարհի երկարությունը, որն այժմ կազմում է 700 կմ, նոր ճանապարհի կառուցումից հետո կկրճատվի մինչև 450 կմ: Ապագա մայրուղու երկարությունը գործողից 35%-ով կարճ կլինի: Բացի վառելիքի տնտեսումից, նոր ավտոճանապարհը հնարավորություն կտա նաև տնտեսելու ժամանակ: Մասնավորապես, Բաթումիից Երևան երկաթուղային փոխադրումները այսօր երկու-երեք օր են տևում, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կտևեն հինգից վեց ժամ: Դա շատ կարևոր առավելություն է, քանի որ Հայաստանի արտաքին առևտրի 70%-ը բաժին է հասնում Վրաստանի տարածքով փոխադրմանը: Իսկ հարավում մայրուղին հասնում է Իրանի հետ սահմանին: Իր դիրքի ուժով այսպիսի արագության մայրուղին կարող է դառնալ տարածաշրջանում կարևորագույն տարանցիկ ուղիներից մեկը: Ավտոմայրուղին կծառայի որպես Եվրոպա-Ասիա միջանցքի շարունակություն` Իրանով դեպի Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Միջին Ասիա և այլուր: Մայրուղու մեծամասշտաբ կառուցումը նախատեսվում է 2012 թ. գարնանը:
Քննարկվող մեծ տրանսպորտային նախագծերից կարելի է առանձնացնել նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը, որը Հայաստանին այլընտրանքային ճանապարհով էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման հնարավորություն կտա:
Բոլոր այս միջոցառումները ընդունակ են բարելավվելու Հայաստանի տարանցիկ հնարավորությունները և օգտագործելու նրա աշխարհագրական դիրքը:
ԱՏԳ-ի ենթակառուցվածքը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ում
Կազմակերպությունը գտնվում է ք. Երևան, Րաֆֆու 111 հասցեում:
Նկ. 2 «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տեղակայվածությունը Երևանի քարտեզի վրա
___________________________
ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում
Տրանսպորտային ենթակառուցվածք
Ձեռնարկությունը քաղաքի հետ կապվում է երկու ճանապարհներով, մասնավորապես` Րաֆֆու փողոցով և 9 մետր լայնության այլընտրանքային ճանապարհով, որն անցնում է մասնավոր հատվածով: ԱՏԳ զարգացման շրջանակներում նախատեսվում է ճանապարհի որակի բարելավում: Տվյալ հարցում նաև նախատեսվում է քաղաքի վարչակազմի հետ համագործակցություն (ճանապարհային ենթակառուցվածքի զարգացում և բարելավում):
Մինչ 90-ականների սկիզբը դեպի գործարան գցվել է երկաթուղի, սակայն հետագայում դրանք ապամոնտաժվել են: Ներկայումս երկաթգիծը բացակայում է ոչ միայն գործարանի տարածքի հատվածում, այլ նաև բացակայում է այդ ուղղությամբ ընդհանուր ճյուղը: Ավելին, գցված գծերի նախկին տեղերի երկայնքով ներկայումս իրականացվել են մասնավոր կառուցումներ (հիմնականում առանց համապատասխան թույլտվությունների): ԱՏԳ զարգացման և երկաթուղային տրանսպորտի գործարկման անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարության կողմից, «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ, անհրաժեշտ կլինի ջանքեր գործադրել դեպի գործարան երկաթգծի անցկացման համար: Անհրաժեշտ կլինի նաև լուծել ապօրինի կառույցների հարցը` իրավասու պետական գերատեսչությունների և մարմինների ներգրավմամբ:
ԱՏԳ տարածքում նախատեսվելու են բեռնատար տրանսպորտի համար համապատասխան տեխնիկական պայմաններով հատուկ ավտոկանգառներ: Նաև կապահովվեն բավարար քանակությամբ կանգառային տեղեր թեթև ավտոմոբիլային տրանսպորտի համար:
Ինժեներակոմունալ ենթակառուցվածք
Ձեռնարկությունն ապահովված է էլեկտրաէներգիայի 24 մՎտ հզորությամբ: Նախատեսվում է լրացուցիչ մալուխների անցկացումը անխափան էլեկտրասնուցման ապահովման համար` հիմնական գծի խափանման դեպքում: ԱՏԳ զարգացման ընթացքում անհրաժեշտության դեպքում կապահովվի լրացուցիչ հզորությունների անցկացումը:
Անցկացված է գազատար: Անհրաժեշտության դեպքում կանցկացվի նոր գազատար` գազի լրացուցիչ ծավալի ապահովման համար:
Ապահովված է ջրամատակարարումը և ջրահեռացումը:
Ձեռնարկության տարածքում նաև առկա է մուտք դեպի մաքրող կայանքներ (արտադրական ընկերությունների համար):
ԱՏԳ-ի ստեղծման գործընթացում կիրականացվեն աշխատանքներ գոյություն ունեցող ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ (շինության վերանորոգում, ներքին ցանցերի, մագիստրալային ջրատարների և կոյուղիների բարելավում և այլն):
Կապ
ԱՏԳ-ի գրասենյակային և արտադրական տարածքները կհագեցվեն ֆիքսված հեռախոսային կապով և գերարագ ինտերնետով:
Բջջային կապի հիմնական օպերատորների ազդանշանների հասանելիության որակը գրասենյակային տարածքներում գնահատվում է լավ, ձեռնարկության տարածքի մյուս հատվածներում` նորմալ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի օպերատորների լրացուցիչ բազային կայանների տեղադրումը:
Գործարար ենթակառուցվածք
Ժամանակակից գործարար ենթակառուցվածքի առկայությունը հանդիսանում է անհրաժեշտ պայման բիզնեսի բարեհաջող զարգացման համար:
Վարձակալությամբ տրվող տարածքներ
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ-ն պոտենցիալ վարձակալներին պատրաստ կլինի տրամադրելու.
- 55 799 քմ արտադրատնտեսական տարածքներ,
- 10 908 քմ գրասենյակային տարածքներ:
ԱՏԳ տարածքի մեջ մտնող 20920 քմ արտադրական տարածքների վրա տեղակայված են «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի սեփական արտադրական հզորությունները: Քանի որ ձեռնարկության արտադրությունը հիմնականում հանդիսանում է բարձր տեխնոլոգիական, ընկերությունը հույս ունի ստանալ ԱՏԳ շահագործողի կարգավիճակ:
Հաշվի առնելով ձեռնարկության տարածքից ոչ պրոֆիլային վարձակալներին հեռացնելու անհրաժեշտությունը (կնքված են երկարաժամկետ պայմանագրեր և ժամանակ կպահանջվի կոնտրագենտների արտադրությունների/պահեստների այլ տարածքներ տեղափոխման համար)` կկազմակերպվի ազատ (ազատված) տարածքների ընդգրկումը ԱՏԳ-ի մեջ` պահպանելով պետության կողմից ԱՏԳ-ի տարածքի վերաբերյալ ներկայացվող բոլոր պահանջները:
Շահագործողները հնարավորություն կունենան կնքելու վարձակալության պայմանագրեր մինչև 10 տարի ժամկետով` երկարաձգման նախապատվության իրավունքով:
Հանրային սննդի կազմակերպման ծառայություններ տրամադրող վարձակալների համար առկա է ձեռնարկության արտադրական շինության երկրորդ հարկում գտնվող տարածքները օգտագործելու հնարավորություն` ճաշարանի կազմակերպման համար (որը նախկինում ենթադրվում էր):
Նկ. 3 «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի ակտուալ սխեմատիկ պլանը
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ԱՏԳ «կենտրոնացված ընդունելության» ծառայություն
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքի ԱՏԳ-ում կգործի «Կենտրոնացված ընդունելության» ծառայությունը: Տվյալ ծառայության գործառույթների մեջ կմտնի հյուրերի ընդունումը, ԱՏԳ-ի և շահագործողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն:
Լոգիստիկ ծառայություններ
Կազմակերպիչը կոմերցիոն հիմունքներով կտրամադրի մաքսային ձևակերպում անցած բեռների պահեստավորման լոգիստիկ ծառայություններ, մասնավորապես.
- Կոնտեյներների պահպանման հնարավորություն հատուկ կոնտեյներային տարածքներում (շինություններում),
- Բեռների պահպանման հնարավորություն հաստատված (սահմանված) ջերմաստիճանի ռեժիմներով և բաց տարածքներում,
- Բեռների, կոնտեյներների ընդունման և բեռնաթափման հնարավորություն ավտոմոբիլային տրանսպորտի մեջ,
- Ապրանքի վերամշակման, հսկողության, հաշվառման և ներպահեստային տեղաշարժման հնարավորություն,
- Բեռների մեկ տրանսպորտից մեկ այլ տրանսպորտ վերաբարձման հնարավորություն:
«Մեկ պատուհանի» ծառայություններ
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքի ԱՏԳ-ում ներդրողների (շահագործողների) հարցերի լուծման նպատակով պետական մարմինների հետ համագործակցությամբ կստեղծվի պետական ծառայությունների մատուցման համակարգ «Մեկ պատուհանի» սկզբունքով:
«Մեկ պատուհանի» համակարգի նպատակը կայանում է նրանում, որպեսզի արագացնի թույլտվություն տրամադրող փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, միաժամանակ պակասեցնելով հոգնեցուցիչ բյուրոկրատական և վարչարարական գործընթացները, տրամադրելով պետական մարմինների և կազմակերպությունների հետ միասնական շփման կետ բոլոր գործարար հարաբերությունների համար:
Մաքսային ենթակառուցվածք
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքի ԱՏԳ-ում կսարքավորվի ՀՀ մաքսային մարմինների պահանջներին համապատասխանող և ժամանակակից սարքավորումներով հագեցված մաքսային տերմինալ, որը թույլ կտա հնարավորինս պակասեցնել մաքսային զննության և ընթացակարգերի ժամանակը:
Մաքսային ենթակառուցվածքը իր մեջ կընդգրկի հետևյալ օբյեկտները.
- Մաքսային կետ, որը ժամանակին կապահովի ԱՏԳ շահագործողների ապրանքների մաքսային ձևակերպումները,
- Ավտոմեքենաների հսկիչ-անցագրային կետեր,
- Բեռնատար և թեթև ավտոտրանսպորտի խորացված զննության խցիկ,
- Տրանսպորտային միջոցների զննության համար ծածկ,
- Կոնտեյներային հրապարակ,
- Մաքսային պահեստ (ժամանակավոր պահպանման պահեստ),
- Ավտոկանգառ:
Անվտանգություն և էկոլոգիա
Կազմակերպիչը կապահովի ԱՏԳ ամբողջ տարածքի անվտանգությունը: ԱՏԳ տարածքը կպարսպապատվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ամբողջ տարածքը կհագեցվի տեսահսկողության միջոցներով: Բացի այդ, կապահովվի մուտքի-ելքի անցագրային ռեժիմ, կապահովվի շուրջօրյա պահպանություն: Կապահովվի լուսավորությունը ԱՏԳ ամբողջ տարածքում:
ԱՏԳ-ում կապահովվի հակահրդեհային համակարգը, ինչպես նաև տեղակայված կլինի ամբողջությամբ սարքավորված հակահրդեհային անվտանգության կետ: Կկազմակերպվի առաջին բուժօգնության կետ:
ԱՏԳ բոլոր շահագործողներից, նրանց աշխատակիցներից, ինչպես նաև բոլոր այլ անձանցից կպահանջվի տեխնիկական անվտանգության սահմանված նորմերի պահպանում, կանցկացվի կանոնավոր հրահանգավորում և այլն:
Բոլոր օբյեկտները, որոնք գտնվում են ԱՏԳ տարածքում, պետք է բավարարեն սանիտարական, հակահրդեհային, էկոլոգիական և այլ սահմանված նորմերին: Կմշակվի արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման պլան` շահագործողներին համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ (տեղեկատվական ստենդեր և այլն):
ԱՏԳ-ում անվճար կհատկացվի տարածք (50 մ2 ոչ պակաս) բնապահպանական նորմերի և պահանջների ապահովման նպատակով` անհրաժեշտ ստուգաչափիչ սարքավորումների տեղադրման համար:
Ներկայացուցչական ենթակառուցվածք
ԱՏԳ շահագործողները կկարողանան օգտվել 4700 քմ տարածքով ժամանակակից Էքսպոկենտրոնի ծառայություններից (տեղակայված «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում) ցուցահանդեսների, բանակցությունների և կոնֆերանսների անցկացման համար ամբողջությամբ սարքավորված սրահներով, որը բաց կլինի 2012 թ. ցուցահանդեսների շրջանի սկզբին:
Հասարակական սպասարկման ենթակառուցվածք
Ք. Երևանում ԱՏԳ-ի գտնվելը լայն հնարավորություններ է տալիս ԱՏԳ շահագործողների աշխատակիցների համար ապրելու և հանգիստը կազմակերպելու համար: Սակայն, շահագործող ընկերությունների աշխատակիցների աշխատանքի համար լրացուցիչ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար նախատեսվում է ԱՏԳ տարածքում տեղակայել հասարակական սպասարկման բնույթի օբյեկտների համալիր:
Մասնակիորեն, այդպիսի օբյեկտների աշխատանքի ապահովման համար Կազմակերպչի կողմից մրցութային կարգով կներգրավվեն առևտրային կազմակերպություններ (Կազմակերպիչը նրանց վարձակալությամբ կտրամադրի տարածքներ/շինություններ և կվերահսկի աշխատանքը):
Այդպիսի օբյեկտների շարքում նախատեսվում է ունենալ, մասնավորապես.
. Հանրային սննդի օբյեկտ (ճաշարան, սրճարան),
. Առաջին բուժօգնության կետ,
. Շահագործողների (արտոնյալ) և հյուրերի (վճարովի) թեթև ավտոմեքենաների կայանատեղի,
. Պատճենահանման կենտրոն (լուսապատճենահանման, տպագրելու և այլ ծառայություններ),
. Նոտարական գրասենյակ և թարգմանությունների բյուրո,
. Բանկային և ապահովագրական ծառայություններ,
. Իրավաբանական ծառայություններ (խորհրդատվություն),
. Խորհրդատվական ծառայություններ (բիզնես-խորհրդատվություն, կառավարչական խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն և այլն),
. Վիզային կենտրոն (վիզաների և գրանցման ձևակերպման կենտրոն):
Նկ. 4 «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում նախատեսվող ԱՏԳ-ի մակետը
_________________________
ԻՐՏԵԿ - մակետը չի բերվում
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ հիմքի վրա ԱՏԳ-ի ենթակառուցվածքը
Ձեռնարկությունը գտնվում է ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3 հասցեում:
Նկ. 5 «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տեղակայվածությունը Երևանի քարտեզի վրա
___________________________
ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում
Տրանսպորտային ենթակառուցվածք
Ձեռնարկությունը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիների անմիջական հարևանությամբ (մասնավորապես` Կիևյան, Կոմիտաս, Քոչար, Բաղրամյան փողոցների) ճանապարհների համապատասխան որակով:
ԱՏԳ տարածքում կնախատեսվեն հատուկ մուտքեր բեռնատար և թեթև ավտոտրանսպորտի համար: Նաև կապահովվեն բավարար քանակությամբ կանգառային տեղեր թեթև ավտոմոբիլային տրանսպորտի համար:
Ինժեներակոմունալ ենթակառուցվածք
Ձեռնարկությունը ապահովված է էլեկտրաէներգիայի 6.3 մՎտ հզորությամբ: Նախատեսվում է լրացուցիչ մալուխների անցկացումը հիմնական գծի վթարի ժամանակ անխափան էլեկտրասնուցման ապահովման համար: Անհրաժեշտության դեպքում ԱՏԳ զարգացման ընթացքում կապահովվի լրացուցիչ հզորությունների անցկացում:
Անցկացված է գազատար 150 խմ ծավալով: Անհրաժեշտության դեպքում կանցկացվի նոր գազատար` գազի լրացուցիչ ծավալի ապահովման համար:
Ապահովված է ջրամատակարարում և ջրահեռացում:
ԱՏԳ ստեղծման գործընթացում աշխատանքներ կիրականացվեն առկա ենթակառուցվածքների էական բարելավման ուղղությամբ (շինությունների վերանորոգում, ներքին ցանցերի, մագիստրալային ջրագծերի և կոյուղիների բարելավում և այլն):
Կապ
ԱՏԳ-ի գրասենյակային և արտադրական շինությունները կհամալրվեն ֆիքսված հեռախոսային կապով և գերարագ ինտերնետով:
Բջջային կապի հիմնական օպերատորների ազդանշանի որակը գերազանց է:
Գործարար ենթակառուցվածք
Ժամանակակից գործարար ենթակառուցվածքի առկայությունը հանդիսանում է անհրաժեշտ պայման բիզնեսի բարեհաջող զարգացման համար:
Վարձակալությամբ տրվող տարածքներ
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ-ն հնարավորություն կունենա պոտենցիալ վարձակալներին տրամադրելու 27060,4 քմ գրասենյակային տարածքներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նաև R&D լաբորատորիաներ:
Շահագործողները հնարավորություն կունենան կնքելու վարձակալության պայմանագրեր մինչև 10 տարի ժամկետով` երկարաձգման նախապատվության իրավունքով:
«Մեկ պատուհանի» ծառայություններ
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքի ԱՏԳ-ում ներդրողների (շահագործողների) հարցերի լուծման նպատակով պետական մարմինների հետ համագործակցությամբ կստեղծվի պետական ծառայությունների մատուցման համակարգ «Մեկ պատուհանի» սկզբունքով:
ԱՏԳ «կենտրոնացված ընդունելության» ծառայությունը
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքի ԱՏԳ-ում կգործի «Կենտրոնացված ընդունելության» ծառայությունը: Տվյալ ծառայության գործառույթների մեջ կմտնի հյուրերի ընդունումը, ԱՏԳ-ի և շահագործողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն:
Մաքսային և պահեստային ենթակառուցվածք
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում ստեղծվող ԱՏԳ-ում կտեղակայվի ժամանակակից սարքավորումներով հագեցված մաքսային կետ, որը թույլ կտա հնարավորինս պակասեցնել մաքսային զննության և ընթացակարգերի ժամանակը:
Անհրաժեշտության դեպքում ԱՏԳ շահագործողները կարող են օգտվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում տեղակայված պահեստների ծառայություններից:
Անվտանգություն և էկոլոգիա
Կազմակերպիչը կապահովի ԱՏԳ ամբողջ տարածքի անվտանգությունը: ԱՏԳ տարածքը կպարսպապատվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Ամբողջ տարածքը կհագեցվի տեսահսկողության միջոցներով: Բացի այդ, կապահովվի մուտքի-ելքի անցագրային ռեժիմ, կապահովվի շուրջօրյա պահպանություն: Կապահովվի լուսավորությունը ԱՏԳ ամբողջ տարածքում:
ԱՏԳ-ում կապահովվի հակահրդեհային համակարգը, ինչպես նաև տեղակայված կլինի ամբողջությամբ սարքավորված հակահրդեհային անվտանգության կետ: Կկազմակերպվի առաջին բուժօգնության կետ:
ԱՏԳ բոլոր շահագործողներից, նրանց աշխատակիցներից, ինչպես նաև բոլոր այլ անձանցից կպահանջվի տեխնիկական անվտանգության սահմանված նորմերի պահպանում, կանցկացվի կանոնավոր հրահանգավորում և այլն:
Բոլոր օբյեկտները, որոնք գտնվում են ԱՏԳ տարածքում, պետք է բավարարեն սանիտարական, հակահրդեհային, էկոլոգիական և այլ սահմանված նորմերին: Կմշակվի արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման պլան` շահագործողներին համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ (տեղեկատվական ստենդեր և այլն):
ԱՏԳ-ում անվճար կհատկացվի տարածք (մոտ 50 մ2) բնապահպանական նորմերի և պահանջների ապահովման նպատակով` անհրաժեշտ ստուգաչափիչ սարքավորումների տեղադրման համար:
Ներկայացուցչական ենթակառուցվածք
Կարևոր դրական գործոն է նաև այն, որ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում կառուցվում է և 2012 թ. ցուցահանդեսների շրջանի բացման սկզբին շահագործման կհանձնվի Անդրկովկասի տարածքում առավել ժամանակակից Էքսպոկենտրոն` 4 700 քմ տարածքով ցուցահանդեսների, բանակցությունների և կոնֆերանսների անցկացման համար ամբողջությամբ սարքավորված սրահներով:
Նկ. 6 «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում կառուցվող Էքսպոկենտրոնը
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Հասարակական սպասարկման ենթակառուցվածք
ԱՏԳ-ի տեղակայվածությունը «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում, փաստացի ք. Երևանի կենտրոնում, պրակտիկորեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորությունները շահագործող ընկերությունների և նրանց աշխատակիցների արդյունավետ աշխատանքի համար: Ելնելով ԱՏԳ-ի տվյալ տեղակայվածությունից, չեն ծագի էական դժվարություններ շահագործող ընկերությունների աշխատակիցների բնակության և հանգստի կազմակերպման հետ կապված: ԵՎ, իհարկե, այստեղ առկա չէ նույն քանակի հասարակական սպասարկման օբյեկտներ կազմակերպելու անհրաժեշտություն, ինչպես «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքի ԱՏԳ-ում, քանի որ նմանօրինակ օբյեկտների մեծամասնությունը առկա է մոտակայքում բավարար քանակությամբ: Սակայն, որոշ օբյեկտներ, շահագործող ընկերությունների աշխատակիցների աշխատանքի լրացուցիչ հարմարավետությունն ապահովելու համար, այնուամենայնիվ նախատեսվում է տեղակայել:
Այդպիսի օբյեկտների շարքում նախատեսվում է ունենալ, մասնավորապես.
