ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
14 հունիսի 2012 թվականի N 23
6. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թ. հունիսի 14-ի նիստի
N 23 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. ՆԱԽԱԲԱՆ
Առաջին համակարգչային վիրուսները հայտնվել են ավելի քան 20 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր, սպառնալիքների բնույթը արմատապես փոխվել է` արտացոլելով փոփոխությունները տեխնոլոգիաներում, կյանքի բոլոր նոր ոլորտներում համակարգիչների ներդրումը և օգտվողների թվի անդադար աճը: Մարդկային գործունեության ցանկացած ոլորտում յուրաքանչյուր նոր սերունդ հերթափոխությունը ընդունում է իր նախորդից, որը հիմնվելով նրա նվաճումների վրա` կրկին կիրառում է այնպիսի տեխնիկա, որն ապացուցել է իր հաջողվածությունը, և միևնույն ժամանակ ձգտում է ստեղծել նոր ուղիներ: Սա վերաբերում է նաև վնասակիր ծրագրային կոդի հեղինակներին: Վիրուսային ծրագրերի հեղինակների մի քանի սերունդներ ամբողջությամբ փոխել են տեղեկատվական սպառնալիքների իրավիճակը:
Մի քանի տարի առաջ վիրուսների մեծամասնությունը սահմանափակվում էր համակարգչային սկավառակների և ծրագրերի աղտոտմամբ: Հիմնականում վնասը սահմանափակվում էր տվյալների կորստով, քանի որ վիրուսները մաքրում կամ (երբեմն) փչացնում էին սկավառակի վրայի տվյալները:
Այժմ ամեն ինչ այլ է: Այսօր կիբեռհանցագործությունը լայնածավալ խնդիր է: Վնասակիր ծրագրերը գրվում են անօրինական ճանապարհով այլ համակարգիչների օգտագործմամբ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Արդի հասարակությունը դժվար է պատկերացնել առանց հանցագործության, որն ազդում է կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը կամ օգտագործումը զարգանում է չարաշահումների հետ համընթաց: Ավելին, կյանքի բոլոր նոր ոլորտներում համակարգիչների ներթափանցումը, հանցագործներին ավելի շատ հնարավորություններ է ընձեռում իրենց նպատակները իրականացնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով:
Այժմ կյանքի բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և համատարած ներդրման հետ կապված արդիական խնդիր է համարվում հուսալի տեղեկատվական համակարգերի կազմակերպումը և ապահովումը, որոնք կլինեն կազմակերպությունների աշխատանքների ապակայունացման ազդեցության կամ տեղեկատվության գողությունների դեմ դիմացկունության, ինչպես նաև մշակվող և պահպանվող տվյալների արժանահավատության պահպանման հիմնական միջոցը:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1. 2009 թ. հունիսի 26-ի ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-97-Ն կարգադրությունը,
2. «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիան,
3. ՀՀ-ում ներկայումս իրականացվող կիբեռանվտանգության գործընթացները,
4. 2010 թվականին փետրվարի 25-ին ՀՀ Կառավարության «ՀՀ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը (2010-2012 թթ.)» N 7 արձանագրային որոշումը,
5. 2012 թվականի մարտին Ազգային անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած «ՀՀ ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը»:
III. ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հակավիրուսային պաշտպանության հիմնական խնդիրները`
1. Հուսալի տեղեկատվական համակարգերի ստեղծումը,
