Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԸՍՏ ԳՈՐԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԸՍՏ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 1993թ թիվ 22

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԸՍՏ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պաշտոնեական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրի 8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ծառայողների` ըստ գործադիր իշխանության առանձին մարմինների ցանկը և նրանց վրա տարածել «Պաշտոնեական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրի 1-ին կետը, 3-րդ կետի «բ» , «ե» , «զ» , «է»  , «ը» ենթակետերը, 4, 5 և 7-րդ կետերի պահանջները, համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ծառայողների` ըստ գործադիր իշխանության առանձին մարմինների ցանկը և նրանց վրա տարածել «Պաշտոնեական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրի 2-րդ կետը, 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջները, համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված պետական ծառայողներն իրավունք ունեն զբաղվելու պասսիվ ձեռնարկատիրական գործունեությամբ, որոնք են`

ա) արժեթղթեր և վաուչերներ ձեռք բերելը, ստանալը, տնօրինելը.

բ) սեփականության իրավունքով իրեն պատկանող ձեռնարկությունները կամ ձեռնարկության փայը լիազորագրային կառավարման հանձնելը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ կառավարության 1993 թ.

հունվարի 27-ի թիվ 22 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԸՍՏ

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական և տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողության ծառայության

ղեկավար

Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար և տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար և տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ

Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի օգնական

բաժնի վարիչ և տեղակալ

ավագ ռեֆերենտ

ավագ խորհրդատու

խորհրդատու

ավագ խմբագիր

խմբագիր

ավագ տեսուչ

տեսուչ

գլխավոր հաշվապահ

1-ին կարգի հաշվապահ

ավագ փորձագետ

փորձագետ

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՊԱՐԱՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (կառավարության նախագահ)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության պետական նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային

ստորաբաժանումների ղեկավարներ և տեղակալներ

Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի և պետական նախարարի խորհրդական

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի և պետական նախարարի օգնական

բոլոր կարգի մասնագետներ

ավագ տեսուչ

տեսուչ

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության նախարար և տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական վարչության պետ և տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական տեսչության պետ և տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչության պետ և տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գլխավոր վարչության,

վարչության պետ և տեղակալ

Հանրապետական գերատեսչությունների և հիմնարկների պետեր և տեղակալներ

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների,

պետական տեսչության, վարչությունների, կառավարությանն առընթեր գլխավոր

վարչությունների, վարչությունների, հանրապետական գերատեսչությունների և

հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և տեղակալներ

բոլոր կարգի մասնագետներ

խորհրդական

տեսուչ

 

4. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Նախագահ և տեղակալ

գործադիր կոմիտեի քարտուղար

գործադիր կոմիտեի ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և

տեղակալներ

խորհրդական

խորհրդատու

գործկոմի ինքնուրույն վարչության, ինքնուրույն բաժնի պետեր, տեղակալներ

գործկոմի ինքնուրույն վարչության կազմում ենթաբաժնի, բաժնի պետեր և

տեղակալներ

բոլոր կարգի մասնագետներ

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԻԾ

 

Երկաթգծի պետ և տեղակալ

երկաթգծի ծառայության պետ

բաժնի պետ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ կառավարության 1993 թ.

հունվարի 27-ի թիվ 22 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԸՍՏ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական և տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողության ծառայության

ղեկավար

Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո-քարտուղար և տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար և տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ

Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի օգնական

բաժնի վարիչ

ավագ խորհրդատու

խորհրդատու

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՊԱՐԱՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (կառավարության նախագահ)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության պետական նախարար

Հայաստանի Հանրապետության գործերի կառավարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային

ստորաբաժանումների ղեկավարներ և տեղակալներ

Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի և պետական նախարարի խորհրդական

օգնական

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության նախարար և տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական վարչության պետ և տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական տեսչության պետ և տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչության պետ և տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գլխավոր

վարչությունների, վարչությունների պետեր և տեղակալներ

Հանրապետական այլ գերատեսչությունների և հիմնարկների պետեր ու տեղակալներ

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների,

պետական տեսչության, վարչությունների, Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր գլխավոր վարչությունների, վարչությունների,

հանրապետական այլ գերատեսչությունների և հիմնարկների կառուցվածքային

ստորաբաժանումների ղեկավարներ և տեղակալներ

 

4. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

 

նախագահ և տեղակալ

գործադիր կոմիտեի քարտուղար

գործադիր կոմիտեի ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ

և տեղակալներ

խորհրդական

խորհրդատու

գործկոմի ինքնուրույն վարչության, բաժնի պետ և տեղակալ

գործկոմի ինքնուրույն վարչության կազմում բաժնի, ենթաբաժնի պետ և տեղակալ

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԻԾ

 

Երկաթգծի պետ և տեղակալ

երկաթգծի ծառայության պետ

բաժնի պետ

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈԼՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.1993
N 22
Որոշում