. Հանրային սննդի օբյեկտ (ճաշարան, սրճարան),
. Առաջին բուժօգնության կետ,
. Շահագործողների (արտոնյալ) և հյուրերի թեթև ավտոմեքենաների կայանատեղի,
. Պատճենահանման կենտրոն (լուսապատճենահանման, տպագրելու և այլ ծառայություններ);
. Շահագործողների կողմից պահանջվող այլ ծառայություններ:
Նկ. 7 «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում նախատեսվող ԱՏԳ-ի մակետը
__________________________
ԻՐՏԵԿ - մակետը չի բերվում
Ներդրումային ծրագիրը և հիմնական ֆինանսական ցուցիչները
Ծրագրի նախաձեռնողները նախատեսում են իրականացնել ներդրումներ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ԱՏԳ-ների գործարկման, զարգացման և առաջխաղացման համար ընդհանուր ծավալով մոտ 8,6 մլն ԱՄՆ դոլար 2012-2014 թթ. ընթացքում (3 տարի), որոնցից մոտ 5,1 մլն-ը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ բազայի ԱՏԳ-ի, իսկ 3,5 մլն-ը` «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի ԱՏԳ-ի համար:
Շատ կարևոր է նաև նշել, որ Նախաձեռնողները վերջին մի քանի տարիների ընթացքում պլանավորված ներդրումներ են կատարել ձեռնարկությունների ենթակառուցվածքները բարելավելու համար: Այսպես, այսօր «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ում համապատասխան վերանորոգման-վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ում կատարված ներդրումները գերազանցել են 1,2 մլն ԱՄՆ դոլարը:
Այսպիսով, հաշվի առնելով արդեն կատարված ծախսերը և նախատեսվող ներդրումները, Նախաձեռնողների ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թ. վերջին կգերազանցի 10 մլն. ԱՄՆ դոլարը:
Ներդրումների հիմնական ուղղությունները և նախնական ծավալները 2012-2014 թթ. համար ներկայացված են աղյուսակում.
._________________________________________________________________________.
|Ներդրումային ծրագիր|Նախատեսվող ներդրումներ որոշակի |Ընդամենը|
| |ժամանակաշրջանում, $ | |
|___________________|____________________________________________|________|
|Ներդրումների |I կիս.|II կիս.|III կիս|IV կիս|2013 թ.|2014թ.|2012- |
|ուղղվածությունը |2012 |2012 |2012 |2012 | | |2014 թթ.|
| | | | | | | |ընթ. |
|___________________|______|_______|_______|______|_______|______|________|
|ԱՏԳ անհրաժեշտ |334446|2375246|1177385|574473| 836114|390187| 5687850|
|ենթակառուցվածքի | | | | | | | |
|ստեղծումը և | | | | | | | |
|բարելավումը | | | | | | | |
| | | | | | | | |
|«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ում,| | | | | | | |
|այդ թվում. | | | | | | | |
| | | | | | | | |
|Վերանորոգման և |196231|1373616| 654103|327051| 490577|228936| 3270514|
|շինարարական | | | | | | | |
|աշխատանքներ, | | | | | | | |
|ներքին | | | | | | | |
|ենթակառուցվածքի | | | | | | | |
|բարելավում, | | | | | | | |
| | | | | | | | |
|Սարքավորումներ, |102381| 716669| 341271|170636| 255953|119445| 1706355|
|մեխանիզմներ և | | | | | | | |
|տեխնիկական | | | | | | | |
|լուծումներ, | | | | | | | |
| | | | | | | | |
|Արտաքին ցանցերի, | 35833| 250834| 119445| 59722| 89584| 41806| 597224|
|կոմունիկացիաների, | | | | | | | |
|ներքին | | | | | | | |
|ենթակառուցվածքի | | | | | | | |
|վերանորոգում և | | | | | | | |
|տեղակայում, | | | | | | | |
| | | | | | | | |
|Բարեկարգում և | 0| 34127| 62566| 17064| 0| 0| 113757|
|կանաչապատում | | | | | | | |
|___________________|______|_______|_______|______|_______|______|________|
|ԱՏԳ անհրաժեշտ |143334|1017963| 504594|246203| 358335|167223| 2437650|
|ենթակառուցվածքի | | | | | | | |
|ստեղծումը և | | | | | | | |
|բարելավումը | | | | | | | |
| | | | | | | | |
|«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ում, | | | | | | | |
|այդ թվում. | | | | | | | |
| | | | | | | | |
|Վերանորոգման և | 84099| 588692| 280330|140165| 210247| 98115| 1401649|
|շինարարական | | | | | | | |
|աշխատանքներ, ներքին| | | | | | | |
|ենթակառուցվածքի | | | | | | | |
|բարելավում, | | | | | | | |
| | | | | | | | |
|Սարքավորումներ, | 43878| 307144| 146259| 73130| 109694| 51191| 731295|
|մեխանիզմներ և | | | | | | | |
|տեխնիկական | | | | | | | |
|լուծումներ, | | | | | | | |
| | | | | | | | |
|Արտաքին ցանցերի, | 15357| 107500| 51191| 25595| 38393| 17917| 255953|
|կոմունիկացիաների, | | | | | | | |
|ներքին | | | | | | | |
|ենթակառուցվածքի | | | | | | | |
|վերանորոգում և | | | | | | | |
|տեղակայում, | | | | | | | |
| | | | | | | | |
|Բարեկարգում և | 0| 14626| 26814| 7313| 0| 0| 48753|
|կանաչապատում | | | | | | | |
|___________________|______|_______|_______|______|_______|______|________|
|ՌԱՕ ՄԱՐՍ-ի և | | 3000| 2000| | | | 5000|
|«ԵրՄՄԳՀԻ»-ի | | | | | | | |
|տարածքում ԱՏԳ | | | | | | | |
|վերաբերյալ | | | | | | | |
|մասնագիտացված | | | | | | | |
|մշտապես թարմացվող | | | | | | | |
|կայքի ստեղծում | | | | | | | |
|___________________|______|_______|_______|______|_______|______|________|
|PR և մարկետինգային| | 30000| 70000| 50000| 50000| 50000| 250000|
|միջոցառումներ | | | | | | | |
|(կոնֆերանսներ, | | | | | | | |
|պրեզենտացիաներ, | | | | | | | |
|ֆորումներ, | | | | | | | |
|ցուցահանդեսներ, | | | | | | | |
|համագործակցություն | | | | | | | |
|մասնագիտացված | | | | | | | |
|պրոֆեսիոնալ | | | | | | | |
|ԶԼՄ-ների հետ) | | | | | | | |
|___________________|______|_______|_______|______|_______|______|________|
|Գործարար կապերի | 10000| 20000| 400000| 30000| 50000| 50000| 200000|
|հաստատում, | | | | | | | |
|պոտենցիալ | | | | | | | |
|շահագործողների | | | | | | | |
|ներգրավում | | | | | | | |
|___________________|______|_______|_______|______|_______|______|________|
|Ընդհանուրը |487779|3446209|1793979|900676|1294449|657409| 8580500|
|ժամանակաշրջանում | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բացի զգալի կապիտալ ներդրումներից, աշխատանքի ընթացքում, Կազմակերպիչը պետք է կատարի նաև զգալի գործառնական ծախսեր: Դրանց կանխատեսումը 2012-2020 թթ. տրվում է ստորև.
____________________________________________________________________
Գործառնական 2012 2013 2014 2015 2016 2017
ծախսեր, $ + ԱԱՀ
____________________________________________________________________
ՄԱՐՍԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 300182 1921162 2161307 3025830 3441881 4169971
____________________________________________________________________
ԵրՄՄԳՀԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 182655 1168992 1461240 1687732 1836559 2131376
____________________________________________________________________
ՄԱՐՍԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 320782 1150956 1342254 1808537 2041176 2435406
____________________________________________________________________
ԵրՄՄԳՀԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 237523 586129 719777 811925 878433 993948
____________________________________________________________________
Ընդամենը 1041141 4827238 5684578 7334024 8198050 9730701
____________________________________________________________________
___________________ ____________________________
Գործառնական 2018 2019 2020
ծախսեր, $ + ԱԱՀ
___________________ ____________________________
ՄԱՐՍԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 4962266 5516872 6114533
___________________ ____________________________
ԵրՄՄԳՀԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 2841834 3356917 3916403
___________________ ____________________________
ՄԱՐՍԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 2866578 3177515 3496708
___________________ ____________________________
ԵրՄՄԳՀԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 1258035 1458220 1659609
___________________ ____________________________
Ընդամենը 11928713 13509524 15187253
___________________ ____________________________
Այս աղյուսակում Կազմակերպչի կանխատեսվող ֆինանսական մոդելի համապատասխան բերված են հիմնական ֆինանսական ցուցանիշները`
__________________________________________________________________
Ցուցանիշ, $ 2012 2013 2014 2015 2016
__________________________________________________________________
Համախառն
եկամուտ 818728 5554417 6836022 8897358 9964084
__________________________________________________________________
Ծառայությունների
ինքնարժեք 882884 4062053 4778241 6154724 6876605
__________________________________________________________________
այդ թվում`
ՄԱՐՍԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 250151 1600968 1801089 2521525 2868234
ԵրՄՄԳՀԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 152213 974160 1217700 1406444 1530466
ՄԱՐՍԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 116737 791946 944395 1322153 1503949
ԵրՄՄԳՀԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 47355 321256 425665 491643 534997
__________________________________________________________________
EBITDA (64157) 1492364 2057781 2742634 3087480
Շահութահարկ - 298473 411556 548527 617496
__________________________________________________________________
Մաքուր շահույթ (64157) 1193891 1646225 2194107 2469984
__________________________________________________________________
CF գործառնական (171688) 940813 1735126 2108890 2419808
գործունեությունից
__________________________________________________________________
CF ներդրումային
գործունեությունից (6753702) (995374) (464508) - -
__________________________________________________________________
CF ֆինանսական
գործունեությունից 6950000 270000 - - -
__________________________________________________________________
CF
ժամանակահատվածում 24610 215439 1270619 2108890 2419808
__________________________________________________________________
Մաքուր դրամային
ներհոսք (6899731) (275051) 1053556 1987973 2363311
__________________________________________________________________
Դիսկոնտային մաքուր
դրամական հոսք * (6899731) (239175) 796640 1307125 1351231
__________________________________________________________________
Դիսկոնտային մաքուր
դրամական հոսք
կուտակված
արդյունքով * -6899731 -7138906 -6342266 -5035142 -3683911
__________________________________________________________________
___________________ ____________________________________
Ցուցանիշ, $ 2017 2018 2019 2020
___________________ ____________________________________
Համախառն
եկամուտ 11896179 14730510 16748274 18930630
___________________ ____________________________________
Ծառայությունների
ինքնարժեք 8155901 9989904 11309528 12710043
___________________ ____________________________________
այդ թվում`
ՄԱՐՍԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 3474976 4135222 4597393 5095444
ԵրՄՄԳՀԻ տարածքների
վարձակալությունից
ծախսեր 1776146 2368195 2797431 3263669
ՄԱՐՍԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 1822092 2168290 2410628 2671779
ԵրՄՄԳՀԻ տարածքում
ԱՏԳ-ի շահագործման
ծախսեր, այդ թվում`
շահագործման ծախսեր,
PR և մարկետինգ,
աշխատանքի
վարձատրություն և
այլն 620878 827837 977882 1140863
___________________ ____________________________________
EBITDA 3740278 4740607 5438745 6220587
Շահութահարկ 748056 948121 1087749 1244117
___________________ ____________________________________
Մաքուր շահույթ 2992223 3792485 4350996 4976469
___________________ ____________________________________
CF գործառնական 2907164 3669817 4257605 4874144
գործունեությունից
___________________ ____________________________________
CF ներդրումային
գործունեությունից - - - -
___________________ ____________________________________
CF ֆինանսական
գործունեությունից - - - -
___________________ ____________________________________
CF
ժամանակահատվածում 2907164 3669817 4257605 4874144
___________________ ____________________________________
Մաքուր դրամային
ներհոսք 2799013 3509052 4149220 4758234
___________________ ____________________________________
Դիսկոնտային մաքուր
դրամական հոսք * 1391604 1517060 1559845 1555475
___________________ ____________________________________
Դիսկոնտային մաքուր
դրամական հոսք
կուտակված
արդյունքով * -2292307 -775247 784599 2340074
___________________ ____________________________________
* հաշվարկները բերված է տարեկան 15% ԱՄՆ դոլարով դիսկոնտային դրույքի (WACC) հիման վրա
Ինչպես տեսնում ենք վերը նշված աղյուսակից` չնայած դրական շահույթ կանխատեսվում է 2013 թ-ից, սակայն կուտակված դիսկոնտացված մաքուր դրամական հոսքը դառնում է դրական միայն 2019 թ-ի արդյունքներով, ինչը նշանակում է, որ Կազմակերպիչը սկսում է ստանալ մաքուր եկամուտ միայն ԱՏԳ աշխատանքը սկսելու պահից յոթերորդ տարում:
Դիտարկվում են հատկապես դիսկոնտացված ցուցանիշները, որոնք արտացոլում են դրամի արժեքի էֆեկտը ժամանակի ընթացքում, ինչը թույլ է տալիս առավելագույնս ադեկվատ գնահատել ստացվող արդյունքները:
Հաշվի առնելով դիսկոնտացումը համաձայն վերը նշված WACC տոկոսադրույքի Կազմակերպչի համար ստանում ենք հետևյալ ընդհանրացված էֆեկտիվության ցուցանիշները.
Այստեղ կարելի է նշել, որ կանխատեսվող էֆեկտիվության ցուցանիշները ինվեստիցիոն նախագծի տեսանկյունից Կազմակերպչի համար հանդիսանում են բավարար, բայց ոչ չափազանց գրավիչ. փոխհատուցելիության ժամկետը 7 տարի
_______________________________________________
Ցուցանիշներ Նշանակություն
_______________________________________________
NPV, $ 2 340 074
_______________________________________________
IRR, % 21,5%
_______________________________________________
փոխհատուցելիության դիսկոնտային 7
ժամանակահատված, տարի
_______________________________________________
նախագծերի միջին ցուցանիշներին, նույնը վերաբերում է շահութաբերության ներքին նորմայի ցուցանիշին (IRR)` կազմող ընդամենը 21,5%:
Սակայն ինվեստիցիոն Ծրագրի իրականացման համար լրացուցիչ շարժառիթ են հանդիսանում եկամուտները, որոնք կստանան հենց կազմակերպությունները («ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ները) տարածքների վարձակալությունից (նրանց կփոխանցվի վարձակալներից ստացվող ընդհանուր եկամուտների էական մասը` վերը նշված որպես Կազմակերպչի ծախս` կապված տարածքների վարձակալության հետ), որոնք թույլ կտան կազմակերպություններին էֆեկտիվորեն զարգացնել իրենց ենթակառուցվածքը և գիտատեխնիկական բազան:
Կազմակերպչի հաստիքները կկազմվեն համապատասխան փորձով և բարձր որակավորում ունեցող աշխատակազմով, որի համար կառաջարկվի մրցունակ աշխատավարձ (նվազագույնը 15% ավելի քան շուկայում) և լրացուցիչ արտոնություններ: Ծրագրավորվում է մինչև 20 հիմնական հաստիքային աշխատակիցների ներգրավում:
Կազմակերպչի կողմից ԱՏԳ գործարկմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների ընդհանրացված պլան-գրաֆիկ
Ստորև բերված աղյուսակում ներկայացված է ԱՏԳ գործունեության գործարկման և զարգացման վերաբերյալ Նախաձեռնողի կողմից իրականացվելիք միջոցառումների նախագիծ-ժամանակացույցը.