2. Հակավիրուսային միջոցների և նրանց թարմացման գործընթացը,
3. Հակավիրուսային միջոցների կիրառմամբ պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացումը,
4. Վիրուսներից կամ այլ վնասակար ծրագրերից տեղեկատվության անխափան և կայուն պաշտպանությունը,
5. Հակավիրուսային միջոցների կիրառմամբ էլեկտրոնային փոխանակման անվտանգության ապահովումը,
6. Հակավիրուսային հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը և իրականացումը:
IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի նպատակներն են`
1. Ստեղծել հուսալի տեղեկատվական համակարգեր,
2. Իրականացնել համակարգչային վիրուսների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր,
3. Իրականացնել վիրուսային համաճարակների ժամանակին հայտնաբերման և կանխարգելման միջոցառումներ:
V. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Համակարգչային վիրուսների դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1. Համակարգչային տնտեսության և օպերացիոն համակարգերի առկայության ապահովում:
Ժամանակակից անվտանգության ստանդարտները ներկայացնում են համակարգչային ռեսուրսների բարձր պահանջներ (ՕՀՍ չափը, կենտրոնական պրոցեսորի հաճախականությունը) և ելնելով համակարգչային տնտեսության առկա վիճակից պետք է մշակել հուսալի տեղեկատվական համակարգի ապահովման միջոցառումներ:
Անհրաժեշտ է մշակել օպերացիոն համակարգի (թարմացումների ապահովմամբ) այնպիսի արդիական տարբերակ, որը կունենա գործող սարքավորումների վրա բավարար կատարողականություն և կլուծի առաջադրված խնդիրները:
2. Սերվերային տնտեսության առկայության ապահովում:
Անվտանգության ժամանակակից ստանդարտները սերվերային ռեսուրսներին ներկայացնում են բարձր պահանջներ (ՕՀՍ չափը, կենտրոնական պրոցեսորի հաճախականությունը) և ելնելով սերվերային տնտեսության առկա վիճակից պետք է մշակել հուսալի տեղեկատվական համակարգի ապահովման միջոցառումներ, այսինքն ցանցային սերվերների նվազագույն պահանջվող քանակ, ներխուժման դեմ պաշտպանություն ներխուժման փորձի և չարտոնված ցանցային ակտիվության մասին ահազանգման համակարգ:
3. Այլ ակտիվ ցանցային սարքավորումների առկայության ապահովում (երթուղավորիչներ, կառավարվող բաժանարար, ցանցային տպիչ, ցանցային կուտակիչ):
Կազմակերպության հաշվողական ցանցի ամբողջական սխեմայի ստեղծման ժամանակ պետք է վերլուծվեն և հաշվի առնվեն ցանցային սարքավորումները:
4. Ֆիզիկական ցանցի սխեմա:
Կազմակերպության ֆիզիկական ցանցի արդիական սխեմայի առկայությունը (որտեղ և ինչպես են անցկացված մալուխները, որտեղ են տեղադրված ակտիվ կամ պասիվ ցանցային սարքերը) հնարավորություն է տալիս որոշել տեղեկատվական համակարգի հնարավոր վարակաբեր ուղիները և արտադրողականության, ինչպես նաև կայունության հնարավոր թույլ կողմերը:
5. Տրամաբանական ցանցի սխեմա:
Ելնելով կազմակերպության գործառույթների իրականացման պահանջներից, անհրաժեշտ է սահմանել համապատասխան գործառույթներ և միջոցներ (սերվերներ, երթուղավորիչներ, ցանցային պահուստներ և այլն)` գոյություն ունեցող տեխնոլոգիաների միջոցով Ինտերնետ ցանցի միացման համար:
Ելնելով կազմակերպության գործունեությունից և օգտագործվող տվյալների արդիականությունից, սահմանել Ինտերնետ հասանելիության կանոններ և պահանջվող արտադրողականություն, ինչպես նաև հաճախորդների և սերվերի օպերացիոն համակարգերի արդիականության ապահովման գոյություն ունեցող տեխնոլոգիաներ:
