Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՅՈՒՂՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 1993թ թիվ 44

 

ԳՅՈՒՂՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման բարելավման, գյուղատնտեսության մեքենատրակտորային շարժակազմի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համաձայնեցնելով, ստեղծել գյուղմեքենաների շահագործման կայաններ (ԳՇԿ)` պետական ձեռնարկության կարգավիճակով, «Հայագրոսպասարկում» ՀԱԱՄ-ի կամ «Հայբերրիություն» ՀԱՄ-ի շրջանային միավորումների կազմում կամ որպես վերջիններիս առանձնացված ստորաբաժանումներ, նրանց վրա դնելով`

ա) գյուղատնտեսական աշխատանքների պայմանագրային հիմունքներով կազմակերպումը և իրականացումը.

բ) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարումը և նրանց տեխնիկական սպասարկումը:

2. Սահմանել, որ նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական տնտհաշվարկային ձեռնարկությունների սեփական միջոցների հաշվին գնված հիմնական և շրջանառու միջոցները վաճառվում են ԳՇԿ-ներին, իսկ մյուս գյուղատնտեսական պետական ձեռնարկությունների և պատգամավորների ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների հաշվեկշռում եղած հիմնական և շրջանառու միջոցները հանձնվում են ԳՇԿ-ների հաշվեկշիռներին:

3. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` գյուղմեքենաների շահագործման կայաններ ստեղծելու ուղղությամբ միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ստեղծել շրջանային, քաղաքային հանձնաժողովներ` շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների գլխավորությամբ, դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների, «Հայագրոսպասարկում» ՀԱԱՄ-ի և «Հայբերրիություն» ՀԱՄ-ի շրջանային, միավորումների տնօրեններին, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ներկայացուցիչների, հաշվի առնելով շրջանների առանձնահատկությունները և գյուղատնտեսական արտադրության ծավալները:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել ԳՇԿ-ների կանոնադրությունները:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` մշակել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու այլ գյուղատնտեսական կազմակերպությունների նյութատեխնիկական մատակարարման մասին:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել հանրապետությունում տրակտորների և մյուս գյուղմեքենաների պահեստամասերի արտադրության կազմակերպման հարցը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.1993
N 44
Որոշում