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ստեղծման և զարգացման | Ծրագրի իրագործման ժամանակաշրջանը |
|հիմնական միջոցառումները |______________________________________|
| | 2012 թ. |20|20|20|20|
| | |13|14|15|16|
| |__________________________|__|__|__|__|
| |1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|տա|տա|տա|տա|
| | | | | | | | | | | | | |րի|րի|րի|րի|
|______________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|
|«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» | | | | | | | |Գ| | | | | | | | |
|ՓԲԸ տարածքներում ԱՏԳ ստեղծելու| | | | | | | |Ո| | | | | | | | |
|վերաբերյալ կառավարության | | | | | | | |Ր| | | | | | | | |
|որոշումը, ԱՏԳ Կազմակերպչի | | | | | | | |Ծ| | | | | | | | |
|կարգավիճակի ստացում | | | | | | | |Ա| | | | | | | | |
| | | | | | | | |Ր| | | | | | | | |
| | | | | | | | |Կ| | | | | | | | |
| | | | | | | | |Ո| | | | | | | | |
| | | | | | | | |Ւ| | | | | | | | |
| | | | | | | | |Մ| | | | | | | | |
| | | | | | | | |Ը| | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Կազմակերպչի և Կառավարության | | | | | | | | | | | | | | | | |
|միջև պայմանագրի ստորագրում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ շրջանակներում պետության | | | | | | | | | | | | | | | | |
|(իրավասու պետական մարմինների) | | | | | | | | | | | | | | | | |
|հետ համագործակցության | | | | | | | | | | | | | | | | |
|գործընթացի հաստատում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Հաստատված գործընթացների | | | | | | | | | | | | | | | | |
|համաձայն փաստաթղթերի մշակում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ ներքին կանոնակարգող | | | | | | | | | | | | | | | | |
|փաստաթղթերի կազմում և | | | | | | | | | | | | | | | | |
|հաստատում (գործունեության | | | | | | | | | | | | | | | | |
|կանոններ, անվտանգության | | | | | | | | | | | | | | | | |
|պահանջներ և այլն) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ աշխատանքի համար տիպային | | | | | | | | | | | | | | | | |
|(օրինակելի) փաստաթղթերի ձևերի | | | | | | | | | | | | | | | | |
|կազմում և հաստատում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Շահագործողների և այլ | | | | | | | | | | | | | | | | |
|վարձակալների հետ կնքվող | | | | | | | | | | | | | | | | |
|վարձակալական պայմանագրերի | | | | | | | | | | | | | | | | |
|հիմնական ձևերի կազմում և | | | | | | | | | | | | | | | | |
|հաստատում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Շահագործողների և այլ | | | | | | | | | | | | | | | | |
|վարձակալների համար հիմնական | | | | | | | | | | | | | | | | |
|ծառայությունների ցանկի և գնի | | | | | | | | | | | | | | | | |
|հաստատում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Վերանորոգման-շինարարական | | | | | | | | | | | | | | | | |
|աշխատանքների իրականացման համար| | | | | | | | | | | | | | | | |
|կապալառուների փնտրում և | | | | | | | | | | | | | | | | |
|ընտրություն | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Անհրաժեշտ ենթակառուցվածքի | | | | | | | | | | | | | | | | |
|ստեղծում ԱՏԳ աշխատանքի | | | | | | | | | | | | | | | | |
|գործարկման համար (մաքսային | | | | | | | | | | | | | | | | |
|ենթակառուցվածք, անցագրային | | | | | | | | | | | | | | | | |
|կետեր, տեսահսկողության | | | | | | | | | | | | | | | | |
|համակարգ, վերանորոգման | | | | | | | | | | | | | | | | |
|աշխատանքներ) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ ենթակառուցվածքի բարելավում| | | | | | | | | | | | | | | | |
|և զարգացում (ներառյալ | | | | | | | | | | | | | | | | |
|վերանորոգումը և | | | | | | | | | | | | | | | | |
|շինարարությունը) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ մասնագիտացված/հատուկ կայքի| | | | | | | | | | | | | | | | |
|ստեղծում և գործարկում | | | | | | | | | | | | | | | | |
|(ՌԱՕ ՄԱՐՍ-ի և ԵրՄՄԳՀԻ-ի | | | | | | | | | | | | | | | | |
|տարածքում) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ համալրման կոնցեպցիայի | | | | | | | | | | | | | | | | |
|մշակում շահագործողներին | | | | | | | | | | | | | | | | |
|աջակցող ծառայությունների | | | | | | | | | | | | | | | | |
|մատուցման մասով | | | | | | | | | | | | | | | | |
|(ծառայությունների | | | | | | | | | | | | | | | | |
|ուղղվածությամբ օբյեկտներ) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ-ի համալրում օբյեկտներով | | | | | | | | | | | | | | | | |
|(վարձակալներով) կոնցեպցիային | | | | | | | | | | | | | | | | |
|համապատասխան ուղղվածությամբ | | | | | | | | | | | | | | | | |
|ծառայություններով | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ զարգացման վերաբերյալ | | | | | | | | | | | | | | | | |
|Կազմակերպչի բիզնես-ծրագրի | | | | | | | | | | | | | | | | |
|կազմում և ամենամյա ուղղում և | | | | | | | | | | | | | | | | |
|վերակազմում (զարգացում) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Յուրաքանչյուր ԱՏԳ-ի (ՄԱՐՍ-ի և | | | | | | | | | | | | | | | | |
|ԵրՄՄԳՀԻ-ի տարածքում) | | | | | | | | | | | | | | | | |
|արտերկրում առաջխաղացման | | | | | | | | | | | | | | | | |
|մարկետինգային ռազմավարության | | | | | | | | | | | | | | | | |
|մշակում | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ-ի լոգոտիպի մշակում: | | | | | | | | | | | | | | | | |
|Գովազդային նյութերի | | | | | | | | | | | | | | | | |
|նախապատրաստում և տարածում | | | | | | | | | | | | | | | | |
|(բրոշյուրներ, պրեզենտացիոն | | | | | | | | | | | | | | | | |
|նյութեր, | | | | | | | | | | | | | | | | |
|տեղեկատվական-պրեզենտացիոն | | | | | | | | | | | | | | | | |
|կոմպակտ դիսկեր և այլն) | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|PR և մարկետինգային | | | | | | | | | | | | | | | | |
|միջոցառումների իրականացում | | | | | | | | | | | | | | | | |
|կոնցեպցիայի համաձայն | | | | | | | | | | | | | | | | |
|(կոնֆերանսներ, պրեզենտացիաներ,| | | | | | | | | | | | | | | | |
|ֆորումներ, ցուցահանդեսներ, | | | | | | | | | | | | | | | | |
|մասնագիտացված պրոֆեսիոնալ | | | | | | | | | | | | | | | | |
|ԶԼՄ-ների հետ | | | | | | | | | | | | | | | | |
|համագործակցություն), այդ թվում| | | | | | | | | | | | | | | | |
|միջազգային պրոֆիլային | | | | | | | | | | | | | | | | |
|գործակալությունների | | | | | | | | | | | | | | | | |
|ներգրավմամբ | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Մարքետինգային ռազմավարության | | | | | | | | | | | | | | | | |
|տարեկան ուղղումները` կախված | | | | | | | | | | | | | | | | |
|արդյունքներից, նպատակներից և | | | | | | | | | | | | | | | | |
|առաջնահերթություններից | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|Գործարար կապերի ստեղծումը, | | | | | | | | | | | | | | | | |
|պոտենցիալ շահագործողների | | | | | | | | | | | | | | | | |
|ներգրավումը | | | | | | | | | | | | | | | | |
|______________________________|_|_|_|_|_|_|_| |_|__|__|__|__|__|__|__|
|ԱՏԳ շահագործողների հետ | | | | | | | | | | | | | | | | |
|պայմանագրերի կնքումը և գոտու | | | | | | | | | | | | | | | | |
|համալրումը | | | | | | | | | | | | | | | | |
.____________________________________________. .______________________.
ԱՏԳ տարածքում Կազմակերպչի կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը
և դրանց բազային արժեքը
Կազմակերպչի հիմնական ծառայությունները «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ բազայի վրա ստեղծված ԱՏԳ-ի շահագործողների համար
Հաշվի առնելով պոտենցիալ շահագործողների և պլանավորվող «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ բազայի վրա ստեղծված ԱՏԳ ենթակառուցվածքները` Կազմակերպչի կողմից կտրամադրվեն հետևյալ հիմնական ծառայությունները.
Աղ. 6. Կազմակերպչի հիմնական ծառայությունների ցանկը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ բազայի վրա ստեղծված ԱՏԳ-ի շահագործողների համար
._____________________________________________________________________.
|Ծառայության անվանումը |Արժեքը (ԱԱՀ-ի |Մեկնաբանություններ |
| |հաշվառմամբ)* | |
|___________________________|_______________|_________________________|
|Արտադրատնտեսական |$10/քմ/ամս. |Կախված վարձակալվող |
|տարածքների վարձակալությամբ | |տարածքի/հրապարակի չափից |
|տրամադրում | |և վարձակալության |
| | |ժամկետից` վարձակալության |
| | |գինը կարող է ցածր լինել |
| | |(պայմանագրային): |
| | |Կազմակերպչի կողմից գները |
| | |կարող են փոփոխվել |
| | |յուրաքանչյուր տարի` |
| | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Գրասենյակային տարածքների |$10/քմ/ամս. |Կախված վարձակալվող |
|վարձակալությամբ տրամադրում | |տարածքի/հրապարակի |
| | |ծավալից/չափից և |
| | |վարձակալության ժամկետից |
| | |վարձակալության գինը կարող|
| | |է ցածր լինել |
| | |(պայմանագրային): |
| | |Կազմակերպչի կողմից գները |
| | |կարող են փոփոխվել |
| | |յուրաքանչյուր տարի` |
| | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Ժամանակավոր պահպանության |Ըստ պայմանագրի/| |
|պահեստի վարձակալությամբ |գործարքի | |
|տրամադրում | | |
|___________________________|_______________|_________________________|
|Ավտոկոնտեյներների |$1,5/քմ/ամս. |Կազմակերպչի կողմից գները |
|հրապարակների (բաց հրապարակ)| |կարող են փոփոխվել |
|վարձակալությամբ տրամադրում | |յուրաքանչյուր տարի` |
| | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Լոգիստիկ-պահեստային |Ըստ պայմանագրի/|Այս ծառայությունների |
|ծառայություններ. |գործարքի |գնային քաղաքականությունը |
| | |կորոշակիացվի ԱՏԳ |
|- բեռների, կոնտեյներների | |գործարկման սկզբին |
|ընդունման և բեռնաթափման | | |
|հնարավորություն | | |
|ավտոմոբիլային տրանսպորտի | | |
|մեջ; | | |
| | | |
|- ապրանքի հսկողության, | | |
|հաշվառման և ներպահեստային | | |
|տեղաշարժում; | | |
| | | |
|- Բեռների մեկ տրանսպորտից | | |
|մեկ այլ տրանսպորտ | | |
|վերաբարձում: | | |
|___________________________|_______________|_________________________|
|Կոմունալ ծառայություններ |Ծառայության | |
|(էլեկտրաէներգիա, ջուր, |մատակարարների | |
|ջրահեռացում (կոյուղի), |տարիֆներին | |
|գազամատակարարում) |համապատասխան | |
|___________________________|_______________|_________________________|
|Գերարագ ինտերնետ, |Ծառայության | |
|հեռախոսաֆիկացում |մատակարարների | |
| |տարիֆներին | |
| |համապատասխան | |
|___________________________|_______________|_________________________|
|Տարածքի մաքրում և |Ընդգրկված է | |
|բարեկարգում |վարձակալության | |
| |գնի մեջ | |
|___________________________|_______________|_________________________|
|Տարածքի ընդհանուր մաքրում |Ըստ պայմանավոր-| |
| |վածության | |
|___________________________|_______________|_________________________|
|Տարածքի շուրջօրյա |Ընդգրկված է | |
|պահպանություն |վարձակալության | |
| |գնի մեջ | |
|___________________________|_______________|_________________________|
|Ավտոկանգառ (պահպանվող) |$20/ամիս |Կազմակերպչի կողմից գները |
|ԱՏԳ շահագործողների | |կարող են փոփոխվել |
|աշխատակիցների թեթև | |յուրաքանչյուր տարի` |
|մեքենաների համար 1 | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
|մեքենատեղ (արտոնյալ տարիֆ) | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Ավտոկանգառ (պահպանվող) |$0,5/ժամ |Կազմակերպչի կողմից գները |
|հյուրերի թեթև մեքենաների | |կարող են փոփոխվել |
|համար 1 մեքենատեղ (ԱՏԳ | |յուրաքանչյուր տարի` |
|տարածքի սահմաններից դուրս) | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Վճարովի մուտք |$2/մեկանգամյա |Կազմակերպչի կողմից գները |
|կոմերցիոն/առևտրային |մուտքի համար |կարող են փոփոխվել |
|տրանսպորտի համար մեկ | |յուրաքանչյուր տարի` |
|մեքենայի հաշվով | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Շահագործողների տրանսպորտի |Անվճար | |
|մուտքը (ինչպես սեփական, | | |
|այնպես էլ պատվիրված) | | |
._____________________________________________________________________.
* Նշված է ծառայությունների ամբողջ արժեքը այն հաշվարկով, որ ԱՏԳ շահագործողները ԱԱՀ չեն վճարում
Կազմակերպչի հիմնական ծառայությունները «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ բազայի վրա ստեղծված ԱՏԳ-ի շահագործողների համար
Աղ. 7. Կազմակերպչի հիմնական ծառայությունների ցանկը «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ բազայի վրա ստեղծված ԱՏԳ-ի շահագործողների համար
._____________________________________________________________________.
|Ծառայության անվանումը |Արժեքը (ԱԱՀ-ի |Մեկնաբանություններ |
| |հաշվառմամբ)* | |
|___________________________|_______________|_________________________|
|Տարածքների, այդ թվում` |$15/քմ/ամս. |Կախված վարձակալվող |
|գրասենյակային, հետազոտական | |տարածքի/հրապարակի չափից |
|(գիտահետազոտական և | |և վարձակալության |
|փորձարարակոնստրուկտորական | |ժամկետից վարձակալության |
|լաբորատորիաներ և այլն) | |գինը կարող է ցածր լինել |
| | |(պայմանագրային): |
| | |Կազմակերպչի կողմից գները |
| | |կարող են փոփոխվել |
| | |յուրաքանչյուր տարի` |
| | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Պահեստային տարածքներ |Ըստ պայմանագրի/|Այս ծառայությունների |
| |գործարքային |գնային քաղաքականությունը |
| | |կորոշակիացվի ԱՏԳ |
| | |գործարկման սկզբին: |
|___________________________|_______________|_________________________|
|Լոգիստիկ-պահեստային |Ըստ պայմանագրի/|Այս ծառայությունների |
|ծառայություններ. |գործարքային |գնային քաղաքականությունը |
| | |կորոշակիացվի ԱՏԳ |
|- բեռների, կոնտեյներների | |գործարկման սկզբին |
|ընդունման և բեռնաթափման | | |
|հնարավորություն | | |
|ավտոմոբիլային տրանսպորտի | | |
|մեջ; | | |
| | | |
|- ապրանքի հսկողության, | | |
|հաշվառման և ներպահեստային | | |
|տեղաշարժում; | | |
| | | |
|- Բեռների մեկ տրանսպորտից | | |
|մեկ այլ տրանսպորտ | | |
|վերաբարձում: | | |
|___________________________|_______________|_________________________|
|Ավտոկոնտեյներների | |Ծառայությունը կարող է |
|հրապարակների (բաց հրապարակ)| |իրականացվել «ՌԱՕ ՄԱՐՍ» |
|վարձակալությամբ տրամադրում | |ՓԲԸ տարածքում ըստ |
| | |հաստատված |
| | |տարիֆների/սակագների |
|___________________________|_______________|_________________________|
|Կոմունալ ծառայություններ |Ծառայության | |
|(էլեկտրաէներգիա, ջուր, |մատակարարների | |
|ջրահեռացում (կոյուղի), |տարիֆներին | |
|գազամատակարարում) |համապատասխան | |
|___________________________|_______________|_________________________|
|Գերարագ ինտերնետ, |Ծառայության | |
|հեռախոսաֆիկացում |մատակարարների | |
| |տարիֆներին | |
| |համապատասխան | |
|___________________________|_______________|_________________________|
|«Կենտրոնացված |Ընդգրկված է | |
|ընդունելության» |վարձակալության | |
|ծառայություններ |գնի մեջ | |
|___________________________|_______________|_________________________|
|Տարածքի մաքրում և |Ընդգրկված է | |
|բարեկարգում |վարձակալության | |
| |գնի մեջ | |
|___________________________|_______________|_________________________|
|Շինության/տարածքի |Ըստ պայմանա- | |
|ընդհանուր մաքրում |վորվածության | |
|___________________________|_______________|_________________________|
|Տարածքի շուրջօրյա |Ընդգրկված է | |
|պահպանություն |վարձակալության | |
| |գնի մեջ | |
|___________________________|_______________|_________________________|
|Ավտոկանգառ (պահպանվող) |$20/ամիս |Կազմակերպչի կողմից գները |
|ԱՏԳ շահագործողների | |կարող են փոփոխվել |
|աշխատակիցների թեթև | |յուրաքանչյուր տարի` |
|մեքենաների համար 1 | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
|մեքենատեղ (արտոնյալ տարիֆ) | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Ավտոկանգառ (պահպանվող) |$0,5/ժամ |Կազմակերպչի կողմից գները |
|հյուրերի թեթև մեքենաների | |կարող են փոփոխվել |
|համար 1 մեքենատեղ (ԱՏԳ | |յուրաքանչյուր տարի` |
|տարածքի սահմաններից դուրս) | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
|___________________________|_______________|_________________________|
|Վճարովի մուտք |$2/մեկանգամյա |Կազմակերպչի կողմից գները |
|կոմերցիոն/առևտրային |մուտքի համար |կարող են փոփոխվել |
|տրանսպորտի համար մեկ | |յուրաքանչյուր տարի` |
|մեքենայի հաշվով | |ՀՀ-ում իրական արժեզրկմանը|
| | |համապատասխան: |
._____________________________________________________________________.