Որոշել, թե որքան արդյունավետ են թարմացվում, ինչպես օպերացիոն համակարգերը, այնպես էլ ցանցային սարքերի ծրագրային ապահովումը` երթուղավորիչները, կառավարվող սվիչները, տպիչների սերվերները և ցանցային պահուստները:
6. Հուսալի տեղեկատվական համակարգերի ստեղծման համար առաջնահերթությունների սահմանումը:
Ակնհայտ է, որ հուսալի տեղեկատվական համակարգերի անհապաղ իրականացում անհնար է, դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ առավել կարևոր նշանակություն ունեցող ոլորտների վրա:
Այդպիսիք են`
1) Օպերացիոն համակարգի ապահովումը տվյալ պահին արդիական անվտանգության թարմացման համակարգով,
2) Կազմակերպությունում իրականացնել թարմացման կենտրոնացված հակավիրուսային ծրագրային ապահովման տեղակայում:
7. Կազմակերպության ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության չափորոշիչների սահմանումը:
Կազմակերպության ներքին կորպորատիվ սերվերների օպտիմալ օգտագործումը ֆայլերի փոխանցման և ֆայլերի պահպանման օգտագործման չափորոշիչների ներդրում էլեկտրոնային փոստի և փաստաթղթաշրջանառության համակարգի համար, որը զգալիորեն կնվազեցնի կազմակերպության տեղեկատվական համակարգի չարամիտ վարակման վտանգը:
ISO/IEC 15408 չափորոշիչներին համապատասխան կազմակերպության ցանցի նախագծման համար փորձագետների ներգրավում և խնդիրների կատարման ապահովում:
Հաշվի առնելով օգտագործվող տեխնոլոգիաների փոխադարձ կախումը և աճող բարդությունը` ավելի արդյունավետ նախագծման և անվտանգության լուծումների ներդրման համար ներգրավել համակարգային ինտեգրատորների և փորձագետների:
8. Ինտերնետ ցանցի հետ կապված համակարգի գույքագրումը և բնորոշումը:
Համակարգերի ցուցակի կազմում, որոնք ունեն դեպի Ինտերնետ մուտք և կարևոր տեղեկություններ են պարունակում (օրինակ` հաշվապահական հաշվառում), ռեսուրսների ցուցակի կազմում, որոնք մատչելի են նման համակարգիչներից: Դա հնարավորություն կտա գաղտնի տեղեկատվության արտահոսքի նվազեցում:
9. Ծրագրի իրականացման ժամանակահատվածի և միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանումը:
Վերը նշված միջոցառումների իրականացումից հետո հնարավոր է կատարել անհրաժեշտ փոփոխությունների հաշվարկ, ինչպես նաև սահմանել իրականացման ժամկետներ: Սովորաբար հակավիրուսային և օպերացիոն համակարգերի թարմացման համակարգի ներդրման համար բավարար ժամկետ է հանդիսանում 1-3 շաբաթը:
10. Հուսալի տեղեկատվական համակարգերի ապահովման համար միջոցառումներ:
Կազմակերպության տեղեկատվական համակարգերի ստեղծումը և պահպանումը անընդհատ գործընթաց է, որը պահանջում է անընդհատ ուշադրություն աշխատակիցների կողմից, իսկ ղեկավարության կողմից` հսկողություն: Նախանշված նպատակին հասնելու համար, որպես երաշխավոր հիմնականում հանդիսանում է մարդկային գործոնը:
11. Սպասարկող անձնակազմի ուսուցումը և հավաստագրումը:
Ներկայումս տեղեկատվական անվտանգության ոլորտում որակյալ մասնագետների կարիք կա: Պահանջվում է անցկացնել, ինչպես հիմնական (ցանցի հիմունքներ, օպերացիոն համակարգեր) այնպես էլ խորացված (ցանցային անվտանգություն, արձագանքում պատահարներին) դասընթացներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ CISCO ընկերության ակտիվ ցանցային սարքավորումները լայն տարածում ունեն, նպատակահարմար է իրականացնել տվյալ սարքավորումների տիրապետման ուսուցում և հավաստագրում: Ինչպես նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Microsoft ընկերության արտադրանքի հետ աշխատող և (LPI, Linux Professional Institute Certification) բաց տարբերակով աշխատող անձնակազմի ուսուցմանը: Կախված կիրառվող տեխնոլոգիայից, իրականացնել ուսուցում և դրան հաջորդող անձնակազմի հմտությունների գնահատման հավաստագրում:
