Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0032.150312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2012 թվականի մարտի 19-ից 20-ը ներառյալ աշխատանքային այցով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ                Հայաստանի Հանրապետության Նախագահ

                    

    Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ              Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,

                                 տարածքային կառավարման նախարար

                                                  

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ            Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                                 նախարար

                                                 

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ               Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 աշխատակազմի ղեկավար

                                           

    Օլեգ ԵՍԱՅԱՆ                  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

                                 Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

                                                      

    Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 մամուլի քարտուղար

                                                                 

    Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

                                                                       

    Արմեն ԳԻՉՅԱՆ                 Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                                                        

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ             Հայաստանի Հանրապետության պետական

                                 պահպանության ծառայության պետի առաջին

                                 տեղակալ

                                                      

    Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ           Հայաստանի Հանրապետության պետական

                                 պահպանության ծառայության պետի տեղակալ,

                                 1-ին բաժնի պետ

                                                         

    Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ               Հայաստանի Հանրապետության պետական

                                 պահպանության ծառայության աշխատակից

                                                             

    Արթուր ԳԱՍՊԱՐՅԱՆ             Հայաստանի Հանրապետության պետական

                                 պահպանության ծառայության աշխատակից

                                                           

    Արտակ ՍԻՄՈՆՅԱՆ               Հայաստանի Հանրապետության պետական

                                 պահպանության ծառայության աշխատակից

                                                      

    Կարեն ԱԶԱՏՅԱՆ                Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 օպերատոր

                                                                

    Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 օպերատոր

                                                     

    Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ               Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 լուսանկարիչ

                                                 

    Նազելի ԶԱՔԱՐՅԱՆ              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 աշխատակազմի հասարակության և

                                 տեղեկատվության միջոցների հետ կապերի

                                 վարչության 1-ին կարգի մասնագետ

                                                   

    Գևորգ  ԱԼԹՈՒՆՅԱՆ             Հանրային հեռուստաընկերության թղթակից

                                                                               

    Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ             «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                                                        

    Արտյոմ ԼԵՎՈՆՅԱՆ              «Արմնյուզ» հեռուստաընկերության թղթակից

                                                           

    Դիանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ          «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                                                                     

    Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ               «Պանորամա.ամ» կայքի թղթակից:

                                               

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկ` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2012 թվականի մարտի 19-ին կազմակերպել Երևան-Մոսկվա, մարտի 20-ին` Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:

(կարգադրությունը փոփ. 17.03.12 ՆԿ-33-Ա կարգադրություն)

 

15 մարտի 2012 թվականի

ՆԿ-32-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
15.03.2012
N ՆԿ-32-Ա
Կարգադրություն