* Նշված է ծառայությունների ամբողջ արժեքը այն հաշվարկով, որ ԱՏԳ շահագործողները ԱԱՀ չեն վճարում
Նախաձեռնողները մտադրված են ապահովել վարձակալությամբ տրամադրվող ԱՏԳ տարածքների համապատասխանությունը «B» դասին: Անհրաժեշտ է նշել, որ ԱՏԳ շահագործողներին «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում վարձակալության կտրամադրվեն ինչպես արտադրական, այնպես էլ գրասենյակային բնույթի համարժեք տարածքներ. գրասենյակային տարածքի զբաղեցման համար գնի ավելացում չի լինի: Այսպիսի արտոնյալ պայմանը հատուկ նախատեսված է արտադրական ուղղվածությամբ պոտենցիալ շահագործողների պահանջների բավարարման համար, այն դեպքում, երբ ի հավելումն արտադրական տարածքների շահագործողներին պետք կգան տարբեր բյուրոներ, գրասենյակներ, կառավարչական գրասենյակներ և այլն:
Տվյալ պահին ք. Երևանում առկա է «B» դասին ամբողջությամբ համապատասխանող տարածքների սահմանափակ առաջարկ: Գրեթե բոլորը տեղակայված են քաղաքի կենտրոնական մասում և առաջարկվում են 8000-ից 12000 ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար (մոտավորապես $20-ից $30): Միևնույն ժամանակ, «C» դասի տարածքները առաջարկվում են ավելի շատ, հետևյալ միջին արժեքներով` քաղաքի շրջաններին համապատասխան.
Աղ. 8 ք. Երևանում «C» դասի տարածքների վարձակալության միջին արժեքները
______________________________________________________________________
«C» դասի տարածքների վարձակալության միջին արժեքը ըստ քաղաքի շրջանների
($/1 մ2/ամս. ԱԱՀ հետ)
______________________________________________________________________
Շինության Աջափ- Արաբ- Մալաթիա- Կենտ- Շենգա- Դավի- Ավան Էրե-
տեսակը նյակ կիր Սեբաստիա րոն վիթ թաշեն բունի
______________________________________________________________________
գրասենյակային 7,8 7,8 5,2 13,0 7,8 5,2 5,2 n/a
______________________________________________________________________
արտադրական 3,4 2,6 n/a n/a 2,6 3,9 3,9 3,2
______________________________________________________________________
Աղբյուր. RCF վերլուծություն
Ինչպես երևում է վերը բերված տվյալներից, ԱՏԳ շահագործողներին առաջարկվող տարածքների վարձակալության արժեքը մոտ է «C» դասի տարածքների առկա շուկայական արժեքին, դրա հետ մեկտեղ, համապատասխանում են «B» դասին (որակյալ ենթակառուցվածքի, անվտանգության, կանգառային տեղերի նման այլ բաների/ և այլ ապահովմամբ):
Նաև հաշվի առնելով ԱՏԳ շահագործողներին տրամադրվող հարկային արտոնությունները և պրեֆերենցիաները` Կազմակերպչի կողմից ԱՏԳ-ում տարածքների վարձակալության համար առաջարկվող արժեքը հանդիսանում է բացառապես գրավիչ պոտենցիալ շահագործողների համար:
ԱՏԳ պոտենցիալ շահագործողներին ներկայացվող պահանջները
Հնարավոր շահագործողներին ուղղված պահանջները կարելի է բաժանել ԱՏԳ Կազմակերպչի կողմից ներկայացվող պահանջների և ԱՏԳ շահագործողի կարգավիճակ տալու համար պետության պահանջների (շահագործողի կարգավիճակ տրամադրում է ՀՀ Կառավարությունը):
ԱՏԳ Կազմակերպչի առանցքային պահանջն է հնարավոր շահագործողի պրոֆիլի և գործունեության համապատասխանությունը ԱՏԳ ռազմավարական ուղղվածությանը և ԱՏԳ-ում գործառնության վերաբերյալ հնարավոր շահագործողի մոտ բիզնես պլանի առկայությունը: Հնարավոր շահագործողը նաև տվյալներ է ներկայացնում ենթադրվող գործունեության, գործունեության իրականացման համար անհրաժեշտ մասշտաբի տարածքի/հողամասի մասին:
Կազմակերպչի կողմից շահագործողին ուղղված մյուս պահանջները, վերջինիս, Կառավարության կողմից համապատասխան կարգավիճակ (թույլտվություն) ստանալու պայմանով, կլինեն Կազմակերպչի հետ կնքված պայմանագրի պահանջների և ԱՏԳ-ում աշխատանքների սահմանված կանոնների պահպանումը, ինչպես նաև էկոլոգիական անձնագրի ստացումը և սահմանված էկոլոգիական նորմերի խստագույնս պահպանումը:
Հաջորդիվ նկարագրվում են ԱՏԳ «շահագործողի» կարգավիճակ տրամադրելու համար պետության պահանջները:
ԱՏԳ շահագործողի կարգավիճակի ձեռքբերում
ԱՏԳ տարածքում բոլոր նախապատվություններով և արտոնություններով արդյունաբերական-արտադրական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձը պետք է ստանա շահագործողի կարգավիճակ: ԱՏԳ շահագործողի կարգավիճակը տրվում է 04.07.2011 թ. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Շահագործողի կարգավիճակը նաև շահագործողի համար երաշխիք է նրա իրավաբանական դիրքի, իրավունքների և պարտականությունների համար, ներառյալ`ԱՏԳ տարածքում աշխատանքը:
ԱՏԳ շահագործող է ճանաչվում այն առևտրային կազմակերպությունը (իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ արտասահմանյան իրավաբանական անձի ներկայացուցչությունը), որը ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված է տվյալ համայնքի տարածքում, որի սահմաններում տեղակայված է ԱՏԳ-ն և որը ստացել է ՀՀ կառավարության` ԱՏԳ տարածում որպես շահագործող գործունեություն իրականացնելու թույլտվությունը, և ԱՏԳ կազմակերպչի հետ կնքել է պատշաճ կերպով տնտեսական գործունեություն իրականացնելու և որոշակի պայմանների (սահմանվում է պայմանագրով) պահպանման մասին պայմանագիր:
Օրենքի համաձայն` ԱՏԳ շահագործողի կարգավիճակ է տրամադրվում ՀՀ Կառավարության որոշմամբ` հայտատուի կողմից ներկայացված դիմումի վերաբերյալ լիազորված պետական միջգերատեսչական Հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
Հայտատուի դիմումը պետք է պարունակի.
. համապատասխան ձևի դիմում (սահմանված է Կառավարության որոշմամբ),
. հետևյալ թեմաները բացահայտող բիզնես պլան`
1. արտահանման քաղաքականություն. ուղղությունները և ծավալները,
2. ծրագրի համապատասխանությունը ԱՏԳ նպատակներին և նրա ուղղվածությանը,
3. տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը,
4. աշխատակիցների քանակը և այլ սոցիալական միջոցառումներ,
5. ներդրումների ծավալները,
6. ռազմավարական գործընկերների առկայության մասին տվյալներ (առկայության դեպքում):
Լիազորված Հանձնաժողովը 15 օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված նյութերը և իր եզրակացությունների հետ միասին բիզնես պլանը ուղարկում է Կառավարության քննությանը:
Կառավարությունը, իր հերթին, 21 օրվա ընթացքում ներկայացնում է կամ ԱՏԳ տարածքում որպես շահագործողի գործունեության իրականացման թույլտվություն, կամ պատճառաբանված մերժում:
Կառավարության թույլտվությունը ուժի մեջ է 3 ամիս, որի ընթացքում թեկնածուն պարտավոր է կնքել համապատասխան պայմանագիր Կազմակերպչի հետ:
Կազմակերպչի և թեկնածուի միջև պայմանագրի ստորագրումից հետո (Կառավարության կողմից համապատասխան թույլտվության ստացման դեպքում) լիազորված պետական մարմնի կողմից տրվում է ԱՏԳ շահագործողի կարգավիճակը հավաստող վկայական:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում ԱՏԳ շահագործողի
կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում ԱՏԳ շահագործողի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելու համար սույն Ծրագրով առաջարկվում է հայտատուի գործողությունների հետևյալ հաջորդականությունը.
1. Հայտատուն «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում ԱՏԳ Կազմակերպչի կողմից ստանում է տվյալ ԱՏԳ-ներում աշխատանքի պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում`
ա. ԱՏԳ մասնագիտացման (ուղղվածության) ոլորտի,
բ. ԱՏԳ շահագործողին ներկայացվող հիմնական պահանջների,
գ. ԱՏԳ շահագործողների համար ծառայությունների ցանկի և արժեքի,
դ. Վարձակալական տարածքների տրամադրման հնարավորությունների,
ե. ԱՏԳ շահագործողի կարգավիճակի տրամադրման ընթացակարգի մասին:
2. Այն դեպքում, եթե Կազմակերպչի կողմից տրամադրված վերոգրյալ տեղեկատվության ուսումնասիրությունից հետո, հայտատուն հաստատում է իր` ԱՏԳ շահագործողի կարգավիճակ ստանալու մտադրությունը, ապա նա Կազմակերպչին է ներկայացնում ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման բիզնես (ներդրումային) ծրագրի/պատճենը:
3. Կազմակերպիչը 10 օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված նյութերի` կոնկրետ ԱՏԳ նպատակներին և խնդիրներին համապատասխանության հարցը և պատրաստում է կրճատ տեղեկանք` հայտատուներին շահագործողի կարգավիճակ տալու հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ:
4. Կազմակերպիչը տվյալ տեղեկանքը հանձնում է հայտատուին:
5. Կազմակերպչի կողմից տեղեկանքը տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն լիազորված պետական մարմին է ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխան դիմում, ինչպես նաև տեղեկանք Կազմակերպչից. հայտի քննարկման ընթացքում Կազմակերպչի կարծիքի հաշվի առնման նպատակով:
Որից հետո դիմումի քննարկումը տեղի է ունենում Օրենքին համապատասխան (տե՛ս վերը):
6. Կոնկրետ հայտատուի վերաբերյալ Կազմակերպչի տեղեկանքը ուժի մեջ է տրման պահից 3 ամսվա ընթացքում:
ԱՏԳ-ի կայքի գործարկումից հետո (ԱՏԳ-ի աշխատանքների սկսմանը զուգահեռ) հայտատուները նույնպես կարող են համագործակցել Կազմակերպչի հետ ինտերակտիվ ռեժիմով` ստանալ տեղեկատվություններ ԱՏԳ-ի մասին, ուղարկել նյութեր ուսումնասիրության համար, ստանալ մեկնաբանություններ և այլն:
Համագործակցությունը ԱՏԳ շրջանակներում
ԱՏԳ շրջանակներում հարաբերությունների հիմնական մասնակիցները և
նրանց գործառույթները
ԱՏԳ հարաբերությունների հիմնական մասնակիցները լայն իմաստով հանդիսանում են.
Աղ. 9 ԱՏԳ շրջանակներում հարաբերությունների հիմնական մասնակիցները և նրանց գործառույթները
._____________________________________________________________________.
|Հարաբերությունների | Հիմնական գործառույթները |
|մասնակից | |
|_____________________|_______________________________________________|
|Պետությունը (ԱՏԳ |- ԱՏԳ-ի նկատմամբ պետական քաղաքականության |
|ստեղծման մասնավոր |սահմանումը, |
|նախաձեռնության դեպք) |- ԱՏԳ ստեղծման հայտի ընդունումը և քննարկումը, |
| |- Առաջարկվող ԱՏԳ-ում «Կազմակերպչի» կարգավիճակի |
| |հայտի ընդունումը և քննարկումը, |
| |- ԱՏԳ ստեղծման և առաջարկվող ԱՏԳ-ում |
| |«Կազմակերպչի» կարգավիճակի տրամադրման վերաբերյալ|
| |որոշման ընդունումը, |
| |- Կառավարության անունից Էկոնոմիկայի |
| |նախարարության կողմից հաստատված Կազմակերպչի հետ |
| |պայմանագրի ստորագրումը և դրա պայմանների |
| |կատարման վերաբերյալ հսկողության իրականացումը, |
| |- ԱՏԳ «Շահագործողի» կարգավիճակի վերաբերյալ |
| |հայտի ընդունումը (ԱՏԳ Կազմակերպչի եզրակացության|
| |ընդունումից հետո) հայտատուներից և դրանց |
| |քննարկումը (Այս գործառույթն իրականացնում է |
| |հատուկ միջգերատեսչական Հանձնաժողովը), |
| |- Ստացված հայտերի հիման վրա ԱՏԳ «Շահագործողի» |
| |կարգավիճակի տրամադրման մասին որոշման |
| |կայացումը, ԱՏԳ տարածքում գործունեության |
| |թույլտվության մասին վկայականների տրամադրումը |
| |(շահագործողի կարգավիճակի տրամադրումը), |
| |ինչպես նաև հսկողության իրականացումը |
| |շահագործողների կողմից թույլատրող սերտիֆիկատով |
| |սահմանված պահանջների կատարման նկատմամբ: |
|_____________________|_______________________________________________|
|ԱՏԳ Կազմակերպիչ |- ԱՏԳ տարածքի կառուցապատումը, ԱՏԳ տարածքներին |
| |ներկայացված տեխնիկական պահանջների կատարման |
| |ապահովումը, |
| |- ԱՏԳ-ում աշխատանքի պայմանների վերաբերյալ |
| |պոտենցիալ շահագործողներին տեղեկատվության |
| |տրամադրումը, այդ թվում. |
| |. ԱՏԳ մասնագիտացման/ուղղվածության, |
| |. ԱՏԳ շահագործողներին ներկայացվող հիմնական |
| |պահանջների, |
| |. ԱՏԳ շահագործողների համար ծառայությունների |
| |ցանկի և արժեքի, |
| |. Վարձակալությամբ տրամադրվող տարածքների |
| |հնարավորության, |
| |. ԱՏԳ շահագործողի կարգավիճակի տրամադրման |
| |գործընթացի, |
| |- ԱՏԳ շահագործողների հետ պայմանագրերի |
| |ստորագրում, |
| |- ԱՏԳ շահագործողի կարգավիճակ ստանալու համար |
| |հայտատուների կողմից ներկայացվող բիզնես |
| |(ներդրումային) ծրագրերի նախնական |
| |վերլուծություն` կոնկրետ ԱՏԳ նպատակներին և |
| |խնդիրներին համապատասխանության տեսանկյունից, |
| |շահագործողի կարգավիճակ տրամադրելու |
| |հնարավորության և նպատակահարմարության |
| |վերաբերյալ եզրակացության տրամադրում, |
| |- ԱՏԳ տարածքում գտնվող շինությունների |
| |վարձակալության պայմանագրերի կնքում |
| |Կառավարության կողմից թույլտվություն ստացած |
| |շահագործողների հետ և պայմանագրի պայմանների |
| |կատարման նկատմամբ հսկողություն, |
| |- ԱՏԳ-ի համար անվտանգության ներքին կանոնների |
| |հաստատում, |
| |- ԱՏԳ-ում ձեռնարկատիրական գործունեությունը |
| |կանոնակարգող ներքին կանոնների սահմանում, որը չի|
| |հակասում ԱՏԳ վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, |
| |- ԱՏԳ իրավական ռեժիմի պահպանման, ինչպես նաև |
| |շահագործողների կողմից ԱՏԳ-ում որպես շահագործող |
| |գործունեություն իրականացնելու թույլտվություն |
| |տրամադրելու ժամանակ պետության կողմից |
| |ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ |
| |հսկողության իրականացում, |
| |- ԱՏԳ ինժեներակոմունալ ենթակառուցվածքի |
| |տրամադրում և աջակցում, |
| |- ԱՏԳ զարգացման ծրագրերի և ռազմավարությունների|
| |մշակում և իրականացում, այդ թվում` ԱՏԳ |
| |աշխատանքի բարելավման և արդյունավետության |
| |վերաբերյալ Կառավարություն առաջարկների |
| |ներկայացում, |
| |- ԱՏԳ օպերատիվ կառավարում, |
| |- ԱՏԳ շահագործող ընկերությունների և պրոֆիլային|
| |(ճյուղային) պետական գերատեսչությունների և |
| |մարմինների միջև համագործակցության ապահովումը, |
| |- ԱՏԳ միջազգային ճանաչելիության իրականացում և |
| |շահագործողների ներգրավում (պետության հետ |
| |միասին), ինչպես նաև ԱՏԳ և նրա շահագործողների |
| |վարկանիշը ամրապնդող միջոցառումների իրականացում,|
| |- Ներդրումային կլիմայի բարելավման |
| |առաջարկությունների ներկայացում և ԱՏԳ |
| |աշխատանքների արդյունավետության բարձրացում; |
| |- ԱՏԳ գործունեության վերաբերյալ |
| |հաշվետվությունների ներկայացում իրավասու պետական|
| |մարմնին, |
| |- Նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ |
| |գործառույթների իրականացում: |
|_____________________|_______________________________________________|
|Շահագործողներ |Շահագործողի կարգավիճակի և ԱՏԳ ներքին |
| |կանոններին համապատասխան գործունեության |
| |իրականացումը: |
|_____________________|_______________________________________________|
|ԱՏԳ ենթակառուցվածքի |ԱՏԳ Կազմակերպչին ենթակառուցվածքների |
|սեփականատերերը |տրամադրումը: |
|_____________________|_______________________________________________|
|Պրոֆիլային |ԱՏԳ շահագործողների համար պրոֆիլային կադրերի |
|տեխնոլոգիական ԲՈՒՀեր |պատրաստում: |
|_____________________|_______________________________________________|
|Ներդրումներ |Ներդրումների իրականացում շահագործող |
|(վենչուրային և այլ |ընկերությունների գործունեությունում (այդ թվում |
|ֆոնդեր, բանկեր, |start up-եր, նորարարական մշակումներ high tecհ |
|մասնավոր ներդրողներ |ոլորտում և այլն) |
|և այլք) | |
|_____________________|_______________________________________________|
|ԱՏԳ տարածքի այլ |ԱՏԳ շահագործողներին օժանդակող սերվիսային |
|վարձակալներ |ծառայությունների մատուցում (հանրային սննդի |
| |օբյեկտներ, խորհրդատվություն, իրավաբանական |
| |ծառայություններ, բանկերի մասնաճյուղեր և այլն) |
| |ՀՀ օրենսդրության և ԱՏԳ Կազմակերպչի ներքին |
| |կանոններին համապատասխան: |
._____________________________________________________________________.