12. Փաստաթղթերի հասանելիության իրականացման համար անհրաժեշտ ծրագրային և սարքավորումների ապահովում:
Տեղեկատվության չարտոնված փոփոխման կամ պատճենահանման պաշտպանությունը հանդիսանում է առաջնային խնդիրներից մեկը: Այդ խնդիրը իրականացնելու համար անհրաժեշտ է`
1) Որոշել համակարգի փաստաթղթերի ցանկը, որոնք ենթակա են վերահսկման և պաշտպանության
2) Որոշել անձնակազմի համար հասանելիության մակարդակը
3) Ընտրել անվտանգության տեխնոլոգիան և մոնիթորինգը
4) Ներդնել անվտանգության համակարգ և նշանակել պատասխանատու անձ:
13. Օպերացիոն համակարգերի վարակման բացառումը (նվազագույնի հասցնելը) վնասակար և լրտեսական ծրագրերով:
Այժմ օպերացիոն համակարգերը հանդիսանում են գերբարդ կառույցներ բազմաթիվ մոդուլներով և կախվածությամբ: Ցանկացած համակարգ ունի խոցելիություն և դրանց վերացման համար թողարկվում են թարմացման համակարգեր: ՈՒստի հրամայական է ապահովել օպերացիոն համակարգերի և վերահսկողության ընթացակարգերի տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը: Թարմացման համակարգերի անջատման դեպքում օգտագործվող ցանկացած հակավիրուսային արտադրանք պաշտպանություն չի ապահովում: Հակավիրուսային ծրագրային ապահովումը անհրաժեշտ է իրականացնել Հուսալի Տեղեկատվական Համակարգերի և չարակամ ծրագրերի պաշտպանությունից (Չարակամ ծրագիր (անգլ. malware, malicious software - «կանխամտածված ծրագրային ապահովում»): Ցանկացած ծրագրային ապահովում, որը նախատեսված է ձեռք բերել չարտոնված մուտք դեպի էլեկտրոնային հաշվողական մեքենայի (ԷՀՄ) անմիջապես հաշվողական ռեսուրսներ և տեղեկատվական համակարգ, նպատակ է հետապնդում տնօրինողի կողմից համակարգչային ռեսուրսների չարտոնված օգտագործման կամ տեղեկատվություն տնօրինողին վնաս հասցնելու (վնաս պատճառել) և/կամ ԷՀՄ-ի տնօրինողին, և/կամ ԷՀՄ-ի ցանցի տնօրինողին, պատճենահանման եղանակով, աղավաղման, վերացման կամ տեղեկատվության փոխարինման եղանակով:
14. Ակնկալվող արդյունքները:
Ստեղծել կայուն Հուսալի Տեղեկատվական Համակարգեր օգտվողների համար հարմարավետության առավելագույն մակարդակով և հերթական սպասարկման նվազագույն ժամանակի ծախսով: Դա թույլ կտա անձնակազմին կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք կնպաստեն տեղեկատվական համակարգերի հետագա զարգացմանը և ժամանակակից մարտահրավերներին համապատասխան նոր չափորոշիչների մշակմանը:
15. Վերահսկողություն:
Աշխատանքների կատարման վերահսկողությունը հնարավորություն է տալիս իրականացնել այն ժամանակին, ինչպես նաև չնչին են նախագծից շեղումները: Գոյություն ունեն տեղեկատվական անվտանգության միջազգային չափորոշիչներ, որտեղ ISO/IEC 15408-ը առավել արդիական է առաջադրված խնդրի լուծման համար:
16. Իրականացված միջոցառումների փորձաքննություն:
Հուսալի տեղեկատվական համակարգերի ապահովման համար կատարված բոլոր աշխատանքները պետք է փաստաթղթավորվի և անկախ փորձագետների կամ աուդիտորների կողմից պետք է պարբերաբար ստուգվի հաստատված ընթացակարգերի համապատասխանությունը, անկախ փորձագիտական խումբ կարող է հանդիսանալ Համակարգչային պատահարների արձագանքման խմբերը (CERT):
VI. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
Սույն ծրագրով հաստատված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված միջոցառումները իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` հանրապետական գործադիր մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա` վերջիններիս համակարգչային վիրուսային վտանգից ապահովելու նպատակով:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թ. հունիսի 14-ի նիստի
N 23 արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անհրաժեշտ միջոցառումներ |Կատարման |Կատարման |Ֆինանսավորման |
|ը/կ| |պատասխանատու |ժամկետ |աղբյուրները |
|___|_________________________|______________|_________|______________|
|1. |Ֆիզիկական և տրամաբանական|ՀՀ տրանսպորտի |2013 թ. |ֆինանսական |
| |ցանցի սխեմայի առկայության|և կապի |1-րդ |միջոցներ չի |
| |ապահովում |նախարարություն|եռամսյակ |պահանջվում |
|___|_________________________|______________|_________|______________|
|2. |Կազմակերպության |ՀՀ տրանսպորտի |2013 թ. |ֆինանսական |
| |սահմաններում էլեկտրոնային|և կապի |1-րդ |միջոցներ չի |
| |փաստաթղթաշրջանառության |նախարարություն|եռամսյակ |պահանջվում |
| |չափորոշիչների սահմանում | | | |
|___|_________________________|______________|_________|______________|
|3. |Ինտերնետ ցանցի հետ կապված|ՀՀ տրանսպորտի |2013 թ. |ֆինանսական |
| |համակարգի գույքագրումը և |և կապի |2-րդ |միջոցներ չի |
| |բնորոշումը |նախարարություն|եռամսյակ |պահանջվում |
|___|_________________________|______________|_________|______________|
|4. |Փաստաթղթերի |ՀՀ տրանսպորտի |2013 թ. |ֆինանսական |
| |հասանելիության |և կապի |3-րդ |միջոցներ չի |
| |իրականացման համար |նախարարություն|եռամսյակ |պահանջվում |
| |անհրաժեշտ ծրագրային և | | | |
| |սարքավորումների ապահովում| | | |
|___|_________________________|______________|_________|______________|
|5. |Համակարգչային |ՀՀ տրանսպորտի |2013 թ. |ՀՀ պետական |
| |տնտեսության, այլ ակտիվ |և կապի |3-րդ |բյուջեից |
| |ցանցային սարքավորումների |նախարարություն|եռամսյակ |միջոցներ չեն |
| |և օպերացիոն համակարգերի | | |պահանջվում, |
| |առկայության ապահովում | | |օրենքով |
| | | | |չարգելված այլ |
| | | | |աղբյուրներ |
|___|_________________________|______________|_________|______________|
|6. |Սերվերային տնտեսության |ՀՀ տրանսպորտի |2013 թ. |ՀՀ պետական |
| |առկայության ապահովումը |և կապի |3-րդ |բյուջեից |
| | |նախարարություն|եռամսյակ |միջոցներ չեն |
| | | | |պահանջվում, |
| | | | |օրենքով |
| | | | |չարգելված այլ |
| | | | |աղբյուրներ |
|___|_________________________|______________|_________|______________|
|7. |Սպասարկող անձնակազմի |ՀՀ տրանսպորտի |2013-ից |ՀՀ պետական |
| |ուսուցումը և |և կապի |պարբերա- |բյուջեից |
| |հավաստագրումը |նախարարություն|բար |միջոցներ չեն |
| | | | |պահանջվում, |
| | | | |օրենքով |
| | | | |չարգելված այլ |
| | | | |աղբյուրներ |
._____________________________________________________________________.