Ստորև ներկայացված է ԱՏԳ հարաբերությունների հիմնական մասնակիցների համագործակցության սխեման.
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Պետության մասնակցությունը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ»
ՓԲԸ-ի տարածքում ԱՏԳ ստեղծման և արդյունավետ գործունեության
գործընթացում
Ինչպես անմիջականորեն ԱՏԳ ստեղծմանը, այնպես էլ նրա հետագա գործունեությանը պետության կողմից աջակցությունը հանդիսանում է ԱՏԳ հաջողության` համաշխարհային փորձով հիմնավորված, սկզբունքորեն կարևոր փաստ: Ընդ որում աջակցությունը չպետք է կրի տեղային կամ միանվագ բնույթ, այլ պետք է իրականացվի բարձր տեխնոլոգիայի զարգացմանն ուղղված պետության նպատակաուղղված գեներացված քաղաքականության շրջանակներում:
Այս իմաստով կարելի է առանձնացնել պետական աջակցության տեղային և գլոբալ խնդիրները:
Տեղային խնդիրներ
- Դիտարկել հեշտացված ընթացակարգով ԱՏԳ ռեզիդենտի կարգավիճակի տրամադրման հնարավորությունը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ սեփական արտադրությանը:
- Դիտարկել հայտատուներին մեկ շաբաթվա ընթացքում շահագործողի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշման ընդունման հնարավորությունը:
- Ներդրումների իրականացում ԱՏԳ ենթակառուցվածքի ստեղծման և նրանց մասերի սարքավորումներով համալրման, ինչպես նաև դրանց` լավ վիճակում պահելը, մասնավորապես.
. Գլխավոր ավտոմայրուղիները ԱՏԳ տարածքի հետ կապող ճանապարհների նորոգում (վերակառուցում),
. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ հետ համագործակցությամբ ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում երկաթուղային գծի անցկացում (վերականգնում) լուծելով զուգահեռ խնդիրները (այդ թվում ապօրինի մասնավոր շինարարությունը):
Գլոբալ խնդիրներ և առաջարկներ
- Բարձր տեխնոլոգիաների ճյուղի և մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստման համակարգի զարգացման համար կադրերի հասանելիության ապահովում:
Տվյալ խնդիրը հիմնային է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ` երկարաժամկետ պլաններում: Կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումները կօգնեն լուծելու հետագայում կադրերի հարցը: Բավարար քանակությամբ կադրերի և մասնագետների բացակայությունը կարող է լինել անդրազգային կորպորացիաներին ԱՏԳ ներգրավելու ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը:
Հնդկաստանի հաջող փորձը, երբ երկիրը ակցենտը դրեց ծրագրավորման ասպարեզում բարձրագույն կրթության վրա, բազմակողմանիորեն զարգացնելով կրթության այդ ասպարեզը, համեմատաբար կարճ ժամկետում դառնալով օֆշորային ծրագրավորման համաշխարհային կենտրոն, այս առումով հատկանշական է:
Նոր կադրերի պատրաստման համար անհրաժեշտ է նախագծել ու իրականացնել պետության քաղաքականությունը հետևյալ հիմնական խնդիրների լուծմանն ուղղված, ներառող.
. Կրթական չափորոշիչների վերազինումը` հաշվի առնելով միջազգային պրակտիկան,
. ՈՒսուցիչների, այդ թվում առաջատար համալսարաններում, ծավալային վերապատրաստում,
. Համաշխարհային կարգին համապատասխանող նոր տիպի հայկական տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը (կարելի է դիտարկել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան որպես բազա),
. Տեխնոլոգիական համալսարանի ԱՏԳ պրոֆիլային ռեզիդենտների հետ համագործակցության զարգացում. մասնավորապես նախատեսվում է, հաշվի առնելով այս կամ այն կադրի ԱՏԳ ռեզիդենտների պահանջները` ձևավորել տեխնոլոգիական համալսարանում մասնագետների պատրաստման պետական պատվեր, կազմակերպել ԱՏԳ կազմակերպություններում տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ստաժավորում և այլն:
. Հեռանկարային ուսանողների և մասնագետների` լավագույն արտասահմանյան տեխնոլոգիական համալսարաններում և գիտական կենտրոններում կրթության ֆինանսավորումը, հետագայում բավարար երկար ժամկետով (օր. 7 տարի) մասնագետների` Հայաստանում աշխատելու պայմանով:
. Կադրերի պատրաստման գործընթացում ակտիվորեն օգտագործել Սփյուռքը, հատկապես նրա այն ներկայացուցիչներին, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ղեկավարման պաշտոններում:
- Օրենսդրության կատարելագործում,
. Հաշվի առնելով այն, որ ստեղծվող ԱՏԳ-ներում ենթադրվում է արտադրելու մեծամասամբ նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանք, ապա ռեզիդենտների կողմից տվյալ արտադրանքի արտահանման ժամանակ կարող են դժվարություններ առաջանալ կապված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրմամբ, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքի հետ: Մասնավորապես, օրենքի կարգավորման տակ են ընկնում «...յուրաքանչյուր ինֆորմացիա, մտավոր աշխատանքի արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակներով և իրենց յուրահատկության և հատկանիշների ուժով կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով...» (այսինքն IT և R&D ոլորտի շատ ապրանքներ): Նպատակահարմար ենք գտնում համապատասխան օրենքում և նորմատիվ իրավական ակտերում հեշտացնելու ԱՏԳ ռեզիդենտների արտադրանքի համապատասխան արտահանման կարգը (այդ թվում, օրինակ, ԱՏԳ տարածքում ստեղծել երկակի նշանակության ապրանքների համապատասխան փորձագիտական կենտրոն),
. Մտավոր սեփականության պաշտպանության մասով,
. Ներդրողներին պետական երաշխիքի տրամադրման մասով, մասնավորապես հետևյալ պայմանների ապահովումը.
- Ներդրողները ինքնուրույն են ձևավորում իրենց արտադրական ծրագրերը,
- Պետությունը երաշխավորում է ներդրողներին կապիտալի անխափան ռեպատրիացիա,
- Օտարերկրյա ներդրումներով առևտրային կազմակերպությունների նկատմամբ բավականին երկար ժամկետի ընթացքում չեն կիրառվում նրանց կարգավիճակը և գործունեության պայմանները վատթարացնող օրենսդրական ակտեր (պայմանների վատթարացման մորատորիում),
- ԱՏԳ տարածքում չի թույլատրվում ներդրողների ունեցվածքի կամ ներդրումների նկատմամբ ազգայնացում, բռնագրավում կամ իրենց գործառույթով նմանատիպ միջոցառումներ:
. ԱՏԳ տարածքում իրագործվելիք նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար վենչուրային ներդրումային ֆոնդերի ստեղծումը խրախուսող միջոցառումների կիրառում, խթանում, արտոնությունների տրամադրում:
. ԱՏԳ ռեզիդենտների մասնագետ-աշխատակիցների սոցիալական հարկերի և տուրքերի մասով արտոնյալ հարկային ռեժիմի տրամադրման հնարավորության դիտարկում: Որպես տարբերակ կարելի է դիտարկել որոշակի ժամկետով հարկային արձակուրդ, կամ, օրինակ, կարելի է կիրառել հարկման ռեգրեսիվ սանդղակ (մասնագետների եկամուտները որոշակի գումարից բարձրի դեպքում ենթակա են հարկման ավելի ցածր տոկոսադրույքով): Դա կխթանի բարձր վարձատրվող մասնագետների ներգրավումը: Տվյալ միջոցառումը առավել արդյունավետ կլինի հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների և նորարարական start-up-ների համար: Նման մոտեցում է կիրառվել, մասնավորապես Ռուսաստանում «Սկոլկովո» կենտրոնի ստեղծման ժամանակ, իսկ հետո տարածվել է ամբողջ բարձր տեխնոլոգիայի ոլորտի վրա:
- Պետական պատվերի տեղաբաշխում ԱՏԳ տեղական ռեզիդենտ-կազմակերպություններում:
- Գրանտերի տրամադրում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական ոլորտի ԱՏԳ-ի հայկական շահագործող-կազմակերպություններին:
- Վենչուրային շուկայի զարգացում և պետության մասնակցությունը վենչուրային ֆոնդերում, այդ թվում Համահայկական բանկի մեխանիզմների օգտագործմամբ:
- Հայկական ԱՏԳ շահագործող-կազմակերպություններին համաշխարհային մակարդակով արտոնագրերի և հավաստագրերի ստացման օժանդակություն:
- ԱՏԳ աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ԱՏԳ շահագործողների և Օպերատորի առաջարկությունների հիման վրա որոշումների կայացում:
- Պետական աջակցություն հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի միջազգային շուկա տեղափոխման հարցում (միջազգային հավաստագրում, միջպետական մակարդակի PR կոմպանիաներ, ճյուղային ցուցահանդեսներին և համաժողովներին մասնակցություն և դրանց անցկացում):
Ելնելով պետության մասնակցության տվյալ կարևոր ձևերից` կարելի է հանգել նրան, որ պետությունը պետք է լինի ոչ միայն դիտորդ, այլ նաև իր վրա վերցնի գիտատար և բարձր տեխնոլոգիաների արտադրության և արտահանման զարգացման ծրագրերի հաջող իրականացման պատասխանատվության նշանակալից մասը:
Վերոգրյալ խնդիրների ծրագրավորված լուծումը լրացուցիչ խթան կծառայի Հայաստանում ԱՏԳ զարգացման և արդյունավետ աշխատանքի համար, թույլ կտա ձեռք բերել նորարարական և բարձր տեխնոլոգիական բիզնեսի համար նպաստավոր երկրի իմիջ:
Ստորև բերված բարձր տեխնոլոգիաների արտահանման պետական աջակցության մեխանիզմների օրինակներ, այն երկրներում, որոնք առավել հաջողված են բարձր տեխնոլոգիական սեկտորի աջակցության գործում:
Աղ. 10 Բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման զարգացման պետական աջակցության մեխանիզմների կիրառումը որոշ երկրների օրինակով
._____________________________________________________________________.
|[]| Պետական աջակցության |Աշխարհում կիրառված պրակտիկա |
| | մեխանիզմ | |
|__|__________________________|_______________________________________|
|1.|Ազգային |- Իռլանդիա. Տեխնոլոգիաների արտահանման |
| |կազմակերպությունների` |զարգացման աջակցության պետական |
| |համաշխարհային շուկա |գործակալությունը (Enterprise Ireland), |
| |տեղափոխման պետական |գրանտների տեսքով մասնագիտական |
| |աջակցություն |օգնություն է ցույց տալիս տեխնոլոգիայի |
| | |ասպարեզում արտահանման ուղղվածություն |
| | |ունեցող արտադրանքի կազմակերպիչ փոքր |
| | |արտադրություններին` խորհրդատուների |
| | |ներգրավման, շուկայի հետազոտման, |
| | |մարկետինգային միջոցառումների անցկացման |
| | |և համաշխարհային շուկայում բիզնեսի |
| | |զարգացման մարտավարության մշակման համար:|
| | | |
| | |- Հնդկաստան. Պետության կողմից փոքր ու |
| | |միջին կազմակերպությունների` |
| | |էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման |
| | |արտահանման առաջընթացի հարցերով հնդկական|
| | |Համաժողովի հավանությանն արժանացած |
| | |միջազգային ցուցադրումներում |
| | |մասնակցության համար եկամուտների 90%-ի |
| | |համաֆինանսավորում: |
| | | |
| | |- Ֆինլանդիա. Պետության աջակցությամբ |
| | |բարձր տեխնոլոգիական արտահանումը |
| | |միավորող FinPro ասոցիացիան ֆիննական |
| | |կազմակերպությունների արտադրանքի և |
| | |ծառայությունների առաջխաղացման համար |
| | |կազմակերպել է մի շարք նորարարական |
| | |կենտրոններ ԱՄՆ-ում, Չինաստանում և |
| | |Ռուսաստանում: |
|__|__________________________|_______________________________________|
|2.|Հատուկ ռիսկային ֆոնդերի |- Իռլանդիա. Իռլանդիայի Կառավարության |
| |ստեղծում |կողմից 2008 թ.-ին «խելացի տնտեսության» |
| | |կառուցման հաստատված նախաձեռնության |
| | |շրջանակներում, առանձնացվում է 500 |
| | |մլն. եվրո փոքր կազմակերպությունների |
| | |կողմից հեռանկարային տեխնոլոգիական |
| | |աշխատությունների ֆինանսավորման կամ |
| | |տեխնոլոգիական Start-up-ների ստեղծման 5 |
| | |ռիսկային ֆոնդերի ձևավորման համար |
| | |(75-150 մլն. եվրո ծավալով): |
|__|__________________________|_______________________________________|
|3.|Ծրագրային ապահովում և IT |- Ճապոնիա. Արտահանմանը ֆինանսական |
| |լուծումներ արտահանող |օգնություն է ցույց տալիս միջազգային |
| |ազգային |համագործակցության Ճապոնական բանկը: |
| |կազմակերպություններին |Կրեդիտը տրամադրվում է տեխնիկա և |
| |մասնագիտացված բանկերի |տեխնոլոգիա արտահանող ճապոնական |
| |կողմից կրեդիտների և |կազմակերպություններին 10 տարի մարման |
| |արտահանման գործառույթների |ժամկետով պայմանագրի արժեքի 85%-ի |
| |երաշխիքի տրամադրում |գումարով Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի |
| | |և արտադրության նախարարության կողմից |
| | |հատուկ ապահովագրություն ստանալուց հետո:|
| | | |
| | |- Չինաստան. Ծրագրային ապահովման |
| | |արտահանման խթանման նպատակով Չինաստանի |
| | |Արտահանման-ներմուծման բանկը արտոնյալ |
| | |պայմաններով կրեդիտ է տրամադրում այն |
| | |կազմակերպություններին, որոնց ԾԱ |
| | |արտահանման ծավալը կազմում է տարեկան |
| | |ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար: |
|__|__________________________|_______________________________________|
|4.|Պետական |- Ճապոնիա. Արտահանման և ներդրումների |
| |կազմակերպությունների |ապահովագրության գծով Ճապոնական |
| |կողմից իրականացվող IT և |գործակալություն: |
| |բարձր տեխնոլոգիական | |
| |արտահանման |- Չինաստան. Արտահանման կրեդիտների |
| |ապահովագրություն |ապահովագրության Չինական կորպորացիա: |
| | | |
| | |- Հարավային Կորեա. Կորեական արտահանման |
| | |ապահովագրության կորպորացիա: |
| | | |
| | |- Բրազիլիա. Արտահանման կրեդիտների |
| | |ապահովագրության Բրազիլական |
| | |կազմակերպություն: |
|__|__________________________|_______________________________________|
|5.|Ծրագրային ապահովման և IT |- Հնդկաստան. Ֆինանսավորվում է փոքր ու |
| |լուծումներ մշակող |միջին կազմակերպությունների կողմից ISO |
| |կազմակերպությունների` |ստանդարտներով սերտիֆիկացման (բայց ոչ |
| |միջազգային ստանդարտների |ավել քան 1.5 հազար ԱՄՆ դոլար) ծախսերի |
| |պահանջներին |75%-ը: |
| |համապատասխանության | |
| |սերտիֆիկացման |- Չինաստան. IT ասպարեզում փոքր ու միջին|
| |համաֆինանսավորում |կազմակերպություններին պետության կողմից |
| | |վճարվում են ISO և ՍՄՄ ստանդարտներով |
| | |սերտիֆիկացման հետ կապված բոլոր ծախսերը:|
|__|__________________________|_______________________________________|
|6.|Բարձր տեխնոլոգիական |- Հնդկաստան. IT ասպարեզում |
| |սարքավորումների |արտասահմանյան պատվերների շուկայի մոտ |
| |մատակարարներին |15%-ը կազմում են օֆսեթային գործարքներով|
| |գնորդ-պետության տարածքում |պարտավորությունները: Ընդ որում գործող |
| |ծրագրային ապահովման և ԾԱ |դիրեկտիվների պահանջներին համապատասխան |
| |սպասարկման, ճարտարագիտական|Հնդկաստան բարձր տեխնոլոգիաների |
| |սերվիսների և այլնի |մատակարարը (զինուժի, ավիացիոն |
| |տեղակայման ապահովման |տեխնիկայի և այլն) պետք է ազգային |
| |պարտականություն նախատեսող |կազմակերպություններում տեղակայի այսպես |
| |օֆսեթային ծրագրերի |կոչված «փոխհատուցման» ծառայությունների |
| |զարգացում |համար մատակարարման պայմանագրի գնի |
| | |30-50%-ի չափով պատվեր: |
._____________________________________________________________________.
Սույն ծրագրում մեր կողմից ներկայացված առաջարկները, որոնք վերաբերում են ՀՀ կառավարության աջակցությանը, հաշվի են առնում վերը նշված տեխնոլոգիաների արտահանման առաջխաղացման այլ երկրների հաջող պրակտիկան:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ԱՏԳ ստեղծման
առավելությունները և շահերը
Ակնկալվող առավելությունները և շահերը ՀՀ համար
Երկրի համար «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում ԱՏԳ ստեղծման հիմնական ակնկալվող առավելությունները կլինեն.
- ուղիղ արտասահմանյան ներդրումների ներգրավումը,
- արտահանման մեծացումը,
- արտահանման և ՀՆԱ-ի կառուցվածքի դիվերսիֆիկացումը. բարձր տեխնոլոգիաների արտադրության, բարձրարժեք ծառայությունների և արտադրանքի ավելացումը,
- նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության զբաղվածության ավելացումը,
- կազմակերպման, ղեկավարման, ֆինանսների ասպարեզում համաշխարհային փորձի ուսումնասիրման և ներդրման հաշվին աշխատուժի որակավորման բարձրացումը,
- «ուղեղների արտահոսքի» խնդրի մասնակի լուծումը,
- առաջադեմ տեխնոլոգիաների ներգրավումը,
- նորարարության զարգացումը,
- նոր արտադրությունների կազմավորման հաշվին ՀՆԱ-ի լրացուցիչ աճի ապահովումը,
- պետության իմիջի բարձրացումը` որպես նորագույն մրցունակ արտադրություններ/ծառայություններ «առաքողի»,
- լայնածավալ ռազմավարական նախագծի (ԱՏԳ ստեղծում) իրականացումը` առանց բյուջեից ուղիղ կապիտալ ֆինանսական ներդրումների (ԱՏԳ ստեղծման ներդրումները իրականացնում են Նախաձեռնողները),
Այստեղ հատուկ շեշտը պետք է դնել արտասահմանյան ներդրումների ներգրավման, արտահանման մեծացման և դրա կառուցվածքի դիվերսիֆիկացման վրա` որպես Հայաստանի Կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական գերակայությունների:
Այլ երկրների ԱՏԳ ստեղծման հաջող փորձի օրինակներ
Հաջորդիվ` որոշ պետությունների օրինակով, ներկայացված է ԱՏԳ մեխանիզմների իրականացման տնտեսական արդյունքը ի թիվս` պետական աջակցության այլ միջոցառումների, ուղեկցող ենթակառուցվածքների ապահովման, գործարար կլիմայի հետագա բարելավման, տնտեսության կառուցվածքային վերափոխումների և բիզնեսի կարգավորման ոլորտում թափանցիկ պետական քաղաքականության:
Բանգլադեշ
Բանգլադեշում պատմականորեն արտադրվել են բարձրորակ կտորեղեն և ջութե ապրանքներ: Ջութը Բանգլադեշի գլխավոր արտահանվող ապրանքն է: Տասնամյակների ընթացքում (20-րդ դարի 50-60-ական թվականներին), ջութի համաշխարհային արտադրության գրեթե 80%-ը կենտրոնացված էր Բանգլադեշում: Սինթետիկ կտորների արտադրության զարգացման արդյունքում նախորդ դարի 70-ական թթ-ին ջութի արտադրությունն անկում ապրեց: Առևտրային հավասարակշռության ճեղքը հնարավոր եղավ ծածկել թեթև արդյունաբերության զարգացման հաշվին, որը համաշխարհային շուկաներում շատ արագ գտավ իր սպառողին:
Նախորդ հարյուրամյակի 80-ականների սկզբին կառավարությունը որոշեց զբաղվել արդյունաբերական-արտադրական տիպի ազատ տնտեսական գոտիների ստեղծման գաղափարի իրականացմամբ: Այդ պահի դրությամբ Բանգլադեշում կար ընդամենը 50 թեթև արդյունաբերական գործարան:
Արտասահմանյան ներդրողները (Կորեա, Հոնգկոնգ, Չինաստան, Թայվան) օգտվեցին Բանգլադեշի մրցակցային առավելություններից` աշխատանքի ցածր վարձատրությունից:
Արդյունքում, 2009-ին Բանգլադեշում շահագործվում է տեքստիլ արտադրության և վերամշակման 4500 գործարան, դրանք բերում են 75% արտահանման հասույթի (Բանգլադեշի Ազգային Բանկի տվյալներ), դրանցում զբաղված են գրեթե 2 մլն. աշխատողներ: ԱՏԳ-ն հանդիսանում է Բանգլադեշի դինամիկ զարգացող այդ ճյուղի կենտրոնը:
- 2009-ի համար օտարերկրյա ուղիղ ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը 1994 թ-ից սկսած կազմել է 1 500 մլն. ԱՄՆ դոլար: Տվյալ արդյունքը վերջին տարիներին խթանել է տեղական գործարարների կողմից լրացուցիչ կապիտալի ներդրումների գործընթացը:
- Բանգլադեշի տեքստիլ ապրանքների արտահանումը, չնայած համաշխարհային ճգնաժամին, համաշխարհային բանկի տվյալներով աճել է: Համաշխարհային բանկի և Բանգլադեշում ԱՏԳ-ի հարցով Պետական Գործակալության տվյալներով 2009 թ-ին Բանգլադեշի ԱՏԳ-ում զբաղված է եղել 200 հազ. մարդ, դրանցում գեներացվում (առաջանում) է ազգային արտահանման և ներդրումների զգալի մասը:
Գրաֆիկ 1. Բանգլադեշի տնտեսությունում միջին տարեկան ՕՈՒՆ և արտահանման ծավալը
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Սինգապուր
Ազատ տնտեսական գոտու օգտագործմամբ արտահանման քաղաքականության վարումը առավել հաջողությունների է հասել Սինգապուրում: Սինգապուրի լիբերալ արտահանման և ներմուծման ռեժիմը թույլ է տալիս դիտարկելու այդ քաղաք-պետությունը` որպես միասնական արտահանման տարածք: Արտահանվող արտադրության կազմակերպման համար կառավարությունը կղզու մի շարք շրջաններ հայտարարեց որպես արդյունաբերական գոտիներ, այսինքն` ամբողջությամբ արտահանմանը նպատակաուղղված արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման համար ամբողջությամբ ապահովված տարածքներ: Պետությունը ֆինանսավորեց արդյունաբերական ենթակառուցվածքի համակարգի ստեղծումը, ներառյալ` ճանապարհները, էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջրամատակարարումը, կապի և հեռահաղորդակցման համակարգը և այլն: Վերջին 2 տասնամյակում Սինգապուրի տնտեսությունում տեղի ունեցավ կառուցվածքային փոփոխություն դեպի բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության աճը:
Ազատ առևտրի և արդյունաբերական գոտիների ստեղծումը իրականացվում է հատուկ ծրագրի շրջանակներում, որի իրագործումը սկսվեց 1970 թ-ին, երբ Սինգապուրի պառլամենտը օրենք ընդունեց «Տնտեսության զարգացման խթանման մասին»:
80-ական թթ-ի վերջին Սինգապուրում կազմավորվեց 25 արդյունաբերական շրջան (այդ թվում Դուրոնգում, Կրանջիում, Սունգեյ Կադուտում, Յու Տիում, Լոյանգում և այլն), որտեղ ստեղծվել է գրեթե 4 հազ. ձեռնարկություն` 183 հազ. զբաղեցված մարդկանց ընդհանուր թվով: Այդ կազմակերպություններում կապիտալ ներդրման ծավալը կազմում է ավելի քան 20 մլրդ. սինգապուրյան դոլար:
90-ական թթ.-ի սկզբին արդյունաբերական գոտիներին էր բաժին ընկնում Սինգապուրի վերամշակման արդյունաբերական արտադրանքի արտահանման գրեթե 80%-ը:
Անցումը գիտատար ճյուղերի զարգացման առաջնահերթությունը սկսվեց 70-ական թթ-ի վերջին: Խնդիր էր դրվել քաղաք-պետությունը վերածելու տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրող ռեգիոնալ կենտրոնի: Հատուկ ուշադրություն է դարձվում բիոտեխնոլոգիային, էլեկտրոնիկային, արհեստական ինտելեկտի (բանականության) ստեղծմանը, լազերային տեխնոլոգիային, ռոբոտատեխնիկային, ինֆորմատիկայի և կապի շրջանում տեխնոլոգիաներին: Այդ խնդիրների շրջանակներում ստեղծվեցին գիտական պարկեր.
- Սինգապուրյան գիտական պարկը (SSP) հիմնադրվել է 1980 թ-ին, ներկայումս ռեզիդենտ-կազմակերպությունների թիվը կազմում է 307 (ԻՏ և էլեկտրոնիկա), վենչուրային նախագծերով զբաղվող 2 կազմակերպություն, այն կողմնորոշված է ԱԱԿ-ների (անդրազգային կազմակերպություններ), ինչպես նաև նոր տեխնոլոգիաների փոխանցման և ներդրման վրա:
- Բազմաֆունկցիոնալ արդյունաբերական տեխնոպարկ One North (1N), ստեղծվել է 2005 թ-ին: Ծրագրի ներդրումները կազմել են 15 մլրդ. դոլար, կողմնորոշված է մանր և միջին ձեռնարկությունների և նոր տեխնոլոգիաների ստեղծման վրա:
Համաշխարհային Բանկի տվյալների համաձայն` 1966-1990 թթ-ի արդյունքներով Սինգապուրում տնտեսական աճի միջին մակարդակը կազմել է 8.5%, 1993 թ-ին` 9.9%, 1994 թ-ին` 10%, 1997 թ-ին` 8.9%, 2002-2007 թթ-ին` 6.6%: Գրաֆիկ 2-ը ցույց է տալիս Սինգապուրի արտահանման ծավալների աճը, այդ թվում բարձր տեխնոլոգիական արտադրանքի:
Գրաֆիկ 2. Սինգապուրի տնտեսությունում ՕՈՒՆ և արտահանման ծավալը
Աղբյուրը. Համաշխարհային Բանկ, RCF հաշվարկներ
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
2-րդ գրաֆիկը ցույց է տալիս արդյունքը, որը ծրագիրը ունեցել է ՕՈՒՆ ծավալների վրա: Եթե 1970 թ-ին օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել 93 մլն., ապա 2010-ին այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 38 մլրդ.: Այդ շրջանում ՕՈՒՆ կուտակված ծավալը կազմել է ավելի քան 300 մլրդ. ԱՄՆ դոլար (Համաշխարհային Բանկի տվյալները):
Մալազիա
«ՈՒղիղ ներդրումները խթանելու մասին» օրենքի ընդունումից հետո` 1986 թ.-ին, Մալազիայում ստեղծվեց օտարերկրյա ներդրողներին ներգրավելու համալիր միջոցառումների ներդրման բազա: Տվյալ միջոցառումների շնորհիվ զարգացման ազդակ ստացած արդյունաբերության ճյուղերի ցանկը բավականին լայն է. գյուղատնտեսական մթերքների, քիմիայի, տեքստիլի, թղթի վերամշակում, էլեկտրոնիկայի արտադրություն: Օրենքը «Պիոներ» կամ «Բարելավված Պիոներ» (բարձր տեխնոլոգիական ճյուղերում աշխատող կազմակերպություններ) կարգավիճակ ստացած ֆիրմաների համար նախատեսում էր հարկային արտոնությունների աստիճանավորում:
Մալազիայի ենթակառուցվածքը ուղղված է բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը. կառավարությունը խոշոր միջոցներ է ներդնում դրանց զարգացման համար: Երկիրը հայտնի է մեծածավալ գիտական ծրագրերով (այսպես կոչված «Կիբերքաղաքներով»), այնպիսիք, ինչպիսին է «Մուլտիմեդիական գերմիջանցքը» (MSC ծրագիրը թողարկվել է 1996 թ.-ին), որում հաղորդակցության կառուցվածքը կարող է մրցել լավագույն համաշխարհային համանման կենտրոնների հետ: Ծրագիրը նպատակ ունի վերածելու Մալազիան IT-դաշտում առանցքային խաղացողի մինչև 2020 թվականը:
Այդպիսի միջոցառումների արդյունքը դարձավ արդյունաբերության վերամշակող ճյուղերի արտահանման աճը և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման աճը (Համաշխարհային Բանկի տվյալները): 2009 թ.-ին Մալազիայի արտահանման ավելի քան քառորդ մասը կազմել է բարձր տեխնոլոգիական արտադրանքը:
Գրաֆիկ 3. ՕՈՒՆ-ի ծավալը Մալազիայի տնտեսությունում և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ծավալը
Աղբյուրը. Համաշխարհային Բանկ, RCF հաշվարկներ
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
ՕՈՒՆ կտրուկ աճ տեղի ունեցավ 1987 թ.-ին խթանող միջոցառումներ կիրառելուց հետո («ՈՒղիղ ներդրումների խթանման մասին» օրենքի ընդունումից հետո): 2010 թ.-ի համար ՕՈՒՆ ծավալը կազմել է ավելի քան 10 մլրդ. դոլար, 1987 թ.-ից սկսած ավելի քան 95 մլրդ. դոլար (Համաշխարհային Բանկի տվյալներ):
Վիետնամ
Վիետնամում առաջին արդյունաբերական պարկը բացվել է 1991 թ.-ին, այսօր դրանք 139-ն են: Ընդհանուր առմամբ դրանք զբաղեցնում են 300 կմ2 տարածք և կենտրոնացված են երկրի հյուսիսային և հարավային մասերում:
Վիետնամում ԱՏԳ ռեզիդենտների կողմից ստացվող արտոնությունները տարբեր գոտիներում տարբեր են: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել արտոնությունների ընդհանուր տեսակները. մեքենաների և սարքավորումների, հիմնական միջոցների, երկրում չարտադրվող որոշակի հումքի ներմուծման տուրքի բացակայություն: Արտոնությունները ներառվում են նաև հողի վարձակալության սուբսիդիաներում:
Քանի որ տարբեր նահանգներ սեփական արտոնությունների ռեժիմ սահմանելու իրավունք ունեն, առկա է տարբեր նահանգների տեղական իշխանությունների միջև սուր մրցակցություն:
Վիետնամում ենթակառուցվածքի ոչ բարձր զարգացման մակարդակ է: 139 գոտուց 33-ն ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ: Այդ պատճառով Վիետնամի կառավարությունը խթանում է արտասահմանյան ներդրողների հետ համատեղ արդյունաբերաենթակառուցվածքային կազմակերպությունների ստեղծմանը, որնոք տեղական ենթակառուցվածքի զարգացման իրավունք և պարտականություն ունեն:
Որպես դրական օրինակ հարկ է բերել Վիետնամա-Սինգապուրյան արդյունաբերական պարկը, որը ունի ջրային սեփական աղբյուրներ, թափոնների վերամշակման հզորություններ և սեփական էլեկտրակայան:
Էժան աշխատուժի և արտադրության մյուս գործոնների համակցումը վերջին ժամանակներս ձևավորել է Վիետնամի որպես այնպիսի համբավ ունեցող պետություն, որը շուտով կդառնա օտարերկրյա ուղիղ ներդրումների համաշխարհային կենտրոն:
Վիետնամի դեռևս թույլ զարգացած տնտեսության վրա ԱՏԳ-ի ազդեցությունը ահռելի է: Արտահանման և ՕՈՒՆ աճը ուղղակիորեն կապված է ազատ տնտեսական գոտիների ներդրման քաղաքականության հետ: 2006 թ-ից սկսած ԱՏԳ-ից ապրանքների արտահանումը միջինում կազմում է ամբողջ արտահանման ծավալի 20%-ը:
Գրաֆիկ 4. ՕՈՒՆ-ի ծավալը Վիետնամի տնտեսությունում և արտահանման ծավալը
Աղբյուրը. Համաշխարհային Բանկ, RCF հաշվարկներ
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Արդյունքը ավելի քանի 2433 օտարերկրյա ներդրողների ներգրավվումն է և ավելի քան 56 մլրդ. դոլար ՕՈՒՆ կուտակված ծավալը (ընդ որում ակտիվ աճ է նկատվում 1990 թ-ից, երբ երկիրը սկսեց ակտիվորեն ներդնել ԱՏԳ քաղաքականությունը):
Հոնդուրաս
Հոնդուրասը սկսեց ակտիվորեն կիրառել ԱՏԳ քաղաքականությունը 20-րդ դարի 90-ականների սկզբից: Հոնդուրասի ազատ գոտիների հատվածը կազմված է Սան Պեդրո Սաուլ քաղաքի մոտ գտնվող հարաբերականորեն խոշոր խումբ կազմող թեթև արդյունաբերության արտադրողներից: 2008 թ.-ի վերջում այդ գոտիներում տեղակայված էր հիմնականում կտորեղեն և հագուստ արտադրող 342 ռեզիդենտ-կազմակերպություն: Կազմակերպությունների մեծամասնությունը պատկանում է օտարերկրացիների: 2004-2007 թթ.-ի ընթացքում Հոնդուրասի վերամշակման արդյունաբերությունում ՕՈՒՆ 64%-ը բաժին էր ընկնում կտորեղենի և հագուստի արտադրությանը:
Աղ. 11 ՕՈՒՆ Հոնդուրասի ազատ տնտեսական գոտիներում մլն. USD
______________________________________________________________________
Գործունեության 2004 2005 2006 2007 տոկոսը ՕՈՒՆ
տեսակ ընդհանուր
ծավալում,
2004-2007 թթ.,
միջինացված
______________________________________________________________________
Տեքստիլ 92,2 76,3 127,3 197,6 63,70%
Արտադրական ծառայություններ 20,27 22,9 32 20 12,30%
Կոմերցիա - 3,3 8 16,3 5,8 3,50%
Ագրարային արդյունաբերություն
և ձկնորսություն 7,7 7,8 8,2 4,3 3,60%
Ծխախոտային արտադրանք 22,4 5,3 - 0,1 - 3,6 3,10%
Էլեկտրոնային կոմպոնենտներ 28,7 65,3 2,3 - 5,3 11,70%
Ընդամենը 167,97 185,6 186 218,8
______________________________________________________________________
Աղբյուրը. Հոնդուրասի Կենտրոնական Բանկ, 2008 թ.
ԱՏԳ շնորհիվ Հոնդուրասում տեղի ունեցավ արտահանման ծավալների կտրուկ աճ: 2007 թ-ին ԱՏԳ-ից ապրանքների արտահանման ծավալը կազմեց 3.3 մլրդ. դոլար, ինչը կազմում է ընդհանուր ազգային արտահանման 50%-ը: 1993 թ-ից սկսած այդ ցուցանիշը մեծացել է 10 անգամ, ինչը համապատասխանում է տարեկան 20% աճին:
Հոնդուրասի Ազգային Բանկի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՏԳ արտահանման աճի տեմպերը շարունակվում են մեծանալ: Հոնդուրասի ԱՏԳ Ազգային Ասոցիացիայի (Maquila) տվյալներով, կտորեղենի և հագուստի ԱՄՆ արտահանման ծավալի մեծությամբ երկիրը 4-րդն է և զբաղեցնում է շուկայի 5.9%-ը:
Ազատ տնտեսական գոտիների ներդրման քաղաքականությունը օտարերկրյա ներդրումների կտրուկ հոսք բերեց:
Գրաֆիկ 5. ՕՈՒՆ-ի ծավալը Հոնդուրասի տնտեսությունում և արտահանման ծավալը
Աղբյուրը. Համաշխարհային Բանկ, RCF հաշվարկներ
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Վերոնշյալ պետություններից յուրաքանչյուրի փորձը իր ձևով եզակի է, բայց արդյունքում ամենուր ԱՏԳ մեխանիզմների ներդրումը բերեց արտահանման ծավալների էական աճի (այդ թվում բարձր տեխնոլոգիական արտադրանքի` այն երկրներում, որտեղ իրականացվել է այդ ոլորտներում նպատակաուղղված քաղաքականություն), օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի մեծացմանը, զբաղվածության աճին:
Հաջորդիվ աղյուսակում բերվում են ուսումնասիրված երկրներում և Հայաստանում ԱՏԳ ռեզիդենտներին տրամադրվող արտոնությունների կարճ համեմատական բնութագիրը:
Աղ. 12. Որոշ երկրներում տրամադրվող արտոնությունների կարճ համեմատական բնութագիրը
Երկիր Շահու- Այլ հարկային Արտոնու- Պատրաստի Հումքի
թահարկի արտոնություններ թյունների արտադրանքի ներմուծման
տոկոսա- գործո- արտահանման տուրքերը
դրույք ղության և
ժամկետը ներմուծման
տուրքերը
5 տարվա ընթացքում
«Պիոների»
կարգավիճակով
շահագործողի
եկամուտների 70%
չեն հարկվում
Մալազիա 0% «Առաջատար Պիոներ» Միջինը Բացակայում Բացակայում
կարգավիճակով 5 տարի են են
շահագործողի
եկամուտների 100%
չեն ենթարկվում
հարկման (բարձր
տեխնոլոգիաների
արտադրության
խթան)
Վիետնամ 10-15% Սահմանված Միջինում 2 Բացակայում Բացակայում
ժամանակահատվածում տարի են են, եթե
«հարկային «հարկային հումքը չի
արձակուրդներ» արձակուրդ- արտադրվում
ներ»; Վիետնամում
արտահանման
ուղղվածու-
թյամբ արտա-
դրության
գոտում 4
տարի
«հարկային
արձակուրդ-
ներ»,
բարձր տեխնո-
լոգիականում-
8 տարի
Սահմանված
ժամանակահատվածում
«հարկային
արձակուրդներ»
Օտարերկրյա 10 տարվա
սեփականության «հարկային
թույլտվություն; արձակուրդ-
ներ»
Բանգլադեշ 0% Օտարերկրյա Դիվիդենտ- Բացակայում Բացակայում
ներդրումների ների հարկից են են
վերին սահմանի ազատում
բացակայություն;
Կապիտալի և
դիվիդենտների լրիվ
ռեպատրիացիա;
100% Բանգլադեշի Ֆիզիկական
ռեզիդենտներին անձանց
պատկանող բոլոր եկամուտ-
կազմակերպություն- ների հարկից
ների համար ազատում 3
բանկային տարով
հաշիվների
տիրապետման
թույլտվություն
արտասահմանում
Սինգապուր 0% Օրենսդրության Բոլոր Ներմուծման Բացակայում
համաձայն խոշոր կազմակերպու- տուրքերը են
կազմակերպություն- թյունները, բացակայում
ները, որոնցում որոնցում են, արտա-
ներդրված է գործարարները հանումը
առնվազն 1 մլրդ. ներդրել են հարկվում է
սինգ. դոլ.(710 ավելի քան ըստ
մլն. ԱՄՆ դոլ.), 150 մլն. ապրանքների
ստանում են սինգ. դոլ. 15 տարբեր
«պիոների» (106 մլն. խմբերի,
կարգավիճակ և 5 ԱՄՆ դոլ. իջեցված
տարով ազատվում են ավելի) և տոկոսա-
հարկերից: Իսկ եթե խոշոր դրույքով
դրանք արտադրում ձեռնարկու-
են արտահանվող թյունները 1
արտադրանք, ապա մլրդ. սինգ.
արտոնությունները դոլ. (710
գործում են 10 մլն. ԱՄՆ
տարի: Կազմակեր- դոլ.)
պությունները, օտարերկրյա
որոնք չունեն նման ներդրումնե-
կարգավիճակ, բայց րով 15 տարով
արտադրում են ազատվում են
առնվազն 100 հզ հարկերից
սինգ. դոլ. (71 (խոշոր
հզ. ԱՄՆ դոլ.) ներդրումների
արժողությամբ խթան)
արտադրանք, որից
20% արտահանվում
է, նույնպես 5
տարով ազատվում են
հարկերից:
Հոնդուրաս 0% Իրացումից Անժամկետ, Բացակայում Բացակայում
հարկերը- առանց են են
բացակայում են; պայմանների
Մաքուր ակտիվների
հարկը-բացակայում
է;
Տեղական հարկերը-
բացակայում են;
Շահույթի
ռեպատրիացիայի
հարկը-բացակայում
է;
Կապիտալի
ռեպատրիացիայի
հարկը-բացակայում
է;
Տարադրամի
փոխանակման սահ-
մանափակումները-
բացակայում են:
Հայաստան 0% ԱԱՀ-ն բացակայում Անժամկետ, Բացակայում Բացակայում
է; առանց են են
Տեղական հարկերը- պայմանների
բացակայում են;
Կապիտալի,
շահույթի,
դիվիդենտների
ռեպատրիացիայի
հարկը-բացակայում
է;
Արժութային սահ-
մանափակումներ-
բացակայում են;
Անշարժ գույքի
հարկը-
բացակայում է:
Ազատ (անմաքս)
առևտրի գոտի
Վրաստանի և ԱՊՀ
երկրների
մեծամասնության
հետ
Ինչպես կարելի է տեսնել աղյուսակում, ուսումնասիրվող երկրներից մեծամասնությունում արտոնությունները կրում են ժամանակավոր և/կամ պայմանական բնույթ, բացառությամբ Հոնդուրասի և Հայաստանի: Դա ձևավորման փուլում մեծ առավելություն է հայկական ԱՏԳ-ների համար: Մյուս պետություններում տրամադրվող արտոնությունների պայմանական բնույթը պայմանավորված է օտարերկրյա ներդրողների բարձր հետաքրքրությամբ (ձևավորման փուլում այդ պետություններից մեծամասնությունում ևս առավելությունները կրում էին բացարձակ բնույթ), համապատասխանաբար, այժմ այդ պետությունների կառավարություններն արդեն հնարավորություն ունեն մանևրելու և կիրառելու ներդրումների խթանման տարբեր մեխանիզմներ տնտեսության կոնկրետ այն նեղ ոլորտներում, որոնք հետամնաց են կամ ունեն բարձր առաջնահերթություն: Երկարատև հեռանկարում` օտարերկրյա մեծաքանակ ներդրումների ծավալի հոսքի դեպքում, հայկական կառավարությունը նույնպես կարող է նմանատիպ մեխանիզմների օգտագործման հնարավորություն ունենալ:
Նշենք նաև Բանգլադեշում նախատեսված հարկային արտոնությունը, որով ԱՏԳ ռեզիդենտ-կազմակերպությունների աշխատակիցները 3 տարվա ընթացքում ազատվում են ֆիզիկական անձանց եկամուտների հարկումից, որը խթանում է նոր աշխատատեղերի ստեղծմանը և բարձր վարձատրվող աշխատակիցների ներգրավմանը: Ինչպես արդեն նշել ենք տվյալ փաստաթղթում, նմանատիպ (թեկուզ ժամանակավոր) արտոնությունների կիրառումը նպատակահարմար է, մասնավորապես, ազգային start-up-ների աշխատակիցների և նորարարական կազմակերպությունների (ԱՏԳ ռեզիդենտ) համար, որոնք կարող են բիզնեսի ձևավորման փուլում ներգրավել բարձր վարձատրվող մասնագետների:
Պոտենցիալ ռեզիդենտների և ներդրողների համար կանխատեսվող
առավելություններն ու օգուտները
ԱՏԳ ռեզիդենտները/ներդրողները ստանում են հետևյալ արտոնությունները և պրեֆերենցիաները.
- Եկամուտների հարկման բացակայություն,
- ԱԱՀ բացակայություն,
- Մաքսատուրքերի բացակայություն (արտահանման տուրքեր-0%, ռեզիդենտների գործունեության համար հումքի և մետաղների ներմուծման տուրքեր-0%),
- Անշարժ գույքի հարկման բացակայություն,
- Արժութային սահմանափակումների բացակայություն,
- Կապիտալի, շահույթի և շահութաբաժնի ազատ ռեպատրիացիա (repatriation):
Բացի այդ, հնարավոր ներդրողները և ԱՏԳ ռեզիդենտները ստանում են հետևյալ օգուտները և հնարավորությունները.
- Արտադրանքի արտահանման արտոնյալ ռեժիմ. Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրներից մեծամասնության հետ կնքել է ազատ առևտրի մասին համաձայնագրեր:
- Նոր, լայնածավալ սպառման շուկաների զարգացում: Հայաստանը ունի հարմար աշխարհագրական դիրք այնպիսի մեծ սպառման շուկաների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Իրանը, Թուրքիան, Մերձավոր Արևելքը, Հնդկաստանը:
- Արտադրանքի մոտեցումը սպառողին (անդրազգային և այլ խոշոր կազմակերպություններ կարող են մոտեցնել իրենց արտադրանքը հիմնական սպառման շուկաներին):
- Ծախսերի նվազեցում` կապված արտահանման և ներմուծման մաքսատուրքերի բացակայության հետ:
- Որակյալ ենթակառուցվածքի մատչելիություն:
- Որակյալ տեղական աշխատանքային ռեսուրսներ:
- Տարածքների վարձակալման արտոնյալ պայմաններ:
- Առավել էժան աշխատուժի օգտագործում:
- Արտադրվող ապրանքների մրցակցային գին (նվազագույն ծախսումներ):
- Վարչական խոչընդոտների նվազեցում և հեշտացված ընթացակարգեր («մեկ պատուհանի» ծառայություն և մաքսային գործընթացների տեղում իրականացում):
- Ներդրումների վերադարձ բարձր աճով:
- Բիզնես-դաշինքներ (ԱՏԳ-ում գործընկեր կազմակերպությունների հետ):
- Տեղեկատվության փոխանակում (գիտելիքի փոխանակում և ձեռք բերում, հմտությունների և փորձի բարելավում, մրցակցության և կոոպերացիաների խթանում):
- Հեղինակություն:
Հնարավոր ռեզիդենտների համար ԱՏԳ գրավչության հիմնական խթանը կլինեն հարկային արտոնությունները և պրեֆերենցիաները: Ստորև մեր կողմից ներկայացված է ԱՏԳ տարածքում աշխատանքի արդյունավետության ֆինանսական գնահատականը` արտահանվող ապրանք արտադրող կազմակերպության համար:
Հնարավոր ռեզիդենտի համար ԱՏԳ գրավչությունը
Գնահատման ժամանակ համեմատվում է կազմակերպության (արտահանվող ապրանք արտադրող) ԱՏԳ տարածքում գործունեության ֆինանսական գրավչությունը Հայաստանի սովորական հարկային-մաքսային գոտում (ԱՏԳ տարածքից դուրս) աշխատանքի հետ:
Ընդ որում մեր կողմից ուսումնասիրվել են արտադրության երկու տարբերակ. առաջինում արտադրությունում բացառապես տեղական հումքի օգտագործումը, իսկ երկրորդում ներմուծված հումքի հարաբերական մասի օգտագործում, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան մաքսատուրք:
Տարբերակ 1. արտադրությունում բացառապես տեղական հումքի օգտագործում.
Հաշվարկելիս արվել են հետևյալ ենթադրությունները.
1. Միավոր ապրանքի ինքնարժեքը կազմում է նրա արժեքի 80%-ը,
2. Կազմակերպության կողմից ստացված շահույթը վերաներդրվում է, 1 կ. համաձայն ներդրված յուրաքանչյուր 1 պ.մ. հաջորդ տարում տալիս է արտադրվող ապրանքի 1,25 միավոր աճ,
3. Կազմակերպությունը վաճառում է ապրանքը 1 պ.մ. գնով (արտահանման ժամանակ ԱԱՀ-ն միշտ 0% է),
4. Մնացած պայմանները համարում ենք հավասար (միևնույն ինքնարժեքը, հաշվի չենք առնում այլ հնարավոր ազդեցությունները, ինֆլյացիան և այլն):
Այդպիսի ենթադրությունների դեպքում պարզեցված հաշվարկները և արդյունքները բերված են ստորև.
ԱՏԳ-ում գործունեություն 2012 2013 2014 2015 2016 2017
Արտահանման ծավալ (ԱՏԳ),
միավոր ապր. 1000 1250 1563 1953 2441 3052
Միավոր ապր. գինը, պ.մ.
(արտահանման ԱԱՀ-ն 0%) 1 1 1 1 1 1
Եկամուտ 1000 1250 1563 1953 2441 3052
Ինքնարժեք 800 1000 1250 1563 1953 2441
Հարկման բազա 200 250 313 391 488 610
Եկամտահարկ (0%) 0 0 0 0 0 0
ԱՏԳ տարածքում հարկի վճարումից
հետո շահույթը, պ.մ. 200 250 313 391 488 610
______________________________________________________________________
ԱՏԳ-ից դուրս գործունեություն 2012 2013 2014 2015 2016 2017
Արտահանման ծավալ (ոչ ԱՏԳ),
միավոր ապր. 1000 1200 1440 1728 2074 2488
Միավոր ապր. գինը, պ.մ.
(արտահանման ԱԱՀ-ն 0%) 1 1 1 1 1 1
Եկամուտ 1000 1200 1440 1728 2074 2488
Ինքնարժեք 800 960 1152 1382 1659 1991
Հարկման բազա 200 240 288 346 415 498
Եկամտահարկ (20%) 40 48 58 69 83 100
Առանց արտոնության ռեժիմի հարկի
վճարումից հետո շահույթը, պ.մ. 160 192 230 276 332 398
______________________________________________________________________
Շահումը ԱՏԳ-ում աշխատելուց
(եկամտի տարբերություն).
պ.մ. 40,0 58,0 82,1 114,1 156,5 212,2
% 25,0% 30,2% 35,6% 41,3% 47,2% 53,3%
Շահելու աճի տեմպը ԱՏԳ-ում
աշխատելուց % 0% 45% 42% 39% 37% 36%
______________________________________________________________________
ԱՏԳ տարածքում գործունեության ֆինանսական արդյունքը (նույն ենթադրություններով ու հաշվարկներով) ստորև ցույց է տրված գրաֆիկի տեսքով.
Գրաֆիկ 6. ԱՏԳ ռեզիդենտի համար ֆինանսական արդյունքը (տեղական հումքի և նյութերի օգտագործում)
Աղբյուրը. RCF հաշվարկներ
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Տարբերակ 2. Արտադրությունում ներմուծված հումքի/նյութերի օգտագործումը.
Հաշվարկելիս արվել են հետևյալ ենթադրությունները.
1. Միավոր ապրանքի ինքնարժեքը կազմում է նրա արժեքի 80%-ը,
2. Ինքնարժեքում հումքի և նյութերի մասը կազմում է 50%,
3. Օգտագործվող հումքի և նյութերի ծավալում ներմուծված բաղադրիչների մասը կազմում է 70%,
4. Կազմակերպության կողմից ստացված շահույթը վերաներդրվում է, համապատասխանաբար 1 կ. համաձայն ներդրված յուրաքանչյուր 1 պ.մ. հաջորդ տարում տալիս է արտադրվող ապրանքի 1,25 միավոր աճ,
5. Կազմակերպությունը վաճառում է ապրանքը 1 պ.մ. գնով (արտահանման ժամանակ ԱԱՀ-ն միշտ 0% է),
6. Ներմուծված հումքը և նյութերը ենթակա են հարաբերական 10% մաքսատուրքի,
7. Մնացած պայմանները համարում ենք հավասար (միևնույն ինքնարժեքը, հաշվի չենք առնում այլ հնարավոր ազդեցությունները, ինֆլյացիան և այլն):
Այդպիսի ենթադրությունների դեպքում պարզեցված հաշվարկները և արդյունքները բերված են ստորև.
ԱՏԳ-ում գործունեություն 2012 2013 2014 2015 2016 2017
Արտահանման ծավալ (ԱՏԳ),
միավոր ապր. 1000 1250 1563 1953 2441 3052
Միավոր ապր. գինը, պ.մ.
(արտահանման ԱԱՀ-ն 0%) 1 1 1 1 1 1
Եկամուտ 1000 1250 1563 1953 2441 3052
Ինքնարժեք 800 1000 1250 1563 1953 2441
Ներմուծվող հումքի և նյութերի
համար մաքսատուրքերի վճարման
լր. ծախսեր (10%) 0 0 0 0 0 0
Հարկման բազա 200 250 313 391 488 610
Եկամտահարկ (0%) 0 0 0 0 0 0
ԱՏԳ տարածքում հարկի վճարումից
հետո շահույթը, պ.մ. 200 250 313 391 488 610
ԱՏԳ-ից դուրս գործունեություն 2012 2013 2014 2015 2016 2017
Արտահանման ծավալ (ոչ ԱՏԳ),
միավոր ապր. 1000 1172 1374 1610 1887 2211
Միավոր ապր. գինը, պ.մ.
(արտահանման ԱԱՀ-ն 0%) 1 1 1 1 1 1
Եկամուտ 1000 1172 1374 1610 1887 2211
Ինքնարժեք 800 938 1099 1288 1509 1769
Ներմուծվող հումքի և նյութերի
համար մաքսատուրքերի վճարման
լր. ծախսեր (10%) 28 33 38 45 53 62
Հարկման բազա 172 202 236 277 325 380
Եկամտահարկ (20%) 34 40 47 55 65 76
Առանց արտոնության ռեժիմի հարկի
վճարումից հետո շահույթը, պ.մ. 138 161 189 222 260 304
Շահումը ԱՏԳ-ում աշխատելուց
(եկամտի տարբերություն).
պ.մ. 62,4 88,7 123,5 169,1 228,7 306,1
% 45,3% 55,0% 65,3% 76,3% 88,1% 100,6%
Շահելու աճի տեմպը ԱՏԳ-ում
աշխատելուց % 0% 42% 39% 37% 35% 34%
______________________________________________________________________
ԱՏԳ տարածքում գործունեության ֆինանսական արդյունքը (նույն ենթադրություններով ու հաշվարկներով) ստորև ցույց է տրված գրաֆիկի տեսքով.
Գրաֆիկ 7. ԱՏԳ ռեզիդենտի համար ֆինանսական արդյունքը (ներմուծված հումքի և նյութերի օգտագործում)
Աղբյուրը. RCF հաշվարկներ
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Ներկայացված հաշվարկներից պարզ է, որ նույնիսկ արտադրությունում բացառապես տեղական հումքի օգտագործման դեպքում, պայմանական արտադրողի շահույթի տարբերությունը ԱՏԳ շրջանակներում գործունեություն իրականացնելու և ԱՏԳ տարածքից դուրս գործունեություն իրականացնելու դեպքում, կարող է լինել աշխատանքի առաջին տարում 25%-ից մինչև վեցերորդ տարում 53% (հաշվի առնելով արված ենթադրությունները):
ԱՏԳ ստեղծման ակնկալվող արդյունավետությունը «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի համար
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում ԱՏԳ-ի ստեղծումը ձեռնարկությունների համար կլինի զարգացման որակապես նոր էտապ: ԱՏԳ ստեղծումը նոր հնարավորություններ կբացի և զգալի դրական արդյունք ցույց կտա, մասնավորապես.
- Հնարավորություն կտա սեփական արտադրությունը ներառելու ԱՏԳ-ում և օգտվելու ԱՏԳ բոլոր ներկայացվող արտոնություններից և առավելություններից:
- Հնարավորություն կտա զարգացնելու առկա ձեռնարկությունները և ստեղծելու նորերը, ապրանքների/ծառայությունների գների հարցում դառնալու առավել մրցունակ, լուծելու սպառման շուկայի հարցը և մեծացնելու եկամուտները:
- Հնարավորություն կտա վարձակալության տրվող տարածքներից ստանալու առավելագույն արդյունք, էականորեն մեծացնելու տվյալ հոդվածներով ձեռնարկության եկամուտները:
- Հնարավորություն կտա բարելավելու ենթակառուցվածքը և նյութատեխնիկական բազան:
- Հնարավորություն կտա գիտական մշակումների և հետազոտությունների կոմերցիալիզացմանը, նոր փոքր գիտարար ֆիրմաների ստեղծմանը (spin-off կազմակերպություններ):
- Կապահովի high-tech-ի ասպարեզում բրենդի (ՄԱՐՍ և ԵՐՄՄԳՀԻ) ստեղծմանը, ինչպես նաև այդ բրենդի լայն համաշխարհային ճանաչողությանը` վերջինիս օգտագործմանն ուղեկցող հնարավորություններով:
Ծրագրի SWOT վերլուծություն
Ստորև բերվում է Ծրագրի կրճատ SWOT վերլուծությունը.
._____________________________________________________________________.
| ՈՒժեղ կողմեր` |Թույլ կողմեր` |
| | |
|ԱՏԳ-ում գործող արտոնությունների և |Բարձր տեխնոլոգիաների և |
|պրեֆերենցիաների էական ծավալը |նորարարությունների ֆինանսական |
|(հարկերի և տուրքերի զրոյական |աջակցության չզարգացած համակարգը |
|տոկոսադրույքներ |(փոխառութային ֆինանսավորում, |
|(բացառությամբ` սոցիալականի), |ուղիղ և վենչուրային |
| |ներդրումներ և այլն), |
|ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու |Ազգային բիզնեսի համար միջազգային |
|համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, |շուկաներ դուրս գալու |
| |բարդությունը, |
|Հարուստ գիտատեխնիկական |Որակավորված մենեջերների պակաս, |
|ժառանգությունը, |բարձր տեխնոլոգիաների և |
|Ցածր վարձատրվող և որակավորված |տեխնոլոգիաների տրանսֆերտի/ |
|աշխատանքային ռեսուրսների |փոխանցման ոլորտում բարձրակարգ |
|առկայությունը, |մասնագետների սահմանափակ |
| |քանակություն, |
|Որոշակի բնական ռեսուրսների |Ներկայիս տրանսպորտային |
|առկայությունը (մասնավորապես` պղինձ,|սահմանափակումները, |
|թանկարժեք և հազվագյուտ մետաղներ), | |
|Ձեռնտու աշխարհագրական դիրքը |Հայրենական և արտասահմանյան |
|(տրանզիտային պոտենցիալ, |գիտահետազոտական և փորձարարա- |
|մոտիկություն |կոնստրուկտորական աշխատանքների |
|իրացման խոշոր շուկաներին), |պոտենցիալ սպառողների հետ թույլ |
| |կապերը, |
|Քաղաքական կայունություն, |Նոր տեխնոլոգիական կադրերի |
|Գիտատար և բարձր տեխնոլոգիաների |պատրաստման հետամնաց համակարգ, |
|արդյունաբերության զարգացմանը |Փոքր ներքին սպառողական շուկա: |
|նպատակամղված պետական աջակցություն, | |
|Կոմերցիոն հեռանկարներ ունեցող | |
|գիտական գաղափարների և մշակումների | |
|մեծ պաշար: | |
|___________________________________|_________________________________|
|Ռիսկեր` |Հնարավորություններ` |
| | |
|Գիտական և տեխնոլոգիական կադրերի |Ներքին և համաշխարհային |
|ծերացում, կրթության որակի անկում, |շուկաներում բարձր տեխնոլոգիաների |
|ՈՒղեղների արտահոսք, կադրային սովի |ոլորտի ապրանքների և |
|առաջացում, |ծառայությունների պահանջարկի աճը, |
|Նորարարական զարգացման ոլորտում |Նորարարական և գիտատար |
|զարգացող երկրների միջև |տեխնոլոգիաների պահանջարկի |
|մրցակցության ուժեղացումը, |բավարարումը անդրազգային |
| |կազմակերպությունների կողմից, |
|Խոշոր միջազգային |Սփյուռքի ներդրումային ռեզերվի |
|կազմակերպությունների ներգրավման |օգտագործում, |
|բարդությունը, |Երկրի ղեկավարության ամուր |
|Անկայունությունը տարածաշրջանում և |դիրքորոշումը ինովացիոն |
|այլ ֆորս-մաժորային հանգամանքներ: |ինֆրաստրուկտուրայի/ |
| |ենթակառուցվածքի զարգացման |
| |հարցում, |
| |Տեխնոլոգիաների տրանսֆերտի շնորհիվ|
| |աշխատանքի արտադրողունակության |
| |էական բարձրացումը, |
| |Առաջնորդությունը հեռանկարային |
| |բարձր տեխնոլոգիական ճյուղերի |
| |շարքում ի հաշիվ մրցակցային |
| |առավելությունների, |
| |Բարձր տեխնոլոգիաների իրացման |
| |շուկաների աճը` ի հաշիվ |
| |ինտեգրացիոն գործընթացների (ազատ |
| |առևտրի գոտի ԱՊՀ-ում), |
| |Մտավոր ռեսուրսների ներգրավման |
| |համար պայմանների ստեղծումը, այդ |
| |թվում` ի հաշիվ հայրենադարձության |
| |Տեղի որակավորված մասնագետների |
| |համար բարձր վարձատրվող |
| |աշխատատեղերի ստեղծումը: |
._____________________________________________________________________.
Ռիսկերի կրճատման հնարավոր ուղիները
1. Գիտական և տեխնոլոգիական կադրերի ծերացում, կրթության որակի անկում: Սա առավել քան կարևոր ռիսկերից մեկն է: Տվյալ ռիսկի հաղթահարման համար հիմնական ջանքերը պետք է գործադրեն պետությունը և հենց տեխնիկական ԲՈՒՀ-երը: Պետական ճարտարագիտական համալսարանի բազայի արմատական բարելավումը (նոր ստանդարտների և կրթական ժամանակակից մակարդակի ներդրմամբ) ունակ է ապահովելու գիտելիքների փոխանցումը և նոր պահանջված մասնագիտացումների ձեռքբերումը: ԱՏԳ շահագործողներին կադրերով ապահովելու համար անհրաժեշտ է պետության համագործակցությունը ԱՏԳ շահագործողների հետ սկսած մասնագետների քանակի և կրթության ուղղվածության պետական պատվերի ձևավորման մակարդակից: Ինչպես նաև անհրաժեշտ է մշակել և իրականացնել որակավորված մասնագետների հայրենադարձության ծրագիր:
2. ՈՒղեղների արտահոսք, կադրային սովի առաջացում: ԱՏԳ ստեղծումը և դրանց զբաղեցումը պրոֆիլային շահագործողներով կնպաստի ուղեղների արտահոսքի գործընթացի թուլացմանը` հնարավորություն տալով ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր:
3. Ինովացիոն զարգացման ոլորտում զարգացող երկրների միջև մրցակցության ուժեղացումը: Անհրաժեշտ է համաշխարհային բարձր տեխնոլոգիաների ճյուղի նոր միտումների և այլ երկրներում օգտագործվող ներդրողների և տեխնոլոգիաների ներգրավման մեխանիզմների շարունակական մոնիտորինգ: Արտոնությունների և պրեֆերենցիաների մեխանիզմների մշտական բարելավումը (կատարելագործումը) բոլոր մակարդակներում որոշումների ընդունման ճկունության և արագության ապահովմամբ, երկրի մրցակցային առավելությունների առավելագույնս օգտագործման հետ միասին կարող են պարարտ հող ստեղծել նույնիսկ խիստ մրցակցային պայմաններում:
4. Անդրազգային կազմակերպությունների ներգրավման բարդությունը: Խոշոր միջազգային կազմակերպությունների ներգրավման համար կմշակվի մարկետինգային ռազմավարություն: Հատուկ գործակալությունների, սփյուռքի և ոչ պաշտոնական կապերի օգտագործմամբ կանցկացվեն PR ակցիաներ: Այս գործընթացում նաև կարևոր է աջակցությունը պետական մակարդակում (լրացուցիչ պրեֆերենցիաների տրամադրում, ներդրումային երաշխիքների ապահովում և այլն):
Հիմնական եզրահանգումներ
Ներկայումս ինչպես առաջատար, այնպես էլ զարգացող երկրների առանցքային խնդիրն է հանդիսանում տնտեսության մրցունակության բարձրացումը:
ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ռազմավարության առաջնահերթային ուղղությունների շարքին դասվում են`
- Օտարերկրյա ներդրումների ներգրավումը,
- Հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում,
- Արտահանման ավելացումը և դրա համակարգի դիվերսիֆիկացումը (բարձր տեխնոլոգիական և գիտատար արտադրանքի արտահանման մասնաբաժնի ավելացում),
- Գիտատար արտադրության զարգացում:
ԱՏԳ գործունեության փորձն աշխարհում վկայում է այն մասին, որ այս մեխանիզմը հանդիսանում է վերոնշյալ խնդիրների լուծման ամենագործուն միջոցը:
Միջազգային կորպորացիաներն իրենց գործունեության համար արտոնյալ պայմանների փնտրտուքում ազատ տնտեսական գոտիները դիտում են որպես բարենպաստ տարածքներ, որտեղ հնարավոր է մեծ շահույթ ստանալ:
Խոշորագույն անդրազգային կորպորացիաները սեփական արտադրության կազմակերպումը ԱՏԳ-ում համարում են իրենց էկսպանսիայի կարևորագույն ուղղություն տեղական շուկաներում և ներկայումս տարբեր ԱՏԳ-ների միջոցով անցնում է համաշխարհային ապրանքաշրջանառության ավելի քան երեսուն տոկոսը:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ի կատարումն ՀՀ և ՌԴ միջև կնքված միջկառավարական համաձայնագրերի, ղեկավարվելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքով, օգտագործելով «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ի ղեկավարման տակ գտնվող «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների բազայի ներուժը, ինչպես նաև «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ի որպես Արևմտյան Եվրոպայի խոշորագույն բարձր տեխնոլոգիական և նորարարական ու ինֆորմացիոն-կոմունիկացիոն տեխնոլոգիաների ռուսական շուկայում առաջատար կազմակերպության կարողություններն ու փորձը` «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն, հանդես գալով որպես ԱՏԳ Կազմակերպիչ, մշակել է Հայաստանում «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում երկու ԱՏԳ-ների ստեղծման այս Ծրագիրը` արդյունաբերա-արտադրական և տեխնիկակիրառական տիպի, բարձր/գիտատար տեխնոլոգիաների և արտադրանքի (high tech), նորարարությունների և R&D գլոբալ ուղղվածությամբ:
Ծրագրի իրականացումը, ինչպես ակնկալվում է, կօգնի պետությանը լուծելու հետևյալ խնդիրները`
- օտարերկրյա ներդրումների ներգրավման,
- արտահանման ավելացման,
- բարձր և գիտատար տեխնոլոգիաների արտահանման մասնաբաժնի ավելացման,
- նոր աշխատատեղերի ստեղծման,
- չօգտագործվող արտադրական հզորությունների ներգրավման,
- Հայաստանի գիտական և ինժեներական ներուժի մաքսիմալ օգտագործման,
- բնակչության եկամուտների ավելացման,
- որակավորված աշխատուժի ավելացման` կազմակերպման, կառավարման, ֆինանսների ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրության և ներդրման հաշվին,
- Հայաստանում նորարարության և նորարարական տնտեսության զարգացման հիմքի ձևավորման,
- տնտեսության մրցունակության բարձրացման:
Ծրագրի հաջող իրականացման համար ծայրահեղ կարևոր է Կազմակերպչի և ՀՀ կառավարության համագործակցությունը, ինչպես նաև պետության մշտական մասնակցությունը և աջակցությունը:
Պետության գիտատար և բարձր տեխնոլոգիական արտադրությունը զարգացնելու, մրցունակ նորարարական տնտեսություն ստեղծելու ամուր մտադրությունը, ինչպես նաև կազմակերպչի` Ծրագրի իրականացման համար զգալի ինտելեկտուալ, ֆինանսական և այլ ռեսուրսներ ներդնելու պատրաստակամությունը, կնպաստեն ՀՀ զարգացման երկարատև նպատակների իրականացմանը «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում ԱՏԳ-ի ստեղծման և զարգացման Ծրագրի բարեհաջող իրականացմանը:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 2-ի
N 84-Ա որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում
գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ
01. .20 թ. - 01. .20 թ.
__________________________
(հաշվետու ժամանակաշրջանը)
Ազատ տնտեսական գոտու անվանումը ___________________________________
Ազատ տնտեսական գոտու
գործառնական տեսակը ___________________________________
Կազմակերպչի անվանումը ___________________________________
Կազմակերպչաիրավական ձևը ___________________________________
Պետական գրանցման համարը ___________________________________
Պետական գրանցման ամսաթիվը ___________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
Կոնտակտային տվյալները ___________________________________
Կազմակերպության գործադիր մարմնի
ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը
___________________________________________
Հաշվետվություն
ազատ տնտեսական գոտում կազմակերպչի գործունեության վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ցուցանիշի անվանումը |Պլանավորված|Փաստացի|
|___|_____________________________________________|___________|_______|
|1. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների| | |
| |(այդ թվում, էլեկտրոնային) անվանումը | | |
| |(թվարկել բոլոր ծառայությունները) | | |
| |. | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|2. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության | | |
| |սակագին (թվարկել բոլոր ծառայությունների | | |
| |սակագները, ՀՀ դրամ *) | | |
| |. | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|3. |Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում | | |
| |իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և | | |
| |ուղղվածությունը | | |
| |. Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`| | |
| | սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ | | |
| | աղբյուրների) | | |
| | | | |
| |. Կապիտալ ծախսեր | | |
| | | | |
| |. Ընթացիկ ծախսեր | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|4. |Կազմակերպչի շահույթը հաշվետու | | |
| |ժամանակաշրջանում (ՀՀ դրամ) | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|5. |Մարքեթինգային միջոցառումների համար | | |
| |իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (ՀՀ | | |
| |դրամ) | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|6. |Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից | | |
| |որպես շահագործող ներգրավված բրենդերը | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|7. |Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի | | |
| |քանակ | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|8. |Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի | | |
| |կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ | | |
| |գործունեության տեսակների | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|9. |Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, | | |
| |զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|10.|Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող | | |
| |կազմակերպությունների ցանկը և գործունեության | | |
| |տեսակը | | |
| |(թվարկել) | | |
._____________________________________________________________________.
* Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով
Հաշվետվություն
հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի
գործունեության վերաբերյալ
._________________________________________________________________________.
|NN|Շահա-|Շահա-|Շահա- |Շահա- |Շահա- |Ընդ- |Հայաս-|Շահա-|Շահա-|Միջին |
|ը/|գոր- |գոր- |գոր- |գոր- |գործողի |հա- |տանի |գոր- |գոր- |աշխատա- |
|կ |ծողի |ծողի |ծողի |ծողի |արտահան- |նուր |տարած-|ծողի |ծողի |վարձի |
| |անվա-|գոր- |կողմից|կողմից|ման |իրա- |քում |շա- |կող- |չափը |
| |նումը|ծու- |զբա- |կատար-|ծավալը |ցու- |իրաց- |հույ-|մից |(դրամ) |
| | |նեու-|ղեցրած|ված |(դրամ)` |մից |ման |թը |ստեղծ|շահա- |
| | |թյան |տարած-|ներ- |ըստ |ստաց-|ծավալը|հաշ- |ված |գործողի |
| | |տե- |քի |դրում-|ապրանքա- |ված |(դրամ)|վետու|աշխա-|կողմից |
| | |սակը |չափը |ների |տեսակների|հա- | |ժամա-|տատե-|ստեղծված |
| | | | |ծավալը|(համաձայն|սույ-| |նակա-|ղերի |աշխատա- |
| | | | |(դրամ)|ԱՏԳԱԱ |թը, | |շրջա-|քանա-|տեղերի |
| | | | | |դասա- |(դը- | |նում,|կը |համար` |
| | | | | |կարգչի) |րամ) | |(դը- | |ըստ |
| | | | | |և արտա- | | |րամ) | |գործու- |
| | | | | |հանման | | | | |նեության |
| | | | | |ուղղու- | | | | |տեսակների|
| | | | | |թյունների| | | | | |
|__|_____|_____|______|______|_________|_____|______|_____|_____|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|__|_____|_____|______|______|_________|_____|______|_____|_____|_________|
|1.| | | | | | | | | | |
|__|_____|_____|______|______|_________|_____|______|_____|_____|_________|
|2.| | | | | | | | | | |
|__|_____|_____|______|______|_________|_____|______|_____|_____|_________|
|3.| | | | | | | | | | |
|__|_____|_____|______|______|_________|_____|______|_____|_____|_________|
| | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.